You are on page 1of 98

Հարց 1)

Բեռլինի վեհաժողովից հետո Հայոց ցեղասպանության քաղաքականության


նախապատրաստումը Օսմանյան կայսրությունում դարձավ օրակարգային հարց:
Հայկական հարցի միջազգայնացումը Սուլթան Աբդուլ Համիդ II-ին պարտադրում էր
Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնել, որոնք, թուրքերի կարծիքով
հանգելու էին ինքնավարության և անկախացման: Սուլթանի համոզմամբ
բարենորոգումներից վերջնականապես կարելի էր խուսափել` բնաջնջելով
արևմտահայությանը: Հայ ժողովրդի վերացումն դարձավ Աբդուլ Համիդի
գերխնդիրը: Մեծ վեզիր Քյամիլ փաշայ ուղղակի հայտարարում էր․ «անհրաժեշտ է
վերացնել ամենաաննշան կասկածելի երևույթներն ու տարրերը և ապահովել մեր
ապագան: Հայկական ազգը մենք պետք է սրբենք և արմատապես վերացնենք մեր երկրից»:
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության քաղաքականության առաջին փուլը
(համիդյան շրջանը) ընդգրկում է XIX դ. 90-ական թթ. կեսերը:
Ցեղասպանությունը ծրագրվեց և իրագործվեց պետական մակարդակում, որի
նպատակն էր բնաջնջել Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս մյուս
բնակավայրերի հայերի բնաջնջումն էր։ «Գենոցիդ» տերմինը գիտական շրջանառության
մեջ է դրել ծագումով հրեա լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1944թ․ լույս տեսած իր
«Առանցքի իշխանությունը զավթված Եվրոպայում» աշխատության մեջ։ Տերմինի հիմքում
ընկած են հունարեն գենո՝ ցեղ և լատիներեն՝ caedo-սպանում եմ բառերը։
Ցեղասպանությունը մեկ ազգի կամ կրոնական համայնքի ամբողջական կամ մասնակի
բնաջնջմանն ուղղված ծրագիրն է կամ դրա իրականացումը։ Սուլթան Աբդուլ Համիդը,
ում ժամանակակիցները անվանում էին «Կարմիր գազան», ղեկավարում էր հայ ժողովրդի
նկատմամբ վարվող բռնությունների քաղաքականությունը: Հայերի վերաբերյալ
որոշումները նախապես մշակվում էին սուլթանական պալատի առանձին
գրասենյակներում: Այդ գրասենյակներից մեկի գործառույթը թեև Հիջազի երկաթգծի
կառուցումն էր: Գրասենյակի ղեկավարը Իզզեթ փաշան էր։
Աբդուլ Համիդն օգտագործեց պանիսլամիզմը և պանթուրքիզմը: Համիդի
պատկերացրած պանիսլամիզմն, ըստ էության, ավելի շուտ հակաքրիստոնեական
հոսանք էր: Պանիսլամիզմի գաղափարն Աբդուլ Համիդը միաժամանակ օգտագործում էր

1
և՛ իր գերիշխանությամբ աշխարհի մուսուլմանությանը համախմբելու և մեծ
տերությունների դեմ պայքարելու, և՛ կայսրության ներքին միասնականությունն ու
տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:
Շեյխերը և մոլլաները հրապարակային և գաղտնի պանիսլամիզմի քարոզչություն
էին իրականացնում: Համիդյան շրջանում սկսեց զարգանալ նաև պանթուրքիզմի
վարդապետությունը, որը երիտթուրքերի կառավարման տարիներին վերաճեց
պետական գաղափարախոսության:
Պանթուրքիզմի կարևոր տարրերից մեկը «թուրքական Անատոլիայի»
հայեցակարգն էր, ըստ որի «Փոքր Ասիա»-ի փոխարեն սկսեց կիրառվել «Անատոլիա»
եզրույթը: Օսմանյան կայսրությունում զանգվածային ոչնչացման անմիջական
ծրագրավորումը սուլթանը սկսեց 1890-ականների սկզբին:
Հայերի ցեղասպանության համիդյան ծրագրում որպես քարոզչական հնարք
նախատեսվել է կոտորածները ներկայացնել իբրև հայերի ցուցաբերած ակտիվության
նկատմամբ իրառված պատասխան գործողություններ: Թուրքերի կողմից տարիների
ընթացքում կազմակերպվող հալածանքները նախապես ծրագրված էին և շարունակվելու
էին անկախ հայերի ձեռնարկած գործողություններից: Աբդուլ Համիդ II-ի
կառավարությունը էլ ավելի սաստկացրեց հայ բնակչության հալածանքները: 1891 թ.
ձմռան ամիսներին սկսվեց հիմնականում քրդական ցեղախմբերից ձևավորվել
«համիդիե» հեծելազորը: Կազմվեցին 30 նման գնդեր, որոնցում ընդգրկվեցին շուրջ 33000
քուրդ հրոսակներ:
1890 թ. սկզբին շուրջ 50 հազար չերքեզներ վերաբնակեցվեցին Իկոնիայի և
Ադանայի նահանգներում: 1892 թ. սութանական կառավարության որոշմամբ
պաշտոնապես արգելվեց իր կողմից չհաստատված դպրոցների գործունեությունը:
Արգելվեցին Աստվածաշնչի այն գլուխները, որոնցում կան «հալածանք»,
«խիզախություն», «ազատություն», «իրավունք», «միություն», «հավասարություն», «զենք»,
«հերոս», «կոտորած», «բռնապետություն» և նման այլ բառեր: 1890 թ. ամռան սկզբներին Կ.
Պոլսում մի կեղծ լուր ստացվեց այն մասին, թե իբր Կարինում հայերը զինապահեստներ
ունեն և պատրաստվում են ապստամբության: Մահմեդական ամբոխը հարձակվելով
հայկական թաղամասերի վրա` սպանեցին 10–12 և վիրավորեցին 200–300 հայերի:

2
Հայ ազատագրական շարժման գործիչները գտնում էին, որ դժվար է միայնակ
դիմակայել թուրքական բռնապետությանը, և հույս ուներին աջակցություն ստանալ
տերություններից:

Հարց 2)

1890-ական թթ. սկզբին արևմտահայությունը շարունակում էր ընդվզել թուրքական


բռնատիրության դեմ: Նոր ծավալվող ազատագրական շարժման մեջ հնչեղ էր Գում
Գափուի ցույցը: Ցույցը նախապատրաստել էին հնչակյան գործիչներ Ռուբեն Խանազատն
ու Գաբրիել Կաֆյանը: Ցույցը տեղի է ունեցել 1890 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսի Գում Գափու
թաղամասում: Եկեղեցում տեղի ունեցող կիրակնօրյա պատարագի ժամանակ հնչակյան
գործիչ Հ. Ճանկյուլյանը ընթերցում էր կոչը, որը պետք է պատրիարք Աշգյանն
ներկայացներ սուլթանին, երբ ցուցարարները, ներխուժելով պատրիարքարան, պատից
պոկում ու պատառոտում են Աբդուլ Համիդի նկարը և օսմանյան պետական զինանշանը:
Ցուցարարները նպատակ ունեին մեծ տերությունների ուշադրությունը հրավիրել
1890թ․ հունիսին Կարինում տեղի ունեցած դեպքերի և հայկական հարցի վրա։ Ապա
նրանք պահանջները սուլթանին ներկայացնելու համար շարժվում են դեպի
սուլթանական պալատ: Հ. Ճանկյուլյանին դատապարտում են մահվան: Գում Գափուի
ցույցը Օսմանյան բռնատիրության դեմ բարձրացող հայ ընբոստության բացառիկ
դրսևորումներից է:
Թուրքական հալածանքների դեմ պայքար սկսելու յուրօրինակ քայլ էր Սարգիս
Կուկունյանի արշավանքը 1890 թ.: Ս. Կուկունյանը Գևորգյան ճեմարանում և Ներսիսյան
դպրոցում սովորելուց հետո մեկնել էր Պետերբուրգ: Պետերբուրգում Ս. Կուկունյանը
համախմբում է հայ ուսանողներին, թարգմանում և տարածում է բալկանյան
ժողովուրդների ազատագրական շարժումներին վերաբերող գրականություն, կոչ է անում
պայքարի դուրս գալ թուրքական բռնապետության դեմ: 1890թ. ամռանը Ս. Կուկունյանը և
նրա ընկերները Ժամանում են Կովկաս, Թիֆլիսում, Կարսում, Ալեքսանդրապոլում
աշխատանքներ են ծավալվում իրենց ջոկատը համալրելու և զինելու ուղղությամբ: Խմբի
թվաքանակը հասնում է ավելի քան 100 մարդու:

3
1890 թ. սեպտեմբերի 27-ին Ս. Կուկունյանի խումբը անցնում է Օսմանյան
կայսրության սահմանը և մարտի է բռնվում քրդական հեծյալ ջոկատների հետ: Ցարական
իշխանությունները մեղադրում և ձերբակալում են խմբի անդամներին: 24 հոգի
դատապարտվում է 3-ից մինչև 20 տարվա տաժանակրության:
1890 թ. Տարոնի Վարդենիս գյուղի բնակիչները Մարգար վարժապետի
ղեկավարությամբ դիմեցին ինքնապաշտպանության: Սկսեց ծավալվել հայդուկային
շարժումը:
1891 թ. Թավրիզում Հ.Յ. Դաշնակցությունը հիմնադրեց «Խարիսխ» զինագործական
արհեստանոցը: 1890-ական թվականների սկզբին Արևմտյան Հայաստան անցան Վարդան
Մեհրաբյանի, Ալեքսանդր Պետրոսյանի (Պետո), Փ.Թերլեմեզյանի, Արմենակ Եկարյանի և
այլոց զինատար խմբերը: Թավրիզի զինագործարանի ղեկավարությունը ստանձնեց
երևանցի Գալուստ Ալոյանը: 1890-ական թվականների սկզբներին Ատրպատականը
դառնում է դաշնակցության գործունեության կարևոր կենտրոններից մեկը:
Ազատատենչ սասունցիներին ծնկի բերելու համար թուրքական
իշխանությունները փորձում են տնտեսական խնդիրների պատճառաբանությամբ
հարձակվել գավառի վրա: Սակայն սասունցիները տեղի չեն տալիս և հրաժարվում են
իշխանություններին հարկեր վճարելուց: 1891-1892 թթ. Սասունի մի շարք գյուղեր
հերոսաբար դիմադրում են թուրքական կանոնավոր բանակի զորամասերին և քրդական
համիդիեական ջոկատներին:
Հնչակյան գործիչներ Միհրան Տամատյանը, Համբարձում Պոյաճյանը (Մեծն
Մուրադ), Արմենակ Ղազարյանը (Հրայր Դժոխք), Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան) և
շատ ուրիշներ դարձան Սասունում ազատագրական շարժման կազմակերպական ու
գաղափարական առաջնորդները: 1893թ. իշխանությունները ձերբակալում են Մ.
Տամատյանին: Սասունցիների դեմ քրդական հարձակումները ղեկավարում էր ցեղապետ
Հուսեյնը: Հերոս սասունցիները չեն ընկրկում և շարունակում են պայքարը:
1894 թ. գարնանը Տալվորիկ է հասնում Հ. Պոյաճյանը և ստանձնում
ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարությունը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը
հրամայում է Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային ճնշել
սասունցիներին: Թուրքական 12-հազարանոց զորքը և համիդիեական ջոկատները
շրջափակում են Սասունը: Բազմապատիկ ուժեղ թշնամու դեմ սասունցիները դուրս են

4
գալիս հիմնականում կայծքարե հրացաններով: 1894 թ. հուլիսին Շենիկի գյուղապետ
Գրգո Մոսեյանի տանը հրավիրվեց ինքնապաշտպանության ղեկավարների խորհուրդը
պաշտպանության հիմնական ուղղություն ընտրեց Գելիեգուզան–Տալվորիկ գիծը: Հուլիսի
28-ից մինչև օգոստոսի 2-ը Շենիկի և Անդոկի շրջաններում տեղի ունեցած ահեղ
մարտերում թշնամին, մեծ կորուստներ կրելով, նահանջում է: Սակայն օգոստոսի 3-ից
գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը նոր հարձակման է անցնում:
Թուրքերը գրավում են Շենիկ և Սեմալ գյուղերը, ապա ներխուժում են Շատախ:
Ինքնապաշտպանության մասնակիցները նահանջում են դեպի Գելիեգուզան, ապա`
Անդոկ լեռան բարձունքները: Թուրքական բանակն ու քրդական հրոսակները պաշարում
են լեռը և թնդանոթներով անցնում հարձակման:
Անդոկ էին բարձրացել ոչ միայն ինքնապաշտպանության մասնակից երկու հազար
զինված մարտիկները, այլև շուրջ քսան հազար անզեն հայ ազգաբնակչություն: Օգոստոսի
13-ին սկսված անհավասար ճակատամարտը տևում է երկու շաբաթ: Թուրքական
հրամանատարությունը, օգտվելով սասունցիների ռազմամթերքի և պարենի սպառվելու
հանգամանքից, առաջարկում են անձնատուր լինել՝ խոստանալով ներել նրանց:
Ինքնապաշտպանության ղեկավարները մերժում են: Թուքերը դաժանաբար կոտորում են
այն սակավաթիվ սասունցիներին, ովքեր, հավատալով թշնամու խոստումին,
անձնատուր եղան: Ինքնապաշտպանության մասնակիցները ստիպված նահանջում են
դեպի Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը: Անհավասար մարտերում հայ
մարտիկների մեծ մասը զոհվում է:
Հերոսաբար զոհվում է ինքնապաշտպանության նշանավոր ղեկավարներից Գրգոն:
Հ. Պոյաճյանը, Գ. Չաուշը և շատ ուրիշներ գերվում են: Ինքնապաշտպանության անկումից
հետո թշնամին զանգվածային կոտորածներ կազմակերպեց Տարոնում: Ավերվեց շուրջ 40
գյուղ, կոտորվեց 10 հազարից ավելի հայ: Կոտորածը դադարեց միայն 1894 թ.
սեպտեմբերի սկզբներին:
1894 թ. աշնան վերջին հատուկ հանձնաժողովը Էրզրումում Ռուսաստանի,
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հյուպատոսների մասնակցությամբ սկսում է քննել
Սասունի իրադարձությունները:
1895 թ. հուլիսին Սասունի դեպքերի հետաքննության հանձնաժողովն ավարտեց իր
աշխատանքը: Չնայած վերջնական արդյունքներ չհրապարակվեցին, հանձնաժողովի

5
եվրոպացի անդամների համատեղ զեկույց լուրջ ապացույցներ էր պարունակում հայ
բնակչության զանգվածային կոտորածների մասին:

Հարց 3)

Սասունի 1894 թ. իրադարձությունները ստիպեցին եվրոպական մեծ


տերություններին անդրադառնալ Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով նախատեսվող
բարեփոխումների խնդրին: 1895 թ. հունվարին Մեծ Բրիտանիայի դեսպան Քարրին
արտաքին գործերի նախարար Քիմբերլին է ներկայացնում հայկական
բարենորոգումների ծրագրի մի նախագիծ: Քարրիի նախագծին ծանոթանում են նաև Կ.
Պոլսի հայոց պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը և Կ. Պոլսում Ռուսաստանի դեսպան Ա.
Նելիդովը: Պատրիարքը, հայտնելով իր գոհունակությունը, մի քանի դիտողություններ է
կատարում նախագծի վերաբերյալ:
Նրա կարծիքով մասնավորապես պետք է ձգտել, որ հայաբնակ վիլայեթներում
ընտրվեն հայ կամ քրիստոնյա վալիներ, տեղական կարիքների համար սահմանվեն
հստակ ֆինանսական միջոցներ, մյութեսարիֆները, կայմակամները, մյուդիրներն ու
դատավորները պետք է նշանակվեն վալիի, այլ ոչ թե սուլթանի կողմից: Կարևոր էր նաև
այն, որ վիլայեթի քրիստոնյա և մահմեդական մշտական բնակչությունը հաշվարկելիս
նկատի չառնեն քոչվոր քրդերին: Ռուսաստանի դեսպանը նույնպես հավանում է
ներկայացված նախագիծը, միաժամանակ առաջարկում է պարտադիր կերպով
վերահսկողություն սահմանել «համիդիե» գնդերի նկատմամբ:
1895 թ. մարտին տեղի ունեցած դեսպանների հերթական խորհրդակցության
ժամանակ, պարզվում է, որ Ռուսաստանը և Ֆրանսիան վաղաժամ էին համարում
վճռական և միասնական գործողությունները Հայկական հարցում, իսկ Գերմանիան,
Իտալիան և Ավստրո-Հունգարիան փաստացի անտարբեր էին: Միաժամանակ Աբդուլ
Համիդը ճգնում է համոզել դեսպան Քարրիին, որ բռնությունների մեղավորը հայերն են,
որ չեն գնահատում սուլթանների բարեսրտությունը: Սուլթանը ոչ միայն վիրավորական
է համարում Մեծ Բրիտնիայի դիրքորոշումը, այլև զգուշացնում, որ նման գործելակերպը

6
կարող է սրել երկու երկրների միջև հարաբերությունները: Դեսպանի համառ
պնդումներից հետո սուլթանը համաձայնվում է հայերի դժգոհության փաստերն
ուսումնասիրող և համապատասխան բարենորոգումների ծրագիր առաջարկող
հանձնաժողով ստեղծել:
Իր հերթին Ռուսաստանը պատճառաբանում էր, որ Օսմանյան կայսրության
տարածքում հայկական բարենորոգումների իրականացումը դժվարանում է ոչ բոլոր
նահանգներում հայ բնակչության մեծամասնություն կազմելու և ցրված լինելու
հանգամանքով: Այդուհանդերձ 1895 թ. ապրիլի վերջին Ռուսաստանը և Ֆրանսիան
համաձայնվեցին բարենորոգումների Քարրիի առաջարկներին: Ռուսաստանը չնայած
համաձայնվել էր բրիտանացիների հետ հետամուտ լինել հայկական բարենորոգումների
խնդրին, այնուամենայնիվ մտահոգված էր, որ Լոնդոնի գլխավոր խնդիրը իրեն
քրիստոնյա բնակչության հովանավորի պատրվակով Օսմանյան կայսրության ներքին
գործերին միջամտելու հնարավորությունից զրկելն է: Հայկական առաջարկների հիման
վրա նորացված բարենորոգումների ծրագրով բրիտանացիները պահանջում էին
բարելավումներ իրականացնել Արևմտյան Հայաստանի Վանի, Էրզրումի, Սեբաստիայի,
Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայեթներում:
Նախատեսվում էր, որ գերազանցապես հայերով բնակեցված շրջանների
պաշտոնյաների մեկ երրորդը կազմված կլիներ քրիստոնյաներից, ժանդարմերիայում
կընդգրկվեն ինչպես մահմեդականներ, այնպես էլ քրիստոնյաներ, հարկահանությունը
կիրականացնեին համայնքային խորհուրդների կողմից նշանակված հատուկ
պաշտոնյաները, տերությունների համաձայնությամբ հայկական վիլայեթներում
կնշանակվեր քրիստոնյա նահանգապետ, բարենորոգումների իրականացման
գործընթացն կանցկացվեր տերությունների ներկայացուցչի՝ գերագույն կոմիսարի
հսկողության ներքո: Նախագծի իրականանալու դեպքում Արևմտյան Հայաստանը
փաստացի ձեռք էր բերում ինքնավար կարգավիճակ: Նախագծի կապակցությամբ
Ռուսաստանն ուներ իր առարկությունները:
Նա ոչ միայն դեմ էր Բարձր դռան իրավունքների սահմանափակմանը, այլև
գտնում էր, որ բարենորոգումները պետք են կա՛մ ամբողջ քրիստոնյա բնակչությանը,
կա՛մ էլ ընդհանրապես ամբողջ կայսրությանը: 1895 թ. մայիսի 11-ին Բարձր դռանը
ներկայացվեց ռուս և ֆրանսիացի դեսպանների կողմից էապես խմբագրված ու

7
կրճատված բրիտանական նախագիծը, որը ստացավ «Մայիսյան բարենորոգումների
ծրագիր» անունը: Բարենորոգումների ծրագրին կից սուլթանին ներկայացվում է նաև
հուշագիր, որում տերություններն առաջարկում էին վիլայեթների թվի պակասեցում,
վալիների ընտրություն տերությունների համաձայնությամբ, աքսորված և փախստական
հայերի վերադարձ, հայ քաղբանտարկյալների ընդհանուր ներում, կանոնավոր
դատական համակարգի հաստատում, բարենորոգումների իրագործումը վերահսկող
գերագույն կոմիսարի նշանակում, Սասունի դեպքերի ժամանակ զոհ դարձած հայերի
հարազատներին փոխհատուցում, կրոնափոխության ազատ իրավունք և այլն:
Մայիսյան բարենորոգումների ծրագիրը բաղկացած էր 13 գլխից և 40 հոդվածից:
Ըստ նախագծի՝ Արևմտյան Հայաստանի վեց վիլայեներում վալիները պետք է
նշանակվեին սուլթանի կողմից առանց կրոնական խտրության` հինգ տարի ժամկետով:
Ընդ որում, վալիի մահմաեդական նշանակվելու դեպքում նրա տեղակալը պետք է
քրիստոնյա լիներ և հակառակը: Վալիի պաշտոնում պետք է նշանակվեին միայն
հասարկության կողմից ընդունելի համարվող անձինք: Գերազանցապես
քրիստոնյաներով բնակեցված սանջակներում մյութեսարիֆները պետք է քրիստոնյա
լինեին: Միայն մեկ սանջակ ունեցող վիլայեթում մյութեսարիֆը պետք է անպայման
քրիստոնյա լիներ, եթե վալին մահմեդական էր: Նահիեները պետք է կազմվեին գյուղերի
միևնույն դավանանքին պատկանելու հանգամանքը հաշվի առնելով:
Մյուդիրն ընտրվելու էր բնակչության կողմից, եթե մյուդիր ընտրվում էր
մեծամասնություն կազմող ազգի ներկայացուցիչը, ապա նրա օգնական դառնում էր մյուս
ազգինը: Յուրաքանչյուր գյուղ ունենալու էր իր ղեկավարը` մուխթարը: Տարբեր
դավանանքի բնակչություն ունեցող թաղամասերն ունենալու էին իրենց մուխթարները:
Ոստիկանները պետք է նշանակվեին առանց կրոնական խտրության: Այն ոչ
մահմեդականները, ովքեր անցնում էին ոստիկանական ծառայության, ազատվում էին
զինվորական հարկից: Նախատեսվում էր սահմանափակել նաև «համիդիե» հեծելազորի
լիազորությունների շրջանակը: Այն կարող էր օգտագործվել միմիայն կանոնավոր զորքի
հետ միասին, իսկ մյուս դեպքերում զրկվելու էր համազգեստ և զենք կրելու իրավունքից:
Ըստ բարենորոգումների ծրագրի՝ թեթևանալու էր նաև հայերի հարկային բեռը:
Հայերին այլևս չէր տրվելու զորքին և պաշտոնյաներին անվճար բնակարան և
ապրուստի միջոցներ տրամադրելու պարտավորություն: Պետք է բացառվեին

8
ավազակային ասպատակությունները: Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի և
Ֆրանսիայի ճնշմամբ բարենորոգումների բրիտանական ծրագրից հանվեցին
արևմտահայության վիճակի բարելավմանն ուղղված այնպիսի կարևոր
առաջարկություն, ինչպիսին էր վեց վիլայեթների միավորումն ու փաստորեն մեկ
հայկական շրջանի ստեղծումը, որը պետք է ունենար քրիստոնյա նահանգապետ:
Բարենորոգումների առաջարկների վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց
Գերմանիան: Սուլթանը կարողացել էր համոզել Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ին, որ
պետք է կանխել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գործողությունները:
Տերությունների հակասությունների և նրանց մեծ մասի ունեցած հակահայկական
դիրքորոշման պայմաններում հունիսի 3-ին սուլթանը չընդունեց բարենորոգումների
իրագործման առաջարկված բոլոր երաշխիքները՝ գերագույն կոմիսարի նշանակումը,
հսկողության հանձնաժողովի ստեղծումը, տերությունների հետ վալիների նշանակման
համաձայնեցմանը վերաբերող կետերը: Մերժվեցին նաև դատական համակարգի
բարելավման, փախստականների վերադարձի, ներման, ջարդի ենթարկվածների
փոխհատուցման և այլ առաջարկները: 1895 թ. հուլիսի կեսերին տերությունների
դեսպանները տեղեկանում են, որ սուլթանը Բարձր դռանը հրահանգել է արագացնել
բարենորոգումների իրականացումը: Խնդրի հսկողությունը դրվում է Շաքիր փաշայի
վրա: Սուլթանի հավաստմամբ նախարարների խորհուրդը շուտով հաստատելու էր
բարենորոգումների ծրագիր, որն անմիջապես իրագործվելու էր:
1895 թ. օգոստոսին Բարձր դուռը Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի
դեսպաններին է ներկայացնում բարենորոգումների թուրքական ծրագիրը: Այն, մերժում
էր իրական բարենորոգումներ ենթադրող վալիների հինգ տարվա նշանակման,
կայմակամների և մյութեսարիֆների խառը համամասնության, մյուդիրների
ընտրության, հարկահավաքի և դատարանների բարեկարգման, ժանդարմերիայում
քրիստոնյա սպաների ընդգրկման և այլ կարևոր առաջարկները: Փաստորեն սուլթանը
չէր ընդունել դեսպանների որևէ լուրջ առաջարկություն: Տիրող հակասությունների
պայմաններում տերությունները ձևականորեն առաջարկում են սուլթանից պահանջել
հսկողություն սահմանող հատուկ հանձնաժողովի ստեղծում:
Այս հանձնաժողովը տեղակայվելու էր հայկական շրջաններում, և որի կազմում
պետք է ընդգրկվեին չորս թուրք պաշտոնյա և տերությունների երեք ներկայացուցիչ:

9
Բարձր դուռը մերժում է նաև հսկողության խառը հանձնաժողով ստեղծելու առաջարկը՝
այն համարելով սուլթանի հեղինակությունը խաթարող քայլ: 1895 թ. օգոստոսի 24-ին
հրապարակվում է բարենորոգումների իրագործման հանձնաժողովի կազմը: Շաքիր
փաշան նշանակվեց բարենորոգումներն իրականացնող կոմիսար: Ակնհայտ էր, որ իր
պատկերացրած «բարենորոգումների» մեջ սուլթանը մեծ տեղ էր հատկացնելու արդեն
սկսված հայկական կոտորածներին:

Հարց 4) 1895թ. եվրոպական դիվանագիտական միջամտությունները և առանձին


գործիչների հայտարարությունները ոգևորեցին հայ հասարակական-քաղաքական
շրջանակներին: Սեպտեմբերի 18(30)-ին հնչակյան կուսակցությունը բողոքի ցույց է
կազմակերպում Կ.Պոլսի հայոց մայր եկեղեցու բակում: Ցույցի մասին նախապես
նամակով տեղեկացվել էին Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի,
դեսպանները: Ցուցարարները (շուրջ 4 հազար մարդ) շարժվում են դեպի Բաբ Ալի՝
սուլթանի նստավայրը՝ պահանջելով բարենորոգումների մայիսյան ծրագրի իրագործում:
Նախատեսվում էր սուլթանին ներկայացնել արևմտահայության ծանր վիճակը
նկարագրող և բարեփոխումների անհրաժեշտությունն արտահայտող մի պահանջագիր:
Ոստիկանությունը ցուցարարներից պահանջում է ցրվել և մերժում ստանալուց հետո
կրակում:
Փոխհրաձգության հետևանքով երկուստեք զոհեր են լինում (շուրջ 15 ոստիկան և
60 հայ ցուցարար): Ձերբակալվում է շուրջ 500 հայ: Կ.Պոլսում ջարդարարների զոհ
դարձավ 2 հազար, այլ տվյալներով 6 հազար հայ: Բաբը Ալիի ցույցից անմիջապես հետո
Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում սկսվում են հայերի՝ պատմության մեջ
աննախադեպ կոտորածներ: Այդ կոտորածները կրում էին համատարած,
կանխամտածված և կազմակերպված բնույթ։ Ջարդերի իրագործողն էին ինչպես
մահմեդական մոլեռանդ բնակչությունը, այնպես էլ ոստիկանությունն ու կամավոր
բանակը, ինչպես նաև հատուկ այդ նպատակով ստեղծված համիդյան հեծելազորային
գնդերը։
Կ. Պոլսի եվրոպական դեսպանները քննադատում են մայրաքաղաքում տեղի
ունեցող հայերի ջարդերը և նրանց նկատմամբ կիրառվող բռնությունները: Նրանք

10
պահանջում են քաղաքում կարգ ու կանոնը վերականգնել բացառապես կառավարական
ուժերի միջոցով, թույլ չտալ առանձին անհատների հարձակվել հայերի վրա: Փոխարենը
Բարձր Դուռը հայտարարում է, որ դեպքերի մեղավորը հայերն են՝ պատրիարքի
գլխավորությամբ: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները
հոկտեմբերի 2(13)-ին հանդիպում են արտաքին գործերի նախարար Սայիդ փաշայի հետ
և նրան ներկայացնում բարենորոգումներին վերաբերող լրացուցիչ առաջարկները:
Սուլթանական կառավարությունը նախազգուշացնում է, որ հայերի համար
նախատեսվող բարենորոգումները մահմեդական հպատակների շրջանում դժգոհության
և վիրավորանքի տեղիք են տալիս:
Մեծ տերությունները հայկական բարենորոգումների խնդրում ցանկանում էին
առաջ մղել սեփական շահերը: Ֆրանսիան, որին պատկանում էր օսմանյան արտաքին
պարտքի 62,9 տոկոսը, պաշտպանում էր կայսրության անձեռնմխելիությունը: Նրա
համար պարտքերի գանձումն ավելի կարևոր էր, քան հայկական խնդիրները:
Գերմանիան իր զավթողական ծրագրերի իրականացումը կապում էր թուրքերի հետ:
Ռուսաստանը զգուշանում էր իր սահմանագլխին ինքնավար Հայաստան ունենալուց,
որի օրինակը կարող էր վարակիչ լինել արևելահայության համար: Այդ իսկ պատճառով
աջակցում էր սուլթանին բարենորոգումները արգելակելու ճանապարհին:
Տերությունների միջև գոյություն ունեցող հակասությունները նպաստեցին, որ Աբդուլ
Համիդը չեզոքացնի կայսրությանը սպառնացող վտանգը և անպատժելիորեն լայն թափ
հաղորդի հայկական կոտորածներին:
1895թ. սեպտեմբերի 30-ին տեղի է ունենում Բաբերդի առաջին կոտորածը:
Հոկտեմբերի 5-ին Տրապիզոնում սկսված սարսափելի ջարդին զուգահեռ կողոպտվում են
հայերի խանութները: Աշխարհահռչակ ծովանկարիչ Հ․Այվազովսկին անդրադարձել իր
«Հայերի ջարդը Տրապիզոնում 1895թ․» և «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը
Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներում անդրադարձել է Տրապիզոնի
ջարդերին։ 1895 թ. հոկտեմբերի 7-ին Դերջանի գավառում կսկսված հայերի կոտորածից
փրկվում են միայն նրանք, ովքեր համաձայնում են կրոնափոխ լինել: 1895 թ. հոկտեմբերի
Քղիի գավառակի կոտորածներինն զոհ են դառնում հազարից ավելի հայեր, ավերվում են
բազմաթիվ գյուղեր և շուրջ 25 վանք ու եկեղեցի: Նույն օրերին կոտորածների ալիքը
տարածվում է Բիթլիսի նահանգի հարյուրից ավելի հայկական գյուղերի վրա:

11
1895 թ. հոկտեմբերի 16-ին թեև թուրքական կանոնավոր բանակն ու ամբոխը
կարողանում են կողոպտել ու հրկիզել Ուրֆայի հայերի խանութները, հնարավոր է լինում
դիմադրություն կազմակերպել: Հայերի հաջողված դիմադրությունը պայմանավորված էր
մեկ թաղամասում ապրելու հանգամանքով: Ցավոք ավելի ուշ, գավառապետի
նենգության պատճառով կորցնելով զգոնությունը, թուրքերի հարձակման հետևանքով
հայերը տալիս են շուրջ 8 հազար զոհ: Նույն օրերին Շապին Կարահիսար քաղաքում և
շրջակա գյուղերում տեղի ունեցած կոտորածին զոհ է գնում շուրջ 5 հազար հայ, չնայած
որ այստեղ նույնպես ինքնապաշտպանություն էր կազմակերպվել: 1895 թ. հոկտեմբերի
կոտորածներ են տեղի ունենում նաև Կարինում ու շրջակայքի գյուղերում: Ընդհանուր
առմամբ սպանվում է 2000 հայ, քաղաքում կողոպտվում է 1500 խանութ:
Հոկտեմբերի երկրորդ կեսին սկսված Մալաթիայի կոտորածների ժամանակ
զոհվում է 3 հազար հայ: Այստեղ ևս նենգ միջոցներով թուրքերը թուլացնում են հայերի
զգոնությունը: Հոկտեմբերի վերջին մեծ տերությունների դեսպանները մեծ վեզիր Քյամիլ
փաշայից նորից պահանջում են դադարեցնել կոտորածները: Վերջինս խաբեությամբ
հայտնում է, թե իբր արդեն խաղաղություն է հաստատված գրեթե բոլոր շրջաններում:
Հոկտեմբերի 28-ին պատրիարքը կոտորածները դադարեցնելու միջամտության
խնդրանքով դիմում է տերությունների դեսպանություններին: Սակայն դեսպաններն
անկարող եղան արդյունքի հասնել: Նոյեմբերի սկզբին հայկական կոտորածներ են տեղի
ունենում Դիարբեքիրի նահանգում: Այստեղ ավերվում է 119 հայկական գյուղ: Սպանված
և անհայտ կորած բնակիչների թվաքանակը կազմում էր 30 հազար մարդ:
Նոյեմբերի 5-ին Կ. Պոլսում 6 տերությունների ներկայացուցիչները Բարձր դռանը
ներկայացրին մի հայտագիր, ըստ որի, եթե սուլթանական կառվարությունը միջոցներ
չձեռնարկի, իրենք անմիջապես խնդիրը կներկայացնեն իրենց կառավարություններին:
Սակայն կոտորածները շարունակվեցին: Մեծ տերությունները ստիպված եղան կտրուկ
քայլերի անցնելու: Անշուշտ նրանք նախևառաջ մտահոգված էին հայության և
համաշխարհային հանրության աչքում վերջնականապես չվարկաբեկվելու խնդրով:
Դեսպանների համատեղ քննարկումից հետո 1895 թ. դեկտեմբերի 12-ից 16-ը Մեծ
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի
ռազմանավերը մտան Դարդանել: Այդ քայլը ստիպեց սուլթանին, թեկուզ

