You are on page 1of 12

Կոմպոզիցիա

Դասախոս՝ Սահակ
Հովսեփյան
Ուսանող՝ Հեղնար
Կարապետյան
• Գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքը , որը
պայմանավորված է նրա բովանդակությամբ, ինչպես և
բնույթով ու նշանակությամբ։ Կոմպոզիցիան
գեղարվեստական ձևի կարևորագույն, կազմակերպող
բաղադրիչն է, ստեղծագործությանը հաղորդում է
միասնություն և ամբողջականություն, նրա տարրերը
համաստորադասում միմյանց և ամբողջին։
Գեղարվեստական պրակտիկայի, իրականության
գեղագիտական իմացության ընթացքում կազմավորված
կոմպոզիցիայի օրենքները այս կամ այն չափով իրական
աշխարհի երևույթների օբյեկտիվ օրինաչափությունների ու
փոխկապակցությունների գեղարվեստորեն մարմնավորված
արտացոլումն ու ընդհանրացումն են՝
կապված արվեստի տեսակի, ստեղծագործության
գաղափարի ու նյութի և այլ բաների հետ։
Կոմպոզիցիայի
տեսակները
• Բաց կազմ
• Պատկերային տարածության լրացումը բաց հորինվածքով կարող է
լինել երկակի. Կամ սրանք մանրամասներ են, որոնք դուրս են գալիս
շրջանակից, որոնք հեշտ է պատկերացնել նկարից դուրս, կամ դա
մեծ բաց տարածություն է, որի մեջ ընկղմված է կոմպոզիցիայի
կիզակետը՝ առաջացնելով զարգացում, ենթակա տարրերի
շարժում։ Այս դեպքում հայացքի ձգում դեպի կոմպոզիցիայի
կենտրոն չկա, ընդհակառակը, հայացքն ազատորեն հեռանում է
նկարից՝ չպատկերված մասի որոշ ենթադրություններով։

