You are on page 1of 3

Հետազոտական աշխատանք

Թեմա՝ Հովհաննես Թումանյանի կենսագրությունը

Դասարան՝ 4-2

Աշակերտ՝ Ասլանյան Դավիթ Րաֆֆիի

Դասվար՝ Ա․ Հովիկյան

«Քվանտ» Վարժարան 2024


Ներածություն

Այսօր կխոսենք Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մասին։


Մանրամասնորեն կուսումնասիրենք գրողի կյանքը
Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 7 (19), 1869[1][2][3], Դսեղ, Թիֆլիսի
նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][2][3] - մարտի
23, 1923[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][2][3]), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական,
ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ , պոեմներ ,
քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ,
քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[7], կատարել է
թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի
Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[8]։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ


գյուղում[7]։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական
դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան)
նորաբաց երկսեռ դպրոցում[9]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887
թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական
ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը՝ աշխատել
է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական
միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է
«Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել


է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես
Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք
Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը
գործել է մինչև 1908 թվականը[7]։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան


ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական
միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային
պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի
հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ -ն
1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։
Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության
կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ


գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով
այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝
Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են
մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930)
օպերաները։

Ազգանվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]


1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը , ըստ
որի՝ Թումանյան տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման
անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք
արձանագրություններում և հիշատակարաններում [10][11]։ Ըստ Աճառյանի՝
Թումանյան ազգանունը սերում է Թուման անձնանունից [12]։ Անվան ամենավաղ
հիշատակությունը, որը կարող է առնչվել բանաստեղծի նախնիներին , հանդիպում
է Դսեղից 8 կմ հեռավորության վրա գտնվող Մարց գյուղի գերեզմանատան մի
խաչքարի վրա՝ Թաւմայ (=Թումա) քահանա․․․ թուին ՉԼԴ (1285)[13]։

Ընտանիք և մանկություն

You might also like