12
ժամանակավորապես, դադարեցնել կոտորածները: 1896 թ. սուլթանական
կառավարությունը նոր առիթ գտավ ջարդերը վերսկսելու համար:
Հայ ազատագրական շարժումը ղեկավարող ազգային կուսակցություններն իրենց
հերթին փորձեցին պատասխանել սուլթանի գործողություններին: Ցավոք, ներքին
տարաձայնությունների պատճառով դեպի պառակտում էր գնում հնչակյան
կուսակցությունը: Ազատագրական շարժման մեջ թափ հավաքով ՀՅԴ-ն որդեգրեց
«զուգակցված հարվածների» մարտավարություն, որի էությունը Արևմտյան
Հայաստանում և Կ. Պոլսում միաժամանակ կամ մեկը մյուսին հաջորդող խոշոր
գործողություններ կազմակերպելն էր: Դաշնակցության տեսակետով նման կերպ
հնարավոր կլիներ հարված հասցնել և Օսմանյան կայսրությանը, և դրականորեն ազդել
արևմտահայերի հոգեբանության վրա, և ապահովել եվրոպական երկրների
միջամտությունը:
1896 թ. օգոստոսի 14 (26)-ի առավոտյան դաշնակցական մարտիկներից կազմված
26 հոգանոց մարտախումբը Բաբկեն Սյունիի (Պետրոս Փարյան) ղեկավարությամբ
գրավեց «Օտոմանյան բանկը»` Օսմանյան իշխանություններին և Կ. Պոլսում
եվրոպական տերությունների դեսպանություններին սպառնալով պայթեցնել շենքը, եթե
սուլթանը շտապ միջոցներ չձեռնարկի Արևմտյան Հայաստանում կոտորածները
դադարեցնելու և բարենորոգումներն իրագործելու ուղղությամբ: Գործողության հենց
սկզբում Բ. Սյունին նահատակվեց, որից հետո խմբի ղեկավարությունն անցավ Արմեն
Գարոյին և Հայկ Թիրաքյանին: Դրամատունը գրավողները ներկայացրին ոչ միայն
քաղաքական պահանջներ, այլև իրենց և Կ. Պոլսի այլ թաղամասերում տեղի ունեցող
կռիվների հայ մասնակիցների կյանքի ապահովությունը: Զորքը և ոստիկանությունը
պաշարում է դրամատունը: Տերությունների կառավարություններն անհանգստացան
դրամատան գրավումից և խոստացան կատարել հայերի պահանջները, միայն թե
վերջիններս հեռանան և անվնաս թողնեն դրամատունը:
Հատկանշական է, որ Աբդուլ Համիդը, նախապես տեղյակ լինելով դրամատան
գրավման ծրագրի մասին, գիտակցաբար չկասեցրեց հարձակումը, որպեսզի
մահմեդական մոլեռանդ բնակչությանը հայերի դեմ տրամադրելու առիթ ունենա:
Ռուսաստանի դեսպանության առաջին թարգման Ն. Մաքսիմովը և դրամատան տնօրեն
Է. Վինցենտը բանակցում են հայ մարտիկների հետ՝ խոստանալով նրանց թույլ տալ

13
ազատորեն դուրս գալ շենքից և մեկնել Թուրքիայից, եթե հրաժարվեն դրամատունը
պայթեցնելու մտադրությունից: 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները
լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։ Այս ընթացքում
սուլթանական կառավարության դրդմամբ զինված խաժամուժը նախապես մշակված
ծրագրով սկսում է կոտորել Կ. Պոլսի հայ բնակչությանը: Ոստիկանության և զորքի
աջակցությամբ դաժանորեն կոտորվեցին ու թալանվեցին Կ. Պոլսի բոլոր հայաբնակ
թաղամասերն ու արվարձանները:
Երկու օրվա ընթացքում սպանվեց ավելի քան 10 հազար հայ: Միայն ռուս դեսպան
Ա. Նելիդովի կոշտ և վճռական կեցվածքը պարտադրեց Աբդուլ Համիդին դադարեցնել
ջարդերը: 1894–1896 թթ. ընթացքում սպանվեց շուրջ 300 հազար հայ: Նախապես
ծրագրված և կազմակերպված կոտորածներն իրականացրին ոչ միայն մոլեռանդ
մահմեդական հրոսակները, այլև ոստիկանությունն ու կանոնավոր բանակը: Սուլթանի
կողմնակիցները հայերի հանդեպ ատելություն էին սերմանում մահմեդականների մեջ,
վերջիններս էլ «հանուն իսլամի փրկության» «մարտնչում և պատժում էին ապստամբ»
հայերին: Բացի այդ, սուլթանական կառավարության քարոզչությունը ներշնչում էր
քրդերին, թե բնաջնջելով հայությանը` նրանք կարող են դառնալ կայսրության արևելյան
տարածքների լիիրավ տերը: Իսկ սուլթանական կառավարությունը անպատիժ մնաց
իրականացրած կոտորածների համար:
Օգտագործելով մեծ տերությունների շահերի հակասությունը, Աբդուլ Համիդը ոչ
միայն ոչ միայն խուս տվեց բարենորոգումների իրագործումից, այլև անպատիժ կերպով
կոտորեց հարյուր հազարավոր հայերի: 1896թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1897 թ.
փետրվարի 2-ը տեղի ունեցած մեծ տերությունների դեսպանների համաժողովում
քննարկվեց կայսրությունում ընդհանուր բարենորոգումների ծրագիր իրականացնելու
ընդամենը յոթ կետից բաղկացած մի նախագիծ: Սակայն շուտով՝ 1897 թ. սկսված հույն-
թուրքական պատերազմի պատճառով բարենորոգումների այդ ծրագիրը նույնպես
մոռացվեց: Այս անգամ եվրոպական տերությունները սուլթանի կողքին հանդես եկան
Կրետե կղզու ապստամբների դեմ:

14
Հարց 5) 1895–1896 թթ. հայերի զանգավածային կոտորածները ժողովրդագրական,
ազգային- կրոնական, տնտեսական ծանր հետևանքներ ունեցան հայության
համար: Կոտորածները, թեև ընդգրկեցին ամբողջ կայսրության տարածքը, սակայն
ահավոր ծավալների հասան բուն Արևմտյան Հայաստանի 6 վիլայեթներում, որոնք
ընդգրկված էին մայիսյան բարենորոգումների ծրագրում: Խարբերդի վիլայեթում
մահացած հայերի թվաքանակը կազմում էր ավելի քան 32800 մարդ, իսկ ծայրահեղ
աղքատության հասածների թվաքանակը հասնում էր 100 հազար մարդու: Դիարբեքիրի
վիլայեթում հայկական կոտորածներն իրականացվեցին առավել հայաբնակ վայրերում:
Միայն Դիարբեքիրում կոտորվեց 2000 հայ, ամբողջ վիլայեթի զոհերի թիվն անցնում էր
30.000-ից: Կողոպտվել և ավերվել էր 119 բնակավայր:

20 հազարից մինչև 30 հազարի էր հասնում Վանի վիլայեթի հայ զոհերի թվաքանակը:


Հատկապես ահավոր էր վիլայեթի հայահոծ գավառների՝Արճեշի, Արծկե-Ադիլջևազի,
Գավաշի, Հայոց ձորի, Կարճկանի, Շատախի վիճակը: Սեբաստիայի վիլայեթում
(Սեբաստիա, Կյուրին, Շապին Կարահիսար) հայերի զոհերի թիվը հասնում էր 10
հազարի: Մարդկային կորուստները ծանր էին նաև Էրզրումի, Երզնկայի, Բայազետի,
Բաբերդի գավառներում (շուրջ 5000 զոհ): Հայկական կոտորածներ տեղի ունեցան նաև
Ուրֆայում, Մարաշում Զեյթունում: 1895 թ. դեկտեմբերին տեղի ունեցած Ուրֆայի
կոտորածի զոհերի թվաքանակն անցնում էր 12 հազարից: Մարաշում կոտորածի
ենթարկվեց շուրջ 5 հազար հայ: Զոհերից չխուսափեց նաև Զեյթունը: Հերոս
լեռնագավառը թեև դիմադրությամբ պարտության մատնեց օսմանյան զորքերին,
այնուամենայնիվ թշնամու գնդակներից, բայց առավելապես սովից ու
հիվանդություններից ունեցավ 6 հազար զոհ և մահացած:

Նվազագույն հաշվարկներով համիդյան կոտորածների զոհ գնաց ավելի քան 300 հազար
հայ: 1895-1896 թթ. կոտորածների բացասական մյուս հետևանքը հայերի սարսափելի
չափերի հասնող արտագաղթն էր, որի հետևանքով աղճատվում էր Արևմտյան
Հայաստանի ժողովրդագրական պատկերը: Տարբեր հեղինակների վկայությունների
համաձայն շուրջ 300 հազար մարդ գաղթական դարձավ: Միայն Տրապիզոնի վիլայեթից
պարբերաբար Ռուսական կայսրության տիրույթներ տեղափոխված հայերի թվաքանակը

15
1914 թ. կազմում էր 70-75 հազար մարդ: Արտագաղթի թիվը մեծ էր նաև Խարբերդի
վիլայեթում: 1895–1896 թթ. ընթացքում հրեշավոր չափեր ընդունեց նաև բռնի
կրոնափոխությունը: Արևմտյան Հայաստանում այն լայն տարածում էր ստացել դեռևս
XVII–XVIII դդ.: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը վերածնեց այդ քաղաքականությունը:

Վանի վիլայեթում բռնի մահմեդականացվեց 30 հազար, Խարբերդում՝ 12500,


Դիարբեքիրում` 7500, Բիթլիսում` 6500, Էրզրումում` 5200, Ադանայում` 3300 հայ:
Տարբեր հաշվարկներով ընդհանուր առմամբ 1894-1896 թվականների ընթացքում բռնի
կրոնափոխության են ենթարկվել 200 հազար հայեր։ Չնայած հետագա տարիներին
դավանափոխ հայերի մեծագույն մասն աստիճանաբար վերադարձավ
քրիստոնեությանը, սակայն առանձին գավառներում, որտեղ հայերը փոքրամասնություն
էին կազմում, նրանց մի մասն այդպես էլ շարունակեց մնալ մահմեդական և ժամանակի
ընթացքում հիմնականում քրդացավ: Կոտորածների տարիներին հայ ժողովուրդը նաև
տնտեսական լուրջ վնասներ կրեց: Մահմեդականներն անարգել տիրանում էին
ամայացած բնակավայրերին` իրենց հողակտորներով և արոտավայրերով:

Սրանով թուրքական իշխանությունները նպատակ ունեին նաև բացառել փախստական


հայերի հնարավոր վերադարձը: 1895–1896 թթ. կոտորածներից սկսված և մինչև 1908 թ.
շարունակված տնտեսական ցեղասպանության արդյունքում, ըստ Գեղամ Տեր-
Կարապետյանի (Տատրակ) հավաքած տվյալների, Արևմտյան Հայաստանի 6
վիլայեթներում հայերից խլված հողակտորների ընդհանուր տարածքը մոտավոր
հաշվումներով կազմել էր 1 միլիոն 30 հազար օրավար (մեկ օրավարը հավասար է
մոտավորապես 0,73 հեկտարի): Հայերին պատկանող գույքի բռնագրավումէ տեղի
ունեցել նաև Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ նահանգներում
(Անգորա, Հալեպ, Բրուսա, Իզմիթ-Նիկոմիդիա և այլն):

Ինչպես տեսնում ենք, Համիդյան կոտորածները հետևանքներն անդառնալի էին:


Կոտորածների, արտագաղթի, մահմեդական այլևայլ ցեղերի ուժեղ ներհոսքի
պատճառով 1880-ական թթ. Օսմանյան կայսրության ավելի քան 3 միլիոն հայ
բնակչութունը XX դ. սկզբին զգալիորեն նվազել էր` կազմելով 2 միլիոն 200 հազար

16
մարդ: 1890-ական թթ. հայերի զանգվածային կոտորածները միջազգային լայն
արձագանք գտան տարբեր երկրներում՝ շնորհիվ բազմաթիվ մտավորականների,
քաղաքական գործիչների, լրագրողների: Առավել լայն էին արձագանքները
Ռուսաստանում, որտեղ հրատարակվեցին հայ ժողովրդի դեմ իրականացված
հանցագործությունները դատապարտող երկու արժեքավոր ժողովածուներ:

Առաջինը Մոսկվայում 1896 թ. ռուս հայտնի պրոֆեսոր Լ. Կամարովսկու ներածականով


լույս տեսած ժողովածուն էր («Положение армян в Турции до вмешательства держав в 1895
гуду»), որտեղ ընգրկվել էին Եվրոպայի աչքի ընկնող պետական, հասարակական-
քաղաքական գործիչների, միջազգային իրավունքի ճանաչված խոշոր մասնագետի,
դիվանագետ-հյուպատոսի (Ու.Գլադստոն, Է.Դիլոն, Մ.Մաքկոլմ, Ռ.Ժեկմեն) անաչառ
հոդվածները: Երկրորդը կրկին Մոսկվայում 1897 թ. հրապարակախոս և հասարակական
գործիչ Գ. Ջանշյանի (Ջանշիև) նախաձեռնությամբ լույս տեսած «Братская помощь
пострадавшим в Турции армянам» ժողովածուն էր, որի վաճառքից ստացված եկամուտը
պետք է հատկացվեր 1894–1896 թթ. կոտորածներից տուժած հայերին:

1890-ական թթ. արևմտահայության կոտորածների արձագանքները լայն էին նաև


ֆրանսիական հասարակական-քաղաքական շրջանակներում: Այս առումով
առանձնապես պատկառելի է բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Պիեռ Քիառի
ունեցաած ավանդը: Նա 1895 թ. Մորիս Լևեյր կեղծանվամբ «Ռեվյու դը Փարիզ» /«Revue de
Paris»/ պարբերականում հանդես է եկել Սասունի դեպքերին նվիրված
հրապարակումներով: 1896 թ. հետո Պ. Քիառը գրում է կոտորածներին նվիրված մի շարք
ուսումնասիրություններ, հանդես գալիս պարբերական մամուլում, 1897–1902 թթ.
անդամակցում «Ֆրանս-հայկական կոմիտեին»: Պ. Քիառի հայատպսատ
գործունեությունը շարունակվել են նաև հետագա տարիներին: Նա երկար տարիներ եղել
է Հ.Յ. Դաշնակցության կողմից ֆրանսերենով հրատարակվող «Պրո Արմենիա»
երկշաբաթաթերթի խմբագիրը:

Համիդյան կոտորածները դատապարտել է նաև աշխարհահռչակ վիպասան Անատոլ


Ֆրանսը: Ժամանակի ընթացքում Ա. Ֆրանսի հետաքրքրությունը հայերի ճակատագրի

17
նկատմամբ աճում է, և նա մասնակցում է Հայաստանի խնդիրներին նվիրված մի շարք
միջազգային հավաքների: Ֆրանսիայում համիդյան կոտորածները դատապարտող
ակնառու քաղաքական գործիչներից է ֆրանսիական ռադիկալների ղեկավար,
հետագայում վարչապետ դարձած Ժորժ Կլեմանսոն: 1890-ական թթ. հայկական
կոտորածները դատապարտելու առումով գնահատելի են ֆրանսիացի մի շարք այլ
քաղաքական գործիչների՝ Ժան Ժորեսի, Ֆրանսիս դե Պրեսանսեի և այլոց ներդրումը:
Համիդյան կոտորածների վերաբերյալ Ֆրանսիայում լույս տեսած փաստաթղթերի
ժողովածուներից ամենակարևորը «Դեղին գիրքն է», որն ամփոփում է արտաքին գործերի
նախարարության արխիվի վավերագրերը:

Այստեղ ներկայացված են 1891–1897 թթ. ֆրանսիացի դիվանագետների` Արևմտյան


Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ տարածքներում ծավալված կոտորածների
նկարագրությունն ամփոփող արտաքին գործերի նախարարություն հղած
զեկուցագրերը, ինչպես նաև բարենորոգումների նպատակով մեծ տերությունների
ներկայացուցիչների մշակած նախագծերը: Հայերի կոտորածները բավական լայն
արձագանք գտան նաև Մեծ Բրիտանիայում: Այստեղ դեռևս 1893 թ. պատմաբան,
դիվանագետ, Լորդերի պալատի ապագա անդամ Ջեյմս Բրայսի ակտիվ
մասնակցությամբ հիմնադրվել էր «Անգլո-հայկական ընկերակցությունը»: Նա 1896 թ.
Հայկական հարցի վերաբերյալ հոդվածներով հանդես եկավ «Թայմս»-ում:

Նա շեշտում էր, որ Ռուսաստանի հանդեպ Մեծ Բրիտանիայի նախանձն է


պատասխանատու հայերին թուրքերի ողորմածությանը հանձնելու համար, և Մեծ
Բրիտանիան պարտավոր է օգնել հայերին: Մեծ Բրիտանիայում հայանպաստ
ելույթներով էր հանդես գալիս նաև նշանավոր քաղաքական գործիչ Ուիլյամ Գլադստոնը:
1894–1896 թթ. Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին Հայկական հարցով զբաղվող այլ
կազմակերպություններ ևս՝ «Շոտլանդա-հայկական ընկերակցությունը», որի ղեկավարն
էր Արկայլի դուքսը, «Հայաստանի բարեկամների միջազգային ընկերակցությունը»:
Վերջինս 1897–1908 թթ. հավաքվեց 60 հազար ֆունտ ստեռլինգ, որն օգտագործվեց 1894–
1896 թթ. կոտորածներից տուժածներին օգնելու համար: Վերջիններիս օգնելու

18
նպատակով ստեղծվեց «Հայկական օգնության ֆոնդ» կազմակերպությունը, որի
նախագահն էր Արկայլի դուքսը:

Օսմանյան կայսրությունում 1894–1896 թթ. հայերի կոտորածները լայն արձագանք


ստացան նաև Գերմանիայում: Հատկապես պետք առանձնացնել նշանավոր
հասարակական գործիչ դոկտոր Յոհաննես Լեփսիուսի կատարած աշխատանքը: 1896 թ.
օգոստոսից նա գերմանական մամուլում սկսեց հրապարակել «Ճշմարտությունը
Հայաստանի մասին» հոդվածների շարքը, որտեղ ներկայացրնում է Արևմտյան
Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերը: Այդ 18
հոդվածները դարձան 1896 թ. հրատարակված «Հայաստանը և Եվրոպան» աշխատության
հիմքը, որը լույս տեսնելուց հետո առաջին երկու տարիների ընթացքում
վերահրատարակվեց 7 անգամ, թարգմանվեց անգլերեն ու ֆրանսերեն:

Յ. Լեփսիուսի նախաձեռնությամբ դեռևս 1895 թ. սեպտեմբերի 30-ին հիմնադրվել էր


«Գերմանաարևելյան առաքելություն» բարեգործական կազմակերպությունը, որի հիման
վրա 1896 թ. կազմավորվեց «Հայերի օգնության գերմանական միությունը»: Այս
կազմեկերպությունները 1896–1899 թթ. ընդհանուր առմամբ հանգանակվեց շուրջ 2
միլիոն մարկ: Այդ գումարներով բացվեցին մի շարք որբանոցներ, արհեստանոցներ,
դպրոցներ: Ընդհանուր առմամբ «Հայերի օգնության գերմանական միության»
հաստատություններում ապաստան էին գտել շուրջ 2 հազար հայ որբեր:

1894–1896 թթ. Հայկական կոտորածներին նվիրված հրապարակումներով հանդես եկան


ԱՄՆ առաջատար պարբերականները «Նյու Յորք հերալդ» /«New York Herald»/, «Նյու Յորք
թայմս» /«New York Times»/, «Դեյլի նյուս» /«Daily News»/, «Բոստոն հերալդ» /«Boston
Herald»/, «Չիկագո թրիբյուն» /«Chicago Tribune»/: Լույս տեսան նաև Ջ. Օ. Շիի «Դժբախտ
Հայաստան», Չ. Մաքդերմոտի «Մեծ մարդասպանը և Հայաստանի քրիստոնյաները», Հ.
Հիվերնատի «Հայաստան: Անցյալը և ներկան», Հ. Թափփերի «Հայաստան:
Ներկա ճգնաժամը և անցյալ պատմությունը», Է. Բլիսի «Թուրքիան և հայկական
սարսափները» և այլ ուսումնասիրություններ: ԱՄՆ-ում հիմնադրված մի շարք

19
բարեգործական կազմակերպություններ ոչ միայն քննադատում էին համիդյան
վայրագությունները, այլև օգնություն կազմակերպեցին արևմտահայության համար:

Հարց 6) Համիդյան կոտորածների ընթացքում որոշ շրջաններում հայ


ազգաբնակչությունը լուրջ դիմադրություն կազմակերպեց, ազատագրական պայքարը
թևակոխեց նոր փուլ: Կրկին ապստամբություն բարձրացրեց խրոխտ Զեյթունը:
Օսմանյան կառավարությունը հատկապես 1892–1895 թթ. կառավարիչ Թեֆիկ բեյի
կառավարման տարիներին խստացրեց հալածանքները Զեյթունում: Իրադրությունը
չփոխվեց նաև նոր կառավարիչ նշանակված Ավնի բեյի կառավարման օրոք:
Ցեղապետներն ու շեյխերը շարունակեցին հարստահարել հայերին: 1895 թ. հուլիսին
Մարաշի կառավարիչ Ասլան բեյը «հայ հեղափոխականներ» որսալու նպատակով զորքով
մտավ Զեյթունի Արեգին գյուղը: Հանդիպելով գյուղացիների դիմադրությանը՝ նա
չկարողացավ ձերբակալել գյուղապետ Խաչեր Կարապետյանին:

Մի խումբ հնչակյան և նրանց համակիր գործիչներ՝ Աղասին (Կարապետ Թուր-


Սարգսյան), Ապահը (Ավետիս կամ Պետրոս Գմգմյան), Հրաչյան (Գրիգոր Ղարիբյան),
Ջելլաթը (Կարապետ Ղրփանոսյան), նշանավոր հայդուկ Մխո Շահենը (Մխիթար
Սեֆերյան) և ուրիշներ 1895թ. ամռանը մտան Զեյթուն և սկսեցին ժողովրդին
նախապարտաստել ժողովրդական դիմադրությունը: 1895 թ. հոկտեմբերի 12-ին Արեգին
գյուղի մոտ գտնվող Գարանլիք դերեում (Մութ ձոր, Գարանլըգ դերե) հրավիրվեց
հեղինակություն վայելող զեյթունցիների, Զեյթուն փոխադրված գործիչների, գավառի
հայկական գյուղերի գյուղապետների և ակնառու հոգևորականների խորհրդակցություն:
Հատկապես ազդեցիկ էր Ֆռնուզի (Ֆրնուզ) Ս. Կարապետ վանքի վանահայր
Բարդուղիմեոս վարդապետի զենքի դիմելու կոչը, որը վճռականություն հաղորդեց
բոլորին:

Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ առաջին բախումը: Չորս ժամ տևած Բերդուսչայի
ճակատամարտում փոքրաթիվ հայկական ջոկատները Փանոսի, Խ. Կարապետյանի,
Ջելլաթի, Նազարեթ Չաուշի և Կարապետ Տեր-Հակոբյանի ղեկավարությամբ թշնամուն

20
զգալի կորուստներ պատճառելուց հետո նահանջեցին: Անհավասար կռվում վիրավորվել
էր Ն. Չաուշը, զոհվել` Ջելլաթը: Այս ճակատամարտի շնորհիվ կանխվեց թուրքական
զորքերի առաջխաղացումը Զեյթունի ուղղությամբ, իսկ զեյթունցիների համար
առաջնահերթ դարձավ թուրքական զորանոցը գրավելը: 700 հոգուց բաղկացած
հայկական ջոկատը հոկտեմբերի 15-ի գիշերը մոտեցավ թուրքական զորանոցին: Ն.
Չաուշի հորեղբոր որդին՝ Նշան իշխանը, փոքրաթիվ ուժերով գրավեց Զեյթուն քաղաքի
կառավարչատունը, գերեց թուրքական պաշտոնյաներին և քաղաքապահ զինվորներին:

Ս. Աստվածածնի վանքը վերածվեց ապստամբության շտաբի: Բոլորը սկսեցին


նախապատրաստվել գրավելու զորանոցը: Հոկտեմբերի 16-ին շուրջ 2 հազար
ապստամբներ՝ 75 ամյա Ղազար Շովրոյանի և Գարուն Աղասու գլխավորությամբ,
պաշարեցին զորանոցը՝ կտրելով հաղորդակցության կապերը: Խափանվեց զորանոցի
ջրամատակարարումը: Երկու օր անց զորանոցը Իֆֆեթ բեյի
հրամանատարությամբ նվաստացուցիչ արարողությամբ հանձնվեց ապաստամբներին:
Զեյթունի իշխանական տների ներկայացուցիչները և ռազմական գործիչները խոհեմ
չհամարեցին ներկա լինել այդ արարողությանը: Թուրք հրամանատարության ու
զինվորների հպատակության թափորն ընդունում է Բարդուղիմեոս վարդապետը:
Գերված սպաներին կանանց ու երեխաներին թույլատրվում է հեռանալ Զեյթունից:

Զեյթունցիների ձեռքն է անցնում մեծ քանակությամբ զենք` 170 արկով գերմանական


երկու հրանոթ, անգլիական Հենրի-Մարտինի տեսակի 500 հրացան, 120 հազար
փամփուշտ, վառոդ, սննդամթերք, նաև զեյթունցիներից բռնությամբ հավաքված 2 հազար
կայծքարե հրացան: Զորանոցի վրա բարձրացվում է ապստամբների կարմիր դրոշը, որի
վրա գրված էր` «Զէյթունի անկախ իշխանութիւն»: Հոկտեմբերի 19-ին ստեղծվում է
Զեյթունի հեղափոխական ժամանակավոր կառավարությունը: Թեև ապստամբության
պաշտոնական ղեկավարն Աղասին էր, սակայն իրական ղեկավարը ռազմավարական
հմտությամբ փայլող Ն. Չաուշն էր: Զայրացած թուրքական իշխանությունները սկսում են
հաշվեհարդար տեսնել Մարաշ քաղաքի և Զեյթունի հարակից գյուղերի հայ բնակչության
նկատմամբ:

21
Բարդուղիմեոս վարդապետի և Խ. Կարապետյանի մարտախմբերը ստիպված են լինում
օգնության հասնել Արեգին, Յուրփուզ, Թելեմելիք, Կապան գյուղերի
պաշտպաններին: Զեյթունի շրջակա 7 գյուղերի հայ բնակչության մեծ մասը
տեղափոխվում են Զեյթուն և Ֆռնուզ: Ծանր վիճակ է ստեղծվում բոլորի համար:
Թուրքերը Մարաշից և Ադանայից գեներալ Ռեմզի փաշայի և Ալի բեկի գլխավորությամբ
շարժվում են դեպի Զեյթուն: Կապանից Ֆոռնուզ են նահանջում նաև
ինքնապաշտպանության մարտիկները: Օգտվելով մի քանի անգամ գերակշիռ ուժեր
ունենալու հնարավորությունից Ալի բեկը գրավում է նաև Ֆռնուզը: Ֆռնուզը իր վրա էր
գամել Ալի բեյի բանակի ողջ ուշադրությունը, Զեյթունը փրկվում է երկու ճակատով
կռվելու ծանր կացությունից: Թուրքական մի քանի անգամ մեծ բանակը 11 օր անընդհատ
դաժան մարտեր էր մղում Ֆռնուզի շրջակայքում:
Թուրքերը կոտորում են տարբեր վայրերից Ֆռնուզում ապաստանած բնակչության մեծ
մասին: Նրանց վրեժխնդրության առաջին զոհը քահանաներն էին: Եվ դա
պայմանավորված էր ոչ միայն կրոնական մոլեռանդության, այլև այն հանգամանքով, որ
նրանք համարվում էին գյուղացիների դիմադրության կազմակերպիչներ: Գերի ընկած
կանանց մեծամասնությունը պատիվը փրկելու նպատակով անդունդ է նետվում:
Հրկիզվում է Ֆռնուզի Ս. Հովհաննեսի վանքը` իր հարուստ ձեռագրերով: Ֆռնուզից
հեռանալ կարողացած աշխարհազորայիններն ու փախստական գյուղացիները
հայտնվում են Զեյթունում, որի 15 հազար բնակչությունը կրկնապատկվում է: Քաղաքը
կանգնած էր սովի սպառնալիքի առաջ: Ալի բեկի և Ռեմզի փաշային զորքերը տարբեր
ուղություններով վերսկսում են հարձակումը Զեյթունի վրա:

Մարաշի կառավարիչն ու Ռեմզի փաշան նենգ մեթոդներով փորձում են համոզել


զեյթունցիներին դադարեցնել դիմադրությունը, հանձնել ապստամբության
ղեկավարներին, վերադարձնել թուրք գերիներին և գրաված զորանոցը: Մերժում
ստանալուց հետո` դեկտեմբերի 2-ին, թուրքերը լայնածավալ
հարձակմանանցան: Թուրքերին հաջողվում է անցնել Ջերմուկի ձորը, գրավել Ս.Փրկիչ
մենաստանը, և հրդեհել վանքը: Ապստամբության ղեկավարները հրավիրված
արտակարգ ժողովում որոշում են զինել 15–70 տարեկան բոլոր բնակիչներին և թշնամուն

22
դիմադրել մինչև վերջին փամփուշտը: Ինքնապաշտպանության մասնակից 6 հազար
մարտիկները բաժանվում են տարբեր խմբերի:

Դեկտեմբերի 3-ին սկսվում է Սանդոխի նշանավոր ճակատամարտը, որի ժամանակ 400


զեյթունցիներ ծանր մարտեր մղելուց հետո թուրքական 10 հազար զորքին և 20 հազարի
հասնող ավարառուներին են զիջում Սանդոխի կիրճը: Թշնամին սկսում է առաջանալ
դեպի զորանոց և Զեյթուն: Սկսվում է Զեյթունի 49 օր տևած հերոսամարտը: Դեկտեմբերի
3-ից թուրքական բանակը երեք հիմնական ուղղություններով գրոհում է Զեյթունի վրա:
Հայերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս, թշնամին հազարավոր զոհեր տալով
նահանջում է: Ինքնապաշտպանությանը մասնակցում են նաև կանայք, ծերունիները,
երեխաները: Թուրքերը ամեն օր նոր համալրում ստանալով նոր ուժերով են գրոհում
Զեյթունի վրա, իսկ զեյթունցիները մեծ կորուստների գնով շարունակում են դիմադրել:
Ձմռան սառնամանիքը, սննդամթերքի պակասը ավելի է ծանրացնում զեյթունցիների և
հազարավոր փախստական-գաղթականների վիճակը:

Թուրքական բանակում սկսված և Զեյթուն մուտք գործած համաճարակը դրությունը


դարձնում է օրհասական: Անհուսալի վիճակն ապստամբների մի մասին տրամադրում
էր հանձնվելու գաղափարին: Իշխան Կարապետ Սուրենյանը և առաջնորդական
տեղապահ Կարապետ Երկանյանը փոքրաթիվ մի խմբով մտնում են Ռեմզի փաշայի
բանակատեղին և փորձում բանակցել նրա հետ: Հասկանալով, որ ներում չի լինելու՝
նրանք մի կերպ վերադառնում են քաղաք ու միանում ապստամբներին: Քահանաների
վերադարձից հետո թուրքական երկու բանակները նոր հարձակում են սկսում Զեյթունի
դեմ: Համաճարակը ծանրացրել էր նաև թուրքական բանակի վիճակը: Հերոսամարտի
այս օրերին մի խումբ զեյթունցիներ թուրքական զինվորական համազգեստներով Եղյա
Ենիտունյանի ղեկավարությամբ գիշերը գրոհով մտնում է թուրքական բանակի մեջ:

Չտարբերելով հարձակվողներին՝ թուրքերը սկսում են իրար կոտորել: Հնարամիտ և


հանդուգն զեյթունցիների ջոկատը, մի քանի զոհ տալով, հեռանում է և միանում քաղաքի
պաշտպաններին: Դեկտեմբերի 23-24-ին զորանոցի պաշտպանները հրկիզում են այն և
գաղտնի անցնում քաղաք: Հաջողությամբ է ավարտվում նաև Ալի բեկի բանակին պարեն

23
բերող թուրքական ջոկատի վրա կատարված հարձակումը: Գրավված պաշարը
փոքրիշատե թեթևացնում է զեյթունցիների պարենի խնդիրը: Բացի այդ այս հանդուգն
քայլը զգուշացնում է թուրքերին: Դեկտեմբերի վերջին վիրավորում է Ռեմզի փաշան:
Վերջինս պաշտոնանկ է արվում: Թուրքական զորքի հրամանատար դարձած Էդհեմ
փաշան սկսում է զեյթունցիների հետ համաձայնության գալու համար ուղիներ փնտրել:
Ապստամբության չորս ամիսների ընթացքում հայերի 3,5 հազար կորուստների դիմաց
թուրքերը միայն համաճարակից ու ցրտից կորցրել էին 20 հազար զինվոր:

Բացի դա, Հունաստանի հետ հարաբերությունների սրումը Թուրքիային ստիպում էր


պատերազմի համար Զեյթունում գտնվող թուրքական 5-րդ բանակը տեղափոխել
հունական սահման: Կ. Պոլսի եվրոպական դեսպանները ստանձնում են
արյունահեղությունը դադարեցնելու միջնորդի դերը: Սուլթանը Էդհեմ փաշային
հրահանգում է դադարեցնել ռազմական գործողությունները, որը բխում էր երկու
կողմերի շահերից: Ապստամբները ընդունում են դեսպանների և Հալեպում տեղակայված
հյուպատոսների միջնորդությունը: 1896թ. հունվարի 21-ին Հալեպում սկսվում են
բանակցությունները: Թուրքական կողմը պահանջում է պատժել ապստամբության
առաջնորդներին և ներում շնորհել մասնակիցներին: Զեյթունի պատվիրակները
վճռականորեն մերժում են դա:

Հնչակյան ղեկավարներին և Զեյթունի աշխարհիկ հրամանատարներին պաշտպանելու


միտումով ապստամբության ողջ պատասխանատվությունը իր վրա է վերցնում
Բարդուղիմեոս վարդապետը: Նա կտրուկ առարկում է թուրքական պայմաններին:
Թուրքերի պահանջով բանակցությունների ղեկավար Է. Վիթթոն արգելում է
վարդապետին մասնակցել բանակցություններին: Բնակցությունների ներկա Կարապետ
քահանան մեծ տերությունների հյուպատոսներին և թուրք փաշային բացատրում է, որ
ամբողջ ժողովուրդն է զենք վերցրել: Զեյթունի պատվիրակներն իրենց հերթին
պահանջում են հաշտություն առանց որևէ պահանջ-պայմանի, ընդհանուր ներում,
Զեյթունի համար քրիստոնյա կառավարիչ, բարենորոգումներ Թուրքիայի հայկական
բոլոր կուսակալություններում:

24
Բանակցություններն ավարտվում են հունվարի 30-ին: Ապստամբների, Օսմանյան
կառավարության և եվրոպական 6 տերությունների ներկայացուցիչների միջև կնքված
համաձայնագրով պետք է ներում շնորհվեր բոլոր ապստամբներին, դրսից եկած
հնչակյան գործիչները պետական միջոցներով և անվտանգ հեռանալու էին
արտասահման, աշխարհազորայիններն ու փախստական գյուղացիները վերադառնալու
էին իրենց բնակավայրերը, Զեյթունում նշանակվելու էր քրիստոնյա կառավարիչ,
թուրքական բանակը պետք է հեռանար Զեյթունից, մնալու էր միայն մեկ զորամաս:
Պայմանների իրականացման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների
հյուպատոսների վրա:

Սակայն բարենորոգումների մյուս ծրագրերի նման այդ համաձայնագիրը ևս մնաց թղթի


վրա: Թուրքական իշխանությունները անգլիական հյուպատոսի օգնությամբ փորձում
էին վիժեցնել հնչակյան գործիչների` Եվրոպա մեկնելու թույլտվության հարցը: Մեծ
քաշքշուկից հետո նրանց համար հնարավորություն է ստեղծվում անվտանգ կերպով
տեղափոխվելու Մարաշ, հետո` Ադանայով Մերսին, այնտեղից էլ` Եվրոպա:
Կատարվում է նաև մի այլ պայման. Զեյթունն ստանում է քրիստոնյա կառավարիչ
(ազգությամբ` հույն): Զեյթունի 1895 թ. ապստամբությունը հայ ազատագրական
շարժումների պատմության փառավոր էջերից է:

Հարց 7) Վան քաղաքը զերծ էր մնացել 1895 թ. աշնան ջարդերից: Միևնույն ժամանակ
սարսափելի ավերածություններ էին տեղի ունեցել գավառի հայկական գյուղերում: Շուրջ
200 հայաբնակ գյուղերի բնակիչներն ապաստանել էին Վանում, որոշներն էլ ստիպված
մահմեդականություն էին ընդունել: Սուլթանական իշխանությունները 1895թ. վերջին և
1896թ. սկզբին սկսեցին ոստիկանական և բանակային ուժեր կենտրոնացնել Վանում և
շրջակա գյուղերում: Միայն Այգեստանում թուրքական բանակն ուներ 22 պահականոց:

25
Աբդուլ Համիդի հրահանգով Վան ժամանեց բիթլիսահայության սպանդի կազմակերպիչ
Ֆերիք Սաաէդդին փաշան, ով պետք է իրականացներ սուլթանի հայաջինջ ծրագիրը:
Կանխազգալով դեպքերի ընթացքը՝ Վանի ժողովուրդը 1895–1896 թթ. ձմռանը
նախապատրաստական աշխատանքներ իրականացրեց:

Գրեթե յուրաքանչյուր ոք ձգտում էր զենք ձեռք բերել և պատրաստ լինել


ինքնապաշտպանությանը: Վանում գործող բոլոր կուսակցությունները լրջորեն
համալրում էին իրենց մարտական ուժերը և զենքի պաշարները: Քաղաքի
պաշտպանության հիմնական ուժը արմենականներն էին՝ Հմայակ Թագակչյանի,
Գարեգին Բաղեշցյանի, Արմենակ Եկարյանի ղեկավարությամբ: Նրանք այդ օրերին
Վանում ունեին 105 խումբ՝ մոտ 350 հրացաններով: Իրենց մարտական ուժերն ունեին
նաև դաշնակցականներն ու հնչակյանները: Այսպիսով, թուրքիական կառավարության
կանոնավոր զորքի դեմ կանգնած էր Վանի տանջահար հայությունը՝ անվարժ ու վատ
զինված փոքրաթիվ խմբերով: 1895 թ. վերջերին Վան է վերադառնում Մկրտիչ
Ավետիսյանը, որը Սալմաստում թեմական տեսչի պաշտոնն էր զբաղեցնում:

Նա սկսում է ղղեկավարել նախապատրաստական աշխատանքները: Մ. Ավետիսյանը


ոգևորում է ինչպես արմենականներին, այնպես էլ մյուսներին: Ինքնապաշտպանության
մարտիկներին հաճախ էր տանում Վարագա լեռը զինավարժության, իր տանն
անցկացնում էր խորհրդակցություններ և քննարկումներ: Մ. Ավետիսյանի
կազմակերպած հանգանակությունից գոյացած միջոցներով խմբեր ուղարկվեցին
Պարսկաստան` զենք ներկրելու համար: Պարսկաստանից Վան զենք տեղափոխեց նաև
ՀՅԴ Վանի կազմակերպությունը: Իսկ ՍԴՀԿ-ն խմբեր էր ուղարկել գյուղեր՝
կազմակերպական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ցավոք զենք ձեռք
բերելու նպատակով Պարսկաստան մեկնած Գ. Պեոզիկյանի և Ա. Եկարյանի փորձերը
խումբը այնտեղ ձերբակալվելու պատճառով չկարողացավ վերադառնալ Վան և
մասնակցել ինքնապաշտպանական կռիվներին:

1896 թ. հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը Այգեստան թաղամասում բախվում են թուրք
զինվորները և աղի առևտրով զբաղվող քուրդ մաքսանենգների խումբը: Սպանված թուրք

26
հիսնապետի և զինվորի համար քավության նոխազ են դառնում են հայերը:
Իշխանությունները կատարվածը վերագրում են նրանց, ձերբակալում վանեցիների
կողմից հարգված մի քանի հայ համաքաղաքացիների և դաժանաբար սպանում նրանց:
Առիթավորված թուրք և քուրդ հրոսակները սկսում են ավերել ու թալանել քաղաքի
հայաբնակ թաղերը: Առաջին օրվա խուճապից հետո հայերը վերադասավորում են իրենց
ուժերը: Ազգային կուսակցությունները համերաշխ գործելու պատրաստակամություն են
ցուցաբերում: Մ. Ավետիսյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան) և
հնչակյան Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան) համախորհուրդ ձեռնամուխ են
կազմակերպված դիմադրությանը:

500-ից ավելի ռազմիկներ տեղաբաշխվում են դիրքերի վերածված երկհարկանի


տներում: Շնորհիվ քաղաքամեջ հայկական թաղամասի զինովարական հազարապետ
չերքեզ Էմինի լայնախոհության և հավասարակշռության, այստեղ առճակատում տեղի
չունեցավ, և հայ բնակիչները վնասներ չկրեցին: Հայ բանկչությանը մեծապես օգտակար
եղավ քաղաքի ռուսական հյուպատոսարանը՝ շնորհիվ փոխհյուպատոս Կարապետ
Չիլինկիրյանի: Նրա ջանքերով հյուպատոսարանի շենքում ապաստանեցին և փրկվեցին
ավելի քան 6 հազար հայեր: Եվ 1000 հայեր ապաստանել էին պարսկական հյուպատոս
Միրզա Հուսեին խանի մոտ: Թշնամու հարձակումները կասեցնելու համար վանեցիները
զինվել էին ինչով կարող էին, դիմել էին ցանկացած միջոցի, փողոցներում կառուցել էին
պատնեշներ, ճանապարնհները փակել էին կտրված հսկա ծառերով, երբեմն դրանք
ողողում էին ջրերով:

Հարևան գավառների քուրդ հրոսակներն ու համիդիե հեծյալները, քաղաքի թուրք


ամբոխի հետ միասին աջակցում էր զորքին գրոհելու հայկական թաղամասերի
վրա: Վանի ինքնապաշտպանություն տևեց հունիսի 3-ից 8-ը: Հայերի հերոսական
դիմադրությունը խիստ անհանգստացնում էր ոչ միայն թուրքական իշխանություններին,
այլև անգլիական փոխհյուպատոս Ուիլյամսին, որը մտավախություն ուներ, թե
Ռուսաստանի կարող էր առիթն օգտագործել միջամտելու դեպքերին: Տեսնելով, որ չի
կարողանում զենքի ուժով ընկճել հայերի դիմադրությունը՝ խորամանկ Սաաէդդին
փաշան առաջարկում է հայերին դադարեցնել կռիվը և գնալ Պարսկաստան:

27
Զինվորական մարմինը, չվստահելով միջնորդի դերում հանդես եկող Ուիլյամսին,
մերժում է առաջարկը: Միաժամանակ կռիվը նորից է թեժանում: Հունիսի 7-ին հայերը
գրավում են թշնամու երկու թնդանոթ:

Այդուհանդերձ հակառակորդը շարունակում է դիմել խարդավանքների: Հունիսի 8-ին


Ուիլյամսի հրավերով գումարվում է ժողով, որին մասնակցում են Վանի առաջնորդ
Սահակ վարդապետը, Նազըմ փաշան, ֆրանսիացի Պիեռ դը Ֆրանսը, պարսկական
հյուպատոս Միրզա Հուսեին խանը, Կ. Չիլինկիրյանը, Մ. Ավետիսյանը և ուրիշներ:
Այստեղ Մ. Ավետիսյանը ևս մեկ անգամ փաստում է, որ հայերը ստիպված են եղել
ինքնապաշտպանական կռիվներ մղել: Երկար քննարկումից հետո կողմերը
համաձայնվում են, որ հայ մարտիկները կթողնեն Վանը: Թուրքական իշխանությունները
պարտավորվում են հանգիստ թողնել հայ բնակչությանը: Հայկական կողմը ստիպված է
լինում ընդունել հաշտության առաջարկը, քանի որ սպառվում էր զինամթերքը:

1896 թ. հունիս 8-ի երեկոյան զինվորական մարմնի որոշմամբ հայ մարտիկները


դադարեցնում են դիմադրությունը և շարժվում Վարագա վանք, որտեղից պետք է
անցնեին Պարսկաստան: Մկրտիչ Ավետիսյանի ղեկավարությամբ Պարսկաստան
անցնող անզեն բնակչության մի մասը եւ մարտիկները (շուրջ 1500 հոգի) հոգի Սբ.
Բարդուղիմեոս վանքի մոտ շրջապատվում են թուրքական զորքերի եւ քրդական Մազրիկ
ցեղի (առաջնորդը Շարաֆ բեկն էր) արյունարբու ամբոխի կողմից եւ կոտորվում են:
Մահից փրկված միայն 20-30 հոգու է հաջողվում հասնել Սալմաստ: Հերոսաբար
նահատակվում է նաև Մ. Ավետիսյանը: Մարտիկի եւ Պետոյի 80 հոգուց բաղկացած
ջոկատը, որն առանձին էր անցնում Պարսկաստան, Աբաղայի դաշտից ոչ հեռու
Գարահիսար լեռան մոտ հունիսի 18-ին նույնպես շրջապատվում է քրդերի կողմից:
Գարահիսարի հերոսամարտը վերջինն էր Վանի մեծ կռվներում:

Հայ մարտիկները առանց նահանջելու մարտնչում են մինչեւ վերջին փամփուշտը:


Որպեսզի թույլ չտան, որ թշնամին տիրանա իրենց զենքերին, նրանք ջարդում են դրանք
եւ լեռան լանջին ընկնում հերոսի մահով: Վան քաղաքից հայ մարտիկների հեռանալուց
հետո թուրքերը եւ քրդերը ներխուժել են հայկական թաղամասերը եւ կոտորել խաղաղ

28
բնակչությանը: Մեկ շաբաթ տեւած կռիվների ընթացքում զոհվել է շուրջ 500 հայ,
սպանվել 300 թուրք: Գյուղերում ջարդարարները կոտորել են շուրջ 20.000 հայ: Երկու օր
շարունակ քաղաքն ավերվում և թալանվում է մոլեռանդ ամբոխի կողմից: Հայ
բնակչությունը հսկայական նյութական կորուստներ է կրում: Հրդեհվում են 600-ից ավելի
երկհարկանի տներ, մի քանի եկեղեցի ու դպրոց, գրեթե ամբողջ Այգեստան թաղամասը:

Ժողովրդի կողմից «Մեծ դեպք» («Մեծ կռիվներ») անվանված հունիսյան


ինքնապաշտպանական մարտերում հերոսաբար կռվեցին բոլոր հայերը` անկախ
սոցիալական վիճակից, տարիքից, սեռից ու հատկապես կուսակցական
պատկանելիությունից: Սակայն ամենամեծ ներդրումը կատարեց և ամենածանր
կորուստը կրեց արմենական կուսակցությունը: Նահատակվեցին կուսակցության
ղեկավար կորիզն ու նրա առաջնորդ Մ. Ավետիսյանը և անդամների ճնշող
մեծամասնությունը: Վանի հեղափոխական երիտասարդության ոչնչացումը ծանր
կորուստ էր հայ ժողովրդի համար: Սակայն կենաց ու մահու գոտեմարտի ելած
մարտիկները, գիտակցելով իրենց գործի արդարացիությունն ու անհրաժեշտությունը,
պաշտպանեցին Վանի հայության ֆիզիկական գոյությունը և թշնամուն ցույց տվեցին
հայության դիմադրական ուժն ու կորովը:

Ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ թշնամին չկարողացավ Վանում


իրականացնել այնպիսի վանդալիզմ, ջարդ ու թալան, ինչպիսին կատարել էր
ինքնապաշտպանությունից զուրկ այլ վայրերում: 1896 թ. աշնանը թուրքերը կրկին
կոտորածի փորձ են անում: Սակայն դաշնակցական ֆիդայապետեր Վարդանի
(Խանասորա), Բուլղարացի Պետոյի (Պետրոս Սերեմջյան), Վազգենի եւ այլոց
գլխավորությամբ հերոսական դիմադրական մարտեր են մղում` կանխելով կոտորածը:
Այս վերջին մարտերը հայտնի են Վանի «Փոքր դեպք» («Պստիկ կռիվներ») անվանումով:
Հետագայում քրդական մազրիկ ցեղից նպատակը վրեժ լուծու նպատակով 1897 թ. հուլիսի
27-ին կազմակերպվում է Խանասորի հայտնի արշավանքը հայ ֆիդայիների կողմից: Թեև
ցեղապետ Շարաֆ բեկը ճողոպրում է, քրդերը մեծ կորուստներ են տալիս:

29
Հարց 8) XIX դ. 90-ական թթ. երկրորդ կեսին թուրք բռնատիրության հայահալած
քաղաքականությունը նույն թափով հակադարձվում էր հայդուկային շարժմամբ:
Սասունի ինքնապաշտպանության պարտությունը, արևմտահայերի համիդյան
կոտորածները չկոտրեցին ազատագրական շարժման ոգին, որին ձգտում էր
սուլթանական կառավարությունը: Ազգային կուսակցությունները, որոնց հիմնական
նպատակը Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր, հստակեցնում են իրենց
գործունեության աշխարհագրական սահմանները: Սասունի ինքնապաշտպանության
պարտությունից հետո հնչակյաններն իրենց գործունեության դաշտը փոխադրեցին
Սեբաստիայի, Խարբերդի նահանգները և կայսրության սևծովյան ափամերձ հայաբնակ
տարածքները:

Արմենականները իրենց գործունեությունը շարունակեցին Վան-Վասպուրականում:


ՀՅԴ-ն կարողացավ հաստատվել ոչ միայն Վասպուրականում, այլև՝ Տարոն-
Տուրուբերանում, Բարձր Հայքում: 1890-ակնների կեսերին Սասունի և Վանի
իրադարձություններից հետո հնչակյան և արմենական կուսակցության մի շարք
անդամներ` հատկապես հայդուկներ, դուրս եկան իրենց կուսակցություններից և
անդամագրվեցին ՀՅԴ-ին (Գևորգ Չավուշ, Վազգեն (Տիգրան) Տերոյան, Արմենակ
Ղազարյան և ուրիշներ): Դեռևս 1880-ական թթ. կեսերից ազատագրական շարժման մեջ
գոյություն ուներ երկու ուղղություն` ժողովրդական-հեղափոխական և ֆիդայական-
զինվորական, որոնք իրենց հիմնական ջատագովների անուններով Ռուբեն Տեր-
Մինասյանն անվանում է համապատասխանաբար «Հրայրի շկոլա» և «Գևորգի շկոլա»:

Առաջին ուղղության հիմնական ներկայացուցիչը Հրայր Դժոխքն էր (Ա. Ղազարյան): Իսկ


երկրորդ ուղղության ջերմ պաշտպանը Գևորգ Չավուշն ու Անդրանիկ էին: Ձերբակալված
Մ. Տամատյանի արժանի փոխարինողը դարձավ Հրայրը: 1894թ. նա օգնություն խնդրելու
նպատակով Դուրան-Բարձրավանդակից անցնում է Խնուս և Էրզրում, ապա` Կովկաս:
1895 թ. ամռանը Հրայրը և Աղբյուր Սերոբը (Վարդանյան) երկու մարտական խմբերով
անցնում են Արևմտյան Հայաստան: Սակայն 1895 թ. վերջին Հրայրն ու Թաթուլը
ձերբակալվում են: Մի քանի ամիս Էրզրումի բանտում մնալուց հետո` 1896 թ.
համաներման ժամանակ, Հրայրն ազատվում է բանտից և հաստատվում է հայրենի

30
Ղըզըլաղաճ գյուղում, զբաղվում ծխախոտի մշակությամբ: Այս կերպ նա փորձում էր շեղել
իրեն հետապնդող ոստիկանների ուշադրությունը:

Հրայրը քննադատությամբ էր մոտենում միջկուսակցական պայքարին, նրանց փոքրաթիվ


ուժերի փոշիացմանը, ազատագրական շարժման գործում մեծ տեղ էր հատկացնում հայ-
ասորական և հայ-քրդական համագործակցությանը: Հրայրը ձգտում էր
արևմտահայության ազատագրության գործը վերածել համազգային
շարժման: Ռումինիայից Կովկաս վերադարձած, իսկ այնտեղից էլ Արեւմտյան
Հայաստան անցած Սերոբ Վարդանյանը իր մարտական խմբով գնաց Խլաթ: 1895 թ.
աշնանը Սերոբն իր 27 քաջերով արդեն հայրենի Խլաթում էր: Սերոբի խումբը, որն
անկախ ազգությունից վայելում էր ամբողջ կեղեքված ժողովրդի համակրանքը, մեծ դեր
խաղաց խլաթահայությանը 1895-1896 թթ. կոտորածից եւ թալանից փրկելու առումով:
Դրա համար ժողովուրդը Սերոբին մեծարեց Աղբյուր մականունով` կյանք պարգևող:

Այս տարիներին Աղբյուր Սերոբը իր խմբով բազմաթիվ հաղթական հայդուկային կռիվներ


մղեց ինչպես կառավարական զորքերի, այնպես էլ քրդական աշիրեթների դեմ: Թշնամուց
խուսափելու Սերոբի հիմնական ապաստարանը Նեմրութ լեռն էր: Արեւմտյան
Հայաստանի մեկ այլ գավառում` Շատախում նույն տարիներին տեղի հայ բնակչությանը
վերահաս կոտորածից փրկում է Խանասորա Վարդանի (Վարդան Մեհրաբյան)
հայդուկային խումբը: 1895-1896 թթ. համիդյան կոտորածների ժամանակ ազգային
կուսակցությունները մեծ ջանքեր են գործադրում Արևմտյան Հայաստան կռվող ուժեր,
զենք և զինամթերք տեղափոխելու ուղղությամբ: Զենքը հիմնականում ձեռք էր բերվում
Ալեքսանդրապոլի ռուսական զինապահեստներից:

«Պադվալի Վաղո» (Ավետիս Ղարիբյան) անունով հռչակավոր գյումրեցու միջոցով զենք-


զինամթերքը դուրս էր բերվում այդ զինապահեստներից և ուղարկվում Արևմտյան
Հայաստան: Զենք ձեռք էր բերվում նաև ռուսական զինագործարաններից: Զենքի
տեղափոխությունն Արևմտյան Հայաստան տեղի էր ունենում երեք հիմնական
ուղղություններով՝ Կարս-Բասեն-Տարոն, Երևան-Բայազետ-Վան-Տարոն, Երևան-
Սալմաստ-Վան-Տարոն: Առաջին գծով իրենց խմբերով Երկիր են անցել Արաբոն, Մեծն

31
Մուրադը, Հրայրը, Թաթուլը, Տուրբախը, Սերոբը, Ճարտարը, Սեպուհը, Սեւքարեցին
Սաքոն, Խանը եւ ուրիշներ: Երկրորդ գծով իր մարտական խմբերն էր Երկիր ուղարկում
ՀՅԴ Երեւանի Մրգաստան կոմիտեն:

Երրորդ ուղղությամբ Վան են անցել Պետոյի, Վարդանի, Նիկոլ Դումանի, Իշխան Հովսեփ
Արղությանի խմբերը: Սահմանն անցնելիս գրեթե միշտ տեղի են ունեցել ահեղ մարտեր,
որոնք ողբերգական ավարտ են ունեցել զինատար խմբերի համար: Թուրքական
սահմանն անցնելու պատճառով եղած կռիվներից արժանահիշատակ են Խաթավինի,
Ավերակ ջրաղացի, Խաստուրի, Դերիկի, Բողազ Քյասանի կռիվները: Արևմտյան
Հայաստան մեկնում էին ոչ միայն զինակիրներ ու կռվողներ, այլև՝ «առաքեալներ»:
Վերջիններս մտավորական գործիչներն էին, որոնք փորձում էին քարոզչական,
կազմակերպական գործունեություն ծավալել այնտեղ: Նրանց թվում էր նաև 1895 թ.
օգոստոսի վերջերին Կարին հասած Ռոստոմը:

Խանասորի արշավանքը։ Այս շրջանի հայդուկային ձեռնարկներից արժանահիշատակ է


Խանասորի արշավանքը, որը տարամերժ գնահատականների է արժանացել:
Արշավանքի գաղափարը հղացել է Նիկոլ Դումանը, սակայն ՀՅԴ Կովկասի շրջանային
ժողովը ընդհանուր ղեկավար նշանակեց Վարդանին (Սարգիս Մեհրաբյան): Արշավանքի
նպատակը վրեժ լուծելն էր քրդական մազրիկ ցեղից, որն իրականացրել էր 1896 թ. Վանի
ինքնապաշտպանության նահանջող մասնակիցների կոտորածը: 1897 թ. հուլիսի 27-
ին 275 հոգուց բաղկացած զինված արշավախումբը Սալմաստից անցնում է պարսկա-
թուրքական սահմանը և անակնկալ հարձակվում Արաուլ լեռան ստորոտին` Խանասորի
դաշտում ճամբարած մազրիկ ցեղի վրա:

32
Խանասորի պատժիչ արշավանքի մասնակից հայդուկներն իրենց հետ տանում էին
Արցախի հայուհիների կողմից կարված արշավանքի մայր դրոշը, որի վրա
ասեղնագործված էր «Վրե՛ժ-վրե՛ժ» մարտակոչը: Պատժիչ գործողության արդյունքում
քրդերը մեծ կորուստներ են տալիս: Հայ կամավորներից զոհվեցին 19 հոգի, մազրիկ ցեղի
կորուստը անհամեմատ մեծ էր՝ 1500 ավելի սպանված, չնայած որ ցեղապետ Շարաֆ
բեկին հաջողվում է խույս տալ և փրկվել: Արշավանքի շնորհիվ ոչ միայն լուծվեց մեկ
տարի առաջ տեղի ունեցած սպանդի վրեժը, այլև ճանապարհ հարթվեց այս ուղղությամբ
գործող զինատար խմբերի համար: Քրդերը, զգուշնալով հայ վրիժառուներից, ոչ միայն
չէին խոչընդոտում, այլև երբեմն օգնում էին հայ զինատարներին` կատարելով
ուղեկցորդի դեր (վալլադ):

Հարկ է նշել սակայն, որ Խանասորի արշավանքից հետո պարսկական


իշխանությունները՝ թուրքական և ռուսական իշխանությունների դրդմամբ, սկսում են
հալածանքներ Ատրպատականում կենտրոնացած հայակական ուժերի նկատմամբ: Հայ
կամավորները աստիճանաբար սկսում են հեռանալ Ատրպատականից: 1897-98 թթ.
հայդուկները Սերոբ Աղբյուրի, Անդրանիկի, Հրայրի, Գևորգի, Գուրգենի (Բաղդասար
Մալյան) Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովանյան) ղեկավարությամբ բազմաթիվ
հերոսական կռիվներ մղեցին Դուրան-Բարձրավանդակում: Առանձնապես
հիշատակության են արժանի Խաթավինի, Ավերակ ջրաղացի, Խաստուրի, Ցրոնքի
կռիվները: Խաթավինի և Ավերակ ջրաղացի կռիվները մղվեցին 1898թ, աշնանը հայդուկ
Ճարտարի (Հակոբ Վարդանյան) խմբի մասնակցությամբ: Խմբում կային այնպիսի
փորձառու ֆիդայիներ, ինչպիսիք էին Բալաբեղ Կարապետը (Կարապես Սարաֆյան),
Առյուծ Ավագը, Առաքելը, Բիթլիսցի Մուշեղը եւ ուրիշներ:

Ֆիդայական պայքարի հերոսական էջերից է նաեւ 1899 թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած
Ցրոնք գյուղի կռիվը: Կատաղի մարտում զոհվում է 8 ֆիդայի, Այդ թվում նաեւ
հայդուկապետ Գուրգենը: Զորքից եւ ոստիկաններից սատկում է 13 հոգի, քրդերից՝ 10:
Սատկածների թվում էր Թալիբ բեկը (էֆենդին), որը 1890-ականների Տարոնի
դահիճներից էր, Բիթլիսի կոտորածների կազմակերպիչն ու իրականացնողը: Գուրգենի
սպանությունից հետո թուրքական իշխանությունները ձգտում են ամեն գնով ձերբակալել

33
կամ սպանել Աղբյուր Սերոբին: 1899 թ. աշնանը Ալա բեկը կարողաբում է կաշառել
գեղաշենցի Ավոյին: Վերջինս թունավորում է Սերոբին եւ նրա ընկերներին: Գելիեգուզան
գյուղում տեղի ունեցած մարտում Սերոբը եւ նրա թունավորված ընկերները չեն
կարողանում մինչեւ վերջ դիմադրել թշնամուն:

Անհավասար կռվում զոհվում է Սերոբը, նրա երկու եղբայրները, որդին: Թուրքական


զորքի հրամանատար Բշարե Խալիլը կտրում է Սերոբի գլուխը եւ գերի վերցնելով նրա
վիրավոր կնոջը` Սոսեին, նահանջում է: Ահա այսպիսի անփառունակ մահ է ունենուն
ֆիդայական պայքարի նվիրական ասպետը, Նեմրութի անվեհեր հսկան: Գուրգենի
մահից հետո Սերոբի մահն ամենամեծ հարվածն էր արևմտահայության ազատագրական
գործին և հայդուկային շարժմանը: Խալիլը սուլթանի կողմից արժանանում է մեծ
պարգևների: Ամբողջ հայությունը սգում է իր մեծ կորուստը: Սերոբի մահով փակվում է
ֆիդայական շարժման «Սերոբյան շրջանը», սակայն այն չի մարում: Բազմաթիվ
հերոսական կռիվներ են մղվում նրա մահից հետո:

Սերոբի սպանությունից հետո Գևորգ Չավուշը հաշվեհարդար է տեսնում գյուղապետ


Ավոյի և նրա ընտանիքի անդամների, ապա` մյուս դավաճանների հետ: Գեղաշենի ռես
Ավոյին սպանելը, նրա տունն ու գերդաստանը վերացնելը հայդուկապետերի կողմից դաս
էր հետագայի բոլոր դավաճաններին, որ հանուն անձնական շահի չպետք է մատնել
սեփական ժողովրդի ազատագրության համար մարտնչող և ոչ մի նվիրյալի:
Հատկանշական է այն, որ Անդրանիկը, Գևորգ Չաուշը և Սպաղանաց Մակարը պատժում
են նաև անհավասար մարտում Սերոբի գլուխը կտրած թուրքական բանակի
զորահրամանատար Բշարե Խալիլին:

Եթե Խալիլը տարոնահայության մեջ սարսափ տարածելու համար սպանված Սերոբի


գլուխը ցուցադրում էր հայկական գյուղերում ու Մշո թաղերում, ապա վհատված
տարոնցիներին ոգևորելու համար վիրժառու հայդուկները նույն կերպ վարվեցին Խալիլի
գլխի հետ: Հրայր Դժոխքը ջանքեր է գործադրում Սերոբի մահվամբ առաջացած
հուսալքումը կանխելու ուղղությամբ: Նրա հետևողական աշխատանքի շնորհիվ
հաջողվում է ֆիդայական շարժմանն ավելի կազմակերպված բնույթ տալ` այն

34
համապատասխանեցնելով մարտական-զինամարզական խմբերին: Պատահական չէ, որ
1899 թ. (Սերոբի մահից) մինչև 1904 թ. (Հրայրի մահը) ընկած ժամանակահատվածը
կոչվում է նրա անունով` հրայրյան շրջան:

Հարց 9) Ալեքսանդր II-ի 1867 թ. դեկտեմբերի 9-ի «Կովկասյան և Այսրկովկասյան


երկրամասի կառավարման բարեփոխման մասին» Անդրկովկասում կատարվել էին մի
շարք վարչաքաղաքական փոփոխություններ։ 1867 թ. դեկտեմբերին ընդունված օրենքով
Այսրկովկասում վերաձևավորվեցին Երևանի, Բաքվի, Թիֆլիսի, Քութայիսի,
Ելիզավետպոլի նահանգները: Վերջին վարչամիավորը կազմվեց հարևան նահանգների
հաշվին։ Երևանի նահանգի տարածքը կրճատվեց 1519 մղոնով, որովհետև Մեղրիի
շրջանը (Զանգեզուրի մի հատվածը) անցավ Ելիզավետպոլին: Երևանի նահանգն արդեն
ներառում էր հետևյալ հինգ գավառները՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի,
Նախիջևանի և Էջմիածնի: Իսկ 1874 թ. այդ թիվը հասավ յոթի. կազմավորվեցին Շարուր-
Դարալագյազի և Սուրմալուի գավառները:

Անդրկովկասը բաժանված էր հինգ նահանգների: Արցախը, Գանձակը, Զանգեզուրը


Ելիզավետպոլի նահանգի (կազմվել է 1867թ․) կազմում էին, իսկ Ջավախքն ու Լոռին՝
Թիֆլիսի նահանգի (կազմվել է 1846թ․) կազմում: Գավառների տարածքը չպետք է
գերազանցեր 6500 քառ. վերստը (մղոնը), իսկ բնակչությունը` 10 հազար տնտեսությունը
կամ 80 հազար մարդը: 1878թ. Ռուսաստանին միացվեցին նաև Կարսի և Բաթումի
մարզերը, որոնք բաժանվեցին շրջանների (օկրուգների): Կարսի մարզը բաժանված էր
չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի։ Անդրկովկասի վարչական
բաժանման հիմքում ցարական իշխանությունները շարունակում էին կիրառել տեղական
ժողովուրդների իրավունքները սահմանափակելու սկզբունքը:

35
1880–1890-ական թթ. Արևելյան Հայաստանը շարունակում էր մնալ 1867թ․ թվականին
հաստատված վարչաքաղաքական համակարգում: Վարչաքաղաքական այս
բաժանումները փոթր փոփոխություններով պահպանվեցին մինչև Առաջին
համաշխարհային պատերազմը: 1862–1882 թթ. Կովկասի փոխարքան էր կայսեր եղբայր
մեծ իշխան Միխայիլ Ռոմանովը, որը լայնախոհ գործչի համբավ ուներ: Վերջինիս
հեռանալուց հետո երկրամասում հաստատվեց կառավարչապետական համակարգ:
Կառավարչապետի պաշտոնը վարեցին նախ` իշխան Ա. Դոնդուկով-Կորսակովը (1882–
1890) ապա` Ս. Շերեմետևը (1890–1896), այնուհետև` իշխան Գ. Գոլիցինը (1897–1904):

Ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ Արևելյան Հայաստանում բնակչությունը


բաժանված էր արտոնյալ և ոչ արտոնյալ դասերի. արտոնյալ էին համարվում
կալվածատերերը, հողատերերը, պաշտոնյաները, վաճառականները, քրիստոնյա և
մահմեդական հոգևորականները, իսկ ոչ արտոնյալ՝ գյուղացիական և քաղաքային
բնակչության մեծամասնությունը: Արտոնյալներն ազատ էին հարկերից և տուրքերից,
իսկ ոչ արտոնյալները հարկատու էին: Արտոնյալները կազմում էին բնակչության մոտ 2–
2,5 տոկոսը, իսկ ոչ արտոնյալները` 97,5–98 տոկոսը: Գյուղացիները տառապում էին
սակավահողությունից: Ցարական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները
սխալ էին համարում իրենց նախորդների այն քաղաքականությունը, ըստ որի
Ախալքալաքի և նույնիսկ Ալեքսանդրապոլի գավառները բնակեցվեցին ոչ թե ռուսներով,
այլ հայերով:

Ուստի նրանք ամեն ինչ արեցին, որ կայսրությանը նոր միացված Կարսի մարզում
հնարավորինս շատ ռուսներ բնակեցվեն: Ըստ 1886 թ. տվյալների՝ Երևանի նահանգում
ապրում էր 375700 հայ, Ելիզավետպոլի նահանգում` 258324, Թիֆլիսի նահանգում՝
194131, Բաքվի նահանգում՝ 55459, Քութայիսի նահանգում՝ 16399: Ամբողջ
Անդրկովկասում հայերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 970656 մարդ: Չնայած
ցարիզմի գաղութային քաղաքականությանը, այնումենայնիվ, ռուսական կապիտալի
ներթափանցումը Անդրկովկաս դրականորեն էր ազդում տնտեսության զարգացմանը:
Անդրկովկասում արդյունաբերության և առհասարակ տնտեսական կյանքի
զարգացմանը նպաստեց երկաթուղային շինարարությունը, որը բխում էր ցարիզմի ոչ
միայն տնտեսական քաղաքականությունից, այլև ռազմավարական շահերից:

36
1872 թ. գործարկվեց Փոթի-Թիֆլիս երկաթուղին, 1883 թ.՝ Թիֆլիս–Բաքու, 1899 թ.՝
Թիֆլիս–Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլ–Կարս, ինչպես նաև Բաքու-Վլադիկավկազ
գծերը: 1902 թ. շահագործման է հանձնվում Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղին, որը
հետագայում շարունակվում է մինչև Ջուլֆա: Փաստորեն, երկաթուղիով միմյանց
կապվեցին ինչպես Անդրկովկասի առանձին շրջանները, այնպես էլ ամբողջ
Անդրկովկասն ու մետրոպոլիան: Երկաթուղային շինարարությանը զուգընթաց
շարունակվեցին Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Երևան–Ջուղա ճանապարհների կառուցումն
ու խճապատումը: Այս պայմաններում հայ առևտրաարդյունաբերողներից շատերը
Բաքվում հիմնեցին գործարաններ, ֆաբրիկաններ և արդյունաբերական այլ
ձեռնարկություններ:

Նրանցից էին Ալեքսանդր Մանթաշյանցը, Փիթոյան եղբայրները, Պողոս, Հակոբ,


Աբրահամ և Արշակ Ղուկասյան եղբայրները, Աբգար, Ալեքսանդր, Հովհաննես և Դավիթ
Ադամյան եղբայրները, Ղորղանյան եղբայրները, Օրբելյան եղբայրները, Հովհաննես
Միրզոյանը, Գևորգ Լիանոսյանը և շատ ուրիշներ, որոնց հիմնած հայանուն
ընկերությունները («Արամազդ», «Սյունիք», «Որոտան», «Մասիս», «Աստղիկ», «Արարատ»
և այլն) մեծ դեր են խաղացել Ապշերոնյան թերակղզու նավթի արդյունահանման և
վաճառքի կազմակերպման գործում: Ամենախոշոր և ազդեցիկ հայ
առևտրաարդյունաբերողը Ալեքսանդր Մանթաշյանցն էր, որը, 1889 թ. հիմնում է «Ա. Հ.
Մանթաշյանց և ընկ. առևտրական տունը»:

Բաքվի նավթարդյունաբերության զարգացման ասպարեզում իրենց առանձնահատուկ


դերն են ունեցել հատկապես արցախահայերը (Առաքելյանները, Ղուկասյանները,
Կրասիլնիկյանները, Թումայանները, Դավիթ Ավան-Յուզբաշյանը, Գրիգոր Դիլդարյանը,
Մուսայել Շահգեդանյանը և շատ ուրիշներ): 1889 թ. Բաքվում գրանցված 69
նավթարդյունաբերական ընկերություններից 34-ը հայկական էին: Հայկական
ընկերությունները մրցակցում էին այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք էին
«Նոբել եղբայրներ» և «Կասպից-Սևծովյան (Ռոտշիլդի ֆիրմա)» ընկերությունները: 1890 թ.
դրությամբ 226 մլն փութ նավթի հանույթի 46%-ը պատկանում էր հայերին, 47,3%-ը`

37
ռուսներին և եվրոպացիներին, իսկ 6,7%-ը` կովկասյան այլ ազգություններին: Արևելյան
Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արտադրությունն էր, որի
ձեռնարկությունները գտնվում էին Ալավերդիում և Կապանում: Հույն հանքատերերը,
չկարողանալով ինքնուրույնաբար շարունակել արտադրությունը, 1887 թ. Ալավերդու
հանքերի խումբը՝ Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Շահալի-Էյլար, Չիբուխլի վայրերով,
վարձակալության տվեցին ֆրանսիական «Ախթալայի հանքեր» ընկերությանը:

Զանգեզուրի պղնձահանքերն ու գործարանները պատկանում էին հայ և հույն


ձեռնարկատերերին՝ Ա. Մելիք-Ազարյանցին, Կոնդուրով եղբայրներին,
Ղարագյոզյաններին և ուրիշների: Կապանում պղնձի արտադրությունն աստիճանաբար
սկսում է զիջել Ալավերդու պղնձարդյունաբերության զարգացման տեմպերին, ինչի
պատճառն ամենից առաջ հաղորդակցության ճանապարհների բացակայությունն էր:
Տարատեսակ հանքերով հայտնի էին Նախիջևանը, Ջուլֆան, Բզովդալը, Արթիկը:
Եկամտաբեր էին նաև աղի հանքերը, Երևանի նահանգում և Կարսի մարզում:
Պղնձարդյունաբերությունից հետո Հայաստանում իր տեսակարար կշռով երկրորդ տեղը
գրավում էր սպիրտ-կոնյակի արտադրությունը : Երևանի նահանգում 1896–1900 թթ.
գինու արտադրությունը աճեց շուրջ 2 անգամ:

Ռուսական շուկայի պահանջարկով պայմանավորված զարգացավ նաև խաղողի


սպիրտի արտադրությունը, որից ստանում էին օղի և կոնյակ: 1890թ. գործարկվեց Ներսես
Թաիրյանի (Թաիրով) կոնյակի գործարանը: 1893–1894 թթ. Երևանում բացվեցին կոնյակի
ևս երեք նոր` Կ. Աֆրիկյանի, Գ. Գյոզալովի և Դ. Սարաջևի գործարանները: 1899 թ. ռուս
խոշոր կապիտալիստ Նիկոլայ Շուստովը գնեց Ն. Թաիրովի գործարանը և մեծացրեց
արտադրության ծավալները: 1899 թ. Երևանում նա հիմնեց կոնյակի մի նոր գործարան
ևս: 1900 թ. Երևանի նահանգում արդեն կար կոնյակի վեց գործարան: Հայաստանում
ստացվող կոնյակը բարձրորակ էր: Երևանի և Ելիզավետպոլի նահանգները բամբակի
հումքի բազա էին հանդիսանում: Մեծացավ բամբակազտիչ ձեռնարկությունների
թվաքանակը:

38
Ստացված բամբակի բերքի մեծագույն մասը նախնական մշակումից հետո
արտահանվում էր Ռուսաստան: Օրդուբադում և Շուշիում ծավալվեց մետաքսաթելի
արտադրությունը: Հետռեֆորմյան շրջանում ավատատիրական հարաբերություններն
ավելի արագ քայքայվեցին: Հողագործությունից կտրվողները ներքաշվում էին
արդյունաբերության ոլորտ : Սա նպաստում էր քաղաքների զարգացմանը: Արևելյան
Հայաստանի խոշոր քաղաքներն էին Երևանը, Շուշին, Ալեքսանդրապոլը, Կարսը, որոնք
հիմնականում առևտրի կենտրոններ էին: Գյուղացիական ռեֆորմից բազմաթիվ հարկերն
ու պարհակները, հողի վաճառքը, վարձակալությունը և առևտրափոխանակային
հարաբերությունների զարգացումը քայքայում էին գյուղացիական տնտեսությունները:
Առանձնապես ծանրացավ լեռնային շրջանների գյուղական բնակչության վիճակը:

Գյուղացիները ունեզրկվում էին անբերիության, խոշոր հարկերի, ու նաև պարտքերի


պատճառով: Իրենց գոյությունը պահպանելու համար նրանք դիմում էին
արտագնացության: Աղքատացած գյուղացիները գնում էին ոչ միայն Արևելյան
Հայաստանի և Անդրկովկասի քաղաքները, այլև Ռուսաստան և նույնիսկ արտասահման:
XIX դ. վերջին տասնամյակներում, շահաբերությամբ պայմանավորված, Հայաստանի
գյուղացիներն ընդարձակում էին բամբակի ցանքատարածությունները, բարձրացնում
նրա մշակության որակը: XIX դ. վերջին երկու տասնամյակում բամբակի արտադրանքն
աճում է 9 անգամ: Դարավերջին Երևանի նահանգում բամբակի ցանքսերը միջին թվով
կազմում էին 16–17 հազար դեսյատին: Շարունակում էր զարգանալ նաև
խաղողագործությունը, բրնձի, ծխախոտի մշակությունը, ինչպես նաև՝
անասնապահությունը:

XIX դ. վերջին Արևելյան Հայաստանի գյուղատնտեսությունը սկսել էր ներքաշվել


շուկայական հարաբերությունների մեջ: 1880–1890-ական թթ. Էջմիածնի և Երևանի
գավառները դառնում են խաղողագործության և այգեգործության, Լոռին, Կարսի մարզը,
Ալեքսանդրապոլը, Նոր Բայազետը` անասնապահության, Սուրմալուի գավառը`
բամբակի, Արցախը և Նախիջևանի գավառը` մետաքսի արտադրության գլխավոր
կենտրոններ: Դարավերջին բամբակագործությունն այնքան զարգացավ, որ Արևելյան
Հայաստանը դարձավ բամբակի հումքի առաջին բազան Անդրկովկասում և երկրորդը

39
Ռուսական կայսրությունում՝ Թուրքմենստանից հետո: Զարգացավ բամբակի
սերմազտումը, դարավերջին սկսեցին կիրառել արտասահմանյան մեքենաներ:
Մեծացավ բամբակազտիչ ձեռնարկությունների թիվը:

1880–1890-ական թթ. գյուղատնտեսության հիմքի վրա զարգանում էր կաթնամթերքների


ապրանքային արտադրությունը: Պանրի գործարաններ կային Բորչալու (Լոռու)
գավառում (Դասաևի ձեռնարկությունը Վորոնցովկա գյուղում, բարոն Կուչենբախի
պանրագործարանը): XIX դ. վերջին Արևելյան Հայաստանում ի հայտ են գալիս նորատիպ
ալրաղաց-գործարաններ: Հատկապես աչքի էր ընկնում Պապիկով եղբայրների
ալրաղացը Շորագյալի գավառի Արգինա գյուղում: 1883 թ. Էջմիածնի գավառի
Վաղարշապատ գյուղում հայ ճարտարագետ-մեխանիկ Խանաղովի նախագծով ու
ֆինանսական միջոցներով հաջողությամբ գործարկվեց նոր «շոգեշարժ յուղահանքը»
(ձիթհանք), որն առաջինն էր նահանգում և ներկայացվեց 1889 թ. Կովկասի
ցուցահանդեսում: Այդ գործարանի նմանակը կառուցվեց Թիֆլիսում հայազգի
արդյունաբերողներ Ն. Թաիրովի և Գ. Ադելխանովի կողմից:

Ջրային տնտեսության համար նորույթ էր Խանաղովի ստեղծած ջրհան սարքը, որը ջուրը
բարձրացնում էր մինչև 20 մետր: Այն հաջողությամբ օգտագործվում էր բարձրադիր
հողերը ջրելու համար և կիրառվում էր Երևանում, Նորքում և այլուր: Տեխնիկական
շոգեշարժ սարքերի կիրառումը ոչ միայն դուրս էր մղում ձեռքի աշխատանքը, այլև
բարձրացնում էր արտադրողականությունը: Սկսեցին օգտակործվել բամբակի
վերամշակման ու փաթեթավորման նոր սարքավորումներ` շոգեշարժ և ջրաբաշխական
մամլիչներ: Կատարելագործվեց նաև մետաքսի փաթաթումը: Այսպիսով, Արևելյան
Հայստանում XIX դ. վերջին նկատելի դարձան տնտեսական զարգացման որոշակի
տեղաշարժեր:

40
Հարց 11) ա. Երևանը Հայկական մարզի, գավառի ու նահանգի վարչական կենտրոն։
1827թ․ հոկտեմբերի 1-ին Երևանի գրավումից անմիջապես հետո, թեև պատերազմը
դեռևս շարունակվում էր, ռուսական հրամանատրությունը ձեռնամուխ եղավ տեղում
իշխանության նոր մարմինների ձևավորմանը: Ի. Պասկևիչի կարգադրությամբ
ձևավորվեց Երևանի ժամանակավոր վարչությունը՝ գեներալ Ա. Կրասովսկու
գլխավորությամբ: Նորաստեղծ վարչության կազմի մեջ մտան նաև Ներսես
Աշտարակեցին և Երևանի բերդի նորանշանակ պարետ, փոխգնդապետ Բորոդինը: Այս
վարչության վրա դրված էին մի շարք կարևոր պարտականություններ. մասնավորապես
այն պետք է ձեռնամուխ լիներ նոր գրավված տարածքներում ներքին կյանքի
կազմակերպմանը: 1828 թ. մարտի 21-ին Նիկոլայ I կայսեր հրամանագրով ստեղծվում է
Հայկական մարզը:

Այն բաժանվում էր երեք վարչական միավորների՝ Երևանի և Նախիջևանի գավառների


ու Օրդուբադի օկրուգի: Ռուսական կայսրության տիրապետության ողջ ընթացքում
Երևանը նախ եղավ Հայկական մարզի, ապա կարճ ժամանակ՝ Երևանի գավառի, իսկ 1849
թվականից՝ Երևանի նահանգի վարչական կենտրոնը մինչև 1918 թ.։ Երևանի բերդը
դառնում է մարզային վարչության նստավայրը: Բերդը գրավելուց հետո
իշխանությունները ձեռնամուխ են լինում բերդի վերականգնման աշխատանքներին:
Երևանին տրվում է առաջին կարգի բերդի կարգավիճակ, որը ենթադրում էր 3
հազարանոց կայազորի առկայություն: Երևանի բերդում գտնվող սարդարի պալատը
պարսկական շրջանի թերևս միակ շինությունն էր, որի պահպանության համար
ռուսական զինվորական հրամանատարությունը որոշակի գումարներ էր հատկացնում։

Նախկին հարեմի շենքում տեղակայվեց Երևան քաղաքի առաջին հիվանդանոցը՝ 250-300


անձի համար նախատեսված զինվորական հոսպիտալը: Բերդի տարածքում բացվեց նաև
քաղաքի առաջին դեղատունը, որը լինելով զինվորական դեղատուն, միաժամանակ
սպասարկում էր քաղաքացիական բնակչությանը: Պատահական չէ, որ 1837 թ. Երևան
այցելած Նիկոլայ I-ը բնավ չէր տպավորվել բերդով և այն անվանել էր «կավե կճուճ»։ Նա
միաժամանակ ափսոսանք էր հայտնել Ի. Պասկևիչին «Կոմս Էրիվանսկի» տիտղոս
շնորհելու համար: 1870-ական թթ. վերջին, երբ Կարսի մարզի միացումով կայսրության

41
սահմանները տարածվեցին դեպի արևմուտք, Երևանի բերդն սկսեց արագորեն կորցնել
ռազմավարչական սահմանային ամրոցի նշանակությունը, իսկ 1864 թ. մարտի 12-ի
ռուսական իշխանությունների որոշումով այն լուծարվեց:

Նորաստեղծ Հայկական մարզի ղեկավար է նշանակվում Երևանում տեղակայաված


ռուսական զոքերի հարմանատար գեներալ Ալեքսանդր Ճավճավաձեն: Երևանը
ղեկավարող մարզային վարչության անդամ դարձան երկու ռուս զինվորականներ,
տեղական քրիստոնյա և մահմեդական բնակչության մեկական ներկայացուցիչներ և երեք
խորհրդականներ, որոնք զբաղվելու էին ֆինանսական, տնտեսական ու դատական
գործերով: Մարզի ղեկավար կազմում չընդգրկվեց նախկին ժամանակավոր վարչության
անդամ Ներսես Աշտարակեցին: Ռուսական վարչակարգի հաստատման պայմաններում
շուտով Երևանում և Նախիջևանում ստեղծվեցին քաղաքային դատարաններ և
ոստիկանական վարչություններ: Քաղաքն ուներ նաև իր գանձապետը:

Երևանի թաղամասերը ղեկավարում էին չորս պաշտոնյաներ՝ ավագները, որոնց


նախկինի պես կոչում էին հարյուրապետ (յուզբաշի) կամ մելիք: Երևանի քաղաքային
դատարանի նախագահը ոստիկանապետն էր, իսկ անդամները՝ քաղաքի գանձապետը և,
վերոնշյալ 4 ավագները: 1837 թ. հոկտեմբերի սկզբին տարածաշրջան այցելած Նիկոլայ I-
ը լինում է նաև Երևանում: Սա ռուսական ինքնակալների կողմից Երևան կատարած
առաջին և վերջին այցն էր: Կայսրն այցի ընթացքում լինում է Էջմիածնում, հանդիպում է
Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Կարբեցու հետ: Հոկտեմբերի 5-ին կայսրեական
շքախումբը ժամանում է Երևան. ցարն այցելում է բերդի ռուսական եկեղեցին և կարճատև
աղոթքից հետո ժամանում իր համար պատրաստաված բնակարանը: Երևանում
ցարն անցկացնում է մեկ օր և գիշերում այնտեղ:

Ի նշանավորումն այդ այցի Երևանի փողոցներից մեկն անվանակոչվում է Ցարսկայա


(ներկայում՝ Արամի փողոց): 1840 թ. ապրիլի 10-ի կայսերական հրամանով
Այսրկովկասի կառավարչական համակարգը արմատական փոփոխություների է
ենթարկվում: Հայկական մարզը 12-ամյա գոյությունից հետո վերացվում է: Երևանը
դառնում է նորաստեղծ Երևանի գավառի կենտրոնը՝ մտնելով նորաստեղծ

42
Վրացաիմերեթական նահանգի մեջ: Երևանը մոտ 10 տարի շարունակեց մնալ համանուն
գավառի կենտրոն: Նոր իրավիճակում զգալիորեն նվազեց նրա վարչաքաղաքական
նշանակությունը: Այդ շրջանում քաղաքում բացի գավառական վարչությունից և
կայազորի զինվորական հիմնարկներից, այլ պետական հաստատություններ չկային:
1846 թ. նախագծով Այսրկովկասը ենթարկվում է նոր վարչական բաժանման:

Ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները: Երևանի


գավառն ընդգրկվում է Թիֆլիսի նահանգի մեջ: Սակայն շուտով՝ 1849 թ. հունիսին
հատուկ հրամանագրով և արդեն 1850 թ. հունվարին ուժի մեջ մտած օրենքով
կազմավորվում է Այսրկովկասի հինգերորդ՝ Երևանի նահանգը, համանուն վարչական
կենտրոնով: Այն իր մեջ ներառում է նախկին Հայկական մարզի և Ալեքսանդրապոլի
գավառի տարածքը: Նորաստեղծ նահանգը բաժանված էր հինգ գավառների՝ Երևանի,
Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի և Օրդուբադի: Սրանով Երևանը 1850
թվականից ստանում է նահանգական քաղաքի կարգավիճակ: Երևանի նահանգի գլուխ
կանգնած էր գեներալ-նահանգապետը, որի ձեռքում էր կենտրոնացված
ռազմաքաղաքական ողջ իշխանությունը: Նա անմիջականորեն ենթարկվում էր Կովկասի
փոխարքային:

Երևանի նահանգը, բացի գավառներից, բաժանված էր նաև ոստիկանական շրջանների:


Կար քաղաքային ոստիկանական վարչություն, որի կազմի մեջ մտնում էին
ոստիկանապետը, երկու պրիստավներ և քաղաքի չորս թաղամասային պետերը կամ
մելիքները: Երևան քաղաքը բաժանված էր երկու ոստիկանական շրջանների, որոնցից
մեկը կոչվում էր Շահար, մյուսը՝ Դեմիրբուլաղ։ Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին
տրոհվում էր երկու ոստիկանական ենթաշրջանների: Երևան քաղաքն, ըստ էության,
ղեկավարվում էր ոստիկանական վարչության կողմից: Երևանում կային նաև
քաղաքային բժշկի և մանկաբարձուհու (տատմեր) պաշտոններ: Այստեղ էին
տեղակայված նաև Երևանի նահանգային վարչությունը, դատարանը, փոստի
բաժանմունքը, քաղաքում էին նստում նահանգային դատախազը, բժիշկը,
ճարտարապետը և գյուղատնտեսը:

43
1860-ական թթ. կեսերից՝ բերդի լուծարումից հետո, Երևանի նահանգային
հաստատություններն աստիճանաբար տեղափոխվեցին Բուն քաղաքի տարբեր շենքեր:
19-րդ դարի վերջերին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի (Միրզոև) նախագծով քաղաքի
կենտրոնում՝ Գուբերնսկայա (Նահանգական), ներկայիս Հանրապետության փողոցի 32
հասցեում նահանգական վարչության համար նոր շենք կառուցվեց: Վերջինիս դիմաց՝
այժմյան Հանրապետության 37 հասցեում գտնվող շենքում, որը կառուցվեց 1905 թ.,
տեղակայվեց Երևանի նահանգապետի նոր բնակարանը: Նահանգապետի բնակարանը
մինչ այդ գտնվում էր Անգլիական այգու և քաղաքի առևտրական հրապարակի մոտ 1880-
ական թթ. սկզբներին կառուցված շենքում:

բ. Քաղաքային ինքնավարությունը։ 1861-ական թթ. սկզբին Ռուսական կայսրությունում


սկսված բարեփոխումներն ընդգրկեցին նաև կայսրության քաղաքների կառավարման
համակարգը: Դրանք Այսրկովկասի քաղաքներում իրագործվեցին բավականին ուշ՝ 1870-
ական թթ. վերջերին: Այդ կապակցությամբ ընդունված կայսերական կանոնադրությունը
Երևանում կիրառելու համար նահանգապետի հրամանով ստեղծվում է 12 հոգուց
բաղկացած հանձնաժողով: 1879 թ. սեպտեմբերին տեղի են ունենում քաղաքային դումայի
առաջին ընտրությունները: Հոկտեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում բացվում է
Երևանի նորընտիր քաղաքային դուման: Այս բարեփոխումներով քաղաքային
ինքնավարությանն է հանձնվում քաղաքի կառավարումը: Քաղաքին թույլատրվում էր
ունենալ զինանշան և կնիք:

Կանոնադրությամբ սահմանված էին քաղաքային ինքնավարական կամ հասարակական


հետևյալ մարմինները՝ քաղաքային ընտրական ժողովները, քաղաքային դուման և
քաղաքային վարչությունը: Քաղաքային ընտրական ժողովները գումարվում էին միայն
քաղաքային դումա (խորհուրդ) ընտրելու համար՝ 4 տարին մեկ անգամ: Ըստ
հաստատված կանոնադրության՝ ընտրական իրավունքի հիմքում դրված էր ունեցվածքի
ցենզը. ընտրություններն անցկացվում էին՝ ըստ ունեցվածքի գոյություն ունեցող երեք
կարգերով: Պարտադիր պայման էր, որ դումայի անդամների, այն է՝ ձայնավորների
թեկնածուները լինեին ռուսահպատակ, լրացած լիներ նրանց 25 տարին և տվյալ

44
քաղաքում ունենային սեփական անշարժ գույք, որի դիմաց քաղաքային բյուջե վճարվեին
սահմանված հարկերը:

Ընտրական իրավունք ունեցող կանայք ընտրություններին չէին կարող անմիջականորեն


մասնակցել։ Նրանք իրենց ընտրական ձայնի իրավունքը լիազորագրով հանձնում էին
իրենց հարազատներից որևէ մեկին: Գոյություն ունեցող ընտրական ցենզի պատճառով
Երևանում ընտրական ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մինչև 1917
թ. տատանվել է մեկ ու կես հազարի սահմաններում: Քաղաքային
դուման ինքնավարական օրգանների մեջ կարգադիր մարմինն էր: Այն ընտրվում էր 4
տարին մեկ`վերոհիշյալ ընտրական ժողովների կողմից: Ընտրական ժողովները
նախագահում էր քաղաքագլուխը, քվեարկությունը կատարվում էր գնդիկների միջոցով,
ընտրված էին համարվում այն թեկնածուները, որոնք ստանում էին ընտրողների թվի
կեսից ոչ պակաս ձայներ: Դումայի անդամներին՝ «ձայնավորներին» չէր արգելվում
զբաղվել նաև այլ վճարովի աշխատանքով:

1870 թ. կանոնադրությամբ Երևանի դումայի ձայնավորների թիվը տատանվում էր 50-67-


ի միջև: Դումայի նիստերը նախագահում էր քաղաքագլուխը։ Նա միաժամանակ
համարվում էր քաղաքային վարչության նախագահ: Քաղաքային վարչությունը
ինքնավարության գործադիր մարմինն էր։ Այն բաղկացած էր քաղաքագլխից և երկու
անդամներից: Քաղաքային վարչության անդամների թիվը սահմանում էր քաղաքային
դուման: Վարչության անդամները ընտրվում էին դումայի կողմից չորս տարին մեկ
անգամ: Քաղաքագլուխ, վարչության անդամներ ընտրելիս, բացի ունեցվածքից, մեծ տեղ
էր տրվում նաև գրագիտության աստիճանին: Քաղաքագլուխը հաստատվում էր ներքին
գործերի նախարարության կողմից: Վարչության հիմնական պարտականությունը
քաղաքային տնտեսության և ներքին կյանքի կառավարումն էր:

Քաղաքագլխի հիմնական պարտականությունն էր հսկել վարչության և նրա ենթակա


հիմնարկությունների և պաշտոնյաների գործունեությունը, նախագահել վարչության և
դումայի նիստերը, նախապատրաստել լուծում պահանջող հարցեր և այլն: Վարչությունն
ուներ իր գրասենյակը: Նրա 2 անդամներից մեկը, որը համարվում էր քաղաքագլխի

45
տեղակալ և վերջինիս բացակայության ժամանակ փոխարինում էր նրան, վարում էր
վարչության գրասենյակային ներքին գործերը, իսկ վարչության մյուս անդամը
ղեկավարում էր արտագրասենյակային գործերը, քաղաքի տնտեսության բոլոր ճյուղերը:
Վարչությունում հարցերը լուծվում էր նիստով, ձայների մեծամասնության
սկզբունքով։ Քաղաքագլուխը, ձայնավորները, վարչության անդամները,
ինքնավարության մյուս պաշտոնյաները հավատարմությամբ և անկեղծությամբ
ծառայելու երդում էին տալիս։

Քաղաքագլուխը և քաղաքային վարչության անդամները կրում էին հատուկ շղթայով


կրծքանշաններ, իսկ քաղաքագլխին դրանից բացի տրամադրվում էր
հատուկ համազգեստ: Քաղաքային ինքնավարության մարմինների վրա
անմիջականորեն հսկողություն էր իրականացնում նահանգապետը և այդ նպատակով
ստեղծված քաղաքային գործերի նահանգական ատյանը: 1892 թ. ընդունված նոր
կանոնադրությամբ զգալիորեն կրճատվեցին քաղաքային ինքնավարության
սահմանները, ունեցվածքի ցենզը մեծացվեց, ընտրական իրավունքը հասցվեց
նվազագույնի: Որպես կանոն, Երևանի նահանգապետներ նշանակվում էին այլազգիներ,
իսկ քաղաքապետեր ընտրվում էին ազգությամբ հայեր, որոնցից շատերը ժամանակի
հայտնի ազնվականական տների ներկայացուցիչներ էին: 1879 թվականից մինչև 1918 թ.,
Երևանն ունեցել է տասը քաղաքապետեր, որոնցից Հովհաննես Մելիք-Աղամալյանն այն
գլխավորել է երկու անգամ:

1879 թ. քաղաքային ինքնավարության ստեղծումից հետո Երևանի առաջին քաղաքապետ


դարձավ Հովհաննես Ղորղանյանը, որը սերում էր թիֆլիսահայ տոհմիկ ազնվական
ընտանիքից: Նա Երևանը կառավարեց մոտ հինգ տարի՝ մինչև 1884 թ.: Վերջինիս 1884-
1893 թթ. հաջորդեց արդեն տեղի ազնվականական ընտանիքներից մեկը ներկայացնող
Բարսեղ (Վասիլ) Գեղամյանցը: Այնուհետև կարճ ժամանակով՝ 1894-1895-ին
քաղաքագլուխ է դառնում քաղաքի հայտնի բժիշկներից Լևոն Տիգրանյանը: 1895-1896 թթ.
այդ պաշտոնն անցնում է Արամ Բունիաթյանին, իսկ 1896-1898 թթ.՝ Վահան Տեր-
Սարգսյանին: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Երևանում որպես

46
քաղաքապետներ արդյունավետ գործունեություն են ծավալում տոհմիկ ազնվականներ
Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրները։

1898-1904 թթ. պաշտոնավարած Իսահակին փոխարինում է կրտսեր եղբայրը՝


Հովհաննեսը։ Վերջինս առաջին անգամ քաղաքը ղեկավարում է 1904-1910 թթ.։ 1911-1912
թթ. կարճ ժամանակով Երևանի քաղաքապետի պաշտոնն անցնում է Հովսեփ
Տիգրանյանին։ 1912-1914-ին կրկին քաղաքի ղեկավարությունը ստանձնում է Հովհաննես
Մելիք-Աղամալյանը: Հաջորդ քաղաքապետը՝ 1915-1917 թթ. Սմբատ Խաչատուրյանցն էր:
1917 թ. քաղաքապետ ընտրված Թադևոս Թոշյանը այդ պաշտոնում մնաց մինչև 1918 թ.:
Սկզբնական շրջանում Երևանի քաղաքապետարանը չուներ իր հիմնական շենքը։ Ուստի
քաղաքային ինքնակառավարման առանձին գերատեսչությունները գործում էին
վարձակալական հիմունքներով քաղաքի տարբեր մասնավոր տներում:

Եվ ահա, 1906 թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով քաղաքապետարանի


համար կառուցվում է հատուկ շենք, որը հնարավորություն է տալիս միավորել
քաղաքային ինքնակառավարման բոլոր կառույցները մեկ ընդհանուր տանիքի ներքո:
Այս շենքում տեղակայվում են ինչպես քաղաքային վարչությունը, այնպես էլ քաղաքային
դուման: Սև տուֆից երկհարկանի այդ գեղեցիկ շենքը գտնվում էր Սաբորնայա
հրապարակաում, Բազարնայա փողոցի (ներկայիս Մ. Խորենացու և Իտալական
փողոցների հատման անկյունում) վրա՝ Ստեփան Շահումյանի ներկայիս արձանի
դիմաց՝ «Կոնգրես» հյուրանոցի և Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի
տեղում:

գ. Քաղաքի ընդհանուր նկարագիրը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին


Արևելյան Հայաստանի Ռուսական կայսրությանը միացվելուց հետո Երևանը, դառնալով
տարբեր վարչական միավորների կենտրոն, աստիճանաբար սկսեց զարգացում
ապրել: Սկզբնական շրջանում քաղաքի զարգացումը բավականին դանդաղ էր ընթանում
և անգամ տասնամյակներ անց նրա ընդհանուր տեսքի մեջ ակնառու փոփոխություններ
տեղի չէին ունենում, իսկ նոր շինությունների և փողոցների կառուցապատումն ընթանում
էր դանդաղ: Պատահական չէ, որ 1840-ական թթ. սկզբներին Հայաստան այցելած բարոն

47
Ավգուստ Ֆոն-Հաքստհաուզենին Երևանը ներկայացավ որպես «տիպիկ ասիական
քաղաք»: Ի. Շոպենի տեղեկությունների համաձայն 1830-ական թթ. սկզբներին Երևանի
տարածքը կազմել է մոտ 28 վերստ: Շուտով հարակից գյուղերի միացման և նոր
թաղամասերի ձևավորման հաշվին քաղաքի շրջագիծն ընդլայնվեց։

1837 թ. Երևանի մեջ ընդգրկվեց սահմանակից Նորք գյուղը: Վարչականորեն դառնալով


Երևանի մաս՝ Նորքը շարունակում էր կտրված մնալ բուն քաղաքից։ Պարսկահայքից
եկած հայերը, բնակեցնելով ավելի քան երեք տասնյակ տարի կիսավեր վիճակում
գտնվող նախկին խանական այգիների տարածքը, փաստորեն վերահիմնադրեցին
Երևանի Նոր թաղը: 19-րդ դարի առաջին երեսնամյակին Երևանն ուներ 6 թաղ :
Առաջինը Շահարն էր (նաև՝ Շհար), որ տրամաբանորեն նույն քաղաք բառի օտար
թարգմանությունն է՝ շեհիր։ Ուստի տրամաբանական է այն պարզապես կոչել Քաղաք,
Բուն քաղաք կամ Հին քաղաք ։ Այս թաղն ամենաբարեկարգն էր, հարուստ պարտեզներով
և կազմում էր քաղաքի կորիզը։ Այն զբաղեցնում էր ընդարձակ տարածք Հրազդան գետի
և նրա ձախակողմյան Գետառ (Կըրխբուլաղ, իմա՝ Քառասնաղբյուր) վտակի միջև։

Մյուս թաղեն էին՝ Նոր թաղն էր, որ նախկինում կոչվում էր Խանլբաղ (խանի այգիներ),
Կոնդը, Ձորագյուղը (նաև՝ Ձորագեղ, Դարաքենդ), Նորք, Քարհանքը (Դեմիրբուլաղ կամ
Դամիրբուլաղ): Ռուսական տիրապետության հաստատումից հետո Երևանում
ձևավորվում է Մոլոկանների թաղը, որը հիմնականում բնակեցված էր Ռուսաստանից
աքսորված համանուն կրոնական ուղղության հետևորդներով: Այն գտնվել է բերդի ու
Դամիրբուլաղի միջև՝ ներկայիս Գրիգոր Լուսավորիչի փողոցի հատվածում: Քաղաքի
կենտրոնական մասը զբաղեցնող Ղանթարի՝ Մեծ շուկայի։ Այստեղ էին տեղակայված
թրծած կավից և կրից կառուցված, կամարակապ առևտրական խանութներն ու
կրպակները, առևտրականների պահեստներն ու ձիերի գոմերը, ինչպես նաև Գյուրջի
քարավանատունը:

Շոպենի տեղեկությունների համաձայն 1830-ական թթ. սկզբներին Երևանն ունեցել է յոթ


քարավանատուն։ Դրանցից ամենագեղեցիկն ու եկամտաբերը եղել է Գյուրջի կամ

48
վրացական քարավանատունը։ Այս քարավանատները, որ սարդարի սեփականությունն
էին, ռուսական իշխանությունները պետականացրին և սկսեցին վարձով տրամադրել
գործարար մարդկանց։ 20-րդ դարի սկզբներին Երևանի իջևանատների թիվն անցնում է
քսանը: Քաղաքում հիմնվում են նաև տվյալ ժամանակի համար հարմարավետ
համարվող հյուրանոցներ, որոնց թիվը 20-րդ դարի սկզբին հասնում էր 11-ի: Հայտնի էին
«Լոնդոն», «Գրանտ հոթել», «Օրիենտ», «Լիոն», «Ֆրանսիա», «Մարսել», «Վիեննա»,
«Կովկաս», «Կարսա-չայ», «Երկաթուղային», «Ծաղկեփունջ» հյուրանոցները և այլն:
Ամենանշանավորը «Օրիենտ» հյուրանոցն էր, որը պատկանում էր Գևորգ
Խաչատրյանին:

«Օրիենտ» հյուրանոցում գործել է նաև բարձրակարգ ռեստորան, որն ունեցել է իր


նվագախումբը: Երևանում կային նաև մոտ երկու տասնյակի չափ կամուրջներ, որոնց մեծ
մասը փոքր և աննշան կառույցներ էին: Դրանցից մի քանիսն էլ քարե հիմնական
շինություններ էին: Ի. Շոպենի վկայությամբ Երևանում 1830-ական թթ. գոյություն ունեին
գործող քարե հինգ կամուրջներ, որոնցից մեկը Հրազդան գետի վրա էր, իսկ չորսը՝
Գետառի: Ամենից մեծ և նշանավոր կամուրջը բերդի հյուսիսարևմտյան մասում գտնվող
Կարմիր կամուրջն էր, որն իր անվանումը ստացել էր կարմիր գույնի քարից
պատրաստված լինելու պատճառով:

1679 թ. ավերիչ երկրաշարժից հետո վերակառուցվելով՝ այն երկար ժամանակ մնում էր


Հրազդանի ափերը միմյանց կապող միակ կամուրջը։ Կարմիր կամուրջը, որ կանգուն է
նաև ներկայումս, ունի չորս կամար, որոնցից երկուսով հոսում է Հրազդան գետը, իսկ
մյուս երկուսով՝ Հրազդանից հանված առուները: Կարմիր կամուրջը հայտնի է եղել նաև
Խոջա-Փլավի կամուրջ անունով: Վերջինս եղել է քանաքեռցի մեծահարուստ, որի
միջոցներով վերանաորոգվել է կամուրջը, որից հետո այն կոչվել է նաև իր անունով:

դ. Երևանի կառուցապատումը ըստ 1856 թ. հատակագծի


1856 թ. հաստատվում է Երևանի գլխավոր հատակագծի նախագիծը: Թեպետ այս
նախագիծը հետագա տարիներին անընդհատ ենթարկվում է փոփոխությունների,

49
հաստատավում են նաև նորերը, այդուհանդերձ, այն հետագայում ևս շարունակում է
մնալ քաղաքի կառուցապատման հիմքում։ 1856 թ. հատակագծի համաձայն ձևավորվում
են նոր հրապարակներ ու փողոցներ: Աշխատանք է տարվում Երևանի կենտրոնի
ծուռումուռ և անկանոն անցուղիներն աստիճանաբար բարեկարգ փողոցների վերածելու
ուղղությամբ: Նոր հատակագծով կառուցված առաջին փողոցներից մեկը նախկին
նահանգապետ Աստաֆևի անունից ստանում է Աստաֆևյան կամ Աստաֆյան
անվանումը (այժմ՝ Աբովյան փողոց):

1860-ական թթ. և հետագա տասնամյակներում կառուցապատման աշխատանքներ են


կատարվում նաև Նահանգական (խորհրդային շրջանում կոչվում էր Ալավերդյան, այժմ՝
Հանրապետության), Բեհբութովի (Սվերդլով, ապա՝ Փավստոս Բուզանդի),
Նազարովսկայա (այժմ՝ Ամիրյան), Թարխանովի (Պուշկինի), Ցարսկայա (Սպանդարյան,
Արամի), Տեր-Ղուկասովի (Նալբանդյան), Բազարնայա (Մովսես Խորենացու),
Մալյարնայա (Տերյան) և կենտրոնական այլ փողոցներում: Դրանց անվանակոչումները
ևս հիմնականում տեղի են ունենում 1860-1880-ական թվականներին: Երևանի կենտրոնի
փողոցների կառուցապատումը նոր թափով շարունակվում է 19-րդ դարի վերջերին և 20-
րդ դարի սկզբներին: Արդեն 20-րդ դարի սկզբին Երևանն ուներ 44 փողոց, որոնց մի մասը
դեռ անվանակոչված չէր:

Երևանում կար երկու զբոսայգի: 1850-1860-ական թթ. ձևավորված Նոր հրապարակի մոտ
դրանց ավելացավ ևս մեկը: 1850-ական թթ. Դամիրբուլաղ թաղամասում տեղի
աղբյուրներից և բաղնիքներից բաց թողնված ջրերից գոյացած մի հսկայական ճահիճի
տեղում կառուցվում է Անգլիական այգին (խորհրդային շրջանի 26 Կոմիսարների անվան
այգին): 1856 թ. պլանի համաձայն 19-րդ դարի վերջերին աստիճանաբար ձևավորվում է
նաև Երևանի մյուս քաղաքային զբոսայգին՝ Կոլյուբակինյան պուրակը («Колюбякинский
сквер»), որն անավանակոչված էր Երևանի նահանգապետներից գեներալ-լեյտենանտ
Կոլյուբակինի անունով: Այգին գտնվում էր ներկայիս Շահումյանի անվան պուրակի և
Հանրապետության հրապարակի մինջև ընկած տարածքում:

ե. Քաղաքային կյանքի վերելքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին

50
20-րդ դարի սկզբին տեխնիկ Բ. Մեհրաբյանի կողմից կազմվում է Երևանի նոր
հատակագիծը, որի վրա հեղինակն աշխատել էր ավելի քան տասը տարի: Մեծադիր
չափերով կազմված այդ հատակագծում (երկարությունը՝ 3մ 20 սմ, լայնությունը՝ 1մ 60 սմ),
մանրամասնորեն ներկայացված էր Երևանի ողջ տարածքը 1906-1911 թթ. դրությամբ՝
սկսած, ժողովրդի խոսքով՝ «Պլանի գլխից», իր փողոցներով, շինություններով, այգիներով,
կամուրջներով, առուներով և այլն: Ռուսական տիրապետության հաստատումից հետո
դեռ բավական ժամանակ պահպանվեցին պարսկական շրջանում կառուցված
բաղնիքները՝ «համամները»: 1860-80-ական թթ. Երևանում գործում էին հինգ-վեց
բաղնիքներ: 19-րդ դարի վերջից պարսկական համամներին գալիս են փոխարինելու նոր
տիպի հասարակական բաղնիքները, որոնք անհամեմատ բարեկարգ վիճակում էին։
Դրանցից ամենհայտնին 1914 թ. բացված և ինժեներ Կոնստանտին Հովհաննիսյանին
պատկանող «Եվրոպական» բաղնիքն էր:

Բաղնիք հաճախելը երևանցիների կյանքում կարևոր տեղ է զբաղեցրել։ Այն հաճախ


վերածվել է հատուկ արարողակարգի: Քաղաքի բաղնիքները հասարակական կարևոր
վայրերից էին։ Այնտեղ մարդիկ նաև ծանոթանոմ էին նորություններին, քննարկում
զանազան հարցեր, անգամ հարսնացու ընտրում ու լուծում ամուսնության հարցեր և այլն։
Պատահական չէ, որ Մեհրաբյանի նախագծով քաղաքն ունենալու էր նաև Բաղնիքի
փողոց (գտնվում էր ներկայիս Գրիգոր Լուսավորիչի փողոցի սկզբնամասում): 1880-ական
թթ. վերջերից նախկին արհեստանոցների կողքին Երևանում ի հայտ են գալիս առաջին
մեքենայացված ձեռնարկություններն ու գործարանները: Առևտրի և արդյունաբերության
զարգացմանը մեծապես նպաստում է երկաթուղու անցկացումը: 1899 թ. ավարտվում է
Թիֆլիս-Կարս երկաթգծի կառուցումը, իսկ 1902 թ. շահագործման է հանձնվում
Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղին, որը հետագայում շարունակվում է մինչև Ջուլֆա:

51
Երևանում երթևեկությունը հիմնականում իրականացվում էր անհարմարավետ
հանրակառքերի, ֆուրգունների և սայլերի միջոցով: 1906 թ. սեպտեմբերին շահագործման
է հանձնվում ձիաքարշի Ղանթարից Աստաֆյան փողոցով անցնող գիծը, իսկ
դեկտեմբերին գործարկվում է նաև երկաթուղային կայարանը քաղաքին միացնող
հատվածը: 1913 թ. Երևանում հայտնվում է առաջին ավտոմեքենան: Կարևոր խնդիրներից
էր նաև քաղաքի մաքրության և աղբահանության հարցը: Երևանի քաղաքային
վարչությունը մաքրության ապահովման, ինչպես նաև առողջապահական խնդիրներին
լուծում տալու նպատակով հիմնում է առողջապահական մշտական հանձնաժողով
քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանի նախագահությամբ, որն իր գործունեությունը
սկսում է 1881 թ. հունվարից:

Քաղաքի մաքրության և սանիտարական վիճակի ապահովման համար խիստ կարևոր էր


կոյուղու առկայությունը: Չնայած բազմաթիվ քննարկումներին ու առանձին ջանքերին
Երևանում, մինչ խորհրդային կարգերի հաստատումը, այդպես էլ կոյուղի չի
անցկացվում: 1880-ական թթ. սկսած առաջին լուրջ քայլերն են կատարվում Երևանում
արդյունաբերության զարգացման ուղղությամբ, որը կարևոր ազդեցություն է ունենում
քաղաքի զարգացման, ինչպես նաև ընդհանուր պատկերի փոփոխման վրա: Հին
առևտրականների կողքին առաջանում են նոր ու հարուստ առևտրական տներ՝
Աֆրիկյանները, Գյոզալյանները, Ամիրյանները, Հարությունյանները,
Խուդաբաշյանները, Ջանփոլադյանները, Գյուլամիրյանները և ուրիշներ: Առևտրական
այս ընտանիքներն աստիճանաբար իրենց կապիտալի որոշ մասը ներդնում են նոր
զարգացող արդյունաբերության մեջ:

Մինչև 19-րդ դարի կեսերը Երևանում գոյություն չուներ կապիտալիզմի


ժամանակաշրջանին բնորոշ արտադրական ծավալներ և տեխնալոգիաներ ունեցող որևէ
գործարան։ Այդ շրջանում Երևանում հիշատակվում է ապակու գործարան բացելու
փորձի մասին, որը հետագայում հաջողություն չի ունենում: Արևելյան Հայաստանը
Ռուսաստանին միացվելուց 50-60 տարի անց Երևանում սկսեցին ի հայտ գալ առաջին
կատարելագործված գործարանները: Առաջին նման գործարանը Ներսես
Թայիրյանի կողմից 1887 թ. հիմնված գինու, կոնյակի և օղու գործարանն էր: 1899 թ. այն

52
գնվում է ռուս խոշոր առևտրական և արդյունաբերող Շուստովին պատկանող «Շուստով
և որդիներ» ընկերության կողմից: 1893 թ. Երևանում Կարապետ Աֆրիկյանի և Գևորգ
Գյոզալյանի կողմից հիմնվում են կոնյակ, գինի և օղի արտադրող երկու այլ
գործարաններ։

Դրանց 1894 թ. ավելանում են Դավիթ Սարաջյանի (Սարաջևի), 20-րդ դարի սկզբին՝


Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարաններըը: Սրանով Երևանում կոնյակի
գործարնների թիվն հասնում է հինգի: Ամբողջ նահանգում և նրա կենտորնում
արտադրվող կոնյակի մոտ 50 տոկոսն արտադրվում էր Շուստովի գործարանում: 1880-
ականների Երևանում գործել է գարեջրի երեք ձեռնարկություն, որոնցից ամենահայտնին
Ավետյանին պատկանող գործարանն էր: 1892 թ. Խաչիկ Գիլանյանցը հիմնում է զանազան
մրգաջրեր և օշարակ արտադրող գործարան, որն արտադրում էր նաև հանքային բուժիչ
ջրեր: Այդպիսի մի գործարան էլ 20-րդ դարի սկզբներին հիմնում է Սարգիս Տեր-
Մարտիրոսյանը: 1911 թ. հիմնադրվում է նաև պահածոների գործարան: 1880-ական թթ.
սկզբներին Երևանում գործում էր նաև Գևորգյան եղբայրների ծխախոտի ֆաբրիկան:

Երևանյան ձեռնարկություններից հայտնի էր Տեր-Ավետիքյանցին պատկանող


թուջակաղապարման-մեխանիկական գործարանը: Քաղաքում կային նաև տարատեսակ
այլ արտադրամասեր և գործարաններ, որոնց թիվը գնալով աճում էր: 1913 թ. մայիսի 12-
ին Երևանում գործարկվեց քաղաքային ներքին հեռախոսային ցանցը: Երևանի բերդի
գրավումից հետո այնտեղ հիմնվում է առաջին հիվանդանոցը՝ զինվորական հոսպիտալը:
1888 թ. քաղաքային իշխանությունների ջանքերով Բեհբութովի փողոցի վրա, մի
մասնավոր տան մեջ սկսում է գործել քաղաքի առաջին քաղաքացիական բուժարանը՝
ընդամենը 3 աշխատողներով (բժիշկ, բուժակ և մանկաբարձուհի):

1893 թ. փետրվարին նույն բուժարանին կից բացվում է 12 մահճակալանոց հիվանդանոց:


Այսպես հիմնադրվում է Երևանի առաջին ստացիոնար բժշկական
հաստատությունը: 1914 թ. Աստաֆյան փողոցի վրա տեղի է ունենում քաղաքային
հիվանդանոցի շենքի պաշտոնական հիմնարկեքը, որի կառուցումն ավարտվում է 1918թ.:
20-րդ դարի սկզբին Երևանում գործում էին նաև ակնաբուժարան և հոգեբուժարան։

53
Քաղաքային բանտը ևս ուներ իր հիվանդանոցը։Կային նաև մասնավոր
հիվանդանոցներ: 20-րդ դարի սկզբին Երևանում գործում էր չորս դեղատուն։ Դրանցից
առաջինը՝ զինվորական դեղատունը բացվել էր դեռ 1830 թ.։ Մյուս երեքը քաղաքացիական
դեղատներ էին:

զ. Երևանցիների գյուղատնտեսական գործունեությունը


Երևանցիները քաղաքային կյանքին զուգընթաց ակտիվորեն զբաղվում էին նաև
այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ: Հայտնի ճանապարհորդ Հ. Լինչն այցելելով
Երևան՝ այն նկարագրում է որպես «…կանաչի մեջ թաղված քաղաք», «…այգիների
քաղաք»: Քաղաքը հարուստ էր ինչպես խաղողի, այնպես էլ զանազան այլ մրգատու
այգիներով: Երևանում մշավում էր ավելի քան մեկ տասնյակ տեսակի խախող, որոնցից
ստանում էին «պատվական» գինի: Հատկապես հայտնի էին Շահարի, Նորքի, Դալմայի
այգիները: Երևանյան բազմաթիվ մրգերից հայտնի էին դեղձն ու խնձորը: Աղբյուրները
հիշատակում են այստեղ աճեցրած դեղձի մոտ 50 տեսակի մասին: Երևանցիները զբաղվել
են նաև բանջարաբուծությամբ: Նրանց աճեցրած սեխի 10 տեսակներից հայտնի էր
հատկապես «Դութմայ» անունով սեխը։ Տարածված էր նաև ձմերուկի մշակությունը:

Արքեպիսկոպոս Սմբատյանցը, խոսելով Երևանի բերք ու բարիքի և դրանից ստացած


եկամուտների մասին, մեջբերում է ժողովրդական առածը. «Երևանի Զանգուն բերում էր
տարեկան մի փութ ոսկի, իսկ Էջմիածնաի գետը (Քարսաղը) բերում էր մի փութ արծաթ»:
Պատահական չէ, որ պարսիկները, նկատի ունենալով Երևանի տեղանքը, տված բերքն ու
բարիքը, այն անվանում էին «Երջանիկ փոս»: Դեռ հնագույն ժամանակներից Երևանը
պատված էր ոռոգման խիտ ցանցով: Քաղաքի փողոցներում հոսում էին մեծ ու փոքր
առուներ: Բնակիչներն իրենց ջուրը հիմնականում ստանում էին Հրազդան գետից և
Գեղամա լեռների արևմտյան լանջերից սկիզբ առնող ու իր բարձրորակ ջրերով հայտնի

54
Քառասնաղբյուր (Գետառ) գետակից: Հրազդան գետի ջուրը քաղաք էր հասնում չորս
խոշոր առուների՝ Աբուհայեթի, Մամռիի, Դալմայի և Նորագյուղի առվի միջոցով:

Երևանի ոռոգումն ապահովող առուների մեծ մասը կառուցվել են դեռևս Վանի


թագավորության ժամանակաշրջանում՝ հետագայում բազմիցս ենթարկվելով զանազան
վերանորոգումների և վերակառուցումների: Մեծ առու ուներ նաև Նորք թաղամասը: 1857
թ. քաղաքի միջոցներով Գետառից ջուրը խողովակներով տեղափոխվում է նաև քաղաքի
կենտրոնական մասեր, հատկապես նպատակ ունենալով խմելու ջուր մատակարարել
Դամիրբուլաղ թաղամասին: Երևանցիները խմելու նպատակով օգտագործում էին նաև
«Սեոգյուտլուղ» կոչվող վայրի աղբյուրների ջուրը, որը բխում էր Անգլիական այգու
հարավային մասում: Այս աղբյուրը երևանցիները կոչում էին նաև «Սև ջուր»՝ ջրի պղտոր
գույնի պատճառով: Երանցիները խմելու նպատակով օգտագործում էին նաև քաղաքի
տարբեր մասերում փորված ջրհորների ջուը:

Երևանում մշտապես օրախնդիր է եղել ոռոգման ջրի համակարգված օգտագործման և


բնակիչներին պատշաճ ջրամատակարարման ապահովման հարցը: Այն հաճախ
բնակիչների շրջանում վեճերի պատճառ է դարձել։ Ոռոգման ջրի համար հաճախ
կռիվներ են եղել ոչ միայն Երևանի առանձին թաղերի, այլև Դալմայի այգետերերի ու
Զանգի-Բասարի դաշտերը մշակողների միջև: Երևանին խմելու որակյալ ջուր
մատակարարելու հարցը 1870-ական թթ. դառնում է քաղաքային դումայի
քննարկումների առարկա։ Լինում են առաջարկություններ Հրազդանից, Քանաքեռի մոտ
գտնվող Ծարավ-աղբյուրից, Նորքից, Թեջրաբակ գյուղից, Գետառի ակունքներից խմելու
ջուր քաղաք հասցնելու վերաբերյալ:

Խմելու ջրի խնդրի լուծումը քաղաքային իշխանությունները վերջապես վստահում են


1910 թ. Կ. Աֆրիկյանի և Ա. Թամամշայանի նախաձեռնությամբ՝ հենց քաղաքի ջրմուղը
կառուցելու նպատակով ստեղծված «Երևանի ջրմուղի ընկերություն» բաժնետիրական
ընկերությանը ։ Նրանցից հատկապես կարևոր դերակատարում է ունենում ինժեներ
Վասիլի Միրզոյանը, որը փաստորեն ղեկավարում է ջրմուղի կառուցման ողջ
աշխատանքները: Մի քանի ամիս տևած անդուլ աշխատանքների շնորհիվ 1911 թ.

55
դեկտեմբերի 23-ին հաջողվում է Քառասնաղբյուրի ջուրն ակունքից խողովակներով
հասցնել Երևան: 1912 թ. հունվարի կեսերին տեղի է ունենում ջրմուղի պաշտոնական
բացման արարողությունը, որից հետո մինչ այդ երևանցիներին անվճար բաժանվող ջուրը
սկսվում է վաճառվել:

է. Հասարակական ու մշակութային կյանքը


Ռուսական կայսրության կազմում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին
հասարակական ու մշակութային կյանքի զարգացման համար: Երևանի հասարակական
կյանքում նշանակալից իրադարձություն էր 20-րդ դարի սկզբներին քաղաքային
ակումբների բացումը: Դրանցից առաջինը քաղաքային ակումբն էր, որը վարձակալական
հիմունքներով տեղակայվեց Ա. Բունյաթյանի տանը: Քիչ ուշ բացվում է նաև
Աստիճանավորների (չինովնիկների ակումբը), որը սկզբում տեղակայված լինելով
Բունյաթյանի տանը, հետագայում տեղափոխվում է Աֆրիկյանի տուն: Քաղաքային
ակումբում հաճախ հանդես էին գալիս Երևանի թատերական խմբերը, կազմակերպվում
էին հասարակական և ժամանցային այլ միջոցառումներ, մշակութային երեկոներ,
դիմակահանդեսներ, համերգներ, խաղեր, ամանորյա մանկական տոնածառեր և այլն։

1880-ական թթ. հայտնվում են պարբերական մամուլի առաջին նմուշները: Երևանում


տպված առաջին թերթը «Պսակն» էր, որի առաջին համարը լույս է տեսնում 1880 թ. մարտի
15-ին: Իշխանությունները թերթի հրատարակիչ ու խմբագիր Վասակ Պապաջանյանին
մեղադրեցին հակացարական տրամադրություններ սերմանելու համար և 1884 թ.
ապրիլին արգելեցին թերթի հրատարակությունը: 1881-1884թթ․ հուլիսից սկսվում է
քաղաքի առաջին ամսագրի՝ «Առողջապահական թերթի», տպագրությունը։ Նրա
խմբագիրը քաղաքի ակտիվ հասարակական գործիչ, բժիշկ Լևոն Տիգրանյանն էր, որը
հետագայում՝ 1894-1895 թթ. զբաղեցրեց Երևանի քաղաքագլխի
պաշտոնը: Նախախորհրդային շրջանում Երևանի պարբերական մամուլի պատմության
մեջ ամենաաերկար կյանք ունեցած հրատարակությունը «Երևանի
հայտարարություններ» թերթիկն էր, որի խմբագիրը Էմին Տեր-Գրիգորյանն էր:

56
1909 թ. «Эриванские объявления» վերնագրով պարբերականը, որ արդեն երկլեզու էր՝
հայերեն և ռուսերեն, փոխարինելու եկավ «Երևանի հայտարարություններ» թերթիկին։
Այս թերթիկը տպագրվել է մինչև 1917 թ.: 20-րդ դարի սկզբներին Երևանում տպագրված
մյուս թերթերը երկար կյանք չեն ունենում։ Դրանցից էին «Հրազդանը», «Նոր ձայնը»
«Факты»-ին, «Խոսքը», «Կռանը», «Նոր մամուլ», «Աշխատանքը» և այլն։ 1874թ. Զաքարիա
Գևորգյանի կողմից Երևանում բացվում է առաջին տպարանը: Հետագա
տասնամյակներում տպարանների թիվն ավելանում է։ 1880-1890-ական թթ. Երևանում
հայտնվում են նաև առաջին գրախանութները, որոնց թիվը հասնում է երեքի: Դրանց մեջ
ամենանշանավորը Ներսես Սիմոնյանի «Մանուկների բարեկամ» գրախանութն էր,
որտեղ գրքերի հետ միասին վաճառվում էին նաև գրենական պիտույքներ:

Երևանի թատրոնի պատմության մեջ նշանակալի իրադարձություն էր 1827 թ. բերդում


ռուսական զորքի սպաների կողմից Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսի
բեմադրությունը, որը տեղի ունեցավ սարդարի հայելապատ դահլիճում: Հայտնի է, որ սա
«Խելքից պատուհաս»-ի առաջին բեմադրությունն էր, ինչպես նաև Երևանում բեմադրված
առաջին իսկական թատերական ներկայացումն ընդհանրապես: Քաղաքը երկար
ժամանակ չուներ իր մշտական հիմունքներով գործող թատրոնը կամ թատերական
խումբը: Քաղաքում հյուրախաղերով հաճախ հանդես էին գալիս տարբեր սիրողական
խմբեր, լարախաղացներ: 1850 թ. ամռանը Երևանում հյուրախաղերով հանդես է գալիս Կ.
Պոլսի «Արամյան ընկերություն» կոչվող թատերախումբը: 1866 թ. Թեմական դպրոցի
ուսուցիչների ջանքերով Երևանում կազմակերպվում է առաջին ինքնագործ սիրողական
թատերախումբը։

Սիրողական թատրոն էր գործում նաև Գայանյան օրիորդաց ուսումնարանին կից։


Շուտով Երևանում հայտնի դարձավ նաև Ջանփոլադյանի թատրոնը (տեղակայված էր
նախկին Սպայի տանը): Ջանփոլադյանի թատրոնում հիմնականում հյուրախաղերով
հանդես էին գալիս կայսրության զանազան հայաշատ քաղաքներում գործող
թատերախմբերը: Երևանը, սակայն, այդպես էլ քննարկվող ժամանակաշրջանում
չունեցավ իր մշտական գործող թատրոնն ու թատերական շենքը: 20-րդ դարի սկզբներին

57
Երևանում գործում էր երկու կինոթատրոն՝ Գևորգյանին պատկանող «Ապոլլո»-ն և
Ջանիբեկյանի «Գրանդ Իլլյուզիոն»-ը:

Երևանի մշակութային կյանքում կարևոր իրադարձություններից էին 1906 թ. Կոմիտասի


երգչախմբի համերգը և 1913 թ. փետրվարին «Անուշ» օպերայի երևանյան ներկայացումը
Ջանփոլադյանի թատրոնում: «Անուշի» բեմադրությունը պատրաստվել էր հեղինակի՝
Արմեն Տիգրանյանի կողմից։ Երևանում գործել են մի քանի լուսանկարիչներ, որոնք
լուսանկարել են ինչպես ժամանակի հայտնի մարդկանց, այնպես էլ հասարակ
երևանցիների: Քաղաքի հայտնի լուսանկարիչներից էին Տեր-Արիստակեսյան
եղբայրները, Լևոնը և ուրիշներ: Վերջիններիս կողմից հեղինակած շատ լուսանկարներ
պահպանվել են մինչև մեր ժամանակները:

Նախախորհրդային Երևանում տեղադրված հուշարձաններ չկային։ 1908 թ. Խ. Աբովյանի


ծննդյան 100-ամյակի առթիվ որոշվում է Երևանում տեղադրել մեծ լուսավորչի արձանը:
Սակայն վերահաս Առաջին համաշխարհային պատերազմը և առկա ֆինանսական որոշ
դժվարությունների պատճառով արձանը Երևան է տեղափոխվում միայն խորհրդային
կարգերի հաստատումից հետո և 1933թ․ տեղադրվում է Մոսկվա կինոթատրոնի դիմաց։
Արձանի հեղինակն է Անդրեաս Տեր-Մարուքյանի ։

ը. Հոգևոր-եկեղեցական կյանքը
Քննարկվող ժամանակաշրջանում Երևանի հայ բնակչության ճնշող մեծամասնությունը
եղել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու զավակներ: Մահմեդականները
հիմնականում դավանել են շիիզմ. հետևապես քաղաքի մզկիթները հիմնականում
հանդիսացել են շիական դավանանքին պատկանող հոգևոր կառույցներ: Ռուսական
տիրապետության հաստատումից հետո աստիճանաբար ավելացել է ռուսների թիվը,
որոնց մեծ մասը ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ էին: Երևանում բնակվել
են նաև ոչ մեծ թվով կաթոլիկներ, բողոքականներ, ինչպես նաև հրեաներ ու մոլոկաններ,
որոնց թիվը ըստ 1897 թ. մարդահամարի տվյալների չի գերազանցել երկու-երեք
հարյուրը: Երևանում փաստորեն կրոնական և դավանական բոլոր ուղղությունների

58
ներկայացուցիչներն ունեցել են իրենց հոգևոր-կրոնական նշանակություն կառույցները՝
եկեղեցիները, մզկիթները և այլն:

19-րդ դարի 30-ական թթ. Երևանում կար 7-8 եկեղեցի և մի քանի մատուռ։ Իսլամական
կրոնի պաշտամունքային վայրերի թիվը մեծ չէր: Հայկական եկեղեցինեի մեծ մասը
կառուցվել էր նախորդ ժամանակաշրջանում։ Սակայն նոր եկեղեցիներ կառուցվեցին
նաև ռուսական տիրապետության շրջանում: Շահար թաղամասում շարունակում էին
գործել հայտնի Սբ Աստվածածին կամ Կաթողիկե և Սբ Պողոս-Պետրոս
եկեղեցիները: 1828 թ. պարսկահայերի ներգաղթից հետո նշանավոր Սբ․ Զորավոր
Աստվածածին եկեղեցին հանձնվում է Երևանի Նոր թաղը հիմնած մարաղացի
գաղթականներին: Ռուսական տիրապետության շրջանում Երևանի Սուրբ Հովհաննես-
Մկրտչի եկեղեցին մնում էր քաղաքի ամենանշանավոր հոգևոր-եկեղեցական
կառույցներից մեկը։ Ձորագյուղի վանք-անապատը բացի կաթողիկոսական
նստավայրից 1837 թ. դառնում է նաև թեմական առաջնորդարան:

Անապատի տարածքում էին Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիները։
Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցին հիմնավորապես վերակառուցվում է
1835-1842 թթ. Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի կողմից: 1860 թ. եկեղեցուն կից
կառուցվում է առաջնորդարանի նոր շենքը։ Առաջնորդարանից քիչ հեռու գտնվում էր
Երևանի Թեմական դպրոցի շենքը: 19-րդ դարի 30-ական թթ. Երևանի կազմի մեջ մտած
Նորքում էր գտնվում Սբ.Սիմոն եկեղեցին: Այնտեղ էր նաև Սբ․ Աստվածածնի անունը
կրող եկեղեցին, որտեղ ուխտի էին գնում երևանցիները Սբ Զատկի երկրորդ կիրակի օրը:

Շահար թաղամասի հյուսիսային կողմում, ընդարձակ այգիների մեջ գտնվող Գեթսեմանի


կամ Սուրբ Թադևոս մատուռը, 19-րդ դարի սկզբին վերանորոգվելուց հետո հանձնվել էր
քաղաքի համքարություններին, որոնք այդտեղ էին կազմակերպում իրենց հովանավոր
սրբերին նվիրված տոնական հանդեսներն ու ավանդական մատաղը: Նորագյուղ
թաղամասում էր Սբ․ Սահակ մատուռը, իսկ Սբ․ Գևորգ անունով մի մատուռ էլ
տեղակայված էր Երևանի բերդի տարածքում: Վերջինս կառուցված էր Սբ Գևորգի
գերեզմանի վրա, որը համարվում էր ուխտատեղի Հայ առաքելական եկեղեցու

59
հետևորդների համար: Մարաղայից, Ուրիմիայից, Խոյից և այլ վայրերից եկած հայերի
բնակության վայրում՝ Նոր թաղ թաղամասի Նազարովսկայա փողոցի վրա, հատուկ
նպատակով հատկացված տարածքում 1869-1900 թթ. կառուցվում է Սբ․ Գրիգոր
Լուսավորիչ եկեղեցին:

19-րդ դարի կեսերին Երևանում հիշատակվում են 6 գերեզմանատներ, որոնցից երեքը


հայկական էին, երկուսը՝ մահմեդական և մեկը՝ ուղղափառներին պատկանող: Կոզեռնի
գերեզմանատունը, որ գտնվում էր քաղաքի հյուսիսային կողմում (այժմ՝ Ազգային ժողովի
շենքի և վերջինիս հարակից տարածքը) հայտնի էր այնտեղ թաղված միջնադարյան
գիտնական Հովհաննես վարդապետ Կոզեռնի և Ամենայն Հայոց կաթողիկոս Մովսես
Սյունեցու (գահակալել է 1629-1632) գերեզմաններով, 19-րդ դարում մնում էր Երևանի
հայերի գլխավոր գերեզմանատունը։ Հայկական մյուս գերեզմանոցը Ղարիբանոցն էր։ 19-
րդ դարի վերջերին քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանի բերդից հարավ,
Հրազդան գետի ձախ ափին հինադրվում է հայկական նոր գերեզմանատունը,
որը հայտնի է դառնում Մլեր անունով։

Այստեղ երևանցի մեծահարուստ Գրիգոր Ամիրյանի կողմից կառուցվում է «Հայկական


նոր գերեզմանատան եկեղեցին»: Հայկական այս նոր գերեզմանոցի մոտ գտնվել է նաև
ռուսական ուղղափառ գերեզմանոցը, որի հարավային մասում գտնվել է զինվորական
գերեզմանատունը: Նախորդ դարերում Երևանում հաստատված օտար մահմեդական
ժողովուրդները, մասնավորապես թուրք-թաթարները հիմնել էին իրենց
պաշտամունքային կառույցները, որոնք հիմնականում շիա դավանանքի մզկիթներ էին:
Դրանց մեջ ռուսական տիրապետության շրջանում կանգուն մնացածներից
ամենահայտնին ու գեղեցիկը շիական Կապույտ մզկիթն էր՝ կառուցված Հուսեյն-Ալի
խանի կողմից 1765 թ.: Երևանի գրավումից հետո ռուսական կայազորից բացի այնտեղ
հայտնվեցին նաև առաջին ռուս քաղաքացիական անձինք։

Անհրաժեշտություն առաջացավ նրանց համար քաղաքում հիմնելու ուղղափառ


եկեղեցիներ: Առաջին ռուսական եկեղեցին հիմնվեց Երևանի գրավումից անմիջապես
հետո՝ 1827 թ. վերջին, հենց բերդի տարածքում գտնվող թուրքական մզկիթի տեղում։

60
Ռուսական եկեղեցին կոչվել է Սուրբ Տիրամոր անունով: 1901 թ. Նիկոլայ II կայսեր
հրամանով Երևանի քաղաքային զբոսայգու հարևանությամբ սկսվում է ռուսական նոր՝
Սուրբ Նիկոլայ եկեղեցու շինարարությունը։ Եկեղեցին կառուցվում է հայկական սև ու
վարդագույն տուֆով՝ ժամանակի ռուսական ճարտարապետական ոճին
համապատասխան։ 1913-1916 թթ. Քանաքեռ գյուղի տարածքում կառուցվում է
ռուսական ուղղափառ մեկ այլ եկեղեցի ևս՝ Սբ․ Աստվածածինը։ Նախապես այն կրում էր
Ալեքսանդր Նևսկու անունը և նախատեսված էր Քանաքեռում տեղակայված ռուսական
կազակների համար:

թ. Կրթական կյանքը
Ինչպես նախկինում, այնպես էլ 1836 թ. ընդունված եկեղեցական կանոնադրությամբ՝
«Պոլոժենիեով» Արևելյան Հայաստանում հայ բնակչության կրթության կազմակերպման
գործը վերապահվում էր Հայ առաքելական եկեղեցուն, որն այն իրականացնում էր
եկեղեցիներին կից գործող տարրական՝ ծխական դպրոցների միջոցով: Իրավիճակն
սկսեց փոխվել 1830-ական թվականներից, երբ մասնավորապես Երևանում հիմնվեցին
պետական-աշխարհիկ կրթօջախներ: Արդեն 1897 թ. տվյալներով Երևանի 29006 բնակչից
29,6 տոկոսը գրագետ էր: Այդ ժամանակաշրջանում քաղաքում գործող բոլոր կարգի
ավելի քան երկու տասնյակ դպրոցներում սովորող աշակերտների ճնշող
մեծամասնությունը հայեր էին։ Անգրագիտությունը տարածված էր հատկապես
կովկասյան թաթարների շրջանում:

1880 թ. դրությամբ Երևանում գործել են պետական, մասնավոր և հոգևոր 11 դպրոցներ,


որտեղ սովորողների թիվը հասել է 858-ի, իսկ ուսուցիչներինը՝ 60-ի: Նշված 858
սովորողներից 732 հայեր էին, 61-ը՝ ռուսներ ու այլ ազգիներ և 65-ը՝
մահմեդականներ: Ցարական Ռուսաստանում հայկական կրթական գործը սպառնալիքի
տակ հայտնվեց 1885 թ., երբ կայսերական հրամանով փակվեցին հայկական
եկեղեցական-ծխական դպրոցները: Փակման արգելքը չտարածվեց միայն Երևանի
Թեմական դպրոցի վրա: 1886թ. ցարական կառավարությունը թույլատրեց միայն
հայկական տարրական դպրոցների վերաբացումը: Խնդիրը կարգավորվեց միայն 1905թ.