• Բաց կոմպոզիցիան կենտրոնախույս է, այն հակված է առաջ


շարժվել կամ սահել պարուրաձև ընդարձակվող ճանապարհով: Այն
կարող է բավականին բարդ լինել, բայց այն միշտ ավարտվում է
կենտրոնից հեռանալով: Հաճախ կոմպոզիցիայի կենտրոնն ինքնին
բացակայում է, ավելի ճիշտ՝ կոմպոզիցիան կազմված է բազմաթիվ
հավասար մինի կենտրոններից, որոնք լրացնում են պատկերի
դաշտը։
• Փակ կազմ
• Փակ կոմպոզիցիա ունեցող պատկերն այնպես է
տեղավորվում շրջանակի մեջ, որ ոչ թե թեքվում է դեպի
եզրերը, այլ, ասես, փակվում է իր վրա։ Դիտողի հայացքը
կոմպոզիցիայի կիզակետից շարժվում է դեպի
ծայրամասային տարրեր, ծայրամասային այլ տարրերի
միջով նորից վերադառնում է կենտրոն, այսինքն՝
կոմպոզիցիայի ցանկացած տեղից ձգտում է դեպի իր
կենտրոն։
• Փակ կազմի տարբերակիչ հատկանիշը դաշտերի
առկայությունն է։ Այս դեպքում պատկերի
ամբողջականությունը դրսևորվում է բառացի իմաստով՝
ցանկացած ֆոնի վրա կոմպոզիցիոն կետն ունի հստակ
սահմաններ, կոմպոզիցիոն բոլոր տարրերը սերտորեն
փոխկապակցված են, պլաստիկորեն կոմպակտ:
• Բերենք կոմպոզիցիայի մեկ օրինակ
Տարածական արվեստներում
Տարածական արվեստներում կոմպոզիցիան
միավորում է գեղարվեստական ձևի կառուցման
միջոցները (տարածության և ծավալի իրական կամ
պատրանքային ձևակազմում, սիմետրիա և
ասիմետրիա, մասշտաբ, ռիթմ և համաչափություն,
նրբերանգ և հակադրություն, հեռանկար,
խմբավորում, գունային լուծում և այլն)։ Կոմպոզիցիան
կազմակերպում է ստեղծագործության ինչպես ներքին
կառուցվածքը, այնպես էլ նրա հարաբերակցությունը
շրջապատող միջավայրի ու դիտողի հետ։
Ճարտարապետության մեջ
Ճարտարապետության մեջ կոմպոզիցիայի հիմքում
ընկած է կառույցի, կոմպլեքսի, քաղաքի գեղարվեստա-
գաղափարական ֆունկցիոնալ, կառուցվածքային
սկզբունքների, արտահայտչամիջոցների ներդաշնակ
համադրումը։ Դարերով մշակված
ճարտարապետության գիտական վերլուծումով
բացահայտվել են մի շարք օրինաչափություններ, որոնց
բնորոշումն ու դասակարգումը կազմում են
«ճարտարապետական կոմպոզիցիա» առարկայի
հիմունքները։ Ճարտարապետական կոմպոզիցիոն
միջոցներից են մասշտաբը, համաչափությունները,
սիմետրիան, ասիմետրիան, գույնը, ստվերը, ռիթմը,
մետրական կարգը, արվեստների համադրումը և այլն,
որոնց ճիշտ ընտրության և համադրման շնորհիվ է
նախագծողը հասնում իր առջև դրված գաղափարա-
գեղարվեստական խնդիրների յուրօրինակ
ստեղծագործական լուծումներին։ Կոմպոզիցիայով է
պայմանավորված ճարտարապետական ձևի
արխիտեկտոնիկ կերպարը։ Հաճախ կոմպոզիցիա են
• երպարվեստում կոմպոզիցիան ստեղծագործության
գաղափարական և սյուժետա-թեմատիկ հիմքի կոնկրետ
մշակումն է՝ տարածության մեջ առարկաների ու մարմինների
տեղադրումով, ծավալների, լույսի ու ստվերի, գունաբծերի և այլ
հարաբերակցության հաստատումով։ Կոմպոզիցիայի տիպերն
են՝ «կայուն» (ուր կոմպոզիցիոն հիմնական առանցքները ուղիղ
անկյան տակ փոխհատվում են ստեղծագործության
երկրաչափական կենտրոնում) և «դինամիկ» (ուր հիմնական
առանցքները փոխհատվում են սուր անկյան տակ, գերիշխում
են անկյունագծերը, շրջագծերն ու ձվածիրները), «բաց» (ուր
գերակշռում են տարուղղված կենտրոնախույս ուժերը, իսկ
պատկերը ըստ ամենայնի բացվում է դիտողին) և «փակ» (ուր
գերիշխում են կենտրոնաձիգ ուժերը՝ պատկերը ձգելով
ստեղծագործության կենտրոն)։
• Կոմպոզիցիայի «կայուն» և «փակ» տիպերը գերակշռում են,
օրինակ, Վերածննդի արվեստում, «դինամիկ» և «բաց»
կոմպոզիցիաները՝ բարոկկոյի շրջանում։ Արվեստի
պատմության մեջ մեծ դեր են խաղացել ինչպես ընդհանուր
կոմպոզիցիոն կանոնները (օրինակ, հին արևելյան, վաղ
միջնադարյան, Բարձր Վերածննդի, կլասիցիզմի
արվեստներում), այնպես էլ ավանդական խիստ կանոնական
սխեմաներից անցումը ազատ կոմպոզիցիոն միջոցների,
այսպես՝ XIX -XX դարերում արվեստում մեծ դեր է խաղացել
արվեստագետների անհատական ձգտումը դեպի ազատ
կոմպոզիցիա։
• Գրականության մեջ

• Գրականության մեջ կոմպոզիցիան գրական ստեղծագործությունների


բոլոր բաղադրամասերի կառուցվածքը, խմբավորումը,
դասավորությունն ու փոխադարձ կապն է։ Գրական
ստեղծագործության կառուցվածքը պայմանավորված է նրա թեմայով
և գաղափարով։ Փոքր ծավալի երկերում կոմպոզիցիան ավելի պարզ է,
ծավալուն երկերում՝ բարդ։ Կառուցվածքային ձևերից են պատումի
շարադրանքը հեղինակի, ականատեսի, գլխավոր հերոսի կողմից,
նամականին, օրագրությունը։ Գրական երկի կառուցման միջոցներից
են կերպարների ընդհանրացված գնահատականը, նրանց
դիմանկարը, ապրումների և հոգեկան վիճակների, կենցաղային
միջավայրի և իրերի նկարագրությունը, բնության տեսարանները,
հերոսների ուղղակի խոսքը, հեղինակային շեղումները։ Պատմողական
և դրամատիկական ստեղծագործություններում կոմպոզիցիայի
կարևորագույն բաղադրամասերից է նաև գործողությունների և
դեպքերի ընթացքը՝ սյուժեն։
Գրականության
ցանկ
• https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%B4%D5%BA%D5%B
8%D5%A6%D5%AB%D6%81%D5%AB%D5%A1_(%D5%B4%D5%B7%D
5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9
)

You might also like