You are on page 1of 47

Ներածություն

Արվեստը հասարակության գիտակցության ձևերից մեկն է: Նրա հիմքը կազմվում է իրականության


գեղարվեստական-պատկերավոր արտացոլումը: Արվեստը օգնում է ճանաչել աշխարհը, ձևավորում
մարդկանց հոգևոր նկարագիրը, նրանց զգացմունքերն ու մտքերը, նրանց
աշխարհայացքը,դաստիարակում է մարդուն, ընդլայնում մտահորիզոնը,արթնացնում
ստեղծագործական ընդունակությաւններ:

Արվեստը բազմակողմ, բազմաշերտ երևույթ է: Նրա առաջացման հարցում կան բազմաթիվ


կարծիքներ:Անգլիացի արվեստի պատմաբան Ա. Բելյն ընդգծում է , որ գոյություն ունի <<քարի դարի
քաղաքակրթություն>> , որի հիմնական արժեքները պաշտամունքային օբյեկտներ են: Կա նաև
արվեստի ծագման խաղային կոնցեպցիան, որի կողմնակից Հեյզինգան գտում է, որ խաղը , ինչպես և
արվեստը` ազատ, ստեղծագործական գործունեություն են: Խաղի տարրերը դրսևորվում են ինչպես
տարբեր ծեսերում , ավանդույթներում , այնպես էլ երաժշտության, պարի և արվեստի այլ ձևերի մեջ:
Կա նաև արվեստի ծագման <<իմիտատիվ տեսություն>> , ըստ որի արվեստն արտահայտում է
նմանակման բնազդը: Իսկ ըստ Պլեխանովի արվեստի ծագումը կապված է աշխատանքի հետ: Ըստ
ընկալման միջոցների արվեստը բաժանվում է .

1. Տարածական /կերպարվեստ, ճարտարապետություն/

2. Ժամանակային /երաժշտություն, գրականություն/

3. համադրական կամ տարածա- ժամանակային /պար, թատրոն, կինո/

Արվեստն իր արժեքները ստեղծում է գեղ. գործունեության , իրականության գեղ. յուրացման շնորհիվ:


Արվեստի խնդիրն է գեղագիտական ճանաչումը, շրջապատող աշխարհի գեղ. մեկնաբանումը:

Արվեստի մեջ գոյություն ունեն աշխարհի արտացոլման 2 եղանակներ` իրատեսական


/ռեալիստական / և պայմանական կամ ռոմանտիկական:

Կերպարվեստի ճյուղերը

Գծանկար
Գծանկարը կերպարվեստի բնագավառներից մեկի՝ գրաֆիկայի
հիմնական տեսակն է: Այն գծերով, ուրվագծերով և գրաֆիկական այլ միջոցներով հարթության վրա
պատկերված ստեղծագործություն է:
Գծանկարն ստեղծվում է մեկ կամ մի քանի գույնով` հիմնականում թղթի (հնում՝ պապիրուսի,
միջնադարում՝ մագաղաթի) վրա՝ մատիտով, ածխով, կավճով, գրչով, վրձնով և այլն: Օգտագործում են
հեղուկ ներկանյութեր՝ տուշ, մելան, ջրաներկ, գուաշ և այլն: Գծանկարը՝ որպես օժանդակ նյութ (էսքիզ,
էտյուդ), օգտագործվում է գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության և այլ
բնագավառներում: Այն մեծ նշանակություն ունի նաև պատկերազարդման, պլակատի, ծաղրանկարի
ժանրերում:
Գեղանկարչությունը կերպարվեստի տեսակ է. ստեղծվում է ներկերով` հարթ մակերեսի վրա:
Գեղանկարչությունը արվեստի տարածական տեսակներից տարբերվում է կյանքի երևույթները
գույների, լուսաստվերի և գծերի միջոցով վերարտադրելու եղանակով՝ հարթության վրա
տեղափոխելով իրական տարածական չափումները:
Տարբերում են գեղանկարչության պատմական,դիմանկարի,կենցաղային,բնանկարի,
անիմալիստական (կենդանիների պատկերումը), նատյուրմորտ և այլ ժանրեր:
Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-
դեկորատիվ գեղանկարչությունը (որմնանկարչություն, առաստաղապատկեր, պաննո),
բեմանկարչությունը, մանրանկարչությունը, սրբանկարչությունը և այլն:
Գեղանկարչական գործեր ստեղծվում են կտավի, փայտի, թղթի, քարի, ապակու, մետաղե կամ այլ
հիմքի վրա, որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով:
Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է՝ կոլորիտը, որը յուրաքանչյուր
պատկերում ունի իր գունաշարը՝ գամման` երբեմն նույն գույնի նրբերանգներով:

1
Գեղանկարչությունն սկզբնավորվել է դեռևս քարի դարում: Պահպանվել են ժայռապատկերներ
Ֆրանսիայում (Ֆոն դը Գոմ քարայրեր), Հյուսիսային Իսպանիայում (Ալտամիր) և այլուր: )
Ըստ կատարման տեխնիկաների գեղանկարչությունը լինում է

 Ջրում լուծվող ներկերով ջրաներկ, գուաշ, տեմպերա, թաց (ֆրեսկո) և չոր (արեսկո)
հիմնածեփի վրա
 Յուղաներկ

 Սոսնձաներկ

 Մոմանկար

 Արծն

 Սիլիկատային ներկերով

 Խեցեգործական ներկերով

 Խճանկար

 Վիտրաժ

Ոճ (հուն.` փայտիկ՝ գրելու համար նախատեսված մետաղյա կամ ոսկրե սրածայր ձողիկ՝ գրենական
պիտույք՝ գրիչ) :
Ոճ բառը հայերենում համապատասխանում է հունարեն ստայլոս բառին որ շատ լեզուների մեջ մտել
է ստիլ ձևով։ Հունարեն և հայերեն լեզուներում այս բառերը նույն արժեքն ունեն։ Ոճ ասելով հասկանում
ենք արվեստի ստեղծագործությունը կամ ստեղծագործությունների միագումարումը բնորոշող
կերպարային համակարգի գեղարվեստական արտահայտչականության միջոցների, պատկերման
հնարքների կայուն ընդհանրությունը։
Ոճ եզրույթը կիրառվում է բնորոշելիս հետևյալը՝

Գրողի, նկարչի, քանդակագործի, երաժշտի և այլոց ստեղծագործության գեղարվեստական


առանձնահատկությունները կամ գործունեության առանձին փուլերը նշելու
համար։Օրինակ՝Միքելանջելոյի ոճ

 Որևէ դարաշրջանի ՝ ուրույն հատկանիշեր ունեցող տիպական գեղարվեստական


ուղղությունները կամ միտումները բնորոշելիս։Օրինակ՝
 Խիստ ոճ (հին հունական դասական կերպարվեստում)

 Մեղմ ոճ (գոթական ոճի կերպարվեստում)

 Որևէ ժողովրդի ճարտարապետությանն ու կերպարվեստին երկար ժամանակ հատուկ


կայուն առանձնահատկությունները, որոնք հետագայում ընդօրինակվել
են։Օրինակ՝Եգիպտական ոճ

Արվեստի պատմական փուլերը, որոնք տարբեր արվեստների գործերում առանձնանաում են


կերպարապլաստիկական համակարգի միասնությամբ։ Պատմական ոճերը ունեն և
ժամանակագրական, և տարածքային սահմաններ: Օրինակ՝Գոթական ոճ, Կլասիցիզմ,Բարոկկո

Քանդակագործությունը, ճարտարապետության նման,արվեստի ծավալային-տարածական տեսակ


է,բայց իր բուն էությաբմ նա կերպարվող արվեստ է
Քանդակագործությունը պատկերում է հիմնականում մարդուն, կենդանիներ (անիմալիստական ժանր),
սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ): Քանդակը, սովորաբար, նախ
կերտում են կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլում գիպսից. գիպսե ձուլածոները ծառայում են
նաև որպես մոդել՝ քանդակն ավելի մնայուն նյութերով (փայտ, քար, մետաղ) վերստեղծելու համար:
2
Քանդակն ունի 2 ենթատեսակ՝ բոլորաքանդակ (ստեղծագործությունը բոլոր կողմերից տեսանելի է)
և ռելիեֆ (պատկերը հարթության վրա փորագրվում է կամ կերտվում որոշակի ցցունությամբ):
Ռելիեֆները, ըստ ծավալային պատկերաձևերի, լինում են բարձրաքանդակ (քանդակապատկերի
ծավալի կեսից ավելին դուրս է մակերեսից), հարթաքանդակ (քանդակապատկերի ծավալի կեսից
պակասը դուրս է մակերեսից) և խորաքանդակ (մակերեսից խոր ընկած քանդակապատկեր), որոնք
հարդարում են շենքի ճակատը, գոտին, ճակտոնը, ներսի պատերն ու առաստաղը
(առաստաղապատկեր):
Քանդակագործության մեջ տարբերակում են մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ և փոքր
ձևերի քանդակներ:
Մոնումենտալ քանդակի նպատակը կարևոր գաղափարների, պատմական իրադարձությունների,
ականավոր մարդկանց դերի քարոզումն է և հիշատակի հավերժացումը. դրվում է բաց տարածության
մեջ և հասարակական վայրերում:
Հաստոցային քանդակը բնական կամ ճարտարապետական միջավայրից կախում չունի. դրվում է
թանգարաններում, հասարակական կամ բնակելի շենքերի ներսում: Մեծ հնարավորություններ ունի
թե՜ բոլորաքանդակում, թե՜ ռելիեֆում մարմնավորելու թեմատիկ զանազան իրավիճակներ և
արտահայտելու կերպարի ներաշխարհի առանձնահատկությունները:
Դեկորատիվ քանդակը զարդարման միջոց է և սովորաբար համադրվում է ճարտարապետության
հետ:
Փոքր ձևերի քանդակները տարբեր ժանրերի մանրաքանդակներ են («մանր պլաստիկա»), որոնք
պատրաստվում են խեցուց, մետաղից, ոսկրից, քարից, ապակուց կամ պլաստմասսայից. նախատեսված
են շինությունների ներսը զարդարելու համար, հաճախ աղերսվում են դեկորատիվ-կիրառական
արվեստի հետ:
Քանդակագործության առաջին նմուշները (ժայռապատկերներ, կնոջ մարմնով բոլորաքանդակներ և
այլն) ստեղծվել են վաղ անցյալում: Դեռևս բրոնզի դարում քանդակագործությունը համարվել է
մասնագիտություն, որի հնագույն կենտրոններն էին Հին Եգիպտոսն ու Միջագետքը:
Քանդակագործության ամենահին ձևերից են կիսանդրին, անդրին (ամբողջական արձանը),
դիմաքանդակը և այլն: Տարբերում են նաև թեմատիկ քանդակներ, որոնք պատկերում են մեկ կամ մի
քանի Տարբեր նյութեր օգտագործելիս կիրառվում են քանդակելու տարբեր տեխնիկաներ՝ ծեփում,
կոփում, կռում, փորագրում, դրվագում և այլն: Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ:
Ճարտարապետության մեջ հաճախ քանդակազարդել են փայտը՝ դռների, խոյակների համար: Ստեղծել
են նաև փայտե թեմատիկ քանդակներ:

Զարդարարական (դեկորատիվ) –կիրառական արվեստ

Զարդարարական-կիրառական արվեստի շարքին են դասվում այն ստեղծագործությունները, որոնք


ծառայում են մարդու կենցաղային կարիքներին, ունեն որոշակի գեղարվեստական,գեղագիտական
առանձնահատկություններ,զարդարում են կենցաղը,բնակարանի ինտերիերը,հասարակական
շենքերը, փողոցները, հրապարակները,զբոսայգիները:Այդպիսիք են
կահույքը,գորգերը,գործվածքները,հագուստը,սկահակները,ամանեղենը,ոսկերչական
առարկաները,ցուցանակները,փողոցների լապտերները և մետաղից,խեցեղենից պատրաստված այլ
առարկաներ: Առարկաների գեղագիտական արժեքավորությունը որոշվում է նրանց
ձևերի,գծերի,գույնի,ստվերանկարի գեղեցկությամբ և նյութերի մշակման հմտությամբ: Զարդանախշն
առանձնապես մեծ նշանակություն ունի ոճի ըմբռնման համար,զարդանախշի մեջ հանդիպում են
նույնպիսի բուսական և կենդանական թեմաներ,ինչպիսիք և
գեղանկարչության,քանդակագործության,գծանկարչության մեջ,բայց դրանք գրեթե կորցնում են
կերպավորման նշանակությունը՝ ենթարկվելով գեղարվեստական կանոնին, ռիթմին և գեղակերպական
(պլաստիկական) լուծմանը:

Ճարտարապետություն
Ճարտարապետությունը մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ միջավայրը ձևավորող
տարածական կառուցվածքների համակարգն է, դրանք ստեղծելու արվեստը:
Ճարտարապետությունն արտադրության (արդյունաբերական ճարտարապետություն՝
գործարանների, ֆաբրիկաների, էլեկտրակայանների շենքեր) և հասարակության կենսապայմանների
(քաղաքացիական ճարտարապետություն՝ բնակելի տներ, հասարակական շենքեր) անհրաժեշտ մասն
3
է: Ճարտարապետության գործառնական, կառուցվածքային ու գեղագիտական հատկանիշները
(օգտակարություն, ամրություն, գեղեցկություն) փոխկապակցված են: Քաղաքների և գյուղերի
կազմավորումն ու տարաբնակեցման ողջ համակարգը կարգավորում է քաղաքաշինությունը, որը
ճարտարապետության անբաժանելի մասն է: Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի

Նախնադարյան արվեստ, քարանձավային նկարչություն, ժայռապատկերներ և


քանդակներ

Քարի դարը ստորաբաժանվում է հետևյալ փուլերի` պալեոլիթ /35-10 հազ./, մեզոլիթ /10-6-րդ հազ/,
նեոլիթ /6-2-րդ հազ./:
Պալեոլիթը իր հերթին ստորաբաժանվում է ստորին և վերին պալեոլիթների:
Արվեստի առաջին գործերը ի հայտ են գալիս վերին պալեոլիթում , երբ դեռ կային սառցադաշտեր,
շուրջ 35.000 տարի առաջ: Դրանցից հնագույնները կրաքարե սալերի վրա կատարված սխեմատիկ
ուրվագծային բնույթի գազանների գլուխների պատկերներ են /օրինակ` Ֆրանսիայի լա Ֆերրասի
քարայր/:

Քանդակագործություն
Առաջին արձանիկները պատկերել են կանանց ու կենդանիներին` փափուկ քարատեսակներից ու
ոսկորից: Կենդանիներից պատկերում էին ձիեր , մամոնտ ,արջ, քարանձավային առյուծ: Կանանց
արձանիկները մերկ են ,շեշտված են կնոջ կրծքերը, կոնքը, որովայնը, ակնառու է, որ ձգտել են մայր
պատկերել.պրոպորցիաները ճիշտ են ընտրված:Դիմագծեր չկան սակայն տրվում էր սանրվածքը,
դաջվածքը և այլ մանրամասներ:Նման արձաններ են գտնվում Ավստրիայում`Վիլենդորֆ,
Ֆրանսիայում`Լեյսպյուգ,Դոնի ավազանում `Կոստեկի,Գագարինո բնակավայրերում:
Կենդանիներ էին պատկերում նաև քարանձավներում . ուրվագծային պատկերներ են արված քարի
վրա `փորագրությամբ, կամ գծված են խոնավ կավաշերտի վրա, տրված են հիմնականում
կենդանիների առանձնահատկություններ (Դինդալ,լա մուտ,Կատիլիո):
Մադլենյան փուլի արվեստը առավել բազմակողմանի ու խորունկ է ընկալել շրջակա աշխարը:
Որմնանկարները հայտնի են ֆրանսիական Ֆոն դե Գոմ, Լասկո, Մոնտինյակ քարայրներից,
Սիբիրից: Պատկերները կատարված են հիմնականում` կարմիր, ապա նաև սև ու դեղին
ներկերով:Դրանք հիմնականում, ավելի հազվադեպ թռչյունների ու ձկների,էլ ավելի հազվադեպ`
մարդկանց ու բուսականության պատկերներ են: Արդեն կարողանում են վերարտադրեն շարժումը,
կտրուկ շրջադարձը,կարողանում էին ճիշտ ընտրել ռակուրսը: Օրինակ` Ֆրանսիական Լորտե
քարայրում հայտնաբերվել է փորագիր ոսկրե մի իր, որի վրա պատկերված են գետը լողալով անցնող
եղնիկներ: Արվեստագետին հաջողվել է վերարտադրել կենդանիների անհանգստությունը,
շարժումը:Գետը սակայն վերարտադրված է միայն լողացող ձկների ձևով:
Ամենահին քարանձավային որմնապատկերները ուրվագծային են, սև կամ կարմիր ներկով
տրված է կենդանու պրոֆիլը: Ավելի ուշ ձևավորվում է նրբագծման տեխնիկան, որով վերարտադրվում
է մորթին: Էլ ավելի ուշ կենդանու ամբողջ մարմինը սկսում են ներկել մի գույնով `փորձելով տալ
կերպարի ծավալային տիպարը: Գլուխգործոցներ են համարվում 1,5մ չափի տարբեր գույներով
կատարված պատկերները. այս դեպքում, օգտագործված են նաև ժայռի անհարթությունները.
այսպիսիք են Ալտամիրա քարայրի վիրավոր բիզոնի և բառաչող բիզոնների պատկերները, և կամ
արածող եղջերուների պատկերը Ֆոն դե Գոմից:
Մադլենյան որմնապատկերներում կենդանիները մեկական են պատկերված և միմիանց հետ
փոխկապակցված չեն: Հաճախ, հին պատկերի վրա նկարված է նորը: Հաշվի չի առնված նաև դիտողի
խնդիրը:
Բայց կան պատկերներ, ոսկորի և եղջուրի վրա արված, որոնք խմբանկար են հիշեցնում.
օրինակ` Ֆրանսիայի Մերիայի քարայրում հայտնաբերված է ոսկրե մի իր, որի վրա պատկերված է
եղջերուների հոտ, որտեղ առանձնացված են միայն առաջևի կենդանիների ամբողջական
ուրվանկարները, որոնց հաջորդում է պայմանականորեն արված կենդանիների ֆիգուրներ` եղջյուրներ
և ոտքերը նշող գծերի ձևով : Վերջում միայն, կրկին ամբողջական կենդանու պրոֆիլ է պատկերված:
Այի բնույթի են Լիմեյլ քարայրում քարի վրայի պատկերները, որտեղ վերարտադրված են
յուրաքանչյուր եղնիկի առանձնահատկությունը:
Այս ժամանակ էլ մարդկանց քիչ են պատկերել. եղածներն էլ, ունեն ծիսական դիմակներ:
4
Քանդակագործություն:
Մադլենյան ժամանակաշռջանի ամենատպավորիչ գործը ձիու գլխի ոսկրե արձանն է,
գտնված `Մաս դը Օդուբեր և Մոնտեսպան քարայրներում:
Նեոլիթյան հեղափոխությունը և արվեստը:
Նորաքարը (նեոլիթ) թվագրվում է Ք.ա. VI
հազարամյակի կեսերից մինչև II հազարամյակի կեսերը։ Այս շրջանում կատարելության է հասնում
քարի մշակման արվեստը, գործիքները հղկվում են, փայտե կոթավոր քարե կացիններով սկսում են
պատրաստել սայլեր և մակույկներ։ Հանդես են գալիս մշտական կացարանները՝ բնակավայրերը։
Պատրաստվում են կավե առաջին ամանները, որոնց մեջ սկսում են կերակուր պատրաստել։
Կառուցվում են տաճարներ և ամրոց-մթերանոցներ։ Մարդը ոչ միայն յուրացնում, այլև արտադրում և
մշակում է անհրաժեշտ մթերքը։ Հանդես եկան առաջին արհեստները, ծնունդ առավ արհեստական
ոռոգման համակարգը։ Մարդիկ անցան նստակեցության, որը գիտության մեջ ստացել է նեոլիթյան
հեղափոխություն անունը։ Բնակչության արագ աճն առաջ է բերում պայքար կենսատարածքների
համար։
Այս դարաշրջանից հետո արվեստը մեծ թռիչք է ապրում : Ձևավորվում է ճարտարապետությունը: Ի
հայտ են գալիս առաջին պարսպապատ բնակավայրերը: Նոր քարի դարի մշակույթի բնորոշ գիծը մանր
կերպարվեստի,խեցեգործության և զարդանկարի տարածումն է, որոնք դրեցին զարդարվեստի հիմքը:
Զարդանկարի հիմքում դրված են բնության երևույթների պատկերումը և իրական կերպարների
վերցարկելու ձգտումը: Ստեղծվում էր ձևի, ռիթմի , համաչաձփության ընկալման հնարավորություն,
որոնք կազմում էին զարդանկարի կոմպոզիցիայի հիմքը /տրիպոլյան կավե սպիտակ կամ կարմիր
կավե ամաններ/: Զարդանկարի բնորոշ ձևերն են ` զուգահեռ շերտերը, կրկնակի պարույրները, որոնք
ունեն տարբեր իմաստային նշանակություն: Զարդանկարի մեջ մեջ ամփոփվեցին մարդկանց և
կենդանիների գծապատկերներ, ֆոլկլորային կերպարներ, որոնք իրենց նշանակությունը
պահպանեցին նաև հետագայում:
Բրոնզի դար /մթա II հազ./
Սկսեցին գործադրվել մետաղյա գործիքներ, կատարելագործվեց արտադրաեղանակը, տեղի ունեցավ
աշխատանքի առաջին խոշոր հաս. բաժանումը: Երևան եկավ առաջին մանածագործական հաստոցը:
Դրա հիման վրա տեղի ունեցավ աշխատանքի երկրորդ խոշոր հասարակական բաժանումը`
արհեստն անջատվեց հողագործությունից: Հաստատվեց հայրիշխանություն:
Գերիշխող դարձավ հոյակերտ ճարտարապետությունը:
Մեգալիթյան կառույցները (մեգալիթ-մեծ քար) դամբարանային, մեմորիալ կամ պաշտամունքային
հնագույն կառույցներ են ՝ կատարված անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով մեծածավալ
քարերից։ Մեգալիթյան կառույցները վերաբերվում են հիմնականում էնեոլիթին և բրոնզե
դարին, Հայաստանում և Անգլիայում՝ նաև նեոլիթին։
Մենհիր (բրետոն. menhir < men - քար, hir - երկար) պաշտամունքային հուշակոթողներ են՝ նվիրված
նախնյաց հիշատակին։ Մենհիրները ուղղաձիգ դիրքով կանգնեցված հսկա քարեր են 3-ից 20 մ
բարձրությամբ, մինչև 300 տ քաշով։ Մենհիրները տարածված են Անդրկովկասում, Արևմտյան
Եվրոպայում՝Միջերկրական ծովի ափին և Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջանում։ Նշանավոր է
Ֆրանսիայում՝ Բրետոնի հուշարձանախումբը, որտեղ մի քանի հազար մենհիրներ են դրված, մեծ
մասամբ ուղղաձիգ շարքերով:
Դոլմեն (բրետոն. dolmen < dol -սեղան, men - քար), հնագույն դամբարանային կառույց է։ կառուցված են
վիթխարի քարերից մինչև մի քանի տոննա։ Ծածկված են մեկ կամ մի քանի սալաքարերով։ Դոլմենը
առաջին ճարտարապետական կառույցներից է։ Դոլմեններում սովորաբար թաղվել է մեկ, կամ մի քանի
աճյուն՝ քարե կամ բրոնզի զենքերի հետ։ Որոշ դեպքերում օգտագործվել են թաղման նպատակով
տասնամյակներ, և երբեմն էլ մի ամբողջ դար։ Ենթադրվում է որ դոլմենները կառուցվել են
տոհմավագների հողարկավորության համար։
Կրոմլեխ - (բրետոն. crom - սեղան, lech - քար), Սովորաբար բաղկացած են խոշոր ( մինչև 5-7 մ
բարձրության), մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ կազմող՝ առանձին կանգնած քարերից։
Շրջանի կենտրոնում երբեմն լինում է դոլմեն կամ մենհիր։ Կրոմլեխները տարածված
են Եվրոպայում, Անդրկովկասում, հանդիպում են նաև Ասիայում և Ամերիկայում։ Ենթադրվում է, որ
կրոմլեխները ծառայել են թաղման կամ կրոնական արարողությունների համար։ Այլ տեսակետի
համաձայն դրանք կապված են արևի պաշտամունքի հետ և արևի տաճարներ են։ Կրոմլեխներից
ամենավիթխարին Սթոունհենջի կրոմլեխն է հրվ. Անգլիայում /30մ տրամագծով/:
5
մենհիր դոլմեն Սթոունհենջի կրոմլեխ

Երկաթի դարաշրջանում / մթա ի-ին հազ./ երևան եկան պաշտ. կառույցներ` ամրոցները:

Եգիպտոսի արվեստը

Ռան արևի աստվածը հին եգիպտական դիցաբանության մեջ


Հին թագավորության V արքայատան (Հելիոպոլսից ծագող) բարձրացումից (մթա2494-2345թթ) հետո Ռան
դարձել է համադիցարանի գլխավոր աստվածը, և նրա պաշտամունքը կրել է համաեգիպտական բնույթ,
տարածվել է նաև հարևան Նուբիայում։
Ռան պատկերվել է արևի սկավառակով պսակված բազեի (երբեմն՝ վիթխարի կատվի) գլխով մարդու տեսքով։
Եգիպտացիները Ռաին համարում էին՝ Փարավոնների հայր` փարավոնները կրում էին Ռաի կամ Ռաի որդի
տիտղոսը։ Չորրորդ արքայատան որոշ փարավոնների անունների մեջ մտնում էր րա աստծո անունը /Խաֆրա/:
Եգիպտացիների համար ամենակարևորը անդրշիրիմյան երջանիկ կյանքի համար մարմինը և ոգին
պահպանելն էր:Այդ պատճառով մահացածի մարմինը զմռսում էին (մումիաֆիկացնում): Զմռսման ժամանակ
անպայման հեռացնում էին բոլոր օրգանները, բացի սրտից,և դնում հատուկ պատրաստված անոթի` կանոպի
մեջ:Փարավոնի մումիան տեղադրում էին սարկոֆագի մեջ, որի վրա փորագրվում էր նրա անունը և
կախարդական խոսքեր, որտեղ խնդրում էր իր սրտից «Օսիրիսի դատաստան»-ի ժամանակ իր դեմ
վկայություն չտալ:Համաձայն պաշտամունքային պատկերացումների` մարդը օժտվածէր մի քանի հոգիներով,
որոնց թվում էր «Կա»-ն` կենսական ուժի խորհրդանիշը, «Բա»-ն էության արտացոլումն է, «Ախ»-ը` հոգին:
«Բա»-ն օժտված էր մարմնից առանձնանալու ունակությամբ:Մումիային հագցնում էին թաղման դիմակ, որը
պետք է նման լիներ մահացածին, որպեսզի «Բա»-ն հեշտությամբ գտներ իր տեղը:Նմանատիպ դիմակները,
ինչպես նաև փարավոնների դիմաքանդակները սկզբնավորեցին հին եգիպտական արվեստի կարևոր
ձեռքբերումներից մեկը` դիմանկարչությունը:

Ք.ա. IV հազարամյակի կեսերին Եգիպտոսի տարածքում ձևավորվեցին 40-ից ավելի քաղաք-պետություններ։


Ժամանակի ընթացքում քաղաք-պետությունները միավորվեցին կազմելով երկու թագավորություն`
Հյուսիսային և Հարավային։ Միավորման համար պայքարն ավարտվեց միայն Ք.ա. 4-րդ հազարամյակի
վերջին։ Ք.ա. 3100թ. հարավի տիրակալ Մենեսը գրավեց Հյուսիսային թագավորությունը` սկիզբ դնելով
Եգիպտոսի միասնական թագավորությանը։ Հին եգիպտացիները իրենց երկրի տիրակալին անվանում
էին “փարավոն”։ Փարավոնի անձը աստվածացվում էր, նրա խոսքը օրենք էր բոլոր հպատակների համար:
Եգիպտացիները մոգական կապ էին տեսնում երևույթի և իրի պատկերի միջև, այստեղից էլ այն մեծ
երկյուղածությունն է, որ ունեին նրանք արվեստի և արվեստագետի հանդեպ: Ինքը` Եգիպտոսը, ընկալվում էր
որպես որդին Նեղոսի և Եգիպտոսի գոյությունը պայմանավորված է Նեղոսով :
Բնականաբար Եգիպտոսը կարող էին բնակեցնել մարդիկ, որոնք տիրապետում էին ջրանցքաշինությանը:
Չորրորդ հազարամյակում են ձևավորվում առաջին ոռոգման համակարգերը: Սկզբնապես առանձին-
առանձին գործող այդ համակարգերից յուրաքանչյուրի հիման վրա է ձևավորվում առաջին Նոմերը, որոնք 40
էին: Վերին՝ Հարավային Նոմերի փարավոնի թագը ճերմակ էր, Ստորին Եգիպտոսի
արքայինը`կարմիր:Շուտով Վերին Եգիպտոսը հաղթում է ստորինին և միավորում է երկիրը : Կարմիր և
ճերմակ գույները դառնում են միավորված երկրի խորհրդանշանը: Այս ժամանակ էլ ձևավորվում է
Եգիպտական գիրը,որը պատկանում է Սեմ–քամական լեզվաընտանիքին :

Դինաստիական Եգիպտոս ՔԱ 3000-30տարի


Եգիպտական պատմության դինաստիական շրջանը սկսվում է ՔԱ մոտ 3000 թվականին` Եգիպտոսում, մի
տարածության վրա, որը ձգվում էր շուրջ 800 կմ` Միջերկրական ծովից մինչև Նեղոս գետի այսպես կոչված
«Գլխավոր սեկցիա»-ն: Այս շրջանը կառավարվել է փարավոններով, ում գլխավոր նպատակն էր կապ ստեղծել
մարդկանց և աստվածների միջև, կարգ ու կանոն հաստատել երկրի վրա, վանել այսպես կոչված «Քաոսային
չար ուժերը»: Փարավոնը կառավարում էր երկիրը մի խումբ կրթված տղամարդկանց հետ: Եգիպտական

6
արվեստը և ճարտարապետությունը այդ շրջանում կապված էր թագավորի և նրա խմբի հետ, և այսօր
գիտնականները շատ բան չգիտեն այդ դարաշրջանի արվեստի և ճարտարապետության մասին:

Հին թագավորություն `(2800-2400) /փարավոնների 4-8-րդ դինաստիա/


Այս դարաշրջանում ձևավորվեցին եգիպտական մշակույթի զարգացման ուղղությունները:
Արվեստում առաջատարը ճարտարապետությունն էր: Առաջին քարե կառույցները Եգիպտոսաում
հիմնականում փարավոնների և ազնվականության դամբարաններն էին: Ազնվականության
դամբարանները` ՙմաստաբանները՚, կազմված էին գետնափոր կառույցից և դրա վրա բարձրացող
վերերկրյա մասից : Այն ուներ բակ, որտեղ զոհաբերություններ էին արվում : Երբեմն մաստաբան
կառուցում էին քարից:
Բուրգեր
Փարավոնի իշխանության զորեղացմանը զուգահեռ անհրաժեշտություն առաջացավ առավել մեծացնել ու
տպավորիչ դարձնել դամբարանները : Սկզբնապես, ճարտարապետական միտքը զարգանում էր մաստաբայի
վերերկրյա մասի հորիզոնական ընդլայնման ուղղությամբ , որը չարդարացրեց սպասելիքները :
Իմհոթեպ ճարտարապետը մոտհղացավ այն ուղղահայաց դեպի վեր զարգացնելու միտքը ու կառուցեց
առաջին բուրգը `Ջոսեր փարավոնի ՙաստիճանաձև բուրգը Սաքքարայում: Այն գտնվում էր աղոթարաններից
ու բակերից կազմված համալիրի կենտրոնում, ուներ 60 մ բարձրություն և կարծես կազմած էր իրար վրա
դրված յոթ մաստաբաններից:Համալիրը գրեթե ամբողջությամբ քարից էր: Սակայն միշտ չէ, որ հասկացված
էր շինաքարի կոնստրուկտիվ հնարավորությունները:Մյուս բուրգը կառուցվեց Դաշուրում` որպես Սոնֆրու
փարավոնի դամբարան : 3000 թ.-ին այն արդեն ուներ 100մ բարձրություն:

Գիզեյի բուրգերը (28-27-րդ-դդ մ.թ.ա.) կառուցվել են 5-դինաստիայի փարավոնների (Ֆոն (Քեոփս) ,