61
օգոստոսին, երբ հատուկ հրամանագրով չեղյալ հայտարարվեց 1903 թ. հունիսի 12-ի Հայ
եկեղեցուն պատկանող գույքի բռնագրավման մասին տխրահռչակ օրենքը, ինչպես նաև
թույլատրվեց ծխական դպրոցների բացումը:

Մինչև 1918 թ. Երևանում գործող դպրոցները երեք տիպի էին՝ պետական, մասնավոր,
ազգային (եկեղեցապատկան՝ ծխական կամ հոգևոր): Առաջին պետական՝ Գավառական
դպրոցը Երևանում բացվում է 1832 թ. Հունվարին։ 1842 թ. Տեր-Ղուկասյան փողոցի վրա
Գավառական դպրոցի համար հատուկ հաստատված նախագծով սեփական շենք է
կառուցվում: 1913 թ. նոյեմբերին Աստաֆյան փողոցի վրա հանդիսավոր պայմաններում
տեղի է ունենում արդեն Երևանի դասական գիմնազիայի նոր շենքի հիմնարկեքը։
Հիմնական շինարարական աշխատանքներն ընթանում են 1917-1920 թթ.: Գավառական
դպրոցը սկզբում երկամյա, տարրական էր և ուներ ընդամենը երկու դասարան։ 1843-1848
թթ. Գավառական դպրոցի տեսուչի պաշտոնը ստանձնում է մեծ լուսավորիչ, հայտնի
մանկավարժ Խաչատուր Աբովյանը:

Աշակերտների թվի ավելացմանը զուգընթաց 1868 թ. մարտին Գավառական դպրոցը


վերակազմվում է պրոգիմնազիայի, իսկ արդեն 1881 թ. մարտին Երևանի պրոգիմնազիան
դառնում է դասական գիմնազիա: Երևանի արական գիմնազիան, որ քաղաքի
ամենախոշոր ուսումնական հաստատությունն էր։ Արական գիմնազիան լրիվ
միջնակարգ, հանրակրթական դպրոց էր և ֆինանսավորվում էր միայն պետության
կողմից: 1836 թ. եկեղեցական կանոնադրության ընդունումից մեկ տարի անց բացվեց
Երևանի նշանավոր ուսումնական երկրորդ հաստատությունը՝ Հայոց հոգևոր թեմական
դպրոցը։ Կրթօջախի հիմնադրման նախաձեռնողը Երևանի փոխթեմակալ Ստեփանոս
արք. Արղությանն էր։ Դպրոցը տեղակայվեց Սբ Սարգիս եկեղեցու բակում կառուցված
երկսենյականոց շինության մեջ:

Սկզբում թեմական դպրոցը նախատեսված էր հոգևորականներ պատրաստելու համա,


սակայն հետագայում հնարավորություն է ընձեռվում այնտեղ ուսանել նաև
աշխարհականների զավականերին։ Ուշագրավ է, որ 1890-ական թթ. Թեմական դպրոցն
իր կրթության դրվածքով, ուսուցչական անձնակազմով, սովորողների մակարդակով

62
ավելի բարձր տպավորություն էր թողել Հ. Լինչի վրա, քան պետական ուսումնական
հաստատություն համարվող գիմնազիան: 1850 թ. հունվարի 1-ին Կովկասի Սբ Նինոյի
անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով
հիմնադրվում է առաջին օրիորդաց դպրոցը՝ Հռիփսիմյան վարժարանը: 1884 թ. այն
դառնում է օրիորդաց պրոգիմնազիա, իսկ 1898 թ.՝ իգական գիմնազիա։

Առաջին հանրապետության տարիներին ուսումնական հաստատությունը սկսել է գործել


արդեն որպես Հռիփսիմյան իգական հայկական գիմնազիա, որտեղ դասավանդումը
ռուսերենի փոխարեն իրականացվել է հայերենով: 1866 թ. Երևանում Էջմիածնի Սինոդի
համապատասխան որոշմամբ սկսում է գործել Սուրբ Գայանյան օրիորդաց հոգևոր
ուսումնարանը, որը սկզբում 8-14 տարեկան աղջիկների համար հոգևոր ծխական տիպի
դպրոց էր, իսկ 1879 թ. վերածվում է միջնակարգի: 1877 թ. դպրոցը տեղակայվում է Սուրբ
Պողոս-Պետրոս եկեղեցու բակում դպրոցի համար երևանցի մեծահարուստ Ղևոնդ
Ղազարյանի միջոցներով նոր կառուցված շենքում: 1860-1870-ական թթ. Երևանում
գործող եկեղեցիներին կից սկսում են բացվել ինչպես արական ու իգական, այնպես էլ
երկսեռ ծխական դպրոցներ: Որպես կանոն, երկսեռ դպրոցներում գերակշռում էր
տղաների թիվը:

Երևանում գործող իգական եկեղեցական-ծխական կրթօջախներից էր Սբ Զորավոր


եկեղեցուն կից գործող Մարիամյան իգական դպրոցը։ 1881 թ. նոյեմբերին բացվում է
Ուսուցչական սեմինարիան, որն իր նշանակությամբ Երևանում գործող պետական
ուսումնական հաստատությունների շարքում երրորդն էր: Այստեղի աշակերտների մեծ
մասը կրթությունը ստանում էր պետության հաշվին։ Սմինարիան 1905 թ. տեղակայվում
է Աստաֆյան փողոցի վրա սև տուֆից կառուցված գեղեցիկ շենքը, որտեղ հետագայում
հաստատվում է Ալեքսանդրապոլից (Գյումրի) Երևան տեղափոխված պետական
համալսարանը: Երևանի օրիորդաց երկրորդ գիմնազիան հիմնադրվում է 1906 թ․ այն
հայտնի էր «Կայսեր Ալեքսանդր Առաջինի անվան Երևանի իգական գիմնազիա»
անունով: Երևանում կային նաև մեկ կամ երկու դասարան ունեցող տարրական 5-7
դպրոցներ:

63
Երևան քաղաքում 1860-ական թվականներից սկսած սկսում են գործել նաև մի շարք
մասնավոր դպրոցներ, որոնց թիվը հատկապես աճում է 20-րդ դ. սկզբներին: 1880-ական
թթ. սկզբներին Երևանում առաջին քայլերն են կատարվում նախադպրոցական
կրթության կազմակերպման ուղղությամբ: 1882 թ. նոյեմբերին Սբ Գայանյան
ուսումնարանի տեսուչ Գայանե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ երեխաների
համար բացվում է «Ծաղկոց», որը կարելի է համարել Երևանի առաջին
մանկապերտեզը: Քաղաքի կրթամշակութային կյանքի զարգացման գործում մեծ
կարևորություն ունեին գրադարանները: Երևանի առաջին գրադարանները, որպես
կանոն, ստեղծվում են քաղաքային դպրոցներում: Ամենհարուստ գրադարանը
քաղաքային գիմնազիայում էր։ Հարուստ գրադարան ուներ նաև Թեմական դպրոցը:

Երևանի բոլոր եկեղեցական-ծխական դպրոցներն ունեին իրենց սեփական


գրադարանները: Երկարատև ջանքերից հետո 1902 թ. հոկտեմբերի 13-ին հաջողվում է
կյանքի կոչել քաղաքային դումայի նախաձեռնությունը. տեղի է ունենում քաղաքի
գրադարան-ընթերցարանի՝ հանրային գրադարանի, բացումը: Այն տեղակայված էր
Աստաֆյան փողոցի վրա տիկին Ի. Ղորղանյանի տանը: Նոր բացված ընթերցարանի
մուտքն արժեր մեկ կոպեկ: Այսպիսով, 1827-1917 թթ. ընթացքում Երևանում
կրթամշակութային կյանքն աննախադեպ զարգացում ունեցավ: Քաղաքի բնակչության
կրթական մակարդակը շեշտակի բարձրացավ։ Երևանը դարձավ ոչ միայն Անդրկվկասի,
այլև Ռուսական կայսրության զգալի թվով կրթված բնակիչներ ունեցող քաղաքներից
մեկը։

ժ. Բնակչությունը
Երևան քաղաքի բնակչության թվաքանակը, ազգային և սոցիալական կազմը ռուսական
տիրապետության առաջին տարիներին հիմնականում պայմանավորված էր
քաղաքական ու սոցիալ-տնտեսական մի շարք իրողություններով, որոնք տեղի էին

64
ունեցել նախորդ հարյուրամյակների ընթացքում: Ինչպես նշվեց նախորդ գլխում,
երկարամյա օտար տիրապետության տակ գտնվելու հանգամանքը էական ազդեցություն
էր թողել Երևանի և ողջ Հայաստանի ժողովրդագրական պատկերի վրա: Այդուհանդերձ,
որքան էլ Երևանի բնիկ հայության թվաքանակը նվազել էր, այնուամենայնիվ, հայերը
շարունակում էին մնալ ազգաբնակչության մեծամասնությունը։ 1830-ական թթ.
սկզբներից սկսվեց հայերի թվաքանակի հարատև աճը։

Զանազան վիճակագրական աղբյուրներում հիշատակվող ինչպես ամբողջական


«մահմեդականների», այնպես էլ առանձին՝ «թաթարների» տեսակարար կշիռը Երևանում
զուգահեռաբար նվազեց։ Այդ տարրերին հստակ էթնիկ անունով վերջիններիս չկոչելը
վկայում է նրանց մեկ ընդհանուր ազգությանը չպատկանելու և զանազան եկվոր քոչվոր
ցեղեր լինելու մասին: Բնութագրական է նաև այն փաստը, որ Ի. Շոպենը, որը
մանրամասն տեղեկություններ է հաղորդում Հայկական մարզի բնակչության
վերաբերյալ 1830-ական թթ. սկզբների դրությամբ, խոսելով Երևան քաղաքի
մահմեդականների մասին, ի տարբերություն հայերի, երբևէ չի օգտագործում «բնիկ»
բառը: Երևանում քննարկվող ժամանակաշրջանում, ապրում էին 46 ընտանիք հայ
բոշաներ, որոնք հիմնականում տեղաբաշված էին Կոնդ թաղամասում: Ռուսական
տիրապետության հետագա տասնամյակներում Երևանում աստիճանաբար հայտնվում
են նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ռուսներ:

65
ՀԱՐՑ 13
XX դարի սկզբին շարունակում էր զարգացում ապրել Արևելյան Հայաստանի
տնտեսությունը, որը պայմանավորված էր Ռուսաստանում կապիտալիստական
հարաբերությունների զարգացմամբ:
Շարունակվում է դեռևս նախորդ դարավերջին սկսված երկաթուղային
շինարարությունը: 1902 թ. ավարտվեց Ալեքսանդրապոլ–Երևան, 1908 թ.` Ուլուխանլու–
Ջուլֆա, իսկ 1913 թ.` Կարս–Սարիղամիշ–Կարաուրկան գծերը: Ընդհանուր առմամբ
շուրջ 40 տարվա ընթացքում (1871–1913 թթ.) Անդրկովկասում կառուցվեց 2716 վերստ
երկաթգիծ, որից 540-ը` Արևելյան Հայաստանում: Ընդլայնվում են նաև խճուղիները:
Առանձնապես կարևոր էր Երևան–Աղստաֆա խճուղին, որը նահանգը կապում էր
Անդրկովկասի երկաթուղային մայրուղու հետ:
Արևելյան Հայաստանում շարունակում էր առաջադիմել
հանքարդյունաբերությունը՝ Ալավերդիում և Սյունիքում, աղի արդյունահանումը՝
Կողբում: Ներդրվում են արդատրության առավել արդյունավետ կազմակերպմանն
ուղված նոր տեխնոլոգիաներ՝ մեքենաներ, հանքահորերում՝ երկաթգծեր և այլն:
XX դ. սկզբին շարունակում էր զարգանալ սպիրտային խմիչքների
արտադրությունը: Ընդլայնվեց Ն. Շուստովի գործունեությունը կոնյակի, օղու, գինիների
պատրաստման ուղղությամբ: 1902–1907 թթ. Երևանի նահանգում կոնյակի
գործարանների թիվը 2-ից հասավ 10-ի: 1913 թ. կոնյակային սպիրտի արտադրությունն
Անդրկովկասում գործող 24 գործարաններում կազմել է 9986 աստիճան, որից միայն
Երևանի նահանգում` 7248 հազար աստիճան: Սպիրտը և կոնյակը Արևելյան
Հայաստանից արտահանվում էին Պետերբուրգ, Մոսկվա, Վարշավա, Կուրսկ, Ռիգա,
Բաթում, Թիֆլիս, Բաքու, Ելիզավետպոլ, Պարսկաստան և այլուր: «Արարատ» մակնիշով
վաճառահանվող Ն. Շուստովի նշանավոր կոնյակը փաստորեն մրցակցությունից դուրս
էր: Արևելյան Հայաստանը կոնյակի և օղու արտադրությամբ Անդրկովկասում առաջին
տեղն էր գրավում, իսկ գինու արտադրությամբ զիջում էր Վրաստանին: Առաջադիմեց է
նաև գարեջրի արտադրությունը, որի կենտրոնները Ալեքսանդրապոլ և Կարս
քաղաքներն էին:
Այս ընթացքում զարգացավ նաև կաթնամշակությունը, բամբակագործությունը,
մետաքսագործությունը, գորգագործությունը: Կաթնամշակությունը զարգանում էր

66
Լոռիում, Կարսում, Նոր Բայազետի և Ալեքսանդրապոլի գավառներում:
Բաբմակագործության ոլորտում հռչակված էին Եղիազարյանի, Աֆրիկյանի, Տեր-
Մաթևոսյանի, Ա. Էնֆիաջյանցի, Գևորգյանի շոգեշարժ ձեռնարկությունները:
Մետաքսագործությամբ զբաղվում էին Շուշի, Նախիջևան, Օրդուբադ քաղաքներում,
Վերին և Ներքին Ագուլիսներ, Չանանաբ և այլ գյուղերում:
Գյուղատնտեսության մեջ զարգանում էին, ցորենի և գարու արտադրությունը,
բամբակենու մշակումը, խաղողագործությունը, ծխախոտագործությունը,
շերամապահությունը, ինչպես նաև անասնապահությունը, մեղվաբուծությունը:
XX դարի սկզբին Արևելյան Հայաստանում շարունակում էր աճ
արձանագրել քաղաքային բնակչությունը, որը հիմնականում տեղի էր ունենում
գյուղական բնակչության, ինչպես նաև ռուս զինովրականության հաշվին: Եթե 1886թ.
Երևանի բնակչությունը 14738 էր, ապա 1897թ.-ին հասավ 29033-ի, իսկ 1914թ.-ին՝ 29366-
ի: Համապատասխանաբար հետևյալ պատկերն ունեին Ալեքսանդրապոլը՝ 24230, 32018,
51316, Կարսը՝ 3939, 20891, 30086, Շուշին՝ 22346, 32480, 42000:
XX դ. սկզբին Անդրկովկասում ցարական իշխանությունները շարունակում էին
խոչընդոտել տեղացիների և մասնավորապես հայերի տնտեսական նախաձեռնությանը:
Այդուհանդերձ հայ ձեռներեցների մեծ մասը իրենց աշխատասիրության և
ընդունակությունների շնորհիվ լուրջ հաջողությունների հասավ տնտեսական
մրցակցության մեջ (Ալեքսանդր Մանթաշյան, Միրզոյան եղբայրներ, Ղուկասյան
եղբայրներ, Ս. Լիանոզով, Մ. Արամյանցը Ա. Էնֆիաջյանց): Նրանց անձնական
միջոցներով բացվում էին հիվանդանոցներ, դպրոցներ, նյութական օգնություն էր տրվում
թատրոններին, մշակույթի գործիչներին: Հայ բարեգործները միջոցներով շնորհալի
երիտասարդները սովորում էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական
հաստատություններում:
XX դարի սկզբին ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ Անդրկովկասում և
Արևելյան Հայաստանում տեղի էին ունենում հակացարական բանվորական ելույթներ:
Պայքարի ակտիվությամբ աչքի էին ընկնում հատկապես, Բաքու, Թիֆլիս և Բաթում
քաղաքների բանվորները:
1903 թ. գարնանը գործադուլ հայտարարեցին Ալավերդու շրջանի Շամլուղի
հանքերի բանվորները, ապա՝ Հաղպատի գյուղացիները:

67
Մինչև Ռուսական առաջին հեղափոխությունը հայ ազգային կուսակցությունները
Անդրկովկասի սոցիալական ընդվզումների հանդեպ ակտիվ չէին՝ համարելով, որ դրանք
կարող են հայ հասարակության ուշադրությունը շեղել արևմտահայ ազատագրական
շարժումներից: Փոխարենը ակտիվ էին սոցիալ-դեմոկրատական ուժերը: Ս. Շահումյանի,
Ա. Զուրաբյանի և Բ. Կնունյանցի ջանքերով 1902 թ. Թիֆլիսում ձևավորվում է «Հայ
սոցիալ-դեմոկրատների միությունը»:
1903 թ. Կովկասի սոցիալ-դեմոկրատական բոլոր կազմակերպությունները, որոնք
հետևում էին Վ. Լենինի հիմնադրած «Իսկրա» թերթի քաղաքական գծին միավորվեցին
մեկ ընդհանուր միության մեջ: Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը ևս միաձուլվեց
նրան:
1903 թ. վերջերին ստեղծվում է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ
կազմակերպությունը» («սպեցիֆիկներ»), որի հիմնադիրներն էին Երվանդ Պալյանը,
Դավիթ Անանունը, Բախշի Իշխանյանը, Ալեքսանդր Ռուբենին (Ծատուրյան) և ուրիշներ:
Սպեցիֆիկները չէին հավատում, որ հեղափոխության հաղթանակի պարագայում փոքր
ազգերի իրավահավասարության մասին արվող հայտարարություններին, նրանք դեմ էին
հայ բանվորության և ազգային ձեռնարկատերերի միջև հարաբերությունների սրմանը:
Իրենց գործունեության ընթացքում հայ բոլշևիկները գաղափարական անզիջում
պայքար էին մղում հայ ազգային կուսակցությունների, նախևառաջ ՀՅԴ-ի դեմ:
Դաշնակցականները բոլշևիկներին մեղադրում հայ բանվորների ու գյուղացիների
ազգային գիտակցությունը մթագնելու և նրանց արևմտահայության ազատագրության
խնդրից հեռու պահելու մեջ: Իրենց հերթին բոլշևիկները դաշնակցականներին
մեղադրում էին նրանում, որ չեն ըմբռնում հասարակական կյանքի զարգացման
օրենքները և արևելահայերին հեռացնում են հակացարական միասնական պայքարից:
XX դ. սկզբին շարունակվում էր նաև ցարական իշխանությունների
անբարյացակամ դրսևորումը հայ ժողովրդի ազգային խնդիրների հանդեպ: Դեռևս 1899թ.
Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կառավարությանն էր ներկայացրել
Հայաստանյաց եկեղեցու գույքի բռնագրավման մի ծրագիր: Մի քանի անգամ
կառավարության կողմից Գոլիցինի ծրագիրը մերժվելուց հետո, 1903 թ. հունիսի 12-ին այն
Նիկոլայ II-ի կողմից հաստատվում է որպես օրինագիծ: Այդ օրենքի համաձայն՝ Հայ
առաքելական եկեղեցուն, ընդհանրապես հոգևոր հաստատություններին պատկանող

68
ամբողջ անշարժ գույքը, ավանդները, ինչպես նաև օրենքի ընդունումից հետո
նվիրատվությունների և կտակների ձևով եկեղեցուն տրվող գույքն ու կապիտալը
եկեղեցու տնօրինությունից անցնում էին պետական համապատասխան
նախարարությունների տնօրինությանը: Բացառություն էին կազմում միայն Մոսկվայի և
Ս. Պետերբուրգի հայկական եկեղեցիները, որոնց վրա օրենքը չէր տարածվում:
Հակահայկական այս օրենքը դժգոհությամբ ընդունվեց հայ ժողովրդի տարբեր
խավերի կողմից: Վտանգն առաջինը զգացին հայ մտավորականությունը և Ս. Էջմիածինը:
Դաշնակցության հզոր դերակատարմամբ և Ռոստոմի անմիջական նախաձեռնությամբ
միջկուսակցական «Հայկական ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե», որի
նպատակը ցարիզմի քաղաքականության մերկացումն էր և ժողովրդին դիմադրության
կոչելը: 1903 թ. օգոստոսին Ռոստոմը, ապա և հնչակյան Փարամազն այցելեցին
կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին ու ոգևորեցին միաբանության վհատված անդամներին,
որոնք շուտով համախմբվեցին կաթողիկոսի շուրջը:
Ժողովրդն աստիճանաբար սկսեց ըմբոստության նշաններ ցույց տալ:
Ալեքսանդրապոլում, Երևանում, Ախալքալաքում, Գանձակում, Լոռիում, Թիֆլիսում,
Բաքվում և այլ ուր տեղի ունեցած կաթողիկոսին աջակցելու ելույթներ: Ոգևորված
կաթողիկոսը մի շարք կոնդակներով հրամայեց Էջմիածնի Սինոդին և թեմական
առաջնորդներին ոչ մի մասնակցություն չունենալ գույքերի գրավման գործին:
1903 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի փոխնահանգապետ Գ. Նակաշիձեն զորքի
ուղեկցությամբ մտավ Էջմիածին, կոտրեց վանքի գանձարանի դռները և հափշտակեց
գումար, կտակված արժեթղթեր, հին արծաթ, ռուսական ոսկի և հնագույն դրամներ:
Հայության դիմակայությունը արտահայտվում էր ոչ միայն ցույցերով և
ելույթներով: Ազգային կուսակցությունները ահաբեկչություններ էին կազմակերպում
էին ցարական հայատյաց պաշտոնյաների դեմ: Ամենաակնառուն 1903 թ. հոկտեմբերի
14-ին հնչակյանների իրականացրած ահաբեկումն էր Կովկասի կառավարչապետ Գ.
Գոլիցինի դեմ: Վերջինս, սակայն, դաշունահարվելուց հետո կենդանի մնաց:
Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման դեմ արևելահայության ըմբոստությանը
միացավ նաև արևմտահայությունը: Կ. Պլոսի պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս
Օրմանյանի գլխավորությամբ 1903 թ. օգոստոսի 5-ին Կ. Պոլսում կրոնական ժողով է
հրավիրում և գրություն ուղարկում Մ. Խրիմյանին ու ռուսական կայսրին, որում

69
ապացույցներ է բերում «Պոլոժենիեով» հաստատված հայկական եկեղեցու ունեցվածքի
անձեռնմխելիության մասին: Մ. Օրմանյանը վկայակոչում է այն դրույթը, որ եկեղեցական
գույքը պատկանում է ամբողջ առաքելական եկեղեցուն, ուստի այն ենթակա չէ առանձին
պետությունների իրավասությանը: Մ. Օրմանյանը ակնարկում էր չբացառել նաև
կաթողիկոսությունը Սիս տեղափոխելու հնարավորությունը, որը կարող էր մտահոգել
Ռուսաստանին: Մկրտիչ Խրիմյանին ոգևորող նամակ ուղարկեց նաև Երուսաղեմի
պատրիարք Մատթեոս Իզմիրլյանը:
Հաշվի առնելով հայ ժողովրդի օրեցօր աժող զայրույթն ու դժգոհությունը, ինչպես
նաև սկսված ռուսական առաջին հեղափոխությունը՝ Նիկոլայ II-ի 1905թ. օգոստոսի 1-ին
ստորագրեց նոր հրամանագիր, որով հայ եկեղեցուն վերադարձվեց նրա ամբողջ
ունեցվածքը:
Ցարական իշխանությունների կողմից Անդրկովկասում և Արևելյան
Հայաստանում ազգային ճնշումները կրկին խստացվեցին ռուսական առաջին
հեղափոխության (1905-1907թթ.) ավարտից հետո:
1908 թ. վերջին սկսվում են զանգվածային ձերբակալություններ: Ցարական
իշխանությունները թիրախավորելով ՀՅԴ-ին, փորձում էին նրան վարկաբեկելու միջոցով
սաստել հայության ազատագրական նկրտումները: Նովոչերկասկի քննիչ Ն.Լըժինի
ղեկավարությամբ ցարական կառավարությունը սկսեց մի արհեսածին
դատավարություն: Այն տևեց մի քանի տարի: Քանի որ ձերբակալվածների մի մասը
դաշնակցականներ էին կամ համակիրներ, այդ պատճառով այն անվանվեց
«Դաշնակցության դատավարության գործընթաց»:
Դաշնակցական խմբապետ Միհրանը (Գաբրիել Քեշիշյան) կուսակցությունից
պահանջում էր զբաղվել միայն արևմտահայության հարցով: Չստանալով կուսակցության
մեծամասնության աջակցությունը` նա որոշեց կազմալուծել կուսակցութայն ղեկավար
կենտրոնը: Հաջողության չհասնելուց հետո Միհրանն ավելի սրեց պայքարը: Նրան
սպանեցին: Մինչ այդ Միհրանը հասցրել էր ոստիկանությանը հաղորդել
Դաշնակցության մասին իր ունեցած գաղտնի տեղեկությունները: Միհրանի
մատնությամբ մի քանի հարյուր մարդ ձերբակալվեց, որոնք կալանավորված էին
Նովոչերկասկում, ինչպես նաև Արևելյան Հայաստանի զանազան բանտերում:

70
Մեղադրյալների մեջ էին Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը, Ա. Ահարոնյանը, Հ.
Քաջազնունին, Դրոն, Ս. Վրացյանը, Հ. Օհանջանյանը և ուրիշներ:
1912 թ. հունվարի 17-ից մինչև մարտի 20-ը դատարանը վճիռ կայացրեց 146 հոգու
վերաբերյալ, որոնցից 94-ը ազատ արձակվեցին, իսկ 52 հոգի դատապարտվեցին
կարճաժամկետ բանտարկության և աքսորի: Համապատասխան բանտարկություն
կրածները ազատ արձակվեցին: Չորս հոգի դատապարտվեցին 4-6 տարվա
տաժանակրության, իսկ 2 հոգին մահացան բանտում:

71
ՀԱՐՑ 14

1905 թ. հունվարի 9-ին (22) Ս. Պետերբուրգում բանվորների խաղաղ ցույցի վրա


կրակ բացելով Ռուսաստանում սկսվեց բուրժուա-դեմոկրատական առաջին
հեղափոխությունը, որի նպատակն ինքնակալության տապալումն էր:
«Արյունոտ կիրակի» բնորոշմամբ հայտնի բանվորների սպանդը ցնցեց ամբողջ
երկիրը: Հեղափոխական հորձանուտի մեջ մտավ նաև Անդրկովկասը: Գործադուլ ներ էին
տեղի ունենում ոչ միայն Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, այլև ՝ Ալավերդիում,
Երևանում: Արևելյան Հայաստանում տեղի ունեցող հակակառավարական բանվորական
ելույթներին աջակցում էր Ստեփան Շահումյանը, ով տարբեր գավառներում ստեղծում էր
ՌՍԴԲԿ կոմիտեներ:
Օգտագործելով երկրում տիրող հեղափոխական իրավիճակը՝ հայ
մտավորականությունն ու գործարար շրջանակները 1905 թ. մարտ-ապրիլ ամիսներին
երկու հանրագիր են ներկայացնում Ռուսաստանի կառավարությանը և Կովկասի
կառավարչապետին: Երևանի հասարակության, ինչպես նաև Թիֆլիսի երկրամասի
հայության համաժողովի կողմից ներկայացված հանրագրերում բարձրացվում է ոչ միայն
երկրի ժողովրդավարացման, այլև հայկական դպրոցների, մշակութային-կրթական
հիմնարկությունների, բարեգործական ընկերությունների ու հատկապես հայոց եկեղեցու
ինքնուրույնության հարցերը:
1905թ. Ռուսաստանի ժողովրդավարացման պահանջներով հանդես եկան նաև հայ
ազգային կուսակցությունները: 1905 թ. ապրիլին Ժնևում գումարված ՀՅԴ
խորհրդաժողովը մշակեց «Կովկասյան նախագիծը», որով առաջադրվում էին հետևյալ
պահանջները. Անդրկովկասում դաշնակցային ժողովրդավարական հանրապետության
ստեղծում` Ռուսաստանի կազմում; բոլոր ազգերի համար հավասարություն, խոսքի,
մամուլի, խղճի, բանվորական միությունների, գործադուլների ազատություն;
Անդրկովկասում ժողովրդական միլիցիայի կազմակերպում; հողերի աստիճանական
համայնացում, անուղղակի հարկերի վերացում; 8-ժամյա աշխատանքային օրվա
սահմանում և այլն:

72
Հեղափոխության բռնկումից հետո, ռուսական կառավարությունը, ետ կանչեց
կառավարչապետ Գոլիցինին և նրա փոխարեն փոխարքայի իրավունքներով
Անդրկովկաս ուղարկեց կոմս Ի. Ի. Վորոնցով-Դաշկովին:
Ի. Վորոնցով-Դաշկովի նշանակումը մեծ հույսեր առաջացրեց հայ հասարակության
շրջանում: Ակնկալվում էր ոչ միայն հողային, դատարաններ, հարկային, զեմստվային
հարցերի կարգավորում, այլև հայկական եկեղեցական կալվածքները պետական
վարչության տակ առնելու գործի վերանայում:
Փոխարքային շատ ջերմ ընդունեցին Թիֆլիսում՝ քաղաքագլուխ Խ. Վերմիշյանի
գլխավորությամբ: Թիֆլիս ժամանեց Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը,
որին հունիսի 26-ին փոխարքան ընդունեց արտակարգ հանդիսավորությամբ ու
խոստացավ արագացնել եկեղեցական գույքը վերադարձնելու և դպրոցները
վերաբացելու հրովարտակի արձակումը: 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ը, տեղի
տալով փոխարքայի խորհուրդներին, ստորագրեց այդ հրովարտակը:
Այդուհանդերձ, արևելահայությունը շարունակեց մասնակից լինել երկրում
ծավալվող սոցիալական շարժումներին: Գործադուլ հայտարարեցին Ալեքսանդրապոլի
երկաթուղային հանգույցի բանվորները:
Գործադուլների ահագնացող ալիքը ստիպեց Նիկոլայ II-ի զիջումներ գնալ:
Հոկտեմբերի 17-ին ցարը հրապարակեց մանիֆեստ, որը ոչ միայն հռչակում էր ոչ միայն
անձի իսկական անձեռնմխելիություն, խղճի, խոսքի, ժողովների, միությունների
ազատություն, այլև խոստանում էր գումարել օրենսդիր դումա:
Անդրկովկասում ժողովրդական շարժումների դեմն առնելու համար ցարական
իշխանությունները որդեգրեցին ուժերը մասնատելու քաղաքականություն, որն ուղղված
էր հայերի և կովկասյան թաթարների դեմ:
1905 թ. փետրվարի 6-ից Բաքվի նահանգապետ, իշխան Մ. Նակաշիձեի և տեղական
իշխանությունների հրահրումով մի քանի օր անընդհատ տեղի են ունենում հայերի
կոտորածներ: Ռուսական իշխանությունները կեղծ լուրեր են տարածում, թե իբր հայերը
ծրագրել են կոտորել մահմեդականներին:
Չնայած թաթարների հարձակումը Բաքվի հայերի վրա անակնկալ էր,
այնուամենայնիվ Դաշնակցության տեղի «Ոսկանապատ» կոմիտեի անմիջական
նախաձեռնությամբ և Նիկոլ Դումանի գլխավորությամբ հնարավոր եղավ կասեցնել

