You are on page 1of 340

Աշոտ Տերտերյան

ՍԵՎ ԱՂԱՎՆՈՒ
ՍՏՎԵՐԻ ՏԱԿ

Երևան 2019
ՀՏԴ 821.19-31Տերտերյան
ԳՄԴ 84(5Հ)-44
Տ 541

Տերտերյան Աշոտ
Տ 541 Սև աղավնու ստվերի տակ: Վեպ/ Ա. Տերտերյան.- Եր.: Հեղ.
հրատ., 2019.- 340 էջ:

ՀՏԴ 821.19-31Տերտերյան
ԳՄԴ 84(5Հ)-44

ISBN 978-9939-0-3188-0 © Տերտերյան Աշոտ, 2019

2
Նվիրում եմ այն քաղցր աղջկան,
որ հավատարմորեն սպասում է ինձ:

Գրքում տեղ գտած բոլոր անուններն ու դեպքերը հորինվածք են,


և ցանկացած համընկնում` պատահականություն է, բացի համաշ-
խարհային ճանաչում ունեցող դեպքերն և դեմքերը:

3
ՆԱԽԱԲԱՆ

Գիրքը իմ առաջին գրական ստեղծագործությունն է:


Մտքերումս միշտ եղել են պատկերներ, որոնք ինձ
անընդհատ այցելել են: Ամեն օր, տարբեր ձևերով և հաճախ էլ
միանման կերպով՝ միշտ այցելել են: Դրանք երբեք ինձ չեն
ձանձրացրել:
Գրքի գաղափարը երկար ժամանակ խմորվում էր, մինչև որ
տեղի ունեցավ խթան, շատ որոշակի խթան ու սկսեցի գրել:
Գրքում նկարագրվածի մի մասը տեղի է ունեցել աշխարհի
բոլոր մարդկանց հետ, իսկ մի մասն էլ՝ միայն մեկի:
Փորձել եմ ցույց տալ, թե ինչպես կարող է կյանքը սկիզբ
առնել, իմաստ ստանալ ու ավարտվել: Սակայն, սա չի կարող
փոխանցել գրքի էության նույնիսկ փոքր մասը:
Կա երկակի զգացողություն՝ շատ պարզ է գրված և միևնույն
ժամանակ շատ բարդ: Ընթերցողը ավելի հստակ կարող է ասել:
Յուրաքանչյուր պարբերություն մի քանի իմաստներ ունի,
թվականներն ու թվերը գրեթե երբեք պատահական չեն ընտրված,
վայրերը, հասցեները՝ նույնպես: Հասցեները կարելի է գտնել
համացանցային քարտեզներում:
Գիրքը կիսատ է: Բայց չէր էլ կարող ավարտուն լինել, քանի
որ նրա բովանդակությունը անընդհատ ստեղծվում է:
Հուսով եմ՝ երբևէ նորից կնստեմ գրելու:

4
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկիզբ ................................................................................ 5
Շարունակություն ............................................................... 16
Հանգույց ............................................................................. 36
Զգուշացիր մերձավորից ...................................................... 49
Պատերազմ ....................................................................... 61
Որբը ................................................................................... 78
Մարդը՝ հետևում ................................................................. 121
Աուդի S8 ........................................................................... 132
Կոզլով ............................................................................... 141
Սկիզբ 2 ............................................................................ 147
Հույսը ............................................................................... 159
Հարսանիք ........................................................................ 175
Ադամանդներ ................................................................... 184
Արյունը՝ ձյան վրա ............................................................. 196
Պայծառ օդ 215
Դեպի Թեքսաս .................................................................. 229
Արևն անձրևի տակ ............................................................ 251
Զվարթնոց ........................................................................ 300
Հետ .................................................................................. 304
Մոտ է ավարտը ................................................................. 316
Սև աղավնին ..................................................................... 329

5
Ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի,
երբոր երազն անմահ է։
Դանիել Վարուժան

Սկիզբ

Մյունսթեր Գելզենկիրխեն ավտոբանի վրա, լիովին ջախջախ-


ված մեքենայից ինչ-որ մեկի դին են հանում:
-Ի՞նչ գիտես, որ նա արդեն մեռած է,- լրագրողի վրա գոռաց
հրշեջը և քիչ էր մնում ոտքով հարվածեր նրա ձայնագրիչին,- ո՞վ է
թողել այս կենդանուն այսքան մոտ: Անմիջապես փակե՛ք դեպքի
վայրը,- շարունակեց հրշեջը՝ ակնհայտորեն նյարդայնացած լրա-
գրողի չճշտված տեղեկություններ հաղորդելու հակումից:
-Դու պատասխանատվության կենթարկվե՛ս՝ լրագրողի աշխա-
տանքին խոչընդոտելու համար,- սպառնաց լրագրողն ու աներեսի
նման շարունակեց քիթը խոթել դեպի ջարդուփշուր եղած սև ավ-
տոմեքենան:
Հրշեջը ոչինչ չպատասխանեց. նա գիտեր, որ լրագրողը քսու է
և պղծալի:

***
Գրում եմ գիրքը դեռ որ մեկ ձեռքով: Սեղանիս մեկ բաժակ է,
որում դաղձի տերևների վրա եռացրած ջուր էի լցրել ու սպասում
էի՝ թրմվի: Հիմա արդեն դաղձի տերևներն եմ պատառաքաղով
հավաքում ջրի երեսից ու դանդաղ գցում փոքրիկ ափսեի մեջ:
Միևնույն է՝ չի հաջողվի ամբողջութամբ մաքրել բաժակը դրանցից:
Այս ամեննիմ մեջ միայն կատաղի մտորումներ է ավելացնում:
Զգում եմ, որ ավելի ու ավելի շատ եմ խրվում թունավոր մտքերի
մեջ, և ուղեղս լցվում է թմրանյութի գոլորշիով:
6
Կգրեմ գրեթե ամեն ինչի մասին: Միգուցե հակասություններ
տեսնեք գրածում, բայց դա ևս ճիշտ է: Կփորձեմ հնարավորինս
ճիշտ վերարտադրել այն՝ ինչ նրա մասին ինձ պատմել են, ու ինչն
ինքս եմ տեսել:

***

Պառկած եմ խոտերի վրա: Մեր գյուղն է: Ի՜նչ անուշ է օդը, ի՜նչ


անուշ է խոտը, հողի բույրը, ի՜նչ հաճելի է կանաչել ձեռքս, որ դրել
էի խոտին ու ճզմել, ի՜նչ մաքուր են շորերս, որ կեղտոտվել են հո-
ղից ու ծաղիկներից: Շորիս գործվածքի արանքներում մեր օդն է,
հողի հատիկները: Աշխարհը սերուցքի պես հաճելի է, իսկ ամառը՝
տաք ու ապահով:
1987թ. օգոստոսի 25-ին, առավոտյան ժամը 7:30-ին, ես 17
տարեկան էի, պառկած մեր՝ Բերդի շրջանի Արծվաբերդ գյուղի սա-
րերում: Սպասում էի իմ ժամին: Չնայած շատ էի սպասել այս օր-
վան, բայց օրվա գալով՝ անհանգիստ էի ու ընկճված: Դպրոցը նոր
էի ավարտել և ընդունվել էի Լենինգրադի պետական համալսարա-
նի արևելյան ֆակուլտետ, ավելի մանրամասն՝ իրանագետ պիտի
դառնայի:
3 ժամ է արդեն այստեղ եմ: Արդեն ուշ է, պիտի գնամ Երևան,
որտեղից՝ ինքնաթիռով Լենինգրադ:
- Արի Միհրան ջան,- կանչեց հայրս՝ փոքր եղբորս ձեռքից
բռնած,- գնացինք տուն, հավաքվել են ընկերներդ, բարեկամներդ,
ընտանիքդ, գնացինք տղես, քեզ աշխարհն է սպասում, մի՛ տա-
տանվիր, դեռ շատ կտեսնվենք:
Հորս ու եղբորս հետ իջանք տուն՝ իմ համեստ մտավորականի
ընտանիքն ինձ էր սպասում: Մայրս գրկեց, մի փոքր հուզվեց: Հա-
ջողությո՛ւն տատիկ, հաջողությո՛ւն պապիկ, հաջողությո՛ւն Արտա-
վազդ՝ իմ փոքր եղբայր, հաջողությո՛ւն Վահան, իմ միջնեկ եղբայր,
հաջողությո՛ւն Վարդան քեռի, հաջողությո՛ւն Գուրգեն քեռի, հաջո-
ղությո՛ւն Մհեր հոպար, հաջողությո՛ւն Անուշ հորաքույր, հաջողութ-

7
յո՛ւն Գոհար մորաքույր, հաջողությո՛ւն հոպարի և քեռու տղաներ ու
աղջիկներ, հաջողությո՛ւն դասարանցիներ, հաջողությո՛ւն Էդո, հա-
ջողությո՛ւն, Արթուր՝ Երևանի համալսարանում էլ վատ չի, հաջո-
ղությո՛ւն Հրանտ՝ բարի ծառայություն եղբայր, հաջողությո՛ւն բոլո-
րիդ, դուռը փակում եմ, գնացի, լա՛վ եղեք, կապի մեջ կլինենք, շուտ
կզանգեմ, շուտ էլ կգամ, մյուս տարի ամառն այստեղ եմ նորից, դե
գնացի՝ ձեռքով արեցի ու քշեց ավտոմեքենան:
Մի վերջին հայացք գցեցի ժպտացող ու հուզված մերոնց, ու
հեռացանք:
Սովետական Երևանի Զվարթնոց օդանավակայանն է: Այս
տիեզերական ճարտարապետությամբ շենքը՝ էլ ավելի ուժեղ ազ-
դեց վրաս, առանց այդ էլ առաջին անգամ էի օդանավակայանում
ու առաջին անգամ պիտի թռչեի: Գազով ջուր խմեցի, մաղթեցի
մնաք բարով ինձ հետ եկած հորս ու մորս, գրկեցինք իրար, վերցրի
ծանր իրերս ու գնացի:
Ինքնաթիռը շատ տպավորիչ էր ու հետաքրքիր: Բոլորն ան-
շտապ տեղավորվում էին, տեղավորում էին նաև իրենց իրերը: ՏՈւ
154 էր, ասում էին, աշխարհում լավագույնն է իր դասի մեջ, ինչ
խոսք՝ հավատում էի: Հավատում էի նաև, որ այս ինքնաթիռը սովե-
տական ինքնաթիռաշինության մեջ իր ուրույն տեղն ունի՝ իր տեխ-
նոլոգիական լուծումներով ու նաև սլացիկ արտաքինով: Բաց կա-
պույտ փափուկ նստարաններով էր: Սկսեցի սեղմել նստարանների
պաստառը, ձեռքի կոճերով կտկտացնել դիմացի նստարանների ու
պատերի պլաստմասսաները՝ հնարավորինս աննկատ, որ կողքին-
ներս ինձ գժի տեղ չդնեն, հետո բացեցի-փակեցի լուսամուտի փա-
կոցը և սեղանիկը, փորփրեցի դարակում դրված ամսագրերը, ինչ-
որ թերթիկներ:
Սա ինձ մոտ սովորություն էր. դեռ այն ժամանակից, ամեն ին-
չի կտկտացնել, բզել, սեղմել նյութի որակը հասկանալու համար, ու
թե որքան են մտածում՝ մասնավորապես արտադրողները, ուղևոր-
ների հարմարավետության մասին:
Ինքնաթիռը պոկվեց տեղից, թեքվեց վազքուղու վրա, վնգոցով
թափ հավաքեց, ես սեղմվեցի աթոռին, ու ինձ համար անակնկալ՝
8
մեծ հաճույքով բարձրացանք վերև: Տեսա Հայաստանը վերևից,
շատ զարմացած էի, առաջին անգամ էի օդից տեսնում, ու ամեն
ինչ տարբեր էր՝ հեչ չէի պատկերացնի, որ երկիրն այսպիսին է վեր-
ևից: Աչքերս պլշած՝ ժամերով նայում էի դուրս, նույնիսկ այն ժամա-
նակ, երբ միայն ամպեր էին: Ահա լեռները, երևի արդեն Վրաստա-
նի լեռներն են, ահա ռուսական հարթավայրեր ու անտառներ, գե-
տեր լայնահուն, պսպղուն լճեր, դաշտեր մշակված: Կողքիս նստած-
ներին միայն ժամանակ առ ժամանակ էր հետաքրքրում դուրսը, ու-
րեմն կամ շատ են թռել ու իրենց համար սովորական է, կամ էլ չի
հետաքրքրում նման բաներ ու երբեք չեն մտածի երկրի ու երկնքի
մասին՝ մտածեցի ես ու խմեցի նարնջի հյութը:
Տեսնես իրո՞ք գեղեցիկ է Լենինգրադը, իսկ համալսարանը
լա՞վն է, ո՞վքեր են իմ դասախոսները ու, ամենակարևորը, ինչ ըն-
կերներ եմ ձեռք բերելու ու ինչ ազգերից են լինելու: Միայն թե բա-
ցառապես ռուսներ չլինեն: Չէ՛, վատ մարդիկ չեն ռուսները, ուղղա-
կի տարբեր ազգերի ընկերներ եմ ուզում ունենալ: Լավ կլինի, որ
Ասիայից էլ լինեն, միջազգային ուսանողներ, հըմմ...
Չկարողացա քնել ինքնաթիռում, չնայած չորս օր սարերում
թափառած գայլի պես հոգնած էի, բայց տպավորությունները խելա-
կորույս շատ էին ու վառ: Հաա՜, ինքնաթիռն ինքնին շատ գեղեցիկ
է ու զարմանալի: Երևի նույնիսկ 60 տարեկանում չեմ դադարի
մանկան պես հիանալ ինքնաթիռներով:
Գիշեր է դրսում, մութ լուսամուտից բան չի երևում, ինքնաթիռի
սրահում թեթև լույս է, էլ ավելի հետաքրքրացնող:
-Դու չե՞ս ուզում քնել երիտասարդ,- ինձ դիմեց կողքիս նստած
պարոնը:
-Չէ, տեղս հարմար չի, աթոռին քնել չի ստացվում:
-Ես էլ չեմ կարողանում: Ինչո՞ւ ես թռչում Լենինգրադ:
-Գնում եմ սովորելու Լենինգրադի համալսարանում: Արևելա-
գետ պիտի դառնամ:
-Շատ հետաքրքիր է: Եթե հասկանաս արևելագիտությունը՝
մեծ օգուտներ կբերես Հայաստանին:
-Իսկ կարե՞լի է հարցնել, թե դուք ո՞ւր եք գնում:
9
-Այո՛, կարելի է: Ես գնում եմ Լենինգրադ, իսկ այնտեղից՝ Ամե-
րիկա:
-Ամերիկա՞,- զարմացա ես, ու հետաքրքրությունս բորբոքվեց:
-Այո՛, իմ ընտանիքը նույնպես այստեղ է՝ մի քանի նստարան
առաջ են նստած:
Սկսեցի մտածել: Այս մարդը Ամերիկա է գնում, տեսնես ինչո՞ւ,
ինչպե՞ս որոշեց գնալ: Ոգևորվա՞ծ է այդ գաղափարով, թե արդեն
կարոտում է Հայաստանը:
-Բայց Ամերիկան մեր թշնամին է:
-Մե՞ր: Ո՞ւմ՝ մեր:
-Մեր երկրի:
-Ո՞րն է մեր երկիրը:
Ի՞նչ տարօրինակ մարդ է: Ի՞նչպես թե որն է մեր երկիրը: Նույ-
նիսկ առաջին դասարանցիները գիտեն:
-Հայաստանն է մեր երկիրը:
-Թե՞ Սովետական Միությունը:
-Սովետական Միությունն էլ,- ես խճճվեցի: Այս ինչե՞ր եմ դուրս
տալիս, ինչպե՞ս կարող է երկու երկիր մերը լինել:
Տղամարդն ինձ էր նայում մեղմ հայացքով:
-Ամերիկան Հայաստանի՞ թշնամին է, թե՞ Սովետական Միութ-
յան:
Եթե պատասխանեմ Հայաստանի, ապա կհարցնի՝ ինչո՞ւ: Այդ
դեպքում ի՞նչ պիտի պատասխանեմ: Ամերիկան ուզում է ոչնչացնե՛լ
Հայաստանը: Իսկ ինչո՞ւ: Չգիտեմ.. Իսկ եթե պատասխանեմ Սովե-
տական Միությա՞ն:
-Սովետական Միությա՛ն:
-Իսկ Սովետական Միության թշնամին նաև Հայաստանի՞
թշնամին է:
-Կարծում եմ, այո, որովհետև մենք և Սովետական Միությունը
մեկ ընդհանուր հայրենիք ենք ու պետություն:
-Իսկ ինչ ես կարծում, կարող է այնպես լինել, որ մենք ու Ամե-
րիկան ընդհանուր պետություն լինենք:
-Ո՛չ:
10
-Ինչո՞ւ:
Ես շատ արագ զգացի, որ ապուշ պատասխան տվեցի: Տղա-
մարդը զգաց իմ մոլորված դեմքը:
-Ես քեզ մի գաղտնիք կասեմ շշուկով, բայց զգույշ եղիր, սրա
մասին ոչ ոքի չասես, այլապես քեզ վտանգը կնետես: Նայի՛ր այս
լուսամուտից դուրս, և միշտ պատկերացրո՛ւ, որ Հայաստանի լուսա-
մուտից ես դուրս նայում:
Ես նայեցի լուսամուտից դուրս: Այնտեղ մութ էր: Բայց աստղեր
կային, և լուսին էլ կար, իսկ մի քանի ժամից նաև արև էր լինելու:
-Գնում եմ Ամերիկա: Այստեղ ես փակված եմ: Կանեմ ամեն ինչ
այնտեղից,- քթի տակ ասաց պարոնը և փակեց աչքերը:
Անցավ ևս մեկ ժամ, արդեն մոտենում ենք Լենինգրադին:
Լենինգրադը Սովետական Միության երկրորդ մեծ քաղաքն է, շատ
հզոր քաղաք՝ իր մեծ տնտեսությամբ, մշակույթով, գիտությամբ ու
արվեստներով: Էրմիտաժը հերիք է:
Ահա նա՝ ողողված լույսերով, այս ինչ հրաշք է... Չէ՛, Երևանը
նույնպես մեծ է, բայց սա ուրիշ մեծություն է, սրանք ուրիշ տպավո-
րություններ են: Անկախ ինձնից, ոգևորվեցի ու փառահեղ զգացում
ապրեցի, երբ տեսա լայնատարած ու շքեղ լույսերը վերևից: Այո՛, ես
այստեղ պիտի ապրեմ առաջիկա տարին:
Ինքնաթիռը թեթև կորով պտտվեց ու սկսեց իջնել: 10 րոպե հե-
տո արդեն Լենինգրադի հողի վրա էր:
Միհրանը դեռ զարմանում էր, ու ամեն ինչ ուսումնասիրում.
օդանավակայանը, ապակիները, օդանավակայանի ճարտարապե-
տությունը, աշխատողներին և նրանց աշխատանքը:
Հիրավի մեծ էր շինությունը և տպավորող: Հեռավոր գյուղից ե-
կած պատանու համար մեծ նորություն էր տեսնել տրանսպորտա-
յին այսպիսի հանգույց, ժամանակակից լուծումներով ու գյուղերում
կամ համեմատաբար փոքր քաղաքներում չհանդիպող կառույցնե-
րով:
Միհրանը ծանր ճամպրուկով սկսեց կողքերը նայելով գնալ ա-
ռաջ: Հայերեն խոսակցություն էլ լսեց, ինչ-որ մարդիկ էին՝ ըստ եր-
ևույթին Կիրովականից և այցելում էին իրենց բարեկամին: Ոչինչ էլ
11
չասաց, ուղղակի մի փոքր ուրախացավ հարազատ լեզու լսելուց ու
կողքերով անցավ:
Ահա և ինձ դիմավորողները:
Միհրանը, իր դիմաց նկատեց մի ռուս երիտասարդի, որը մի
ստվարաթղթի վրա գրել էր իր անուն ազգանունը և եկել էր իրեն
դիմավորելու:
Մոտեցավ ռուս երիտասարդին:
-Բարև ձեզ, Միհրանը ես եմ:
-Բարև Միհրան, ես Օլեգն եմ, շատ ուրախ եմ որ եկել ես,
վստահ եմ քեզ դուր կգա մեր համալսարանում, լավ է որ շատ
չսպասեցի: Դե ի՞նչ, գնանք:
-Գնացինք Օլեգ: Շատ գեղեցիկ է օդանավակայանը:
- Հա, չնայած սովոր եմ արդեն, բայց օդանավակայաններ շատ
եմ սիրում:
Միհրանն ու Օլեգը դուրս եկան օդանավակայանի սրահից և
ուղղվեցին մի 60 մետր այն կողմ կայանված սպիտակ ԳԱԶ 24-10-ը:
Նստեցին մեքենան ու ընթացան քաղաք:
Քաղաքը պատված էր գեղեցիկ լույսերով: Օդն ամառվա վերջի
լենինգրադյան թարմ ծովային օդն էր: Շենքերը նորություն էին նրա
համար: Էլ ավելի տպավորվեց Միհրանը, երբ սկսվեցին լենինգ-
րադյան հայտնի ճարտարապետությամբ բնակելի տները, վարչա-
կան շինությունները՝ որոնք բոլորն էլ պատմաճարտարապետական
մեծ արժեք ունեին:
-Դե ինչ, դուրդ գալի՞ս է: Լա՞վն է մեր քաղաքը: Չնայած գիշե-
րով այլ է, բայց շատերին հենց գիշերով է դուր գալիս:
-Այո՛, շատ լավն է, ես այսպիսի բան ոչ մի տեղ չեմ տեսել:
Ասենք մի քանի տեղ եմ եղել, իսկ Հայաստանից դուրս՝ առաջին
անգամ եմ:
-Քեզ համար ամեն ինչ նորություն է հիմա, ու դու տպավորվում
ես նույնիսկ փոքրիկ դետալներից: Դա նկատելի է: Օրինակ՝ ոչ մեկ
այդքան մանրամասն չէր նայի մայթերի եզրաքարերի դասավոր-
վածությանն ու ձևին, որքան դու ես նայում: Ըստ երևույթին, շատ
հետաքրքրասերն ես:
12
-Այո՛, այդպե՛ս է: Ես ուզում եմ տեսնել՝ ինչով է տարբերվում
այս քաղաքն իմ տեսածներից, ու մանրամասներն ինձ պատմում են
դրա մասին: Քաղաքները տարբերվում են առաջին հերթին մայթե-
րի եզրաքարերով, շենքերի պատի ծեփով, ներկով, տանիքների
խնամվածությամբ ու հետո ամենավերջում՝ ընդհանուր ճարտարա-
պետությամբ:
Այսպես զրուցելով, Միհրանն ու Օլեգը հասան Լենինգրադի
համալսարանի ուսանողական հանրակացարանի թիվ 2 մասնա-
շենքը, որը, ինչպես և համալասրանը, գտնվում էր հայտնի Վա-
սիլևսկի կղզու վրա, միայն թե բոլորովին հակառակ ափին և մոտ 5
կիլոմետր էր մինչև Լենինգրադի համալսարանի արևելյան ֆակուլ-
տետը, որտեղ պետք է ամեն օր դասի գնար Միհրանը:
Հանրակացարանի թիվ 2 մասնաշենքը, սովորական պանելա-
յին բարձրահարկ էր և շրջապատված էր սովորական այլ տիպային
շենքերով: Ամենևին չէիր ասի, որ Լենինգրադի կենտրոնում ես:
- Ահա և քո նոր տունը,- ուրախ հայտնեց Օլեգը,- արի՛ վերց-
նենք ճամպրուկներդ, օգնեմ քեզ արագ բարձրանանք վերև ու ես
գնամ, արդեն հոգնել եմ շատ:
- Իմ կացարանը գտնվում է երրորդ հարկում, լավ է, գոնե շատ
բարձր չէ, կարող եմ ոտքով բարձրանալ-իջնել:
Իսկ տեսնես, ում հետ եմ մնալու նույն հարկի տակ, միայն թե
նորմալ տղա լինի, հետը խոսելու բան լինի,- մտածում էր Միհրանը:
Օլեգը թողեց ինձ ճամպրուկներով դռան դիմաց ու անհետա-
ցավ: Լավ: Սեղմեցինք դռան զանգը: 20 վայրկյան հետո բացվեց
դուռը, ու այնտեղից ինձ ջերմ ողջունեց մի լիտվացի իմ տարիքի
տղա և ձեռքը մեկնելով ինձ՝ ներկայացավ,- Սաուլիուս, Լիտվայից,
համեցիր ներս:
Սաուլիուսը հենց լիտվացի էր որ կար, բաց շեկ մազերով, սպի-
տակ մաշկով, բարձր հասակով ու թափանցիկ աչքերով:
Կացարանը մեկ սենյականոց էր, դա վատ էր, ես սովոր չեմ
անծանոթի հետ նույն սենյակում մնալ, բայց հուսադրող է, որ Սաու-
լիուսը բաց մարդ է, անկեղծ է երևում և խելքը գլխին է՝ ձանձրանա-
լու կամ լարվելու առիթ չի լինի:
13
Ամեն ինչ մաքուր էր և ուսանողական ձևերով լուսավոր ու հա-
սարակ: Սենյակում կար երկու մահճակալ՝ կոկիկ հավաքած, երկու
փոքր գրասեղան, իրենց աթոռներով և յուրաքանչյուրի վրա սեղա-
նի լույս, ավելի հարմար կարդալու համար:
Նոր տեղը՝ մանավանդ տեղափոխման առաջին օրերին, չա-
փազանց անհյուրընկալ է, և օտարության զգացումից ոչ մի կերպ չի
լինում ազատվել: Պետք է խոսել՝ ցրվելու համար:
-Դու Լիտվայի ո՞ր քաղաքից կամ գյուղից ես, Սաուլիուս:
-Կաունասից: Մեծությամբ մեր երկրորդ քաղաքն է,- պատաս-
խանեց Սաուլիուսը և սև հացի վրա դրված կիլկին հաճույքով դրեց
բերանը,- իսկ դո՞ւ:
-Ես գյուղից եմ: Արծվաբերդից, Հայաստանի հյուսիս-արևելյան
մասում է, անտառապատ լեռների արանքում:
-Հըմմ, շատ հետաքրքիր է, ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչպիսին
է Հայաստանը: Դե գիտենք, լսել ենք, որ արևաշատ է: Բայց դա հի-
մարություն է իրականում: Ո՞վ է տեսել մի երկրի մասին անընդհատ
ասեն արևաշատ, արևային ու ոչ մի այլ բան: Հա մեկ էլ, որ հին եր-
կիր է:
-Ճիշտ ես: Ես էլ իրականում շատ եմ հետաքրքրվում տարբեր
երկրներով ու ազգերով: Լիտվան բացառություն չէ: Սովետական
ատլասներն ու որոշ տուրիստական տեղեկագրեր շատ եմ կարդա-
ցել, նայել ու գիտեմ Լիտվան՝ օտարի համար բավական լավ: Լիտ-
վական Մեծ իշխանության տարիներին ձեր երկիրը շատ հզոր էր:
-Այո՛, Միհրան, մենք ի վերջո արևելագետ ենք դառնալու, ու
ժողովուրդների մասին չիմանալը պատիվ չի բերի մեզ,- պատաս-
խանեց Սաուլիուսը, ու խմեց դեղին լիմոնադը,- դու ո՞ր բաժինն ես,
հո արաբագիտակա՞նը չի:
-Չէ՛, իրանագիտականն է, իսկ քո՞նը:
-Ափսոս, մտածեցի իրար հետ ենք սովորելու, իմը հենց արա-
բագիտականն է: Արաբական երկրները շատ են, միանգամից 20
նապաստակ ես խփում:
-Մտածել եմ դրա մասին, բայց գիտես՝ մեր հարևանը Իրանն է,
ու չնայած հիմա շփումները քիչ են, բայց մի օր հաստատ պետք է
14
գալու իրանագետի մասնագիտությունը: Իրանի հետ 2500 տարվա
հարևան ենք, եթե ոչ ավել:
Այդ օրը, շատ խոսեցինք Սաուլիսուսի հետ: Պառկեցինք ժամը
2:15-ի մոտ: Քունս շատ էր տանում, միևնույն ժամանակ օտարութ-
յան զգացումը չէր թողնում քնել:
Առավոտյան զարմանալիորեն վաղ արթնացանք, մոտավորա-
պես 7:50-ին:
Սենյակը լցվել էր ամառային լույսով, ու էլ քնելու հավես չկար:
-Արի դուրս գանք Սաուլիուս, տեսնենք ովքեր կան հանրակա-
ցարանում, տեսնենք ինչ ձևի մարդիկ կան, տեսնենք չինացիներ
կամ սևեր կա՞ն, թե՞ ոչ: Միջազգային համալսարանի հենց այս վի-
ճակն եմ սիրում: Հազար ազգեր, հազար ներաշխարհ ու արժեքներ:
-Հաա, լավ ես ասում: Երեկ՝ մինչ քո գալը, ուզբեկների եմ տե-
սել, կարծեմ վրացի էլ կա կողքի կացարանում:
Դուրս եկանք միջանցք, սակայն, ոչ ոք չկար: Դռները չէինք ծե-
ծելու իհարկե, դրա համար իջանք բակ: Պայծառ արևային օր էր՝
թարմ կանաչով այգի կար դիմացը, ու աթոռներին նստած ռուս
տատիկներ:
Սկսեցինք քայլել ու շրջակայքը ուսումնասիրել: Ինչ-որ ջահել-
ներ են պտտաձողի վրա ձգվում, խնդում ու խառը ռուսերենով խո-
սում իրար հետ:
Որոշեցինք մոտենալ նրանց ու ծանոթանալ:
-Բարի օր ձեզ, տղերք, պատահաբար Լենինգրադի պետակա-
նի ուսանողնե՞ր չեք:
Տղաների միջից առաջացավ սպորտային հագած մի սևամազ
կովկասցի:
-Այո՛, պատահաբար Լենինգրադի պետականի ուսանողներից
ենք, բարև ձեզ:
-Մենք նույնպես: Սաուլիուսն է Լիտվայից, և ես՝ Հայաստանից,
Միհրան է անունս:
-Շատ ուրախ եմ Միհրան և Սաուլիուս, ես Գելան եմ, Գելա Կո-
բախաձե, իրանագիտականից՝ Վրաստան, Կախեթիա, քաղաք Սա-
գարեջո:
15
Գելայի հետ մյուս երեք տղաները ևս մոտեցան մեզ և ողջունե-
ցին:
-Ռասուլզոդա Սայմոմին, Տաջիկստան, Լենինաբադ, բարև
ձեզ, հնդկական բանասիրության ֆակուլտետ:
-Իլիաս Մասխադով, Չեչնիա, Իթում Կալե, ճապոնագետ՝ ինչ-
քան էլ որ զարմանաք,- ծիծաղելով պատասխանեց Իլիասը:
-Իսկ ես Պյոտրն եմ՝ Արխանգելսկից, նույնպես ճապոնագիտա-
կանից,- մոտ եկավ Պյոտրը և սեղմեց մեր ձեռքերը:
-Փաստորեն ամբողջ Սովետական Միության ընտրանին էս-
տեղ է, հա՞,- կես կատակ հարցրի ես տղերքին:
-Միանշանակ եղբայր, արձագանքեց Գելան,- ձեռքը խփելով
ուսիս:
-Է՛յ, հարավկովկասցիներ,- մեզ դիմեց Սաուլիուսը,- իսկ ո՞ւր են
ձեր հայտնի հայկական կոնյակն ու վրացական գինին:
-Մեղավոր եմ, լիտվացի բարեկամ, այդ հարցում ապիկար եմ
գտնվել ու չունեմ ոչ մի գրամ գինի,- պատասխանեց Գելան, մեղա-
վոր ձևանալով:
-Չկա նաև կոնյակ, բայց ոչինչ դեռ 5 տարի պիտի սովորենք, ու
էս ընթացքում մի քանի հարյուր լիտր կհոսի Լենինգրադ, ուղիղ
Երևանի կոնյակի գործարանից:
-Շատ մեծաբերան դուրս եկաք,- հումորով հեգնեց Սայմոմինը:
Ծանոթությունը հաջող էր: Հետաքրքիր տղաներ են, Սովետա-
կան Միության տարբեր ծայրերից, հենց սա էլ ինձ պետք էր՝ աշ-
խարհ ճանաչելու առաջին քայլերում:
Սեպտեմբերի 1-ին դեռ 5 օր կար:
Այդ ընթացքում հաջողացրինք բավական ծանոթանալ Լենինգ-
րադի կենտրոնին ու մի քանի անգամ այցելել Լենինգրադի պետա-
կան համալսարանի արևելյան ֆակուլտետ և մասնավորապես
իրանագիտության բաժին:
Ծանոթացա նաև Երևանցի Գևորգի հետ՝ ով ընդունվել էր Լե-
նինգրադի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլ-
տետ: Հայրը ֆիզիկոս էր, բայց տղային արգելել էր կյանքը տալ ֆի-
զիկային, վերջինն էլ ստիպված կենսաբանության ուղին էր բռնել:
16
Ընդհանրապես շատ լուրջ շրջապատ ձևավորեցինք, ու այդ
շրջապատում ամեն մեկն իր տեղն ու դերն ուներ: Ոչ բոլորն էին
լավ սովորում, բայց ամեն մեկը մի բանում տաղանդավոր էր՝ մեկը
լավ խաբում էր, մյուսը լավ երգում, հաջորդը լավ լողորդ էր, չնայած
նրա լողալը որևէ տեղ պետք չէր գալու, բայց, այնուամենայնիվ, նա
ինչ-որ բան շատ լավ գիտեր, իսկ դա կարևոր է:
Ի՞նչ էինք մենք մտածում: Ոմանք ունեին նպատակներ, իսկ ո-
մանք էլ օրվա օրով էին ապրում: Տարիների հեռվից կարող եմ ա-
սել, որ մոտավորապես 10-15 տոկոսին հաջողվեց հասնել նրան՝ ին-
չին ձգտում էր: Նրանք՝ ի դեպ, իմ շրջապատում չկային: Մեր նեղ
ընկերությունում որևէ մեկը իր նախանշած նպատակին այդպես էլ
չհասավ:

Շարունակություն

Սեպտեմբերի 1-ին գնացինք ամեն մեկս մեր դասերին: Գելան


ու ես, բնականաբար, իրար հետ իրանագիտական բաժնում էինք:
Առաջին օրվա խառնիճաղանջությունը շուտով ավարտվեց, մտանք
մեծ ու հին լսարանը, որտեղ մի փոքր էլ հրմշտոցն ու անկանոն տե-
ղաշարժերը շարունակվեցին, ու միանգամից ամեն ինչ դադարեց,
երբ ներս մտավ Անդրեյ Ստեպանովիչ Անտոնովը, հին Իրանի լե-
գենդար գիտակը, ում մասին բազմիցս էինք լսել և երկար էինք
սպասել նրան հանդիպելու:
Անդրեյ Ստեպանովիչը պատկառելի ծերունի էր, խնամված ա-
լեհեր մազերով և ու սպիտակ մորուքով: Նիհար և բարձրահասակ
էր: Հագնված էր կոկիկ, ու եվրոպական գիտնականին վայել կեր-
պարի մեջ էր: Այո, այս մարդն ինձ վրա մեծ ազդեցություն թողեց:
Պետերբուրգյան ազնվական գիտնականների կաճառն էր Լե-
նինգրադի պետական համալսարանը: Այստեղ մենք աճում էինք
օր-օրի, կրթվում էինք հոգով, հղկվում ոգով, փոխվում էր հագուս-
տը, մեր հայացքը, շարժուձևը:

17
Մեր բաժնում սովորում էր 68 ուսանող՝ Սովետական Միության
տարբեր վայրերից, որոնց մեջ էր նաև կապանցի Արմենը, ով շատ
աշխույժ տղա էր ու անընդհատ տարբեր առաջարկություններ ա-
նող՝ գնալ այսինչ վայրը, այսինչ գիրքը կարդալ, այն մեկ խանութից
այսինչ գարեջուրը գնել և այսպես շարունակ: Արմենը նաև մեր
կուրսի ամենաակտիվ ուսանողներից էր՝ պարբերաբար խեղդած էր
պահում դասախոսներին հարցերով ու մշտապես ուներ իր պա-
տասխանը դասախոսների կողմից հնչեցված հարցերին:
Սեպտեմբերի 3-ն էր արդեն: Սովորականի պես կամ ոչ այն-
քան սովորականի պես, որովհետև, ի վերջո, մեզ համար դեռ ոչինչ
սովորական չէր դարձել՝ ես, Արմենը, Գելան, Սաուլիուսը քայլքով
գնացինք Կենսաբանության ֆակուլտետ՝ վերցնելու մեր ծանոթ
Գևորգին ու մի փոքր զբոսնելու՝ ջրառատ Նևայի ափերով: Շատ
տեղեր կային, որ դեռ չէինք տեսել ու ցանկություն կար անցնելու
Ցարսկի Մոստով, դուրս գալու Վասիլևսկի կղզուց ու ծանոթանալու
քաղաքին:
15 րոպեից արդեն Գևորգը մեզ հետ էր, ու մենք ուրախ հումոր-
ներով քայլում էինք կայսերական Լենինգրադով:
Ժամերով թափառեցինք քաղաքում: Մեր հայացքից չվիրպեց
ոչ մի աղջիկ: Մտանք մի քանի խանութ՝ աղքատ սովետական խա-
նութներ՝ գունաթափ ու կիսադատարկ: Միակ արժեքավոր բանը
այդ ժամանակ կեֆիրն էր, որը շոգ եղանակին մի փոքր զովացնում
էր:
Արդեն երեկոյան մոտ ես, Գելան, Սաուլիուսը, Գևորգը, Արմե-
նը, Իլիասը, Սայմոմինը և Պյոտրը նստեցինք Ձմեռային Պալատի
դիմացի գետափնյա գրանիտե եզրաքարերին՝ ոտքերս կախած
Նևայի ալիքների վրա:
Սայմոմինը կպցրեց սիգարետը(Կոսմոս), մի հատ էլ փոխան-
ցեց Արմենին: Մյուսներս չէինք ծխում:
Լուռ նստած էինք, մեջքով դեպի Ձմեռային Պալատը ու հայաց-
քով դեպի Նևայի հակառակ ափը:
Ոտքերիս տակով հոսում էր գետի ջուրը, որի ալիքները
պսպղում էին մայր մտնող արևի կարմիր շողերից: Աշխարհն այդ-
18
պես հոսում էր մեր դիմացով, ու եթե երկար նայեիր դիմացի ափին՝
կլասիցիզմի ոճով կառուցված շենքերը ևս կսկսեին օրորվել ու հոսել:
-Սայմոմի՛ն, Կոսմոսը ծխելու բան չի, քեզ, մյուս անգամ թե հա-
ջողացնեմ, Քամել կտամ,- դիմեց նրան Արմենը:
-Եթե հաջողացնես՝ կտաս: Ուղեղով տղա ես, կճարես մի տե-
ղից,- քմծիծաղ տվեց Սայմոմինը:
-Տղե՛րք, գնացինք, ուշ է արդեն: Դեռ ընկերոջս պիտի տեսնեմ՝
Ահմեդին, ցերեկն անհանգիստ էր, մի բան եղել էր՝ չէր ասում: Էլի
կռիվների մեջ է ընկել աչքիս,- ասաց Իլիասը, ու ոտքը գրանիտե
եզրաքարից հետ գցելով՝ թռավ ցած:
Բոլորովս վեր կացանք, և ուղղվեցինք մեր հանրակացարան-
ները: Ցրվեցինք, բաժանվեցինք իրարից, իսկ ես՝ Սաուլիուսի հետ
բարձրացա մեր սենյակը:
-Ես պառկեմ մի քիչ քնեմ, շատ եմ հոգնել էսօր: Ոնց որ թե
առանձնապես չեմ էլ լարվել, բայց թե ի՞նչի եմ հոգնել, չգիտեմ,-
ալարկոտ ասաց Սաուլիուսը ու գնաց քնելու:
-Մինչև դու քնես, ես մի բան սարքեմ ուտելու:
-Հայկական չսարքե՛ս:
-Չեմ սարքի: Դժվար է:
Իսկ ի՞նչ պիտի սարքեի:
Սպիտակ փոքրիկ սեղանի դիմաց սպասում էի եփվելուն: Սա
հասարակ սպասել չէր, մտքերով հազար հարց էի մտածում, ու
չզգացի էլ, թե ինչպես հնդկաձավարի չոր ճայթոցները լցրեցին խո-
հանոցը: Արագ թեքվեցի ու տեսա, որ ջուրն արդեն ցամաքել է և
անմիջապես անջատեցի գազը:
Ձեռքս վերցրի պատառաքաղը, մյուս ձեռքով հացը ու նայեցի
սեղանին դրված իմ կերակուրին՝ մեկ աման հնդկաձավար, մեկ լո-
լիկ ու վերջ: Այդպես երկար կլանեցի այդ սառը պատկերը ու ոչ մի
կերպ չէր գալիս ուտելու պահը: Հիրավի մինիմալիստական գլուխ-
գործոց-կտավ էր հիշեցնում դա:
Մեկ պատառ վերցրի հնդկաձավարից: Անհամ բան էր: Մի
կերպ կերա կեսը:
Ու տիրեց լռություն: Լռությունը գնալով ահագնացավ, էլ ոչինչ
չէի լսում, երբ լռության կեսից սառնարանի դռռոցը հատեց ուղեղս:

19
Դռռոցը սկզբից էլ կար, բայց անհրաժեշտ լռություն էր պետք, որ
դռռոցը մտներ ուղեղս: Հետո կտրվեց դռռոցը: Մի պահ նորից ո-
չինչ չէի լսում, կարծես մի հավերժություն անցավ: Սկսվեց: Ժամա-
ցույցի թխկթխկոցը սկսեց սարսափելի ծանր ծայրով կտրտել
գանգս: Թըխկ, թըխկ, թըխկ, թըխկ, տըկը, տըկը, տըկը, տըկը… ու
էլի ու էլի, ու էլի, մինչև որ զգայարաններս բթացան, գլուխս ծան-
րացավ, ու միապաղաղ, ժամերով տևող զնգոցի մեջ ընկա: Եվ ես՝
անշարժ նստած փոքրիկ սպիտակ սեղանի առաջ, գլուխս հակած
կրծքիս վրա՝ անթարթ նայելով հացի փշրանքին:
Պառկեցի քնելու: Դրսում պարզկա եղանակ էր, որի վրա ծա-
կած էին բազմաթիվ առկայծող աստղեր:
Այդ գիշեր առաջին անգամ երազիս այցի եկավ հովազը: Ալար-
կոտ՝ երկու ոտքերին նստեց մեծ քարին, հետո նստեց չորս ոտքե-
րին: Հորանջեց, լիզեց մռութը, թեթև թափ տվեց գլուխը: Ավելի
հոգնած ցած թռավ քարից, պտտվեց իր առանցքի շուրջը ու նորից
նստեց: Նայեց ինձ, և կրկին հորանջեց: Պառկեց կողքի վրա, ու
սկսեց պոչը տարուբերելով փափուկ հարվածել հողին՝ փոշի բարձ-
րացնելով շուրջը:
-Սաուլիո՛ւս, այս գիշեր տարօրինակ երազ եմ տեսել: Մի հովազ
էր, շատ ալարկոտ ու ոչինչ չէր անում բացի պառկելուց: Իսկ հովա-
զին ես պատկերացնում որս անելիս, կամ ծառերի վրա մագլցելիս
ու շատ արագաշարժ:
-Հըմմ, ի՞նչ կարող է նշանակել հովազը երազում, Միհրա՛ն:
Չեմ կարող ասել, ես երազներից ընդհանրապես գլուխ չեմ հանում:
Գուցե՞ Սայմոմինը իմանա՝ Տաջիկստանում էդպես բաներ պիտի որ
լավ իմանան,- խնդաց Սաուլիուսը:
-Կհարցնեմ, բայց հազիվ թե նորմալ բան ասի: Տարօրինակ է,
շատ տարօրինակ: Թե ես ո՞ւր, հովազն ուր: Կամ ի՞նչ կապ ունի հո-
վազն ընդհանրապես: Չէ, իհարկե ես սիրում եմ հովազներին,
բայց… և ի՞նչ...
-Դե լավ հա, հիմա ապուշ երազ է էլի:
-Գնացի՛նք, դասից ուշանում ենք:

20
***
Քայլեցինք շենքերի արանքներով և հազիվ էինք մոտեցել ար-
ևելյան ֆակուլտետին, երբ տարօրինակ աղմուկ լսեցինք, որը մեր
մոտենալուն զուգընթաց՝ ահագնանում էր: Այ քեզ բան: Շենքի ա-
րանքից վախեցած ուսանողներ սկսեցին փախչել՝ քաշքշված ու ան-
հանգիստ տեսքով. կասկած չկար՝ ուսանողները բախվել էին իրար
ու մեծ կռիվ էր ֆակուլտետի դիմաց:
Արագ վազեցինք այդ կողմ, մանավանդ որ գիտեինք՝ Իլիասի
ընկեր Ահմեդն ինչ-որ կռիվների մեջ էր ընկել:
Դուրս եկանք Արևելյան ֆակուլտետի արանքից դեպի շենքի
դիմաց, որ նայում էր Նևային, ու մեր սպասածը տասնապատիկ գե-
րազանցող տեսարանի ականատես եղանք: Մոտ 700 ուսանող (սա
մենք հետո իմացանք՝ միլիցիայի հաղորդագրություններից) տար-
բեր ֆակուլտետներից խառը մարտ էին վարում միմյանց հետ, ու
դժվար էր տարբերակել կողմերին:
Ոմանք արնաշաղախ էին, ոմանք գետնին փռված ու հազիվ
էին շարժվում:
Նկատեցինք գազազած Գելային, իսկ մի փոքր այն կողմ՝ երկու
հոգու դեմ մարտնչող Իլիասին: Էլ ժամանակ չկար հասկանալու,
թե ինչ է կատարվում, ու արագ նետվեցինք օգնելու նրանց:
Կռվողներն ամենատարբեր ազգերից էին. նույնիսկ սևամորթ-
ների նկատեցինք:
Պատի տակ չորս հոգով հարվածում էին գետնին ընկած մե-
կին, որ հազիվ էր գլուխը պաշտպանում, մեկ այլ տեղ՝ մեկը մեկի
դեմ խառը մենամարտ էր, մի 50 մետր այն կողմ՝ կովկասցիներն
ուղղակի սվաղում էին աջ ու ձախ:
Ինձ մի պահ թվաց, որ ամեն ինչ կառավարումից դուրս է եկել,
ու ոչ մեկ չի հասկանում, թե ո՞վ է յուրային, ո՞վ հակառակորդ, ու
շատերը հավեսի համար էին կռվում՝ ընդհանրապես կապ չունենա-
լով դեպքի հետ:
Երկու փոքրամարմին երիտասարդ՝ մուտքի դռան մոտ, մի
հաղթանդամ ու կարմիր վերնաշապիկով տղայի վրա էին թռել ու
փորձում էին տապալել նրան: Բայց կարմիր վերնաշապիկովը ոչ
21
միայն հաղթանդամ էր, այլև կռվելուց գլուխ հանող: Նա իր վրա
թռած փոքրիկներին մեկական ապտակ հասցրեց ու շորերից բռնե-
լով նետեց մի քանի մետր այն կողմ: Նետվողներն ընկան մի խումբ
իրար դնգստողների վրա, որոնք իրենց հերթին փռվեցին գետնին:
Փոքրամարմիններն իրենց չկորցրին ու արագ ոտքի վրա թռչե-
լուց հետո բղավեցին,- սպանելու ենք քեզ, պի՛ղծ արարած,- և հար-
ձակվելով կարմիր վերնաշապիկով Հերկուլեսի վրա, սկսեցին ա-
րագ-արագ հարվածներ հասցնել նրա փորին:
Ամբողջ բակում բղավոցներ, տարբեր լեզուներով հայհոյանք-
ներ, մետաղյա ձողերի ու կոտրվող ապակիների ձայներ էին լսվում:
-Հարգելի ուսանողնե՛ր,- բարձրախոսով ու ինչ-որ թաքնված
վայրից սկսեց դիմել ֆակուլտետի դեկան Ստոլիպինը,- խնդրում եմ
ձեզ դադարեցնել ծեծկռտուքը: Նորից եմ կրկնում, հենց հիմա դա-
դարեցրե՛ք կռիվը և հանգստացե՛ք: Միլիցիան շատ մոտ է, և եթե չեք
ուզում ձերբակալվել, ապա ցվրվեք: Սա իմ խնդրանքն է և հրամանը:
Ո՞վ էր լսում քեզ, ընկեր Ստոլիպին, ով լսելու էր՝ վաղուց արդեն
փախել է, իսկ մնացածի արյունը տվել էր գլխներին: Եվ թքա՛ծ սո-
վետական միլիցիայի վրա: Այդ կաշառակեր, փչացած ու մարդկա-
յին խիղճը կորցրած՝ պագոնավոր շների վրա:
-Ես ձեզ հե՛տ եմ,- հուսահատ ու կատաղած նորից դիմեց դե-
կանը,- սրիկանե՛ր, ձեր բոլորի տեղը Մատրոսսկայա Ճիշինան է,
բոլորիդ փակել եմ տալու այնտեղ, համալսարանի աթոռները ձեր
նման կենդանիների համար մեծ ճոխություն է,- ափերից դուրս գա-
լով ճղճղաց ընկեր դեկանը, որն, ըստ երևույթին, երրորդ հարկից
էր խոսում:
-Որևիցե մեկդ լռեցրեք այդ ծեր ուղտին,- բղավեց մի սևահեր
թուրքմեն ուսանող, ու շարունակեց բռունցքով հարվածել մեկ այլ
ուսանողի:
Իլիասի վրա հարձակված երկու հոգուն մի կերպ հետ մղելուց
հետո հետևից գլխիս հարված ստացա ու զգացի, որ պատռվածք
ունեմ, որից սկսեց արյուն հոսել: Այդ նույն ժամանակ սարսափելի
շխկոցով փլվեց երրորդ հարկի լուսամուտներից մեկի ապակին.
ինչ-որ մեկը մետաղյա ձող էր նետել, որը բախվել էր ապակիներին:
22
Նա փորձել էր հարվածել հոգնեցնող դեկանին, սակայն հայտնի
չէր՝ դիպե՞լ էր արդյոք հենց նրա լուսամուտին, թե՞ ոչ:
Մի կերպ գրպանիս թաշկինակը քաշեցի դուրս ու դրեցի գլխիս
և բժժած ընկա մայթին:
Այսպես մոտ 2 րոպե ևս կռիվը շարունակվեց, որից հետո լսվե-
ցին սովետական միլիցիայի ազդանշանների ձայները:
Ոստիկաններն արագ հասան կռվի վայր, և քիչ է ծեծված էինք,
մի հատ էլ ընկանք նրանց դագանակների տակ: Առանց հաշիվ
տալու՝ ծեծելով ու քացու տակ առնելով՝ միլիցիան հավաքեց կռվող-
ների մի մասին, իսկ մյուս մասը հասցրեց փախչել:
Բերման ենթարկեցին նաև ինձ, Սաուլիուսին, Արմենին ու
Իլիասին: Մեզ խցկեցին Ուազները և ներսում էլ մի քանի հարված
հասցնելուց հետո՝ շխկացրին մետաղյա դռները:
-Տա՛ր էս խոզերին բաժին, արաաա՛գ,- ոռնաց մի կապիտան
միլիցիոներ՝ դագանակով հարվածներ հասցնելով մեքենայի մե-
տաղյա թափքին:
Այդպես էլ արեցին՝ արագ տարան ոստիկանական բաժին, ու
հայհոյելով՝ բառի բուն իմաստով գետնի վրայով քարշ տվեցին
քննչական սենյակները:
Ինձ ու երկու ռուս տղայի մտցրին մայոր Պլատոնովի սենյակ:
Պլատոնովը հանդիսավոր նստած էր սենյակում և իր կյանքի
մեծագույն առաքելությունը կատարողի դեմքով՝ սպասում էր մեզ:
Նա հանգիստ թեյ էր խմել, ռադիոյով լսել էր երեկոյան նորություն-
ները, այնուհետև Իոսիֆ Կոբզոնի կատարմամբ «Էտոտ Ձեն Պոբե-
դի» երգը: Նման հայրենասիրական կատարումից ստացած ներշն-
չանքից հետո Պլատոնովն առավել քան վճռական էր՝ պատժելու
սովետական անդորրը խախտած կապիկներին:
-Կանգնե՛ք պատի տակ,- ինքն իր խղճուկ էությանը հնարավո-
րինս դաժան պատկեր տալով՝ հրահանգեց Պլատոնովը:
Նոր էր հրաման տվել մայորը, երբ սպիտակ դուռը ճռռոցով
բացելով ներս եկավ կովկասցի մի ոստիկան՝ բեղերով, ու ենթա-
դրաբար հայ: Նա մսոտ քիթ ուներ, և աչքերի ներքևի կոպերը սևա-
ցած էին:
23
-Անուն, ազգանուն, ծննդյան թիվ, բնակության հասցե,- խստա-
բար հարցրեց Պլատոնովը:
-Նիկոլայ Գավրիլովիչ Կիրիլով, 1968թ. սեպտեմբերի 15, ծնված
Սվերդլովսկում:
-Մաքսիմ Անատոլևիչ Լեբեդև, 1967թ. մայիսի 30, քաղաք Վո-
րոնեժ:
-Միհրան Սամվելի Վարդանյան, 1970թ. մարտի 31, Հայաս-
տան, Շամշադինի շրջան, գ. Արծվաբերդ:
Այս ասելուց հետո, կովկասցի ոստիկանը, որ գրառումներ էր
կատարում դիմացս կանգնած՝ ուշադիր նայեց ինձ:
-Հը՞, Առաքե՛լ, հայրենակի՞ցդ է,- հեգնական հարցրեց Պլատո-
նովը:
-Այո՛, պարոն մայոր, բայց դուք գիտեք, որ ինձ համար դա
նշանակություն չունի: Վատ ես քեզ պահել Միհրա՛ն,- դիմելով ինձ՝
թունոտ ասաց Առաքելը:
-Եվ այսպես, սկսեցինք սկզբից, շարունակում ենք՝ վերջից:
Ի՞նչ էր դրա անունը,- Առաքելի ձեռքից մայորը թուղթը վերցրեց ու
բացականչեց,- հա՛, Միգռան, ի՜նչ էլ ապուշ անուն ունես: Դե երգի:
Ի՞նչ գործ ունեիր այնտեղ, ո՞վ էր անկարգությունների դրդիչը, ո՞վ
էր կազմակերպիչը, ո՞վ էր կատարողը:
Գլխիս ցավից հազիվ էի ոտքի վրա կանգնում ու զգում էի, որ
շշմում եմ արդեն: Հարցը լսեցի իհարկե, ու նախ ուզում էի սեղանին
դրված ջրի ապակե կուժը ջարդել մայորի ծնոտին, ու մի երկու ոտ-
քի հարված էլ տալ միլիցիոներ Առաքելին, բայց զսպեցի ինձ՝ հաս-
կանալով, որ ավելի կբարդացնեմ վիճակը:
-Ի՞նչ ես լռում, քեզ հետ չեմ, սրիկա՛,- մայորը հարվածեց փո-
րիս, ու առանց այդ էլ արյուն կորցրած ու թուլացած փռվեցի հատա-
կին:
-Չմտածես, թե գլխի վնասվածք ունես՝ նուրբ վերաբերմունքի
ես արժանանալու, վիժվա՛ծք: Ոտքի՛ քեզ ասացի,- պոռթկաց մայո-
րը՝ ձեռքերը ձգելով:
Թքա՛ծ, փրթելու եմ սրան: Բայց ո՞ւր էր թե փրթեի՝ ես ուղղակի
հանգա՝ արնահոսած, ուժասպառ:
24
Զարթնեցի մենախցում՝ մահճակալին գցած: Լավ է գոնե
գլուխս կապել էին: Խուցը դատարկ էր՝ մոխրագույն սառը պատե-
րով ու կարմիր տախտակներից հատակով: Մահճակալի սպիտա-
կեղենը մաքուր էր, ու ես հոգեկան ճնշվածությունից ու էներգիայի
սպառումից՝ նորից հանգա: Չգիտեմ, որքան քնեցի՝ զարթնեցի դեռ
մութ էր:
Այո՛, բանտում էլ հայտնվեցինք, դե տե՛ս հիմա ինչպիսին է
բանտը, ու մարդն ի՞նչ է զգում, երբ հայտնվում է ազատազրկված
վիճակում: Կանգնեցի մահճակալից ու մոտեցա բարձր փոքրիկ լու-
սամուտին, որը, բնականաբար, ճաղավանդակով էր: Նայեցի
դուրս՝ ծառի թաց տերևներին ու դրանց վրա թռվռացող ճնճղուկնե-
րին: Սիրտս ճմլվեց, ու ես ընկա խոր հուսահատության գիրկը:
Բայց խցում ամենասարսափելին ազատազրկումը չէր: Բանտում
հայտնված մարդու համար ամենադաժանը տեղեկատվության կա-
տարյալ վակուումն է: Ես չունեի նույնիսկ ժամացույց, չգիտեի ժամը
քանիսն է, ու երբ լույս բացվեց, փորձում էի արևի դիրքով գուշակել
օրվա ժամը: Բացի ժամն իմանալու հաճույքից, ես զրկված էի նաև
իմ ճակատագրի վերաբերյալ որևէ ճառագայթ տեղեկությունից: Ես
չգիտեի՝ ինձ ինչ է սպասվում, ես չգիտեի՝ ինչ կարգավիճակում եմ
այստեղ, ես չգիտեի՝ ինչ է կատարվում դրսում, ինչ են մտածում ըն-
կերներս, դասախոսներս: Չգիտեի, թե որքան էի մնալու խցում՝ գու-
ցե մեկ շաբաթ, գուցե մեկ տարի, գուցե 10 տարի: Տեղեկատվական
հզոր անօդ տարածությունն ուղղակի վզիցս բռնած խեղդում էր:
Դուռն ամեն վայրկյան կարող էր բացվել ու ինձ ուղղակի քացու տակ
առնեին՝ հենց այնպես, հավեսի համար: Դեռ երեկ ազատ էի, իսկ
այսօր կարող է անակնկալ պարզվել, որ մի 5 տարի նստելու եմ:
Հավաքիր քեզ, Միհրան, տասնյակ տարիներով գաղափարի
համար նստած մարդիկ կան, դու էլ կնստես՝ թեկուզ անկապ պատ-
ճառով: Բայց անկապ պատճառով նստելն ավելի ծանր է ու տառա-
պալից: Լավ, թքած, թող իմն էլ անկապ լինի: Ուժ վերցրու: Ես
սկսեցի մի փոքր հարմարվել:
Երկաթե մահճակալի ոտքին փոքրիկ անցք նկատեցի, մեջը
կոնֆետի ճռճռան թուղթ էր խցկած: Հետաքրքրությամբ հանեցի
25
դա դուրս: Կատարյալ դատարկ խցում, մի ճռճռան թուղթը գոնե
կարող էր ուրախացնել: Ըստ երևույթին, նախկին դժբախտ կալա-
նավորներից մեկն էր կոնֆետ կերել ու խցկել անցքը:
Նայեցի կոշիկներիս, ու նոր նկատեցի, որ քուղերը հանել էին:
Ժամանակ առ ժամանակ դուռը բացվում էր, ու զիբիլ էին տա-
լիս ուտելու: Երբեք չէի մտածի, որ բրինձը կարող է այդքան անհամ
լինել: Գոնե մի քիչ աղ գցեիք: Չեմ կարող սա ուտել, բայց մեկ երկու
պատառաքաղ վերցնեմ՝ չմեռնելու համար: Ընդհանրապես համ
չկա, ոնց որ ռետին ծամես:
-Հը՞, ի՞նչի չես ուտում: Մենք էլ ենք սրանից ուտում,- դռնակը բա-
ցելով՝ նետեց բանտապահ միլիցիոները, որ ամենևին վատ տղա չէր:
Մի քանի անգամ քննչական գործողությունների տարան, հար-
ցաքննեցին, զարմանալի է՝ առանց ծեծի:
Երբ ձանձրույթից մեռնում էի, դռան բացվելու շխկոցն ինձ ան-
չափ ուրախացնում էր, որովհետև պիտի տեղի ունենար մի բան,
որը խիստ տարբերվում էր դատարկ խցի միապաղաղությունից՝
կտանեին դուրս քննիչի մոտ, կամ ներս կգային կստուգեին սենյա-
կը ու դուրս կգային:
Երկրորդ օրը նորից տարան քննիչի մոտ:
Ես մտա սենյակ, որտեղ սեղանի հետևում՝ քաղցր ժպիտով
նստած էր քննիչը: Մի երիտասարդ էր, երևի 32-33 տարեկան:
-Բարև ձեզ, նստե՛ք,- խիստ քաղաքակիրթ խնդրեց բեղավոր
քննիչը:
Դե գիտեմ՝ քաղաքակիրթ լինելու իմաստը որն էր:
Բարևեցի ու նստեցի: Փորձեցի աթոռն առաջ մոտեցնել սեղա-
նին, որ ավելի հարմար լինի: Աթոռը մեխած էր հատակին:
-Եվ այսպես,- թղթապանակը բացելով՝շարունակեց երիտա-
սարդ քննիչը,- Միհրան Վարդանյան: Ձեր տվյալները ես ունեմ,
միայն մի քանի հարց կտամ և ազատ եք:
-Տվե՛ք,- պատասխանեցի ես:
-Ի՞նչի համար էիք կռվում:
-Եկա համալսարան, տեսա կռիվ է, մասնակցեցի կռվին:
-Հենց այդպես հա՞: Իսկ չէի՞ր կարող չմասնակցել:
26
-Չէ: Ինչպե՞ս կարելի է կռվին չմասնակցել: Դուք երբևէ մաս-
նակցե՞լ եք կռվի:
-Այստեղ ես եմ հարցեր տալիս,- հնարավորինս բարեկիրթ
փորձեց շարունակել քննիչը՝ գրիչը մատներով արագ պտտելով ու
ժպտալով:
Ժպտա, ժպտա, խորամանկ քննիչ, քո գործն է, ժպտա՛ ու գրի:
Գիտեմ, թե ինչու ես ժպտում ու ինչպես փորձում քաղցր լեզվով խո-
սել տալ:
-Սպորտով հետաքրքրվո՞ւմ ես,- հարցրեց նա:
Ի՞նչ պատասխանեմ հիմա ես սրան, փորձում է ընդհանուր հե-
տաքրքրության թեմա գտնել՝ մտերմանալու ու ինձ բացելու համար:
-Հա՛, հետաքրքրվում եմ:
-Ի՞նչ սպորտով,- քննիչը զգաց, որ իր մարտավարությունը
կարծես աշխատում է ու ավելի ոգևորված շարունակեց:
-Հայկական կոխով,- անտարբեր պատասխանեցի ես:
-Ինչո՞վ, ինչո՞վ,- շփոթվեց քննիչը:
-Հայկական կոխով, դա ըմբշամարտի հայկական տեսակ է,-
ներսումս ծիծաղելով պատասխանեցի ես:
-Հետաքրքիր է,- գլուխը քորեց սովետական քննիչը: Ինչո՞վ է
տարբերվում հունա-հռոմեական ըմբշամարտից:
Ես իհարկե, հայկական կոխի մասին քիչ բան գիտեի, բայց
մոտ կես ժամ քննիչին խոսեցրի կոխի մասին, մինչև որ նա գլխի
ընկավ, որ այսքան ժամանակ զանգվածային ծեծկռտուքի արմատ-
ները բացահայտելու համար անհրաժեշտ որևէ տեղեկություն ինձ-
նից չի ստացել:
-Էխ հայկական կոխ, հայկական կոխ: Հայկական կոխ՝ ասում
ես…,- տարակուսեց քննիչը ու արմունկները դրած սեղանին՝ գլուխը
բռնեց:
-Ընկե՛ր քննիչ, դուք սիրո՞ւմ եք տոլմա,- հարցրի քննիչին:
-Մեկ անգամ եմ կերել, Կոմսոմոլսկայա փողոցի վրա գտնվող
հայկական «Դուդուկը՝ ուռենու ճյուղից» ռեստորանում: Համով էր
շատ, էլի կուտեի,- երանության հայացք ընդունելով ու բեղերը լիզե-
լով պատասխանեց քննիչը:
27
-Տոլման շատ զզվելի ուտելիք է,- լուրջ դեմքով արձագանքեցի ես:
-Այ տղա, գժվե՞լ ես: Դուք՝ հայերդ, ձեր խոհանոցը ամեն տեղ
գովում եք, հիմա եկել այստեղ ասում ես տոլման զզվելի՞ է: Գլխիդ
վնասվածքը ազդե՞լ է բանականությանդ վրա,- զարմացած հարց-
րեց քննիչ-կապիտանը:
-Ընկեր քննիչ,- անտարբեր շարունակեցի ես,- նախ տոլման
հայկական չէ, այլ ադրբեջանական է: Հայ ազգը չէր կարող այնքան
վատ կերակուր հորինել, ինչքան որ տոլման է: Չնայած ես ադրբե-
ջանցիների դեմ ոչինչ չունեմ, և սիրում եմ իրենց, բայց, գրողը տա-
նի, այդ ցեխի նմանվող, սոխի ջրով ներծծված, սուր հոտով կերա-
կուրը՝ կարծես կոյուղու ջրի մեջ խաշած մսից պատրաստվի:
Այս ասելուց հետո, երդվում եմ՝ քննիչը մի կողմ թեքվեց, աջ
ձեռքով բռնեց աթոռի մեջքից, իսկ ձախ ձեռքով սեղանի եզրից ու
սկսեց փսխել: Նրա ստամոքսից դուրս եկած խառը հեղուկը շփվեց
հատակի գունաթափ տախտակներին ու անտանելի հոտը լցվեց
քննասենյակում:
Դռան ապակե լուսամուտից՝ կապիտանի վատ վիճակը տեսնե-
լով, հարցաքննության սենյակ վազեցին բանտապահ միլիցիոներ-
ները ու, չգիտես ինչու, նախ հարվածեցին ինձ ու հետո վրա հասան
տեսնելու, թե քննիչն իրեն ինչպես է զգում:
-Ընկեր Վետրիկով, ի՞նչ է արել այս լակոտը ձեզ, նա ձեզ թու-
նավորե՞լ է,- հարցրեց միլիցիոներներից մեկը՝ մատով ցույց տալով
ինձ:
-Չէ, ամեն ինչ կարգին է, նա մեղք, չունի, ես ինձ մի պահ վատ
զգացի:
-Միգուցե դադարեցնե՞նք հարցաքննությունը՝ վաղը կշարունա-
կեք, ընկեր կապիտան,- մյուս միլիցիոները հարցրեց քննիչին:
-Հա, այդպես էլ կանենք, այսօր հերիք է: Շատ եմ հոգնել ար-
դեն,- մի կերպ ուշքի գալով արձագանքեց Վետրիկովը՝ բերանը
թաշկինակով սրբելով:
Բոլորը քննիչի սենյակում մոլորված ու լուռ էին. երկու բանտա-
պահները՝ կանգնած քննիչի կողքերին, որը նստած էր իր աթոռին՝
մեկնված մեջքին, ու ես նրանց դիմաց՝ սեղանից այն կողմ, ուսիս ու
28
պարանոցիս հատման տեղը՝ որտեղ խփել էին հենց նոր՝ բռնած:
Գեղեցիկ կտավ է:
Միլիցիոներները թևերիս տակից բռնեցին, քաշեցին վերև ու
տարան աստիճաններով դեպի իմ խուցը՝ համար 16:
Բավական լարված հարցաքննությունից հետո պառկեցի սպի-
տակ ու միջին փափկության անկողնում՝ քնելու:

***
Կալանավորվածները հին սովորության համաձայն՝ սկսեցին
կտկտացնել խողովակների վրա, որով ցանկանում էին տեղեկաց-
նել, որ իրենք կան: Դա շփման միջոց էր: Մի ձև պետք էր շփվել:
Ես էլ սկսեցի պատասխանել մետաղյա խողովակին խփելով: Ափ-
սո՜ս, մորզեի այբուբենը չգիտեինք, թե չէ զրույցն ավելի իմաստա-
լից կլիներ:
Այսպես անցկացրի երեք օր: Երեք օր առանց որևէ տեղեկութ-
յան, թե ինչ է լինելու: Միայնակ: Մտածում էի կկորցնեմ խոսելու ու-
նակությունը զրուցակից չունենալու պատճառով:
Երրորդ օրը երկաթե դուռը բացվեց, ու միլիցիոներները ներս
մտան, վրաս նետեցին իմ շորերով տոպրակը ու հրահանգեցին
հետևել իրենց:
- Ո՞ւր են տանում,- անհանգիստ մտածում էի:
-Գնա՛, ազատ ես, որոշումդ կուղարկենք բնակությանդ հաս-
ցեով,- դրսի դուռը բացելով ՝ ասաց միլիցիոներներից մեկը:
Ա՛յ քեզ, բան, ուրեմն հիմքեր չեն գտել ավել ազատազրկելու:
Ուրախացած դուրս եկա կալանավայրից ու արագ հեռացա՝ որ-
քան հնարավոր է հեռու:
Շտապեցի հանրակացարան: Սաուլիուսը ինձ տեսնելով՝ ան-
չափ ուրախացավ ու գրկեց:
-Ո՞նց անցավ սանատորիան:
-Շատ դաժան սանատորիա էր, եղբա՛յր:
-Կարևորն ավարտվեց ամեն ինչ, հիմա նորից ազատ ես, բան
էլ չկա՝ իսկապես:
29
-Հա ազատ եմ, բայց չիմացա էլ ոնց ստացվեց, երևի հանցա-
կազմ չգտան:
-Հավատա՛ հանցակազմ գտնեին թե չգտնեին, կպահեին որ-
քան սրտներն ուզեր: Դու ու մնացած շատերը՝ Գորբաչովի հրա-
հանգով եք ազատվել: Պերեստրոյկա է հիմա գնում, ու Ռեյգանի
հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ պահելու համար՝ նաև
քեզ են հանել:
-Հա, ճիշտ ես, ոնց մտքովս չէր անցնում:
-Ամենահայտնի համալսարաններից մեկի միանգամից 700 ու-
սանող է մասնակցել ծնոտջարդոցիին: Քիչ բան չէ ամբողջ աշխար-
հով մեկ թնդացնելու համար: Աղմուկը շատ էր, ու Գորբաչովը չէր
կարող անիմաստ թեմայով հեղինակազրկվել արևմուտքում:
Դու լողացիր, պառկիր քնելու, մեռած ես լրիվ, վրադ գույն չկա:
Բախտդ բերել է, վաղը շաբաթ է:
-Իրոք, լավ է, որ շաբաթ է:
-Հա, մոռացա ասել, Իլիասը միակն է ում բաց չեն թողել:
-Ինչպե՞ս թե: Նրան Ինչո՞ւ բաց չեն թողել:
-Ոստիկանի քիթը կոտրել է:
-Իիի՞նչ: Այ քեզ բան…
-Չգիտեմ ոնց է եղել, բայց կարելի է պատկերացնել թե ոնց է
միլիցիոները չափն անցել, իսկ Իլիասը լինելով տաքարյուն ըմբշա-
մարտիկ՝ ուղղակի չի դիմացել ու կոտրել է շանորդու քիթը:
-Բայց ինչպե՞ս կարող էր իրեն չտիրապետել, մի՞թե չգիտեր, որ
դրա համար կարող են 10 տարի փակել: Ասենք, ինչ եմ ասում, եթե
իմ ուշքը չգնար, ես էլ կջարդեի դրանց գլուխը: Ափսոս:
-Պատկերացնում ես, եթե ինչ-որ բան չփոխվի՝ տղային առն-
վազն 5-7 տարի կնստացնեն: Եկել էր սովորելու համար և առը հա՝
գնա փտիր բանտում, ու հլը հարց է, թե ինչպիսի՞ մարդ դուրս
կգաս ու ինչ դիպլոմով:
-Հաա, հաստատ Լենինգրադի պետական համալսարանի
դիպլոմով դուրս չես գա…
-Չգիտեմ ինչով կարող ենք օգնել: Բացարձակ չգիտեմ, հուսա-
հատ պատասխանեց Սաուլիուսը:
30
***
Երկուշաբթի նորից համալսարան գնացինք: Բոլորն ինձ են
նայելու երևի: Թարսի պես առաջին դասը Անդրեյ Ստեպանովիչինն
է, խայտառակ եղա:
Մեր կուրսից մի 5 հոգի էլ էին մասնակցել ծեծուջարդին: Իրար
գտանք, ու մնացած կուրսեցիներն էլ՝ լցված մեր գլխին, պատմեցինք
մեր տեսածն ու զգացածը, արդեն հումորախառն ու թեթևացած: Մեծ
աղմուկ էր տիրում լսարանում, երբ Անդրեյ Ստեպանովիչը ներս
մտավ, ու բոլորս զգաստացած շտապեցինք նստել մեր տեղերը:
Զարմանալի է, բայց Անդրեյ Ստեպանովիչն իրեն պահեց այն-
պես, կարծես ոչինչ էլ տեղի չէր ունեցել: Հանգիստ կարդաց իր դա-
սախոսությունը, հարցեր տվեց, պատասխանեց հարցերին ու զան-
գի հնչելուն հետ՝ լուռ դուրս եկավ:
Ես ու Սաուլիուսն էլ սկսեցիք դուրս գալ՝ խառնվելով ուսանող-
ների շատախոս խմբին:
Դռնից նոր էինք դուրս եկել երբ Անդրեյ Ստեպանովիչին նկա-
տեցինք միջանցքի նստարաններից երկու մետր հեռավորության
վրա:
-Տղանե՛ր, ինչպե՞ս եք,- մեզ դիմելով՝ հանգիստ հարցրեց Ստե-
պանովիչը:
-Լավ ենք, ընկե՛ր Անդրեյ Ստեպանովիչ, դուք ինչպե՞ս եք:
-Ես էլ եմ լավ: Երեկոյան եկե՛ք իմ տուն, թեյ կխմենք ու կզրու-
ցենք:
Ես ու Սաուլիուսը խառնված նայեցինք իրար ու Անդրեյ Ստե-
պանովիչին:
-Ես խոստանում եմ, որպես թեյի հետ քաղցրավենիք, ձեզ չու-
տել:
Մի լավ ծիծաղեցինք երեքով (շատ տխմար իրավիճակ էր):
-Կգանք իհարկե,- պատասխանեցի ես՝ ուրախությունս չթաքց-
նելով, չէ՞ որ նույն ինքը՝ համաշխարհային արևելագիտության լե-
գենդ Անդրեյ Ստեպանովիչ Անտոնովն էր մեզ թեյի հրավիրում, ու
զրույցը խոստանում էր լինել ֆանտաստիկ: Արդեն մտքումս հար-
ցերն էի պատրաստում, որ պետք է տայի Ստեպանովիչին: Ամենա-
31
տարբեր հարցեր՝ սկսած իր երիտասարդությունից մինչև մասնա-
գիտական:

***
Իսկ որտե՞ղ է ապրում Անդրեյ Ստեպանովիչը: Էլ որտե՞ղ պիտի
ապրի: Ադմիրալտեսյկի շրջանի, Կրասնոարմեյսկայա փողոցի վրա
գտնվող մի 5 հարկանի դեղին շենքում: 2-րդ հարկի համար 34
բնակարանում:
Դռան զանգն այս անգամ էլ երկար չպահեցինք:
Անդրեյ Ստեպանովիչը բավական արագ բացեց դուռը և ազն-
վականի նման ներս հրավիրեց մեզ: Մեզ ողջունեց նաև նրա կինը՝
մի պատկառելի տիկին՝ բարձրաշխարհիկ և հաճելի արտաքինով:
Տունը մի կողմից հասարակ սովետական կացարան էր, մյուս
կողմից ուներ կրթված մարդու կողմից տրված հատուկ շուք: Այն-
տեղ կային դետալներ, որոնք միայն նման մարդու տանը կարող
էին լինել: Օրինակ՝ Sony մակնիշի նվագարկիչ, որի կողքին շար-
ված էին տարբեր երաժշտական ոճի սկավառակներ՝ վինիլ:
Մեզ հրավիրեցին հյուրասենյակ, որտեղ հարմարավետ սեղան
էր գցված՝ թեյով, Ռիգայի բալզամով, Ալթայից բերված մեղրով, ու
տնական բլիթներով:
-Շատ շնորհակալ ենք, ընկեր Անդրեյ Ստեպանովիչ: Շնորհա-
կալ ենք նաև ձեր թանկագին կնոջը: Մեծ պատիվ է մեզ համար
հյուրընկալվել ձեր տանը,- խոսք վերցրի ես:
-Ես ձեզ եմ շնորհակալ, ու եկեք սրանով ավարտենք ավելորդ
քաղաքավարությունը, այն մեզ չի թողնի ազատ շփվել: Դե՛ տղա-
ներ, պատմե՛ք ինչ փորձանքի մեջ էիք ընկել,- ձեռքերը սեղանին
դնելով դիմեց մեզ պրոֆեսորը:
-Դեե ինչպե՞ս ասեմ: Սովորականի նման դասի էինք գալիս: Ու
դեռ չէինք հասել ֆակուլտետին, երբ շենքերի արանքներից
գզգզված փախչող ուսանողների տեսանք: Ավելի արագ գնացինք
դեպի ֆակուլտետի շենքը, ու արդեն գիտեք՝ տեսանք մռութջարդո-
ցի մի քանի հարյուր ուսանողի մասնակցությամբ ու չգիտենք, թե
պատճառը որն էր:
32
-Կա կարծիք,- շարունակեց Սաուլիուսը,- որ կռիվը Իլիասի՝
մեր ընկերոջ հորաքրոջ տղայի հետ էր կապված: Մյուս մասն ասում
է՝ ազգային հողի վրա թեթև բախում է եղել, որը վերածվել է արդեն
ճակատամարտի: Բայց էս տարբերակը՝ պաշտոնական կարծիքը
բնական է, որ փոշու տակ է թաղում: Սովետական եղբայրական
ժողովուրդների մոտ նման բան չի կարող լինել: Մի մասն էլ կար-
ծում է, թե աղջկա պատճառով է եղել: Էս վերջինը մի քիչ անլուրջ է,
բայց դե հիմա ապրելու իրավունք ունի,- կեսկատակ ավարտեց
Սաուլիուսը:
-Ազգային հողի վրա՞,- զարմացա ես,- չեմ կարծում:
-Ինչո՞ւ չես կարծում:
-Սաուլիո՛ւս,- միջամտեց Անդրեյ Ստեպանովիչը, -քեզ ու ինձ
համար դա հավանական է, բայց մեր բնակչության 99.9 տոկոսի
համար՝ անհնար բան: Միհրանը, ըստ երևույթին, չգիտի հորդ մա-
սին: Ներիր, որ բացահայտեցի, միգուցե չէիր ուզում:
-Ամեն ինչ կարգին է, ընկեր Անդրեյ Ստեպանովիչ, ես ամաչելու
բան չունեմ, ուղղակի հարմար առիթ չէր եղել պատմելու: Հայրս
Լիտվայի դիսսիդենտական շարժման ակտիվ մասնակիցներից է:
Երկրորդ անգամ ձերբակալվել է մեկ տարի առաջ՝ 7 տարվա ազա-
տազրկման է դատապարտվել հակասովետական գործունեության
համար: Մենք պայքարում ենք մեր ազգային իրավունքների և ան-
կախության համար: Ի դեպ, հայրս «Արարատ»-ի անդամ է, որի ա-
ռաջնորդը ձեր երկրից պարոն Ն.-ն է, և որին, բնականաբար, դու
չես ճանաչում: Չենք ճանաչում նաև մենք, քանի որ կիսագաղտնի
կազմակերպություն է, և միայն անվան առաջին տառով է հայտնի
նրա առաջնորդը: Այլախոհները դուրս են քարտեզից, նրանք գո-
յություն չունեն սովետական քաղաքացու համար, չնայած որ հսկա-
յական հեղինակություն ունեն արտասահմանում:
-Ո՞վ, ո՞վ,- զարմացա ես, երբ լսեցի հայկական ինչ-որ կազմակեր-
պության ու խորհրդավոր պարոն Ն.-ի մասին, ու որի հիմնադրած
կազմակերպությունում անդամագրվել է նաև լիտվացի այլախոհը:
-Ն.-ն, նա մեծ հարգանք ունի ամբողջ ԽՍՀՄ այլախոհական
շարժման մեջ, և այդ շարժման կարկառուն առաջնորդներից է,- շա-
33
րունակեց Անդրեյ Ստեպանովիչը: Ափսո՜ս, որ սովետական մամլի-
չը թույլ չի տալիս նրանց իմանալ: Բայց ես համոզված եմ, պատ-
մությունից բան չի լինի թաքցնել, ու այդ մարդն իր արժանի տեղը
կունենա ինչպես ձեր ազգային պատմության մեջ, այնպես էլ՝ չեմ
բացառում, նաև համաշխարհային:
-Դու գիտե՞ս, որ Ն.-ի դերը չափազանց մեծ է հայերիդ ազգա-
յին գիտակցության և պայքարունակության բարձրացման մեջ:
Պատկերացրու, հայերը հետագայում կարող են ասել, որ անկա-
խության համար պայքարել են ցանկացած ժամանակ, նույնիսկ
ԽՍՀՄ վակուումի մեջ: Դուք կարող եք հպարտանալ, որ կազմա-
կերպված շարժում եք պահել ընդդեմ հզոր կայսրության, ու սա ձեր
ազգային ինքնագնահատականի համար չափազանց կարևոր դեր
կունենա: Մի բան է, երբ ներկայացնում ես մի ազգ, որը չի ունեցել
բավարար քաղաքական հասունություն՝ իր միջից ծնելու պայքա-
րողների թեկուզ փոքր դաս, մի բան է, երբ պայքարել ես անկա-
խության համար մշտապես: Ու սա հայերիդ վեր է հանելու, ու նաև
սրա պատճառով եք հաջողելու և ունենալու առանձնահատուկ պե-
տություն:
Նա ձեր ազգային հերոսն է, որին դեռ չեք ճանաչում:

Ինձ համար ցնցող նորություններ էին սրանք, ես երբեք չէի


մտածել սրա մասին, չնայած դպրոցում պատմություն լավ եմ սովո-
րել, բայց սովետական գրքերով ազգային ինքնագիտակցությունը
մի փոքր խեղված կարող էր ձևավորվել: Ու ես համարյա երբեք չէի
մտածել անկախության մասին: Համարյա երբեք ու լրջորեն երբեք:
Հիմա ինձ ասում են բաներ, որոնք իմ մեջ արթնացնում են ինչ-որ
քնած զգացմունքներ, ինչ որ քնած գաղափարներ: Ես սկսեցի մտո-
րել ու դարձա լռակյաց այդ օրը, ինձ միայն մնում էր լսել այդ տարօ-
րինակ ու ձգող պատմությունները, գաղափարները, արժեքները:

-Ես ինքս 1949-1953 թվականներին անցկացրել եմ գուլագնե-


րում՝ Պերմ, Կոլիմա, Նորիլսկ… Սարսափելի էր, ու թվում էր վերջ
չունի տանջանքի թելը: Ստալինի մահից հետո ազատվեցի, բայց
34
հոգեկան ցնցումները մինչև հիմա ինձ հանգիստ չեն տալիս: Ես
այն ժամանակ սկսեցի լրջորեն ու ինտենսիվորեն մտածել կյանքի
իմաստի մասին՝ չնայած արդեն 49 տարեկան էի, երբ ձերբակալվե-
ցի: Ես ունեի երկար տարիներ մտածելու ու գիտակցում էի դա: Աշ-
խատանքի ժամին, ներսում թե դրսում, քնելիս, անընդհատ դա էի
մտածում: Ես փորձում էի հասկանալ ինչպես կյանքը ինձ բերեց
հասցրեց այդ ծանրագույն իրադրությանը: Հիշում էի իմ ուսանողա-
կան տարիները՝ Լայպցիգում, իմ հնարավորություններն այնտեղ
մնալու՝ Փարիզ, Լոնդոն, մինչև Նյու Յորք, արևավառ արևելքը՝
Իրան, Աֆղանստան, Պակիստան, ու չէի կարողանում ինքս ինձ
նայել հայելում: Ես գիտակցում էի, որ չեմ սխալվել հետ գալով, նույ-
նիսկ եթե այդժամ աքսորավայրում կեղտի մեջ էի: Որքան նվաս-
տացուցիչ էր ինձ համար, եվրոպական պիջակից անմիջապես
խրվել գարշահոտ ցնցոտու մեջ, աշխարհահռչակ գիտնականների
շրջապատից ընկնել վերջին թափթփուկների օղակը: Հիմա չեմ հի-
շում թե ով է ասել, որ բանտում ամենածանրը ոչ թե ազատ տեղա-
շարժվելու բացակայությունն է, այլ զրուցակից ընտրելու հնարավո-
րության բացակայությունը: Դու ստիպված ես շփվել նրա հետ, ով
բախտի բերմամբ հայտնվել է խցումդ: Սա ամենածանր տանջանքն
է, ու ի՞նչն է ավելի լավ՝ միայնակ լինե՞լ խցում, թե՞ գոնե մի տա-
կանք հետդ ունենալ… Ես տեսա հատակը, եթե դա է հատակը: Հի-
մա ես փոխել եմ կարծիքս, տղանե՛ր: Հաճախ ոչ միայն բանտում
չես կարող ընտրել զրուցակից, այլ նաև ազատության մեջ: Իմ կյան-
քում եղել են տասնամյակներ երբ ես մենակ եմ եղել՝ շրջապատված
հազարավոր ուսանողներով, դասախոսներով, բարեկամներով ըն-
կերներով, բայց միևնույն է, մենակ եմ եղել: Ես ստիպված էի խոսել
նրանց հետ՝ ում չէի ընտրել: Հասկացա, որ ազատության գաղա-
փարն իր մեջ անքակտելիորեն ներառում է զրուցակից ընտրելու ա-
զատությունը: Ազատը զրուցակից ընտրելու հնարավորություն ունե-
ցող մարդն է:
Մոտավորապես 3 տարի հյուծումից ու խորհելուց հետո, ձնա-
ծածկ անտառում փայտը սղոցելիս՝ վերջապես ինքս ինձ համար ո-
րոշեցի, որ կյանքի իմաստն ուղղակի ապրելն է՝ անկախ ամեն ին-
35
չից: Ես հասկանում եմ, որ բավական ցածր եզրահանգման եմ եկել,
բայց ուրիշ բան չգտա:
-Հըմմ: Շատ ոգևորիչ է ձեր պատմածը: Ես նույնպես չեմ հաս-
կանում կյանքի իմաստը: Գուցե դեռ չեմ հասկանում,- ավելացրի
ես,- մարդիկ հիմնականում պատասխանում են, որ կյանքի իմաս-
տը երջանկությունն է:
-Երջանկությո՞ւնը,- հեգնեց Սաուլիուսը,- իմ հայրը Մորդովիա-
յում է հիմա, ու չեմ կարծում թե երջանիկ է, նշանակում է նրա հա-
մար կյանքը իմաստ չունի՞: Փորձիր նրան դա ասել: Նա դիմանում
է, որովհետև կամք ունի, որովհետև վերին նպատակ ունի, նրա հա-
մար կյանքն ուրիշ իմաստներով է լեցուն ու ավելի հարուստ է, քան
զուտ երջանկություն տեսնողներինը:
-Մորդովիայո՞ւմ:
- Այո, այնտեղ հարմար աքսորավայր կա,- պատասխանեց
Սաուլիուսը, որը զուրկ չէր ինքնահեգնանքից:
Ընդհանրապես ինքնահեգնանքից զուրկ մարդիկ ավելորդ
լրջություն ունեն իրենց մեջ, որն իրենց չափազանց ծանր ու տաղտ-
կալի է դարձնում՝ իսկ երբեմն բթամիտ:
- Երբ բանտից դուրս ես գալիս՝ սկսում են ուրիշ ահավոր բա-
ներ,- ժպտաց Անդրեյ Ստեպանովիչը:- Լավ, այսքան, տեղեկությու-
նը երևի բավարար է սկզբի համար, եկեք անցնենք ավելի թեթև
թեմաների: Եկատերինա Անդրեևնա, մեզ համար նորից թեյ բերեք,
սիրելիս:
Եկատերինա Անդրեևնա, կարծես 18-րդ դարի ազնվազարմ
ռուս իշխանուհու անուն լինի:
Եկատերինա Անդրեևնան բերեց թեյը ու զգուշորեն դրեց մեր
առաջ:
Վերջապես պետք է փորձել շաքարափոշով պատված բլիթնե-
րը: Դրանք շատ համով էին, վաղուց չէի կերել պատշաճ ուտելիք:
Գդալով բլիթի վրայից քերեցի շաքարափոշին ու թափեցի ափսեի
մեջ:
Թեյի մեջ ավելացրինք Ռիգայի բալզամը, որն աննման բուր-
մունք ուներ:
36
Երկար զրուցելուց հետո սկսեցինք լռել: Պարզվեց մեր հեռա-
նալու ժամանակն է: Մենք վեր կացանք ու ամուր սեղմելով պրոֆե-
սորի ձեռքը՝ հրաժեշտ տվեցինք նրա փոքրիկ ընտանիքին:

Հանգույց

Ինձ թվում էր, թե որքան դանդաղ անցել են իմ առաջին 17


տարիները, այդքան դանդաղ էլ անցնելու է մնացած ողջ կյանքս,
բայց ես ստորաբար խաբվեցի, միայն աչալրջությունն ինձ արագ
կողմնորոշվելու հնարավորություն տվեց, և ես գիտակցեցի, որ
ամեն հաջորդ վայրկյանն ավելի արագ է անցնում:
Տարիները՝ մեկը մյուսի հետևից, գնացքի վագոնների նման,
սկսեցին թարթվել աչքերիս դիմաց:
1987թ.,1988թ., 1989թ.:
Մենք արդեն երրորդ կուրս ենք:
Գորբաչովյան վերակառուցումը խելահեղության գիրկն է նե-
տում ԽՍՀՄ-ը: Հայաստանում սկսել է ղարաբաղյան շարժումը,
անհանգիստ է Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում: Սաուլիու-
սի հորը Գորբաչովն ազատեց՝ դեռ 4 տարի ուներ նստելու: Իլիա-
սին նույնպես ազատեցին՝ ժամկետից 3 տարի շուտ: Ռեյգանի հետ
հանդիպումները աշխարհն էին փոխում: Ես սկսեցի կարդալ գժի
նման: Գրքերը մեկը մյուսի հետևից շպրտում էի կարդացած գրքե-
րի «աղբամանը»: Կարդում էի հասարակագիտական, փիլիսոփա-
յական, պատմական ու մասնագիտական գրքեր: Մեզ համար
բացվեց Գարեգին Նժդեհը, որի պատառիկներն էին դեռ բերում
տղաները: Անցա Հեգելի, Նիցշեի, Կանտի՝ դեռ բան չէի հասկա-
նում: Կարդացի նույնիսկ Կոնֆուցիոս և Լաո Ցզի: Ես զգում էի՝
ոչինչ այլևս ինձ չի կաշկանդում: Իմ մտահորիզոնը օր-օրի լայնա-
նում էր: Դուրս էի եկել արագընթաց մայրուղի, որ կարող էր նաև
սպանել ինձ: Սկսեցի կատաղի հետաքրքրվել տնտեսագիտութ-
յամբ: Սաուլիուսի քեռու տղայի միջոցով Կանադայից ստանում էի
37
Միլթոն Ֆրիդմանի հարցազրույցները, հոդվածները: Հաջողացրի
նվեր ստանալ համաշխարհային տնտեսագիտության աստվածնե-
րից՝ Ջոն Մայնարդ Քեյնսի՝ «Փողի մասին» տրակտատը:
Սկսեցի տեսնել ազատ ձեռներեցության հնարավորություննե-
րը: ԽՍՀՄ առավել գործունյա զանգվածներն արդեն վաղուց սե-
փական բիզնեսն էին սկսել, ու ես գիտակցեցի, որ նման հնարավո-
րությունը պետք չի բաց թողնել:
-Սաուլիո՛ւս, մենք պիտի մեծ փողեր աշխատենք, ու պիտի
սկսենք մեր գործը:
-Շատ լավ ես մտածել, բայց ի՞նչ:
-Չգիտեմ, մի բան: Գիտես ի՞նչն է լավ: Որ ԽՍՀՄ-ն ունի թեր-
զարգացած մասնավոր հատված, հետևաբար, դեռ շատ ազատ հող
կա՝ վարելու համար: Ինչ էլ անենք՝ եթե մի փոքր մտածված անենք՝
հաջողելու ենք:
-Ճիշտ ես: Մեզ նախնական կապիտալ է պետք, ի՞նչ ենք անելու:
- Դեռ մի վեց ամիս պիտի հավաքենք: Մեր կրթաթոշակները:
Ձեռքի հետ տարբեր աշխատանքներ կանենք: Առաջարկում եմ հա-
տուցման դիմաց կուրսայիններ գրենք: Վատ փող չենք աշխատի:
Ամիսը քանի՞ հատ կգրես:
-Կարծում եմ շաբաթը երկու-երեք՝ ոչ ավել:
- Մի էդքան էլ ես կգրեմ: Դու հաշվի առ նաև, որ նոր բան չենք
գրելու, հները մի քիչ կփոխենք կհանենք շուկա: Այսինքն՝ քառակի
անգամ ավել կվաճառենք:
-Գերազա՛նց է, շատ լավ միտք է: Հատը 20 ռուբլի:
-Ինքն է: Երկուսս իրար հետ նվազագույնը 400 ռուբլի մեկ շա-
բաթում: Ամիսը մոտ 1600 ռուբլի: Գումարած մեր կրթաթոշակներից
մոտ 15-ական ռուբլի: Ընդհանուր 1630 ռուբլի: 6 ամսում 9780 ռուբ-
լի: Բավական մեծ գումար է ստացվում: Մինչ այդ կմտածենք՝ որ-
տեղ ենք ներդնում:
-Առաջարկում եմ ընթացքում ևս գումարներ ներդնել, չսպասել
որ վեց ամիսը լրանա:
-Համաձայն եմ, պետք է մտածել ինչ-որ էժան բաներ ձեռք բե-
րելու և վերավաճառքի մասին:
38
-Այո՛, մեզ զանգվածային սպառման ապրանքներ են պետք՝
հագուստ, ուտելիք, առաջին անհրաժեշտության պարագաներ:
-Արագ է պետք գործել, սկսում ենք հենց այսօրվանից:

Մենք սկսեցինք մեր բիզնես ծրագրի իրականացումը՝ դրան


ներգրավելով նաև մեր ընկերներին՝ Գելային, Արմենին, Գևորգին,
Սայմոմինին, Պյոտրին, բոլորին, ում հնարավոր էր, ու տարբեր չա-
փերով: Օրվա մեջ բավական ժամանակ մտածում էինք, թե ինչ կա-
րելի է գնել և վաճառել, փորձեցինք ամեն ինչ՝ գյուղմթերքներից
սկսած մինչև հագուստ և խաղալիքներ: Մեծ քանակությամբ գյու-
ղական ձու սկսեցինք բերել և վաճառել: Գնում էին մեր հանրակա-
ցարանում, հարակից շենքերում: Հանձնում էինք նաև խանութնե-
րին: Հաջողությունն անսպասելի էր: Երբեք չէինք ակնկալի, որ այդ-
պիսի շրջանառության կարող էինք հասնել: Մի քանի ամսվա ըն-
թացքում բավական մեծ գումար աշխատեցինք և Կանադայից
սկսեցինք արևմտյան հագուստ պատվիրել՝ Սաուլիուսի քեռու տղա-
յի միջոցով:
1990թ. մարտին արդեն Levi’s-ների, Wrangler-ների քարավան-
ները սկսեցին հոսել Լենինգրադի նավահանգիստ: Սկզբնական
շրջանում վաճառում էինք տնից, սակայն շուտով զգացինք, որ
անհրաժեշտ է բացել խանութ ու արդեն այսպես ասած պաշտոնա-
պես վաճառել դրանք: Խանութը բացեցինք այժմյան Մեծ Պուշ-
կարսկայա փողոցի վրա: Հաջողությունը ցունամիի ալիքի նման
անկասելի էր: Դա առաջին և միակ Levi’s, Wrangler-ի խանութն էր
Լենինգրադում ու ենթադրաբար միակը նաև ողջ Սովետական
Միությունում: 5 միլիոնանոց քաղաքի միակ սպասարկողը մենք
էինք, ու արդեն մեծ հերթեր սկսեցին գոյանալ: Բացեցինք երկրորդ
և երրորդ խանութները: Զուգահեռաբար սկսեցինք ներկրել նաև
այլ բրենդների հագուստ՝ ջինսեր, վերնաշապիկներ, պիջակներ,
գլխարկներ, կոշիկներ՝ ամեն ինչ: Արդեն մեծ պահեստների և մեծ
քանակի աշխատողների անհրաժեշտություն առաջացավ:
1991 թվականը մտանք 300,000-ական ԱՄՆ դոլլար գրպաննե-
րումս, ու իմ հարստությունը սկսեց աճել երկրաչափական պրոգրե-
39
սիայով: Անակնկալ, հսկայական փողերը մի որոշ ժամանակ,
իհարկե գլխապտույտ առաջացրին, ու սկսեցի մտածել շքեղ ավտո-
մեքենաների ու բնակարանների մասին, սակայն սթափությունը
շուտ վերադարձավ: Ես գիտակցեցի, որ այդ ամենը ոչինչ է, ու
դրանց ժամանակը դեռ կգա:
Մի աղջիկ ինձ ասաց, որ «դու շատ ես փող սիրում», իսկ ես
նրան պատասխանեցի. «Գնա՛ գրողի ծոցը»:
Անսպասե՞լի էր: Ո՞ւմ համար էր անսպասելի, այդ աղջկա՞: Ի-
հարկե նրա համար անսպասելի կլիներ, չէ՞ որ ես միլիոններ էի աշ-
խատում, և դեռ էլի էի ավելացնում: Բայց ափսոս, այդ աղջիկը չգի-
տեր իմ փող աշխատելու մղումները, այդ իսկ պատճառով պիտի
գնար գրողի ծոցը՝ ամենամոտ տեղը նման արարածների համար:
1991 թվականին հիմնադրեցինք նաև զովացուցիչ ըմպելիքնե-
րի, հացի, կոշիկի, խաղալիքների արտադրություններ: Նույն տար-
վա վերջին Լենինգրադում արդեն ունեինք ամենամեծ առևտրի
կենտրոնը՝ բայց այն ժամանակներում դեռ չէինք կարող ունենալ
շատ մեծ տարածք:
1991թ. Հայաստանի անկախացումն ընդունվեց մեծ ոգևորութ-
յամբ: Հատուկ հանրաքվեին մասնակցելու համար երկու օրով դա-
սից փախա Հայաստան: Օրերը պատմական էին և շատ հուզիչ,
իսկ ոգևորությունը տիեզերքով էր չափվում: Ես խելագարվում էի
արդեն հոգևոր և նյութական հարստության գիտակցումից: Ինձ
թվում էր, որ շատ արագ աշխարհն արդեն իմն է լինելու՝ շատ բա-
ներ սակայն պարզունակ պատկերացնելով:
1992թ. հունվարին բացեցինք «Valkyrie» Սահմանափակ պա-
տասխանատվությամբ ընկերությունը, և մեր ամբողջ բիզնեսը
սկսեց կառավարվել այդ ընկերության միջոցով:
Մեծ փողերն իրենց հետ բերեցին մեծ ուշադրություն և մեծ
հանցագործների: Մեզ առաջինը զարմանալիորեն հասցրին այցե-
լել Պսկովցի տղաները: Այդ՝ կարելի է ասել պրովինցիալ կաչաղակ-
ները, կարողացել էին Լենինգրադի հանցավոր աշխարհում բավա-
կան հեղինակություն ձեռք բերել ու կապեր հաստատել քաղաքի
ղեկավարների ու իրավապահ համակարգի հետ:
40
1991թ. հոկտեմբերն էր, երբ արտաքինից ընդամենը պարզ ու-
սանողս քայլում էի դեպի տուն: Մենակ էի: Մայթեզրին կանգնեց սև
Volvo-ն ու միջից հանդարտ դուրս եկավ կաշվե պիջակով մի տղա:
Ավազակները բավական լավ ճաշակ ունեին՝ ամեն մեկը չէր կարող
հասկանալ թե Volvo-ն ինչ է, կամ գուցե՞ ուղղակի դա էր ձեռքներն
ընկել: Ես ուզում էի հավատալ, որ ճաշակ ունեին, ու մինչև հիմա
հավատում եմ:
-Բարև եղբայր: Ո՞ւր ես քայլում, չե՞ս ուզի մեզ հետ պտտվել,
կծանոթանանք, ու ամոթ է, ի վերջո, որ քեզ նման եղբայրը ոտքով
է մնացել:
-Բարի օր, եղբայր: Բայց մինչև գնալը կարելի՞ է անունդ իմա-
նալ: Անունս Միհրան է:
-Հա, կներես, եղբայր, ես քեզ գիտեմ, իսկ դու ինձ՝ ոչ: Իմ կող-
մից աննրբանկատ էր դա հաշվի չառնելը: Միխայիլ Կլիմենկո,- ձեռ-
քը մեկնելով ինձ ներկայացավ ախպերիկը: Պսկովցիներից եմ, եր-
ևի լսած կլինես:
-Հա լսել եմ, շատ ուրախ եմ ծանոթանալ,- ամուր սեղմեցի Մի-
խայիլի ձեռքը:
Ես հենց սկզբից հասկացա, թե ով են, ինչի են եկել, և որ դի-
մադրելը կամ հրաժարվելը անխոհեմություն կլիներ: Ուղղակի
կփռեին մայթին, եթե ոչ հիմա՝ ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա՝
վաղը չէ մյուս օրը, կամ վաղը չէ մյուս օրվան հաջորդող օրը՝ այ-
սինքն՝ ուրբաթ, իսկ ես ոնց չէի ուզի ուրբաթ օրը պղծվեր: Ոստի-
կաններն իրենց հետ փայ էին, տարբեր ապուշ պաշտոն կրծող
սկյուռները՝ նույնպես:
-Գնացինք Միխայիլ,- փորձեցի որքան հնարավոր է վստահ
խոսել ես:
Միխայիլը քաղաքավարի բացեց Volvo-ի հետևի դուռը, ու ներս
հրավիրեց՝ բարեհամբույր կերպով: Քրեականները շատ լավ էին
սերտել, որ կան դեպքեր երբ սկզբից պիտի ծայրահեղ քաղաքավա-
րի լինես, իսկ քացիներին կարելի է դիմել, երբ զոհը դիմադրում է:
Լավ մարտավարություն էր: Ինձ առաջինը ներս հրավիրելը նաև
նպատակ ուներ հետևի նստարանի մեջտեղը գցել՝ հնարավոր ճո-
41
ղոպրելս կանխելու ու հոգեբանորեն ճնշելու համար: Խնդիր չկա,
ձեր խաղի կանոնները ինձ համար ընդունելի են՝ բռատոկներ:
Նստեցի հետևի նստարանի մեջտեղը՝ ձախ կողմս քրեական՝
սպորտայինով, աջ կողմս ևս քրեական՝ կաշվե պիջակով Միխայի-
լը: Նույն վայրկյանին, դիմացից երկու գլուխ թեքվեց դեպի ինձ՝ եր-
կուսն էլ ժպտացին ու հանցագործին հատուկ դեմքի արտահայ-
տություն ընդունեցին: Վարորդն էր, և նրա կողքին Պսկովցիների
առաջնորդներից՝ Լոբստերը: Անունն այդպես էլ չիմացա, չնայած
հետո տարբեր տեղեր խոսակցություններ էի լսել, որ անունը Արտ-
յոմ է: Ինչևէ, դա կարևոր չէ: Կարևորն այն է, թե ինչո՞ւ հենց Լոբս-
տեր, գրողը տանի: Լավ, սատանան իր հետ:
-Բարի օր, որդիս, ինչպե՞ս ես:
Ապուշն իրեն դրել է Տեր Հոր տեղը:
-Բարի օր, լավ եմ, դուք ինչպե՞ս եք:
-Մենք էլ ենք լավ, ու վստահ ենք 10 րոպե անց ևս՝ և՛ մենք, և՛
դուք լավ կլինենք: Դրա համար անհրաժեշտ է, որ խելացի լինես,
չնայած ես վտսահ եմ, որ խելացի ես: Կլինեմ շատ կարճ՝ ատում եմ
երկար-բարակ խոսելը: Ինձ դպրոցում սովորեցրել են լակոնիկ խո-
սել: Գիտե՞ս չէ Սպարտայի Լակոնիայի մասին:
-Հա, գիտեմ, ես էլ եմ նախընտրում լակոնիկը,- պատասխանե-
ցի ես ու միանգամից մտածեցի, որ դժվար թե էս տիպը լակոնիկ
խոսող լինի, որովհետև արդեն սկսել է ճամարտակել:
-Ավելի բարի: Դու տալիս ես մեզ քո ամսական եկամտի 20 տո-
կոսը, և մենք հարազատ եղբայրներ ենք: Վե՛րջ:
-Իհարկե կտամ, դա ի՞նչ խնդիր է որ: Ես հարգում եմ եղբայր-
ներին ու գիտեմ թե ինչ կարևոր գործ եք անում: Բայց 20-ը շատ
մեծ թիվ է: Դուք գիտեք, որ մենք նոր ենք բիզնես անում, ու մեզ
սնանկության կբերի 20 տոկոսը: Եկեք ձեռք ձեռքի տանք 10 տոկո-
սի վրա: Հետագայում երբ կաճենք, 20 էլ կտամ, ձեր համար էլ լավ
կլինի, ավելի մեծ փող կաշխատեք՝ երբ մեր եկամուտներն աճեն:
-Խորամանկում ես, իսկ դա լավ չի: Դեղին քարտ քեզ: 20 ե՛ս
տալու:
-Դժվար է, բայց լավ:
42
Լոբստերը դեմքին գոհունակություն ընդունեց ու թեքվեց դե-
պի վարորդը, որն իր հերթին ուղղակի վարորդ չէր,- քշիր Զուբր,
մեր բարի եղբորը պիտի հասցնենք հանրակացարան: Հանրակա-
ցարան՝ պատկերացնո՞ւմ ես, հանրակացարա՛ն:
Ու ավտոմեքենան թնդաց գռեհիկ ծիծաղից:
-Մերսի տղաներ՝ ուշ է արդեն, մեքենայով ամեն դեպքում լավ է:
-Իհարկե լավ է: Գծուծ որ չլինես, մի սայլ էլ քո համար կառնես:
Կատակ եմ անում, դու ինչ գծուծ, մեզ կամավոր 20 տոկոս տվեցիր,
քո արդար ռոճիկից,- հա՜, հա՜, հա, հա, հա:
Սրանք, իհարկե էսքան լկտի չէին լինի, եթե իրենց դիմաց 20
տարեկան նստած չլիներ: Լոբստեր...
Ինձ իջեցրին հանրակացարանի դիմաց: Մի փոքր նեղված էի,
որ 20 տոկոս անիմաստ կորցնելու ենք, բայց դե գիտեի, որ էսպիսի
բան լինելու էր մի օր, ու դեռ չարժի դիմադրել դրան: Պսկովցինե-
րին տշելու ժամանակը միանշանակ կգար, ու շատ շուտով… ան-
նկատ ու հատու:
1991թ. դեկտեմբերի վերջերն էր։ Ես կանգնած էի մեր ֆակուլ-
տետի միջանցքում և նայում էի այնտեղ տեղադրված տոնական
եղևնուն։ Տոնածառը բավական մեծ էր ու աշխույժ փայլում էր լույ-
սերից։ Եղևնու տակ նվերների հսկա կույտ կար, որոնց վրա գրված
էին նրանց անունները, ում նվիրել էին դրանք։
Ինձ մոտեցավ Սաուլիուսը, ու դեմքը շատ մտահոգ էր.
-Միրո, քեզ մի բան եմ ուզում ասել։
-Ասա՛,- անտարբեր դիմեցի նրան՝ առանց հայացքս տոնածա-
ռից կտրելու։
-Դու տեղյա՞կ ես, որ Օլյան Կատյային ասել է, թե դու բռնաբա-
րել ես իրեն։ Ավելին, ամբողջ ֆակուլտետին պատմել է դրա մասին։
-Այո՛, տեղյակ եմ,- անվրդով պատասխանեցի ես՝ նորից հա-
յացքս եղևնու վրա,- իսկ դու ի՞նչ ես մտածում այդ կապակցութ-
յամբ,- հարցրի Սաուլիուսին:
-Ես, իհարկե, չեմ հավատում,- պատասխանեց Սաուլիուսը։
-Իսկ մարդիկ կան, որ միանգամից հավատացին...
-Գիտեմ,- դառն արձագանքեց Սաուլիուսը,- առաջինը հավա-
43
տաց նա, ով լավ կլիներ, որ միակ չհավատացողը լիներ։ Ի՞նչ ես
մտադիր անել։ Քեզ շոկոլադ գողանալու մեջ չեն մեղադրում։ Ամ-
բողջ ֆակուլտետը բամբասանքների որջի է վերածվել։
-Ոչինչ։ Անիմաստ է ինչ-որ բան փոխելու փորձ անելը: Ինչևէ,
նման մեղադրանքը շատ ծանր է, ու բոլորի մոտ էլ գոնե կասկած
կառաջանա։ Եթե նույնիսկ Կատյան չհավատա, այնուամենայնիվ,
կզգուշանա պարտադիր։
-Ինձ թվում է՝ Օլյան Կատյային օգտագործում է որպես գործիք՝
քեզնից վրեժ լուծելու համար:
-Ես չգիտեմ՝ ով ում ձեռքին է ծառայում որպես գործիք, բայց
կարող եմ ասել, որ Օլյան բավական ջանքեր գործադրեց նաև Ան-
նայի հետ իմ հարաբերությունները փչացնելու համար: Օլյան ակ-
տիվ հետս շփվում էր, ու դա Աննայի մոտ ներկայացնում էր այն-
պես՝ կարծես ես եմ հետաքրքրվում Օլյայով: Աննան հեռու մնաց
ինձնից՝ մտածելով թե ես միանգամից երկու աղջկա եմ ցանկանում
սիրահետել: Ես շատ միամիտ գտնվեցի՝ Օլյային որպես բարեկա-
մության ձեռք մեկնած աղջկա տեղ դնելով: Մարդկային թուլություն-
ների առումով շատ հատկանշական էր Օլյայի հարաբերություննե-
րը այս երկու աղջիկների հետ, ինչն ուղիղ համեմատական էր իմ
հանդեպ վերաբերմունքին: Ու կախված իմ հանդեպ վերաբերմուն-
քից՝ փոխվում էր Օլյայի կարծիքը այդ աղջիկների նկատմամբ՝
թշնամանքից մինչև ընկերություն, վատաբանելուց մինչև գովա-
սանք:
-Արի՛, գնացինք, շատ գործեր ունենք, այստեղ ավելորդ վայրկ-
յաններ թողնելու շռայլություն չպիտի թույլ տանք,- խորհուրդ տվեց
Սաուլիուսը։

Կյանքում լինում են իրադարձություններ, որ ճակատագրական


նշանակություն են ունենում։
Ես հասկանում էի, որ այդ օրերին տեղի ունեցողն անդառնա-
լիորեն խաչ է քաշում իմ նպատակների և իմ էության վրա։ Տոնա-
ծառի մոտից հեռացա բոլորովին այլ մարդ։

44
***
1992թ. ավարտեցինք համալսարանը՝ արդեն նորակազմ Ռու-
սաստանի Դաշնությունում: Կյանքը ոտքից գլուխ փոխվել էր ու ոչ
միայն հասարակարգն էր փոխվել ու քաղաքական քարտեզը, այլև
մարդկային հարաբերությունները: Մենք սկսեցինք սովորել Սովե-
տական Միության տարիներին, ու ոչ մեկս չէր պատկերացնի՝ թե
ուր ենք հասնելու: Մենք ուզում էինք գիտնական դառնալ, դասա-
խոս, հնարավորություն ունենալ այցելելու արևելյան երկրներ և ոչ
միայն, իսկ հիմա աշխարհը բաց էր մեզ համար, ու փող էլ կար:
Դասախոսի փոխարեն դարձանք գործարար, ու գիտությունը
գրեթե չէր հետաքրքրում:
- Ինչո՞ւ կարիերայի աստիճաններով չբարձրացար:
-Ես դա տանելու եմ ինձ հետ գերեզման: Նույնիսկ… խղճիս ա-
ռաջ չեմ խոստովանի:
Հիմա ես ուրիշ բան էի ուզում: Ես զգացի փոփոխվող աշխար-
հում առաջացած էներգիան ու բաց տարածքները ու տեսա ալիքը
ու բռնեցի նրան: Ինձ համար դեռ Լենինգրադը փոքր չէր, բայց
զգում էի, որ մի քանի վայրկյան անց արդեն փոքր է լինելու: Հիմ-
նավոր պատրաստվում էի վերցնելու ամեն ինչ և ամեն տեղ:
Մեր բիզնեսը օր-օրի աճում էր, «Valkyrie»-ն իր մեջ սկսեց նե-
րառել ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ, հարյուրավոր
կրպակներ՝ փողոցային սնունդը գլխավորապես մեր ձեռքում կենտ-
րոնացավ:
Հսկայական փողերն անդադար հոսում էին, հոսում էին ու հո-
սում: Կանգնի՛ր բավական է, բավակա՛ն է, գրողը տանի, բայց չէէէ՜,
ավելի մեծ թափով էին հոսում, կարծես Ամազոնը բաց թողած լի-
նեին ինձ վրա՝ դրա դեմն առնել չէր լինի: Խեղդվել կարելի էր թե՛
ֆիզիկապես, թե՛ հոգեպես՝ ընդամենը 21 տարեկան էի ու ԽՍՀՄ
ամենահարուստ մարդկանցից: Ես չէի պատկերացնում, թե որտեղ
ենք դրանք պահելու:
-2 միլիոն ինը հարյուր իննսունինը հազար վեց հարյուր, երկու
միլիոն ինը հարյուր իննսունինը հազար յոթ հարյուր, երկու միլիոն
ինը հարյուր իննսունինը հազար ութ հարյուր, երկու միլիոն ինը
45
հարյուր իննսունինը հազար… քո մերը ինը հարյուր, երեք միլիոն…
Դուք գիտե՞ք փողն ինչպես է բուրում: Հիմա ձեզ կպատմեմ:
Բանկերը կայծակնային արագությամբ բացվում ու պայթում էին, ոչ
մի տեղ վստահություն չկար, ու մենք սկսեցինք թղթադրամները
կուտակել մեր կողմից հատուկ փող պահելու համար գնված բնա-
կարանում: Պարկերով անդադար բերում էինք ու փողերը հավա-
սար դասավորում հատակին: Կարճ ժամանակ անց, բնակարանը
հատակից մեկ մետր բարձրությամբ դասավորվեց դրամների աղ-
յուսներով: Ու ի՞նչ էր լինում այդ ժամանակ. ես դուռը բացում էի և
ուղղակի խեղդվում կեղտոտ թղթադրամների նողկալի հոտից՝ հա-
զար մարդու ձեռքով անցած թուղթը այլ բուրմունք չէր կարող ունե-
նալ՝ փոշի, կեղտ, գարշահոտություն: Ինձ անհրաժեշտ էր ձեռնոց-
ներով ու բժշկական դիմակներով մտնել մեր «բանկը», այլապես
կվարակվեի բծավոր տիֆով կամ խոլերայով:
Քրեական տարրերի հետ բախումները սկսեցին հաճախակիա-
նալ: Նրանք սկսեցին մեզ հետապնդել՝ մենք նրանց նույնպես: Սկ-
սեցինք հավաքել սպորտսմենների ու զինել նրանց՝ կարճ ժամանա-
կում բավական արհեստավարժ զորախումբ ստեղծեցինք՝ Իլիասի
գլխավորությամբ: Այդպես էլ չհաջողվեց թաքցնել այն ահռելի
հարստությունը, որ կուտակվել էր իմ ձեռքում, և ես ստիպված էի
արդեն թիկնապահներով շրջել՝ ավտոմեքենա չունեի, այդ իսկ
պատճառով տղաները ոտքով էին շրջում հետս:
Հարկավոր էր արդեն ձեռք բերել ավտոմեքենա, ավելի ճիշտ՝
ավտոմեքենաներ:
Հատուկ դրա համար որոշեցինք գնալ Հելսինկի: Այդ ժամա-
նակ Պիտերում չկային ավտոսրահներ, ու որոշեցի գնալ ամենա-
մոտ արտասահմանյան երկիրը՝ անձամբ տեսնելու, թե ինչեր եմ
գնելու: Հետս վերցրի Գևորգին, Գելային ու Իլիասին:

***
Հելսինկի:
Առաջին այցելածս արևմտյան կապիտալիստական երկիրը
46
դարձավ Ֆինլանդիան: Սա, իհարկե, մի ուրիշ աշխարհ էր՝ փայլող
ցուցափեղկերով, բարեկարգ ու բարգավաճ մի հասարակություն:
Սկզբից մանրամասն նայում էի ամեն ինչին՝ սկսած մայթերից, շեն-
քերից, այգիներից, խանութներից վերջացրած ռեստորաններով,
սննդի համով ու տեսակներով: Ճիշտ այնպես՝ ինչպես ժամանա-
կին, երբ առաջին անգամ ոտք դրեցի Լենինգրադ:
Կաիվոկատու փողոցի վրա մտանք Մերսեդեսի առաջին ավ-
տոսրահը:
Փայլող ավտոսրահի վաճառողը, որի փողկապն ու սպիտակ
վերնաշապիկը կարծես Մայքլ Ջեքսոնի հագից հանած լինեին, ա-
րագ ու բարեհամբույր մոտեցավ մեզ, բարեկիրթ ողջունեց և հե-
տաքրքվեց թե ինչ ենք ցանկանում:
-Ես դեռ ուզում եմ ընդհանուր ծանոթանալ:
-Իհարկե, խնդրեմ, ես մոտերքում եմ, եթե կարիքը լինի, միայն
ձայն տվե՛ք:
S class, E class, C Class, Gelendwagen, S class Coupe…
-Գելա, մեզ ի՞նչ է պետք, S class երևի: E-ն նույնպես լավն է:
-Հա Միհրան ջան, ժամանակ չկորցնենք, արի միանգամից S-ը
նայենք: Թող տղերքը հլը կուպեն նայեն, մի քիչ զվարճանան:
Այդ ժամանակ Գևորգն ու Իլիասը չգիտես ինչ էին տեսել S
class կուպեում և անզուսպ ծիծաղում էին:
Մոտեցա սրահի ձախ անկյունում կանգնած սև S Class-ին, W
140: 1992թ. գարունն էր, W140-ը 91-ի ապրիլից էր սկսվել արտադր-
վել, այնպես որ իմ առաջ կանգնած էր ամենավերջին տեխնոլո-
գիաներով զինված մի գազան, տեխնոլոգիական հրաշք: Մեքենան
ինձ կատարյալին մոտ էր թվում: Արտաքին դիզայնում ավելի քիչ
ագրեսիա կար, բայց միևնույն ժամանակ ի՞նչիդ է պետք ագրե-
սիան, երբ ավտոմեքենան ունի չափազանց ինքնավստահ ու պատ-
կառելի տեսք: Մոտեցա ավտոմեքենային ու նրա աուրան սկսեց
արդեն ազդել վրաս: Ձեռքս հուզմունքով մոտեցրի դռանը ու դան-
դաղ բացեցի այն: Սալոնից միանգամից սկսեց բուրել մերսեդեսյան
ֆիրմային հոտը՝ համեմված որակյալ կաշվի ու բնական փայտի
բուրմունքով:
47
Նստեցի վարորդի նստատեղին ու շոշափեցի ղեկը:
-Սա ֆանտաստիկա՛ է Գելա, ոչնչի հետ չես համեմատի:
-Ընտիր է Միրո, դու հլը պլաստմասսայի որակին նայիր, բնութ-
յան մեջ էսպիսի բան չես հանդիպի:
-Արագացուցիչի ու տախոմետրի լույսերը շատ շքեղ են: Տե՛ս
սլաքներն ու թվերն ինչ համահունչ են արված: Կպառկեցնե՞ս տա-
խոմետրի սլաքը:
-Գնի՛ր, պառկեցնեմ,- ծիծաղեց նա:
-Ամեն ինչ էլեկտրական է,- սկսեցի բզբալ կոճակները,- հլը
տե՛ս, հետևում վարագույր ունի, որ այստեղից կոճակով կարող եմ
վեր ու վար անել: Ապակիները բա, հրաշք է: Տեսար, երկու տակ են՝
ավելի անաղմուկ լինելու համար, այ քեզ բաաա՜ն…
Ի՞նչ արժեր միայն փոխանցման տուփի լծակի դիզայնը: Մուգ
վառվող գույնի փայտի և փափուկ կաշվի համադրությամբ իսկա-
պես հուզիչ էր նայվում: Մեքենայի սալոնը եռագույն էր՝ հատակը,
նստարանները և դռների ներքևի հատվածը սպիտակին մոտ էին,
և կարմիրին մոտ փայտե եզերքով անջատվում էին սալոնի վերին՝
ավելի մուգ հատվածից:
-Գելա՛, եթե սպառողական հասարակության վերափոխումը
հոգևոր հասարակության բերելու է նրան, որ այսպիսի Մերսեդես-
ներ այլևս չեն արտադրվելու, ապա ես չեմ ուզում, որ սպառողական
հասարակության դարն ավարտվի:
-Միանշանակ համաձայն եմ: Սպասիր նստեմ հետևը՝ տեսնեմ
ոնց է:
Գելան արագ բացեց հետևի դուռը ու նստեց կաշվե բազմոցին:
-Ինձ թվում է՝ այստեղ քեզ տիրակալ ես զգում: Ինչ կարող է ա-
նել լավ ավտոմեքենան ուղևորի հետ…
Սկսեցի սովորության համաձայն մատներով տխկտխկացնել,
սեղմել, շոշափել ավտոմեքենայի սալոնի տարբեր հատվածներ ու
ստուգել դրանց որակը: Ամեն ինչ փառահեղ որակով է կատարվել:
Դետալներն իդեալական նստեցրած են իրար մեջ, ոչ մի խաղ, ոչ մի
ճռճռոց:

48
-Հլը տեսնենք ինչ աուդիո համակարգ է: Alpina է գրված: Պա-
տահական բան չեն դնի ֆլագմանի վրա: Հապա միացնենք ռա-
դիո:
Ես երբեք այդպիսի որակյալ հնչողություն չէի լսել: Մեքենան
լցվեց երաժշտության թավ ձայնով: Տարբեր կողմերում տեղադր-
ված որակյալ բարձրախոսները սկսեցին հանդարտ ալիք բերել
վրաս: Ֆիննական ռադիոյով հնչում էր Mr. Crowly երգը, որն Alpina-
ով շատ ավելի հյութեղ էր:
-Լավ, Գելա, երևի թե վերցնենք: Սրանից լավը հաստատ չկա:
7-րդ դասի BMW-ն հին է, նոր մոդելը միայն 1994-ին դուրս կգա:
Հիմա սա է արքան: Մեզ պետք են նաև ամենագնացներ: Գևորգը
ինչ-որ Chevrolet Tahoe է տեսել, ասում է, ամերիկացիներն այս տա-
րի նոր հսկա ամենագնաց են սկսել արտադրել, բրուտալ բան է:
Կպատվիրենք, երեք հատ թող գա: Երկու հատ էլ BMW 5-րդ սե-
րիայի՝ բավարա՞ր է:
-Ընդհանուր 3 սեդան, 3 ամենագնաց: Միայն քեզ համար՝ այո:
-Հա՛, իհարկե միայն ինձ: Թիկնապահների բանակի համար,
դեռ մի 10-15 հատ էլ կպատվիրենք, շատ արագ: Բեր փողերը:
Գելան բերեց շագանակագույն ճամպրուկը: Մենք մտանք մե-
նեջերի սենյակ: Մենեջերն ի տարբերություն վաճառողի՝ հագել էր
կարմիր գույնի վերնաշապիկ, նորից Մայքլ Ջեքսոնի հագից հա-
նած: Ճամպրուկը դրեցինք փոքրիկ ապակե սեղանի վրա:
Հաշվեցինք 92,700 դոլլար՝ ԱՄՆ դոլլար, ու վճարումն արե-
ցինք:
-Մեր սրահի կողմից,- դիմեց մենեջերը, որը մոտ 43 տարեկան
մարդ էր,- ձեզ նվիրում ենք գոլֆի փայտեր, գնդակներ և նրանց
համար նախատեսված ֆիրմային Մերսեդես պարկ: Միշտ ուրախ
կլինենք ձեզ նորից տեսնել մեր սրահում:
Մեքենան դուրս հանեցինք սրահից, ու պտտվեցինք մեղմ Հել-
սինկիով: Շատ էի ցանկանում տեսնել Հելսինկիի պատմական
թանգարանները և պատկերասրահները, սակայն ժամանակ չկար,
որոշեցի թողնել հաջորդ անգամվան:

49
Զգուշացիր մերձավորից

Երեկոյան, երբ արդեն մթնել էր, վերցրի մեքենան ու այս ան-


գամ միայնակ դուրս եկա քաղաք:
Մութ ժամին քաղաքում վարելը կամ թեկուզ քաղաքից դուրս
վարելը, ուղեղն ավելի է կենտրոնացնում ու կարող ես կամ՝ ինչ-որ
խնդիրների լուծում գտնել, կամ՝ միանգամից մի քանի բանի մասին
մտածել: Բայց երբեմն ուշ ժամին մտքերը նաև մշուշապատվում են,
բոլորովին անիրական գաղափարներ են այցելում, և կարող ես
այնքան կտրվել բանականությունից, որ ցնորքները քեզ վերցնեն
ու… թողեն ուղղակի կյանքից կտրված որոշումներ կայացնես:
Իսկապես հաճելի է մթով մեքենայով շրջելը: Օտար քաղաք է
Հելսինկին, կարելի է վարել-վարել, կորել փողոցներում, հետո նո-
րից գտնվել:
Լույսերով ու կիսամթերով ողողված փողոցներն ուշ ժամին բա-
վական թեթև էին: Մերթընդմերթ կանգնում էի կարմիր լուսացույցի
տակ, նայում կարմիրին և հետո շարունակում: Նման մի կարմիրի
տակ կանգնելուց հետո, ես բղավեցի՝ մեխիր արգելակները, շտա՛պ:
Ի՞նչ կատարվեց, մարդ գցե՞ցի տակը: Չի կարող պատահել, այս ի՞նչ
եկավ գլուխս: Մի պահ սառեցի ու արագ իջա մեքենայից ու մինչ ես
կիջնեի, նա՝ ում մեքենայով հարվածել էի, արդեն ոտքի կանգնեց՝
թևը բռնած: Աղջիկ էր, մոտ 20 տարեկան՝ ֆիննուհի, երկար խարտ-
յաշ մազերով ու ձյունաճերմակ մաշկով: Ըստ երևույթին, մարզուհի
էր, ես հենց այդպիսի տպավորություն էլ ստացա նրա շրջազգեստի
տակից երևացող մկանուտ ոտքերից ու սպորտային կեցվածքից:
Մտքումս որոշեցի, որ հաստատ թենիսիստուհի է:
Թենիսիստուհին փափուկ թևը բռնել, կանգնել էր ու զարմա-
ցած ինձ էր նայում: Սիրտս տեղն ընկավ՝ ոնց որ թե լուրջ բան չկա:
-Ի՞նչ եք այդպես նայում, միգո՞ւցե հիվանդանոց տանեք: Երկու
տոննայանոց տանկի կտորով հարվածել եք:
Աղջիկը նյարդայնացած էր: Ինքնասիրությունը վիրավորվել էր,
որ ինչ-որ մի օտարերկրացի՝ մտքերը չգիտես որտեղ, հարվածել էր

50
իրեն՝ վազքի ժամանակ: Պիտի որ այդպիսի բան երբեք տեղի ունե-
ցած չլիներ:
-Նստե՛ք, գնացինք,- օգնեցի նրան նստել մեքենան ու գնա-
ցինք, բայց ո՞ւր,- գիտեք ես Ֆինլանդիայից չեմ՝ որտե՞ղ է մոտակա
հիվանդանոցը:
-Հըմմ, Ֆինլանդիայից չե՞ք: Զբոսաշրջի՞կ եք, 100,000
դոլլարանոց ավտոմեքենայո՞վ:
-Բիզնես-զբոսաշրջիկ եմ, այսպես ասած, հենց էս երկու տոն-
նայանոց զիբիլի համար եմ եկել Ֆինլանդիա:
-Որտեղի՞ց: Եվ հետո սա զիբիլ չէ, շատ էլ լավ ավտոմեքենա է,
նմանը չկա:
-Ռուսաստանից, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանից: Մեքենան,
իրոք, գլուխգործոց է: Ո՞նց էլ հասկանում եք՝ աղջիկ լինելով:
-Հայաստանի՞ց: Երբեք չեմ լսել, երևի քանդված ԽՍՀՄ-ի մա-
սերից է: Հա ես աղջիկ եմ, բայց ֆուտբոլ էլ եմ սիրում, ավտոմեքե-
նաներ էլ: Իմ սիրած ավտոմեքենան 5-րդ դասի BMW-ն է:
Շատ անմիջականը դուրս եկավ հա, մտածեցի ես՝ աչքի պոչով
նայելով նրա բնականից կարմիր, բարձիկավոր շրթունքներին ու
գիշերվա կապույտի մեջ քաղաքի լույսերով արտացոլվող աչքերին:
Նստած վիճակում ավելի լավ էին երևում նրա սպորտային ոտքերը:
Դրանք շատ գրավիչ էին: Չէէ՜, էս աղջիկը հաստատ թենիսիստուհի
է,- մտածեցի ես:
-Հա՛, ԽՍՀՄ մասերից էր, հիմա մենք անկախ ենք: BMW 5-րդ
դասը շատ սպորտային է, իսկը ձեզ նման:
-Շնորհակալություն, պարո՛ն:
-Ինձ պարոնով մի՛ դիմեք:
-Ո՛չ, դիմելու եմ,- կտրուկ պատասխանեց նա:
-Վախ հորս արև…
-Ի՞նչ: Դուք ձեր լեզվով հայհոյեցիք ինձ: Ճի՞շտ եմ, չէ:
-Էէէէէէ: Ի՞նչ հայհոյել այ աղջիկ: Դա չթարգմանվող արտահայ-
տություն է: Ես ինձ թույլ կտա՞մ բա հայհոյել անծանոթուհու:
-Լավ, հավատացի:
Մոտ 45 վայրկյան լուռ գնացինք: Աղջիկը նայում էր մեկ ինձ՝
51
շատ ուշադիր (այդ ժամանակ ես խառնվում էի իրար, բայց ցույց
չէի տալիս) մեկ կտրուկ գլուխը թեքում էր՝ ապակուց դուրս նայելու:
-Մի քիչ պատմեք ձեր մասին, պարոն,- լռությունը կոտրելով
հարցեց նա:
-Ի՞նչ կոնկրետ, ես այս հարցից միշտ պատին եմ դեմ առել:
Ի՞նչ, պատմեմ, որտեղի՞ց սկսեմ: Երբեք չեմ հասկացել: Դուք՝ աղ-
ջիկներդ եք դրանից լավ:
-Շատ անհետաքրքիր մարդ դուրս եկաք հա: Պատմե՛ք, թե որ-
տեղ եք ծնվել, սովորել, ինչո՞վ եք զբաղվում և այլն և այլն: Մի՞թե
բարդ է:
-Ոչ, ոնց որ թե բարդ չէ՝ իրոք: Բայց դու վթարի ես ենթարկվել,
մի՞թե ոչ մի տեղդ չի ցավում: Դու դեռ պատմություն լսելու հավե՞ս
ունես, փոխանակ ցավից նվնվաս ու խնդրես, որ շուտ հասցնեմ հի-
վանդանոց,- զարմացած հարցրի ես:
-Ես նվնվացող աղջիկ չեմ,- նեղացած պատասխանեց նա,-
կլսեմ ձեր պատմությունները, այդպես կմոռանամ ցավն ու ավելի
թեթև կտանեմ:
-Լավ, ուրեմն ծնվել եմ Հայաստանում, անտառապատ սարերի
մեջ գտնվող մի գյուղում, սովորել եմ Լենինգրադում՝ արևելյան ֆա-
կուլտետ, զբաղվում եմ բիզնեսով՝ սրճարան ունեմ: Այսքանը:
-Ո՞նց թե այսքանը,- մի պահ զարմացավ աղջիկը, իսկ հետո
խորամանկությունը վրա հասավ ու շարունակեց,- այսինքն... շատ
հետաքրքիր կենսագրություն ունեք: Ես ձեր տեղը լինեի, կհպար-
տանայի:
Խաբվեցի նրա խորամանկությանը ու իմ՝ մեկ նախադասութ-
յունով ավարտված կենսագրությունը, ինձ էլ շատ հետաքրքիր
թվաց:
Աղջիկը նորից լուռ էր և աչքի պոչով ինձ էր նայում: Ըստ
երևույթին մտածում էր թե էլ ինչ հարց տա: Մտքում ծանր ու թեթև
էր անում, խոսում ու կռիվ տալիս իր հետ, միաժամանակ չմոռանա-
լով չափչփել ինձ:
-Պատմեք ձեր սիրային արկածների մասին,- անակնկալ հար-
ցեց գրեթե սպիտակ մազերով աղջիկը:
52
Միայն սա էր պակաս: Ի՞նչ արած, ձեռքից չեմ պրծնի: Դեռ ոս-
տիկանությանն էլ ասելու բան կունենա հաստատ:
-Ամո՞թ է, որ ասեմ սիրային արկած երբեք չեմ ունեցել: Հա սի-
րել եմ, բայց արկածը չգիտեմ որն է:
-Դե վերջացրեք, անվանեք ինչպես կուզեք: Քա՞նի անգամ եք
սիրահարվել: Չէ՛, չասե՛ք, թողե՛ք գուշակեմ: Ըմմմ... 4՛:
-Գրեթե կռահեցիր՝ 3:
-Հապա, հապա,- նա հետաքրքրությամբ լայն ժպտաց, թեքվեց
իմ կողմը ու հայացքով կերավ ինձ:
-Առաջինը մանկության տարիներին: Նա քեզ նման բաց գույնի
մազերով չէր, բայց բավական դեղին էին վարսերը՝ մեր ազգի հա-
մար: Եղնիկի նման գեղեցիկ աչքեր ուներ և մշտապես հարդարված
թարթիչներ, որոնք իրականում բնական էին հենց այդպես: Մի քիչ
թմբլիկ էր: Ես փաստորեն հենց այն ժամանակներից մի քիչ
թմբլիկներին եմ սիրել: Մի քիչ՝ կրկնում եմ, շատ չէ: Ինձ միշտ գե-
րել է, որ աղջկա ծնոտի տակ մի փոքր կորացած միս է լինում:
-Ես ունե՞մ այդպիսի միս իմ դնչիկի տակ,- աղջիկը ծնոտը
պարզեց ինձ՝ մատով ցույց տալով դրա տակի մաշկը:
-Ախպոր պես հեռու գնա, թե՞ ուզում ես մեկին էլ գցեմ տակը՝
էս անգամ մահացու:
Քրտինքը պատեց ինձ:
Մութ Հելսինկին շարունակում էր տանել սև Mercedes-ը:
-Լավ, երկրորդի մասին պատմիր,- հենվելով նստարանին՝
խնդրեց նա:
-Երկրորդն ավելի հասուն տարիքում էր: Առաջին լուրջ սերս էր:
Կարճ տևեց, ողբերգականորեն կարճ: Ձիթապտղի պես սև, փայլող
աչքեր ուներ… Ընդհանրապես, եթե ես աղջկան տեսնում եմ ու
միանգամից չի մխվում հոգումս, ես էլ չեմ հետաքրքրվում իրենով:
Այս աղջիկը միանգամից հպվեց հոգուս: Գեղեցիկ, խոշոր ու երկար
ականջօղերը շատ էին սազում իրեն: Իսկ ինձ դուր է գալիս, երբ
աղջկան երկար ականջօղեր են սազում: Հետագայում միշտ հիշում
էի իրեն, նրա խոշոր, երբեմն զարմացած աչքերը, մուգ բորդո ե-
ղունգի լաքերը:
53
-Նա չսիրե՞ց քեզ:
-Իրականում սիրեց: Բայց դա լրիվ ուրիշ պատմություն է:
-Տխուր է շատ: Հուսով եմ երրորդն ավելի հաջող էր,- շարունա-
կեց ֆիննուհին:
-Երրորդը… երրորդը Ալբանիայի թագուհին էր: Եթե առաջինը
Ռումինիայի թագուհին էր, երկրորդը՝ Հունաստանի, ապա երրորդը
Ալբանիայինն էր: Ուրեմն միայն բալկանյան թագուհիներն են դուր
գալիս ինձ: Նորից թմբլիկ էր մի քիչ, շատ չէ:
-Ու նորից ծնոտը...- ծիծաղեց թենիսիստուհին:
-Հա, հենց այդպես, այլապես չէի հավանի: Նա էլ միանգամից
տպավորեց ինձ: Կարծես ուղեղս ցնցվեց, ու ես հալվեցի աթոռին,
երբ առաջին անգամ տեսա նրան: Լավ էր, որ աթոռին էի: Նա իմ
մանկության երազների թունդ աղջիկն էր: Նա իմ երազներում
քնքշությամբ փայփայված, բյուրեղյա մաքրության աղջիկն էր: Սև
էին մազերը, բայց ես դրանք երբեմն մանուշակագույն էի տեսնում:
Աչքերը սև էին կամ մուգ մոխրագույն: Նորից դրանք երբեմն մա-
նուշակագույն էի տեսնում: Մի անգամ եմ արևի լույսով ողողված
տեսել, դարձել էին վառվող շագանակագույն: Մինչև հիմա պատկե-
րը չի կորչում դիմացիցս:
-Իսկ նա քեզ սիրե՞ց:
-Այո՛: Բայց, ինչպես հետո պարզվեց՝ դա քիչ էր հաջողության
համար:
-Հըմմ, ինչո՞ւ,- մտահոգվեց նա:
-Գիտե՞ս, երբ դիմացս նստած էր, ես չէի հավատում: Չէր կա-
րող ուղղակի այդքան երջանիկ բան պատահել հետս: Ես հուզված
էի: Անընդհատ մտքումս կրկնում էի, հավատա՞մ, թե ոչ այս երջան-
կությանը, մի՞թե վերջապես կա աղջիկ իմ կյանքում, որ 100 տոկո-
սով վստահ եմ՝ այն միակն է: Չէի հավատում, անընդհատ կասկած-
ներ կային մեջս, բայց չէի ուզում հավատալ նաև կասկածներիս:
Որտեղի՞ց եկան կասկածները։ Չէ՞ որ ամեն ինչ այդքան պարզ էր։
Ես նրան կլանում էի ուղղակի՝ նրա ջինջ աչքերը, նուրբ հայացքը,
ժպիտը… նորից չէի հավատում: Այդ ատելի կասկածներն ինձ
54
անընդհատ հուշում էին՝ չխաբվես Միհրան, սա քո երջանկությունը
չէ, աղջիկը քոնը չի լինելու:
Ես լռեցնում էի այդ ատելի ձայնը:
Գուցե զգում էի, որ այս ամենը սարսափելի ավարտ է ունենա-
լու: Ինչո՞ւ կյանքը որոշեց ինձ խաբել: Ապրում էի ինձ համար, ինչու
բերեց նրան, որ հետո արագ տանի: Պայքարեցի նրա համար օր ու
գիշեր, անհուն համառությամբ: Բայց միշտ չէ, որ մեզնից է կախ-
ված ամեն ինչ, ինչքան էլ որ գեղեցիկ է հնչում, թե ամեն ինչ մեզ-
նից է կախված:
-Ի՞նչ եղավ հետո, հետո ի՞նչ եղավ,- նորից հետաքրքրությամբ
հարցրեց ֆիննուհին:
-Նա ինձ գրեթե չէր ճանաչում, ընդամենը մեկ շաբաթ էինք
շփվում: Մոլորեցնելը հեշտ եղավ, հատկապես եթե ես անհայտ
տղա էի, որից չգիտես թե ինչ կարելի էր սպասել: Նա սկսեց ատել
ինձ: Նման ձևով կարող են ատել միայն նրան, ով մեղադրվում է
աղջկա վստահությունը չարաշահելու մեջ:
Զարմանալի էր, ես նրան սիրում էի, իսկ նա ատում էր ինձ:
Կարող էր ուղղակի չսիրել ու վերջ: Բայց չսիրելը քիչ էր, պետք էր
խորը ատել:
-Ինչո՞ւ, ինչո՞ւ էր նա քեզ ատում, ես չեմ հասկանում:
-Մի անգամ հենց այդպես էլ հարցրի նրան՝ ես քեզ ընդամենը
սիրում եմ, դու կարող ես չսիրել ինձ, բայց ինչո՞ւ ես ատում: Մի՞թե
սիրելը պատճառ է ատելու համար: Ընդհանրապես ոչ,- պատաս-
խանեց նա,- բայց քեզ, այո՛, որովհետև դու խաղում ես մարդկանց
զգացմունքների հետ:
Այստեղ ինձ համար ամեն ինչ պարզ էր:
Իմ նվերները՝ այն նվերները, որոնց մեջ սրտիս մասնիկներ էի
դրել, այն նվերները, որոնք ընտրվել էին մեծ մանրամասնությամբ
ու մեծ հուզմունքով, ուղիղ հայտնվում էին աղբամանում: Ընդ
որում՝ ինչ-որ մեկի ցուցումով: Նրան դրդեցին իմ դեմ գործողութ-
յունների, արգելեցին ինձ բարևել, ցտեսություն ասել: Արի այդ
տղայի դեմ այսպես արա, արի նրան այսպես ցավացնենք, արի
նրան այսպես պատասխանիր: Մի միջոցառման ժամանակ, երբ
55
երգ պատվիրեցի, նրա ձեռքից ցուցադրաբար քաշեցին ու նստեց-
րին, որպեսզի այդ երգի տակ հանկարծ չպարի, չնայած ես չէի
պատվիրել՝ հատուկ նրա պարելու համար: Նրան կտրեցին մնա-
ցած բոլորից ու քողով փակեցին, որ հանկարծ չշփվի նրանց հետ՝
ում հետ պետք չէր: Սարսափելի բաներ պատմեցին իմ մասին:
Նրա շրջապատ սողոսկեցին մարդիկ, ովքեր իր կյանքում ամե-
նակարևոր ու հարազատ մարդիկ դարձան, իսկ նման թանկ մարդ-
կանց ամեն ասածը վերին ճշմարտություն է, նման մարդկանց
կորցնելը սարսափելի աղետ կլիներ աղջկա համար, իսկ աղետից
խուսափելու համար պետք էր անպայման հեռու մնալ ինձնից:
Նա, իհարկե, պնդում էր, որ իր վրա ոչ ոք չի ազդել և գուցե
անկեղծ հավատացած էր դրան, բայց մարդու ենթագիտակցությու-
նը չափազանց նուրբ բան է, երբեք չես կարող ասել, թե այս քայլն
արեցիր առանց ազդվելու:
Ազդելով ենթագիտակցության վրա՝ մարդուն նույնիսկ դրդում
են սպանությունների կամ ինքնասպանության:
Սկսեց պահանջել, որ իրեն հանգիստ թողնեմ, և որ ինքը հե-
տաքրքրվում է այլ տղայով, ու իրական պատճառը դա է՝ ինձ հետ
չշփվելու: Բայց դե մենք հո գիտենք, թե ինչպես է աղջկա կյանքում
հաճախ այլ տղա հայտնվում, ինչ իրադարձություններից հետո:
Նրա զգացմունքներն ասում էին, որ ես սիրում եմ իրեն, բայց
բանականությունը՝ որ առել էին, ճնշեց զգացմունքներին, և ինքն ի-
րեն սկսեց համոզել, որ խաբում եմ իրեն:
-Հաա՝: Շատ բարդ իրավիճակում ես եղել: Կսպանեի բոլորին:
-Ոչ ոքի սպանել պետք չի: Մարդիկ սովորական են: Ես ճզմվե-
ցի նրա հանդեպ սիրուց: Սիրտս թառամեց, թուլացավ, ես հազիվ
ուշքի եկա անարդարությունից ու երազներիս աղջկան կորցնելուց:
Անարդար էր այդ ամենը: Աղջկան կորցնելը ցավ է, բայց
անարդար ձևով կորցնելը հազարապատիկ ավելի սաստիկ ցավ:
Նա ուղղակի աղջիկ չէր, որին տեսել էի ու քիչ-միչ հավանել ու
որի հետ պիտի շփվեի ու ոնց կլիներ-կլիներ: Ո՛չ: Նա այն աղջիկն
էր, որ վաղուց էր ապրում իմ հոգում: Այդ կերպարն էր, որ փայփա-
յում էի ներսումս ու հազիվ էի գտել: Առավել ևս, որ գտա այն պա-
56
հին, երբ պատրաստվում էի հեռանալ համալսարանից ու նրա
պատճառով միայն չհեռացա: Աստծո կողմից ուղարկված պարգև
դիտարկեցի նրան:
Ամեն վայրկյան մտածում էի՝ ո՞ւր է հիմա, ինչո՞վ է զբաղված,
արդյոք գո՞րծ է անում, թե՞ հանգստանում է, տրամադրությունն
ինչպե՞ս է, հո հիվա՞նդ չի, ինչի՞ց է նեղվում կամ միգո՞ւցե ուրախ է:
Նա դառավ կյանքումս առաջին աղջիկը, ում սեր խոստովանեցի:
Ընդ որում, սեր խոստովանեցի, երբ ամեն ինչ ավարտված էր: Դա
սիրո խոստովանություն էր դժոխքում: Սիրո խոստովանություն էր
արդեն մեռածին: Ասացի՝ ես քեզ սիրում եմ, ցավոք, այսպես ստաց-
վեց իմ սիրո խոստովանությունը:
Ես ամեն ինչ արեցի նրան պահելու համար: Ոչ մի անգամ
կյանքումս որևէ բանի համար այդքան ջանք թափած չկայի, այդ-
քան պայքարած չկայի: Երբե՛ք:
-Իսկ նա, ի վերջո, ինչպե՞ս վերաբերվեց քեզ:
-Իսկ նա ծիծաղեց ինձ վրա: Ծաղրի ենթարկեց իմ զգացմունք-
ները: Ուրիշների մոտ պատմեց իմ խիստ անձնական վերաբերմուն-
քի, արարքների և մտքերի մասին: Նա այնքան ցածրացրեց ինձ ու-
րիշների մոտ, որ հենց միայն այդ փաստի ուժով այլևս չէր ուզում
հետս շփվել, որովհետև իր շրջապատում կասեին՝ դա այն տղան
չի՞, որի մասին այդքան վատը խոսեցիր, իսկ հիմա մտափոխվել
ե՞ս, ինչ է: Նա վախեցավ ինձնից:
Հիշեցի մի դեպք, շատ վաղուց՝ մեր այգում հայտնվեց վանդա-
կից փախած մի թութակ՝ վառ կանաչ, դեղին ու սպիտակ փետուր-
ներով: Ամբողջ օրը վազեցի հետևից ու վերջապես՝ գերմարդկային
ջանքերի գնով, թռա և օդում բռնեցի թռչնակի պոչից: Ես աշխարհի
ամենաերջանիկ մարդն էի այդ մեկ վայրկյանին, ընդամենը մեկ
վայրկյանին, հասկանո՞ւմ ես՝ այդքան բաղձալի թռչնակն իմն էր:
Բայց թութակը թափ տվեց թևերն, ու իմ ափի մեջ մնացին միայն
նրա վառ փետուրները՝ կանաչ, դեղին, սպիտակ:
Նրան այնքան էին սազում երկար ականջօղեր:
Ես չափազանց վաղ ասացի՝ սիրում եմ քեզ, որովհետև վախե-
նում էի՝ նրան կտանեն ձեռքիցս, բայց միևնույն է, ուշացա:
57
Հիշում եմ, մի անգամ անծանոթ պապիկի օգնեցի մի հարցով:
Նա ինձ օրհնեց և հարցրեց.
-Ամուսնացա՞ծ ես:
-Չէ՛,- պատասխանեցի:
-Այնտեղ մի լավ աղջիկ կա, կամուսնանա՞ս հետը,- հարցրեց
ինձ պապիկը,- լավ կին գտնելը շատ կարևոր է ու շատ դժվար: Ցա-
վոք, ես չեմ ունեցել լավ կին: Ու այդ փաստն ինձ կործանեց,- դառը
շարունակեց պապիկը:
Ես գլխի ընկա, թե որ աղջկա մասին է խոսքը: Ոչինչ չպատաս-
խանեցի:
Հետագայում պարզեցի, որ պապիկը նույն հարցը տվել էր նաև
այդ աղջկան: Աղջիկը պատասխանել էր: Ես երջանիկ էի նրա պա-
տասխանից:
Հիշում եմ, թե ինչպես էր սիրտս ինձ սպանում, երբ աղջիկը
չափազանց մոտ էր: Նրա պսպղուն աչքերն ասում էին, որ զգաց-
մունքներ ունի իմ հանդեպ: Ինձ ուրիշ բան՝ էլ պետք չէր: Այդ ժամա-
նակ ամենասկիզբն էր, ու սպասում էի, որ մեկ քայլ էլ՝ ու դրախտը
սկսվելու է, բայց գլխի չէի, որ իրականում մեկ քայլ այն կողմ
դժոխքն է՝ իր ամենազարհուրելի դրսևորումներով:
Ո՞վ էր պապիկը՝ հրեշտա՞կն էր, որ եկել էր ինձ օգնելու, թե
սատանան, որ ծաղրեց ինձ, ցույց տվեց ինչ համ ունի ամենա-
քաղցր բանն աշխարհում ու տարավ գեհեն: Արևը հանգցրին, ու
կյանքը մթնեց:
Ո՞վ էր այդ պապիկը, ես այլևս նրան չտեսա, բայց կարծում եմ
նա գոյություն չունի:
Ես միայն սեր չէի կորցրել: Ես կորցրել էի կյանք վերադառնա-
լու միակ հնարավորությունս: Կորցրեք կյանքը, դարձեք հաշման-
դամ, մոռացեք ապագան, մոռացեք աշխատանք, թող տասնամ-
յակներ զնդանում պահելուց հետո հանեն արևի առաջ, հանեն ձեր
շղթաները, քայլեք ընդամենը երկու մետր, թող երջանկությունը
լցվի ձեր սիրտը, արտասվեք, որ վերջապես արևի տակ եք, ու հենց
այդ պահին, երբ ձեր բոբիկ ոտքերը զգում են կանաչ խոտը, թող
ձեզ նորից ծանր շղթաներ հագցնեն ու հետ քաշեն մութ ու խոնավ
58
զնդանը, որտեղից հայտնի չէ՝ կարո՞ղ եք երբևէ նորից դուրս գալ
թե ոչ: Այդ ժամանակ դու եղունգներով կկառչես հողից, բայց քեզ
ուժով հետ կքաշեն դեպի թանձր մութը, որտեղ խավարի մեջ դեռ
թարմ կլինի ոտնաթաթի հպումը կանաչ խոտին:
Ես կարոտում եմ նրան:
Ժամը գիշերվա 3:17-ն էր արդեն: Գիշերվա Հելսինկին ամբող-
ջովին դատարկ էր, միայն ինչ-որ ախմախ կարող էր գազ տալով
անցնել դիմացովս: Ինչ-որ ախմախներից այդ օրը միայն երկուսն
էին: Մեկն անցավ ժամը 2:58 րոպեին՝ դեղին Ֆերրարիով, իսկ
մյուս ապուշը ժամը 3:16՝ սև Պորշեով, կարծեմ Բոքսթեր:
Փողոցները սառն ու թաց էին՝ նոր տեղացած անձրևից հետո:
Ես չգիտեմ թե ինչու, մեքենայիս կողքին ակնթարթորեն հար-
վածեց մի հսկա բեռնատար ու սկսեց Մերսեդեսը սպառնալից
ճռռացնելով հրել այնքան, մինչև որ այն՝ ծանր նավի նման չբախ-
վեց պատին ու կանգնեց: Անվտանգության բարձիկները բացվե-
ցին: Ֆիննուհին ահարկու հարվածից տեղում մահացավ: Նա ար-
յունլվա ու անշնչացած ընկած էր նստարանին՝ ճզմված մետաղյա
դռնով: Ինձ գրեթե բան չէր եղել: Գրեթե բան չէր եղել:
Սնահավատ մարդիկ Մերսեդես չեն գնում: Մեքենայի մեջ ես
երկար մտածեցի դրա մասին: 48 օր հետո Գելային պատվիրեցի
գնել ևս մեկ Մերսեդես՝ նույն գույնի, նույն փաթեթով:
Մինչ այդ՝ ես նստած էի վարորդի իմ նստարանին, իսկ խեղճ
աղջկա ջախջախված մարմինն ընկած էր կողքիս: Մեքենայի ձախ
դուռը դեմ էր առել պատին ու ես չէի կարող բացել այն, բացի այդ,
աթոռի վրայից էլ չէի կարող վեր կենալ, քանի որ ղեկը մի փոքր ա-
ռաջ էր եկել և արգելափակել ինձ: Նման հուսահատ վիճակում ես
դեռ 15 րոպե պիտի մնայի: Ստիպված էի այդքան մնալ զոհված
աղջկա կողքին, ինչն անտանելի էր: Ինձ սկսեցին այցելել մտքեր
նրա ճակատագրի մասին ու իմ ճակատագրի մասին:
Միտքս եկան նրա հարազատների ողբացող աչքերը: Անզո-
րությունից գլուխս դրեցի ղեկին, բայց արտասվել էլ չէի կարող: Ար-
ցունք ուղղակի չէր գալիս: Որոշ ժամանակ անց սովորեցի այդ վի-
ճակին և կարող էի նույնիսկ նայել աղջկան: Ձեռքս դրեցի ճակա-
59
տիս ու արյուն զգացի, բայց գլուխս վնասված չէր: Աղջկա արյունն
էր ինձ վրա: Ահասարսուռ բան էր դա, իմանալ որ նրա մարմինը
սառչում է անընդհատ: Այդ ոսկե մազերը, որ խելքահան էին արել
շատերին, շերտ-շերտ պատվել էին բորբ արյամբ: Եթե ես նրան
չցանկանայի հիվանդանոց տանել, ապա նա կենդանի կլիներ հի-
մա: Դա ինձ ավելի էր ճնշում: Միգուցե ես էի մեղավոր նրա մահ-
վան մեջ: Արդեն էլ չէի կարող նրա կողմը նայել: Ի՞նչ անեմ լավ: Այս
տեսարանն իմ ամբողջ կյանքում հաճախ է ինձ այցելելու՝ երազում
թե արթուն: Այդ գիշեր հիմքը դրվեց իմ սարսափների:
Չէ՛, ես չեմ դիմանա, մինչև փրկարարները կժամանեն: Հուսա-
հատ, բայց գերմարդկային ուժով սկսեցի ղեկը հրել վերև: Ահռելի
ճիգերից հետո ինձ հաջողվեց կոտրել այն ու ազատվել: Այնուհետև
դուրս հրեցի արդեն ջարդված դիմապակին ու մի կերպ դուրս եկա
մեքենայից:

Պետք էր հետ վարել բեռնատարը, որպեսզի մեքենան ազատ-


վեր ճնշումից: Մոտեցա և բացեցի բեռնատարի դուռը, իսկ այնտեղ
վարորդը ուշագնաց էր կամ ևս մահացած: Նա փռվել էր ղեկին ու
չէր շարժվում:
Ավելի լավ է դիմապակու կողմից փորձեմ դուրս հանել աղջ-
կան: Մտա մեքենայի ներսը, բարեբախտաբար էլեկտրական հա-
մակարգը դեռ աշխատում էր, և նստատեղը բավականաչափ հետ
եկավ, ինչը ազատեց աղջկան, ու ես կարողացա դուրս քաշել մեքե-
նայից նրան:
Սկսեց հանդարտ անձրևել: Գրկեցի աղջկան և այդ պահին
զգացի, թե ինչպես նրա կոտրված ողնաշարը խրթխրթաց: Թևերս
թուլացան և արդեն վայր էի գցում, բայց պարտավոր էի ամուր
կանգնել ոտքերիս ու պահել նրան: Կանգնեցի մեջքով դեպի մեքե-
նան ու նայեցի կողքերս. Ոչ ոք չէր երևում ուշ գիշերին: Չէին լսվում
նույնիսկ ոստիկանական կամ շտապ օգնության մեքենաների ազ-
դանշանների ձայները:
Աղջիկը գրկումս մոլորված կանգնել էի ու նայում էի դեպի անո-
րոշություն: Չհասկացա արդյոք արտասվո՞ւմ էի, թե՞ ոչ, որովհետև
60
անձրև էր տեղում: Ջուրը լվաց արյունը նրա մազերից ու մարմնից:
Ես շարունակում էի կանգնած մնալ՝ մահացած աղջիկը գրկումս և
թրջված: Միայն մերթընդմերթ կայծակն էր փայլ տալիս դեմքիս և
իմ աչքերին, բայց դա բերովի փայլ էր: Դա սև, մուգ կապույտ, և
էլեկտրական փայլ էր: Հիշեցի սև ու դանդաղահոս գետը, որը
սպառնում էր քշել մեր տունը: Գետը զարհուրելի անդունդ էր հիշեց-
նում: Այդ խորը և սև ջուրը, միևնույն ժամանակ գվվացող անդունդ
էր:
Հետագայում պարզվեց, որ բեռնատարի վարորդը ընթացքի
ժամանակ սրտի կաթված էր ստացել ու մահացել ղեկին, իսկ ես
որևէ խախտում թույլ չէի տվել մեքենան վարելիս: Ի՞նչ իմանար աղ-
ջիկը, որ Պետերբուրգից մի տղա՝ դուրս է եկել Մերսեդես գնելու,
ինչն արժենալու էր իր կյանքը:
Այտս ակնթարթորեն համբուրեց ու անհետացավ հյուսիսա-
փայլը: Չհասցրի հարցնել՝ իրո՞ք թենիսիստուհի է: Կյանքիս ամե-
նամեծ ափսոսանքներից մեկը:
Մեքենայի սալոնի լույսը հանդարտ հանգավ։

Ո՞ւր ես, սևահեր աղջիկ։ Երկար, կողքի սանրած մազերով


աղջիկ։ Կարոտում եմ քեզ, քո կարմիր բուրմունքը, այն կարմիր
կակաչների, որոնք տեսել եմ աչքերս բացելուց: Այդ ծաղիկները իմ
մանկության գարնան գույնն էին, մուգ կանաչի վրա, հեռվից քամու
բերած թեթև հոտով: Դա աղջկա բույր էր, ես հիմա եմ հասկանում,
այն բույրն էր, որ կարելի էր զգալ նրա բազկի մաշկին շրթունքները
վտանգավորության չափ շատ մոտեցնելուց հետո միայն:

***
- Ի՞նչի հետ կհամեմատես լույսի տակ հայտնվելը:
- Դա անհնար է նկարագրելը: Չկա աշխարհում որևիցե բան,
որի հետ կարելի լիներ համեմատել այդ զգացմունքները: Ինձ մոտ
տպավորություն էր, որ սառը արև եմ խմում: Հիմա էլ, երբ հիշում
եմ, չնայած այս մութ ու անօդ զնդանին, թոքերս ահռելի քանա-
կությամբ թթվածնով են լցվում, ու սիրտս ջարդում է կողոսկրերս:
61
- Ես քեզ մի առաջարկ ունեմ՝ ուզո՞ւմ ես խավարում կարևոր
դիրք ունենալ: Միևնույն է, այստեղից դուրս գալը բացառվում է:
Կամ կարող ես անհույս՝ հույս ունենալ: Ընտրիր:

***
Հեռացի՛ր Արև: Նա մերձավորի տեսք ունի:

Պատերազմ

1992թ. հունիսի 13:


Տաք ու խաղաղ կեսօր էր Լենինգրադում, ամեն ինչ տրամադ-
րում էր հանգստի և թեթև զբոսանքի: Կարելի էր պթթոցով մի շիշ
բացել ու հետո գործերը շարունակել: Դուրս եկա, ջերմ մայթին
կանգնեցի և արևով լցված փողոցով քայլեցի դեպի հեռավոր
կրպակը: Հեռավոր, որովհետև մոտը իրոք չկար: Վերցրի գարեջու-
րը ու նաև «Լենինգրադսկի Վակզալ» թերթի այդ օրվա համարը, ո-
րի առաջին էջում՝ աչքիս անմիջապես խփեց հետևյալ նորությունը.
«Ադրբեջանական ուժերը, երեկ՝ հունիսի 12-ին, լայնածավալ
հարձակում են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և սրընթաց ա-
ռաջ են շարժվում: Գրավել են մի քանի հայաբնակ գյուղեր: Խոսք է
գնում մոտ 8000- անոց զորքի հարձակման մասին, որոնք առաջ
են շարժվում 100-ից ավել զրահատեխնիկայի օգտագործմամբ...»
- Այ քեզ բա՜ն: Իրավիճակն անակնկալ և կտրուկ սրվում է:
Պատերազմը, փաստորեն, միանգամայն այլ մակարդակ է տեղա-
փոխվում:
Արագ վազեցի գրասենյակ և շտապ կանչեցի բոլորին խորհր-
դակցության:
Րոպեների ընթացքում բոլոր առանցքային մարդիկ հավաքվե-
ցին դահլիճում: Մի փոքր անհանգստացած էին նման շտապ հա-
վաքից:

62
- Չգիտեմ ծանոթ եք արդեն թե չէ, բայց ադրբեջանցիները լայ-
նածավալ ու հզոր հարձակման են անցել Ղարաբաղում:
- Ինչպե՞ս: Ես տեղյակ չէի,- զարմացած արձագանքեց Արմենը:
- Ի՞նչ հարձակման մասին է, խոսքը, Միհրան: Ես ճի՞շտ եմ
հասկանում, որ պատերազմի ընդարձակում է գնում,- հարցրեց
Սաուլիուսը:
- Այո՛, այդպես էլ կա՝ Ադրբեջանում ղեկավարություն է փոխվել, ու
որոշել են հուժկու հարվածով Ղարաբաղի հարցը միանգամից լուծել:
- Իսկ ի՞նչ իրավիճակ է հայկական ուժերի մոտ,- հարցրեց Գե-
լան:
- Չգիտեմ, նորություն դեռ չկա: Մի քանի ժամ փորձել եմ կապ-
վել Հայաստանի հետ, չի ստացվել: Հեռուստացույցով ավել բան
դեռ չեն ասում: Մեկ երկու տեղից իմացա, որ իրավիճակը չափա-
զանց ծանր է, ու ադրբեջանցիները մի քանի հայկական գյուղ ար-
դեն վերցրել են:
- Հըմմ, մտահոգիչ է շատ, ես կարդացել էի լուրը: Հորեղբորս
տղայի հետ էլ առավոտը խոսել էի, չնայած շատ բան չգիտի,- բա-
ժակին նայելով՝ միացավ խոսակցությանը Գևորգը:
- Լավ, ինչևէ: Իրադարձությունները նոր ընթացք են ստացել:
Հարկավոր է մտածել մերոնց նոր թափով օգնելու մասին: Ես գնում
եմ Հայաստան, որպեսզի իրադրությանը ծանոթանալուց հետո
միանամ ճակատին:
- Կռի՞վ ես պատրաստվում գնալ,- զարմացած հարցրեց
Իլիասը:
- Հա, տեսնեմ ինչ վիճակ է, ամենայն հավանականությամբ
կգնամ կռիվ: Սաուլիո՛ւս, ընկերության գործերը թողնում եմ քեզ
վրա: Ինձնից հետո առաջին մարդը դու ես: Կառավարիր սովորա-
կան հունով: Ընթացքում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում
կկապվեմ քո ու մյուս տղաների հետ:
- Մեզ մոտ էլ է կռիվ, չնայած այնքան ծավալուն չի, ինչքան
Ղարաբաղում, բայց արդեն տևական ժամանակ ես էլ եմ մտածում
գնալու մասին,- հոգոց հանեց Գելան:
- Քո կամքն է, Գելա ջան, ինչպես կուզես, քո հայրենիքն էլ քո
63
կարիքն ունի,- պատասխանեցի ես,- երկու օրից գնում եմ արդեն:
Մի խոսքով, հուսանք ամեն ինչ լավ կավարտվի ու կմտնի իր սովո-
րական հունը:

«Սովորական հուն», ասացի ես ու մտածեցի: Իսկ ի՞նչն է սովո-


րական հունը:

Երկու օրից մեկնեցի Երևան, հետս եկան նաև Արմենն ու


Գևորգը և ևս 6 հայ՝ մեր ծանոթներից, որ նույնպես ցանկացան այդ
վտանգված օրերին իրենց ներդրումն ունենալ պատերազմը հաղ-
թանակով ավարտելու գործում:

Երևանը անշուք էր ու աղքատ, ինչպես որ պիտի լիներ նորան-


կախ, պատերազմի ու տնտեսական անկման մեջ գտնվող պետութ-
յան մայրաքաղաքը:
Չնայած ամռանը՝ փողոցները սառն էին ու մրոտ:
Մեկ օրով այցելեցի մերոնց՝ Տավուշ: Շատ համոզեցին չգնալ
կռիվ, բայց միացա Շամշադինի ջոկատին ու հաջորդ օրն արդեն
Ղարաբաղի ճանապարհին էի: Արմենն ու Գևորգը միացել էին ի-
րենց տարածաշրջանների ջոկատներին ու լուր չունեի իրենցից:
Դրությունը ճակատում աղետալի էր, և որքան մոտենում էինք
Ղարաբաղին, ավելի մեծ անհանգստություն էր զգացվում օդում:
Ճանապարհին մերթընդմերթ նկատում էինք փախստականների,
որոնց քանակն ավելանում էր Լաչինին մոտենալիս: Ավելանում էր
նաև զինվորականների ու զինտեխնիկայի քանակը: Այս ամենը,
իհարկե, տագնապ էր ներշնչում:
Լաչինում առաջին անգամ լսեցի գեներալ Տիկոյի մասին, որն
ինչ-որ դուրսպրծուկ էր Արթիկից, ու չոբանի պես՝ զինվորներին աջ
ու ձախ քշելով էր զբաղված: Նա ռազմական գործից չէր հասկա-
նում ու միակ շնորհքը, որի համար իշխանություններն իրեն օգտա-
գործում էին՝ մահակներով զինվոր հավաքելն էր: Երբ դրությունը
բարդ էր՝ Տիկոն կոչումով կապիտան էր, իսկ երբ մերոնք հաղթա-
կան առաջ էին շարժվում, Տիկոն բանակի գեներալ էր:
64
Մեր ջոկատը նախնական պատրաստություն անցնելուց հետո
տեղափոխվեց Մարտակերտի մոտակայքի դիրքերը, որտեղ 1992-ի
ամռանը ամենածանր մարտերն էին ընթանում:
Ջոկատի հրամանատարը գեներալ Տրդատն էր, որը նույնպես
ռազմական կրթություն չուներ, բայց ուներ բնատուր տաղանդ և
շատ էր սիրում ռազմարվեստի մասին գրքեր կարդալ: Երեկոյան
կարդում էր գիրքը, իսկ առավոտյան կառավարում մարտը: Սա եթե
պարզունակ ասեմ, թե ինչպիսի հրամանատար էր Տրդատը: Նա
հայտնի էր որպես զինվորի կյանքը խնայող հրամանատար, և իրեն
չէր ներում, եթե իր նախնական հաշվարկներից ավելի կորուստ էր
տալիս այս կամ այն մարտում: Տրդատը հարգված էր նաև ադրբե-
ջանցիների շրջանում, և շատ հանգիստ կարող էր սեղանի շուրջ
նստել նրանց հետ՝ հրադադարի կամ մարտական ինչ-ինչ պայմա-
նավորվածություններ ձեռք բերելու համար:
Մեր ջոկատում կային շատ տարբեր տղաներ՝ 18-20 տարե-
կաններ, ուսուցիչներ, ուղղակի գյուղատնտեսությամբ ապրողներ,
բժիշկներ, ինչպես նաև ես՝ ծագող գործարար Ռուսաստանից, որը
ներկայացել էր որպես նորավարտ ուսանող և դեռ պահեստի բան-
վոր, որ ապրում է Լենինգրադում:
Ոչ ոք չգիտեր, թե իրականում ինչով եմ զբաղվում Լենինգրա-
դում, չէի ասել՝ ավելորդ ուշադրությունից ու, իհարկե, վտանգներից
խուսափելու համար:
Ընդհանրապես Արցախյան պատերազմը մեծամասշտամբ չէր
կարելի համարել: Հայաստանի համար փոքր չէր, բայց ամենևին
մեծ էլ չէր: Մոտ 20,000 զինվոր էր մասնակցում պատերազմին՝ երբ
երկրի բնակչությունը մոտ 3,6 միլիոն էր: Իսկ 1941- 1945թթ. տեղի
ունեցած Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ԽՍՀՄ-
Գերմանիա ճակատում մասնակցել է 300,000 ՀԽՍՀ-ից դուրս
եկած զինվոր, երբ վերջինիս բնակչությունը 1,3 միլիոն էր:
- Եվ ի՞նչ,- հարցրեց ինձ մի ինտելիգենտ Երևանից:
Ընդհանրապես, ես զարմացա, թե նա ինչ գործ ունի ճակա-
տում: Ամեն կանոններով, նա չպիտի լիներ Արցախում, այլ պիտի
65
լիներ, օրինակ, Մոսկվայում: Հետո պարզվեց, որ փողոցից են
բռնել բերել:
- Դե... և- և: Եվ այն, որ նախ հիմա կարիք չկա ավելի շատ
զինվոր հավաքելու, որովհետև պատերազմի չափը չի պահանջում
այդ: Շատ զինվորը շատ ծախսի կարիք է զգում նաև:
- Այն ժամանակ ավելի հավատ կար, այդ իսկ պատճառով
ավելի շատ հայեր գնացին կռվելու,- շարունակեց նա, իմ պապն էլ՝
իր երկու եղբայրների հետ գնացել է ճակատ և այլևս չի վերադար-
ձել: Փա՛ռք նրանց հիշատակին:
- Փա՛ռք նրանց հիշատակին: Հարցը հավատը չէր: Նրանց բո-
լորին հավաքել ու տարել են Գերմանիայի դեմ պատերազմի: Ն-
րանք ընտրության ուրիշ հնարավորություն չեն ունեցել: Այն ժամա-
նակ պատերազմը մեծ էր, և ավելի շատ քանակի զինվոր էր անհ-
րաժեշտ: Ես կարծես կրկնեցի: Չեմ կարծում թե իրենց կամքին
մնար, այդքան շատ մարդ կգնար կռվելու:
- Քո պապը, ըստ երևույթին, չի կռվել, դրա համար ես այդպես
ասում,- շարունակեց ինտելիգենտը:
- Պապն ի՞նչ կապ ունի: Պապո՞վ պիտի որոշենք՝ ի՞նչն է ճիշ-
տը՝ ի՞նչը ոչ: Դու մոռացել ես, որ մեր բոլորի պապերը երկար դա-
րեր կռվել են Օսմանյան Կայսրության համար, ուրեմն ի՞նչ, այդ
կռիվնե՞րն էլ սրբացնենք: Իսկ պապս, եթե շատ ես ուզում իմանալ,
կռվի ժամանակ փախել է Տավուշի անտառները և սպասել, թե երբ
են գերմանացիները գալու, որպեսզի ապստամբություն բարձրաց-
նի հանուն Հայաստանի անկախության: Բայց մյուս չորս պապերս
կռվել են մինչև Բեռլին: Չորս պապ ասելով ի նկատի ունեմ՝ մորա-
կան պապիս և իր եղբայրներին: Մի խոսքով պապը՝ որպես պատե-
րազմի արդարացիության չափման միավոր՝ հեչ ճշգրիտ չէ:
Ռև գյուղում հրաշալի էր, եթե միայն ստիպված չլինեիր կրակել:
Երբեմն այնքան հանգիստ ու խաղաղ էր, որ պատերազմի մասին
կարող էիր մոռանալ:
Հայաստանը փող քիչ ուներ, և ամեն ինչի պակաս կար՝ սկսած
զինվորական կոշիկներից, հագուստից ու սննդից մինչև զինտեխ-
նիկա:
66
Կազմակերպեցի օգնություն՝ ամիսը մոտ 50,000 դոլլարի, որը
1994թ. սկզբին հասավ ամսական 150,000 դոլլարի: Այդ ժամանակ
ես դեռ չէի կարող ավելին տրամադրել, բիզնեսն այդքան եկամուտ
չէր բերում: Բացի իմ անձնական միջոցներից, ամսական մի քանի
տասնյակ հազար դոլլար էլ հանգանակությունների միջոցով կարո-
ղացանք հավաքել: Ես ընդամենը միջնորդ էի հանդես գալիս:
Որոշ պաշտոնյաների ու հրամանատարների մոտ ցանկություն
էր առաջանում օգնության մի մասը գրպանելու: Ես դիմադրում էի,
որքան կարող էի: Բայց նրանք շատ էին, ներքին կապերով փա-
թաթված ու ընդհուպ մինչև կյանքի սպառնալիքով՝ մի մասը, այ-
նուամենայնիվ, հաջողացնում էր թալանել: Այդ թալանչիներից մեկը
արդեն հայտնի գեներալ Տիկոն էր: Ինչպես նշեցի, նա կրթություն
չունեցող կիսաքրեական անձնավորություն էր: Ընդհանրապես
նման հրամանատարներ շատ կային, ու սկսեցի մտածել, թե որտե-
ղի՞ց նրանց նման կուտակում պատերազմում:
Կանոնավոր բանակի և նոր ձևավորվող պետության պարա-
գայում, ինչպես ես հետո եկա եզրահանգման, ինչ-որ կազմակերպ-
վածության հասնելու համար պետությունը սկսեց օգտագործել մի
խավի, որոնք ունեին հեղինակություն բնակչության շրջանում, օժտ-
ված էին կարճ խելքով, որոշակի դաժանությամբ և հեշտությամբ
էին ենթարկվում քաղաքական ղեկավարությանը, որովհետև սե-
փական քաղաքական մոտեցումներից զուրկ էին և ուժի հանդեպ
ենթարկվող: Ահա նման մարդիկ էին ունակ բանակի բացակայութ-
յան պայմաններում՝ զինվորների հավաքելու և առաջնորդելու ճա-
կատում: Պատերազմից հետո նրանք օգտագործվեցին արդեն քա-
ղաքական նպատակների հասնելու համար, իսկ մինչ պատերազմի
ավարտը, հեշտորեն ենթարկվում էին բանիմաց սպաների ցուցում-
ներին, չնայած որ այդ ցուցումներն իրականացնելու հարցում հիմ-
նականում ապաշնորհ էին:
Եվ նրանց մատուցած ծառայությունների դիմաց՝ օրվա իշխա-
նությունները վարձատրում էին վերջիններին, թույլատրելով մաս-
նաբաժին ստանալ թե՛ օգնություններից, և՛ թե ավար տանել գրավ-
ված բնակավայրերից:
67
Պատերազմ էր: Ու հաղթելու այս տարբերակն էր ընտրված
պետության ղեկավարության կողմից: Ավելի լավ կարո՞ղ էր լինել:
Իդեալիզմի բավական բարձր մակարդակ ունենալով՝ միշտ կարծել
եմ, որ այո՛, սակայն փաստ է, որ պատերազմում հաղթեցին այն
ռազմավարությամբ, որն ընտրել էին:
Այսպիսով, գեներալ Տիկոն ևս անմասն չէր մնում թալանից:
Նա կոպալ էր, ու կոպալի պես զինվորների գլխին խփում էր: Սա
նրա մոտ ստեղծեց պատկերացում, թե ինքն իրոք լուրջ սպա է և
մեծ ռազմագետ:
Տիկոյին գովում էր քաղաքական ղեկավարությունը: Մի անգամ
թերթում կարդացի, թե ինչպես էր պաշտպանության նախարարը
դրվատանքի խոսքեր ասում նրա քաջության մասին:
Սկսեցի մտածել, թե պաշտպանության նախարարը, ով միջին
կրթվածության տեր էր, ինչպես կարող էր չզգալ, թե որքան ցածր
էակ է Տիկոն: Պարզվեց, որ գիտի, ուղղակի պետք էր ոգևորել Տի-
կոյի նմաններին, որպեսզի շարունակեն մասնակցություն ունենալ
պատերազմին:
Այդ ժամանակ գրեթե չկային իսկապես կրթված մարդիկ, ո՛չ
ռազմական, ո՛չ քաղաքական ղեկավարության մեջ: Բոլորին առաջ
էր մղում ազգագրական փիլիսոփայությունը: Դիմացը թուրք է՝ կի-
սաքրեական: Մենք՝ կիսաքրեական հայեր: Ընդհանուր մեզ ղեկա-
վարում են ազգային-պետական շահն ավելի լավ գիտակցողներ,
բայց միջին և ներքևի օղակներում մենք ենք՝ վարդանանքով դաս-
տիարակված տղաներս: Մեր փիլիսոփայությունը վարդանանքն էր՝
համեմված սովետական քրեական ենթամշակույթով: Այստեղից
քրեականին մոտ բարքերը մեր միջև, և զինվորների հետ հարաբե-
րություններում: Այստեղից՝ գնդապետ Ժիլբերտու դա Սիլվայի՝
քրեականների հետ քեֆերը Մոսկվայում՝ 1993-ի աշնանը, երբ վեր-
ջինս պարենի հարցով այնտեղ էր:
Ժիլբերտու դա Սիլվա Ղազարյան: Ահա նրա ամբողջական
անունը: Իսկ կարճ՝ Ժիլբո էին ասում:
Ժիլբո, դու գնդապետ մարդ ես, կարևոր պաշտոն ես զբաղեց-
նում Արցախի պաշտպանության գործում, պիտի օժտված լինեիր ո-
68
րոշակի կրթական ու արժեքային մակարդակով, մի՞թե կարող ես
քեզ լավ զգալ քրեականների շրջապատում՝ մի սեղանի շուրջ: Սրա
մասին տեղյակ էին ռուսական հատուկ ծառությունները և Ժիլբեր-
տուի՝ որպես քրեասեր անձնավորության նկատմամբ, համապա-
տասխան վերաբերմունք պիտի ձևավորեին Կրեմլում, իսկ Կրեմլը
այդ վերաբերմունքը պիտի պրոյեկտեր մնացած զինվորականների
վրա:
Իհարկե, եղան իշխանությունների պաշտպաններ (սրանք մի
ուրիշ գեղեցիկ մարդիկ են), ովքեր ասացին թե Ժիլբերտու դա Սիլ-
վա Ղազարյանը, Մոսկվայում հանցագործների հետ քեֆեր է արել,
որպեսզի կարողանա նրանց ազդեցությունը օգտագործելով զենք
ուղարկի Հայաստան:
Բայց հանցագործ շրջանակները չեն կարող գեթ մեկ փամ-
փուշտ ուղարկել, եթե չստանան Մոսկվայի թույլտվությունը, իսկ ե-
թե թույլ տվողը Մոսկվան է, ապա մտի՛ր Կրեմլ: Ժիլբոն չէր կարող
մտնել Կրեմլ, որովհետև բավարար գրագիտություն և քաղաքական
հարցերում կրթվածություն չուներ: Նա ի վիճակի չէր բանակցել
քրեականից և վարդանանքային աշխարհայացքից ավելի բարձր
մտածողություն ունեցող մարդկանց հետ:
Եվ հետո, Ժիլբերտուն պատերազմի ավարտից հետո էլ մշտա-
պես սիրախաղերի մեջ էր հանցագործ աշխարհի հետ:
Ցավոք, Հայաստանի՝ անկախություն չունենալու 70 տարիների
ընթացքում, Հայաստանում ձևավորվել էր երկու կենսունակ տարր:
1-ինը կոմունիստական վերնախավն էր և այսպես կոչված էլի-
տար զանգվածը, որոնք բացարձակ ամուլ էին ազգային հարցերում
և ԽՍՀՄ փլուզումից հետո դեռ չէին կարող դրսևորվել:
2-րդը գեներալ Տիկոն՝ անգրագետ, դաժան, վախկոտների
խավը, և Ժիլբերտենք, մի փոքր ավելի գրագետ, պետական և բա-
րոյական հարցերում սկզբունքայնություն չունեցող խավը, որոնց
բոլորին միավորում էր նույն քրեականությունը և վարդանանքութ-
յունը:
Իհարկե պատերազմական թատերաբեմում բոլորը չէ, որ այդ-
պիսին էին, կային բանիմաց, զարգացած մտահորիզոնով բազմա-
69
թիվ հրամանատարներ ու ղեկավարներ: Օրինակ՝ մեր գեներալ Տր-
դատը: Հենց նա էր, որ զգալիորեն զսպում էր Տիկոյի ախորժակը:
Ընդհանրապես զարմանալի էր, թե ինչու էին Ժիլբերտուի
ծնողները որոշել իրենց տղայի անունը Ժիլբերտու դա Սիլվա դնել՝
Արցախում: Սա ևս խոսուն է, և հնարավորություն է տալիս պատկե-
րացում կազմել այն աշխարհայացքի մասին, որում անցկացրել է իր
մանկության տարիները փոքրիկ Ժիլբերտուն:
Պետականության բացակայության պայմաններում հայ ժո-
ղովրդի փիլիսոփայությունը ձևավորվել էր եկեղեցու և իրեն տիրած
պետությունների կողմից: Այս միախառնումի ծնունդ էր հայ ժողո-
վուրդը:
Եկեղեցին կրոնական ելակետերից էր մշակել ժողովրդին, իսկ
կրոնականությունը հաճախ թույլ կապ ունի հաշվարկված պետա-
կան քաղաքականության և քաղաքական մտածելակերպի հետ: Այ-
նուամենայնիվ, ազգային նշույլներ պահելու գործում օգտակար ե-
ղավ: Եկեղեցին կապեց ներկայիս հային իր պատմության հետ, թե-
կուզ սխալ մեկնաբանված:
Հաջորդը իրեն տիրած պետություններն էին: Այսօրվա հայի
մեջ ազդեցիկ են թե թուրքական, թե պարսկական թե ռուսական
պետությունների ազդեցությունները: Նույնիսկ զգացնել է տալիս ա-
րաբական պետությունը, որն արդեն 1000 տարի չի իշխում Հայաս-
տանում:
Իհարկե, ամենամեծ ազդեցությունը ռուսականն է, քանի որ
այն վերջինն է և ավելի պրոֆեսիոնալ ներդրված:
Ահա, ժամանակակից հայը եկեղեցու և օտար պետության
զգալի ազդեցություն կրող մարդն է, որը զուրկ է քաղաքական
մտածողությունից և հասունությունից:
Օրինակ, գեներալ Տիկոն իր փողն ու իշխանությունն է ուզում:
Ժիլբերտուն նույնպես: Նրանց ասել են, որ դուք քրիստոնեա եք,
շրջապատված մահմեդականներով: Նրանց ասել են, որ դուք ապ-
րում եք ընդհանուր պետության մեջ, մնացած եղբայրական հան-
րապետությունների կողքին:

70
Տիկոն սկզբունքայնություն չունի ապրելու անկախ Հայաստա-
նում թե ոչ անկախ Հայաստանում, կարևորը իր շահերը պաշտ-
պանվեն, իսկ ԽՍՀՄ-ում ամենևին վատ չէին պաշտպանվում: Նա
կարող էր միլիցիայի հետ լեզու գտնել, ազդեցություն ունենալ
մերձքրեական շրջանակներում, փող ունենալ: Հիմա ավելի շատ
հնարավորթյուն ունի, բայց եթե դիմացը ուժ է, շատ չի դիմադրի
վերադառնալու նախկին կարգավիճակին:
Ժիլբերտուն ավելի ընկալունակ է օտար տիրապետությանը:
Տիկոյի պես բարոյականություն և սկզբունքներ չունեցող մարդ է:
Հեշտությամբ ինտերգրվել էր կոմունիստական հիերարխիայում՝ ա-
ռանց հաշվի առնելու, որ ծառայում է իր հայրենիքը բռնազավթած-
ներին, և հեշտությամբ էլ կինտեգրվի նորանկախ Հայաստանի
կառավարման համակարգում: Նա կարող է ծալվել հազար ձև, և
հետագայում փորձը ցույց տվեց, որ այդպես էլ արեց՝ խորամանկո-
րեն բարձր պաշտոնների հասավ, աշխատեց տարբեր քաղաքա-
կան ուժերի ձեռքի տակ, և նենգության հաշվին՝ ի վերջո, ինքը դա-
ռավ քաղաքական իշխանության գլուխը:
Ժիլբերտու դա Սիլվայի և Տիկոյի նման հայերի համար նո-
րանկախ Հայաստանն ինքնադրսևորման պարարտ հող էր:
Այս մարդիկ կապ չունեին հայկական փիլիսոփայության հետ:
Այդ փիլիսոփայությունը կարող էր ձևավորվել գլխավորապես ան-
կախ պետության պարագայում, որը չէինք ունեցել:
Նրանք շատ վնաս էին տալու Հայաստանին: Հիմա կլինեն
մարդիկ, որ կասեն, այնուամենայնիվ, նրանք կառուցեցին բանակ,
պետական ինստիտուտներ, որոնք գործեցին և զգալի արդյունք
տվեցին: Այո, բայց նրանք նաև ներդրեցին պետություն չունեցած
ժողովրդի հոգեբանությունը նորանկախ Հայաստանի հիմքում, որը
երկար ժամանակով թույլ պահեց երկիրը:
Նրանք չունեին իդեալիզմի առողջ չափաբաժին իրենց մեջ:
Իդեալիզմի պակասից պետությունը դեռ շատ էր տառապելու:
Երբ ստեղծվեց պետությունը, նրանք ասացին, որ կոռուպցիա,
հովանավորչություն, պետական միջոցների վատնում, աղքատութ-
յուն՝ պիտի՛ լինի, որովհետև նորանկախ ենք:
71
Այսինքն՝ չկար անհանդուրժողականություն նման երևույթնե-
րի նկատմամբ, և փոխարենը կար համակերպվածության թևա-
ծող ուրվական՝ որ փչացածություն պիտի՛ լինի: Սա փիլիսոփա-
յություն էր, պետականություն չունեցած ժողովրդի փիլիսոփայու-
թյուն, որն ապրելով ծանր պայմաններում՝ չափից շատ իրա-
պաշտ էր դառել:

Արցախ՝ 1993թ. հուլիսի 24:

Զինվորներով նստած էինք Աղդամում՝ մի շենքի պատի տակ:


Դե տաք ամառային օր էր, ու խաղաղ կյանքը հիշած թիկն էինք
տվել արևով հագեցած պատին:
Քաղաքի համար մարտ չգնաց, երևի լավ էր երկու կողմի
համար էլ: Մինչ քաղաքը, ծանր կռիվներ եղան շրջակա հենա-
կետերի համար: Օպերացիան փայլուն էր: Շատ չգրեմ ինչը ոնց
եղավ, բոլորն էլ գիտեն կամ կարող են իմանալ բազմաթիվ գրավոր
ու բանավոր աղբյուրներից:
Մտածում եմ ես և ուտում արաբական տառեր ունեցող
պահածոյի տուփից՝ ինչ որ կա:
- Միրո, ի՞նչ ես կարծում, մո՞տ ենք պատերազմի ավարտին:
- Ո՞վ իմանա, Աբո ջան, պատերազմները շատ անկանխա-
տեսելի են, կարող է մեկ շաբաթից ավարտվի, կարող է մեկ տա-
րուց կամ 5:
- Հոգնել եմ արդեն:
- Կհոգնես հա, 91-ից զենքի վրա ես: Ես էլ հլը թարմ եմ, չնայած
զզվելի է իհարկե:
- Ամուսնացած չես չէ՞ Միրո:
- Չէ:
- Լենինգրադում գործերիցդ տեղյա՞կ ես:
- Մոտ երեք շաբաթ նորություն չունեմ, չգիտեմ ինչ վիճակ է,
բայց վստահ եմ՝ լուրջ բան եղած չի լինի: Տղերքը խելացի են, ուշիմ:
- Միրո,- կիսահումորով դիմեց ճուտ Գագոն,- հիմա ինչքա՞ն
փող ունես բա:
72
- Արա, քեզ չենք ասել տենց բաներ ստեղ չխոսաս, որ ընգան
տղու հետևից, ի՞նչ ես անելու:
- Հա դե հիմա մեր շրջապատում եմ հարցնում, հետո էլ
կատակ եմ անում, անցանք, լավ:
- Գագո ջան, պատերազմից հետո կասեմ քեզ, իսկ հիմա արի
ընդհանրապես դրանից չխոսենք:
- Բայց ասա ինչ կեղտոտ բանա պատերազմը, հիմա մեր
համար, ամեն մեկս մեր գյուղերում քաղաքներում՝ մեկս հող
կփորեր, մյուսը՝ իր բիզնեսը:
- Տղերք մենակ թե չսկսեք՝ ուզում եմ էլ երբեք պատերազմ չլի-
նի, կամ մանուկների աչքերից արցունքներ երբեք չհոսեն,- պա-
տասխանեցի ես,- իհարկե, էդ ամեն ինչը շատ լավ է ու հաճելի:
Բայց էդ ամեն ինչը դպրոցի շարադրության մակարդակում թողեք:
Պատերազմներն անխուսափելի են: Պատերազմները դժոխք են,
բայց անխուսափելի են և գուցե անհրաժեշտություն, ես չգիտեմ:
Հակված եմ կարծելու, որ անհրաժեշտ չեն, բայց եթե չկռվես անի-
մաստ ես մեռնելու, էսպես գոնե քո կամքն առաջ տանելով ես փոր-
ձում մեռնել: Մեր էս պատերազմը, որ լրիվ կյանք է մեզ համար: Էս
էն պատերազմներից չի, որ կեսից կարող ենք դադարեցնել, կամ
փոշմանել, որ սկսվել է:
Ըստ Հեգելի՝ ամեն գոյության հիմքում Համաշխարհային Ոգին
է: Միայն նա կարող է ճանաչել ինքն իրեն, և այդ ճանաչման ըն-
թացքում Ոգուն անհրաժեշտ է ծավալվել տարածության մեջ՝ որը
բնությունն է, և ժամանակի մեջ՝ որը պատմությունն է: Պատմությու-
նը շարժում են ազգային ոգիները, որոնք Համաշխարհային Ոգու
մտքերն ու պրոյեկցիաներն են: Երբ Համաշխարհային Ոգու մոտ
կանհետանան կասկածները, նա կհասնի Սեփական գաղափարի
բացարձակությանը, և Պատմությունը կավարտվի իսկ պատերազմ-
ները կդադարեն ու կտիրի Ազատության Թագավորությունը:
Պատերազմները Համաշխարհային Ոգու մտքի լարված բա-
խումներն են:
Այսպիսով՝ ըստ Հեգելի, պատերազմները շարունակվելու են
այնքան, քանի դեռ Համաշխարհային Ոգին չի հանգստացել, այն-
73
պես որ բոլոր քարոզները թե պատերազմենրը վատ են, և այրի մի՛
թողեք մեր կանանց՝ անօգուտ են:
- Բարդ բաներ ես ասում: Ավելի պարզ՝ ադրբեջանցիները
պետք է հետ տան մեր հողերը, կամ մենք վերցնենք մեր հողերը:
Եթե Մեսրոպ Մաշտոցը առաջին հայկական դպրոցը բացել է Ար-
ցախում, նշանակում է դեռ 5-րդ դարից այս տարածքները հայա-
բնակ են եղել: Իսկ թյուրքերը՝ բոլորս էլ գիտենք, որ միջնադարում
են եկել:
- Պատմական առումով կարելի է դեռ երկար վիճել: Ադրբե-
ջանցիներն էլ համոզված են, որ այս տարածքները իրենցն են:
Իրենք էլ իրենց ձևով են գրում պատմությունը, ու այն պնդումը, թե
սա իրենց համար ընդամենը հող է, իսկ մեզ համար հայրենիք,
հիմնազուրկ է: Հողը հայրենիք է ցանկացած մեկի համար, ով հա-
մոզված է, որ այն իրենն է: Ադրբեջանցիները համոզված են, որ
Ղարաբաղը իրենցն է, մենք էլ համոզված ենք, որ մերն է: Գուցե օբ-
յեկտիվորեն Արցախը պատմականորեն հայկական է, ես չեմ վի-
ճում:
- Հայն ու թուրքը միշտ դարերով կռվել են ու էլի կկռվեն: Ան-
հնար է, որ էս երկու ազգը խաղաղ գոյատևեն:
- Ի՞նչի է անհնար: Բա սովետի տարիներին ոնց ենք ապրել
խաղաղ: Կամ Մոսկվայում ոնց են խաղաղ առևտուր անում, ուրեմն
հնարավոր է:
- Սովետի տարիներին ոչ ոք չէր թողնի կռվել, իսկ Մոսկվայում
հող չկա կիսելու:
- Տղերք, խնդիրը թուրքը կամ ռուսաստաններում առևտուր ա-
նելը չի: Իհարկե ազգային արժեհամակարգերի տարբերություննե-
րը դեր կխաղան, բայց առաջնայինն այն է, որ գոյություն ունի Հա-
յաստանի և հայ ժողովրդի անվտանգության խնդիր: Այնպիսի
վտանգավոր սահմաններ, որ ունի Հայաստանը՝ նրա գոյությունը
շատ անկանխատեսելի է դարձնում: Հիմա տես: Մի բարակ Սյու-
նիքն է անջատում Թուրքիան ու Նախիջևանը Ադրբեջանից: Ինչ-
ինչ աշխարհաքաղաքական շարժերի դեպքում եթե պատերազմ լի-
նի, մեզ համար շատ դժվար կլինի պահել Սյունիքը, իսկ դրա կորս-
74
տի դեպքում կկորցնենք կապը Իրանի հետ, որը հավասարա-
կշռության ու Հայաստանի դերի կարևորության համար շատ կար-
ևոր է: Այսինքն՝ մեզ պետք է այնպիսի տարածք ու սահմաններ ու-
նեցող Հայաստան, որն ավելի մեծ ներուժ կունենա՝ ավելի ուժեղ ու
անվտանգ լինելու համար: Ու բոլոր այն լալահառաչ խոսքերը, թե
մենք մեր հողն ենք պաշտպանում, իսկ ադրբեջանցիները ցանկա-
նում են ուղղակի գրավել, ես չեմ ընդունում:
- Դե հետո Ղարաբաղի հայության ֆիզիկական գոյության
հարցը կա:
- Այդ հարցը, ինձ թվում է, չէր լինի, եթե Ղարաբաղը չցանկա-
նար դուրս գալ Ադրբեջանի կազմից: Գուցե սխալ եմ, բայց այդպես
եմ կարծում: Ղարաբաղի հայության կյանքի հարցը հիմա է բարձ-
րացել ու այն արդեն՝ պատերազմի սկսվելուց հետո է նպատակ
դարձել: Երբ 1988-ի շարժումը սկսվում էր, կա՞ր Ղարաբաղի հա-
յության կյանքի հարց: Չկար: Նշանակում է հակամարտության
սկիզբը դրա հետ չի կապված: Ցանկություն կար միացնել մի հայ-
կական տարածք Հայաստանին: Իսկ Հայաստանի անկախացումից
հետո՝ արդեն այլ իմաստներ ստացավ համակամարտությունը:
Ինձ համար այս պատերազմի առաջնային պատճառներից մե-
կը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի համար ավելի պաշտպա-
նունակ աշխարհագրություն ձևավորելն է: Մյուս գլխավոր պատճա-
ռը հողահավաքն է, որը հենց 88-ի սկզբի անմիջական պատճառն
էր: Մեզ համար քննարկումից դուրս է, որ շատ հայկական տա-
րածքներ անցել են այլ պետությունների, ու դրանք պետք է հետ բե-
րել: Հայկական ռեկոնկիստա: Միշտ էլ ցավ ենք ապրել, երբ Հայոց
պատմության մեջ անընդհատ հանդիպել ենք տեղանունների ու
պատմական կարևոր իրադարձությունների հետ կապված վայրերի,
որոնք այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում չեն: Էս
հարցը դպրոցական տարիքից միշտ էլ հուզել է՝ ինչո՞ւ, բա երբ ենք
հետ բերելու: Տեսնո՞ւմ եք, թե որքան կարևոր է ազգային փիլիսո-
փայությունը: Եթե քո մեջ ներդրված է, որ Ղարաբաղը քոնն է, հա-
զար տարի էլ անցնի՝ ոտքի ես կանգնելու հետ բերելու համար:
- Թուրքերը սովորական ազգ են՝ մեզ պես: Ուղղակի մենք հի-
75
մա ունենք շահերի բախում, ու քանի կա շահերի բախումը, անընդ-
հատ կպատերազմենք: Հետևաբար, խաղաղության կոչերն օգուտ
չեն տա երբեք, ինչպես որ օգուտ չեն տա նաև թուրքի հետ խաղաղ
ապրել հնարավոր չլինելու մասին խոսքերը: Բոլորի հետ էլ կարելի
է խաղաղ ապրել երբ շահերի բախում չունես: Ադրբեջանցիների
համար, ի դեպ, Ղարաբաղը չունի այն կարևորությունը՝ պաշտպա-
նունակության տեսակետից, ինչ Հայաստանի համար:
- Ճիշտ ես ասում: Ես համաձայն եմ քեզ հետ: Շատ չեն պատե-
րազմները, որոնք այսքան մեծ կարևորություն ունեն պետության
համար:

***
1993թ. նոյեմբերի 12, Մարտակերտի մոտակայքում:
Հայկական զորքերն անկասելի էին և նորանոր տարածքներ
էին ազատագրում կամ գրավում՝ դժվար է ասել, իրոք, դժվար է
ասել: Մեծ հաղթանակ էր կերտվում, ու այսպես արագ աճող
պետություն քիչ է եղել, եթե ընդհանրապես եղել է:
Մենք արդեն տեղափոխվել էինք Մարտակերտի ուղղություն:
Մոտ 70 ադրբեջանցի զինվորներ էին գերվել: Նրանց հավաքել
էին ու շարքով կանգնեցրել բլուրների արանքում մի հարթ տեղ,
դեղին խոտերի վրա: Հայ զինվորները՝ ավտոմատները ձեռքներին
հսկում էին ու կարգ պահում: Մեր հրամանատարներից մեկը՝
հաստ զինվորական վերարկուով ու բրդե գլխարկով, դանդաղ
քայլում էր շարքով կանգնած գերիների դիմացով և ուսումնասիրում
նրանց:
Գերիները, իհարկե, վախեցած էին, տանջված ու հոգնած:
Նրանց հագուստը կեղտոտ էր, հաճախ պատռված:
Հրամանատարը մոտ կանչեց նրանցից մեկին և հրամայեց լի-
զել իր օձիքը: Ադրբեջանցին կլիներ մոտ 45-50 տարեկան: Ահավոր
վախեցած էր ու լարված: Ինչպե՞ս լիզեր: Թեկուզ վախեցած, թեկուզ
մահվան սպառնալիք կար, բայց ինչպես լիզեր: Արժանապատվութ-
յունը փորձում էր գոնե ինչքան հնարավոր է պահեր:

76
- Ես ընտանիք ունեմ, կին երեխաներ,- գրեթե լացելով՝ հուզ-
ված կմկմաց գերին:
- Լիզի՛ր, քեզ ասում եմ,- հրամայեց հրամանատարը:
Ի՞նչ աներ լավ: Ի՞նչ էր կատարվում նրա գլխում այդ ժամա-
նակ: Նա մտածում էր իր պատվի մասին, մտածում էր մյուս գերի-
ների մասին, որոնք նայում էին, և իրենց ազատման դեպքում ի՞նչ
են կարծելու իր մասին և ինչ են պատմելու գյուղերում ու քաղաքնե-
րում: Իսկ եթե այդ դրվագի մասին պատմե՞ն իր երեխաներին: Այս
ամենը կայծակնային արագությամբ անցավ նրա գլխով: Հաստատ
անցած կլինեն: Վախը սարսափելի էր, հոգեբանական ճնշվածութ-
յունը խեղդում էր:
- Լիզի՛ր, քեզ ասում եմ,- նորից կոշտ հրամայեց հրամանատարը:
Գերին դողալով մոտեցրեց լեզուն և մի քանի անգամ լիզեց
հրամատարի վերարկուի բրդե օձիքը: Հայ զինվորներից ոմանք
խնդացին, ոմանք չկարողացան նայել և հայացքը փախցրին:
Ես նստեցի։
Պատերազմն այսպիսին է: Նույնը կատարվում է հայ գերիների
հետ ադրբեջանական կողմում: Նույնը կատարվել է բոլոր պատե-
րազմներում, բոլոր կողմերում: Բայց արդյոք պատերազմն իրոք
այսպիսի՞ն է: Արդյոք չի կարելի բավարարվել միայն ֆիզիկական
ոչնչացմամբ: Հին Հնդկաստանում կար Մանուի օրենսգիրքը, որ-
տեղ արտացոլված էր նաև արքայի վարքականոնը պատերազմի
ժամանակ: Չէր կարելի սպանել քնածին, հանձնվածին, չկռվողին,
ահաբեկվածին, անզենին… Չգիտեմ, որքան էին Հին Հնդկաստա-
նում հետևում այդ վարքականոնին: Պատերազմում երևի երբեք
բարոյական կանոններին շատ չեն հետևել: Ինչո՞ւ հիմա պիտի
հետևեն: Երևի անհնար է շատ բարոյական լինել ու հաղթել պատե-
րազմում: Չեմ պատկերացնում այդպիսի պատերազմ: Բայց ուզում
եմ հավատալ, որ հնարավոր է: Հավատում եմ մաքուր պատերազ-
մին՝ ոչնչով չհիմնավորված հավատով:
Ընդհանրապես մեծ հարց է խարդախ միջոցների դեմ արդար
միջոցներով, անբարոյականության դեմ՝ բարոյականությամբ, խա-
77
բեության դեմ՝ ազնվությամբ պայքարելու և հաղթելու հնարավո-
րությունը: Կուզեի այդ հարցի պատասխանը ունենալ: Բոլոր մար-
դիկ էլ շատ են լինում այդպիսի իրավիճակներում, ոմանք ընտրում
են սև գիծը և որոշում, որ հարկավոր է անազնիվ լինել հաղթելու
համար, ոմանք ընտրում են միջին գիծը՝ կես չարը կես բարին՝
ընտրովին, ոմանք ընտրում են միանշանակ բարին:
Իսկ հիմա անհրաժեշտ է կռվել ու հաղթական ավարտին
հասցնել պատերազմը: Հաղթանակից հետո կարելի է մտածել նույ-
նիսկ բարոյական հատուցում տալու մասին՝ անուղղակի:
Ադրբեջանցուց ցանկանում եմ ներողություն խնդրել։ Պահը
կորսամ ու թաքուն կմոտենամ։ Նա երեխա ունի, կին ունի, որին
գուցե այնքան է սիրում, որքան ես իմ պատկերների աղջկան։ Նա
պիտի պատվի նշույլներով հասնի տուն և ուժ ունենա նայել ընտա-
նիքի աչքերին։
Ես էլ այսպիսի կռվող եմ: Մտածում եմ նման կռվողներ ևս
պետք են: Ամեն տեսակ կռվող էլ պետք է: Դաժաններից ու ան-
բարոյականներից մինչև ասպետներ:

***

Քո ներկայությունը հիմա ինձ շատ է պետք։ Ես պիտի մարդ


մնամ։ Առանց քեզ անհնար է դա։ Արի՛ խնդրում եմ, մի տեղից
երևա։ Հուսահատության ու դառնության պահերին, միայն ու միայն
քո մասին միտքն է փրկում ինձ՝ սև գետից։
Պատերազմը միակ տեղն էր, որ իմ հասուն կյանքին այլ ոլորտ
էր տվել: Մնացած կյանքս նույնն էր, միապաղաղ: Հետ նայելով
կասեմ, որ այն իմ կյանքն ավելի բազմազան դարձրեց: Կար ման-
կություն, կար պատերազմի տարիները և մնացածը՝ նույնը:

78
Որբը

1995թ.
Այդ տարի ինձ այցելեց մի միտք, ըստ որի՝ պատերազմն
ավարտվել է, ԽՍՀՄ փլուզման առաջին տարիների ցնցումները՝
նույնպես: Միգուցե կթվա պարզ միտք էր, բայց այն ինձ այցելեց
հանկարծակի, և ես գիտակցեցի այդ միտքն ամբողջությամբ:
Ես ուզում էի ինչ-որ բան տեսնել ու ինչ-որ բան տեսնելու հա-
մար հասա Մյունխեն: Պետք էր առնչվել գեղեցիկի և ոգեղենի հետ:
Շատ միապաղաղ ու գորշ էր կյանքը պատերազմից հետո: Ձանձ-
րույթն արդեն քայքայում էր ինձ: Այո, զբաղվում էի խոշոր բիզնե-
սով, հանդիպում էի պաշտոնյաների ու այլ խոշոր ձեռնարկատերե-
րի հետ: Բայց այս ամենը շատ արագ սպառեց իրեն: Մարդկանց
մեծ մասը գոհ է իր սպիտակ կյանքից: Եվ այդպես գոհ- գոհ էլ մեռ-
նում է: Հետո կզարմանային, թե ինչից եմ բողոքում, չէ՞ որ շատ հե-
տաքրքիր է մեծ գործարարի կյանքը, մեծ փողերով ապրելը: Ո՛չ, հե-
տաքրքիր չէ:
Alte Pinakothek- մոտավորապես կարելի է թարգմանել Հին
պատկերասրահ, այստեղ հավաքված էին հին վարպետների
կտավները, կա նաև Neue Pinakothek՝ որտեղ հավաքել են արդեն
19- րդ դարի վարպետների նկարները:
Պատկերասրահի երկհարկանի շենքը գտնվում էր գեղեցիկ,
խնամված, կանաչ այգու մեջ: Այդ այգին իր խաղաղությամբ մեծ
տպավորություն գործեց ինձ վրա: Ահա այն ծառի տակ, հարթ խո-
տի վրա կարելի էր նստել գիրք կարդալ, արվեստ ուսումնասիրել,
շփվել գեղեցիկ ու կրթված աղջիկների հետ, որոնց հետ կարելի կլի-
ներ անվերջ զրուցել նկարների, քանդակների, արվեստի պատ-
մության մասին: Գիտությամբ կզբաղվեի, կմասնակցեի գիտաժո-
ղովների, իսկ հետո արվեստաբանների խումբ կտանեի Հայաս-
տան, իսկ այնտեղից այստեղ: Բայց հիմա չէ: 5 տարի դեռ այլ կյան-
քով պիտի ապրեմ: 2000 թվականից՝ ուրիշ կլինի:
Alte Pinakothek- ում առկա են վերածննդի շրջանի գերմանացի՝

79
Շտեֆան Լոխներ, Ալբրեխտ Դյուրեր, Կրանախ, Մաթիաս Գրյուն-
վալդ, նիդերլանդացի՝ Լուկաս վան Լեյդեն, Հիերոնիմուս Բոշ,
Ռեմբրանդտ վան Ռիյն, ֆլամանդացի՝ Պողոս Պետրոս Ռուբենս,
Փիթեր Բրյուգել ավագ, Յան Բրյուգել ավագ, իտալացի՝ Սանդրո
Բոտիչելլի, Ռաֆայել Սանտի, Լուկա Ջիորդանի, ֆրանսիացի՝ Պու-
սեն, Կլոդ Ժոզեֆ Վեռնե, Ժան Օնորե Ֆրագոնար, իսպանացի՝ Էլ
Գրեկո, Վելասքեզ, Ֆրանսիսկո դե Զուրբարան և այլ վարպետների
նկարներ:
Այստեղ արվեստ է: Բարձր արվեստը կարող է մարդու հոգին
հղկել ու բացել աշխարհընկալումը: Արվեստը պարտադիր պիտի լի-
նի գեղեցիկ և իմաստալից: Միայն գեղեցկությունը ես արվեստ չեմ
համարում: Այս թանգարանում եթե մարդ ապրի՝ կներծծվի տա-
ղանդավոր վարպետների արվեստներով: Պատկերացնո՞ւմ ես՝
ապրում ես այս քաղաքում և տարիներ շարունակ հաճախում Հին
պատկերասրահ ու ամեն նկարի առաջ ժամեր, եթե ոչ օրեր անց-
կացնում: Դու կդառնաս բոլորովին այլ մարդ: Արվեստի հետ շփու-
մը երեխաների համար պարտադիր առարկաների ցանկից պիտի
լինի: Դարերում մշակված արվեստին հաղորդ լինելը՝ ավելացնում է
ոչ միայն զգայնությունը, կրթում հոգին, այլ նաև բարելավում մտա-
վոր կարողությունները:
Կերպարվեստի այդ բոլոր հսկաների մեջ ինձ առաջին հերթին
հետաքրքրում էր մեկը, հանուն որի ես հենց Մյունխեն էի եկել, այլ
ոչ թե ասենք՝ Լուվր կամ Ուֆֆիցի:
Նա Ալբրեխտ Դյուրերն էր, իր հռչակավոր «Ինքնանկար»-ով:
«Ինքնանկար» 1500-ը համարվում է Դյուրերի գլուխգործոցը ու
իր խորությամբ ու կատարողական վարպետությամբ չի զիջում ի-
տալական վերածննդի վարպետներին, եթե ոչ գերազանցում:
Դյուրերը պատկերել է իրեն Քրիստոսի կերպարով: Այն ժամա-
նակ կրոնական թեմաներով նկարները մեծ տարածում ունեին և
նույնիսկ աշխարհիկ թեմաներով կտավները կրոնական երանգա-
վորմամբ կամ քողով էին ծածկվում: Նկարը կրոնականության ու
աշխարհիկության միախառնություն է: Աշխարհիկ դիմանկարնե-

80
րում գրեթե երբեք չի հանդիպել ուղիղ դիմացից պատկերումներ:
Դիմացից նկարել են գլխավորապես սրբապատկերներ ու Դյուրերի
կողմից իր դիմանկարի համար նման դիրք ընտրելը բացառիկ էր
այն ժամանակների համար: Համարձակություն էր, որը քչերն են ու-
նենում արվեստում արտահայտելու համար: Շատերը վախենում են
հասարակության քննադատությունից և սրբապիղծ որակվելուց:
Ալբրեխտը չվախեցավ:
Եթե ուշադիր նայենք «Ինքնանկար»-ում Դյուրերի աջ ձեռքին,
ապա կտեսնենք, որ մատների դիրքը, որով բռնել է հագուստի մոր-
թին, նման է Քրիստոսի կողմից օրհնության ժեստին: Նկարը տաք
և մութ տոների մեջ է, որով նկարիչը փորձել է ավելի բազմաշերտ,
լավ նստած և հարուստ դարձնել այն:
Հատուկ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպիսի վարպե-
տությամբ ու նրբությամբ է նկարիչը պատկերել իր մազերը և բեղե-
րը: Եթե բավական մոտիկից նայենք մազերին՝ կտեսնենք, որ ամեն
հատիկ մազը մեծ իմաստով ու սեփական կյանքով ապրող է նկար-
վել՝ առանց երկրորդական բնույթ ունենալու:
Արդեն պարզ է՝ նկարը ստեղծվել է 1500 թվականին, այսինքն՝
հազարամյակի սահմանագծին, ինչպես նաև Դյուրերի 29 տարեկան
դառնալու նախաշեմին: Ըստ միջնադարյան գերմանական պատկե-
րացումների՝ 29 տարեկանում տղամարդն անցում էր կատարում
երիտասարդությունից հասունություն, և Դյուրերը ամրագրել է իր
պատկերը 28-ում՝ 29 դառնալուց անմիջապես առաջ: Դյուրերի հա-
մար չափազանց կարևոր հոգեբանական պահ էր հազարամյակի
փոխվելը և իր 29 տարեկան դառնալը ու այս հանգամանքներն ավե-
լի միստիկ ու խորիմաստ են դարձնում «Ինքնանկարը»:
Նկարի վերևի ձախ անկյունում գրված է 1500 և Ալբրեխտ Դյու-
րերի անվան սկզբնատառերը՝ AD, որը տվյալ պարագայում նաև
լատիներեն Anno Domini-ի համար է դրված (Քրիստոսից հետո),
իսկ աջ կողմում՝ լատիներեն գրված է՝ «Ես՝ Նյուրեմբերգի Ալբրեխտ
Դյուրերը, նկարեցի ինձ հավերժագույներով՝ 28 տարեկան հասա-
կում»:

81
Կտավն այնքան ձգեց, որ ես գնեցի դրա կրկնօրինակը և ու-
ղարկեցի Պետերբուրգ՝ իմ աշխատասենյակում կախելու համար: Ա-
մեն օր, երբ հայացքս ընկնի դրա վրա, տրամադրությունս կբարձ-
րանա և ոգևորություն կմտնի մեջս:
Alte Pinakothek-ի մոնումենտալ շենքից դուրս գալուց հետո
Միհրանը կտրեց Բառեր Շտրասսեն, հետո՝ անցնելով ժամանակա-
կից արվեստի Museum Brandhorst- ը, կտրեց նաև Թյուրքեն Շտ-
րասսեն ու լեփ-լեցուն «Թերեզա» սրճարանի բացօթյա հատվածում
հաջողացրեց գտնել մեկ ազատ սեղան՝ երկու աթոռով:
- Եվ այսպես, Բավարական գարեջուրը ամենատեղին բանն է
հիմա:
Մոտ կանչեցի սպիտակ ձեռնոցներով, ակնհայտորեն Միջին
Արևելքից եկած մատուցողին ու խնդրեցի մեկ գավաթ Ayinger:
- Համը տեղյակ չեմ, թե ինչպիսին է, հարգելի՛ մավր, բայց
միշտ նոր բաներ եմ փորձում, բե՛ր տեսնեմ՝ ինչպիսինն է:
- Եղա՛վ, պարոն, 5 րոպեից:
Այս տղան եթե իմանա, որ իրենից մի 5 տարի փոքր եմ, դժվար
թե մեծ ցանկություն ունենար պարոնով դիմելու:
Սրճարանը լիքն է: Էլ ով ասես կա: Մի 7 տարբեր լեզու կարո-
ղացա տարբերել: Տեսնեմ՝ Մենյուի մեջ ինչ կա: Լոբստեր Կորսիկա-
կան ձևով՝ 70 մարկ, Իռլանդական Սթեյք՝ 68 մարկ, Գուլյաշեն
Սուպ՝ 25 մարկ…
- Պարոն, խնդրեմ, ձեր գարեջուրը,- զարմանալիորեն սպիտակ
ատամները փայլեցնելով դիմեց ինձ մատուցողը:
- Շնորհակալությո՛ւն:
Արևավառ գարեջուրը գեղեցիկ, բարձր գավաթի մեջ էր, որը
պատված էր սառույցի գերբարակ շերտով: Նման շոգ եղանակին
հենց նման սառը գարեջուր էր պետք, և ինչպես ալկոհոլի հանդեպ
ոչ անտարբեր մարդիկ են հաճախ ասում՝ ջուր մի՛ տուր, գարեջուրն
է ծարավ հագեցնում:
Հաճելի էր կյանքը Մյունխենում 90-ականների կեսերին, և՛
արև էր, և՛ խաղաղ, և՛ արվեստով լեցուն: Ո՞վ կարող էր գալ կողքս
նստել, զրուցել հետս ու վայելել այս անդորրը:
82
Մատուցողը նոր էր հեռացել, ու երբ հայացքս գարեջրի գավա-
թին էր, լսեցի խելահեղ գունեղության կանացի ձայն.
- Hallo, ist der Platz frei, kann ich hier sitzen?
Ի վիճակի չեղա միանգամից հայացքս կտրել գավաթից: Իմ
հիշելով անցավ գոնե 5 վայրկյան մինչև աչքերս թեքեցի վերև՝ տես-
նելու՝ թե ով է ինձ դիմում: Զարմանալի է, որ կինը 5 վայրկյան ոչինչ
չէր ասում ու համբերատար սպասում էր իմ արձագանքին: Սա
առաջին հզոր տպավորությունն էր:
Աչքերս դանդաղ բարձրացնելով՝ տեսա իսկական գերմանա-
կան Reichsgrafin` ազնվազարմ տիկին, 27-30 տարեկան, շեկ ու եր-
կար՝ կողք սանրած մազերով: Մազերը մի կողմով վայելչորեն ա-
կանջի հետևն էր տարել, որից բացվել էր երկար վիզը և որին
առանձնահատուկ շքեղություն էր տալիս երկար ականջօղը՝ սապ-
ֆիրի քարով: Մի պահ զով քամի փչեց ու ականջօղը թեթև օրոր-
վեց: Այդ տատանումից առկայծեց մանուշակագույն սապֆիրը: Բաց
մաշկը, շեկ մազերը, մանուշակագույն սապֆիրն ու կարմիր
շրթներկը երկնային գեղեցկություն էին տալիս աղջկան:
Այնպես չէ, որ ես շիկահեր կապուտաչյաներին եմ միայն սի-
րում: Սիրում եմ նաև սևահեր սևաչյաներին: Շագանակագույնն էլ է
գերազանց:
Այդ կնոջ սարսափելի գեղեցկությունը զեփյուռի թարմություն
բերեց տաղտկացած ժամիս: Սև փայլող պայուսակը երկար մատ-
ների մեջ էլեգանտորեն բռնած կինը ինձ կորցրեց լազուրե աչքերի
անհայտության մեջ:
-ներեցեք, ես գերմաներեն չգիտեմ,- կարճ շփոթմունքս հաղ-
թահարելով պատասխանեցի՝ սպասելով անգլերենի:
Գերմանուհին արագ անցավ անգլերենի:
- Եթե, աթոռը ազատ է, կարո՞ղ եմ նստել:
- Խնդրեմ նստե՛ք, ինձ միայն հաճելի կլինի,- պատասխանեցի
ես, կայծակնորեն մտքովս անցկացնելով՝ ի՞նչ, հիմա ես, էս սիրունի
հետ պիտի շփվե՞մ: Ա՜յ քեզ բախտավորություն:
- Ես այս սրճարանը շատ եմ սիրում, ու ինչպես տեսնում եք՝ ոչ
մի ազատ տեղ չկա: Նկատեցի, որ ձեզ մոտ գոնե աթոռ կա դա-
83
տարկ: Ես երկար չեմ մնա ու չեմ ձանձրացնի: Կխմեմ հանքային
ջուրը ու կգնամ: Իմ անունը Հաննա է:
- Նստեք, որքան կամենաք, ես էլ առավելագույնը 10 րոպե եմ
լինելու այստեղ: Իմ անունը Միհրան է:
- Հետաքրքիր անուն ունեք և հետաքրքիր ակցենտով եք խո-
սում, որտեղի՞ց եք:
- Հայաստանից եմ, բայց մի քանի տարի է, որ Ռուսաստանում
եմ ապրում:
- Գիտեմ Հայաստանը, չնայած, որ բավական անհայտ է Եվրո-
պայում: Իսկ ի՞նչ եք անում Մյունխենում:
Ինձ համար դեռ շոկային էր, այսքան անմիջական գեղեցկուհու
հայտնվելը:
- Զբոսաշրջիկ եմ:
- Միայնա՞կ:
- Հա: Տարօրինա՞կ է:
- Ի՞նչն է տարօրինակ: Ինչքան զբոսաշրջիկ տեսնում եք այս-
տեղ, կեսը միայնակ է: Իսկ ինչո՞ւ հենց Մյունխեն, ինչ եք կորցրել
այստեղ:
- Դե ուզում էի իմ վաղեմի երազանքը տեսնել: Չգիտեմ գիտե՞ք
թե ոչ: Ալբրեխտ Դյուրերի «Ինքնանկարը» Alte Pinakothek-ում:
Այս ասելու ժամանակ ձայնս անվստահ դարձավ: Ո՞վ գիտի
ընդհանրապես Դյուրերին: Այսինքն՝ գիտեն, բայց դե շիկահեր գե-
ղեցկուհու շատ պետքն է Դյուրերը ու իր «Ինքնանկարը»: Հիմա
կմտածի ցնդած նկարիչ եմ կամ արվեստաբան: Ասեիր՝ եկել եմ
ակումբներում թրև գալու էլի:
- Երբեք չէի մտածի, որ հեռու Հայաստանից երիտասարդները
կարող են գալ մեր Դյուրերին տեսնելու,- աչքերը պսպղացրեց գեր-
մանուհին,- շա՛տ հաճելի է, ինչ խոսք: Դյուրերի «Ինքնանկարը»
հանճարեղ գլուխգործոց է: Ես՝ ապրելով այստեղ, երևի 15 անգամ
արդեն տեսել եմ, ու էլի առիթ եմ փնտրում տեսնելու: Իսկ դուք գի-
տե՞ք, որ Դյուրերը տպագրության ու հեղինակային իրավունքի
ոլորտում ևս մեծ ներդրում է ունեցել: Նկարիչ լինելով՝ մեծ զարգաց-
ման է հասցրել նաև տպագրությունը:
84
- Հա գիտեմ, նրա անվան առաջին տառերի հապավումը,
առաջիններից էր՝ որպես հեղինակության հավաստման նշան:
- Այո՛, այո՛: Իտալացիների ականջից հեռու, բայց Ալբրեխտ
Դյուրերը մեծ է ցանկացած իտալական վերածննդի վարպետից:
- Դեե... Շատ ուժեղ է իհարկե: Կասեմ, որ ոչ մի իտալացի
«Ինքնանկարի» նման գործ չունի: Էս մեկը հաստատ կարող եմ
պնդել: Իսկ դուք մասնագիտությամբ ի՞նչ եք, եթե կարելի է իմա-
նալ,- հարցրի ես:
- Նյարդավիրաբույժ, դեռ սովորում եմ: Իսկ դո՞ւք:
- Ես իրանագետ եմ: Բայց մի րոպե, ես ապշած եմ: Ի՞նչ
նյարդավիրաբույժ, ո՞նց եք ընտրել դա:
- Դե ընտրել եմ էլի: Մեր տոհմում բոլորը կամ բժիշկներ են,
կամ փիլիսոփաներ: Հայրս Նյուրեմբերգի համալսարանի փիլիս-
փայության դասախոս է, մայրս նույն քաղաքում՝ սրտաբան:
- Գերազա՛նց է: Դուք զարմանալի գեներ եք ժառանգել, տի-
կին,- նայելով նրա ամուսնական մատանուն պատասխանեցի ես:
- Հա, բայց մեզ մոտ գեներից խոսելն էդքան էլ հարմար բան
չի, հաշվի առնելով մեր անցյալը:
- Ձեր անցյալը սովորական անցյալ է, դուք գիտեք՝ ես ինչ նկա-
տի ունեմ: Առանձնապես առանձնահատուկ չէր:
- Դա էլ է ճիշտ: Հիմա գոնե կփորձենք ուղղել: Բայց դեռ երկար
կտևի: Աշխարհը դեռ պատմվում է նույն հաղթողների կողմից:
- Կուղղեք հա: Փիլիսոփայությունը ոչ մի տեղ չի կորել: Ես ան-
կեղծ ձեզ բարգավաճում եմ ցանկանում:
- Հայերին էլ եմ դա ցանկանում: Նոր եք անկախացել, բայց,
ինչպես դուք նշեցիք, փիլիսփայությունը ոչ մի տեղ չի կորել:
- Մեր դեպքում կորել է: Մեր պատերազմը նոր է ավարտվե,լ ու
ես մտածում եմ՝ արդյոք վերելք կլինի՞ արդեն:
- Պատերազմի ավարտը կայունացում կբերի ձեզ, բայց կարող
է դա միայն սկիզբը լինել ու ասենք՝ նոր պատերազմ լինի, կամ դեռ
մի քանի տասնամյակ առանձնապես չաճեք: Ի վերջո, բազմաթիվ
երկրներ պատերազմ չունեն, բայց դա նրանց չի փրկում:
- Մտորելու բան է:
85
- Փիլիսոփայությունը կորել է, ինչպես դուք նշեցիք: Իսկ այն
վերագտնելն ահավոր բարդ բան է:
- Չեմ կարողանում հասկանալ՝ ինչքան շուտ կբացվի փիլիսո-
փայությունը, գուցե մեկ-երկու տարուց, գուցե տասնամյակներ հե-
տո: Ու գլխավոր խնդիրը պատերազմից ու արտաքին ցնցումնե-
րից հեռու մնալն է՝ ներսում բնական խմորումը չընդհատվելու հա-
մար: Մեզ նման թերհաս պետության ու ինքնակորած ազգի հա-
մար պատերազմն առաջ է մղում առավել վայրիին ու ստանդար-
տին:
- Ո՞ւմ:
-Նայեք մեր ղեկավարներից ոմանց: Ես նրանց անվանում եմ
տրեխ ազգայնական: Տրեխը հայկական ավանդական կոշիկ է:
ԽՍՀՄ տարիներին լուրջ գաղափարախոսության զարգացումը Հա-
յաստանում ընդհատվեց, դրա փոխարեն բերվեցին լեգենդացված
գաղափարներ ու լեգենդացված ազգային փիլիսոփայություն: Բանը
հասել է նրան, որ հորեղբորս որդու դպրոցի ուսուցիչը լուրջ դեմքով
հայտարարել է, թե մեր հրամանատարները ռազմական միտք սո-
վորել են պատմավեպեր ընթերցելով… Այդտեղ որոշակի ճշմար-
տություն իհարկե կա, որովհետև հենց իմ ասածն է տեղի ունեցել:
Սրանք կարդացել են հեքիաթներ՝ ԽՍՀՄ-ի կողմից թույլատրված
հեքիաթներ:
- Եվ դուք մտահոգություն ունե՞ք, որ այդ հեքիաթներով սնված-
ներն են առաջ եկել պատերազմում:
- Մեզ հանգիստ է պետք, սկզբից ցույց տալու համար, որ
ԽՍՀՄ տվածը իրականության հետ կապ չունեցող ու ազգին ամ-
լացնող բան էր, հետո ձևավորել ու կողքը դնել իրական փիլիսոփա-
յությունը ու, երբ հաղթահարվի ԽՍՀՄ աճեցրած զանգվածի դի-
մադրությունը, արդեն սովորեցնել նորը: Իսկ սա իր հերթին արդեն
ինքնահոսով կգնա: Ու ինչքան շուտ անենք նշված քայլերը, այնքան
շուտ կարող ենք արդեն հանգիստ մտնել նոր պատերազմի մեջ:
- Իսկ նոր պատերազմը նման պայմաններում արդեն ստան-
դարտ խավին առաջ չի տանի:

86
- Իհարկե: Բայց կրկնեմ, սա կարող է տևել մի քանի տարի,
կամ մի քանի տասնամյակ: Անկախ պետությունը միանշանակ
կհանգեցնի՝ պետական ու ազգային փիլիսոփայության: Միայն թե
նոր պատերազմ չլինի:
- Շատ հետաքրքիր է: Գերմանիայում այդպես չէր, այո՛: Մեզ
մոտ կար դարերով ձևավորված պետություն, փիլիսոփայություն, ու
պատերազմը երբեք վատին առաջ չի մղել:
- Ոչ թե վատին, այլ սովորականին: Մեզ մոտ եղել է այն, ինչ
եղել է, ու դրանից ավելին օբյեկտիվորեն չէր կարող առաջ մղվել:
- Հա, իհարկե: Համաձայն եմ, որ միայն տևական պայքարը
կարող է ձեզ դուրս բերել այդ վիճակից: Կապ չունի ուժեղ պայքար
թե թույլ, արդյունավետ թե անարդյունավետ: Լավ է, որ հնարավո-
րինս արդյունավետ լինի, բայց առավել կարևոր է՝ երբեք չդադարել
պայքարել ու անընդհատ ճաք փնտրել: Ավելի ճիշտ՝ այդ ճաքը կա-
ռաջանա տևական ու պարբերական պայքարի արդյունքում:
- Հարկավոր է անընդհատ խփել, քաշել, հրել, ճոճել: Անընդ-
հատ, ու անընդհատ, նորից ու նորից:
- Մեր Լութերը տեսար ի՞նչ արեց, փորձեց ընդամենը բարեփո-
խել կաթոլիկ եկեղեցին, բայց սկիզբը դրեց համաշխարհային նոր
դավանանքի, որը զգալիորեն պայմանավորեց այսօրվա աշխարհի
դեմքը: Ըստ իս, ամենակարևոր բանը, որ Մարտին Լութերն արեց,
խփեց Պապին: Չլսված հանդգնություն: Ինչպե՞ս կարող ես գահից
գցել միլիոնների սրբին: Դու կարո՞ղ ես խփել կաթողիկոսին: Ճիշտ
եմ չէ՞, կաթողիկոս:
- Այո կաթողիկոս, որտեղի՞ց էլ գիտես,- զարմացա ես, որից կի-
նը հետաքրքիր ձևով շոյվեց,- զարմանալի մարդ էր Լութերը: Նա
ապստամբ էր: Պատկերացնո՞ւմ ես, հայրն ուզում էր, որ որդին ի-
րավաբան դառնար ու Լութերին տարավ սովորելու` Մագդեբուր-
գում, իսկ Լութերը իր այնտեղ ուսուցումը բնորոշեց որպես քավա-
րան ու դժոխք: Հետո Լութերը սովորեց Էրֆուրտի համալսարա-
նում, որին էլ անվանեց գարեջրատուն և անառականոց: Լութերը
թողեց իրավաբանությունը՝ բացատրելով որ օրենքը տանում է ա-
նորոշության և խորացավ աստվածաբանության ու փիլիսոփայութ-
87
յան մեջ: Նա ապստամբ էր: Լութերը հալածվեց, բայց կարողացավ
համաշխարհային ապստամբության տանել ազգերին: Էլ ո՞վ կարող
է նման բան անել: Ո՞վ կարող է առաջ բերել գաղափար, որով կվա-
րակվեն միլիոնները, և որը կդիմանա 500 տարի, 1000 տարի:
Մարտին Լութերի վերջին խոսքերն էին՝ «Մենք բոլորս թշվառներ
ենք, այո, դա ճիշտ է»:
Այո՛, հարգելի Լութեր, թշվառներ ենք... Եվ առաջին հերթին
նրանք՝ ովքեր չեն գիտակցում իրենց թշվառությունը:
Մի՞գուցե ձեզ հոգնեցնում եմ նման թեմաներով: Գեղեցկուհուն
գուցե շատ չի հետաքրքրում նման թեմաներ:
- Չէ՛, ինչպես չի հետաքրքրում: Դուք շատ մոռացկոտ եք: Իմ
հայրը փիլիսոփա է: Ու անկախ դրանից՝ ես միշտ էլ հետաքրքրվել
եմ հասարակագիտական հարցերով:
- Ամեն աղջկա, այն էլ գեղեցկուհի աղջկա հետ չի, որ հնարա-
վոր է խոսել նման թեմաներից: Դուք ոսկու արժեք ունեք, ու ես
հենց ոսկի գտածի նման չեմ հավատում, որ գտել եմ, ու չեմ էլ ու-
զում... ըը.
- Ձեռքից բաց թողնել: Բայց հիշեցիք, որ ես ամուսնացած եմ,
ու լեզուն կծեցիք,- իմաստալից ծիծաղեց վալկիրիան,- ես աշխար-
հում հո միակը չեմ, վստահ եմ հազարներով կան:
- Չեմ կարծում թե կան: Ավելի ճիշտ վստահ եմ, որ չկան: Գի-
տես, ես առաջ քեզ պես էի մտածում, բայց խաբվեցի շատ ուժեղ:
Ինչ-որ մանկական հավատ ու վստահություն կար մեջս: Չափից
շատ վստահեցի անծանոթ մարդկանց, ես բացեցի ինձ, այն դեպ-
քում երբ որ նրանք իրենց փակ էին պահում, և սա խաղ էր, որտեղ
իմ թշնամիներին առավելություն տվեցի հենց սկզբից: Ես
հավատացի մարդկանց ազնվությանը: Մտածեցի՝ եթե ինձ ազնիվ
պահեմ դիմացինիս նկատմամբ, ապա իրենք նույն կերպ կպա-
տասխանեն ինձ, բայց պարզվեց, որ այդպես չէ, և մարդկանց մեծ
մասը հակված է խաբեության և մոլորեցնելու՝ հենց սկզբից: Ես
դրա մասին չգիտեի:
- Գիտես Միհրան, ամեն մեկին կարևոր բաներ մի՛ ասա,
որովհետև երբ դու խոսում ես, ու ասում կարևոր բաներ՝ թեկուզ
88
հարազատ մարդկանց, այդ հարազատ մարդիկ այնուհետև դառ-
նալով քո թշնամիները՝ իսկ հարազատ մարդիկ թշնամի դառնում
են բավական հաճախ, սկսելու են պատմել քո անկեղծացումները
օտարներին: Գրեթե անհնար է գտնել մեկին, ում թույլատրված է
պատմել քո սրտի խորքերում եղածը:
Պատկերացնո՞ւմ ես, դու գտնում ես մեկին ու պատմում ես
նրան քո զգացմունքների, քո ծրագրերի մասին, կիսվում ես նրա
հետ ամենագաղտնի բաներով, որոնք նույնիսկ քո հոգու հետ չես
կիսվում: Սա կոչվում է գտնել դատարկ տիեզերքում հարազատ հո-
գի, այսինքն՝ այդ մարդուն չափազանց բարձր պատվանդանի դնել:
Դա քո կողմից վերաբերմունքն է նրա հանդեպ, ու դու սպասում ես
համարժեք վերաբերմունք քո նկատմամբ, կամ գոնե չեզոքություն:
Բայց չէ: Մի պայծառ առավոտ դու փոշմանում ես: Դա դառն ափսո-
սանք է, որը կարելի է զգալ դատարանի առաջ կանգնածի նման:
Դառն ափսոսանք է, որովհետև քո խիղճն անվճար տվել էիր փողո-
ցում առաջին հանդիպածին, ու քեզ թվում էր՝ թե կատարյալ ապա-
հով ձեռքերի ես հանձնել նրան, բայց պատահական հանդիպած
մարդը չգնահատեց իրեն անակնկալ տրված այդ թանկարժեք նվե-
րը ու վաճառեց այն քեզ ատողներին: Նրանք միասին ծիծաղեցին
քեզ վրա: Ո՞վ է հոգին հանում ու փռում այդպես:
Ես նույնպես օտար աղջիկ եմ, ու դու նորից նույն սխալը
կրկնում ես, պատմում ես ինձ շատ նուրբ բաներ, ու ինչ գիտես, որ
վաղը մենք ընդհանուր ծանոթներ չենք ունենալու ու ես չեմ ծաղրե-
լու քեզ նրանց հետ միասին:
- Հասկանում եմ, բայց ապրել՝ իմանալով, որ ոչ ոքի չի կարելի
վստահել անտանելի է: Այնուամենայնիվ, ճիշտ ես, քեզ էլ պետք չի
պատմել ոչինչ, ինչքան էլ, որ ինձ թվա, թե դու ազնվական կին ես,
մաքուր հոգի, ինչքան էլ քեզ բարձրացնեմ աստղերին ու մտածեմ,
թե լավագույնն ես, որին երբևէ կարող էի հանդիպել: Հարկավոր է
ատամները սեղմել և զսպվել, չի կարելի վստահել նույնիսկ քեզ, ինչ-
պես պետք չէր վստահել նրան, որ կարծեցի թե անաղարտ լույս է:
Ես կորցրել եմ ինքս ինձ: Ամեն անգամ ցնցվում եմ, երբ լսում
եմ նրա անունը, իմ կեսը դեռ նրա մոտ է: Ես իմ ձեռքերով իմ էութ-
89
յունը տվեցի իմ կողմից անարդարացիորեն աստվածացված մեկին:
Բայց ինչպե՞ս չտայի, եթե կուրացել էի:
- Այդպես է: Դու չէիր կարող չտալ: Դա քո կամքից չէր կախ-
ված: Իսկ վերցնողի կամքից շատ բան էր կախված: Այո, երբ հո-
գուդ կեսն անզգուշաբար տալիս ես պատահած մի աղջկա, մնում է
ընդամենը հուսալ, որ ավելի զորեղ մի աղջիկ այն կվերադարձնի:
- Հաննա, մի անգամ նա նեղսրտեց, որ շատրվաններն ան-
ջատվել էին, ու ինքը հուսահատվել էր, քանի որ այլևս չի լսի ջրի
ձայնը, ու կմնա բոլորովին միայնակ, բայց հաջորդ օրը նորից
շատրվանների աշխատանքը «անակնկալ» վերսկսվել էր, ու նրա
մոտ կրկին հույս էր արթնացել։
՞Քո մեջ հույսը հատվել էր։ Հուսահատ, միևնույն է, գեղեցիկ
ես, բայց չէի կարող թողնել քեզ այդ վիճակում։ Դու քեզ երբեք
չհարցրիր, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ուշ աշնանը շատրվանները
մեկ օրով անջատեցին, հետո նորից անակնկալ միացրին։ Նման
հրաշքներ տեղի չեն ունենում երբեք։ Բայց երբ իմ սրտի աշխա-
տանքը վերսկսվում է, շատրվանների աշխատանքն էլ կվերսկսվի,
հանգած արևի լույսն էլ»։
Շուտով սրտիս աշխատանքը դադարեց։ Միգուցե իմ վառած
արևը քեզ համար չափազանց պայծառ էր։
Ընկա մտքերի գիրկը: Ես զրուցակից եմ ուզում: Գեղեցիկ աղ-
ջիկներ շատ կան, բայց նրանք չեն կարող զրույց պահել հետս:
- Ի՞նչ եք մտածում:
- Մտածում էի հազարների մասին:
- Հաա: Բայց նրանք իրոք կան:
- Ինձ պետք է կոնկրետ կերպար: Կոնկրետ ուրվապատկեր, ո-
րը հնարավոր է ամենալավը չէ, ամենախելացին չէ, ամենասիրունը
չէ, բայց հենց ինքն է իմ երազներում: Ինձ համար նա է ամենալա-
վը: Նա միայն կարող է համընկնել ինձ հետ: Ու միայն նրա առկա-
յության պարագայում, ես փողոցով քայլելիս՝ ցանկացած այլ աղջ-
կա տեսնելով, մտքիս մեջ ասելու եմ՝ իմ ընտրյալը քեզնից լավն է:
Alte Pinakothek-ի մոտակա «Թերեզա» սրճարանը կիսադա-
տարկ էր դարձել: Ayinger- ը լեղի էր, այլ ոչ գարեջուր:
90
Աղջիկն ազատ էր: Նա կյանքի կողմից չէր ծեծվել, չուներ չա-
րություն, դրանով բաց էր ու վեհ: Որսորդ չտեսած եղնիկ էր: Նա
հղկված էր, նրբանկատ: Ձայնը նստած էր՝ երևում է գիտեր, որ ա-
սելիքի ուժը բովանդակության մեջ է, այլ ոչ ծակող ձայնի ու
վստահաբար ձայնալարերը սովոր էլ չէին տոն բարձրացնելու:
Մեր երկար խոսակցության ընթացքում երբեք չխախտեց բարեկր-
թության կանոնները: Համբերատար լսում էր ու շարունակում խո-
սակցությունը: Նա ուժեղ էր: Միայն ուժեղը կարող էր այդքան լայ-
նահոգի լինել: Ես չտեսա նրա մեջ մանրախնդրություն, ես տեսա
նրա մեջ բարձրին հատուկ ներողամտություն: Հաննան տիրոջ
բարոյականությունն էր կրում իր մեջ, ու ես համոզված եմ՝ եթե ես
նրան ակամայից նեղացնեի, առաջին անգամ չնկատելու կտար,
երկրորդ անգամ գուցե ամոթխած նշեր, որ նեղացել է մի փոքր,
երրորդ անգամ ուղղակի կհեռանար, բայց երբեք վիրավորանքին
չէր հակադարձի պատասխան վիրավորելով, դա հատուկ չի նման
ազնվական աղջիկներին, և ընդհանրապես մարդկանց: Մենք մո-
ռացել ենք դրա մասին: Գերմանական ազնվատոհմիկ կինը ոչ
միայն կոչումով էր այդպիսին, այլ նաև էությամբ: Ես ամաչեցի ի-
րենից: Ես ամաչեցի նաև բոլոր մնացած աղջիկների փոխարեն:
Ես հիշեցի իմ ծանոթ աղջիկներին, ու հոգուս վրա նստեց նրանց
գավառականությունը:
Հաննան ունակ գտնվեց ինձ ճանաչելու: Իմ առաջին
Reichsgräfin:
Մնաս բարով, Հաննա: Մենք էլ երբեք իրար չենք տեսնելու:
Դու կապրես քո լավ կյանքով, իսկ ես կտիրեմ աշխարհին, բայց չեմ
տիրի մի բանի, որ աշխարհից դուրս է՝ քեզ…
Ես դուրս եկա սրճարանից ու քիչ էր մնում քացով աթոռն ու սե-
ղանը և այդ ամբողջ սրճարանն ուղարկեի սատանայի գիրկը:
Դուրս գալուց հետո ուղևորվեցի Մարիենպլաց, որտեղից փո-
ղոցի արանքով հայտնվեցի Սբ. Պետրոսի տաճարի դիմաց: Տաճա-
րը, իհարկե, արտաքինից շքեղ չէր ու հասարակ քաղքենի տուրիս-
տի համար ոչինչ չէր նշանակի, բայց ինձ գերեց նրա մեջ առկա
վաղ միջնադարի շունչը: Տաճարի մեջ նշմարվում էին ճարտարա-
91
պետական ժամանակաշրջանների հերթականությունը՝ բավարա-
կան ռոմանական, գոթական, վերածննդի ու բարոկկո ոճերը իրար
էին միախառնված:
Տաճարի աշտարակը հայտնի դիտահարթակ է՝ վերևից Մյուն-
խենով հիանալու համար: Սկզբից որոշեցի, որ Քվինտուսի հետ պի-
տի հանդիպեմ հենց աշտարակի վերևում, սակայն հետագայում
այդ միտքը ցրվեց մեջիցս ու կտրուկ որոշեցի զրուցել նրա հետ
հենց տաճարի ներսում՝ հավատացյալների համար նախատեսված
նստարաններին:
Ժամը 16:52 է, պայմանավորվել ենք 17:00-ին: Հետաքրքրիր է՝
մեզնից ո՞վ է ավելի շուտ եկել: Ենթադրում եմ նա, բայց նստած չէ
նստարաններին՝ այստեղ մի տեղ, ուշադրությամբ հետևելով ան-
ցորդներին՝ սպասում է:
Մտա տաճարի կաթոլիկ ոճով շքեղ հարդարված ներսը: Ինչ-որ
եկեղեցական արարողություն էր ու հնչում էր օրգանի ոգեշունչ մե-
ղեդին, որը դադարում էր տեր հոր կողմից լատիներեն արտաբեր-
վող ինչ-որ տեքստով:
Նստարանները կիսով չափ էին լցված և կարելի էր տեղավորվել՝
ընտրության բավական լայն հնարավորություն ունենալով: Ընտրեցի
նախավերջին նստարանները ու, չգիտես ինչու, ինձ թվում էր, որ բոլո-
րի ուշադրությունը գրավեցի ինձ վրա, չնայած չկար այդպիսի բան:
Արդեն ժամը 16:55 է: Ոչ ոք չկա դեռ: Անընդհատ նայում եմ
շուրջս, մի գուցե մոտենում է արդեն, պետք է տեսնել, նկատել
նրան և ձեռքով անել: 16:58, դեռ չկա: Չէ՛, մի րոպե, ձեռքերը
գրպանները, արևային ակնոցներով, մուտքի մոտի սյանը հենվածը՝
99 տոկոսով ինքն է:
Աչքերս կկոցեցի ու նայեցի նրան: Երբեք չեմ սիրել երբ ինչ-որ
մեկը զգում է. որ նայում եմ իրեն, այդ իսկ պատճառով հայացքս չէի
սևեռում նրա վրա ու աշխատում էի հնարավորինս աննկատ նայել
նրա կողմը: Նայել պետք էր, այնուամենայնիվ, հակառակ դեպքում՝
ինչպես իմանայի ի՞նքն է, թե՞ ոչ:
Ես միամիտ գտնվեցի՝ Քվինտուսը ինձ վաղուց էր նույնակա-
նացրել, սակայն հետևում էր անվրդով. ինձ նախաճանաչելու հա-
92
մար: Նա ուզում էր հասկանալ ինձ, հետո մոտենալ: Չգիտեմ, թե
որքանով թույլ տվեցի հասկանալ ու ճանաչել իմ բնույթը:
Քվինտուսն ուսով հրեց ինքն իրեն սյունից ու առաջ եկավ դե-
պի ինձ: Ես կանգնեցի, մենք ձեռքով բարևեցինք ու ներկայացանք:
-Նստի՛ր, Քվինտուս: Տաճարում նմանօրինակ հանդիպումը
լրիվ ոնց որ կինոյից լինի: Հաճելի խաղաղություն է այստեղ, օր-
գանն էլ կարծես դադարեց նվագել:
- Ֆիլմ է, իհարկե: Մեկ-մեկ եթե օրգանը կարճ նվագի, ավելի
հետաքրքիր կլինի:
- Ինչպե՞ս ես:
- Ոչ մի կերպ:
- Ոչ լա՞վ, ոչ վա՞տ:
- Գուցե այդպես: Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե
ոչ մի կերպ լինելը ինչ է: Չնայած գիտեմ, որ ոչ մի կերպ եմ:
- Հա մոտավորապես հասկանում եմ: Լուրջ բան ես ասում: Եր-
կար մտորելու տեղիք տվող: Ինչքա՞ն ժամանակ ունենք:
- Զրույցի ընթացքը ցույց կտա:
- Կարծում եմ քեզ ճիշտ հասկացա՝ ինչ ի նկատի ունես: Պիտի
խփես գեներալ Տիկոյին: Ֆրանսիայում է մնում, արդեն մի քանի
ամիս:
- Խնդիր չկա: Դեմքով գիտեմ, բնակվելու քաղաքը գիտեմ,
մնաց կոնկրետ փողոցն ասես:
- Չեմ կարող, չգիտեմ: Պիտի գնաս խառնես բոլորին: Այլ տար-
բերակ չկա: Զգուշորեն, իհարկե: Այնպես՝ ինչպես շեկ կատուն կքայ-
լեր փայտե ձողի վրայով: Էս գազարագույն թղթե ծրարի մեջ շատ
ինֆորմացիա կա՝ նկարներով, սիրած վայրերով-բանով և այլն:
- Պարզ է, տուր,- Քվինտուսը ձեռքը մեկնեց ու վերցնելով ծրա-
րը՝ դրեց իր ձեռքի կաշվե պայուսակի մեջ:
- Ինչո՞ւ, Քվինտուս: Մինչ քեզ հանդիպելը, իհարկե, ինձ հե-
տաքրքրել է ու Հռոմի պատմությունից մի քանի Քվինտուսների եմ
գտել. ո՞ր մեկն ես դու:
- Քվինտուս Մաքսիմուս Ֆաբիուս Վեռուկոզուս: Հռոմի հնգակի
կոնսուլ, գեներալ, պետական գործիչ ու հազար ու մի այլ բան:
93
Հաննիբալի պատճառով պարտվել, հեռացվել է իշխանությունից:
Գուցե դա է ինձ գերել՝ հաշվի առնելով, թե որքան բարձր եմ գնա-
հատում Հաննիբալին, և թե որքան գրավիչ էր, որ Վեռուկոզուսի
նման մեծ գործչին Հաննիբալը կարողացավ հաղթել:
- Հաննիբալ, Հաննիբալ... էդ մարդն իմ ցուցակում տեղ ունի:
- Հաննիբալն ինձ ուժ է տալիս: Ամեն անգամ, երբ մտածում եմ
մենակ եմ, հիշում եմ Մեծ զորավարին: Պատկերացրու 15 տարի
շարունակ, միայնակ գրաված է պահել աշխարհի ամենազորեղ տե-
րություններից մեկի հարավը: Հասկանո՞ւմ ես չէ՝ դա ինչ է: Միայ-
նակ մնալ Հռոմի հարավում 15 տարի, ու 15 տարի թշնամին չհա-
մարձակվի մոտ գալ: Մենակ լինել օտար հողում՝ թուրը գլխիդ
մշտապես կախված: Ինչ կամքի տեր պիտի լինես, ինչ ամուր ոգի
ունենաս, որ այդպիսի ներքին ահավոր լարվածությանը դիմանաս:
Տեսե՞լ ես պողպատը ոնց է ճնշումից պայթում: Երկաթե կամք ար-
տահայտությունը ըստ երևույթին Բարկայի համար չի, այլապես դա
էլ կպայթեր:
- Հասկացա քեզ, անշո՛ւշտ: Շատ լավ հասկացա: Իսկապես դի-
վական կերպար է եղել: Ինչպես Կաննեի ճակատամարտում ուղղա-
կի ոչնչացրեց հռոմեական բանակը՝ կոտորելով մոտ 50,000 զինվոր
և Հռոմի ղեկավար կազմի 25-30 տոկոսը: Ու դա դեռ ամենը չէր՝ Սի-
լարուսի ճակատամարտում՝ 16,000-անոց բանակից 15,000-ն է կո-
տորել, իսկ Հերդոնիայի ճակատամարտում՝ 18,000-ից 16,000-ը:
Երեք անգամ Հռոմի բանակն ուղղակի մոխրի է վերածել…

***
Իվրեա, հյուսիսային Իտալիա, մեր թվարկությունից առաջ 218
թվականի հոկտեմբերի վերջի պաղ առավոտ:
Արևածագից առաջ, երբ խավարն այնքան է սեղմվում, որ
կարող է պայթել տիեզերքով, Հաննիբալ Բարկան՝ կայծակնափայլ
գթասիրտ տիրակալը կարթագենյան բանակի, ոտք դրեց Հռոմի
հողի վրա, ոտք դրեց հողին ու ամբողջ Հռոմը դողաց, ամբողջ
Հռոմը լացեց Ալպերից անակնկալ իջած ռազմական հանճարի
առաջ:
94
Հաննիբալը ձիով կանգնեց բլրի վրա ու նայեց Ապենինյան
թերակղզուն՝ հենց այն ժամանակ՝ երբ Հռոմի տխուր արևը բարձ-
րանում էր դաշտերի վրա: Մթին սովորած Հաննիբալի աչքերը
լցվեցին արեգակի դեղին ու կարմիր լույսով: Ոսկեգույն զրահը
պսպղաց, ու դրա վրա փորագրված խոյակներով դեմքն առկայծեց
արևի տակ: Քամին սկսեց փչել դեպի Ալպերը, կարծես բերելով
Հռոմեացի զինվորների բույրը՝ միախառնված ռազմական հանճա-
րեղ հաղթանակներին ու դառը մենությանը:
- Մարդիկ հոգնում են քնից, սիրուց, երգելուց, պարելուց ավելի
շուտ՝ քան պատերազմներից: Bella, horrida bella! Եվ թող լսեն իմ
այս խոսքերը հռոմեացիները, որոնք ինձնից լավ գիտեն դրանք: Ա-
մենազոր Բաալ- Համմոն,- Հաննիբալը հանեց գեներալի իր սուրը և
պահեց դեպի հարավ,- առաջնորդիր քո զորքը՝ վերջ տալու հռո-
մեացիների մշտատրոփ վտանգին:

***
- Մենք Ղարաբաղում չե՞նք տեսել իրար: Դու Աղդամի գրավ-
ման ժամանակ կա՞յիր,- դիմեցի Քվինտուսին ես:
- Գուցե կայի: Ես չեմ կարող շատ խոսել:
- Անունդ ի՞նչ է, եթե միամիտ չի հնչում հարցս:
- Միամիտ է հնչում,- Քվինտուսը պատասխանեց ինձ ու ակնո-
ցը դրեց:
Նորից օրգանը սկսեց նվագել իր հոգետես երաժշտությունը:
- Ո՞րն է քո նպատակը,- հարցրի նրան:
-Նպատակ դեռ չկա: Ես հիմա շատ եմ կարդում: Հասարա-
կություններն եմ ուսումնասիրում, մարդկանց, պատմությունը: Գու-
ցե սա բերի նպատակի հայտնաբերման ու ավելի լավ լինի:
- Հետաքրքիր է, որ նույնը ես եմ անում: Դեռ երիտասարդ եմ ու
անելու բան կա: Բա լավ 10 տարի հետո՞: Ուղղակի կմաշեմ կյանքս
դրանից հետո: Էլի վատ չի երևի:
Մենք նայում էինք տաճարի շքեղ առաստաղին:
- Փողը ո՞նց տամ:
- Վստահելի մարդ ես, գործից հետո կպայմանավորվենք:
95
Եկեղեցու կաթոլիկ հոգևորականներից երեք հոգի, այդ րո-
պեին շարժվեցին մեր կողմը՝ դուրս գալու տաճարից: Մեջտեղից
գնացող միջին տարիքի հոգևորականը մեր կողմով անցնելիս հե-
տաքրքրվող հայացք գցեց մեզ վրա, ու անցավ: Երկու վայրկյանից
հետ եկավ:
- Դուք հա՞յ եք:
- Այո՛, հայ ենք,- պատասխանեցի ես զարմացած: Անակնկալ է
տեսնել կաթոլիկ հայ հոգևորականի Սբ. Պետրոսի տաճարում:
- Ինչպե՞ս եք: Որտեղի՞ հայերից եք:
- Երկուսս էլ Հայաստանից ենք,- նորից ես պատասխանեցի:
Հոգևորականը պայծառացավ:
- Շատ ուրախ եմ, հատկապես հայաստանցի հայ տեսնելուն:
Զբոսաշրջի՞կ եք տղաներ, թե՞ գործով եք:
- Չէ՛, զբոսաշրջիկ ենք,- պատասխանեց Քվինտուսը ակնոցի
տակից:
- Դե եկեք գնանք իմ տուն, հեռու չէ այստեղից: Հազիվ հայ եմ
գտել, պիտի նշենք, համ էլ կծանոթացնեմ քաղաքին ու նրա կյանքին:
Նայեցի Քվինտուսին:
- Ես չեմ կարող, կարևոր հանդիպում ունեմ ընկերոջս հետ, ցա-
վոք չեմ կարող, ների՛ր Հայր սուրբ:
- Լավ որդիս, եթե չես կարող՝ ի՞նչ կարող եմ անել:
- Ես կգամ, հարց չկա, մեծ ուրախությամբ,- պատասխանեցի
ես, քանի որ տեղի հայերի հետ շփումը չէի ուզի բաց թողնել:
- Դե ուրեմն այստեղ սպասի՛ր, ես 6 րոպեից կգամ,- ասաց
Հայր սուրբը և հեռացավ արագ:
- Ուզո՞ւմ ես ծխել,- հարցրեց ինձ Քվինտուսը:
- Չէ, ծխող չեմ:
- Ես էլ չեմ ծխում: Բայց արի գնանք դուրս, ծխենք:
- Արի գնանք, բայց կարող է չծխեմ:
Մենք անշտապ դուրս եկանք տաճարից, ու մեր կոշիկների
ձայները լցրին ներսը:
Դրսում պայծառ արևային եղանակ էր, զբոսաշրջիկների միջին
ծանրաբեռնվածություն էր, ու կարելի էր հանգիստ կանգնել Մա-
96
րիենպլացում, ասենք հենց քաղաքապետարանի գերազանց շենքի
դիմաց:
Կանգնեցինք իրար կողքի՝ դեմքով դեպի շենքը:
- Կպցրո՛ւ:
- Տո՛ւր:
- Ի՞նչ զենքով ես աշխատում:
- PGM 338:
- Գո՞հ ես:
- Շա՛տ:
Դանդաղ ներս էինք քաշում ծուխը ու դանդաղ արտաշնչում:
Թեքվեցինք այնպես, որպեսզի դեմքով դեմ դիմաց կանգ-
նեինք:
- Չորս օրից Համբուրգում: Ավելի մանրամասն թղթապանա-
կում կա:
- Պայմանավորվեցինք: Մինչ նոր հանդիպում:
Բաժանվեցինք իրարից:
Վերադարձա տաճար ու տեսա մուտքի մոտ ինձ փնտրող հո-
գևորականին:
- Ո՞ւր ես կորել ա՛յ տղա, չասացի՞ ինձ կսպասես,- վրդովվեց նա:
-Ներիր Հայր սուրբ՝ ընկերոջս ճանապարհեցի և արագ վերա-
դարձա:
- Ապրե՛ս, որ ընկերոջդ միայնակ չթողեցիր, դա գնահատելի է,
որդյակս։ Ես հայր Վարդանն եմ,- ներկայացավ հոգևորականը։
- Իսկ իմ անունը այս թղթի վրա է գրված,- պատասխանեցի ես
ու նրան մեկնեցի թուղթը։
- Շատ ուրախ եմ։ Կարևոր անուն ունես։ Դե, գնացի՛նք իմ
տուն։
Տունը գտնվում էր Կոհլշստրասսե փողոցի վրա, Իսար գետին
մոտ:
Ճանապարհին հայր Վարդանը պատմեց իր մասին։
- 80-ականների կեսերն էր, ես մի խումբ հայերի հետ՝ Հոկտեմ-
բերյանից եկա Գերմանիա՝ աստղաֆիզիկոսների գիտաժողովի։ Դե
սովետի տարիներին ամեն մեկին թույլ չէին տա երկրից դուրս
97
գնալ՝ այն էլ Արևմտյան Գերմանիա։ Իսկ գիտությամբ զբաղվողնե-
րի համար քիչ թե շատ պատուհան կար։ Եկել էինք հինգ օրով։
Բնական է՝ հետներս ԿԳԲ-ականներ էլ էին դրել, որոնք ուշի-ուշով
հետևում էին մեզ։ Գիտաժողովի երկրորդ օրը մենք գնացինք էքս-
կուրսիա և մտանք նաև հենց այս տաճարը։ Դե տեսանք տաճարը,
նկարվեցինք դիմացը ու ինչպես որ ձեզ հետ ծանոթացա, ահա
ճիշտ նույն կերպ էլ ծանոթացա մի հայ կաթոլիկ հոգևորականի՝
Եղիային։ Նա Արևմտյան Հայաստանից էր, և ինչպես ինքը հետա-
գայում ներկայացավ՝ վերջին կաթոլիկ հայ հովիվն էր Մյունխենում։
Եղիան հույսը կտրել էր, որ մի օր իրեն փոխարինող կարող է
գտնել։ Զառամյալ ծերունին հոգնել էր փնտրելուց և ինձ մի անկյուն
քաշելով ասաց.
- Ես շուտով կմեռնեմ՝ արդեն 98 տարեկան եմ, կամ 1998, ինչ-
պես որ կուզես, բայց մինչ օրս մի հայ կաթոլիկ հոգևորական չեմ
գտած, որ ինձ փոխարինի՝ Մյունխենի կաթոլիկ հայերի հովվության
գործում։ Դու իմ վերջին հույսն ես և թեև հեռու ես եկեղեցուց ու ֆի-
զիկոս ես, բայց քեզ չեմ ուզում կորցնել։ Արի՛, ընդունիր կաթոլի-
կություն, դարձիր Հայր սուրբ, և շարունակիր իմ գործը։
- Ինչպես տեսնում ես Միհրան, ես համաձայնվեցի, և Հոկտեմ-
բերյանի պես շքեղ քաղաքից հայտնվեցի Մյունխենի պես բարձր
քաղաք։
Հայր Վարդանի պատմությունը շատ գերող էր, չնայած մոտս
մի փոքր կասկած առաջացավ նրա ԿԳԲ-ական լինելու հարցում։
Այդպես խոսելով հասանք նրա շենքի մուտքի մոտ։
Բարձրացանք երեք հարկ: Տեր հայրը՝ սպիտակ դուռը բառի
բուն իմաստով քացով բացեց:
Ես ապշած էի:
- Զարմացա՞ր որդիս,- բարձր ծիծաղելով հարցրեց հայր Վար-
դանը:
Ես ծիծաղս ու շփոթմունքս հազիվ զսպելով պատասխանեցի,-
սա ի՞նչ էր, էս ոնց եղավ:
- Ուղղակի հաճույքի համար: Հոգնում եմ երբեմն տաղտկալի ե-
կեղեցական կյանքից, ու այսպես իմ պոռթկումն ու բողոքն եմ ար-
տահայտում: Դե՛, համեցի՛ր ներս:
98
Բնակարանը մաքուր, կոկիկ 4 սենյականոց հավաք տուն էր:
Գլխավոր մեծ սենյակում՝ մեծ գրապահարաններով ու խմիչքների
համար առանձին բաժնով կահույք կար:
- Փռվիր սպիտակ բազմոցին: Լավագույն դիվանագետներն են
նստել այս բազմոցին: Ի՞նչ կխմես:
- Ի՞նչ ունեք:
- Հետս դուքով չխոսես, եղա՞վ: Մենք հայերս դուք ձևը չենք
ունեցել, ու ես կարծում եմ, որ այդ կաքավ բառը, այսինքն՝ դուքը,
պիտի արմատախիլ արվի մեր բառապաշարից: Ընկալեցի՞ր չէ:
Անգլերենի պես՝ բոլորս իրար միայն դու-ով:
- Լավ, ոնց ասես:
- Ուրեմն ինչ ունեմ: Սկսենք մերից՝ Արարատ կոնյակ, Նաիրի,
անցանք ֆրանսիականին Hennesy XO, անցանք շոտլանդականին`
Talisker Whisky, հիմա Իռլանդական գանգստերականը՝ Tullamore
Dew, գերմանական գինիներ նույնիսկ՝
Riesling Auslese Goldkapsel….
- Դե բեր հենց գերմանականից խմեմ՝ երբեք չեմ կարծել, թե
Գերմանիայում լավ գինի կարող է լինել:
- Ընտիր գինիներ են գերմանական գինիները, հիմա
կհամոզվես:
Վարդանը հանեց երկու գինու բաժակ ու բացելով շիշը՝ լցրեց
գինին: Իսկապես ընտիր գինի էր: Զարմանալի է, որ Գերմանիայի
պես սառը եղանակ ունեցող երկրում այսպիսի գինի կարող է լինել:
- Անմահական է չէ՞:
- Հա շատ լավն է, իրոք,- անհագ խմելով ՝պատասխանեցի ես:
- Դե ասա՛ տեսնեմ, ինչպիսի՞ն է Գերմանիան:
- Գերազանց է, դուրս շատ եկավ, թե՛ քաղաքները՝ թե՛ մար-
դիկ: Սխալ է կարծիքը, որ գերմանացիները սառն են: Իրականում,
գուցե իտալացիների կամ իսպանացիների նման կայտառ ու գե-
րակտիվ չեն, բայց միևնույն է, խորը հոգով մարդկանց չի կարելի
սառն անվանել: Ի վերջո, փիլիսոփայության, երաժշտության, ար-
վեստի տիտաններ ունեցող ազգը սառը չի կարող լինել: Ասեմ ավե-
լին, Իսպանիան ու Իտալիան երբեք չեն կարող Գերմանիա լինել,
իսկ թե ինչո՞ւ, թո՛ղ իրենք պատասխանեն:
99
- Ճիշտ ես նկատել, ապրես, գո՛հ եմ: Գինիով, երգ ու պարով
հզոր պետություն չես կառուցի: Չնայած շատ պարզունակ եմ ներ-
կայացնում այս ամենը:
Իսպանացիներն էլ, իտալացիներն էլ հզոր մշակույթ ունեն,
լուրջ քաղաքական պատմություն, շարժումներ, հոսանքներ: Ի՞նչն է
խանգարում, այդքան էլ հայտնի չէ:
- Կա՞յծը, թե՞ առանցքը, թե՞ աստղն ասեմ: Մի բան չկա, մի
բան չունեն:
- Իսկ ինձ թվում է՝ դու գիտես, թե նրանց ինչն է պակաս,- խո-
րամանկ ինձ նայելով՝ ասաց Վարդանը։
- Գուցե։ Զարմանալի է, բայց հենց այսօր ցերեկը, «Թերեզա»
սրճարանում խոսում էի մի գերմանուհու հետ, ու ինձ թվում է՝ գեր-
մանուհին էլ գիտեր պատասխանը,- հիշեցի մի քանի ժամ առաջվա
զրույցը։
Հանկարծ դռան զանգը ծվծվաց ու Վարդանը վեր կացավ բա-
ցելու դուռը։
Հյուրը Վարդանի եղբոր աղջիկն էր։
- Միհրան, ծանոթացի՛ր, սա Գայանեն է, իմ եղբոր աղջիկը։ Ե-
կել է այստեղ սովորելու։ Ոնց որ թե տնտեսագետ է։ Ճի՞շտ եմ,-
Վարդանը ժպիտով նայեց նիհարիկ աղջկան։
- Այո՛, ճիշտ է քեռի, տնտեսագիտություն եմ սովորում։
- Քեռի՞,- զարմացա ես։
- Այո հենց քեռի,- պատասխանեց Վարդանը,- շատ է երազել
քեռի ունենալ, բայց չունի, այդ իսկ պատճառով ինձ՝ հորեղբորը,
քեռիով է դիմում։
- Դեե...ի՞նչ ասեմ,- տարակուսեցի ես։
- Գայանե, Միհրանը նոր է Մյունխենում։ Այսօր երեկոյան դուք
քեֆի եք հավաքվում, նրան էլ կանչի՛ր, թող տղան մի քիչ ցրվի
թանգարաններից։ Չե՞ս առարկում չէ։
- Չէ, իհարկե չեմ առարկում։ Ես ձեզ հրավիրում եմ դասընկե-
րուհուս տանը կազմակերպված երեկույթին,- պաշտոնապես ինձ
դիմեց աղջիկը։
- Լավ, կգամ,- պատասխանեցի ես։ Ինձ հետաքրքիր էր, թե
100
ովքեր են լինելու այնտեղ, ինչպիսի երիտասարդներ ու մի գուցե
լավ ընկերներ ձեռք բերեմ։
- Այդ դեպքում վաղը կգաք Համալսարանի այգին, այնտեղ
կհանդիպենք և ես ձեզ ժամն ու տեղը կասեմ։ Հնարավոր է ծրագ-
րերը փոխվեն, կամ մնան նույնը: Մի խոսքով, վերջին տեղեկությու-
նը կտամ:
- Եղավ, այդպես էլ կանենք, ես վաղն ամբողջովին ազատ եմ։
Գայանեն գնաց, իսկ Վարդանը նորից դիմեց ինձ իտալացինե-
րի ու իսպանացիների խնդրով.
- Ես ամաչելու բան չունեմ՝ բոլոր իսպանացիների ու իտալացի-
ների դեմքներին միշտ էլ ասել եմ՝ դուք բանի պետք չեք: Եթե իմ
այս խոսքերը հրապարակային լինեին, ապա պոլիտկոռեկտության
ջատագովները և ձախերը կկախեին ինձ: Բայց ես թքած ունեմ:
Ինձ ուղղակի կատաղեցնում է ցանկացած ազգի թերզարգացվա-
ծությունը: Մանավանդ դրանցը, որ ունեն մեծ ներուժ գերտերութ-
յուն լինելու, բայց՝ չեն: Դե գնացեք լողափերին պառկեք ու աղջիկ-
ների գեղեցիկ հետույքներ գրկեք: Ո՞վ եք դուք, եթե շվեդական
5000-անոց բանակն ունակ է ձեր երկիրը ոտքից գլուխ գրավելու:
Ի՞նչ վիճակում է Իտալիան: Մինչև հիմա կոռուպցիայի ձեռքը
կրակն են ընկել: Հարավն աղքատության ճիրաններում է, ինչպես
նաև շատախոսների: Բա դուք Հռոմի ստվերից չե՞ք ամաչում: Ինձ
կասեն, որ ռասիստ եմ: Ռասիստը հենց դուք եք, որ աչք եք փակում
ազգերի ողորմելիության վրա, և նրանց նվաստությունը հավասա-
րության քարոզով եք ծածկում ու թողնում նրանց ապրել ցածր կար-
գավիճակում:
Հայր Վարդանն ակնհայտորեն շիկացել էր և արդեն ուր որ է՝
լույս էր տալու: Մեր զրույցի հետագա մանրամասները չեմ կարող
հրապարակել, քանի որ կվտանգեմ կաթոլիկ հովվի հետագա պաշ-
տոնավարումը:

***
Մյունխենի համալսարանի այգում ուսանողություն էր կուտակ-
ված ու փռված խոտերին:
101
Լավ էլ տեղ է ծառի տակ, կարելի է մի քիչ թիկն տալ բնին, ու
հանգստանալ:
Ահա՛, ոնց որ թե նա է: Հա, նա՛ է:
Ոտքի կանգնեցի:
- Բարև Գայանե, ո՞նց ես:
- Բարև Միհրան լավ, դո՞ւ:
- Ես էլ, ի՞նչ- կա չկա:
- Ոչինչ, սովորական։ Փաստորեն, որոշեցինք հետևյալը՝ այսօր
երեկոյան ուսանողներով հավաքվում ենք մեր ընկերուհու տանը:
Հինգ հայ կա, չես ձանձրանա:
- Ժամը քանիսի՞ն:
- Դե յոթից արդեն հավաքվենք:
- Հա կգամ: Էլ ովքեր կան:
- Մեր դասընկերներն են, երևի մոտ 20-25 հոգի: Մեր
դասընկերուհիներից Էմման առանձնատուն ունի, բավական մեծ,
այնպես որ բոլորիս համար էլ տեղ կա, ինչքան ուզես: Սիրուն
աղջիկներ են լինելու՝ կարող է մեկին հավանես:
- Ինձ էլ է թվում՝ հետաքրքիր կլինի: Իսկ տունը որտե՞ղ է:
- Բռունթհալ թաղամասում, ահա այստեղ: Ես նախօրոք քեզ
համար գրել եմ հասցեն,- Գայանեն ինձ մեկնեց թուղթը:

***
Ժամը յոթին 4 պակաս արդեն Էմմայենց տան դիմացն էի: Տու-
նը բավական մեծ էր, ըստ երևույթին մեծահարուստի աղջիկ է այս
Էմման: Դուռը զանգ տվի: Բացեց մի աղջիկ, հենց նա՝ փայլփլուն
շորով: Դուրեկան աղջիկ էր, թեև՝ գեղեցիկ չէիր ասի:
Էմմայի հետևից երևաց Գայանեն, մի փայլփլուն բան էլ նա էր
հագել:
- Միհրանն է, Էմմա, պատմել եմ նրա մասին։ Հանգիստ ներս
թո՛ղ ու ծանոթացեք:
- Ուրախ եմ Էմմա,- կոտրատվելով ձեռքը մեկնեց նա, դե ես էլ
վերցրեցի ձեռքը ու ծանոթացա:
- Էս մարդ չկա՞ դեռ,- զարմացա ես, քանի որ գրեթե 7-ն էր։
102
- Չէ, կամաց- կամաց կհավաքվեն,- պատասխանեց Գայանեն։
- Լավ… թող գան,- արձագանքեցի ես։
-Նստիր, մի բան վերցրու խմելու,- հրավիրեց Էմման:
- Հա, էս ռոմից կխմեմ: Շատ լավն են սրանք։
- Ի՞նչով ես զբաղվում,- հարցրեց Էմման:
- Դեռ ոչ մի բանով: Զբոսաշրջիկ եմ եկել Գերմանիա, ապրում
եմ Լենինգրադում, թեթև գործերով եմ զբաղվում, իսկ դո՞ւ:
- Մենք խանութներ ունենք, դրանցով եմ զբաղված: Մենեջերու-
հի էլի, դե գիտես:
- Հա, շատ լավ գործ ունես, ապրես: Եթե լավ զբաղվես, գուցե
մի օր տասնյակ խանութներ բացես ամբողջ աշխարհով մեկ։ Մա-
նավանդ որ տնտեսագետ ես։
7:16: Մի հոգի եկավ՝ թուրք Մուրադը: Ջահել տղա էր, կիրառա-
կան քիմիայի դպրոցն էր ավարտել ու դեռ բզբզում էր:
Ծանոթացանք՝ վատ տղա չէր, ու կարծես թե խնդիր չէր, որ ես
հայ եմ, ինքը թուրք:
Ցեղասպանության մասին ականջի ծայրով էր լսել։ Հայաստա-
նի մասին էլ գրեթե բան չգիտեր։ Մի խոսքով հայկական կարծրա-
տիպից շատ հեռու էր։
7:30-ին դեռ ավել մարդ չէր եկել:
Ապուշ տեղ է՝ մտածեցի ես: Կանխազգացում ունեմ, որ թեթև
ժողովուրդ է հավաքվելու: Շատ ցրված են՝ 7-ին պիտի գային, բայց
արդեն 7:30 է ու ոչ մեկի հեչ պետքը չի հարցնեն՝ ո՞ւր են չկան:
- Գայանե, բա չե՞ն գալիս,- հարցրի ես։
- Կգան էլի, ի՞նչի ես վռազում, հո՞ կոմունիստ չես:
- Չեմ վռազում, երբ գալիս են՝ թո՛ղ գան: Իսկ գիտե՞ս՝ կոմու-
նիստն ինչ է:
- Հա, ոնց չգիտեմ ձե՞ռք ես առնում:
- Ի՞նչ է՝ դե ասա՛:
- Դեե, ոնց բացատրեմ, մի խոսքով ,բոլորս էլ գիտենք:
- Հա իհարկե, բոլորս էլ գիտենք, բոլորս էլ գիտենք....
Ինձ մոտ այդ երեկո առաջին անգամ ապտակելու ցանկություն
առաջացավ։
103
20:31:
Արդեն ժամ ու կես է ձանձրանում եմ, ու հազիվ հավաքվեցին
խոստացված 25- 30 հոգուց ուղիղ 21- ը: Մնացածն էլ երևի մինչև
հաջորդ օրը ժամը 16:00 կհավաքվեին էլի:
Ո՞վքեր էին հավաքվել:
Դե ջահելություն էր, հաճույքների հետևից վազող, խմիչքներ
սիրող, զվարճացող: Մի 5 հոգի հայ աղջիկ- տղա, կեսը ուսանող,
կեսը՝ տեղի ներգաղթյալի զավակ: Մի 10 հոգի գերմանացի, մի 5- 6
հոգի էլ թուրք, արաբ, ռուս:
Ոսկե երիտասարդները...Լավ հա, ոսկե երիտասարդները,
սկսեցին խմել, հումորներ անել ու նաև մարիխուանա ծխել:
Ես սկսեցի լարվել՝ փորձելով բռնել, թե ինչից են խոսում ու
միանալ խոսակցությանը: Բայց ոնց որ թե չէր հաջողվում, որևէ
կոնկրետ թեմա չէր շոշափվում նրանց կողմից ու ես չէի հասկա-
նում, թե որ պոչից բռնեմ, որ գոնե մի բան էլ ես ասեմ: Ընդհանրա-
պես չէի ընկալում թե ինչպես կարող էին այդքան խոսել ոչնչից, բա-
ցարձակ ոչնչից: Իմ էներգիան արագորեն սպառվում էր:
Մի աղջիկ նստեց կողքիս:
- Բարև նորից, ես Կարինեն եմ, եթե կես ժամ առաջ ծանոթա-
նալուց հետո դեռ հիշում ես անունս:
- Ես էլ Միհրանն եմ, շատ ուրախ եմ: Ճիշտն ասած՝ մոռացել էի
անունդ, էսպիսի խառը ծանոթացման պահերին միշտ էլ մոռանում
ես անունները:
- Հաա, ինձ մոտ էլ է տենց: Դուրդ չի՞ գալիս էստեղ:
- Չէ գալիս ա, լավ տեղ ա:
- Ի՞նչով ես զբաղվում:
Դեռ ոչ մի բանով, անում եմ էն՝ ինչ ձեռքս ընկնում է:
Մենք լռեցինք մի 15 վայրկյան:
- Գիրք կարդո՞ւմ ես,- հարցրի ես աղջկան:
- Չէ համարյա: Դու կարդո՞ւմ ես:
- Հա:
- Հիմա ի՞նչ ես կարդում:
Կարդում էի, Թուկիտիդեսին, ու երբ բերանս բացեցի Թ տառն
104
ասելու… կանգնեցի։ Եթե ես Թուկիտիդես անունը տամ, այս աղջի-
կը կմտածի, թե ես տարօրինակ եմ, կամ ձեռք եմ առնում։ Ավելի
լավ է՝ ասեմ Թումանյանի Գիքորն եմ կարդում։
- Թումանյան,Գիքորը,- պատասխանեցի ես։
- Գիքո՞րը, ո՞նց, չէի՞ր կարդացել,- զարմացավ Կարինեն, այն-
պիսի զարմանքով, որպիսի զարմանքով կզարմանար գայլը՝ տիե-
զերանավով երթևեկող նապաստակ տեսնելիս:
- Չէ, որտեղի՞ց կարդացած լինեի։ Պիտի դաժան մարդ լինես,
որ կարողանաս քար սրտով նստել ու կարդալ խեղճ պատանու ող-
բերգական կյանքի մասին։
Կարինեի ուղեղում ինչ-որ բան պոկվեց։
- Կինո նայո՞ւմ ես,- արդեն հարցրի ես:
- Հա, մեկ-մեկ:
- Ի՞նչ կինոներ ես նայում:
- Դե եսիմ, ինչ պատահի: Կոմեդիա, կամ վախենալու կինոներ:
- Քո սիրած դերասանը ո՞վ է:
- Ֆրունզիկ Մկրտչյանը:
- Իսկ Ֆրունզիկ Մկրտչյա՞նն է ավելի լավ դերասան թե՞ Ջեկի
Չանը,- ակնհայտորեն ծաղրանքի անցնելով՝ շարունակեցի ես։
Կարինեի երկրորդ լարը պոկվեց ուղեղում։
Մենք նորից մի 15 վայրկյան լռեցինք:
Ի՞նչ խոսեմ լավ, ես էս աղջկա հետ:
- Ճամփորդել սիրո՞ւմ ես,- հայացքս թեքեցի նրան ու հարցրի:
Նա էլ տեղում չէր, գնացել էր մի գերմանացի ջահելի հետ էր
խոսում, ու գարեջուր խմում:
Խոսեցին- խոսեցին, երևի մոտ 8 րոպե դեռ խոսում էին: Ու
շատ աշխույժ, շաաատ հետաքրքիր ու կլանված:
Ես վեր կացա տեղիցս ու հանգիստ մոտեցա՝ մի փոքր անտար-
բեր հայացքով, այլ տեղ նայելով՝ ուշադրություն չգրավելու և իրենց
խոսակցությունը լսելու համար:
Ինչո՞վ ես չհետաքրքրեցի այդ աղջկան, ու ինչի՞ մասին էր ու-
զում խոսել այդ աղջիկը, որ ինձանից չստացավ և հիմա ամբողջ
հետաքրքրությամբ զրուցում է:
105
Սկսեցի նրանցից ոչ հեռու պտտվել և ուրիշ տեղեր նայել՝ իբր
ուղղակի շրջում եմ, ու հաջողվեց որոշ բաներ լսել:
Չէ մի րոպե, ես ի վիճակի չեմ վերարտադրել թե նրանք ինչից
էին այդքան խոսում: Ես ուղղակի ի վիճակի չեմ: Որովհետև չգի-
տեմ, թե ինչպես կարելի է վերապատմել անպատմելին, դատար-
կությունը, զրույցը ոչնչի մասին: Ես համառ ջանքեր եմ գործադրում
ընկալելու համար նրանց այդ օրվա զրույցը… չի ստացվում: Ներո-
ղություն, ես պարզապես չգիտեմ, թե ինչպես ներկայացնեմ այդ
խոսակցությունը:
Լավ, գոնե հարբեմ մի քիչ: Ինչ-ինչ, բայց խմիչքը լավն է: Եվ ա-
հագին հարբեցի։ Սկսեցի թմրել, գուցե վրաս ազդեց նաև շուրջ բո-
լորը մխացող մարիխուանայի հոտը:
Այդպես թմրեցի- թմրեցի ու... սա ի՞նչ է: Կարծես գեղեցիկ ու
խելացի աղջիկ է… հենց հիմա վրաս: Չհասկացա։ Կիսապառկած
դիրքով հենել է ինձ մահճակալի թևին: Ոչ ոք չկա, նույն տան
առանձին սենյակ է, ու ես չգիտեմ թե ինչպես հայտնվեցի միանգա-
մից այստեղ, չեմ հիշում:
Մի քիչ շփոթված եմ անակնկալ ստեղծված իրավիճակից ու
սևահեր աղջկա անթարթ ու երկաար հայացքից: Այդ ի՜նչ հայացք
էր, այդ ի՜նչ աչքեր էին, ինչպիսի գեղեցկություն, ոնց էին նայում
այդ մութ աչքերն ինձ։ Այդ կատարյալ աչքերի մեջ տիեզերքն էր ե-
ռում։ Պատկերացրեք մի գեղեցկուհի, 22 սանտիմետր հեռավորութ-
յունից խորհրդավոր հայացքով նայում է վրադ: Ես զարմացած էի
այդ հայացքից, բայց նաև հաճույք էի ստանում աստվածային աչքե-
րից։ Այն, որ խմիչքի ծանր ազդեցության տակ էի՝ դա հաստատ,
բայց կարող եմ 100 տոկոս պնդել, որ աղջիկն ու իրավիճակը իրա-
կան էին:
Ներքևից երաժշտության գմփգմփոցը խուլ պատի հետևից գա-
լիս էր դեռ, սակայն այն մարեց իմ գլխում, ու ես ամբողջությամբ
կենտրոնացա աղջկա վրա: Գուցե աղջիկը այդքան խելահեղորեն
գայթակղիչ չլիներ, եթե միայն սիրուն լիներ: Խելացի էր ահարկու,
բայց չգիտեմ ինչպես իմացա, քանզի բառ չեմ փոխանակել:

106
Նա շորերով էր ու իր ծանրությամբ ինձ չէր թողնում շարժվել,
մանավանդ որ թմբիրի մեջ էի և ուժասպառ: Նրա բաց գույնի բա-
րակ վերնաշապիկը ներծծված էր տաք քրտինքով: Իմ հայացքն
այնքան մոտ էր նրա կիսով չափ ծածկված կրծքերին, որ նույնիսկ
զգում էի մաշկի թավշյա նրբությունը և շնչառությունից տատանվող
աղվամազերը՝ առանց ձեռք տալու: Դրանցից վառվող գոլորշի էր
գալիս դեպի ինձ:
Կոպերս ծանրացած կիսաբաց էին, ու սիրտս այնքան ուժեղ էր
մղում արյունը գլխիս, որ ինձ թվում էր, թե հարյուր կիլոմետր հեռ-
վից մարդիկ լսում են արյանս հոսքի ձայնը: Գըմփ, գըմփ, գըմփ,
գըմփ… Ադրենալինը արդեն խեղդում էր, ու ես անդադար վառում
էի մեծ քանակությամբ թթվածին, բայց հուզմունքս մտադիր չէր
անցնելու: Սկսեցի ծանր շնչել:
Աղջիկը միայն շոյում էր ճակատիս վերևի մազերը ու նրբագեղ
մատները սահեցնում այտովս: Ժամանակ առ ժամանկ խորը նայում
էր ինձ՝ տեսնելու համար, թե իմ տենդը ինչ մակարդակի է հասել:
Այդ աղջկա սևին տվող աչքերը ուղղակի կերան ինձ: Դիվային բան
կար դրանց մեջ՝ ինչ-որ բան ասող, ինչ-որ բան հասկացնող: Ես
ուշաթափվեցի՝ երբ նրա շունչը պատահաբար դիպավ քթիս ներքևի
հատվածին՝ շուրթերից վերև: Ուշքի եկա կես վայրկյան անց և էլի
նույն թաց ու տաք աղջկա տակ ճզմված, որ շարունակում էր շոյել իմ
քրտնած ճակատին միախառնված մազերս: Ուզում էի, որ նա ավելի
ծանր լինի, ու ես ուղղակի խրվեմ նրա փափկության մեջ:
Ադամանդի փոշով ներկած կոպերով գեղեցկուհի՝ շոյիր մա-
զերս, ճակատս, ականջս, որքան հնարավոր է երկար, շոյիր անդա-
դար ու փափուկ, դրանից իմ գլխացավը անցնում է, իսկ նյարդերս
թուլանում: Նայի՛ր ինձ՝ քո սևափայլ աչքերով՝ դրանից ես ավելի
խելացի եմ դառնում: Ես ուզում եմ հասկանալ՝ դու ի՞նչ ես մտածում,
երբ այդպես ես նայում ինձ:
- Ասա ինձ, ի՞նչ ես մտածում,- հևալով ու կիսաձայն հարցրի ես:
Ոչինչ էլ մի ասա, թույլ տուր վայելեմ լռությունը ու քո նրբությու-
նը:

107
Ինչ մաքուր են քո շուրթերը՝ դրանց ոչ ոք չի կպել երբեք: Ջինջ
են շատ: Դու էլ ես մաքուր: Չեմ հասկանում, թե ինչպես մարդ կա-
րող է այսքան մաքուր լինել: Մի՞թե դու երբեք մեղք չես գործել:
Ի՞նչպես կարող է հասուն աղջիկը այսպիսի զուլալ շուրթեր ունենալ:

Նա ինչ-որ բաներ սկսեց հազիվ արտաբերել, բայց ես ոչինչ չէի


հասկանում՝ կամ իրոք ցածրաձայն էր խոսում, կամ ես էի բթացել:
Հիմա՝ տարիների հեռվից, կուզեի իմանալ՝ ինչ էր ասում, միգուցե
այնպիսի բաներ էր ասում, որ ամեն ինչ կտայի դրանք նորից լսելու,
կամ այնպիսի խոսքեր էր ինձ նվիրում, որ այդպես էլ ոչ ոք չէր նվի-
րելու հետագա կյանքիս ընթացքում:
Նրա երկար, եռաճյուղ ականջօղերը, որոնք նրա բլթակներից
կախված օրորվում էին վերևումս, մերթընդմերթ սկսում էին հպվել
դեմքիս՝ ամեն անգամ երբ աղջիկը գլուխը մի փոքր մոտեցնում էր
ինձ: Դրանք կամ վեսթգոթական Իսպանիայի թագուհու ականջօ-
ղերն էին, կամ մինչիսլամական Դամասկոսի ազնվական աղջիկնե-
րից մեկինը: Ականջօղերը կծելու ցանկություն` իհարկե կար:
Ի՞նչի համար եմ ես քեզ այսքան աստվածացնում: Գուցե դու ոչ
մի բան ես և ընդամենը ժամանակ ես անցկացնում ինձ հետ: Ես մի
վատ սովորություն ունեմ. պատկերացնում եմ այն ինչ ուզում եմ, այլ
ոչ թե այն, ինչն իրական է: Ես քեզ պատկերացնում եմ որպես վեր-
ջին հեթանոս աղջիկ՝ 4-րդ 5-րդ դարերից, քո ամեն պերճանքով ու
փառահեղությամբ: Հենց այդպես, ինչպես հիմա նայում ես ինձ
վերևից, սև, երկար մազերդ կողքի գցած, ու աջ կիսադեմդ համար-
ձակորեն ինձ համար մերկացրած: Դո՞ւ ես իմ գրկում, թե՞ ես քո:
Անհասկանալի է, ինչպես գրողի տարած փողոցային հանելուկները՝
որոնք ամենից շուտ ամենադեբիլն է լուծում, որովհետև այլ դեբիլ-
ներ են դրանք կազմել:
Տո՛ւր ինձ մի կարևոր բան: Քո շոյանքներից մի կարևոր բանի
ակնկալիք ունեմ: Խնդրում եմ ինձ չհիասթափեցնես: Նվիրիր ինձ
այն՝ ինչ սպասում եմ անհամբեր, տուր ինձ քո հոգին, քո շունչը, քո
անսահման նվիրումը և անմնացորդ վստահությունը: Տո՛ւր ինձ քո
տրամաբանությունը, քո կամքը, ալիք-ալիք հուզմունքը… Ուզում եմ
108
կլանել քո միտքը, և քո էությունը, փոխարենը տալ ամենը, ինչ որ
ես ունեմ և դեռ ավելին… Քո տված հաղթանակը ինձ համար կեն-
սական կարևորություն ունի:
Ձեռքիս երակները ուռել էին: Ես զգում էի, որ դրանց մեջ կյանք
է լցվում: Նա աղջիկ էր, որ ինձ կյանք էր տալիս, սնում էր իմ հոգին
և մարմինը: Նրա քրտնած մարմնից իմ թաց մարմին հոսանք էր
անցնում: Սպունգի պես ներծծում էի ամբողջ էներգիան, որ ներար-
կում էր իմ մեջ: Գիտակցեցի, թե որքան ուժասպառ էի եղել, ու որ-
քան հզոր աղջիկ պիտի լիներ, որ ինձ այդքան սներ ուժով:
Աղջիկը շարունակում էր շունչ տալ ինձ, հուզմունքս տատանել
և ուղղել ճակատիս ալեխառն մազերը: Նրա՝ աստղերով լեցուն
մթամած աչքերը, ցավոք, ինձ շատ երկար չէին նայում, ես կուզեի,
որ դրանք ինձ նայեին ասենք մեկ տարի՝ անդադար:
Քթիցս սկսեց արյուն հոսել, մատով շոշափեցի` իրոք, արյուն է։
Վախեցած նայեցի աղջկան` հանկարծ վեր չկենա ու փախչի։ Սա-
կայն, աղջիկը չվախեցավ, ու ոչ էլ դեմքի արտահայտությունը փո-
խեց, միայն վստահ ու մեղմ նայեց աչքերիս, ու թեթև ժպտաց։
Դրանից սիրտս եկավ տեղը։ Նա մատներով հպվեց շրթունքներիս
վրա հոսած արյանը, հետո տարավ ու կպցրեց իր շուրթերին։ Այնու-
հետև վերցրեց սավանի եզրը ու սկսեց մեղմ մաքրել արյունը։ Դա
հոգատարություն էր։ Դա աղջկա տված վստահություն էր։
Ի վերջո, նրա էներգիան էլ անսպառ չէր, այդքան ինձ տալուց
հետո, թուլացած ու քաղցր հոգոցով ընկավ ինձ վրա: Նրա մետաք-
սե պարանոցը հայտնվեց շրթունքներիցս մի փոքր ձախ: Սկսեցի
ներս շնչել նրա գերզգայուն մաշկի բույրը: Ի՞նչ հաճելի էր բուրում
քնքուշ աղջիկը: Ես երկրորդ անգամ ուշագնաց եղա: Գիտակցութ-
յունս եկավ, իսկ աղջիկը նորից սև աչքերը հառել էր վրաս:
Ուզում էի արտասվել նրա տաք մաշկի վրա։ Խայտառակություն։
Այս ամբողջ ընթացքում երբեք ինձ չհամբուրեց։ Երբ նրա շուր-
թերը չափազանց մոտ էին լինում, ես սպասումից քարանում էի,
բայց դրանք այդպես էլ չհպվեցին ինձ։ Դրանք երբեմն այնքան մոտ
էին, որ էլեկտրական հոսանքը սկսում էր այրել, բայց միայն շատ
մոտ էին։ Ափսո՜ս։
109
***
Ես երջանկանում եմ, երբ տեսնում եմ քո արտասովոր գեղեց-
կությունը։ Եթե մեռած եմ լինում՝ վերակենդանանում եմ նորից, լոկ
քո տեսքից։
Շատ մանրամասն գիտեմ քո սիրունությունը։ Գիտեմ, թե ինչ-
պես է մաշկդ ծալվում երբ թեքում ես տաք պարանոցդ։ Ոչ մի ուրիշ
աղջկա հետ չեմ շփոթի։ Գիտեմ, ինչպես են շուրթերդ շարժվում
խոսելիս` որքան վերև, որքան թեք։
Ճանաչել եմ հուզմունքդ` ամեն տատանումով։ Գիտեմ ինչից
սիրտդ կթպրտա, երբ կուրախանա, երբ կվազի ու կնվազի։
Տեսել եմ, ոնց ես կարոտում, վախենում ու խուճապի մատն-
վում։ Ամեն ինչ էլ գիտեմ։
Ափսոս՝ չեմ կարող դրանց մասին պատմել քեզ։
Դժվարանում եմ ասել՝ կլինի ուրիշ մեկը, որ կնկատի պարանո-
ցիդ ծալքի գեղեցկությունը ու կտեսնի, որ այն չափազանց նրբորեն
է մտնում սաթե մազերիդ հետևը…
Քո պարանոցի բույրը դեռ ձեռքերիս է, չեմ լվացվի՝ որքան
հնարավոր է երկար:

***
Բացեցի աչքերս ու տեսա, որ մի տղա կանչեց ինձ:
- Ի՞նչ անեմ,- մտածեցի ես,- ապուշը կանչեց ինձ: Լավ, հլը
գնամ, էս մի անգամը կարելի է, համ էլ հետաքրքիր է:
Դանդաղ մոտեցա այդ տղային:
- Անունդ ի՞նչ է ասում ես:
Լկտի էր՝ ինչ խոսք:
- Միհրան:
- Ի՞նչ,- ու խնդաց:
- Միհրան,- ինձ միամիտի տեղ դնելով շարունակեցի:
- Լավ անուն է, բան չասացի:
- Իհարկե, լավ անուն է:
- Դու ի՞նչ ես քաշել, կամ սրսկվել, որ այդքան անուշադիր ես ու
քնատ:
110
- Ոչինչ էլ չեմ քաշել, խմած եմ միայն:
- Դու միայն խմած չես: Ի՞նչ է, առաջին անգա՞մ եմ տեսնում
խմած մարդ: Դե՞ղ ես խմել:
- Ոչ,- հոգնեցի արդեն այդ տղայից ու փորձեցի վերադառնալ
բազմոցը: Նա բռնեց թևս:
- Այդ աղջկան ո՞նց քարշ տվեցիր անկողին,- քմծիծաղով հար-
ցեց տղան,- ո՞նց կարողացար:
- Ես նրան քարշ չե՛մ տվել անկողին:
- Հնարավոր է չես հիշում: Ախր վրադ հալ չկա: Մենք գիտենք,
որ նա բարդ անառակ է, ու միայն ինքն է ընտրում, թե ում քարշ տա
ծոցը: Բայց քո դեպքում՝ նա չտարավ, մենք հետևել ենք թե՛ ձեր
խոսակցությանը, և թե՛ այն առանցքային նախադասությանը, որը
հանձնեց աղջկան քեզ:
- Դուք ո՞վ,- զարմացա ես:
- Մենք բոլորս,- ու հինգ հոգի նայեցին ինձ ու ժպտացին լայնե-
րախ:
Փնտրեցի սև աղջկան: Նա չկար: Վիրավո՞րել են նրան, ու հե-
ռացե՞լ է:
- Ուրեմն ձեզ բոլորիդ հստակ ասում եմ, մեր միջև ոչինչ չի
եղել, ու չեմ կարծում, թե որևէ մեկդ նրանից ավելի բարոյական է:
- Քո խելքի բանը չի ակնհայտորեն,- միջամտեց կողքի ջահե-
լը,- ձեռքին շամպայնով լի բաժակը, իսկ ձախ ձեռքը մի աղջկա ու-
սին:
Չէ, այստեղ գարշելի լկտիություն է տիրում:
Ես ի՞նչ պիտի անեմ: Ասե՞մ, որ բոլորիդ՝ ձեր պապաների հետ
միասին կարող եմ գնել՝ հետո վերավաճառե՞լ: Շատ ցածր չի՞ լինի
իմ կողմից: Իրենց մակարդակը դա է, ու իրենց հասկանալի լեզուն
դա է: Բայց չէ: Ինձ համար նման պատասխանը պատվաբեր չի լի-
նի: Լավ, իսկ ինչ պատասխանեմ: Անպատասխան թողնե՞մ: Դրա-
նով իրենք կկարծեն, թե հաղթել են: Կարծում են՝ թող կարծեն, ի՞նձ
ինչ: Բայց չէ, անպայման պիտի պատասխանեմ, չի կարելի այսպես
թողնել: Նորից տատանվեցի: Ցանկացած փորձ՝ պատասխանելու,
ինձ կիջեցնի ստորաքարշ մակարդակի, ես ինձ նվաստացած
111
կզգամ սրանց պատասխանելու դեպքում: Լինում են այսպիսի դեպ-
քեր, երբ վիրավորողի մակարդակն այնքան ցածր է, որ պատաս-
խանի դեպքում ինքդ քո աչքից կընկնես:

- Ի՞նչ ես լռվել, եղբա՛յր,- ձեռքն ուսիս դրեց մի բադակտուց,-


մի՛ լարվիր, քեզ այստեղ ոչ մեկ չի նեղացնի: Վերցրու, ծխի՛ր, կթե-
թևանաս:
Թարս նայեցի տխմարին, նրա շրջապատի հրճվող ապուշ դեմ-
քերին: Տախտակ էին թե տախտակամած՝ չգիտեմ:
Դե լավ է արդեն: Մի բան պիտի անեմ՝ թեկուզ հետո ինքս ինձ-
նից զզվեմ:
9 տղա են, 12 աղջիկ: Աղջիկները հեչ, ասենք՝ տղաներն էլ հեչ:
Աթոռները կան, բաժակները կան, շշերը նույնպես: Հեռուստացույ-
ցի հեռակառավարման վահանակ էլ կա: Ի վերջո, պահարան էլ
կա: Իդեալական է:
- Իդեալական է,- բարձրաձայն կրկնեցի ես:
- Ի՞նչն է իդեալական, քո վիճա՞կը:
Ձախ ձեռքով արագ ոլորեցի ինձ մոտեցածի թևը: Խեղճը
սկսեց ցավից թպրտալ: Արագ է պետք գործել: Աջով հարվածեցի
գլխին, ու նա փռվեց: Բռնեց գլուխը և ցավից հազիվ էր շնչում: Գլու-
խը բռնած մատների արանքից բավական արյուն էր հոսում: Մինչ
բոլորը խուճապի մեջ ընկան ու ապշեցին՝ թե էս վայրին ով էր, վիս-
կիի շիշը սեղանից արագ վերցրի ու հարվածեցի առաջին պատա-
հածի գլխին: Դա էլ փռվեց՝ ապակու կտորները գլխին խրված ու
շաղ տված գորգի վրա: Մնաց 7 տղա: Եվ… ոչինչ: Ոչ ոք տեղից
չշարժվեց: Միայն սկսեցին գոռգոռալ ու չգիտես ինչու իրար
հրմշտել: Աղջիկները հիստերիա դրեցին ու ղժղժացին: Եվ ինչո՞ւ
ենք մենք երբեմն այդքան վախենում բաներից, որոնք իրականում
ոչ մի բան չեն ներկայացնում իրենցից: Չպետք է գերագնահատել
ոչինչ: Շատ բարդությունների միջով էի անցել և չէի սպասում, որ
կյանքումս այսքան հեշտ հաղթահարելի խոչընդոտի կհանդիպեի:
Ես նողկացի ինքս ինձնից, որովհետև որտեղ էի հայտնվել և
ում հետ էի միամտորեն փորձում հարց լուծել: Սեղան էի աչքիս տա-
112
կով պատրաստել, բաժակներ, ձողեր… Ոչինչ օգտագործելու կա-
րիք չեղավ: Նյարդային հիվանդների խմբին ուղղակի թողեցի տա-
նը և դուրս եկա: Միայն սևահեր աղջկան փորձեցի ցտեսություն ա-
սել, բայց նա չկար: Թողել էր ծաղկազարդ շալը և հեռացել: Ինձ
թվում է՝ նա էլ էր պատահաբար հայտնվել այդտեղ:
Դրսում անզուսպ փսխելու ցանկություն առաջացավ մոտս: Մի
կերպ քարշ գալով մոտեցա ծառին, մի ձեռքով հենվեցի ու սկսեցի
փսխել: Հետո ծնկի ընկա թուլությունից: Կարճ վայրկյան անց վեր
կացա ու երկու քայլ առաջ գնալուց հետո այս անգամ հենվեցի
ցանկապատին ու նորից հետ տվեցի: Երբեք չեմ կարողացել մար-
դավարի փսխել: Աշխարհը կարծես փուլ է գալիս ամեն անգամ, երբ
նման իրավիճակում եմ հայտնվում: Ձե՛ր մերը: Դրսում պարզկա
գիշեր էր, օդը թարմ էր ու փսխելուց հետո իսկը սթափեցնող ազդե-
ցություն տվեց:
Թևով սրբեցի բերանս: Ջո՛ւր: Չկա՛ ջուր: Հարևանի ռետինե
խողովակից կարելի է խմել: Թքած թե խմելու ջուր չէ, ինձ ջուր է
պետք: Ռետինե խողովակը ցամաք է՝ ամառվա չորացած սելավա-
տարի նման: Սատանան տանի, ոչ մի տեղ ջուր չկա: Պետք է հետ
գնալ հոգեկան հիվանդների տուն: Ու այդ պահին չորեքթաթ վիճա-
կով՝ նորից գետնին ընկա ու էլի փսխեցի: Վեր կացա ու թուլացած
ուղղվեցի դեպի գժանոցի դուռը:
Այնտեղ դեռ հիստերիա էր տիրում: Ճակատամարտում ընկած-
ների գլուխներն էին լվանում ու կապ դնում:
Ինձ տեսնելուն պես վնգստոցն ավելի սաստկացավ:
- Ես խաղաղությամբ եմ եկել, ապուշնե՛ր: Մի կողմ քաշվի՛ր՝
խոհանոցի դռան դիմացից, ստամբա՛կ,- ձեռքով հրեցի ապուշին ու
մտա խոհանոց:
Սառնարանից վերցրի մեկ շիշ ջուր, տեղում խմեցի, փչեցի
լվացարանը, հետո ևս մի անգամ ու կես լիտր էլ խմելուց հետո շիշը
նետեցի գետնին ու դրանց արանքով դուրս եկա:
Դրսում զով եղանակ էր, պարզկա գիշեր ու խելագար լուսին՝
արծաթափայլ ամպերով եզերված: Նայեցի վերև: Վերևից կարծես

113
տիեզերքը սառը հոսանքով լցվեր մեջս: Ձեռքերս դրեցի գրպանս ու
քայլեցի ասֆալտով դեպի մութ հորիզոնը:
Մտածում էի, որ աթոռներով կռիվն այս անգամ էլ չիրականա-
ցավ: Քայլեցի փողոցներով, թափառեցի երևի 3 ժամ: Տեսա մուրա-
ցիկների՝ պատերի տակ պառկած ու անհասկանալի հայացքով ինձ
նայող, տեսա թափառող շների, հարբած քայլող մի ջահելի, մոլոր-
ված մի աղջկա՝ ընդհանուր 4 մարդ և 2 շուն: Եթե մարդիկ իմանա-
յին, թե ով է իրենց մոտով անցնում, երևի առիթը բաց չէին թողնի
մոտենալու և փող պոկելու: Բայց ափսո՜ս նրանք չգիտեին դրա մա-
սին, իսկ ես ստիպված էի լռել: Ընդհանրապես հաճախ եմ ստիպ-
ված եղել լռել:
Գիշերով, երբ օտար քաղաքում էի, ինձ անհագորեն հետաքրք-
րում էր քայլել ամայի փողոցներով ու թեքվել առաջին պատահած՝
էլ ավելի ամայի նրբանցքները, պուրակները: Մտնել ինչ-որ փոքր ու
կորած խանութ, որ հիմնական փողը հենց գիշերվա ժամերին է աշ-
խատում: Հաճախ մի հեռու թաղի, շենքի առաջ էի կանգնում ու եր-
կար նայում լուսավորված ու հանգած պատուհաններին: Ահա այս-
տեղ մի Հանս է ապրում, հաշվապահ է, վաղը կգնա գործի, իսկ հի-
մա թերթ է կարդում՝ բազմոցին խրված: Այն մեկում, Գերհարդն է՝
16 տարեկան, հոր հետ ֆուտբոլ է նայում, իսկ դրանից հետո արագ
կգնա քնելու, որովհետև վաղը դպրոց պիտի գնա: Քաղաքն ապ-
րում է իր կյանքով: Քչերին է այսպիսի տուրիզմը հետաքրքրում և
շատերի համար այն տարօրինակ զբաղմունք է, այնինչ եթե մեկ
անգամ փորձեք՝ կախվածության մեջ կընկնեք, ինչպես թմրա-
դեղից:
Ես փորձում էի զգալ կյանքը, հասկանալ քաղաքը: Ինձ 100 տա-
րին էլ չէր հերիքի այսքան մանրամասն զգալ քաղաքի ամեն ալիքը:
Գիշերվա ժամը 2-ն, է մինչ հասնեմ հյուրանոց ժամը 3-ն անց
կլինի: Ի՞նչ կա անհանգստանալու, այդպիսի հյուրանոցները՝ գի-
շերվա երեքին եկող հյուրերին պիտի որ շատ տեսած լինեն: Այնո-
ւամենայնիվ, ես այդպես էլ չկարողացա սովորել՝ ազատորեն օգտ-
վել նույնիսկ թույլատրված անկարգություններից:

114
***
Մանդարին Օրիենթալ, Մյունխեն:
Թեև շատ հյուրանոցներում չեմ եղել, բայց վստահ եմ՝ Ման-
դարին Օրիենթալից ավելի շքեղ բան աշխարհում չկա:
Տիպիկ մյունխենյան ճարտարապետությամբ շենքում տեղա-
վորված այս հյուրանոցն իր շքեղությունն ու փառքը բերում է հեռու
արևելքից ու բրիտանական գաղութային ազնվականությունից:
Jardine Matheson Holdings Limited-ը՝ այդ ահռելի բրիտանական
կոնգլոմերատը, հիմնադրվել է 1832-ին Վիլյամ Ջարդինի և Ջեյմս
Մեթիսոնի կողմից:
Վիլյամ Ջարդին՝ շոտլանդացի բժիշկ, որ դառավ օփիումիային
լորդ՝ կազմակերպելով թմրադեղերի հոսք դեպի Չինաստան: Վիլ-
յամ Ջարդինը նաև այն մարդն էր, որ համոզեց Լորդ Փալմերսթո-
նին սկսել պատերազմ Չինաստանի դեմ՝ բրիտանական առևտրա-
յին և քաղաքական շահերի պաշտպանության համար:
Ջեյմս Մեթիսոն՝ մեկ այլ շոտլանդացի օփիումային լորդ, Կալ-
կաթան, Արևելա-հնդկական ընկերությունը, Բրիտանիայի ասիա-
կան գաղութները մինչև Հոնգ Կոնգ ու Չինաստան չափչփող մի-
լիարդատեր:
Ահա այս երկուսը՝ Հոնգ Կոնգում հիմնադրեցին Jardine
Matheson-ը, որն այսօր Չինաստանի խոշորագույն գործատուներից
է, աշխարհի խոշորագույն ընկերություններից, որի մի ստորաբա-
ժանումն է՝ Մանդարին Օրիենթալ Հոթել Գրուփը:
Հենց այդ՝ Մանդարին Օրիենթալի՝ գաղութատիրության, Հնդ-
կաստանի, Սինգապուրի, Հոնգ Կոնգի, 19- րդ դարի և օփիումի ու
բարութի բուրմունքով ներծծված նախասրահում որոշեցի քաշել մի
գլանակ Մոնթե Կառլո` կապույտ տուփովը: Այդ ժամանակ, երբ
երկրորդ ծուխն էի քաշում, երդվեցի՝ այլևս երբեք ոտք չեմ դնի
ստորաքարշների միջավայր, ես ես եմ, իսկ նրանք՝ օտար:
Նախասրահի հատակին շքեղ արյան գույնի գորգ էր փռված,
որի վրա չինական նախշեր էին ներկարված՝ ոսկեգույն թելերով,
վերևում՝ արծաթագույն ջահերով լուսավորված սպիտակ առաս-

115
տաղն էր, իսկ գորգի վրա՝ կարմիր փափուկ աթոռներ էին դրված,
ինդոնեզական փայտից պատրաստված փոքրիկ սեղանների շուրջ:
Ես էի, մեկ էլ մի անգլիացի լորդ: Էդ մարդը ուրիշ բան չէր կա-
րող լինել: Երևի հենց անգլիացի գաղութարարի սերունդներից մե-
կը: 65- 70 տարեկան կլիներ, միջին քաշի, սպիտակած ու գեղեցիկ
սանրված մազերով: Սև կոստյումը հագին՝ նստած էր ու հանդարտ
քաշում էր իր մուշտուկը: Գիշերը ժամը 3:42 էր, ու զարմանալի էր,
որ ես մարդ տեսա հյուրանոցի նախասրահում նստած:
Մենք երևի մի 5 վայրկյան նայեցինք իրար ու միաժամանակ
տեղից վեր կենալով՝ մոտեցանք իրար ու ողջունելով ներկայացանք:
- Լախլան Ֆերգասդեն:
- Միհրան Վարդանյան:
Մենք նստեցինք սեղանի շուրջ:
- Մի՞գուցե թեյ խմենք:
- Դու, ըստ երևույթին, անգլիացի ես, թեյի արժեքը կգնահա-
տես: Այո՛, թեյ:
- Շոտլանդացի եմ, ու մենք պակաս չենք հասկանում թեյից, ի
վերջո, բրիտանական գաղութարարության մեջ մենք մեր առանձ-
նահատուկ տեղն ունենք: Մենք էլ պակաս թեյ չենք բերել Հնդկաս-
տանից ու Չինաստանից:
- Ճիշտ որ: Դե եկեք մի-մի բաժակ Earl Grеy քանդակենք:
- English Breakfast-ը զիբիլ է, առանց հեգնանքի ու պատմական
ենթատքեստի եմ ասում:
- Հավատում եմ, պարոն Ֆերգասդեն:
- Մատուցող ջան, մոտեցեք խնդրեմ: Մեզ երկու բաժակ Earl
Grеy: Ձեր հյուրանոցի նման առանձնահատուկ տեղում, հաստատ
բերգամոտ կլինի: Կրկնակի Earl Grey փաստորեն:
Թեյն արագ կազմակերպվեց. չինական վարդագույն հախճա-
պակին իր լեգենդարության մեջ էր:
- Առանց շաքար, չէ՞:
- Իհարկե առանց շաքար:
- Իսկ դու որտեղի՞ց ես: Ազգանունդ հայկական է, մատուցողին
էլ ջան ասացիր:
116
- Դու գիտե՞ս հայերին: Դա և՛ զարմանալի է, և՛ չէ: Քո նման
պատկառելի լորդը մեծ հավանականությամբ կիմանա տարբեր ազ-
գերի՝ փոքր թե մեծ: Հայ եմ, դեռ Ռուսաստանում եմ ապրում, որոշ
բիզնես ունեմ:
- Իսկ ի՞նչ կա Մյունխենում՝ Միհրան, եթե կարելի է իմանալ:
- Կարելի է՝ նախ զբոսաշրջիկ եմ: Ես ուզում եմ ավելի լավ ճա-
նաչել՝ մասնավորապես Գերմանիան:
- Իսկ հետո՞:
- Հետո գործով: Վարձու մարդասպանի հետ էի հանդիպել եր-
կու օր առաջ, մեկին վերացնել է պետք:
- Այսքան անկե՞ղծ: Հավատա՞մ:
- Լավ կլինի հավատաս, բայց ոստիկանությանը չդիմես: Իսկ
դու ի՞նչ ես անում Մյունխենում և մասնավորապես Մանդարին
Օրիենթալի նախասրահում ու գիշերը ժամը 3:56: Արդեն 4-ն է լի-
նում. դժոխքից ներս մտնենք մենք:
Լախլան Ֆերգասդենը իր բաց կապույտ շոտլանդական աչքե-
րով խորը նայեց ինձ ու հանդարտ քաշեց ծուխը: Նա հանդարտ
քաշում էր ծուխը, արտաշնչում ու բավական էլեգանտ՝ ասեմ ձեզ:
Ես նրանից հետ չէի մնում: Պակաս էլեգանտ էլ ես չէի քաշում
Մոնթե Կառլոն: Մոտավորապես 6 րոպե, մենք լուռ մրցում էինք
ծուխը քաշելու էլեգանտության մեջ: Դրանում երկուսս էլ ֆիլիգրա-
նության էինք հասել:
- Ես բիզնեսմեն եմ: Քաղաքական գործիչ էլ, հասարակական
էլ, ֆիլանտրոպ էլ, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր անգլիական
աշխարհի ներկայացուցիչ: Պատրաստվում եմ Ռուսաստանում մեծ
ներդրումներ անել՝ նավթային և հյուրանոցային ոլորտներում: Լավ
է, որ Ռուսաստանից ես: Բավական երիտասարդ ես: Կոնկրետ ի՞նչ
բիզնես ես անում:
- Առևտուր, ռեստորաններ, մետաղներ՝ գունավոր և սև, նավթ:
- Ի՞նչ նավթ:
- Յուգորսկնեֆտ:
- Յուգորսկնե՞ֆտ: God damn! Զարմացրի՛ր: Ի՞նչպես է քո անու-
նը չեմ լսել: Անհնար էր չլսելը:
117
- Չեմ սիրում ոչ մի տեղ երևալ: Հակառակ դեպքում մի խոճկոր՝
այն թփի հետևից պիտի նկարեր ինձ: Այսպես ազատ եմ: Որտեղ
կուզեմ կգնամ, որ փողոցից կուզեմ պաղպաղակ կառնեմ ու լիզելով
կքայլեմ:
- Լավ ես մտածել, ինչ խոսք: Ինդոնեզիայում ZeelandOil-ը
Idahogroup-ի հետ նավթ է գտել, տեղյա՞կ ես:
- Հա գիտեմ, մերոնք հիմա Ջակարտայում են:
- Ե՞րբ հասցրիք: Ես մեկ շաբաթից պիտի մեկնեմ:
- Ինձ ես ասում, բայց ես էլ քեզ չգիտեմ: Թե նավթային բիզնե-
սում էդքան լրջորեն կաս, պիտի իմանայի:
- Ես էլ լավ թաքնվել գիտեմ: Իմ փոխարեն Արթուր Մքմասթե-
րին էլ հո գիտես:
- Հա գիտեմ, փաստորեն, քո համար է աշխատում:
- Իրար հետ ենք աշխատում, Արթուրն ավելին է, քան իմ աջ
ձեռքը: Անկեղծ ասա՝ ի՞նչ հույս ունես:
- 5 տոկոս՝ նվազագույնը:
- Չեն տալու քեզ էդքան: Ես հազիվ 3 եմ ուզում:
- Կտա՛ն: Համենայն դեպս ամեն ինչ կանենք, որ տան: Քեզ էլ
մի հինգ կտան, Արթուրը բավական խելացի է աշխատում:
- Դու չե՞ս վախենում կորցնել կապը հասարակության լայն շեր-
տերի հետ:
- Ժամանակ կար, որ վախենում էի, հիմա չէ: Հիմա զգում եմ,
որ ամեն ինչի վրա արդեն սկսում եմ թքած ունենալ: Ու դա շատ
մութ տեղ է ինձ տանում: Դու ավելի հասուն ես ու փորձառու: Ի՞նչ
ես կարծում էս ամեն ինչի մասին:
- Դաժան է,- պատասխանեց Ֆերգասդենը ու մի լավ ծուխ քա-
շեց,- գիտես, ես արդեն կորցրել եմ կապը հասարակության հետ:
Ես չգիտեմ, թե սովորական մարդիկ ինչով են ապրում: Զգայական
մակարդակում օտարացել եմ, թեև գիտակցական մակարդակում
գիտեմ, թե ինչով են զբաղված նրանք, կամ ինչով շնչում:
Երկակի զգացմունք է: Մեկ ափսոսում եմ, որ կտրվել եմ հասա-
րակ մարդկանցից, մյուս կողմից՝ ինչ լավ է, որ նրանց հատուկ՝
առօրյա մանր խարդավանքներից հեռու եմ, հասկանո՞ւմ ես: Արդեն
118
տասնամյակներ, որևէ մեկը չի փորձել ինքնահաստատվել ինձ
վրա: Ես շփվում եմ մարդկանց հետ, ովքեր ինքնահաստատման
կարիք չունեն: Որևէ մեկն ինձ չի փորձել խաբել մանր հարցերում:
Կար ժամանակ, երբ ինձ փորձում էին խաբել և երկու հատ ծամոն
ավել պոկել՝ քան իմ առաջարկածն էր: Նրանք ինձնից մեկի փոխա-
րեն կարողանում էին ստանալ 2-ը, ու դա նրանց գերագույն հա-
ճույք էր պատճառում:
Այստեղ ինքնահաստատման ինչ-որ բնազդ էր գործում՝ նրանք
կարողանալով ավելին պոկել, ներքուստ հրճվում էին: Հրճվում էին,
որ կարողացան խաբել, որ իրենց գերազանցությունն ապացու-
ցեին: Բայց իրականում անբավարարվածության ավելի կատաղի
դոզա էին ստանում:
Ես ուշադիր հետևում էի նրանց… Ես ուշադիր հետևում էի
նրանց: Դա այնքան գրավիչ էր, գրողը տանի: Հասկացա, որ
մարդկության պատմությունը մի խոշոր չափով ինքնահաստատում-
ների շարք է: Անդադար, ամեն քայլափոխի մարդիկ կարիք էին
զգում ինքնահաստատման: Ես հանդիպել եմ մարդկանց, որ ինչ-որ
կենցաղային իրադրության մեջ, երբ սխալ էին պատասխանում իմ
որևէ հարցի, կամ հասարակ խոսակցության մեջ լեզվի սայթաքում
էին թույլ տալիս, գնում էին տուն, ամբողջ գիշեր չէին քնում, և հա-
ջորդ առավոտ անամոթաբար գալիս ու երեկվա դեպքը հիշեցնելով՝
փորձում էին հիմնավորել, որ իրենք իրականում ճիշտ էին և որ ի-
րականում ինչ-որ բան թերի էին հասկացել և այդ պատճառով էին
սխալ պատասխանել կամ սխալ դրսևորվել: Սա խայտառակություն
է: Սա գրեթե բերեց նրան, որ ես ատեմ մարդկանց: Մարդկանց ա-
տելուց փրկեց մեկ այլ շրջապատ գնալը, որտեղ չկային մանր ինք-
նահաստատվողներ: Լավ, գոնե խոշոր բաներում կարելի էր համա-
կերպվել այդ մղմանը: Այդ ամենը ծայրաստիճան նողկալի էր: Ես
չէի կարող մտնել նեղ խոսակցության մեջ, ու իմ լռելը ավելի էր ագ-
րեսիվացնում նրանց: Զսպվածությունը որևէ կերպ հարգանք չէր
ներշնչում: Ես պետք է սկսեի վիրավորել, կոպիտ լինել, ջարդել:
Միայն այդ լեզուն էին հասկանում նրանք: Բայց ես չէի հասկանում
այդ լեզուն: Ընդհանրապես նկատեցի, որ գռեհիկ մարդիկ հեշ-
119
տությամբ զիջում են պատասխան գռեհիկությունից: Լկտի մարդիկ՝
հեշտությամբ պարտվում ու ինքնահաստատման ձգտողները շատ
պարզորեն ենթարկվում էին, երբ հանդիպում էին իրենցից ավելի
լկտիների ու ինքնահաստատվողների:
-նույնը ինձ մոտ է, պարոն Ֆերգասդեն: Ես այսօր վերջնակա-
նապես քանդեցի հասարակության հետ իմ կապը: Այլևս չեմ կարող
ապրել մի կյանքում՝ որտեղ ամեն վայրկյան մանր քարեր են դնում
ճանապարհիդ: Ես հոգնեցի այդ քարերը դեն նետելով ու դրանց
վրայով անցնելով: Իմ արժանապատվությունը վիրավորված է:
Մտել եմ մի ոլորտ, որտեղից հետդարձի ճանապարհ չկա: Ու
վստահ եմ՝ սա կործանման ճանապարհն է: Այժմ ես ուրիշ եմ:
- Ե՞րբ ես թռչելու Ջակարտա:
- Չգիտեմ, ենթադրում եմ մեկ ամսից:
- Թմրադեղեր օգտագործո՞ւմ ես:
- Չէ:
- Ինդոնեզիայում լավ բաներ կան: Կարող ենք փորձել: Վատ
բան չի, հավատա՝ եթե չես չարաշահելու:
- Երբեմն ես ուզում եմ ուղեղս անջատել, կյանքը գնալով ան-
տանելի է դառնում, երևի կօգնի:
- 1972թվականն էր: Մալայզիայի ջունգլիներում էի: Ինձ պետք
էր վերբեռնվել: Արդեն երեք ամիս կտրված էի աշխարհից ու Աստ-
ծուց մոռացված անտառներում էի: Ընդամենը մի մաչետե ունեի և
վերջ: Նիհարել էի ահավոր: Քիչ բան էի կարողանում ուտել՝ խո-
տեր, տերևներ, մանր կենդանիներ, վատ եփած կամ ընդհանրա-
պես չեփած, առանց աղ ու հաց: Մի խոսքով, լրիվ բարակ տղա էի
դառել: Քնում էի ծառերի վրա՝ վագրերից պաշտպանվելու համար:
Բայց այնտեղ էլ երբեմն օձեր էին լինում: Ես սովորեցի քնել կիսա-
բաց աչքերով, սովորեցի քնի մեջ զգալ վտանգը ու միանգամից վեր
թռչել: Ես դարձա՝ մաքուր մարդ: Միտքս մաքրվեց ամեն տեսակ
կեղտից: Մշտական սովը, սարսափելի վախը սպանեցին իմ մեջ
այսօրվա մարդուն: Ամեն վայրկյան մեռնելու գիտակցությունը երկ-
րորդ ամսից վերացավ արդեն, ու ես ամբողջությամբ տրվեցի
բնազդներին: Դարձել էի քայլող ոգի: Ջունգլիներում երկինքը
120
ծածկված է խիտ սաղարթներով ու դժվար է լինում աստղերը տես-
նել, իսկ ինձ պետք էր դա: Ինձ մոտ նախամարդու նման ձգտում ա-
ռաջացավ տեսնել տիեզերքը, ու ես բարձրացա ամենաբարձր ծա-
ռերը՝ ընկնելու վախն ավելի թույլ էր տիեզերքին հպվելու անհա-
գուրդ պահանջից:
Ծառի վերին ճյուղերից ես տեսա տիեզերքը, տիեզերքը ինձ
կլանեց: Ամենավառ զգացումներից էր դա: Ես տեսել եմ Աստծուն:
Ես աղքատ ընտանիքից չեմ: Ես գերհարուստ ընտանիքից եմ:
Շոտլանդիայի կեսը մերն է, էլ չխոսենք Հնդկաստանի ու Արևելյան
Ասիայի անսահման հարստությունը, որ դարերով հոսել է տոհմիս
գրպանը: Միհրան, դու չգիտես, դա ինչ է: Դու չգիտես, թե ինչ է
300 տարի միլիարդատեր լինել: Գիտե՞ս մարդիկ ինչ հոգեբանու-
թյուն են ունենում նման դեպքերում: Ո՞վ են նրանք, ինչ են մտածում
աշխարհի մասին, կարո՛ղ են արդյոք հասկանալ օրվա հացի
հետևից ընկած մարդուն, իսկ վերջինս՝ նրանց: Ես զգացի, որ ինձ
պետք է մաքրվել ամեն ինչից ու սկսել զրոյից: Ինձ մաքուր տախ-
տակ էր պետք, որը կարող էի ստանալ միայն մի դեպքում: Ես կա-
րողացա առանց ոչ մի բանի 5 ամիս ապրել անտառներում:
Անորոշության մեջ: 5 ամիս ես չգիտեի, թե որտեղ եմ, չգիտեի, թե
վաղը բացվելո՞ւ է, թե՞ ոչ: Թունելի վերջում լույս բացարձակ չկար,
ու ոչ մի ապուշ թող երբեք չասի, թե թունելի վերջում միշտ լույս կա:
Ֆերգասդենը հուզված կռացավ դեպի ինձ:
- Լսի՛ր ինձ տղաս, երբեք չասես, թե թունելի վերջում լույս կա:
Լախլանը կատաղած բռնեց օձիքիցս ու վեր քաշեց:
- Այդ ճղճիմ արարածներից ո՛չ մեկը, լսում ես, ո՛չ մեկը, ո՛չ էլ
դու, ո՛չ էլ այնտեղ կանգնած ապուշ շվեյցարը, ոչ մի անգամ չեք
եղել իրական թունելում: Իսկական թունելը մի ահավոր տեղ է,
որտեղ մարդիկ խելագարվում են կամ դառնում հանճարներ:
Իսկական թունելում հայտնվածները երբեք այնտեղից դուրս չեն
գալիս: Նրանք անհանգիստ ոգիներ են, նրանք իրենց պատեպատ
են տալիս, նրանք պատմության մեջ հայտնի են որպես հուսահատ
ասպետներ, որ խառնում են աշխարհը՝ ներսում կրելով ողբերգութ-
յուն, ու տանջանք, որից հաճույք են ստանում: Նրանք այնտեղ են,-
121
Ֆերգասդենը գժված ցուցամատը ցցեց վերև,- նրանք մարդիկ են,
որ ոչինչ չունեն: Ոչ մեկ նրանց չի սիրում: Ոչ մեկ կապված չէ նրանց
հետ ու դա դատարկ է դարձնում իրենց՝ իրենց համար: Դու ունես
որևէ բան, երբ այդ որևէ բանը ունի քեզ: Դու չունես սիրած էակ,
եթե միայն դու ես նրան սիրում: Բայց կունենաս՝ եթե նույնիսկ
միայն նա սիրի քեզ: Դու չունես փող, եթե փողը չունի քեզ: Դու չու-
նես կյանք, եթե կյանքը չունի քեզ:

Ես սարսափեցի Ֆերգասդենի աչքերից, դրանք դողում էին


լցված ահարկու մի բանով, որը երբեք չեմ կարող նկարագրել: Չո-
րացած թուքս կուլ տվեցի: Չգնաց:
Գիշերը ժամը 5:48 էր: 5:49: 5:50: 5:51: 5:52: 5:53: 5:54: 5:55:
5:56: 5:57: 5:58: 5:59 Տեր Աստված… Անիծված լինեմ ես: Ամեն ա-
ռավոտ ես զարթնում եմ գրողի տարած խելահեղ գիշերներից հե-
տո, ու չեմ կարողանում հասկանալ կատարվածը իրակա՞ն էր, թե՞
ոչ: Ես ապրում եմ երկակի կյանքով, չգիտեմ՝ որն է ցնորք, որը ի-
րական: Ես հիմա չգիտեմ, իրակա՞ն է արդյոք այն գործը, որն ա-
նում եմ, իրակա՞ն է արդյոք անունս, իրակա՞ն է արդյոք, որ ապրում
եմ, միգուցե վաղուց մեռել եմ: Իրակա՞ն էին արդյոք այն կերպար-
ները, որոնց հետ ծանր գիշերներին ունենում եմ այդ զրույցները:
Երազումս ինձ նորից այցելեց հովազը: Էլի ծուլորեն նստեց խո-
տերին, մեջքին պառկեց, պոչը խաղացրեց, թռավ նստեց մեծ քա-
րին ու նայեց: Էլի հորանջեց ու լպստեց բեղերը:
Օգոստոսի 12-ն է: Ես այսօր պիտի լինեի Համբուրգում: Տեղիցս
վեր թռա:

Մարդը՝ հետևում

Մյունխեն-Համբուրգ ճեպընթաց գնացքում խաղաղ է և թարմ։


Դաշտերն ու բնակավայրերը պատուհանով սահուն անցնում
են, իսկ իմ մտքերը՝ ոչ։
122
Նստարանները կապույտ թավիշով էին պատված, ու դրանց
վրա կարելի էր հարմար տեղավորված ամբողջ աշխարհն էլ անցնել,
միայն թե այդքան երկար մտածելու բան ունենաս, իսկ ես ունեի։
Նայեցի վագոնի դռան վերևում արագության ցուցիչին` այս
պահին 210կմ/ժ է ընթանում ճեպընթացը։ Մյունխենից Համբուրգ
ընդհանուր առմամբ 5:31 րոպեում է հասնում։ Վատ չէ։ Եթե ավելի
արագ ուզեի՝ կար ինքնաթիռ, բայց ես արագ չէի ուզում։

Մտածեցի, երբ 210կմ/ժ արագությամբ սլանում էի։ Հետաքր-


քիր է` մարդու մտքերը փոխվո՞ւմ են կախված արագությունից:
Աստիճանաբար անտանելի եմ դառնում։ Երբեմն մտքիս գալիս
է` կշփվեի՞ ինձ հետ եթե ուրիշ մարդ լինեի: Ոչ, չէի շփվի։
Եկա հասա մի հանգրվանի, երբ աղետ է ներսումս ու դարձել
եմ սարսափելի փակ։ Էլ ավելի փակ։ Եղել են պահեր, մեկ- երկու
անգամ, երբ հույս եմ ստացել ու գրեթե դառնում էի բաց…Մոտավո-
րապես 13-14 տարեկանից սկսեցի դառնալ ինքնամփոփ։ Տարինե-
րի ընթացքում դա խորացավ։ Կարճ ակնթարթներ շողեր երևացին
բացվելու, բայց ամեն ինչ ուրիշ ուղղությամբ էր գնում։
Հիմա էլ հնար չկա։

- Շա՞տ չես մտածում երիտասարդ,- մեծ բացված Շպիգել թեր-


թի հետևից՝ ինձ դիմեց մոտ մի 50 տարեկան պարոն։ Նա խոսեց
թերթի հետևից, առանց դեմքն ինձ ցույց տալու։
- Պարո՞ն:
- Հա. քե՛զ հետ եմ, ինձ թվում է՝ դու շատ ես մտածում,- նորից
առանց գլուխը թերթի հետևից հանելու՝ ասաց պարոնը։
- Ինչպե՞ս չմտածեմ, մտորելու չափազանց շատ բան կա։
- Դե լավ, մտածի՛ր։ Բայց արի իրար հետ մտածենք ու
բարձրաձայն։ Ո՞ւր ես գնում։
- Համբուրգ, իսկ դո՞ւ:
- Ֆուլդայում կիջնեմ, ափսոս, շատ երկար չեմ ուղեկցի քեզ։
Ինչի՞ ես մենակ:
- Իսկ դու ինչո՞ւ ես մենակ:
123
- Որովհետև պապս, հերս ու ես մեր ամբողջ կյանքն ենք տվել
էս երկաթուղու կառուցմանը։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ միտք է
դրվել այս ամբողջ ենթակառուցվածքների զարգացման մեջ։ Այլ
երկրներում հեշտ է` մեր ուղեղի աշխատանքը պատրաստի իրենց
մոտ կարող են կիրառել։ Իսկ ինչքան ջանք ենք թափել մենք զրոյից
ստեղծելու, ուղղակի օդից բռնելու այս ողջ տեխնոլոգիան։ Տեխնոլո-
գիա ստեղծելը ամենաբարդն է։ Դրա համար դարեր են անհրա-
ժեշտ։ Հասկանո՞ւմ ես չէ, ես ինչ եմ ասում,- նա շարունակում էր
թերթի հետևից խոսել,- որոշ մարդիկ ստեղծում են տեխնոլոգիանե-
րը, իսկ մնացածը աշխատում են կաղապարներով: Ստեղծի՛ր տեխ-
նոլոգիան, դա քեզ կբերի հաջողություն, փող, հռչակ: Բայց առանձ-
նահատուկ խելք պիտի ունենաս, որ կարողանաս տեխնոլոգիան
ստեղծել: Քեզ ժամանակ է պետք դրա համար:
Ի՞նչի ես դու մտահոգ: Դու համարում ես, որ ողբերգության
մե՞ջ ես:
- Ես մտածում էի մենության մասին: Հասարակությունից
կտրվելու մասին, ընդ որում գիտակցված:
- Ողբերգականը հակասությունն է, բախումը: Մեծագույն հա-
կասություններից մեկը անհատի և հասարակության բախումն է և
դրա արդյունքում հերոսի զոհվելը: Հերոսը զոհվելով հաստատում է
իր ուժն ու իր ազատությունը: Նա չի կարող չզոհվել, նա զոհվելու է
ամեն դեպքում՝ թե դեմ չգնաց հասարակությանը, կձուլվի ու կզոհ-
վի, իսկ եթե դեմ գնաց, չի կարող հաղթել՝ ուժերը չափազանց ան-
հավասար են: Բայց հերոսը չի կարող չգործել ու չխախտել որևէ
օրենք: Եթե մարդն ուզում է ազատություն՝ չի կարող այլ կերպ գոր-
ծել:
Սա ես չեմ ասում, սա գերմանական դասական փիլիսոփայու-
թյունն է:
Դու երբևէ գիտակցված բաժանվե՞լ ես ինչ-որ բանից կամ ինչ-
որ մեկից: Անիծե՞լ ես քեզ գիտակցված բաժանման հանգրվանին
հասնելուդ համար: Հոգիդ փլվե՞լ է, երբ այլ ելք չի եղել, քան քո իսկ
կողմից գիտակցված, քո կամքով բաժանվելը և հրաժեշտ տալը:
Սա նորից ես չեմ ասում, սա Գյոթեն է:
124
Պարոնը շարունակում էր առանց գլուխը թերթի հետևից հանե-
լու խոսել:
- Դու գիտես ինչ եմ խոսում ես, և որտեղից եմ խոսում: Հան-
գիստ եղիր, ես կարող եմ և՛ թերթ կարդալ, և՛ խոսել քեզ հետ: Հեշ-
տորեն: Հոսանքին հակառակ գնալն այնքան էլ հեշտ ճամփա չէ,
բայց դե, չես կարող: Ինքնանպատակ էլ չի: Հազար տարբերակ ու-
նես, ազատ ես, որն ուզում ես ընտրիր: Բայց միաժամանակ ազատ
չես ընտրության հարցում՝ էությունդ փակում է քո ազատությունը՝
թողնելով միայն մի քանի տարբերակ: Հիմա դա ազատությո՞ւն է,
թե՞ ոչ: Օրենքին հակառակ ես գնում, ուրեմն ազատ ես, իսկ կարո՞ղ
ես այլ ուղի ընտրել՝ ոչ, ուրեմն ազատ չես:
- Կարծում եմ ազատությունը սեփական գործողությունների
դրդապատճառը գիտակցելն է,- պատասխանեցի ես,- սա էլ ես չեմ
ասում, որքան գիտեմ Ռուդոլֆ Շտայներն է, եթե իհարկե ճիշտ եմ
հիշում:
Պարոնը ոչինչ չպատասխանեց և շարունակեց լուռ կարդալ իր
թերթը:
Ես թեքվեցի դեպի պատուհանը:
Գնացքն այժմ ընթանում է 245կմ/ժ արագությամբ:
Պարոնը թերթի հետևից նետեց.
- Մարդիկ սովորություն ունեն սովորելու լավությանը, և եթե
լավությունը կրկնվում է պարբերաբար, նրանց համար դա սովորա-
կան է դառնում և չեն էլ նկատում արդեն:
Մարդու բնույթի դեմ պայքարելն անիմաստ է: Մարդուն չպետք
է սովորեցնել լավին: Լավը պետք է հազվադեպ տաս, որպեսզի
գնահատել իմանան: Նրանք պետք է լավ վերաբերմունքի սով ունե-
նան: Իսկ երբ կտիրի սովը, դու կարող ես քո լավ վերաբերմունքը
թանկով վաճառել: Միևնույն է՝ մարդիկ չափազանց երախտամոռ
են ու այս դեպքում գոնե գին կունենա քո երախտիքը, ու կհարգեն
քեզ:
Մի բան պատմեմ՝ ես փոքրիկ ընկերություն ունեմ, որտեղ աշ-
խատավարձերը զգալիորեն ավելի բարձր են քան այլ ընկերութ-
յուններում: Ես ցածր որակավորում պահանջող աշխատանքներին
125
նստած իմ աշխատողներին վարձատրում եմ գրեթե այնքան, որ-
քան ստանում են այլ ընկերությունների լուրջ ինժեներները: Իսկ
աշխատողները չունեն որևէ շնորհակալություն: Նրանց թվում է, թե
հենց այդպես էլ պիտի լիներ, և դեռ ավելին են պահանջում, իսկ
աշխատաժամանակը ցանկանում են կրճատել: Նրանք սովորել են:
Իսկ երբեք չի կարելի մարդուն սովորեցնել հեշտ ձեռքբերումների:
Այդ դեպքում դու սրիկա կդառնաս նրանց համար:
- Գիտես,- վստահ առոգանությամբ շարունակեց նա,- քեզ ու-
զում են խաբել: Շատ զգուշավոր ու խելացի պիտի լինես չխաբվելու
համար: Նրանք ուզում են քեզ կոտրել ու սարքել իրենցից մեկը: Քո
խնդիրն է՝ չտրվել խաբկանքին:
Պարոնը թերթի լայն ու մեծ էջը թերթեց ու սկսեց հայել հա-
ջորդ էջին և զուգահեռ շարունակեց.
- Ցածր խավը առաջինը փորձում է բարձրին իջեցնել իր մա-
կարդակին այլ ոչ թե ինքը բարձրանալ, քանի որ այդպես ավելի
հեշտ է՝ երբեմն միակ հնարավոր տարբերակը:
Նրանք հնար չունեն: Նրանք շատ են ու համախմբվում են քո
դեմ: Նրանք իրար նման են, իրար հասկանում են և ցանկություն
ունեն ոչնչացնել առանձնացողին: Նրանք կհավաքվեն գիշերով,
կքչփչան, դավադրություն կմշակեն քո դեմ և մեծագույն բավակա-
նություն կստանան դրա իրագործումից: Քո խնդիրն է՝ նրանց ձեռ-
նաշղթաներ դնել, այսինքն՝ վերադարձնել բնական վիճակ: Նրանց
խնդիրն է՝ քեզ ոչնչացնել: Դու պիտի կորցնես քո էությունը: Ահա
նրանց տենչը: Եվ ամեն վայրկյան դրա վրա են աշխատում, իսկ դու
փորձում ես մեծահոգի լինել: Հիմա հասկացա՞ր, որ բացառվում է
քո մեծամիտ լինելը, կամ ուրիշի հանդեպ գերադաս լինելու գիտակ-
ցում ունենալը:
Դու պիտի խաղաս: Չխաղալու դեպքում միակ խաղացողը ի-
րենք են՝ իրենց կանոններով, հետևաբար հաղթողն էլ իրենք են:
Խաղա՛:
Խաղա քո կանոններով: Երբ սկսես քո կանոններով խաղալ,
նրանք մոլորվելու են, որովհետև անընկալունակ են քո կանոննե-
րին: Դու նրանցից բարձր չես, բայց դու ուրիշ ոլորտից ես: Չես կա-
126
րող համեմատել անհամեմատելին: Նուռը գառի հետ չես կարող
համեմատել:
Երբ խաղաս քո կանոններով, նրանք երջանիկ կլինեն, որով-
հետև չեն գիտակցի պարտությունը: Սա ապակի է, որի մի կողմում
դու ես, և միայն դու ես տեսնում մյուս կողմը: Տուր նրանց այդ
թմրադեղը, թող երջանիկ լինեն: Թող փող աշխատեն, թող պաշ-
տոն ունենան, լավ համալսարան ավարտեն: Շնորհակալ կլինեն՝
երաշխավորում եմ: Բայց լսիր ինձ, թմրադեղը քոնն է, ապակու
հետևից էլ միայն դու ես տեսնում: Ո՞րքան պիտի կրկնեմ այս ամե-
նը, մինչև որ հասկանաս:
Պարոնը գրեթե ճմռթեց թերթի էջերը՝ մատներով ուժեղ սեղմե-
լով դրանք:
- Մենք չպիտի թույլ տանք նրանց հաջողելու: Նրանք ի վիճակի
են միայն հավասարեցնելու, ուրիշ ոչ մի բանի,- նա թերթեց ևս մեկ
էջ և այս անգամ մեկ այլ տոնով շարունակեց, կարծես գրքի հա-
ջորդ գլխին անցավ:
- Ես հանդես էի գալիս թույլի դիրքերից: Ուժեղի դիրքերից վա-
տությունը ավելի գնահատվող է: Ինչպես տեսնում ես, այլ ոլորտից
մարդու հետ խորացված շփումը քեզ կազմաքանդում է և ոչնչաց-
նում քո արժեհամակարգը:
Տեր Աստված, ընդունի՛ր իմ խորին շնորհակալությունը այս մի
կտոր հացի համար, որ օգնել ես աշխատելու: Երախտապարտ եմ
քեզ ընձեռված հնարավորության համար, և նրա համար, որ հեռու
ես պահել հացին կարոտ լինելուց ու սովահար գիշերելուց: Ամեն:
Ֆուլդայում պարոնը իջավ, բայց ես այդպես էլ նրա դեմքը չտեսա:
Նրա փոխարեն նստեցին երկու ուսանողուհի: Բայց դե ես հո
հավես չունեի հետները խոսեի: Թիկն տվեցի պատուհանին և նս-
տարանին ու կեղծ քնեցի:
Ուսանողուհիները, ցավոք, շատախոս դուրս եկան: Գոնե գեր-
մանուհի լինեին, ու ես ոչինչ չհասկանայի իրենց խոսքերից՝ այդ-
պես չէի լարվի: Նրանք Ամերիկայից էին և շան հացը կտրող:
Խոսեք, շատախոսեք: Ես ձեզ չեմ լսում: Ծոցագրպանիցս հա-
նեցի նկարը ու նայեցի: Աղջիկների ուշադրությունը սևեռվեց վրաս:
127
Ես նայեցի նրանց սաստող հայացքով ու նրանք հասկացան, որ
պիտի առանց ինձ նայելու շարունակեն իրենց թեժ զրույցը:
Ես նկարին նորից նայեցի, դրեցի ծոցագրպանս ու դուրս եկա
ծխողների համար նախատեսված հատված: Մոտս սիգարետ չկա,
չէ՞ որ ես ծխող չեմ:
- Ինձ մեկ հատ սիգարետ կտա՞ք, խնդրում եմ,- հարցրի արևա-
յին ակնոցներով ծխող մի երիտասարդից:
- Իհարկե, վերցրու որքան կուզես,- ինձ մեկնելով տուփը՝ առա-
ջարկեց երիտասարդը:
- Մերսի, ապեր:
Կպցրի սիգարետը, մյուս ծոցագրպանից հանեցի թուղթը ու
սկսեցի կարդալ: Կարդալ ու ծխել:
Դրեցի ծոցագրպանս ու հանեցի արևային ակնոցները: Դրեցի
աչքերիս:
- Լավ է չէ՞ ակնոցներով,- ինձ թեթև խնդալով դիմեց երիտա-
սարդը:
- Հաաա, լավ է, բա ինչ:
- Դե ես գնացի, դու ծխիր՝ նոր ես եկել:
- Հաջող, ապեր:

Հաննովեր, Բրեմեն, Համբուրգ:

Երկու ժամ ծխարանում եմ եղել:


Ահա և Հարբուրգ կայարանը: Դե ինչ, մեզ պետք է ուղիղ Ֆ-
րիդրիխ- Էբերտ Դամմ փողոցի սկզբում գտնվող հանրային այգին:
- Տաքսի՛: Քշի՛ր այս հասցեով: Նրան մեկնեցի փոքրիկ թղթի
կտորը՝ հասցեով,- քշիր եղբայր, քեզ լավ վարձահատույց կլինեմ:
- Շնորհակալություն, պարոն, ինչքան գրեց հաշվիչին՝ այդքան
էլ կտաք: Սա տաքսի է, այլ ոչ թե փողոցից բռնած մեքենա, որին
պետք է համոզել, որ տեղ տանի:
- Կապ չունի, ես քեզ վարձահատույց կլինեմ ըստ պատշաճի:
Համբուրգը գեղեցիկ քաղաք է, մի՛ շտապիր, բայց միևնույն ժամա-
նակ ոլոր- մոլոր ճամփեքով չտանես: Սա Մեծն Համբուրգն է: Հան-

