You are on page 1of 5

ԵՐԵՎԱՆԻ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ԳԱՂՏՆԻ ԺՈՂՈՎ

ԱՌԱՐԿԱ՝ Հայ քաղ․ պատմություն


ՖԱԿՈՒԼՏԵՏ՝ ԹՄՀ, Անգլերեն

ԿՈՒՐՍ՝ 1

ԽՈՒՄԲ՝ ՄՀ, Անգլերեն, 3

ԴԱՍԱԽՈՍ՝ Հայրապետյան

ՈՒՍԱՆՈՂ՝ Նարեկ Դավթյան

ԵՐԵՎԱՆ 2018
Անգեղակոթի գաղտնի ժողով

Ներածություն

XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց


ազատագրական պայքարի կազմակերպման գործնական
քայլերով:
Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում
առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ: Ներքին
նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը
ազատագրական պայքար մղելու հարցում: Գտնվելով օտար
տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության
եւ մշակույթի փոփոխության հարցում: Արտաքին
նախադրայլներից էր Օսմանյան Թուրքիայի թուլացումը: Թուրք-
պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների
վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու
ձգտում:

Բուն թեմա

1677թ. Էջմիածնում տեղի ունեցավ գաղտնի ժողով, որը


ղեկավարում էր Հակոբ IV Ջուղայեցին:
Ժողովը որոշեց Հայաստանի ազատագրության ակնկալիքով
կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու հետ պատվիրակություն
ուղարկել Եվրոպա: Պատվիրակությունը գնում է Վրաստան,
ապա Կոստանդնուպոլիս: Այստեղ կաթողիկոսը մահանում է,
իսկ պատվիրակության անդամները ցրվում են: Միակ անձը,
որը շարունակում է ճանապարհը դեպի Եվրոպա, Սիսիանի
Յավրի անունով՝ Սիսյանի մելիքի որդին էր:Վերջինս սկզբում
գնում է Վենետիկ, ապա մեկնում Ֆրանսիա, անցնում
զինվորական ծառայության և հեծելազորի կապիտանի
աստիճան ստանալով մասնկացում Անգլո-Ֆրանսիական
պատերազմին: Գերի ընկնում և ազատ արձակվելով
գերությունից` սկսում է ապրել Պֆալցի իշխանությունում:
Եվրոպայում Յավրիին դիմում էի Օրի անունով :Կարճ
ժամանակահատվածում Օրին ընկերացավ Պֆալցի
կայսրընտիր Հովհան-Վիլհելմի հետ: Իսրայել Օրուն հաջողվեց
համոզել Հովհան-Վիլհելմին ուշադրություն դարձնել հայ
ժողովրդի ազատագրման հարցին:
Նա ծրագիր ներկայացրեց, որի համաձայն 20-25.000-անոց
եվրոպական բանակը Լեհաստանի և Ռուսաստանի տարածքով
հասնելու էր Աստրախան և նավերով դուրս էր գալու ափ՝ Բաքվի
մոտ, ապա Արևելյան Անդրկովկասում միավորվելով 100.000-
անոց հայկական ապստամբ բանակի հետ` 20 օրում
ջախջախելու էր 5.000-անոց պարսկական բանակը և գրավելու
կենտրոն Երևանը: 1698 թ. Հովհան-Վիլհելմը Իրայել Օրուն
հանձնարարեց վերադառնալ հայաստան իրադրությանը
մանրամասն ծանոթանալու համար: 1699թ. Իսրայել Օրին եկավ
Հայաստան, բայց հասնելով Էջմիածին` չհանդիպեց Ամենայն
Հայոց կաթողիկոս Նահապետ Եդեսացուն, քանի որ լսել էր, որ
«փարաջա հագած փաշա էր»:
Իսրայել Օրին մեկնեց Զանգեզուր և որոշ տվյալներով նաև
Ղարաբաղ: Վերադառնալով Զանգեզուր` Անգեղակոթ գյուղ, որի
տերն էր Մելիք Սաֆրազը, ով , իմանալով Օրու նպատակների
