You are on page 1of 5

ԹԵՄԱ 10.

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1945-1985 ԹԹ․

Ա․ Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան տարիներին


Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո համաշխարհային հզորություն ու
ազդեցություն ձեռք բերեցին երկու տերություններ՝ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը։ Երկու
գերտերությունների միջև հակամարտությունը ստացել է Սառը պատերազմ անվանումը։
Այն իր ազդեցությունն էր թողնում երկու երկրների թե՛ ներքին և թե՛ արտաքին
քաղաքականության վրա։
Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ-ում սկսվեց պետական
համակարգի և տնտեսության վերակառուցումը խաղաղ պայմանների համար։
Վերականգնվեց ութժամյա աշխատանքային օրը, վերացվեց արտաժամյա պարտադիր
աշխատանքը, աշխատողներին թույլատրվեց օգտվել արձակուրդից։ Որոշ չափով
բարելավվեցին բնակչության կենսապայմանները։

Հայկական հարցի վերաբացումը


Թեպետ Թուրքիան պատերազմի տարիներին հռչակել էր չեզոքություն, այն
Գերմանիայի դաշնակիցն էր և թույլատրել էր գերմանական ու իտալական ռազմանավերի
մուտքը Սև ծով։ Ուստի ԽՍՀՄ-ը Պոտսդամի կոնֆերանսի նախօրեին՝ 1945 թ․ հուլիսին,
փորձեց զիջումներ ստանալ նաև Թուրքիայից՝ պահանջելով Կարսի մարզի ու Սուրմալուի
գավառի վերադարձը Հայաստանին։ Սակայն քանի որ Մեծ Բրիտանիան արտահայտվում
էր Թուրքիայի օգտին, իսկ ԱՄՆ-ը փորձում էր խնդիրը դարձնել խորհրդա-թուրքական
առանձին քննարկման խնդիր, ԽՍՀՄ-ը չպնդեց, որ Հայկական հարցը լուրջ քննարկման
առիթ դառնա կոնֆերանսում։
Թուրքիայի կողմնորոշումը դեպի Արևմուտք և այն, որ Թուրքիան 1952 թ․ դարձավ
Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ, հարկադրեցին խորհրդային
իշխանություններին 1953 թ․ մայիսին հայտարարելու, որ Խորհրդային Միությունը
Թուրքիայի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չունի։

Սփյուռքահայերի Մեծ հայրենադարձությունը


Հայրենական պատերազմից հետո Ստալինի
թույլտվությամբ հնարավորություն տրվեց սփյուռքահայերին
տեղափոխվելու Խորհրդային Հայաստան։ Ստեղծվեց
ներգաղթի կոմիտե, որի ջանքերով 1946-1948 թթ․՝ Մեծ
հայրենադարձության ընթացքում, Հայաստան
տեղափոխվեց շուրջ 90 հազար սփյուռքահայ։ Հայրենիքում
«ախպարների»1 առաջին քարավաններին դիմավորում էին
նվագախմբի ուղեկցությամբ և պատմում այն մասին, որ
նրանք կապիտալիստական դժոխքից տեղափոխվեցին
Հայրենադարձների առաջին
կոմունիստական դրախտ:
խումբը «Տրանսիլվանիա» Հայրենադարձությունը դադարեցվեց 1948 թ․, քանի որ
շոգենավով 1946 թ․ հասնում է սառը պատերազմի պայմաններում ներգաղթյալներից
Բաթում։ շատերին մեղադրում էին օտարերկրյա լրտեսական
գործունեության մեջ։
Ներգաղթը շատ ավելի համեստ ծավալներով շարունակվեց նաև 1950-70-ական թթ․։
Հայրենադարձվածները Հայաստան էին տեղափոխել արևմտյան մշակույթ,
արժեքներ, նորաձևություն։

