You are on page 1of 3

Հայաստանը առաջին աշխարհամարտի տարիներին

1914թ օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը,իսկ օգոստոսի


6-ին Թուրքիան `որը մինչ այդ հայտարարել էր իր չեզոքության մասին միացավ եռյակ
միությանը(Գերմանիայ,Ավստրիա,Հունգարիա,Իտալիա)։ Հոկտեմբերի 30-ին
Թուրքիան թույլատրեց գերմանական գեբեն և բռեսլալ ռազմանավերին անցնելու
Բոսֆորը և ռմբակոծելու ռուսական նավահանգիստները։Նոյեմբերի 3-ին
Ռուսատանը պատերազմ հայտարարեց Թուրքիային։Որի դեմ ռազմական
գործողությունները իրականացվում էին կովկասյան և Բալկանյան
ռազմաճակատներում և Սև ծովում։ Թուրքիան կովկասյան ռազմաճակատում ,որը
ձգվում էր Սև ծովից մինչև Ուրմիա լիճ, Ռուսաստանի դեմ դուրս բերեց 300000
բանակ` էնվերի գլխավորությամբ ։ Ռուսական զորքերի թիվը մոտ 200000 էր,որը
մինչև 16 թիվը ղեկավարում էր ցարի եղբայրը,իսկ դրանից հետո գեներալ Յուդենիչը։Ի
տարբերություն նախկին պատերազմների թուրքական կառավարությունը այս անգամ
հայերին բանակ զորակոչվելու հրաման տվեց,իսկ մյուս կողմից էլ ցարը 14թ
սեպտեմբերին հատուկ մանիֆեստով դիմեց հայ ժողովրդին,որով կոչ էր անում նրանց
իբրև կամավորներ զինվորագրվել ռուսական բանակին Արևմտյան Հայաստանը
ազատագրելու և այն որպես ինքնավարության հիմունքներով ունենալու
նպատակով։Նույնը խոստանում էր նաև Թուրքիան,եթե հայերը գրավեին Արևելյան
Հայաստանը։Այս ճակատագրական պահերին մոտ 300000 հայեր զինվորագրվեցին
թուրքական բանակին,իսկ 200000 հայեր որպես կամավորներ զինվորագրվեցին
ռուսական բանակին։ Հատկապես մեծ էր Արևելահայերենի ոգևորությունը,որի
շնորհիվ սկսվեց ձևավորվել կամավորական շարժումը,դրան զորավիգ եղան Գևորգ
5_րդ կաթողիկոսը, Ալեքսանդր Խատիսյանը և այլն։ Ամենուրեք սկսեցին
հանգանակություններ անել։1914թ սեպտեմբեր -հոկտեմբեր ամիսներին Թիֆլիսում
ձևավորվեց առաջին կամավորական ջոկատը Անդրանիկին
գլխավորությամբ,նոյեմբերի 3-ին նրա խումբը գեներալ Օգանսկու զորքի հետ անցավ
Պարսկաստան։ Նոյեմբեր դեկտեմբերին Իզմիրում կազմավորվեց 2-րդ ջոկատը Դրոյի
գլխավորությամբ։Դեկտեմբերին 3-րդ ջոկատը Համազասպի գլխավորությամբ,4-րդը
Քեռու գլխավորությամբ։ Նոյեմբերին թուրքական զորքերը մտան Կարսի մարզ և
կազմակերպեցին զանգվածային կոտորածներ։1914թ դեկտեմբերի 9-իվ մինչև 15թ
հունվարի 9-ը Սարիղամիշում տեղի ունեցավ արյունալի ճակատամարտ ,որի
ժամանակ թուրքական 90000 զորքից 78000 կոտորվեցին։15թ գարնանը Անդրանիկի
ջոկատը մասնակցեց հյուսիսային Պարսկաստանի կռիվներին։1915թ ապրիլի 18-ին
տեղի ունեցավ Դիլմանի ճակատամարտը ,որտեղ փայլեց Անդրանիկի
տաղանդը։Հետագայում հայ կամավորական ջոկատների թիվը գնալով աճեց։1915թ
ապրիլին ազգային բյուրոյի որոշմամբ բոլոր հայկական ջոկատները ետ կանչվեցին
նպատակ ունենալով միավորվել մեկ ընդհանուր բանակի մեջ։ Սակայն Ռուսական