մասին, օգնում է կազմակերպել Անգեղակոթի <<Գաղտնի
իշխանական խորհուրդը>>:այդ ժողովը լիազորություն պիտի
տար Հովհան-Վիլհելմին և Իսրայել Օրուն:1699թ ապրիլին
Իսրայել Օրու նախագահությամբ տեղի ունեցավ ժողով, որին
մասնակցում էին Սյունիքի և Արցախի մելիքները: Ըստ
տեղեկությունների`ժողովին մասնակցել են հետևյալ տասը
մելիքները` Փիլիպոսը, Սարուխանը, Սաֆրազը, Մելքոնը,
Շահնազարը, Մելքոնը, Թադևոսը, Աղաջանը, Հովհաննեսը և
Շահինի որդի Սուքիասը: Լեոյի կարծիքը ժողովի մասին եղել է
հետևյալը՝.»»Միամիտ, կարելի է ասել` նախնադարյան
գյուղապետների մի հավաքույթ էր Անգեղակոթի գերագույն
խորհրդակցական ժողովը: Օրու համար նշանակություն չուներ,
որ այդ ժողովը տեղի է ունենում Ղարաբաղի Լեռնաստանի մի
կորած անկյունում:Կարևորը նրա համար այն էր,որ կարող է
ներկայացնել այդ մարդկանց Եվրոպային իբրև մի
կազմակերպություն,որը բարբառում է այս լեզվով.<<Մենք Մեծ
Հայաստանի գլխավորներս և
ատենակալներս>>:Ահա,սնապարծության և մեծամտության ինչ
խոյանքներ կարող էր տալ մի խեղճ ու աղքատ գյուղ մի
ռոմանտիկ քաղաքագետի,որի երազն էր մի թագավորական
գահ>>:
1699թ. սեպտեմբերի կեսերին Օրին, մելիքների դիմումագրերով
և Մինաս վարդապետի հետ, վերադարձավ Դյուսելդորֆ` հայ-
արևմտաեվրոպական հետագա բանակցությունները
շարունակելու համար: Սակայն Օրիի ներկայացրած ծրագիրը
չքննարկվեց: Նրան վերջնականապես պարզ դարձավ, որ
Եվրոպայում հույսեր չկան Հայաստանն ազատագրելու
նախատեսված ծրագիրն իրականացնելու համար: Այդ
ժամանակ Օրին վերջնականապես հիասթափված Եվրոպական
պետությունների սին խոստումներից, նա լիովին համոզվեց, որ
հայ ժողովուրդը արևմտաեվրոպական արքունիքներից
սպասելիք չունի, և նրա ազատագրության գործի
հեռանկարները վերջնականապես կարող է կապվել միայն
Ռուսաստանի հետ: Նա հասկացավ, որ առկա պայմաններում
Եվրոպական պետություններից միայն Ռուսաստանը կարող է
իրական շահագրգռություն ունենալ հայերի խնդրում և
գործնականապես զբաղվել դրանով:
Ես, ելնելով սեփական կարծիքից և վերլուծելով իմ ՝ կյանքի
մասին ունեցած գաղափարները, քննադատում եմ այս ժողովը
և ընդհանուր կոնցեպտը։ Ապրելով ժողովրդավար երկրում, ես
գիտեմ որ իմ ձայնը պետք է լսելի լինի կառավարությունում,
այսպիսով, կարծում եմ՝ ազգի համար որոշումների կատարելիս
կարևոր է առաջին հերթին հարցնել հենց ազգին, իսկ ժողովի
ֆորմատը եղել է գաղտնի, այսինքն ժողովրդի ձայնը լսելի չի
եղել, և դա արդարացի ես չեմ համարում։

Օգտագործված գրականության ցանկ

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Angexakoti_joxov@
https://gretahovakimyanblog.wordpress.com/2018/09/24/%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF
%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA
%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-
%D6%83%D5%B8%D6%82%D5%AC%D5%A8%D6%89-1677%D5%A9-%D5%AB-%D5%AA
%D5%B8/

You might also like