128
զայական Լիգայի փառքն ու պսակը: Սա Մեծն Համբուրգն է, հսկա-
յական առևտրային ու քաղաքական կենտրոն: Տեսնո՞ւմ ես հին
շենքերը, ինչքան ոգի կա դրանց մեջ, ինչքան պատմություն ունեն
դրանք: Ես միշտ մտածել եմ, թե այս միլիոնավոր զբոսաշրջիկնե-
րից քանի՞սն է գալիս Համբուրգ՝ տեսնելու Հանզան:
- Ես Հանզայից բան չեմ հասկանում, պարոն, ներեցեք: Բայց
ձեզնից կվերցնեմ այնքան, որքան որ գրեց հաշվիչին: Դա իմ
սկզբունքն է: Գիտես, բոլորը քեզ կպատասխանեն, որ այո, ինչ
վատն են մարդիկ, որ ուզում են իրենց շահը առաջ տանել՝ խաբե-
լով ու գցելով… այնինչ ոչ մեկ չի ընդունի, որ հենց ինքը ևս խաբող
ու գցող է: Երբ ես ձեր մոտ ասում եմ, որ մարդիկ շուլեր են, դուք
ինչի՞ չեք ասում «Կներես ես էլ եմ այդ շուլերներից մեկը, փոքրուց
եմ վարժվել դրան»: Ընդունի՛ր, որ կեղտ ես: Ես գիտեմ, որ ինքս
կեղտ եմ՝ դա ընդունում եմ: Մենք օրինակ, ընկերներով իրար գցում
ենք, գիտենք դրա մասին ու շարունակում ենք ընկերություն անել:
Եվ թող ոչ մեկ չասի, թե իր ընկերներին չի խաբում՝ դա մեղանչում
կլինի արդարության առաջ: Նման պարագայում, եթե մեկը խոսի
ազնվությունից, արդարությունից ու դիմացինի նկատմամբ անկեղծ
լինելուց, ես ուղղակի թարս ապտակ կհասցնեմ: Չեմ հավատում ոչ
մեկին, ու դրա իրավունքը ունեմ: Բայց ես իրենցից լավն եմ, պա-
րոն, որովհետև այս ամենը գոնե գիտակցում եմ:
Տաքսիստը շատ թեժ խոսեց, ինչ խոսք, երևում էր, որ ասելիք
ունի կուտակած:
- Մենք արդեն Հանրային զբոսայգու դիմացն ենք: Աջի վրա
կանգնում եմ, այ այսպես:
- Դե մնաս բարով: Անունդ ի՞նչ էր:
- Կլաուս: Կլաուս ֆոն Շլիֆեն:
- Պարոն ֆոն Շլիֆեն, սա իմ վարձը քեզ,- նրան տվեցի 1200
դոլլար,- Սա վճար չէ փոխադրման համար: Ես էլ իմ սկզբունքներն
ունեմ, ու երբ կարևորում եմ մարդուն՝ փորձում եմ նվազագույն
ձևով գնահատած լինել:
Իջա այգու դիմացի մայթին՝ փողոցի հակառակ կողմում: Ման
եկա գտա լուսացույցով կարգավորվող անցում և սպասելով հե-
129
տիոտնի համար կանաչին՝ անցա փողոցը: Այգին շատ մեծ էր: Դե
արի և Քվինտուս գտիր այստեղ:
Ձեռքերս գրպաններս մտա այգին և սալապատված ճանա-
պարհներով սկսեցի քայլել: Որոշեցի նստել մի նստարանի և սպա-
սել նրան:
Այգում բավական սպասեցի Քվինտուսի հայտնվելուն, իսկ մինչ
սպասում էի, հասցրի հետևել լճակում սահուն անցնող բադերի շա-
րասյանը և հեծանվով զբոսնող երեխաների՝ իրենցից մեծ երեխա-
ների հսկողության ներքո:
- Ողջո՛ւյն,- Քվինտուսը բարևեց ինձ ու նստեց կողքս:
- Բարև, ինչպե՞ս ես: Ո՞նց էլ գտար ինձ:
- Հեշտ չէր, երկար ման եկա: Մտածում էի՝ դու էլ ինձ ես ման
գալիս:
- Հա, ես էլ ման եկա ու որոշեցի նստել. միևնույն է, դու կգտնեիր
ինձ ու գալիս ես այն ժամանակ երբ դադարել են սպասելուց:
- Մեր գործը հետաձգվում է: Անկանխատեսելի հանգամանք-
ներ ծագեցին:
- Ի՞նչ է եղել, ձախողո՞ւմ է,- մի փոքր անհանգստացած հարցրի
ես և հացի փշրանքները նետեցի լճում լողացող բադերին:
- Չէ ի՞նչ ձախողում, ժամանակավոր խոչընդոտներ կան, որ
ստիպեցին հետ քաշվել՝ առժամանակ: Բելգիական ոստիկանութ-
յունը ինչ-որ բաների հոտ է առել: Ամբողջ օրը սկսել են հսկել կա-
ցարանիս դիմացը: Բայց ավելին չգիտեն, այլապես միանգամից
կձերբակալեին: Հիմա պետք է մոռանալ գործի մասին, մինչև
կանցնի մի քանի ամիս ու ես արդեն առանց քեզ զգուշացնելու կա-
նեմ՝ ավելորդ ապացույցներից խուսափելու համար:
- Հեչ լավ չի: Հաստա՞տ լուրջ բան չկա: Ոստիկանությունը այս-
քանով սահմանափակվե՞լ է:
- Հաստատ, վստահ եմ, ուղղակի կասկածներ ունեն, այն էլ՝ ոչ
մեր գործի հետ կապված: Կշրջեն կհսկեն, կտեսնեն բան չկա, կդա-
դարեն հետևել: Երկու- երեք ամսվա հարց է:
- Լավ, ուրեմն ավելի լավ:
- Ե՞րբ ես վերադառնում Պետերբուրգ:
130
- Երկու օրից, էլ հավես չկա մնալու՝ գործերը կիսատ են: Համ-
բուրգում դեռ թեթև հարց կա:

***
Առավոտյան զարթնեցի հասարակաց տանը, որ կոչվում էր
«Պլատոնյան սեր»:
Աղջկա թևը վրայիցս մի կողմ դրեցի ու հանգիստ վեր կացա
մահճակալից։
Կանգնեցի լուսամուտի դիմաց: Համբուրգը կատարյալ ամռան
մեջ էր։
Կպցրի Քամելը ու մի ծուխ քաշեցի թոքերս` անմիջապես ան-
զուսպ հազալով. ես ծխող չէի, բայց մի ծուխ էլ քաշեցի ու գլանակը
վերջացրի։
Աղջիկը ձայն տվեց հետևից` ըստ երևույթին նենգ ծխից էր
զարթնել։
- Գոնե հիմա մի բան կլինի՞ մեր մեջ, թե՞ էլի ամբողջ գիշերվա
նման շարունակելու ենք ուղղակի զրուցել։ 1500 մարկ ես ի վերջո
տվել…
- Գիտես, այն ինչ դու ես սպասում` 50 մարկով է լինում, ճիշտ
ես։ Իսկ զրուցելու համար, ես պատրաստ եմ 2000 էլ տալ։ Դա է
դժվար գտնելը... Եվ ընդհանրապես, ի՞նչ ես անում դու այստեղ, քո
նման պայծառ աղջկա տեղը համալսարանն է։ Վերցրո՛ւ պայուսա-
կիցս որքան կուզես, ձեր բորդելը փակ է բոլորիդ համար, ես այն
գնել եմ ու մինչ կիրակի հողին կհավասարեցվի:
- Հերթական բարեգործն ես հայտնվել հա՞: Գիտեմ ես ձեր
նմաններին:
- Լսի՛ր աղջիկ, մի՛ երկարացրու և արագ անհետացիր այստե-
ղից: Փողը չմոռանաս:
- Զզվում եմ ձեզնից,- ագրեսիվ, բայց միևնույն ժամանակ ա-
լարկոտ պատասխանեց աղջիկը ու սավանով փաթաթված վեր կա-
ցավ մահճակալից: Սև ճամպրուկին չմոռացավ մոտենալ: Բացեց ու
միջից հանեց փողով երկու կապոց ու զարմացած ձայն տվեց ինձ:
Ես շարունակում էի դուրս նայել ու չշրջվեցի միայն գլխով մի փոքր
ներքև ու ձախ նայեցի:
131
- Սրանք ի՞նչ փողեր են:
- Իմ փողերն են, ավելորդ հարցեր մի՛ տուր, վերցրո՛ւ և դո՛ւրս
գնա:
- Ինձ չհրամայե՛ս, լսո՞ւմ ես՝ չփորձվե՛ս:
Ես կատաղեցի, արագ պտտվեցի ու մոտեցա: Շատ մոտ կանգ-
նեցի ու սպառնալից հայացքով նայեցի նրան: Եթե երկու վայրկյան
ավել լուռ նայեի՝ նա սրտի կաթված կստանար:
- Հիմա ուշադիր լսի՛ր ինձ ու ծպտուն չհանե՛ս, թե չէ հենց այս-
տեղ կսպանեմ ու կթաղեմ: Ոչ մեկ չի էլ հետաքրքրվի, թե ինչ-որ մի
փողոցայինի ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ սատկացրել է ու հետքերը
կորցրել:
Նա վախեցած՝ ձայնը կտրած նայեց ինձ: Ես շարունակեցի:
- Դու հրաժարվել ես կյանքին նայել կողքից։ Այդ իսկ պատճա-
ռով քո համար կյանքում սովորական են թվում ամենագռեհիկ ու
զզվելի երևույթները։ Այնինչ դա չի սովորականը։ Սովորականը այն
է՝ ինչ ես եմ անում։ Ես գտել եմ փոշով ծածկված մի մաքուր հոգի ու
պիտի մաքրեմ այն։ Ես ուզում եմ քեզ ցույց տալ, որ դու լույս ես, ու-
զում եմ տեսնել քեզ բարձրում։
- Բայց ինչպե՞ս: Դու ինձ չես ճանաչում։ Չեմ հասկանում՝ ինչ-
պե՞ս կարող ես ինձ այսքան վստահել։
- Ուզում եմ անմնացորդ հավատալ առաջին պատահած մեկին։
Չեմ մտածում ուրիշ բանի մասին։ Մինչև վերջին գրամը անմնա-
ցորդ հավատում եմ քեզ, վստահում եմ ու գիտեմ, որ դու բյուրեղյա
մաքրության աղջիկ ես։ Դու չգիտես դրա մասին։ Քեզ կներշնչեմ,
որ ամենալավն ես, ու դա կօգնի, հավատա՛։ Դու վերագտնելու ես
քո թագուհու էությունը։ Իսկ հիմա ռա՛դ եղիր, ես ուզում եմ մենակ
մնալ:
Նա արագ հեռացավ՝ հետը տանելով երկու կապ գումար:
Մոտեցա լուսամուտին ու արագ բացելով՝ սկսեցի խորը շնչել
մաքուր օդը:
Միհրանը արմունկենրով հենվեց լուսամուտագոգին ու գլուխը
կախելով երկու անգամ ծանր հոգոց հանեց ու սկսեց ճակատը ա-
փով տրորել:
132
- Գեղարվեստական պատումները փողոցային աղջիկների մա-
սին՝ ամբողջովին սուտ են: Նրանք չեն կարող լավը լինել:

Աուդի S8

Մարդու կյանքում լինում են բաներ, որոնք ստեղծված են հենց


իր համար: Շոր, կոշիկ, տուն, ուտելիք, մարդ, երաժշտություն:
Ամեն ինչով դրանք քոնն են ու ոչինչ ավելորդ չէ դրանց մեջ ու ոչինչ
պակաս չէ դրանց մեջ: Այդպիսին էր ինձ համար Audi-ն, ավելի
ճիշտ Audi A8-ը, կամ S8-ը, կամ գերմանացիների ասած՝ Audi S
Acht-ը: Ես՝ էլ Մերսեդես չէի սիրում: Audi-ն մեքենա է, որում առկա է
գերմանական լույսի ու ստվերի գույները: Գնացե՛ք Բեռլին կամ Ին-
գոլշտադտ՝ տեսնելու համար այդ լույսն ու ստվերը: Սա մեքենա է,
որի մեջ առկա է Հեգելի դիալեկտիկան, Կանտի մաքուր բանակա-
նությունը, Նիցշեի գերմարդը, սա մեքենա է, որի յուրաքանչյուր
գիծ այնպիսի զորեղ նրբագեղությամբ է տարված, որ կարելի է տա-
նել միայն Ռիխարդ Վագների հնչյունների ներքո և Ալբրեխտ Դյու-
րերի վրձնով: Մերսեդեսը գուցե ավելի լավն է, բայց մարտահրա-
վեր նետողը Աուդին է: Երբեք չեմ սիրել բացարձակ հեղինակութ-
յուններին՝ ինձ միշտ գրավել են հեղինակություններին մարտահրա-
վեր նետողները, որակյալ մարտահրավեր նետողները, ավելի
բարձր արժեքներ թելադրողները:
Աուդին ունի զուսպ դիզայն, բայց այդ դիզայնը չի ձանձրաց-
նում, չի ստիպում սիրել իրեն, չի պարտադրում էներգիա ծախսել ի-
րենով հիանալու համար: Այն ուղղակի կա, ու դու վստահություն ես
զգում մոտենալով նրան: Դա գալիս է նրա ազնվական ոգուց:
Միայն պետք է նայել կարմիր S8 գրությանը՝ ջերմափոխանակիչի
ծածկոցի վրա: Համեստ այդ գրությունը, անսահման հմայք է տա-
լիս, ինչպես սև սուրման կարող է տալ արաբ աղջկան: Ձևերի հա-
մաչափությունը կատարելության է հասցված: Այն հավասարակշռ-
ված է: Այն կարող է հաղթել բոլորին ու ցանկացած ժամանակ, բայց

133
չի հաղթում միշտ, որովհետև չի սիրում բացարձակ հեղինակութ-
յուն, որովհետև բացարձակ հեղինակությունը մահ է: Ի՞սկ ինչ ասել
Quattro համակարգի մասին: Ամենակատարյալ լիաքարշակման
համակարգն է, որ երբևէ ստեղծվել է ավտոմոբիլաշինության մեջ:
Դա այն համակարգն է, որ կարող էր ստեղծվել միայն պրուսական
ռազմական մեքենայի ժառանգորդությամբ: Երբ փողոցում տեսնում
ես Աուդի, դու շրջվում ես նայում, երբ կա Աուդին՝ դու այլևս ոչ մի
ուրիշ մեքենայի չես նայում, երբ ունես Աուդի, դու չես ափսոսում, որ
Մերսեդես չես գնել, երբ ունես Աուդի, դու ցանկանում ես անընդ-
հատ նայել նրան, երբ ունես Աուդի, դու հուզվում ես՝ երբ մոտենում
ես բացելու դուռը:
Ես զգացի, որ իրականում նկարագրում եմ ԱՅՆ աղջկան:
Սև Աուդի S8-ը Համբուրգից ինձ տանում էր Էսսեն: Գիշեր էր,
իսկ գերմանական ավտոբանը լուսավորված էր բարձր սյուներից
ցրվող լույսերով: 105 կմ/ժ-ը դեռ լավ է: Ճանապարհի մեջտեղով
հանգիստ ընթանում էի: Կարելի է մի փոքր բացել լուսամուտը, որ-
պեսզի արագությունը զգացվի: Ամեն սյան կողքով անցնելիս՝ մեքե-
նայի շարժիչի ծածկոցը ակնթարթորեն ավելի լուսավոր էր դառնում
ու նորից մթնում: Դրանք ակնթարթային փայլատակումներ էին, ո-
րոնք ինձ ուղեկցում էին ճանապարհի ամբողջ ընթացքում: Միացրի
մեքենայի մագնիտոֆոնը: Audi-ն օգտագործում է Bang and Olufsen
ձայնային համակարգ: Փոքրիկ Դանիան կարողացել է տեխնոլո-
գիական ցատկ կատարել ու ստեղծել այդպիսի մի հրաշք, որը տե-
ղադրվում է աշխարհի լավագույն մեքենաներից մեկի վրա: Ռադիո-
յով Nirvana You know you are right-ն էր հնչում՝ I will never bother
you, I will never promise to, I will never follow you…
Դեռ որքա՞ն պիտի այսպես հանդարտ ընթանամ: Ինձ աջից ու
ձախից վազանց են կատարում տարբեր մեքենաներ: Ես թքած ու-
նեմ դրանց վրա: Ոտքիս տակ 335 ձիաուժ է, իսկ մեքենայի արա-
գացումը մինչև 100 կիլոմետր ժամ՝ 6,6 վայրկյանում: Այն թվերին՝
ներկայացուցչական սեդանի համար, կատարյալ ցուցանիշ էր: Բա-
վական էր, որ սեղմեի գազի ոտնակը ու բոլորին հետևում կթողնեի:
Մեքենան նեղացած չէր ու ընդհանրապես համակարծիք էր ինձ
134
հետ, անհանգիստ շարժումներ չէր անում և չէր ստիպում արագաց-
նել:
Գիշերվա ճանապարհը շատ է խեղճացնում միտքս, այն սկսում
է նեղվել, բարակել ու դառնալ ճեղքող լույսի շեղբ: Ինչպես մեքենան
էր սահում գիշերվա միջով, այնպես էլ իմ միտքը սկսեց կիսել ան-
թափանց մութը: Երգը վերջում անակնալ փոխվեց միայն թմբուկնե-
րի, ու բավական երկար միայն թմբուկներ էին: Սեղմեցի գազի ոտ-
նակը, մեքենան շատ հանգիստ ցույց տվեց, որ նույնիսկ 105 կմ/ժ-
ից կարող է պատկառելի արագացում կատարել՝ կարծես 0-ից պոկ-
վես: Մեքենան պայթեց զորությունից ու ինձ սեղմեց նստարանին:
155 կմ/ժ:
Ցուցանակն առկայծեց աչքիս առաջ՝ Բրեմեն, այնուհետ Մյուն-
սթեր:
Ես էլի եմ ուզում արագություն: 190կմ/ժ: Կարծես սվինով խո-
ցեմ ինչ-որ մի բան, բայց չգիտեմ թե ինչ:
215կմ/ժ: Չեմ զգում, որ արագ է: Մտքերս ահավոր ինտենսիվ
են դառել: 250կմ/ժ: Մեքենայի արագությունը սահմանափակված է
էլեկտրոնային համակարգով 250կմ/ժ- ով: Եթե չլիներ այդ սահմա-
նափակումը էլի կուզեի՝ ավելի արագ: Էլեկտրասյուները շարունա-
կում էին առանձին- առանձին լույս տալ ավտոբանին, ու բացուփակ
անել խավարը: 250 կիլոմետր ժամ: Ես տեսնում եմ հեռու մի տա-
փաստանում՝ մեկ ծառ, հետո ևս մեկը, հետո ևս մեկը՝ իրարից բա-
վական հեռու են այս ծառերը: Նրանց միջև տարածքը հարթ է ու
պատված դեղնած խոտերով: Հիմա միայն ծառեր եմ տեսնում հար-
թավայրում:
Ուզում եմ լսել շարժիչի գայթակղիչ ձայնը: Մեքենան լավ ձայ-
նամեկուսացված է, ուրեմն պիտի բացեմ պատուհանը, բայց այդ
դեպքում քամու աղմուկը ոչինչ չի թողնի լսեմ: Տարբերակ չկա:
Ավելի լավ է գցեմ արագությունը՝ հետո նորից հավաքեմ: Այդպես էլ
արեցի: Ամեն անգամ երբ սեղմում էի գազի ոտնակը, չէ ավելի
ճիշտ, երբ պատրաստվում էի սեղմել գազի ոտնակը, ինձ թվում էր,
որ ոտնաթաթիս տակի մաշկը հանված է, ու երբ ես վերջապես սեղ-
մում էի ոտնակը, ամբողջ նյարդային համակարգով զգում էի մեքե-
135
նան, լսում էի շարժիչի աննման ու բարձրացող գռռոցն ու բվվոցը:
Այսպես կրկնեցի մի քանի անգամ ու ամեն անգամ չէի ձանձրանում
ու էլի էի ուզում փորձել:
250 կիլոմետր ժամ արագության պահին որևէ այլ մեքենա չկա
քո կողքը: Դրանց շատ արագ ես անցնում և չեն նկատվում այլևս:
Ճանապարհի հեռվում ոստիկանական լույսեր են առկայծում... Ո՛չ,
դրանք ոստիկանական մեքենայի լույսեր չեն: Դրանք ճանապարհի
շինարարության մասին զգուշացնող լույսեր են: Ահա և ցուցանակը
ակնթարթորեն անցավ՝ շինարարություն է: Որքան ժամանակում
կարող ես անցնել 400 մետրը՝ 250 կմ/ժամ արագությամբ: Ըստ ըն-
կեր Պետրոսյանի, իսկ ընկեր Պետրոսյանը շատ լավ մաթեմատի-
կական հիմքեր դրեց իմ մեջ՝ 5,76 վայրկյանում, ես ունեի 5,76
վայրկյան որոշում կայացնելու: Ավելի ճիշտ՝ 3 վայրկյան, որովհետև
դեռ պետք է բավարար հեռավորության վրա արգելակել: Ճանա-
պարհը փակել էին երկու հսկա բուլդոզերներով, որոնց մետաղյա
խոփերն ուղղված էին դեպի իրար: Իսկ ես սլանում էի ուղիղ դեպի
այդ խոփերը: Ի՞նչ է, պե՞տք է արգելակել որ: Ի՞նչիս է պետք: Անիծ-
յալ էլեկտրոնային համակարգն էլ սահմանափակել է ինձ 250 կմ/-
ժամով: Միգուցե այնտեղ դեռ ավելի արագանալու հնարավորութ-
յուն կա և այնտեղ չկա սահմանափակում: Գուցե լույսի արագությա-
նը հասնես: Չկա սահմանափակում ոչնչի: Չէ, իսկապես 5,76
վայրկյան է մնացել: Իրականում հենց այդքան էլ մնացել է:
Audi S8-ի թափքը ամբողջությամբ ալյումինից է: Նման բան
ավտոմոբիլաշինությունը չի տեսել երբեք: 1982թ. Ֆերդինանդ
Պիեխը՝ Ֆերդինանդ Պորշեի ծոռը, ստորագրեց համաձայնագիր
Ամերիկյան Ալյումինային Ընկերության հետ, որպեսզի նախագծվեր
ալյումինե թափք՝ ապագա մեքենայի համար: Այն պետք է լիներ
ավելի թեթև, քան պողպատե մեքենաները և միևնույն ժամանակ
չտուժեր ամրության մեջ: Ֆերդինանդ Պիեխի ղեկավարությամբ
Audiն- դարձավ BMW և Mercedes-ի լիարժեք մրցակիցը, իսկ ինձ
ի՞նչ տվեցին պարոն Ֆերդինանդը և Աուդին: Ինժեներներն ասում
են, որ ալյումինե թափքով ավտոմեքենաներն ավելի ապահով են՝ ի
մասնավորի, դրանք ավելի լավ են կլանում հարվածի էներգիան
136
իրենց հոսողունակության հաշվին: Լավ, ես ուզում եմ փորձել,
հետո կպատմեմ Աուդիի ճարտարագետներին, թե որքանով են
նրանք ճիշտ:
Իսկ մինչ պատմելը՝ մեքենայի ներսը լցվեց պոռնիկի հոտով,
որը վրայիցդ չի լինում անցկացնել, նույնիսկ եթե հազար անգամ լո-
գանք ընդունես: Միգուցե թաց ասֆալտից այդ զզվելի հոտը ներս
սողոսկեց: Մարմնավաճառի հոտը շատ է նման թաց ասֆալտի հո-
տին: Պոռնիկները կորցնում են կնոջ գայթակղիչ բուրմունքը,
նրանք այլևս չեն բուրում կակաչներով, վանիլով ու ազնվամորիով։
Դուք սպանեցիք ձեր մեջ կնոջ բույրը։
Փաստորեն 5.76 վայրկյանում կարելի է հսկայական բան մտա-
ծել: Ինչքա՞ն քիչ ժամանակ է պետք՝ երկար մտածելու համար: Իսկ
եթե ես շարունակեմ մտածել, ապա կանցնի մեկ ժամ, երկու ժամ,
տասը օր, իսկ բախումը դեռ տեղի չի ունենա՝ քանի դեռ ես մտա-
ծում եմ: Մտածելը երկարացնում է իմ կյանքը ու հենց այդ պահին
դադարեցի մտածել և տեղի ունեցավ սարսափելի բախումը: Անվ-
տանգության բոլոր բարձիկները բացվեցին, սակայն դա շատ քիչ
էր: Ալյումինե թափքը փորձվեց, գերժամանակակից անվտանգութ-
յան կանոններով կառուցված ավտոմեքենան փորձության ենթարկ-
վեց: Ամենավերջին պահին մի բեռնատար աջից դուրս եկավ ճա-
նապարհ, բոլորովին անտեղյակ, թե ես գալիս եմ բախվելու տրակ-
տորների երկաթյա խոփերին, ու հարվածեց իմ մեքենային, որ
ակնթարթում մի քանի կայծակնային պտույտ կատարեց, ջարդված
մետաղի ու ցխված ապակիների կույտի հետ միասին և թռավ ձախ՝
անցնելով մետաղյա ճանապարհապաշտպան ցանկապատի վրա-
յով: Մեքենան զմփոցով հպվեց ասֆալտին, նորից անդրադարձավ
ու նորից բախվեց գետնին՝ արդեն մի քանի տասնյակ մետր այն-
կողմ: Ոչինչ էլ չեղավ, ու գիշերվա լռությունը մի պահ աղմուկով
ընդհատվեց ու հետո նորից մութ լռություն տիրեց:

***
Լույսը բացվեց սպիտակ ու արևով լցված հիվանդասենյակում,
որը դրախտի էր նման: Լավ է, որ գոնե ոչինչ չեմ զգացել, ոչինչ չեմ
137
տեսել: Մի քանի վիրահատություն էին արել, և անցել էր 4 օր: Իսկ
հիմա թող ցավերի մեջ տառապեմ: Փողոցային շան նման, թող
պառկեմ անկյունում և ցավից ոռնամ: Բերե՛ք մորֆին: Բերեցին
մորֆին: Դե ներարկե՛ք, ո՞ւմ եք սպասում: Ու ներարկեցին: Լավ է,
մի քանի ժամ կհանգստանամ ու հետո նորից կոռնամ:
Անցավ մեկ ամիս: Ինձ այցելեցին ընկերներս և գործընկեր-
ներս Ռուսաստանից ու աշխարհի տարբեր ծագերից: Չմոռացան
նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ և կրոնական համայնքի
ներկայացուցիչներ, որոնց հետ երկար զրույցներ էի ունենում կե-
ցության և գոյության մասին: Հայաստանից մարդ չեկավ, միայն հո-
րեղբորս և քեռուս տղաները, որովհետև մնացածին խնդրել էի չտե-
ղեկացնել մինչև ոտքի կկանգնեմ:
Այո, այստեղ՝ հիվանդասենյակում, բավական լավ է, երբ ար-
դեն ցավերդ անցել են: Քեզ կերակրում են՝ լավորակ ու հեշտ մարս-
վող ուտելիքներով: Սենյակը գալիս մաքրում են, անկողինդ միշտ
սպիտակ է: Ամեն ինչ մի խոսքով մաքուր է և ուտելիք կա: Մաքուր
են նաև բուժքույրերը: Ինձ մնում էր միայն գիրք կարդալ և քնել:
Ֆիզիկական հյուծվածությունը չէր թողնում անհանգստացնող բա-
ների մասին մտածել և հոգիս էլ խաղաղված էր:
Երկար շաբաթներ անց, արդեն կարող էի քայլել միջանցքնե-
րով։ Սարսափելի ձանձրույթի և օտարության զգացում իջավ վրաս։
Ուզում էի, որ հարազատ մարդիկ գային, կողքիս լինեին, բայց
անհնար էր։
Ծանոթացա մի միջին տարիքի կենսաբանի հետ՝ Ֆրանկֆուր-
տից։ Նա էլ էր վթարի ենթարկվել, բայց ոչ իր մեղքով։ Նա ուներ ե-
րեխաներ և կին, որոնք անընդհատ այցելում էին իրեն։ Մաթիասը`
այդպես էր նրա անունը, հետաքրքիր զրուցակից դուրս եկավ և ո-
րոշ չափով իմ օտարությունը կոտրեց։ Նա նույնիսկ իր համար բեր-
ված թխվածքներից էր կիսվում։
- Գիտե՛ս՝ ես որքան եմ սիրում թխվածքներ, տորթեր,- մենք
նստեցինք միջանցքի բազմոցին և նա սկսեց իր հերթական հե-
տաքրքիր պատմությունը,- երեխա ժամանակ անընդհատ նայում էի
խանութների ցուցափեղկերին դրված խմորեղեններին ու թեև աղ-
138
քատ չէինք, բայց հազվադեպ էի ուտում դրանցից։ Մինչև հիմա կա-
րոտում եմ այդ տորթերը։ Խմորեղենը իմ կյանքում չափազանց
կարևոր դեր է խաղացել։
Մաթիասը նայեց դուրս, որտեղ տաք էր և գեղեցիկ, ու սառը
հիվանդանոցի բակը։
- Շատ տարիներ առաջ, ես անդունդի մեջ էի, այնտեղ էի՝ որ-
տեղ խորտակվում են բոլոր հույսերը։ Կլաուդիան ինձնից 9 տարի
փոքր էր, երբ մենք հանդիպեցինք իմ աշխատավայրում։ Նա իհար-
կե ինձ շատ դուր եկավ, ու ես զգացի, որ ես էլ իրեն եմ դուր գալիս։
Մի փոքր զարմանալի էր, թե իմ ինչն էր հավանել, եթե հաշվի առ-
նենք, որ բավական մռայլ կերպար էի դարձել։ Ես նրա հանդեպ որ-
ևիցե քայլ չարեցի ու ցույց չտվեցի, որ հավանում եմ։ Չգիտեմ՝ որ-
քանով հաջողվեց ինձ։
Մի օր նա ինձ համար խմորեղեն բերեց։
- Սա քեզ համար է, Մաթիաս,- ինքն էլ մի փոքր հուզվեց:
- Ինձ համա՞ր:
- Այո՛, հենց քեզ համար: Երեկ ամբողջ օրը ալյուրի մեջ էի: Հու-
սով եմ՝ քեզ դուր կգա, ես գիտեմ, որ վանիլային տորթեր ես սի-
րում: Նկատել էի, որ դրանցից շատ ես ուտում:
Այնքան մեծ անակնկալ էր ինձ համար, որ շփոթմունքից սկսե-
ցի անկանոն շարժումներ անել և շուռ տվեցի սեղանին շարված
փաստաթղթերի խուրձը։ Ես կարմրեցի և դուրս եկա սենյակից՝ ա-
ռանց շնորհակալություն հայտնելու։
Մտածեցի վերջ, նա կհիասթափվի ինձնից, և ամեն ինչ կորած
է։ Բայց ինչո՞վ Կլաուդիան դառավ ինձ համար Աստծո պարգև, ին-
չո՞ւ էր նա ուրիշը և անկրկնելին։
Երբ վերադարձա աշխատասենյակս, նա դեռ այնտեղ էր:
- Մաթիաս, արի խնդրում եմ: Դու ինձ ուզում ես լքե՞լ:
Այ քեզ բան, ի՞նչ է ուզում այս աղջիկն ինձնից:
- Բացի խմորեղենից՝ քեզ համար նարնջի հյութ էլ եմ բերել,
վերցրու սա էլ,- նա լայն ժպտաց և մեկնեց ինձ փոքրիկ շիշը:
Ինձ երբեք, ոչ մեկ ոչինչ չէր տվել՝ ոչ մի կտոր թխվածք, ոչ մի
բաժակ սուրճ, ոչ մի հյութ, ոչ մի կոնֆետ: Ամեն ինչ ինքս էի վերց-
139
նում: Սա օտար զգացում էր ինձ համար, ու ես չգիտեի, թե ինչ է
պետք անել՝ եթե քեզ քաղցր են հյուրասիրում: Դա նոր զգացում էր
ու շատ հաճելի: Չգիտեի, թե որքան հաճելի կարող է լինել, երբ քեզ
համար ինչ-որ բան են պատրաստում ու տալիս: Ինձ պետք էր
վարժվել այդ նոր իրադրությանը:
Ես միշտ խուսափում էի իրենից։ Բայց մի օր նա վստահ մտավ
ինձ մոտ, բռնեց ձեռքիցս և ասաց, որ հրավիրում է ռեստորան՝
ընթրելու։
- Դու անպայմանն պիտի գաս: Կտեսնես, որ շատ ուրախ
կանցնի: Դու եղե՞լ ես իտալական ռեստորանո՞ւմ: Ես շատ եմ, եղել,
այնտեղ շատ համով ուտելիքներ կան:
Կլաուդիան չէր թողնում, որ ես խոսեմ, իսկ իմ ձեռքը դեռ այր-
վում էր նրա թաթիկի մեջ:
- Որոշված է, հենց այսօր կգնանք: Հանկարծ չգամ տեսնեմ, թե
փախել ես,- նրա անդիմադրելի հմայքն ինձ կոտրեց:
Նա գիտեր, որ երբեք իրեն չեմ հրավիրելու ոչ մի տեղ ու որո-
շեց, որ իմ հույսին թողնել պետք չի, ու ինքն ինձ հրավիրեց:
Ինչո՞ւ նա որոշեց ինձ հրավիրել: Ես զարմացած եմ մինչև հի-
մա: Իսկ եթե չհրավիրե՞ր: Եթե չհրավիրեր՝ ես առավելագույնը մեկ
տարուց կմեռնեի:
Հետագայում էլի տեղեր ինձ քարշ տվեց՝ սրճարաններ, որտեղ
ես երբեք չէի եղել ու երբեք էլ չէի լինի, եթե չլիներ նա: Թանգա-
րաններ, պատկերասրահներ, կորած փողոցներ, այգիներ… Կլաու-
դիան իսկական հոգեբան էր ու բուժեց անբուժելին:
Նա ինձ ստիպողաբար հանեց անդունդից։ Մեզնից շատերը
կործանվում են հենց այդ փափուկ պարտադրողին այդպես էլ
չհանդիպելուց:
Գիտես, կա վերջին ձեռքի գաղափարը: Շատերն իրենց կյան-
քում այդպես էլ չեն հանդիպում վերջին ձեռքին և ոչնչանում են: Ես
ոչինչ չէի արել, որ այդ վերջին ձեռքը մեկնվեր դեպի ինձ: Որևէ
ջանք չէի թափել՝ այդ աղջիկը ինձ հավաներ: Մի խոսքով, իմ
բախտը շան նման բերեց: Այդպիսի բան աշխարհում գրեթե չի
լինում:
140
Իսկ գիտե՞ս թե որքան մարդ է ինքնասպան լինում: Միլիո-
նավոր մարդիկ դառնում են թմրամոլ, հոգեկան խնդիրներ ունե-
նում, իրենց նետում բարձրահարկերից, սրտի կաթված ստանում:
- Արի՛ քայլենք մղձավանջով, Միհրան:
- Ի՞նչ:
- Քայլենք, ասում եմ՝ միջանցքով:
Մենք քայլեցինք միջանցքով իսկ ես հանկարծ կատաղեցի ու
առաջին պատահած չաղլիկ բուժքրոջ վրա գոռացի.
- Ինձ հենց հիմա դուրս գրե՛ք այստեղից: Ես էլ չեմ դիմանում:
- Լսե՛ք, ինչո՞ւ եք բղավում ինձ վրա: Ե՞ս եմ մեղավոր, որ
անշնորհքաբար գնացել և բախվել եք ինչ-որ բեռնատարի:
- Ես չեմ բախվել ոչ մի բեռնատարի, այդ բեռնատա՛րն է ինձ
բախվել,- շարունակեցի բղավել ես:
- Ինձ չի հետաքրքրում, թե ով ում է բախվել:
- Միհրա՛ն, խնդրում եմ հանգստացիր,- թևս բռնեց Մաթիասը:
- Եթե հենց այսօր ինձ դուրս չգրեք հիվանդանոցից, ապա ես
փախո՛ւստ կձեռնարկեմ:
- Փախե՛ք, ահա այնտեղ է դուռը,- հանգիստ պատասխանեց
բուժքույրը,- բայց չմոռանա՛ք, որ առանց մեր խնամքի՝ մեծ է հա-
վանականությունը, որ հաշմանդամ կդառնաք: Դուք արդեն երկ-
րորդ անգամ եք բեռնատարի տակ ընկնում: Ճի՞շտ եմ ես: Մի՞գուցե
ավելի ուշադիր լինեք: Համբերե՛ք մի քիչ էլ, և տուն կգնաք:
- Ես տուն չունեեեեեեմ,- ամպի որոտով բղավեցի ու նետվեցի
նրա վրա:
Ահավոր կատաղությամբ բռնեցի բուժքրոջ կոկորդից ու
սկսեցի ավեի շատ թափահարել, քան թե խեղդել, բայց դա էլ
բավական էր, որ մահու չափ վախեցնեի նրան:
- Լսի՛ր, ա՛յ բուժքույր՝ կար ժամանակ երբ տնից չէի ուզում
հեռանալ, իսկ հիմա տուն չեմ ուզում գնալ։
Տանը ինձ ոչինչ հետաքրքրող չկա, ոչ մի բան չկա, որն ինձ
կձգեր։ Ես դարձել եմ դրսի մարդ։ Դուրսն եմ սնվում, դուրսն եմ
ապրում, հանգստանում, իսկ տուն գնում եմ միայն քնելու համար։

141
Լավ կլիներ, եթե կարողանայի նաև քնել դրսում։ Թեև հեռու չէ այդ
օրը։ Հասկացա՞ր:
- Բա՛ց թող նրան, ի՞նչ է, գժվել ես,- ինձ մի կողմ քաշեց
Թոմասը, ու բռնեց ձեռքերս:
Ես խելոքացա, բայց կատաղությունս ոչ մի կերպ չանցավ:
- Ինչո՞ւ հանկարծ պայթեցիր,- հարցրեց ինձ Մաթիասը, որ
ապշել էր իմ անակնկալ բորբոքումից:
-Նրանք ինձ խեղդում են,- իմ պատասխանին չհավատալով
պատասխանեցի ես:
- Գնա՛նք: Եթե կուզես մտիր սենյակդ և մի փոքր մենակ մնա:

Կոզլով

Հիվանդանոցից դուրս գրվեցի երկու ամիս անց՝ հոկտեմբե-


րին: Երբ վերադարձա Պետերբուրգ, ինձ տեղեկացրին, որ Սանկտ
Պետերբուրգի քաղաքային թե նահանգային բարձրաստիճան պաշ-
տոնյաներից մեկը՝ Յուրի Կոզլովը, սկսել է նեղել մեր բիզնեսին և
փայ է պահանջում: Յուրին վտանագավոր մարդ էր՝ չէր խորշում
սպանություններից, հանդուգն ձևերով բիզնես խլելուց:
- Ինձ տվեք մի փոքր ժամանակ: Հիվանդանոցից հետո գործե-
րին մի տեսակ հետ եմ վարժվել: 10- 15 օր, և ես կզբաղվեմ այդ
Կոզլովով:

1995թ. նոյեմբերի սկիզբ:

Ես հանդիպեցի Կոզլովին Նևսկի պողոտայի վրա գտնվող «Ռի-


կարդո Պլազա» ռեստորանում, որտեղ Կոզլովը սովորություն ուներ
ճաշելու՝ երբեմն միայնակ, երբեմն ընկերոջ կամ ընկերների հետ:
Ռեստորանն ինքնասպասարկման բաժին ուներ, և Կոզլովը
սիրում էր այդպես սպասարկվել ու ճաշել աշխատանքային ընդ-
միջմանը:

142
Ինքնասպասարկման բաժինը կեսից մի փոքր ավելին լցված
էր: Մարդիկ անվրդով ճաշում էին այդ լուսավոր սրահում:
Հիմնականում գործնական մարդիկ էին, որ եկել էին վայելելու
իրենց ազատ մեկ ժամը: Թեթև հերթ կար ինքնասպասարկման
հոսքի վրա: Մի հինգ հոգի հա, ավել չէ:
Ես հետևեցի նրան, ու երբ նա իր սկուտեղը վերցրած նստեց,
ես վերցրի իմ սկուտեղը ու վրան բազուկով աղցան լցրեցի, վերցրի
նաև տոմատի հյութ և բրինձ: Ուտելու համար չէի վերցնում՝
քաղցած չէի: Դրամարկղում անդադար նայում էի Կոզլովի կողմը,
որ հանկարծ տեսադաշտիցս չկորցնեմ դրան:
- Երիտասա՛րդ, ձեր հաշիվը կազմում է 200 ռուբլի:
Առանց նայելու՝ դրամարկղն աշխատացնող կնոջը, տվեցի
նրան ինչ-որ թղթադրամ և հեռացա:
- Երիտասա՛րդ, դուք շատ տվեցիք, մա՛նրը…
Ես արդեն գնացել էի: Ի՞նչ մանր այս նեղ իրադրության
ժամանակ:
Կոզլովն արդեն հանգիստ նստած էր և ախորժակով ուտում էր:
Նա իր պիջակը հանել դրել էր աթոռին:
Ես ապուշի ժպիտ վերցրեցի դեմքիս ու սկուտեղը ձեռքերիս
մոտեցա նրան:
- Բարև ձեզ, այստեղ ազա՞տ է, կարո՞ղ եմ նստել:
Կոզլովը մուննաթ դեմքով նայեց ինձ, հետո շուրջը ազատ
փռված մի քանի սեղաններին՝ կարծես ինձ հասկացնելով, որ լիքը
ազատ տեղ կա ա՛յ ջահել, գնա՛ նստիր, իսկ ես շատ կարևոր դեմք
եմ ու նույնիսկ խոսքով չեմ բարեհաճի պատասխանել քեզ՝ որ չեմ
ուզում դիմացս նստես:
Ես ինձ դրեցի ապուշի տեղ և հիմար ժպիտով կրկնեցի
հարցս,- կարո՞ղ եմ նստել այստեղ, ազա՞տ է այստեղ:
- Դու ի՞նչ է՝ դե՞բիլ ես: Չքվի՛ր աչքիցս ու նստի՛ր այնտեղ,-
հայացքով հեռուն ցույց տվեց Կոզլովը ու շարունակեց լափել:
Ես դրեցի սկուտեղս Յուրիի դիմաց: Նա գլուխը կախ վիճակում
աչքերով նայեց վերև՝ տեսնելու, թե այդ լկտին ո՞վ էր, որ համար-
ձակվեց իր նման կարևոր պաշտոնյայի հետ խաղ խաղալ:
143
Հանեցի կաշվե պիջակս անշտապ գցեցի աթոռի մեջքին, հետ
քաշեցի դա ու նստեցի Կոզլովի դիմաց: Արդեն էն ապուշ ժպիտը
չկար դեմքիս:
Կոզլովը հետ գնաց, անձեռոցիկով սրբեց բերանը ու արհա-
մարհական գցեց սեղանին: Անձեռոցիկը գլորվեց ու հազիվ ընկավ
սեղանից: Նա դեռ չէր հասկանում՝ ինչ է կատարվում, բայց
առաջվա կատարյալ վստահությունը ցնցվել էր արդեն:
Արմունկներս դրեցի սեղանին ու մարմնով առաջ եկա դեպի
նա: Ուղիղ նայեցի նրա աչքերին ու կտրուկ դիմեցի:
- Հիմա լսի՛ր ինձ շատ ուշադիր: Չհամարձակվե՛ս թպրտալ:
- Ո՞վ ես արա,- Կոզլովը փորձեց վստահությունը հետ բերել,
բայց որտեղի՞ց:
Ես կատաղեցի ուղղակի, որ նա դեռ փորձում էր ոտքի մնար:
Նա, որը կատարյալ խեղկատակ էր, բայց իրեն կարևորություն էր
տվել:
- Չխոսես էլ՝ երբ ես խոսում եմ: Այսինքն՝ չխոսե՛ս ընդ-
հանրապես: Քո նման կեղծ հզորները պիտի խելոքանան ու շատ
փափուկ կյանք վարեն: Ես քեզ կվերացնե՛մ, եթե չխելոքանաս: Ես
Միհրանն եմ:
Կոզլովը շշմեց, կարկամեց ու ախորժակը վերջնականապես
կորցրեց: Նա ինձ դեմքով չէր ճանաչում: Չէ՞ որ ես թաքնվում էի
մշտապես, և լուսնակարներս նույնիսկ չէին սողոսկում լրատվա-
կաններում:
- Ո՞նց ես մտածել ու եկել այն համոզմանը, որ իրավունք ունես
ինձնից փող կլպել: Ավելին, որ դու կարողություն ունես ինձնից փող
կլպել: Ես քեզ կսպանեմ: Հեռո՛ւ մնա, խելոք, հանգիստ պար-
փակվի՛ր քո փափուկ աշխատասենյակում և պարանոցդ դռնից
դուրս չհանես:
- Միհրա՛ն, դու չգիտես՝ ում հետ գործ ունես՝ ես վերևների հետ
եմ կիսվում:
- Երբ որ ես ժպտալով ու համեստ մոտեցա քեզ՝ տեղ խնդրելու,
դու քեզ արգահատանքով պահեցիր: Ինչո՞ւ: Չէ՞ որ ես հարգալից
էի քո հանդեպ, ես քեզ հետ որպես հարգարժան մարդու էի ուզում
144
հանդիպել, ինչո՞ւ փչացրիր ամեն ինչ: Ինչո՞ւ են քեզ նմանները
միանգամից պայթում երբ ուժ են տեսնում: Չեմ հասկանում՝
մարդկային լեզուն չի՞ հետաքրքրում: Պարտադի՞ր է ձեր վրայով
անցնել և ստորացնել:
Համեստ մարդիկ երբեք չեն կարող լկտիությանը տրվել ու
դիմադրում են ուժերի ներածին չափով: Դիմադրել ուժերի ներածին
չափով՝ ահա՛ ամենագնահատելին ու արժեքավորը մարդու մեջ:
Դիմադրել թեկուզ առանց հաղթելու: Ավելի լավ է դիմադրել բոլոր
ու ցանկացած դեպքում, քան թե թույլերին հաղթել, քեզ դնել
զորեղի տեղ, բայց ուժեղի առաջ միանգամից հանձնվել:
Կոզլովը վախեցած էր ակնհայտորեն, որովհետև իրենից
ուժեղին էր տեսել: Անակնկալ կերպով հայտնաբերվեց, որ ես
իրենից ուժեղ եմ:
Ես նրան ոչնչացրի բարոյապես, և եկավ ժամանակը շանը
խփելով՝ վախեցնել նաև տերերին:
Ի՞նչ անեմ: Միգուցե ապտակեմ: Միգո՞ւցե բռունցքով հար-
վածեմ: Միգո՞ւցե սկուտեղը շուռ տամ գլխին, կամ աթոռը ջարդեմ
մեջքին: Չէէ է: Թույլ է, շատ թույլ: Դրսում 1995 թվականն էր:
Պետերբուրգում հանցավոր խմբավորումները գլուխ էին բարձ-
րացրել ու նրանց հետ միակ գործուն մեխանիզմը փողն էր՝
համեմված բարութի նրբակերտ համով:
Աթոռին գցված բաճկոնիս գրպանից հանեցի Glock 19-ը: Դա
համեմատաբար փոքր չափերի ավստրիական ատրճանակ է, 9մմ
տրամաչափի փամփուշտով: Շատ հարմար է գրպանում կրելու և
նման դեպքերում օգտագործելու համար:
Ատրճանակի առաջին երևան գալուց Կոզլովը գույնը գցեց,
բայց ուշ էր:
- Չշարժվե՛ս, լակոտ,- ես ակնթարթորեն կանգնեցի ու
կրակեցի նրա ձախ թևին:
Կոզլովն ավելի շուտ իմ հանդգնությունից քան թե ցավից՝
ոռնաց ու թևը բռնեց: Նա խոզի պես ընկավ իր ուտելիքի մեջ ու
սկսեց արցունքն աչքերին գալարվել ու մռութը տրորել մակարոնի
վրա:
145
Յուրին կատարյալ խոզ էր: Ինչպես շատ ու շատերը: Դուք
բոլորդ կեղտոտ կենդանիներ եք, իսկ դրել եք ձեզ արքաների տեղ:
Որքան եմ նողկում ձեզնից: Եթե ես իմանայի, թե որքան հա-
կաէսթետիկ կլիներ քեզ վրա կրակելուց հետո, ապա երդվում եմ՝
երբեք չէի վիրավորի քեզ:
Ռեստորանում վայնասուն սկսվեց: Կատարյալ խուճապ էր:
Իսկ ես նայում էի նրանց ու ցանկանում ծիծաղել, բայց պետք չէր,
իրոք՝ պետք չէր: Հանգիստ ճաշող մարդիկ արագ ցվրվեցին ռես-
տորանից: Ընթացքում չմոռացան իրար լավ հրմշտել ու վրաերթ
անել: Շատ արագ սրահը դատարկվեց անցանկալի տարրից:
Մնացինք ես, Կոզլովը և հեռվում մեր տղաները: Ամբողջ հատակը
ծածկված էր ափսեների կտորներով, ուտելիքով, շշերով և հյութի
ձողիկներով: Զարմացած էի: Լավ, վախեցել էիք, բան չունեմ
ասելու, բայց ձեր կերակուրները ինչո՞ւ շաղ տվեցիք հատակին:
Արագ թռչեիք տեղներիցդ ու վազեիք դուրս, դրա համար արդյոք
պարտադի՞ր էր նաև ուտելիքը թափել գետնին: Անկիրթ զանգված:
Իմ տղաները վաղուց բարեխոսել էին ռեստորանի անվտան-
գության աշխատակիցների հետ: Նրանց շեֆերին մերոնք լավ գի-
տեին: Իսկ մարդա 100 դոլլարը ամեն հարց կլուծեր այն ժամանակ:
Ես ընկած աթոռն ուղղեցի ու նստեցի՝ մի թևս սեղանին դնելով
ու նայելով Կոզլովին: Սրիկան արնաթաթախ էր եղել: Ի՞նչ կլինի
եթե ես նրան այս վիճակով թողնեմ ու շտապ օգնություն չկանչեմ:
Կմեռնի երևի, ու արդյոք ավելի լա՞վ կլինի նրա մահը: Ի՞նչ է,
փրկե՞մ նրան, թե՞ թողնեմ մեռնի:
Նայեցի մեր տղերքից Անդրեյին ու մոտ կանչեցի գլխով:
- Կազմակերպե՛ք Կոզլովի տարհանումը: Կտաք բժիշկներին մի
երկու հարյուր դոլլար, քննիչներին էլ առատ կվարձատրեք, ոստի-
կանապետի հաշիվները ինքս կփակեմ: Մի երկու լրագրողի էլ է
պետք հաց տալ:

146
***
Թուսոն, Արիզոնա: 1878:

- Իրո՞ք դու ուզում ես թալանել այս բանկը:


Ինքն իրեն հարցրեց մի բարձրահասակ տղամարդ, փոշոտ
փողոցին կանգնած՝ դեպի բանկի փոքրիկ շենքը նայելով:
Այդ տարիներին Թուսոնը մոտ 6-7,000 բնակիչ ուներ, և բան-
կը չէր կարող մեծ լինել: Երևի 200,000 դոլլար գումար կլիներ պահ-
ված:
Նրա շագանակագույն կաշվից ճտքակոշիկները` ամբողջու-
թյամբ դեղին փոշու մեջ էին: Վառ արև էր անապատային քաղաքի
վրա, որից մարդիկ թաքնվել էին տներում ու ստվերներում: Ստվեր-
ներում՝ հատուկենտ:
Միայն նա էր կանգնած փողոցի կենտրոնում, ու իրենից մուգ
ստվեր էր ձգվում դեպի հետևի հյուրանոցը:
- Սան Ֆրանցիսկոն հեռու է այստեղից: Ոչի՛նչ, կհասնեմ: Սան
Ֆրանցիսկոն շատ մեծ է ու բազմազան:
- Իրո՞ք դու ուզում ես Սան Ֆրանցիսկո: Այնտեղ չինացիներ
կան: Եթե չստացվի՝ ապա Հոնգկոնգ:
Իսկ եթե այնտե՞ղ էլ չստացվի: Ապա միևնույն է՝ Սան Ֆրան-
ցիսկո:
- Հիմա կորած քաղաքի բանկի առաջ ես: Իմ ձեռքը տատան-
վում է: Ես չունեմ վճռականություն: Ի՞նչն է ինձ խանգարում վճռա-
կանություն ձեռք բերել: Մեռնելո՞ւ, թե՞ բանտ ընկնելու հավանա-
կանությունը: Ո՛չ, դա՛ չի: Բա ի՞նչն է:
Ֆիլադելֆիան: Հետ հայացքը՝ դեպի Ֆիլադելֆիան:
Այդ պահին նա գլուխը թեքել էր հյուսիս- արևելք: Կամաց
սկսեց լայնեզր գլխարկը պտտել դեպի արևմուտք՝ բանկը: Նա
գլուխը բարձրացրեց ու քայլեց դեպի դուռը՝ ձեռքը ատրճանակի
վրա պահած, իր հետ տանելով մուգ ստվերը, որը մխվել էր հողա-
ծածկ փողոցի դեղին գետնին:

147
Սկիզբ 2

- Ինչո՞ւ բերեցիր ինձ հասցրիր Համբուրգ, չէ՞ որ մենք պայ-


մանավորվել էինք հանդիպել Դույսբուրգում: Լավ է՝ շուտ կապվե-
ցիր։
- Իմ պլանները փոխվեցին, ես թաղման էի մասնակցում։
- Ո՞ւմ թաղումն էր:
- Զոհերիցս մեկի։ Նրան որոշեցին թաղել մեկ օր շուտ։
- Ի՞նչ ես խոսում: Էդ երբվանի՞ց են քիլլերները մասնակցում
իրենց զոհերի թաղումների:
- Ես մասնակցում եմ, ու բոլորինը` առանց բացառության։ Ես
գնում ցավակցում եմ նրանց հարազատներին ու անկեղծ արտաս-
վում: Հուզմունքն ինձ չի խնայում այդ ժամանակ։ Այդ պահին ես
շատ բաների մասին եմ մտածում։
Ո՞ւր է մատուցողուհին: Ահա՛ նա։ Խնդրում եմ մոտեցե՛ք։ Ինձ
սովորական ջուր բերե՛ք և հաշիվը։ Իսկ դու ի՞նչ ես ուզում,
Միհրան:
- Ինձ էլ ջուր։ Արի՛ անցնենք մեր թեմային։ Ոտքիս մոտ դրված
մոխրագույն ճամպրուկում 150,000 է, ևս 100,000 կստանաս
գործից հետո՝ ինչպես որ պայմանավորվել էինք։
- Շատ լավ, կթողնես Սուրբ Ծննդյան եղևնու կողքը` մետաղյա
պահատուփերից 5- րդ համարի մեջ։ Դե գիտես երկաթուղու կայա-
րանը որտեղ է: Ավելորդ չբացատրեմ:
Քիլլերը ծոցագրպանից հանեց թուղթ ու գրիչ և սկսեց լուռ
գրել։ Այնուհետև սեղանի տակ՝ անձեռոցիկի մեջ ինչ-որ բանի հետ
փաթաթեց իր գրած թուղթը և կանչեց մատուցողուհուն.
- Գեղեցկուհի՛ Սամիրա,- աղջկա կրծքին կարդալով դիմեց նրան
վարձու մարդասպանը,- վերցրեք ջրերի դիմաց վճարը ու այս անձե-
ռոցիկը, բայց խնդրում եմ այն բացեք, երբ մենք կհեռանանք ու տե-
սադաշտից կանհետանանք։ Մի՛ վախեցեք, վտանգավոր բան չկա։
Մենք հեռացանք սրճարանից։ Ես ձեռքս դրեցի նրա ուսին ու
հարցրի.

148
- Ինչպե՞ս ես այսքան փափուկ սրտով վարձու մարդասպան
աշխատում: Ես քեզ չեմ հավատում:
Նա 2 վայրկյան նայեց ինձ, շրջվեց ու հեռացավ։
Սրճարանի խոհանոցում Սամիրան բացեց անձեռոցիկը,
ապշահար միջից հանեց մի նկար, հետո արագ բացեց թուղթը և
սկսեց կարդալ։ Աղջիկը սկսեց անզուսպ հեկեկալ ու սրտաճմլիկ
արտասվել` ձեռքով անհաջող սրբելով աչքերից հոսող դառը
գետերը։ Այդ պահին նրա` սուրմայով եզերված սև աչքերից հոսում
էին ողջ Մաղրեբի արցունքները։
«Թանկագին Սամիրա, ինչերի միջով ես անցել դու` հասնելով
այս սառը քաղաքը, որքան ես տառապել, հաճախորդների կողմից
կոպիտ վերաբերմունքի արժանացել։ Որքա՞ն ես ուզել գեղեցիկ
շորեր հագնել, զարդարվել, նուրբ ականջօղեր կախել, շուտ հասնել
տուն ու գտնել քո ջերմ անկյունը։ Ես վախենում եմ քեզ համար։
Քեզ չեմ խղճում։ Դեռ հարց է, թե այս անսահման տիեզերքում ի՞նչ
արժեն քո տառապանքները ու ի՞նչ ասել է ընդհանրապես տառա-
պանք։
Վախենում եմ, որ հանկարծ կյանքը քեզ չչարացնի…»

***
Նոյեմբերի վերջը, գրեթե դեկտեմբերին՝ Լիլլում խոնավ է ու
սառսռացող: Ծովը մոտ է, և տարվա այս ժամանակ մառախուղներ
հաճախ են լինում: Ասֆալտին դեղին տերևներ էին կպած, որոնք
շատ հաճելի կլիներ մետաղի բարակ թիթեղով քերել ու պոկել:
Քաղաքը Բելգիայի սահմանին շատ մոտ է և որոշ ֆլամանդական
ազդեցություն ունի:
Լիլլի ծայրամասում գտնվող մի շատ գեղազան ու կոկիկ՝ Ղու
Դեզիղե Թեղբի փողոցում՝ աղյուսաշեն տուն էր վարձել Քվին-
տուսը:
Նա անցած գիշերվանից մենակ չէր: Ննջասենյակի մահճա-
կալին պառկած էր գեներալ Տիկոն, թևը վիրակապով փաթաթված:
Տիկոն շատ հոգնած տեսք ուներ և վերքը շատ էր նեղում:
A25 մայրուղին Դուլ գետը հատում է մի լայն կամրջով, դրա տակ
149
ծառեր են ու թփուտներ: Հենց այդ կամրջի տակ՝ սյուների ու ծառերի
արանքում, Քվինտուսը Տիկոյին հանդիպման էր հրավիրել:
Քվինտուսը Նիդերլանդներում ապրող իր բոսնիացի ծանոթնե-
րի միջոցով տեղեկացել էր, որ Տիկոն մտել է մի շարք հանցավոր
սխեմաների մեջ, այդ թվում՝ անօրինական առևտրի: Բոսնիացի-
ները Քվինտուսին մանրամասն ծանոթացրել էին դեկտեմբերին
տեղի ունենալիք հերթական ապօրինի գործարքի մասին:
Թուրքական և իրաքյան քրդերը Տիկոյի միջոցով կապ էին
հաստատել Ռուսաստանում ապրող իրենց ազգակիցների հետ և
Նորվեգիայից Ատլանտյան ձողաձուկ էին փորձում Ֆրանսիայով
արտահանել Ռուսաստան: Տիկոն նրանց համար շատ հարմար
գործընկեր էր, որովհետև ճանաչում էր նախկին ԽՍՀՄ տարածքի
մի շարք քրդերի, որոնք ակտիվ՝ անօրինական և կիսաօրինական
գործունեություն էին ծավալում Ռուսաստանում:
Ըստ բոսնիացիների՝ դեկտեմբերի 2-ին, 32 տոննա սառեցված
ձուկը պիտի մտներ Լիլլի նավահանգիստ, որտեղից կբարձվեր
բեռնատար ավտոմեքենաները և կուղևորվեր Կալինինգրադ, իսկ
այնտեղից էլ արդեն ցրվեր Ռուսաստանով մեկ: Նման բարդ սխե-
ման բացատրվում էր այն հանգամանքով, որ ձուկը նախատեսված
է Ֆրանսիայի համար, սակայն դեռ նավի վրա՝ դրա իրական փաս-
տաթղթերը պետք է փոխվեին կեղծ փաստաթղթերով և ուղևոր-
վեին այլ քաղաք՝ բոլոր հնարավոր հետքերը հնարավորինս
խճճելով: Ձկան իրական տերերը ձուկը սպասում էին դեկտեմբերի
4-ին, և ոչ թե Լիլլում, այլ Հավրում: Փաստացի գողություն էր, որի
հետևանքով օդից 32 տոննա ձուկ էր հայտնվում Տիկոյի և նրա
բիզնես գործընկերների ձեռքին: Սա 90-ականների եվրոպական
մաֆիայի դասական գործելաոճ էր:
- Մենք ուզում ենք խփել մեր մրցակիցների գործերին,- այսպես
Քվինտուսին բացատրեցին բոսնիացիները՝ Էյնդհովենում գտնվող
իրենց գրասենյակում:
Քվինտուսը Լիլլ եկավ նոյեմբերի 27-ին և հանդիպեց իր վա-
ղեմի ծանոթ Համզոյի հետ, որին ճանաչում էր դեռ 80-ականների
վերջերից: Համզոն Հայաստանի քրդերից էր, որ օգտվելով ԽՍՀՄ
150
վերջին տարիների ձեռնարկատիրական բումից՝ զբաղվում էր
ոչխարի բրդի վերամշակմամբ և Ուկրաինա արտահանմամբ:
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ արտահանման ուղիները դարձան ոչ
հուսալի և հաճախ արգելափակվող, Համզոն Կարմիր Քրդստանի
փախստականի կերպարի տակ՝ սկզբում հայտնվեց Ավստրիայում,
իսկ հետո արդեն քաղապաստան գտավ Գերմանիայի Դաշնային
Հանրապետությունում: Այստեղ մտերմացավ Թուրքիայի քրդական
համայնքի հետ ու մտավ կիսաօրինական գործարարության մեջ:
Մոնթեբելլո Բուլվարի վրա գտնվող քրդական ռեստորանի
ծխապատ սրահում՝ Քվինտուսը հանդիպեց Համզոյին: Համզոն
ուրախ էր Հայաստանից մարդ տեսնել և հիշել հայերեն խոսքը:
Ռեստորանում միացրել էին քրդական երաժշտություն՝ Գորանի
Բերհան: Շատ կոլորիտային միջավայր էր ստեղծվել, որտեղ միջին
արևելցիները հարազատ էին զգում իրենց:
- Համզո՛, դու գիտե՞ս գեներալ Տիկոյին,- Քվինտուսը հարցրեց
նրան:
- Ղարաբաղի՞ Տիկոյին,- հարցրեց Համզոն:
- Հա՛, իրեն:
- Իհարկե գիտեմ: Ինչպե՞ս չէ: Իմ ոչխարների ֆերմայի կեսը
Վարդանի հետ նա է տարել: Ի՞նչ կա որ:
- Դու տեղյա՞կ ես, որ նա ձերոնց հետ ձկան գործի մեջ է մտել,-
Քվինտուսը հարցրեց Համզոյին:
Համզոն, որ ուտում էր իր Ջուջե քեբաբը, որը պատրաստել էր
նրանց խմբավորման միակ իրանցի քուրդը՝ Աբդուլլան, նայեց
Քվինտուսին և պատասխանեց:
- Գիտեի, որ ինչ-որ հայի հետ գործ են բռնել, բայց որ Տիկոն է՝
նոր իմացա: Հըմմ…
- Մի խոսքով, ինձ պետք է Տիկոյի հետ հանդիպել: Նա շատ
զգուշավոր է, մանավանդ որ Հայաստանից տեղյակ են պահել՝ իր
հետևից որս է սկսվել,- ասաց Քվինտուսը, ոտքը ճոճելով աթոռի
տակ,- տնից դուրս չի գալիս և հայտնի էլ չէ, թե որտեղ է ապրում:
- Զարմանալի չէ, որ նրա հետևից որս են սկսել: Դո՞ւ ես սկսել
որսը,- հարցրեց Համզոն:
151
- Հա: Մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, եղբայր, բայց
մի ձև պետք է նրան դուրս հանել և հանդիպեցնել ինձ հետ,-
շարունակեց Քվինտուսը:
- Ի՞նչ որ ծրագիր ունես: Ինչո՞վ կարող եմ օգնել,- հարցրեց
Համզոն՝ բարակ մորուքը շոյելով:
- Ունե՛մ: Ձերոնց միջոցով նրան տեղեկացրեք, որ մի էս-
տոնացի կա, ով Ֆրանսիական պանիր է ցանկանում արտահանել
Մոսկվա: Ասացեք, որ խոսքը գնում է պանրի մեծ խմբաքանակի
մասին, և որ այդ գործում քրդերն էլ են խառնված: Համոզեք, որ
Տիկոն, որպես ռուսերեն իմացող և էստոնացու հետ շփվելու ունակ
մարդ, ինչպես նաև Մոսկվայում կապեր ունեցող անձնավորություն՝
շատ կարևոր կադր է ու հենց ինքը պիտի հանդիպի էստոնացուն:
- Բայց, Ինչո՞ւ մերոնք պիտի համաձայնվեն հանձնել Տիկոյին:
Եթե նրան հանձնեն, ո՞վ պիտի օգնի ձուկն իրացնել Ռուսաս-
տանում: Հնարավոր բան չէ,- ճպճպացրեց Համզոն:
- Դրա մասին էլ է մտածած: Կա մեկը՝ Լենինգրադում, որ ի
վիճակի է Ռուսաստանում իրացնել, ոչ թե 32 տոննա, այլ 3200
տոննա ձուկ և ոչ միայն ձուկ: Ամե՛ն ինչ:
- Ո՞վ է նա,- հետաքրքրությամբ հարցրեց Համզոն:
-Նրա ով լինելը չեմ կարող բացահայտել: Մի օր ֆրանսիացի
ժանդարմները ձերոնց կհարցաքննեն, իսկ համեստ քրդերը ան-
կեղծ պիտի պատասխանեն, որ չեն ճանաչել նրան՝ ով փոխարինել
է Տիկոյին: Հասկանո՞ւմ ես: Իմ խոսքերին վստահելու համար
հարցրու Ամիրին՝ թե ով է 04- 08- ը Լենինգրադից,- խոսքն այսպես
ավարտեց Քվինտուսը, որի հայացքը միստիկական արտահայ-
տություն էր ստացել:
Համզոն հարցրել էր իրենց ղեկավարներից Ամիրին՝ թե ճանա-
չո՞ւմ է արդյոք այդ գաղտնիության շղարշով պատված 04- 08-ին
Լենինգրադից: Ամիրն ասել էր, որ այո, լսել է նրա մասին և գիտի,
որ Եվրոպայից գնացող ապրանքների մի զգալի մասը նա է
ընդունում և իրացնում Ռուսաստանում: Ասել էր նաև, որ 04-08
գաղտնանվան մասի, կարող են իմանալ միայն նրանք, ովքեր իս-
կապես կապի մեջ են այդ անձի հետ:
152
Նույն օրը երեկոյան, Քվինտուսը զանգահարեց Միհրանին և
տեղյակ պահեց, որ Տիկոյին ապաստարանից հանելու իրական
ձևերից մեկը՝ քրդերի հետ պայմանավորվելն է՝ վերջինների գո-
ղոնը Ռուսաստանում իրացնելու մասին:
Միհրանը համապատասխան անձանց հրահանգել էր կապվել
Ֆրանսիայի քրդերի հետ ու «կնքել» նրանց «արտադրանքը» իրաց-
նելու վերաբերյալ «պայմանագրեր»:
Եվ այսպես, Դուլ գետի կամրջի տակ, թաց ու մառախլապատ
եղանակին, ժամը 14:15-ին պիտի հանդիպեին գեներալ Տիկոն և
էստոնացի Քվինտուսը:
Կամուրջը հաստ, բետոնե սյուների վրա էր: Անմիջապես
կամրջի տակ՝ գետի ափին, ավազուտ էր ու լերկ, իսկ կամրջի
ծածկից դուրս հատվածները թփեր, մացառներ և ծառեր էին:
Տիկոն եկավ ժամը 14:05-ին: Նա թաց հողի վրայով իջավ
կամրջի տակ ու սկսեց փնտրել էստոնացուն: Չգտնելով նրան՝
նայեց ժամացույցին և սկսեց սպասել: Նա քայլում էր կամրջի տակ՝
աջ ու ձախ և թքում գետի մեջ:
Երբ Տիկոն թեքված էր գետի կողմը, լսեց ոտնաձայներ և
արագ պտտվեց դեպի իրեն մոտեցող տղամարդը: Քվինտուսը
մոտեցավ մինչև 16 մետր ու կանգնեց: Գեներալ Տիկոն գլուխը մի
փոքր իջեցրեց և սկսեց ավելի ուշադիր նայել:
Մի՞թե էստոնացին կարող է թուխ մազերով լինել:
- Դո՞ւ ես էստոնացին,- առանց բարևելու՝ Քվինտուսին դի-
մելով, հարցրեց Տիկոն:
Քվինտուսը ոչինչ էլ չպատասխանեց, ինչն էլ ավելի շատ կաս-
կածներով փաթաթեց Տիկոյին:
- Ի՞նչ է, հարցս չլսեցի՞ր,- նորից հարցը կրկնեց Տիկոն՝
ակնհայտ անհանգստանալով:
Քվինտուսը մոտեցավ, ուսով հենվեց կամրջի բետոնե սյանը ու
կպցրեց սիգարետը:
Տիկոն մի փոքր էլ կանգնեց, տարակուսեց ու ընկավ հոգին ու-
տող կասկածների մեջ:

153
Գեներալը կտրուկ պտտվեց ու փորձեց փախչել, սակայն Քվին-
տուսը ոչ պակաս արագությամբ գոտու տակից հանեց խլացուցիչով
ատրճանակը ու կրակեց ուղիղ Տիկոյի ձախ թևին: Կրակոցները
միշտ ձախ թևին են լինում:
Տիկոն ճչաց և թավալ եկավ ավազի ու թաց խոտերի վրա:
Ահա, հենց նման պայմաններում վիրավորվեց գեներալը, իսկ
Քվինտուսը ստիպված էր նրա 92 կիլոգրամանոց մարմինը մոտ 27
մետր քարշ տալ վերև՝ մայրուղին, որտեղ կայանել էր 1993 թվա-
կանի արտադրության, բաց կանաչ Ռենո Լագունան:
Գեներալ Տիկոյին մի կերպ տեղավորելով ավտոմեքենան՝
Քվինտուսը քշեց արդեն հայտնի Ղու Դեզիղե Թեղբի փողոցը: Որ-
պեսզի ոստիկանների կողմից Տիկոն չնկատվեր, նրա վրա գցեց մի
բրդե ծածկոց ու գլխին դրեց լայնեզր գլխարկ:
Ամբողջ ճանապարհին Տիկոն տնքում էր ցավից ու արյուն
կորցնում: Կամրջից մինչև փողոցը՝ որտեղ Քվինտուսը տուն էր
վարձել, մոտավորապես 17 կիլոմետր է, և այդ ճանապարհն անց-
նելու ընթացքում Տիկոն կորցրեց 253 գրամ արյուն: Նրա կողմից
արյուն կորցնելը նվազեց, երբ արդեն սենյակում Քվինտուսը ամուր
կապեց թևը:
Տիկոյի մոտ բարձր ջերմություն սկսվեց ու նա սկսեց խնդրել
իրեն հասցնել հիվանդանոց կամ բժիշկ կանչել.
- Այլապես ես կմեռնեմ, հասկանո՞ւմ ես,- բողոքեց նա:
- Ճիշտն ասած, մինչ առավոտ ստիպված ես դիմանալ:
Դրանից հետո չգիտեմ՝ բժշկի կտանե՞մ, թե՞ ոչ: Կախված է պատ-
վերից,- պատասխանեց Քվինտուսը՝ բազկաթոռին թիկնած ու
առաստաղին նայելով:
- Ի՞նչ, ուրեմն դու պատվե՞ր ես կատարում,- ուժասպառ շարու-
նակեց Տիկոն:
- Այո՛,- կարճ արձագանքեց Քվինտուսը:
- Ի՞նչ, պատվեր, ո՞ւմ պատվերն է,- իր հարցին՝ պատասխան
ստանալու հույս չունենալով, հարցրեց Տիկոն:
- Առավոտը, միգուցե իմանաս:

154
Առավոտն եկավ, ու Տիկոյի մոտ մի փոքր արև ծագեց՝ գուցե
անտանելի գիշերվա ավարտը մի լավ լուր բերեր իրեն:
Եկա՛վ,- Քվինտուսը դռան զանգը լսելով՝ վեր կացավ, գնաց
միջանցք և մեկ րոպե անց ներս մտավ Միհրանի հետ:
Տիկոն պառկած տեղից նայեց նոր հյուրին ու փորձեց հաս-
կանալ՝ ճանաչո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ: Չճանաչեց:
- Այսպես, այսպես,- սկսեց Միհրանը,- գեներալ Տիկոն վիրա-
վոր պառկած է փափուկ մահճակալին: Ապրե՛ս,- դիմելով Քվինտու-
սին՝ շնորհակալություն հայտնեց նա:
Քվինտուսը մոտեցավ նույն բազկաթոռին ու նորից թիկնեց
դրան՝ լուռ նստելով:
Միհրանը աթոռը մոտեցրեց պառկած Տիկոյին ու նստեց նրա
կողքը:
- Ո՞վ ես դու, ի՞նչի ես պատվիրել բռնել ինձ: Ի՞նչ գործ ունեք
ընդհանրապես դուք՝ հայերդ Լիլլում,- տագնապալից հարցրեց Տի-
կոն:
- Ինչպե՞ս դու կարող էիր մոռանալ ինձ, չէ որ ընդամենը երկու
տարի է անցել: Մտածո՞ւմ ես, թե ձևանալով՝ իբր մոռացել ես, չես
հիշում, կփրկվե՞ս պատասխանատվությունից,- հարց ուղղեց Միհ-
րանը,- չնայած ի՞նչ եմ ասում, դու ինձ չես կարող ճանաչել ձայնից:
Իսկ ես հիմա դիմակով եմ: Գոնե դիմակը կարո՞ղ ես ասել՝ ո՞ւմ
դիմակն է:
Տիկոն ոչինչ չպատասխանեց և նայեց լուսամուտին:
- Գիտե՞ս, ինձ ձեր հոգեբանությունն է հետաքրքրում: Երբ օգ-
նությամբ բեռնատարը տանում կանգնեցնում էիր քո պահեստում,
ի՞նչն էր քեզ մղում:
- Ես ոչինչ չե՛մ գողացել,- կտրուկ պատասխանեց Տիկոն:
- Երբ քո պատճառով զինվորներ էին զոհվում:
- Ի՞նչ զինվոր, բա պատերազմ էր:
- Երբ սպառնալիքով ձայն էիր հավաքում՝ արդեն պատերազ-
մից հետո:
- Չե՛ս կարող ապացուցել՝ դու զրպարտո՛ւմ ես ինձ: Գնա՛ ձորը,-
մատը տնկելով հազիվ ձայնեց Տիկոն,- ես պատերազմում կռվել եմ,
155
ինչպե՞ս ես համարձակվում չհարգել իմ անցած ուղին: Ես իմ ներ-
դրումն եմ ունեցել հաղթանակի գործում:
- Այո՛, կռվել ես: Բայց նախ հարց է, ոնց ես կռվել և հետո, եթե
կռվել ես, ապա դա քեզ ազատո՞ւմ է մեղքերից ու պատժից: Հետա-
քրքիր է: Կներես, բայց կռված լինելը, իմ օրենսգրքով՝ պատժից
ազատող հանգամանք չէ:
- Դու ինձ այս վիճակը գցելով՝ անարգում ես բանակը և մեր
հաղթանակը,- շարունակեց Տիկոն:
- Հակառակը, ես մաքրում եմ հաղթանակը և հետագա հաղ-
թանակները ավելի հուսալի եմ դարձնում: Եվ ընդհանարպես ես
ոչինչ չեմ ուզում ապացուցել կամ հիմնավորել: Ես պատժող ձեռք
եմ: Գիտեմ ինչ ես արել, բռնել եմ քեզ ու կպատժեմ, ինչպես որ
հարկ համարեմ: Կարծում եմ, վաստակել եմ նման իրավունք: Ինձ
տվել են այդ իրավունքը: Երբե՛ք չես իմանա՝ թե ով:
- Պատի՞ժ,- սարսափեց Տիկոն,- ինչ պատժի մասին է խոսքը:
Դու գժվե՞լ ես:
- Իսկ ի՞նչ պատիժ է քեզ համար հարմար։ Եթե սպանեմ՝ կմեռ-
նես կգնաս, է հետո՞։ Բա ի՞նչ անեմ լավ։
Միհրանը ձեռքը դրեց ծնոտին ու մտածեց՝ սենյակում գնալ
գալով։
Մինչ այդ՝ Տիկոն լարված սպասում էր վճռին։ Նման դատա-
րանում հայտնվելը՝ ինքնին մեծ պատիժ էր նրա համար։
- Դու միշտ մտածել ես, թե երբեք չես դատվելու,- սկսեց Միհ-
րանը,- հավանականությունը, իհարկե, մեծ էր, որ չէիր էլ դատվելու։
Բայց այստեղ միջամտեցի ես ու քո ճակատագիրը իմ ձեռքը վերցրի։
Սովորաբար, երբ մարդը բավարար չափով ուշիմ չի լինում,
մեկ ուրիշն է նրա ուղին թեքում։
Այսպիսով, դու համալրեցիր նրանց շարքերը, ովքեր դատին
հասան։ Չէիր հավատում, որ պատասխանատվության ես ենթարկ-
վելու՝ քեզ թվում էր, թե երկիրն ու դատարանները քոնն են, իսկ իշ-
խանությունը հավերժ տակդ. ո՞վ պիտի համարձակվի քեզ դատել:
Ճիշտ է, դատը պետական դատարանում չէ, բայց քեզ խոստա-
նում եմ, այն չի լինի նաև պատերազմական կանոններով կամ
156
ավելի ճիշտ՝ քո կանոններով։ Կհիշես իհարկե, քո ինքնադատաս-
տանները, երբ մտահորիզոնիդ համաձայն դատում էիր ոմանց։
- Եղբա՛յր,- Միհրանը դիմեց Քվինտուսին,- մեծ դանակ ունե՞ս,
բեր ճկույթը կտրի՛ր:
Տիկոն լսելով դանակ և կտրել բառերը, զարհուրելի տագնապի
մեջ ընկավ ու սկսեց աղաղակել: Նա պառկած տեղից փորձեց վեր
կենալ ու փախչել, սակայն այնքան էր ուժասպառ եղել, որ նորից
ընկավ մեջքի վրա:
- Չէ, չէէ,- մի կերպ գոռում էր նա,- աղաչում եմ ձեզ, մի՛ արեք:
Տիկոն գրեթե լալիս էր և շատ էր խեղճացել:
Քվինտուսը ապշեց ու առաջ եկավ:
- Ե՞ս կտրեմ,- զարմացած հարցրեց Քվինտուսը՝ ձեռքերով
իրեն ցույց տալով ու գլուխը ծռելով:
- Հա՛, դու: Բե՛ր ճկույթը կտրիր,- սառը շարունակեց Միհրանը,
արմունկները ծնկներին հենած:
- Ես չեմ կարող: Դու ինձ ինչի՞ տեղ ես դրել: Ես վարձու
մարդասպան եմ՝ հրձիգ, այլ ոչ թե մսագործ: Դանակներով չեմ կա-
րող աշխատել: Միայն հեռվից կրակում եմ: Ի վիճակի չեմ մորթել,
փրթել, կտրել,- պատասխանեց Քվինտուսը:
Մորթել, կտրել բառերը լսելով՝ Տիկոն էլ ավելի կապտեց և քիչ
մնաց ուշագնաց լիներ ու վերսկսեց աղաղակելը:
Միհրանը երկար նայեց Քվինտուսին:
Նա ակնհայտորեն ինչ-որ բան էր մտածում: Չէ, չէր մտածում,
որ Քվինտուսը իրեն չի ենթարկվում, ոչ էլ մտածում էր Տիկոյի աղա-
ղակների մասին: Միհրանը շատ ավելի հոգետանջ բանի մասին էր
մտածում:
Նա շատ երկար մտածեց և զգացվում էր, որ անցնում է տարի-
ների վրայով ու շատ ծանր եզրահանգման է գալիս ինքն իր մասին։
- Այդ դեպքում ես կանեմ,- Միհրանը վեր կացավ տեղից և
ուղղվեց խոհանոց:
Խոհանոցից լսվեցին դանակների մետաղյա չխկչխկոցներ:
Միհրանը վերադարձավ: Նա ձեռքին բռնել էր մի մեծ ու ծանր
դանակ, որով մսագործները տավարի, խոզի, ոչխարի առավել մեծ
ու ոսկրոտ կտորներն են կտրատում:
157
Տիկոն ու Քվինտուսը սառեցին:
Միհրանը բութ մատով ստուգեց դանակի սրությունը։ Արտա-
կարգ սուր էր։
Գեներալը ուժ չուներ շարժվելու: Չնայած թևը կապված էր,
բայց որոշ չափով արյուն շարունակել էր արտահոսել ու Տիկոն, որ
առավոտից տանջվել էր և ջերմություն էլ ուներ՝ թուլացել էր:
- Տե՛ս Տիկո, ես կարող եմ կտրել բութ մատդ, բայց բութը շատ
պետքական մատ է, որովհետև առանց նրա բռնելը շատ դժվար է։
Կարող եմ կտրել ցուցամատդ, բայց դա էլ է շատ կարևոր մատ,
որովհետև ցուցամատով ցույց ես տալիս տարբեր բաներ։ Եթե ցու-
ցամատ չունենաս, կարո՞ղ ես մատնացույց անել ընկերոջդ, իհարկե
չես կարող։
Դրա համար կկտրեմ ճկույթդ, որն այդքան էլ կարևոր մատ չէ։
Առանց լիարժեք ճկույթի ապրելը մի փոքր անհարմար կլինի, բայց
անհնար չի լինի։
Միհրանը մոտեցավ Տիկոյին: Վերջինս սկսեց ջղաձգվել ու մի
կողմ քաշվել: Նրա ձախ ձեռքը ցավում էր հետևաբար այդ ձեռքը
չէր կարողանում շարժել, իսկ աջ ձեռքը արագ պահեց իր հետևում,
որպեսզի Միհրանը չկարողանա ճկույթը կտրել:
Միհրանը կանգնեց Տիկոյի վերևում և ասաց.
- Տիկո՛, տեսնո՞ւմ ես ինչ փոքր պատիժ եմ քեզ համար մտածել՝
վերցնում եմ քեզնից ամենափոքրը, չնայած դու մեզնից վերցրել ես
ամենամեծը:
- Ի սեր Աստծո, մի՛ արա,- սարսափահար աղաչեց գեներալը:
- Տո՛ւր ձեռքդ,- Միհրանը ուժով քաշեց Տիկոյի ձեռքը նրա մեջ-
քի տակից, դրեց իր թևի տակ:
Նա փորձեց ճկույթը հարմարեցնել մահճակալի կողքին դրված
փոքրիկ պահարանի վրա: Տիկոն իր ուժասպառ մատները փորձում
էր սեղմել իրար, բայց Միհրանը արմունկով հարվածեց նրա դեմ-
քին, որից գեներալի քիթը քիչ էր մնում կոտրվեր:
- Լսի՛ր, ապո՛ւշ,- կամ կկորցնես միայն ճկույթդ, կամ ճկույթիդ
հետ միասին նաև քիթդ, ընտրի՛ր,- Տիկոյին սպառնաց Միհրանը ու
մեծ ջանքերով փորձեց բացել նրա ճկույթը, բայց Տիկոն կրկին հա-
մառում էր և խանգարում:
158
Այդ ժամանակ Միհրանը գրպանից արագ հանեց ծալովի դա-
նակը, ճտտացրեց այն ու կտրուկ Տիկոյի ձեռքի մեջ խրեց: Տիկոյի
ձեռքը մեխվեց փայտե պահարանին:
Գեներալը ոռնաց, էլի ոռնաց ու էլի ոռնաց:
Քվինտուսն այս ամենին շարունակում էր լուռ ու տագնապով
հետևել:
Դանակը հատել էր Տիկոյի ձեռքի ոսկորը, կտրել նյարդը և
վերջինս արդեն ոչինչ չէր կարող անել: Ամբողջովին հյուծվել էր:
Սենյակում Տիկոն պառկած էր՝ դեմքը մի կողմ տարած ու
աչքերը սեղմած, Քվինտուսը բազկաթոռին նստած նայում էր
գետնին, իսկ Միհրանը Տիկոյի ճկույթը բացել էր տախտակին, ձախ
ձեռքով ամուր բռնել էր այն, իսկ աջով բարձրացրել էր մսագործի
դանակը:
Կարո՞ղ էր արդյոք պատահել՝ նման հետաքրքիր իրադրու-
թյուն, երեք հայի մասնակցությամբ, Ֆրանսիայի հյուսի- արևելքում
գտնվող Լիլլ քաղաքում, Ղու Դեզիղե Թեղբի փողոցի մի անհայտ
բնակարանում:
Կարո՞ղ էր։ Իսկ որքա՞ն հետաքրքիր է դա, եթե մի փոքր եր-
կար ես մտածում։
Միհրանի ճակատը քրտինքի մեջ կորել էր: Նա մեկ վայրկյան
էլ մտածեց ու ծանր դանակը հատու իջավ Տիկոյի ճկույթին: Դա-
նակը խրվեց մնաց փայտի մեջ: Տիկոյի ճկույթի ծայրը՝ 1 ու կես
սանտիմետր երկարությամբ հատվեց ու թռավ հատակին, իսկ գե-
ներալի վրա մնացած մասից՝ սկսեց առատ արյուն հոսել, որ
սկզբում պզզաց պահարանի վրա, իսկ հետո լցվեց գորգին:
Երբ դանակը կտրեց ճկույթը ու դիպավ պահարանին, այդ
ցնցումից Միհրանի ճակատի քրտինքը դղրդաց ու թափվեց:
Տիկոն նորից սկսեց ողբալ հոգեկան ու մարմնական ցավից:
- Քվինտո՛ւս,- բինտ ու յոդ բեր:
Ծալովի դանակը քաշեցին հանեցին գեներալի ձեռքից և
ճկույթն ու թաթի կտրված հատվածը յոդով մշակեցին ու վիրակապ
դրեցին, իսկ ճկույթի պոկված մասը՝ Միհրանը փաթեթավորեց,
տեղավորեց ծրարի մեջ և ուղարկեց Հայաստան՝ համապատաս-
խան հասցեով:
159
Տիկոն բզկտված էր: Նրան նորից դրեցին 1993 թվականի ար-
տադրության բաց կանաչ գույնի Ռենո Լագունան ու տարան A25
ճանապարհի կամրջի մոտ, որ կտրում անցնում էր Դուլ գետը: Այն-
տեղ Տիկոյին իջեցրին, վերադարձին նրա բջջային հեռախոսը ու
հեռացան:
Մեքենայում Միհրանը հարց ուղղեց Քվինտուսին.
- Դու կարո՞ղ ես ինձ օգնել...

Հույսը

Ամեն ինչ փշուր-փշուր է լինում: Այնքան մանր է աղացվում, որ


արդեն անհնար է գուշակել, թե ինչ է եղել մինչև փշրվելը:
Ավտովթարից հետո Ինդոնեզիա այցը հետաձգվեց անորոշ
ժամանակով: Միայն հաջորդ տարի՝ 1996-ի ամռանը ինձ հաջող-
վեց վերջապես թռչել Ջակարտա: Ստեղծվելիք նավթային նոր ըն-
կերության բաժնեմասերի հարցն էր քննարկվում և բոլոր ապագա
փայատերերն արդեն այնտեղ էին: Հարկավոր էր վերջնական
քննարկել բաժնեմասերի չափը և փաստաթղթերը ստորագրել:
Լախլան Ֆերգասդենն արդեն այնտեղ էր:
Սումատրա կղզու արևելյան ափերին, Պուլաուկիջանք քաղա-
քից ոչ շատ հեռու, Հարավ-Չինական ծովի տակ` 1992-ին հայտ-
նաբերվել էր նավթի խոշոր հանքավայր: Idahogroup-ի մասնագետ-
ների հաշվարկով օրական 600,000 բարել նավթ կարելի էր արդ-
յունահանել:
Ջակարտան արագ զարգացող քաղաք էր, նորակառույց բարձ-
րահարկերով և լայն պողոտաներով:
Առաջին հանդիպումը միանգամից անցկացրինք տեղացի բիզ-
նեսմեններից` Նոտո Վիդոդոյին պատկանող Կապույտ Ջասմին
հինգաստղանի հյուրանոցում, որը գտնվում էր Ջակարտայի ծով-
ափնյա շրջանում:
Մեծ՝ բաց կանաչ երանգներով սրահում, դրված էր կարմիր
փայտից պատրաստված ուղղանկյուն սեղան: Սեղանի վրա շար-
160
ված էիր ջրեր և ծաղիկներ: Հավաքվել էին ամերիկյան, անգլիա-
կան, ինչպես նաև պարտադիր հոլանդական նավթային ընկերու-
թյունների ղեկավարներ: Հոլանդացիները Ինդոնեզիայի նախկին
գաղութատերերի իրավունքով էին կանչվել: Ներկա էի նաև ես՝
որպես ռուսական կապիտալի ներկայացուցիչ: Հանդիպումը բացեց
Ինդոնեզիայի նավթի և գազի նախարար Մարվան Պրիհատին.
- Հարգելի՛ պարոնայք,
Ինդոնեզիայի կառավարության անունից ողջունում եմ ձեզ մեր
երկրում: Սումատրայի արևելքում հայտնաբերված նավթի հանքը
տնտեսական մեծ օգուտներ է խոստանում մեր երկրին: Ոգևորու-
թյամբ ենք ընդունել մեր միջազգային գործընկերների ցանկու-
թյունը մասնակցելու այդ հանքավայրի շահագործմանը և պատ-
րաստակամությունը ներդնելու իրենց փորձն ու տեխնոլոգիաները
նավթի արդյունահանումը կազմակերպելու գործում: Վստահ եմ, որ
արդյունահանումն իրականացվելու է բնապահպանական խստա-
գույն նորմերի պահպանմամբ: Ուրախ եմ նաև, որ մի քանի տարի
տևած բանակցություններից հետո, վերջապես հաջողվեց հստա-
կեցնել Ինդոնեզիա պետության մասնաբաժինը ստեղծվելիք ընկե-
րության մեջ, որը կազմում է 45 տոկոս: Ընկերության մնացած բաժ-
նեմասերը կբաժանվեն ձեր միջև՝ մոտավորապես նախապես որոշ-
ված բաժիններին նման:
Մեր հանդիպումը համարենք բացված:
Նախապես որոշված բաժինները, որի մասին հայտնեց Մար-
վան Պրիհատին, այսպիսի տեսք ունեին.
15 տոկոս՝ ինդոնեզական PetroSumatra.
12,5 տոկոս՝ ամերիկյան Idahogroup
12,5 տոկոս՝ ZeelandOil
6,5 տոկոս՝ Ֆերգասդենին պատկանող BlackLotus Corporation-ին
5 տոկոս՝ Յուգորսկնեֆտին:
3,5 տոկոս՝ ամերիկյան Daltex-ին:
Ֆերգասդենին բաժին հասավ շատ ավելին, քան թե նա հույս
ուներ: Նրա համար բրիտանական իշխանությունները քիչ ջանք
չէին գործադրել:
161
- Միհրա՛ն, դու գո՞հ ես քո բաժնից,- ինձ հարցրեց Ֆերգաս-
դենը:
- Եթե հիշում ես, դեռ Մյունխենում ես հինգ տոկոսի մասին էի
խոսում: Չեմ կարող ասել, որ գոհ եմ, բայց ամեն ինչ ողբերգական չէ:
- Ամերիկացիները չափից շատ վերցրին:
- Եթե հաշվի առնենք, որ հանքավայրը իրենք են հայտնաբերել
ու նախնական մեծ ներդրումներ արել դրա հետախուզման համար,
ապա գուցեև արդար է:
- Միևնույն է՝ շատ է նրանց բաժինը: Daltex-ի մասին չեմ խո-
սում:
Մեր խոսակցությանը միջամտեց նավթի և գազի նախարարը,
որը սումատրական վագրի նման հետևից թաքուն մոտեցել էր մեզ:
- Ողջո՛ւյն պարոնայք, ինչպե՞ս եք:
- Շատ լավ շնորհակալություն, դո՞ւք ինչպե՞ս եք,- պատաս-
խանեցինք մենք:
- Հիանալի: Մեր բյուջեն բավական կլցվի այս նավթահանքի
շնորհիվ: Պատրաստվում ենք այդ գումարներով կրճատել աղքա-
տությունը հատկապես Սումատրայում: Նոր ճանապարհներ ենք
կառուցելու, գյուղատնտեսական մի շարք խոշոր ծրագրեր ենք
իրականացնելու, զգալի չափով նաև առողջապահության և կրթու-
թյան մեջ ենք ներդնելու: Եվս 10 տարի, և անճանաչելիորեն կփոխ-
վի Սումատրան: Ինդոնեզիան շատ մեծ է, ու այդ գումարը եթե
ցրենք ամբողջ երկրով մեկ, արդյունքը փոքր կլինի: Այդ իսկ պատ-
ճառով, որոշել ենք գլխավորապես այնտեղ ներդնել:
- Խելացի որոշում է: Փողի կենտրոնացումը դրա ծագման վայ-
րում ոչ միայն արդյունավետ է, այլ նաև հոգեբանական տեսա-
կետից խթանիչ: Սումատրայում ապրող մարդիկ մեծ ոգևորությամբ
կընդունեն այն փաստը, որ իրենց կղզուց արդյունահանված նավ-
թից ստացվող եկամուտը հենց իրենց բարեկեցության համար է
ծախսվելու:
- Հենց դա՛ է կարևորը,- ժպտաց նախարարը:
- Պարոն Վարդանյան, ի՞նչպես են ձեր գործերը Ռուսաս-
տանում,- թևս բարեկամաբար բռնելով հարցրեց Մարվանը:
162
- Շատ լավ են, մեր ընկերությունը թռիչքաձև զարգացում է
ապրում: Ամեն ինչ գերազանց է: Երկրի տնտեսությունն էլ կայու-
նանում է, դա մեզ համար նոր հեռանկարներ է բացում:
- Պարոնա՛յք, ես ձեզ պետք է լքեմ, ներողություն, դեռ կխո-
սենք,- ասաց Ֆերգասդենը և հեռացավ դեպի ամերիկացի գործըն-
կերները:
Երբ ես ու նախարարը մնացինք առանձին՝ հարցրի նրան.
- Պարոն նախարար,- դիմեցի Մարվան Պրիհատիին, Ինդոնե-
զիայի կառավարությունը գո՞հ է բաժնեմասերի բաշխումից:
- Ճիշտն ասած, մենք որոշ անհանգստություններ ունենք, բայց
ընդհանուր առմամբ՝ այո:
- Կարծում եմ, դրանք այնքան էլ հավասարաչափ բաշխված
չեն և ենթադրում եմ իշխանություններն ավելի կողմ կլինեին
որոշակի համահարթեցման: Դուք հասկացաք ինչ ի նկատի ունեմ՝
ամերիկյան և հոլանդական բաժինները բավական բարձր են: Դրա
փոխարեն ցածր է իմ բաժինը: Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք
բաժինս ավելացնելու՝ ի հաշիվ ամերիկյան և հոլանդական բաժին-
ների: Վստահ եմ, Ջակարտայի համար ավելի ճկուն կլինի ունենալ
հավասարազոր խաղացողների:
- Դրա մասին վաղուց ենք մտածել, բայց ամերիկյան կառավա-
րությունն է նրանց մեջքին: Իսկ ձեր կառավարությունը առայժմ
շատ թույլ է:
- Համաձայն եմ, բայց եթե դուք պաշտոնական Ջակարտայի
անունից հարցը բարձրացնեք այսօրվա նիստում, ես կպահեմ այն:
- Համենայն դեպս, կարելի է փորձել:
- Շեշտադրումը դրեք Idahogroup-ից բաժնեմաս խլելուն:
Սրահում հյուրերը 3-4 հոգիանոց խմբերով ցրվել էին տարբեր
անկյուններում և գինի ու շամպայն էին խմում, ծովամթերքներով,
պանրով և այլ ուտելիքներով: Ազգային հագուապով մատուցողներն
ու մատուցողուհիները վազվզում էին նրանց արանքով և աչալուրջ
հետևում, որ հանկարծ որևէ բանի պակաս թանկարժեք հյուրերը
չունենային:

163
Նրանց բոլորի տրամադրությունը բարձր էր: Մոտ ապագայում
հարյուր միլիոնավոր դոլլարներ պետք է հոսեին գրպանները:
Նիստը սկսվեց ժամը 16:06-ին:
Daltex-ի ներկայացուցիչները, որոնք ամենից քիչ բաժնեմասն
էին ստացել, անհույս ջանքեր էին գործադրում գոնե մեկ տոկոսով
բարձրացնել իրենց բաժինը:
Ֆերգասդենը ակնհայտորեն գոհ էր իր չափից և առանձնա-
պես ակտիվ չէր: Նա անտարբեր էր դառել և զգացվում էր, որ
խոշոր հաշվով թքած կունենար նաև՝ եթե քիչ բաժնեմասի արժա-
նանար:
Idahogroup-ն ու հոլանդացիները մի փոքր վախեցած էին,
որովհետև բոլորի աչքը իրենց մեծ բաժնի վրա էր:
Նախարարը՝ ինչպես և պայմանավորվել էինք, սկսեց ակնար-
կել բաժինների խիստ անհամաչափ բաշխվածության մասին:
- Պարոնա՛յք, ես ազդակներ եմ ստացել Ջակարտայից, շա՛տ
կոնկրետ ազդակներ՝ ավելացնելու PetroSumatra-ի բաժնեմասը:
Մեր կառավարությունում դժգոհ են, որ օտար ընկերություններ չա-
փից շատ բաժնեմասեր են ստացել:
- Եթե իմանայինք, որ այդպես է, ապա մենք այդքան շատ ներ-
դրում չէինք անի նավթահանքի հայտնաբերման և հետագա հետա-
խուզման մեջ: Մեզ պետք է շուտ տեղեկացնեիք դրա մասին: Մենք
այն հույսով ենք աշխատել, որ կարողանալու էինք մոտակա 5 տա-
րիների ընթացքում հետ բերել մեր ներդրումները,- առարկեց
Idahogroup-ի ղեկավարը:
- Համաձայն եմ գործընկերոջս հետ,- շարունակեց ZeelandOil-ի
ղեկավարը: Առաջինը մեր երկրաբաններն են խոսել այդ շրջանում
հնարավոր նավթի պաշարների մասին: Ինդոնեզիայի կառավա-
րությունը կզրկվեր միլիարդավոր դոլլարների եկամտից, եթե չլիներ
մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմն ու համառությունը:
Տիրեց լռություն:
Ընդհանրապես հաջողության հասնելու համար պետք է սովո-
րել խաբել, մոլորեցնել և խորամանկել: Ես չեմ հասկանում, թե

164
ինչո՞ւ մարդկությունը հասավ այս հանգրվանին: Ինչո՞ւ հաջողու-
թյան համար պարտադիր նախապայման եղավ խաբելու և խորա-
մանկելու արվեստին լավ տիրապետելը: Առանց դրա դու ուղղակի
տապալվում ես: Կգա՞ մի ժամանակ, երբ դրա կարիքն այլևս չի
լինի: Դժվար թե: Ենթադրում եմ, որ միշտ է այսպես եղել, և միշտ էլ
այսպես կլինի:
- Հարգելի հյուրեր,- սկսեցի ես,- այն, ինչ անում է Ինդոնեզիա-
յի կառավարությունը, վնասում է առաջին հերթին իրենց վստա-
հելիությանը: Որևէ օտարերկրյա ներդրող չի գա այս երկիրը,
որտեղ նախնական պայմանավորվածությունները կարող են վեր-
ջին պահին խախտվել: Արդեն իսկ մենք շատ ենք զիջել Ջակար-
տային: Որտե՞ղ եք լսել, որ նավթահանքի 45 տոկոսը տան
կառավարությանը: Հետո ի՞նչ, որ հանքը ձեր երկրի տարածքում է:
Ի՞նչ կարող էիք անել դուք, եթե մեր կապիտալը չլիներ, եթե մեր
մասնագետները չլինեին: Այստեղ նույնիսկ նորմալ ճանապարհներ
կամ էլեկտրակայաններ չկան: Որտեղի՞ց պիտի փող գտնեիք
հանքը շահագործման հանձնելու համար: Խոսքը միլիարդավոր
դոլլարների մասին է: Դրանք դուք չունեք,- դիմելով նախարարին՝
հայտարարեցի ես ու շարունակեցի,- ճիշտն ասած, ես դեռ երեկ
լսել էի, որ նման մի նպատակ ունի Ինդոնեզիան: Չասեմ, թե ով է
ինձ նման տեղեկություն տվել, բայց չէի հավատում, մինչև վերջին
վայրկյանը չէի հավատում: Եկեք ընդհատենք մեր այս քննարկումը
15 րոպեով: Մեզ պետք է հանգստանալ ու վերափոխել մեր
մոտեցումները: Խնդրում եմ պարոն նախարար, մեզ 10- 15 րոպե
տվեք: Եվ նկատի ունեցեք նաև, որ արտասահմանից եկած ստամ-
բակ բնապահպանները՝ իրենց տեղացի միամիտների հետ, ան-
ընդհատ ցույցեր են անում ընդդեմ հանքի շահագործման:
Դահլիճում նենգ քմծիծաղ հնչեց:
- 15 րոպե ընդմիջում: Բայց, այնուամենայնիվ, մեր կառավա-
րության դիրքորոշումը հստակ է:
Մենք բոլորս վրդովված բարձրացանք տեղներիցս ու խմբվե-
ցինք սեղանից մի փոքր հեռու:

165
- Այդ ի՞նչ տեղեկություն ես ստացել, պարոն Վարդանյան,- ինձ
դիմեց Idahogroup-ի ղեկավարը:
-Նրանց կառավարությունը որոշել է ավելացնել պետական
բաժնեմասը, ինչպես նաև PetroSumatra-ինը՝ 5-ական տոկոս:
- 5-ական տոկո՞ս,- գրեթե բղավեց Idahogroup-ի ղեկավարը,-
իսկ դու ի՞նչ ասացիր:
- Իսկ ես ինչ կարող էի ասել, իհարկե առարկեցի, բայց նրանք
կարող են խլել մեզնից ամեն ինչ: Չինական ընկերություններն
ատամները սրած սպասում են: Ֆրանսիացիներն էլ առիթ են ման
գալիս խցկվելու:
- 5 տոկոսը շատ-շատ է, ես կարծում էի առավելագույնը 3-
ական տոկոսների մասին կարող է խոսքը գնալ,- մեջ մտավ հոլան-
դացին:
- Համաձայն եմ՝ շատ է: Ինչ լինելու է՝ հիմա է լինելու: Քանի նա-
խարարը այստեղ է՝ պիտի մի փաստաթուղթ ստորագրենք: Վաղը 5-ը
կդառնա 7, վստա՛հ եմ: Ընդ որում, աչքերը ձեր երկուսի մասնաբաժնի
վրա է,- ձախ ձեռքիս երկու մատը պարզեցի Idahogroup-ի և
ZeelandOil-ի ղեկավարների վրա, որոնք անակնկալի եկան:
- Ես գոնե ենթադրում էի, մերը ամենից շատն է, ու այդպես էլ
կմնա,- արձագանքեց Idahogroup-ի ղեկավարը:
- Ուզում են, որ ձեր հաշվին ուժեղացնեն իրենց: Ես դրան դեմ
եմ: Դա ինձ ձեռնտու չէ: Պատրաստ եմ իմ ամբողջ բաժինը տալ
իրենց ու դուրս գալ նախագծից՝ արդեն հոգնել եմ:
- Չանես էդպիսի բան, մենք մենակ ենք մնալու ու ստիպված
տեղի ենք տալու ցանկացած պահանջի,- խնդրեց հոլանդացին:
- Ի՞նչ եք առաջարկում:
- Չգիտեմ, չգիտեմ, գլուխը տրորեց,- Idahogroup-ի ղեկավարը:
- Պարո՛ն Ֆերգասդեն, Դո՞ւք ինչ կասեք:
- Ես ի՞նչ պետք է ասեմ, մենք հազիվ ենք կարողացել մեր 4,5-
ը սարքել 6,5, ու ընդհանրապես ինձ համար մեկ է, թող բոլորը
գնան ձորը:
- Լավ ձեր հետ ամեն ինչ պարզ է,- վրա բերեց հոլանդացին և
ձեռքը թափ տվեց:
166
- Միհրան, իսկ եթե 1-ական տոկոս քե՞զ տանք: Սրանով նա-
խարարին ցույց կտանք, որ ավելի լավ է քեզ հետ համագործակ-
ցենք, քան իրենց, և բացի այդ, մեր բաժինն ավելի ցածր կլինի, ու
կառավարության համար ավելի վստահելի:
Այդ պահին մեզ մոտեցավ նախարարի օգնականը և հայտնեց
ինձ, որ նախարարը ցանկանում է ինձ հետ խոսել:
Ես համաձայնեցի ու ներողություն խնդրելով զրուցակիցներից՝
քայլեցի դեպի սեղանի մոտ նստած նախարարը և նստեցի կողքին:
- Պարոն Վարդանյան, ի՞նչ եք խոսում: Ինչ-որ եզրահանգման
հասա՞ք:
- Ես ասացի նրանց, որ Ջակարտան 5-ական տոկոս է ուզում
վերցնել: Նրանք անչափ վախեցան ու ինձ առաջարկեցին 1-ական
տոկոս՝ ձեզ զսպելու համար:
- Գերազա՛նց է: Ասա նրանց, որ համաձայն ես: Ես գիտեմ, ինչ
կխոսեմ սեղանի շուրջ:
Ես վերադարձա զրուցակիցներիս մոտ:
- Պարոնայք, նախարարը բավական անհանգիստ է և
նյարդային: Ասում է, որ երկու րոպեից նիստը վերսկսվում է, և որ
իրեն շատ չկատաղեցնենք: Իսկ ձեր առաջարկի շուրջ ես դեռ
կմտածեմ, չեմ ուզում հապշտապ ռիսկային որոշում ընդունել:
- Միհրա՛ն, միայն թե շուտ: Մենք ժամանակ չունենք:
Վերադարձանք սեղանների շուրջ:
Խոսքը նորից սկսեց նախարարը:
- Պարոնա՛յք, մեր կառավարությունը անդրդվելի է: Դուք բո-
լորդ կարող եք վայր դնել ձեր բաժնեմասերը: Եվ առաջին հերթին
Միհրան Վարդանյանը, ում հնարավորությունները հանքավայրը
շահագործելու՝ ցածր են: Մեր չինացի գործընկերները պատրաստ
են միանգամից 13 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու:
Հոլանդացիներն ու ամերիկացիները գույները գցեցին և լայն
աչքերով նայեցին ինձ:
- Կարելի՞ է, պարոն նախարար,- փորձեցի խոսք վերցնել ես:
Նախարարը գլխով արեց:
- Կարծում եմ՝ մենք մի քանի տարի իրար հետ աշխատելով,
167
բավական առաջ ենք գնացել նման կտրուկ որոշումներ կայացնելը
թույլ չտալու համար: Մենք ունենք մեր շահերը, իսկ դուք ձերը:
Եկեք հարգենք փոխադարձ ցանկությունները: Այստեղ ոչ ոք չի
ուզում մյուսի հաշվին առաջ գնալւ: Անհրաժեշտ է հավասարակշռել
մեր բաժնեմասերը, և կարծում եմ բոլորը համաձայն են:
Առաջարկում եմ հետևյալ կերպ վերաբաշխենք բաժինները:
Հանում ենք 2,5- ական տոկոս Idahogroup-ից և ZeelandOil-ից:
Նրանք ունենում են հավասար 10-ական տոկոս: Մեկ տոկոս ավե-
լացնում ենք Daltex-ին, մեկ տոկոս Black Lotus-ին, 1 տոկոս
Ինդոնեզիայի կառավարությանը, 1 տոկոս PetroSumatra-ին և մեկ
տոկոս ինձ:
- Ես համաձա՛յն չեմ: Ոչ թե 2.5 տոկոս այլ գոնե 3- ական,-
արձագանքեց նախարարը:
- Սա ծաղր է մեր հանդեպ, պարոն նախարար,- խիստ շպրտեց
Idahogroup-ի ղեկավարը:
- Ես չե՛մ ուզում մեկ տոկոս,- ասաց Լախլան Ֆերգասդենը՝
ներս քաշելով սիգարի ծուխը,- եկեք այս վիճաբանությունը
ավարտենք:
- Ի՞նչ եք առաջարկում պարոն նախարար,- դիմեցի Մարվան
Պրիհատիին,- ինձ թվում է՝ մի փոքր ավելի մեղմ է պետք լինել մեր
գործընկերների հանդեպ, ամբողջ աշխարհի քաղաքական և գոր-
ծարար ղեկավարությունը վաղը այս գործարքի մասին պիտի կար-
դա, և կարծոմ եմ ավելորդ տնտեսական-ներդրումային ռիսկերի
չպիտի գնա ձեր կառավարությունը:
- Առաջարկում եմ 3 տոկոս ձեզ, 1 տոկոս Daltex-ին, 1 տոկոս
PetroSumatra-ին, վերջակե՛տ:
Այդ պահին ես զգացի, որ մի բան պոկվեց դահլիճում, նայեցի
ամերիկացիներին ու հոլանդացիներն, նրանց դեմքին հանգստու-
թյուն և գոհունակություն տեսա: Մենք փոխադարձաբար ժպտա-
ցինք: Իսկ նիստի ավարտին գրկախառնվեցինք:
- Ապրե՛ս Միհրան, դու մեզ փրկեցիր: 10 տոկոսը ամենևին
վատ չէ, եթե փրկվել ենք 7,5 տոկոսից, ինձ հերթով գրկում ու
խնդում էին ZeelandOil, Idahogroup-ի և Daltex-ի ղեկավարները:
168
Հատկապես ուրախ էր Daltex-ի ղեկավարը, ով 3,5-ից 4,5 տոկոսի
տեր դարձավ:
Վերջնական փաստաթուղթը ստորագրվեց հետևյալ տեսքով՝

Ինդոնեզիայի կառավարություն- 45 տոկոս


15 տոկոս՝ ինդոնեզական PetroSumatra-ին, որը փաստացի ևս
Ինդոնեզիայի կառավարությանն էր,
10 տոկոս՝ ամերիկյան Idahogroup
10 տոկոս՝ հոլանդական ZeelandOil
8 տոկոս՝ Յուգորսկնեֆտ
6,5 տոկոս՝ Ֆերգասդենին պատկանող BlackLotus Corporation-ին
4,5 տոկոս՝ ամերիկյան Daltex-ին:

Ծանր ու լարված բանակցություններից հետո Ֆերգասդենը


ինչ-որ ինդոնեզացի գործարարի հետ՝ ինձ հրավիրեց Սուլավեսի
հյուրանոց՝ ընթրելու: Ընթրիքը կայացավ, որից ես ավելի հոգնեցի՝
փոխանակ էներգիայով լցվեի:

LSD, գերմաներեն Lysergsäurediethylamid՝ որոշակի սնկերի


սպորներից պատրաստվող դեղամիջոց, որն ունի փսիխոդելիկ
հատկություններ: Դեղամիջոցը սինթեզել է շվեյցարացի քիմիկոս
Ալֆրեդ Հոֆմանը 1943 թվականին: Ընդ որում՝ հենց իր վրա էլ
փորձարկել ու զգացել LSD-ի հալյուցինոգեն հատկությունները:
Աչենեզե ազգությանը պատկանող, վարդագույն շուրթերով ու
հարթ, սև փայլով մազերով աղջիկը զգուշությամբ ինձ ներարկեց
0,20 միլիգրամ LSD, որը հետագայում պարզվեց՝ գերդոզա է: Ինչի՞
որոշեց միանգամից այդքան բարձր դոզա ներարկել, ո՞վ էր նրան
խնդրել այդպես վարվել:
Ի՞նչ էի ես զգում:
Բարձրի զգացումը լիովին համակեց ինձ: Ամեն ինչ ավելի վառ
էի զգում՝ ձայները, պատկերները: Ուղեղս սկսեց պարուրվել
տեսիլքներով: Գունագեղ պատկերներ էի տեսնում: Գլխապտույտ
առաջացավ մոտս:
- Մի՞գուցե բժիշկ կանչենք: Պարոն, ես շփոթվել եմ, սա ուրիշի
169
համար էր նախատեսված՝ Ձեզ այսքան բարձր դոզա իրավունք
չունեի ներարկելու:
Ակնթարթորեն բռնեցի նրա կոկորդից,- չհամարձակվե՞ս:
Դո՛ւրս գնա այստեղից:
Նա փախավ սենյակից:
Ես հիշեցի թե ինչ էր ինձ պատմել Ֆերգասդենը դեղի մասին
ու սկսեցի զգալ մեկը մեկին նույն բաները:
Միտքս տեսնում էր ավելին, քան կարող էր պատմել, զգալ
ավելին քան կարող էր բացատրել, հավատալ ավելիին քան կարելի
էր բանականորեն վերապատմել, զգալ անսահմանություն և
անդրերևույթներ՝ պարզունակից մինչև ամենախորը:
Գունագեղ աշխարհը վառվել էր մեջս ու մտքերս արագ
սկսեցին հոսել դիմացովս՝ լեռնային աղբյուրների նման: Գլխումս
սկսեցին հայտնվել գաղափարներ, որոնց մասին երևի երբեք չիմա-
նայի, եթե չլինեի սրա ազդեցության տակ:
Ոնց որ թե կյանքն ամբողջանում է երեք գաղափարից, առանց-
քից կամ սկզբունքից (սկիզբ):
Հայրենիք- պետություն:
Սեր դեպի հակառակ սեռը:
Աստված- Տիեզերք:
Դեպի սրանցից յուրաքանչյուրը բխում է իմ կյանքը, և սրանցից
յուրաքանչյուրից դեպի ինձ է բխում ԻՄ կյանքը:
Հայրենիք-պետությանը թույլատրված է տալ կյանքը, և դա
ամենաթույլատրված կյանք տալն է: Հայրենիք- պետությունը քեզ
կտա քո կյանքը:
Սիրած էակին թույլատրված է տալ հոգին: Եվ սա ամենաթույ-
լատրվածն է: Սիրած էակը քեզ կտա քո հոգին:
Աստված-Տիեզերքին թույլատրված է տալ բանականությունը:
Եվ սա ամենաթույլատրվածն է: Աստված քեզ կտա բանակա-
նություն:
Սիրած էակը քեզ հիշեցնում է, որ անհատական մակարդակում
ևս՝ քեզ պետք է ամբողջացում:
Հայրենիք-պետությունը հիշեցնում է քեզ, որ միայն քեզ համար
170
չես ապրում և որ կա հասարակություն՝ իր կազմակերպմամբ, որում
դու ունես փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ:
Աստված քեզ հիշեցնում է, որ քո ամբողջությունը Երկրով չի
սահմանափակվում:
Դու եռահարկ ամբողջացումների մեջ ես:
Ուրիշ ոչ մի պետության համար չի կարելի կյանքը տալ ու
ստանալ կյանք:
Ուրիշ ոչ մի էակի չի կարելի վստահել հոգին և ստանալ հոգի:
Ուրիշ ոչ մի բանի չի կարելի տալ բանականությունը և ստանալ
բանականություն:

Կաթվածահար պառկած էի մահճակալին ու չէի հասկանում՝


առաստա՞ղն էր պտտվում իմ շուրջը, թե՞ մահճակալս՝ իր առանցքի
շուրջ: Ինձ և՛ կողքից էի տեսնում, և՛ ներսից: Պատերը դարձան
թափանցիկ, ես սկսեցի դուրսը տեսնել՝ Ջակարտայի բարձրահարկ
լուսավորված երկնաքերերը: Հըմմ։ Գիշերվա մեջ լուսարձակող
երկնաքերեր։ Ի՞նչ էի մտածում ես, երբ արտացոլվում էիք իմ աչքե-
րում։ Գեղեցկության մասին չէի մտածում միանշանակ։ Նման դեպ-
քերում ես երբեք գեղեցկության մասին չէի մտածում։ Ավելի շատ
մտածում էի Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքի մասին՝ որը շատ
ավելի գեղեցիկ էր, քան զուտ գիշերային երկնաքերերի էսթե-
տիկան։ Տվյալ պահին։
Ցանկանում եմ անպայման շեշտել, որ սենյակում մութ էր։ Սա
շատ կարևոր պայման է։ Միայն փոքրիկ լամպն էր թույլ վառվում:
Ձեռքս մի կերպ մեկնեցի՝ դարակից հանեցի թուղթ ու գրիչ և
սկսեցի արագ գրի առնել մտքերս, որպեսզի սթափ վիճակում
հանկարծ մոռացած չլինեի ու հասկանայի թե ինչ եմ գրել: Արդյոք
իմ մտքին եկածները ցնդաբանություննե՞ր էին, թե՞ իրոք լուրջ
բարձունքների էր հասել ուղեղս:
Այն, ինչ եկավ իմ մտքին՝ այդ զով գիշերը, թափանցիկ դար-
ձած պատից ներթափանցող շենքերի պատկերների ներքո՝ հետո։
Հոկտեմբեր ամիսն էր՝ ոսկեվառ ծառերով ու օդով: Երբեք չեմ
սիրել աշունը՝ այդ տխուր ու զազրելի եղանակը: Այդ տգեղ եղանա-
171
կը: Գունագե՞ղ աշուն: Մի՞թե դուք այդքան ցածր եք արվեստում, որ
աշնան զզվելի դեղինը համարեք գեղեցիկ: Դժոխքը պատված է
աշնամբ: Պաղ է օդը հոկտեմբերին: Ինձ համար՝ այո: Սովորական
հոկտեմբեր պիտի լիներ, երբ իմ ոտնաթաթերն ու ձեռքերը մշտա-
պես սառած էին: Ահասարսուռ տխրությունը մտավ հյուսիսից ու
սկսեց սպառնալից պատել հարթավայրն ու ինձ: Հիշում եմ փոշոտ,
փշոտ ու դեղին սարը, դրա վրայի ցաք ու ցրիվ քարերը, ժայռի
կտորները, ու սառը քամին, որ անընդհատ բարձրանում էր սարն ի
վեր՝ կատաղի ուժով հրելով ինձ: Չեմ մոռանում այդ հոկտեմբերը:
Արևը շատ վառ էր լուսավորում: Ես չգիտեմ, թե ինչու էի այնտեղ,
բայց շատ հուսավորված էի: Ընդամենը մեկ շաբաթ՝ շատ հուսա-
վառ էի: Բայց հոկտեմբերը այդքան քաղցր չէր կարող լիներ՝ դու էլ
հո փորձ ունեիր: Ե՛րգը ինձ խաբեց, ինձ տարավ սարի գագաթը:
Դու երբեք երգի բառերը լսելու սովորություն չունեիր: Պիտի՛
գոնե այս անգամ լսեիր բառերը, ու մեղեդին քեզ չէր խաբի:
Բառերն ամեն ինչ ասում էին, պետք էր ուղղակի լսել ու չէիր
խաբվի: Մեղեդին էր խաբողը, այն օրորեց ու տարավ քեզ:
Հոկտեմբերին չարիքն է տիրում, հոկտեմբերը միշտ լեղի է եղել,
որն այս անգամ քաղցր շոկոլադով էր պատված՝ դու լիզեցիր այն,
իսկ տակից նորից լեղին դուրս եկավ:
- Այս սառը աշխարհում մենք ուշադրության կարիք ենք զգում,-
հանկարծ լսեցի ծանոթ խոսք՝ ծանոթ ձայնից:
- Մի՛ ստիր, դու շատ լավ հարմարված ես այս սառը աշխար-
հին:
- Ինչո՞ւ ես այդքան կոպիտ պատասխանում,- շարունակեց ծա-
նոթ ձայնը:
- Որովհետև կեղծում ես: Ավելի ճիշտ, այս պահին քեզ
ուշադրություն ու ջերմություն է պետք: Հենց ստացար՝ այլևս իմ
կարիքը չես ունենա ու կսպանես ինձ՝ ինչպես որ արել ես:
Ձայնը մի ճիչ արձակեց ու անհետացավ արձագանքելով՝ այս
սառը աշխարհում, մեզ ուշադրություն է պետք... (շնորհակալու-
թյուն, որ օգնեցիր դիմանալ ինձ համար ծանր պահերին, շնոր-
հակալություն, որ անտարբեր չեղար իմ նկատմամբ՝ երբ ես օտար
172
էի, երբ ես այնքան միայնակ էի... այս ասելու փոխարեն, նա ընդա-
մենը ճիչ արձակեց):
- Կորի՛ր ամենասառն օվկիանոսում,- դառը նետեցի ես,- ինձ էլ
չես խաբի։
Հիմա հունիսի կեսն է, ու ծովի ափին ես՝ չոր սարի փեշի փո-
խարեն։ Ի՞նչի հիշեցիր հոկտեմբերը։
Նորից վերցրի մատիտը ու թղթի վրա սկսեցի արագ-արագ
նկարել սև աղավնիներ, որոնք անհանգիստ թռչում էին երկնքով:
Թղթի տակ մակագրեցի՝ Միայնությունը ավելի շատ նայել է
դեպի ներսը՝ քան դուրսը:
Ջավա ծովի ալիքները խփեցին հսկա կղզու ափերին: Գիշերը
շարունակվում էր։
Ունա՞կ են արդյոք տղամարդիկ, որոնք պարում են կանանց
կազմակերպած երեկույթին՝ մեծ հայտնագործությունների։
Ունա՞կ են նրանք ցատկերի ու պայթյունների։
Կարո՞ղ է արդյոք տղամարդը, ով պարում է կնոջ տված պարը՝
հայտնագործել Ամերիկան։
Կանայք չեն ուզում ոչնչացնել տղամարդկանց, նրանք ուզում
են, որ պատերազմ չլինի, ու ամեն գնով։ Հենց այդ գինն են ուզում
վճարել նրանք, բայց տղամարդու գրպանից։
Ինչո՞ւ եմ ես մտածում նման բաների մասին։
Օ՜, Տեր Աստված, մի՞թե ես չեմ կարող գնալ զվարճանալ։
Ջակարտայում ամեն ինչ կա։ Գնա՛, խմի՛, թրև արի ակումբներում
ամբողջ գիշեր։
Ինչո՞ւ ես մտել այս սենյակը, որն ակվարիում է դարձել։
Ինչո՞ւ են ինձ տանջում նման մտքեր։
Կինը ստեղծված չէ հոգևոր պահանջմունքների համար։ Իզուր
ես դու փնտրում նրան՝ նա պարել է ուզում։
Բայց արդյոք հոգևոր պահանջմո՞ւնք չէ՝ թեկուզ պարող կինը։
Թեկուզ նստիր կողքիս…
Եթե ես գիտակցում եմ ցնորքները, ապա մի՞թե ցնորվել եմ։
Ի՞նչ ես դու անում ընդհանրապես այստեղ։ Քո ի՞նչ գործն է
աշխարհի ծայրին պարփակված նստելը։ Վե՛ր կաց՝ գնա՛ տուն։
173
- Ի՞նչ։
- Ասում եմ՝ վե՛ր կաց, գնա՛ տուն։
- Ե՞րբ ես ինձ տանելու տուն։
- Նախ պիտի համոզվեմ, որ իմ տունը նաև քո տունն է։
- Ես կխելագարվեմ՝ եթե մի քիչ էլ ձգես համոզվելդ։ Ես ծնված
օրվանից սպասում եմ տուն գնալուն: Որքան ինձ հիշում եմ՝ միշտ
ցանկացել եմ տուն գնալ: Տա՛ր ինձ վերջապես տո՛ւն:
Զսպել, զսպել, զսպել։ Նրանք բարի մղումներից են ելնում։
Բայց, միևնույն է, քանդում են։ Մի օր պիտի քանդվեր։ Հավեր-
ժական սարքին բան չկա։ Պիտի քանդվեր, որ լցվեր նոր կենսու-
նակությամբ։
Գլուխս ահավոր պտտվում էր, իսկ թափանցիկ պատերը սկսե-
ցին միախառնվել իրար։ Գորգը սողում էր ոտքերիս տակից։
Ես բռնեցի մահճակալի եզրից, որպեսզի վայր չընկնեի 57-րդ
հարկից։
Ի՞նչ որ մի հեռավոր կղզում լուռ նստած է ամենահայտնի
աքսորյալը։ Ի՞նչի մասին ես մտածում՝ կա՛յսր։
Սկսեցի ձայներ լսել, որից խուսափելու համար բռնեցի ականջ-
ներս ու սկսեցի երկյուղով քաշել մազերս։
Նման տարբեր մտքերի ու գաղափարների այցելելը սարսա-
փեցրեց ինձ։ Մարմինս պատվեց քրտինքով ու դողով։ Սենյակը
նավի նման թեքվեց՝ դղրդյունով ու մետաղի ճռնչյունով։
Իմ մեջ սողոսկեց անաստված վախը։
Մի՛ թող ցնորվեմ։ Ինձ պետք է փրկվել։ Մինչ առավոտ չեմ դի-
մանա հաստատ։ Բայց ինչպե՞ս փրկվել։ Աղոթքներն Աստծուն չեն
փրկի։ Նա այլ կերպ է աշխատում։
Մի՞գուցե աղոթքները Ոգուն։ Բայց ես նրան դավաճանել եմ։
18 էլ չկայի, երբ հաջողացրի կամքս ձգել երկաթի մակար-
դակի, ու այդ ժամ մտածում էի, թե կապրեմ հավերժ, իսկ հիմա
գիտեմ, որ չեմ ձգի նույնիսկ 30-ի: Գրեթե այնպես՝ ինչպես Բոլդուին
4-րդը:
Ես վախեցա ինքս ինձնից:
Իմ հավատն առ կամքի անպարտելիությունը սասանվեց, ու ես
լքեցի իմ Ոգուն: Ես դավաճանեցի Ոգուն, սակայն Ոգին ինձ
174
չթողեց, ու իմ փոխարեն շարունակում էր հաղթանակներ կռել,
բայց՝ կիսատ հաղթանակներ:
Ու կորցնելով ամեն ինչ՝ հիշեցի Ոգուն:
Ես երես չունեմ քեզ կանչելու՝ ի՛մ Ոգի։
Ո՞վ կարող է ինձ փրկել։ Չեմ ուզում ինքս ինձ խոստովանել։
Օգնի՛ր։
- Ֆրանսիսկո…Ֆրանսիսկո…Ֆրանսիսկո Պիսսարո...
- Ի՞նչ Ֆրանսիսկո, ի՞նչ կապ ունի այստեղ այդ ստահակ
Ֆրանսիսկոն,- բղավեցի ես:
- Դու շատ լավ գիտե՛ս, թե ինչ Ֆրանսի՛սկո:
Գորգի վրա նստած՝ գլուխս թեքեցի դեպի այնտեղ, որտեղ
պիտի որ գիշերային երկնաքերեր լինեին, բայց հայտնաբերեցի, որ
գիշեր չէ՝ այլ ցերեկ… երկար դաշտում, ճանապարհի եզերքով
խաչված էին տասնյակ ացտեկներ: Նրանք մեռնում էին շոգից ու
արյունաքամ լինելուց:
Բերանս բացվեց: Չէի հասկանում, ոչինչ չէի հասկանում:
Իսպանացիներն ու պորտուգալացիները արժանի չէին գա-
ղութացնելու Ամերիկան:
Եթե Լատինական Ամերիկան էլ անգլիացիները գրավեին,
ապա Բրազիլիան կլիներ երկրորդ ԱՄՆ- ը, իսկ Արգենտինան՝ երկ-
րորդ Ավստրալիան:
Այդ գիշեր ես մտածեցի ամեն ինչի մասին, իրար հետ
ընդհանրապես կապ չունեցող։ Իսկ ես հույս ունեի, որ դեղը
կհանգցնի ուղեղս՝ առժամանակ։
Մինչ հազարամյակի փոխվելը, մի քանի տարի է մնացել։ Քեզ
ժամանակ։ Տարիներն անցնում են շատ արագ, էլ չես հասցնելու: 5
ոչ ամբողջական տարի է մնացել դարի փոխվելուն:
Մի՞թե նրանք հաղթում են քեզ: Ո՛չ, ես չեմ թողնի: Չէ՞ որ ես մի
առավելություն ունեմ, մի շատ շոշափելի առավելություն՝ 30 տարի:
Ա՜խ, այս տեսիլքները, դեռ որքան են հետևելու ինձ: Գիշե-
րային ստվերների հետապնդումը նման է տհաճ հյուրերի համառ
սողոսկումների, իսկ ես չեմ կարող թաքնվել՝ նույնիսկ աշխարհի
ծայրում գտնվող այս խոշոր քաղաքում:

175
Հարսանիք

1996 թվականի դեկտեմբերի 19, Մոսկվա, Կուտուզովսկի


պրոսպեկտից ձախ՝ Տարաս Շևչենկոյի առափնյա, ռեստորան
«Մատրյոշկա», ջերմաստիճանը - 4, երեկոյան 18:08:
«Մատրյոշկա» ռեստորանում հավաքվել էր մոտ 700- 800 հոգի
մարդ: Մի փոքր էր մնացել 1000 հոգու սահմանը հասնելուն:
Կարոն շրջապատ ուներ ու Կարոն ինձ ու մեր տղերքին էլ էր հրա-
վիրել հարսանիք: Պետերբուրգից 7 հոգով եկել էինք Մոսկվա՝ ես
էի, Գևորգը, Արմենը, Սաուլիուսը, Գելան, Սայմոմինը և Պյոտրը:
Ինձ հայտնել էին, որ առանց հրավիրատոմսի եմ և քանի հոգով
կուզենք՝ կգանք, անսահմանափակ: Մենք էլ կարողացանք գալ
միայն 7-ով, չնայած սկզբում կարծես ինն էինք:
Մեզ դիմավորողներից հրաժարվեցինք ու նախընտրեցինք
երկու տաքսիով գալ:
Շերեմետևոյում թեթև մառախուղ էր, որը դեպի քաղաքի կենտ-
րոն՝ ավելի թույլ էր: Եղանակը սառն էր և ձյուն էր կանխա-
գուշակում: Գետինը պատված էր առավոտվա ձյան բարակ
շերտով:
Ինչպես և սպասում էի՝ ռեստորանի ներսը ինձ վրա դառը
ազդեցություն գործեց:
Միայն 104 հոգի Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից էր՝ Կարոյի
ծննդավայրից: 18 հոգի մեր գյուղից էր: Այլազգիները մոտ 104-ն
էին, մնացածը՝ Հայաստանից:
90-ականների մեծ արտագաղթի ալիքը՝ իր ողջ գունա-
գեղությամբ, այդ օրը «Մատրյոշկա» ռեստորանում էր:
Ներսում մեծ աղմուկ էր: Զրույցների խառը մարտեր էին ընթա-
նում սրահի տարբեր անկյուններում: Այստեղ կլսեիր տարբեր բար-
բառներ ու լեզուներ: Մեկընդմեջ լսվում էր երգիչների ռաս-ռաս-երը
ու Հայաստան-Հայաստանները: Շատ հետաքրքիր է, երբ հար-
սանիքներին կամ այլ մեծ հավաքույթներին՝ երաժիշտները բարձր-
ախոսները կարգավորելիս, ռուսերեն ռաս-ռաս են ասում, իսկ
հետո նաև Հայաստան-Հայաստան: Ենթագիտակցության առումով
176
չափազանց հատկանշական էր: Ինձ թվում է՝ նորանկախ երկրում
դեռ վառ էր ռուսականի ազդեցությունը, ու դրա հետ միաժամանակ
կենցաղ էր ներխուժել Հայաստանը և այդ ներխուժումը փառահեղ
էր, նման Հռոմեական կայսրի հաղթական մուտքին Հռոմ, ու նրա
պատվին հաղթական կամար կառուցելուն:
Ռեստորանում բազմաթիվ ծանոթներ ու ընկերներ կային:
Ինչպես նշեցի, միայն 18 հոգի մեր գյուղից էին: Բոլորին էլ հերթով
տեսա, բոլորին էլ հերթով բարևեցի և որպիսությունը հարցրի:
Հաճելի էր օտար տեղում այդքան հարազատ մարդ տեսնել: Բայց
ես որոշեցի մոտ ապագայում բոլորին էլ տուն ուղարկել: Դա
կատակ չէր: Ես ծրագրի ուրվագիծը հենց այդ երեկո կազմեցի:
Դե, ինչ, հարսանիքի մեկնարկը տրվեց՝ թամադայի ուրախ
գոռում-գոչյուններով և հարսին ու Կարոյին սրահ հրավիրելով: Կարոն
ամուսնանում էր ռուսի կամ եթե ավելի ճիշտ է՝ ռուսուհու հետ:
- Ախպերս նստե՛ք,- ինձ նստելու հրավիրեց մի անծանոթ տղա,
որը բոլորին խնդրում էր նստել, բայց երևի նրան ոչ ոք չէր խնդրել
այդ պարտականությունը վերցնել իր վրա: Զարմանալին այն էր, որ
բոլորն էլ ընդունեցին նստելու առաջարկը:
- Այո, ժողովրդի մեջ գերհարուստներ էլ կան, սովորական՝
ամիսը 120 դոլլար աշխատող բանվորներ էլ,- դիմեցի Գևորգին:
- Հա, շատ բազմազան են: Ապրի Կարոն, լավ հավաքել է
բոլորին: Եթե էսպիսի առիթ չլիներ, մարդ կար, որ չորս տարի չէի
տեսել և ևս 4 տարի չէի տեսնի:
- Տե՛ս որքան ոսկե ժամ ունեցող կա:
- Բա սպիտակ գուլպաներին նայիր: Շատ յուրահատուկ
մարդիկ կան: Մեծ փողերի հոտը առածներ:
- Հարգելի՛ հյուրեր, սիրելի՛ բարեկամներ, հարազատնե՛ր և
պարզապես ընկերնե՛ր,- թամադան դիմեց ներկաներին,- ուրախ
ենք ձեզ հյուրընկալել Կարոյի և Սվետայի հարսանիքին, շնորհակալ
ենք հրավերն ընդունելու համար և եկեք այսօր բոլորս հավեսով
քեֆ անենք:
- Դե՛ տղաներ, շնորհավոր լինի մեր նորապսակների հար-
սանիքը, երկար ու երջանիկ տարիներ եմ մաղթում իրենց:
177
Զնգացին բաժակները և ներս գնացին օղիները:
Հայերը լցված էին ռեստորանում: Իսկ ի՞նչ էին անում նրանք
այդտեղ:
Ուտում էին, խմում, պարում, երգում: Հիմնականում փող
չունեին, հազիվ տուն էին ուղարկում: Փող ուներ փոքր մասը, ինչ-
պես միշտ է լինում:
Բազմատեսակ հայեր կային, ամենատարբեր հանգամանք-
ների բերումով: Մի մասն արդեն մի քանի տարի է ապրում էր
Մոսկվայում, մի մասը սեզոնային աշխատանքով էր, մյուս մասը
հատուկ հարսանիքի համար Հայաստանից էր եկել:
Այստեղ ամեն տեսակ մարդ կար՝ բանվորներ, շինարարներ,
հսկա գործարանատերեր, փոքր բիզնեսմեններ, պետական պաշ-
տոնյաներ:
Հարսանիքի ընթացքում 8 հոգու աշխատանքի տեղավորելու
խնդրանք ստացա: Բոլորին էլ խոստացա տեղ տալ մեր ըն-
կերությունում: Ընդհանրապես, օտար հողում նման մեծ խնջույք-
ները աշխատանքի տոնավաճառի է նմանվում, երբ կան փոքր
խումբ գործատուներ և մեծ խումբ գործ ուզողներ:
Ի՞նչի մասին են մտածում այս մարդիկ: Ահա այն տանջված
տղան՝ երևում է, որ բանվորություն է անում՝ մի քիչ փող ունենալու
և վերջապես ամուսնանալ կարողանալու համար: Իսկ այն
տարիքավորները, մի փոքր ավելի հանգիստ են, որովհետև չնայած
նույնպես փող չունեն, բայց վաղուց ամուսնացած են ու կարիք
չունեն, որպեսզի ինչ-որ աղջիկ իրենց հավանի ու նրանց խնդիրը
կյանքը գլորելն է:
Անտառաճանաչ փոքր գործարարները ավելի ինքնավստահ են
ու գոհ: Իրենց ավտովերանորոգման փոքրիկ գարաժը, կամ շինա-
նյութի խանութը, որն իրականում փողոցի մայթին դրված կրպակ է,
և որտեղ առավելագույնը 6 պարկ ցեմենտ ու մի քանի հատ ապա-
կու կտոր կա՝ հույս են ներշնչում հետագայում ավելի շատ փող
աշխատելու:
Ավելի հարուստ գործարարներ էլ կան: Մյուսների համեմատ
հսկայական փողերով, որոնց Մերսեդեսները արդեն դրսում
178
կայանված են: Նրանք կրում են հաստ ոսկե շղթաներ ու նրանց
համար կյանքը բոլորովին այլ է արդեն, չնայած ընդամենը 2 տարի
առաջ՝ առաջին երկուսի մակարդակին էին:
Իսկ Հայաստանից եկածները, որ հատուկ հարսանիքի համար
էին եկել, երազում են շուտով տեղափոխվել Մոսկվա: Այստեղ փողը
գուցե շատ է, կյանքը հեշտ:
Նրանց երեխաները գնում են Մոսկվայի դպրոցները և արագ
մերվում են շրջապատում: Այդ երեխաները կամաց-կամաց ավելի
են հարմարվում նոր միջավայրին, նոր լեզվին ու նրանցից շատերը
առաջիկա 6-8 տարին Հայաստան չեն էլ գնալու: Միայն քչերն են,
որ ամեն ամառ կգնան:
Իսկ ինչպիսի՞ մթնոլորտ էր այս սրահում: Ես չեմ կարող դա
պատմել, դա կարող են միայն զգալ այն մարդիկ, ովքեր 90-
ականներին եղել են Մոսկվայում մի այսպիսի խնջույքի, որտեղ
հավաքված էին մի քանի հարյուր հայ:
Տիրեց լռություն: Լսվում էին միայն պատառաքաղի ու դանակի
հատուկենտ ձայներ, հեռվում հազ, աթոռի ղռռոց ու շնչառություն:
Այդ ձայները շատ քիչ էին՝ կարծես ոչ թե 700-800 մարդ կար
հավաքված՝ այլ ընդամենը 3 լուռ սեղանակից:
Այսքան մարդով լռություն չի լինում: Բայց եղավ:
Վեր կացա, շրջանցեցի Կարոյի ու հարսի սեղանը ու Կարոյի
ականջին ասացի.
- Կարո,........ …….. ……. ….. ….. ….. …….. …… ….:
Կարոն պատասխանեց …….. ….. ….. …… ….. ….:
Նա գլխով հավանության նշան տվեց, ու ես պարողների խիտ
խմբերի միջով՝ սկսեցի վերադառնալ իմ սեղան: Իմ վերադարձը
նման էր Ատլանտյան օվկիանոսի ալիքները ճեղքելուն, որովհետև
պարողները շատ արագ էին թափահարում իրենց ձեռքերն ու
ոտքերը, մարմնի տարբեր մասերը և լողորդի առանձնահատուկ
հմտություններ էին պետք՝ այդ ամենը անվնաս հաղթահարելու և
անցնելու համար: Գրեթե հաղթահարել էի այդ խելագար ալիքները,
երբ հանկարծ դիմացս հայտնվեց մի ցմփոր գալստուկով մեկը ու
սկսեց աջ ու ձախ՝ այդ թվում պարողների դեմքին շաբաշ տալ մի
179
քանի խուրձ ռուբլի: Երբ նրա ռուբլիները վերջացան՝ հրճվանքով
ձեռքը տարավ գրպանը, հանեց օղակով փաթաթված դոլլարները
ու սկսեց արդեն դրանք շաղ տալ:
Փողի վրա շատ մարդ եկավ, ինչը էլ ավելի դժվարացրեց իմ
վերադարձը:
Ի՞նչ է ընդհանրապես պարելը: Պարուսույցներն ասում են, որ
դա մարդու հոգու ճիչն է, մարդու ցանկությունն է դուրս հանել
զգացմունքները և արտահայտել իր հուզմունքը... Դուք համաձա՞յն
եք այդ բնորոշման հետ: Զեղծագործների բնորոշո՛ւմն է դա սոսկ:
Պարելը անհեթեթություն է: Պատկերացրեք Սև աչք գալակտիկա-
յից՝ ավելի քան 17 միլիոն լուսատարի ճանապարհ կտրելուց հետո,
այլմոլորակայինները վերջապես գալիս հասնում են Երկիր, և ի՞նչ
են տեսնում հոգնած ու տանջված այդ էակները. մարդիկ, ինչ-որ
ձայների ներքո, ինչ-որ տարօրինակ շարժումներ են անում, թափա-
հարում են իրենց վերջույթները և գլուխները: Ցանկացած իրեն
հարգող այլմոլորակային՝ կթքի և կհեռանա խելագարների այդ
գնդից:
- Ի՞նչ ասացիր Կարոյին,- հարցրեց Գևորգը:
- Ես նրան ասացի…. …. …. …. …… ….:
- Իսկ նա ի՞նչ պատասխանեց:
-Նա էլ ասաց …. … … … ….. ……. …. …:
- Պարզ է: Գոհ եմ:
- Դե՛ վերցրեք բաժակները, ես ուզում եմ մի կենաց ասել ու
որևէ մեկդ չփորձվի ձայն հանել՝ քանի դեռ կենաց եմ ասում,- վեր
կենալով՝ առաջարկեցի ես:
- Չհասկացա, էդ ինչ ձևա որ,- վրդովվեց հաստ շղթայովներից
մեկը:
-Նստի՛ր հանգիստ տեղդ, եթե չես ուզում Մերսեդեսդ հենց
հիմա վառվի,- Արմենը արմունկը սեղանին դրած նայեց ձախ՝ դեպի
վրդովվողը:
- Մենք հո՞ անշնորհք չենք, որ ձեն հանենք կենացի ժամա-
նակ,- պատասխանեց հաստ շղթայովը:

180
- Հարգե՛լի ներկաներ,- հայացքս հաստ շղթայովից դեպի
ընդհանուր սեղանը տեղափոխեցի ես ու շարունակեցի,- կենացն
ունի երկու կանոն, որոնց պետք է խստորեն հետևել.
1. Կենացը երբեք չպիտի լինի երկար: Ինչքան էլ հետաքրքիր
լինի, միևնույն է, այն ձանձրացնում է: Հետո ի վերջո, կենացի
ժանրը՝ ապրիորի, երկար չի: Իսկ երբ որ բաժակը ձեռքիդ
ասում ես մի բան, որը հազար անգամ ասվել է՝ ասենք
օջախի կենացը, ապա ավելի անհամ ես դառնում:
2. Երկրորդ կանոնը: Մեկ բաժակով պետք է խմել միայն մեկ
կենաց: Անընդունելի է մեկ լցված բաժակով մի քանի կենաց
ասել և միայն հետո խմել: Վերցրեցիր բաժակը, ասացիր
կենացը, խփեցիք ու խմում եք, վե՛րջ:

Իսկ հիմա ես ասում եմ կենացս, որն արդեն երկարեց՝ նախա-


բանի պատճառով:
Հարգելի ներկանե՛ր, ես դիմում եմ ձեզ բոլորիդ՝ գործարար-
ներիդ, պաշտոնյաներիդ, բանվորներիդ և կոմպոզիտորներիդ:
Աշխատեք չվարժվել օտարությանը: Դա շատ դժվար է, ի վերջո,
մարդ հարմարվում է նույնիսկ ամենաօտար միջավայրին, այդպիսին
է մարդու բնությունը: Բայց ջանք գործադրեք, որքան հնարավոր է՝
մի՛ հարմարվեք այս անիծյալ օտար միջավայրին: Իսկ ընդհանուր
առմամբ՝ գիտակցաբար չհարմարվելը երբեմն բավական առաքինի
որակ է: Ձեր առողջության և ոգու ամրության կենացը:
Եվ մի վերջին խոսք՝ Սյունիքի մարզում, առաջիկա երկու
տարում՝ 120 միլիոն դոլլարի ներդում կարվի, ու այս սրահի մեկ
քառորդը կդատարկվի արդեն:
Իմ այս խոսքից՝ սեղանները, որտեղի ժողովուրդը կարողանում
էր լսել ինձ, թնդաց ծափահարություններից, իսկ մնացած սեղան-
ները՝ սկզբից շփոթվեցին անակնկալ ծափերի տարափից, բայց
հետո ընկան առաջինների խելքին, ու իրենք էլ սկսեցին ծափա-
հարել՝ չնայած տեղյակ չէին, թե ինչ առիթով են ծափ տալիս:

181
- Մի հատ դուրս գանք: Ախպեր մոտդ սիգարետ կա՞,- դիմեցի
կողքի նստածներից մեկին:
- Հա, բա ոնց,- նա գրպանից հանեց տուփը և մեկնեց ինձ, ես
արագ մեկ հատ հանեցի ու վերադարձրի ընկերոջը:
Դուրս եկա միայնակ: Դրսում բավական սառը ու խրթխրթան
ձյունով եղանակ էր: Կպցրի սիգարետը ու քայլեցի դեպի Մոսկվա
գետի ափը, հենվեցի գրանիտե բազրիքին ու մի քանի ծուխ քաշեցի՝
նայելով գիշերային Մոսկվայի լույսերին ու գետի պսպղացող
ալիքներին: Քաղաքի մեքենաների բզզոցը հստակ լսվում էր այստեղ,
ու թմրած ուղեղով հարսանիքից մի պահ դուրս գալը սառը օդին՝
նուրբ զգացումների սիրահարի քայլ էր: Ես պտտվեցի դեպի Ռես-
տորանի կողքի պատը ու հանկարծ դրա վրա տեսա մի չափազանց
հետաքրքիր գրառում, որ Աստված գիտե, թե ով է գրել և ինչու:
«Զգուշացում: Այստեղ մտքերը չափազանց խրթին են, ու մար-
դիկ` որոնք առօրեական են մտածում և հեռու են բարդ գաղա-
փարներից, կունենան ձանձրույթի ու կորցրած ժամանակի զգա-
ցում»:
Ծիծաղեցի, որովհետև հնարամիտ բան էին գրել:
Ձյունը դադարել էր, ամպերը մասնակի ցրվել էին, և երկինքը
միայն 60 տոկոսով էր ամպամած: Այնտեղ, որտեղ լիալուսին էր,
ամպեր չկային, հետևաբար սպիտակով պատված քաղաքը վառ
լուսավորվել էր: Գետի կենտրոնը դեռ սառած չէր, ու ալիքները
կայծկլտում էին հաճելի:
Քաշեցի սիգարետը, ֆիլտրը գցեցի աղբամանը ու նորից մտա
«Մատրյոշկա» ռեստորան:
Զբաղեցրի իմ տեղը, որտեղ նոր կենաց ասելու առաջարկ եղավ:
Չգիտես ինչու, հայերի մոտ կարծիք կա, թե առանց կենաց
ասելու խմելը հարբեցողություն է: Ինձ միշտ զարմանալի է թվացել
այդ ենթադրությունը: Սակայն միշտ էլ անկեղծ վիրավորվել են
դիմացիններս, երբ առաջարկել եմ այս անգամ էլ առանց կենաց
խմել:
Բայց մի բան էլ կա: Եթե բոլորը այդպես համոզված են, որ
առանց կենաց խմելը փողոցային հարբեցողություն է, ապա պետք
182
է որ կենացի մշակույթը կատարելագործված լիներ՝ թե՛ ձևով, և թե՛
բովանդակությամբ: Արի ու տես, որ այդպես չէ: Կենացները միշտ
նույնաբովանդակ են, չկա ստեղծագործ միտք: Ավելին՝ ամենա-
հաճախ կրկնվող կենացն անգամ մեծ ոգևորությամբ և հուզմունքով
է ընդունվում սեղանակիցների կողմից:
Չնայած կարծում էի, որ յուրաքանչյուր միտք իր ընկալող
լսարանն ունի, և արգելված է հաշվի չառնել, թե ովքեր են դիմացդ
նստած, որոշեցի մի կենաց ասել, վախը սրտումս, թե դիմացիններս
չեն հասկանա:
- Բարեկամնե՛ր,- բաժակը ձեռքս վեր կացա տեղիցս,- ես
ուզում եմ խմել ամոթի կենացը: Չգիտեմ, գուցե հավերժ այսպես է
եղել, բայց հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամոթ է
ամաչելը: Կարծում եմ, որ ամոթը մարդու մեջ ծագել է, կամ ի
սկզբանե եղել է, որպեսզի մեզ օգնի ավելի լավը լինելու, և հիմա՝
ամոթը կորցնելով, մենք աշխարհը սարքում ենք շատ վատը:
Ամոթի բացակության պատճառով է, որ անկաշկանդ ստում ենք,
վնասում դիմացինին և մեր նպատակին հասնելու համար՝ տրորում
հանդիպած ամեն ինչ: Տրորում ենք հենց մեր պատիվը, համբավը,
վեհությունը, բարությունը, կարեկցանքը: Ուզում եմ, որ մենք
սկսենք նորից ամաչել: Եկեք քաշվենք մեզնից ավելի տարեց մար-
դուց, մեր ծնողից, եկեք ամաչենք մեր սիրած աղջկանից, տղայից:
Եկեք նորից սովորենք ամոթ զգալ, երբ խաբում ենք, երբ շահա-
գործում ենք կողքինին: Եկե՛ք ոչ թե հպարտանանք, որ կարողա-
ցանք առանց ամոթխածության պահանջել դիմացինից ու ստանալ
այն, ինչ ուզում ենք, այլ հպարտանանք, որ ամոթը թույլ չտվեց
վերցնելու ավելին՝ քան արժանի ենք: Այդ ժամանակ դիմացինը
նույնպես կամաչի, որ չտվեց այն, ինչի կարիքն ունեինք: Պետք է
ամաչենք դիմացինին վիրավորելու համար: Քանի՞ քանիսդ եք
գլուխ գովացել, որ կարողացել եք տրորել մեկին, ու տեղը դնել:
Դուք գլուխ եք գովացել, բայց պիտի ամաչեիք: Ի վերջո, բոլորդ
հպարտանում եք, որ ամոթ չունեք այլևս, իսկ ով ունի՝ ձգտում է
չունենալ:

183
Ես չգիտեմ, թե ինչպես ընդունվեց այս կենացը, որովհետև
այնքան կենտրոնացա ասածիս վրա, որ չկարողացա նկատել
սեղանակիցների արձագանքը: Նստեցի ու սկսեցի ուտել:
Մի քանի սեղան այն կողմ՝ երիտասարդներ էին:
Վարդանը՝ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղից, Խչոն՝ նույն
գյուղից, Գառնիկը՝ Հրազդանից և Սասունը՝ Վայոց ձորի Գնդեվազից:
- Վարդա՛ն,- նրան դիմեց Սասունը,- ո՞վա էն տղեն, որ նոր
կենաց ասեց նստեց:
Վարդանը թեքվեց դեպի Միհրանենց սեղան:
- Էն մեջտեղինի՞ հետ ես,- հարցրեց Վարդանը Սասունին:
- Հա էլի, որ նոր կենաց էր ասում,- պատասխանեց Սասունը:
- Ինչքա՞ն գիտեմ Լենինգրադիցա: Կարոյի ընկերնա՝ թե
ծանոթը:
- Հա՛, Լենինգրադիցա,- սկսեց ավելի մանրամասնել Խչոն,-
Միքոն ասում էր հյուրանոց բան ունի, մի խոսքով՝ լավ հարուստա:
- Գռնո, խի՞ չես գնում գործ ուզես: Միքոյին ասա՛ թող դասա-
վորի,- Վարդանը դիմեց Գառնիկին:
- Միքոն ծանոթ չի իրեն: Հեռվից ուղղակի գիտի,- մի փոքր
հուսահատ պատասխանեց Գառնիկը:
- Միքոն չի ճանաչում, թո՛ղ Կարոյի միջոցով դասավորի,-
շարունակեց Վարդանը:
- Ախպոր պես թարգի՛: Միքոն տղա լիներ՝ փողս կտար: Երկու
ամիսա աշխատացրելա, ոչ մի մանեթ չի տվել,- պատասխանեց
դառնացած Գառնիկը:
- Որ ասում էի արի գնանք Չելյաբինսկ, ասում էիր՝ ինչ կա
Չելյաբինսկ: Վա՞տ էր: Տեղը տալիս էին, սիգարետը տալիս էին:
Մնալու ու ծխելու փող չէիր տա: Թող մի 20 տոկոս փողը քիչ էր,
բայց հո կյանքը ավելի էժան էր,- Գառնիկին հանդիմանեց Խչոն:
- Հեսա էս մի ամիսն էլ անցկացնեմ ու գնում եմ Հայաստան:
Չելյաբինսկ էլ չեմ ուզում,- լոլիկ ուտելով պատասխանեց Գառնիկը:
- Դու էլ չդիմացար էլի: Ես գնալու եմ՝ թեկուզ մենակ: Հար-
կավորա կպնել գործին: Թող կարոտ լինի, թող փողոցներում գցած
լինեմ, բայց պիտի մինչև վերջ կպնեմ, կարող ա լավ լինի: Թե չէ՝ ես
184
էլ հետ կգնամ Հայաստան: Մնում եմ ի՞նչ անեմ: Բայց դու շուտ ես
գնում՝ համբերի հլը,- շարունակեց Խչոն:
- Չելյաբինսկի գործը հաստատա՞,- կասկածով հարցրեց Գառ-
նիկը:
- Ո՞վ իմանա: Ռուդիկի մորքուրի տղեն ասելա՝ էկեք,- պա-
տասխանեց Խչոն:
- Լավ դե թքած, բայց Կարոյին մոտենալու եմ Միքոյի փողի
պահով: Երկու ամսվա փողա, թող տա՝ ուղարկեմ մերոնց: Տոմս էլ
չեմ կարա առնեմ: Ո՞նց եմ գալու Չելյաբինսկ,- հարցրեց Գառնիկը:
- Ասա՛ Կարոյին անպայման: Բայց վստահ չեմ, որ անգամ Կա-
րոյի ասելուց հետո՝ Միքոն փողը լրիվ կտա,- պատասխանեց Խչոն:
- Ի՞նչ կեղտոտ տղա դուրս էկավ, բայց էդ Միքոն:

***
- Ո՞ւր ես գնում փոքրիկ:
Փոքրիկը հետաքրքրասերի հայացքով նայեց տղամարդուն:
- Գնում եմ խանութ՝ թխվածք գնեմ,- չնայած օտարը չէր
հարցնում, թե ինչի համար ես գնում խանութ, բայց դյուրահավատ
փոքրիկ տղան՝ իրենից չպահանջվող տեղեկությունն էլ տվեց:
Ավելի՛ն, տղան շարունակեց,- մայրի՛կս է դրամ տվել, որպեսզի
գնեմ ինձ համար:
Տղան չգնեց թխվածք, որովհետև խանութում չկար:
Տղամարդը շարունակեց քայլերը փոշոտ ու քանդված մայթով
դեպի բարդիները՝ որից այն կողմ արդեն՝ այնքան վաղուց էր...

Ադամանդներ

1998 թվականի գարնան վերջին օրերն էր։

Իվան Վլադիմիրովիչ Ռեչնովը ծանր նստած էր իր աշխա-


տասենյակում: Այդ գեր մարդը, որ կլիներ մոտ 60 տարեկան՝ շատ

185
լուրջ դեմք էր ամբողջ Ռուսաստանում: Ես կխուսափեմ նշել նրա
կոնկրետ պաշտոնը, որովհետև նման մարդիկ միշտ ստվերում
պիտի մնան, հատկապես եթե դու նրանց հետ ստվերային գոր-
ծարքի ես գնացել, այնպիսի ստվերային գործարքի, որը երեկոյան
երկարելով՝ հասնում է մինչև նախագահական: Նրա անունը ևս
փոխած է՝ բնականաբար:
Ահա կապուտաչյա քարտուղարուհին դուրս եկավ նրա
աշխատասենյակից և մեզ երեքիս (ինձ հետ էին նաև Գևորգը և
Արմենը) հրավիրեց Իվան Ռեչնովի մոտ:
Մենք մտանք ներս: Ընդհանրապես, այդ ժամանակ ես արդեն
Ռուսաստանի երկրորդ հարուստ մարդն էի՝ 10.5 միլիարդ դոլլար
կարողությամբ: Ունեի ահռելի կապեր, այդ թվում ծանոթ էի Իվան
Վլադիմիրովիչին, ու թվում էր, թե ես ավելի կարևոր մեկն եմ, քան
ինքը, բայց ես պաշտոն չունեի: Այդ պահին՝ այդ տարածքում
կարևորը մեծ պաշտոնն էր: Իսկ Իվանը պաշտոնի գլխին էր:
- Օօօ՜օ, բարև ձեզ տղաներ,- տեղից վեր կենալով և մեզ
ուղղվելով՝ առաջացավ Իվան Վլադիմիրովիչը:
- Բարև ձեզ, Իվան Վլադիմիրովիչ, ինչպե՞ս եք, լա՞վ եք,-
հարցրի նրան՝ ամուր սեղմելով ձեռքը:
- Այո, գերազա՛նց, դու՞ք ինչպես եք,- հերթով բոլորի ձեռքերը
սեղմելով՝ հարցրեց նա,- եկե՛ք նստենք, համեցե՛ք:
- - Ձեր աշխատասենյակը փոխվել է, նոր վերանորոգո՞ւմ եք
արել, այո՞,- շուրջս նայելով՝ հարցրի Ռեչնովին:
- Հա, անցած տարի վերանորոգեցի, դե գիտես նախորդ
անգամ պատերը արդեն կեղտոտ էին և հին վերանորոգում էր,
որից ամաչում էի անկեղծ ասած:
- Շատ գեղեցիկ է ստացվել և ամենակարևորը՝ ճաշակով:
Ֆրանսիացի պատգամավորները նույնիսկ՝ կհավանեն, էլ չասեմ,
որ կնախանձեն,- պատասխանեցի ես՝ ձեռքով ցույց տալով
առաստաղից կախված ռոկոկո ջահը:
- Ջահը, հենց Ֆրանսիայից եմ պատվիրել, ավելի մանարա-
մասն եթե ասեմ՝ Լիոնից,- գոհունակությունը դեմքին արձագանքեց
Ռեչնովը:
186
Արմենն ու Գևորգը ոչինչ չէին խոսում, կարծես համր լինեին,
միայն սեղանին դրված կոնֆետներն էին հանդարտ ուտում՝ ջրով
խմելով վրայից: Ուտելու ժամանակ ծալում, փակում էին կոնֆետ-
ների թղթերը և շարում սեղանին:
- Իվա՛ն Վլադիմիրովիչ,- արդեն գործնական զրույցի անցնելով՝
սկսեցի ես,- դուք ի՞նչ հարաբերությունների մեջ եք Բեսկովի հետ:
- Քո կարծիքով ի՞նչ հարաբերություն պիտի ունենամ: Արդյու-
նաբերության և առևտրի նախարարի հետ պատերազմները չե՞ս
հիշում: Դու ներկա ես եղել Պետական Դումայում անցկացված
քննարկմանը: Նախարարը Բեսկովի բարեկամն է, նրանք երկուսով
ինձ քիչ էր մնում պատառ պատառ անեին հենց ամբիոնի մոտ:
Եկատերինբուրգի պղնձաձուլարանը Կրասնոյարսկից Վլադի հետ
վերցրին: Տո մեր քթի տակից էլ տարան: 3 տարի բանակցեցի
բոլոր հնարավոր պաշտոնյաների հետ, ամեն ինչ նախապատրաս-
տեցի, բայց դրանք շատ արագ եկան ու վերցրին,- ձեռքի ափերը
իրար խփելով՝ խոսեց Իվան Վլադիմիրովիչը:
- Իսկ դուք ո՞ւմ համար էիք ուզում վերցնել գործարանը: Ես
Անտոնի մասին եմ լսել,- շարունակեցի ես:
- Ի՞նչ Անտոն,- զարմացած հարցրեց Ռեչնովը:
- Ո՞նց թե ինչ Անտոն: Անտո՛ն Պոնոմարյովը:
Իվան Վլադիմիրովիչը դեռ տեղը չէր բերում և աչքերը սեղմած
ինձ էր նայում:
- Իվա՛ն Վլադիմիրովիչ, ակնհայտորեն հոգնած եք: Անտոնը,
որի հետ անցած ձմեռ Յարոսլավլի ձեր հայրական տանը լավ
խմեցինք, ու դուք սկսեցիք երգել Շալյապինի ռեպերտուարից…- չէի
հասցրել ավարտել խոսքս, երբ Ռեչնովը բացականչեց.
- Վարլաա՛մի երգը: Դու մեր Անտոխայի հետ ես, այդպե՛ս էլ
ասա, թե չէ դրել ես Անտոն Պոնոմարյով… Ո՞վ գիտի նրան՝ նման
ազգանունով, եթե ոչ միայն ՕՌՏ-ի ու ՆՏՎ-ի լրագրողները: Անտո-
նի համար չէինք ուզում գործարանը, Անտոնը քողարկում էր:
Իրականում այն պիտի վերցնեինք փեսայիս համար: Պավելին գի-
տես, Ֆեդերացիայի խորհրդից:
- Հա, իհարկե գիտեմ, խելացի տղա է:
187
- Ա՛յ հենց իր համար: Բայց Բեսկովն ավելի ագրեսիվ գտնվեց:
Նա 5 միլիոն է վճարել ում որ պետքն է, իսկ մենք հիմարի նման
ոչինչ էլ չէինք ուզում վճարել: Միայն վերևներն էինք իրար
խառնում: Մեզ թվում էր, թե մեծ իշխանություն ունենք, այնինչ
Ուրալից այն կողմ՝ ինչ-որ բանդիտներ կյանքն ավելի հասկացող ու
պահն ավելի հստակ բռնող գտնվեցին ու տարան գործարանը:
Հիմա գրեթե անհնար է խլել պղնձաձուլարանը: Բա էն գազանը
Կրասնոյարսկից, էն Վլադը: Թաթը դրել է Եվրոպայի կեսի չափ մի
տարածքի վրա ու ոչ մեկին չի թողնում մոտ գնալ: Գուսևի ձեռքից
բոլոր գործարանները վերցրեց ու ռադ արեց Կրասնոյարսկից: Իսկ
ո՞վ կարողացավ պաշտպանել խեղճ գործարարին՝ ոչ ոք: Գուսևը
սուրբ չէր, բայց գործարար էր, բիզնես էր անում մարդը: Մեկ- երկու
և կմաքրվեր ու հանգիստ փող կաշխատեր օրինականության
դաշտում: Իսկ նրան վռնդելով՝ Վլադը կապիտալիզմի զարգացումը
Կրասնոյարսկում ընդհատեց: Լա՞վ արեց: Առը թե Ռուսաստանին
ինչքան վնաս տվեց: Գողերն ու ավազակները չեն թողնի ոտքի
կանգնենք և օրինական բիզնես անենք: Հիմա ես ստիպված պիտի
կաշառեմ մի 10 հոգու, կծախսեմ 4-5 միլիոն՝ ուրիշները տեսնելով
որ ծախսում եմ, իրենք ևս կսկսեն ծախսել, և այսպես շարունակ
հսկայական կաշառքների և կոռուպցիայի արկղը կբացվի՝ կլանելով
մեր սուրբ երկիրը:
Ես ուղղակի ուշադիր լսում էի նրան: Մի՞թե նա գտնում էր, որ
կարող է սխալ տպավորություն թողնել վրաս: Դու միամիտ մարդ
չես՝ Ռեչնով: Չէ՛:
- Դրա համար եմ քեզ կանչել այստեղ: Մենք պիտի
համագործակցենք այդ սրիկաների դեմ պայքարում,- խոսքն
ավարտեց Իվան Վլադիմիրովիչը և հետ գնալով աթոռի թիկունքին՝
կպցրեց ծխախոտը ու հազալուց հետո լռեց:
«Դե իհարկե՛ դու ես ինձ կանչել»- մտքումս մտածեցի ես:
Պետդումայի նախագահի մասին ի՞նչ կասես, երկու շաբաթ առաջ-
վա նրա զանգը քեզ ոչինչ չի՞ հուշում»: Նորից մտքումս շարու-
նակեցի ես:

188
Նա վերցրեց սեղանի վրայից իր թոռնիկների նկարը ու
պարզեց ինձ:
- Թոռնիկներս են, տե՛ս, լա՞վն են չէ,- հպարտությամբ հարցրեց
ինձ:
Ես վերցրի ոսկեզօծ շրջանակով նկարը, նայեցի այնտեղ պատ-
կերված երկու տղաներին ու հայերեն ասացի,- թոռնիկները ո՞րն է,
յեքա մեծ էշեր են, առնվազն 22-23 տարեկան,- հետո ռուսերեն
շարունակեցի,- Հաա, ընտի՛ր թոռնիկներ ունես: Կարգին տղերք
են: Ի՞նչով են զբաղված,- ժպտալով հարցրի ես:
-Նիցցայում են: Այնտեղի համալսարանում են սովորում,-
պատասխանեց Ռեչնովը՝ նկարը ձեռքիցս վերցնելով և նորից
դնելով սեղանի իր տեղում:
-Նիցցայի համալսարանում: Ի՞նչ են սովորում,- հարցրի ես:
- Իրավաբան են սովորում,- պատասխանեց Ռեչնովը՝
հորանջելով:
- Շատ լավ տեղ են սովորում: Տաք և ծովի ափին: Հավեսով
կսովորեն, ինչ արած:
- Ա՛յ թե միայն սովորեն, չնայած մեծս սովորում է: Փոքրն էլ
ոչինչ: Մի քիչ Ֆերարիների հետ է գլուխ դնում, բայց ջղայնացել եմ՝
կսովորի: Ես ծերանում եմ, քիչ տարիք չունեմ արդեն: Հույսս դրանց
վրա է, թո՛ղ սովորեն, որ ինձ հաջողությամբ փոխարինեն: Եվ
ինչպես ասում էր մեծն Լերմոնոտովը՝

И скоро старость приведёт


Меня к могиле — я взгляну
На жизнь — на весь ничтожный плод —
И о прошедшем вспомяну:
Придёт сей верный друг могил,
С своей холодной красотой:
Об чём страдал, что я любил,
Тогда лишь будет мне мечтой.

- Գեղեցիկ է չէ՞ ասված:


189
- Հա դե ինչ խոսք, խորիմաստ գրող է Լերմոնոտովը, ափսոս՝
ջահելությունը էլ չի կարդում, Իվան Վլադիմիրովիչ:
- Հա, չեն կարդում, մեր ժամանակ մենք շատ էինք կրթվում,-
պատասխանեց Ռեչնովը:
-Իվան Վլադիմիրովիչ, վերադառնանք մեր թեմային: Ես
գիտեմ, որ ձեր բանակցությունները Բեսկովի հետ անպտուղ են
ավարտվել: Ինձ պետք է իմանալ՝ ո՞վ է նրա թիկունքին,- հենվելով
սեղանին՝ հարցրի ես:
- Էլ ո՞վ պիտի լինի: Մի՞թե նա այդքան անզիջում կլիներ, եթե
ուժայիններից մարդ չունենար մեջքին: Արդյունաբերության և
առևտրի նախարարն էլ վրադիր,- ծխելով արձագանքեց նա:
- Բարդ է, իհարկե: Համենայն դեպս կհանդիպեմ մի վերջին
անգամ:
- Ե՞րբ:
- Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց... յոթերորդ ամսում՝ սույն
թվականի,- պատասխանեցի ես:
-Նոր Տարվա նախօրեի՞ն ես ուզում հանդիպել, երբ քեֆը լա՞վ
կլինի,- ծիծաղեց Իվան Վլադիմիրովիչը:
- Չէ՛, Նոր Տարին քիչ կապ ունի: Շատ զբաղված եմ՝ գրեթե
Ռուսաստանում չեմ լինելու: Ավելի շուտ էլ կուզեի, ասենք հուլիսի
վերջին: Բայց դիմացը տեղական ընտրություններ են: Բոլորը խառն
են լինելու ու ամեն որոշում թողնելու են հետոյին: Բացի այդ, ես ձեզ
խնդրելու բան ունեմ:
Ռեչնովը հետաքրքրությամբ նայեց ինձ:
- Օգտագործե՛ք ձեր կապերը և հեղինակությունը՝ մեր դիր-
քորոշումը նախագահի մոտ անցկացնելու համար: Ես կխոսեմ Բես-
կովի հետ ու որպես վերջին փաստարկ պիտի բերեմ այն, որ
վերևներում Այո՛ եմ ստացել: Առանց ձեր կառավարական կապերի՝
իմ դիրքերը թույլ կլինեն: Կրկնում եմ՝ դա որպես վերջին փաստարկ
եմ օգտագործելու:
- Դու հասկանո՞ւմ ես, Միհրան,- դիմելով ինձ սկսեց Ռեչնովը,-
որ գոյություն ունեն խմբակցություններ: Մեր խմբակցության
դիրքերը գրեթե զրո են Սիբիրում: Միայն Անտոնն է, որ քիչ թե շատ
190
ազդեցիկ է այնտեղ: Բայց այդ, ազդեցությունն էլ հօդս կցնդի
միանգամից՝ ամեն անզգույշ քայլից:
- Ճար չունենք՝ միայնակ ոչինչ էլ չեմ կարող անել: Ձեր կապերը
կենսական են,- պնդեցի ես: Առաջ տարե՛ք ձեր դիրքերը, հատ-
կապես հանդիպեք ուժայիններին: Չեմ կարծում, որ այնտեղ դեմ
կլինեն փող աշխատել և ինչ-որ չափով նաև թուլացնել Բեսկովի
պես ավազակի դիրքերը Եկատերինբուրգում:
- Կփորձեմ, ամեն ինչ կանեմ:
- Մի քանի ամիս ժամանակ ունենք, ոչ ավել: Այս տարի պիտի
լինի, որովհետև մյուս տարի քաղաքական իրավիճակն ամբող-
ջովին փոխված կլինի երկրում՝ ու վերջ,- զգուշացրի Ռեչնովին,- այս
ժամանակաշրջանը ավարտվում է: Վե՛րջ: Էլ նախկինը չի լինելու:
Դուք դատարկ ձեռքով չեք մնա: Քանի որ երկար տարիներ պայ-
քարել եք գործարանի համար, իսկ ես հարգում եմ ձեր պայքարը,
կարծում եմ արդար կլինի 25 տոկոս բաժնեմաս տալ ձեզ:
- 25՞: Շատ քիչ է, 35՝ նվազագույնը: Հասկանո՞ւմ ես, նը-վա-
զա-գույն-ը: Այդ գործարանը փաստացի իմն էր: 100 տոկոսն իմն էր
լինելու…
- Լավ, 35 տոկոս ձեզ: Համաձայն եմ,- մենք ձեռք սեղմեցինք ու
խմեցինք մեկ բաժակ կոնյակ:
Արմենն ու Գևորգը դեռ կոնֆետ էին ուտում և լռում:
Իվան Վլադիմիրովիչը տարակուսանքով նայեց նրանց, կար-
ծես հասկացնելով՝ հո՞ կարտոֆիլի պարկ չե՞ք: Բայց տղաներն
անդրդվելի էին և հանդարտ նայում էին Ռեչնովի աչքերի մեջ:
Վերջ: Իվան Վլադիմիրովիչի հետ պայմանավորվածությունը
ձեռք բերվեց: Նա կաշխատի շատ լավ: Ես համոզված էի:

***

Մենք դուրս եկանք Իվան Վլադիմիրովիչի գրասենյակից և


արդեն սլանում էինք Լենինգրադսկի պրոսպեկտով։
Իվան Վլադիմիրովիչը իհարկե սրիկայի մեկն էր, ու Միհրանը
հազիվ էր զսպում նողկանքը նրա հետ շփվելիս, բայց 90-ական-
191
ների Ռուսաստանում առանց նրա նման մեծ կաղինների՝ դժվար էր
առաջ գնալ։
- Միրո՛, դու իրո՞ք չէիր հեգնում, երբ Իվանին խոստացար
Եկատերինբուրգի պղնձի գործարանի բաժնետոմսերի 35 տոկոսը:
Էն դեպքում երբ դեռ Գուսևը կա։
- Գևորգ, վստահի՛ր ինձ։ Նախ դեռ հայտնի չէ էդ գործարանը ի
վիճակի ենք ձեռք գցել, թե ոչ։ Դու երևի չգիտես, որ գործին
խառնվել է Վլադը, իսկ նրա մեջքին ՖՍԲ-ն է ու պետական մեքե-
նան։ Գուսևի տանիքը իր հերթին` օր-օրի թուլանում է։ Անկեղծ
ասած՝ ինձ համար Կրասնոյարսկը ձեռքի հետ անելիք գործ է
միայն ու մեծ հույսեր չեմ կապում դրա հետ։
- Գուսևին վռնդել են Կրասնոյարսկից՝ շան նման: Մեր Բողա-
րին այդպես չենք վռնդել անտառ, ինչպես որ նրան քացով ուղար-
կեցին գրողի ծոցը: Նա կատաղած է: Ու Մոսկվայի քաղաքապետի
ընտրություններից առաջ խոստացել է վրեժ լուծել Վլադից ու հետ
բերել կորցրածը: Թերթերն էլ՝ կարծեմ «Կոմսոմոլսկայա Պրավ-
դան» գրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, ավելի ճիշտ
բզեզ են ներդրած եղել Գուսևի իրավաբանի կոշիկի տակ ու լսել են
նրա բոլոր հայհոյանքները ուղղված Վլադի հասցեին,- ներկայա-
ցրեց վերջին պատմությունը Արմենը:
- Զարմանում եմ ուղղակի՝ ո՞նց կարող էր այդ քրեական անձ-
նավորությունը՝ Գուսևի պես զորեղ դեմքից, մի հսկա գործարան
խլել,- արձագանքեցի ես:
- Դե ոնց-ոնց: Առանց վերևների անհնար էր: Ինչ-որ կազմա-
կերպված ծրագիր է գնում՝ վայրենի սեփականաշնորհմամբ, քիչ թե
շատ հավակնոտ ու ինքնուրույն մարդկանց ձեռքը անցած
ակտիվները՝ հետ վերցնել: Ընդ որում, հետ են վերցնում՝ քրեական
անցյալ ու ներկա ունեցողների միջոցով: Իբր տեսեք, մենք կապ
չունենք, քրեականներն են ամեն ինչ անում: Բայց քրեականներն
ո՞վ են ընդհանրապես: Այդպես իշխանություններին ավելի ձեռնտու
է: Առաջ գնալու ունակ մարդկանց տնտեսական կարողությունները
քանդում են, ամրացնում իրենց իշխանությունը, իսկ դատարկա-
գլուխ և իշխանական հավակնություններից զուրկ հանցագործները
192
հլու-հնազանդ կծառայեն և առաջին իսկ պահանջի դեպքում՝ կամ
կհամաձայնվեն ակտիվների պետականացմանը կամ կվերահանձ-
նեն Կրեմլին ավելի հավատարիմ անձանց,- շարադրեց իր վերլու-
ծությունը Արմենը, որ նստած էր մեքենայի հետևի նստարանին ու
բարձր էր խոսում՝ ավելի լսելի լինելու համար:
- Մենք չենք կարող այսպես շարունակել, տղերք,- դիմեցի
նրանց ես,- Եկատերինբուրգը թող լինի իմ վերջին գործողությունը՝
այս բովանդակության ու համակարգի մեջ: Կվերափոխվենք ու
կանենք ամեն ինչ այլ ձևով:
- Իսկ եթե շա՞տ ենք խրվել ու հետդարձ չկա, չի ստացվի,-
հարցրեց Գևորգը:
- Եթե անդառնալիորեն առաջ ենք խորացել, ապա ընդհան-
րապես դուրս կգանք խաղից,- վճռական պատասխանեցի ես,- ի
դեպ, խանութ չե՞ք մտնում:
Միհրանը ավտոմեքենան կանգնեցրեց միջին չափի մի սու-
պերմարկետի մոտ։
Ինչպես հայտնի է՝ ռուսական խանութները և ոչ միայն խա-
նութները, ունենում են ապուշ անուններ, այս մեկինը` «Երեք Շնա-
ձկներ» էր։
Տղաները սովորականի պես մտան խանութ` առջևից Միհրա-
նը` դասական թեթև վերարկուով, հետո Գևորգը՝ սև կաշվե բաճ-
կոնով, հետո Արմենը՝ մուգ կապույտ պիջակով։
Տեսարանը միանշանակ տպավորիչ էր խանութի վաճառողու-
հիների և այցելուների համար։
Մտան խանութ` նպատակասլաց արագ քայլելով ու վերցնելով
մի քանի բան։
Միհրանը՝ ինչպես միշտ, կանգնեց շոկոլադների բաժնում,
երկար նայեց, կարդաց, ուսումնասիրեց ու վերցրեց մի կարմիր
թղթով շոկոլադ՝ ըստ երևույթին կաթնային (մեզ համար, ըստ
երևույթին):
- Տղերք վերջացրի՞ք:
- Հա, ինձ Կոկա-կոլա էր պետք, վերցրել եմ,- պատասխանեց
Արմենը:
193
- Ես էլ վերջ,- վաճառողուհուն վճարելով ու տոպրակը վերց-
նելով՝ պատասխանեց Գևորգը:
- Գնացի՛նք,- արձագանքեց Միհրանը, և նրանք շարքով
դուրս եկան:
Առհասարակ Միհրանը դետալներին շատ էր ուշադրություն
դարձնում, ու ոչ միայն այն պատճառով, որ սատանան դետալ-
ներում է թաքցնում, այլև, որ խորապես համոզված էր՝ կյանքը
բաղկացած է դետալներից ու որքան հղկված են դրանք, այնքան
հղկված է նաև կյանքը, ու բացի այդ՝ դետալը փոխելով, կարելի է
փոխել նաև կյանք։
Հենց դետալներին ուշադրություն դարձնելով էր նաև գնել
BMW 750-ը, չնայած որ Mercedes S600-ը ավելի լավն էր, սակայն,
դետալի տեսակետից զուրկ էր սլացիկությունից։ Ֆինլանդիայի
դեպքից հետո գնված երկրորդ Մերսեդեսը վարեց մինչև 1997-ի
աշուն, հետո նվիրեց մորաքրոջ տղային՝ Կառլոսին: Արդեն էլ
Մերսեդես չէր ուզում: Ճիշտ է, նշեցի որ պատճառներից էր նաև ոչ
սլացիկ լինելը, սակայն կար մեկ այլ կարևոր պատճառ՝ մի տեսակ
տխուր էր իր համար այդ մեքենայի հետ կապված հուշերը, որոնք
սկզբում դեռ հստակ չէին, բայց տարին տարվա վրա, ինչքան էլ որ
պայքարեց դրանց դեմ՝ մտքերն ահագնացան ու կլանեցին իրեն:
Իսկ ինչ վերաբերում է Աուդիին՝ Ռուսաստանի նման գռեհիկ
վայրում՝ տեղին չէր:
Շարժվեցին ու շարունակեցին սլանալ թաց ասֆալտի վրայով։
Արմենը հետևի նստարանից աննկատ հարցրեց Գևորգին,- էլի՞
շոկոլադ գնեց:
- Իհարկե։ Հիմա սպասիր հաջորդ գնումին,- շշուկով պատաս-
խանեց Գևորգը:
- Տղերք, դուք մնացեք մեքենայում, ես հիմա կգամ,- Միհրանը
անշտապ դուրս եկավ մեքենայից և ուղղվեց մոսկովյան շքեղ
զարդերի խանութներից մեկը։
Մտավ ներս, և, ինչպես միշտ, վաճառողուհիները շտապեցին
ողջունել, ինչպես որ սովորեցրել էին ու ինչպես որ անհրաժեշտ էր`
հաճախորդ գրավելու համար։
194
- Բարև ձեզ, ինչո՞վ կարող ենք օգնել,- հարցրեց գեղեցկադեմ
վաճառողուհին:
Չգիտես էլ՝ ի՞նչ մտածես՝ իրոք գնորդն այդքան դուր է գալիս
իրեն, որ ժպտում է, թե ուղղակի ի՞ր գործն է անում: Երբե՛ք չես
իմանա: Կմտածես, վա՜յ ինչ լավ վաճառողուհի էր և հենց այդ
պահին դու կուտես նրա տված կուտը և կցանկանաս գնում
կատարել կամ հաջորդ անգամ ևս գալ: Իսկ մի՞գուցե իրոք անկեղծ
է և ցանկանում է օգտակար լինել:
- Բարև ձեզ,- ժպտալով ողջունեց Միհրանը,- ինձ ուղեկցեք
ականջօղերի բաժին, խնդրում եմ։
Միհրանը մոտեցավ ադամանդներով ու ոսկով փայլող ական-
ջօղերի ցուցափեղկերին ու սկսեց հայացքով հերթով անցնել
դրանց վրայով։
Հետո մեկ անգամ էլ անցավ, մտքում ընտրեց մի քանիսը,
այնուհետև սկսեց աչքերը կկոցելով համեմատել դրանք իրար հետ
ու փորձեց հասկանալ, թե ո՞րն է սրտին ավելի մոտ։
Վերջապես ընտրեց մանր ադամանդներով զարդարված ոսկե
ականջօղը, որը երկար էր ու նուրբ գալարներով։
Ականջօղերը մի պահ հալվեցին Միհրանի ափի մեջ։
- Վերցնում եմ սրանք։
- Շատ բարձր ճաշակ ունեք՝ ձեր ընտրյալին շատ դուր կգա,-
մեղրի քաղցրությամբ շողոքորթեցին վաճառողուհիները` ինչպես
որ սովորեցրել էին, ու լայն ժպտացին։
Արդեն մութ էր, երբ հասան Միհրանի տունը։
Մոսկովյան հասարակ բակ էր։ Միայն բազմահարկ շենքերի
լուսամուտների լույսերն էին մեկումեջ վառվում։
- Դե, գնացի տղաներ։ Արմեն ջան, վաղը 10-ից շուտ չգաս`
կարիքը չկա, մի ժամ ավել եմ ուզում քնել։
Միհրանը մեքենայի բանալիները փոխանցեց Արմենին ու
դուրս եկավ մեքենայից։
Բարձրացավ իր հարկը, բանալին շխկշխկացնելով բացեց դու-
ռը, մտավ ներս, վառեց լույսը, ոտքերի օգնությամբ հանեց կոշիկ-
ները, ձեռքի պայուսակը դրեց միջանցքի հատակին և հյուրա-
195
սենյակով ուղղվեց դեպի սենյակի դուռը: Սենյակում մութ էր։ Վա-
ռեց լույսը, դանդաղ նայեց շուրջը, առաջացավ երեք քայլ, հետո
ձեռքը տարավ դեպի աջ գրպանը, հանեց այդ օրը գնված շոկո-
լադը, նայեց, ու հանդարտ դրեց՝ մի քանի արկղ կուտակված ամե-
նատարբեր տեսակի շոկոլադների վրա։
Հետո թեքվեց ձախ, ձեռքը տարավ ձախ գրպանը, հանեց
ականջօղերի տուփը, բացեց այն ու նայեց փայլատակող զար-
դերին. մատների վրա խաղացրեց ու հիացավ էլեգանտությամբ։
Սարսափելի սիրուն էին, ինչ խոսք` երկար կախաշղթաներով.
ոնց որ թե Շարլիզ Թերոնն էր սրանցից կրում «Սատանայի փաս-
տաբանը» ֆիլմում։
Հենց այդպես` բաց տուփով, ականջօղերը դրեց սեղանին, այն
սեղանին, որին արդեն իսկ դրված էին մի ամբողջ զարդերի խա-
նութի չափ ամենատարբեր ականջօղեր. ոսկե, պլատինե, արծաթե,
ադամանդներով, սապֆիրով, ռուբինով, սաթով, զմրուխտով,
երկար շղթաներով ականջօղեր, Իտալիայից Փարիզից Լոնդոնից
ու Նյու Յորքից բերված, բայց միշտ ծայրաստիճան ուշադրությամբ
ընտրված ու հոգատարությամբ փայփայված։
Այս սենյակում ինձ սպասում են չնվիրված նվերներ։ Ամեն օր ես
տեսնում եմ դրանք։ Ահավոր կեղեքող պատկեր։ Դրանք պիտի
նվիրվեին։ Դրանք պարտավոր էին նվիրվել։ Որբացա՛ծ նվերներ…
Երբեմն մտածում եմ նվիրել ուրիշներին, բայց ձեռքս չի գնում։
Ուրիշներին նվիրելու դեպքում ես կդավաճանեմ ինձ էլ` քեզ էլ։ Թո՛ղ
փչանան, ոչինչ, չնայած այդ դեպքում ևս` պակաս ծանր չի լինի։
Չնվիրված նվերներից ավելի հոգեմաշ երևույթ չկա։ Մի՛
տանջեք ինձ՝ ադամանդնե՛ր: Գիշերային այդ երազները՝ զարդերով
պարուրված անիրական գեղեցկուհու, մի՛ կերեք ինձ:
Պտտվեց դեպի հետ, լույսն անջատեց, դուռը փակեց ու դուրս
եկավ սենյակից։
Սենյակն ընկղմվեց անթափանց խավարի մեջ։
Որոշ ժամանակ անց՝ երբ մարդու աչքը վարժվում է խավարին
ու սկսում մթան մեջ դետալները նկատել, սենյակում սկսեցին
դանդաղ պսպղալ ու կայծկլտալ հարյուրավոր ադամանդներ…
196
Արյունը՝ ձյան վրա
1998-ի ձնառատ դեկտեմբերն էր: Միայնակ իջա Սվերդլովսկի՝
այդ ժամանակ արդեն Եկատերինբուրգի օդանավակայան:
Օդանավակայանի շենքը իհարկե դեռ հին էր, բայց ամանորյա
զարդարանքները և տոնածառները արդեն շուք էին տալիս:
Աղքա՛տ, աղքա՛տ Ռուսաստան, որ 98-ի դեֆոլտից նոր հարված էր
ստացել: Ինչքան էպիկականություն կար այս ամենի մեջ. օդա-
նավակայանի հին ապակիներով շենքը, ձյունը, ամանորյա տոնա-
ծառները, լույսերը, օդի սառնությունը… Մարդիկ օդանավակա-
յանում ուրախ էին՝ չնայած դեֆոլտին: Նոր Տարի էր ի վերջո
մոտենում ու դեռ հավեսով նշելու ավանդույթը չէր մեռել:
Եկատերինբուրգ՝ Ուրալի թագուհի՛:
Օդանավակայանից դուրս գալուց հետո ինձ դիմավորեցին
Բեսկովի մարդիկ: Լրիվ հանցագործ ոճի մեջ: Մեջս ծիծաղում էի,
ինձ համար այս ամենը շատ զվարճալի էր: Պատրաստվել էին
լրջորեն, ներկայացուցչական BMW-ների ու Mercedes-ների պակաս
չկար, որոնք պատված էին ձյան բարակ շերտով: Դրսում ձյուն էր
տեղում՝ մանր ու արագ: Սառը եղանակին թանկարժեք մեքե-
նաներից դուրս եկող ծուխը բավական հմայք էր տալիս տեսա-
րանին ու այս ամենի մեջ սատանայական լրջություն կար:
- Բարի գալո՛ւստ,- Միհրան Վարդանովիչ,- ինձ մոտեցավ
նիհար ու բոյով մի տղա,- պարոն Բեսկովը սպասում է իր թան-
կագին հյուրին,- քաղաքակիրթ ողջունեցինք իրար ու հրավիրեցին
մեքենան՝ հետևի դուռը բացելով:
- Շնորհակալությո՛ւն, մեծ անհամբերությամբ եմ եկել Եբուրգ:
- Համեցե՛ք:
Մեքենաների շարասյունն արագ դուրս թռավ օդանավակա-
յանից: Միացրին ոստիկանական փարոսիկներ, որի իրավունքը
չունեին, բայց այդ ժամանակ Ռուսաստանում և մանավանդ Ուրա-
լում՝ իրավունքը դու ես՝ եթե ունես փող ու իշխանությունը, ինչպես
տվյալ դեպքում Բեսկովը:

197
Գնացինք ուղիղ Բեսկովի ամառանոցը, որ մի 50 կմ հեռու էր
Եկատերինբուրգից՝ փշատերև անտառների մեջ: Իրականում այն
ոչ թե ամառանոց էր այլ՝ ապարանք: Բեսկովի խելքը՝ ի տար-
բերություն շատերի, հասել էր գոնե, որ նորմալ ճարտարապետ
հրավիրի Անգլիայից, ու ամառանոցը՝ հակառակ իմ տեսած մյուս
կիսաքրեական օլիգարխների ամառանոցների, գերազանց ճաշա-
կով կառուցված շինություն էր՝ իր մի քանի հեկտար տարածքով ու
մշակված լանդշաֆտով, որը թեկուզ ձմռանը՝ ուներ իր հմայքը:
Բեսկովը, պատիվ էր արել ու իր ապարանքի աստիճանների
վերևում կանգնած՝ սպասում էր ինձ:
Շարասյունը հանդարտ մոտեցավ ու կանգնեց աստիճանների
տակ:
Բեսկովը սկսեց իջնել աստիճաններով, միևնույն ժամանակ իմ
դուռը բացեցին, ու ես իջա:
- Բարի գալո՛ւստ իմ տուն:
- Բարով եկա, հարգելի՛ Բեսկով:
- Ինչպե՞ս ես, ինչպե՞ս հասար:
- Շատ լավ, շնորհակալությո՛ւն, եղանակն էլ գերազանց: Նման
հեքիաթային ձմեռն ինձ ոգևորում է: Մանավանդ՝ Ուրալում:
- Այո, ես էլ եմ սիրում: Ապշելու բան է ձյունը ու այս փափուկ
եղանակը: Փափուկ է, բայց ամառ չէ, ի վերջո: Գնացի՛նք, թան-
կագին հյուր՝ չմրսենք:
- Գնացի՛նք:
Ու մենք արագ բարձրացանք Բեսկովի ամառանոցի աստի-
ճաններով և մտանք ներս:
Իսկապես, փառահեղ բան էր կառուցել: Ամառանոցի նախա-
սրահը երեսպատված էր զանազան բնական քարերով, գետնին
փռված էին ուզբեկական գորգեր, վերևում հսկայական բյուրեղ-
ապակյա ջահ էր կախված, իսկ ներսի աստիճանների կողքերը
իտալացի վարպետների կողմից կերտված արձաններ էին:
Մենք մտանք ոչ պակաս շքեղ հյուրասենյակը, որտեղ համեմա-
տաբար փոքր սեղանի վրա ճոխ ուտելիքներ էին դրված՝ թանկ-
արժեք գինիներով, կոնյակով, օղիով՝ ըստ ճաշակի օգտվելու հա-
198
մար: Սեղանը մեր երկուսի համար էր, ուրիշ ոչ ոք չպիտի ներկա
լիներ մեր խոսակցությանը:
- Կներես, որ միանգամից պիտի անցնենք զրույցին: Ես նախա-
տեսել էի սկզբում սաունա և լողավազան, բայց կարծում եմ մի
քանի ժամ թռիչքից հետո՝ դու անոթի ես ու պետք է սնվես: Ես էլ
մարզասրահից նոր եմ եկել և բնականաբար սպառել եմ մեծ
էներգիա: Դեռ չեմ հասցրել նիհարել: Սաունա՝ վերջում կլինի, ես
խոստանում եմ:
- Ճիշտ ես մտածել, սկզբից ավելի լավ է զրուցենք սեղանի
շուրջ: Ես հենց դա էլ ուզում եմ:
- Դե ուրեմն խնդրեմ,- ձեռքով հրավիրելով՝ արձագանքեց
Բեսկովը,- լոբստեր սիրո՞ւմ ես:
- Լոբստե՞ր, չէ էդքան էլ չեմ սիրում, բայց եղել է ժամանակ՝ երբ
ստիպված կերել եմ:
- Հումորդ տեղն է,- թունդ խնդաց Բեսկովը:
- Ինչո՞վ է այն պատրաստված, ոնց որ թե հետաքրքիր սոուս
կա վրան լցրած:
- Խոհարարս լավն է, Վիետնամից եմ բերել, ընտիր տղա է՝
շատ հարցեր չի տալիս ու լավ է պատրաստում: Իրենց վիետնա-
մական համեմունքներով ինչ-որ բան է սարքել, լցրել վրան: Ես ցա-
մաքի տղա եմ, բայց ծովամթերք սիրում եմ:
- Ես էլ եմ ցամաքի տղա ու զզվում եմ ծովամթերքից՝ առավե-
լագույնը խորոված սաղմոն կարող եմ ուտել կամ պահածոյացված
թունա: Սիրո՞ւմ ես խորոված ձուկ:
- Այո՛, շատ եմ սիրում, մեր գետերում, գիտե՛ս, լավ ձկներ կան՝
իսկը խորովածի համար: Ֆիննական ձևով եմ պատրաստում հիմ-
նականում: Վերցնում եմ հատուկ պատրաստված մանր անցքերով
երկու տախտակ, ուղղահայաց դնում եմ և արանքը փայտերով
կրակ եմ վառում: Մաքրած թարմ ձուկը մեջտեղից բացում եմ և հա-
տուկ չոփերով ամրացնում տախտակներին: Կրակը մարմանդ
վառվում է, և ձուկը խորովվում է՝ միաժամանակ ծխեցվելով: Բայց,
ամենակարևորը՝ մինչև ձուկը տախտակին խաչելը, պետք է լավ
համեմես: Վերցնում եմ աղը, խառնում կարմիր պղպեղի հետ՝ ան-
199
պայման Վիետնամից բերված, դրան խառնում եմ նաև չորացրած
խոտեր՝ կոտեմ, ռեհան, գինձ և պարտադիր ծիտրոն: Ծիտրոնը
փառահեղ համ է տալիս ձկանը: Շատ նրբահամ է այն սարքում:
Ձուկը մի փոքր թրջում եմ և հետո վրան քսում պատրաստված հա-
մեմունքը: Թրջելը օգնում է, որպեսզի համեմունքը լավ ներծծվի
ձկան մեջ: Այս եղանակը հատկապես լավ է ձմռանը: Դե գիտես,
սառցե լճակից բռնում ես թարմ ձուկը, հետո սոճիների տակ, ձյունը
մի փոքր բացում ես ու փայտերը շարում: Կրակը սկսում է թեժա-
նալ, շատ հաճելի միկրոկլիմա է ստեղծվում՝ երբ շուրջդ ձյուն է,
ցուրտ իսկ փոքրիկ կրակից քեզ ջերմություն է գալիս: Պատկե-
րացնո՞ւմ ես չէ: Հետո ձմռան լավն ինչն է: Մինչ խորովածը կլինի՝
ձյան տակից հանում ես սառը օղին՝ ասենք Ստոլիչնայա, ու տղա-
ներով լցնում եք բաժակների մեջ, մի քանի բաժակ հասցնում ես
խմել, լավ թթու վարունգով, կարող ես նաև ձիթապտուղ համտեսել:
Ես սովորաբար վերցնում եմ մի փոքր կտոր սև հաց, վրան դնում
եմ սոխի պստիկ կտոր ու պանիր՝ օղու իսկական ուտեստ է:
Բերանիս մեջ հալվում է սև հացը՝ աննման հետհամային զգացում-
ներ թողնելով: Իսկ ձուկը՝ ձուկն արդեն պատրաստ է: Պետք է
վարպետ լինես ու կրակի վրայից միանգամից քաշած ձուկը դնես
բերանդ, որովհետև հենց այդ վայրկյանին է այն ամենահամեղը,
եթե բաց թողեցիր այդ ակնթարթը՝ էլ երբեք չես գտնի դրախտի
համը: Քեզ պետք է բռնել ակնթարթը: Ամեն հաջորդ պահին համն
արդեն ուրիշ է, իսկ նախկինը ընդմիշտ կորած: Այրող տաքությամբ,
յուղով ներծծված ձկան կտորը մատներով պոկում ես ու դնում
բերանդ: Լեզուդ ու թքագեղձերդ անհագորեն կլանում են հյութեղ
ձուկը՝ պատված աղով ու վիետնամական կարմիր կծու պղպեղով և
հենց այդ ժամանակ՝ սկսում ես զգալ ծիտրոնի նուրբ երանգները:
Վրայից էլ 40 գրամ Ստոլիչնայա՝ հենց ոտքի վրա…
- Միևնույն է, ձուկ չեմ սիրում առանձնապես: Երբեմն կուտեմ՝
վիտամինների համար, ինչպես հիմա,- ժպտացի ես,- քեզ հիմա
կպատմեմ, թե ինչպես են պատրաստում հայկական գառը:
Գիտե՞ս՝ մինչ 1950-ականները մեզ մոտ հիմնականում գառ են կե-
րել, դա հետո է, որ խոզի ու տավարի միսը մտել է կենցաղ, ու հիմա
200
մարդիկ զզվում են գառան խորովածից, ասում են վատ հոտ է գա-
լիս՝ զարգացել են, հրաժարվել են իրենց արմատներից: Այնինչ իս-
կական հայկական խորովածը գառան մսից են պատրաստում:
Սեպտեմբերին, երբ դեռ տաք է մեզ մոտ, բարձրանում ես
սարերը, այնտեղ հովիվները պատրաստվում են հոտը իջեցնել գյու-
ղերը: Ամբողջ տարին գառները կերել են թարմ խոտ, խմել աղբ-
յուրի ջուր, ապրել բաց փարախներում ու դրա համար միսը չունի
այն վատ համը որ բնորոշ է ձմռան գառներին՝ գոմում ապրած:
Հովիվը քեզ կարող է հյուրասիրել մի ամլիկ գառ, բայց քո
կողմից անշնորհքություն կլինի՝ տանջված հովիվից անվճար բան
վերցնելը, այնպես որ՝ 100 դոլլար պիտի՛ տաս:
Հովիվը կմաշկի թարմ գառը, որից հետո նուրբ միսը կտրա-
տում ես ու լցնում ղազանի մեջ: Ինչպես ձկան պարագայում՝ այս
դեպքում ևս չափազանց կարևոր է համեմելը: Բռով վերցնում ես
աղբյուրի ջուրը ու ցանում մսին, այնուհետև պատրաստում ես հա-
մեմունքի խառնուրդը՝ աղ, ռեհան, ուրց, կարմիր պղպեղ, սև
պղպեղ, մանանեխ, սիրով ու անշտապ միսը պատում ես այդ խառ-
նուրդով և թողնում ես ներծծվի: Այդ ժամանակ մի թաս թունդ
կարմիր գինի ես խմում: Գինին պիտի լինի անպայման Արարատ-
յան դաշտից, այնտեղի գինին՝ ջերմաստիճանի մեծ տատա-
նումներից հարուստ համային երանգներ է ստանում ու խիստ է,
թունդ ալկոհոլի պարունակությամբ: Գինին խմելուց հետո պատ-
րաստում ես կրակը: Կրակը ծառի փայտից պատրաստելը արգել-
վում է. որևէ խորոված չի կարող այնքան համեղ լինել, որքան
խաղողի չոր մատերից ստացված կրակի վրայի պատրաստվածը:
Մի խուրձ ցախը դնում ես գետնին, իսկ կողքերը երկու բետոնե
բարակ սյուն ես դնում, այն սյուներից որոնք խաղողի այգիներում
են շարում: Սա շատ կարևոր պահ է: Կրակը հանգստանալուց
հետո, եղանով ցախի դուրս մնացած կտորները գցում ես կրակի
վրա, ու դրանք էլ այրվելուց հետո նոր անցնում ես միսը շարելուն:
Միսը պիտի հասցնես արագ պտտել կրակին, որ որքան
հնարավոր է սեփական յուղից շատ պահի իր մեջ՝ այդպես միան-
գամայն այլ համի է լինում: Նորից մի թաս գինի ես խմում, մոտ 100
201
գրամ գրեթե միանգամից պիտի խմես: Գինին մանր կումերով
խմելը քաղքենիության նշան է: Երբեք մերոնք գինին մանր կու-
մերով չեն խմել: Կոնյակը՝ ինչպես կուզես: Ուրեմն գինու հետ ի՞նչ
ես ուտում՝ մինչ միսը խորովվի: Ես սիրում եմ լավաշի մեջ կանաչ
սոխ դնել, կանաչի ու աղի պանիր: Դրա նման բան չկա, մա-
նավանդ, եթե լավաշը թոնրից նոր հանած է:
Միսն արդեն պատրաստ է: Լավաշով բռնում ես միսը ու
քաշում շշից և լցնում ղազանի մեջ, հենց այս պահին, ինչպես որ
նշեցի, միսը ամենահամովն է: Բայց մի տարբերությամբ՝ ես ձեռքիս
ունեմ խորոված մսի յուղով ու համեմունքներով ներծծված լավաշ,
որի մեջ փաթաթած գառան մսի կտորը հեքիաթային համ ունի:
Երրորդ թաս սառը գինին ես լցնում ու վայելում լեռնային թարմ օդի
հետ միասին:

Բեսկով, Բեսկով: Այդ կիսաճաղատ, օլիգարխի մորուքով մար-


դուն՝ ամբողջ զրույցի ընթացքում փորձում էի բացահայտել: Իմ
խորաթափանց հայացքը հազիվ էի կարողանում քողարկել: Նրա
աչքերի մեջ ամենակուլ դաժանություն տեսա: Էսպիսի մարդիկ
կարողանում են քաղաքավարություն խաղալ, բայց նկուղում ասենք
ունեն պահած մեկին, որին ամեն օր կտտանքների են ենթարկում:
Իր էությունը հանգիստ մատնում էր բավական հաստ ոսկե շղթան
ու մեծ քարով մատանին:
Ծանր հարբել էինք արդեն, բայց ոչ այնքան, որ զգոնությունս
կորցնեի: Այնուամենայնիվ, անկապ խնդալ ստացվում էր:
Դե՛, բացվի՛ր ինձ, խոսի՛ր տեսնեմ՝ ո՞վ ես դու, ցույց տո՛ւր քո
հոգին, մերկացրո՛ւ իրական էությունդ: Դե խոսի՛ր, պատմի՛ր, դու
հանձնվելո՛ւ ես այսօր: Ես կստիպեմ քեզ ընդունել ինձ:
- Միհրա՞ն: Ի՞նչ ես մտածում:
- Ոչինչ, առաջարկում եմ խմել քո կենացը և քո գործերին
հաջողություն:
- Ապրե՛ս: Հուսով եմ դրա մեջ պղնձաձուլարանը ևս մտնում է:
- Պղնձաձուլարանը այլ թեմա է: Դու այն սարքեցիր ինձ հա-
մար սկզբունքի ու պատվի հարց, հիմա դա պիտի վերջնական
լուծենք, ու սեղանից վեր կկենանք իրար ձեռք սեղմելով:
202
- Կանգնի՛ր, կանգնի՛ր: Դու փորձում ես չարաշահել իմ հյուր-
ընկալությունը:
- Բեսկով, արի լինենք անկեղծ: Դու գիտես, թե ինչպես ես ձեռք
գցել գործարանին, դու շատ լավ հիշում ես, թե քանի հոգու դիակի
վրայով ես անցել ու դու շատ լավ հասկացել ես, թե ինչ ես անում՝
երբ հրահանգում էիր մերոնց քաշքշել: Երբ դա անում էիր, ուրիշ
ի՞նչի մասին էիր մտածում: Դու կպել ես մեր տղերքին: Դու մեր
տղերքին ես կպել, հասկանո՞ւմ ես դա:
- Միհրա՛ն, ես գիտեի դու խաղաղությամբ ես եկել:
- Իհարկե, խաղաղությամբ եմ եկել:
- Բայց պատերազմ ես հայտարարում:
- Դու ի՞նչ կանեիր իմ տեղը:
- Ոչինչ, ես իմ չափը լավ գիտեմ: Երբեք չեմ մտնի սև գետը: Ու
քեզ էլ խորհուրդ չեմ տալիս:
- Հենց հարցը նա է, որ ես էլ գիտեմ իմ չափը, ու էդ չափը
ծածկում է քեզ: Դու ճակատագրական սխալ ես գործել մերոնց
կպչելով: Բիզնեսին արյուն ես խառնում: Չգիտեմ՝ ո՞ւմ հետ ոնց, բայց
ինձ հետ դու ևս որոշեցիր արյուն խառնել: Վերցրո՛ւ նորից խմենք:
Ու մենք էլի խմեցինք, մի երկու բաժակ էլ ավել:
- Միհրան, պղնձաձուլարանը իմն է, դա իմ հեղինակությունն է
Ուրալում: Առանց դրա ես այլ եմ: Դու ի՞նչ գործ ունես հեռու Մոսկ-
վայից այստեղ:
- Ու դու որոշեցիր, որ ինձ պետք չի՞ գործարանը: Բեսկո՛վ, դու
քեզ-քեզ նստեցիր ու իմ փոխարեն ինչ-որ բաներ որոշեցի՞ր: Ինձ չի
հետաքրքրում, թե կառավարությունից ով կա մեջքիդ, ուժային-
ներից ով կա մեջքիդ: Դու լավ ես պատկերացնում, որ կառա-
վարությունում ունեցած մարդկանցով ինձ հավասարը չկա ամբողջ
երկրում: Դու էս ի՞նչ խաղեր ես սկսել:
- Դուրս գանք որսի: Կողքի անտառներում ինչ ասես կա՝ կու-
զես արջ խփիր, կուզես վարազ, կուզես գայլ, կուզես եղջերու կամ
գուցե հյուսիսային եղջերու…
Ի՞նչ է մտածել տեսնես: Սրանից վտանգի հոտ է գալիս: Լավ
դե թքած, գնացի՛նք: Մի րոպե, բայց ես որս չեմ սիրում: Եթե ասեմ
203
չեմ սիրում, դա ավելի շատ վախի մասին կվկայի, քան իմ նա-
խասիրությունների:
- Արի՛ գնանք, դրսում փափուկ ձմեռ է, հաճելի կզբոսնենք,-
պատասխանեցի ես:
- Վերցրո՛ւ մի բաժակ էլ:
- Տո՛ւր թող գա:
Ես չհաշվեցի թե որերոդն էր: Բայց աթոռից վերկենալիս
ջերմությունը խփեց գլխիս, ու սեղանը մի պահ թրթռաց:
Բեսկովի մարդիկ բերեցին վերարկուները ու պահեցին, որ
մենք հագնենք:
- Տղե՛րք, մեքենաները գործի գցե՛ք, զենքերը դրե՛ք բեռնա-
խցիկը՝ գնում ենք որսի:
- Հիմա՛ շեֆ, ամեն ինչ արագ կպատրաստենք:
Դուրս եկանք Բեսկովի շքեղ ապարանքից: Հարբած էինք ու
տաք: Դրսի ցուրտը կատարյալ թարմություն տվեց: Սառը օդը՝ ալ-
կոհոլի գոլորշիով լցված տաք թոքերի վրա դուրեկան սառնություն
բերեց:
Մի անգամ էլ ինձ թվաց, թե օրորվեցի ու մի կերպ ինձ պա-
հելով գցեցի ամենագնացը:
- Շատ հեռու չենք գնա, մինչև լիճը քշի՛ր, Դմիտրի: Միհրա՛ն,
կտեսնես՝ ինչ լավ է ձմեռային որսը:
Մոտ 25 կիլոմետր հեռու, ուրալյան խիտ անտառների մեջ՝
ձմռանից սևացած մի լիճ կար, որի շրջակայքում էլ պիտի որս
անեինք:
Բեսկովը Տոյոտայի բեռնախցիկը բացեց ու նորից օղու շիշը
հանեց, վերցրու մի բաժակ էլ:
- Տո՛ւր:
- Քե՛զ համար Միհրան, լավ որս մեզ:
- Ապրես Բեսկով, քո նման հոգատար մարդ չկա՝ իրոք,-
շնորհակալություն հայտնեցի ու արագ չխկացրի բաժակը, օղու մի
փոքր շիթ ընկավ ձեռքիս ու ցրտից ճաքած մաշկի տակով մրմռաց-
րեց մատներս,- շքեղ որս մեզ:

204
- Տղե՛րք, դուք մի 50 մետր հեռվից հետևե՛ք մեզ: Երկու հոգուց
ավել չգա՛՝ որսին կփախցնեք: Միհրա՛ն, մենք կքայլենք ինչքան կա-
րող ենք ու կորսանք այն՝ ինչ կտեսնենք:
Ու մենք խորը ձյան միջով ճամփա ընկանք անտառի խորքը:
Անտառի փշատերև ծառերը ծածկված էին ձյունով, իսկ օդը
լցված էր ցրտի մշուշով ու ձյան փոշով: Մենք հարբած էինք մինչև
եղունգների տակը: Սառն օդը ուժ չուներ սթափեցնելու: Արյանս մեջ
զգում էի ալկոհոլի տաք հոսքը: Մեծ ցանկություն ունեի ուղղակի
փռվելու տաք վերմակի տակ ու զնգոցի տակ՝ թմրած կոպերս փա-
կելու: Հազիվ քարշ գալով գնում էինք՝ միաժամանակ օրորվելով՝
ծառերից ու մացառային թփերից խույս տալու համար:
Ոչինչ չէինք խոսում: Ես արդեն մոռացել էի, որ կարող է ինձ
տանում են ուղղակի վերացնելու: Դե որս է, դժբախտ պատահար,
ինքն իր վրա է պատահմամբ կրակել, կամ էլ արջն է գլուխը կրծել:
Որս չկար ու չկար: Հասանք խոշոր քարերով պատված մի
թեթև բլրի:
- Բարձրանա՞նք Միհրան:
- Գնացի՛նք, իհարկե:
Ու սկսեցինք բարձրանալ քարերի վրայով: Մեծ տանջանք էր՝
արբած, քարերի վրա թռչելը, մանավանդ սառած ու ձնապատ: Մի
պահ նույնիսկ սկսեցինք սողալ քարերի վրայով: Կողքից կարող է
զավեշտալի էր, բայց մենք գիտակցություններս համարյա կորցրել
էինք, ու մեզ համար ամեն ինչ շատ լուրջ էր:
Այդպես սողալով, հասանք բլրակի գագաթին: Ոչինչ էլ չկար
այնտեղ: Բլրակը հազիվ 9 մետր բարձր լիներ շրջապատից ու
նույնպես պատված էր ծառերով: Նայեցինք շուրջը՝ սովորական
անտառ էր ներսից, այլ ոչ թե վերևից: Շուրջբոլորը ձյուն, ծառեր,
մացառներ, քարեր, ու ոչ մի կենդանի՝ միայն մենք էինք հրացան-
ները ուսերից գցած շփոթված կանգնած:
- Մեծ սար ենք բարձրացել իհարկե, հույս ունեի՞ր շրջապատի
գեղեցիկ տեսարանով հիանայի՞ր, Բեսկով:
- Չէ հա, քո կարծիքով ես չեմ տեսնո՞ւմ, որ մի ծառի բարձ-
րություն չունի էս հողակույտը: Որս չկա: Ոչ մի տեղ չկան այդ գրողի
205
տարած կենդանիները: Անասունները գնալով ավելի խելացի են
դառնում: Ես հիշում եմ՝ երբ փոքր էինք, դրանց ավելի հեշտ էր
խփելը: Իսկ հիմա՞: Հիմա ամեն մեկը կարծես մի ակադեմիա
ավարտած լինի: Ես նույնիսկ վախենում եմ, որ մի օր մի եղջերու
թակելու է դուռս ու ատրճանակը պահի գլխիս:
- Ես փոքր ժամանակ Վախթանգ Անանյանին կարդացի մի
երկու անգամ: Մեր գրողներից է, կենդանիների ու որսի մասին է
գրել միայն: Դպրոցում բավական հեղինակավոր գրող էր, բայց ես
չէի սիրում իրեն: Ինչ-որ բնասերի համբավ ուներ, բայց իրականում
բնության թշնամի էր Վախթանգը: Գրում էր, որ ի՞նչ լավ է՝ գայլերի
մորթու մթերումը շատացել է, նշանակում է մեր ժողովուրդը սկսել է
շատ խփել դրանց ու շուտով այդ վնասակար կենդանուց մեր բնու-
թյունը կազատվի: Մոտավորապես նույնը լուսանների մասին: Կամ
ասենք՝ Սևանա լիճը մեր պետությունը չորացնում է, որպեսզի կոլ-
խոզնիկների համար հողը ոռոգելու ջուր լինի ու նոր տարածքներ
բացվեն այգիների համար՝ ի՜նչ հրաշալի կլինի՝ եթե Սևանը չորաց-
նենք:
Նա իրականում չգիտեր, թե ինչ է սերը բնության հանդեպ:
Վախթանգին պետք է հանել դպրոցական ծրագրից, այլապես
երեխաները չեն խնայի բնությունը:
Ճիշտ է, «Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհի
պատմությունը» գիրքը ինձ համար մի հեքիաթային բան էր ու
մեծապես զարգացրեց ինձ ու տեղեկություն տվեց իմ հայրենիքի
բնաշխարհի մասին, բայց դա չի փոխում իմ կարծիքը նրա մասին:
Էդ Վախթանգը լրիվ ոնց որ «մարդը՝ բնության թագավոր» գաղա-
փարի առաջամարտիկ լիներ:
- Հետաքրքիր բաներ ես պատմում: Ես փոքրուց մեր
ընդարձակ տարածքներում սովոր եմ եղել որսի: Իհարկե, ես հեռու
եմ այն մտքից, որ բոլոր գայլերին պետք է հնձել: Բայց մեկ-մեկ որս
անել կարելի է: Կհավատա՞ս, երբեմն մտածում եմ՝ ավելի հեշտ
մարդ կարող եմ խփել քան կենդանի:
- Դե քո արածը ի՞նչ է: Քանի՞ մարդու կարող ես վերացնել
հանուն իշխանության ու փողի:
206
- Բազմաթիվների՛ կարող եմ: Իսկ ի՞նչն է իմ մեջ այլ: Երևի
կարեկցելու ունակության բացակայությունը:
- Դու ուրիշներին չես կարեկցում՝ նրանց ունեզրկելուց կամ
սպանելուց, բայց ի՞նչ կմտածես, երբ դո՛ւ կարեկցանքի կարիք
ունենաս: Ասենք քեզ բռնել են, ու դու բանտում ես: Չե՞ս ուզի, որ քո
ազատման համար գոնե մի քանի հոգի ցույց անի, որ իմանաս
մենակ չես, կամ ասենք բանտապահը գոնե մի փոքր մարդկային
վերաբերմունք ցույց տա:
- Հա՛, իհարկե կուզեմ: Բայց ինձ թվում է՝ իմ կարեկցանքի
պահանջն ավելի փոքր կլինի ու բանտից դուրս գալուց հետո ես
դժվար թե խրատված լինեմ ու էլի առանց կարեկցանքի կշարու-
նակեմ: Գիտե՞ս՝ մեզ նմանների համար, բանտ նստելը իհարկե
ծանր է, բայց ավելի լավ ենք մեզ զգում, քան մարդկանց մեծ մասը:
- Շատ անկեղծ ես, գուցե խմած ես դրա համար: Փաստորեն
ձեր նմաններին պետք է գցել փակի տակ՝ մի 20 տարի պահել:
Դուք փորձանք եք մարդկանց գլխին:
- Մենք էլ ենք պետք աշխարհին: Դու խոսում էիր գայլերին
վերացնելուց, բայց ինձնից լավ գիտես, թե գայլերը ինչ խոշոր
դրական ազդեցություն են թողնում բնության հավասարա-
կշռության ու էվոլյուցիայի վրա:
- Չէ, գայլերի հետ ձեզ մի համեմատի: Դրանք նորմալ կենդա-
նիներ են: Հետո ի՞նչ, որ եղնիկ են ուտում: Եղնիկներն անխելք
ուտելիք են ընդամենը: Չե՞ս նկատել, որ գիշատիչ կենդանիները մի
քանի անգամ ավելի խելացի են, քան այդ տխմար եղջերուներն ու
տարատեսակ անտիլոպա գնուներն ու գազելները:
- Տե՛ս, չէի մտածել, բայց, իրոք, ավելի խելացի են՝ համաձայն
եմ:
- Դուք գայլերը չեք, ես գայլերին ավելի լավ մարդու տեսակ-
ների հետ կհամեմատեի: Մի տեսակ միտքս չի ոլորվում, որ դու
կարող է մարդկանց գայլն ես: Բայց դե, որ պետք եք էվոլյուցիայի
համար՝ ճիշտ է: Ի վերջո, քո նմանների հետ պայքարում մարդն
ավելի կատարյալ է դառնում ու ավելի բարդ համակեցություն է
կառուցում, դրանից բխող բոլոր հետևանքներով: Չնայած, չէ՛,
207
համաձայն չեմ: Չեմ ընդունում, որ պետք եք մարդկությանը ու
վերջ: Չեմ հավատում, չեմ ընդունում, չեմ համակերպվելու:
- Սպասի՛ր, չշարժվե՛ս՝ վարազներն եկան: Հանգիիիստ: Ութ
հատ: Գերազանց է, նշան բռնի՛ր մեկին: Ես կխփեմ հենց առաջինին:
- Հավես չկա, ոչ մեկին էլ չեմ խփի:
- Ոնց կուզես,- շունչը պահած՝ նշան բռնելով, շշնջաց Բեսկովը:
Թե ինչպե՞ս էր պատրաստվում հարբած վիճակում նշան բռնել,
երբ օրորվում էր՝ ինչպես նավակի վրա կանգնած մարդը:
Գմփաց հրացանը: Սուր ձայնը գրեթե պայթեցրեց թմբկաթա-
ղանթս: Ի՞նչ ես անում հաստավիզ: Ծառերից ձյուն թափվեց,
թռչուններ թռան ու վարազը ղժժաց, մնացածն էլ ցրիվ եկան ձմե-
ռային անտառում:
Հրացանը գմփաց նորից: Այդ ժամ մոտս անհագ ցանկություն
առաջացավ Բեսկովի գլխին հրացանի կոթով հարվածելու:
Վարազն արդեն սատկած էր: Բեսկովը նույնիսկ հարբած վիճակում
չվիրպեց: Զարմանալի էր:
- Տեսա՛ր Միհրան՝ ինչ ընտիր որսորդ եմ: Ափսոս, այնքան ենք
կերել, դժվար թե այսօր ինչ-որ բան ուտելու ցանկություն ունենանք՝
կպահեմ վաղվան:
- Ես ապշած եմ, Բեսկով, ի՞նչպես կարողացար հարբած վիճա-
կում այսպես կատարյալ նշան բռնել:
- Համեստորեն կլռեմ: Դու մնա՛ վարազի հետ, ես գնամ
տղաներին կանչեմ՝ քարշ տանք խոզին: 80 կիլոգրամ կլինի եզը:
Բեսկովը գնաց, ու պայթյունավտանգ ուղեղս սկսեց առաջին
անգամ զգալ զգուշավորությունը: Սատանան ինձ տանի, Բեսկովը
ախր գնաց ու ինձ վերացնելու ճիշտ ժամանակն է:
Իջա քարերից ու մոտեցա գետնին տապալված վարազին:
Մոտեցա ու ծնկի իջա նրա դիակի առաջ:
Վարազի արյունը ծորացել էր սպիտակ, պսպղուն ձյան վրա:
Արյունը ճերմակ ձյան վրա… ասեք՝ ի՞նչ գեղեցիկ է: Ամենագեղեցիկ
գունային համադրությունն է:
Ախպերս: Ո՞նց ես: Չգիտեմ ինչ ասել քեզ: Քո ողբերգությունն
այն է, որ եղած-չեղած՝ ի՞նչ գիտեիր կյանքդ ինչպես էր ավարտ-
208
վելու: Ծնվել էիր, ուտում էիր ու գաղափար էլ չունեիր, թե ինչպես է
կյանքդ ավարտվելու, կամ նույնիսկ ավարտի մասին պատկերա-
ցում չունեիր: Աչքերդ կիսաբաց են ու մարմինդ դեռ տաք է: Սառում
ես արագ: Արյունդ հոսել է ձյան վրայով: Քեզ կքաշեն կտանեն, ար-
յունդ դեռ կմնա ձյան վրա, հետո ձյունը կհալվի, արյունդ կխառնվի
սառը ջրերին ու կներծծվի հողի մեջ: Կքայքայվի, ու էլ չես լինի:
Բայց արյունդ՝ համենայն դեպս ավելի երկար կմնա, քան դու:
Ես մտածում եմ Տիեզերքի մասին: Ո՞վ ես դու Տիեզերքի
համար, արդյոք նա զգաց, որ դու գնացիր, արդյոք նա կզգա՝ որ ես
գնացի: Կա՞ իմ ու քո մեջ տարբերություն ՆՐԱ առաջ: Ինչո՞ւ՝ ես
մտածում եմ, իսկ դու՝ ո՛չ: Ո՞վ գիտի: Ես չեմ վստահում գիտնա-
կաններին, մի՞գուցե դու էլ ես մտածում: Մի՞գուցե քո մեջ էլ արժեք
կա: Թո՛ւյլ տուր նստել կողքիդ:
Իմ միակ հարազատ: Շուտով կավարտվի ամեն ինչ՝ ես զզվել
եմ անորոշությունից: Քեզ կծանոթացնեմ մեր հովազների հետ:
Միհրանը՝ անտառում ձյան վրա ծնկի իջած, խորհեց:
Երբեք չէի մտածի, որ իմ կյանքը կվերածվի դժոխքի: Ավելին՝
ես աստիճանաբար համակերպվեցի այդ մտքի հետ: Իսկ ամեն ինչ
այդպես չէր սկսվում: Տրամադրության անկումները սովորական
բան չէին ինձ համար, հույսը կար, անմնացորդ ուրախությունը և
բաց շունչը կար: Կյանքի վերածվելը դժոխքի անակնկալ էր ինձ
համար: Ես չգիտեի, որ կարելի է ապրել մշտական անկման մեջ:
Այդ օրը ձմռան այն օրերից էր, երբ առավոտը սկսվում է տաք,
իսկ օրվա ընթացքում ավելի ու ավելի սառն է դառնում՝ այն
դեպքում, երբ դու չէիր սպասում: Միհրանը կանգնեց ու քարերի
վրայով նորից արագ բարձրացավ փոքրիկ բլրի վրա: Այնտեղ՝ մի
ժայռի կտորի հետևը պատսպարվելով, զենքը պատրաստեց ու
սպասեց: Մոտ 4 րոպե հետո երևացին՝ Բեսկովը ու բոլոր 4 թիկնա-
պահները: Նրանց սև կերպարանքն աստիճանաբար մոտենում էր
անտառով: Երբ հասան վարազի մոտ, սկսեցին մոլորված շուրջը
նայել:
- Միհրա՛ն, ո՞րտեղ ես,- բարձր կանչեց Բեսկովը:
Միհրանը չարձագանքեց:
209
- Ո՞ւր ես ընկեր, արի՛ գնանք,- նորից բղավեց նա:
Երևի արդեն գլխի ընկավ, որ պատսպարվել եմ քարերի
հետևը, որովհետև ուրիշ կողմ տանող հետքեր չկային ձյան վրա:
Հիմա Բեսկովը և թիկնապահները ընդամենը մեկ բան են
մտածում՝ Միհրանը գլխի է ընկել, որ ուզում ենք սպանել և փախել է
բլրի վրա պախկվելու: Ուրիշ պատճառ բլուրը բարձրանալու ու
լռելու չկա: Միգուցե վատացել է և ուշագնաց եղել, ի վերջո, խայ-
տառակ խմած է: Բայց այդ դեպքում շատ վտանգավոր է մոտ
գնալը՝ կխփի: Այստեղ կանգնելը ևս վտանգավոր է՝ հարմար թի-
րախ ենք՝ նորից կխփի: Բեսկովը թիկնապահներին ցածր հրահան-
գեց, որ պետք է ցրվել ու դիրքավորվել, իսկ հետո աստիճանաբար
մոտենալ բլրակին: Մինչ խումբը կհասցներ փախչել ու դիրքա-
վորվել ծառերի հետևը՝ Միհրանը, որ ուշադիր հետևում էր նրանց
շարժումներին ու հրացանը պատրաստ նշան էր բռնել, կրակեց ու
վիրավորեց թիկնապահներից մեկին, որը փորին վիրավորում
ստանալով ընկավ ձյան վրա: Մնացածները անակնկալ կրակոցից
արագ ցրվեցին տարբեր կողմեր: Միհրանը, առաջին թիկնապահին
վիրավորելուց անմիջապես հետո, ևս մեկ կրակոց արձակեց, փոր-
ձելով խփել հաջորդին, սակայն երկրորդ կրակոցը շեղ գնաց, իսկ
գնդակը մխրճվեց սոճու բնին, որից դրա ճյուղերի վրայի ձյունը
թափվեց:
Բեսկովն ու տղաները մի փոքր խուճապի մատնվեցին:
- Ամեն ինչ կարգին է,- իրենից բավական հեռու գտնվող
թիկնապահին հասկացրեց Բեսկովը, ու դիմեց Միհրանին,- ի՞նչից
վերցրիր, որ մենք ուզում ենք քեզ սպանել, ա՛յ տղա: Վարազի
խորոված պիտի ուտեինք:
Հազիվ էր խոսքն ավարտել Բեսկովը, երբ ևս մեկ կրակոց
լսվեց, որը դղրդացրեց ամբողջ անտառը: Նորից կրակել էր Միհ-
րանը, ով երկրորդ կրակոցից հետո, երբ Բեսկովն ու իր տղաները
խուճապահար փախչում էին, բլրակից արագ թռել էր ցած ու
նետվել դեպի ձախ կողմի ծառերի արանքը, իսկ ավազակները չէին
նկատել այդ ամենը և մտածում էին, թե Միհրանը դեռ քարերի
հետևում է: Երրորդ կրակոցով արանքից հանվել էր երկրորդ
210
թիկնապահը, ով ընդհանրապես չէր էլ մտածում, որ իր կողքից
կարող էին կրակել:
Այս պահին մնացյալ երեքի մոտ խուճապը ծաղկման մեջ էր,
որից ձերբազատվելու համար նրանք անցան հարձակման դեպի
Միհրանի կողմը՝ բազմաթիվ կրակոցներ արձակելով:
Միհրանը սկսեց փախչել անտառի խորքը:
«Ես չեմ հիշում այսպիսի արյան հոսք դեպի թոքերս»,- Միհ-
րանը վազում էր, որքան ուժ ուներ արագ: Իսկ ձյան վրայով արագ
վազելը 100 անգամ ավելի դժվար է և հյուծող: Նա նույնիսկ չէր
փորձում հետ նայել, որովհետև դա թանկարժեք վայրկյաններ
կարող էր արժենալ ու հավասարակշռության կորուստ:
«Վազի՛ր, վազի՛ր որքան կարող ես արագ, սա քո վերջին
վազքն է: Վազի՛ր մինչև մեռնելդ, մինչև փռվես ձյան վրա ու մեռնես
ոչ թե կրակոցից այլ արյան հոսքին չդիմանալով: Նրանք նույնպես
հյուծվում են՝ հիշի՛ր ու վազի՛ր»: Վազքի ընթացքում Միհրանը
ձեռքից վար գցեց հրացանը, որն այլևս կորած էր: Առանց հրացան
ավելի թեթև է վազելը, բայց ընդհանրապես շանս չկա ապրելու...
Սկսեց ձյուն տեղալ: Շատ առատ ձյուն, որն էլի ավելի էր դժվա-
րացնում վազելը, և լցվում էր վազողների ռունգերի ու աչքերի մեջ՝ ան-
խղճաբար խեղդելով թթվածնի հսկայական կարիք ունեցողներին:
Միհրանը վազելով հասավ բավական խիտ ծառերով պատված
ու քարքարոտ մի անտառատեղի, որտեղ հարմար էր թաքնվելը ու
դիրքավորվելը: Այդպես էլ արեց Միհրանը՝ ցատկելով քարերի ու
ձյան թմբերի հետևը: Սա նկատեցին նրան հետապնդողները և
իրենք էլ արագ պախկվեցին ծառերի հետևում: Բեսկովը չկար, նրա
պես ծանրաքաշը չէր կարող երկար վազել: Կորել էր բավական
հետևում:
Ոչ մեկ տեղից չէր շարժվում, բոլորը շնչակտուր էին եղել ու
փորձում էին հանգստանալ:
Մոտ 12-13 րոպե հանգստանալուց հետո թիկնապահները
սկսեցին զգուշորեն մոտենալ: Զգուշորեն մոտենալ էր սկսել նաև
Միհրանը՝ ճիշտ է, նա փորձում էր կիսաշրջան անելով դուրս գալ
հետապնդողների թիկունքը: Հրացան չուներ, և միակ ձևը ինչ-որ
211
շանս ստանալու՝ նրանց ձեռքով բռնելն էր: Չափազանց խոր-
դուբորդ տեղանքը՝ աննկատ մոտենալու հիանալի հնարավորու-
թյուններ էր տալիս: Ձյունը շարունակում էր առատ տեղալ, իսկ
գետնի վրայով սողալիս մատները չափազանց սառչում էին ու
դժվար էր արդեն դրանցով մեկին բռնելն ու ծեծելը: Սա հասկանում
էր նաև Միհրանը, բայց ուրիշ ճար չկա:
«Չգիտեմ, միգուցե հենց այս գերանից այն կողմ ընդհարվեմ
նրանց հետ»:
Միհրանը դանդաղ սողաց գերանի վրայով, զգուշորեն նայելով՝
արդյոք նրանք այնտե՞ղ են՝ թե՞ ոչ: Ո՛չ. այնտեղ չէին: Թիկնապահ-
ները մոտ 64-73 մետր հեռավորությունից նկատելով նրան՝ իրար
հետևից երեք կրակոց արձակեցին: Կրակոցներից ոչ մեկը չդիպավ
Միհրանին, որը նորից արագ թաքնվեց գերանի հետևում:
«Այո՛, վախ կա, պետք է ինքս ինձ խոստովանեմ: Բայց այն
նահանջում է, ես սովորում եմ մեծ վախին ու ավելի հանգիստ
շնչում»,- մտածեց Միհրանը ու ձեռքերով փակեց քիթն ու բերանը՝
աշխատելով թաքցնել գոլորշին:
Հանկարծ լսվեց մարդու լեղապատառ ճիչ, որին հետևեց մի
քանի կրակոց: Միհրանը արագ գլուխը հանեց ընկած գերանի
հետևից ու տեսավ, որ մի հսկա արջ է փռված ձյան վրա, որից մի
փոքր հեռու, անհանգիստ՝ հրացանը ձեռքին կանգնած է թիկնա-
պահներից մեկը, ով արագ վազքով մոտեցավ արջին ու փորձեց
նրան հրել մի կողմ: Ըստ երևույթին, կրակոցների աղմուկը զարթ-
նացրել էր քնած արջին, որն էլ անակնկալ հարձակվել էր մի
թիկնապահի վրա, իսկ երկրորդը՝ ընկերոջը փրկելու համար սպա-
նել էր արջին: Իսկ ինչ է եղել առաջին թիկնապահին: Նա ո՞ղջ է:
Մինչ թիկնապահը փորձում էր արջին մի կողմ շուռ տալ՝
հասկանալու համար ինչպիսին է ընկերոջ վիճակը, Միհրանը
անակնկալ հարձակվեց թիկունքից ու հաստ փայտի կտորով հար-
վածեց նրա գլխին: Թիկնապահը շշմեց, ոտքի կանգնեց, պտտվեց
դեպի Միհրանը ու գլորվեց ձյան վրա: Արջի տակ ընկած մյուս թիկ-
նապահը, պարանոցի խորը վնասվածք էր ստացել՝ գիշատչի
երկար ժանիքներից, և գուցե արդեն մեռած էր:
212
Միհրանը ուժասպառ ընկավ արջի փափուկ մորթու վրա ու
սկսեց արագ-արագ շնչել-արտաշնչել: Ձյունը դեռ գալիս էր ու փա-
կում նրա դեմքը:
- Սրիկա՛,- Միհրանը նայելով դեպի անտառի խորքը՝ տեսավ,
որ Բեսկովը գալիս է դեպի իրենց կողմ: Բեսկովը նույնպես միան-
գամից տեսավ Միհրանին ու նետվեց դեպի մոտակա ծառը՝
պատսպարվելու համար:
Միհրանը ակնթարթորեն վերցրեց թիկնապահի հրացանը ու
ոլոր վազքով վազեց դեպի Բեսկովը, որը՝ անհաջող կրակ արձա-
կելուց հետո, սկսեց փախչել: Սակայն, ինչպես գիտենք, Բեսկովը
ծանրաքաշ է և վազելուց վատ: Նա շուտով շնչասպառ ընկավ
չորեքթաթ ու սկսեց հազալ՝ շունչը տեղը բերելով: Միհրանը արագ
հասավ:
- Բեսկով, լա՞վ ես:
- Հա, մի քիչ,- հարցից զարմացած պատասխանեց Բեսկովը,-
ի՞նչ ես անելու ինձ հետ:
- Ի՞նչ եմ անելու,- հարցրեց Միհրանը:
- Այո, չէ՞ որ ես ուզում էի քեզ սպանել,- պատասխանեց Բեսկովը:
Միհրանը լռեց ու նստեց ձյան վրա՝ հրացանը մի կողմ դնելով:
Այդ ժամանակ Բեսկովը գոտկատեղից կտրուկ հանեց մեծ
որսորդական դանակը ու հարձակվեց Միհրանի վրա: Վերջինս
իրեն չկորցնելով՝ խլեց հրացանը ու կոթով հարվածեց Բեսկովի
գլխին: Նա բացված ճակատով հետ ընկավ՝ ձեռքից բաց թողնելով
դաշույնը: Պտտվեց փորի վրա ու սկսեց սողալ դեպի չգիտես ուր:
Միհրանը կանգնեց, դանդաղ վերցրեց դանակը ու սկսեց
քայլել սողացող Բեսկովի հետևից: Ձյան տեղալը դադարել էր, իսկ
կեսօրից սկսված եղանակի ցրտելը հասել իր գագաթնակետին:
Ժամն էլ դեպի մութն էր գնում և աղջամուղջ էր բավական՝ իր
սառը, խավար կապույտով:
Անտառը շատ լուռ էր: Բեսկովը շարունակում էր դանդաղ
սողալ: Միհրանը հանգիստ քայլում էր նրա հետևից: Շատ գնացին
այդպես, երևի 145-170 մետր: Միհրանը մտածում էր երկար: Բես-
կովը նույնպես մտածում էր՝ ներքևում:
213
Միհրանը հետևից մոտեցավ Բեսկովին, ափով բռնեց նրա
ճակատից ու գլուխը քաշեց հետ: Ծունկը դրեց օլիգարխի կողքին:
Ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ Միհրանի հոգու հետ: Ո՞ւր
էր նրա հոգին:
Նա՝ մեծ, որսորդական դաշույնը մոտեցրեց Բեսկովի կոկոր-
դին, ով պաղ շեղբի հպումը զգաց իր մաշկին ու քարացավ մղձա-
վանջի մեջ: Ուզեց մի բան ասել, բայց սիրտն արդեն պատռվել էր:
Միհրանը դանդաղ քաշեց պողպատե դանակը օլիգարխի կոկորդի
վրայով, վերև նայեց ու ահասարսուռ գոռոցով կտրեց նրա պարա-
նոցը: Միհրանի գոռոցը լցրեց ձմեռային անտառը, միախառնվեց
գայլերի ոռնոցին: Բեսկովի կտրված երակներից արյունը առատ
չռռաց ձյան վրա: Արյան կարմիրը ձյան վրա՝ սա արդեն գեղեցիկ
չէր: Միհրանի աչքերը՝ սևացած, այլևս ոչինչ չտեսան: Նրա գլխում
ինչ-որ ծանր գվվյուն սկսվեց: Հազիվ օրորվելով կանգնեց, գրկեց
կողքի ծառը չընկնելու համար ու բավական երկար մնաց այդպես:
Օրը շարունակում էր մթնել:
Գայլերը: Նրանք 9-ն էին: Բոլորն էլ խոշոր, կարծես ընտրյալ
կենդանիներից կազմված լինեին: Անտառին սովոր այդ կենդա-
նիները՝ թեթև վազքով ու ցատկերով մոտեցան ու շրջապատեցին
մեզ: Մի փոքր հոտոտեցին օդը, նայեցին շուրջբոլորը՝ ինձ, մեռած
Բեսկովին, թիկնապահներին ու մոտենալով՝ սկսեցին խժռել
դիակները:
Ես չշարժվեցի: Որևէ ուժ չունեի ինչ-որ բան անելու, նույնիսկ
վախի: Գայլերից ամենախոշորը՝ չմոտեցավ դիերին: Նա մի փոքր
հեռվում կանգնած հետևում էր իր ոհմակին ու մերթընդմերթ նայում
էր ինձ:
Գայլերի հինգ ոհմակ սնվեց այդ օրը: Խժռեցին մինչև վերջ՝
բոլոր 4 թիկնապահներին ու Բեսկովին: Նրանցից ոչինչ չմնաց:

***
914 թվականի հունվարի 7-ին Դվինում սառսռացող ու դաժան
եղանակ էր: Ժողովուրդը խմբվել էր քաղաքի հրապարակում, ու
լսվում էր միայն ճթճթացող ու խլացնող ձյունը: Մի երկու կարճ
214
բառից ավել ոչ ոք չէր խոսում: Ցուրտ էր: Գետինն այնքան սառն էր,
որ զգում էիր, թե սառույցն ինչպես է ոտնաթաթերից դանդաղ վերև
բարձրանում: Սակայն, մարդիկ փաթաթված իրենց շորերի մեջ՝
չէին շտապում որևէ տեղ գնալ:
Հրապարակի կենտրոնից մի քանի տասնյակ մետր հեռավո-
րությամբ կիսաշրջան էին ձևավորել արաբ զինվորները և չէին
թողնում հավաքված բազմությանը ավելի մոտենալ:
Արաբ բարձրաստիճան զինվորականը՝ փայտե հարթակին
կանգնած, կարճ ու սպառնալից ճառ արտասանելուց հետո, իջավ
պատվանդանից ու թիկնապահների զենքերի զնգոցի հետ՝ ճեղքե-
լով խմբված ժողովրդին, հեռացավ ու կորավ տների հետևում:
Ժողովրդի մեջ մի երիտասարդ՝ մոտ երեսուն տարեկան, լայն
գլխարկի տակից զգուշորեն աչքերը բարձրացնելով՝ նայեց հրապա-
րակի կենտրոնի խաչին: Աչքերը միայն մի քանի վայրկյան կարո-
ղացավ պահել: Այդ աչքերը լցվեցին ու ոչինչ չկարողանալով այլևս
տեսնել, երիտասարդը նորից թաքցրեց դրանք գլխարկի տակ:
- Տե՛ր,- երիտասարդի մեջքը պինդ գրկելով՝ զգույշ ձայնով նրա
ականջին դիմեց մի հաղթանդամ տղամարդ,- դու կհաղթե՛ս նրանց
այստեղ՝ Դվինում, կհաղթե՛ս նրանց Սևանում, Ուտիքում, Գուգար-
քում, կջախջախե՛ս նրանց նույնիսկ Տփղիսում: Նրանք քեզնից
սարսափում են, բայց խնամքով թաքցնում են իրենց վախը: Դու
անպարտելի՛ ես, լսո՞ւմ ես:
Հանկարծ ամբոխն ընդհատեց սառած գետնի և ագռավների
կռռոցը ու սկսեց սկզբից շշուկով, իսկ հետո ավելի բարձր աղոթել:
- Տե՛ր Աստված, վերցրու մեր քաջ արքային քեզ, հանգստաց-
րու նրա չարչարված հոգին ու պահպանիր աշխարհը Հայոց: Տո՛ւր
մեր ժառանգին Վահագնի կայծակից, Տիրի իմաստությունից,
առաջնորդի՛ր նրան դեպի հաղթանակներ, մինչև որ թշնամին
մաքրվի մեր Աշխարհից: Եվ թող մեր ժառանգը տոգորվի սրտով
առյուծի, ամրությամբ ժայռի, քանզի ոգին Հայոց աշխարհի՝ նեցուկ
է նրան: Երդվում ենք ծառայել հավատարմորեն, կռվել անձնվի-
րաբար, կատարել հրամանները՝ մինչև որ Հայոց թագը նորից
շողա Արեգակի պայծառ ճառագայթներից:
215
Ամբոխի աղոթքը լցվեց մինչև քաղաքի պարիսպները, իսկ
արաբ զինվորները՝ չհասկանալով լեզուն, մի փոքր անհանգստու-
թյուն ցույց տվեցին:
Երիտասարդը լայն գլխարկի եզրով սրբեց աչքերը, օրորվեց ու
տղամարդու ուղեկցությամբ դուրս եկավ ամբոխի միջից:

Պայծառ օդ
1999թ. մայիս: 1999 թվականն ամենաանիմաստ տարին էր:
Չէ՛, շատ բան արեցինք այդ տարում: Բայց դե անհոգի տարի էր:
1999 թվական ասելով՝ ես ոչ մի զգացում չեմ ունենում: 1997 թվա-
կանը գերազանց էր, հրաշալի: 1996թ. բորբոքված տարի էր: 1995
թվականը՝ անցումային: 1994թ.՝ փառահեղ հաղթանակի: 1999
թվականը որպես թիվ, որպես ուղղակի տարի՝ դուրս չէր գալիս:
Բայց մայիսը լավ է, թեկուզ 1999 թվականի:
Եվ այսպես, 1999 թվականի կեղտոտ մայիս: LAX:
- Պարո՛ն, ձեր ներգաղթային թղթերը տվե՛ք ինձ:
- Հարգելի՛ս, Դուք ինչ-որ բան շփոթում եք՝ ես ներգաղթյալ չեմ:
Ես ներգաղթեցնող եմ:
Օդանավակայանի աշխատակիցը թարս նայեց ինձ, նորից
նայեց թղթերիս:
- Անցե՛ք, առաջ,- սառն արտասանեց նա:
Ու ես անցա առաջ: Հայերը ներգաղթողների համբավ են ձեռք
բերել,- մտքումս խնդացի ես:
Այստեղ պարտադիր պիտի լինես սպիտակ, կարճ թևերով
վերնաշապիկով, սև տաբատով. սև կոշիկներով ու սև ակնոցներով՝
մի ձեռքիդ էլ կաշվե ձիգ պայուսակ: Ի՞նչն է պակասում: Չկա
սիգարետը: Չէ՞ որ ես ծխող չեմ, որտեղի՞ց ինձ սիգարետ:
- Օրիո՛րդ, ինձ մեկ սիգարետ կհյուրասիրե՞ք:
Կարճ շրջազգեստով ու կապույտ եղունգների լաքով բարձ-
րահասակ աղջիկը՝ վարդագույն պայուսակից նրբորեն հանեց
Մարլբորոյի կարմիր տուփը: Այնուհետև երկար մատներով դուրս
216
քաշեց մեկ գլանակ ու մեղմորեն մեկնեց ինձ: Այդ ընթացքում
հասցրի զարմանալ, թե էս աղջիկը ի՞նչի է որոշել ծխել ամենա-
թունդ Մարլբորոն.
- Սա ի՞նչ է,- հարցրի ես նրան:
- Մարլբոռո, ի՞նչ է՝ չգիտե՞ք,- ապշեց աղջիկը:
- Ի՞նչ բոռո,- զարմացա ես:
Սիգարետը դրեցի շրթունքիս, մի փոքր կռացա դեպի աղջիկը
ու նա կպցրեց այն: Ես երկար երկու ծուխ քաշեցի, հետո թեքվեցի
ու արտաշնչեցի ծուխը:
- Շնորհակալություն, գեղեցկուհի: Քիչ ծխի՛, շատ թունդ է:
Ծխելով դուրս եկա օդանավակայանի ահռելի շենքից: Դրսում
թեթև շոգ եղանակ էր, իսկ ձեռքիս կաշվե ձիգ պայուսակ:
Նայեցի աջ, հետո նայեցի ձախ ու մի ծուխ էլ քաշեցի՝ դեպի
հյուսիս-արևելք նայելով:
- Այո...Լոս Անջելես:
- Դուք տաքսի՞ եք ցանկանում,- ինձ դիմեց մի սևամորթ տաք-
սիստ:
- Չէ՛, շնորհակալություն, ես մեքենա ունեմ:
- Այդ դեպքում՝ ներողություն - տաքսիստը պատրաստվեց հե-
ռանալ:
- Մեկ րոպե եղբայր,- սիգարետը դրեցի բերանս ու ձախ
ձեռքով մտա ծոցագրպանս,- ես տաքսի չեմ ուզում, բայց վերցրեք
խնդրում եմ սա:
- Ի՞նչ եք ասում, սիր,- նա ձեռքերով հեռու պահեց ու փորձեց
հեռանալ:
Ես բռնեցի նրա ձեռքը,- ձեզ շատ եմ խնդրում, ինձ համար
շատ կարևոր է, վերցրեք խնդրում եմ, կտաք ձեր երեխաներին,
թող ինչ ուզում են անեն:
- Սիր, այստեղ 800 դոլլար է…
- Գիտեմ, դա քիչ է, մնացածը բանկում է, ափսո՜ս, հետս չեք
լինի՝ ես ձեզ ավելին կտայի:
- Շնորհակալություն, պարոն, ինձ համար շատ զարմանալի է,
բայց խորին շնորհակալություն:
217
- Մնաք բարով:
Ես սկսեցի քայլել դեպի ավտոկայանատեղին:
Դե, ո՞ւր ես.. Ո՞ւր ես, ո՞ւր ես: Այստեղ չի, այնտեղ էլ չի:
Մի՞գուցե սյան հետևն է: Չէ՛, այստեղ էլ չի:
Վերջում են տարել երևի: Քայլեցի դեպի ավտոկայանատեղիի
վերջնահատվածը:
Porsche 911, Aston Martin DB7 Vantage` վատ չի, վատ չի, նորից
Porsche, գնացին ամերիկացիները Ford Mustang, Dodge Challenger,
Chevrolet Camaro.
Ferrari 360 Berlinetta… ահա՛, վերջապե՛ս: 3.6 շարժիչով, 419
ձիաուժ:
Ինձ մոտեցավ կոստյումով մի տղա, և ես տվեցի նրան անձնա-
գիրս ու պայմանագիրը: Նա տնտղեց թղթերը ու ինձ հանձնեց
բանալիները:
Ճնգճնգացրի ավտոմեքենայի անվտանգության համակարգը ու
բացեցի դուռը: Ի՜նչ բուրմունք է, ի՜նչ բուրմունք: Որևէ պարֆյումեր՝
նման բուրմունք չէր կարող ստեղծել: Երանելի մթնոլորտ:
Կաշվե պայուսակը դրեցի կողքի նստարանին և գործի գցեցի
թավ գվվացող շարժիչը: Ֆերրարիի ձայնը ոչնչի հետ չես շփոթի
երբեք: Փակ աչքերով կարող եմ ասել, որ նա է:
Դուրս եկա քաղաք, վառ կարմիր Ֆերրարին ընտիր է նայվում
Լոս Անջելեսյան ազատուղիների, արմավենիների ու արևի լույս
շողերի տակ:
- Ի՞նչ կա ռադոիոյով: Frank Zappa- Muffin man:
Ուրեմն, ինձ պետք է North Hollywood: Հալդոն Ավենյու 825:
Տեսնենք ինչքան արագ կհասնեմ, եթե իհարկե ոստիկանները
չկցվեն հետևիցս:
Չէ, էլ չեմ համբերում, ավելի լավ է նախ գնալ Լոս Անջելեսի
Կալիֆորնիայի համալսարան: Հուզմունքից ձեռքիս ափերը այնքան
քրտնեցին, որ ղեկն արդեն սահում էր դրանց միջով:
Բժշկագիտության դպրոցում սպասեցի, թափառեցի և հարց-
ուփորձ արեցի երկու ժամ: Ուսանողներ՝ հազարավոր ուսանողներ,
տարբեր ազգերի՝ գրքերով տետրերով ու ակնոցներով: Նրանք խո-

218
սում էին ու բզզում` արագ տեղաշարժվելով միջանցքներով, լսա-
րաններով ու աստիճաններով:
Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի տարածքը հսկա-
յական էր: Ես որոշեցի գնալ գլխավոր գրադարան, որը մոտ 500
մետր հեռու էր:
Փաուելլի գրադարանը, չգիտես ինչու, հունական ուղղափառ
եկեղեցու ոճով են կառուցել` չնայած ասում են, որ Միլանի Սուրբ
Ամբրոջիոյի բազիլիկան է որպես հիմք ընդունվել: Իսկ ինձ այդպես
չի թվում:
Գրադարանի մուտքի կարմիր աստիճաններին բազմաթիվ
ուսանողներ էին նստած: Այստեղ էլ բավական երկար թափառեցի,
նստեցի շատրվանի եզրաքարին, հետո էլի բարձրացա և այս ու
այն կողմ քայլեցի` միշտ որոնելով: Աջ կողմի ծառի բնին հենվեցի
հանգստանալու ու նայեցի մուտքից դուրս եկող երիտասարդնե-
րին: Ինչքան որ չէի սպասում, այդքան էլ հույս ունեի, և նա դուրս
եկավ:
Արագ քայլով ու ժպիտս չկարողանալով թաքցնել` մոտեցա
նրան: Իսկ նա ապշահար, տեսնելով ինձ՝ վազեց ու գրկեց: Այդ-
պիսի արձագանքը բոլորովին անակնկալ էր ինձ համար: Ի՞նչ
պիտի մտածեի: Սիրում է ինձ կամ առնվազն զգացմունքներ ունի:
- Բարև:
- Բարև Միհրան, ո՞նց ես:
- Լավ եմ` իսկ դու:
- Ես էլ եմ լավ: Ինչո՞ւ չէիր ասել, որ գալու ես: Բա որ չգտնեիր ինձ:
Ոչինչ չպատասխանեցի, միայն նայեցի նրան, իսկ այնտեղ
չգիտեմ թե ինչ կար:
- Ինչո՞ւ չես խոսում:
Ես չկարողացա ասել ոչ մի բառ:
- Կգա՞ս իմ հարսանիքին, ես ամուսնանում եմ մեկ ամսից:
- Այդպես էլ գիտեի:
Իմ աչքերը ոչնչացան: Ես դադարեցի զգալ լույսը:
- Ինչո՞ւ ինձ գրկեցիր այդքան տաք ու փափուկ ձեռքերով, եթե
մեկ ամսից ամուսնանալու ես: Սա ի՞նչ կեղծավորություն է:
219
- Սա կեղծավորություն չէ, ես իրոք շատ ուրախ եմ, որ տեսել եմ
քեզ, իմ ընկերոջը: Կարոտել էի քեզ շատ Միհրան:
- Կապ չունի, եթե դու արդեն ուրիշինն ես, ուրեմն մի՛ գրկիր
ինձ այդպես:
Աղջիկը մի փոքր հետ գնաց:
- Ես մոռացա քեզ: Երկար ժամանակ քեզ չէի տեսնում ու սառեցի
քո հանդեպ, իսկ դու երբեք այդպես էլ չասացիր, որ սիրում ես ինձ:
- Ես նույնպես քեզ երկար ժամանակ չեմ տեսել, ու դու
նույնպես ինձ երբեք չասացիր, որ սիրում ես: Բայց ես չմոռացա
քեզ: Ու երբեք էլ չեմ մոռանա: Մեր տարբերությունը սա է: Բնու-
թյունը մեզ այսպես է ստեղծել: Կշարունակեմ քեզ հիշել ամեն հար-
մար առիթի: Եվ հետո ի՞նչ կարիք կար ասելու, որ սիրում եմ քեզ,
մի՞թե ամեն ինչ պարզ չէր:
Նա կարկամեց և հուզվեց: Չգիտեմ որքանով էր այդ
հուզմունքը հիմնավոր ու որքան երկար կմնար նրա մեջ:
- Քո մասին ասում էին, որ ժլատ ես և ունենալով միլիարդներ՝
ոչ մի լումա չես ծախսում: Ապրում ես հասարակ տանը, չես հա-
ճախում շքեղ ռեստորաններ, չունես զբոսանավ, քեզ չեն տեսնում
թանկարժեք ակումբներում: Ասում են, որ նույնիսկ ծնողներիդ փող
չես տալիս, և որ նրանք շարունակում են ապրել ձեր գյուղում:
Պատմում էին, որ տարօրինակ սովորություններ ունես, ինչ-որ
գրքեր ես կարդում՝ որոնց մասին ոչ ոք չի լսել, ֆիլմեր ես նայում՝
որոնք ոչ ոք, բացի քեզնից, չի նայում, կարող ես ծիծաղել բաների
վրա, որոնք ուրիշ ոչ մեկի համար ծիծաղելի չեն: Նրանք ասում էին,
որ դու սիրտ չունես և չես կարող սիրել: Նրանք ինձ զգուշացնում
էին քեզնից հեռու մնալ, որովհետև դու միայն օգտագործում ես
աղջիկներին ու դեն նետում:
- Իսկ չասացի՞ն, որ աղջիկներին օգտագործելուց հետո՝ ես
սպանում են նրանց:
Աղջիկն արտասվելով արտաբերեց,- այո՛, դա էլ են ասել, ես
վախեցա քեզնից:
- Իրականում ես հումորով հարցրի սպանելու մասին, բայց
նույնիսկ այդպիսի բան են պատմել հա՞, ուրեմն:
220
Ուզում էի ծիծաղել այս ապուշ իրավիճակի վրա, բայց ախր
զարհուրելիության աստիճան ողբերգական էր:
- Ի՞նչ ես մտածում նրանց մասին, ովքեր քեզ այդպիսի բաներ
են պատմել, ովքեր գիտեն, որ քեզ սիրում եմ ու ցանկանում են
փոխել քո վերաբերմունքը իմ հանդեպ: Քեզ չե՞ս հարցրել, թե ի՞նչն
է այդ մարդկանց դրդել, որպեսզի իմ մասին խոսեն վատը: Քեզ
լավություն անելու մղո՞ւմը, քեզ վատ մարդուց հեռու պահելու բարի
ցանկությո՞ւնը, իսկ մի՞գուցե շահը, նախանձը, չարությունը, վրեժը:
Ինչո՞ւ չես մտածում, որ եթե մարդ ունակ է մեկ ուրիշի մասին
վատը խոսել, ապա այդ նույն մարդը քո մասին է վատը խոսում
նաև մեկ այլ անձի մոտ:
- Նրանք ինձ ապացույցներ են ցույց տվել:
- Վստա՞հ ես, որ քեզ ամեն ինչ ցույց են տվել: Մի՞գուցե ցույց
են տվել միայն այն՝ ինչն իրենց է ձեռնտու: Ճշմարտության կեսն
ասելը, միևնույն է, ստել է, և գուցե ավելի մեծ սուտ՝ քան ամբող-
ջական սուտը: Իսկ դու՝ քո հերթին հավատացել ես ճշմարտության
կեսին: Ճշմարտության կեսին հավատալը մեղք է:
Ես սիրում եմ ձեզ՝ ճերմակ վերնաշապիկներով մարդիկ: Ես,
միևնույն է, սիրում եմ ձեզ՝ անաղարտ բարոյականությամբ մարդիկ:
Դուք չունեք որևէ թերություն, իսկ եթե ունեք էլ, ապա դրանք
փոքրիկ թերություններ են և համեմատած իմ թերությունների՝ ոչինչ
են: Իմ սուտը ձեր ստի համեմատ շատ ավելի մեծ է, իմ վիրա-
վորանքը ձեր վիրավորանքի համեմատ շատ ավելի մեծ է, իմ նեն-
գությունը ձեր նենգության համեմատ շատ ավելի մեծ է, իմ նա-
խանձը ձեր նախանձի համեմատ շատ ավելի մեծ է, իմ մեղքը ձեր
մեղքերից շատ ավելի մեծ է: Դուք փոքր մեղավորներ եք, իսկ ես
մեծ մեղավոր: Փոքր մեղավորները միշտ միավորվում են մեծ
մեղավորի դեմ, այդպիսով նրանք իրենց մեղքերը առավել անմեղ
են տեսնում և գոհունակությամբ գիտակցում, որ իրենք բարի են:
Դուք ընդամենը չեք ուզում ճանաչել ինձ՝ դաժան մեղսավորիս:
Լուռ նստեցի կարմիր ավտոմեքենան: Իսկ այնտեղ այդ հան-
ճարեղ բուրմունքն էր, որը կար անկախ իմ տրամադրությունից:

221
Եթե ուրախ լինեմ, այն կլինի, իսկ եթե տխուր՝ էլի կլինի: Ամեն
փոքր հատկանիշով նույնը կլինի: Եվ կլինի նույնը՝ եթե մեռնեմ էլ:
Մատներս չէին շարժվում, բայց ինչքա՞ն պիտի մնամ այսպես
նստած՝ համալսարանի մայթի կողքը:
Պետք է գնամ 370 N Rodeo Drive, ինձ անհրաժեշտ է շուտ
հասնել այնտեղ, այնքան շուտ, որքան շուտ որ անհրաժեշտ է ար-
յան կորստից շոկի մեջ ընկած վիրավորին ներարկել արյուն:
San Diego Freeway ու աջ՝ Santa Monica Boulevard, մի հատ էլ աջ
North Rodeo Drive:
Cartier զարդերի սրահ:
Խանութի դիմացը կայանատեղի չկար: Ամբողջը զբաղված էր:
Ferrari-ն դանդաղ վարեցի հետ, դեպի Topanga Canyon Boulevard,
թեքվեցի աջ ու մի 100 մետրից գտա ազատ տեղ:
Դուրս եկա մեքենայից և քայլեցի դեպի խանութ: Հուզմունքը
սկսեց լցվել հոգիս: Ես գլուխս կախեցի ու անշտապ քայլեցի: Թեև
մայթերին այդքան էլ շատ մարդ չկար, բայց ես անընդհատ բախ-
վում էի անցորդներին: Մի հոգու բախվելուց հետո նկատեցի որ
նրա դրամապանակը ընկավ: Բարձրացրի գետնից ու պտտվեցի,
որ տայի անցորդին, սակայն նա արդեն չկար՝ կարծես գետնի տակ
անցած լիներ: Դրամապանակը բացեցի ու հանեցի այցեքարտը,
որի գրված էր տիրոջ անուն, ազգանունը: Պարզվեց հայ է՝ Աշոտ
Տերտերյան, Northrop Grumman, Engineer: Լավ, կզանգահարեմ և
կվերադարձնեմ այդ անուշադիր սրիկային:
Ինձ պետք է նորից դնել ակնոցները՝ աչքերիս վրա հալ չի
մնացել: Եվ մտա խանութ:
Բարեհամբույր ու ժպտերեսիկ աղջիկների սրտանց ողջույնին
բանի տեղ չդրեցի՝ ուղղակի չնկատեցի: Սառած նայեցի շուրջս: Մո-
տեցա զարդերով լի պահարաններին ու սկսեցի լուռ ուսումնասի-
րել:
- Սիր, ի՞նչով կարող ենք օգնել:
Նորից բան չպատասխանեցի:
Ավելի փորձառու աշխատակցուհին հետ կանչեց աղջկան՝
հասկանալով, որ ուղղակի ինձ պետք է թողնել նայել:
222
Ականջներս խլացան: Ես ոչինչ չէի լսում ու կողքերս չէի նկա-
տում:
- Այո, Cartier- ը կարողանում բարձրաճաշակ զարդեր սարքել:
Հըմմ: Էս ի՜նչ լավն էր… մի քիչ կոպիտ է, բայց ոնց որ: Չնայած
պիտի կրի, որ զգացվի ինչ է: Մյուսն էլ է լավը, ավելի երկար է:
Դեղի՞նը թե՞ սպիտակը: Սպիտակը երևի: Դեղինն էլ մի ուրիշ
անգամ՝ էլի վատը չի: Երեկոյան թող դեղինը կրի իսկ ցերեկը սպի-
տակը: Չեմ կողմնորոշվում, համարյա բոլորն էլ լավն են: Նույնիսկ
էս հովազի գլուխներովը, որոնց աչքերի մեջ կանաչ քարեր են
դրված՝ զմրուխտ են ոնց որ:
Այս կողմում ի՞նչ կա: Ծաղիկներով ականջօղեր են: Շատ
գեղեցիկ են: Ա՜յ քեզ հրաշք՝ կարմիր վարդերով ու մարգարիտնե-
րով: Սարսափելի սիրուն է: Էս մյուսն էլ հնգաթև լոտուս է՝ դեղին
ոսկուց: Նրբագեղ է: Լավ, հիմա դրանց ժամանակը չէ: Ինձ երկար-
ներից է պետք: Նրա երկար, փափուկ պարանոցը իսկը ստեղծված
է երկար ու փառահեղ օղերի համար ֆոն լինելու:
Երեք քայլ արեցի առաջ: Երկարներն են: Սպիտակ ոսկուց
ականջօղերն են մտքիս արդեն երկար ժամանակ: Չորս վեցանկ-
յուններից կազմված զարդ էր, պլատինից: Վեցանկյունները փափ-
կորեն ներդրված էին ադամանդներով, իսկ ականջօղի ծայրին՝
սուր անկյուններով կաթիլի նման ռուբիններ էին:
- Սա տվե՛ք:
Վերցրեցի զարդը ու մատով շոշափեցի կարմիր ռուբինը:
Աղջիկը կանգնած էր ջրավազաններով եզերված սյունազարդ
սրահում: Ջրավազանների վրա կրակի կտորներ էին այրվում:
Աղջիկը թունդ կարմիր երկարափեշ շրջազգեստով էր: Շրջազգես-
տի բորբ կարմիրը սառը կապույտ պատերի ֆոնին ավելի էր կու-
րացնում: Սև մազերը՝ շագանակագույնի թեթև շերտերով՝ նրբագե-
ղորեն հավաքված էին գլխին ու ամրացված չինական շյուղով:
Վարսերից մի շերտ՝ նուրբ ալիքներով գցված էր աջ ուսին: Այն-
պիսի տպավորություն էր, որ նրա մազերն օծված էին վարդի ձեթի
մեջ խառնած լուսնի փոշով: Նրա մութ, սուրմայած աչքերի թար-
թիչները դանդաղ թարթեցին, և աղջիկը պտտվեց ձախ: Ես տեսա
223
նրա ուղիղ կիսադեմը, մի փոքր առաջ եկած ու այս ականջօղերը՝
կախված նրա բլթակներից: Ռուբինի երանգները բացվում ու փակ-
վում էին անընդհատ: Աղջիկը, որ առաջ թեքվեց իր կիսադեմով ու
թանաքագույն շուրթերը փչեցին մոմի լույսը…
Արագախոս ու զգացմունքային աղջիկ, պատմիր տեսնեմ` ի՞նչն
է այդքան տպավորել, վառել միտքդ ու զարմացրել։
Շատախոս ու ճարտար լեզվով աղջիկ, ինձ էլ սովորեցրու
զմայլվել հասարակ բաներով, տուր քո հուզմունքից ու մանկական
ապշանքից։
Բայց ավելի լավ է` թող հիանամ հրաշք տեսածի փայլով ողող-
ված, քո մաքուր- մաքուր աչքերով։
Միայն թե խոսի՛ր, խոսիր շատ ու անդադար: Պատմիր ու մի
նայիր, որ ինքս չեմ խոսում: Ես Աստծուն եմ պատմում քո մասին՝
մանկական ապշանքով, պերճախոս լեզվով ու հրաշք տեսածի
հուզմունքով:
- Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է: Դուք լսո՞ւմ եք ինձ:
- Ի՞նչ: Կներեք: Վերցնում եմ սրանք,- հազիվ ուշքի գալով՝ պա-
տասխանեցի ես:
- Մոտեցեք խնդրում եմ:
- Կվճարեմ քարտով:
- 48,000 դոլլար: Զեղչով՝ 46,200:
Վաճառողուհին բանկային քարտը ստուգեց և ասաց.
- Ձեր հաշվի վրա այդքան փող չկա:
- Վերցրե՛ք իմ Ֆերրարին, այն բոլորովին նոր է:
- Չեմ հասկանում: Ներողություն:
- Կամ դուք կվերցնեք Ֆերրարին ու կտաք զարդը, կամ այն
կվերցնի ձեր մենեջերը ու կտա ինձ այդ նույն զարդը: Ի դեպ, Ֆեր-
րարին ամբողջովին նոր է, իհարկե սալոնային 400,000 դոլլարը չէ,
բայց հաստատ 350,000 կարժենա:
- Մեքենան ձեր անունո՞վ է: Ինչպե՞ս ենք փոխելու իմ անունով:
- Ես ձեզ օդից տալիս եմ մոտ 300,000 դոլլար, մնացածի
մասին մտածելու հոգսը հանե՛ք վրայիցս: Դուք ունեք 15 վայրկյան
մտածելու համար:
224
Վաճառողուհին չափազանց խելքը գլխին դուրս եկավ և
օգտագործեց իմ տված 15 վայրկյանը մինչև վերջին խազը: Նրա
աչքերի մեջ դոլլարները առկայծեցին:
- Ես մեծ ռիսկի եմ դիմում, բայց տվեք մեքենայի հաշվառման
վկայագիրը և բանալիները, ինչպես նաև ձեր իրավաբանի հա-
մարը:
Տվեցի ամեն ինչ՝ ինչ որ ուզեց:
- Շնորհակալություն, միայն պայուսակս վերցնեմ մեքենայից:
Դուք իմ ժամանակից սաստիկ խլեցիք:
Նստեցի տաքսի և կորեացի վարորդին խնդրեցի տանել North
Hollywood՝ Հալդոն Ավենյու 825:
Տաքսիի մեջ բացեցի ականջօղերի տուփը:
«Իմ աստվածուհի: Իմ՝ հեռվում փայլատակող անուշաբույր
հրեշտակ: Սրանք քեզ ահավոր կսազեն: Անհամբեր սպասում եմ՝
երբ ես կրելու, նայելու ինձ և ժպտալու»:
- Մենք տեղում ենք,- կորեացին թեքվեց ու դիմեց ինձ:
Կաշվե պայուսակը ձեռքիս մոտեցա երկհարկանի քարե
առանձնատանը և թակեցի դուռը:
- Եկա՛ր վերջապես:
- Բարև:
- Ներս համեցի՛ր, թույլ տուր քեզ գրկել:
- Ապրես, ապրես:
- Գեղեցիկ տուն ունես: Շատ հարմարավետ է, ես մեծ հաճույ-
քով կապրեի:
Մենք նստեցինք բազմոցին:
- Սա կինս է, ծանոթացեք: Ծովինար ջան, իմ վաղեմի ընկերն
է՝ Միրոն:
Ես ծանոթացա Վարդանի կնոջ հետ: Բարեհամբույր և խելացի
կին էր:
- Դե բեր ուտելիքները: Միրո, դու դեռ ծովամթերք չես սիրում չէ՞:
- Չէ Վարդան, ճաշակս չի փոխվել, չնայած տարիների ընթաց-
քում համային զգացողություններս որոշակիորեն սկսել են տարբեր-
վել: Ինձ թվում է մի 5 տարուց արդեն կսիրեմ:
225
- Դե ուրեմն խոզի խորոված կուտենք:
- Ուտե՛նք, բեր: Իսկ մինչ բերելը այս օծանելիքը կնոջդ համար:
Իսկ քեզ համար բան չեմ բերել:
- Լավ ես արել, որ ինձ բան չես բերել: Ես ծերուկ եմ: Ծովի-
նա՛ր, վերցրո՛ւ նվերը:
Ծովինարը մոտեցավ և շնորհակալությամբ վերցրեց նվերը.
- Սովորաբար օծանելիք նվիրելը շատ բարդ գործ է, որովհետև
չգիտես թե ինչ բուրմունք է սիրում: Բայց այս դեպքում իմ ճաշակով
է,- ասաց նա:
- Ուրախ եմ, որ հավանեցիր՝ սիրելի Ծովինար:
- Կանայք հիմնականում Շանել են ցանում: Իսկ ինձ թվում է, որ
դա շատ ձանձրալի է: Բոլորն էլ կարող են գուշակել Շանելի
բուրմունքը, և գաղտնիքը կկորի: Իսկ Դիորը ուրիշ պատմություն է:
Դիորը առանձնահատուկ օծանելիք է: Ձեր նվիրած Գուչչին շատ եմ
սիրում, դրանից հետո՝ միայն Դիոր:
Երբ Ծովինարը խոսեց Դիորի մասին, ես հիշեցի, որ մի աղջկա
Դիոր էի նվիրել: Ինձ թվաց, որ աղջիկը գոնե շնորհակալ կլինի,
բայց փոխարենը զազրելի իրադրություն ստեղծեց:
- Վարդան, ես երկար չեմ կարող մնալ, էս պայուսակում կա
բոլոր թղթերը: Դու խոսե՞լ ես Թոմասի հետ:
- Խոսել եմ, հինգշաբթի իր մոտ պիտի լինես՝ Դալլասում:
- Ի՞նչ կարծիք ունի, բան չասա՞ց:
- Շատ կասկածով է վերաբվերում: Ինքը էն հին ամերիկացի-
ներից է՝ բողոքական, պահպանողական: Ամերիկայի խորքերում իր
նմանները շատ-շատ են: Մի խոսքով, պիտի լեզու գտնես: Շատ
խելացի ու կարդացած մարդ է: Ինձ թվում է, իրար կհասկանաք:
Ինքը քեզ դեռ որպես տախտակ է ընկալում, բայց դե ես հո գիտեմ,
որ ասելիքով մարդ ես:
- Բայց պահպանողական ասելով ի՞նչ ի նկատի ունես: Կան
դդում տպեր, ու կան գիտակից պահպանողականներ:
- Չէ, չէ, ինքը լրիվ ինքնա որ կա:
- Պարզ է:

226
- Միրո, հիմա հացը կուտենք ու քեզ հետ առանձին խոսակ-
ցություն ունեմ, կգնանք դուրս մի տեղ կխոսենք:
- Ի՞նչ է եղել, որ: Դուրս չի գալիս, որ ասում են առանձին
խոսելու բան կա, հետո կխոսենք:
- Դե ստիպված ես դիմանալ մեկ ժամ,- ծիծաղեց Վարդանը:

Երեկյան ժամը 22:00: 71 Above ռեստորան: 633 W. 5-րդ փո-


ղոց:
71-րդ հարկից անծայրածիր քաղաքը խեղդված էր լույսերի
մեջ: Առաջին անգամ էի տեսնում, որ քաղաքում տիրապետողը
կանաչ լույսերը լինեին: Կամ էլ վերջնականապես խեղվել է գունա-
յին ընկալումս: Օրինակ, Պոլ Գոգենը՝ ըստ բժիշկների վերջին
հայտնագործության, գունային յուրահատուկ վառ ընկալումը
ստացել է ուղեղի հիվանդության հետևանքով. ինչ-որ մանրէներ
են եղել նրա ուղեղի ծալքերում, որոնց պատճառով տղեն յուրա-
հատուկ ձևով է տեսել գույները: Մի՞գուցե իմ ուղեղում էլ այդ
մանրէներից կան:
- Տեսարանը ֆանտաստիկ է: Հիշո՞ւմ ես Ռիդիլի Սքոթի՝
«Շեղբի վրայով վազողը», ապագայի քաղաքի անմոռանալի պատ-
կերները: Լոս Անջելեսը գիշերով՝ իրոք որ ապագայի գալակտի-
կական ինչ-որ քաղաքի է նման:
- Հիշում եմ, հիշում եմ ամեն ինչ, այդ թվում չինուհու գովազ-
դային տպավորիչ պատկերը երկնաքերի պատին: Նստենք, թե չէ
այս տեսարանից կշտանալ չի լինի, ինչքան նայենք հա կնայվի:
Մենք նստեցինք գեղեցիկ ու կոկիկ սեղանիկի շուրջ:
Մոտեցավ չինացի մատուցողը:
- Տուր կերակրացանկը: Չգիտեմ դու ոնց, բայց մի չորս տարի
պիտի կարդամ, ասաց Վարդանը:
- Կարդա, ես երևի հետ չմնամ:
Մենք թերթեցինք և հետաքրքրությամբ աջ ու ձախ, վերից վար
կարդացինք ուտելիքները և խմիչքները:
- Մոտեցիր Եղբա՛յր մատուցող,- կանչեցի ես՝ մատներով նրան
իմ կողմ հրավիրելով,- ինձ բերում ես Oyster, Garganelli, Steak
227
Tartare ինչպես նաև գինի՝ Malbec, Mendoza 2015: Միանգամից շիշը
բերեք, բաժակով կամաց-կամաց չբերեք:
- Իսկ ինձ համար Avocado, White Asparagus, Diver Scallop,
ինչպես նաև գինիներից՝ Zinfandel Blend:
- Ձեզ նույնպե՞ս շշով, սիր:
- Այո, շշով բերեք: Մենք կատաղած տպեր ենք ու այսօր պիտի
հարբենք՝ առանց կռվի:
- Դուք երկար չեք սպասի՝ 20-25 րոպեից պատվերը պատ-
րաստ կլինի, մատուցողը լայն ու գեղեցիկ ժպտաց և հեռացավ:
Վարդանը շրջվեց դեպի ինձ:
- Ո՞նց է տրամադրությունդ:
- Լավ է, բայց շատ կասկածելի ես քեզ պահում, միանգամից
անցիր բուն խոսակցությանը:
- Ոնց կուզես: Միհրան, դու իմ ընկերն ես: Ես միշտ ազնիվ եմ
եղել քո հանդեպ, միշտ արդար եմ պահել ինձ: Դու գիտես, թե իմ
կարգավիճակի մարդու համար երբեմն որքան դժվար է լինում:
- Ի՞նչ են ուզել քեզնից:
- Քո ամբողջ տվյալները:
- Ու դու տվե՞լ ես:
- Միհրան…
- Միանգամից պատասխանի՛ր:
- Դու չգիտես…
- Ես ամեն ինչ գիտեմ ու ատում եմ երկար բարակ խոսակ-
ցությունները, ինձ կարճ ասա, ու միանգամից վերջը:
- Հա ես տվել եմ իրենց, իհարկե ոչ ամեն ինչ: Ես ասել եմ, որ
դու Մեքսիկայի նարկոբարոնների հետ ինչ-որ գործարքների մեջ ես
եղել: Ուրիշ ելք չունեի, Միրո ջան, լավ հասկացիր ինձ: Դու գիտես՝
ինչպես է հատուկ ծառայություններում:
- Ի՞նչ են ուզել ինձնից:
-նրանք համաձայն են օգնել, տեխնոլոգիաներ տալ, բայց
քեզնից էլ օգնություն են ուզում՝ Մեքսիկայի նարկոթրաֆիքի մեջ
ներթափանցելու և որոշակի ազդեցություն ձեռք բերելու ու անհրա-
ժեշտ պայքար մղելու:
228
- Ես չեմ վստահում ոչ մեկին, թեկուզ լավ գործի համար չէի
ուզի համագործակցել որևէ հատուկ ծառայության հետ: Էս ինչի՞
մեջ դու ինձ ներքաշեցիր, Վարդա՛ն: Դու շատ լավ գիտես, որ ԱԴԾ-
ն էլ այնտեղ է հետևիցս ընկել: Արա դուք կարա՞ք ինձ հանգիստ
թողեք մի օր: Ես քեզնից չէի սպասում, հազիվ եմ ինձ զսպում՝ քո
արածը դավաճանություն չորակելու համար:
- Միրո, Միրո, դու իմ ախպերն ես: Երբեք չասես էդպիսի բան,
մանավանդ որ….
- Դու իմ գլխին դույլ ես հագցնում, էդքան բան:
- Ես քեզ կօգնեմ: Ես ներսի մարդ եմ՝ հո՞ չեմ թողնելու, որ քեզ
նեղեն:
- Դու ո՞նց կարաս չթողես, ոնց ծակվել ես մինչև հիմա՝ նույնն էլ
հետո ես անելու: Եթե չգիտես՝ ասեմ քեզ իմացիր, ես ամեն ինչից
պատրաստ եմ հրաժարվելու, միայն թե էդ կեղտոտ խաղերի մեջ
չմտնեմ: Հանգիստ թողե՛ք ինձ արա, հերի՛ք է: Զզվել եմ արդեն,
գնացե՛ք դուք ձեզնով ինչ կարող եք արեք, ճշտե՛ք, միայն թե
հանգիստ թողե՛ք ինձ: Ես սրտխառնոց եմ ունենում ամեն անգամ,
երբ հիշում եմ, որ բալկոնում անդրավարտիքով կոնյակ խմելուց
ինչ-որ մեկը պիտի հետևի ինձ, կամ ինչ-որ մեկին պիտի պարբե-
րաբար հաշվետու լինեմ սրա-նրա մասին, կամ որ պիտի չկարո-
ղանամ ազատ խոսել, շփվել մարդկանց հետ՝ իմանալով, որ
կանչելու են դրա մասին տեղեկատվություն քաշեն:
Մատուցողը մոտեցավ սեղանին:
- Ահա ձեր գինիները և պատվերից մի քանիսը, մնացած մասը
15 րոպեից: Ներողություն շատ սպասեցնելու համար:
- Ընկեր դու մեզ շատ չես սպասեցրել, հազիվ 15 րոպե է անցել,
լրիվ սովորական սպասեցում է: Վերցրու այս թեյավճարը և հեռա-
ցիր, խնդրում եմ:
- Միհրան, ներիր ինձ:
- Չե՛մ ներում: Ու գտնում եմ, որ վաղուց ժամանակն է ավելորդ
ներողամտությունից հեռու մնալու: Իմ միակ ներումը քեզ այն կլինի,
որ հեռանաս, ու մենք այլևս չհանդիպենք: Հիմա գնա՛, ես ուզում եմ

229
միայնակ մնալ այստեղ: Ուտելիքները կարող ես պատվիրել՝ առա-
քեն քո տուն:
Վարդանը խեղճացած վեր կացավ, ծնկների սփռոցը դրեց
սեղանին ու հեռացավ: Ես մնացի միայնակ այդ սեղանի շուրջ ու
գլուխս կախ նստած՝ շրջապատված հանգիստ ընթրող հարուստ-
ներով ու շքեղ տիկնանցով:

Դեպի Թեքսաս
Չհասած Վան Հորն քաղաք՝ մոտ 52 կիլոմետր դեպի արև-
մուտք, կանգնեցի ճամփեզրի հյուրատան մոտ՝ բենզին լցնելու:
Տիպիկ ամերիկյան ճանապարհային հյուրատուն էր, իր բենզա-
լցակայանով խառը մառը խանութով ու հեռախոսով:
- Բարև ընկեր,- ողջունեցի կովբոյի գլխարկով, կարմիր վան-
դակավոր վերնաշապիկով ու ջինսով բիձային:
Զանգահարեցի Հայաստան, հեռախոսը մայրս վերցրեց:
- Բարև մայրիկ, այդ ես եմ՝ Միհրանը:
- Վա՜յ տղա ջան, ո՞ւր ես կորել՝ մեկ ամիս է չես զանգել, ո՞նց
ես: Մենք լավ ենք, դու ո՞նց ես, որտե՞ղ ես: Պետերբուրգում ասա-
ցին, որ վաղուց այնտեղ չես, Ամերիկա ես գնացել, ճի՞շտ է:
- Ես էլ եմ լավ մամ ջան, ամեն ինչ կարգին է, գործերով ընկա,
չկարողացա զանգել: Պապան ո՞նց է:
- Բոլորս էլ լավ ենք: Քեզ համար շատ ենք անհանգստանում:
Բա ե՞րբ ես գալու Հայաստան:
- Շուտով կգամ: Քիչ մնաց, երևի մի երեք շաբաթից կգամ:
Ամենաուշը: Հոպարենք, քեռիները ո՞նց են:
- Շատ լավ են: Ամեն մեկն իր գործով: Գիտես, հիմա շատ
դժվար է Հայաստանում:
- Ոչինչ, կաշխատենք, կուղղվի ամեն ինչ, մի քիչ համբերեք:
- Տղա ջան, բա ե՞րբ ես ամուսնանալու: Քեզ համար մի լավ
աղջիկ ենք գտել: Իջևանից: Էս տարի իրավաբանական ֆակուլ-
տետը կավարտի: Ի՞նչ կասես: Երբ որ գաս՝ պիտի ծանոթացնենք
230
քեզ, անպայման: Միհրա՞ն: Լսո՞ւմ ես: Ալո: Կապը կորավ ոնց որ:
Ալո՛:
- Չէ…
- Ի՞նչ: Ինչը չէ: Չե՞ս ուզում ծանոթանալ: Ալո: Երևի Ամերի-
կայից է զանգում, կապը վատ է: Միհրա՞ն: Ո՞ւր կորար տղաս:
- Լավ եղեք: Շուտով կգամ:
- Անջատվեց: հենց աղջկա անուն է լսում՝ կորում է: Մեկն ունի
ըստ երևույթին: Գոնե էդպես լիներ: Բայց հույս չկա:
- Մինչև վե՞րջ ես լցրել:
- Հա, արդեն թափվում է բակից:
- Դե ուրեմն՝ էլ մի լցրու, պարտադի՞ր է ասեմ, որ էդքանը
բավական է: Կատակ եմ անում եղբայր: Ինչքա՞ն կա մինչև Դալլաս:
- Մոտ 550 մղոն: Հեռո՞ւ է չէ:
- Հա, բայց ժամանակ շատ ունեմ: Վերցրու թեյավճար: Ձեզ
մոտ թեյավճարի սովորույթն ինչքա՞ն է:
- Դեե պարոն... 1- 5 դոլլար:
- Վերցրո՛ւ:
- Դուք չե՞ք շփոթվել պարոն: Այստեղ 500 է:
- Հա կներես, մի պահ մոլորվեցի:
- Վերցրեք ահա,- մեղավոր ձայնով 500 դոլլարը հետ մեկնեց
տղան:
- Չէ, դուք վերցրեք ընկերս,- նրան ևս մի քանի հարյուր
մեկնեցի ու ստիպեցի վերցնի,- մնա՛ս բարով:
Նստեցի ավտոմեքենան և փորձեցի արդեն շարժվել, երբ վան-
դակավոր վերնաշապիկով բիձան ձեռքը դրեց ավտոմեքենայի
դռանը, ձախ արմունկով հենվեց տանիքին ու դիմեց ինձ.
- Այս կողմերում քչերն են կանգնում իմ բենզալցակայանում:
Արի՛ մեկ բաժակ սուրճ խմենք:
Նայեցի սպիտակ բեղերով, բարձրահասակ բիձուն:
- Արի խմե՛նք, ի՞նչ կա որ,- կասկածանքով պատասխանեցի ես:
Ավտոմեքենան դանդաղ վարեցի բենզալցակայանի անկյունը:
Բիձեն հրավիրեց ինձ իր խանութ, որտեղ մուտքի դռնից դեպի

231
աջ՝ փոքրիկ սեղան էր տեղադրել, երեք աթոռով, երևի հենց ինձ
նման ճամփորդների հետ սուրճ խմելու համար:
Ես նստեցի աթոռին, իսկ նա գնաց և եռացրած թեյնիկով ու
բաժակներով վերադարձավ:
- Սուրճն արդեն պատրաստ է: Ծխո՞ւմ ես,- հարցրեց նա:
- Չէ, չեմ ծխում,- պատասխանեցի ես:
- Այդ դեպքում ես էլ ծխող չեմ: Ծխում եմ միայն այն ժամանակ,
երբ հետս քաշող կա:
Նայեցի նրա փոքրիկ խանութի ներսը, որտեղ կարելի է ասել
ամեն ինչ էլ կար ճանապարհորդներին գոհացնելու համար՝ Կոկա-
կոլա, ծամոն, Սնիքերս, ծխախոտ, փամփուշտներ, սղոց և այլն:
Բիձեն վստահ հայացքով նայեց ինձ ու հարցրեց.
- Ինչո՞ւ ես եկել:
- Նավթի գործերով:
- Երևում է գանգստեր ես:
- Բիզնեսմեն եմ:
- Որտեղի՞ց ես:
- Հայաստանից, բայց հիմա Ռուսաստանում եմ ապրում:
- Նավթի գործով, Ռուսաստանից բիզնեսմեն՝ գանգստե՛ր:
- Լավ, համաձայն եմ,- չդիմացա նրա համառությանը և տեղի
տվեցի ես:
Նրա խոսելաձևը ինձ շատ էր նմանեցնում մեկին: Ամբողջ
զրույցի ընթացքում ուզում էի հասկանալ, թե ո՞ւմ թավ ու հանգիստ
ձայնին եմ նմանեցնում:
- Քանիսի՞ ես սպանել,- հանգիստ հարցրեց նա:
Ես շփոթվեցի: Հատուկ ծառայության աշխատակի՞ց է, ի՞նչ է:
Այսքան անշնորհք աշխատող գործակալ չի լինի:
- Ո՛չ մեկին,- հստակ պատասխանեցի ես,- ո՞նց կարող ես
անծանոթի նման հարց տալ: Կամ ի՞նչի տվեցիր: Ամեն մեկին հո՞
էդպիսի հարցեր չես տալիս:
- Ես քեզ ճանաչեցի:
Աչքերս կկոցեցի ու նայեցի նրան: Այնքան լարված նայեցի ու
փորձեցի հիշել, թե ո՞վ է, որ գլուխս ցավեց:
232
- 1995-ին, Պետերբուրգում էի, հասարակ զբոսաշրջիկ: Մարտ
ամիսն էր, որքան հիշում եմ 16-ը: Դե գիտես այդ ամսաթվին թաց
ձյուն է ու անձրև Պետերբուրգում: Ֆրունզեի արձանի կողմից գա-
լիս, չհասած Ֆինլանդսկի Վոկզալ, շենքի անկյունի սրճարանը՝
«Հյուսիսային Ֆլամինգո»՝ հիշո՞ւմ ես: Հե՛նց այդ օրը:
Սատանան քեզ տա՛նի…
«Հյուսիսային Ֆլամինգո» կոչվող սրճարանը պատկանում էր
քաղաքապետ Ռուցկոյին: 1995-ի մարտի 16-ին, ժամը 18:05-ի
կողմերը, Վիկտորը մտավ սրճարան, հանեց թաց վերարկուն ու
տվեց սպասավորին կախելու հանդերձարանում: Վիկտորը 19
տարեկան էր: Նա մոտեցավ ու նստեց պատի տակ գտնվող սեղա-
նի մոտ: Սեղանի կողքի սեղանին նստած էին 6 տղամարդ: Նրանք
զրուցում էին, ծխում ու խմում: Շատ հանգիստ: Տղամարդկանց մեջ
մեջքով դեպի պատը նստած էր մուգ շեկ մազերով մեկը՝ հետ
սանրած գլխով: Նա ակնհայտորեն առաջնորդն էր մնացածի:
Սրճարանը մարդաշատ էր: Կային նաև զբոսշրջիկներ: Շատ
հաճելի տաք միջավայր էր, ու սառը դրսից ներս մտնելով՝ ուզում
էիր վայելեիր այդ ապահով ու ջերմ մթնոլորտը:
Մատուցողը Վիկտորին բերեց սուրճ ու դրեց սեղանին:
Վիկտորը շնորհակալություն հայտնեց ու 410 ռուբլի տվեց
նրան: Մատուցողը գոհունակությամբ խոնարհվեց ու հեռացավ:
Սրահում՝ Վիկտորից դեպի ձախ, կլոր սեղանի շուրջը նստած
էին ևս 4 երիտասարդ, որոնք նորից շատ հանգիստ, սակայն
առանց զրուցելու թեյ էին խմում:
Վիկտորը չխմեց սուրճը: Նա ժամանակ առ ժամանակ նայում էր
շեկ մազերովի առաջնորդած սեղանի շուրջը նստածներին ու մատ-
ներով տխկտխկացնում սեղանին: Անցավ մոտավորապես 3 րոպե:
- Եղբա՛յր, ինչպե՞ս ես,- հարցրեց Վիկտորը՝ գլուխը ներքև
թեքած, սակայն աչքերով նայելով շեկ մազերովին:
Շեկ մազերովը գերինքնավստահ հայացք ձգեց դեպի 19-ամյա
տղան, ու խառնեց դեմքը:
Նրա դիմաց նստածները թեքվեցին դեպի Վիկտորը՝ կիսա-
ծաղրական հայացքով:
233
- Ա՛յ երեխա, գլո՞ւխդ ես կորցրել,- հարցրեց նրանցից մեկը:
Վիկտորը նորից նույն դիրքով նայեց շեկ մազերովին:
- Քեզ հե՞տ չեմ, տարօրինակ տղա ես երևում,- նորից հարցրեց
սեղանի մոտ նստած երիտասարդը, և նրանք բոլորը ծիծաղեցին:
- Երևի հոգեկան խնդիրներ ունի,- շարունակեց մեկ այլ
երիտասարդ՝ սեղանի կողքը նստած:
Վիկտորից դեպի ձախ նստածները շարունակում էին հանգիստ
թեյ ըմպել ու երբեմն աչքի պոչով նայել Վիկտորի և շեկի կողմը:
- Դու մեզ համար պիտի՛ աշխատես,- Վիկտորը նորից դիմեց
շեկ մազերովին:
- Այ դու վիժվա՛ծք,- տեղից կտրուկ վեր կացավ շեկ մազերովի
դիմաց նստած տղաներից մեկը ու ատրճանակը պահեց Վիկտորի
գլխին:
Սրճարանում խուճապ սկսվեց, ու այցելուները վայնասունով
սկսեցին դուրս թափվել: Ընդամենը 40 վայրկյան անց սրճարանում
մնացին՝ շեկ մազերովն իր խմբակով, Վիկտորը, նրանից ձախ նս-
տած կաշվե պիջակներով տղաները, բարմենը և երկու բավական
տարիքով տղամարդ: Մի րոպե, իսկ այդ բիձեքը ինչո՞ւ չփախան:
Վիկտորը հուզվեց ու փորձեց մի կերպ զսպել շնչառությունը:
Նրանից ձախ նստած տղաներից մեկը՝ բարակ, սև սվիտերով
մեկը, հանգիստ վեր կացավ ու մոտեցավ երիտասարդին, որ
ատրճանակը պահել էր Վիկտորի գլխին:
Սև սվիտերովը՝ հանեց գրպանից ատրճանակը և ակնթար-
թորեն գնդակահարեց այդ երիտասարդին: Ընդամենը մեկ կրա-
կոցով: Երիտասարդը ցխված գլխով դանդաղ փռվեց հատակին:
Նրա արյունը թռել էր բոլորի վրա: Մանր ոսկորի կտորներ էլ էին
շաղ եկել ներկաների դեմքերին:
Վիկտորից դեպի ձախ նստած, մնացած երեք երիտասարդ-
ները, արագ վեր կանգնեցին՝ սեղանի տակից հանելով ավտոմատ-
ները ու պահելով շիկահերի խմբի կողմը:
Շիկահերը աչքերը չռած նայում էր դեպի սև սվիտերով երիտա-
սարդը: Նրա խմբի տղաները ձեռքերը տարել էին դեպի իրենց
ատրճանակները, բայց հասկացել էին նաև, որ անիմաստ է:
234
Այո, այդ երեկո, ժամը 18:17-ի կողմերը, չափազանց անհար-
մար վիճակ էր ստեղծվել, «Հյուսիսային Ֆլամինգո» կոչվող սրճա-
րանում, որտեղ դրսի սառնությունից շատ հաճելի էր պատսպարվել
և մեկ բաժակ տաք սուրճ խմել:
Բարմենը անշարժ կանգնել էր բարի սեղանի հետևը՝ իր
տեղում: Բիձեքը իրենց համար անուշ նստած էին բարի սեղանի
դիմաց ու թեքված նայում էին գլխավոր դերակատարներին: Նրանց
շատ հետաքրքիր էր այդ ամենը, և չէին էլ վախենում: Երևի ծեր
էին՝ դրա համար: Սև սվիտերովը ատրճանակը պահել էր այն նույն
դիրքով, որով պահել էր կրակելիս, երեք երիտասարդները՝ Heckler
and Koch USP ավտոմատները պահած շիկահերի խմբի վրա, իսկ
Վիկտորը՝ նստած իր տեղում:
Երաժշտություն էլ կար սրճարանում: Այսօրվա պես հիշում եմ՝
Erasure, A little Respect:
- Միհրան,- թուքը կուլ տալով դիմեց սև սվիտերովին շեկ մա-
զերովը,- ի՞նչ է ուզածդ:
- Ինձ թվում է՝ դու արդեն հասկացար, Լոբստե՛ր: Չէ՞ որ մեր
Վիկտորը քեզ շատ պարզ բան ասաց,- Միհրանը աչքերը թեքելով
նայեց Վիկտորին, որը հուզմունքն արդեն գրեթե տեղն էր բերել:
- Այո, ճի՛շտ է, դու պիտի աշխատես մեզ համար, սա է մեր
պահանջը,- հստակ պատասխանեց Վիկտորը:
Այսքանը: Ամեն ինչ շատ կարճ ավարտվեց:
- Ես հիշում եմ այդ օրը, իհարկե: Իսկ դու այն զբոսա-
շրջիկներից մեկն էիր հա՞, փաստորեն,- դիմեցի խանութպան բի-
ձուն:
- Այո՛, դա ես էի,- պատասխանեց բիձեն:
- Բա ի՞նչի չփախաք, մի՞թե չէիք վախենում:
- Վախենում էինք իհարկե, բայց ինձ ու իմ ընկեր Սթիվին, այդ
օրվա տեսարանը շատ հարազատ թվաց: Այդ ամենը մեզ հիշեցրեց
Թեքսասը 19-րդ դարի կեսերին, մեր հարազատ վայրերը, վայրի
արևմուտքը: Այդպիսի պատկեր, երբ ատրճանակի մի կրակոցով
բարում փռում էին գետնին՝ շատ հաճախ էր հանդիպում մեր
կողմերում: Կարծես Սերջիո Լեոնեի վեսթերներից կադրեր լինեին:
235
Աններելի կլիներ՝ եթե ես ու Սթիվը մինչև վերջ չդիտեինք այդ
հոգեցունց տեսարանը:
Մեր կյանքը երբեմն հետաքրքիր ֆիլմի է նման, իսկ ոմանց
կյանքն այնքան հետաքրքիր է, որ կարծես տաղանդաշատ ռեժի-
սորի կողմից նկարված լինի:
- Այո, հարգելի ծերունի, և կան մարդիկ, որ իրենք են իրենց
կյանքի և՛ ռեժիսորը, և՛ դերասանը միաժամանակ,- նայեցի լուսա-
մուտից դուրս և պատասխանեցի ես,- այնտեղ անապատ է, տես-
նո՞ւմ ես: Շատ հարթ անապատ է, փշերով ու մացառներով պատ-
ված, իսկ հեռվում կարմիր սարեր են:
Շարունակեցի ճանապարհը կիսաանապատային պեյզաժով։
Արդեն բավական հեռացել էի բիձուց, երբ վերջապես հիշեցի, թե
ո՞ւմ էի նմանեցնում այդ ծերունուն, նրա խոսելաձևը, տոնը,
շարժուձևը... Քլի՛նթ Իսթվո՛ւդ, Մասի՛սը վկա, միայն ու միայն
Քլի՛նթ Իսթվո՛ւդ:

***
Երբ հինգ տարեկան էի, կամ չորս, բացեցի գիրքը ու տեսա մի
լեռան նկար։ Գիրքը ձեռքս մոտեցա մորս ու ցույց տալով նրան՝
հարցրի.
- Բայց ինչո՞ւ է Մասիսը ուրիշ ձևի։
- Որովհետև սա Մասիսը չէ, Արագածն է,- գլուխս շոյեց ու
պատասխանեց մայրս։
Ես սրտնեղեցի։ Ի՞նչ Արագած, այդպիսի լեռ գոյություն չունի ու
չկա աշխարհում որևէ այլ լեռ, քան Մասիսը։
Ես չգիտեմ, մայրիկ, քանի այլ մայր կա աշխարհում, որ 4
տարեկան երեխային Արագածի ու Մասիսի տարբերությունն է
բացատրում։ Հիմա ես Արագածը ավելի շատ եմ սիրում, քան
Մասիսը։
Դու դրեցիր իմ աշխարհայացքի հիմքը, գուցե ինքդ էլ գլխի
չընկնելով դրա մասին։
Որքա՜ն կարևոր է մոր դաստիարակությունը՝ կյանքի առաջին
տարիներին։

236
***
Թեքսասի սպիտակ ու կարմիր ավազները քաշվում էին ճանա-
պարհի կողքերին։ Չոր փշախոտերը հանգիստ տատանվում էին,
իսկ բաց երկնագույն օդը շաղվում անընդհատ։
Դալլաս, 24 մղոն։
Ի՞նչ էի ուզում հիշել: Որևիցե կերպ չեմ կարողանում հիշել, թե
որ գետն էր, որ այդքան զարհուրելի սև էր ինձ համար: Ամենից
շատ վախենում էի այդ գետից ու կորելուց՝ մենակ մնալուց: Մի
անգամ հենց այդպես էլ եղավ՝ գնացի ջուր խմելու ու կորա սև,
լայնահուն գետի ափին, և չնայած արև էր, շուրջս բազմաթիվ
մարդիկ, բայց ես կորա, ու հենց այդ պատճառով էլ կորա: Լաց
եղա բարձր: Հայրս ձայն տվեց կողքիցս: Ես զարմացա, թե ինչպե՞ս
կարող էի ընդամենը հինգ քայլ անել դեպի ջրի աղբյուրը ու
հետդարձին կորել:
Ամբողջ կյանքս մտածել եմ այդ դրվագի մասին: Իմ կյանքի
առաջին հուշերից էին: Հիշում եմ, որ ուզում էի ջուր խմել, բայց
հորս ձեռքից էի քաշում: Միայնակ վախենում էի, որ կկորեմ
անպայման: Հայրս անդրդվելի էր: Հիմա մտածում եմ, թե ինչ տվեց
այդ դիպվածը իմ հետագա կյանքում: Փաստացի ոչինչ էլ չտվեց, ես
չուղղվեցի՝ հիմա էլ եմ կորում ամենապարզ իրավիճակներում:
Միգուցե Ոգին ինձ առաջին անգամ փորձեց ու տեսավ, որ ապա-
շնորհ եմ, հետագայում ուրիշ ուղով տարավ՝ հանկարծ գլուխս
չուտեմ: Ոգին համոզվեց իմ էության մեջ:
Դալլասի Ս. Աքարդ փողոցի երկնաքերերից մեկի 12-րդ
հարկում հանդիպեցի TXoil-ի գլխավոր մենեջեր և խոշորագույն
բաժնետերերից Թոմաս Բրաունի հետ:
Նրա հետ հանդիպման կազմակերպումը ամիսներ տևեց, ես
ստիպված էի բավական թվով մարդկանց խառնել, մինչև որ նրա
հետ հանդիպումը ամրագրվեց:
Թոմաս Բրաունը ամերիկյան բողոքական ընտանիքից էր՝
մեթոդիստ: Նա 53 տարեկան էր: Բավական բարձրահասակ էր,
ըստ երևույթին 1,89 սմ էր: Ինձ դիմավորեց զուսպ և ջերմ:
Նստեցինք իր մեծ աշխատասենյակում, որտեղ կար մուգ փայտից
237
սեղան, երկու պահարան՝ գրքերով և տարբեր առարկաներով
լեցուն, ինչպես նաև բազմոց ու երեք բազկաթոռ՝ բաց գույնի:
Գետնին փռված էր պարսկական գորգ. Ամերիկայում շատ են
սիրում պարսկական գորգեր:
- Ես եկել եմ նավթային տեխնոլոգիաների համար: Ուրալից այն
կողմ, Յուգրայում, նոր նավթի հանք է հայտնաբերված, որտեղից
ճիշտ է՝ արդյունահանում կա, սակայն մեր տեխնոլոգիաները հին են
ու առավել բարդ շերտերին չեն կարողանում հասնել: Բացի դա,
արդյունահանման ծավալները չենք կարող դրանով մեծացնել:
- Ինձ նախապատմությունն ասել են: Ռուսներին չեմ ուզում
տեխնոլոգիաներ տալ: Չնայած դու ռուս չես ու ես լավ ուսումնա-
սիրել եմ, թե ով ես: Ինձ զզվեցրին քո մարդիկ: Միակ պատճառը
որ համաձայնեցի քեզ հանդիպել՝ արդեն նշեցի: Ուղղակի նստիր
խոսենք, վերջում պարզ կդառնա՝ կտամ այդ տեխնոլոգիանե՞րը,
թե՞ ոչ:
- Այո, ինձ հետաքրքիր է քեզ հետ խոսել: Այս մոտեցումը ճիշտ
է ու ես էլ կողմ եմ դրան:
- Քո երկիրը շատ վատ վիճակում է: Հայաստանցիները բա-
վական երկար ժամանակ տառապում են ու դեռ երկար էլ տառա-
պելու են: Լավ կառավարություն ունենալը, ըստ իս, շատ հեշտ ձեռք
բերվելիք բան է, բայց փորձը ցույց է տալիս, որ իրականում ամե-
նադժվար բաներից է: Այնուամենայնիվ, ես հաստատակամ մնում
եմ իմ կարծիքին՝ հե՛շտ է: Ասենք թքած՝ է: Ես հիմա չեմ ուզում
խոսել կառավարություններից:
- Արի չխոսենք լավ: Մի՞գուցե ավելի թեթև բաներից խոսենք:
- Ավելի թեթև բաներից խոսելու համար, ես պետք է ձանձ-
րացած լինեմ ավելի ծանր բաներից, իսկ ես այժմ ծանր բաներից
չձանձրացած վիճակում եմ: Ինձ մոտ շերտերով է:
- Ես հասկացա ձեզ: Բայց քչերի մոտ է շերտերով: Հիմ-
նականում մեկ շերտ է և վերջ:
- Այդպե՛ս էլ կա:
Ես նայում էի Թոմասին և փորձում պատկերացնել նրա
էությունը: 90-ականների վերջերի միլիարդատեր ամերիկացի, որ
238
նավթային ոլորտում համաշխարհային համբավ ունի՝ որպես խելա-
ցի կառավարիչ: Նա սերտ կապեր ունի սաուդցիների հետ, քուվեյթ-
ցիների հետ, վենեսուելացիների հետ, նույնիսկ Սադդամի հետ է
հանդիպել մի քանի անգամ: Թոմաս Բրաունը գտնվում է ամենա-
վերևներում, հանդիպում է նախագահների հետ, թագավորների ու
սուլթանների հետ: Չնկատեցի, թե ինչպես երկար րոպեներ մտա-
ծում էի այսպիսի բաների մասին, իսկ Թոմասը լուռ նայում էր ինձ:
Գիտեք, նման պարագաներում ուրիշ մարդիկ կմտածեին, թե ես
տարօրինակ եմ, որ եկել եմ ու լռում եմ: Բայց նա ուրիշ մարդ չէր:
Զարմանալի է: Եվ ընդհանրապես խորին համոզում ունեմ, որ
այսպիսի մարդիկ ուրիշ չեն լինում: Նրանք մերոնք են:
Բրաունը անակնկալ սկսեց.
- 4 տարի առաջ ես գլխուղեղի կաթված տարա: Երկար ամիս-
ներ պառկած էի Քլիվլենդում: Ինձ հասցրին այցելել բոլորը՝ սկսած
նախագահի խորհրդականից, սենատորներից, կոնգրեսմեններից,
շեյխերից, էմիրներից, տարբեր գեներալներից ու աշխարհի շատ
կարևոր դեմքերից:
Նա կանգնեց: Էլ չխոսեց:
Ուղղակի ապշել կարելի էր, թե ինչպես էի նրան ընկալում: Այո,
քեզ այցելեցին բոլորը…
Թոմասը էլ չէր կարողանում խոսել: Նրա ճակատին քրտինքի
բարակ շերտ հայտնվեց:
- Գիտես, Թոմաս, 1995-ին, ես մեքենայով սարսափելի վթարի
ենթարկվեցի, բավական երկար պառկած էի հիվանդանոցում՝
Ֆրանկֆուրտում:
Թոմասը սկսեց շրթունքները սեղմել ու նյարդային շարժումներ
անել:
Մտածում էի, թե ինչ գործ ունեմ այստեղ և ինչի մասին է մեր
զրույցը, բայց միևնույն է, խոսակցության լուրջ իմաստի զգացումը
ինձ չէր լքում ոչ մի կերպ:
- Ես հիվանդասենյակում երբեք չքնեցի: Ֆիզիկապես անօգնա-
կան լինելը անխուսափելիորեն ավելի վառ գույներ էր տալիս հո-
գևոր թուլությանը:
239
- Շնչառության հետ խնդիրներ ունեի: Մեկը մյուսից վհատեց-
նող գիշերներ էի անցկացնում, իսկ առավոտյան ընդամենը գիտեի,
որ այս ամենը չի ավարտվելու:
- Մի գեղեցկուհի բուժքույր կար: Շատ համեստ աղջիկ էր,
քչախոս: Նա էր միակ տատանողը առօրյայիս: Ոչ մի կերպ համար-
ձակություն չհավաքեցի ինչ-որ բան հարցնելու, կամ նույնիսկ
անունը իմանալու: Չէի էլ կարողանում երկար նայել նրան, միշտ
մտածում էի՝ եթե նկատի՝ ինձ համար ամոթ կլինի:
- Նա միայն գեղեցիկ էր և ուրիշ ոչինչ: Համենայն դեպս, ես
այդպես էի կարծում: Որտե՞ղ էր թաքնված նրա հարուստ ներաշ-
խարհը: Մեծ հիասթափություն կլիներ, եթե պարզվեր, որ իրոք
միայն գեղեցիկ է և ուրիշ ոչինչ:
- Չնայած փափկություն կար, այնուամենայնիվ: Նման դաժան
պայմաններում այդ փափկությունը պահում էր:
- Ինձ ասացին, որ նա հետաքրքրվել է ինձնով: Քեզ կթվա, թե
ես փոշմանե՞լ եմ, չէ՞: Բայց ափսոսանքի լիակատար բացակա-
յություն կա մեջս: Ավելի ճիշտ, ափսոսում եմ, որ ստիպված եմ
ունենալ ափսոսանքի բացակայություն: Ես և՛ փոշմանել եմ, և՛ ոչ:
- Միևնույն է, վստահ եմ, որ ոչինչ էլ չէր լինի, այդ հետաքրքրու-
թյունը շատ արագ կցնդեր: Այդպես շատ է եղել: Հիմա գոնե ինձ
չեմ տանջել:
- Ես հաճախ էի նայում նրա հավաքած մազերին, երբ նա
սրբում էր պատուհանագոգի փոշին: Արագ հայացքս փախցնում էի,
երբ պտտվում էր: Նա պիտի որ զգացած լիներ իմ հայացքը: Միշտ
էլ զգում են, ինչպես և մենք:
- Նա է՞լ է ափսոսում հիմա: Այո՛, անկասկած: Բայց նա չունի իմ
մտքերը: Նրանը մաքուր ափսոսանք է: Բայց ես թույլ չտվեցի նրան
գցել ինձ իր ծուղակը:
- Որքա՜ն կուզեի, ամեն ինչ ավելի պարզ լիներ:
- Մեր դեպքում դա անհնա՛ր է:
- Սովորաբար, տեսար հավանեցիր, նա էլ հավանեց ու վերջ:
Իսկ այս դեպքում մի քանի հարկանի շերտեր կան ու լավագույն
լուծումը թվում է՝ ոչինչ չանելն է:
240
- Այդպես գոնե միայն նա անկեղծորեն կփոշմանի և շանս չի
ունենա ինձ լիակատար ափսոսացնելու:
Այստեղ նորից մենք լռեցինք:
Նրա սեղանի հեռախոսը զանգեց: Բրաունը խոսեց մի քանի
տասնյակ վայրկյան և դնելով հեռախոսը՝ դարձավ ինձ:
- Իմ իրավաբաններից էր: Մոտ 30-40 իրավաբան ունեմ,
որոնք աշխատում են ինձ համար: Ես ինքս իրավաբանական
դպրոց եմ ավարտել, բայց մասնագիտությամբ աշխատել եմ մոտ 3
տարի, այդքանն էլ բավական էր, որ իրավաբանների մասին շատ
վատ կարծիք կազմեի: Նրանք վարժվում են մոլորեցնելու արվես-
տում և չափազանց հպարտ են, որ կարողանում են խորամանկել:
Նրանց մեջ շատ են նեղմիտ անձինք, որոնք միայն նեղ իրա-
վաբանական պատուհան ունեն իրենց համար: Ես որոշեցի, որ
ինքս իրավաբանություն անելու տեղը կունենամ մի քանի տասնյակ
իրավաբան, որոնք իմ փոխարեն կթաղվեն թղթերի անվերջ
խրձերի մեջ: Երբեք պետք չէ լսել նրանց խորհուրդները, քանզի
քեզ քարշ են տալու իրենց նեղ լուսամուտից ներս, և դու քառակու-
սի ես դառնալու: Երբեք չպիտի թույլ տաս, որ իրավաբանները
որոշում կայացնելու վրա ազդեն: Նրանք կասեն, որ ոչինչ չի
կարելի անել, քանի որ օրենքը թույլ չի տալիս, կամ լավագույն դեպ-
քում օրենքով ճզմված ուղիներ ցույց կտան: Իրականում ռազմա-
վարությունը դու պիտի ձևավորես, իսկ իրավաբանները՝ որպես
կամակատարներ, թող գրեն օրենքներ, որոնք քո լայն ճանապար-
հին տեղ կտան:
Դու ինչպե՞ս ես կարողանում շփվել քո իրավաբանների հետ:
- Ես նրանց հետ չեմ շփվում: Միջնորդավորված ուղարկում եմ
այն թղթերը, որոնք պետք է նայեն և միջնորդավորված էլ հետ եմ
ստանում դրանք: Չեմ ուզում լարվել՝ այդ ամեն ինչում զարտուղի
ճանապարհներ որոնող արարածների հետ շփվելիս: Նախընտրում
եմ արվեստագետների, պատմաբանների, բնագետների հետ
շփումներ ունենալ: Այսպես և՛ հանգիստ է, և՛ լավ թե՛ հոգու, և թե՛
բանականության համար:

241
-Իմ նոր իրավաբանը երբ եկավ Ռուսաստանից, առաջին
բաներից մեկը, որ ասել էր տղերքին՝ ամերիկացիները մշակույթ
չունեն: Նման տափակ միտք արտահայտելու համար, որքան
հնարավոր է հեռու վանեցի նրան: Հարցը այն չէ, որ ես ամերի-
կացի եմ, ու նա իմ պետությունն է վատաբանել: Ընդհանրապես ես
հեռու եմ գովաբանել այն՝ ինչ իմն է, կամ ինչի հետ կապ ունեմ:
Օրինակ՝ չնայած այն հանգամանքին, որ Դալլասում եմ ծնվել,
մեծացել և ապրում՝ այս քաղաքը հեչ սրտովս չի ու առաջինը ես եմ
քննադատում, կամ չնայած որ իրավաբանականն եմ ավարտել՝ չեմ
սիրում իրավաբաններին: Ես դիմեցի նրան և ասացի.
- Անդրե՛յ, խնդիրն այն է, որ եթե քո ճակատը նեղ չէ, ապա դու
չես կարող պնդել, որ Մարկ Տվենի, Վիլիամ Ֆոլքների, Էռնեստ
Հեմինգուեյի, Ֆրենսիս Սքոթ Ֆիջերալդի, Հենրի Միլլերի, Ռեյ Բրեդ-
բերիի, Էնդի Վորհոլի, Արշիլ Գորկու, Սթենլի Կուբրիկի, Մարտին
Սկորսեզեի և հազար ու մի չգիտեմ ում ստեղծած մշակույթը՝ լավը չէ:
Լինենք օբյեկտիվ, այսօր համաշխարհային մշակույթը մի զգալի
չափով Ամերիկայի շնորհիվ է զարգանում, ու եթե մեկը հայտնում է,
որ Ամերիկան մշակույթ չունի, ապա ես կդադարեմ նրա հետ շփվել,
որովհետև իմ հոգևոր առողջությանը մեծ վնաս կհասցվի:
- Դուք ինձ վիրավորում եք, պարոն Բրաուն:
- Իսկ դուք իմ բանականությունը տրորեցիք ցեխոտ ոտքերով:
Ես բավական ուշ հասկացա, բայց այնուամենայնիվ հասկացա, որ
պետք է ինձնից վանեմ, ցանկացած մեկին, ով քո նման ստորին
գաղափարներ ունի: Ցույց տուր քո լավ գրողին այսօր, կամ լավ
կոմպոզիտորին, կամ լավ ռեժիսորին: Ո՞ւր են քո լավ ճարտարա-
պետները, նկարիչները, երաժիշտները: Չկան նրանք: Երբ իմ
պետությունը երիտասարդ էր, այո՛, մեր մշակույթը թույլ էր, իսկ
արդեն մոտ 100 տարի է, մենք առաջիններից ենք աշխարհում:
- Մենք Չայկովսկի ունենք, Լև Տոլստոյ, Դոստոևսկի, Շոստա-
կովիչ…
- Բավակա՛ն է: Դու այդպես էլ ոչինչ չհասկացար: Քո ոլորտում
շատ լավ մասնագետ ես, բայց մտահորիզոնդ ծեր խխունջից չի

242
անցնում: Տեսնես, որ մեռնելու լինես, ի՞նչ ես մտածելու քո ապրած
կյանքի մասին:

- Այդպես էլ ասացի՞ք Անդրեյին:


- Այո՞, Միհրան, ես հոգնել եմ դրանցից, որ իրենց կարող են
չափազանց խելացի երևակայել: Նա նույնիսկ տեղյակ չէր, թե
Ամերիկայի ո՞ր մասում է Դալլասը: Նա ապուշի պես ինձ հարցրեց,
արդյոք ձմռանը շա՞տ ձյուն է գալիս այստեղ: Պատկերացնո՞ւմ ես:
- Ինչո՞ւ է նա եկել մի քաղաք, որի մասին գաղափար չունի:
Երբեք չեմ հասկացել մարդկանց, որ գնում են մի քաղաք՝ առանց
դրա մասին տարրական բաներ կարդալու:
- Որովհետև նրան միայն փող և հաճույքներ էին պետք:
Ուշադիր եղիր հաճո՛ւյք բառին: Դա այն չէ՝ ինչ շատերը կմտածեին:
- Իհա՛րկե:
- Ավելին, նա ինձ մեղադրեց մեծամիտ լինելու մեջ:

- Դուք շատ մեծամիտ եք, ինձ անխելք եք համարում: Ձեզ


թվում է, թե ձեզնից առավելը չկա:
- Ե՞ս եմ մեծամիտ, թե՞ դուք, որ ձեզ խելացի եք համարում:
Մի՞թե մեծամտություն չէ, այսքան ցածր արժեհամակարգ և
աշխարհայացք ունենալով՝ դիմացինին մեղադրել մեծամտության
մեջ: Լուրջ մեղք եք գործում, Անդրե՛յ: Ընդունեք ձեր սահմանափակ
ուղեղ ունենալը և անցեք գործի: Ձեզ մի վերջին բան եմ ասում, եթե
ես մեծամիտ լինեի, ձեզ վրա ուղղակի կեղտոտ վերնաշապիկ
կնետեի՝ 34 րոպե հանգամանալից խոսելու փոխարեն:
- Իսկ նա ի՞նչ ասաց, պարոն Բրաուն,- հարցրի ես մեծ հետա-
քրքրությամբ:
- Նա անցավ գործի: Չմոռացավ նաև աջ ու ձախ պատմել, թե
որքան գոռոզ եմ ես: Երբ մարդ, բացի մասնագիտական գրակա-
նությունից ոչինչ չի կարդում, դառնում է հիմար։ Այդ իսկ պատ-
ճառով այսքան շատ են լեցուն մեր օֆիսները՝ հիմարներով, ու դու
ես տերը նրանց։
Մենք նորից լռեցինք:
243
Լռության մեջ ես նկատեցի սենյակի մյուս անկյունում դրված
մի կնոջ նկար:
- Թույլ տվեք հարցնել, այնտեղ ձեր կնոջ նկա՞րն է,- փորձեցի
անհարմար լռությունը կոտրել:
- Ոչ, նա եղբորս կինն է: Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է
կի՞ն ունենալ: Նրա երեխաները երկու օր առաջ այստեղ էին, մոր
ծնունդի համար նվեր են արել՝ նկարի շրջանակ են գնել: Բայց
մոռացան սեղանին ու վազեցին դուրս՝ պաղպաղակ ուտելու:
Չափազանց շատ չե՞ն երկար, անձայն ընդհատումները մեր
զրույցի: Դալլասի կենտրոնում, բարձր երկնաքերի մի թանկ սենյա-
կում:
- Դեռ երիտասարդ տարիներից ես զգացի, որ իմ մեջ մերթ-
ընդմերթ արթնանում է մի հրեշ, ես սկսում էի փակվել, ցասման
պահեր ունենալ, սեղանը շուռ տալ: Հետո հրեշը ավելի ու ավելի
հաճախ սկսեց համակել ինձ: Հիմա լիակատար իմ երկրորդ ես-ն է
դարձել ու հետզհետե դառնում է իմ առաջինը: Երբ հրեշը գալիս է,
ես դառնում եմ մի նողկալի արարած: Կարող եմ վիրավորել
բոլորին՝ սարսափելի ձևով ու առանց պատճառի: Այդ ժամանակ ես
չեմ կարողանում ինձ տիրապետել և զգում եմ, որ սատանան ինձ
կուլ է տալիս:
- Մո՛տ արի,- Թոմասը ձեռքով արեց ինձ և վեր կացավ տեղից:
Մենք մոտեցանք մեծ լուսամուտին ու նայեցինք դուրս: Թոմասը
գլխով ցույց տվեց ներքևում գտնվող սրճարանում հավաքված
մարդկանց.
- Տեսնո՞ւմ ես՝ ստրուկները զվարճանում են:
Մենք երկար նայեցինք սրճարանի մարդկանց: Ինչքան երկար
էի ես նայում, այնքան ավելի էի համոզվում, որ ստրուկները եկել են
զվարճանալու: Երբեք չէի մտածել սրա մասին:
- Մի ժամանակ ես գնեցի կոշիկներ: Դրանք գեղեցիկ էին, բայց
ոտնաթաթերիս վերևի հատվածում ահավոր սեղմում էին՝ ցավաց-
նում: Հագա այդ կոշիկները մի քանի ամիս, և այդ ամբողջ
ընթացքում իմ ոտնաթաթերը ցավեցին: Հանում էի կոշիկները և
տեսնում, որ կարմրել են ոտքերս: Հետո երբ ավելի փափուկ կոշիկ-
244
ներ գնեցի ու հագա, միևնույն է, ոտնաթաթիս վերևի հատվածի
նույն տեղը ցավում էր:
Թոմասը նայեց ինձ: Նրա աչքերից երևում էր, որ շատ է ցան-
կանում հետս զրուցել ու ասելու շատ բան ունի:
- Արի նորից նստենք,- Թոմասը ձեռքով ցույց տվեց աշխատա-
սեղանը:
- Եկեք նստենք, այո,- պատասխանեցի ես:
- Ուրեմն հորատող սարքե՞ր ես ուզում:
- Այո: Ինչ որ կա մեզ մոտ հին է, անարդյունավետ: Այդ տեխնո-
լոգիաներով նավթի արդյունահանումը և՛ թանկ է, և՛ խնդրա-
հարույց: Ես ձեզ առաջարկում եմ 36 տոկոս բաժնեմաս մեր ընկե-
րությունում և խնդրում եմ ձեր մասնագետներին գործուղել մեզ
մոտ:
- Ես կողմ չեմ ձեզ տեխնոլոգիաներ տալու: Ի՞նչի համար տամ,
որ մրցակից ունենա՞նք: Դուք կվերցնեք տեխնոլոգիաներ ու կփոր-
ձեք կրկնօրինակել: Իսկ այդ 36 տոկոսը ինձ պետք չի: Գուցե այլ
մեկը ուզենար վերցնել:
- Կան մեծ ռուսական ընկերություններ, որոնք ձեռք են բերում
անհրաժեշտ տեխնոլոգիաներ թե՛ Եվրոպայից, և թե՛ ձեզ մոտից՝
Ամերիկայից: Իմ ընկերությունը դեռ փոքր է: Բայց մեր նավթի
հաստատված պաշարները 6,5 միլիարդ բարել են, իսկ ո՞վ գիտի,
թե հետագայում ինչքան կդառնան: Եթե չունենաք անհրաժեշտ
տեխնոլոգիաներ և ներդրողներ, ապա շատ մոտ ապագայում կուլ
կգնանք հենց նույն ավելի մեծ ռուսական ընկերություններին: Այս-
ինքն՝ այսպես թե այնպես, ձեր տեխնոլոգիաները կհայտնվեն այն-
տեղ, ու ես կարծում եմ, որ ավելի լավ է իմ միջոցով հայտնվեն, իսկ
դուք դրան գումարած կունենաք նաև 36 տոկոս՝ զրոյի փոխարեն:
- Որտե՞ղ պիտի օգտագործես այդ ոսկու սարերը, այդքան
փողը ի՞նչ ես անելու,- երկու ձեռքով ցույց տալով՝ հարցրեց Թոմաս
Բրաունը:
- Կներդնեմ Խանտի-Մանսիյսկում, Ռուսաստանի այլ վայրե-
րում, Հայաստանում: Մի ծրագիր էլ եմ վաղուց մտմտում՝ Աֆրիկյան
մի փոքրիկ երկիր զարգացնել: Սա շատ բարդ ծրագիր է: Պետք է
245
զարգացնել ենթակառուցվածքներ, բարձրացնել առողջապա-
հությունը, կրթել բնակչությանը, զարգացնել գիտությունը: Եթե ինձ
հաջողվի իրականացնել իմ նպատակը, ապա այդ աֆրիկյան եր-
կիրն իր հարևան երկրներին էլ իր հետևից կքաշի: Փողն այնքան
շատ է լինելու, որ կհերիքի ծախսել ամեն տեղ: Մանավանդ եթե
հաշվի առնենք, որ չեմ բավարարվելու միայն նավթի բիզնեսով ու
այդտեղից ստացված գումարները՝ իհարկե ներդնելու եմ այլ
բիզնեսներում:
Թոմասը, որ արմունկներով հենվել էր սեղանին՝ հետ գնաց
բազկաթոռի մեջքին, երկու ձեռքի մատները հենեց իրար ու նայեց
ինձ:
Ինձ թվաց լավ խոսեցի:
- Պատահե՞լ է արդյոք, որ տեսնես մեկին ու ասես՝ ահա մենք
ստեղծված ենք իրար համար: Ես երկար սպասել էի նրան, իսկ
հիմա վերջապես հանդիպեցի: Աստված է բերել նրան ինձ. որքա՜ն
երկար սպասեցի: Նրա աչքերը միանգամից ինձ ստիպեցին
սիրահարվել, իսկ սիրտս սկսեց արագ զարկել երջանկությունից ու
վերջապես գոռացի՝ հանդիպել եմ իմ կյանքի կեսին: Պատահե՞լ է
այդպես:
- Այո պատահե՛լ է:
- Ե՞վ:
- Ապուշություն է այդպես մտածելը,- պատասխանեցի ես:
- Ճիշտ ես…
Ես զարմացա նրա պատասխանից, չնայած զարմանքը տևեց
մեկ վայրկյան: Նրա «ճիշտ ես»-ը շատ կարճ հաստատում էր,
միևնույն ժամանակ ամենաերկար հիմնավորումն էր, բացատրու-
թյունն էր, մեկնաբանությունն էր: Դժվար թե որևէ կերպ հնարավոր
լիներ ավելի մանրամասն բացատրել, թե ինչու այդպես և ոչ թե այլ
կերպ: Շաատ երկար բացատրություն էր, և միայն առաջին
հայացքից միանշանակ: Նա իմ ճանաչած ամենալուրջ մարդկան-
ցից էր, ամենափաստարկված մտքի տեր:
- Մարդկանց մեջ վատ մարդիկ ավելի շատ են, քան թե
մտածում ես,- շարունակեց Թոմասը,- ժամանակին մտածում էի թե
246
վատ մարդ գրեթե չկա, և այդպիսի մտածելակերպը բերեց նրան,
որ երբ ինձ վատություն էին անում, ես գլխի չէի ընկնում դրա
մասին: Եթե վատ մարդ չկա, հետևաբար ի՞նչպես պետք է
վատություն անեն: Իսկ հիմա հակառակն եմ կարծում՝ գրեթե
բոլորը վատն են: Եվ այսպես լավ է: Ինձ չեն կարողանում վնասել,
որովհետև միշտ պատրաստ եմ, որ դիմացինը սրիկայություն է
անելու: Իսկ այն մարդկանց, ում անմնացորդ հավատացել եմ,
վստահել, կարծել, թե լավն են՝ նույնիսկ ինձնից լավն են… նայի՛ր,
Թոմասը մոտեցավ պատուհանին, բացեց այն ու հետը բերած
սափորը դատարկեց դուրս: Սափորի միջից սրճարանում նստած
մարդկանց վրա թափվեցին վարդի թերթիկներ,- նայի՛ր, սա իմ
լավությունն է, որ թափում եմ նրանց վրա: Տե՛ս, ի՞նչ երջանիկ են
ներքևում:
Ես նայեցի ներքև ու տեսա ապուշների ամբոխի, որ բերան-
ները բաց, ժպիտով նայում էին վերևից թափվող կարմիր վարդի
թերթերին:
Թոմասը սկսեց քայլել իր աշխատասենյակի փափուկ գորգի
վրա: Իսկ ես հետևում էի նրա անցուդարձին:
- Միհրան,- դիմեց նա ինձ,- ի՞նչ ես կարծում, ես հեռացե՞լ եմ
մեթոդիզմից: Մեր եկեղեցին ասում է, որ սերը Աստծո նկատմամբ
դրսևորվում է մարդկանց հանդեպ լավ վերաբերմունքով: Ուզում եմ
հասկանալ, արդյոք դադարե՞լ եմ լավ վերաբերվել մարդկանց:
Արդյոք իմ դիրքորոշումը վատ մարդկանց նկատմամբ հակասո՞ւմ է
իմ հավատին: Աշխատել հանուն անձնական և մարդկային
սրբացման, աշխատել հանրության բարիքի համար: Միլիարդավոր
դոլլարներ եմ ծախսել բարեգործության համար՝ ինչպես որ ինձ
սովորեցրել են մեթոդիստները: Աջակցել եմ թե՛ հիվանդներին, թե՛
կարիքավորներին, կառուցել եմ դպրոցներ, բժշկական կենտ-
րոններ, օգնել եմ համալսարաններին, գիտական կենտրոններին:
Գթասրտություն, գթասրտություն, գթասրտություն… Բայց հիմա
կարծում եմ, որ մենք շրջապատված ենք ստորին մարդկանցով:
Ե՞րբ ես հեռացա իմ հավատից: Կամ արդյոք իսկապես հեռացե՞լ
եմ: Ի՞նչ է ասում քո դավանանքը փրկության մասին:
247
- Դեե, ես այնքան էլ տեղյակ չեմ Առաքելական եկեղեցու
դավանաբանությունից, բայց որքան գիտեմ, պիտի բարի գործեր
անես, որ փրկվես, պիտի ապաշխարես՝ այսինքն՝ գիտակցես քո
մեղքը ու զղջաս դրա համար,- անվստահ պատասխանեցի ես:
- Փաստորեն փրկությունը՝ զղջումով և գործով: Մերոնք ևս
գործը շատ են կարևորում: Իսկ ի՞նչ ես մտածում՝ դա ինչպե՞ս է
անդրադարձել քո ազգի հոգեբանության վրա,- նորից հարցրեց
Թոմասը՝ ակնկալելով հիմնավոր պատասխան:
Ես սկսեցի մտածել Թոմասի հարցի շուրջ, հարց, որը երբեք
ինձ չէր հուզել: Մեթոդիստ բողոքականի կրոնական հարցերին
այդքան էլ հեշտ չէր պատասխանել:
- Մեզ մոտ մարդիկ մեղք են գործում, այնուհետև զղջում ու
աղոթում Աստծուն՝ ներում ստանալու համար: Մերոնք եկեղեցի են
կառուցում՝ որպես Աստծուն հավատարմության ու հավատի նշան և
որպես հոգու փրկությանն ուղղված քայլ: Կարող եմ ենթադրել, որ
նման դավանանքի պատճառով հայերս առանձնապես չենք
վախենում մեղք գործել ու գնել փրկություն՝ բարի գործեր անելով,
սկսած կողքինին սահմանափակ օգնելուց մինչև տասնյակ
միլիոնավոր դոլլարներ արժեցող եկեղեցի կառուցելով,- փորձեցի
բարձրաձայն մտածելով պատասխանել Թոմասին:
- Ըստ մեթոդիզմի՝ փրկությունը կարող է տեղի ունենալ, երբ
մարդ արձագանքում է Աստծուն: Ի տարբերություն լութերականների՝
նրանք կարծում են, թե փրկության համար անհրաժեշտ է Աստծո
շնորհի և մարդու ազատ կամքի համագործակցությունը: Մարդն
ազատ է ընդունել կամ մերժել փրկությունը: Բոլոր մարդիկ, ովքեր
ընդունում են ավետարանը, կփրկվեն: Մեթոդիզմը նախատեսում է
փրկության հնարավորություն բոլորի՛ համար: Կալվինիստներն ավելի
չոր են՝ կփրկվեն միայն նրանք, ովքեր ընտրյալ են Աստծո կողմից:
Մնացյալը՝ թեկուզ պատռվեն: Կալվինիզմի 5 կետերից մեկն է՝
«սահմանափակ փրկությունը», այսինքն՝ ոչ բոլորն են փրկվելու:
Անկեղծ ասած գնալով ես հակվում եմ Կալվինականությանը:
Ոմանք ուղղակի չեն կարող փրկվել՝ ինչքան էլ զղջան, բարի
գործեր անեն ու առավել ևս եկեղեցի կառուցեն՝ ինչպես ձեզ մոտ:
248
Հուսով եմ, ներքևում նստած ապուշները չեն արդարացվելու, իսկ
ինչ վերաբերվում է ինձ… ես ավելի շատ ուզում եմ լինել այնտեղ,
որտեղ չեն լինի նրանք:

Դալլաս, 1999 թվական, 19-րդ հարկ:

Հ.Գ.

Այդ օրը երեկոյան ես գնացի Դալլասի շատ փափուկ բարերից


մեկը՝ N Field և Main փողոցների խաչմերուկում գտնվող՝ LongDrink-
ը։ Կանաչ ու կապույտ լույսերի գերակայությամբ սրահ էր, որտեղ
երկար սեղան էր, իսկ սեղանի եզրով շարված էին կլոր, բարձր
աթոռները։
Բարը լի էր։ Ես էլ լիացրի հավելյալ։ Բարմենի հետևի էկրանին
Sharp հեռուստացույց էր, որով ցուցադրվում էր Աթլանթա Ֆալքոնս-
Դենվեր Բրոնքոս թիմերի ամերիկյան ֆուտբոլի հանդիպումը։
- Լցրո՛ւ՝ բացի վիսկիից, արաղից, գարեջրից և կոկտեյլներից
մի բան։
Բարմենը պտտվեց դեպի տարատեսակ խմիչքներով լի
պահարանը, ընտրեց մի շիշ, ու լցրեց մի խմիչք, որը վիսկի չէր,
արաղ չէր, գարեջուր չէր և հրավիրեց խմելու։
Նայեցի կողքերս։ Բոլորն էլ հարբած էին, բայց ոչ մեկ ավե-
լորդություններ թույլ չէր տալիս։ Խմած էին ու հանգիստ զրուցում
էին։
Բարում նվագում էին ռոք, իսկ երգիչը սևամորթ էր։ Նման բան
աշխարհում չկա՛։ Սևամորթները ռոք չե՛ն երգում։ Ջազզ ու հազար
ու մի այլ բանի մեջ տաղանդ են, բայց ռոք չե՛ն երգում։ Իսկ այստեղ
սևամորթը ռոք էր երգում։ Սա առաջին նախանշանն էր, որ մի բան
այն չէ։
Դատարկեցի բաժակը ու կտտոցով դրեցի տախտակին։
- Կրկնի՛ր խնդրում եմ,- ձեռքով արեցի բարմենին:
Կողքիս նստած մոտ 54 տարեկան տղամարդը, որ վիսկի էր
խմում՝ թեքվեց ինձ ու սիգարետը քաշեց:
249
Տղամարդը կիսասպիտակած մազեր ուներ: Նրա աչքերը բաց
կապույտ էին, իսկ դեմքը բավական կոշտ էր: Կապույտ վան-
դակներով վերնաշապիկի թևքերը քշտած նստած էր՝ աջ ձեռքին
արծաթագույն ժամացույց՝ Hamilton ֆիրմայի:
- Հը՞, ա՛յ ջահել, կյանքը ծա՞նր է,- անակնկալ, բայց երբեք ու
երբեք ոչ հեգնանքով կամ անարգանքով խոսեց տղամարդը:
Նա վառեց բաժակի միջի վիսկին ու խմեց:
Ես աչքերս չռեցի ու երրորդ բաժակը կոնծեցի:
- Այս գրողի տարած երկիրը ես եմ սարքել՝ իմ պատկերով ու
նմանությամբ,- ատամների տակից դուրս թողեց անծանոթը ու
ճտճտացրեց հաստ տրամագիծ ունեցող մատները:
Ես շարունակում էի ապշած նայել: Երեք բաժակն ի՞նչ էր, որ
էսքան խառնեի իրար ամեն ինչ:
- Ես քեզնի՛ց եմ խոսում: Ոչ թե նրանից: Նրանից երբեք չենք
խոսելու: Միմիայն քեզնի՛ց: Դու մեզ հե՞տ ես հիմա, թե՞ չէ,- վստահ
հարցրեց անծանոթը, նույնքան վստահ պատասխանի ակնկա-
լիքով՝ կանգնելով:
Նրա ձեռքում չգիտես որտեղից հայտնվեց վիսկիով լի մեկ այլ
բաժակ: Վստահ եմ՝ բարմենը չէր մոտեցել:
- Բռնի՛ր,- կտրուկ ասաց անծանոթը ու հաստ ապակուց բա-
ժակը նետեց վրաս: Հազիվ հասցրի խույս տալ, թեև ռեակցիաս
թուլացել էր խմիչքից:
- Ի՞նչ ես անում,- զարմացած հարցրի:
Նա ոչինչ չասաց, ցած թռավ, ձախ ձեռքով խլեց իր աթոռը ու
դրանով հարվածեց ուսիս: Հարվածը շատ ուժեղ էր: Աթոռը
կոտրվեց ու փայտե ոտքերը ցրիվ եկան հատակին: Հարվածի ու-
ժից ընկա գետնին:
- Չէ, սա գժվել է,- մտածեցի ես: Ցնդածի մեկն է, կռվել է
ուզում: Լավ, եղա՛վ:
Աթոռի ոտքերից մեկը վերրցրի ու հարձակվեցի՝ ցլի պես
խոշոր տղամարդու վրա: Մի քանի հարված հասցրի կողքերին, իսկ
նա պաշտպանվելուց հետո գլխով հարվածեց քիթ ու մռութիս:
Ցավից գրեթե ուշաթափվեցի, բայց կարողացա ոտքի մնալ:
250
- Արի՛ այստեղ, ծե՛ր գազազած,- ոռնացի ես ու բռունցքներով
նետվեցի դեպի նա:
- Մի՛ գժվիր, տղա՛,- պատասխանեց 54-ամյան ու նետվեց
ընդառաջ:
Հաջողացրի բռունցքով երկու անգամ հարվածել ծնոտին, որից
հետո ծնկով խփեցի նրա փորին: Անծանոթը բռնեց ոտքս ու ինձ
նետեց բարի սեղանին: Բաժակներն ընկան հատակին ու ցխվեցին:
Ես գլորվեցի սեղանի հետևը, որտեղից բարմենը փախավ հեռու,
իսկ պահարանի օրորվելուց 7 շիշ տարբեր տեսակի խմիչքներ
թափվեցին վրաս:
Քանի որ մաշկիս տարբեր հատվածներ՝ հատկապես դեմքիս,
պատռվել էին, սպիրտից ահավոր մրմռոց զգացի: Մի կերպ սթափ-
վելով ու կոտրված ապակու կտորների տակից դուրս գալով՝ կանգ-
նեցի:
Նա սեղանի այն կողմում հանգիստ կանգնել ու նայում էր ինձ:
Արագ վերցրի Բոմբեյ Սափֆիրի հաստ շիշը և ջարդեցի նրա
գլխին: Գլուխը բռնեց ու մեկ ոտքով ծնկի ընկավ: Ես սեղանի վրա-
յով թռա դեպի նրա կողմը: Չգիտեմ ինչու, բարում բոլորը սկսեցին
իրար ցխել: Աջ ու ձախ թռչում էին աթոռներ, փայտի կտորներ,
շշեր բաժակներ, իսկ այդ ամենին միախառնվել էին շշերից թափ-
ված տարբեր խմիչքների հոտերը: Մարտ՝ անույշ բուրմունքների
ներքո: Խայտառակ աղմուկ և բղավոցներ էր լցվել բարում: Բոլորը
մեծ հաճույքով իրար մռութ էին ջարդում: Ես ու իմ վաղեմի ախո-
յանը մի լավ դնգստեցինք իրար: Վերջում ուղղակի փռել էի գետնին
ու բռունցքներիս շարունակական հարվածներով լղում էի դրան:
Այնքան էներգիա կորցրի, որ իմ հարվածների ուժգնությունը նվա-
զեց ու դարձավ այնքան թույլ, որ նույնիսկ հավին չէին վնասի: Բայց
մինչ թուլանալը հասցրի մահամերձ սարքել ախոյանիս: Ջարդված
դեմքով ու կողերով պառկեցի նրա կողքին ու սկսեցի արագ շունչ
քաշել և հանգստանալ:
Բարում ևս կռիվը դեպի մարումն էր գնում:
- Այո, ինձ թվում է, ես հետ բերեցի քեզ,- արյան միջից շշնջաց
տղամարդը:
251
Արևն Անձրևի տակ
ԱՄՆ-Մեքսիկա սահման: Թեքսաս, Լառեդոյի անցակետ:
Ռիո Գրանդե գետը ամռան սպանիչ տապից նվազել էր ու
կանաչել: Ես՝ Տիխուանայից Գիլերմոյի ու Վաշինգտոնից՝ Կենտրո-
նական հետախուզական վարչության գործակալ Ռիչարդի հետ
նստած էինք 3 Range Rover-ից բաղկացած շարասյան մեքենա-
ներից երկրորդի մեջ… Չէ, մի րոպե: Range Rover-ը ԱՄՆ- Մեք-
սիկա սահմանին հեչ պետքական ու ուտվող բան չի: GMC Yukon,
ահա թե ինչ է պետք: 3 սև GMC Yukon: Իսկական ամերիկյան
հարավի համար:
Խցանում է, Գիլերմոն ու Վարդանը սկսում են նյարդայնանալ
արդեն: Հույս չկա, թե տեղից կշարժվենք: Ռիչարդի հեչ պետքը չի.
ԿՀՎ գործակալը էմոցիոնալ առումով կրթված ու զուսպ տղա է: +42
աստիճան, շոգը խեղդում է, ասֆալտից ու հազարավոր մեքենա-
ներից դուրս եկող ջերմությունը՝ առավել մեծ աստիճանով խփում
են օդին:
Տոթը սեղմում է կոկորդը: Խցանման մեջ գտնվող մարդիկ
ալարկոտ հորանջում են:
Արևային ակնոցները աչքերին, ձյունաճերմակ վերնաշապիկով
Միհրանը գլուխը հետ գցեց մեքենայի կաշվե նստարանի մեջքին.
- Պատանի տարիքում շատ էի սառը կաթ խմում: Շոգի դեմ լավ
էր: Աննորմալի նման կաթ էի խմում… Սառը: Շատ սառը կաթ: Իսկ
ո՞ւր է նա: Ո՞ւր է նա:
Ռիչարդը թարս նայեց Միհրանին: Գիլերմոն՝ հետաքրքրական
հայացք նետեց:
- Շոգից ապուշացել ես, Միհրա՛ն:
Ավտոմեքենաների հսկայական հերթ, ավտոմատավոր ոստի-
կաններ ու խցանում անցակետում:
Մեքսիկացի զինվորականները՝ ամերիկյան Laredo Police
Department-ի ոստիկանների հետ, սկսում են արագ հրամայել մի
կողմ քաշվել մեքենաներին ու ճանապարհ բացել հատուկ հանձ-
նարարությամբ Մեքսիկա մտնող ավտոշարասյանը:
252
Հրմշտոցով, սպառնալիքներով, դժգոհություններով՝ ի վերջո
ճանապարհը բացվում է:
LPD-ի ոստիկանը մոտենում է առաջին մեքենային: Վարորդը
կիսով չափ իջեցնում է լուսամուտը.
- Կարող եք մտնել, միայն շա՛տ արագ, ուղղակի թռե՛ք տեղից:
- Հասկանալի՛ է, ցտեսություն:
Անցակետի ճակատին տպվեց՝ GATEWAY TO MEXICO,
LAREDO գրությունը:
- Սահման, անցակետ, նարկոթրաֆիկ, ինքը: Այս չորսը միա-
սին ու նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին իրենց ուղիղ
ու փոխաբերական իմաստն ունեն…
Խերես կարտելը սպասում է ձեզ, Խերես կարտելը սպասում է
ինձ: Նրանցից կպահանջվի ընդամենը կես վայրկյան ինձ վերաց-
նելու համար՝ եթե մի բան կասկածելի թվաց:
Դեռ սարսափելի շոգ է: Մեքենայի միջի օդորակիչը դիտմամբ
չենք միացնում՝ չեմ կարող ասել, թե ինչու: Միգուցե բենզին ենք
խնայում, կամ միգուցե այսպես ավելի մթնոլորտային է:
Սկզբից պետք է մտնենք Մոնթերեյ, այնուհետև այլ մեքենայով
շարունակենք Դուռանգո՝ Խերես կարտելի միջնաբերդերից մեկը:
Խերեսը Մեքսիկայի, իսկ որոշ գնահատականներով՝ աշխարհի
ամենազորեղ հանցավոր սինդիկատն է: Սա պետություն է պե-
տության մեջ, ու մեծ հարց է, թե ինչու մեքսիկական պետությունը
չի կարողանում պայքարել նրանց դեմ: Չի կարողանո՛ւմ, չի կա-
րողանո՛ւմ:
Արդեն չորրորդ անգամն եմ հյուրընկալվելու Էռնեստո Անխել
Հերնանդեսին, բայց առաջին անգամ որպես ԿՀՎ ու ՀԴԲ-ի գոր-
ծակալ: Փաստացի գործակալ եմ, չնայած ինձ այդպիսին չեմ
համարում: Երբեք չէի պատկերացնի, որ հատուկ ծառայու-
թյունների աքցանի տակ եմ հայտնվելու: Տեսնենք սրա տակից ոնց
ենք դուրս գալու: Բա՛րդ է իհարկե:
Հերնանդեսի մականունը Էլ Շենոսիդո էր: Ձեզ թվո՞ւմ է, թե
կռահեցիք՝ ինչո՞ւ էր ստացել այդպիսի մականուն: Երբե՛ք չեք
կարող կռահել:
253
Մոնթերեյը հսկա քաղաք է, մանավանդ կենտրոնում՝ չես ասի,
որ Մեքսիկայում ես, իսկ Մոնթերեյից դուրս տիրում է անիշխա-
նություն, կոկաին, անկանոն զինված խմբավորումներ ու Խերես:
Այստեղ մեկ օր մնացինք ինչ-որ կիսագաղտնի հյուրանոցում, թար-
մացանք, հանգստացանք, փոխեցինք մեքենան Ford Expedition-ի ու
շարունակեցինք: Մեքենայի կամ մեզ վրա որևէ ձայնագրող սարք
չկար: Կարտելներում վաղուց գիտեն դրանց հետ ոնց պայքարեն,
իսկ մեզ ավելորդ վտանգի մեջ մտնել պետք չի:
Սալտիլլո, Պառաս դե լա Ֆուենտե, Տոռռեոն, Դուռանգո: Մեզ-
նից 7 ու կես ժամ պահանջվեց հասնելու համար այստեղ: Մի հար-
կանի տափակ քաղաք է Դուռանգոն, և զբոսաշրջիկներին խոր-
հուրդ չեմ տա գալ այստեղ, նրանց համար նայելու բան չկա: Եթե
դուք նկատեցիք, ես ասացի՝ նրա՛նց համար: Անխել Հերնանդեսը
շքեղ առանձնատուն ունի, իր սեփական բանակի կողմից հսկվող:
Բայց այս անգամ որոշեց ինձ դիմավորել քաղաքի հարավ-
արևմուտքում գտնվող Դիվիզիոն Դուռանգո փողոցի վրա՝ կապույտ
գույնի պատերով մի համեստ տանը:
Մեքենայի դիմացը՝ Մոնթերեյում մեզ միացած ՀԴԲ-ից Ջեյ-
սոնն էր, հետևում՝ ես, ԿՀՎ-ից Ռիչարդը, Մեքսիկայի ոստիկանու-
թյան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչու-
թյան պետը, իսկ ղեկին՝ Մեքսիկական արտաքին հետախուզու-
թյունից Միգել Լինդեմանը: Միգելը գերմանական արմատներ
ուներ: Ըստ իր վարկածի՝ «Կոռոնա» հայտնի գարեջուրը իր պա-
պերից մեկի տեխնոլոգիայով է պատրաստվել: Միայն ես էի
հավատում այդ վարկածին:
- Տղե՛րք, հասանք, իջե՛ք հանգիստ:
Դրսում արդեն մեզ սպասում էին գլխակերները: Մենք կամաց
մոտեցանք նրանց ու փոխադարձ բարևեցինք: Նրանք ներս հրա-
վիրեցին մեզ, իհարկե մանրամասն զննելուց հետո:
Ներսում միանգամից տեղեկացրին, որ միայն ինձ է թույլա-
տրված հանդիպել Անխել Հերնանդեսի հետ: Իհարկե, Էլ Շենո-
սիդոն այս տանը չէ: Միայն միամիտները կարող էին հավատալ, որ

254
ահա սենյակից դուրս կգա Անխելը, ուրախ կողջունի ու մենք հա-
վեսով թեքիլա կխմենք:
- Տղե՛րք մենք այլ կերպ էինք պայմանավորվել,- փորձեց
համոզել Ռիչարդը:
- Ո՞վ է ձեզ հետ պայմանավորվել:
- Ինչպե՞ս թե ով,- վրա բերեց Ջեյսոնը:
- Վերջացրե՛ք թատրոնը: Միհրա՛ն, հետևիր մեզ, մնացածդ ուր
կուզեք գնացեք, կամ մնացեք այստեղ,- կտրուկ պատասխանեց
գլխակերներից սափրագլուխը:
Ճիշտ արեց, ամեն ինչ հենց սկզբից էլ պարզ էր, ի՞նչ կարիք
կար անիմաստ երկխոսելու կամ մեզ տխմարների տեղ դնելու:
Միգելը այնքան էլ չզարմացավ, ի վերջո, տեղացի էր ու կար-
տելի անվտանգության կանոններին գրեթե ներսից գիտեր: Ես
նույնպես չզարմացա:
- Գնացի՛նք,- ասացի ես ու ցտեսություն նետեցի տղերքին:
Իմ աչքերը կապեցին ու մոտ 11 րոպե վարելուց հետո հացրին մի
լքված տան մոտ՝ խիտ բնակեցված թաղամասում: Այնտեղ մեքենան
փոխեցինք և այլ մեքենայով վարեցինք ևս մոտ 22 րոպե: Այդ ըն-
թացքում բոլորս էլ լուռ էինք մեքենայում: Հերնանդեսին վերջին անգամ
7 ամիս առաջ էի տեսել՝ Տիխուանայում: Փոխվել է երևի քոթոթը:
Վերջապես հասանք մի նոսր բնակեցված փողոց՝ քաղաքի
ծայրամա՞սն էր, թե՞ կենտրոնական մի տեղ՝ չեմ կարող ասել,
որովհետև Դուռանգոյի կենտրոնը ծայրամասերից ոչ մի բանով չի
տարբերվում:
Գլխակերների ուղեկցությամբ մտանք միանգամից տան բան-
կը: Ծառերի տակ սեղան և աթոռներ կային դրված, որոնցից մեկին
հանգիստ նստած էր Էռնեստո Անխել Հերնանդեսը՝ ձեռքերը
սեղանին դրված ու արմունկներին հենված: Նա նայում էր սեղանին
և ինձ չտեսավ, բայց, իհարկե, զգաց, որ ես եմ կանգնած: Գլխա-
կերները հեռացան ու մեզ մենակ թողեցին: Ես մոտեցա Հերնան-
դեսին: Նա վեր կացավ՝ առանց հայացքը սեղանից կտրելու: Երբ
նրանից երեք մետրի վրա էի՝ նայեց ինձ, ժպտաց ու առաջ եկավ,
մենք գրկախառնվեցինք:
255
- Ինչպե՞ս ես, հոգևո՛ր բարեկամ,- թևերիցս բռնած հարցրեց նա:
- Լավ եմ, Անխել, շատ լավ, իսկ դու ինչպե՞ս ես:
- Բավական լա՛վ, եթե ընդհանրապես կարող եմ այդքան լավ
լինել: Լա՞վ հասար:
- Հա, իհարկե, ամեն ինչ շատ փափուկ, շոգ, խիտ, ու ան-
վտանգ:
Մենք ծիծաղեցինք, ու նա ինձ ընկերաբար ձեռքով հրավիրեց
նստել:
Սեղանին թեյ էր դրված և կրեմով թխվածքներ:
- Քո խելքը գնում է կրեմով թխվածքների համար, չէ՞,- հարց-
րեց Անխելն ինձ:
- Հա, շատ եմ սիրում, ոնց որ 7 տարեկան երեխա լինեմ:
- Իսկ թեյը քո ուզածից է չէ՞:
Մոտեցրի քիթս բաժակին ու բուրմունքն առնելով՝ գլխով արե-
ցի: Վերցրի պատառաքաղը ու սկսեցի թեյի խոտը հատակից դան-
դաղ դուրս հանել ու դնել ափսեին:
Անխելը հետևում էր ինձ: Իսկ ինչպիսի՞ն էր նա: Մուգ, կողք
սանրած մազերով էր, որոնք սև չէին, մի փոքր բորդո էին: Միջա-
հասակ ու ամրակազմ էր: Հագել էր սև, կարճ թևերով վերնա-
շապիկ, և պարանոցին գցել էր ոսկե գեղեցիկ շղթա: Այսքանը նրա
արտաքինի մասին, որը ձեզ լիուլի բավական է:
Նախկինում նրան միշտ երկարաթև շապիկներով կամ բաճ-
կոնով էի տեսել, առաջին անգամն էի բաց թևերով տեսնում: Իսկ
ի՞նչն է այստեղ՝ այդպես հատուկ նշելու ենթակա: Կարևորը հենց
թևերն էին, որոնց մասին կասեմ ավելի ուշ:
- Ի՞նչ կա մեր կողմերում:
- Ոչ մի բան էլ չկա, դու ամեն ինչ գիտես:
Նա մեկ կում արեց թեյից:
- Ուզածներն ի՞նչ է: Կոնկրետ:
- Ներսից ուզում են տեսնել, հասկանալ, որ ավելի արդյունա-
վետ պայքարեն:
- Շատ անհետաքրքիր մարդիկ դուրս եկան: Մի լրագրողն ի՞նչ
էր՝ չուղարկեցին հարցազրույց տայի:
256
- Անխել, կներես, բայց չափն անցել եք արդեն: 8 տոննա
կոկաին միայն անցած չորս ամսում ես իրացրել:
- Չկա՛ էդպիսի բան՝ հեքիաթնե՛ր են: Ես բավարար միջոցներ
ունեմ ու արդեն այլ տեղեր եմ ներդրումներ անում՝ համարյա
օրինական բզինեսմեն եմ դառել: Կոկաինի բիզնեսը ավելի շուտ
ավանդույթի պես՝ իներցիայով շարունակում ենք: Ի դեպ, ես քեզ
համար ընկերականով հանձնարարություն ունեմ:
- Լավ դե: Ես ոչ մի բանի հավես չունեմ:
- 4 բեռնատար կոկաինը փտում է, խնդրում եմ ներմուծես
Ամերիկա:
Ես չպատկերացրի, թե ոնց էի ԿՀՎ գործակալից դառնալու
Խերեսի գործակալ ու 4 բեռնատար կոկաին ներմուծելու ԱՄՆ:
Մենք երկար նայեցինք իրար:
- Կներմուծե՛մ: Հետաքրքիր զբաղմունք կլինի, թքա՛ծ ամեն
ինչի վրա էլ:
- Մենք իրար կես խոսքից հասկանում ենք՝ քեզ նույնիսկ համո-
զելու կարիք չեղավ: Տղերքին կխնդրեմ կազմակերպել, երկու օր
ինձ հյուր կմնաս, այդ ընթացքում քեզ կներկայացնեմ ծրագիրը,
եթե ավելացնելու կամ փոխելու բան ունենաս՝ կասես:
- Տեսնենք՝ ինչ ծրագիր է: Կանե՛նք, վստահ եղիր: Երեխաներդ
ինչպե՞ս են, մեծանո՞ւմ են:
- Հա, մեծը, դե գիտես, 9 տարեկան է, փոքրը 7, իսկ ամենա-
փոքրը 4,5, շուտով էլ ավելի փոքրը կլինի:
- Հա՞: Ընտի՛ր է՝ շատ երեխաներ ունենալը ճիշտ որոշում է:
Բայց մի հարց տամ, ի՞նչի չես ամուսնանում այդ կնոջ հետ:
- Չեմ ուզում: Նա շատ բարի է, շատ խելացի, գեղեցիկ: Եթե
ուրիշ մեկը լինեի՝ միանգամից կամուսնանայի, բայց ոչ ես: Ես
սարսափում եմ այն մտքից, որ կարող է ամուսնանամ մեկի հետ, ով
սատանայի նման հոգուս չի դիպչել, ով միայն ինձ դուր է գալիս
որպես կին և ոչ ավելին: Նա պետք է լինի ինձ համար ոգեշնչման
աղբյուր և հուզի բաբախումներով: Արդեն 6 մետրից նրա
ներկայությունը պիտի վառ զգամ՝ նույնիսկ փակ աչքերով ու դեմքս
պիտի ջերմանա, երբ նա է մոտենում:
257
Միհրա՛ն, ես միշտ սիրում եմ այն՝ ինչը քչերն են սիրում: Այն
կինը, որն ինձնից երեխաներ է ունեցել, շատ գեղեցիկ է: Նրան
սիրահարվել են տասնյակ տղամարդիկ: Բայց՝ ես ո՛չ: Իսկ նրանց
ում ես եմ սիրել, գրեթե Ոչ ոք չի սիրել: Ոչ թե նրա համար, որ
բավարար գեղեցիկ չեն եղել, այլ որովհետև ամեն մեկը չի կարող
զգալ այն ներքին հմայքը, որ կար այդ աղջիկների մեջ: Նրանք
ստեղծված են եղել միայն ինձ համար ու միայն ինձ հասու:
Նույնը վերաբերում է ոչ միայն աղջիկներին: Ավտոմեքենանե-
րից սիրում եմ շվեդական Saab-ը: Էլ ո՞վ է սիրում այդ մեքենան՝ ոչ
ո՛ք: Իսկ Saab-ից ավելի առանձնահատուկ մեքենա ո՞րտեղ կա:
Չկա: Գնա հասիր մինչև «Ձիու գլուխ» միգամածություն՝ չկա: Ասեմ
ավելին, ֆուտբոլային ակումբներից երկրպագում եմ նրանց, որոնք
քիչ համակիրներ ունեն, և գրեթե միշտ ավելի թույլ են: Ավելի թույլ
են, բայց ոչ բացարձակ թույլ և ունակ են դաշույնով դավադիր ու
անակնկալ հարված հասցնել:
Ցանկացած բան, որ դառնում է սիրելի շատերի համար՝ կորց-
նում է հրապույրն ինձ համար:
Ես խոսեցի ֆուտբոլից և հիշեցի 1988 թվականի Եվրոն`
Արևմտյան Գերմանիայում: Եզրափակիչ խաղում հոլանդացիները
հաղթեցին ԽՍՀՄ-ին 2-0 հաշվով և դարձան Եվրոպայի չեմպիոն:
Հիշում եմ Մարկո վան Բաստենի սուր անկյան տակ գոլը, որ խփեց
հարձակվողը` առանց փոխանցումը կասեցնելու: Ռուդ Գուլիտ,
Ֆրանկ Ռայկարդ, Վան Բրուքելեն, Էրվին Քուման, Վանենբուրգ…
այսօրվա պես հիշում եմ այդ հրաշալի կազմը: Եվ որքան ուրախ էի
ես, որ հաղթեցին հե՛նց ԽՍՀՄ-ին: Իսկ ԽՍՀՄ-ից միայն մեկ բան
էի սպասում՝ որ նրա կազմում խաղար գոնե մեկ հայ ֆուտբոլիստ:
Այդ հաղթանակից հետո ես սիրահարվեցի Հոլանդիային ու գրել եմ
իմ առաջին ու վերջին բանաստեղծությունը, որի վերնագիրն է՝
«Կոչեք ինձ հոլանդացի», հապա մի լսիր.