1
Հայրենակիցներին «ախպեր» բառով դիմելիս՝ եկվորները փոքր-ինչ այլ արտասանությամբ էին
ասում, և աղավաղված ստացվում էր «ախպար»։
Բռնաճնշումների նոր ալիքը
Պատերազմի շրջանում խորհրդային տոտալիտար հասարակությունում մեղմացում
էր նկատվել։ Սակայն հետպատերազմյան շրջանում վերսկսվեցին
ստալինյան բռնաճնշումները։ Իշխանությունների գործը հեշտանում էր
նրանով, որ հասարակության ճնշող մեծամասնությունը պատերազմում
հաղթանակը վերագրում էր Ստալինին և հավատում նրա
անսխալականությանը։
Այս անգամ բռնաճնշումներն ուղղվեցին պատերազմի
ռազմագերիների դեմ, որոնց մեղադրում էին լրտեսության մեջ։
Բարձրագույն սպայակազմից բռնաճնշումների ենթարկվեց մարշալ
Սերգեյ Խուդյակովը։ Վերջինս մեղադրվեց հայրենիքի դավաճանության
մեջ և 1950 թ․ գնդակահարվեց։
1949 թ․ խորհրդային իշխանությունների որոշմամբ՝ միայն
Անդրկովկասից Ալթայի երկրամաս արտաքսվեց ավելի քան 15000
ԽՍՀՄ ավիացիայի
մարդ։ Աշխատանքից ազատվում ու օտարամոլության մեջ էին մարշալ Սերգեյ
մեղադրվում նաև մտավորականները, այդ թվում՝ լեզվաբան Հրաչյա Խուդյակովը
Աճառյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը։ (իսկական անունը՝
1953 թ․ մարտի 5-ին մահացավ Իոսիֆ Ստալինը։ Միայն նրա Արմենակ
Խանփերյանց)
մահից հետո բռնաճնշումները դադարեցվեցին, իսկ բռնադատվածների
մեծ մասը արդարացվեց։

Բ․ Խրուշչովյան ձնհալը

Իոսիֆ Ստալինի մահը 1953 թ․ մարտի 5-ին ԽՍՀՄ պատմության մեջ մի լուրջ
դարաշրջանի ավարտ էր։ ԽՄԿԿ ղեկավարի պաշտոնում Ստալինին փոխարինեց նախ՝
Գեորգի Մալենկովը (1953-1955), ապա՝ Նիկիտա Խրուշչովը
(մինչև 1964 թ․)։ Այս ժամանակահատվածում թուլացան
ԽՍՀՄ-ում ամբողջատիրական համակարգի հիմքերը,
դադարեցվեցին բռնաճշնումները, արդարացվեցին ու ազատ
արձակվեցին անհիմն մեղադրանքներով դատապարտված
անձինք։ Այդ պատճառով էլ ԽՍՀՄ-ի պատմության այս փուլը
ստացել է Խրուշչովյան ձնհալ անվանումը։
Ձնհալի բնորոշ կարևոր գծերից էր «Բժիշկների գործը»
«ապաստալինականացում»-ը։ 1956 թ․ ստալինյան վարչակազմի
դատական վերջին գործն
փետրվարին տեղի ունեցավ ԽՄԿԿ 20-րդ էր, երբ 9 բժիշկների մեղադր-
համագումարը, որի ընթացքում Խրուշչովը ում էին խորհրդային վեր-
ներկայացրեց զեկուցում՝ «Անհատի նախավի մի շարք
պաշտամունքի և նրա հետևանքների գործիչների դիտավորյալ
սխալ ախտորոշման և
մասին» թեմայով։ Այստեղ Խրուշչովը սպանության մեջ։ Կարծում
քննադատում էր Ստալինի անձի էին, որ դրա ետևում
պաշտամունքը, վերհանում նրա օրոք կանգնած է հրեական «Joint»
կատարված բռնաճնշումները, Հայրենական կազմակերպությունը։
Բժիշկներն արդարացվեցին
պատերազմում նրա թույլ տված սխալներն ու հսկայական Ստալինի մահից հետո։
թվով զոհերը։ 1961 թ․ Ստալինի մարմինը հանեցին Լենինի
դամբարանից՝ հուղարկավորելով Կրեմլի բակում։ 1962 թ․ պատվանդանից հանվեց նաև
Երևանում տեղակայված նրա արձանը Հաղթանակի զբոսայգում, որի փոխարեն հինգ
տարի անց կանգնեցվեց «Մայր Հայաստան» արձանը։
ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո կատարված ժողովրդավարական որոշ
տեղաշարժերի արդյունքում առաջ եկան խոսքի ազատության որոշ դրսևորումներ, որոնք
հանգեցնում էին ազգային ինքնագիտակցության զարթոնքի։ Փաստորեն, տուժում էր
խորհրդային ինքնությունը։ Խորհրդային Հայաստանում բացահայտ կերպով հայտնվեցին
«այլախոհներ» (դիսիդենտ), որոնք արտահայտվում էին խորհրդային արժեհամակարգի
դեմ։
1961 թ․ Խրուշչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը արդեն
հասել է սոցիալիզմի բարձր մակարդակի, և ընդամենը 20
տարվա ընթացքում երկիրը սոցիալիզմից անցում
կկատարի կոմունիզմի։ Տնտեսական ասպարեզում
Խրուշչովյան վարչակազմը զարկ էր տալիս
արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։ Ընդունվեց
1959-1965 թթ․ յոթնամյա պլանը, որը խնդիր էր դրել
Որպես հասարակության «հասնելու և անցնելու ԱՄՆ-ից» և մեկ շնչին բաժին ընկնող
կենսամակարդակի բարձրացման արտադրանքի ծավալով գրավելու աշխարհում առաջին
վկայություն՝ ԽՍՀՄ ողջ
տարածքում կառուցվում էին
տեղը։ Սակայն իրականում ԽՍՀՄ-ը առաջին անգամ
խրուշչովյան նախագծի շենքերը, ստիպված եղավ 1963 թ․ հացահատիկ ներմուծել
որով հնարավորինս արագ արտերկրից։ Այդուհանդերձ, բնակչության սոցիալական
փորձում էին լուծել բնակչությանը վիճակը զգալիորեն բարելավվեց՝ կապված բժշկական
բնակարաններով ապահովելու
խնդիրը։
սպասարկման, նյութական ու կենցաղային պայմանների
փոփոխության հետ։
Արտաքին ասպարեզում Մաոիստական Չինաստանը դատապարտեց ձնհալն ու
հեռացումը ստալինիզմից և սահմանափակեց ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները։ Մյուս
կողմից՝ սասանվեց Խրուշչովի հեղինակությունը՝ կապված Կարիբյան ճգնաժամի հետ 2։
Հետադիմական ու պահպանողական ուժերը Լեոնիդ Բրեժնևի գլխավորությամբ
1964 թ․ կազմակերպեցին Խրուշչովի հեռացումը իշխանությունից։ ԽՄԿԿ Կենտկոմի
առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնեց Բրեժնևը (1964-1982 թթ․)։

