You are on page 1of 6

Դավիթ Տեր-Թորոսյան

«ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ»-
ՏԵՐՅԱՆ –
Վ.ՀՈՎՍԵՓՅԱՆ
Էստոնական երգ
 Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…
Երաժշտություն

 https://
www.youtube.com/
watch?
v=sCC3znUhqVU
Մեկնաբանություն
 Այս անաստեղծությունում,
ինչպես նաև Տերյան
բանաստեղծությունների
մեծամասնությունում,
արտահայտվում է թախից
և ցավ` «Ցաված սիրտըս
միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա
վերըստին քեզ տանջել»: :
Այս
բանաստեղծությունում
Տերյանը նկարագրում է,
թե ինչքան խորն է նրա
սերը այդ աղջկա
նկատմամբ:
Վահան Տերյանի մասին
 Տերյանը կատարելության է հասցրել հայ բանաստեղծության
կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյունական
կազմություն, շարունակել հայ պոեզիայում հազարամյա
պատմություն ունեցող բաղաձայնույթի (ալիտերացիա) և
նմանաձայնության ավանդույթը, առաջինն է գրել սոնետ և
 տրիոլետ, զարգացրել գազելը (բանաստեղծության ձևեր են):
Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին
հետևել են շատ բանաստեղծներ:
 Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու
հրապարակախոսական հոդվածներ, կատարել
թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան
մասն են  նամակները:
 Երևանում գործում է «Տերյան մշակութային կենտրոնը», որի
ջանքերով լույս է ընծայվել Տերյանի բանաստեղծությունների
«Ընտրանին» (2005 թ.) և «Տերյան. հանրագիտարանը» (2010 թ.):
Տերյանի բանաստեղծությունների խոսքերով գրել են բազմաթիվ
երգեր (Նիկոլ Գալանդերյան, Էդգար Հովհաննիսյան և ուրիշներ):
Վաչե Հովսեփյանի մասին
 Վաչե Հովսեփյանը ավարտել է Երևանի Ռոմանոս
Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը
(1951)։ 1945-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի
ժողովրդական գործիքների համույթի
մենակատար։ Երկացանկն ընդգրկել է հայկական
ժողովրդական և գուսանական մեղեդիներ։
Կատարումն առանձնացել է ազգային ոճական
հստակությամբ, հուզականությամբ, բարձր
վարպետությամբ։ Գրել է պարեղանակներ, երգեր,
այդ թվում՝ «Էստոնական Երգ» (խոսք՝ Վ. Տերյանի),
«Իրիկնաժամին» (խոսք՝ Ս. Կապուտիկյանի),
«Երեքնուկ» (խոսք՝ Պ. Սևակի)։ Համերգներով
շրջագայել է բազմաթիվ երկրներում։

You might also like