Կոչեք ինձ հոլանդացի

Թուխ են մազերս, բայց կոչե՛ք ինձ հոլանդացի,


Որովհետև սիրում եմ ես` դաշտերը հարթ ու կակաչներով լեցուն:
258
Այցելում են ինձ տեսիլքներ Թռչող Հոլանդացու,
Ու գլխիս դրած թագը Վիլհելմ Օրանացու՝
Ծովային փա՛ռքն եմ հիշում` Մե՛ծ Նիդերլանդների:
Կարմիր կակաչներ՝ կանաչ դաշտերում:
Կարմիր կակաչներ... կարմիր կակաչներ...

Հերնանդեսն ավարտեց բանաստեղծությունը և տխուր նայեց


այգուն:
Ես փորձեցի իմ գնահատականը տալ, բայց նա արգելեց:
- Մի՛ ասա ոչինչ, սիրելի Միհրան, ես գիտեմ, որ այս բանաս-
տեղծությունը որևէ արժեք չունի, սակայն ինձ համար թանկ է:
Միայն մի աղջիկ է բարձր գնահատել այն՝ Լետիցիան: Իսկ մնա-
ցածը ծիծաղել են վրաս:
Հերնանդեսը խնդաց, հետո մատով տրորելով սեղանը՝ մտա-
հոգ շարունակեց.
- 88-ի ամռանը ես վայելում էի ֆուտբոլը, և ամենևին չգիտեի
թե կյանքն ինձ ուր է տանելու: Ի՜նչ լավ էր այդ ամառը:
Այդ հունիսի 25-ը վերջին օրն էր։ Հաջորդ առավոտ ես զարթ-
նեցի ահռելի կարոտից, շունչս սկսեց կտրվել։ Ո՜նց էր սպանում
կարոտը այդ առավոտ… Բառի բուն իմաստով դուրս թռա տնից։
Ուզում էի տեսնել նրան։ Հուզմունքս հազիվ զսպելով՝ մոտեցա։
Նա փոխվել էր… Ես անակնկալի եկա։
- Ընդամենը մեկ գիշերո՞ւմ,- հարցրի ինքս ինձ։
Ընդամենը մեկ գիշերում…
Ընդամենը մեկ գիշերում ես վարակվեցի անասելի կարոտով,
իսկ նա հասցրեց փոխվել։

***
-Իմ հարազատները չզսպեցին ինձ: Չվերադարձրին ճիշտ
ուղի: Ալարեցին: Իսկ եթե ինձ կարգի հրավիրեին՝ ես մարդկանց
դժբախտություն չէի պատճառի: Չարը մարդու մեջ չի անցնում՝
հենց հարազատների թողտվության պատճառով:

259
Մեծ հանցագործների հարազատներին ևս պետք է պատժել,
որովհետև նրանք ունեն ամենամեծ լծակը՝ այդ հանցագործին
կանգնեցնելու, բայց չեն անում, հետևաբար՝ հանցակից են:
Նորից թեյ կուզե՞ս:
- Չէ, հերիք է թեյը, մի փոքր զբոսնենք այգում, հետո հաց տուր
ուտեմ, սոված եմ: Հաց տալո՞ւ ես չէ,- հարցրի Հերնանդեսին:
- Կտամ, ոնց չեմ, տա, հացը արդեն պատրաստ է: Տիկին Ռո-
սարիան ամեն ինչ սարքել է՝ ըստ պատշաճի, կամ հավուր պատ-
շաճի, բայց մի կես ժամ զբոսնենք:
Մենք վեր կացանք ու թեթև քայլեցինք ծառերի տակի
կածաններով: Էլ Շենոսիդոյի այգին շատ մեծ էր՝ սաղարթախիտ
ծառերով, որոնց տակ երբեմն նստարաններ էին դրված, իսկ ճա-
նապարհների եզրերին լուսավորություն կար՝ գիշերը լուսավորելու
և քայլողների ոտքի տակը ցույց տալու համար:
Այգին խնամված չէր: Անխելը չէր սիրում շատ խնամված այ-
գին: Ինչ-որ կիսավայրի բան էր ուզում, որտեղ հյութը քամված չէր:
- Ասա՛ ինձ, տարեկան մի քանի հարյուր զոհը ճի՞շտ է:
- Այո՛, ճի՛շտ է: Դա առանց թաքցնելու կարող եմ ասել:
- Կին, տղամարդ, տարբեր տարիքի, ճի՞շտ է:
- Երիցս ճի՛շտ է:
- Ինչո՞ւ: Դու դա արդա՞ր ես համարում:
- Միանշանա՛կ արդար է: Մարդիկ ոչնչություն են: Նրանք
փոքրիկ սրիկաներ են, ճղճիմ հոգիներով ու արժեքներով: Ասա՛
ինձ` ինչ տարբերություն այդ մարդիկ կապրեի՞ն, թե՞ ոչ: Հա,
իհարկե, նրանք աշխատում են ինչ-որ տեղ, ինչ-որ բարիք են
ստեղծում, բայց եթե նրանք չաշխատեն, արդյոք չե՞ն ունենա փո-
խարինողներ: Իհարկե, կունենան: Ես կսպանեմ 140 հոգու, իսկ
նրանց տեղին հավակնող ևս 1,400,000 հոգի կա: Ես հո՞ լուրջ
գիտնականի չեմ սպանում՝ որին չես կարող այլևս փոխարինել:
Ասեմ ավելին՝ նրանցից շատերը հանցագործներ են, որ մակա-
բույծի նման նստած են հասարակության վզին: Ի՞նչ կկորցներ
աշխարհը նրանց բացակայությունից:

260
- Ես չեմ հասկանում քեզ Անխել, ինչպես կարելի է այսքան
հեշտ խոսել մարդկանց կյանքերի մասին: Նրանք հարազատներ
ունեն, երեխաներ, ծնողներ:
- Դա կապ չունի, արդեն ասացի: Տես օրինակ, ես քեզ երբեք
չէի սպանի, որովհետև դու արժեքավոր մարդ ես՝ առաջին հերթին
քո հոգևոր-արժեհամակարգային որակներով: Եթե դու ոչինչ էլ
չանես, այլ միայն տանը նստես կամ թափառես փողոցներում,
ապա, միևնույն է, քեզ չի կարելի սպանել՝ առանց այդ էլ աշխար-
հում քիչ են որակյալ գծեր ունեցող մարդիկ: Դու կարևոր հար-
ցերում չես խաբում, քեզ հետ զրուցելիս ես չեմ լարվում՝ փորձելով
հասկանալ, թե որտեղ իմ նկատմամբ անազնիվ կլինես: Կուրորեն
կարող եմ վստահել: Դե հիմա ասա՛ քա՞նի հոգու կարող եմ աչքերս
փակ վստահել: Այդ ամենից հետո, արդյոք տմարդ չե՞մ լինի, եթե
քեզ էլ ՍՊԱՆԵՄ: Իսկ նրանք այդպիսին չեն: Նրանց ձեռքը
ատրճանակ տուր և քո գլխի համար 9,000 դոլլարի պարգևավճար՝
առանց աչք թարթելու քեզ կգնդակահարեն: Նրանցից լիքն է ամեն
մայթի անկյունում:
Ի դեպ, հայերենում «դոլլար» բառը քա՞նի լ-ով է գրվում:
- Դպրոցում մեզ սովորեցրել են, որ մեկ լ-ով:
- Ինչո՞ւ:
- Մի հայոց լեզվի մասնագետ՝ քիթը փորելիս այդպես է որոշել:
- Ուրեմն պատասխանի՛ր, եթե այդ հայոց լեզվի մասնագետին
կախել տամ, հայերենը կտուժի՞: Որտեղի՞ց է այդ տկարամիտը
հորինել, որ դոլլարը մեկ լ-ով պետք է գրվի, չէ՞ որ անգլերենում
երկու լ- ով է գրվում: Եվ դեռ ոչ մեկ չի վիճարկել դոլլարի մեկ լ-ով
գրվելու խելապակաս որոշումը:
- Մարդիկ գտնում են, որ դա անկարևոր հարց է:
- Դո՞ւ էլ ես այդպես կարծում. Միրո՛:
- Անշուշտ, ո՛չ: Ինձ հետաքրքրում է այդ խնդիրը ու գտնում եմ,
որ մարդկանց մեծ մասին էլ պետք է հետաքրքրի: Չի կարելի հան-
դուրժել սխալ որոշումները, թեկուզ ուղղագրության մեջ:
- Ա՛յ սրա համար եմ ես քեզ սիրում եղբայր, քանի ես կամ՝ քո
գլխից մեկ մազ էլ չի պակասելու: Քեզ չի կարելի ՍՊԱՆԵԼ, դա
261
կպատժվի ոչ թե քրեական օրենսգրքին համապատասխան այլ
Աստվածային արժեքներին համապատասխան: Ես չեմ վախենում
մարդու կողմից գրված օրենքով պատժվելուց, ես վախենում եմ
տիեզերական օրենքներից:
Ես տեսել եմ բազմաթիվ մարդկանց, որ աղաչել են խնայել
իրենց: Այդ մարդիկ ծնկաչոք ողբացել են ներել իրենց, տալ ևս մեկ
շանս, նրանք երդվել են ամեն ինչով, պատրաստ են եղել դառնալ իմ
ստրուկը, աղերսել են փրկել իրենց, բայց… հերիք էր ես նրանց բաց
թողնեի, հերիք էր, որ նեղ դրությունից դուրս գային ու մոռանում էին
ամեն ինչ, շարունակում էին իմ դեմ գործել, իմ հետևից զրպարտել,
թույն ու մաղձ թափել իմ ուղղությամբ: Նույնիսկ եղել է դեպք, երբ
մեկի գլխին երեք անգամ ատրճանակ եմ պահել, երեք անգամ այդ
մարդը աղաչել է ներել իրեն, ու երեք անգամ ես իրեն բաց եմ թողել,
բայց երեք անգամից հետո էլ նա նորից շարունակել է հարվածել
ինձ: Մարդիկ այդպիսին են՝ նեղ դրության մեջ դիր, ու նրանք
ողբալով կպաղատեն օգնել իրենց, բայց հետո անմիջապես
կմոռանան ու կշարունակեն քեզ հայհոյել ուրիշների մոտ: Քեզ
կհայհոյեն իրենց նման ստորների մոտ, ու այդ ստորները ոչ թե
ուշադրություն կդարձնեն քեզ հայհոյողների վրա, այլ հենց քեզ վրա:
Նրանք երբեք իրենց հարց չեն տա՝ քեզ հայհոյողի էության մասին:
Այսքանից հետո ես ինձ իրավունք եմ վերապահում լինել կա-
տարյալ դաժան բոլորի նկատմամբ, ես շատերին եմ խղճացել ու
փոխարենը ստացել անգութ վերաբերմունք:
Էռնեստո Հերնանդեսը մոտեցավ և մի ծառի բնից քաշեց հա-
նեց կապույտ պոչով դանակը, հետո գետնից բարձրացրեց մի
հաստ ճյուղի կարճ կտոր ու սկսեց սրել այն:
- Ես բիզ եմ սարքում: Մանուկ հասակում շատ էինք խաղում
երեխաներով՝ առվի ափերի կիսաչոր ցեխերի վրա: Ունեինք հաստ
բզեր և բարակներ: Ամեն մեկն իր նշանակությունն ուներ:
Հերնանդեսը պատմում էր ու շարունակում մանկական խան-
դավառությամբ սրել ճյուղը.
- Ամեն մեկը կոնկրետ դեպքի համար էինք օգտագործում՝
հաստով միանգամից կարող էիր տապալել մի քանի բզեր և դրանք
262
քոնն էին, այդ իսկ պատճառով հաստերը չափազանց թանկ էին
գնահատվում: Իսկ բարակներով՝ գուցե ավելի հաճելի էր խաղալը
ու նախապատրաստական աշխատանքներ տանելը:
- Ուրեմն, բիզ Մեքսիկայո՞ւմ էլ են խաղում: Ես գիտեի միայն
Հայաստանում ենք խաղացել:
- Ինձ թվում է, ավելի ճիշտ վստահ եմ, որ բիզ ամբողջ աշ-
խարհում էլ խաղում են, ուղղակի հայերին ավելի հոգեհարազատ է:
Հերնանդեսը սրեց վերջացրեց փայտը, նայեց դրան, ժպտաց:
- Մենք դրան կոպալ ենք ասում,- հուշեցի ես:
- Այո, կոպալ,- ուրախացած արձագանքեց Հերնանդեսը ու
վարպետորեն խփեց խոնավ հողի մեջ,- արի՛ գնանք խորոված
ուտենք՝ մեքսիկական սոուսներով և հալապենյո ծիծակներով:
Այգու սեղանին աղախինները բերեցին շարեցին տարբեր
ուտելիքներ, գինիներ և թեքիլաներ:
- Այսքանը բավական է, սիրելի Էռնեստո, էլ բան պետք չի՝ հա-
զիվ էլ ուտենք:
- Միհրան, պարզվեց,- կծու սոուսը վերցնելով՝ շարունակեց
Հերնանդեսը,- որ պետք է խաբել։ Եվ ինչը առավել վրդովվեցնող է,
պարզվեց, որ հենց խաբել էլ պետք է։ Իսկ չափազանց ուշ չպարզվե՞ց:
Ու ես ասացի նրանց՝ այո՛, ես հենց ձեր վրա էլ կսովորեմ խաբել։
Նախ՝ որովհետև խիղճս չի տանջի խաբել նրանց, ովքեր խաբելը
դրական գիծ են համարում և երկրորդ՝ ձեր նման թրծված
խաբեբաների հետ` անազնիվ լինելու ասպարեզում մրցելը՝ շատ
կատարելագործող կլինի։ Կարող է թվալ, որ ձեզ հետ չեմ կարող
մրցել, որովհետև ես նոր եմ սովորում խաբել, իսկ դուք անցել եք ձեր
ծնողների դպրոցը: Բայց դա առաջին հայացքից միայն:
Չկասկածեք, որ ձեզնից առավել խաբեբա կդառնամ, որով-
հետև ես տեսել եմ ազնվությունը։ Ես կմոլորեցնեմ ձեզ շատ հեշտ,
որովհետև գիտեմ, թե ինչ է ճիշտը։ Ամեն անգամ խաբելիս իմ
հոգին կլացի` կարոտելով ազնիվ ժամանակները։ Եթե ես ասում եմ,
որ մարդկանց 90 տոկոսը այդպիսին է, ուրեմն դա նշանակում է, որ
եթե ընտանիքում կա 5 հոգի, ապա վստահաբար 4-ը գցող է, եթե
կայարանում կա 1000 ուղևոր, ապա նվազագույնը 900- ը խաբեբա
263
է, եթե սրճարանում կա 300 հոգի, ապա 100 տոկոս 280-ը վարժ-
ված է խուսանավելու, մոլորեցնելու ու իր բարօրությունը առաջ
տանելու գործում:
Բայց պետք է խաբել, ուրիշ ճանապարհ չկա։ Դա ամենևին էլ
վատ բան չի։ Ինչի՞ կհասնես, եթե լինես ազնիվ: Հարցը այն չէ, որ
դու ազնիվ լինելով փող չես աշխատի։ Հարցն այն է, որ դու ազնիվ
լինելով չես ավարտի կյանքի էս փուլը։ Նրանք բոլորը քեզ
կբողոքեն սառը և կոշտ աշխարհից, անազնիվ մարդկանցից, բայց
հավատա՝ իրենք բոլորը գերագույն հաճույք են ստանում խաբելուց։
Նրանք հպարտանում են իրենց կարողությամբ` մոլորեցնել ուրիշ-
ների։ Դա մի սրբազան որակ է, որով հպարտանում են այդ մար-
դիկ։ Երբ իրենց խաբես, կդառնաս սրիկա, իսկ երբ նրանք քեզ
խաբեն՝ ապա կգիտակցեն, որ առավել են։ Դու հասկանում ես, որ
նրանք քեզ կգովեն` իրենց խաբել կարողանալու համար։ Անգամ
սիրո հարցում մաքուր սերը երբեք չի գնահատվելու։ Դու մաքուր
կսիրես մեկին, իսկ նա կասի, որ կեղծում ես։ Պատճառը գիտե՞ս
որն է: Պատճառն այն է, որ նա վաղուց վարժվում է մտքի ճկունու-
թյան ասպարեզում և չգիտի, որ կարող է հանդիպել անկեղծ
զգացմունք։ Եվ խնդում է քո վրա, երբ սիրո հարցում ճակատային
ուղիով ես գնում։ Իսկ դու հակառակը՝ կարծում ես, թե նա մաքուր
է: Դե եթե հանդիպես մեկին, ով կգնահատի քո մաքրությունը,
ուրեմն երջանիկ ես, իսկ եթե ոչ` ուրեմն մի կերպ տար կյանքը,
գուցե դրանից անդին ուրիշ բաներ էլ կան։
Գիտե՞ս ինչ ասաց Տիխուանայից մի մատուցողուհի,- Մի՛
սիրիր երբեք։ Դու բացահայտեցիր, որ ամուսնությունների 90
տոկոսը սիրո հետ կապ չունի։ Ա՜յ քեզ նորություն։ Իսկ դու սեր էիր
ման գալիս այն ժամանակ, երբ նրանք իրենց ժամանակը ծախսում
էին հաշվարկ անելու վրա։ Նա ծաղրեց քեզ։ Մե՜ծ ողբերգություն։
Ուշ է, բայց ոչ ավելի ուշ։ Նրանք բորենիներն են, իսկ դու
նրանց վրա սովորելու առյուծը։ Առյուծը ինչ-որ ազնվական բան
ունի իր մեջ, որ բորենին չի կարող գիտակցել։ Երբ հայտնվում է
առյուծը, բորենիները քարանում են։ Սակայն, երբ առյուծը հան-
գիստ նստում է ծառի շվաքին, բորենիները լկտիանում են։
264
Բորենուն պետք է պատառոտել։ Ինչ-ինչ, բայց բորենին իր նվաստ
լինելը շատ լավ է գիտակցում։ Բորենին իր նվաստ լինելուց վատ չի
զգում, հետևաբար հանգիստ կարող ես ստորացնել նրան։ Նա
երբեք չի վիրավորվելու քեզնից։ Մտքիցդ հանիր, որ կարող ես
նեղացնել։ Նրանք չգիտեն՝ դա ինչ է։ Մի՛ տես նրանց մեջ առյուծի,
որ սպանում է լոկ պահանջից դրդված։ Նրանք սպանում են` իրենց
անազնիվ էությունը էլ ավելի զարգացնելու համար։
Բոլոր ստոր կենդանիները խմբերով են ապրում, իսկ բարձր-
ները՝ առանձին։ Եթե նույնիսկ խմբերով են, ապա իրենց դիրքն
ունեն խմբում։
Մենք լռեցինք և սկսեցինք ուղղակի ուտել, ամեն մեկս մտա-
ծելով մեզ հուզողի մասին: Թեթև չխկոց և զնգոց էր լսվում ափսե-
ներից՝ մինչ մենք կուտեինք:
- Դե՛, բեր մի կենաց ասեմ,- Հերնանդեսը ընդհատեց լռությունը:
Լցրեցի թեքիլան, ու մենք խփեցինք բաժակները:
- Խմում եմ բացարձակ մտքի կենացը: Ինձ համար նշանակալի
է բացարձակ միտքը ու պիտի կրկնեմ՝ բոլոր մնացածին կարելի է
սպանել:
Անխելը բարձրացրեց ձեռքը ու կուլ տվեց 40 գրամ թեքիլան,
այդ պահին նրա թևի վրա ավելի հստակ կարդացվեց հայերեն
գրված՝ Լույս, Կյանք բառերը: Նույն բառերը կային նաև նրա ձախ
թևին: Ես ապշել էի, երբ առաջին անգամ՝ այսօր մի քանի ժամ
առաջ տեսա դրանք:
Ես էլ խմեցի, հետո վրայից կերա սարսափելի այրող հալապեն-
յոն, դրանից հետո լեզվիս վրա այնպիսի զգացում էր, կարծես
կրակով տաշել եմ: Վրայից արագ կերա փափուկ սթեյքը:
- Անխե՞լ, ո՞րտեղից քեզ հայերեն գրություններ թևերիդ:
Իսկ Էռնեստոն չտարավ չբերեց ու միանգամից շպրտեց դեմ-
քիս,- ես հայ եմ, իրական անունս է Գարեգին Մելքոնյան: Ջերմու-
կից եմ: 11 տարեկանում ինձ որդեգրել են Մեքսիկացի ծնողներս՝
Տիխուանայից Ռոխասները: Լսած կլինես՝ ամենահարուստն են
այնտեղ: Ծնվելուցս մեկ ամիս հետո մանկատանն եմ եղել:
Զարմացա չափազանց:
265
- Մեծ անակնկալ էր ինձ համար: Ո՞նց կարող էիր հայ լինեիր ու
ես չիմանայի, կամ հենց սկզբից չասեիր: Հայերեն գիտե՞ս, խո-
սե՞նք:
- Հայերեն գիտեմ, բայց արդեն երկար ժամանակ չեմ խոսում,
զգում եմ, որ վախենում եմ հայերեն խոսել:
- Վախենալու բան չկա, հիմա կխոսես, որքան կարող ես: Թող
լեզուդ բացվի:
- Չէ լավ, թող մի ուրիշ անգամ: Հայելու առաջ կպարապեմ մի
քիչ՝ նոր:
- Բա չե՞ս ուզում գալ Հայաստան:
- Իմ կարգավիճակի մարդը չի կարող:
- Կկազմակերպեմ, թքա՛ծ: Էստեղից գնամ, ըստ պատշաճի
կանեմ ամեն ինչ, որ հարթ լինի ու անվտանգ:
Հերնանդեսը նայեց մի կողմ:
- Իսկ ինչի՞ ես թևերիդ գրել՝ Լույս, Կյանք: Երկաթագիրով էլ
գրած է: Հասկացող է երևում:
- Գլենդելից մի հայ նկարիչ է արել: Հատուկ կանչել էի
Դուռանգո դրա համար: Քեզ մի բան ասեմ: Մեկը կար, դե գիտես՝
հայուհի էր:
Անխելը լռեց ու նորից նայեց մի կողմ:
- Մի խոսքով...նրա հետ չստացվելուց հետո՝ պարզվեց, որ
շատերի հետ է եղել ու թրև է գալիս ակումբներով՝ թանկ տերերի
գրկներին: Բայց դա ոչինչ, ես պատրաստ էի նրան նույնիսկ
դրանից հետո ընդունել, որովհետև աշխարհում էլ ուրիշը չկար ինձ
համար: 1994 թիվն էր: Պուերտո Վալլարտայի գիշերային ակումբ-
ներից մեկում, տեսա Օրիզաբաս կարտելի տղերքից մեկի հետ:
Մենք 6 հոգով էինք, ուղղակի մտել էինք առաջին պատահած տեղը՝
մի բան խմելու: Պատահական դեմ եկանք Օրիզաբասցիներին: Ոչ
մեկս չուզեցինք բարդացնել իրավիճակը ու հանգիստ շարունա-
կեցինք ամեն մեկս մեր խմելը: Ընթացքում հայացք էինք գցում
իրար վրա՝ անախորժություններից խուսափելու համար:
Դե գիտես նման ակումբներն ինչպիսին են: Հանդարտ երա-
ժշտություն էր գնում: Մի մետիսուհի երգում էր իր համար՝ բլյուզ
266
չէր, ջազզ էլ չէր: Ենթադրում եմ մեքսիկական ազգային երգ էր՝ La
Llorona: Մի խոսքով, հազիվ կես ժամ էինք նստել, երբ նա մի քանի
աղջիկների հետ մտավ և ուրախ բարձրացավ Օրիզաբասի տղերքի
մոտ ու նստեց մեկի գիրկը: Ինձ չէր նկատել իհարկե, եթե նկատեր
կազդվեր, բայց ցույց կտար, թե ոչինչ չի պատահել:
- Նա՛ է, տղերք:
Տղերքը պտտվեցին ու նայեցին նրան՝ Խուլիոյի գրկում:
- Անխե՛լ, մենք պիտի՛ գնանք: Վե՛ր կաց:
- Չէ՛, մնում ենք, բան չկա:
- Հո՞ չես գժվել, բոլորս խմած ենք, մինչև ատամներս զինված,
այնտեղ՝ Օրիզաբասի տղերքն են, իսկ քո վաղեմի սերը նրանցից
մեկի գրկին:
- Թքա՛ծ, կարգին է ամեն ինչ: Ես ինձ տիրապետում եմ:
- Դու ես քեզ տիրապետում, բայց ես ինձ չեմ տիրապետում ար-
դեն, երբ տեսնում եմ, թե նա ինչպես է Խուլիոյի ականջը լպստում:
Եթե 10 վայրկյան էլ մնանք՝ կրակելու եմ:
- Ե՛ս էլ եմ կրակելու,- պաշտպանեց տղերքից մյուսը:
- Հանգի՛ստ նստեք տեղներդ:
- Անխե՛լ, հե՛նց հիմա դուրս ենք գալիս:
- Ձեռքերդ հեռո՛ւ: Պաբլո՛, ծեծկռտո՞ւք ես ուզում, մի՛ կողմ քաշվիր:
Մենք սկսեցինք կռվել, ու տղերքը արդեն զենք էին հանել: Մեր
սեղանի աղմուկը և քաշքշոցը գրավեց ակումբի անվտանգության
աշխատակիցների ու Օրիզաբասցիների ուշադրությունը. նրանք ևս
զենք հանեցին, բայց առայժմ առաջ չեկան: Խուլիոն նույնիսկ հի-
մա՝ շարունակում էր լկստվել նրա հետ: Աղջիկը դեռ չէր տեսել ինձ:
- Անխե՛լ, ես այդ անառակին կփռե՛մ,- պոռթկաց կատաղած
Ռաուլը: Ու ձեռքը տարավ գոտու հետևը դրված Բրաունինգը:
Օրիզաբասցիները իրենց հերթին՝ ատրճանակները պահեցին
մեզ վրա:
- Պահե՛ք զենքերը, շտա՛պ,- հրահանգեցի ես:
Աղջիկը վերջապես նկատեց ինձ ու սկզբում վախեցած երկար
նայեց աչքերիս:
Ի՞նչ ես նայում, ի՞նչ ես զգում:
267
Նա փախցրեց հայացքը ու ցույց տվեց, թե իր համար մեկ է:
Բայց դե պարզ էր, որ մեկ չէր: Այդ ամենը չափազանց ցուցա-
դրական է: Ընդհանրապես ցուցադրական ցանկացած բան միան-
գամից զգացվում է: Demonstration-ցուցադրում: Իհարկե, այս բառը
demon- հրեշի հետ կապ չունի, բայց այնուամենայնիվ, շատ դեպ-
քերում ցուցադրական վարքը հենց հրեշություն է:
Եթե ես իր համար մեկ լինեի, ոչինչ էլ չէր ուզի ցուցադրել: Կամ
ինչ-որ զգացմունքեր ուներ իմ հանդեպ, կամ վրեժ էր ուզում լուծել:
Վրեժ՞: Ինչի՞ համար, ես իրեն ի՞նչ էի արել: Ոչինչ: Սակայն աղջիկ-
ների համար վրեժի պատճառ պետք չէ: Բավական է, որ միակող-
մանի և անհիմն վրեժի ցանկություն լինի: Միգուցե նա մտածում է,
թե Ինչո՞ւ եմ նրան լքել և այլևս չեմ հետաքրքրվում: Նա վստա-
հաբար ուզում է, որ ինքը լինի ուրիշի գրկում, իսկ ես շարունակեմ
նրա ոտքերը գնալ: Իմ ձեռք քաշելը իրենից՝ չափազանց անհար-
մար զգացմունքներ է պատճառում իրեն: Շատ ավելի ուրախ
կլիներ՝ եթե շարունակեի ընկնել հետևից:
- Նրանք մեզ կգնդակահարեն հենց այս սեղանների վրա,
Անխել,- Լուիսը անհանգիստ դիմեց ինձ:
- Ոչ մե՛կ զենք չհանի՛:
Ես նայեցի Խուլիոյին և հայացքով հասկացրի, որ նրա հետ
խնդիր չունեմ: Խուլիոն հասկացավ ու ձեռքով արեց իր տղերքին,
որ պահեն զենքերը:
Օրիզաբասցիներից մի քաչալ իջավ մեզ մոտ՝ ճշտելու խնդիրը:
- Բարև ձեզ: Ի՞նչ-որ խնդիր կա՞ դոն Խուլիոյի հետ՝ դո՛ն
Հերնանդես: Սա չեզոք տարածք է, պիտի որ կարգը գործի,- շատ
քաղաքավարի դիմեց քաչալը:
- Որևէ խնդիր չկա՛, կարգը գործո՛ւմ է: Ուշադրություն մի՛
դարձրեք,- նստած տեղից պատասխանեցի ճաղատին՝ որքան
հնարավոր է վստահեցնելով, որ հեռանա:
- Չե՛նք կարող, ձեր տղան զենք է հանել: Եթե հարց կա՝
հանգիստ հարթենք թող գնա:
- Խնդիրը աղջկա հետ է,- պատասխանեց Ռաուլը,- Խուլիոն
կամ Օրիզաբասը կապ չունի, աղջիկը դոն Հերնանդեսի համար
կարևոր է:
268
- Պարզ է,- պատասխանեց քաչալը ու գնաց խորհրդակցելու
Խուլիոյի հետ:
Խուլիոն, մինչ լսում էր քաչալին՝ հեռվից նայում էր ինձ: Լսեց,
ավարտեց ու դանդաղ իջավ դեպի մեզ:
Ակումբում կապույտ և կանաչ լույսեր էին, մեկ-մեկ էլ կարմիր:
Երգը հանդարտ շարունակվում էր:
- Բարև ձեզդոն Հերնանդես, ինձ ամեն ինչ տեղեկացրին: Ես
աղջկան տալիս եմ քեզ՝ ինչ կուզես արա: Նա ինձ համար կարևո-
րություն չունի, եթե իմանայի, որ քեզ համար կարևոր է, ուրիշին
կկանչեի: Խնդիրը պարզ է:
- Պե՛տք չի աղջիկը, շնորհակալություն, մենք գնում ենք ար-
դեն,- պատասխանեցի ես՝ մի պահ սրտխառնոց ունենալով այդ
խոսակցությունից:
- Ինչպես կուզես: Մնա՛ք բարով: Շնորհակալություն զսպվա-
ծություն համար:
Խուլիոն վերադարձավ, աղջկան թողեց սեղանի մոտ մենակ ու
տղերքով հավաքվեցին գնացին:
Մենք նույնպես հավաքվեցինք: Տղաները վերջին բաժակ ռոմը
խմեցին, ատրճանակները դրեցին գոտկատեղերին, ծածկեցին
կոստյումով, ու մենք բոլորս դուրս եկանք:
Եթե երկու վայրկյան ավել մնայի՝ կմոտենայի աղջկան, իսկ դա
ախմախություն կլիներ:
Նա նայում էր իմ կողմը, ես դա հայելում տեսա:
Իսկ կարող էի ես ուրիշը լինել, դո՛ւ էլ...
Նա մնաց սեղանին նայելով:
- Անխել, ես պիտի խփեի այդ փողոցայինին: Ավելի ճիշտ՝ դու
պիտի՛ խփեիր:
- Նրա մասին չհամարձակվե՛ս վատ արտահայտվել: Ո՛չ մի
դեպքում չեմ կրակի: Թո՛ղ ապրի: Ինչպե՞ս ես պատկերացնում՝ իմ
ձեռքերով կրակեմ իմ հույզերի վրա: Այո, շատերը իմ տեղը
կմտածեին՝ եթե իմը չէ, ուրեմն ոչ մեկինը թող չլինի, բայց ես երբեք
չեմ մտածի նման կերպ: Նույնիսկ հիմա կընդունեմ իրեն, եթե գա,
չնայած որ… չեմ ուզում էդ բառը նրա նկատմամբ օգտագործել: Նա
269
ինձ համար շարունակում է մնալ իր անվանը հավատարիմ, անկախ
ամեն ինչից: Պատրաստ եմ ամուսնանալ նրա հետ ու ոչ մեկ չի
համարձակվի նրա հետևից խոսել:
- Դու ապո՛ւշ ես Անխել: Այդ աղջիկը ոչ միայն մարմնով է
դավաճանել քեզ, այլ նաև հոգով: Ու հենց հոգով դավաճանելն է,
որ քեզ պիտի ստիպեր թքել նրա վրա: Մի՛ եղիր չափից դուրս
մեծահոգի: Միայն իմանաս, թե որքան է զազրախոսել քո մասին…
- Այո, ընդունում եմ՝ հիմար եմ եղել:
- Ո՞րն էր նրա արժանիքը: Ոչի՛նչը: Ո՛չ երգել գիտեր, ո՛չ նվա-
գել, ո՛չ հասկանում էր արվեստից, ո՛չ որևէ գիտությունից: Արժեք-
ները ցածր էին, սովորելու ունակ չէր: Կանցնեին դարեր, իսկ նա
այդպես էլ չէր աճի: Մի՞թե կարելի էր սիրել նման աղջկա: Ի՞նչի
մասին նրա հետ պիտի զրուցեիր: Նա քո էությունը գցելու էր, և դու
կամ խաչի նման պիտի տանեիր կամ բաժանվեիր երկու տարի
անց: Միգուցե հենց դա էլ կանխազգացել էր, որ չէր կարողանալու
բավարարել քո հոգևոր պահանջմունքները և իր արժեքի չափը լավ
իմանալով՝ հեռու էր փախել քեզնից,- ասաց Ռաուլը:
- Ռաո՛ւլ, դու ոչինչ չես հասկանում, մի՛ խոսիր այդպես: Ես
նրան սիրում եմ առանց հիմնավորման՝ անկախ ամեն ինչից:
Գիտեմ, որ այդպես գրեթե չի լինում: Բայց իմ սերը իռացիոնալ է,-
պատասխանեցի ես:
- Միհրան, նրանից մնացին միայն իմ ձեռքերի գրությունները:
Ես կարող էի նրան բարձրացնել ամեն ձևով ու դարձնել
ազնվազարմ տիկին, բայց նա նախընտրեց թեթև կյանքը, երբ
մտքին ու ոգուն պետք չի լինում շատ ծանրաբեռնել: Մենք հա-
մարյա նախճիր էինք սարքելու ակումբում, ու Աստված գիտե՝ ինչով
էր էս ամեն ինչը ավարտվելու:
- Արի խմենք ու կոկաինից խոսենք, դա ավելի հաճելի թեմա է
և ավելի անվտանգ, քան թե աղջիկները:
Հերնանդեսը ձեռքի ափերով սկսեց շոշափել թևերի վրայի
հայերեն գրությունները:
- Ես կպահեմ Ռիչարդին ու Ջեյսոնին ինձ մոտ, իսկ դու 4 բեռ-
նատարը կմտցնես Ամերիկա՝ հենց ուղիղ սահմանով: Երբ որ
270
բեռնատարներն արդեն մեր տղերքի մոտ լինեն, իսկ մեր տղերքը
կկորեն անապատում, այդ ժամանակ Ռիչարդն ու Ջեյսոնը ձեռք-
ձեռքի տված կանցնեն հսկիչ-անցագրային կետը:
- Միամիտ ծրագիր է: Ինչպե՞ս ես կորցնելու 4 հսկա բեռնա-
տարը անապատում:
- Դա թող լինի իմ փոքրիկ գաղտնիքը:
- Դե եթե 75 տոննա կոկաինը փոքր գաղտնիք կարող ես
համարել, ապա թող լինի այդպես:
- Վարորդները չպիտի իմանան, թե ինչ է բեռնատարում: Կճա-
րենք բանից անտեղյակ վարորդների, իսկ բեռնատարները նորը
կգնենք:
- Արդեն տեղեկացրե՞լ ես ԱՄՆ անվտանգության մարմին-
ներին, որ Ռիչադին ու Ջեյսոնին մոտդ ես պահելու:
- Հա տեղեկացրել եմ, դեռ սպասում եմ իրենց «համաձայ-
նությանը»՝ իմ ծրագրին:
- Քո հույսը ո՞րն է, լա՛վ, ասենք կարողացար էդ բեռնատար-
ները մտցնել ԱՄՆ, դրանք հո՞ այծ չեն, որ կորցնես անապատնե-
րում՝ հսկա մեքենաներ են: Ի՞նչ ասեմ, չեմ էլ ուզում կարծել, թե
մտածում ես՝ ԱՄՆ տարածքի ամեն սանտիմետրը արբանյակներից
չի հետևվում:
- Ապրե՛ս, որ այդքան պարզունակի տեղ չես դնում: Ես գիտեմ
ինչ եմ անում: Քեզ խնդրում եմ միայն անել այնպես, ինչպես
ներկայացնում եմ: Թող մտնեն ԱՄՆ տարածք, մնացածի հետ ոչ
մեկդ գործ չունեք:
- Լավ, ոնց կուզես: Իմ անունը բայց, թող ոչ մի տեղ չերևա:
- Չի երևա: Արի գնանք, քեզ իմ տունը ցույց տամ: Թե չէ
միանգամից այգի ես մտել, իսկ ինձ համար հյուրասիրության կա-
նոններից դուրս է՝ մարդուն շեմից ներս չտանելը, եթե եկել է քո
տուն:
Մենք վեր կացանք և ուղղվեցինք դոն Հերնանդեսի տուն:
Տունը նրա կարգավիճակի տեր մարդու համար շատ համեստ
էր՝ համեմատաբար:

271
- Էս իմ տունն է: Ես 4 վիլլա ունեմ, ամեն մեկը մի քանի տաս-
նյակ միլիոն դոլլար արժողությամբ: Այս տունը ուշադրություն չգրա-
վելու համար է, չնայած՝ էլի լավն է: 7 սենյականոց տուն է, մոտ 200
քառակուսի մետր: Էս իմ հյուրասենյակն է, ի դեպ՝ գորգը հայկական
է, իսկ հիմա ավելի հետաքրքիր բան ցույց տամ: Արի՛ հետևիցս:
Ես հետևեցի նրան դեպի տան միջանցքը, որը երեք մետր
լայնությամբ մի փոքր երկար սրահ էր:
- Տեսնո՞ւմ ես պատերի որմնանկարները: Քեզ ոչինչ չի՞ հի-
շեցնում:
- Հայաստանի հետ կապված ես հա՞,- ժպտացի ես ու ձեռքս
դրեցի պատին:
Միջանցքի պատերը երկու կողմից պատված էին ուրարտա-
կան որմնանկարներով՝ ցլերով, առյուծներով, ուրարտական դա-
սական գույների ու զարդանախշերի մեջ: Էրեբունու թանգարանի
պատերի նկարներից էին հիմնականում վերցված ու շատ որակյալ
էին կատարված: Պատերը վերևից լուսավորված էին թույլ լամպե-
րով:
- Հրաշալի՛ է, ինչպե՞ս ես մտածել էսպես զարդարել տունդ:
Գերազանց գաղափար է:
- Գոնե էսպես եմ առնում հայրենիքիս կարոտը: Գիտես, ես
Մեքսիկայից չեմ կարող դուրս գալ: Ո՞չ մի տեղ: Միրո, դու պիտի
ինձ օգնես մի վերջին անգամ:
- Ի՞նչի վերջին:
- Դեռ չեմ ուզում ասել, բայց կիմանաս: Երեքշաբթի պիտի
հանդիպեմ Արտուրոյի հետ, իրենց հողի վրա՝ Զամոռայում: Մինչև
կիրակի դու արդեն պիտի Էլ Պասոյում լինես ու մտնես Նյու
Մեքսիկո: Ես որքան էլ փնտրեցի՝ ոչ մի բարեկամ չգտա Հայաս-
տանում: Այսքանը լիուլի բավարար է: Այսքանը լիուլի բավարար է:
- Դու տարօրինակ բաներ ես ասում, ի՞նչ ես պատրաստվում
անել:
- Բառացիորեն ոչինչ:
- Դոն Հերնանդես՝ ձեզ հեռախոսի մոտ են խնդրում,- կանչեց
աղախինը:
272
Հերնանդեսը քայլեց դեպի հեռախոսը, դրեց ականջին ու
նայեց ինձ, այնուհետև լռեց, ասաց՝ լավ, ու դրեց հեռախոսը:
Հերնանդեսը մոտեցավ ինձ և սկսեց.
- Դու կարծո՞ւմ ես, թե ես դաժա՞ն եմ: Դու չգիտե՛ս, թե ինչ է
դաժանությունը, ինչ է հրեշավոր դաժանությունը։ Ես ընդամենը
մարդկանց եմ սպանում։ Ես նրանց հոգուն ձեռք չեմ տալիս։ Ես
նրանց հոգին չեմ սպանում։ Սպանել մարդու հոգին՝ եթե նույնիսկ
մարմինը չես սպանում, ամենազարհուրելի դաժանությունն է։ Ես
թողնում եմ նրանց հոգին անվնաս։
Նա ձեռքի ափը դրեց ծոծրակիս, մոտեցավ ինձ ու շշուկով
շարունակեց.
- Երբ կախում ես մարդու հոգին՝ ինչպես կկախես ոչխարին
քերթելու համար, այն այլևս փրկություն չունի։ Դանդաղ մաշկում ես
այն, որքան հնարավոր է դանդաղ։ Ոչ ոք սրան չի դիմանում։ Դա
ամենասարսափելի բանն է, որ կարող է տեղի ունենալ։ Նրանք,
ովքեր մաշկում են հոգին՝ դժոխքի շներն են։ Շատ ճերմակ հրեշ-
տակի կերպարանքով են, շատ բարի տեսքով։ Հոգին չես կարող
գնդակահարել, հոգին ուրիշ կերպ են սպանում։
Շատերն են հոգու փրկության կարիք ունենում, ու երբ դու այդ
կարիքն ունենաս, քեզ կարող է փրկել մի սիրող աղջիկ կամ, եթե
նա չկա, ապա հայրդ, իսկ եթե նա էլ չկա, ապա դու դատա-
պարտված ես տառապելու։
Այդ օրը Անխելը պատվիրեց գնել միանգամից 4 բեռնատար՝
Scania մակնիշի: Բեռնատարները Դուռանգոյի արվարձաններից
մեկում գտնվող անգարներում՝ մեկ գիշերվա ընթացքում բարձվե-
ցին 74 տոննա կոկաինով՝ շատ ավելի շատ՝ քան սկզբում պայմա-
նավորվել էին: 1.5 ժամվա ընթացքում, գտնվեցին նաև վարորդներ,
որոնք մարդա 3100 դոլլարի դիմաց, համաձայնվեցին ալյուրը
(նրանց այդպես էին ներկայացրել) հասցնել Նյու Մեքսիկո:
Ուրբաթ՝ վաղ առավոտյան, 4 սպիտակ բեռնատարները, որոնց
թափքին գրված էր «Աշոտ Երկաթ Բագրատունի՝ արքայից արքա
Հայոց» բառերը, դուրս եկան Դուռանգոյից և ուղևորվեցին ուղիղ
հյուսիս` Սյուդադ Խուարես, այնտեղից Էլ Պասո մտնելու համար:
273
Էռնեստո Անխել Հերնանդեսն ինձ ճանապարհեց իր տան
շեմքից, մտավ տուն և միայնակ նստեց հյուրասենյակի իր սիրելի
բազկաթոռին: Նա աջ ձեռքի արմունկը դրեց ծնկին, գլուխը կախեց ու
սկսեց մյուս ձեռքով ծոծրակն ու գլուխը դանդաղ շոշափել: Այդ
դատարկ տան մեջ, պետք էր ուղղակի կամաց հեռանալ, կորել հյու-
րասենյակի դռան հետևում ու կորցնել Անխելին սենյակում՝ մենակ…

***
Մեքսիկական տափաստաններով ու անապատներով, 4 սպի-
տակ բեռնատարները մեծ արագությամբ սլանում էին դեպի Մեքսի-
կա-ԱՄՆ սահմանը: Շաբաթ կեսօրին արդեն հասանք Սյուդադ
Խուարես, որտեղի անցակետում դեռ շոգ էր ու նույն կերպ՝ ինչպես
Մեքսիկա մտնելիս, օդը հալվում էր մեր ու հերթի մեջ խցկված
հազարավոր մեքենաների վրա:
INTERNACIONAL PASO DEL NORTE: Հեռվում ծածանվում էր
Մեքսիկայի դրոշը, իսկ դրա դիմաց՝ անցակետի հակառակ կող-
մում, Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը: Ես բարձրացա
բեռնատարի տանիքին: Այստեղից լավ երևում էր հսկա մակերեսով
անցակետը և տապից թուլացած ու ստվերում պախկված անտար-
բեր հայացքով մարդիկ:
Մեզ կանգնեցրին, սակայն որևէ մաքսային աշխատող կամ
սահմանապահ չմոտեցավ: Ես բեռնատարի վարորդի կողքը
նստած հետևում էի, թե ինչ է կատարվում: Ժամանակ առ ժամա-
նակ համազգեստով ինչ-որ մարդիկ՝ լուսամուտի հետևից նայում
էին մեր կողմ ու կորում: 27 րոպե հետո մեզ մոտեցան Մեքսիկայի
Հետաքննության և Պետական անվտանգության Կենտրոնի աշխա-
տակիցները: Ես իջա նրանց դիմավորելու:
- Միհրան Վարդանյանը դո՞ւք եք, սինյոր:
- Այո՛, ես եմ:
- Մեզ անհրաժեշտ է զննել բեռնատարների պարունակու-
թյունը:
Մի՞թե ինչ-որ բան այն չէ, և Մեքսիկայի իշխանությունները
մտափոխվել են:
274
- Խնդրեմ, կարո՛ղ եք ստուգել:
Վարորդներին հրահանգեցի բացել բեռնատարների թափքերը
և թողնել անվտանգության աշխատակիցներին բարձրանալ ներս:
Մեքսիկացի ծառայողները արագ վեր բարձրացան, սկսեցին
ստուգել փոշին և փորձանմուշներ վերցնել:
Նրանցից մեկը՝ վերցնելով նմուշը, ցած թռավ ու այն մոտեցրեց
մի արևային ակնոցներով սպայի, որն ըստ երևույթին թմրադեղերի
հարցով փորձագետ էր ու լավագույնը՝ ամբողջ արևմտյան կիսա-
գնդում: Նա ճկույթը թաթախեց կոկաինի մեջ և հետաքրքիր տոնով
հաստատեց, որ կոկաինը 100 տոկոսանոց որակ ունի ու նման բան
վերջին 7 տարում ինքը որևէ տեղ չի փորձել՝ գրողը տանի:
- Ո՞րն է ձեր հույսը,- ինձ դիմեց փորձագետը:
- Հույսի մասին ինձ մի՛ հարցրեք: Ես ընդամենը ուղեկցորդ եմ:
Ընդհանրապես հույսի մասին ինձ ամենավերջինն է պետք հարցնել:
- Լավ, հավաքվեք ու արագ հեռացեք այստեղից՝ ձեզ ամերի-
կացիները սպասում են: Բարի ճանապարհ:
- Մնաք բարով, սինյոր:
Մենք նստեցինք բեռնատարները, ու անցակետի աշխատա-
կիցների զարմացած հայացքների ներքո անցանք սահմանը: Եվս
44 վայրկյան, և մենք Էլ Պասոյում ենք` Թեքսաս:
Նույնը կրկնվեց ամերիկյան կողմում: Ոչ մի մաքսային աշխա-
տող չմոտեցավ մեզ, միայն Կենտրոնական հետախուզական վար-
չության և Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի սպաները մեզ
մոտեցան և նույն կերպ ստուգեցին բեռը:
Այստեղ ևս կար թմրանյութերի հարցով փորձագետ, որի տար-
բերությունը մեքսիկական փորձագետից այն էր, որ նա ճկույթի
փոխարեն բութ մատը թաթախեց փոշու մեջ ու դրեց բերանը:
- Սա ամենալա՛վ ապրանքն է, որ ես երբևէ փորձել եմ,- պտտվե-
լով գործընկերներին՝ հայտարարեց փորձագետը, որը արևմտյան կի-
սագնդում՝ թմրանյութի՝ նորից լավագույն փորձագետն էր:
Ես նայեցի շուրջս: Մենք շրջապատված էինք ավտոմատավոր
տարբեր տեսակի հատուկ ծառայությունների գործակալներով ու
զինվորներով:
275
- Ի՞նչ հույսով եք մտել, ես չեմ հասկանում, դոն Հերնանդեսը
խելքը թռցրե՞լ է, ի՞նչ է: Հեռացեք՝ Նյու Մեքսիկոյի անապատների
շիկացած ավազը ձեզ է սպասում:
Ես շրխկոցով փակեցի Սկանիայի դուռը, միացրի Metallica-ի
Sad But True երգը, ու մենք խորացանք անապատներով:
Այս ամբողջ գործընթացը՝ սկսած Մեքսիկայի սահմանին մո-
տենալուց, սահմանն անցնելուց ու ԱՄՆ տարածք մտնելով ու դեպի
անապատները ուղղվելը՝ մանրամասն նկարահանվեց տարբեր
լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից, որոնք, չգիտես
ինչպես, իմացել էին, մեր անցնելու մասին: Ինձ համար որոշ բաներ
արդեն սկսեցին պարզ դառնալ և ուրվագծվել:

***
Հեռավոր Դուռանգոյում, Էռնեստո Անխել Հերնանդեսը՝ Էլ
Շենոսիդոն, դեռ տնից դուրս չէր եկել ու նստած էր նույն բազկա-
թոռին: Նա վերցրեց հեռակառավարման վահանակը և միացրեց
հեռուստացույցը, փոխեց տարբեր ալիքներ և անջատեց: Այնու-
հետև ձեռքը մեկնեց հեռախոսը, հավաքեց 18-04-1990 հեռախոսա-
համարը և այն կողմից հեռախոսը վերցնողին հրահանգեց բերել
տղաներին ու մոտենալ իր տանը:
- Գնո՛ւմ ենք,- ծանր արտասանեց դոն Հերնանդեսը ու դրեց
խոսափողը՝ մի պահ ձեռքը խոսափողի վրա պահելով:
Հարբել գինուց: Հարբել կարմիր, չոր՝ արգենտինական գինուց:
Միայն այդպիսի հարբելն է ինձ հաճույք պատճառում ու գլխացավ
բերում: Դոն Անխել Հերնանդեսը խմեց վերջին գավաթ գինին՝
արգենտինական Վինա Կոբոսը, ատրճանակը լիցքավորեց ու մո-
տեցավ հայելուն:
Հայելում իր պատկերն էր արտացոլված, որին վախեցավ նայել
մի պահ, հետո ծանր նայեց, ու արագ ատրճանակը դրեց քունքին:
- Սա ի՞նչ պատկեր է: Որքան գեղեցիկ է՝ այդքան էլ տհաճ: Ի՞նչ
եմ ես տեսնում հայելում, մի՞թե սրան հասնելու էի մի օր:
Անխելը կանգնած էր ատրճանակը սեփական գլխին պահած ու
նայում էր իրեն:
276
- Իսկ ես միշտ մտածում էի, թե ամեն ինչ լավ է և իր հունով
ընթանում է:
Նա տխրեց։ Քանդող թախիծ։ Ես հայհոյում եմ ձեզ բոլորիդ։
Որոշ ժամանակ հայելում իրեն նայելուց հետո Հերնանդեսը
ատրճանակը դրեց կաշվե գոտու հետևը, հագավ ուրարտական
միջանցքում կախված բաճկոնը ու դուրս եկավ: Դրսում արդեն
գիշեր էր՝ շաբաթ լույս կիրակի գիշերը: Տան դիմաց նրան սպասում
էին իր մարդիկ՝ 3 Ford Explorer-ով: Անխելը նստեց ամենաառաջին
ավտոմեքենայի դիմացը, և նրանք շարժվեցին հարավ՝ Զամոռռա:
Ամբողջ 681 կիլոմետր ճանապարհը, որ Դուռանգոյից մինչ
Զամոռռա էր, Հերնանդեսը նայեց ճանապարհին ու չխոսեց ոչինչ:
Այդ ճանապարհը մեքենաներն անցան 8 ժամ 16 րոպեում: Զամոռ-
ռան՝ ի տարբերություն իր հայրենի Դուռանգոյի, ավելի շոգ ու խո-
նավ կլիմա ուներ, ինչը այդ քաղաքը տհաճ էր դարձնում հյու-
սիսցիների համար:
Զամոռռա հասան վաղ առավոտյան, երբ օդը դեռ բաց կա-
պույտ էր՝ խառնված սառցային սպիտակի հետ:
- Վե՛րջ, տղերք: Ինձ թողեք Գվադելուպեի եկեղեցու բակում:
Հետ գնացե՛ք Դուռանգո: Ցտեսությո՛ւն, մենք կտեսնվենք շուտով:
- Ցտեսությո՛ւն դոն Հերնանդես: Բայց դուք վտսա՞հ եք, որ
ցանկանում եք մենակ մնալ:
- Այո, տղաներ, շնորհակալություն հոգատարության համար:
Դոն Հերնանդեսը և տղաները ցտեսություն ասացին միմյանց
և գրկախառնվեցին:
Անխելը կանգնեց Գվադելուպեի եկեղեցու դիմաց ու նայեց
վերև:
Եկեղեցին գոթական ոճով էր կառուցվել, սակայն ընդամենը
19-րդ դարի շինություն էր, այսինքն՝ խաբկանք էր: Անտեղյակ
մարդիկ կարող էին կարծել, թե 13-րդ դարի է, եթե չիմանային, թե
որտեղ է կառուցված և չկարդային հանրագիտարանում:
Անխելը մտավ ներս, նստեց մեջտեղի նստարանին ու սկսեց
նայել Սուրբ Մարիամին ու մանուկ Հիսուսին:
Նա ուղղակի նստած էր և լուռ նայում էր:
277
Այնուհետև վեր կացավ և ուղղվեց դեպի Մորելոս Սուռ փողո-
ղոցի վրա գտնվող «Իմպերիալ» հյուրանոցը, որտեղ արագ վարձեց
մեկ սենյակ՝ մեկ օրով ու բարձրացավ վերև:
Նա միացրեց հեռուստացույցը, սկսեց թերթել ալիքները: Բոլոր
լրատվական ալիքներով և ոչ միայն, միայն մեկ լուր էր անընդհատ
պտտվում, մոտավորապես հետևյալ վերնագրով՝ «Աշխարհի հզո-
րագույն կարտելի ղեկավար Դոն Էռնեստո Անխել Հերնանդեսը 74
տոննա կոկաին է ներմուծել ԱՄՆ՝ ուղիղ մաքսակետն անցնելու մի-
ջոցով»: Համաշխարհային ու տեղական ալիքները թնդում էին այս
լուրից: Հերնանդեսի վարձած լրագրողները մանրամասն տեսա-
նկարահանել էին ամեն ինչ՝ Միհրանին, հատուկ ծառայությունների
աշխատակիցներին, սպիտակ բեռնատարները, և նույնիսկ «Աշոտ
Երկաթ Բագրատունի՝ արքայից արքա հայոց» գրությունները,
որոնք մեծ աղմուկ էին հանել Հայաստանում՝ իրենց բոլոր հե-
տևանքներով: Սկսել էին խոսել, որ Մեծն Դոնը հայ է, և ամբողջ
երկիրը ծափահարում էր:
Դոն Հերնանդեսն անջատեց հեռուստացույցը, դուրս եկավ
հյուրանոցից և ուղղվեց դեպի Յունիդադ Դեպորտիվա այգու
դիմացի 29/2 Նոչե հասցեն, որտեղ պիտի հանդիպեր Արտուրոյի
հետ ժամը 16:27-ին:
Այգում երեխաները աղմուկով ֆուտբոլ էին խաղում, և գուցե
կյանքը իրենց համար շատ հաջող էր դասավորվում: Գուցե կյանքը
շատ հաջող է դասավորվում նաև այս երիտասարդի համար, որ իր
մեքենան է լվանում պատի տակ, իսկ Արտուրոյի տղաները՝ ահա
ինձ են սպասում:
- Հը՞ տղերք, կարծես անհամբեր ինձ եք սպասում:
- Այո, անհամբեր սպասում ենք, Դոն Հերնանդես:
- Բայց էսքա՞ն անհամբեր:
- Դոն Հերնանդես, չնայած դուք մեր թշնամի կառույցի
ղեկավարն եք, բայց մենք ձեզ հարգում ենք:
- Որտե՞ղ է դոն Արտուրոն: Կանչեք նրան դուրս, ես ներս չեմ
ուզում մտնել:
- Դոն Հերնանդես, դուք միայնա՞կ եք:
278
- Ի՞նչ է, չե՞ս տեսնում, այստեղ ուրիշ մարդ չկա, ու 600 կիլո-
մետր շառավղով ես ոչ ոք չունեմ, միգուցե նաև՝ 600 լուսատարի
շառավղով:
Արտուրոյի մարդիկ ներս մտան՝ ներկայացնելու իրավիճակը:
Արտուրոն դուրս եկավ:
- Ողջույն, Դոն Հերնանդես:
- Շատ լավ եմ, Դոն Արտուրո:
- Այսօր ամբողջ մոլորակը քո մասին է խոսում: Այդ ի՜նչ հզոր
բան ես հաջողացրել անել: Ընդունի՛ր իմ գնահատանքը:
- Շնորհակալություն: Եղածը մեծ բան չէր: Բեր սեղան գցենք
այս մայթին ու հենց այստեղ էլ նստենք:
- Ի՞նչ է եղել, ինչո՞ւ չես ուզում ներս մտնել: Հյուրընկալության
կանոններին դեմ է՝ շեմքից ներս չթողնելը:
- Բան չկա: Ոչ թե դու չես թողնում, այլ ես չեմ մտնում: Մի
տեսակ հոգնել եմ ներսից:
Արտուրոն հետաքրքրական հայացքով նայեց Անխելին, կար-
ծես հարցներ՝ ի՞նչ կա նրա մտքին, շատ տարօրինակ է իրեն պա-
հում: Եթե իրոք մենակ է եկել, ապա դա մեծ բարեբախտություն է:
- Լավ, մենք դրսում կնստենք: Տղանե՛ր, մեզ սեղան, աթոռներ,
խմիչք ու սնունդ բերեք:
Անխելն ու Արտուրոն նստեցին սեղանի շուրջ՝ հենց մայթին,
իսկ Արտուրոյի մարդիկ՝ մոտ 24-26 մետր հեռու, զինված կանգնած
էին՝ շրջանաձև պաշտպանության տակ առնելով զրուցակիցներին:
Նրանց զրույցը անցավ ժամերի միջով և օրը մթնեց, իսկ
փողոցում վառվեցին աղոտ ու դեղին լապտերները:
Այդ նույն ժամանակ, Նյու Մեքսիկոյի հյուսիսում, բեռնատար-
ների շարասյունը՝ շարունակում էր մութ գիշերը ճեղքելով, առաջ
ընթանալ՝ սահուն սլանալով բարձրակարգ մայրուղով:
Միհրանը միացրեց բեռնատարի առաստաղին ամրացված
հեռուստացույցը: CNN-ով ցույց էին տալիս այն՝ ինչի մասին նա
գլխի էր ընկել դեռ Ամերիկա-Մեքսիկական սահմանին: Դոն Հեր-
նանդեսի անունը թնդում էր ամբողջ աշխարհում, իսկ իշխանու-
թյունները դեռ չէին հասկանում, թե ինչ է կատարվում, բայց ոչինչ
279
չէին ձեռնարկում, քանի որ երկու բարձրաստիճան սպա պատանդ
էր Անխելի մոտ: 74 տոննա կոկաին ներմուծելը՝ սահմանը ուղիղ
հատելով՝ աննախադեպ հանդուգն քայլ էր, ու բազմաթիվ ռոման-
տիկ լեգենդների տեղիք տվեց, որոնք բերանից բերան անցնելով՝
հազար անգամ վերափոխվեցին և ուռճացվեցին:
Նույն գիշերը՝ Պետերբուրգում, Յուրի Կոզլովը, իր բանդայի
միջոցով հարձակում կազմակերպեց «Վալկիրիա Քորփորեյշնի»
գլխամասային գրասենյակների վրա: Հարձակվողները 33 հոգի
էին, շատ լավ զինված, օգտագործել էին նաև նռնականետեր՝
ՌՊԳ-7: Շենքն ամբողջությամբ ավերել էին: Նռնականետի օգտա-
գործումից հրդեհ էր բռնկվել, որը ոչնչացրել էր շենքի գրեթե կեսը:
Ես սրա մասին տեղեկացա միայն հաջորդ օրը, իսկ գիշերը երբ մեր
բեռնատարները դեռ անապատներում էին, եղել էր շատ թեժ:
Կոզլովը չգիտեր, որ Սաուլիուսը սովորություն ունի մինչև գիշերվա
1- ը աշխատելու, և երբ բանդան շենքի անվտանգության աշխա-
տակիցների հետ փոխհրաձգության մեջ է մտել, Սաուլիուսը
անակնկալի է եկել, բայց չի մնացել իր սենյակում և պահարանում
դրած ավտոմատը ձեռքին դուրս է վազել միջանցք, որտեղ շենքի
անվտանգության աշխատակիցների հետ միասին՝ հրաձգության
մեջ է մտել հարձակվողների դեմ: Մարտը տևել է մոտ 35 րոպե,
սակայն սարսափելի բորբոքված է եղել՝ ի վերջո հարձակվողների
առավել լավ զինվածությունը և եռակի անգամ քանակով ավելի
լինելը՝ իր նշանակությունը խաղացել էր: Անվտանգության բոլոր
աշխատակիցները սպանվել էին, սպանվել էր նաև իմ հարազատ
եղբայրը՝ Սաուլիոսը: Այդ տղան հոգևոր վեհության խորհրդանիշ էր
ինձ համար: Նա ոչ միայն հիանալի կառավարում էր մեր կոր-
պորացիան, այլև, ինչպես ցույց տվեց փորձը, անվախ էր նաև ուժի
կիրառման մեջ: Սաուլիուսն առաջին մարդն էր, ում հետ ծանո-
թացա Լենինգրադ գալու առաջին օրը, ու նա ինձ համար դառավ
ամուր հենարան: Դժվար թե այսքան առաջ գնայի, եթե չունենայի
նրա նման վստահելի անձնավորություն, որը գիտեր, թե ինչ է
անում և իմ ցուցումների կարիքը նույնիսկ չկար: Սաուլիուսի մահն
առաջին լուրջ հարվածն էր ինձ և կարմիր լույս, որը ցույց տվեց, որ
280
արդեն բոլորովին այլ ոլորտ եմ մուտք գործել, բոլորովին այլ խորու-
թյունների եմ հասել, որտեղ մեռնելն ու ջախջախվելը շատ հեշտ
տեղի ունեցող բաներ են:
Նույն գիշերը, Լոնդոնի իր գրասենյակում ինքնասպան եղավ
Լախլան Ֆերգասդենը: Ծերունին խելագարության էր հասել ու
արդեն չէր դիմանում:
Ես զգացի, որ սրընթաց կորցնում եմ հետաքրքրությունը ամեն
ինչի նկատմամբ: Մեկ գիշերվա ընթացքում երկու հոգու մահը,
որոնք իմ կյանքում հսկայական դեր էին խաղացել, սարսափեցրին
ինձ, ու ես գերլարված ու ահով սպասում էի, թե հաջորդը ով է
լինելու, ես սպասում էի հաջորդ մահվան բոթին: Անտանելի հոգե-
կան լարման մեջ էի ընկել:
Կիրակի ժամը 11:05-ին, մայրուղու հեռվում նկատեցի ոստիկա-
նական մեքենաներ, որոնք փակել էին ճանապարհը: Հասկացա, որ
ամեն ինչ վերջացած է՝ Հերնանդեսը ազատել էր պատանդներին,
իսկ մեր մեքենաներին առաջ թողնելն այլևս անիմաստ էր:
Բեռնատարներն առգրավեցին, իսկ մեզ բոլորիս հարցա-
քննելուց հետո՝ բաց թողեցին:
Նախորդ գիշեր՝ Զամոռռայում, Անխելը միայնակ նստած էր
շրջապատված թշնամի կարտելի անդամներով՝ Արտուրոյի դեմ
դիմաց:
- Ինչո՞ւ ոչ մի բան չես ուտում կամ չես խմում:
- Ես թշնամու տանը ոչնչի ձեռք չեմ տալիս:
- Ուրեմն դու որպես թշնամի՞ ես եկել իմ տուն:
- Այո, որպես թշնամի եմ եկել, ու արի ձևականություններից
հեռու մնանք: Շատ լավ գիտես, թե որքան ենք ատում միմյանց:
Զրույցը չափազանց թեժացել էր, նրանք երկուսն էլ սկսել էին
վիրավորել իրար ու փոխադարձ պահանջներ ներկայացնել: Ար-
տուրոն պահանջում էր վերադարձնել իր 6 տոննա կոկաինը, որն
Անխելը գողացել էր Մեխիկոյի ճանապարհին, իսկ Անխելը պա-
տասխանեց, որ այն արդեն ուղարկել է Ամերիկա՝ 4 բեռնատար-
ներով:
- Այդ դեպքում վճարիր ինձ գումարը:
281
- Քեզ ոչ մի գումար էլ չեմ վճարելու: Ավելին, ձեր ամբողջ տա-
րածքը պիտի հանձնեք ինձ: Սա վերջնագիր է:
- Դու գժվե՞լ ես Անխել:
- Ես քեզ տալիս եմ 3 րոպե որոշելու համար:
- Դու ինձ հրահանգո՞ւմ ես՝ ամեն ինչ հանձնե՞լ:
- Այո՛, ես պահանջում եմ և հրահանգում՝ քեզ պես հասարա-
կության կեղտերից ես միայն կարող եմ կատարում պահանջել:
Արտուրոն ափերից դուրս եկավ և ատրճանակը պահեց Ան-
խելի գլխին:
Թիկնապահները լարվեցին հեռվում և փորձեցին առաջ գալ,
բայց տեսնելով, որ Անխելը չի դիմադրում և իրենց տերն է դրու-
թյան տերը՝ նահանջեցին:
- Խփի՛ր Արտուրո, ինձ համար մեկ է:
- Ի՞նչի է ինձ թվում, որ դու հենց սրա համար էլ եկել էիր Զա-
մոռռա:
- Քեզ դո՞ւր չի գալիս: Կերազեիր, որ անպաշտպան նստած լի-
նեի դիմացդ:
- Հա, ես քեզ կսպանեմ: Սրանից ավելի լավ առիթ չկա: Ես մեծ
խնդրից եմ ազատվում,- երջանիկ փայլեց Արտուրոն:
Անխելի աչքերից սկսեցին արցունքներ հոսել:
- Ես չեմ հավատում, որ դու արտասվում ես: Ամենազոր դոն
Հերնանդեսը արտասվո՞ւմ է: Վստահ եմ՝ դրանք երջանկության
արցունքներ են:
- Սրանք երջանկության արցունքներ չեն, ոչ էլ տխրության, ու
ոչ էլ վախի..
Արտուրոն կարճ նայեց Անխելին, ոչինչ չասաց ու գնդակա-
հարեց:
Դոն Հերնանդեսն անշնչացած ընկավ աթոռից: Նա ընկավ կող-
քի վրա, ու նրա արցունքները խառնվեցին գլխից հոսող արյանը՝
դառնալով հետաքրքիր լուծույթ: Անխելից դեռ շատ արյուն հոսեց,
մինչև Արտուրոն հրամայեց վերցնել նրա դին ու տեղափոխել: Այդ
տղան՝ այդպես կողքի ընկած երկար մնաց՝ աթոռն էլ հետևում, իսկ
սեղանը իր շշերով և ուտելիքներով՝ նրա ոտքերի տակ:
282
Միայն մայթն էր, տան դեղին պատը, աթոռը և ուտելիքներով
լի սեղանը՝ որից Հերնանդեսն այդպես էլ չօգտվեց: Վայր ընկած
աթոռը չուղղեցին, ոչ էլ գետնին թափված արյունը մաքրեցին,
միայն սեղանը տարան: Այդ տեսարանը էլի թողնվեց օրերով, իսկ
Արտուրոն ու իր բանդան, ինչպես նաև պատահական անցորդ-
ները՝ սովորեցին դրան ու այլևս ուշադրություն չէին դարձնում: Ան-
խելի վերջին աթոռը՝ ընկած մայթին չտեղաշարժվեց և ոչ մի սան-
տիմետր, իսկ արյունը բետոնի վրա ոտնակոխ եղավ շաբաթներ
շարունակ՝ ամեն մեկի կոշիկի տակ կպչելով ու գնալով քաղաքի
տարբեր անկյուններ ու մտնելով տարբեր մարդկանց տներ, մինչև
որ մաշվեց, կլպվեց բետոնից ու չքացավ ավազահատիկներում:
Էռնեստո Անխել Հերնանդեսի դին տարան ու նետեցին երկու
կարտելների սահմանին: Էռնեստո Անխել Հերնանդեսը որբ էր:
Հերնանդեսի սպանվելու մասին իմացա երրորդը, ու դա դեռ
ամենը չէր: Կես ժամ անց՝ Սթոքհոլմում, սերբական մաֆիայի պա-
րագլուխներից Բռանիմիր Մլադիչին սպանելու պատվերը ձախող-
վել էր և շվեդական ոստիկանության հետ բախման ժամանակ՝
սպանվեց նաև Քվինտուսը: Այս ամենը շատ զարմանալի էր, քանի
որ Քվինտուսը երբեք չէր ձախողվում: Միգուցե եկել էր ձախողման
պահը, կամ ավելի ճիշտ, Քվինտուսը արդեն հոգնել էր:
Վերջ, նրանք այլևս չկան: Նրանց ճանաչեցի մի քանի տարի
ընդամենը: Աշխարհում այլևս չկան այդ յուրահատուկ մարդիկ:
Ամեն ինչ այսքան հասարակ է ու կարճ: Պետք չի բարդացնել:
Ես հետ գնացի Մեքսիկա:
Ի՞նչը ինձ տարավ այնտեղ: Դժվար չէ գուշակել:
Դուռանգո հասա, երբ արդեն մթնել էր:
Դոն Էռնեստո Անխել Հերնանդեսի դին դրված էր Sagrado
Corazon de Jesus եկեղեցում:
Էռնեստոյին որդեգրած ծնողները խորը վշտի մեջ էին և ան-
ընդհատ արտասվում էին: Նրա խորթ եղբայրներն ու քույրերը
նույնպես արտասվում էին: Արտասվում էր Դուռանգոյի մի մասը:
Բազմահազարանոց ամբոխը հավաքվել էր եկեցու շուրջը: Ան-
վտանգության լրջագույն միջոցառումներ էին իրականացվել թե՛
283
կարտելի կողմից և թե՛ ոստիկանության ու հատուկ ծառայություն-
ների կողմից: Ինձնից պահանջվեց կապվել Հերնանդեսի թիկնա-
պահ Նեգրեդոյի հետ, որպեսզի հնարավոր լիներ մոտենալ եկեղե-
ցուն և մտնել ներս:
Քաղաքում հազարավոր մարդիկ ցույցեր անցկացրին ընդդեմ
Անխելի: Նրան սիրում էր Դուռանգոյի 18 տոկոսը՝ մնացածը ատում
էր:
Երբ ներս մտա եկեղեցի, ծանր մթնոլորտը միանգամից խփեց
դեմքիս: Մոտեցա Հերնանդեսի ծնողներին: Նրանց ցավակցեցի ու
նստեցի կողքներին:
Հերնանդեսը՝ դեռ տարիներ առաջ, խնդրել էր իր մահվան
դեպքում, մարմինը ընդամենը դնել սպիտակ սավանի վրա, իսկ
թաղելիս փաթաթել դրանով:
Այդպես էլ արված էր: Մոմերի աղոտ լույսը լցրել էր տխուր եկե-
ղեցին, իսկ Անխելի դին դրված էր սպիտակ սավանին, որի շուրջը
սպիտակ և դեղին ծաղիկներ էին շարված:
- Պարոն Ռոխաս,- դիմելով Հերնանդեսի հորը ասացի,- նա
կուզեր թաղվել Հայաստանում:
- Ո՛ւշ է:
- Ուշ չէ, ես ամեն ինչ համաձայնեցրել եմ, ընդամենը պետք է
ձեր թույլտվությունը, և երեք օրից նրան կթաղենք Հայաստանում:
- Դրա համա՞ր ես եկել:
Ես լռեցի:
Անխելի մայրը թեքվեց դեպի ինձ:
- Ինչո՞ւ չփրկեցիր նրան: Չէ՞ որ նա քո հայրենակիցն էր:
Ես լռեցի:
Անխելի քույրերը մոտեցան ինձ:
- Եկե՞լ ես ցավակցելու:
Ես լռեցի:
Անխելի եղբայրը հեռվից տխուր նայեց ինձ:
Ես լռեցի:
Չեմ կարող նրանց բացատրել, որ անասելի կարոտն էր ինձ
բերել Մեքսիկայի փոշու մեջ կորած Դուռանգո: Ես լցված էի, ու մի
284
փոքր անզգույշ խոսք էլ որ ասվեր՝ ես կփղձկայի: Անխելն իմ մեծ
կարոտն էր: Նրա մեջ պարփակված էր ահռելի քաշվող հոգին՝
հայրենիքի, սիրած աղջկա, մենության՝ մարդկային մեծ կարոտի
քաշվող հոգին:
Եկեղեցու աղոտ լուսավորությունը սկսեց պտտվել շուրջս:
- Ես կարոտում եմ քեզ:
- Ո՞ւմ ես կարոտում: Անխելի՞ն:
Ես լռեցի:
- Ի՞նչ ես կարծում, եթե նրան չբերեինք Մեքսիկա, նա նորի՞ց
կզոհվեր:
- Սա բոլորին հետաքրքրող հարց է: Ինչպիսի՞ն կդասավորվի
մարդու ճակատագիրը, եթե չլիներ այս կամ այն դեպքը նրա հետ:
Դրա պատասխանը ոչ ոք չունի: Միգուցե մարդիկ իրենք են իրենց
հետ տանում ճակատագիրը, այլ ոչ թե հակառակը: Հնարավոր է՝
Անխելը նույն ճակատագրին արժանարար Հայաստանում: Գուցե
ավելի լավ լիներ կամ ավելի վատ:
Ես էլ գնացի Ռուսաստան, իսկ եթե չգնայի, հիմա կլինե՞ի
այստեղ: Միանշանակ ո՛չ: Բայց գուցե արդեն մահացած լինեի:
- Նա բարի էր: Երբ Անխելը կենդանի էր, ես չէի հավատում, որ
նա լավն է: Իսկ հիմա վստահ եմ՝ նա բարի էր: Նա լքված էր բոլորի
կողմից: Դա նետեց նրան մենության գիրկը և չարացրեց: Նրա
ծնողները լքեցին նրան, հետո ես ու կինս, հետո այն աղջիկը, հետո
հասարակությունը: Մենք ենք մեղավոր, և առաջին հերթին ես:
Ընդամենը պետք էր գրկել Անխելին և հարցնել՝ ինչպե՞ս ես: Լքե-
լուց առաջ ընդամենը պետք էր ներողություն խնդրել, այլ ոչ թե մե-
ղադրել: Իսկ մենք՝ մեղադրեցինք: Մենք ասացինք՝ դու չարիք ես,
որից նա ավելի չարացավ: Պատկերացնում եմ թե որքան դառն էր
դարձել նրա համար աշխարհը: Ամեն օր նա պայքարում էր ապ-
րելու համար: Ամեն հասարակ բանը շատ ծանր էր տրվում: Մենք
կարող ենք դուրս գալ փողոց ու գնալ սրճարան, զրուցել ընկերների
հետ, ավտոմեքենա վարել, հաճելի ժամանակ անցկացնել,
աշխատել, նայել հեռուներին: Իսկ նա այս ամենն անելու համար
ահռելի ջանքեր պետք է գործադրեր: Իսկ հիմա նա քաղաքի
285
ատելության թիրախն է, այն դեպքում, երբ կարող էր սիրելին լինել:
Անկյուն քշված գազանին ընդամենը պետք էր մեկ անգամ շոյել:
Արտուրոն նրան սպանեց, բայց արդյոք դրանից դեռ շատ
առաջ մենք չէի՞նք սպանել նրա հոգին:
Նա չափազանց զգայուն էր գեղեցիկի նկատմամբ։ Մի գեղե-
ցիկ աղջիկ, տաճար, լեռ, ծով… ժամերով կարող էր զմայլվել`
առանց հոգնելու։ «Հայրի՛կ, ես ուզում եմ ամուսնանալ մի աղջկա
հետ, ում կուզեմ անընդհատ նայել»,- ասում էր նա, երբ պատանի
էր։
Որտեղի՞ց գտնեինք նրան այդքան գեղեցիկ աղջիկ։ Գեղեցիկի
նկատմամբ այդքան նուրբ զգացողությունը դուրս հորդեց նրա
նկարներում։ Պահեստում են դրանք։ Մի օր ցույց կտամ։ Այդպես էլ
թույլ չտվեց ցուցահանդես կազմակերպել։ Չգիտես՝ ի՞նչից էր
ամաչում։
- Անխել, արի գնանք սարերը։ Այնտեղ գեղեցիկ բնություն կա։
Կվերցնենք ներկերը, կտավը՝ դու կնկարես, իսկ ես կպտտվեմ
սարերում, ծաղիկներ կհավաքեմ, կպառկեմ խոտերին։ Ինչո՞ւ ես
լռում՝ չե՞ս ուզում գնանք,- հուզվեց քաղցր ձայնով շեկ աղջիկը։ Այդ
աղջիկներից Մեքսիկայում այդքան էլ շատ չկան։ Այստեղ սևերն են
իշխում։
- Գնա՛նք, Լետիցիա,- Անխելը մտահոգ հայացքով նայեց
աղջկան։ Աղջիկը ժպտաց։
- Այս նկարը նկարել է Էռնեստո Անխել Հերնանդեսը, այո՛, այո՛,
այն նույն Հերնանդեսը, որին հինգ տարի առաջ սպանեցին,-
ոգևորված սկսեց պատմել Museo de Arte Moderno-ի խուճուճ մա-
զերով գիդուհին։
- Իսկ ե՞րբ եք այն գնել,- հետաքրքրությամբ հարցրեց մի
բարձրահասակ ու բարակ տղամարդ։
- Երեք տարի առաջ նվեր ենք ստացել մի մեծահարուստից, ով
իր հերթին նվեր էր ստացել իր ընկերոջից, ով էլ իր հերթին՝ Հեր-
նանդեսի ընկերն էր։
- Իսկ որքա՞ն գումար արժի նկարը,- ակնոցներով և գեղեցիկ
բեղերով մի երիտասարդ երկրորդ հարցը տվեց։
286
- «Քրիսթիս» աճուրդի մասնագետների կարծիքով` նվազա-
գույնը 7 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Լա՛վ, եկեք խոսենք նկարի բո-
վանդակության մասին։ Նկարը կոչվում է «Աղջիկը լեռներում»։
Հավաքված այցելուները, որ կլինեին 13-14 հոգի՝ զարմացած ու
գլուխները շարժելով ուշադիր նայում էին նկարին ու մոլորված՝
դժգոհ ձայներ հանում։
- Նկարում աղջիկ չկա՛, տիկի՛ն,- նեղսրտեց մի կարմրաթուշ
աղջիկ:
- Այո։ Միայն լեռներն են։ Աղջիկը ներծծված է կտավի մթնոլոր-
տում ու թեև չկա, բայց նկարված է միանշանակ։ Մենք զգում ենք
նրա ներկայությունը: Նա կա՛ կտավում: Հանեք նրան, ու նկարը
կկորցնի իր ասելիքը: Այս խոտերը նա է տրորել, դեղին ծաղիկնե-
րից մի քանի փունջ հավաքել,- ոգեշնչված պատմում էր գիդը և
ձեռքով մեղմ ցույց տալիս նկարի տարբեր հատվածներ:
- Նա շատ նրբահոգի էր,- շարունակեց Անխելի հայրը եկեղե-
ցում,- նուրբ հոգին հակված է վերածվելու հրեշի, եթե ժամանակին
պահապան չգտնի։
Պարոն Ռոխասը վեր կացավ, կորացած մոտեցավ Հերնանդե-
սի մարմնին, ծնկի իջավ, գլուխը դրեց սավանին ու երկար լաց
եղավ:
Նայեցի եկեղեցու բարձր ու կաթոլիկ ոճով շքեղ գմբեթին: Հեր-
նանդեսի հայրը դեռ լալիս էր...
Երբ դուրս եկա եկեղեցուց, արդեն ժամը 23:32 էր: Միայնակ
քայլեցի բավական երկար: Դուռանգոն ցերեկը ամենաապահով
վայրերից չէր, իսկ գիշերը առավել ապահով էր: Այդպես քայլելով
հասա Սեգունդա դե Ռուիզ լայնահուն փողոցին ու սպասեցի
լուսացույցի փոխվելուն, որպեսզի անցնեի փողոցը:
Լուսացույցը պիտի փոխի արդեն կանաչի։ Չնայած գիշերվան,
եղանակը բավական տոթ էր:
Լսում եմ ինչ-որ ձայն, ոնց որ թե ինձ է դիմում։ Չէ՛, ի՞նչի պիտի
ինձ դիմի։ Չնկատելու դրեցի։ Հա էլի՝ իմ հետ է։ Մոտեցավ։
- Ապեր, ապեր ջան,- երկու քայլ առաջ արեց ու ինձ դիմեց
փողոցում ակորդեոն նվագող պապիկը։
287
Մեքենաների աղմուկը մի կերպ հաղթահարելով՝ փորձեցի
հասկանալ, ինչ է ուզում։
- Այ էն գրությունը տեսնո՞ւմ ես,- արագ-արագ ու աղերսագին
շարունակեց պապին,- որ գրված ա` Cafe del Palma, այ էդտեղից
ինձ լիմոնադ կբերե՞ս ապեր ջան, շա՛տ եմ խնդրում` երկու քայլա։
Խնդրում եմ՝ ընդամենը երկու քայլա։
Չհասկացա, ինձ լիմոնադի՞ է ուղարկում: Դե երկու քայլա՝ դու
գնա առ։ Սա էլ նո՞ր ձև է փող ուզելու: Այ պապի ջան, հիմա ես
տրամադրության հատակին եմ, ների՛ր:
Բացեցի դրամապանակս ու 10 պեսո տվեցի։
- Ես շտապում եմ, վերցրո՛ւ, կառնես քեզ համար լիմոնադ։
Պապին ձեռքի ափը շփոթված մեկնեց, ու ես դրեցի մետաղա-
դրամը։
Մտքերի մեջ փողոցն անցա ու գլխի ընկա թե բանն ինչումն էր։
Ախր պապին ակորդեոնով էր, իսկ եղանակը շատ շոգ։ Ծարա-
վել էր ամբողջ օրը նվագելով։ Բայց լիմոնադ առնելու համար,
ստիպված պիտի հավաքի ակորդեոնը, դնի պատյանի մեջ, փողոցն
անցնի ու հետո նորից ծանր-ծանր հետ գա։
Նա մուրացիկ չէր, թեև շատ տանջված էր ու կեղտոտ շորերով։
Բա դու ի՞նչ մարդ ես, որ չօգնեցիր էդ մարդուն։ Դու խիղճ
ունե՞ս։ Դե հիմա գնա՝ ուր գնում էիր։ Ամբողջ կյանքդ հիշելու ես,
սրիկա՛։ Աստված հիմա նայում է քեզ, ու դու խայտառակվել ես։ Նա
ամեն ինչ տեսավ։
Այդ պահին ինձ հանդիման քայլում էր մի սևահեր գեղեցկուհի՝
բարձրակրունկներով, սիրուն շրջազգեստով և պսպղուն ական-
ջօղերով։ Նրա մազերն այնքան սև էին ու խիտ, որ միայն մեքսի-
կուհիներն ու արաբ աղջիկները կարող էին ունենալ:
Ես զգացի, որ նա գիտի, թե ինչպես չեմ օգնել խեղճ պապի-
կին, չնայած հնարավոր չէր որ իմանար. ոչինչ չէր տեսել ու շատ
հեռու էր այդ ժամանակ։ Ամաչեցի նրանից, իսկ նա էլ ինձնից, և
աչքերը կախեց։
Ի՞նչ կլինի, եթե նա իմ մասին վատ կարծիք կազմի։ Ո՞ր
աղջիկը կուզի հետս շփվի, եթե իմանա իմ դաժանության մասին։
288
Աղջիկը թեքվեց դեպի Cafe del Palma։ Ես էլ հետևեցի նրան
դեպի Cafe del Palma։ Նա շտապ անցավ Cafe del Palma-ն, իսկ ես
մտա ներս։
Ահա լիմոնադների սառնարանը։
Որի՞ց վերցնեմ պապիկի համար։ Խաղո՞ղի: Չէ, կարող է չհա-
վանի։ Դրսում տոթ է, իսկ խաղողը քաղցր։ Մի՞գուցե դեղձի: Չէ, դա
էլ երևի չի հավանի։ Հանքային ջուր վերցնեմ, ավելի լավ է։ Բայց
մարդը պարզ ասաց` լիմոնադ եմ ուզում։
Թարխունի լիմոնադ եմ վերցնում՝ շոգին լավ կհագեցնի ծա-
րավը։
Գնեցի ու դուրս եկա։ Ավտոների արանքից նայեցի՝ նա դեռ
նստած էր այնտեղ։ Հոգնած նայում էր կողքերը: Մոտենալիս աղոտ
լսեցի, որ մեկ ուրիշ անցորդի էլ դիմեց լիմոնադ առնելու խնդրան-
քով` նորից ստացավ արհամարհանք։
Անցա փողոցը և նրան մեկնեցի լիմոնադը։ Պապիկը անա-
կնկալի եկավ, թեթևացած վերցրեց շիշը և մաղթեց` Աստված պա-
հապան քեզ տղաս։
Ես չլսելու տվեցի ու հետ անցա փողոցը:

Երկու տարի առաջ, ես հենց այս փողոցում էի` Հերնանդեսի


հետ սպասում էինք լուսացույցի փոխվելուն։
Նա հագել էր սպիտակ տաբատ` այնպես ինչպես 1920-
ականներին բավական մոդայիկ էր Լատինական Ամերիկայում։
Մտքերիս հազար ու մի այլ բան է գալիս։ Բայց, լավ։
- Շատ հետաքրքիր է, թե որքան խելոք են մարդիկ այստեղ
կանգնած ու սպասում լուսացույցի փոխվելուն։
- Հա, Անխել, հանգիստ են ու չեն բողոքում նույնիսկ տապից,-
շարունակեցի ես։
Գույնզգույն մարդիկ խմբվել էին փողոցի հակառակ կողմերում
և սպասում էին կանաչ ազդանշանին, իսկ նրանց մեջտեղում՝
մեքենաների անհանգիստ հոսք էր:
- Մեխիկոյում, փաստացի կնոջս հորեղբայրը մահացավ թոքի
քաղցկեղից։ 87 տարեկանում,- սկսեց Անխելը:
289
Հետաքրքրությամբ նայեցի Անխելին։
Նա անվրդով ու դիմացի մայթին կուտակված ժողովրդին
նայելով՝ շարունակեց։
- Փրինսթոնի համալսարանն էր ավարտել, շատ կարդացած
մարդ էր, բարեկիրթ ու պատկառելի։ Նա ինձ լավ գիտեր։
Այնպես ստացվեց, որ մեկ գիշեր անցկացրի նրա մահճկալի
կողքին` զրուցելով, շուտով մահացող ծերունու հետ։
Նրա մեծ առանձնատանը՝ ոչ պակաս մեծ սենյակում, ոչ պակաս
մեծ մահճակալին, միայնակ ու տխուր պառկած էր Ալեխանդրոն։
- Մի փոքր թուլացրու լույսերը, վատ եմ զգում։
Անջատեցի լույսերի կեսը։ Սենյակում կիսախավար տիրեց։
- Այսպես լա՞վ է։
- Հա, ապրե՛ս,- խուլ արձագանքեց Ալեխանդրոն։
Մոտեցրի աթոռը ու նստեցի մեծ մահճակալի կողքին։ Ուղղակի
լսվում էր նրա ծանր շնչառությունը։
Սենյակի հատակին փռված էր փափուկ գորգ, իսկ հատակը
ինքը՝ մուգ կաղնեփայտից էր: Մահճակալը չնայած մեծ էր, բայց
ծանր չէր: Այն զուրկ էր ավելորդ զարդերից ու քանդակներից:
Լուսամուտներին կախված էին մոխրագույն վարագույրներ, պատե-
րը բաց գույնի էին, և հիմնականում պատված գրապահարան-
ներով: Ինչ գիրք ասես կար այդտեղ: Մի փոքր մասը կարդացել էի,
և հույս ունեի, որ նրա մահից հետո ինձ կթույլատրեին շարունակել
կարդալ: Սենյակի առաստաղը բավական բարձր էր, մոտ 5 մետր
52 սմ, և բնականաբար նման բարձր առաստաղ ունեցող սենյակի
մուտքը ուղղակի զարդարում էր՝ բարձր, գրեթե կարմիր գույնի,
նրբագեղ դուռ՝ ոսկեգույն բռնակներով:
Երբ նստած էի Ալեխանդրոյի մահճակալի կողքին, հաճախ էի
թեքվում դեպի աջ ու նայում այդ դռանը, որը ծածկած էր:
- Անխել։ Գալիս հասնում ես այս մահճակալին, ու ամեն ինչ
հատվում է այս կետին, մի պահ։ Հետո նորից հանգույցը քանդվում
է, ու շարունակում ես:
Ես նստած տեղից, մարմնով դեպի մեռնող ծերունին թեքվեցի
և սկսեցի ուշադիր լսել։
290
Ալեխանդրոն շարունակեց.
- Բայց այս հանգույցը չափազանց կարևոր է։ Շատերը չեն
գիտակցում, որ մի օր գալու են այս կետին, հետո են միայն գլխի
ընկնում` իսկ արդեն ուշ է։ Դու պիտի պատրաստվես այս կետի
համար։
Նա թուքը դժվարությամբ կուլ տվեց։
- Գուցե թողնե՞նք խոսակցությունը վաղվան,- փորձեցի
հնարավորություն տալ ծերունուն հանգստանալու համար։
- Ո՛չ, ես ուզում եմ խոսել, մանավանդ այսպիսի ճնշող գիշերը,-
ծերունին շարունակեց` շունչը տեղը բերելուց հետո,- մոտավորա-
պես 31 տարեկանից սկսեցի մտածել նրա մասին` ինչ քեզ ասացի
հենց նոր։ Ես սկսեցի պատրաստվել։ Բոլորն էլ մի օր պառկելու են
այստեղ և մինչև մեռնելը բավական ժամանակ կունենան մտածելու
համար։ Չնայած պետք է խոստովանեմ, որ զգալի թվով մարդիկ
ոչինչ էլ չեն մտածելու` ինչպես որ երբեք էլ չեն մտածել։
Ես մտածում եմ, իմ կատարած բոլոր գործողությունների
մասին։ Արդար եմ եղե՞լ, թե՞ ոչ։ Մարդիկ կան, որոնցից ես անդա-
դար ներողություն եմ խնդրում։ Մարդ կա՝ ում զանգին ես հիմա
անհամբեր սպասում եմ։ Ուզում եմ իմանալ՝ արդյոք նա ներո՞ւմ
հայցում է հեռացողից։
Երևի մեկ-երկու օր ունեմ: Սպառվող ժամանակում սպասելը
միայն մեկ անգամ է կյանքում լինում:
Մի անգամ, երբ 29 տարեկան էի, համբուրեցի մի կիսածանոթ
աղջկա շուրթերը: Ամառ էր, իսկ նրա շուրթերը շաքարաջրի մեջ
թաթախված հասած մորու գույն ու տեսք ունեին: Ինձ ի՞նչ էր մնում
անել: Ինչպե՞ս կարող էի դիմադրել ցանկությանը: Բռնեցի և համ-
բուրեցի:
- Իսկ նա ինչպե՞ս արձագանքեց:
- Չեմ ասի, որովհետև նման դեպքերում երբեք չես իմանա, թե
աղջիկը ինչպես կարձագանքի: Հիմա էլ մի՛ իմացիր: Բայց ես
հիշեցի այդ դեպքը, քանի որ այսքան մոխրագույն ու մահով բուրող
մթնոլորտում մորեգույն շուրթերը վառ գունավորում են տալիս: Դա
շատ գեղեցիկ է…
291
Ես հետ գնացի աթոռի թիկունքին: Ալեխանդրոն կարծես քնեց:
- Հաննա՛, որքա՜ն գեղեցիկ են քո թարթիչները:
- Շնորհակալություն, ես շատ զգացված եմ:
Նա իրոք շոյված զգաց իրեն: Դա կեղծավոր շնորհակալություն
չէր: Աղբյուրի պես անաղարտ գոհունակություն էր, որ սեփական
թարթիչները գրավեցին տղային: Աղջկան ի՞նչ է պետք երջանիկ
լինելու համար՝ ասել, որ նրա թարթիչները գեղեցիկ են:
- Այդ թավշյա ձեռնոցները այնքան մեղմ են գրկում քո ձեռքերն
ու ճերմակ դաստակները։
- Օ՜, Տեր Աստված, ես կխելագարվեմ,- Հաննան երջանիկ
ժպտաց ու մի կողմ նայեց՝ հայացքը ինձնից փախցնելով։
- Խնդրում եմ հանիր դրանք ու թույլ տուր տեսնեմ մատներդ։
- Դու ուզո՞ւմ ես մատներս տեսնե՞լ,- աղջիկը զարմացած ու
հաճույք զգալով՝ մի ձեռքով փակեց բերանը,- բայց հետո անշտապ
հանեց սկզբից մեկ, ապա երկրորդ ձեռնոցը։
Ու ես տեսա նրա գեղեցիկ երկար մատները՝ խնամքով հար-
դարված ու կապույտի տարբեր երանգներով ներկված եղունգ-
ներով։ Որքա՜ն փափուկ ու սպիտակ էին դրանք:
- Տեր Աստված, հիմա ե՛ս կխելագարվեմ։ Քո մատներն այնքան
սիրուն են ու նուրբ։
Ուզում էի հանձնվել ու ասել՝ սիրում եմ քեզ ու կմեռնեմ, եթե
հանկարծ այնպես պատահի, որ այդ մատներն էլ չտեսնեմ։
Ես փլվեցի։
- Գիտե՞ս, բողոքականության մեջ երեք հիմնական սկզբունք
կա,- դժվարությամբ հաղթահարելով ամոթխածությունը և ականջը
քաղցրացնող հաճոյախոսությունը՝ սկսեց նա:
- Ոչ ես տեղյակ չեմ: Առհասարակ բողոքականությունից գրեթե
ոչինչ չգիտեմ: Իսկ դու բողոքակա՞ն ես:
- Այո, ես բողոքական գերմանուհի եմ: Լութերական: Sola
Scriptura, Sola Fide, Sola Gratia.
- Միհրան,- խորը երջանիկ հոգոց հանելուց հետո շարունակեց
Հաննան,- Sola Scriptura – այսինքն՝ Աստվածաշունչը պիտի ղեկա-
վարի եկեղեցու ավանդույթներին և մեկնություններին և եկեղեցու
292
ուսմունքը, մեկնությունները պետք է բխեն ու համապատասխանեն
Աստվածաշնչին: Աստվածաշունչը պետք է մեկնաբանվի ինքն
իրենով: Միակ ճշմարիտ խոսքն այնտեղ է։
Sola fide- Միայն հավատով: Միայն հավատով կա փրկություն:
Փրկությունը գալիս է միայն հավատից՝ առանց լավ գործերի ան-
հրաժեշտության: Լավ գործերը փրկության միջոց չեն: Լավ գոր-
ծերը բխում են հավատից: Հավատը բերում է լավ գործերի և
արդարացման: Լավ գործերն իրենք իրենցով չեն որոշում փրկու-
թյունը: Քրիստոսն իր կողքին խաչված գողին ասաց,- այսօր դու
ինձ հետ դրախտում կլինե՛ս: Գողը հավատում էր Քրիստոսին: Գո-
ղը խաչված էր և ոչ մի լավ գործ չէր կարող անել:
Sola gratia- Միայն շնորհով: Փրկությունը միայն Աստծո կողմից
շնորհ է, անկախ այն հանգամանքից արժանի՞ ես դրան, թե՞ ոչ:
Փրկությունը չի գալիս որպես պարգևատրում արժանիքների դի-
մաց: Փրկությունը չվաստակած նվեր է Աստծո կողմից՝ հանուն Հի-
սուսի: Մարդը չի կարող իր որևէ գործողությամբ արժանանալ
փրկության: Միայն Աստված է որոշում՝ կփրկվե՞ս, թե՞ ոչ, իսկ
մարդը որևէ դեր չունի փրկության հարցում:
Հաննան խոսեց այն ձայնով, որ գեղեցիկ աղջիկն ունենում է
քաղցր սալոր ուտելուց հետո:
- Անխե՛լ, դուռը փա՞կ է,- ինձ անհանգիստ հարցրեց ծերունին:
- Այո՛:
- Բացի՛ր,- աջ ձեռքը մի փոքր վերև հանելով ու ցույց տալով
դռան կողմը՝ խնդրեց Ալեխանդրոն:
Նստած տեղիցս նայեցի մուգ կարմիր դռանը՝ չշտապելով վեր
կենալ աթոռից:
Ալեխանդրոն ակնագնդերը թեքեց դեպի ինձ:
Դանդաղ մոտեցա դռանը, պտտեցի ոսկեգույն բռնակը ու բա-
ցեցի մի փեղկը: Անշտապ վերադարձա ու նստեցի տեղս: Նորից նա-
յեցի դռանը, որը կիսաբաց էր եղել: Բացվածքը մեզ քաշում էր իր
ներսը: Մեր զրույցը շարունակվեց կիսաբաց դռան պայմաններում:
- Անխել,- ծանր սկսեց Ալեխանդրոն,- նա շատ կարճ մնաց իմ
կյանքում: Բայց ինչպես մնաց… Երբ նստած էինք եռանկյունի
293
սեղանի շուրջը, որի վրա դրված էր երկու բաժակ սառը ջուր և մեկ
սուրճ, ես զգացի թե սեղանի տակ՝ նրա փափուկ ձեռքի ափը
ինչպես բռնեց իմ ձեռքը: Նման զգացմունքներն այրեցին ինձ, ու ես
ուզեցի կուլ գնալ այդ տաքությանը:
- Ինչո՞ւ ես կտրում եղունգներդ ու եղունգների լաք էլ չկան,-
հուզված հարցրի ես:
- Այսպես ավելի հարմար է, Ալեխանդրո:
- Ես ուզում եմ, որ իմ հավանած աղջիկը երկար եղունգներ
ունենա և գեղեցիկ լաքով ներկի դրանք: Ամեն անգամ դրանք
տեսնելիս ես անասելի կուրախանամ և կհպարտանամ:
- Հա՛, կանեմ այդպես... քեզ համար,- անհամբեր պատասխա-
նեց նա, ձեռքի ափը իմ ձեռքի ափի մեջ:
Որքան քաղցր էր նրա ափը: Ես ինքնամոռաց կշոյեի այն,
որքան որ ժամանակը երկար է:
- Անխել, դու խելացի տղա ես, հասկանո՞ւմ ես չէ՝ ինչ եմ ես
պատմում,- հարցրեց Ալեխանդրոն ինձ:
- Հա, սինյոր Ալեխանդրո, դու աղջկա մասին չես պատմում,-
հուզմունքից ձեռքով փակեցի բերանս ու աչքերս թրջվեցին:
Ալեխանդրոն չտեսավ, բայց գուցե զգաց ինչ-որ բան:
- Այո, աղջկա մասին չեմ պատմում, ոչ էլ սիրո, ոչ էլ եղունգ-
ների լաքի…
Ես, էլ չդիմացա, ու սկսեցի մղկտալ մեռնող ծերունու անկողնու
կողքին՝ բռնելով ճակատս:
- Մարդկանց մեծ մասը չի զգում Անխել,- շարունակեց
Ալեխանդրոն,- սատանան գիտի, թե ինչն է նրանց իմաստը։
- Դուք տխո՞ւր եք,- հարցրի ես։
- Քեզ թվո՞ւմ է, թե մի ծեր, մեռնող մարդ պիտի տխուր լինի՞: Ո՛չ,
այդպես չէ։ Ես մտածում եմ իմ չավարտած տպավորությունների
մասին։ Գիտես, ծանր է գիտակցելը, որ շուտով էլ հնարավորություն
չես ունենա մարդկանց մոտ փոխելու տպավորություն։ Ծանր է նաև,
երբ ուրիշները քեզ մոտ չեն հասցնի փոխել տպավորություն։
Քեզ ասացի, որ սպասում եմ զանգի։ Ուզում եմ լիարժեք զրույց
ունենալ մի մարդու հետ, ուզում եմ սպառել այն՝ ինչ կիսատ է
294
մնացել։ Միայն թե սպառել։ Միշտ աչքի եմ ընկել անվերջ հույսով՝
երբ բոլորը հույսը կորցնում էին, ես դեռ հավատում էի։ Հիմա էլ
հույս ունեմ, որ կզանգի։ Մինչև առավոտ կապրեմ ու վերջ։ Բայց
հույս ունեմ, որ էդ ընթացքում անպայման կզանգի։
Այս հանգուցակետին դու պիտի պտտվես, ու լավ կլինի, որ
ավելի շուտ չմեռնես, քան թե պիտի մեռնեիր։ Պտտվելու ես, ու լավ
կլինի՝ հոգիդ չալեկոծվի։ Ես դրանից չխուսափեցի, չնայած վաղուց
գիտեի, որ այս հանգուցակետը գալու է։
Մարդու ազատ կամքն է կարևոր: Ազատ կամքը շնորհ չէ, այն
համառ պայքարում է ձեռք բերվում ու պաշտպանվում: Մեր բնազդ-
ները շատ են խանգարում դիմադրությանը: Պիտի հնարավորինս և
կատաղի դիմադրել, որքան էլ գայթակղությունը մեծ է մեղք գոր-
ծելու: Լինում է, երբ մեղքը քեզ քարշ է տալիս գետնով՝ դեպի մեղ-
սագործության անդունդը: Հավատում էի, որ կարելի է դիմադրել
դրան, բայց հիմա կասկածում եմ, որ որևէ մեկին չի հաջողվում
զերծ մնալ: Ի՞սկ այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր մաքրազեր-
ծումը,- Ալեխանդրոն ակնհայտորեն սարսափելի հուզվեց, իսկ ես
մոլորվեցի ու անհանգստության հոսանքի մեջ՝ չէի կողմնորոշվում՝
ի՞նչ անել:
- Հանգի՛ստ Անխել, ամեն ինչ կարգին է,- հևալով սաստեց
Ալեխանդրոն:
- Ինչպե՞ս ես կարող եմ մաքրազերծվել ու փրկվել: Առանց ազատ
կամքի գործած մեղքից՝ ի սկզբանե ազատ ես: Իսկ երբ թո՞ւյլ ես
գտնվել մեղք գործելիս: Ես մեղքեր եմ կուտակել իմ կյանքի
ընթացքում, ես մեղավոր չեմ ծնվել՝ ինչպես Քրիստոնեությունն է
ուսանում: Զղջալու միջոցով ազատում չկա: Դու զղջում ես, իսկ նա՝ ում
վնասել ես, չի ապաքինվում: Վնասը վերականգնելով ևս ազատում
չկա: Հոգեկան տառապանքը, միևնույն է, հետապնդելու է նրան: Մեկ
մեղքի դիմաց 10 բարի գործ կատարելով՝ ևս չես ծածկի մեղքը:
Ասա՛ ինձ Անխել, այդ դեպքում ինչպե՞ս կարող եմ մաքրվել:
Ուզում եմ՝ հոգիս հանգստանա:
- Չգիտեմ սինյոր Ալեխանդրո, չգիտե՛մ, չգիտե՛մ: Մի՛ խոշտան-
գիր ինձ, չէ՛- գլուխս բռնելով աղերսեցի ես:
295
- Ներում հայցելն ու զղջալը պարտադիր են: Սակայն, դա չի
բերում փրկության: Ամբողջ կյանքդ պիտի հիշես կատարծդ մեղքե-
րը: Այդ բեռը պիտի կրես անընդհատ: Հենց մոռացար՝ քավությունը
անհնար է: Քավությունն անհնար է ընդհանրապես: Քեզ ամենասի-
րող մարդը, պիտի նրան ամենասիրող մարդուց ներողություն
խնդրի: Իսկ նա, ում հանդեպ մեղք ես գործել, պիտի գիտակցի իր
բաժին մեղքը: Արդարացումը անհնա՛ր է, փրկությունը անհնա՛ր է:
Այս ամենն ընդամենը մեղմելու համար է:
Որևէ մեկը չպիտի ապրի հույսով՝ թե Աստված կների: Աստված
կների՛, իսկ դո՞ւ: Քավությունն անհնար է, եթե նույնիսկ Աստված քեզ
շնորհի փրկություն: Դու քեզ չես շնորհի փրկություն՝ եթե բավարար
խորն ես: Եթե խորը չես՝ Աստվա՛ծ քեզ չի շնորհի փրկություն:
Նա էլ չխոսեց` մոտավորապես 4 րոպե։ Հետո հանկարծ նորից
սկսեց ցածր ձայնով պատմել.
- Գիտե՞ս՝ հիմա ի՞նչն է լավ։
Ես զարմացա՝ հիմա՞, այսինքն ե՞րբ: 20-րդ դարի վերջում, թե՞
գիշերը։
- Հիմա, ի նկատի ունեմ երբ մեռնում ես,- իմ տարակուսանքը
գուշակելով՝ ասաց Ալեխանդրոն,- երբ դու երիտասարդ ես, կո-
րուստները ծանր ես տանում, որովհետև գիտակցում ես, որ հե-
տագա ամբողջ կյանքդ ապրելու ես առանց քեզ թանկ բաների ու
կարոտով, խորը կարոտով։
Իսկ հիմա այլ է։ Ես գիտեմ, որ վերջապես էլ չեմ կարոտի և
հույս ունեմ, որ կունենամ այն կողմում։
Ես կորցրել եմ մի աղջկա, ում համը այդպես էլ կիսատ մնաց։
Կիսատ մնացած համը՝ շատ բարդ բան է։ Այն թունավորում է
քո կյանքը։
Տասնամյակներ շարունակ ապրել եմ՝ զղջալով, հիշելով, կարո-
տելով ու տխրելով։
Իսկ հիմա այլ է։ Ինձ քիչ է մնացել հիշել քաղցրությունը։ Գի-
տեմ, որ կգրկեմ նրան վերջապես` առաջին անգամ։
Պատուհանից սկսեց զով քամի հոսել ներս, որից վարագույրը
հանգիստ ուռչում էր և իջնում։
296
Ալեխանդրոյի ծանր պատմությունները շարունակեցին խրվել
խորը գիշերվա մեջ: Աթոռին նստած՝ չզգացի, թե ինչպես քուն
մտա:
Երազում տեսա ինձ՝ շատ մանուկ հասակում, մոտ 4-5 տարե-
կանում: Երկար ճանապարհ էր փոքրիկ քաղաքի ծայրամասում,
որտեղ փոքր շենքեր, տներ էին, ու ոչ ոք չկար: Ճանապարհի
եզրով երկաթգիծ էր անցնում: Սկսեցի կանչելով վազել ինչ-որ մեկի
հետևից: Չգիտեմ՝ ո՞ւմ էի կանչում և ում հետևից վազում: Վազում
էի հեռացող մեկի հետևից և հուսահատորեն գոռում, իսկ նա չէր
լսում ոչ մի կերպ և ավելի ու ավելի էր հեռանում:
Զարթնեցի մղձավանջից: Դեռ գիշեր էր: Ալեխանդրոն արդեն
նստել էր մահճակալին ու նայում էր ինձ: Նրա աչքերի մեջ սառը,
սևին խփող կապույտ էր՝ պատված մոխրագույնով:
- Ալեխանդրո՞:
- Իմ ձախ անրակից մի քիչ ներքև՝ աղջկա մի հայկական անուն
է դաջված։ Կինս չէր հասկանում, թե ինչ է գրված։ Ստացվել էր
այնպես, որ ինձ համբուրելիս այդ գրվածքը ևս համբուրում էր՝
չգիտակցելով, որ շուրթերով հպվում է իմ մեծ սիրուն։ Ես չգիտեի,
որ ամուսնանալու եմ, այլապես նրա անունը չէի դաջի վրաս և
կնոջս հանդեպ ակամայից ստորություն չէի անի։
Ոչ մեկին երբևէ չասե՛ս, թե ինչ անուն է դաջված։ Բացարձակ
ոչ մեկին, ու ոչ մի տեղ։ Եթե մի օր պատմելու լինես իմ մասին՝ ինչ
կուզես ասա։ Պատմիր, որ թմրամոլ էի, մարդասպան, անխիղճ,
սրիկա, բայց այդ անվան մասին լռի՛ր։ Անխե՛լ, ես ուզում եմ վերջին
խոսք էլ ասել, կփոխանցես բոլորին:
- Ո՞րն է քո վերջին խոսքը՝ Ալեխանդրո: Ես ուշադիր լսում եմ քեզ:
- Կփոխանցե՛ս՝ Ձեր բոլորի մերը:
- Եղավ, անպայման կփոխանցեմ:
Ես՝ ինչպես տեսնում եք, հավատարիմ եմ իմ խոստմանը և
պահում եմ Ալեխանդրոյի խնդրանքը՝ այդ աղջկա անունը երբևէ
չեմ բացահայտի: Միայն եթե տեսնեմ այդ աղջկան, ապա կասեմ,
որ դու նրա համար այնքան թանկ էիր, որ միակ բանը, որ հետը
տարավ՝ անունդ էր:
297
Նորից զարթնեցի ու տեսա երկու բժշկի՝ սպիտակ խալաթնե-
րով, և Ալեխանդրոյի երեխաներին:
Նայեցի ժամին՝ 7:52 րոպե է:
- Անխել, նա մահացել է: Կներես, որ ստիպեցինք ամբողջ
գիշեր նստել կողքին: Դու շատ էիր հոգնել ու այնքան խորն էիր
քնել, որ մեր մոտենալն էր չզգացիր:
Պտտվեցի դեպի կարմիր դուռը: Այն դեռ կիսաբաց էր:
- Անխել, ի դեպ՝ գիտե՞ս, թե հայրիկի անրակից ներքև ի՞նչ
գրություն է դաջված՝ օտար տառեր են, չենք հասկանում:
Միգելը խնդրեց բժիշկներին՝ մի փոքր բացել Ալեխանդրոյի
կուրծքը:
Ես ապշած էի, այնտեղ հայերեն անուն էր գրված: Շատ
տարածված, աղջկա հայկական անուն: Երազում էր ինձ պատմել,
բայց պարզվեց իրական է... Այնտեղ առկա էր ևս մեկ գրություն՝
Խնդրում եմ քեզ հիշիր ինձ՝ ես չեմ ուզում կորել անհայտության
մեջ։
Ոչ,- կմկմացի ես՝ զարմանքից դանդաղած լեզվով,- Միգե՛լ,
չգիտեմ, պատկերացում չունեմ՝ ինչ լեզվով է, կամ ինչ է: Նա ինձ
երբեք չի ասել դրա մասին:
Սեգունդա դե Ռուիզ փողոցը չափազանց աղմկոտ էր: Ոնց որ
ավտոմեքենաների ու մարդկանց փեթակ պայթեցրած լինեին: Լու-
սացույցը կարմիրից փոխվեց կանաչի ու մարդկանց խառնիճա-
ղանջ հոսքը սկսվեց:
Այնքան շատ մարդ էր լուսացույցի տակով անցնում, որ
կարող էր թվալ, թե զորք է։
Պայծառ, արևոտ եղանակ էր, որից բոլորը կկոցել էին աչքերը:
Մարդիկ խառը ու գրեթե իրար հրմշտելով էին անցնում։ Բաց կա-
պույտ վերնաշապիկով մի փոքր մարդ, մոխրագույն վերնաշապի-
կով նիհար ու ակնոցներով երիտասարդ, կիսաշրջազգեստով երկու
աղջիկ, մեկը՝ սև, մյուսը՝ բաց կարմիր, որոնց հետևում էր մի տա-
տիկ՝ շագանակագույն շորով ու ձեռնափայտով: Ամեն ինչ էլ կար:
Ես ու Հերնանդեսն էլ սկսեցինք մարդկանց հետ փոխադար-
ձաբար հրելով՝ անցնել փողոցը: Գրեթե հասանք փողոցի կեսը, երբ
298
ատրճանակի ծանր կրակոց լսեցի ու ձեռքս վախեցած մի թեթև
վերև բարձրացրի՝ կարծես պաշտպանվելով կրակոցից:
Կրակողը Անխելն էր, որ փողոցի մեջտեղում գնդակահարել էր
մի տղայի ու տաք ատրճանակը ձեռքին կանգնել էր հանգիստ:
Տղան անշնչացած ընկել էր ասֆալտին և նրա կրծքից առատ
արյուն էր հոսում:
Փողոցն անցնող մարդիկ՝ շատ կարճ, չհասկանալով, թե ինչ է
տեղի ունեցել, շուտով գլխի ընկան և ահասարսուռ աղմուկով ու
ղժժոցով ցվրվեցին: Կարճ ժամանակ անց՝ կանգնած էինք միայն
ես ու Անխելը:
- Ի՞նչ արեցիր Անխել, ինչո՞ւ խփեցիր այդ տղային,- այլայլված
հարցրի ես:
Անխելը ոչինչ չպատասխանեց:
- Ո՞վ էր այդ տղան, ի՞նչ էր արել նա քեզ…