Գ․ Ազգային զարթոնքը Հայաստանում

1960-ական թթ․Հայաստանում և Սփյուռքում որոշակի աշխուժացում է սկսվում։


Առաջին անգամ քննարկման է դրվում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը,
սփյուռքահայերը բարձրացնում են Հայկական հարցը։
Այս ամենը կատարվում էր գաղութային կայսրությունների քայքայման ֆոնին, երբ մի
գիշերում ձևավորվում էին անկախ բազմաթիվ պետություններ։ Միայն 1960 թ․
Աֆրիկայում անկախացավ 17 պետություն։ Սա սփյուռքահայության շրջանում զայրույթ
առաջացրեց, քանի որ աֆրիկյան պետությունները առանց որևէ պայքարի ձեռք էին
բերում անկախ պետություններ, իսկ Հայկական խնդիրը երկարատև պայքարից հետո
թվում էր անլուծելի։
Մյուս կողմից՝ հայությունը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ականատես էր
հրեական պետության՝ Իսրայելի ձևավորման և կայացման գործընթացին։ Նախ՝ 1947 թ․
Իսրայելը ստացավ 14.5 հազար կմ 2 տարածք, սակայն հարևան մահմեդական
տարածքները անեքսիայի ենթարկելու հաշվին այն կայացավ որպես տարածաշրջանի
կարևոր դերակատար և անգամ կանխեց մահմեդականների Պաղեստին պետության
կազմավորումը։
Երրորդ գործոնը Մեծ հայրենադարձությունն էր։ Հայրենադարձվածները առաջին
անգամ խոսում էին կորցրած հայրենիքի, ցեղասպանության, Արցախի ու Հայ դատի
մասին։

2
1962 թ․ ԽՍՀՄ-ը սոցիալիստական դարձած Կուբայում գաղտնի կերպով տեղադրեց հրթիռներ, որոնք
կարող էին խոցել ԱՄՆ-ի տարածքները։ Երբ դա բացահայտվեց, խորհրդա-ամերիկյան
հարաբերությունների սրումը գրեթե հանգեցրեց կողմերի միջև պատերազմի։ Ա․ Միկոյանի
գլխավորած պատվիրակության ջանքերով հարաբերությունները կարգավորվեցին, իսկ ԽՍՀՄ-ը
դուրս բերեց հռթիռները Կուբայից, ինչը սասանեց Խորհդային Միության հեղինակությունը
սոցճամբարում։
Ուստի ամենևին պատահական չէր, որ 1965 թ․
սփյուռքահայությունը ողջ աշխարհում ցույցերով նշեց
Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը։ Խորհրդային
Հայաստանում պետական մակարդակով առաջին անգամ
նշվեց ցեղասպա—նության տարելիցը, 1965 թ․ ապրիլի 24-
ին ԽՍՀՄ-ի պատմության մեջ առաջին անգամ տեղի
ունեցավ բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները
պահանջում էին ղեկավարությունից ճանաչել Հայոց
ցեղասպանությունը։ Ցույցը ցրվեց ու տեղի ունեցան
ձերբակալություններ։
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի
(1960-1966) միջնորդությամբ սկսվեց Հայոց ցեղասպանության
հուշահամալիրի կառուցումը Ծիծեռնակաբերդում, որը բացվեց
1967 թ․։
Առանձնահատուկ նշանակություն ունեցավ նաև
Սարդարապատի հուշահամալիրի բացումը 1968 թ․, որը հայությանը հնարավորություն
տվեց վերարժևորելու ազգային պատմությունն ու ժառանգությունը։
Հենց այս տարիներին ԽՍՀՄ-ում սկսեց բարձրացվել ազգային հարցը։ Հայաստանում
այն հիմնականում վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի պատկանելության խնդրին։
Հայաստանում ակտիվացան այլախոհական շարժումները, որոնք պահանջում էին
անջատում Խորհրդային Միությունից և ազգային անկախ պետության ստեղծում։