Խաֆրան(Խեֆրեն ), Մենկաուրան(Միկերին) ) համար որպես անդրշիրիմյան կյանքի կացարան:
Քեոփսի բուրգը աշխարի ամենածավալուն քարակերտ կառույցն է: Ստեղծվել է Խեմիուն ճարտարապետի
կողմից : Բուրգի բարձրությունը 146.6մ է, հիմքի կողմի լայնքը 233մ է: Կառուցված է ու երեսպատված
կրաքարից` յուրաքանչյուր քարը 2.5տ ծանրությամբ : Օգտագործվել է ավելի քան 2.000.000 միանման քար `
յուրաքանչյուրը 30տ կշռով:Բուրգը ուներ թաղման սրահ , մուտքը` հյուսիսից : Սարկոֆագը դրված է սրահի
կենտրոնում :Սրահը երեսպատված էր կրաքարե և գրանիտից սալերով : Բուրգը շրջապատված էր
թագուհիների փոքրիկ բուրգերով: Այս ժամանակ արդեն եգիպտացիները կարողանում են օգտվել քարի
ընձեռած բոլոր հնարավոություններից : 2700թ.-ի հուզումներից հետո Եգիպտոսում դինաստիան փոխվում է.
այժմ արդեն փարավոնները առավել ուշադրություն են դարձնում տաճարների շինարարության վրա,
թուլանում է փարավոնի պաշտամունքը` հոգուտ Աստծո: Տաճարներում արդեն ի հայտ է գալիս առանձին
կանգնած սյան գաղափարը : Քարի միջոցով ստանում են նաև հետաքրքիր գունախաղ փայլուն սյուներ ,
վարդագույն գրանիտով երեսպատված պատեր ալաբաստրից (ճերմակ) հատակ և արձաններ` կանաչ
դիորիտից` դեղին թերթաքարից և ալաբաստրից:
Բուրգին առընթեր տաճարների չափսերը մեծանում են: Հարդարանքը բարդանում է , ի հայտ են գալիս
սյուներ /օրդերային համակարգ/, որոնք հիշեցնում են արմավենի կամ պապիրուսի միաձուլված խուրձ և
կամ Լոտոսի կոկոսների փունջ:
Արևային տաճարներ
Տաճարի մի նոր տեսակ էր : Բացօթյա այս տաճարի կարևոր բաղադրիչը հսկայական քարակերտ օբելիսկն
էր վառ փայլում էր արեգակի ներքո (հմմտ.Մոխրաբլուրի տաճարը):Այն դրված էր ընդարձակ
պատվանդանի վրա: Կոթողի առջև զոհարանն էր:Այս համալիրը, որը քարածածկ ճանապարհով կապվում
էր դաշտավայրում գտնվող դարպասների հետ: Օրինակ. Ռա-Ամոնի տաճարը Աբուսիրում:

Եգիպտացիները հավատում էին, որ աստվածները ապրում են մի այլ աշխարհում և միայն տաճարների


միջոցով կարելի էր հաղորդակցվել Աստվածների հետ: Տաճարները կոչվում էին Աստծո տուն: Նրանք
պատված են եղել ոսկով, արծաթով և այլ թանկարժեք մետաղներով ու քարերով: Ամենահայտնի տաճարներն
են` Ռան Հելիպոլիսում, Պտահը Մեմպհիսում, Թոթը Հերմոպոլիսում, Օսիրիսը Աբիդոսում, Հաթորը
Դանդարայում, Ամոնը Թեբեսում և Հորուսը Էդֆուում:

Պատկերագրություն և Ռելիեֆ

7
Այսօր եգիպտական գրեթե բոլոր պատկերագրությունները կորցրել են իրենց բնական գույները: Նրանք
խամրել են, սակայն մի քանի հազար տարի առաջ շողշողել են իրենց վառ գույներով: Եգիպտացիները իրենց
գույները ստանում էին բույսերից և կենդանիներից: Մինչ օրս ներկերի ստացման եղանակը չի բացահայտվել:
Հնագույն եգիպտացիները իրենց նկարների մեջ չունեին իլյուզիայի խորություն :

Եգիպտացիները երկար ժամանակ, ասենք գետը նկարելիս պատկերում էին էակներ,որոնք տեսանելի չէին,
բայց նրանց ներկայությունը ակնառու էր(ձկներ,կոկորդիլոսներ և այլն):
Երբեմն երևույթը պատկերվում էր իր մասերի սխեմատիկ թվարկմամբ միայն տարբեր տեսանկյուններից
նայված. օրինակ `թռչունը կարող էր պատկերվել պրոֆիլ, իսկ պոչը ` վերևից դիտված: Ցուլը` պրոֆիլ,
եղջյուրները ` ֆաս:
Մարդուն պատկերում էին որոշակի կանոնի համաձայն , այն է` գլուխը`պրոֆիլ,աչքերը` ֆաս,ձեռքերը և
ուսերը` ֆաս, ոտքերը `պրոֆիլ:
Գոյություն ուներ այս կանոնները պարզաբանող դասագիրք`<<որմանանկարների և համաչափությունների
մասին կանոններ>> անվանմամբ, սակայն գիտենք , որ Եգիպտոսում շատ վաղ օգտագործված տեխնիկական
հնարքներից էր <<ցանցը>>: Ցանցի օգնությամբ փոքրիկ պատկերները նկարիչը կարող էր մեծացնել պատի
վրա :
Հին թագավորությունում մարդու կանգնած ֆիգուրը բաժանվել է 6 քառակուսու`վանդակի, նոր
թագավորությունում `8,Սխիսյան փուլում`26:
Տղամարդու փայտե կամ կրաքրից արձանները ներկվել են կարմրաշականակագույն , կանանց արձանները`
դեղին, մազերը `սև, հագուստը`ճերմակ : Արձանն անպայման պիտի նման լիներ բնօրինակին որպես հոգու
ապաստարան և այս իսկ պատճառով Եգիպտոսում շատ վաղ ձևավորվեց դիմապատկերային արվեստը
`դիմաքանդակը:
Բարձրաքանդակը
Եգիպտական արվեստի հնագույն գլուխգործոցներից է Նամեր փարավոնի թերթաքրե կոթողը (բարձր.64
սմ):Մյուս կողմից , երբ երկիրը ճգնաժամ էր ապրում և պատվերները պակասում էին, հենց իրենք էին
առաջինը կողոպտում իրենց սարքած դամբարանները:

Հնագույն եգիպտացիները իրենց դամբարանները,տաճարները զարդարում էին պատկերագրությամբ


՝ռելիեֆով: Նրանք արված էին ոչ միայն ճոխ տեսք հաղորդելու համար, այլ ամեն մի պատկերագրություն
հանելուկ է, որը բացահայտելով, ստանում ես մի իրական պատմություն

Հին թագավորությունում ստեղծվեցին բազմաթիվ գլուխգործոցներ,որոնցից են`


1.Կա դիպրի արձանը:Այն կենդանանում է աշխույժ աչքերի շնորիվ, որոնք հավաքված են տարբեր նյութերից:
Բրոնզե աչքի սպիտակուցը` ազբեստից , բիբը` լեռնային բյուրեղապակուց և թանկարժեք Էբեն փայտից:
2.Կաապերի փայտե արձանը, պատկերում է բարի ու գերեւթյան հակված մի մարդու` արքայազնին, անչափ
բնական ու հիանալի մշակված աչքերով:
3.Հին թագավորության ամենանշանակելի գործն է համարվում Անխաֆի արձանը : Արձանի դեմքը
քանդակված է ոչ թե կրաքարից , ինչպես մարմինը , այլ գիպսից, որով և պատված է քարը: Այս դարաշրջանի
գործերում բացի նմանությունից շեշտված է պատկերվողի սոցիալական դիրքը ` բնավորության
առանձնահատկությունները:
Փարավոնի աստվածային էությունը շեշտում էին նրան օժտելով հզոր մարմնով, որևէ կիրք չարտահայտող
դեմքով ,հաճախ կարծես քայլելիս մեկ ոտքն առաջ:
Այս առումով առանձնահատուկ է Սֆինքսը՝ փարավոն Քեֆրենի /Խաֆրայի /դեմքով և առյուծի
մարմնով:Սֆինքսի դեմքը ժամանակին ներկված է եղել օխրայագույն` գլխաշորը կարմիր և կապույտ:
Բարձրությունը 20մ է երկարությունը 57մ:Կերտված է բնական կրաքարե ժայռից:
Արձանը խորհրդանշում էր մարդկային և աստվածային հանճարների հավասարազորությունը:
Բնույթով այլ են ծառաների արձանները ավելի շարժուն են բնական ներկայացնում են աշխատող
մարդկանց:

Միջին թագավորության (21-17 –րդ դդ )/ 11-14-րդ դինաստիա/

8
Միջին թագավորությունում մեծանում է տաճարների դերը` ստեղծված հսկայական տաճարների ներսում ու
դրսում դրվում էին փարավոնների արձանները, որոնք երբեմն ունենում էին ահռելի չափեր , սակայն պիտի
նման լինեին պատկերվողին: Այդպիսիք էին օրինակ`Սենուսերտ 3-րդի ,Ամենեմխեթ 3-րդի արձանները
<<Մեմնոնի կոթողները>>, կերտված`19-րդ դարում:
Այս ժամանակակից քանդակագործները սկսում են մեծ նշանակություն տալ լուսուստվերին , չէ որ դրանք
արդեն դրվում էին արևի դիմաց:
Միջին թագավորության գոյատևման տարիներին կատարվում է հախճապակու գյուտը,որից պատրաստում
էին նաև արձաններ:Մեծ զարգացում է ապրում նաև մանրաքանդակի այլ տեսակներ:

Ճարտարապետությանը: 2400թ երկիրը կրկին մասնատվում է սկսած ապստամբությունների


պատճառով, և միայն 21-րդ դ.Թեբեի Նոմարխների հաջողվում է միավորել երկիրը ` հիմք դնելով
11-րդ դինաստիայի տիրապետությանը: Աստիճանաբար երկիրը կրկին հզորանում է ու
հարստանում:Կրկին սկսում են կառուցվել հսկայական բուրգեր: Մշակվում է տաճարային շենքի
հորինվածքը իր հիմնական մասերով` պիլոն /զանգվածային պատ տաճարի սկզբնամասում/ ,
պերիստիլային /սյունազարդ/ բակ, հիպոստիլային/սյունազարդ/ դահլիճ, սրբատեղի:

Մենտուխոտեպների դամբարանը գտնվում է հարավում Դեիր-էլ –Բախր վայրում: Այն մի գեղեցիկ


համակցություն է ոչ մեծ մի բուրգի, սյունասրահի և ժայռափոր դամբարանի: Մնացորդների հիման վրա
կազմված վերակազմության նախագծի համաձայն բաղկացած էր 1200 մ երկարություն ունեցող սֆինքսների
արձանուղու վերջում գտնվող ընդարձակ բակից, առաջին սյունազարդ բակից` կենտրոնում բուրգ,
հիպոստիլային դահլիճից և սրբատեղիից:
Բուրգը գտնվում է իրար վրա դրված սյունասրահների վրա, սակայն հիմնված էր գրունտը կազմող ժայռի
վրա:Ծածկված հիպոստիլը և սյունազարդ դահլիճը արևմտակողմ էին և մասամբ ժայռափոր էին:
Փարավոնների դամբարանները գտնվում էին հիպոստիլի տակ:
Այս դարաշրջանում կառուցված բուրգերը փոքր էին` մոտ 60-100մ չափերով, նյութն էլ հիմնականում հում
աղյուս էր:Բուրգից արևելք տաճարն էր, որը կապված էր հարթավայրի հետ: : Աստիճանաբար բուրգին կից
տաճարները անչափ մեծանում են. օրինակ Ամենհոթեպ 3-րդ, փարավոնի կառուցած տաճարը գրավում էր
72,000 քառ.մ տարածք:Այն կազմված էր բազմաթիվ դահլիճներից ու աղոթասրահներից, որոնք հարդարված
էին որմնաքանդակներով ու արձաններով;Տաճարի մոտ բարձրանում էին Ամենհոթեպի 18մետրանոց
կվարցիտե արձանները:
Այս դարաշրջանում է, որ սկսվում են կառուցել եռանավ դահլիճներ տաճարական համալիրում որտեղ
հետագայի բազիլիկների նման միջին նավը ավելի բարձր էր լուսավորության համար:
Հին, ակոսազարդ և ուղղանկյունաձև խոյակներով օժտված սյուներին զուգահեռ հայտնվում են նորերը,
որոնց խոյակները հարդարված էին Խանթոհոր դիցուհու բարձրաքանդակներով:
Նորություն էր և փիլոնը` երկու աշտարակների միջև տեղադրված << նեղ >> մուտքը:Փիլոնների առջև
դրվում էին պղնձակատարապատ բարձր 2 կոթողներ, որոնք փայլում էին արեգակին հանդիման:

Նոր թագավորության ճարտարապետություն /18-20-րդ դինաստիա /


18-րդ դարում Եգիպտոսը նվաճում են Հիքսոսները, որոնք դուրս են մղվում 16-րդ դ.: 1580թ Եգիպտոսը
միավորում են Թեբեի դինաստիաները: Ձևավորվում է հզորագույն 18-րդ դինաստիան, որի
ներկայացուցիչները իրենց հյուսիսային սահման էին համարում Եփրատը:Կուտակվում են մեծ
կարողություններ, որոնք նպաստում են արվեստի ու ճարտարապետության զարգացմանը:18-րդ
դինաստիայի կառավարման տարիներին /16-15.րդ դդ/ կառուցվող տաճարները հատակագծում ձգված
ուղղանկյունաձև էին. Ֆասադով ուղղված էին դեպի Նեղոս, որտեղից և սկսվում էր տաճար եկող
<<Սֆինքսների ուղին>>: Տաճարը սկսվում էր Փիլոնով, որին և արտաքինից ամրացված էին բարձր
<<կայմեր>>: Փիլոնի առջև փարավոնի հսկայական արձաններն էին դրվում , փիլոնով անցնում էին դեպի
սյունաշարերով շրջապատված բակը:
Բուն տաճարն էլ կազմված էր մի քանի սյունասրահներից, աղոթասրահներից, պահեստներից:
Այս հորինվածքն ունեին նոր թագավորության ամենախոշոր Կառնակի ու Լյուքսորի տաճարները, որոնք
միացված էին իրար ճանապարհով և ձոնված էին Ամոնին` արեգակին:
Կառնակի տաճարը/կառուցումը տևել է մոտ 1.5 հազարամյակ/ ուներ հետևյալ կառուցվածքը/ չափերը `100-
348մ `սկսվում էր սֆինքսների ճանապարհով , որը տանում էր դեպի առաջին փիլոնը: Ահռելի չափերի

9
դահլիճի /52-100մ/ ծածկը կրում էին 124 փոքր և 12 մեծ /20.4մ բարձրությանբ և 3,57 մ տրամագծով/ սյուներ,
որոնց բները ծածկված են գծաքանդակներով:
Համալիրը կառուցվել է բազմաթիվ սերունդների կողմից և ձոնված է Ռա-Ամոնի ընտանիքին:
Լուքսորի տաճարը նման է Կառնակին:Շինարարությունը սկսել է Ամենհոթեպ 3-րդ ը /1455-1424թթ/ և
շարունակվել է մինչև Ռամզես 2-րդի օրոք /1377-1251թթ/:Առանձնահատկությունն այն է, որ այստեղ
Ալեքսանդրը կառուցել է հունական տաճար, քրիստոնյաները` եկեղեցի ,մահմեդականները` մզկիթ:
Լուքսոր անունը ծագում է արաբ. Ալ-ՈՒկսոր պալատների քաղաք անունից: Հին անունն է Թեբե:
Էխնաթոնյան ժամանակաշրջանի արվեստ:
14-րդ.դ սրվում են թագավորի՝ Ամենհոտեպ 4–րդի /մ․թ․ա․1353-1336 թթ․/ և հին արիստոկրատիայի և
քրմության միջև փոխհարաբերությունները:Ամենհոթեպը` աշխարի ամենակիրթ ու առաջադեմ մտածողներից
մեկը , իր երկիրը ավելի ազատ ու բարգավաճ տեսնելու նպատակով, ծրագրում ու իրագործում է
բարեփոխումների մի ծրագիր,ըստ որի Եգիպտոսի հոգևոր մշակույթը հասցնում է անհասանելի ու
ներդաշնակ բարձրունքների: Իր ծրագիրը իրագործելոիս նա միայնակ չէր . նրա կողքին էին նվիրված
խելացի ու նրբաճաշակ կինը` Նեֆերտիտի թագուհին ու հանճարեղ արվեստագետը` Թութմեսը:
Իրենց ոչ ավանդական կենցաղավարմամբ ու վարքով աչքի էին ընկնում Ամենհոթեպի հայրը`Ամենհոթեպ 3-
ը ու մայրը` Թիյան :
Ամենհոթեպ 4-որդի բարեփոխումները:
Իր ձեռնարկած բարեփոխություններից կարևորագույնն էր կրոնականը:
Նա երկրի միակ և գլխավոր աստված հրչակեց Աթոնին: փակեց մյուս աստվածությունների տաճարաշենքերը:
Կառուցեց նոր մայրաքաղաք Ախեթ Աթոնը` Աթոնի հորիզոնը: Այժմ այն որպես հնավայր կոչվում է Ամաոնա:
Ընդունեց նոր անուն `Էխնաթոն `Աթոնի ոգի:Պետական լեզուն հռչակվեց ժամանակի խոսվածքը:
Արվեստում ոչ թե քողարկվում, այլ շեշտադրվում էին թերություններն ու անհամաչափությունները, այստեղից
և վաղ Ամառնայի արվեստում դիտվող դեպրոպորցիալիզմը: Այդ լուծումները այնքան յուրօրինակ են, որ
երբեմն անվանվում են ծաղրանկարներ:
Շուտով ,սակայն ,ստեղծվում են իսկական գլուխգործոցներ` որպիսիք են էխնաթոնի և իր կնոջ Նեֆերտիտիի
գլխի արձանները, որոնց կատարելիության հավասար գործերը այլևս չստեղծվեցին:Էխնաթոնը պատկերված է
որպես իր գործին ամբողջապես նվիրված ու ոգեշնչված մի գործիչ,Նեֆերտիտին` ոչ գեղեցիկ մի կին, օժտված
է այնպիսի կանացիությամբ, որ այժմ էլ կնոջ կատարելության խորհրդանիշն է:
Թութմեսի արվեստանոցը:
Պեղվել է Ամառնայում: Այստեղ հայտնաբերվել են մարդկանց դիմակներ, չավարտված գործեր:
Արձանը կերտելիս օգտագօրծել են տարբեր նյութեր. դեմքերը և ձեռքերը ավազաքարից, հագուստը
կրաքարից , աչքերը ընդելուզում էին ինչպես առաջ:
Այստեղ է գտնվել նաև Եգիպտական արվեստի ամենակատարյալ գործերից մեկը:
Հետամառնյան դարաշրջանի քանդակագործությունը:
Էխնաթոնից հետո չեղյալ հայտարարվեցին նրա ռեֆորմները.արվեստագետները ստիպված էին վերադառնալ
մինչ էխնաթոնյան ժամանակաշրջանի կանոններին.սակայն այս էպոխայում էլ ստեղծվում են հրաշալի
գործեր,ինչպես օրինակ Ռամզես 2-րդի թուրինյան արձանն է :
Ստեղծվում են իրենց չափերով զարմացնող գործեր. մասնավորապես օրինակ Ռամզեսի 20 մետր
բարձրությամբ արձանն է` 1000 տոննա կշռով,աշխարհի ամենախոշոր մոնոլիթ քանդակը:

Ուշ Եգիպտոսում /11դ-332թ., 25-30-րդ դինաստիա/ մեծ տարածում է ստանում պլաստիկան` <<Կարոմամա
թագուհին>> ռեալիստական դիմաքանդակը (Մոնթուէմխեթ): Այս ավանդույթները` նյութին տիրապետելու
բարձր վարպետություն, ռեալիզմ(նաև մարդու ներաշխարհի բացահայտման ձգտումը բնորոշ են
մնում նաև Սախյան դարաշրջանին (664-525)):
Հին եգիպտոսի արվեստի նշանակությունը ահռելի էր աշխարհում քաղաքակրթության առումով:
Եգիպտական քաղաքակրթությունը մի նոր փայլուն թռիչք ապրեց Պտղոմեոսյանների օրոք`
Հելենիստական դարաշրջանում:

10
Կաի արձանը Ռա-Ամոն Նեֆերթիթի թագուհու գլուխը Թութանհամոնի դագաղի կափարիչը

Աբու-սիմբել տաճարի ֆասադը

Աքեմենյան Իրանի արվեստը

Աքեմենյանների Տերությունը իսկ ավելի ճիշտ՝ Արյաց


Տերությունը Հին Աշխարհի պետություններից մեկն է, որը
գոյություն է ունեցել մ.թ.ա. VI - IV դդ. Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի
տարածքներում, ստեղծվել է Պարսքի և Հայքի թագավորությունների համատեղ ջանքերով,
իսկ Տերության գլուխ կանգնած էր Աքեմենից և նրան ազգակից Արշամից ու Արի-
Արամից ծագած գահատոհմը։Կյուրոս II Մեծը մ.թ.ա. 553-ին հիմք է
դրել Արիական կամ Արյաց համադաշնությանը, որը արդի գիտության մեջ դեռ շարունակում
են անվանել Աքեմենյան պետություն:
Մինչև 539-ը Կյուրոսը նվաճեց Փոքր և Միջին Ասիայի երկրները, 538-
ին՝ Բաբելոնը, Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը
490-ին Մարաթոնի ճակատամարտում Դարեհի պարտվելուց հետո, նրա որդի Քսերքսես I-ը
նոր արշավանք է ձեռնարկում Հունաստանի դեմ։ 480-ին պարսկական բանակը Քսերքսեսի
առաջնորդությամբ Հելեսպոնտոսի վրայով ներխուժեց Թրակիա:
Մ.թ.ա. V դ վերջին Աքեմենյան պետությունն սկսում է անկում ապրել։

մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր


Մակեդոնացու զորքը հաղթեց ու Դարեհ III Աքեմենյանի զորքերին վերջ դրեց
Աքեմեյանների տիրակալությանը: Ալեքսանդր Մակեդոնացին իրեն
հռչակեց Աքեմենյանների օրինական ժառանգորդ և Աքեմենյան պետության թագավոր։
Կրոնը
Աքեմենյան արքաների հովանավորությամբ մ.թ.ա. 5-րդ
դարում զրադաշտականությունը փաստացիորեն դառնում է տերության պետական կրոնը եւ
հասնում է նրա բոլոր անկյունները։ Հերոդոտոսի բնորոշումով, Արտաքսերքսես I-ի եւ Դարեհ
I-ի ժամանակներում «պարսիկները Չունեին ոչ աստվածների պատկերներ, ոչ տաճարներ եւ
համարում էին, որ դրանց օգտագործումը հիմարություն է։»
Զրադաշտականությունը արգելում էր ստրկությունը։ Այդ իսկ պատճառով Աքեմենյան
Տերությունում ստրուկներ չկային։ Այդ տերությունում, փաստորեն, հաստատված էր
ավատատիրական կամ ֆեոդալական հասարակարգը։
Աքեմենյանների Պարսկաստանը ճարտարապետական նվաճումների է հասել բնակելի և
կառավարական նշանակության այնպիսի տպավորիչ քաղաքներում, ինչպիսիք
էին Պերսեպոլիսը, Սուսան, Եսբատանը, կրոնական նշանակության,
հիմնականում՝զրադաշտական տաճարներում եւ վախճանված արքաների պատվին
կանգնեցված դամբարաններում (ինչպես, օրինակ՝ Կյուրոս Մեծի դամբարանը)։
Պարսկական ճարտարապետություն էական առանձնահատկությունն այն է, որ միավորելով
իր մեջ պարունակում էր մարական, ասորական եւ հունական տարրեր, միաժամանակ
պահպանելով պարսկական բնորոշ գծերը, ինչը երեւում էր վերջնական արդյունքում։

11
Կյուրոսը հիմնում է իր մայրաքաղաքը` Պասարգադը, մարական Եկբատանի
նմանությամբ:Այստեղ պահպանվել է միջնաբերդը, որին կից է պալատը:
Նախաիսլամական շրջանի ճարտարապետության մեջ նշանակալից է Աքեմենյանների դերը:
Նրանք կառուցեցին բազմաթիվ պալատներ: Այս կառույցների հիմնական հատակագիծն էր`
մեծ սյունազարդ սրահ` շրջապատված ավելի փոքր սենյակներով, որոնց անբաժանելի մաս
էին կազմում պատուհանների չափով փորված որմնախորշերը` հավանաբար որպես
սպասքապահարան օգտագործելու: Մեմորիալ ճարտարապետությունը զարգացած էր:
Պասարգադում կառուցվել է Կյուրոսի դամբարանը/մթա 530թ/, որը աստիճանաձև
հիմնապադվանդանի վրա կառուցված շինություն է `ծածկված երկթեք կտուրով: Աքեմենյան
արքաների ժայռափոր դամբարաններ են կառուցվել Նախշ-ի-Ռուստեմում: Նրանց
ձևավորման մեջ կիրառվել են բարձրարվեստ հարթաքանդակներ:

1.Պերսեպոլիս
2.հպատակ թագավորների
բարձրաքանդակներ
3.Պերսեպոլիսում լավ
պահպանվածսյան խոյակ։

1. 2. 3.
Պերսեպոլիսը (հունարենից թարգմանած` նշանակում է «պարսկական քաղաք»), որի
ավերակներն այժմ հայտնի են Թախթեջամշիդ անվամբ ու գտնվում են Շիրազ քաղաքից 70կմ
հյուսիս, Իրանի ամենաշքեղ, ամենահին և ամենամեծ հուշահամալիրներից է. շինարարական
աշխատանքները սկսել է աքեմենյան հզոր թագավորներից ՝ Դարեհ Առաջինը մթա 520թ:
Պերսեպոլիսը կառուցվեց 120 տարվա ընթացքում: Ըստ պատմիչների՝ այն մոտ 200 տարի
ծառայեց որպես պարսից թագավորների արքայանիստ քաղաք, բայց մ.թ.ա 330 թվականին մի
քանի օրում զոհ գնաց Ալեքսանդր Մակեդոնացու արշավախմբին:

Միջնաբերդի համալիրի ընդհանուր գտնվում է Մռավ դաշտի մակարդակից 8-18 մետր


բարձրության վրա և դեպի ուր տանում էին Քսերեքսի Պրոպիլեոնին հանգող հանդիսավոր
աստիճանները: Արքայական պալատի համալիրի գլխավոր մասը Դարեհի և Քսերեքսի
ապադանաներն են`62-62մ ընդունելությունների 2 շքեղ սյունազարդ դահլիճները՝ առաջինը՝
աստիճանակողերին Աքեմենյան տերության հպատակ ժողովուրդներին պատկերող
քանդակներով, երկրորդը՝ Հարյուր սյուների դահլիճը: Դրանք կառուցել են չթրծված
աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից: Այստեղ են
գտնվում նաև հարեմը, գանձատունը : 18.6 մ բարձրություն ունեցող եզան մարմնի ձևով
սյուները կրում էին փայտե առաստաղը:Սյուների բները մշակված էին կանելյուրներով, որոնք
առավել թեթևություն էին հաղորդում սյուների: Դահլիճներում լայն կիրառություն են ունեցել
պատկերաքանդակները, ոսկեզօծումը:Պերսեպոլիսի ամրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից
ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգություն: Մ. թ. ա. 330 թ-ին Ալեքսանդր
Մակեդոնացին գրավել է Պերսեպոլիսը և այրել:

226-651թ Իրանում հաստատվեց սասանյան դինաստիան, զրադաշտական կրոնը պետական


հայտարարվեց: Շինարարության մեջ սկսեցին կիրառվել կրաշաղախով կառուցված թաղեր,
տրոմպային փոխանցումով գմբեթներ: Խոշոր կառույցը մայրաքաղաք Տիզբոնի 20մ
կամարակապ բացվածքով պալատական դահլիճն է: Զրադաշտական տաճարները ` չորս
կողմից բաց, խորանարդաձև , գմբեթածածկ շինության և կիսաբաց սրահի` այվանի
զուգակցումն են:

12
Կերպարվեստը

Պերսեպոլիսի Դարեհի 1-ի, Շոշի պալատական կառույցներին վեհություն էին ներշնչում


հպատակ ժողովուրդների առաջնորդների հնազանդություն արտահայտող արձանները:
պալատներում կիրառել են գունավոր սվաղներ, ջնարակած սալիկներ, կենդանիների
քանդակներով /առյուծներ, ցուլեր/ պարակալներ սկեզօծում: Սասանյան ժամանկաշրջանում
տարածում գտավ բոլորաքանդակը, ժայռակոփ բարձրաքանդակները, մետաղի
գեղարվեստական մշակումը, գործվածքը:

Միջագետքի երկրների արվեստը

13
Միջագետքը,որը գտնվում է Եփրատ և Տիգրիս գետերի ստորին հոսանքում հմարվում է
հնագույն քաղաքակթությունների բնօրրաններից մեկը:Միջագետքի հնագույն երկրների
(Շումեր, Աքքադ, Բաբելոն, Ասորեստան) մշակույթը և արվեստը սկզբնավորել են
շումերները,որոնց սակայն այդպես էլ չհաջողվեց ստեղծել միասնական
պետություն:Միասնական պետության կազմավորման գործը հաջողությամբ
իրականացրեցին հյուսիսից ներթափանցած սեմական ցեղերը Սարգոն 1-ինի (մ.թ.ա. 2330–
2295 թթ.)գլխավորությամբ,որոնք ստեղծեցին Աքքադ պետությունը::
Միջագետքի քաղաքակրթության պատմության մեջ շումերների մեծագույն ներդրումը եղել
է գրի (սկզբում պատկերագիր, ապա սեպագիր) ստեղծումը, որի շնորհիվ պատմության մեջ
առաջին անգամ մարդը գրի է առել իր գործերը, մտքերն ու դատողությունները։ Շումերական
գրական ստեղծագործություններից առավել հայտնին է<<Գիլգամեշ>> էպոսը:
Գիլգամեշ, շումերաբաբելական հերոսական էպոսի պայմանական անվանումը։ Այն
աշխարհի ամենահին պահպանված գրական ստեղծագործություններից մեկն
14
է, սեպագրերով գրված ամենամեծ երկը, Հին Արևելքի գրականության խոշորագույն
նմուշներից մեկը։ Էպոսն ստեղծվել է աքքադերենով շումերական ավանդազրույցների
հիման վրա մեկուկես հազարամյակի ընթացքում՝ սկսած մ ․թ․ա․ 18-17-րդ դարերից։
Նրա առավել ամբողջական տարբերակը հայտնաբերվել է 19-րդ դարի
կեսերին Նինվեում՝ Աշուրբանիպալի գրադարանում կատարված պեղումների
ժամանակ։ Այն գրված է տասներկու վեցասյուն պնակիտների վրա մանր
սեպագրերով, ներառում է շուրջ երեք հազար տող և թվագրված է մ.թ.ա. 7-րդ դարով։
Քսաներորդ դարում գտնվել են նաև հատվածներ էպոսի այլ տարբերակներից, այդ
թվում՝ խուռիերեն և խեթերեն։
Էպոսի գլխավոր հերոսներն են Շումերի (մ.թ.ա. 28-րդ դար) Ուրուկ քաղաքի
կիսաառասպելական տիրակալ Գիլգամեշն ու Էնկիդուն, որոնց մասին պահպանվել
են նաև առանձին երգեր շումերերենով։ «Գիլգամեշին» բնորոշ են հերոսական էպոսի
գծերը՝ ավանդական սյուժեն (հերոսի բուռն երիտասարդությունը, նրա
հանդիպումը Էնկիդու հակառակորդ վայրենու հետ, որը հետո դառնում է նրա
դաշնակիցը), հերոսական թափառաշրջիկները (որի ընթացքում բարեկամները մի
շարք սխրանքներ են կատարում), աստվածապայքարի մոտիվները
(Իշտար աստվածուհու սիրո մերժումը, նրա ուղարկած ցլի սպանությունը)[1]։
Հերոսները ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ Խումբաբան, որ պահպանում է
սրբազան մայրիները։ «Գիլգամեշի մասին էպոսը» հիմն է ընկերությանը, որ ոչ միայն
օգնում է արտաքին խոչընդոտների հաղթահարմանը, այլև վերափոխում է,
ազնվացնում։
Էպոսի գլխավոր կոլիզիան Էնկիդուի մահն է, որը ցնցում է Գիլգամեշին։ Նա սկսում է
անմահություն փնտրել։ Արևի աստծու ուղիով գնում է
երանելի Ուտնապիշտիմի կղզին, որը համաշխարհային ջրհեղեղ է վերապրել, ձեռք է
բերում հավերժական երիտասարդության ծաղիկը, բայց օձն առևանգում է այն
(անդրաշխարհ ճամփորդելու ավանդական այս մոտիվը էպոսում ենթարկված է
հերոսական նպատակների)։ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային գրականության
պատմության մեջ առաջին անգամ բարձրանում է մարդու մահկանացու լինելու և նրա
կյանքի իմաստի խնդիրը։ Մահվան ողբերգական անխուսափելիությունը
հաղթահարվում է հերոսական արարքների անմահությամբ։

Ճարտարապետությունը և կերպարվեստը Միջագետքում սաղմնավորվել և չորս հազարամյա


էվույուցիոն զարգացմամբ կատարելության են հասել՝ էական ազդեցություն ունենալով
Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր երկրների, ինչպես ևՈւրարտուի արվեստի զարգացման
վրա։ Միջագետքում շինարարական նյութը հիմնականում հում ու, երբեմն, թրծած աղյուսն է:
Քաղաքաշինությունը Միջագետքում զարգացել է մ․թ․ա․ III հազարամյակի սկզբից՝
շումերական ռազմա-ստրկատիրական քաղաք-պետությունների (Ուր, Ուրուկ, Լագաշ, Կիշ
ևն) կազմավորմանը զուգահեռ։ Քաղաքները կառուցել են հնարավոր դժվարամատչելի
տեղերում՝ շրջապատված հզոր պարսպով, որն ունեցել է ամրացված մի քանի մուտք և
ռիթմիկ դասավորված աշտարակաձև ելուստներ։ Մ․թ․ա․ VII դ․ Բաբելոնում, առաջին
անգամ Հին աշխարհի պատմության մեջ, բազմահազարանոց բնակչությամբ (մոտ 200 000)
կիսավեր քաղաքը հիմնովին վերահատակագծվել է Նաբուգոդոնոսոր II թագավորի օրոք։
Պեղումներով բացահայտվել են մոտ 10 կմ² տարածությամբ քաղաքի պարիսպները,
թագավորական երեք պալատ, «Էսագիլ» տաճարային համալիրը,
«Արարողությունների /ծեսերի/ փողոցը», որը սկզբնական հատվածում ունի 25 մ լայնություն,
Իշտարի դարպասները ևն։ Ասուրական ժամանակաշրջանի դասական օրինակ է Սարգոն II-
ի պալատը Դուր-Շարուկինում (իյորսաբադ), որ կառուցվել է 14 մ բարձրությամբ
արհեստական բլրի վրա և գրավել 10 հա տարածություն։ Պալատի 200-ից ավելի սենյակները