73
թաթարական խառնամբոխի հարձակումը:Հայերի կորուստները շատ ավելին կլինեին,
եթե նրանք արագ չկազմակերպվեին և արժանի հակահարված չտային խառնամբոխին:
Փետրվարի 8-ին թաթար վերնախավը, որը մինչ այդ մերժում էր հայերի կողմից արվող
խաղաղության առաջարկները, խնդրում է հայերին դադարեցնել կռիվները: Փետրվարի
9-ին բախումները հիմնականում դադարում են:
Սակայն բախումների ալիքը տեղափոխվեց Անդրկովկասի այլ շրջաններ:
Իշխանությունների թույլտվությամբ թաթար բաշիբոզուկներն ուղղորդվում էին նաև
համաիսլամական մեծահարուստ թաթարների կողմից: Հարձակվողներին հրապուրում
էր ոչ միայն կրոնական մոլուցքը, այլև՝ հայերին թալանելու հեռանկարը:
1905 թ. փետրվարի 18-ին ընդհարումներ սկսվեցին Երևանի նահանգում: Տասնյակ
հայկական գյուղեր ենթարկվեցին հարձակման: Նիկոլ Դումանի ղեկավարությամբ
հայկական ինքնապաշտպանական ջոկատներն այստեղ ևս արժանի հակահարված
հասցրեցին: Հայկական ինքնապաշտպանական ջոկատները կարողացան կնախել
թաթարների կողմից կազմակերպված սպանդը Գանձակում (Աբրահամ
Գյուլխանդանյանի գլխավորությամբ), Շուշիում (Խանասորա Վարդանի
գլխավորությամբ):
Հոկտեմբերի 17-ի մանիֆեստի ընդունումից հետո ցարիզմը նոր բախումներ
հրահրեց: Հոկտեմբեր-նոյեմբերին ընդհարումներ տեղի ունեցան Բաքվում, Գանձակում,
Թիֆլիսում և այլուր: Ցարական իշխանությունների հովանավորությամբ թաթարներ
ստեղծեցին «Դեֆայի» («Պաշտպանություն») (Գանձակի և Բաքվի նահանգներում)
«ջանբեզարների» (Երևանի նահանգում) ահաբեկչական կազմակերպությունները: 1906 թ.
մարտին թաթարները զորքի աջակցությամբ սպանդ կազմակերպեցին Արցախում՝
Վարանդայում: Կողոպտվեցին և ավերվեցին 15-ից ավելի հայկական գյուղեր:
Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն այդ ծանր օրերին իրենց վրա էր վերցրել
ՀՅԴ-ն, Դաշնակցական նշանավոր հայդուկներ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-
Հովհաննիսյան), Վարդանը, Համազասպը (Սրվանձտյան), Քեռին (Արշակ Գավաֆյան),
Սաքոն, Դրոն, Դաշնակցական Խեչոն, Մուրադը, Սեպուհը, Կայծակ Առաքելը, Առյուծ-
Ավագը, Կոփեցի Մուշեղը ղեկավարում էին ինքնապաշտպանական մարտերը:
Ինքնապաշտպանական կռիվներին իր մասնակցությունն ունեցավ նաև Սոցիալ-
դեմոկրատական հնչակյան կուսակցությունը:

74
Դաշնակցությունը պատժում էր ոչ միայն թաթարներին, այլև՝ ցարական
պաշտոնյաներին: Կուսակցութայն որոշմամբ Դրոն (Դրաստամատ Կանայան) և
Մարտիրոս Չարուխյանը սպանեցին Բաքվի ջարդերը նախաձեռնող նահանգապետ
Նախաշիձեին:
Ցարական իշխանությունների կազմակերպած 1905-1906 թթ. հայ-թաթարական
ընդհարումների դեմ իրենց ձայնը բարձրացրին բարձրացրին հայ, թաթար, ռուս գրողներ
Հովհաննես Թումանյանը, Միրզա Ալեքպեր Սաբիրը և Մաքսիմ Գորկին:
Ինքնապաշտպանության կազմակերպման կենտրոնական դեմքը Ռոստոմն էր:
Ինքնապաշտպանական կռվիներին լուրջ մասնակցություն ունեցան նաև
արևմտահայերը:
Չնայած 1905-1906 թթ. մարդկային և նյութական մեծ կորուստներին,
ընդհարումները առանձնահատուկ հոգեբանական նշանակություն ունեցան
արևելահայության համար: Հայը վստահ դարձավ իր ուժերին: 1905-1906 թթ. յուրատեսակ
մարտական դաստիարակություն էր արևելահայության համար: Հատկապես գյուղական
բնակչությունը հանգեցր այն գործնական եզրակացությանը, որ իրենց բնակավայրերը
հնարավորինս պետք է կենտրոնացած լինեն: Հնարավորության սահմաններում տեղի
ունեցան բնակչության ու բնակավայրերի տեղաշարժեր և համախմբում:
Ռուսական առաջին հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից էր
ժողովրդին խոստացված օրենսդիր մարմին` Պետական դումա ունենալու իրավունքը:
1906 թ. գարնանը տեղի ունեցան Առաջին Պետական դումայի ընտրությունները:
Անդրկովկասի հայության կողմից դումայի պատգամավորներ ընտրվեցին
Ալեքսանդրապոլի նախկին քաղաքագլուխ Գ. Տեր-Պետրոսյանը, իրավաբան Լ.
Թումանյանը, Թիֆլիսի նահանգի կողմից բժիշկ Ա. Այվազյանը, Գանձակի բնակչության
կողմից` բժիշկ Բ. Բահաթրյանցը:
Անդրկովկասի հայ պատգամավորները 1906 թ. հունիսի 12-ին դումայում հարց
բարձրացրին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ անդրկովկասյան
իշխանությունների ցուցաբերած օրինազանցությունների, սադրանքի և անգործության
մասին: Հայ պատգամավորների պաշտպանեցին թաթար, վրացի և ազատական
տրամադրություններ արտահայտող որոշ ռուս պատգամավորներ:

75
Առաջին Պետական Դուման Նիկոլայ II-ը ցրեց, որովհետև գյուղացիների շահերի
պաշտպանությունն ուղեկցվում էր սուր ելույթներով:
1907 թ. փետրվարի սկզբին տեղի ունեցան Երկրորդ Դումայի ընտրությունները,
որին, ի տարբերություն Առաջին Պետական դումայի, ակտիվորեն մասնակցեց ՀՅԴ-ն:
Երևանի նահանգից Երկրորդ դումայի պատգամավորներ ընտրվեցին դաշնակցականներ
Հ. Սաղաթելյանն ու Ս. Տիգրանյանը, Գանձակի նահանգից՝ Ս. Տեր-Ավետիքյանը: Կարսի
մարզում ընտրվեց անկուսակցական Հ. Աթաբեկյանը: Թիֆլիսից ընտրված
պատգամավորների մեջ էր մենշևիկ Արշակ Զուրաբյանը:
Երկրորդ Պետական դումայի գործունեության մեջ բացի ագրարային-
գյուղացիական հարցի արծարծումից, առաջնային քննության խնդիրներից էր նաև
զեմստվային ինքնավարություն մտցնելու հարցը, որի նախաձեռնությունն իրենց ձեռքը
վերցրին ռուս սահմանադիր-ժողովրդավարները (կադետները), նրանց անմիջապես
միացավ Հովսեփ Աթաբեկյանը: Ունենալով կադետ պատգամավորների աջակցությունը՝
Երկրորդ Պետական դումայում Հ. Աթաբեկյանը բարձրացրեց Կարս քաղաքում տեղական
ինքնավարություն ունենալու խնդիրը:
Դումայում տնտեսական, ազգային-մշակութային, պարտադիր ուսուցում մտցնելու,
բյուջեի, ագրարային և այլ հարցերի շուրջ ելույթներ ունեցան նաև Հ. Սաղաթելյանը, Ս.
Տիգրանյանը, Ս. Տեր-Ավետիքյանը:
Անդրկովկասի պատգամավորներից մի քանի անգամ մարտական ելույթներ
ունեցավ Ա. Զուրաբյանը: Նա սուր ձևով քննադատում էր բանակում տիրող ծանր
դրությունը, մասնավորապես սպաների դաժանությունը և զինվորների նկատմամբ
անմարդկային վերաբերմունքը:
Ցարը որոշեց ցրել նաև Երկրորդ դուման: 1907 թ. հունիսի 1-ին վարչապետ Պ.
Ստոլիպինի պահանջով դուման անմիջապես արտաքսեց սոցիալ-դեմոկրատական
խմբակցության բոլոր 65 անդամներին: Վերջիններս «պետական դավաճանության»
համար բանտարկվեցին:
1907 թ. հունիսի 3-ին Երկրորդ դուման ևս ցրվեց: Նոր օրենքով խիստ
սահմանափակվեցին բանվորների և գյուղացիների ընտրական իրավունքները:
Փաստացի Ստոլիպինը պետական հեղաշրջում իրականացրեց: Կառավարությունը,
խախտելով դումայի օրենսդիր իրավունքը, օրենք հրատարակեց առանց նրա գիտության:

76
Հունիսերեքյան հեղաշրջումով ավարտվեց 1905-1907 թթ. ռուսական առաջին
հեղափոխությունը:

77
ՀԱՐՑ 15

1901 թ. հայդուկային կռիվների շարքում թերևս ամենաարժանահիշատակը


Առաքելոց վանքի կռիվն էր: Այս կռվի գաղափարն առաջ էր քաշել Մշո դաշնակցական
կազմակերպության ղեկավարներից ականավոր հայդուկ Կոտոյի Հաջին (Հակոբ
Կոտոյանը): Թուրք հարստահարիչներին սաստելու նպատակով նա առաջարկում էր
ցուցադրական կռիվ մղել: Կռիվը կարող էր միաժամանակ եվրոպական պետությունների
ուշադրությունը հրավիրել արեւմտահայության ցանր վիճակի վրա: Երկար ժամանակ էր,
որ հայդուկները որևէ նշնակալից կռիվ չէին մղել և կարիք կար բարձրացնել
հայդուկաների մարտական ոգին։ Հայդուկային հաջող կռիվը նաև մեծապես կազդեր
ժողովրդի ոգեւորության բարձրացմանը:
Այս ընթացքում թուրքական հալածանքների սաստկացումը ժողովրդին մղում էր
նույնիսկ դավանափոխության և ուղղափառության ընդունման մտքին: Ռուբեն Տեր–
Մինասյանն իր հուշերում գրում է, որ Առաքելոց վանքի (Թարգմանչաց վանք) կռվի
միջոցով Հ. Կոտոյանն հույս է ունեցել ժողովրդին շեղելու ուղղափառություն ընդունելու
ցանկությունից:
Նոյեմբերի սկզբին Անդրանիկի և Գեւորգ Չաուշի գլխավորությամբ Առաքելոց
վանք են գալիս 25-հոգանոց հայդուկների մի խումբ: Շուտով խումբը համալրվում է:
Մուշից ռազմամթերք է բերում Կոտոյի Հաջին: Հայդուկների իր խումբն է բերում նաև
Սեբաստացի Մուրադը: Վանքում հավաքվում է մոտ 40 հայդուկ եւ 20 գյուղացի: Այստեղ
կային նաեւ մի քանի հոգեւորականներ, ուսուցիչներ և մոտ 60 որբ երեխա: Առաքելոց
վանքի կռիվը տևում է նոյեմբերի 3-27-ը:
Իշխանությունները, տեղեկանալով Առաքելոց վանքում հայդուկների հավաքվելու
մասին, անմիջապես 2000 զորքով Ֆերիք Մուհամեդ Ալի փաշայի հրամանատարությամբ,
շրջապատում է վանքը: Որոշ տվյալներով հետագայում թուրքական զորքերի թիվը
հասնում է 6000-ի։ Հայդուկները հաջողությամբ ետ են մղում զորքի հարձակումները:
Զորքի մի քանի անհաջող հարձակումներից հետո կառավարությունը Մշո հոգևոր
առաջնորդ Խոսրով վարդապետի և Առաքելոց վանքի առաջնորդ Հովհաննես
վարդապետի միջնորդությամբ բանակցություններ է առաջարկում` նույնիսկ պատրաստ

78
լինելով որոշ զիջումների: Թուրքերի կողմից բանակցություններին մասնակցում էր
Մեհմեդ էֆենդին: Անդրանիկը վանքում ընդունում է բանագնացներին։
Կռիվը դադարեցնելու համար հայդուկներն առաջադրում են մի քանի պայմաններ.
ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատժել Սասունի եւ Մուշի գյուղերը
ավերողներին եւ հատուցում տալ, բարելավել հարկահանության վիճակը:
Կառավարությունը հայտարարում է, որ կընդունի հայդուկների պահանջները եթե
վերջիններս անձնատուր լինեն: Իրականում թուրքերը փորձում էին խաբեությամբ
ձերբակալել կամ կոտորել նրանց։ Անդրանիկ հայտարարում է, որ վանքից դուրս կգան,
եթե ստանան գրավոր պատասխան՝ կնքված սուլթանի, Կ․Պոլսի Ռուսաստանի,
Անգլիայի և Ֆրանսիայի դեսպանների և Հայոց պատրիարքի կողմից։: Ձախողված
բանակցություններից հետո թուրքերը նոր հարձակում են սկսում։ Հաշվի առնելով
զինամթերքի խիստ պակասը, սննդամթերքի սպառման վտանգը (ինչը ինքնին վտանգում
էր վանքի որբ երեխաների կյանքին և առողջությանը) հայդուկները որոշում են դուրս գալ
վանքից: Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները ձյան և բուքի պայմաններում կարողանում
են աննկատ դուրս գալ վանքից ու հեռանալ լեռները: Թուրքերի կողմից աննկատ մնալու
համար հայդուկները սպիտակ զգեսներ էին հագել: Առավոտյան Ֆերիք Մուհամեդ Ալի
փաշան բաց տեսնելով վանքի դռները, ներս է վազում այնտեղ: Սակայն ի զարմանս իրեն
վանքում միայն որբեր և հոգեւորականներ էին: Ամոթահար թուրք զորահրամանատարը
չի թաքցնում իր հիացմունքը հայդուկների հանդգնության և ճարպկության հանդեպ:
Առաքելոց վանքի կռիվը նոր շունչ հաղորդեց հայդուկային պայքարին և հավատ
ներշնչեց ժողովրդի մոտ, որ հայդուկները իրենց իսկական պաշտպաններն են և
անհարժեշտության դեպքում կարող են լուրջ դիմադրություն ցույց տալ:
Ուղղափառություն ընդունելու խնդիրը վերացավ: Անշուշտ, դա պայմանավորված չէր
միայն հայդուկների հաջողված կռվով: Կռվի օրերին տերությունների ցուցաբերած
անտարբերությունը հուշեց ժողովրդին, որ դավանափոխությունը չի կարող փրկություն
լինել:
Առաքելոց վանքի կռվի ժամանակ հայդուկները տվեցին ընդամենը երկու
զոհ: Բազմապատիկ շատ էին թշնամու կորուստները: Տարբեր տվյալներով թուրքերը
կռվի ժամանակ տվել են 500-1800 սպանված: Թշնամու զորքի մեջ կային նաև բազմաթիվ
ցրտահարվածներ: Առաքելոց վանքի կռվի արձագանքները բավականին մեծ եղան:

79
Ժողովրդի բարոյական ոգու բարձրացման հետ միասին իշխանությունները փորձեցին
ավելի զգուշավոր լինել:
Հետաքրքիր է, որ քաջ հայդուկ Գևորգ Ղազարյանը իր հայտնի Չաուշ անունը
ստացավ հենց Առաքելոց վանքի կռվի ժամանակ մի միջադեպի արդյունքում։
Աղբյուր Սերոբի սպանությունից հետո Տարոնում սկսվեց Հրայրի
հայդուկապետության շրջանը: Առաքելով վանքի կռվի օրերին Հրայրը Խլաթում էր: Քանի
որ մարտավարական առումով Հրայրը հակասության մեջ էր Գևորգ Չաուշի, Անդրանիկի
և նրանց մոտեցումն ընդունողների հետ, Հրայրը հակված էր հրաժարվելու Տարոնում
(Դուրան-Բարձրավանդակ) աշխատանքներ տանելուց: Թերևս դրանով էր
պայմանավորված այն, որ նա ամբողջ 1901 թ. գործունեություն ծավալեց Խլաթում:
Խլաթի փորձառությունը Հրայրին ևս մեկ անգամ ապացուցեց, որ անհրաժեշտ է
հրաժարվել հայդուկային կռիվների մարտավարությունից և նախապատրաստվել
համընդհանուր ապստամբության: Հրայրը միայն այս կերպ էր տեսնում հայ
ազատագրական պայքարի հաղթական ավարտը: Խլաթում նա կարողանում է համոզել
Աղբյուր Սերոբի հայդուկներին, որ իրենց ներկայությամբ լրացուցիչ վտանգներ են
ստեղծում ժողովրդի համար: Վերջիններս աստճանաբար հեռանում են Անդրկովկաս: իր
կատարած համառ և անդուլ աշխատանքի շնորհիվ Հրայրը կարողանում է փոքրիշատե
վերականգնել Խլաթի նախկին կազմակերպական վիճակը:
Հրայրը կազմակերպական, մշակութային տնտեսական աշխատանքներ է
իրականացնում նաև Բուլանըխում, Բիթլիսում, Տատիկում և այլուր:
Այս ընթացքում ՀՅԴ արևելյան Բյուրոն Երկիր է ուղարկում մի շարք գործիչների,
ովքեր Հրայրի և մյուսների հետ պետք նախապատրաստեին ընդհանուր
ապստամբությունը: Վարդգեսը (Հովհաննես Սերենկյուլյան) և Վարդան Շահբազը
(Մինաս Տոնիկյան) մեկնել էին Վան, իսկ Վահանը (Մանվելյան, Կարապետ
Տուղրեմաճյան)՝ Տարոն: Հրայրը 1901թ․ աշնանը Վանում Վահան Մանվելյանի և
Վարդգեսի հետ միասին պատրաստում է ընդհանուր ապստամբության կազմակերպման
«Կանոնագիրք»։ Բիթլիսի, Վանի և Կարինի նահանգներն ընդգրկող ընդհանուր
ապստամբությունը նախատեսվում էր սկսել 1905 թ. ամռանը:
1902-1903 թվականները հայդուկային կռիվների առումով համեմատաբար
հանդարդ են անցել: Հիմնականում Հրայրի ջանքերով հաջողվել է զերծ մնալ

80
ընդհարումներից: Հիմնական ջանքերը գործադրվեցին քարոզչական աշխատանքների,
ժողովրդի ինքգագիտակցությունը բարձրացնելու վրա: Միաժամանակ
հնարավորություն ընձեռվեց ժողովրդին փոքրիշատե հանգսատանալու: Իսկ
ազատագրական շարժման ղեկավարները այդ հանգիստ շրջանն օգտագործեցին
ինքնապաշտպանությունն ավելի լավ կազմակերպելու համար:
Հրայրը կարողանում է նաև կարգավորել Կովկասից Սասուն զենք տեղափոխելու
գործը: Զենքը նախ տեղափոխվում էր Վան, իսկ այնտեղից՝ Խլաթ, ապա՝ Սասուն:
1902 թ. օգոստոսին Ամերիկայից Վան է հասնում Արմենակ Լևոնյանը (Աշոտ
Երկաթը), որը գալիս է լրացնելու ընդհանուր ապստամբություն կազմակերպելու
աշխատանքները: Վանում նա անմիջապես տեսակցում է Վարդգեսի հետ: Վանում նրա
գտնվելու ընթացքում` 1902 թ. օգոստոս–հոկտեմբերին, այդտեղ է գալիս նաև Հրայրը,
որտեղ երեքով դարձյալ խորհրդակցում են ընդհանուր ապստամբություն
կազմակերպելու խնդիրների շուրջ: Հոկտեմբերին Ա. Լևոնյանը մեկնում է Խլաթ,
այդտեղից էլ` Սասուն: Բայց քանի որ Վահանը Սասունում էր, նա գնում է գործելու Մշո
դաշտում: 1903 թ. հունվարին Վանում անակնկալ ձերբակալվում է Վարդգեսը, ինչը մեծ
հարված էր ընդհանուր ապստամբության ծրագրի իրականացմանը: Դուրան–
Բարձրավանդակի պատասխանատու մարմինը որոշում է Ա. Լևոնյանին ուղարկել Վան`
փոխարինելու Վարդգեսին: Սակայն 1903 թ. ապրիլին հասնելով Խլաթ` նա չի շտապում
անցնել Վան, այլ մնում է գործելու մինչև նույն թվականի հոկտեմբերը, երբ Վ. Շահբազի
հետ մեկնում է մասնակցելու ՀՅԴ 3–րդ ընդհանուր ժողովին: Ըմբռնելով, որ ՀՅԴ–ի կողմից
մեծ դժվարությամբ առաքված զենքերը հազիվ բավարարեն խմբերի զինմանը, նա ձգտում
էր հասնելու այն բանին, որ ժողովուրդը հույսը չդնի միայն ՀՅԴ–ի վրա, այլ զինվի նաև
սեփական միջոցներով:
Երբ 1901–1903 թթ. վերոհիշյալ գործիչները ՀՅԴ–ի միջոցներով նախապատրաստում
էին ապստամբությունը, նույն ՀՅԴ–ն ու ՍԴՀԿ–ն շարունակում էին կազմակերպել
հայդուկային խմբերի անհաջող սահմանանցումներ: Դրանք չէին կարող թուրքական
կառավարության ուշադրությունը չսևեռել Սասունի վրա, ուր ձգտում էին հասնելու այդ
խմբերը: Այսպես` 1903 թ. մայիսի 25–ից մինչև 1904 թ. հոկտեմբերի 29–ը ՀՅԴ–ն
սահմանանցման է ուղարկել հայդուկային 11 խմբեր: Այդ խմբերից, որոնց անդամների
ընդհանուր թվաքանակը կազմել է 431 հոգի, հաջողությամբ Սասուն է հասնում միայն 23

81
հոգուց բաղկացած «Մրրիկ» հեծելախումբը` Թուման Թումյանի (Թորգոմ)
խմբապետությամբ: Մյուս խմբերը, ընդհարվելով թուրք–քրդական միացյալ ուժերի հետ,
կամ մեծ թվաքանակով զոհեր են տալիս, կամ էլ ամբողջովին նահատակվում: 431
հայդուկներից զոհվում է 200 հոգի` թշնամուն պատճառելով 700 զոհ:
Բուն Արևմտյան Հայաստանի հայդուկային կռիվները և Արևելյան Հայաստանից
ուղարկված խմբերի սահմանանցումները հերոսական անձնուրաց, բայց անհեռանկար,
ընդհանուր ապստամբության աշխատանքների հետ չհամադրվող և ջարդերի համար
առիթ հանդիսացող ձեռնարկներ էին: Այդպիսի գործողությունների հետևանքն այն էր, որ
թուրքական կառավարությունն արդեն 1903 թ. սկսեց միջոցառումներ մշակել Սասունը
մյուս շրջաններից տարանջատելու ուղղությամբ: Թուրքական ուժերը Սասունը կտրեցին
մյուս շրջաններից: Դրանից հետո սուլթանը սպասեց հարմար պահի, որպեսզի
իրականացնի իր հարձակումը պաշարված Սասունի վրա: Այդ պահը չուշացավ: ՀՅԴ–ի
հույսերը, թե մեծ տերությունները կմիջամտեն հօգուտ հայերի, իրենց չարդարացրին:
Նրանց ուշադրությունն ավելի շատ սևեռվեց սկսված ռուս–ճապոնական պատերազմի
վրա: Դա նպաստեց, որ թուրք–քրդական հարձակմամբ սկսվի Սասունի
ինքնապաշտպանությունը:
1904թ. սկզբին Օսմանյան կայսրությունը կրկին ծանրացրեց արեւմտահայության եւ
հատկապես տարոնահայության վիճակը: Մի կողմից իշխանությունները չէին ուզում
հանդուրժել հայերի կազմակերպվածությունը, մյուս կողմից տարոնահայությունը իրեն
արդեն երկու տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո վստահ էր զգում
զինված ապստամբություն սկսելու համար: Սակայն ազատագրական պայքարի
ղեկավարների մոտ, հատկապես Հրայրի, այն կարծիքն էր, որ ապստամբությունը դեռ
վաղաժամ է, եւ պետք է շարունակել նախապատրաստվելը:

82
ՀԱՐՑ 16

1904 թ. հունվարի սկզբին թուրքական բանակները գրավում են Սասուն տանող


ճանապարհները՝ փաստացի անհնարին դարձնելով ազատ հաղորդակցությունը
Սասունի և Մուշի միջև: Զինված բախումը դառնում է անխուսափելի:
Հունվարի կեսերին հայդուկները Գևորգ Չաուշի և Սեբաստացի Մուրադի
(Խրիմյան) գլխավորությամբ պարտության են մատնում Հեղին գյուղը թալանելու եկած
Խիանքի աշիրեթապետ Քոռ Սլոյին: Նույն ընթացքում հայդուկների մեկ այլ խումբ
Հրայրի, Գոմսա Կորյունի, Կայծակ Առաքելի գլխավորությամբ թշնամուն մեծ կորուստներ
են պատճառում Հունան գյուղում: Այս երկու կռիվները, փաստորեն, Սասնո 1904 թ.
կռիվների նախերգանքն էին:
Թեև Սասունի փաստական առաջնորդը Հրայրն էր, հայդուկները
ինքնապաշտպանական ընդհանուր կռվող ուժերի հրամանատար են նշանակում
Անդրանիկին: Գևորգ Չաուշը, Սեբաստացի Մուրադը, Վահանը, Սպաղանաց Մակարը և
Հրայրը մտնում են ինքնապաշտպանության զինվորական խորհրդի մեջ: Սասունում
հավաքված էր մոտ 200 հայդուկ, որոնցից մոտ 40-ը եկել էր Կովկասից, նույնքան`
Արեւմտյան Հայաստանի այլ նահանգներից, ևս 120 հոգի էլ ներկայացնում էին Տարոնը:
Թուրքական զորքերը պաշարում են Սասունի 21 գյուղ, իրենց թաղերով հանդերձ:
Պաշարման օղակում կար մոտ 10.000 հայ բնակչություն, մինչդեռ Մուշ-Սասունի
բնակչության թիվը հասնում էր 180.000-ի: Ինքնապաշտպանության ղեկավարությունը,
ավելորդ կորուստներից խուսափելու համար որոշել էր կռիվ մղել նեղ շրջանում:
Ապստամբության դրոշ բարձրացրած գյուղերը կարողացան հազիվ 800 կռվող
տալ, որով սասունցիների բանակի ընդհանուր թիվը հասավ 1000-ի: Սրա դիմաց
կանգնած էին մոտ 10.000 թուրքական զորքեր եւ ոստիկաններ և մոտ 5000-7000 քուրդ
զինյալներ:
Մարտին սկսվում են լուրջ ընդհարումները: Հյուսիսային ճակատում մարտի 30-ին
տեղի է ունենում Գելիեգենմանի կռիվը: Սեբաստացի Մուրադի խումբը շենիկցիների և
սեմալացիների հետ հետ է շպրտում քրդերին:
Ինքնապաշտպանության հարավային ճակատի հրամանատար է նշանակվում
Գևորգ Չաուշը, հյուսիսային ճակատների հրամանատարներ են նշանակվում Հրայրը,

83
Վահանը, Անդրանիկը: Ապրիլի 1-ին հակառակորդը սկսում է իր հարձակումը:
Հարավային ճակատում թշնամին թեեւ կարողանում է գրավել մի քանի գյուղ, բայց Գևորգ
Չաուշը կարողանում է լրջորեն դիրքավորվել Տալվորիկ գետի աջ ափին և արգելել
թշնամու մուտքը Տալվորիկի գյուղերը: Գևորգ Չաուշն այնքան վստահ էր իր դիրքերի
ամրության վրա, որ իրեն թույլ տվեց օգնական ուժեր տրամադրել հյուսիսային
ճակատին: Հյուսիսային ճակատի վրա թշնամու ճնշումն ավելի մեծ էր: Սասունցիները
թեեւ կարողանում են ետ մղել թշնամու գրոհները, այնուամենայինիվ ստիպված են
ճակատին մոտ գտնվող Շենիկ գյուղը դատարկել բնակիչներից: Թուրքերը
բանակցությունների համար Առաքել վարդապետին ուղարկում են հայդուկների մոտ:
Սակայն պատասխան ստանալու համար նրանք քիչ ժամանակ էին տրամադրել:
Իրականում բանակցությունների առաջարկը միայն խարդավանք էր, որովհետև Առաքել
վարդապետի հայդուկների մոտ գնալուն անմիջապես հետևել է զորքի նոր եւ
լայնամասշտաբ հարձակումը:
Սեմալում ապրիլի 13-ին տեղի է ունենում կատաղի կռիվ, Հրայրը ստիպված է
լինում բնակչությանը տարհանել ավելի խորքը` Գելիեգուզան: Նահանջն ապահովելու
համար Հրայրը մի քանի ֆիդայիների հետ մնում է դիմադրելու թուրքերին: Այս վերջին
կրակոցների ժամանակ նահատակվում է նաև Հրայրը: Թուրքերը հյուսիսային և
արեւելյան կողմերից սեղմում է ինքնապաշտպանական ուժերին: Ապրիլի 20-22
ֆիդայիները Գևորգ Չաուշի և Անդրանիկի ղեկավարությամբ հերոսական
ճակատամարտ են տալիս Գելիեգուզան գյուղի մոտ: Հակառակորդը, օգտվելով ուժերի
գերազանցությունից, ստիպում է հայդուկներին հանձնել Գելիեգուզանը:
Ալուջակ գյուղում տեղի է ունենում ինքնապաշտպանության ղեկավարների
խորհրդակցություն, որի ժամանակ որոշվում է ժողովրդին տեղափոխել Մշո դաշտի
գյուղերը: Սեբաստացի Մուրադն իր խմբով պետք է ապահովեր ժողովրդի անխափան
տեղափոխումը: Մուրադին հաջողվում է մասամբ լուծել իրեն առաջադրված խնդիրը:
1904 թ. մայիս-հուլիսին հայդուկները ևս մի քանի կազմակերպված կռիվներ են
մղում: Սակայն Կուրավուի մարտից հետո` 1904 թ. հուլիսի վերջերին, Տարոնի կռվող
ուժերը բռնում են նահանջի ուղին դեպի Վասպուրական: Հայդուկները նախ անցնում են
Խլաթ, իսկ այնտեղից՝ նավով Աղթամար:

84
Աղթամարում Տարոնի հայդուկների, ինչպես նաև ՀՅԴ Վասպուրականի
ականավոր գործիչներ Վահան Փափազյանի (Կոմս) և Նիկոլ Պողոսյանի (Իշխան)
մասնակցությամբ տեղի է ունենում խորհրդակցություն: Այստեղ հաստատվում է այն
փաստը, որ հայդուկային կռիվների մարտավարությունը դրական արդյունքներ չի
արձանագրում: Այդուհանդերձ որոշվում է, որ ժողովրդի անվերապահ սերն ու հարգանքը
վայելող մի քանի հայդուկների ուղարկել Տարոն, իսկ մյուսները անցնեն Կովկաս: Տարոն
վերադառնալու ցանկություն է հայտնում Գևորգ Չաուշը: Նա Գոմսա Իսոյի (Կորյուն) և մի
քան այլ հայդուկների հետ (17 հոգի) նավակով գալիս է Խլաթ՝ Տարոն անցնելու համար:
Զինվորական խորհրդաժողովը դեռ նոր էր ավարտվել, եւ հայդուկները չէին
հասցրել հեռանալ, երբ Աղթամարի վանքի միաբան Արսեն վարդապետի մատնությամբ
թուրքական զորքը նավերով պաշարում է կղզին: 1904 թ. օգոստոսի սկզբին հայդուկները
ստիպված են մղելու Աղթամարի հայտնի կռիվը: Հայդուկները ցերեկը փայլուն ձեւով
կարողանում են ետ մղել կանոնավոր զորքի թնդանոթային հարձակումները: Գիշերը
խումբը բաժանվում է երկու մասի և նավակներով հեռանում կղզուց: Աղթամարի կռվից
հետո հայդուկները (նրանք, ովքեր Տարոն չէին վերադարձել) միառժամանակ մնում է
Վանում: Ապա Անդրանիկի գլխավորությամբ անցնում են Կովկաս:
Սասունի 1904 թ. հերոսամարտն ավարտվեց պարտությամբ: Բոլորի համար պարզ
դարձավ, որ արևմտահայության ազատագրության խնդիրը պետք է լուծել
համընդհանուր ապստամբությամբ:
1905 թվականից ազատագրական շարժման ղեկավարության համար պարտադիր
դարձան դեռևս ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովում ընդունված ընդհանուր ապստամբության
որոշումը, որից, փաստացի շեղում էր կատարվել նախընթաց տարիների ընթացքում:
Գալով Տարոն` Գևորգ Չաուշը հայդուկային շարժման ղեկավարությունը վերցնում
է իր ձեռքը և այն պահում մինչև իր ողբերգական մահը: Գևորգ Չաուշի
հայդուկապետությունը նշանակում էր նրա դավանած մարտավարության` հայդուկային
մանր կռիվների շարունակություն: Իսկ Գևորգ Չաուշին և նրա հայդուկ ընկերներին
իշխանությունները կռիվներ մղելու առիթներ ստեղծում էին: Սասունի
ապստամբությունից հետո երկրամասի հայաբնակ գյուղերը շատ ծանր կացության մեջ
էին: Ավերված բնակավայրերը չէին վերականգնվում: Հայկական գյուղերում նորանոր
զորանոցներ էին կառուցվում: Ժողովրդի հանդեպ հալածանքը հասել էր անասելի