իշխանությունները որոշում ընդունեցին ցրել հայ կամավորական ջոկատնփրը և
բաժանել ռուսական ջոկատների մեջ,քանի որ նրանք այլևս պետք չէին ռուսներին և
նրանք խուսափում էին նրանց կազմակերպածությունից։Մոտավոր հաշվարկներով
առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվեց մոտ տասը միլիոն մարդ և
հաշմանդամ դարձավ քսան միլիոնը,սակայն այդ ժամանակ թերևս ամենամեծ
կորուստը կրեց հայ ժողովուրդը,նա ենթարկվեց ցեղասպանության և
հայրենազրկության,որը մարդկության ամենամեծ ոճիրն է։Այդ հրեշավոր ծրագիրը
երիտթուրքերը ընդունել էին 1911 թ Սալոնիկ քաղաքում կայացած գաղտնի ժողովում
Թալիաթի,Էնվերի,Ջեմալի գլխավորությամբ։ Երիտթուրքականների անդամ
Մելանզադե Ռիֆաթի հրապարակած գաղտնի փաստաթղթերից պարզ է դառնում ,որ
ցեղասպանության հրամանը արձակվել է 15թ ապրիլի 15-ին,որում նախատեսվում էր
1)զինաթափել Օսմանյան բանակի հայ զինվորներին,մեղադրելով նրանց
դավաճանության մեջ ,2)ձերբակալել և աքսորել հայ մտավորականներին ,3)
ապահովության պատճառաբանությամբ նրանց քշել Սիրիայի անապատներ
4)հրամանի պատճենները ուղղարկում են բոլոր նահանգապետներին և
չկատարողները կենթարկվեն պատժի։1915 թ ապրիլի 24-ին ըստ պաշտոնական
տվյալների Պոլսում ձերբակալեցին սկզբում 234 հայ մտավորականների,իսկ մինչև 29-
ը նրանց թիվը հասավ 2345-ի։Դրանց մեջ էին Գրիգոր Զոհրապը,Ռուբեն
Սևակը,Վարուժանը, Սիամանթոն և այլն։Վանում Վռամյանը ,Իշխանը և այլն։Հայ
մտավորականների աքսորը կազմակերպեցին 3 ուղղություններով Չանկրի,Չորում
Անաշ։Մոտավորապես ձերբակալեցին,զինաթափեցին և սպանեցին մոտ 200000
զինվոր։Բաներից ազատված հանցագործներից ստեղծեցին չեթեական գնդեր,որոնք
իրականացնում էին տեղահանություներ։ Զանգվածային տեղահանություներ եղան
մայիսից հոկտեմբեր`Վան ,Ադանա,Հալեպ վիլայեթներում։ Հուլիսի 15-ին Պոլսի
Սուլթան Բայազեթ հրապարակում կախաղան հանեց 20 մարդ։Ճակատագրական էր
Կիլիկիո կաթողիկոսի կոչը,որով նա հորդորում էր հնազանդվել թուրքական
իշխանություններին և տեղահանվել։ Ամբողջ Կիլիկիան բացառությամբ
մուսալեռցիների բռնեց գաղթի ճանապարհը։16թ Դերզորում կուտակված 5000
հայերից ողջ մնաց 10000։Գերմանացի հումանիստ Լեփսիուսի տվյալներով 15-16թթ
զոհվեցին մեկուկես միլիոն հայեր,իսկ 500000 դարձան փախստական ։Մեծ էր նաև
նյութական վնասները։Ավերվեցին 66 քաղաքներ 25000 գյուղեր 2350 եկեղեցի,1500
դպրոց և այլն։Երբ ԱՄՆ դեսպան Մորգենթաուն այս վայրագությունների համար
դիմեց Թալեաթին ասելով թե պատասխան եք տալու սրա համար,նա ցինիկաբար
պատասխանեց թե ում ենք պատասխան տալու եթե հայ չկա։Իհարկե
ցեղասպանության մեղավորները պատերազմից հետո ստացան իրենց պատիժը
Թեհլերյանի ,Շիրակյանի Արտաշես ,Գևորգյանի միջոցով որոնք իրականացրին