15
ֆունկցիոնալ հստակ խմբավորմամբ տեղադրված են 30 բակերի շուրջը։ Տաճարային
ճարտարապետությունը Միջագետքում սկսել է ձևավորվել պետականության ստեղծումից
շատ վաղ։ Մ․թ․ա․ III հազարամյակի վերջում բարձր հարթակի վրա կառուցված տաճարի
տիպին զուգահեռ զարգացել է նաև պաշտամունքային շինության այլ տիպ՝ բազմաստիճան
աշտարակ-զիկուրատը, որ դարձել է Միջագետքի ճարտարապետության բնորոշ
կառուցվածքներից մեկը։ Ուրի զիկուրատը (մ․թ․ա․ XXII —XXI դդ․) բաղկացած է իրար վրա
դրված և տարբեր գույներով ներկված երեք հատած բուրգերից, որոնցով ստեղծված
հորիզոնական հարթակները միմյանց հետ հաղորդվել են արտաքին աստիճաններով։
Նշանավոր Բաբելոնյան աշտարակը՝ «Էթեմանանկի զիկուրատը», որը վերջնականապես
ավերվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ, ըստ հնագույն
չափագրումների և նկարագրությունների, հիմքում ունեցել է 90X90 մ չափեր և 90 մ
բարձրություն, 5 կամ 6 սանդուղքներ և ավարտվել է 15 մ բարձրությամբ տաճարով։
Կերպարվեստի հուշարձանները՝ բարձրաքանդակները, որմնանկարները, ծավալային
քանդակները, օրգանապես կապված են ճարտարապետությանը, նրա նման հանդիսավոր են
և մոնումենտալ։ Դրանք պատկերում են գլխավորապես կրոնական, պատերազմական, որսի և
երբեմն, պալատական կյանքի տեսարաններ, որտեղ արտահայտվել են ուժեղ, գերմարդու՝
թագավորի կերպարն ու նրա հաղթանակը թշնամու և վայրի կենդանիների նկատմամբ։
Միջագետքում հայտնաբերված հնագույն բարձրաքանդակները վերաբերում են Ջեմդետ-
Նասրի ժամանակաշրջանին (մ․թ․ա․ IV հազարամյակի վերջ - III հազարամյակի սկիզբ) և
պատկերում են ռիթմիկ հաջորդականությամբ դասավորված ժանրային տեսարաններ՝
մարդկանց և գազանների պատկերներով։ Շումերական և վաղ ասուրական
բարձրաքանդակները հարթ են և ստատիկ։ Աստծո և թագավորի ֆիգուրները մյուսներից
ավելի մեծ են։ Միջագետքում բարձրաքանդակներն ունեն շարունակական, պատմողական
բնույթ և յուրատեսակ տարեգրություններ են՝ հաճախ բացատրական
արձանագրություններով։ Տարեգրական բովանդակություն ունեն այսպես կոչված
«Բալավատյան դարպասների» երեսապատ բրոնզե թիթեղների վրա դրվագված
բարձրաքանդակները, որոնք պատկերում են Սալմանասար III-ի հաղթարշավը
դեպի Տիգրիսի ակունքը։ Բարձրաքանդակային արվեստը, որը սկսվել է ստատիկ գծային
պատկերից, ուշ ասուրական ժամանակաշրջանում հասել է կենդանի, դինամիկ, բարդ և
տարածական կոմպոզիցիաների այնպիսի կատարելության, ինչպիսին առյուծների որսի
նշանավոր տեսարանն է Աշշուրբանիպալի պալատում (Նինվե)։ Վաղ շումերական
ժամանակաշրջանում տարածում են գտել պաշտամունքային բովանդակությամբ ծավալային
փոքր քանդակները՝ պատրաստված քարից կամ բրոնզից։ Պայմանական, սխեմատիկ և
չմանրամասնված ձևերով արված ֆիգուրները կարճահասակ են, հաղթանդամ, ցցուն քթով,
մեծ, գունավոր քարերով ընդելուզված աչքերով (Աշնունակ, Ուրուկ)։ Աքքադական
ժամանակաշրջանի փոքրաթիվ քանդակներում զգացվում է բրոնզի ձուլման, դրվագման և
փորագրության մեծ վարպետություն, դիմանկարի անհատականություն (Նինվեի տիրակալի
բրոնզե գլուխը, մ․թ․ա․ 23-րդ դար)։ Ասուրական ծավալային քանդակագործության
նմուշներում արտահայտված է բարձրաքանդակային մտածողությունը։ Երկրաչափական
պարզ ձևերի մեջ ներգծված քանդակները նախատեսված են հիմնականում ճակատային
դիտակետի համար (Աշշուրնասիրպալ II-ի արձանը Կալխուում)։ Սովորաբար պալատական
սենյակների մուտքերի երկու կողմում դրվող «պահապան ոգիների»՝ շեդուների (մարդու
գլխով ու թևավոր ցուլի կամ առյուծի մարմնով ֆանտաստիկ էակների) քանդակները առջևից
ունեն ծավալային մշակում, իսկ կողքից խորաքանդակ են։ Միջագետքի որմնանկարները
հիմնականում կրկնում են բարձրաքանդակների մոտիվները, լուսաստվերից զուրկ, հարթ
պատկերներ են, հարմոնիկ համադրությամբ, պայմանական գույներով և սև, ընդգծված
եզրագծով։ Համեմատաբար լավ են պահպանվել Մարի քաղաքի պալատի և Տիլ-Բարսիբի
որմնանկարները։ Կիրառական արվեստը ևս ունեցել է կատարողական բարձր մակարդակ։
Պեղումներով հայտնաբերվել են գունազարդ խեցեղեն ամաններ, կիսաթանկարժեք նյութերից
պատրաստված գլանաձև քանդակազարդ կնիքներ, ոսկերչական իրեր, ժանեկազարդ
գործվածքների պատառիկներ, ոսկրե փորագրված առարկաներ։

16
Կրետե-Միկենյան մշակույթ,

Էգեյան մշակույթ, Կրետե կղզու, Էգեյան ծովի կղզիների, մայրցամաքային Հունաստանի,


Փոքր Ասիայի (Անատոլիայի բրոնզի դարին (մ.թ.ա. III-II հազարամյակներ) պատկանող
քաղաքակրթությունների ընդհանուր անվանումը։ Գլխավոր կենտրոնները հայտնաբերվել
են Հենրիխ Շլիմանի՝ Միկենքում (1876), Արթուր էվանսի՝ Կրետե կղզում (1891) /«Արքա-
քուրմ», Կնոսոսի պալատի երանգավորված ռելիեֆը (մ.թ.ա. II հազարամյակի կես)/
կատարած պեղումներով։
Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում նշանակալի մշակութային կենտրոն դարձավ Կրետեն՝
առասպելական թագավոր Մինոսի հարուստ պետությունը։ Հատկապես այստեղ մ.թ.ա. 2-րդ
հազարամյակի սկզբում Եվրոպայի տարածքում առաջացավ առաջին ստրկատիրական
վաղդասակարգային հասարակությունը, ձևավորվեցին բարգավաճող քաղաքները՝ Կնոսոս,
Ֆեստոս և այլն։ Կրետե տերությունը այդ ժամանակաշրջանում հզորացավ ծովում։
Կրետեի ճարտարապետության մեջ գերիշխում էին ընդարձակ պալատային կառույցները։
Դրանց մեջ, իր մասշտաբներով (մոտավորապես 16 հազար կմ 2) և բարդացված ազատ
հատակագծմամբ, առանձնանում էր Կնոսոսյան պալատը։ Նրա գահական դահլիճը
զարդարված էր երկկողմ սակր-լաբրիս խորհրդանշանով, որը Կրետեում համարվում էր
աստվածային, այդ պատճառով սկսեցին պալատն անվանել Լաբիրինթոս։
(Հետագայում լաբիրինթոս՝ խճճված հատակագիծ ունեցող կառույցների հասարակ անունը)։
Պալատական ինտերիերների կառուցան մեջ էական դեր էին կատարում փայտյա սյուները,
որոնք ստացել էին իռացիոնալ անվանումը։ Սյուների բները դեպի վեր հաստանում էին, ապա
վերջանում խոյակներով՝ կլոր գլանիկի տեսքով, և սրա վրա հենված քառակոսի սալով։
Զիգզագաձև նախշերով սյուներն ուժեղացնում էին տարածության գեղատեսիլ ու դինամիկ
լուծման տպավորությունը։
Խոնավ ծեփի վրա արված որմնանկարները ծոփորների (ֆրիզների) կամ տախտակադրվագի
տեսքով, լրացնում էին Կնոսոսյան պալատի պատերը։ Այստեղ պատկերվում էին նրա
բնակիչների կյանքը, վերակերտվում էր կրոնական և դիցաբանական կերպարների
աշխարհը՝ հանդիսավոր երթեր, կիսամերկ վայելչակազմ կանանց և պատանիների ծիսական
պարեր, վառ ծաղիկներ հավաքող մարդիկ, փասիան որսացող կատուներ, ջրիմուռների մեջ
լողացող ձկներ։ Թագուհու սենյակներում հանդիպում են բաց զգեստներով, գեղեցիկ
հագնված կանանց պատկերներ՝ շքեղ սանրվածքով, զարդարված մարգարիտներով,
հանդիսության մասնակից, աշխույժ զրուցող «Երկնագույն զգեստներով» կանայք (մ.թ.ա. մոտ
1500 թ., Հերակլիոն, Կրետե, Հնագիտական թանգարան)։ Աշխույժ ու հանդուգն է թխահեր
աղջկա կիսադեմ պատկերը (Այսպես կոչված «Փարիզուհին»)։ Անկաշկանդ և սրընթաց
բնական շարժումները՝ ցուլի վրայով թռչող ակրոբատների որմնանկարներում (մ.թ.ա. մոտ
1500 թ., Հերակլիոն, Կրետե, Հնագիտական թանգարան)։
Որմնանկարներում գերիշխում էին պայծառ, աշխույժ՝ դեղին, կապույտ, կանաչ, կարմիր
գույները։ Դրանցում դեկորատիվությունը միանում էր աշխարհընկալման թարմությանը։
Սակայն Կրետեի գեղանկարչության ընդհանուր բնույթը դուրս չէր գալիս հին արևելյան
հանդիսավորության և տեսալարայնության շրջանակներից՝ պահպանելով Հին Արևելքի
յուրահատուկ հարթապատկերայնությունը և գեղազարդայնությունը։

Քանդակագործություն և կիրառական արվեստ

17
Կրետեի մանր կերպարվեստը, ինչպես և գեղանկարչությունը, կրում է նրբաճաշակ
գեղազարդային, դինամիկ բնույթ։ Այդպիսիք են կենդանիների՝ ուլիկների և այծիկների
քանդակապատկերները, Կրետեում առանձնապես հարգի էին ցուլի արտահայտիչ
պատկերները՝ գունավոր հախճապակուց և փղոսկրից, օձերը ձեռքերին գեղեցիկ կանանց,
հավանաբար, բուսականության աստվածուհուն՝ ամբողջ կենդանի աշխարհի
հովանավորուհուն մարմնավորող նրբագեղ կանանց արձանիկները։
Գեղարվեստական նուրբ ճաշակով առանձնանում են բազմաձև ու բազմագույն, սև լաքով
պատած կերամիկական սկահակները (վազաները), լաք, որի վրա սպիտակ, դեղին և կարմիր
ներկերով երկրաչափական և բուսական դրվագներ են պատկերված՝ պարույրների,
զիգզագների, վարդազարդերի, պսակաթերթիկների տեսքով։ Ավելի ուշ ժամանակների
կլորավուն անոթները զարդարված էին նրբին գույների բուսական թեմաներով։ Այդպիսիք են
մանուշակագույն մակերեսով և սրա վրա սպիտակ շուշաններով սկահակները, փիլակոպյան
վարդակակաչով։ Սկահակների նախշանկարներում հաճախ հանդպում ենք ծովային
կենդանիների՝ ձկների, աստղիկների, խեցիների։ Լավագույն նմուշներից են պալեկաստրոյան
ութոտանու ուրվագծերը լիովին համապատասխանեցված են սկահակի կլոր, սահուն
եզրագծերին։
Կատարելության հասան մետաղների մշակման վարպետները։ Շարժումներով և կրքերով
հարուստ են ցուլերի հետ մենամարտի տեսարանները, որոնցով դրվագված են Վատիոյում
պեղված ոսկյա գավաթները։
Միկենեի արվեստ, Եգեյան մշակույթի նշանավոր հուշարձաններ են գտնվել (մ.թ.ա. 17-14-րդ
դարերի ծաղկման ժամանակաշրջան) մայրցամաքային Հունաստանիտարածքում՝
Միկենեում՝ Եվրոպայի հնագույն ամրոցում։
Տիրինսի և Միկենեի պալատների պատերը զարդարված էին որմնանկարներով, դրվագված
էին ալեբաստրե եզրազարդերով։ Ինտերիերի հարստությունը պալատի խիստ արտաքին
տեսքի հակադրությունն էր։ Այստեղ հաճախ հանդիպում են ճակատամարտի և որսի
տեսարաններ, բայց դրանցում անհետանում են շարժումների ազատությունը և
անբռնազբոսիկությունը։ Կոմպոզիցիան ստանում է ինքնապարփակ և հավասարակշռված
բնույթ, երանգավորումը դառնում է ավելի խայտաբղետ, այդպիսին է Տիրինսի որմնանկարը՝
«Որսորդ կանանց մեկնումը» (մ.թ.ա. 14-րդ դար, Աթենք, Ազգային հնագիտական թանգարան)։
Հոմերոսը Միկենեն անվանել է Ոսկեշատ։ Իրոք, միկնեյան դամբարաններում գտնվել են
նուրբ աշխատանքի զարմանալի ոսկուց և արծաթից պատրաստված մեծ քանակությամբ
զանազան առարկաներ՝ գավաթներ, սկահակներ, բաժակներ, ոսկե դիմակներ, փղոսկրե
բռնակներով բրոնզե սրեր, ամենաբարդ զարդերով դաշույններ։ Դրանց ձևը և բնույթը մոտիկ
են Կրետեի դաշույններին, բայց դրանցում կարելի է նկատել նաև արևելյան ազդեցություն։
Եգեյան մշակույթի հնագույն կենտրոններից մեկը Հոմերոսի գովերգած
առասպելական Տրոյան էր։ Հնագետները հայտնաբերել են բերդապատերի, փոքիկ
ամրոցների, շենքերի մնացորդներ, որոնք մի ժամանակ կազմել են միասնական
ճարտարապետական համալիր, բերդապատի մեջ պահված, այսպես կոչված, Պրիամի
գանձերը՝ դեկորատիվ-կիրառական և ոսկերչական արվեստների բազմաթիվ ոսկե և արծաթե
առարկաներ։
Տրոյական պատերազմում (մ.թ.ա. 13-րդ դարի սկիզբ) եգեյան աշխարհի վաղ
ժամանակաշրջանի ստրկատիրական պետություններն անկում ապրեցին, որը
հեշտացրեց Բալկանյան թերակղզու նվաճումը հունական՝ դորիական ցեղեր կողմից, նոր

18
մշակույթի սկիզբ դրեց։ Հնագետներ Գ. Շլիմանի և Ա. Էվանսի կողմից եգեյան մշակույթի
հայտնագործումը 19-20-րդ դարերի վերջին երրորդամասի հնագիտության կարևոր
նվաճումներից մեկն է։ Եգեյան աշխարհի ժառանգությունը քիչ դեր չի
խաղացել Հունաստանի և Հռոմի գեղարվեստական արժեքների ստեղծման գործում։

Անտիկ արվեստ
Մարդկային պատմության մեջ ամենահիասքանչ դարաշրջաններից մեկի` անտիկ
դարաշրջանի անվան հիմքում լատիներեն “անտիկվուս” բառն է, որ թարգմանաբար
նշանակում է հին: Այս դարաշրջանը ձգվել է մոտ 15 հարյուրամյակ` իր մեջ ընդգրկելով Հին
Հունաստանի և Հին Հռոմի հոյակապ քաղաքակրթության ստեղծումը, վերելքն ու անկումը:
Անտիկ Միջերկրականի հսկայական նվաճումները եկող սերունդներին բացահայտեցին
մշակույթի շատ ձևեր, ինչպես օրինակ թատրոնը, փիլիսոփայությունը, դիալեկտիկան,
մաթեմատիկան, սպորտային մրցումները, դիցաբանությունը և շատ ավելին… Ու չնայած Հին
Հունաստանի ոչ աշխարհագրական բնութագիրը, ոչ սոցիալ-քաղաքական համակարգը
միասնական չէր, հունական մշակույթը զարմանալիորեն ամբողջական էր:
Հին Հունաստանի պետական համակարգը բաղկացած էր անկախ պոլիսներից, քաղաքներից,
պետություններից… Հունաստանի անտիկ մշակույթի առանձնահատկությունները
գեղեցկության, չափի ու ներդաշնակության համակցման և բանականության մեջ է: Չափի
պահպանումը հին հույների մոտ կարգի ու ներդաշնակության պարտադիր պայման է: Այն
պետք է երևար ամենուր` փիլիսոփայության, քաղաքականության, բարոյական ու
գեղագիտական հայացքների մեջ: Գեղեցկությունը նրանց ընկալմամբ համաչափւթյունն է ու
որոշակիությունը:

Մշակույթը
Զարգացման վաղ փուլերում հին հունական դիցաբանական կերպարները հրեշակերպ էին և
տգեղ, այսինքն՝ դիցաբանությանը հատուկ էր քթոնականությունը։ Աստիճանաբար
ձևավորվում է օլիմպոսյան դիցաբանությունը, որն առավելապես զարգանում է մ.թ.ա. 2-րդ
հազարամյակում։ Աստվածներից յուրաքանչյուրը օժտված է խիստ որոշակի ֆունկցիաներով
և ենթարկվում է գլխավոր աստծուն։ Օլիմպոսյան դիցաբանությանը հատուկ է խիստ
արտահայտված մարդակերպությունը։ Ք.ա. VIII–VI դարերում ձևավորվեց օլիմպիական
տասներկու աստվածների պաշտամունքը: Ըստ հույների՝ աստվածները բնակվում էին
Օլիմպոս լեռան գագաթին:

• Զևսը օլիմպիական աստվածների հայրն էր, կյանքի արարիչը, երկնքի, լույսի,


արդարության աղբյուրը: Ուներ նաև պատժիչ գործառույթ. շանթերով սաստում էր
կարգազանցներին:
• Հերան ընտանիքի, մայրության, բարոյական մաքրության դիցուհին էր, Զևսի կինը:

• Ապոլոնը Արեգակի, լույսի, ճշմարտության, գուշակության, բժշկության դիցն էր:


Հովանավորում էր գիտությունները, արվեստները և արհեստները:

• Ափրոդիտեն գեղեցկության ու սիրո դիցուհին էր:

• Աթենասը իմաստության, ճարտարության և արհեստների դիցուհին էր:

• Արտեմիսը Լուսնի դիցուհին էր, բույսերի ու կենդանիների հովանավորը:

• Դեմետրան մայր հողի և պտղաբերության դիցուհին էր:

• Հեփեստոսը կրակի, դարբնության և ճարտարության դիցն էր:

19
• Հերմեսը Զևսի բանբերն էր: Նախապես հոտերի և հովիվների, ապա նաև
ճանապարհների և առևտրականների պահապանն էր:

• Արեսը ռազմի դիցն էր:

• Դիոնիսոսը պտղաբերության, խաղողի որթի, գինու և զվարճանքի դիցն էր:


Հովանավորում էր թատրոնը:

• Պոսեյդոնը գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների տիրակալն էր, նավագնացների


հովանավորը:

Բացի օլիմպիական ընտանիքի աստվածներից՝ կային բազմաթիվ ոգիներ, հերոսներ,


որոնց հույները նույնպես պաշտում էին:
Հին Հունաստանի արվեստի պատմությունը պայմանականորեն կիսվում է մի քանի
ժամանակաշրջանի. հոմերոսյան (Մ.Թ.Ա. XI- VIII դդ.), արխաիկ (Մ.Թ.Ա. VII-VI դդ.),
դասական (Մ.Թ.Ա. V-IV դդ.) և հելլենիստական (Մ.Թ.Ա. IV-I դդ.):

Հին Հունաստանի արվեստը


Հին Հունաստանը անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով,
Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը
բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և
հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։
Ճարտարապետությունը և կերպարվեստը
Հունաստանի ճարտարապետների և քանդակագործների ստեղծագործությունները դարեր
շարունակ ամենատարբեր ժողովուրդների համար դարձել են գեղեցկության,
ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ։ Հունական արվեստը ձեռք է բերել
մարդկայնության խոր գծեր։Հույները շինարարության (Աթենքի Ակրոպոլիս) ու
քանդակագործության (Միլոսյան Աֆրոդիտե) մեջ հրաժարվել են գիգանտոմանիայից.
շինությունները կառուցել ու քանդակները կերտել են բնությանը ներդաշնակ
համամասնություններով:
Բուն հունական արվեստը սկզբնավորվել է Միկենյան մշակույթի ընդերքում։ Այս
արվեստների ժառանգական կապը նկատելի է նկարազարդ խեցեգործության և
ճարտարապետության մեջ։
Հոին Հունաստանի արվեստը զարգացել է հետևյալ փուլերով.
Հոմերոսյան դարաշրջան(մ.թ.ա. 11-8-րդ դդ.)
Արխաիկ շրջան (մ.թ.ա. 8-6-րդ դդ.)
Դասական դարաշրջան(մ.թ.ա. 5-4-րդ դարեր )
Հելլենիստական դարաշրջան (մ.թ.ա. 4-րդ դարից –մթ1-ին դար)
Հոմերոսյան դարաշրջան

Հունական արվեսստի հնագույն ժամանակաշրջանն իր անվանումը ստացել է Հոմերոսի


անունից, որի ՙԻլիական ՚ և ՙՈդիսական ՚ վիպերգական պոեմներում նկարագրված է այդ
շրջանը: Ճարտարաետությունն ու կերպարվեստն այս շրջանում չհասան վիպերգական
պոեմների գեղարվեստական մակարդակին մակարդակին:
Հոմերոսյան դարաշրջանում սկզբնավորվեց մոնումենտալ շինությունների
ճարտարապետությունը, որը սկզբնական շրջանում միկենյան մեգարոնի վերամշակումն էր:

20
Գրական աղբյուրներից հայտնի են կուռքերի դեր
կատարող քարից և փայտից պատրաստված
պարզագույն քադակների՝կսոաների գոյությունը:
Հոմերոսյան դարաշրջանում (մ.թ.ա. 11-8-րդ դդ.)
տարածում է գտել նկարազարդ խեցեգործությունը։
Ստեղծվել են կենցաղային անոթներ և որպես
մահարձան ծառայող դիպիլոնյան սափորներ։
Զարդապատկերները աչքի են ընկնում հստակ
ռիթմաշարով, արտահայտիչ գծանկարով։ Այս ոճով ստեղծվել են նաև
թրծակավե արձանիկներ և քանդակազարդ անոթներ։
Այս անոթը գտնվել է Աթենքի Դիպլոյան կոչվող դարպասների մոտ գտնվող Նիկրոպոլից,
զարդարված է երկրաչափական նախշազարդերով և լացի պայմանական տեսարանով:

Արխաիկ դարաշրջանը (մ.թ.ա.8-6-րդ դդ.) բնորոշվում է պոլիսների


կազմավորմամբ, քաղաքների ստեղծումով։«Արխայիկ» շրջանում ստեղծվել է
հասարակական-քաղաքական կառույց՝ պոլիս՝ քաղաքացիական ազատությունների հիմքի
վրա կառուցված, ինքնիշխան և ինքնավար քաղաք-պետություն: Մ. թ. ա. 621 թ-ին Աթենքում
հրապարակվել են օրենսդիր Դրակոնի օրենքները, մ. թ. ա. 594 թ-ին իրականացվել են Սոլոնի
բարենորոգումները: Դեմոսի պայքարն արիստոկրատիայի դեմ մայրցամաքային
Հունաստանի և Հոնիայի պոլիսներում ծնել է տիրանների (բռնապետ) իշխանություն, որը
հենվել է չքավոր խավերի վրա, ստացել առևտրականների ու արհեստավորների
աջակցությունը:
Քաղաքաշինական կառուցվածքի հիմնական տարրերն են սրբավայրը (ակրոպոլիս) և
առևտրա-հասարակական կենտրոնը (ագորա), որոնց շուրջը տեղավորվում էին բնակելի
թաղամասերը: Առաջնակարգ տեղ էին գրավում տաճարները. աստվածների բնակարանը`
ներսում կանգնեցված արձանով: Սկզբում կառուցվել են փայտից, սկսած մ.թ.ա. 6-րդ դարից`
կրաքարից, հետագայում ավելի հաճախ` մարմարից: Տաճարների ամենապարզ տիպը
անտային տաճարն էր, որը հիշեցնում էր մեգարոնը:Սրա տարատեսակը , առաջ ընկած 4
սյուներով սյունասրահով, կոչվում է պրոստիլոս: Տաճարների ազատ տեղադրությունը
պահանջ է առաջացնում տաճարի երկու հակադարձ կողմերում հավասարազոր
սյունասրահների: Առաջ է գալիս ամֆիպրոստիլոս տիպը: Ճարտարապետության մեջ առավել
տարածում է ստանում տաճարների հիմնական տիպը`պերիպտերոսը /սյունաշարով
շրջապատված դահլիճը/ : Ճակատային կողմում եղած սյուների քանակով պերիպտերոսները
կոչվում էին չորս սյունանի, վեց սյունանի և այլն: Գործածական էին նաև կլոր տաճարների
տիպերը` մոնոպտերոսը և թոլոսը, որոնք նույնպես շրջապատված էին սյուներով:
Քարի կիրառմանը անցնելու հետ ստեղծվեցին օրդերների (կրող սյուների) տիպեր. Օրդեր
բառացի թարգմանաբար նշանակում է ներդաշնակություն, կարգ ու կանոն: Ավելի նեղ
իմաստով օրդերը սյուների հարաբերակցության և դասավորվածության, դրանց վրա դրված
անտաբլամենտի (ծածկ) համար կարգն է,որի դեպքում տարբերակվում են կրող և կրվող
մասերը:
Անտաբլեմենտը, որով ծածկվում էին սյուները, բաղկացած էր արխիտրավից /քովթար/,
ֆրիզից /տրիգլիֆոսներ , մետոպեններ/, քիվից /կարնիզ/: Օրդերի կարևոր բախկացուցիչ էր
սյունը,որն իր վրա էր կրում հունական տաճարի ծածկի ամբողջ
ծանրությունը:Կառուցվածքային առումով հին հունական օրդերն ունի երկու տեսակ`
դորիական և հոնիական: Սյուների անվանումները կապված են այն տեղանունների հետ,
որտեղ դրանք ձևավորվել են: Օրդերը կազմավորվել է արխաիկ դարաշրջանում, սակայն
ամբողջապես հղկվել է դասականության ժամանակ: Սյան առաջին տեսակն ավելի հասարակ
է, մոնումենտալ, ձգված, երկրորդը` թեթև, պլաստիկ և ոչ ձգված: Հունական օրդերի

21
կառուցվածքն հաճախ համեմատում են մարդու անատոմիական կառուցվածքի հետ
/անթրոպոմորֆիզմ/, ինչը բնորոշ է նաև ողջ հունական արվեստին: Արվեստի տեսաբան
Վիտրուվիոսը դորիական սյունն համեմատում է տղամարդու, հոնեականինը` կնոջ
կառուցվածքի հետ: Օրդերը սկզբում կառուցում էին փայտից և այն չուներ այս տեսքը, սակայն
նյութի փոփոխության հետ կապված ս Արխաիկայի դարաշրջանում հունական օրդերը
կազմավորվեց երկու՝ դորիական և հոնիական տարբերակով:

Դորիական օրդերով (կոպիտ էին` նման տղամարդու


մարմի) են կառուցված Հերայի, Ապոլլոնի, Արտեմիսի տաճարները:
Դորիական տաճարներն ունեն քարե զանգվածային հիմք /ստերեոբատ/, որը սովորաբար
բաղկացած էր 3 աստիճանից, որի մակերևույթը ծառայում էր որպես տաճարի պատվանդան:
Տաճարը բաղկացած է պրոնաոսից, նաոսից/սրբավայր/, նաոսի հետևում գտնվող
օպիստոդոմից, որոնք բոլոր կողմերից շրջապատված են սյուներով: Տաճարի երկթեք տանիքը
կղմիդրից կամ մարմարե սալիկներից էր:
Դորիական սյունը բարձրության մեկ երրորդի վրա ունի էնտազիս` հավասարաչափ նեղացող
մաս: Սյունը բաղկացած է դեպի վեր նեղացող , ակոսներով կամ մատնեքներով
/կաննելյուրներով/ ծածկված բնից և սյունն ավարտող խոյակից:Երկթեք տանիքի տակ առջևի
և ետևի ճակատների եռանկյունիները` ճակտոնները զարդարվում էին քանդակներով:
Դորիական օրդերով (կոպիտ էին` նման տղամարդու մարմի) են կառուցված Հերայի,
Ապոլլոնի, Դեմետրեի տաճարները։
Հոնիական օրդերը ստեղծվել է Փոքր Ասիայի հունական քաղաներում: Այս օրդերն իր
նրբաճաշակ խոյակով, սլացիկ համամասնություններով տարբերվում
էր դորիականից: Հոնիական օրդերի խոյակի բարձիկը կազմում է
երկու գեղեցիկ պարուրազարդ` խխունջազարդ: Արխիտրավը/
քովթար/ հորիզոնական գծով բաժանվում է երեք շերտի, եզրազարդը
հոծ է, իսկ քիվը` հարուստ զարդարանքով:
Այն կիրառվել է հսկայական և բազմասյուն դիպտերոսներում /
Արտեմիսի տաճարը Եփեսոսում/:
Հույների կարծիքով դորիական օրդերը մարմնավորում էր արիության,ուժի և խստության
գաղափարը:Հոնիական օրդերը բարեկազմ էր ,գեղեցիկ և մեղմաբարո:Այդ է պատճառը, որ
հետագայում երբեմն դորիական սյուները փոխարինում կամ լրացնում էին տղամարդու
արձաններով(ատլանտներով) , իսկ հոնիական օրդերները՝ կնոջ
արձաններով(կարիատիտներով): Ավելի ուշ ժամանակներում՝
կլասսիկայի դարաշրջանում՝ զարգացավ երրորդ օրդերը՝
կորնթոսյանը, որը մոտ էր հոնիականին,նրանից տարբերվում էր
սյուների էլ ավելի մեծ գեղակազմությամբ ,կիրառվել են բուսական
մոտիվներ ։ Տաճարները հաճախ գունազարդվում էին կարմիր և
կապույտ գույներով:

22
Կորնթոսյան օրդեր

Քանդակագործություն և սափորանկարչություն
Մինչև 6-րդ դարի մթա կեսերը կերտում էին աստվածների արձաններ` քիչ մասնատված,
խիստ ճակատային /Արտեմիսի, Հերայի արձաններ/ և հիշեցնում էին Քանդակագործները
կերտում էին տիպական կերպարներ: Մարդու կատարելությունը բացահայտում էին բնական
սկզբունքը փառաբանող առողջ մերկության ողջախոհ պատկերման միջոցով:Քարարձանները
մարմնավորել են մարտնչող աստվածներին և հերոսներին։ Այս շրջանում ստեղծվել են մերկ
տղամարդկանց (կուրոս) և երկարազգեստ կանանց (կորա) կերտվածքներ։ Կուրոսներում
ամբողջական կերպով արտացոլվել են մարդու ֆիզիկական կատարելության մասին
արխաիկայի գեղագիտական պատկերացումները, պոլիսի պաշտպանի քաջարի կերպարը:
Հերոսների մեծարումը վկայում էր այն մասին, որ քանդակը ստանում էր հասարակական-
քաղաքական նշանակություն: Կուրոսների անշարժ մարմնաձևերին հաղորդվել են շարժման
պայմանական նախանշաններ: Կուրոսի տիպի զարգացումն ընթանում էր երկրաչափական
պարզեցման և սխեմատիզմի տարրերի հաղթահարման ուղղությամբ, դիմախաղը` այսպես
կոչված արխաիկ ժպիտը կրում էր պայմանական բնույթ: Մարդկային մարմնի ` շարժման մեջ
պատկերելու ձգտումը երևում է հաղթանակի աստվածուհի Նիկեի արձանում /Դելոս կղզուց,
Արքերմին/, որի <<ծնկաչոք վազքը>> նույնքան պայմանական է, որքան <<արխայիկ ժպիտը>>:
Կորաների վայելչակազմ մարմինները ըստ համամասնությունների կանոնավոր են, նուրբ
դեմքերն աշխուժացած են պարզ ժպիտով: Հագուստների ծալքերն ու մազերի փունջը կարծես
սահում են բազմազան ռիթմերով:
Հին Հունական գեղանկարչության ստեղծագործությոնները,գրեթե չեն հասել մեր
օրերը:Դրանց վերաբերյալ դատողություններ անելուն օգնում են պահպանված բազմաթիվ
գեղազարդ կավագործական (կերամիկական) սափորները:Հունական սափորները իրենց
ձևեով և չափերով շատ բազմազան էին:Նախատեսված էին ամենատարբեր նպատակների
հաար:Սափորանկարիչների համարձակ իրատեսական որոնումները երբեմն առաջ էին
անցնում արվեստի մյուս տեսակնեից և նրանց համար նոր ուղիներ բացում:
Արխաիկայի դարաշրջանում վերջնականապես ձևավորվել են հին հունական սափորների
տարատեսակները` ամֆորա, կրատեր, կիլիկ, հիդրիա... առավել մեծ տարածում ստացան
սևապատկեր սափորները:Սափորների վրա արված նկարներին ավելի մեծ
արտահայտչականություն հաղորդելու նպատակով,այն պատում էին սև լաքով ,որն աչքի էր
ընկնում թրծված կավի կարմիր ֆոնին:7-րդ դարի վերջից-6-րդ դարը
սափորանկարչությունում արմատանում է սևափայլ ոճը: Առավել հաճախ սկսեցին
պատկերել մարդկային ֆիգուրներ: Առավել տարածված մոտիվներ էին խնջույքներըը, մարտի
և դիցաբանական տեսարաններ` նվիրված Հերակլեսին և Տրոյական պատերազմին:
Անոթների բուկը և հատակը ձևավոր բուսական, հատկապես արմավենու տերևաձևերով:
Թրծելուց հետո ֆոնը ստանում էր կարմիր գույն, իսկ պատկերները սև տուշի գույն էին
պահպանում: Սպիտակ գույն առաջին անգամ օգտագործել են Կորնթոսում` կանացի
մարմիները պատկերելու համար: Աթենքում փոխառնվեց կորնթոսյան ոճը և 570 –ական
թվականներին գերազանցեցին: Դրանք ստացան «անտիկ սևաֆիգուր խեցեղեն» անվանումը:
Խեցեգործ վարպետները և նկարիչները հպարտությամբ ստորագրել են իրենց
ստեղծագործությունները:Այդ շրջանի ամենահայտնի նկարիչը Էքսեկին էր: Հայտնի էին նաև
Պասիադը և Հարեսը: Կարմրաֆիգուր սափորանկարչության ի հայտ գալու հետ 530 է`
սևաֆիգուր սաֆորանկարչությունը կորցնում է իր մասայականությունը:
Հին հունական պոլիսի հասարակական կյանքի կտրուկ զարգացումը հանգեցրեց նրան, որ ի
հայտ եկան նոր տիպի կառույցներ` թատրոն,ստադիոն, պալեստրա և այլն: Այսպիոսով Հին
Աթենքում ի հայտ եկան Դիոնիսի թատրոնը, իսկ ավելի ուշ Հերոդ Աթիքացու Օդեոնը և
մարմարյա եզակի ստադիոն Պանատինաիկոսը: Հունական թատրոնը և դրամատուրգիան
առաջացել են Դիոնիսոս աստծո պատվին կազմակերպված գյուղական
23
տոնակատարություններից։ Այդ տոնակատարությունների ժամանակ կատարվում էին
գովերգեր և ֆալլուսային երգեր, որոնք պարունակում էին երկխոսության և թատերական
գործողության տարրեր: Գովերգի հետագա զարգացումը կապված է պոետ Թեսպիսի հետ
(մ.թ.ա. 6-րդ դարի 2-րդ կես), ով հայտնի է նաև որպես առաջին դերասան: Դեռևս վաղ
ժամանակներից թատրոնը կարևոր դեր է խաղացել հույների հասարակական կյանքում:
Թատրոնի դերը հատկապես բարձրացավ քաղաքային ժողովրդավարության զարգացման
շրջանում (մ.թ.ա. 5-րդ դար): Ականավոր դրամատուրգներ Էսքիլոսի, Սոփոկլեսի,
Եվրիպիդեսի, Արիստոփանեսի ստեղծագործություններն արտացոլում են հույն ժողովրդի
հասարակական, քաղաքական և հոգևոր կյանքի կողմերը: Հին Հունաստանում կանացի
դերերը թատրոնում խաղում էին տղամարդիկ: Միևնույն դերասանը խաղում էր մի քանի դեր,
նրանից պահանջվում էր ոչ միայն լավ արտասանել պիեսը, այլև երգել և պարել: Հույն
դերասանները դիմակներ էին կրում, որը փոխվում էր դերից դեր և նույնիսկ միևնույն դերի
ժամանակ:

Դասական ժամանակաշրջան Դասական դարաշրջանում (մ.թ.ա. 5-4-րդ դարեր)


կազմավորվեց կանոնավոր հատակագծման համակարգը: Հաղթահարելով արխաիկայի
ոճաձևային պայմանականությունը, ստեղծել են իրականությանը ավելի մոտ կերպարներ,
կատարյալ ձևով վերապատկերել մարդկային մարմինն ու նրա շարժումը: Այս շրջանին
բնորոշ <խիստ ոճը> հստակորեն կիրառվել է հատկապես սափորանկարճության մեջ:
Կարմրափայլ տեխնիկայով աշխատող վարպետները ստեղծել են թե' դիցաբանական, թե'
կենցաղային թեմաներով սափորներ: Մ.թ.ա. 5-րդ կեսին դասական արվեստը իր
բարձրագույն ծաղկմանն է հասել: Գլխավոր քաղաքական և գեղարվեստական կենտրոն է
դարձել Աթենքը:
480 թ պարսիկները գրավեցին Աթենքը:Հունական պոլիսները միավորվեցին և ստեղծվեցին
<<Ծովային միություն>> , որի նավատորմը Էգեյան ծովում պարտության մատնեց
պարսիկներին:<<Ծովային միության>> առաջնորդ Պերիկլեսի կառավարման տարիները
/454-429թթ/ հանդիսացան Աթենքի ստրկատիրական դեմոկրատիայի և ողջ Հունաստանի
մշակույթի և արվեստների գերագույն ծաղկման ժամանակաշրջանը: 5-րդ դարի վերջում
Հունաստանի պոլիսների միջև պայքարը սրվեց և ողջ Հունաստանը բաժանվեց երկու
հակադիր բանակի` դեմոկրատների և ազնվատիրականներ: Հույն - Պարսկական
պատերազմի ժամանակ պարսիկների ավերած Ակրոպոլիսում սկսում են կառուցել նոր
տաճարներ։ Այդ թվում և Պարթենոնը` ողջ տոնական կերպարում մարմնավորելով հույն-
պարսկական պատերազմում տարած հաղթանակի փառքը։ Մ.թ.ա. 4-րդ դարի սկզբից`
հունական դեմոկրատիայի ճգնաժամի շրջանում մեծ ուշադրություն է դարձվել արդեն ոչ թե
պաշտամունքային շենքերին, այլ անհատի կենցաղային պահանջների հետ կապված
կառույցներին` գիմնազիաներին, թատրոններին... Այս ժամանակաշրջանում առաջացել է
մեմորիալ նշանակության կառույցներին միջոցով անհատի հավերժացման միտումը։ Վերելք է
ապրել դիմաքանդակը։
Դասական ժամանակաշրջանը բաժանվում է.

1. Վաղ շրջանի դասականություն /մթա500-449թթ/

2. Բարձր դասականություն /մթա 450-410/

3. ՈՒշ շրջանի դասականություն /5-4-րդ դարի վերջ/

24
Վաղ դասականության արվեստը հագեցած էր ընդհանրացված տիպական կերպարների,
մարդու ճշմարտացի պատկերման հնարների և շարժումների արտահայտման որոնումներով:

Քանդակները պոլիսի ազատ քաղաքացիների սեփականությունն էր: Այդ շրջանից


պահպանվել է Աթենքի Էգինա կղզու Ափեյայի տաճարի ճակտոնային կոմպոզիցիաները,
որտեղ պատկերված են հույների և Տրոյացիների պայքարը: Վաղ շրջանի կլասիկայի
հասարակական-դաստիարակչական նշանակությունն անխզելի է նրա գեղարվեստական
հմայքից:

Ներդաշնակ զարգացած մարդու իդեալն է բացահայտվում <<Դելփյան կառապանի>>


կերպարում:

<<Պոսեյդոն>> բրոնզե արձանում մարմնավորում ստացավ վաղ դասականության


հերոսական իդեալը:

Քանդակագործ ՄԻՐՈՆԸ աշխատել Աթենքում։Մ-ի ստեղծագործությունները


(հիմնականում բրոնզյա) չեն պահպանվել և հայտնի են միայն Մ ի
ր ո նի «Աթենասը և Մարսիասը» (մ թ ա Y դ կես), բրոնզյա
բնօրինակների հռոմեական մարմարյա կրկնօրինակները
(«Աթենաս>>-ը՝ Լիբիգհաուզում, Մայնի Ֆրանկֆուրա, «Մար-
սիաս>-ը՝ Լատերանյան թանգարաններում, Հռոմ) անտիկ
հեղինակների և հռոմ․ մարմարյա կրկնօրինակների շնորհիվ։ Վաղ
կլասիկայի խոշորագույն ներկայացուցիչ Միրոնը հաղթահարել է
արխաիկայի արվեստի քարացած կանոնները և ձգտել է
արտահայտել շարժման կուլմինացիոն պահերը, շեշտել
ներդաշնակ մարդու մարմնի դինամիկ լարվածությունը`
<<Դիսկոբոլ>> («Սկավառականետորդ», մ թա V դ կես, հռոմ.
կրկնօրինակ, Ազգային թանգարան, Հռոմ) կամ անսանձ
պոռթկումը զսպող բանական կամքը («Աթենասը և Մարսիասը» խմբաքանդակը)։ Ըստ անտիկ
էպիգրամների հանրաճանաչ է եղել Մ-ի ստեղծած կովի արձանը, որը ժամանակակիցներին
զարմացրել է իր բնականությամբ։ Միրոնը եղել է նաև դրվագող վարպետ (ստեղծել է ռելիեֆ
պատկերներով սկահակներ)

Բարձ Դասական դարաշրջանում (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) կազմավորվեց կանոնավոր


հատակագծման համակարգը: Հաղթահարելով արխաիկայի ոճաձևային
պայմանականությունը, ստեղծել են իրականությանը ավելի մոտ կերպարներ, կատարյալ
ձևով վերապատկերել մարդկային մարմինն ու նրա շարժումը: Այս շրջանին բնորոշ <խիստ
ոճը> հստակորեն կիրառվել է հատկապես սափորանկարճության մեջ: Կարմրափայլ
տեխնիկայով աշխատող վարպետները ստեղծել են թե' դիցաբանական, թե' կենցաղային
թեմաներով սափորներ: Մ.թ.ա. 5-րդ կեսին դասական արվեստը իր բարձրագույն ծաղկմանն
է հասել: Գլխավոր քաղաքական և գեղարվեստական կենտրոն է դարձել Աթենքը: Հույն -
Պարսկական պատերազմի ժամանակ պարսիկների ավերած Ակրոպոլիսում սկսում են
կառուցել նոր տաճարներ: Ակրոպոլիսը միջնաբերդի հունարեն անվանումն է. բառացի
նշանակում է վերին քաղաք: Ակրոպոլիսը գտնվում է Աթենքի բարձր բլուրներից մեկի վրա,
չափերը` 300x130 մ, մ. թ. ա. 449 թ-ին վերակառուցվել է Պերիկլեսի օրոք՝ ամրոցից
վերածվելով Փառքի և Աթենքի հովանավոր Աթենաս աստվածուհու վեհության
խորհրդանիշի: Արևմուտքից թեք ու ժայռոտ տեղանքով միակ ճանապարհը տանում է դեպի
Ակրոպոլիսի սյունազարդ մուտքը՝ Պրոպիլեոնը (մ. թ. ա. 437–432 թթ., ճարտարապետ՝
Մնեսիկլես), որից աջ՝ Պիրգոս կոչվող բարձր հարթակի վրա, եղել է Նիկե Ապտերոսի
փոքրաչափ տաճարը, դիմացն Աթենաս Պարթենոսի արձանն էր, աջում՝ Պարթենոնի
տաճարը, իսկ ձախում՝ Էրեքթեոնի նրբակերտ տաճարը (մ. թ. ա. 421–406 թթ.). կառուցվել է
Պոսեյդոնի, Աթենասի և Ատտիկայի թագավոր Էրեքթեոնի պատվին: Հետաքրքրական է, որ
տաճարի հարավային սյունասրահի ծանրությունը կրում են 6 կարիատիդներ (կանանց
արձաններ):

25
Ակրոպոլիսի համալիրի հորինվածքային մտահղացումը կապված էր 4 տարին մեկ
կազմակերպվող համաժողովրդական տոնի՝ Համաաթենական հանդիսավոր երթի հետ, որը,
սկսվելով Աթենքի Ագորայից (գլխավոր հրապարակ), հասնում էր մինչև Պարթենոն: Աթենաս
Պարթենոսի արձանն ունեցել է 12 մ բարձրություն. դեմքը և ձեռքերը եղել են փղոսկրից,
հագուստը և զենքը՝ ոսկե բարակ թերթերից /խրիսոէլեֆանտինա տեխնիկա/, իսկ աչքերը՝
թանկարժեք քարերից: Նույն տեխնիկայով է ֆիդիասը կերտել Օլիմպիայի տաճարում Զևսի 14
մ-ոց արձանը, որը համարվում է հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Ըստ Փավսանիոս
պատմիչի՝ Նիկե Ապտերոսի տաճարի (մ. թ. ա. 421 թ., ճարտարապետ՝ Կալիկրատես)
սրբարանում (նաոս) դրված է եղել հաղթանակի աստվածուհու՝ Նիկեի անթև արձանը
(որպեսզի հաղթանակը «չթռչի» հեռանա աթենացիներից): Ակրոպոլիսի գլխավոր տաճարը
Պարթենոնն է (մ. թ. ա. 447–432 թթ., ճարտարապետներ՝ Իկտինոս և Կալիկրատես), որն աչքի
է ընկնում մեծ չափերով (69,9 x 30,9 մ) և ներդաշնակ համաչափություններով: Պարթենոնը`
ողջ տոնական կերպարում մարմնավորելով հույն-պարսկական պատերազմում տարած
հաղթանակի փառքը Տաճարի արևմտյան ճակտոնի բարձրաքանդակները ներկայացնում են
ծովերի աստված Պոսեյդոնի և Աթենաս Պարթենոսի վեճը Ատտիկային տիրելու համար,
արևելյան ճակտոնին պատկերված է հելլենական մի առասպել, ըստ որի՝ Աթենասը ծնվել է
Զևսի գլխից:

Տաճարի պատերը ողջ շրջագծով գոտևորել է 200մ երկարությամբ ֆրիզը /92 մետոպներ/ ՝
պատված պատկերաքանդակներով, որոնց հիմքում Աթենասին նվիրված տոնական շքերթն է,
Աթենքի մասին առասպելները` աստվածների և տիտանների պայքարը, Տրոյայի ավերումը,
կենտավրոսների և հերոսների գոտեմարտը: Պատկերներում հաստատված է մարդու և
աստվածների գեղագիտական հավասարությունը:Պարթենոնի քանդակների հեղինակը մ. թ.
ա. V դարի նշանավոր քանդակագործ Ֆիդիասն է:

Թուրքերի տիրապետության ժամանակ Պարթենոնը վերածվել է վառոդի պահեստի (XIV


դար), ապա՝ մզկիթի: Այն կանգուն էր մինչև XVIII դարի վերջը. 1835–36 թթ-ին տաճարը
վերաշարվել է և ստացել ներկայիս տեսքը: XIX դարի սկզբին Պարթենոնի շատ քանդակներ
տարվել են Մեծ Բրիտանիա. գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Իր
չափերի, դիրքի և կառուցիկ հատկանիշների շնորհիվ տաճարն իշխող է ոչ միայն
Ակրոպոլիսի համակառույցի, այլև ողջ Աթենքի համայնապատկերի վրա:

Պոլիկլետ
Բարձր դասականության վարպետ Պոլիկլետը սերվել է Արգոսից: Պոլիկլետի
ամենափառաբանված քանդակը <<Դորիֆորոս>> -ն է/ Նիզակակիր/` մարտիկ-
քաղաքացու իդեալի փառաբանումը: Պոլիկլետոսին է պատկանում նաև <<Կանոն>>
տեսական շարադրանքը` իդեալական համամասնությունների և օրենքների համակարգը/
այսպես`գլխի և հասակի համամասնություններն ա րտահայտվում են 1:7
հարաբերությամբ, ձեռքինը` 1:10, թաթինը` 1:6/ : Դորիֆորոս
քանդակում Պոլիկլետը ճշտորեն հետևում է իր
կանոնին:Կյանքի վերջում նա հեռացավ իր <<կանոնից>>:
<<Դիադեմունը>> /իրեն հաղթողի ժապավենով զարդարող
պատանու քնդակ/ աչքի ընկնում մեծ ոգեժնչվածությամբ և
արտահայտության նրբությամբ, ինչով կանխագուշակեց ուշ
շրջանի կլասիկան:
<<Դորիֆորոս>> / Նիզակակիր/