***
1999-ի հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը` անթափանց գիշերը, շա-
բաթ լույս կիրակիի գիշեր էր: Պետք չի մտածել, թե ամեն ինչ հա-
սարակ է՝ երբ ամեն ինչ հասարակ է: Եվ ընդհակառակը՝ հաճախ,
երբ ամեն ինչ բարդ է թվում, ամեն ինչ իրականում հասարակ է:
Նյու Մեքսիկոյի հյուսիս արևմուտքում, Վագոն Մաունդից
դեպի աջ՝ մի երկրորդական ճանապարհ է գնում, որ հասնի Ռոյ
գյուղին: Եթե գնաս այդ ճանապարհով կհասնես բլրապատ ու
ժայռոտ կողերով տեղանքի: Հենց այդ տեղանքում, երբ անցնում
էին 4 բեռնատարները՝ ամերիկյան ոստիկանական մեկ տասնյակ
մեքենաների ուղեկցությամբ, Միհրանը հրահանգեց կանգնել առա-
ջին բեռնատարին, որում հենց ինքն էր:
Ամայի վայրում ավտոշարասյունը կանգնեց: Միհրանն իջավ
բեռնատարից ու կանգնեց ճանապարհի եզրին: Մի փոքր անց՝
նրան մոտեցան երեք ոստիկան, որոնք իրենց հերթին իջել էին մե-
քենաներից:

299
- Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ենք կանգնել,- հարցրեց նրանցից
կոչումով ավագը:
- Ինձ անհրաժեշտ է հանգստանալ, երկար ճանապարհ եմ եկել
նստած: Մեջքս պիտի ուղղեմ:
Ընդհանուր առմամբ ոստիկանին բավարար թվաց բացատրու-
թյունը, բայց կասկածը չվերացավ: Նա հրահանգեց մնացած ոստի-
կաններին շրջապատել բեռնատարներին ու սպասել: Բեռնատար-
ների շարժիչները աշխատում էին: Այդպիսի սովորություն ունեն
դրանց վարորդները՝ երբ ոչ երկար ժամանակով կանգնում են՝
շարժիչները չեն անջատում:
Ոստիկանները սպասում էին: Ես էլ էի սպասում: Ճանապարհի
եզրից մոտ 30-40 մետր խորությամբ ձորակ էր իջնում: Գիշերով
նայում էիր այդ ձորակի մեջ, իսկ այնտեղ ոչինչ չէր երևում: Անհա-
տակ անդունդ էր թվում: Ճանապարհի մյուս եզրերը կոտրտված
ժայռեր ու խոշոր քարեր էին: Բոլոր բեռնատարների վարորդներն
էլ իջել էին և զրուցում ու ծխում էին: Ոմանք սուրճ էին բերել
հետները ու խմում էին:
- Մենք չենք կարող այստեղ երկար մնալ. 10 րոպեն բավական
էր հանգստանալու համար,- կոշտ սկսեց ոստիկանը:
- Դեռ 8 րոպե է անցել, բայց 8-ն էլ բավական է: Գնացի՛նք:
Հե՛յ, տղաներ, արագ նստե՛ք բեռնատարները, շարունակում ենք,-
հրահանգեցի ես ու նստեցինք մեքենաները:
Նայեցի բեռնատարի կողային հայելիով դեպի հետ ու ներքև:
Այնուհետև խնդրեցի վարորդին շարժվել:
8 րոպեն բավարար էր հանգստանալու և 150 կիլոգրամ կոկա-
ին հանելու ու պահելու ժայռերի ու թփերի հետևը: Դա 3 պարկ էր:
Եթե այն վաճառես գրամ-գրամ, ապա կիլոգրամը կստացվի մոտա-
վորապես 180,000 ԱՄՆ դոլլար: Իսկ 150 կիլոգրամը՝ 2,700,000
ԱՄՆ դոլլար: Սա 1999 թվականի գներով:
Մեզ հսկում էին մոտ 42 ոստիկան: Նման հսկողության պարա-
գայում հաջողացնել 150 կիլոգրամ հանել ու պահել ժայռի տակ՝
բավական հաջող գործողություն կարելի է որակել:

300
Պարկերը հանել էին, ճանապարհի այդ հատվածում նախօրոք
թաքնված պուերտո-ռիկացիները, որոնց հետ ամեն մանրուք
մշակված էր դեռ Մեքսիկայում եղած ժամանակ: Նրանց տեղյակ էր
պահվել, որ բեռնատարների տակ հատուկ պատրաստված դռնակ-
ներ կան, որոնք բացելու դեպքում միանգամից մեկ պարկ սահում
էր ցած: Մեկ պարկ և ոչ ավելին: Այդպիսին էր հարմարանքի կա-
ռուցվածքը, որպեսզի պարկի դուրս հանելը լիներ աննկատ և վե-
րևի պարկերի ծանրությունից խուսափելով:
Մի քանի ժամ անց, այդ վայր եկան նարկոդիլլերները, որոնք և
տարան ապրանքը՝ 1,800,000 դոլլար փոխանցելով վաճառողին,
իհարկե մոտ մեկ տարվա ընթացքում:
Անխելին, այնուամենայնիվ, հաջողվեց՝ ուղիղ սահմանը հատե-
լով, խոշոր խմբաքանակի թմրանյութ արտահանել Ամերիկայի
Միացյալ Նահանգներ:

Զվարթնոց

Կեսօրին իջա Երևան, Զվարթնոց՝ հետևումս երկու որբի դիակ:


Անխելն ու Քվինտուսը հետս էին: Երբ փաստաթղթերը ձեռքս
նստած էի սահմանապահ սպայի սենյակում, ներս մտավ մի փո-
ղկապավոր և հայտնեց, որ անցանկալի անձ եմ Հայաստանում,
առավել ևս համաշխարհային համբավ ունեցող երկու հանցագործի
դիակների հետ միասին:
- Հայտնե՛ք նախագահին, որ 250,000,000 դոլլարի ներդրում
կանեմ Հայաստանում: Այսքա՛նը:
- Սպայի աչքերը թռան վերև, փողկապավորը շփոթվեց: Տիրեց
մոլորված լռություն:
Փողկապավորը դուրս եկավ սենյակից: Նա վերադարձավ 35
րոպեից:
- Դուք կմնաք Հայաստանում այնքան, մինչև 250,000,000
դոլլարը մտնի երկիր:

301
Էռնեստո Անխել Հերնանդեսի դին ամփոփվեց իր հայրենի
Ջերմուկում: Նրա մեքսիկացի ընտանիքի անդամները ևս ներկա
էին թաղմանը: Հավաքվել էին նաև մի փոքր խումբ տեղացիներ,
որոնցից, այնուամենայնիվ, չհաջողվեց թաքցնել՝ այդքան հայտնի
անառակ որդու վերադարձը:
Քվինտուսի դին, որպես Արցախյան պատերազմի մասնակից,
ամփոփվեց Եռաբլուրում՝ 15,000,000 դոլլարի դիմաց:
Քվինտուսի թաղմանը ներկա էին նրա մարտական ընկերները,
և մի քանի հոգի հարազատներից, որոնք հայտնի չէր, թե իրա-
կանում ովքեր էին: Գուցե իրականում հարազատներն էին:
Մեծ որբերը այլևս որբ չէին: Միակ տեղը որտեղ նրանք տանն
էին՝ Հայաստանն էր: Նրանք կամավոր լքյալներ էին, որոնք թա-
քուն՝ իրենց մեջ պահեցին համաշխարհային կարոտը:
250 միլիոն դոլլար Հայաստան բերելուց հետո ինձ թողեցին
դուրս գալ երկրից: Այդ գումարից 170 միլիոնը ներդրվեց ենթա-
կառուցվածքների զարգացման մեջ, իսկ 80 միլիոնը հափշտակվեց
նախագահի և իր շրջապատի կողմից: Թքա՛ծ: Դրա մասին հետո:
Հիմա ինձ պետք է վերջապես վերադառնալ Պետերբուրգ:
Բայց մինչ վերադառնալը գնացի արևմուտք:
Երզնկայի Սուրբ Դավիթ՝ Ապրանք վանք հասա ուշ գիշերին:
Դատարկ հողերի վրայով քայլեցի մի քանի կիլոմետր, անընդհատ
բլուրներ ու դարուփոս ռելիեֆի վրայով՝ բարձրանալով և իջնելով:
Չափազանց մութ էր, որի պատճառով հաճախ էր ոտքս բախվում
մեծ քարերի կամ ընկնում փոսի մեջ: Նախկինում ևս երեք անգամ
եղել էի այս վայրերում, այն ինձ դուր էր եկել, և տեղանքը բավա-
կան լավ գիտեի:
Որևիցե մեկը չկար վանքի շրջակայքում՝ բոլորը հեռու էին ու
քնած: Ամայի քարքարոտ վայրում գտնվող այս վանքը՝ միակ հեռու
վայրն էր, որտեղ կուզեի լինել այդ ժամանակ: Կիսավեր պարիսպ-
ների ներսում տեղակայված վանքի ճանապարհը ձեռքերով շոշա-
փելով էի գնում, որովհետև այլ կերպ անհնար էր: Չկար լուսին,
չկային աստղեր, ու չկային տների ճրագներ: Ահա վերջապես
հասա: Վանքի պատն է կարծես: Գտա մի մեծ քարի կտոր և զգու-
302
շությամբ կոտրեցի փայտե դուռն ու ներս մտա: Կոտրված փայտի
ու վայր ընկած քարի ձայնից արձագանքեց վանքի ներսը:
Առանց վարանելու մտա ներս: Գուցե այնտեղ օձեր կամ կա-
րիճներ ապաստան գտած լինեին, կամ ավելի խոշոր կենդանիներ,
բայց զարմանալիորեն վախ չկար:
Ներսում առավել ևս ոչինչ չէր երևում, միայն արձագանքներ
էին լսվում իմ շարժումներից: Աջ ու ձախ թափված էին քարեր ու
փայտի կտորներ:
Չգիտեմ, գտա՞ արդյոք վանքի կենտրոնը թե ոչ, բայց ինձ
թվում է՝ շատ մոտ էի սրահի կենտրոնին: Նստեցի հատակին և դի-
մեցի Աստծուն:
- Տե՛ր Աստված, թույլ մի՛ տուր հիասթափվել մարդկանցից,
թույլ մի՛ տուր չարանալ նրանց նկատմամբ: Ինձ համար հիմա շատ
դժվար է: Փրկի՛ր հոգիս, այլապես այն տանում է Սատանան: Եվս
մի քիչ, և չարիքը կտիրի ինձ: Տո՛ւր ինձ ուժ՝ դիմանալու մարդկանց
և տո՛ւր ինձ սեր՝ սիրելու մարդկանց: Ներսում այլևս ձգտում չկա:
Դու պիտի ուղղակի փրկես ինձ՝ ուրիշ տարբերակ չեմ տեսնում:
Եթե ուզում ես՝ օգնիր, եթե ոչ՝ ես այլևս ոչինչ չեմ անի: Ներիր ինձ, որ
լքեցի քեզ: Ես չգիտեմ, թե հանուն ինչի պիտի փրկես հոգիս, բայց
եթե դու առանց պատճառի կարող ես օգնել մարդկանց, ապա իմա-
ցիր, որ ես դրա կարիքը շատ ունեմ, և խնդրում եմ օգնել ինձ: Փրկիր
ինձ, Տեր Աստված, փրկիր խնդացող բորենիներից, որ ծիծաղելով են
հոշոտում, փրկիր ժպտացող, բայց նենգ մարդկանցից, փրկիր
քաղցրալեզու շողոքորթներից, հեռու տար չարին, մարդու խիղճը
շահագործող հրեշներին, ու տուր մի փոքր լույս, քանզի դա բավական
է հայտարարելու, որ ամեն ինչ սև չէ: Սա ամենն է, որ կուզեի ասել ու
սա իմ վերջին աղոթքն էր գուցե: Ես էլ չեմ ուզի աղոթել:
Ձայնս դադարեց ու ոչինչ տիրեց շուրջս: Մթության մեջ ոչինչ
չէի տեսնում, շուրջս դատարկ էր՝ ձայն էլ չկար: Ինձ մոտ
զգացողություն էր, որ Աստված ուշադիր լսում է, նույնիսկ հիմա՝
երբ չեմ խոսում: Ես որոշեցի նրան չխանգարել լսել ինձ:
Եվ եկավ ժամանակ, երբ դադարեցի ցանկանալ ճամփորդել։
Եվ եկավ ժամանակ, երբ դադարեցի ցանկանալ գնալ տուն։
303
Եվ եկավ ժամանակ, երբ դադարեցի կարոտել ծնողներիս։
Եվ եկավ ժամանակ, երբ դադարեցի ցանկանալ սիրել։
Եվ եկավ ժամանակ, երբ ամռան սկզբին չվող թռչուններ տեսա։
Եվ եկավ ժամանակ, երբ դադարեցի ցանկանալ աղոթել:
Եվ եկավ ժամանակ, երբ Աստված լռեց։
Եվ եկավ ժամանակ, երբ ինձ տեսա սկզբում։
Որովհետև ճամփա չկար:
Որովհետև տուն չունեի:
Որովհետև ուրացել էի:
Որովհետև սերը կորել էր անվերադարձ:
Որովհետև ուզում էի հետևել հեռացողներին:
Որովհետև ոչինչ չէի ուզում:
Որովհետև չկար հոգու փրկություն:
Որովհետև արդեն կար միայն սկիզբը:
Տեր Աստված,
Ինչո՞ւ դու ինձ տվիր խելք, եթե զրկելու էիր գործելու
հնարավորությունից։
Ինչո՞ւ ինձ տվիր տեսնելու կարողություն, եթե զրկելու էիր
տեսողությունից։
Ինչո՞ւ ինձ տվիր հոտառություն, եթե չէիր տալու ծաղիկներ:
Ինչո՞ւ ինձ տվիր լսողություն, եթե չէիր տալու երաժշտություն:
Ինչո՞ւ ինձ տվիր բարձրություն, եթե զրկելու էիր բարձունքից:
Ինչո՞ւ ինձ տվիր զգայուն թևեր, եթե չէիր տալու գրկելիք։
Ինչո՞ւ ինձ տվիր սիրտ, եթե զրկելու էիր սիրվելու
հնարավորությունից։
Ինչո՞ւ ինձ տվիր խոսք, բայց չտվեցիր զրուցակից։
Ինչո՞ւ ինձ տվիր ոգի, եթե չէիր տալու ոգեշնչում:
Ինչո՞ւ ինձ տվիր ուժ, որ չէիր տալու այն չափելու
հնարավորություն:
Ու չնայած այս ամենին, ես վստահ եմ՝ դու ինձ ամենաշատն ես
սիրում, ու ես էլ քեզ եմ սիրում:

304
Հետ
Պետերբուրգը ինձ դիմավորեց ամբողջովին օտար ու օտա-
րացած: Ինձ այլևս ոչինչ չէր ասում այս քաղաքը:
Օդանավակայանում ինձ դիմավորեցին Գևորգը, Արմենը և
Գելան: Առաջինը կգնայի Սաուլիուսի գերեզմանին, բայց նրան
հայրենի Լիտվայում էին թաղել: Մենք միանգամից գնացինք
Արմենի տուն, որտեղ անցկացրինք մեծ խորհրդակցություն: Մենք
հին տղերքով նստեցինք ու դառը զրույց ունեցանք.
- Սաուլիուսի արյունը նաև ինձ վրա է: Ինչ ուզում եք ասեք,
բայց նրա արյունը նաև ինձ վրա է:
- Ինչո՞ւ ես այդպես կարծում: Հա, մենք գիտենք, որ մտածում
ես, թե եթե Կոզլովի ոտքը չտրորեիր՝ Սաուլիուսը այժմ ողջ կլիներ,-
սկսեց Արմենը:
- Ճիշտ է ասում Արմենը,- շարունակեց Սայմոմինը,- նրա
արյունը քեզ վրա չէ, կամ եթե նույնիսկ քեզ վրա է, ապա նույն
չափով նաև ինձ վրա է և այստեղ գտնվող յուրաքանչյուրի վրա է, և
նույնիսկ անձամբ Սաուլիուսի վրա է՝ Աստված նրա հոգին լուսա-
վորի, բայց ո՞ր մեկս չգիտեինք, թե որտեղ ենք, կամ ո՞ւր ենք գնում:
- Կա՛պ չունի, ես պարտավոր էի ձեզ վտանգներից հեռու
պահել: Ու հիմա թեկուզ ուշ է, բայց ժամանակն է փոխվել ու փոխել
ամեն ինչ: Ես որոշում եմ կայացրել ամեն ինչ վաճառել:
- Դու լո՞ւրջ ես խոսում: Մի՞գուցե էլի մտածես՝ մի քանի օր էլ,-
խորհուրդ տվեց Գևորգը:
- Չէ, մտածելու կարիք այլևս չկա: Ամեն ինչ վաճառում եմ ու իմ
ակտիվները տեղափոխում եմ այլ երկրներ՝ ԱՄՆ, Եվրոպա, Ասիա:
Ձեզ նույնպես դա եմ խորհուրդ տալիս, կամ չգիտեմ՝ ինչպես
կուզեք արեք:
-Նավթի գները սրընթաց բարձրանում են, դու իրոք պատ-
րա՞ստ ես կորցնել այդ երկնային հարստությունը՝ որն ուղղակի
թափվելու է քո գլխին:
- Պատրաստ եմ:

305
- Այսօր Յուգորսկնեֆտը վաճառելու ես 50 միլիոնով, իսկ բա-
ռացիորեն վաղը՝ այն արժենալու է 200 մլն:
- Թքա՛ծ:
- Լավ:
- Կոզլովին պիտի պայթեցնենք:
- Գժվե՞լ ես:
- Ավելին՝ պիտի պայթեն նաև նրա տերերը՝ ինչքան էլ բարձր
լինեն: Ինչքան բարձր լինեն՝ այդքան գեղեցիկ կլինի նրանց
պայթյունից բացված հրե վարդը:
- Խմած չես չէ՞: Մեքսիկական կոկաինը վրադ շատ չի ազդել
չէ՞:
- Ես ամբողջովին սթափ եմ: Ու թո՛ղ լինի վրեժը: Ես փակում եմ
ռուսական էջը պայթյունով ու վրեժով: Այս էջն էլ թող այսպես
փակվի:
Տղաները ապշած ինձ էին նայում ու չէին ճանաչում: Նրանք
շուտով իրենց հայացքները փախցրին և նույնիսկ իրար չէին
նայում: Մենք, ոչ մեկս ոչ մեկին չէինք նայում: Նրանք էլ սկսեցին
մտածել այն բանի մասին, ինչի մասին ես արդեն վաղուց էի
մտածում: Մենք մոտավորապես 30 տարեկան էինք: Շուտով 2000
թվականն էր, իսկ հետո 2001 թվականն էր: Երկրորդ հազար-
ամյակի վերջին տարին: Ես կարծես երկու հազար տարեկան լինեի,
որի համար ժամանակաշրջանը արդեն փոխվում էր ու ինքն արդեն
նոր հազարամյակում՝ այլևս օտար է ու որևէ անելիք չունի:
- Առաջիկա մեկ տարում կվաճառեմ ամեն ինչ: Ու կպայթեցնեմ:
Հենց վաղը հայտարարության տեքստը պատրաստեք: Նրանք
կմտածեն, թե վախեցել եմ ու փախչում եմ: Դա շատ լավ է: Ինձ
հենց դա էլ պետք է:
Հաջորդ օրը՝ կեսօրին կազմեցինք տեքստը ու տարածեցինք
մամուլով, ինչպես նաև նամակներ ուղարկեցինք մեր բոլոր գործ-
ընկերներին, որոնք որևէ շահ ունեին «Վալկիրիա Քորփորեյշնի»
գործունեությունից, ինչպես նաև կարող էին հետաքրքրվել մեր
ակտիվների առքով:

306
1. Յուգորսկնեֆտ
2. 24 ռեստորանից 8-ը, որոնք գտնվում էին Ռուսաս-
տանում, 4-ը՝ Պետերբուրգում, 3-ը՝ Մոսկվայում, 1-ը՝
Նիժնի Նովգորոդում:
3. 16 առևտրի կենտրոններից 7-ը, որոնցից 2-ը՝ Պե-
տերբուրգում, 4-ը՝ Մոսկվայում, 1-ը՝ Վոլգոգրադում:
4. Եկատերինբուրգի պղնձաձուլարանը:
5. Կազանի ալյումինի գործարանը:
6. Տուլայի և Վորոնեժի շոկոլադի գործարանները:
7. Տեքստիլ գործարաններ՝ Օրենբուրգում, Տամբովում,
Չեբոկսարում:
8. Երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը՝
Լյուբերցում:
9. Նովոսիբիրսկի քիմիական գործարանը, ինչպես նաև
անվադողերի գործարանը:
10. Բաժնետոմսեր՝ 12 տոկոս՝ Գազտրանսհոլդինգում:
11. Ռոստովի պողպատյա խողովակների և վագոնաշի-
նական գործարանները:
12. Պոդոլսկի կաբելի գործարանը:
13. Ուրարտու բանկը:
14. Ոսկու, բազմամետաղների, ցինկի հանքերը՝ Ուրա-
լում:
15. մանր-մունր հազար ու մի այլ ակտիվներ:

Յուրի Կոզլովի աշխատասենյակ: Սմոլնի 1:

Ընդարձակ աշխատասենյակը, որում կանաչ եզերքով ուղ-


ղանկյուն սեղան էր դրված, նստած էին Կոզլովը, նրա տեղակալը՝
Բեսչաստնին, Պետերբուրգի միլիցիայի գնդապետ, քրեական հե-
տախուզության բաժնի պետ Սուխոզուբովը և Պուլկովո օդանավա-
կայանի կառավարման գծով տնօրեն Վոսկուտովը:
- Ե՞րբ է եկել այդ սրիկան,- Վոսկուտովին դիմեց Կոզլովը:

307
- Երեք օր առաջ: Ինչ-որ հանդիպում են ունեցել, 4-րդ հարկում
գտնվող մի քոսոտ բնակարանում:
- Շատ տարօրինակ տիպ դուրս եկավ էդ Միհրանը՝ աշխարհի
միլիարդներն իրենն են, բոմժի պես է ապրում: Ինձ դեմքով ավելի
շատ մարդ գիտի, քան իրեն:
Բոլորը ծիծաղեցին և միաժամանակ լռեցին:
- Ի՞նչ կա մտքներին, ինչ-որ բանից տեղյա՞կ ես, Սուխոզուբի՛չ,-
դիմեց քրեականի պետին Կոզլովը:
- Դեռ ոչինչ: Շատ փակ են իրենց պահում: Հեռախոսով չեն
խոսում, լռում են, լռում են ու լռում,- բազկաթոռի մեջքին հենված ու
սառած աչքերով պատմեց Սուխոզուբովը:
- Ձեզ, համենայն դեպս, ոչնչից զգուշանալ պետք չէ,- Կոզլովին
դիմեց նրա տեղակալ Բեսչաստնին:
- Այսօր առավոտյան եմ կարդացել՝ բոլոր ակտիվները վաճա-
ռում է Ռուսաստանում,- սկսեց Վոսկուտովը:
- Վաճառո՞ւմ է,- զարմացած գլուխը քորեց Կոզլովը, ի՞նչ է
մտածե՞նք, որ գնում է Ռուսաստանից:
- Վախենում է,- շարունակեց Բեսչաստնին:
- Վախենո՞ւմ է,- սատանայի պես հեգնեց Սուխոզուբովը,- դու
գոնե տեղյա՞կ ես, թե նա ով է:
- Միլիարդատեր է, հետո ի՞նչ: Միլիարդատերերը վախ չու-
նե՞ն,- նեղացած պատասխանեց Բեսչաստնին:
- Միլիարդատերը վերջին բանն է, որ վերաբերում է նրան: Նա
անցել է ամբողջ 90-ականներով ու ողջ է մնացել, հասկանո՞ւմ ես:
Լոբստերին հում-հում կերել է ու սարքել իր թաշկինակը, Բեսկովին
ուղղակի ոչնչացրել է հենց իր բնում՝ Ուրալում: Նա կռվել է Ղարա-
բաղում՝ ընդ որում կամավոր: Մեքսիկայի ամենազորեղ կարտելնե-
րից մեկի պարագլուխ դոն Հերնանդեսի մոտ ընկերն է եղել: Էլ Շե-
նոսիդոն, որ տարեկան նվազագույնը 400 կգ կոկաին էր դատար-
կում Պետերբուրգի նավահանգստում, իսկ ես ոչ մի կոպեկ չէի կա-
րողանում դրանից աշխատել,- Բեսչաստնիին նայելով՝ պատասխա-
նեց Սուխոզուբովը:

308
- Կհաստատեմ ամեն բառը,- շարունակեց Վոսկուտովը,- Պուլ-
կովոյում շատ բաներ եմ տեսել ու լսել Միհրանի մասին: Դիմավորել
եմ նրա հյուրերին, նրա բեռները: Բեռներ՝ որոնք ստուգելու իրա-
վունքից զրկել էին ուղիղ Մոսկվայից:
- Լավ, լավ, հիմա ինձ վախեցնելու համա՞ր եք այստեղ, չհաս-
կացա,- վրդովված ձեռքը խփեց սեղանին Կոզլովը:
- Ճիշտ է ասում Շեֆը, լուծում ունե՞ք, թե՞ ոչ,- շողոքորթեց Բես-
չաստնին:
- Այնուամենայնիվ, ես կարծում եմ Միհրանը իրոք որոշել է գնալ:
Չար լեզուներն ասում են, որ իր դիրքերը սասանվել են Կրեմլում: Ռու-
սաստանն այլևս առաջվանը չէ: Աշխարհում բոլորը պատրաստվում
են հազարամյակի փոխվելուն ու Մոսկվայում ևս շատ բան է փոխվել,-
ասաց Սուխոզուբովը՝ փողկապը շոյելով ու առաստաղին նայելուց հե-
տո՝ խոսքն ավարտեց հայացքը դեպի Կոզլովը իջեցնելով:
- Համաձայն եմ, վերջերս շատ էր պասիվացել Միհրանը,- իսկ
նրա բանդան ընդհանրապես չէր երևում՝ ինչ-որ դպրոցներ էին բա-
ցում, մշակութային միջոցառումների մասնակցում,- շարունակեց
Վոսկուտովը:
- Աստված տա, Աստված տա: Սպասենք, ի՞նչ ասեմ,- ասաց
Կոզլովը:

Լենինգրադյան օխրայապատ չորսհարկանիի, 4-րդ հարկի քո-


սոտ բնակարան, որի դուռը շագանակագույն կաշվով էր պատված:

- Տղերքին ուղարկե՛ք Ռեպինո, ուսումնասիրե՛ք նրա ամառա-


նոցը, բոլոր մուտքերը, ելքերը: Շոշափող փողոցները, անտառը: Ես
չգիտեմ՝ այնտեղ ի՞նչ պահակախումբ կա, բայց հաշվեք բոլորին:
Հատ-հատ,- Միհրանը դիմեց տղաներին,- իլիասի կարիքը հիմա
շատ եմ զգում, նա պրոֆեսիոնալ էր այդ հարցերում: Խեղճ տղան,
հիմա նույնիսկ չգիտենք՝ ո՞ղջ է, թե՞ մեռած:
- Ընկերս՝ Իվանը, այնտեղ ամառանոց ունի, կգնանք իր մոտ,
ձեռքի հետ էլ ամեն ինչ կդիտարկենք,- արձագանքեց Արմենը:

309
- Շա՛տ լավ, եթե այնտեղացի մարդ կա, դա մեծապես կօգնի,-
գրիչը մատներով պտտելով՝ շարունակեց Գևորգը:
- Ես էլ չեմ ուզում շատ բան խոսել,- սկսեց Միհրանը, ու տրո-
րեց դաստակները,- այնքան բան ենք խոսել, որ բավական է ար-
դեն: Ամեն ինչ արե՛ք չափազանց զգույշ: Չեմ ուզում ո՛չ խոսել, ո՛չ
որևէ մեկին կորցնել: Պիտի դուրս գամ, դուք էլ գնացե՛ք հանգստա-
ցեք:
Տղաները ցտեսություն մաղթեցին ու հերթով դուրս եկան:
«Ուզում եմ նորից գնել ականջօղեր ու շոկոլադներ: Եթե նույն-
իսկ աշխարհի բոլոր ականջօղերն ու շոկոլադները գնեմ, միևնույն
է, քիչ է քեզ համար: Ափսոս, որ դու դրանց մասին չգիտես»:

2000թ. հունվարի 1: Սմոլնի 1:

Սանկտ-Պետերբուրգի գուբերնատորի նստավայրը կառուցվել


է 19-րդ դարի սկզբին՝ իտալացի ճարտարապետ Ջակոմո Գվարեն-
գիի կողմից, ով Ռուսաստան էր հրավիրվել կայսրուհի Եկատերինա
Երկրորդի կողմից: Հատկանշական է, որ Պետերբուրգի դեմքը ի-
տալացի ճարտարապետներն են տվել: Կառույցը հոյակերտ է, պե-
տերբուրգյան ոճով: Նրա ութ սյուները՝ դրանց տակ գտնվող յոթ
կամարների հետ միասին, ստեղծում են մի համադրություն, որին
աչքը ցանկանում է անվերջ նայել:
Եռահարկ այս շենքի 3-րդ հարկի իր աշխատասենյակում՝ ա-
մանորյա խրախճանք էր կազմակերպել Կոզլովը: Գուբերնատորի
տեղակալը նստում էր հենց այն սենյակում, որում աշխատել էր և
որտեղ 1934 թվականին սպանվել էր նույն ինքը՝ Սերգեյ Կիրովը,
բոլշևիկյան հայտնի առաջնորդը, վարպետ հռետորը:
Կիրովը շատ էր սիրում կարդալ, այդ իսկ պատճառով նրա աշ-
խատասենյակի պատերը՝ կեսից մի փոքր բարձր՝ պատված էին
գրապահարաններով: Պատերը ներկված էին 30-ականների ոճի
կանաչով, իսկ առաստաղը նույն 30-ականների ոճի սպիտակով:
Գետնին կարմիր ուղեգորգ էր՝ դռնից մինչև աշխատասեղանը:
Կոզլովը թեև գործող թանգարանը այդտեղից հանել էր, սակայն
310
վերանորոգում չէր արել: Միգուցե ցանկանում էր իրեն զգալ ստա-
լինյան շնչում: Փոխել էր միայն բազմոցներն ու աթոռները: Նույ-
նիսկ պատին փակցված Ստալինի նկարը չէր հանել:
Կոզլովն էր, Բեսչաստնին և Սուխոզուբովը: Նրանք բերել էին 7
մարմնավաճառ աղջիկների: Չգիտեմ՝ գեղեցի՞կ էին արդյոք, թե՞ ոչ:
Կարող է և գեր էին ու տգեղ, որովհետև Կոզլովը իր նմաններին
պիտի որ հավաներ: Գուցեև էլիտար պոռնիկներ էին՝ թանկ գնով,
որովհետև Կոզլովն ինչքան էլ Կոզլով էր, այնուամենայնիվ, փող ու-
ներ, իսկ փողը, ոչ այնքան հաճախ, ճաշակ էլ է զարգացնում:
Աշխատասեղանին դրված էր երկու շիշ հայկական կոնյակ, մե-
կը՝ Դվին, մյուսը Նաիրի: հոլանդական, շվեյցարական, ֆրանսիա-
կան պանիրներ՝ փոքրիկ ափսեների մեջ: Հաց՝ տարեկանի և սպի-
տակ, նույնպես խնամքով կտրատված և շարված զամբյուղում:
Բնական հյութեր՝ մասուրի, դեղձի, տանձի: Երշիկներ՝ ապխտած և
ոչ ապխտած, ձիթապտղի հետ միասին: Թերևս այսքանը, ինչքա-
նով որ ես եմ տեղյակ նրանց այդ գիշերվա սեղանից:
Թեթևաբարո աղջիկների հետ խրախճանքը բավական խոզա-
վարի էր անցնում: Կազմակերպիչները աղջիկներին նստեցրել էին
իրենց ծնկներին և թաթերը գցում էին այս ու այն աղջկա մարմնի
տարբեր մասերին, իսկ աղջիկները հարբած էին ու անզուսպ ծիծա-
ղում էին: Բոլորն էլ հարբած էին ու քիչ գիտակից: Նոր պատվիր-
ված կաշվե բազմոցների վրա՝ երեք հոգին փռվել էին կիսամերկ
աղջիկների տակ:
Այդ նույն գիշերը, Սանկտ Պետերբուրգից մոտ 29 կմ հեռավո-
րության վրա՝ Ֆիննական ծոցի ափին գտնվող Ռեպինո ավանում,
ձնածածկ էր:
Արմենը, Գևորգն ու Սայմոմինը ՎԱԶ 2109 մակնիշի կարմիր
մեքենայով շրջում էին ավանում և ուսումնասիրում տեղանքն ու
Կոզլովի ամառանոցը:
Նրա ամառանոցը գտնվում էր անտառային ծառերի մեջ, շրջա-
պատված էր բարձր քարե ցանկապատով: Ամառանոցը երկհարկա-
նի էր՝ մանսարդայով: Բակը լուսավորված էր բազմաթիվ լուսային
սյուներից ցրվող լույսերից: Տղաները հաշվեցին մոտ 8 պահակ,
311
որոնք զինված էին ավտոմատներով: Գերմանական հովվաշներ էլ
կային, հատուկ՝ արագ փախչող գողերին բռնելու համար:
Բարձր երկաթե դարպասները, որոնք զարդարված էին դարբ-
նի կողմից կռված նախշերով՝ փակվեցին: Դրանց դիմացի ձյունը
մաքրված էր ու հատուկ պատրաստված Կոզլովի գալուն: Նա պիտի
քեֆ աներ ու քեֆից հետո կնոջ մոտ չէր գնալու, այլ գալու էր իր
ամառանոցը ալկոհոլի ազդեցությունը մաքրելու և հանգստանալու:
Տանիքից ծուխ էր դուրս գալիս, որովհետև բուխարին վառել էին
ու տաքացնում էին տունը: Ամեն ինչ շատ գիշերային էր ու խաղաղ:
- Գեղեցիկ է նրա ամառանոցը, Սայմոմին,- Արմենն ասաց
տաջիկ ընկերոջը:
- Այո, շատ գեղեցիկ է, համաչափ կառույց է, չնայած որ կլոր
ձևերը մի փոքր շատ են,- պատասխանեց Սայմոմինը՝ ժպտալով
նայելով մեքենայի պատուհանից դուրս:
- Մեքենայի ջեռուցիչը մի փոքր ավելացրե՛ք, ցուրտ է,- հետևից
ձայն տվեց Գևորգը:
Արմենը ավելացրեց վառարանը:
- Տղերք,- տաքացած շարունակեց Գևորգը,- Կոզլովը առնվազն
երեք ժամ պիտի մնա Սմոլնիում, հակառակ դեպքում՝ չենք հասցնի:
- Կմնա՛, ես վստահ եմ: Նա հաճույքներից այդքան շուտ չի
հրաժարվի,- արձագանքեց Սայմոմինը:
- Էլի թող մնա, բայց արդեն ժամը 1:24 է: Իսկ ինքը գուցե 3-ին
արդեն դուրս գա: 3-ն էլ է լավ ուշ: Իսկ մեզ համար քիչ է:
- Եթե դուրս եկավ, պլան Բ-ին կանցնենք: Բայց կարծում եմ 5-ից
շուտ դուրս չի գա,- Գևորգին հանգստացրեց Արմենը:
- Ամեն ինչ պատրա՞ստ է,- նորից հարցրեց Գևորգը:
- Այո, մանրամասն արված է, բացի մի շատ կարևոր դետալից,
որն էլ հենց կարվի միայն 4-ին: Ուղիղ 4-ին:

Սմոլնի 1:

Սերգեյ Կիրովի աշխատասենյակում ամանորյա զվարճանքը


շարունակվում էր: Կոզլովը կծոտել էր աղջիկներից առավել շիկա-
312
հերի փափուկ մասերը, ու այդ աղջիկը կարծես տզրուկների հար-
ձակման ենթարկված լիներ՝ կամրած հետքերը ցրիվ էին եկել նրա
մարմնով մեկ:
Չգիտեմ, թե ինչո՞ւ ես պետք է ձեզ պատմեմ այն՝ ինչ տեղի էր
ունենում այնտեղ, որովհետև գտնում եմ՝ այնտեղ տեղի ունեցողը
զուրկ է որևէ գեղարվեստականությունից, հետևաբար արժանի չէ
տեղ գտնելու այստեղ:
Արդեն գիշերվա ժամը 3:22 էր:
- Կոզլով, չգնա՞նք, ուշ է արդեն,- աղջիկը գրկում ձայն տվեց
Սուխոզուբովը,- եթե դու ամառանոց ես գնալու, ես դեռ կնոջս մոտ
պիտի այցելեմ:
- Դու միշտ վախեցել ես կնոջիցդ, թեև մի երկու անգամ իմ
ներկայությամբ ապտակել ես նրան՝ ցույց տալու համար, թե չես
վախենում: Հանգի՛ստ եղիր, կես ժամից դուրս կգանք,- այս խոս-
քերն արտասանելիս Կոզլովի լեզուն չէր պտտվում իր բերանում:
- Ես ատո՛ւմ եմ ձեզ երկուսիդ,- խմիչքի ազդեցության տակ՝ քա-
ջություն ձեռք բերած Բեսչաստնին ճղճղաց կաշվե բազկաթոռի
վրայից:
- Սիրելի՛ աղջիկներ, գո՞հ եք,- հարցրեց Կոզլովը պոռնիկներին:
- Իհարկե՛ Կոզյա, մենք երջանիկ ենք անսահման,- աղջիկները
ձայն տվեցին միաձայն ու խնդալով:
- Ես ատո՛ւմ եմ ձեզ բոլորիդ,- կարծես գինու տակառից նորից
արձագանքեց Բեսչաստնին:
- Իսկ մենք քեզ շատ ենք սիրում,- Բեսչաստնուն շրջապատե-
ցին երեք աղջիկ ու սկսեցին համբուրել նրա դեմքն ու ոտքերը:
- Դու շա՛տ վատ մարդ ես՝ Միհրա՛ն: Շա՛տ վատ մարդ: Ինչո՞ւ
չես թողնում ինձ հանգիստ, ես քեզ ի՞նչ եմ արել: Եթե իշխանութ-
յուն ես ուզում, ես չեմ կարող այն քեզ տալ՝ չունեմ: Փող՝ ինձնից
շատ ունես: Էլ ի՞նչ ես ուզում ինձնից,- զառանցեց Կոզլովը:
Ինչո՞ւ ես զառանցում պարոն գուբերնատորի տեղակալ: Այդ
ի՞նչ ես կանխազգում: Ալկոհո՞լն է ցնդեցրել քեզ, թե՞ իսկապես տե-
սիլք ունես, չար մի տեսիլք գեհենի:

313
Սմոլնի 1, բարակ ձյունով շրջապատված, եղևնիներ, ամանոր-
յա լույսեր՝ մութ Նևայի ափին: Դեղին լույսեր ձյան վրա՝ գիշերվա
երկնքում կորող: 8 սյուներ, սյուների տակ 7 կամարներ: Խաղա-
ղություն և հանգիստ:
4:01:
Պայթյունն այնքան ուժեղ էր, որ ահարկու խոցեց գիշերը ու
լսելի եղավ ողջ Պետերբուրգում: Վառ լույսը մի պահ ուժեղ լուսա-
վորեց շրջապատը, ու Սմոլնիի պալատը վեր բարձրացավ ու զմփա-
լով գետնին՝ վերածվեց փլատակների կույտի: Շենքի քարերի
կտորները մի քանի հարյուր մետր շառավղով ցրիվ եկան՝ ընկնելով
Նևայի մեջ, ուժգին հարվածելով հարակից շենքերին, կոտրելով ա-
պակիներ, ջարդելով ծառեր ու փշրվելով գետնին:
Հեքսոգեն: (CH2)3N3(NO2)3: Միզուղիների բորբոքման բուժման
նպատակով ստեղծված միջոց, որը 1899 թվականին պատենտա-
վորել է գերմանացի քիմիկոս Հանս Հեննինգը: Հետագայում
պարզվեց, որ Հեքսոգենը հզոր պայթյունավտանգ նյութ է: Այն սպի-
տակ բյուրեղափոշի է, չունի ո՛չ հոտ, ո՛չ համ: 1,6 անգամ ավելի
հզոր է, քան տրոտիլը:
Սմոլնի մեկը պայթեց 5 տոննա Հեքսոգենից: Կոզլովը, Բես-
չաստնին, Սուխոզուբովը և 7 մարմնավաճառները՝ հօդս ցնդեցին
միզուղիների համար ստեղծված այս միջոցից:
Թե ինչպես պայթուցիկ նյութը տեղադրվեց ապարանքի տակը՝
թող մնա իմ փոքրիկ գաղտնիքը՝ այն ինձ դեռ պետք կգա:
Սանկտ-Պետերբուրգի գուբերնատորի նստավայրի պայ-
թեցումը Կրեմլում դիտարկվեց որպես ահաբեկչություն պետության
դեմ, և մեզ ձերբակալեցին:
Գիտեի՞ արդյոք, որ նման կարևոր կառույցի պայթեցումը մեծ
վտանգ է իրենից ներկայացնում: Իհարկե՛ այո: Ես սպասում էի, որ
ինձ անպայման կգնդակահարեն՝ լավագույն դեպքում: Բայց արեցի
ու հենց այդպես էլ ուզում էի անել:
Պայթյունի և մեր ձերբակալման լուրը կայծակնային արագու-
թյամբ տարածվեց ամբողջ աշխարհում: Նման հանդուգն գործողու-
թյուն չուներ իր նախադեպը պատմության մեջ: Ռուսաստանի ողջ
314
ուժային կառույցները բերվեցին առաջին աստիճանի մարտական
վիճակի, սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, բռնու-
թյուններ, հարցաքննություններ: Առիթն օգտագործվեց քաղաքա-
կան բռնաճնշումներ սկսելու համար: Կրեմլում շատ լավ գիտեին
ինձ, ու ավելի լավ գիտեին, որ այս գործողությունը ընդամենը անձ-
նական վրեժ է և չունի որևէ քաղաքական նպատակ: Այնուա-
մենայնիվ՝ պայթյունը հարված էր Ռուսաստանի ղեկավարության և
ուժայինների հեղինակությանը:
- Մենք պաշտպանված չեեեե՛նք,- գոռում էր մի ռուս տատիկ՝
ձեռքերը վերև պարզած թափահարելով ու վազելով Դոնի Ռոստովի
առափնյայով:
Այո, դուք պաշտպանված չեք....
Առավոտյան արդեն՝ մեզ բոլորիս բաց թողեցին: Կպատմեմ հիմա:
Երբ ինձ բերեցին ձերբակալման վայրի խուցը ու գնացին՝
վրաս շխկացնելով մետաղյա դուռը, ես պառկեցի երկաթե
մահճակալին ու մինչ քնելս մտածեցի մի հետաքրքիր հարցի շուրջ.
Աշխարհի ամենաջրառատ գետը Ամազոնն է, որի միջին ջրի
ծախսը կազմում է 209,000 խորանարդ մետր վայրկյան: Իսկ
Սևանը Հայաստանի ամենամեծ լիճն է, որտեղ ամբարված է մոտ
33 միլիարդ խորանարդ մետր ջուր: Հիմա պատկերացնենք, որ
Սևանի ջուրը դատարկում ենք մի դույլի մեջ և նրա տեղում թողնում
ենք մի մեծ փոս՝ դատարկ: Եթե վերցնենք Ամազոն կոչվող ռետինե
խողովակը և դնենք Սևանի փոսի մեջ, ապա որքա՞ն ժամանակում
այն նորից կլցվի ջրով:
Սկսեցի հաշվել մտքումս ու մտածելուց գլուխս սկսեց ավելի
շատ ցավել: Մի կերպ հաշվեցի ու ստացա, որ Ամազոնով Սևանը
կարելի է լցնել մոտավորապես 3.6 օրում: Իսկ եթե ես մի փոքր
ուշանամ անջատել ծորակը, ապա թերակղզին նորից կդառնա
կղզի և կարելի կլինի Արիստոտելին, Սոկրատեսին, Կանտին,
Հեգելին ու Նիցշեին նստացնել մի փոքրիկ փայտե նավակ ու
թիավարել դեպի կղզին: Նիսցշեն իհարկե կուզի խլել ձեռքիցս
թիակները ու ինքը թիավարել, բայց ես չեմ թողնի ու կխնդրեմ Հե-
գելին սաստել չարաճճիին:
315
- Պարոն Միհրան, ո՞ւր ես մեզ տանում,- ժպտալով հարցրեց
Արիստոտելը:
- Շուտով կիմանաք,- պատկառանքով պատասխանեցի ես:
- Ըստ երևույթին, խնջույքի պետք է մասնակցենք, ճի՞շտ եմ,-
հարցրեց Իմմանուիլը և ձեռքը թրջեց Սևանի ջրով:
- Այո, խնջույք լինելո՛ւ է,- արձագանքեցի ես՝ թիավարելով:
- Որտե՞ղ, հենց վանքի բակո՞ւմ, թե՞ մի փոքր հեռու,- անհամ-
բեր հարցրեց Սոկրատեսը:
- Հենց վանքի բակում, պարոն Սոկրատես,- պատասխանեցի
ես՝ նորից թիավարելով:
- Ա՛յ թե Դիոգենեսը այստեղ լիներ,- ափսոսանքով արտահայտ-
վեց Սոկրատեսը,- գնացել էր Կարթագեն, ասաց մեկ ուրիշ անգամ
անպայման կգամ:
- Իսկ ի՞նչ առիթով է խնջույքը,- զարմացած ունքերը հա-
վաքելով՝ հարցեց Հեգելը, որն ամբողջ նավարկության ընթացքում
կանգնած էր:
Ես նայեցի հետ՝ դեպի կղզին, հետո աշխարհի ամենաերջանիկ
ժպիտով պտտվեցի Հեգելը:
- Միհրա՛ն, վեր կաց, հերի՛ք է քնես, թե չէ կուշանաս դուրս
գալուց,- ինձ թափահարեց մի գիրուկ մարդ՝ Անվտանգության
դաշնային ծառայության գեներալական ուսադիրներով:
Քնել էի մեկ ամբողջ օր, արդեն հաջորդ օրվա երեկոն էր
մոտենում, երբ արթնացրին:
Մեզ բոլորիս արտաքսեցին Ռուսաստանից: Այս ամենը շատ
խորհրդավոր է: Մեզ կարող էին ազատել, միայն եթե շատ լուրջ
բան կա տակը: Ես գիտեի պատճառը որն էր: Տղաները ոչինչ
չհասկացան, իսկ առավել զարմացան՝ երբ մեզ տարան
Պետերբուրգի նավահանգիստ:
Մեզ զբոսանավով ուղարկեցին Ստոքհոլմ:
- Ինչո՞ւ զբոսանավ և ոչ թե ինքնաթիռ,- անընդհատ հարցնում
էին տղաները:
- Չգիտեմ, չգիտեմ,- գլուխս տարուբերում էի ես և հոգոց հա-
նում:
316
Մոտ է ավարտը
Երբ ես վերջին անգամ Հայաստանում էի՝ 2000 թվականի
սեպտեմբերն էր: Չէի նախատեսել, որ սա վերջին անգամն է, սա-
կայն ներքին զգացում՝ այնուամենայնիվ, ունեի: Որոշեցի ընտրել մի
քանի ուսանող և տրամադրել կրթաթոշակ՝ արտասահմանյան որևէ
համալսարանում սովորելու համար: Հայտարարեցինք դիմումների
ընդունում, և մինչև սեպտեմբերի 24-ը ստացա մոտ 92 դիմում:
Հերթով բոլորին կանչեցի զրույցի:
- Պարո՛ն Վարդանյան, կրթաթոշակի համար դիմած ուսա-
նողները եկել են:
- Քա՞նի հոգի են:
- Երկու: 3-րդին չենք հրավիրել: Արժանի չէր մեզ թվում է:
- Ինչո՞ւ:
- Ինքնակենսագրականում գրեթե բան չէր գրել: Միայն
ծննդյան թիվ և որ աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող՝
ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում:
- Իսկ ինչո՞վ արժանի չի թվացել ձեզ: Կանչե՛ք հենց հիմա, թո՛ղ
գա՝ մինչև առաջին երկուսի հետ զրուցեմ, թող ինքը գա հասնի:
Առաջինն ո՞վ է:
- Սուսաննա Ավագյան:
Օգնականս դուրս եկավ, և մի փոքր անց ներս մտավ մի
աղջիկ, երկար, գանգուր մազերով, սպիտակ վերնաշապիկով և սև
եղունգներով: Աշխույժ աղջիկ էր երևում:
- Բարև ձեզ:
- Բարև ձեզ, նստե՛ք: Դուք Սուսաննա Ավագյա՞նն եք: Որտե՞ղ
եք աշխատում:
- Աշխատում եմ կառավարության իրավաբանական վար-
չությունում՝ առաջատար մասնագետ, ինչպես նաև դրան զուգահեռ
աշխատում եմ դասախոս Երևանի պետական համալսարանում,
սեմինարավար՝ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում,
ինչպես նաև կազմակերպում եմ թրեյնինգներ վարչական իրա-
վունքի վերաբերյալ: Երեք անգամ այցելել եմ Ստրասբուրգ, որտեղ
317
անցել եմ դասընթացներ Եվրախորհրդարանում՝ հանրային իրա-
վունքի վերաբերյալ, երկու անգամ Բրյուսելում մասնակցել եմ
Եվրամիության կողմից կազմակերպված սեմինարներին՝ դատա-
կան ոլորտի բարեփոխումների թեմայով: Կառավարության կողմից
գործուղվել եմ նաև Ուկրաինա, Լեհաստան, Հունգարիա, Սլովա-
կիա՝ ուսումնասիրելու այնտեղի կառավարությունների կողմից անց-
կացվող բարեփոխումները: Նշեմ նաև, որ իրավաբանական գիտու-
թյունների թեկնածու եմ և նաև մտադիր եմ դոկտորական պաշտ-
պանել:
- Լա՛վ, բավական է, իսկ որտե՞ղ եք ընդունվել:
- Բերքլիի համալսարան, իրավաբանության մագիստրատուրա:
- Ո՞րն է ձեր նպատակը, ինչո՞ւ եք ուզում սովորել Բերքլիում,
Ամերիկայում:
- Ես ուզում եմ դատավարական իրավունքի ոլորտում գի-
տելիքներս խորացնել, որպեսզի օգնեմ Հայաստանում դատավա-
րական բարեփոխումներին: Կարծում եմ՝ դատական ոլորտը լուրջ
բարեփոխումների կարիք ունի: Մենք պետք է ունենանք հնարավո-
րինս անկախ և որակյալ դատական համակարգ: Իսկ այնպիսի
լուրջ համալսարանում ինչպիսին Բերքլին է, ես կարող եմ խորը
գիտելիքներ ձեռք բերել, որոնք անկասկած օգտակար կլինեն
զարգացնելու մեր դատական համակարգը:
- Բավական է, լավ: Ինչպե՞ս եք վերաբերվում կառավարու-
թյանը, որտեղ աշխատում եք: Այն լա՞վն է, վա՞տն է, ի՞նչ թերու-
թյուններ ունի: Ինձ ձեր կարծիքն է հետաքրքրում:
- Կարծում եմ՝ մեր կառավարությունն ընդհանուր առմամբ լավ
է աշխատում, չնայած մենք նոր պետություն ենք և բազմաթիվ
թերություններ ունենք: Ճիշտ է՝ դժգոհությունները շատ են, բայց
վարչապետը և նախագահը մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի
այս կառավարության գործունեության արդյունավետությունը բարձ-
րանա:
- Իսկ կոռուպցիա կա՞ ձեզ մոտ:
- Կոռուպցիա բոլոր տեղերում կա՝ նույնիսկ Ամերիկայում,-
ժպտում է,- Հայաստանում էլ կա, բայց չեմ կարծում, թե մեծ
318
մասշտաբներ ունի: Ես անձամբ կոռուպցիոն դեպքերի չեմ հանդի-
պել: Չնայած ինչպես ասացի, վստահ եմ՝ կա, ու դրա դեմ պայքար
է տարվում:
- 100 բալանոց համակարգով քա՞նի բալ կգնահատեք ՀՀ կա-
ռավարության գործունեությունը:
- Հըմմ, երևի 100-ից 80:
- Շատ լավ: Իսկ դատարանները ինչպե՞ս եք պատրաստվում
բարեփոխել:
- Դատական համակարգի բարեփոխումը շատ դժվար է: Կար-
ծում եմ մի քանի բաղադրիչներից է բաղկացած դատարանների
որակի բարձրացումը:
1-ինը դատավորների աշխատավարձերի բարձրացումն է,
որովհետև եթե աշխատավարձը քիչ է, ապա նրանք հակված են
կաշառք վերցնելու:
2- րդը պետք է բարձրացնենք դատավորների կրթվածությունը:
Անհրաժեշտ է դատավորների վերապատրաստման համակարգ
ստեղծել, նրանց որակավորումը պետք է անընդհատ բարձրացվի:
- Իսկ եթե դատավորը շատ կրթված է և ստանում է շատ
բարձր աշխատավարձ՝ ասենք 1 միլիոն դրամ, ու եթե այդ դեպքում
երկրի նախագահը հրահանգի վերջինին, որ այսինչ մարդուն
անարդար պետք է դատել, ապա այդ դատավորը, որն ունի ձեր
նշած կրթությունը և բարձր աշխատավարձը, կարո՞ղ է հակառակ-
վել նախագահին:
- Ինձ թվում է, մեր նախագահը այդպիսի հրահանգ չի
արձակի: Եվ եթե նույնիսկ արձակի էլ, ապա միանշանակ
դատավորը կարող է չենթարկվել: Դատավորները անկախ են մեր
երկրում և կարող են չենթարկվել: Ճիշտ է, երբեմն չարաշահումներ
լինում են, բայց դրանք հատուկենտ դեպքեր են,- աղջիկը սկսեց
նյարդայնանալ:
- Լավ, լավ: Հիմա խնդրում եմ պատասխանեք ևս մեկ հարցի:
Ինչո՞ւ պետք է հենց ձեզ ընտրենք կրթաթոշակի համար: Ի՞նչով եք
աչքի ընկել այսքան ժամանակ և ինչերի՞ եք հասել:
- Ես ունեմ մեծ փորձ պետական համակարգում աշխատելու,
319
վարժ տիրապետում եմ անգլերենի, բամաթիվ անգամներ մեկնել
եմ Եվրոպա՝ որտեղ անցել եմ բազմաթիվ դասընթացներ և իմ
որակավորումն եմ բարձրացրել: Իսկ այստեղ՝ Հայաստանում,
կրթում եմ երիտասարդներին, և իմ ստացած գիտելիքները Ամե-
րիկայում մեծապես կօգնեն նոր սերնդին ավելի շատ գիտելիքներ
փոխանցելուն: Բացի այդ, պետք է նշեմ, որ թե՛ դպրոցը և թե՛
համալսարանը՝ բացարձակ գերազանցությամբ եմ ավարտել: Ես
կարմիր դիպլոմ ունեմ,- ավարտեց աղջիկը՝ ժպտալով:
Երևում էր, որ նա իսկապես հպարտ է իր դպրոցական ոսկիով
և համալսարանական կարմիրով:
- Լավ, հասկանալի է: Շնորհակալություն, ազա՛տ եք, կարող եք
գնալ, այսօր երեկոյան մինչև ժամը 7-ը, ձեզ կզանգահարի իմ օգ-
նականը և կտեղեկացնի՝ արդյոք դուք ընտրվե՞լ եք կրթաթոշակի
համար, թե՞ ոչ:
- Դուք կզանգահարե՞ք ցանկացած դեպքում:
- Այո, ամեն դեպքում կզանգահարենք: Մենք նորմալ մարդիկ
ենք:
Աղջիկը լայն ժպտաց՝ ակնհայտորեն գոհ էր իր պատասխան-
ներից և հպարտ իր կենսագրությամբ ու գործունեությամբ: Նրա
դեմքից զգացվեց, որ 100 տոկոսով վստահ է, որ շահելու է
կրթաթոշակը, ավելին՝ նա 150 տոկոս էլ վստահ էր, որ ես իր նման
փառահեղ կենսագրությամբ աղջիկ երբեք չեմ տեսել՝ այդքան
խելացի, այդքան բազմազբաղ, այդքան ճկուն ուղեղով ու կարևոր:
Ես հետ թիկնեցի աթոռին ու կանչեցի հաջորդ թեկնածուին:
Մտավ մի երիտասարդ, խոճկորի աչքերով, որոնցից խորա-
մանկություն էր թափվում և կարիերիստի անհուն հմայքն էր դուրս
հորդում:
- Գագիկ Սարգսյա՛ն, ինչպե՞ս եք,- հարցրի ես դիմորդին:
- Շատ լավ, շնորհակալություն: Դուք ինչպե՞ս եք,- պատաս-
խանեց հանդուգն երիտասարդը:
Տխմա՛ր, կան դեպքեր, երբ քեզ հարցնում են՝ ինչպե՞ս ես,
ապա դու չպետք է հակադարձ հարց տաս, թե դուք ինչպե՞ս եք:
Տվյալ դեպքում դա անկրթության նշան է:
320
- Լավ եմ: Որտե՞ղ եք աշխատում:
- Աշխատում եմ վերլուծաբան՝ «Արաքս» հետազոտությունների
կենտրոնում, որպես միջազգային հարցերով փորձագետ: Միևնույն
ժամանակ՝ կրթության նախարարության համար փորձագիտական
խորհրդատվություն եմ տալիս՝ կրթության զարգացման հայեցա-
կարգ մշակելու ասպարեզում: Աշխատում եմ նաև կառավարու-
թյանն առընթեր ներդրումների խթանման հիմնադրամում՝ որպես
Ասիայի գծով ավագ մասնագետ:
- Դուք Ասիայի գծով կրտսեր փորձագե՞տ էլ ունեք:
- Այո՛, երկու հոգի:
- Հետաքրքիր է, իհարկե: Որպես Ասիայի հարցով փորձագետ,
ի՞նչ կարծիք ունեք կորեացիների կրոնական նախասիրությունների
մասին,- հարցրի ես:
- Ըըըըը, ներեցեք, ես հարցը լավ չհասկացա,- պատասխանեց
երիտասարդը՝ մտքում կարծելով, թե ես դեբիլ եմ:
- Ի՞նչ կրոնի հետևորդ են կորեացիները,- կրկնեցի ես:
- Բուձիստներ են,- մի փոքր տարակուսելով՝ արձագանքեց Գա-
գիկը:
- Բուձի՞ստ: Երբեք չեմ լսել նման կրոնի մասին: Բուդդայակա-
նության մասին լսել եմ, իսկ թե որն է… լավ: Դուք վստա՞հ եք ձեր
պատասխանում:
- Այո, իսկ մի՞թե ես սխալ եմ:
- Դեե, ոնց ասեմ քեզ տղաս: Կգնաս կկարդաս: Հիմա մեկ ուրիշ
հարց. որքա՞ն ներդրում եք կարողացել ապահովել անցած տարի:
- Անցած տարի մոտավորապես 600,000 դոլլար:
«Ո՞ւմ ես ուզում մոլորեցնել՝ ձեր հիմնադրամի ֆինանսավո-
րումը տարեկան 1,2 մլն դոլլար է: Դուք խժռում եք 1.2 միլիոն դոլ-
լար, որպեսզի ապահովեք 600,000 դոլլարի ներդրո՞ւմ:»
- Բավական մեծ թիվ է,- ասացի ես:
- Հա բավական լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք, որ Հայաս-
տանը ներդրումային թույլ գրավչություն ունեցող երկիր է, չունի ելք
դեպի ծով, տրանսպորտային ենթակառուցվածքներ և հեռու է
միջազգային կարևոր ուղիներից ու խաչմերուկներից:
321
- Որտե՞ղ եք ընդունվել:
- Բերքլիի համալսարանի բիզնես կառավարման դպրոցը:
- Շա՞տ ես տանջվել ընդունվելու համար:
- Այո, շա՜տ-շա՜տ: Վերջին մեկ տարին ես անընդհատ կարդում
եմ և անգլերենս եմ կատարելագործում: Իմ դասախոսները ևս ինձ
շատ են օգնել՝ գիտելիքներս լավացնելու համար: Ես նույնիսկ 6
թրեյնինգի եմ մասնակցել՝ թե ինչպես գրել մոտիվացիոն նամակներ:
Եվս երկու թրեյնինգի եմ մասնակցել, որտեղ ամերիկյան համալ-
սարաններ ավարտած նախկին ուսանողները մեզ սովորեցնում էին,
թե ինչպես պետք է դիմենք ու ինչպես պետք է պատրաստվենք:
Ցանկանում եմ նշել նաև, որ մասնակցել եմ Կոպենհագենում
չորս տարի առաջ անցկացված Ֆեմինիզմ 1 միջազգային կոնֆե-
րանսին: Հետագայում մասնակցել եմ նաև Ֆեմինիզմ 2 և Ֆեմի-
նիզմ 4 կոնֆերանսներին: Բաց եմ թողել Ֆեմինիզմ 3 կոնֆերանսը
Միլանում, որովհետև այդ նույն ժամանակ՝ մասնակցում էի Ֆեմին-
իզմը որպես ազգային ֆեմինիստական փիլիսոփայության հիմնա-
քար գիտաժողովին՝ Ուլան Բատորում, որտեղ հանդես եմ եկել՝
Ֆեմինզիմը Հայկական լեռնաշխարհում բանախոսությամբ: Հիմ-
նադրել եմ նաև «Ֆեմինիզմ» սիգարետների բուտիկ արտադրու-
թյունը, ինչպես նաև «Ֆեմինիստիկուս- ֆեմինիստաս» խորհրդա-
տվական ընկերությունը:
- Շատ ակտիվ գործունեություն եք վարում երիտասարդ,- լուրջ
արձագանքեցի ես՝ մատներս ծնոտիս տակ դնելով,- իսկ այն, որ
Ամերիկայում սովորած ուսանողների տված հմտություններն էլ եք
ստացել՝ ուրեմն վե՛րջ:
Երիտասարդը հասկացավ, որ հենց ինքն է շահելու կրթա-
թոշակը: Ի վերջո ո՞վ, եթե ոչ ինքը, կոնֆերանսախեղդ եղած հան-
ճարը պետք է ստանար այդ պարգևը:
- Ձեր հիմնադրամում կոռուպցիա կա՞,- հարցրի ես՝ նրա ներ-
քին հրճվանքը ընդհատելով:
- Ո՛չ, բացառված է, մեզ մոտ կոռուպցիա լինի: Մեր ղեկավարը՝
պարոն Խաչիկյանը, շատ գրագետ մարդ է և թույլ չի տա միջոց-
ների վատնում:
322
- Հա իրոք, ես վստահում եմ ձեզ: Ձեզ նման երիտասարդ և
կրթված անձինք մեր երկրի ապագան են:
- Շնորհակալություն, պարոն Վարդանյան:
- Եվս մեկ հարց: Ինչո՞ւ հենց ձեզ պետք է ընտրենք:
- Կարծում եմ, որ լավ թեկնածուներ շատ կլինեն, բայց ես ունեմ
ուժեղ վերլուծական միտք և լավ եմ հասկանում թե՛ Ասիայի և թե՛
Եվրոպայի տնտեսություններից ու կարող եմ աշխատել երկու
աշխարհամասերի հետ ու միլիոնավոր դոլլարների ներդրումներ
բերել: Ես արդեն նշեցի, որ անցած տարի 600,000 դոլլարի ներդում
եմ բերել, իսկ դրանից առաջ ևս մի քանի հարյուր հազար դոլլարի:
- Շնորհակալություն, ազա՛տ եք, կարող եք գնալ, այսօր երե-
կոյան մինչև ժամը 7-ը ձեզ կզանգահարի իմ օգնականը և կտե-
ղեկացնի՝ արդյոք դուք ընտրվե՞լ եք կրթաթոշակի համար, թե՞ ոչ:
- Ցտեսություն, անհամբեր կսպասեմ,- ուրախացավ երիտասարդը:
Անհամբեր սպասիր՝ քաղքենիության մարմնավորո՛ւմ երիտա-
սարդս:
- Կարինե՛, երրորդ երիտասարդը եկե՞լ է:
- Այո, հենց նոր եկավ:
- Հիանալի է, խնդրեք թող ներս մտնի:
Ներս մտավ մի երիտասարդ, ուղղակի բաց շագանակագույն
շապիկով, համեստ բարևեց ու երբ խնդրեցի նստել, հանգիստ
նստեց ու նայեց ինձ:
- Վարազ Գևորգյան, ճի՞շտ եմ:
- Այո, ճիշտ եք:
- Հետաքրքիր անուն ունեք: Որտեղի՞ց:
- Չգիտեմ, ծնողներիս դուր է եկել այդ նույնը ուղղակի:
- Գեղեցիկ անուն է: Հուսամ՝ Վարազնունիների տոհմից կսե-
րեք: Իսկ որտե՞ղ եք աշխատում:
Նա մի պահ լռեց ու պատասխանեց.
- Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ կրտսեր
գիտաշխատող եմ:
- Ի՞նչի եք ընտրել ֆիզիկայի ֆակուլտետը:

323
- Ուզում էի ավիակոնստրուկտոր դառնալ, բայց Հայաստանը
լայն հնարավորություններ չի կարողանում դեռ տալ, դրա համար
ընդունվել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը:
- Ինչպիսի՞ն է հիմա ֆիզիկայի վիճակը Հայաստանում:
- Բավականին վատ, իհարկե դեռ ինչ-որ բան կա, բայց ընդ-
հանուր առմամբ անկում է գնում: Մեր պետությունը փոքր է, տնտե-
սական բարդ դրության մեջ: Այսինքն՝ հիմքեր չկան լավ ֆիզիկա
ունենալու համար:
- Իսկ ի՞նչ կասեք համալսարանում կոռուպցիայի մասին:
- Մեծ կշիռ ունի կոռուպցիան: Ֆակուլտետներ կան, որ բավա-
կան մեծ կաշառակերություն կա թե՛ ծավալների առումով և թե՛ քանա-
կով:
- Ի՞նչպես պետք է պայքարել դրա դեմ:
- Անհրաժեշտ է, որ պետության ղեկավարությունը փոխվի ու
գան մարդիկ, որոնք ունեն քաղաքական կամք ու խելք՝ ամբողջ
երկիրը զարգացնելու համար: Իհարկե, երկար ճանապարհ կանց-
նենք մինչև կոռուպցիայի մակարդակը իջնի, բայց առնվազն պետք
է սկսել, իսկ հիմա սկսած էլ չէ:
- Ձեր ինքնակենսագրականում գրեթե ոչինչ գրված չէ՝ ի
տարբերություն նախորդ դիմորդների, որոնց կենսագրականները
բավական լավ էին կազմված ու շատ տեղեկատվությամբ:
- Այո, իմ ինքնակենսագրականը բավական սեղմ եմ գրել:
Ուղղակի հավես չկար: Ես ավելի կարևոր բաներ ունեմ անելու՝ քան
գլուխ ցավացնել ինձ ներկայացնելու համար:
- Բայց այդ դեպքում ինչպե՞ս իմանանք՝ ո՞վ եք դուք և
արժանի՞ եք արդյոք ընտրվելու, թե՞ ոչ և ինչո՞ւ պետք է հենց ձեզ
ընտրենք կրթաթոշակի համար:
- Դա ի՞նչ պարզունակ հարց է՝ Ինչո՞ւ հենց ձեզ պիտի ընտ-
րենք: Մի՞թե դուք մտածում եք՝ ես այնքան մեծամիտ եմ, որ պետք է
ձեզ համոզեմ, որ ամենալավն եմ, կամ ամենախելացին: Դուք
ինքնե՛րդ ձեր հարցին պատասխանեք՝ ինչո՞ւ պետք է հենց ինձ
տաք այդ գրողի տարած կրթաթոշակը, որովհետև դուք ունեք ըն-
դամենը 10 վայրկյան որոշում կայացնելու համար: Սա ի՞նչ երե-
324
խայի խաղ է՝ կանչել ջահելներին, կանգնեցնել աթոռին ու ասել՝ դե
արտասանի՛ր փոքրիկս: Ու ամենազավեշտալին այն է, որ նրանք
սկսում են արտասանել:
Գիտե՞ք պարոն, ես կսովորեմ այնտեղ, որտեղ ուզում եմ, և ես
կգտնեմ իմ ճանապարհը հասնելու այնտեղ: Ես համակարգից
դուրս եմ: Ես ինքս եմ գծում ուղին, որն ինձ դեպի բարձունքներ է
տանում: Ինքս եմ համակարգ ստեղծում և չեմ խաղում արդեն
ստեղծված համակարգի կանոններով: Դա ձեր սխեման է՝ կրթա-
թոշակ տալու համար ես պիտի սկսեմ գլուխ գովալ, թե ինչքան
լավն եմ և ինչքան կարևոր: Դա ձեր սխեման է՝ որևէ երկրում
կրթաթոշակ ստանալու համար, ես պիտի համապատասխանեմ
որոշակի չափանիշների, որոնք դո՛ւք եք սահմանել: Ես այդ
սխեման չե՛մ ընդունում, ու չեմ ուզում համապատասխանել ձեր
չափանիշներին: Ես եմ չափանիշներ տվողը, ու եթե իմ տված
չափանիշները չեն մտնում ձեր ծրագրերի մեջ, ապա հրաժարվում
եմ բոլոր տեսակի կրթաթոշակներից: Միևնույն է, իմ համակարգը
ինձ հնարավորություն կտա սովորելու: Ինձ համար նվաստացում է՝
լայն ժպտալով ձեզ համոզելը, որ ինձ տաք այդ փողը, ինձ համար
նվաստացում է, որ սկսեմ թվել իմ հաջողությունները և արած
գործերը: Ես շատ քիչ գործ եմ արել, իսկ ինչ էլ որ արել եմ՝
գաղտնի եմ պահում: Բավարարվա՞ծ եք: Ամեն տարի տասնյակ
հազարավոր ուսանողներ իրենց պատռում են՝ լավը, բարին, խելա-
ցին, աշխատասերը, հաջողությունների հասածը երևալու համար,
որ դուք նրանց կրթաթոշակ տաք: Նրանք ամեն ինչ անում են՝ ձեր
խաղի կանոններով գեղեցիկը երևալու համար: Ես կկանգնեմ մի
կողքի վրա ու կդիտեմ, թե նրանք ինչպես են կրթաթոշակ ստանում
և ուրախ պարում: Բոլոր ուսանողները, ովքեր ստացել են կրթաթո-
շակ և մեկնել արտասահման սովորելու՝ անցել են այս նվաստաց-
ման միջով, իսկ հիմա՝ վերադառնալով արտերկրի համալսա-
րաններից, թրեյնինգներ են անցկացնում այլ ուսանողների համար՝
թե ինչպես քաղցր ժպտալով ստորանալ՝ հանուն ձեր առաջ ամե-
նալավը երևալու: Այո՛, դուք ամենալավն եք, ձեզնից լավը չկա, ձեր
խելքից միայն Նյուտոնն է ունեցել՝ այն էլ 350 տարի առաջ, այդ իսկ
325
պատճառով որպես ամենապուպուշ բալիկ, ձեզ շնորհվում է մի մեծ
կրթաթոշակ՝ վրան գրված՝ ի՞նչ քաղցր է պտուղը համակերպվողի:
Սկզբից ես ենթարկվեցի նրանց պահանջներին՝ դպրոցը ոսկե
մեդալով ավարտելու համար, քանի որ եթե շարադրության մեջ
գրեի, որ Վարդան Մամիկոնյանը թույլ զորավար էր, ապա ցածր
գնահատականի կարժանանայի: Հետո ենթարկվեցի նրանց պա-
հանջներին՝ համալսարան ընդունվելու համար: Ես անգիր արեցի
հայոց պատմության դասագիրքը, քանի որ եթե անգիր չանեիր, և
ասենք Դվինի տոնավաճառ բառի փոխարեն գրեիր Դվինի շուկա,
ապա կես միավոր կհանեին քո գնահատականից: Հետո համալսա-
րանը կարմիր դիպլոմով ավարտելու համար նորից ենթարկվեցի
նրանց կանոններին, քանի որ նախ ես պիտի բավականաչափ
ճարպիկ լինեի՝ հենց սկզբից ամենաբարձր գնահատականները
ստանալու համար, որ հետագայում մեխանիկականի սովոր
դասախոսները, նախկին ցածր գնահատականից կախված չլինեին,
և հետո ես պարտավոր էի պարտաճանաչորեն սովորել ամեն
տխմարություն, որ գրված էր դասագրքերում:
Եվ այսպես, ես միշտ ենթարկվել եմ նրանց կանոններին՝ ընդ-
դեմ իմ ցանկության, ընդդեմ արդարության և ճշմարտության և
հանուն ինչի՞: Որպեսզի ըստ նրանց՝ ես լինեմ լավագույնների մեջ,
և ստանամ ոսկե մեդալ և կարմիր դիպլոմ: Հենց ամենասկզբից ես
կուտը կերա և մտա նրանց կաղապարի մեջ: Ես կորցրի իմ ազատ
միտքը ու սկսեցի մտածել վախեցած ու նրանց նման: Ցանկացած
միտք, որն առաջին հայացքից հակասում էր նրան՝ ինչ ինձ սովո-
րեցրել էին, ես վանում էի իմ գլխից: Եվ ամաչում էի, որ մտածել եմ
մի բան, որն ընդունված չէ: Այնինչ գիտությունը զարգացնում է
հենց այն, ինչը որ նոր է, և ոչ ոք մինչ քեզ չէր մտածել: Ավելի ճիշտ՝
գուցե մտածել էր, բայց վախեցել էր արտահայտվել: Դրա համար՝
գիտությունը զարգացնելու համար, նախևառաջ քաջություն է
պետք: Դու պիտի դասախոսիդ ասես, որ ինքը տգետ է ու անցնես
առաջ: Դու պիտի կառուցես հրթիռը ավելի վաղ, քան մարդկու-
թյունը վախեցած քայլերով կմոտենա այդ գաղափարը իրական
համարելուն: Հարյուրավոր տարինե՛ր՝ ավելի վաղ:
326
Հիմա մեծ հարց է դրված սեղանին: Եթե ընդունես նրանց կա-
նոնները՝ ամեն ինչ սահուն կընթանա քեզ համար և մեծ հաջո-
ղությունների կհասնես: Բայց ես չեմ հասկանում, դրանք իրոք մեծ
հաջողություննե՞ր են: Դու ի՞նչ ես տալիս այդ աթոռին նստելու
համար: Ես եկել եմ եզրահանգման, որ դու կյանքդ փոխում ես
հանուն այդ հաջողությունների: Դու սպանում ես քո մեջ ազատ
մարդուն, ազատ միտքը, ազատ կամքը և ազատությունն ընդհան-
րապես: Քո միտքն այլևս ընդունակ չէ թռիչքի: Դու համալրում ես
միլիարդավոր մարդկանց շարքերը և կորցնում նրան, ով կարող էր
թռչուններով զմայլվել ու թռչել ուզել, ով կարող էր օդի մեջ զեփյուռը
տեսնել, ծառերի մեջ կանաչը, գետնի տակ ինչ-որ անհասկանալի
էակի, որին պետք էր փորել և հանել այնտեղից: Ու հենց նա կարող
էր ցատկը կատարել: Միգուցե իրականում ոչ բոլորին է տրված
լայն ցատկելու կարողություն և գոյատևելու համար՝ Աստված
նրանց մեջ դրել է համակերպվելուց չտանջվելու հատկություն:
Քչերն են կարող ճեղքում անել, իսկ շատերը ճեղքման միջով
անցնելը կարող են կատարելության հասցնել: Բայց, միևնույնն է,
ճեղքում անողները եզակիներն են, նրանք՝ ովքեր օվկիանոսի ծանր
ալիքների նման բախվեցին ժայռերին ու ցրիվ եղան: Օվկիանոսը
ավելի մեծ է, քան ժայռերը և միշտ թրջած է պահում նրանց: Դու
կառուցիր հրթիռը, և թող նրանք թռչեն:

Ես ապշած լսեցի այդ տղային: Կլինի՞ արդյոք երկրորդ մեկը,


ով կարող է նրա նման ելույթ ունենալ ու ստիպել ինձ ամաչել:
Երբ լսում էի այդ տղային, հիշեցի Թոմասին՝ երկնաքերի հսկա
լուսամուտի դիմաց.
- Նայի՛ր, ստրուկները եկել են զվարճանալու: Միհրան, նրանք
չգիտեն դրա մասին ու չգիտեն նաև, որ իրենց կառավարում են:
Կմեռնեն ու այդպես էլ չեն իմանա, որ երկնաքերի վերին հարկերից
մենք նայում էինք նրանց՝ որոնցից շատերը ոսկե մեդալ ու կարմիր
դիպլոմներ ունեին, իսկ ոչ քչերը՝ նաև բարձր պաշտոններ՝ վարչա-
պետներ, նախարարներ, պետեր, տնօրեններ, գլխավոր մենեջեր-

327
ներ: Նրանք ժամանակին պարտաճանաչ տվել են բոլոր
քննությունները, որքան էլ անհեթեթ լինեին դրանք ու որքան էլ
անհիմն շատ ու երկար: Եվ կտային բազմաթիվ այլ քննություններ՝
եթե որոշողները որոշեին, որ հիմա 4 քննություն ավել է պետք տալ
հաջողությանը հասնելու համար: Նրանք ավարտել են բակալավր,
հետո մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա, հետո օրդինա-
տուրա, իսկ հետո բախտները բերել է, որ չի եղել այլևս ոչ մի տու-
րա, որովհետև ազատություն չունեցող մարդը ձգտում է ավարտել
բոլոր տեսակի տուրաները՝ պետքականթե անպետք:
Բայց պիտի զգույշ լինես, եղբայր՝ քանզի բոլոր կանոնները
խախտելով, դու այդպես էլ կարող է մնաս լավ մտքի տեր, բայց
ոչինչ չարած տղա, որովհետև ինչ-որ բան անելու համար դու նախ
պիտի հայտնվես լծակների վրա: Իսկ լծակներ տանող գրեթե միակ
ճանապարհը բոլոր պահանջվող քննությունները հանձնելն է: Այդ
ճանապարհը ցեխոտ է և անցնելով դրա միջով՝ ցեխոտվելու ես ու
մաքուր չես հասնի լծակներին: Այնպես որ, շղթան կարծես թե փակ
է: Կարծես թե:
Դարվինն ասում էր՝ հաղթել են ոչ թե ուժեղները, այլ հարմար-
վողները: Սակայն, ես սա չեմ տարածի մարդու վրա: Չափազանց
շատ եմ հավատում՝ մարդու կամքից բխած գործողությունների
արդյունավետությանը:

***
1941թ., հուլիսի 7-ի լույս 8-ի գիշեր, Ռուսաստան, Սմոլենսկից
մոտ 120 կիլոմետր արևմուտք, Դնեպրի ափերից ոչ հեռու:
Մի հաղթանդամ ու լիքը տղամարդ, որ շրջում էր խրամատնե-
րում և ստուգում զորքի պատրաստությունը՝ կանգ առավ, շրջվեց
դեպի իրեն արագ մոտեցած սպան, վերցրեց նրանից մի նամակ ու
շարունակեց առաջ: Հասնելով հրամանատարական կետին՝ նա
առանձնացավ իր սենյակում, նստեց փռված քարտեզի առաջ,
նայեց նամակին, որը կնքված էր, իսկ վրան առկա էր
«Գերգաղտնի» մակնշումը, հետո բացեց նամակը ու կարդաց.

328
Գեներալօբերստ Հայնց Վիլհելմ Գուդերիանին

Սիրելի՛ ընկեր,

Հուսով եմ նամակը քեզ կհասնի ոչ ուշացած, չնայած բավա-


կան ուշ եմ գրում:
Չեմ կարող հասկանալի ներկայացնել, թե ինչու եմ գրում:
Նման ներքին մեծ լարումների ժամանակ, երբ գիտակցում ես, թե
որքան ճակատագրական է ամեն հաջորդ րոպեն, ու որքան կախ-
ված քո որոշումներից՝ ոգու հավասարակշռությունը պահելու հա-
մար, անհրաժեշտ է գրել:
Նպատակի հիմնավոր արդարացումը շատ կարևոր է հաղ-
թանակի համար:
Ես այստեղ ինձ զորեղ եմ զգում, վստահ եմ՝ նույնը դու:
Ստեղծիր անորոշություն հակառակորդի մտքերում և գործիր
հանկարծակի, երբեմն անհամարժեք: Վարպետությամբ գործած-
ված անհամարժեքությունը կստիպի սառել դիմացինին, նա երբեք
էլ չի հասկանա, թե ինչ ես անում և ժամանակ ու ազատ գործելու
հնարավորություն կտա: Ինչպես որ գիտես և համամիտ ես:
Մաղթում եմ հաջողություն, կորով և հաղթանակ:
Կհանդիպենք Բեռլինում: Շուտով:
Ընդունիր իմ հարգանքը՝

Գեներալֆելդմարշալ՝ Էրվին Օյգեն Յոհաննես Ռոմմել,


Թոբրուք, Լիբիա, Աֆրիկա:
05-ը հուլիսի, 1941 թ.

Գուդերիանը խնամքով ծալեց նամակը և այրեց այն՝ սեղանին


դրված մոմի կրակով: Սև մոխիրները քանդվեցին քարտեզին՝ ուղիղ
Սմոլենսկի վրա:
Հուլիսի 8-ի առավոտը մոտենում էր:

329
Սև աղավնին

2001 թվականի հունվարի 1-ի գիշեր: Ահա վերջապես հազար-


ամյակը փոխվեց, փոխվեց նաև դարը ու տարին: Ես գրեթե 30
տարեկան եմ, ու այդ փաստը ինձ միայն մեկ բան էր ասում:
Միայնակ մնացի կիսախավար աշխատասենյակում, թուլացրի
օձիքս ու գլուխս հետ գցեցի կաշվե աթոռի մեջքին՝ մի քիչ շնչելու
համար: Շունչս չէր հերիքում, այսպես գոնե մի փոքր բացվեց ու
գլխացավս սկսեց թուլանալ:
Հանգստանում էի, երբ ներս մտավ մեր աշխատակցուհիներից
Յոլանդեն: Նայեցի իրեն: Դանդաղ մոտեցավ ինձ ու խորամանկ
ժպիտով հարցրեց.
- Ո՞նց ես Միհրան, հոգնա՞ծ ես:
- Հա շատ, իսկ դու ո՞նց ես:
- Ես լավ եմ:
- Ինչո՞ւ ես այսքան ուշ մնացել, ես գիտեի՝ բոլորդ գնացել եք
արդեն: Նոր Տարի է, ի վերջո,- դիմեցի ես:
- Դե, ինչպե՞ս քեզ թողնեի միայնակ,- հարցրեց Յոլանդեն:
- Բան չկա, ես սովոր եմ: Գնա տուն, ընտանիքիդ հետ նշեք
տոնը:
Յոլանդեն՝ առանց պատասխանելու մոտեցավ ինձ, նստեց
ծնկներիս, ու շոյելով ականջս՝ սկսեց կրքոտ համբուրել պարանոցս:
Ես զգացի նրա ձյունաճերմակ թավշյա մաշկի շոշափյունը ու տաք
շրթունքների հպանքը: Յոլանդեն իր թաց լեզվի ծայրով սահեց
պարանոցիս ուռած երակի վրայով ու սկսեց քանդել վերնաշապի-
կիս կոճակները:
Օ՜, գեղեցկուհի, ինչպես կուզեի վայելել քո քնքշանքը և անհա-
գուրդ սերը, որ ծորում է մեղրաբույր մաշկիցդ:
6 տարի առաջ, նման աղջկա շնչառությունը իմ պարանոցին
բավական էր՝ ինձ կաթված հասցնելու համար, բավական էր, որ ես
հրաժարվեի ամեն ինչից և դավաճանեի բոլորին, իսկ հիմա հրեցի
նրա փափուկ մարմինը հետ:
Աղջիկը չշփոթվեց ու նորից մոտեցրեց վառվող շուրթերը ինձ,
330
բայց այս անգամ ավելի կոշտ հրեցի:
- Գնա՛ Յոլանդե՝ ուշ է արդեն:
- Կոպի՛տ,- բացականչեց նա կանացի վիրավորվածությամբ,-
դու հերոին ես ուզում՝ այլ ոչ ինձ։
- Չքնա՜ղ Յոլանդե,- շոյելով նրա ալիք-ալիք մազերը ու հետ տա-
նելով դրանք ականջի հետև՝ դիմեցի ես,- դու ինձնից մի նեղացիր,
խնդիրը քո մեջ չի: Գոնե իմ անկեղծությանը կասկածելու տեղիք չեմ
տվել: Խնդրում եմ քեզ, գնա տուն, հանգստացիր, մի ընկիր իմ
խելքին: Քեզ համար լավ ականջօղեր ունեմ, կբերեմ առավոտյան:
- Ինձ պե՛տք չի քո ականջօղերը,- դեռ վիրավորված, բայց մի
փոքր սիրտը շահած պատասխանեց Յոլանդեն ու այտս կես
վայրկյան ավելի երկար համբուրելով՝ հեռացավ:
Օձիքս մնաց մանուշակագույն շրթներկով պատված:
Ծանծաղ աղջիկների համբույրները երբեք ինձ համար շատ
հաճելի չեն եղել, իսկ հիմա ընդհանրապես չեմ զգում ոչինչ: Ես
վերածվել եմ ժայռի, ոչինչ ինձ հաճույք չի պատճառում, նույնիսկ
Յոլանդեի պես փարթամ աղջկա տաք շունչը պարանոցիս: Ես
կործանվում եմ, իմ հավասարեցումը անկասելի է: Ես զգում եմ, որ
երկրային կյանքը սպառվում է ինձ համար:
Վերցրի կրակայրիչը, ճտտացրի ու գդալի մեջ լցնելով Հերաթի
հերոինը՝ սկսեցի պահել կրակի վրա: 5 գրամանոց ներարկիչը աջ
ձեռքով վերցնելով՝ դանդաղ ներս քաշեցի շագանակագույն
հեղուկը: Այդ պահին չէի ուզում մտածել, թե ինչի եմ վերածվել: Ինձ
մի բան էր միայն հուզում. ես ուզում էի նորից կյանքից հաճույք
ստանալ: Ես ուզում էի մի բան, որ բոլորին հաճույք է պատճառում:
Կապեցի բազուկս և ուռած երակներին մոտեցրի ասեղը: Նե-
րարկվելուց միշտ ապաշնորհ եմ եղել ու սարսափելի վախեցել: Քիչ
բանից եմ վախեցել, բայց ներարկվելը սարսափի հետ էր կապված
ինձ համար:
Հիմա էլ չեմ վախենում, հիմա մեկ բան եմ ուզում: Ասեղը ծակո-
ցով մտավ երակիս մեջ ու սկզբում հետ քաշեցի արյունս: Կարմիր
թանձր հեղուկը միախառնվեց հերոինի հետ, որից հետո սկսեցի
դանդաղ մղել խառնուրդը երակիս մեջ: Սա հավերժություն տևեց
331
ինձ համար:
Կամաց սկսեցի դուրս քաշել ասեղը երակիս ու մաշկիս միջից և
սկսեցի սպասել…
Նայեցի Patek Philippe-ի դանդաղ սողացող սլաքին, ու զգաց-
մունքների հզոր ալիքը մի պահ պայթեց գանգումս՝ ես կարծես
դրախտում հայտնվեցի ու կտրվեցի գորգից: Ուզում էի մնալ այն-
տեղ՝ առաստաղին: Ձեռքերս սկսեցին դողալ, ու ինձ թվաց, որ
ուղեղս մթագնում է զգացմունքների տեղատարափից: Բայց սա էլ
երկար չտևեց՝ ես գիտեի դրա մասին: Նույնիսկ աշխարհի ամենա-
զորեղ թմրադեղն արդեն ի վիճակի չէր ինձ հետ խոսել: Ես
զրուցակից էի ուզում: Բայց նա չկար ու չկար:
Հզոր ալիքից հետո ինձ մոտ բազմոցի մեջ խրվելու ցան-
կություն միայն մնաց:
Վերնաշապիկս գոտուս տակից վաղուց դուրս էր եկել, ու ես
քրտնած ու խառը մազերով նման էի վերջին թմրամոլի: Նայեցի
հայելուն՝ աչքերիս տակը կապտել էր, բիբերիս մեջ կարծես ծուխ
լցված լիներ, ու երկրորդ ալիքը խփեց... Հենց էդ պահին բիբերիս
մեջ ծուխը սկսեց պտտվել ու սևարձակ տիեզերքի խորխորատները
պար եկան: Կանգնած տեղս չհասկացա, հայելի՞ն ինձնից հեռա-
ցավ թե՞ ես սահեցի հետ: Ապակին սկսեց ալեկոծվել ու հալվել աչ-
քերիս առաջ: Սենյակի պատերը նույնպես սկսեցին ծորալ՝ հալվող
մոմի պես:
Չեմ կարող հիշել՝ որքան տևեց այս կատաղի տեսիլը՝ գուցե
վայրկյանի ծայրի չափ, գուցե մեկ ժամ:
Մի՛ նայիր օտարականի աչքերին, մի՛ նայիր օտարականի աչ-
քերին, մի՛ նայիր օտարականի աչքերին… Ես չհասկացա սա երգի
բառերն էին, որ ենթագիտակցորեն եկան մտքիս, թե հերոինի
ազդեցությամբ ինչ-որ ձայն սկսեց հրել հայելուց:
Երկրորդ ալիքը անցավ:
Միացրի King Crimson, Starless- ը և ընկղմվեցի բազմոցի մեջ:
Մոտս ճնշման տատանում սկսվեց, ու արյունը սկսեց խոշոր
կաթիլներով կաթկթալ վերնաշապիկիս վրա: Գլուխս հետ տարա ու
ձեռքով սրբեցի արյունը քթիցս, ավելի շուտ՝ տրորեցի դեմքիս ու
332
այդպես արյունոտ կիսապառկած վիճակ ընդունեցի բազմոցին:
Գլխիս մեջ գոլորշու նման սկսեցին սողոսկել տարբեր մտքեր՝
ներկայի ու հազար տարվա անցյալի դեպքերից:
Հիշեցի 20 տարի առաջ Լենինգրադի միլիցիայի բաժնում,
արնաշաղախ ու հազիվ գիտակցությունս պահելով՝ մայոր Պավլովի
հարցին իմ պատասխանը՝
- Միհրան Սամվելի Վարդանյան, ծնված 1970 թվականի մար-
տի 31-ին, Հայաստան, Շամշադինի շրջան, գյուղ Արծվաբերդ:
Նորից բարձր ու հանդիսավոր կրկնեցի՝
- Միհրան Սամվելի Վարդանյան, ծնված 1970 թվականի
մարտի 31-ին, Հայաստան, Շամշադինի շրջան, գյուղ Արծվաբերդ:
Ես զգացի, որ գազանը հպվեց իմ ոգուն: Սա լավագույն զգա-
ցումներից էր, որ երբևէ կարող էի ունենալ: Ես վերածվում էի
գազանի: Ու ամենևին դեմ չէի՝ գրողը տանի՛:
Երրորդ ալիքը խփեց:
- Աթոռը քաշի՛ր նստիր։
- Դու էդպես էլ ինձ հարգել չսովորեցիր։
- Այնքան՝ ինչքան ես եմ քեզ հարգում, ոչ մեկ չի հարգում։
Ասա՛, մի նոր բա՛ն ասա, զգա՛մ։
- Հերոինը քեզ չի փրկի։ Աղջիկները՝ նույնպես։ Ի դեպ, շատե-
րին եմ դրանցով կործանել, բայց քո հեչ պետքը չի։ Թողելու է, որ
քեզ տանեմ։
- Հաստա՞տ թողելու է: Թողեր՝ հիմա կթողներ։
- Խորամանկ է։ Ես կուզեի քեզ տանեի, կնստեինք կզրուցեինք,
առանց հաճույք հերոին կքաշեինք, աղջիկների կտեսնեինք։
- Տա՛ր, գալիս եմ։
- Պիտի խոսեմ նոր։
- Վաղուց պիտի խոսած լինեիր։
- Լեղուդ երկար է, միտքդ նույնպես: Շուտով ժամդ կգա, ու ես
էլի մենակ կմնամ՝ մի քանի դար: Բա ե՞ս ում հետ խոսեմ, ու դեռ
դո՞ւ ես բողոքում:
- Արի անցնենք բովանդակալից խոսակցության: Ի՞նչ պիտի

333
անեմ ես:
- Ոչի՛նչ: Դու փրկություն չունես: Դուք ոչ մեկդ էլ փրկություն չեք
ունեցել:
- Ուրեմն էլ ապրելու իմաստ չկա՞:
- Իհարկե չկա, ինչի՞ մասին է խոսքը: Զարմանալի է, բայց
կատարելության ձգտումը ևս իր գինն ունի: Բյուրեղյա մաքրության
կամքի տեր ես դառել, քեզ ոչինչ չկարողացավ սասանել, որ վեր-
ջում ուղղակի հողին հավասարվես: Լավ է՝ չէ՞: Դու փոշմանել ես:
Հիմա ընդամենը երազում ես սովորական մարդ լինելու մասին:
Բոլորիդ վախճանը դա է: Մարդկանց բնորոշ թուլությունները՝
սերը, հաճույքը, որկրամոլությունը, փողը, հուզմունքը, արտասվելը՝
քեզ խորթ է հիմա: Վերջին կայծն է մեջդ մնացել՝ դու դեռ հիշում ես
թե մարդիկ ինչ են ուզում, ու մեկ-մեկ դու էլ ես ուզում:
- Վերջին կայծը կա իմ մեջ: Ու այդ կայծը արդեն չի հասցնի
բորբոքվել: Ես ի վիճակի չեմ դավաճանել իմ ամբողջ ուղին, իմ
հավատն առ կամքի անպարտելիությունը, դեպի մեծ մարդու
իդեալը: Բայց ես ափսոսում եմ: Ես ուզում եմ լինել թույլ:
- Դու նույնիսկ քո ասածին չես հավատում: Հասկացի՛ր,
հետդարձ չկա: Երկրի վրա՝ այո՛, քեզ պետք է դա, բայց այնտեղ
դրա կարիքը չկա: Էդ բոլոր թուլությունները երկրի վրա են
պահանջվում:
- Քանի դեռ երկրի վրա եմ, ես ուզում եմ դա:
- Դու կիսաստված ես դառել: Ո՞նց կարող է մարդը հավանել
կիսաստվածին կամ հակառակը: Երկրային կյանքը՝ նույնիսկ քո
նմանին, ի վերջո, ոնց որ թե քայքայում է: Շուտ փախցնել է քեզ
պետք: Լրջացի՛ր, սերը միայն երկրի վրա արժեք ունի: Հո՞ դու այդ
ցածր մարդկանցի՞ց չես: Դու էլ չես կարող այստեղ ապրել, այստեղ
քո համար դժոխք է, ինչքան էլ ինձ համար հաճելի լինի: Քեզ վերևն
է պետք, այնտեղ, որտեղ քեզ նմանները շատ են ու դու չես
ձանձրանա միայնությունից: Քեզ սպանում է միայնակությունը:
- Ինձ սպանում է միայնությունը: Էս ի՞նչ է, Տեր Աստված:
- Աստված քեզ սիրում է: Դու վեր կանգնեցիր ամեն ինչից: Եվ

334
հիշի՛ր նորից, մարդկային թուլությունների կարիքը զգացվում է
միայն այստեղ՝ երկրի վրա:
- Լցրո՛ւ՝ մի քիչ խմենք:
- Կոնյակը լա՞վ է:
- Հա, ինչ կուզես լցրու:
- Արա, բայց սենց պահերին, ուզում եմ ես էլ մարդկանց նման
հարբեմ:
- Ես էլ չեմ հարբում:
- Ում էր պետք, չէ՞:
- Քո էության մեջ ես:
- Դու նույնիսկ ինձ կարող ես պարտության մատնել: Ապրե՛ս:
- Ա՛ռ, խմի՛ր, ոնց որ թե թունդ է:
- Տո՛ւր: Ու սա՞ է կյանքի իմաստը: Վե՛րջ, ավարտել եմ կյանքի
իմաստը, էսքա՞ն շուտ:
- Հա, կոնկրետ դու՝ ավարտել ես: Ու շուտ էլ չի: 30 տարեկանը
բիձու տարիք է, համեմատած էն մեծերի հետ՝ 24, 28, 29 ու նույն-
իսկ 20: Ուղղակի մեջդ համառորեն երկրային կյանքը չի ուզում
զիջել: Եզրին ես ու կարող ես ընկնել՝ ափսոս ես:
- Ահա՛: Չփախչե՛ս, սպասիր հլը: Մեխվիր տեղումդ:
- Գժվեցի՞ր էլի Միհրան:
- Վերջին անգամ ինձ գիտե՞ս՝ երբ են խղճացել: Ո՞վ կմտածեր,
որ դու կարող է լինես առաջինը տասնամյակներից հետո:
- Ջարդում ես էլի: Մարդիկ ինձ դրել են գազանի տեղ: Բայց դու
ջարդում ես ինձ: Ես էլ չնկատեցի դա:
- Ուրեմն՝ ամեն ինչ դեռ կորած չէ, ես ոնց որ թե կարիք ունեմ,
որ ինձ խղճան, նշանակում է ես դեռ մարդ եմ:
- Դա ընդամենը ինքնախաբեություն է: Մարդուն բնորոշ
ամենամեծ զգացումներից մեկը ցանկությունն է, որ իրեն խղճան:
Հավատա՛, նույնիսկ արյունարբու մարդկանց՝ գտնվում է մեկը, որ
խղճում է: Քեզ էլ ես խղճացի, ու սա իմ պարտությունն է՝ պարբե-
րական պարտություններից մեկը: Բայց ինքնախաբեություն է,
այնպես՝ ինչպես թույլ լինելու ցանկությունը: Քո մեջ այդ պայքարը

335
վաղուց ավարտվել է՝ ուժեղի՛ կողմը:
- Մի՛ կատաղեցրու ինձ: Ես չեմ ուզում ուժեղ լինել: Հավես չկա
էլ, ու ի՞նչի համար՝ չեմ հասկանում: Ուժեղ է պետք լինել ապրելու
համար, ուժեղ է պետք լինել՝ փող ունենալու համար, ուժեղ է պետք
լինել իշխանություն ունենալու համար, ուժեղ է պետք լինել՝
հաջողելու համար: Ես այդ ամենին հասել եմ: Էլ ինձ պետք չի լինել
ուժեղ: Ինձ պետք է մի բան, որը չունեմ ու դրա համար ըստ
երևույթին՝ թույլ է պետք լինել: Ես ունեմ այն ամենը՝ ինչ ունենում է
ուժեղը, հիմա ցանկանում եմ ունենալ այն ամենը՝ ինչ ունի թույլը:
- Հո՞ դու անկուշտ չես՝ ուժեղներից ամեն ինչ զավթել ես, հիմա
էլ թույլերի՞ց ես ուզում ամեն ինչ խլել: Ծիծաղելի է ու զվարճալի:
- Ինձ համար հեչ էլ ծիծաղելի չէ: Բայց ուշ է արդեն, ես չեմ
կարող էլ ոչինչ ունենալ: Սպասեմ:
- Դու ի՞նչ ես ուզում, ես չեմ հասկանում: Դու ի՞նչ ունես վերցնե-
լու էդ փսլնքոտ, լացկան մարդկանցից, որ աշխարհ են գալիս ըն-
դամենը սպասարկելու մեծերի շահերը, որ ընդամենը ֆոն ապահո-
վելու համար են: Ի՞նչ ես կորցրել մարդու մեջ, այդ կյանքի ցածր
ձևի մեջ: Մարդը քեզ ոչինչ չունի տալու: Դրանց միակ նպատակը ե-
րեխա ունենալն է: Վե՛րջ: Նրանցից քանի՞սն է նայել տիեզերքին,
տեսել մթի խորքը: Հարցրո՛ւ դրանց՝ ի՞նչ են ուզում այս կյանքից,
լավագույն բանը՝ երեխա ունենալ, մեծացնել ու մեռնել, երեխա
ունենալ, մեծացնել ու մեռնել: Դրանք երեխա ունեցող, մեծացնող ու
մեռնող կենդանիներ են: Շներն էլ են երեխաներ ունենում: Մի՞թե
քեզ կարող է գրավել պարզունակությունը: Նրանք ոչնչություն են,
իրենց ստորին զգացմունքներով՝ սեր, ատելություն, նախանձ, չա-
րություն աջակցում, գթասրտություն, բարություն, մրցակցություն:
Ի՞նչի համար եք մրցակցում՝ ոչնչություննե՛ր: Որ ավելի արա՞գ տուն
կկառուցեք ու ավելի արագ երեխա կունենա՞ք: Որ ավելի արագ
կհարստանաք ու ավելի արա՞գ ուսում կստանաք: Ի՞նչի համար եք
մրցակցում: Այդ կարճ կյանքը մի՞թե դրա համար է ձեզ տրված:
Թո՛ղ դրանց՝ իրենց մանր խարդավանքների մեջ: Թո՛ղ դրանց,
թող հպարտանան, որ ավելի ճարպիկ են ու կողքինին կարողացան
շահագործել, թո՛ղ ուրախանան, որ ավելի խելացի են, թող ինքնա-
336
հաստատվեն իրար վրա, թող առավոտից երեկո անբովանդակ
զրույցներով տարվեն, թո՛ղ ի վերջո դրանց, որ երեխա ունենան,
մեծացնեն ու մեռնեն… Մի՞թե դու ուզում ես նմանվել նրանց, ովքեր
տանել չեն կարողանում ուրիշի երջանկությունը, մարդիկ՝ ովքեր
իրենց սեփական երջանկությունը ուրիշի դժբախտության հաշվին
են կառուցում, մարդիկ՝ ովքեր մանկուց սովորել են խաբել և իրենց
երեխաներին են խաբել սովորեցնում, մարդիկ՝ ովքեր վիրավորում
են դիմացինին ու դրա համար վատ չեն զգում, մարդիկ՝ ովքեր
նրբանկատություն չունեն՝ նկատելու ուրիշի ողբերգությունը և չա-
փազանց դաժան են՝ կարեկից լինելու համար: Նրանք կարող են քո
տանը օգտվել հյուրասիրությունից և երբ դու արդեն պետք չլինես
իրենց՝ կթքեն այն հացի մեջ, որ դու ես տվել իրենց ու ժպտալով
այստեղ ու այնտեղ կհայտարարեն, որ դու սրիկա ես: Իսկ նրանք,
ովքեր կլսեն, թե ինչպես են վատաբանում քեզ, փոխանակ սաստե-
լու քեզ հայհոյողին, իրենք էլ կմիանան լուտանքներին ու երես կթե-
քեն քեզնից: Եվ այդպիսին է մարդկանց մեծամասնությունը: Դու
ոչինչ չունես նրանց հետ անելու կամ կիսելու և չկա մի ուղի, որ կա-
րող ես քայլել նրանց հետ: Այս ամենը դու գիտեիր, այս ամենը քեզ
ասել էինք…
Սպասի՛ր, Միհրան, քիչ մնաց: Խոսել եմ հետը:
- Ես շատ մոտ եմ եղել փրկվելուն: Իմ փրկությանը ընդամենը
մի մազաչափ բան էր մնացել:
- Դու սխալվո՛ւմ ես: Դու երբեք փրկվելու հնարավորություն չես
ունեցել:
- Ունեցե՛լ եմ: Այն էլ երկու անգամ: Պատկերացնո՞ւմ ես, երկու
անգամ շատ մոտ եմ եղել, ու որքան ամուր էի փորձել կախվել այդ
հնարավորություններից... բայց մազից կախվել չէր լինի: Սարսա-
փելի ողբերգություն էր զգալը, թե ինչպես ես սահում դեպի դժոխք
ու երկու անգամ պարան ես տեսնում, որից գերմարդկային ուժով
փորձում ես կառչել ու տեսնում ես, թե ինչպես է պարանը սողալով
դուրս անցնում ափիդ միջից: Իսկ կողքի մարդիկ գիտեին, թե ըն-
դամենը պարան է, որի պատճառով չարժե ողբալ:
- Ես գիտեմ այդ հնարավորությունների մասին: Երկուսի մասին
337
էլ գիտեմ: Դրանք քո փրկությունը չէին, քեզ միայն թվում էր այդ-
պես: Քեզ այդպես էլ մի մազ էր մնալու, բայց չէր իրականանալու:
Փրկությունը վախեցավ քեզնից: Ես կարող եմ կրկնել սա անվերջ:
Քեզ փրկելը սովորական բան չէր: Հասարակ փրկությունը քո
դեպքում անզոր էր ու հենց նրանք զգում էին դա՝ դիվահարի պես
փախչում էին քեզնից: Ու եթե պետք է, ասեմ ավելին՝ ես քո
պատվից ցածր կհամարեի՝ փրկվել այդքա՜ն ցածր փրկությամբ:
Դու պիտի վերջապես դուրս գաս նրանց միջից: Սա քո տեղը չի: Ես
ափսոսում եմ քեզ:
- Ես չեմ կարողանում հուսահատվել: Իմ հոգու անծայրածիր
ապարանքները դատարկ են, այնքան դատարակ, որ քարը գցես՝
նույնիսկ արձագանքը կկորի:
Սա հերոինը չէր, սա ես էի: Հերոինը ինձ ոչինչ չի կարող անել:
Հազար անգամ փորձել եմ: Աֆղանցիները նեղացան՝ էլ անունս չեն
ուզում լսել: Անիծյալ լինե՛ք բոլորդ:
- Լավ մնա, կհանդիպենք շուտով: Հիմարություններ չանե՛ս:
Իսկ մինչ հեռանալս՝ մի հարց եմ ուզում քեզ տալ: Ի՞նչ ես կարծում՝
այս ամենը Ողբերգակա՞ն էր...

Աշխատասենյակը հանգավ մթի մեջ: Օդը սարսափելի սառը


դառավ:
***
Հիվանդությունից նիհարած ու գունատ մի մարդ՝ նստած էր
Լոնգվուդ Հաուսի հյուրասենյակում, ճերմակ սփռոցով պատված
սեղանի գլխին: Նա միայնակ էր սենյակում՝ մի ձեռքը դրել էր սե-
ղանին և սառը հայացքով, երկար նայում էր ներքև ու առաջ: Տևա-
կան նայելուց հետո նրա աչքերը թեքվում էին և շարունակում նայել
մեկ այլ կետի: Տղամարդու դեմքի արտահայտությունը ավելի
վհատ, ափսոսացող էր՝ քան Պոլ Դելառոշի հայտնի կտավում: Նա
այդպես ժամեր նստեց:
Մայիս ամիսն էր: Մայիս ամիսն էր…
Կորսիկան դավաճանված էր, Իտալիան դավաճանված էր:

338
***
Այնտեղ ամեն ինչ այնպես չէ, ինչպես որ նկարագրվել է դարեր
շարունակ: Փարթամ կանաչով վայր է, ծառեր, մարգագետիններ,
մաքուր գետեր, արև, երկնքում ծլվլացող թռչուններ: Ամեն ինչ շատ
խաղաղ և դրախտային ներդաշնակության մեջ է:
- Չկա ո՛չ կրակ, ո՛չ եռացող ջրեր, ո՛չ խավար: Ինչո՞ւ:
-Նայի՛ր մարդկանց:
Ես նայեցի մարդկանց: Թվում էր, թե նրանց հետ ամեն ինչ
կարգին է, բայց մարդկանց հայելային աչքերում փա՜յլ չկար:
- Մարդիկ այստեղ պարբերաբար վառվում են մեծ հույսով,
բայց միշտ ունենում են ծանր հուսախաբություններ: Դա է ամենա-
մեծ պատիժը մարդու համար: Այսպիսին է կյանքը նրանց համար,
նրանք երբեք չեն ժպտում:
Արի՛, գնացինք:
Եվ ես գնացի՝ յոթ հազար յոթ հարյուր թավջութակների երկ-
նային ու խիտ հնչյունների ներքո:

***
Մեր այգին: Նորից գարուն ու նորից ապրիլ: Ահա ծաղկած ծա-
ռերը՝ կապույտ երկնքի ֆոնին, և ահա կարմիր կակաչները՝ նորից
կանաչ ֆոնին ու նորից մետաղյա ցանցից այն կողմ: Ես ձեռքս
հուսահատ երկարում եմ ցանցի արանքից, բայց նորից մատներս
չեն հասնում ծաղկին, միայն զեփյուռի բերած նրա բույրն եմ զգում:
Նորից գարուն, և ամեն ինչ սկսվում է նորից: Ես սպասում էի, որ
ուրիշ է լինելու, բայց Տե՛ր Աստված՝ նորից դժոխքն ես դեմ տալիս,
ստիպում ես՝ նույն կյանքը նորից ապրել:

Ներիր, որ այդպես էլ չկարողացա գտնել քեզ:

339
Տպագրված է «ԱՍՈՂԻԿ» հրատարակչության տպարանում:
Ք. Երևան, Հայրիկ Մուրադյան 42/2, (գրասենյակ)
Ավան,Դավիթ Մալյան 45 (տպարան)
Հեռ.` (374 11) 52 10 20, (374 55) 58 80 23
Էլ. փոստ՝ info@asoghik.com

You might also like