85
չափերի: Առանձնապես դաժանությամբ էին տեղի ունենում ֆիդայիների որոնման
աշխատանքները: Սակայն հատկապես հայդուկների պատճառով ժողովրդին հալածելու
փաստը Գևորգին ստիպում է ավելի զուսպ լինել և գործել խիստ գաղտնի: Այժմ խնդիր է
տրվում ժողովրդին կազմակերպել, բարձրացնել նրա բարոյական ոգին, միաժամանակ
սարսափ տարածել դավաճանների, քրդերի և իշխանության ներկայացուցիչների մոտ:
1905թ. ազատագրական շարժումը ղեկավարելու գործում Գևորգ Չաուշին օգնելու
համար Տարոն է գալիս Ռուբենը (Տեր-Մինասյան): Մոտ մեկուկես տարի Ռուբենն ու
Գեւորգը Տարոնում կազմակերպում են ժողովրդին, փորձելով զերծ մնալ զինված
ընդհարումներից, իհարկե, եթե այդպիսիք հակառակորդի պարտադրանքով
անխուսափելի չէին դառնում: Թուրքական իշխանություններն էլ իրենց հերթին
շարունակում էին որոնումները և փորձում էին օր առաջ ձերբակալել Գևորգին և
Ռուբենին, որովհետեւ նրանց գործունեությունը ապագա նոր ապստամբության տեղիք էր
տալու: 1907 թ. մայիսին, երբ Ռուբենն ու Գևորգը պատրաստվում էին անցնել Կովկաս,
տեղի ունեցավ մի զինված ընդհարում, որը ճակատագրական ավարտ ունեցավ: Երբ
հայդուկները գտնվում էին Մշո դաշտի Սուլուխ գյուղում, մատնիչների օգնությամբ
տեղեկացված զորքը անմիջապես շրջապատում է այն: Մայիսի 27-ի առավոտյան սկսված
և միչեւ ուշ գիշեր տևած այս մարտում Գևորգը զոհվում է: Սպանվում է նաեւ թուրքական
զորքերի հրամանատար Քյոսե Բինբաշին, ըստ ականատեսների վկայության` Ռուբենի
գնդակից: Քանի որ Քյոսե բինբաշին փաշա էր, հետայդու Ռուբենին թուրքերը և քրդերը
տալսի են «փաշա» պատվանունը:
Սասունի երկրորդ ապստամբությունից հետո Սուլուխի կռիվը հայդուկային
ամենախոշոր կռիվն էր: Կռվող 17 հայդուկներից և մոտ 60 գյուղացիներից զոհվում են 3
հայդուկ և 18 գյուղացի, ևս 23 հոգիս սպանվում են հասարակ ժողովրդից: Առավել մեծ էին
թուրքերի կորուստները, սպանվել էին մեկ փաշա, երկու հարյուրապետ, 5 պաշտոնյա, 1
ոստիկան և մոտ 120 զինվոր:
Սուլուխի կռվի հաջորդ օրը Մուշում իշխանության ներկայացուցիչները
զինվորական մեծ պատիվներով և 50 երաժիշտներից բաղկացած նվագախմբով հողին են
հանձնում Քյոսե Բինբաշուն: Քյոսե Բինբաշու թաղումից երկու օր անց Մշո Կողաթաղ
թաղամասի հայկական գերեզմանատանը տեղի է ունենում Գեւորգի թաղումը: Ի նշան

86
մեծանուն հերոսի հանդեպ ունեցած հարգանքի, իշխանությունները ապահովում են նույն
նվագախմբի մասնակցությունը Գեւորգի թաղման արարողությանը:
Գևորգ Չաուշի սպանությունից հետո հայդուկային շարժումը մոտեցավ իր
մայրամուտին: Մայիսի 27-ից հետո տեղի ունեցան ևս մի քանի ֆիդայական կռիվներ, իսկ
1908թ. Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո հայդուկային շարժումն
ընդհանրապես վերացավ:
Գևորգի սպանությունից հետո մղված կռիվներից հիշարժան է Սպաղանաց
Մակարի ղեկավարությամբ մղված Փեթարի կռիվը: Թուրքերը փորձում էին այս գյուղում
ձերբակալել Գևորգ Չաուշի կնոջը` Եղսոյին և մանկահասակ որդուն` Վարդգեսին:
Կռվում թեեւ սպանվում է Մակարը, նրա հետ նաև՝ Շենիկցի Մանուկը և Փեթարցի
Պետիկը, այնուամենայնիվ հնարավոր է լինում փրկել Գևորգի պատիվը: Եղսոյին և
Վարդգեսին կարողանում են տեղափոխել այլ բնակավայր:

87
ՀԱՐՑ 17

XX դարի սկզբին Արևմտյան Հայաստանի տարածքը բաժանված էր 7 նահանգի՝


Էրզրումի (Կարնո նահանգ), Վանի, Բիթլիսի (Բաղեշի նահանգ), Դիարբեքիրի
(Տիգրանակերտի նահանգ), Խարբերդի (Մամուրեթ–ուլ–Ազիզ), Սեբաստիայի (Սվազ) և
Տրապիզոնի: Կիլիկիայի մեծագույն մասն ընդգրկված էր Ադանայի նահանգի մեջ:
Լեռնային Կիլիկիայի արևելյան հատվածն ընդգրկող Մարաշի ընդարձակ գավառը
նախապես մտնում էր հարևան Հալեպի նահանգի մեջ, սակայն 1910 թ., որպես
«ինքնուրույն» գավառ, դուրս բերվեց վերջինիս կազմից: Անփոփոխ էր մնացել նաև ներքին
վարչական բաժանումը՝ սանջակ–կազա–նահիե (գավառ–գավառակ–գյուղախումբ):
Էրզրումի նահանգը զբաղեցնում էր շուրջ 50 000 կմ2 տարածք, ուներ 3 գավառ՝
Էրզրումի, Երզնկայի, Բայազետի՝ 20 գավառակներով: 1900–ական թթ. սկզբին գավառի էր
վերածվել նաև Խնուսը, սակայն 1908 թ. այն, կրկին վերածվելով գավառակի, մտավ
Էրզրումի գավառի մեջ:
Վանի նահանգը զբաղեցնում էր 33 600 կմ2 տարածք, ուներ 2 գավառ՝ Վանի և
Հաքքարիի (Հեքյարի)՝ 13 գավառակներով:
Բիթլիսի (Բաղեշ) նահանգը զբաղեցնում էր շուրջ 28 000 կմ2 տարածք, ուներ 4
գավառ՝ Բիթլիսի, Մուշի, Գենջի, Սղերդի՝ 16 գավառակներով:
Դիարբեքիրի նահանգը զբաղեցնում էր 47 250 կմ2 տարածք, ուներ 4 գավառ՝
Դիարբեքիրի, Արղանայի (Մադեն), Սևերակի (Սևավերակ), Մարդինի՝ 15
գավառակներով:
Խարբերդի (Մամուրեթ–ուլ–Ազիզ) նահանգը զբաղեցնում էր 37 700 կմ2 տարածք և
ուներ 3 գավառ՝ Մամուրեթ–ուլ–Ազիզի, Դերսիմի, Մալաթիայի՝ 16 գավառակներով:
Սեբաստիայի (Սվազի) նահանգը զբաղեցնում էր 83 000 կ մ2 տարածք, ուներ 4
գավառ՝ Սեբաստիայի (Սվազի), Շաբին Կարահիսարի, Թոխաթի (Եվդոկիայի) և
Ամասիայի՝ 26 գավառակներով:
Մինչև 1910 թ. Ադանայի նահանգը զբաղեցնում էր 38 300 կմ2 տարածք: Նույն
թվականին վերջինիս արևմուտքը կազմող Իչիլի (Իչել) գավառի (Քարուտ Կիլիկիա)
առանձնացումով նահանգին մնաց շուրջ 26000 կմ2 տարածք: Առաջին աշխարհամարտի
նախօրյակին այն ուներ 4 գավառ՝ Ադանայի, Սսի (Կոզանի), Մերսինի և Ջեբել–Բերեքեթի՝

88
15 գավառակով: Լեռնային Կիլիկիայի արևելյան հատվածը (Զեյթունով հանդերձ)
ներառված էր Մարաշի ինքնուրույն գավառի մեջ, որն ուներ 14 100 կմ2 տարածք և 5
գավառակ:
XX դարի սկզբին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ
վայրերում տեղի ունեցան հայության մասնակի ջարդեր: 1904 թ. ապրիլ–մայիս
ամիսներին` Սասունի ապստամբության ճնշմանը զուգահեռ, օսմանյան բանակի և
համիդիեների կողմից կոտորվեց շուրջ 8000 մարդ: Առավել ցայտուն օրինակը Կիլիկիայի
հայության 1909 թ. ապրիլյան զանգվածային կոտորածներն էին, որին զոհ գնաց շուրջ
30.000 հայ:
Առաջին աշխարհամարտի նախօրյակին հայկական բարենորոգումների
վերաբացումը կրկին հրատապ դարձրեց արևմտահայության թվաքանակի ճշգրտման
խնդիրը: Պաշտոնական վիճակագրության տվյալներով, որն անց էր կացվել 1911-1912թթ.
Օսմանյան կայսրության տարածքում առաքելական և կաթոլիկ հայերի թիվը,
առավելագույն ցուցանիշներով, կազմում էր 1 255 656 մարդ, ավետարանական հայերի
թիվը կազմում էր 51 000: Փաստորեն ըստ «համընդհանուր» վիճակագրության
օսմանահպատակ հայ բնակչության թիվը պետք է կազմեր շուրջ 1 310 000 մարդ; Սակայն
սա իրականի հետ կապ չունի, որովհետև երիտթուրքական իշխանությունները,
հավատարիմ նախորդ վարչակարգի քաղաքականությանը, արհեստականորեն
նվազեցված էին ցույց տալիս հայերի թիվը՝ նրանց զրկելով խորհրդարանում ավելի մեծ
թվով պատգամավորական տեղեր զբաղեցնելու հնարավորությունից: Իր, այսպես
կոչված, «Սև գրքում» Թալեաթը հավաստում է, որ «համընդհանուր» վիճակագրության
ցուցակներում հայերի թվի թերհաշվառումը կարելի է ընդունել 30 %: Ստացվում է, որ
Օսմանյան կայսրությունում հայերի թիվն Առաջին աշխարհամարտի նախօրյակին 1 700
000–ից պակաս չի եղել: Ըստ Կ. Պոլսի պատրիարքարանի 1912 թ. վիճակագրության, որի
տվյալներն ամբողջությամբ հրատարակվեցին միայն 1922 թ. արևմտահայ նշանավոր
գրող և հրապարակախոս Թեոդիկի (Թեոդորոս Լապճինճյան) կողմից, Օսմանյան
կայսրության հայ բնակչության թիվը կազմում էր 2 026 700 մարդ, որից 1 163 000–ը՝
արևմտահայկական 6 նահանգներում, իսկ 205 000–ը՝ Կիլիկիայում:
Ինչպես հայտնի է, 1912 թ. Արևմտյան Հայաստանին վերաբերող տվյալներն առաջին
անգամ ֆրանսերեն հրատարակել է Գրիգոր Զոհրապը՝ գրական կեղծանվան ներքո: Ընդ

89
որում, հաշվի առնելով նախորդ տասնամյակներին ստեղծված անբարենպաստ
էթնոժողովրդագրական իրավիճակը, առաջարկվող Հայկական «պրովինցիայի» մեջ
ամբողջությամբ ընդգրկված էր միայն Էրզրումի նահանգը: Մյուս 5–ը ներկայացված էին
կրճատված սահմաններով, քանի որ հայկական կողմը փորձել էր դուրս թողնել
նահանգների այն հատվածները, ուր հայերն արդեն կազմում էին հարաբերական
փոքրամասնություն: Ըստ այդմ` ապագա «պրովինցիայի» ազգային կազմը ներկայացնում
էր հետևյալ պատկերը.
Էրզրում – հայերը՝ 215.000, թուրքերը՝ 240.000, քրդերը՝ 40.000, այլ՝145.000:
Վան – հայերը՝ 185.000, թուրքերը՝ 47.000, քրդերը՝ 72.000, այլ՝ 66.000:
Բիթլիս – հայերը՝ 180.000, թուրքերը՝ 40.000, քրդերը՝ 77.000, այլ՝ 85.000:
Դիարբեքիր - հայերը՝ 105.000, թուրքերը՝ 45.000, քրդերը՝ 65.000, այլ՝ 79.000:
Խարբերդ – հայերը՝ 168.000, թուրքերը՝ 102.000, քրդերը՝ 95.000, այլ՝ 85.000:
Սեբաստիա – հայերը՝ 165.000, թուրքերը՝ 192.000, քրդերը՝ 50.000, այլ՝ 95.000:
Ընդամենը – հայերը՝ 38, 9%, թուրքերը՝ 25,4%, քրդերը՝ 16,3%, այլ՝ 19,4%:
Փաստորեն ըստ այս վիճակագրության հայերի թիվը 6 նահանգներում անցնում էր 1
միլիոնից:
Ինչ վերաբերում է հայ բնակչության տեղաբաշխմանը նահանգների ամբողջական
սահմաններում, ապա համաձայն նույն Թեոդիկի 1922 թ. հրատարակված տեղեկագրի՝
այն ուներ հետևյալ պատկերը. Էրզրումի նահանգ– 215 000 բնակիչ, Վանի նահանգ– 197
000 բնակիչ, Բիթլիսի նահանգ – 198 000 բնակիչ, Խարբերդի նահանգ– 204 000 բնակիչ,
Դիարբեքիրի նահանգ – 124 000 բնակիչ, Սեբաստիայի նահանգ – 225 000 բնակիչ,
ընդամենը – 1 163 000 բնակիչ:
Այդուհանդերձ, վերոնշյալ վիճակագրությունը Կ. Պոլսի պատրիարքարանի կողմից
վերջնական չի դիտարկվել:
Իրականում Առաջին աշխարհամարտի նախօրյակին Արևմտյան Հայաստանի 6
նահանգների հայ բնակչությունը տեղաբաշխված էր հետևյալ կերպ.
1. Էրզրումի նահանգ– 249 800 բնակիչ
2. Վանի նահանգ–219 000 բնակիչ
3. Բիթլիսի նահանգ –255 000 բնակիչ
4. Դիարբեքիրի նահանգ – 174 000 բնակիչ

90
5. Խարբերդի նահանգ – 212 000 բնակիչ
6. Սեբաստիայի նահանգ – 294 000 բնակիչ
Ընդամենը – 1 405 800 բնակիչ
Վերջինս 37,9 %–ով գերազանցում է 1912 թ. տվյալները: Ընդ որում` այս
ճշգրտումները հաշվի առնելու դեպքում հայերը կազմելու էին ողջ բնակչության 45–46 %–
ը, այն է՝ գրեթե կեսը:
Առավել բարդ է Կիլիկիայի հայ բնակչության թվաքանակի ճշգրտման խնդիրը:
Վերջինիս նախապատերազմյան էթնոժողովրդագրական իրավիճակը լուսաբանող
մանրամասն տեղեկագրեր, փաստորեն, բացակայում են:
1910 թ. մի փաստաթղթի համաձայն՝ Ադանայի նահանգի 4 գավառներում ապրել են
124750, իսկ Մարաշի գավառում (այն ժամանակ՝ Հալեպի կազմում)՝ 86800 հայեր
(ընդամենը՝ 211550 բն.): Ըստ գերմանացի միսիոներները՝ Կիլիկիայի հայ բնակչության
թիվն Առաջին աշխարհամարտի նախօրեին հասնում էր 237000-ի:
Հայ բնակչությունը զանգվածաբար ապրում էր նաև Օսմանյան կայսրության
որոշակի տարածաշրջաններում: Կեսարիայի գավառում, ըստ պաշտոնական
տեղեկագրերի, անգամ XX դարասկզբին ապրում էր 68 000 հայ: Յոզղաթի գավառի հայ
բնակչության թիվը 1914 թ. կազմել է շուրջ 73 000 մարդ:
Պատրիարքարանի վիճակագրության համաձայն Տրապիզոնի նահանգում և
Ջանիկի ինքնուրույն գավառում ապրում էր միայն 65 000 հայ (առանց XVII–XVIII դդ. բռնի
կերպով մահմեդականացած և XX դ. սկզբին հիմնականում դեռ հայախոս Համշենի ու
Սևգետի բնակչության, որը հաշվվում էր 200 000 մարդ): Իրականում Պոնտոսի
տարածքում քրիստոնեությունը պահպանած հայերի թիվը Ցեղասպանության նախօրեին
90 000–ից պակաս չի եղել:
Կ. Պոլսում հայ բնակչության թիվը 1914թ. կազմել է 161.000 մարդ:
Ընդհանուր առմամբ, 1914 թ. Օսմանյան կայսրության հայ բնակչության թիվը
կազմում էր գրեթե 2 500 000 մարդ, որից շուրջ 1.770.000-ը Արևմտյան Հայաստանում և
Կիլիկիայում:

91
ՀԱՐՑ 18

XX դարի սկզբին իրենց ակտիվ գործունեությունն էին շարունակում հայ ազգային


կուսակցությունները:
Արմենական կուսակցությունը, որը ծանր կորուստներ կրեց 1896 թ. Վանի
հերոսական ինքնապաշտպանության և Ս. Բարդուղիմեոս վանքի մոտի եղերական
կոտորածի ժամանակ, փորձեց վարականգնել ուժերը և շարունակել պայքարը:
Մ. Ավետիսյանի նահատակությունից հետո կուսակցության ղեկավար է դառնում
Եղիշե Գոնտագճյանը, ապա՝ Գրիգոր Աճեմյանը: Վերջինիս ջանքերով վերաբացվում է
Վանի Կեդրոնական վարժարանը: Իսկ Վարագի Ժառանգավորացի տեսչությունը
կուսակցության որոշումով 1905 թ. ստանձնում է Արտակ Դարբինյանը:
Արմենակաները իրենց վերջին ղեկավար Սեպուհի (Երվանդ Քեոսյան,1906–1908
թթ.) եղերական նահատակությունից հետո աստիճանաբար միավորվեցին այլ
կուսակցությունների պառակտված առանձին խմբերի ու քաղաքական
կազմակերպությունների հետ: Հատկապես արդյունաբեր եղավ վերակազմյալ
հնչակյանների հետ մերձեցումը: Այս միավորումից, ինչպես նաև գաղափարապես
ընդունելի մի շարք հոսանքների ներգրավմամբ ձևավորեց Հայ Սահմանադրական
ռամկավար կուսակցությունը:
1896թ. հնչակյան կուսակցության փաստացի պառակտվեց: Հնչակյանների
մեծամասնությունը սոցիալիստներ չէին և կանգնած էին ազգային դիրքերում: Միհրան
Տամատյանը, Անտոն Ռշտունին, Արփիար Արփիարյանը քննադատում էին հնչակյան
կենտրոնին, որը անօգուտ կերպով Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում առանց
լուրջ նախապատրաստության, հապշտապ կազմակերպում էր անօգուտ զինված
ելույթներ և հակասուլթանական ընդվզումներ: Ազգային դիքրերում կանգնած
հնչակյանները դժգոհում էին նաև կուսակցության մեջ Նազարբեկյան ամուսինների
մենատիրությունից:
Ծագումով արևմտահայ հնչակյան գործիչները դժգոհում էին, որ կուսակցութայն
արևելահայ ղեկավարները լավ չէին ճանաչում արևմտահայ իրականությունը, ինչն էլ
ազդում էր Արևմտյան Հայաստանում կուսակցության գործունեության վրա: Արևմտահայ
գործիչները նրանք դեմ էին, որ Արևմտահայաստանի ազատագրության անունով

92
հավաքված դրամը ծախսվում է սոցիալիզմի քարոզչության համար: Նրանք առաջարկում
էին հրաժարվել «ազգային ուժերը ջլատող սոցիալիզմի» գաղափարից:
Հնչակյան կուսակցության առաջին ընդհանուր պատգամավորական ժողովի
բացվելու 1896 թ. օգոստոսի 1-ին: Սակայն Ա. Նազարբեկյանը ձգձգում էր և ձգտում էր
պատգամավորներ հրավիրել միայն Արևելյան Հայաստանի և Կովկասի
մասնաճյուղերից` հուսալով այդ այդ կերպ ապահովել սոցիալիզմին կոզմնակիցների
մեծամասնությունը:
Մ. Տամատյանը և Ա. Ռշտունին, որ դեմ էին Ա. Նազարբեկյանի դիրքորոշմանը,
հրավիրեցին նաև մնացած մասնաճյուղերի պատգամավորներին: Արդյունքում պարզվեց,
որ Լոնդոն հասած պատգամավորների մեծամասնությունը կանգնած է ազգային հողի
վրա և դեմ է սոցիալիզմին: Ա. Նազարբեկյանը հրաժարվում է նշանակված օրը
պատգամավորական ժողովը բացելուց: Սակայն 1896 թ. օգոստոսի 8–ին Լոնդոնում
հնչակյան կենտրոնին ընդդիմադիր 14 պատգամավորները գումարում են
կուսակցության առաջին պատգամավորական ժողովը (համագումարը):
Ա.Նազարբեկյանն իր հակառակորդ խմբավորմանը անվանում է «Ալֆարիական»: Մ.
Տամատյանն իրենց թևին անվանում է նոր հնչակյաններ կամ վերակազմյալներ:
Պաշտոնապես նրանք «վերակազմյալ» կոչվեցին 1898 թ. Ալեքսանդրիայի 2-րդ
պատգամավորական ժողովից հետո:
Ահա այսպես գաղափարական տարաձայնությունների խորացումն ի վերջո
հանգեցրեց կուսակցության պառակտմանը, որի հետևանքով թուլացան հատկապես Կ.
Պոլսի, Կիլիկիայի, Արևմտյան Հայաստանի մասնաճյուղերը:
1896 թ. մինչև 1901 թ. վերակազմյալները մի քանի անգամ փորձեցին միավորվել
ՀՅԴ-ին: Սակայն դաշնակցական որոշ ղեկավար գործիչների որդեգրած կոշտ
դիրքորոշման պատճառով դա տեղի չունեցավ:
Վերակազմյալները արևմտահայերի ազատագրության համար Ա. Արփիարյանի
ջանքերով 1897-1898 թթ. փորձում էին քարոզել համազգային հեղափոխության
գաղափարը (Լոնդոնում հրատարակվող «Մարտ» և «Նոր կեանք» պարբերականներով):
Նրանք իրենց մասնաճյուղերը ստեղծեցին ԱՄՆ–ում, Բուլղարիայում, Կիպրոսում,
Ռումինիայում, Կիլիկիայում, Փոքր Հայքում:

93
Հնչակյան կուսակցության պառակտումից շատ չանցած մի շարք գործիչներ
փորձեցին վերամիավորվել: 1902 թ. մարտին Լոնդոնում տեղի ունեցած
բանակցություններից հետո նույն տարվա մայիսի 17–ին Բոստոնում կայացավ միության
հանդիսությունը: Սակայն միության հռչակումից հետո էլ տարաձայնությունները ոչ
միայն չվերացան, այլ սրվեցին նոր թափով:
Հին հնչակյանները ոչ միայն հավատարիմ էին մնացել սոցիալիզմին, այլև ձգտում
էին վերականգնել Ա. Նազարբեկյանի ղեկավար դիրքը միացյալ կուսակցության մեջ`
դրանով խախտելով իրենց իսկ կողմից ստորագրված միության հռչակագիրը, որի
պայմաններից մեկը Ա. Նազարբեկյանին արգելում էր որևէ կապ ունենալ հնչակյան
կուսակցության հետ: Փոխադարձ մեղադրանքների, և անվստահության մքնթլորտում
սպանվում են վերակազմյալ հնչակյաններից արևմտահայ ազատագրական պայքարի
հայտնի գործիչ Մխո Շահենը (Սեֆերյան)՝ Փոթիում, և Գ. Չիթճյանը՝ Օդեսայում:
Վերակազմյալները դիմեցին պատասխան վրեժխնդրության, որի զոհը դարձան
հնչակյան մի քանի նշանավոր դեմքեր: Փաստորեն, XX դարասկզբին հնչակյան երկու
թևերի միջև սկսված միության գործընթացը ձախողվեց:
1907թ. վերակազմյալները Բոստոնում սկսեցին հրատարակել «Ազգ» թերթը, որի
շուրջ համախմբվածները, 1908թ. գաղափարական նույնության հիմնավորմամբ
բանակցություններ են սկսում արմենականների հետ՝ միություն կազմելու նպատակով:
Կազմավորված «Միացյալ հայ հեղափոխական կազմակերպությունը» 1908 թ.
հոկտեմբերին հռչակվեց որպես «Հայ սահմանադրական ռամկավար կուսակցություն»:
Սոցիալիզմին հավատարիմ հնչակյանները 1896 թ. սեպտեմբերի 28–ին, Լոնդոնում
գումարում են իրենց պատգամավորական ժողովը, որում որոշում շարունակել
սոցիալիստական գործունեությունը, դատապարտել «ազգայնականների» բռնած դիրքը:
1903 թ. սեպտեմբերին Լոնդոնում կայացավ հնչակյան կուսակցության 4–րդ
պատգամավորական ժողովից հետո Բոստոնում սկսեց լույս տեսնել կուսակցության
գլխավոր պաշտոնաթերթը՝ «Երիտասարդ Հայաստան»-ը` Ստեփան Սապահ–Գյուլյանի
խմբագրությամբ:
Կովկասում հնչակյանները ակտիվորեն հանդես եկան Հայ եկեղեցու գույքը
բռնագրավելու մասին Նիկոյալ II կայսեր 1903 թ. հունիսի 12–ի հրամանագրի դեմ: Ղողոքի

94
ցույցերից, հանրահավաքներից բացի նրանք 1903 թ. հոկտեմբերին Թիֆլիսում
մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի դեմ:
XX դ. սկզբին հնչակյանների և «Իթթիհատ վե թերաքքի» կուսակցության միջև
համագործակցության փորձեր եղան: Սակայն Իթթիհատի առաջնորդ Ահմեդ Ռիզայի և
Ս. Սապահ–Գյուլյանի փարիզյան հանդիպումներն արդյունք չտվեցին: Հնչակյանները
մերժեցին իթթիհատի կազմակերպած` Օսմանյան կայսրության ընդդիմադիր
կուսակցությունների առաջին համագումարին մասնակցելու հրավերը, որը տեղի
ունեցավ 1902 թ. փետրվարին Փարիզում: (Համագումարին մասնակից դաշնակցական և
վերակազմյալ հնչակյան պատգամավորները ընդհարվեցին երիտթուրք ղեկավարների
հետ և հեռացան համագումարից): Հնչակյանները հրաժարվեցին նաև մասնակցել 1907 թ.
դեկտեմբերին Փարիզում կայացած Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի
համաժողովին, քանի, որ համաժողովի կազմակերպիչ երիտթուրքերը սկզբունքորեն դեմ
էին հայկական բարենորոգումների ծրագրին:
Հնչակյանների ու ՌՍԴԲԿ–ի միջև գաղափարական որոշակի նմանության
պատճառով քայլեր ձեռնարկվեցին երկու կուսակցությունների միավորման
ուղղությամբ: Ա. Նազարբեկյանը այս հարցի շուրջ 1904 թ. Ժնևում բանակցություններ էր
վարում ՌՍԴԲԿ կենտկոմի ներկայացուցիչների` Գ. Պլեխանովի, Լ. Մարտովի, Վ. Լենինի
հետ: Դրան դեմ էր Ռ. Խանազատը, ըստ որի՝ կուսակցությունը պետք է պահպաներ իր
ինքնուրույն դեմքը: Մի կողմից ՌՍԴԲԿ-ի պառակտումը բոլշևիկների և մենշևիկների,
մյուս կողմից ներքին կուսակցական տարաձայնությունները կանխեցին հնչակյանների
միավորումը ՌՍԴԲԿ-ի հետ:
XX դարի սկզբին Հ.Յ. Դաշնակցությունը շարունակում էր մնալ հայ իրականության
ամենաազդեցիկ քաղաքական և մարտական կազմակերպությունը:
1898թ. տեղի ունեցավ կուսակցության երկրորդ ընդհանուր ժողովը:
Մարտավարության առումով որոշվեց համադրել Արևմտյան Հայաստանում ուժերի
կենտրոնացմումը Կ. Պոլսում և այլ ծովափնյա քաղաքներում ծավալվելիք ցուցական
գործունեության հետ: Ուժերը պետք է կենտրոնացվեին Սասունում, Կիլիկիայում,
Վասպուրականում, Կ. Պոլիսում: Որոշվեց դեպի Արևմտյան Հայաստան արշավանք
կազմակերպել միայն կռիվների սկսված լինելու դեպքում:

95
Ժողովի որոշմամբ կուսակցության երկու՝ արևելյան (Թիֆլիս) և արևմտյան (Ժնև)
բյուրոների գործունեության աշխարհագրական սահմանները տարանջատվեցին
հետևյալ կերպ. Արևմտյան Հայաստանը` Կիրասոն–Խարբերդ–Տիգրանակերտ գծից դեպի
արևելք, Պարսկաստանը և Ռուսաստանը դարձան արևելյան բյուրոյի, իսկ վերը նշված
սահմանագծից արևմուտք ընկած տարածքները` Կիլիկիան, Կ. Պոլիսը, Բալկանները և
արևմտյան երկրներում առկա կառույցները` արևմտյան բյուրոյի գործունեության
տիրույթները:
Դաշնակցության 2–րդ ընդհանուր ժողովը որոշեց նաև ուժեղացնել Հայկական
հարցի օգտին արտասահմանում տարվող քարոզչությունը: Ժնևում Դրոշակի» կազմն
ուժեղացնելու նպատակով Ք. Միքայելյանը խմբագրակազմում ընդգրկեց Խաչատուր
Մալումյանին (Ակնունի), Ավետիս Ահարոնյանին (Ղարիբ), Միքայել Վարանդյանին
(Հովհաննիսյան): 1900թ. Փարիզում հիմնվեց «Պրո Արմենիա» ֆրանսերեն թերթը` Պիեռ
Քիյառի խմբագրությամբ:
Զենք ձեռք բերելու համար 1901 թ. ՀՅԴ կամքը ներկայացնող մարմնի ժողովը դիմեց
ծայրահեղ քայլի` բռնի հանգանակության: «Փոթորիկի» կոչվող ձեռնարկի
ղեկավարությունը ստանձնեց Ք. Միքայելյանը:
1904 թ. փետրվար–մարտ ամիսներին Սոֆիայում տեղի ունեցած կուսակցության
3–րդ ընդհանուր ժողովը որոշում ընդունեց սուլթան Աբդուլ Համիդին ահաբեկելու մասին:
Այդ գործի պատասխանատվությունը ստանձնած Ք. Միքայելյանը 1905 թ. մարտի 5(17)–
ին Բուլղարիայում` Վիտոշ լեռան լանջին, ձեռնառումբերի փորձարկման ժամանակ
զոհվում է: Դրանից հետո Աբդուլ Համիդին ահաբեկելու գործը վստահվեց Մկրտիչ
Մարգարյանին (Սաֆո): Մահափորձը կատարվեց 1905 թ. հուլիսի 21–ին կառքի մեջ
տեղադրված ռումբի միջոցով, սակայն սուլթանը, խոսակցության մեջ լինելով շեյխ–ուլ–
իսլամի հետ, փոքր–ինչ ուշացավ ու դրանով փրկվեց մահից:
Սկսած 1904 թ., ՀՅԴ–ն սերտ կապեր հաստատեց և համագործակցության եզրեր
գտավ Ռուսաստանի կայսրության տարածքում գործող ընդդիմադիր ու հեղափոխական
այլ կուսակցությունների հետ: Այդ նպատակով դաշնակցությունը մասնակցեց 1904 թ.
վերջերին Փարիզում և 1905 թ. ապրիլին Ժնևում տեղի ունեցած միջկուսակցական երկու
խորհրդաժողովների:

96
Դաշնակցությունը 1905-1906 թթ. հայ թաթարական ընդհարումների ընթացքում
կազմակերպեց հայ ազգաբնակչության ինքնապաշտպանությունը:
1907թ. փետրվար-մայիսին Վիեննայում տեղի ունեցավ կուսակցության 4-րդ
ընդհանուր ժողովը, որը քննարկեց «Կովկասյան նախագիծը», որով առաջադրվում էին
հետևյալ պահանջները. Անդրկովկասում դաշնակցային ժողովրդավարական
հանրապետության ստեղծում` Ռուսաստանի կազմում; բոլոր ազգերի համար
հավասարություն, խոսքի, մամուլի, խղճի, բանվորական միությունների, գործադուլների
ազատություն; Անդրկովկասում ժողովրդական միլիցիայի կազմակերպում; հողերի
աստիճանական համայնացում, անուղղակի հարկերի վերացում; 8-ժամյա
աշխատանքային օրվա սահմանում և այլն:
«Կովկասյան նախագիծը» բուռն քննարկումների արժանացավ կուսակցության
ներսում: Ի վերջո այդ քննարկումների ընթացքում սկսեցին բյուրեղանալ հինգ տարբեր
տեսակետներ: Ծայրահեղ ազգայնական–աջակողմյանները խմբապետ Միհրանի
(Քեշիշյան) գլխավորությամբ (նա հետագայում արտաքսվեց կուսակցությունից և
ահաբեկման ենթարկվեց) գտնում էին, որ ՀՅԴ–ն եղել է ու պետք է մնա միմիայն
արևմտահայերի ազատագրության համար պայքարող կազմակերպություն,
սկզբունքորեն մերժում էին սոցիալիստական աշխարհայեցողությունն ու
քաղաքականությունը և պահանջում էին Անդրկովկասում դադարեցնել հեղափոխական
պայքարն ընդդեմ ցարիզմի: Ի վերջո, ձայների մեծամասնությամբ ընդհանուր ժողովը
հաստատեց «Կովկասյան նախագիծը»:
Ընդհանուր ժողովն ընդունեց նաև կուսակցության նոր ծրագիրը, ըստ որի ՀՅԴ–ն
իբրև հեղափոխական և սոցիալիստական կուսակցություն, ձգտում է պաշտպանել հայ
աշխատավոր զանգվածների տնտեսական–դասակարգային, մարդկային–քաղաքական և
ազգային–մշակութային շահերը՝ նպատակ ունենալով միապետական ու
կապիտալիստական կարգերը փոխարինել լայն ժողովրդավարությամբ ու
արդյունաբերության միջոցների համայնացումով:
Ծրագիրը հիմնվում էր «երկու Հայաստանների» գաղափարի վրա` Արևմտյան
Հայաստանը` Օսմանյան կայսրության սահմաններում և լայն ինքնավարությամբ, իսկ
Անդրկովկասի դեմոկրատական հանրապետությունը` Ռուսաստանի ֆեդերատիվ

97
հանրապետության կազմում` բաժանվելով առանձին ինքնավարությունների, որոնց
սահմանները որոշելիս պետք էր նկատի ունենալ ազգագրական գործոնները:

98

You might also like