Դ․ Բրեժնևյան լճացման շրջանը

Խրուշչովին իշխանությունից հեռացնելու պատճառներից էր


ԽՍՀՄ-ի տնտեսական աճի ցածր ցուցանիշը։ Այդ պայմաններում
անիրական էին նրա խոստումները 20 տարում կոմունիզմի անցնելու
վերաբերյալ։
Բրեժևյան վարչակազմը հայտարարեց, որ
իրենք ապրում են զարգացած սոցիալիզմի
դարաշրջանում և նոր Սահմանադրությամբ (1977
թ․) ամրագրեց, որ աստիճանական խաղաղ
անցում է կատարվելու կոմունիզմին, թեպետ
հստակ ժամկետներ դրա համար չէին նշվում։
Բրեժնևի իշխանության շրջանում Խորհրդային Միությունում
ընդգծված կերպով կատարվում էր վերադարձ ստալինյան
վարչահրամայական համակարգին։ Բրեժնևը վերականգնեց
գրաքննությունը (ցենզուրա) և խստացրեց պատիժները այլախոհների նկատմամբ։
Տնտեսական աճը, որով սկսվել էր Բրեժնևի իշխանության շրջանը, 1970-ականների
սկզբին դանդաղեց և սկսեց նույնսիկ հետընթաց ապրել։ Խորհրդային տնտեսությունն
ամողջությամբ կախված էր դարձել նավթի վաճառքից՝ տնտեսական աճ արձանագրելով
նավթի գների բարձրացման դեպքում։ Այս ժամանակաշրջանը տարիներ անց Միխայիլ
Գորբաչովի կողմից որակվեց որպես լճացում։
Խորհրդային Հայաստանը բրեժնևյան շրջանում տնտեսական
որոշակի առաջընթաց էր ապրում։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար
Անտոն Քոչինյանի (1966-1974) ջանքերով կառուցվեց Արփա-Սևան
ջրատար թունելը, որի շնորհիվ հնարավոր եղավ կանխել Սևանա լճի
մակարդակի հետագա իջեցումը։ Հատկապես կարևոր էր Հայկական
ատոմակայանի կառուցումը, որը գործարկվեց 1976 թ․։ Ատոմակայանի
արտադրած էլեկտրաէներգիայով Խորհրդային Հայաստանը ոչ միայն
էլեկտրիֆիկացնում էր սեփական բնակավայրերը, այլև նույնիսկ հոսանք
մատակարարում Վրաստանին ու Ադրբեջանին։ Ա․ Քոչինյանի օրոք սկսեց կառուցվել և
նրա հաջորդի՝ Կարեն Դեմիրճյանի (1974-1988) օրոք՝ 1981 թ․, գործարկվեց Երևանի
մետրոպոլիտենը։
Լճացման երևույթները Հայաստանում ակնառու էին սոցիալական ոլորտում։ Բարձր
ուրբանիզացիայի պայմաններում ավելանում էր բարձրագույն կրթություն ստացած
մասնագետների թվաքանակը։ Սակայն խորհրդային պետությունում մտցված նոր
սկզբունքի համաձայն՝ շեշտը դրվում էր արտադրանքի քանակի և եկամտաբերության, այլ
ոչ թե որակի վրա։ Որակյալ և անորակ աշխատանքի դիմաց վարձատրությունը գրեթե
հավասարվեց, որի հետևանքով տուժում էր որակյալ աշխատանքի վարկը և
պահանջարկը։ Կուսակցական բյուրոկրատիայի աճի հետևանքով Խորհրդային
Հայաստանում պետական պաշտոնյաների թիվն ավելի մեծ էր, քան անգամ
Ռուսաստանում։
Բրեժնևի մահից հետո (1982 թ․) ԽՍՀՄ-ի վիճակը չբարելավվեց։ Սոցիալ-տնտեսական
խոր ճգնաժամը շարունակվում էր։

You might also like