Թալեաթի,Ջեմալի և այլոց սպանությունները։Այս գործունեություները կոչվում են
նեմեսիս` հունական վրեժի աստծո անունով։1987թ հունիսին Ստրասբուրգում
Եվրախորհուրդը ընդունեց և դատապարտեց հայերի ցեղասպանություն ,իսկ
հետագա տարիներին այն դատապարտեցին երեք տասնյակից հասնող երկրներ։Հարկ
է նշել ,որ հայ ժողովուրդը չէր հնազանդվում թուրք հրոսակներին և
ինքնապաշտպանական կռիվներ էր մղում։Դեռևս մարտին դիմադրեցին
Մոկսը ,Շատախը։1915թ մարտի վերջին Վանի նահանգապետ ջեհդետը իր զորքերը
շարժեց Վասպուրականի վրա։Ապրիլի 7-ին ապստամբեց Վանը։Նրա Այգեստան
թաղամասում ապրում էին 20000 հայեր,իսկ կենտրոնական հատվածում 2500։
Մահմեդականները փախան քաղաքամիջից և ստեղծվեց զինվորական կոմիտե
Մանուկյանի գլխավորությամբ։Քաղաքը բաժանվեց պաշտպանական
գոտիների,կառուցվեցին բարիկադներ։Սկսվեց զենքի արտադրություն`փամփուշտ,
նույնիսկ թնդանոթ։ Ապրիլի 10-ին ջեվդեթը գրոհեց քաղաքի վրա սակայն
հաջողության չհասավ։Ապրիլի 17-ին լրացուցիչ ուժեր ստանալով նորից հարձակվեց
սակայն ապարդյուն։Իսկ ապրիլի 28-ին տեղի ունեցավ ամենակատաղի
մարտը ,սակայն, նորից ապարդյուն, մայիսի 3-ին թուրքերը
փախան։Ինքնապաշտպանության առաջնորդ Արամ Մանուկյանը բանալիները
հանձնեց ռուսներին,իսկ նրանց նրան նշանակեցին Վանի նահանգապետ։ Մայիսի 20-
ին Վան հասավ Անդրանիկը։Հայերի ոգևորությունը մտահոգում էր ռուսներին, որոնք
Հուլիսի 2-ին գիշերով բացելով քաղաքի դարպասները անհետացան Վանից,
ժողովրդին թողնելով անզեն։Այդ հանգամանքը խուճապ առաջացրեց և 20000 մարդ
բռնեց գաղթի ճանապարհը,քաղաքում մնացածներին թուրքերը կոտորեցին։
Դիմադրություն կազմակերպվեց Մուշում որտեղ 7 ամիս թուրքերը չէի կարողանում
տեղահանել բնակիչներին։1916թ ապրիլի 18-ին ռուսական զորքերը գրավեցին Մուշը
որտեղ այլև ոչ մի հայ չէր մնացել։15 թ հունիսի 2-ին սկսվեց Շապին Գարահիսարի
հերոսամարտը Ղուկաս Տեր -Վլեթյանի գլխավորությամբ։Մինչև հունիսի վերջ տևած
մարտերում 5000 մարտիկների մեծ մասը զոհվեց ,սակայն 1000 հաջողվեց ճեղքել
պաշարումը 15 թ սեպտեմբերի 29ին սկսվեց Ուրֆայի հերոսամարտը,որը
գլխավորում էր Մկրտիչ Յոթնեղբայրյանը և թուրքական բանակը չկարողացավ
գրավել այն,գործին միջամտեցին գերմանացիները։Մի գեներալ մոտենալով նրան
առաջարկեց հանձնվել,որի դիմաց նա երաշխավորում էր հայերի անվտանգությունը,
սակայն ստացավ հետևյալ պատասխանը` "Եթե դուք մտածում եք հայերի մասին
որպես թուրքերի դաշնակցի բարի եղեք երաշխավորելու Դերզորում մեռնող հայերի
անվտանգությունը"։ Հոկտեմբերի 23-ին թուրքեր սկսեցին ընդհանուր գրոհը,երբ
արդեն քաղաքը գրավված էր թուրքերը հանդիպեցին հայերի դիակների
կուտակման ,որի միջից կրակ բացվեց թուրքերի վրա ,այդ գործընթացը տևեց 2
օր,թուրքեր փախուստի դիմեցին։Տարբեր վայրերում ևս տեղի ունեցան
ինքնապաշտպանական կռիվներ։

You might also like