26
Թատերական նկարիչ Աղաֆորը գեղանկարչության մեջ կիրառեց առարկաների
հեռանկարային կրճատումները`գծային հեռանկարի կանոներով: Այդպիսով նա ստեղծեց
տարածության խորության պատրանք: Լուսաստվերի արվեստը բացահայտեց Ապպոլոդոր
աթենացին, որն իր հայտնագոևծության համար ստացավ <<Սկիագրաֆ>> /ստվերանկարիչ/
մականունը : Նրա անվան հետ է կապված նաև հաստոցային գեղանկարչության
սկզբնավորումը. Նա նկարել է տեմպերայով` կավե սալիկների վրա:

Դասական դարաշրջանի սկզբում ի հայտ եկած «խիստ ոճի» սկզբունքները հստակորեն


իրագործվել են հատկապես սափորանկարչության մեշ: Կարմրափայլ տեխնիկայով
աշխատող վարպետները (Եվփրոնիոս, Դուրիս և ուրիշներ) ստեղծել են ոչ միայն
դիցաբանական, այլև կենցաղային թեմաներով սափորանկարներ :

• ՈՒշ դասականություն

Մ. թ. ա. IV դ. սկզբից (Պելոպոնեսյան պատերազմից հետո), հուն, դեմոկրատիայի ճգնաժամի


շրջանում մեծ ուշադրություն է դարձվել արդեն ոչ թե պաշտամունքային շենքերին, որ
ինքնըստինքյան համապոլիսային հետաքրքրություն էր ներկայացնում, այլ մարդու՝ հաճախ
առանձին անհատի կենցաղային պահանջների հետ կապված կառույցներին՝ գիմնասիոններին,
պալեստրաներին, օդեոններին, թատրոններին (որոնցից լավ է պահպանվել Եպիդավրոսի
թատրոնը, մ. թ. ա. 350—338, ճարտ. Պոլիկլետոս Կրտսեր): Հուն, թատրոնների հստակ
ֆունկցիոնալ կոմպոզիցիան հիմք ծառայեց համաշխարհային ճարտ. հանդիսատեսային
կառույցների հետագա զարգացման համար: Այս ժամա նակաշրջանում է առաջացել նաև
մեմորիալ նշանակության կառույցների միջոցով անհատի հավերժացման միտումը
(Հալիկառնասի դամբարանը /Մավսոլեոնը/, մ. թ. ա. մոտ 350, ճարտ. Պիթեաս և Սատիրոս,
Լիսիկրատեսի խորեգիական հուշարձանը /ի պատիվ մրցումներում հաղթած երգչախմբի/
Աթենքում, մ. թ. ա. մոտ 335): Վերելք է ապրել նաև դիմաքանդակը (Դեմետրիոս Ալոպեցցի, մ. թ.
ա. V դ. վերջ — IV դ սկ.): Իրականության հակասությունները սուր կերպով են արտահայտվել
Սկոպասի ստեղծագործություններում: Սկոպասը Արվեստում մտցրեց տառապանքի, ներքին
ընկճվածության, թեմաներ:Գերադասում էր աշխատել մարմարով,որը հնարավորություն էր
տալիս արտահայտել լույսի ու ստվերի նուրբ խաղը, ֆակտուրային բազմազան
հակադրությունները:

27
Պրաքսիթելես <<Կնիդոսյան Աֆրոդիտե>>

Սկոպաս. <<Մենեդա>>

Պրաքսիթելեսի արձաններում գերակշռում է հովվերգականությունը, հայեցողականությունը,


կերպարներին բնորոշ են քնարական-նուրբ և հայացողական բնույթը: Նա բեկում առաջ բերեց
քանդակագործության մեջ` առաջին անգամ պատկերելով մերկ կանացի մարմին /<<Կնիդոսյան
Աֆրոդիտե>>/

Լիսիպպոսի մոտ՝ աշխարհի բարդ, դրամատիկ զգացողությունը, Լեոքարեսի գործերում՝


ակադեմիական հավասարակշռվածությունը:

Լիսիպոս (Լիսիպոս Սիկիոնեցի, մ.թ.ա. IV դարի երկրորդ կես), հին հույն


քանդակագործ, Ալեքսանդր Մակեդոնացու պալատական նկարիչ ու պատկերագիր։
Բեղմնավոր վարպետ էր, ստեղծել է Ալեքսանդր Մակեդոնացու մի քանի դիմաքանդակներ,
Գրանիկոսի ճակատամարտին մասնակցած մակեդոնական հետայրների վիթխարի
խմբաքանդակը, սխրանքներ գործող Հերակլեսի քանդակը և այլն։ Լիսիպոսի քանդակների
հերոսները լի են կորովով, համակված են եռուն գործունեությամբ, լարված պայքարով։ Նրանք
պատկերված են թշնամիների հետ մարտնչելիս, վայրի կենդանիների հետ պայքարելիս կամ
սխրագործութնուններից հետո հանգստանալիս, բայց այդ հանգիստը բնավ էլ
ալարկոտ խոնջանք չէ, կարճատև դադար նոր գործերից առաջ։

Ալեքսանդր Մակեդոնացու կիսանդրին

Մ.թ.ա. 4-րդ դարի սկզբից` հունական դեմոկրատիայի ճգնաժամի շրջանում


մեծ ուշադրություն է դարձվել արդեն ոչ թե պաշտամունքային շենքերին, այլ
անհատի կենցաղային պահանջների հետ կապված կառույցներին`
գիմնազիաներին, թատրոններին... Այս ժամանակաշրջանում առաջացել է մեմորիալ
նշանակության կառույցներին միջոցով անհատի հավերժացման միտումը: Վերելք է ապրել
դիմաքանդակը:
Հելլենիստական դարաշրջանը (մ.թ.ա. 4-րդ դարից առաջին դար) բնորոշվում է հունական և
Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության մեջ մտնող արևելյան երկրների ժողովուրդների
մշակույթի փոխազդեցությամբ և սինթեզով :
«Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո.
Դրոյզենը (1808-1884)՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և
կրթվածության տարածումը» արևելյան ժողովուրդների մեջ, անտեսելով հելլենիզմի
հասարակական և տնտեսական էությունը։ Այնուհետև հելլենիզմը մեկնաբանվել է որպես
միայն մշակութային (Յու. Կերստ), քաղաքական (Վ. Տառն) կամ տնտեսական (Մ. Ռոստովցև)
ազդեցություն։ Հելլենիզմը բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝
պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական,
մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ (Ա. Ռանովիչ և ուիշներ)։
Հելլենիզմի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել մ.թ.ա. 30-ը,
երբ Հռոմը նվաճել է հելլենիստական վերջին պետությունը՝ պտղոմեոսյան Եգիպտոսը, թեև
հելլենիզմին բնորոշ երևույթները շարունակել են գոյատևել։Աթենքն այլևս դադարում է
գեղարվեստական կյանքի գլխավոր կենտրոն լինելուց, ճաշակի օրենսդիրներ են դառնում
Փոքրասիական խոշոր քաղաքները

Հելլենիզմի մշակույթին բնորոշ են.

28
1. կոսմոպոլիտիզմը
2. սինկրետիզմը

3. անձի պաշտամունքը

Հելլենիստական կրոնի և դիցաբանության առավել բնորոշ գիծը սինկրետիզմն է,


չտարբերակվածությունը։ Հունական դիցաբանության աստվածները նույնացվել են հին
արլևելյան աստվածությունների հետ՝ օժտվելով նոր գծերով ։ Այդպիսի նշանակություն է ձեռք
բերել Զևսը, որից հետո առավել տարածվածը Դիոնիսոսի պաշտամունքն էր։ Կանացի
աստվածություններից գլխավորը և ամենուր պաշտվողը եգիպտական Իզիդան էր, որը
մարմնավորում էր հունական և ասիական բազմաթիվ աստվածուհիների գծերը։
Հելլենիստական թագավորները, օգտագործելով արևելյան ավանդույթները, արմատավորում
էին թագավորի անձի պաշտամունքը։ Կրոնների մեջ նկատելի է դառնում տեղական և
մարդակերպ աստվածների պաշտամունքի թուլացումը, ձևավորվում է տիեզերական,
հոգևոր, միասնական աստծու գաղափարը։ Այդ միտումը քրիստոնեության առաջացման
սուբյեկտիվ հիմքերից մեկն էր։
Ճարտարապետություն
Ալեքսանդրի վիթխարի կայսրությունը, չունենալով ներքին կայունության տնտեսական հիմք,
տրոհվեց երեք պետությունների. բուն Մակեդոնիա (Անտիգոն զորավարի գլխավորությամբ ու
Պելլա մայրաքաղաքով), Եգիպտոս (Պտղոմեոսներ դինաստիայի գլխավորությամբ ու
Ալեքսանդրիա մայրաքաղաքով), և Միջին Ասիա (Սելևկոս զորավարի գլխավորությամբ
ու Անտիոք մայրաքաղաքով)։
Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական ու քաղաքական նվաճումների շնորհիվ
հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում Եվրոպայի
ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը հանդիսացավ։
Ակնհայտ են եղել ալեքսանդրիական, պերգամոնյան, հռոդոսյան, աթենական, սիրիական
գեղարվեստական դպրոցների տարբերությունները։ Հելլենիստական շինարվեստը աչքի է
ընկնում հսկայական բաց տարածությունների կառուցապատման, վիթխարիության էֆեկտի,
ինժեներաշինարարական մտքի վեհությամբ ու համարձակությամբ մարդուն զարմացնելու
ձգտմամբ, կառուցվածքների տրամաբանվածությամբ, ձևերի մեծ վայելչությամբ, կատարման
ճշգրտությամբ ու վարպետությամբ։ Հիմնականում կանոնավոր հատակագծերով կառուցված
Ալեքսանդրիա (Եգիպտոս), Դուրա-Եվրոպոս, Պերգամոն, Պրիենե, Սելևկիա (Տիգրիսի ափին)
քաղաքների գեղարվեստական կերպարներում կարևոր դեր է հատկացվել մեծ
սյունաշարերին (գլխավոր փողոցի երկայնքով) և ագորայի պարագծով դրված կամ շենքի մաս
կազմող 1-2 հարկանի սյունազարդ շքամուտքերին։ Քաղաքային կենտրոնները ձևավորելիս
մեծ ուշադրություն են դարձրել թագավորական պալատներին,
ժողովարաններին, թատրոններին, տաճարներին։ Հելլենիստական քաղաքներին
հատկանշական էին ճարտարապետական վեհ անսամբլները, որոնց բնորոշ էր կառույցների
համաձայնեցվածությունը միմյանց և շրջակա լանդշաֆտի հետ, կանոնավոր հատակագիծը,
ճակատային ուղղաձիգ և հորիզոնական հարթությունների ընդգծումը, որպես անսամբլի
տարրեր՝ շենքերի կոմպոզիցիաների սիմետրիկությունն ու ճակատայնությունը և այլն։
Հասարակական, բնակելի և պաշտամունքային կառույցների ճարտարապետական տիպերը
մեծ մասամբ վերցվել են հունական արխաիկ և դասական շրջաններից, սակայն մեկնաբանվել
են ժամանակի ոգով։ Ստեղծվել են շինությունների նոր տեսակներ՝
գրադարաններ, մուսեյոններ (մուսաների տաճար՝ գիտության և մշակույթի կենտրոն,
օրինակ, Ալեքսանդրիայի մուսեյոնը), ինժեներական կառույցներ (մոտ 120 մ
բարձրությամբ Ալեքսանդրյան փարոսը)։ Հելլենիստական կրոնի Սինկրետիզմը ազդել է
տաճարների, սրբարանների, զոհարանների, հուշակառույցների զարգացման վրա, որտեղ
ավելի ուժեղ, քան քաղաքացիական շինություններում, արտահայտվել է Արևելքի արվեստի
փոխազդեցությունը (Ասկլեպիոսի սրբարանը Կոս կղզում, կատակոմբները
Ալեքսանդրիայում, Այ-Խանում քաղաքը Հյուսիսային Աֆղանստանում)։ Հելլենիստական
ճարտարապետական էքսցենտրիկությունն իր արտահայտությունն է գտել Փոքր Ասիայի
29
զոհարանների տպավորիչ քանդակային հորինվածքներում (Զևսի զոհարանը Պերգամոնում)։
Հելլենիստական օրդերը (սյունակարգ) աչքի է ընկնում ավանդական սխեմայի նկատմամբ
ազատ վերաբերմունքով և կառուցվածքայինի հաշվին զարդաձևային հատկանիշի
ուժեղացման միտումով։ Կերպարվեստում դասական ժառանգության ստեղծագործաբար
օգտագործմանը, ներդաշնակ կերպարների (Միլոսյան Աֆրոդիտե, մ. թ. ա. II դարեր)
ստեղծմանը զուգընթաց, եղել է դասականը մեխանիկորեն ընդօրինակելու միտում (նոր
ատտիկյան դպրոց), որը ծնունդ է տվել ներքնապես սառը, կեղծ պաթետիկ գործերի (Ապոլլոն
Մուսագետ, մ. թ. ա. III դարի սկիզբ, Հռոմ, Վատիկան)։ Քանդակագործությունը դադարել է
ծառայել պոլիսի քաղաքացիական իդեալներին. նրանում ուժեղացել են վերացականությունը,
դեկորատիվությունը, պատմողականությունը, երբեմն՝ ցուցադրականությունը։

Կերպարվեստ

Հելլենիստական պլաստիկային բնորոշ դրամատիղմը, արտահայտչականությունն ու


պաթետիկ կրքոտությունը, որոնք կոչված էին ակտիվորեն ներգործելու դիտողի վրա,
կերպարների ներքին լարվածությունն ու ձևերի արտաքին տպավորչությունը, անսպասելի
կրճատումներն ու դինամիկ ժեստերը, կոմպոզիցիայի բարդ գծանկարն ու լուսաստվերի
համարձակ հակադրությունները առավել վառ արտահայտվել են Պերգամոնի Զևսի մեծ
զոհարանի գոտու բարձրաքանդակներում («Աստվածների մարտը հսկաների դեմ», մարմար,
մ. թ. ա. մոտ 180 թվական, Անտիկ հավաքածու, Բեռլին), Սամոթրակյան Նիկեի արձանում
(մարմար, մ. թ. ա. IV դար կամ II դար, Լուվր, Փարիզ)։ Հելլենիստական քանդակագործության
բազմապլանայնությունն ու հակասականությունը գոյակցել են միապետների
իդեալականացված դիմաքանդակների, առավելագույնս մոնումենտալացվտծ արձանների
(«Հռոդոսի կոլոսը»՝ Հելիոսի արձանը 30 մ բարձրությամբ), դիցաբանական գրոտեսկային
կերպարների (սիլեններ, սատիրներ) կամ ծերունիների սուր բնութագրական
պատկերումների, դրամատիզացված «փիլիսոփաների դիմաքանդակներ»-ի մեջ։ Լայնորեն
զարգացել է հանգստի տրամադրություն ստեղծող պարտեզա-պուրակային
քանդակագործությունը։ Խճանկարչության մեջ առկա են ազատ, գեղանկարչական և ավելի
խիստ դասակարգված եղանակները։ Հելլենիստական մշակույթի ընդհանուր միտումներն
առկա են սափորանկարչության մեջ, գլիպտիկայում, ապակե գեղարվեստական անոթների
ստեղծման ոլորտում։

Միլոսյան Վեներա
/Լուվր/
/ չափսեր` 86-69-93` 164 սմ
Նիկե(մոտ մ.թ.ա. 190թ.,
հայտնաբերվել է Սամոթրակե կղզում,

Լուվր)

30
Պերգամոս(«Աստվածների մարտը հսկաների
դեմ», մարմար, մ. թ. ա. մոտ 180 թվական, Անտիկ հավաքածու, Բեռլին),

Ալեքսանդրիայի փարոս - մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ


փարոսը, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը։
Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ)։
Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ։ Բարձրությունը 120մ։ Նրա գագաթի
քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն
համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների
համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և
հայտնաբերել թշնամու նավերը։ Այն կործանվեց մ.թ. 796 թ.երկրաշարժից։
Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել
այն։ 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ 15-րդ
դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ
էլ կանգուն է։

ՀԻՆ ՀՌՈՄԻ ԱՐՎԵՍՏԸ

Հին Հռոմի պատմությունը բաժանվում է երեք շրջանի`

• Թագավորական շրջան (մ.թ.ա. 754/753 - մ.թ.ա. 510/509)


• Հանրապետական շրջան (մ.թ.ա. 510/509 - մ.թ.ա. 30 կամ 27)

• Կայսերական շրջան (մ.թ.ա. 30 կամ 27- 395)

Հռոմը կառուցվել է 753 թ. 7 բլուրների վրա՝ Տիրենյան ծովը թափվող Տիբերի գետաբերանի
մոտ: Թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 754/753 _ մ.թ.ա. 510/509) ձևավորվել
են հռոմեական ժողովուրդը, հռոմեական. պետական կարգը, կարևոր որոշումները
ընդունել է ժողովրդական ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետական
խորհուրդը՝ Ծերակույտը։ Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 510/509 _
մ.թ.ա. 30 կամ 27) Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժողովրդական ժողովը և
Ծերակույտը։

Մ.թ.ա. 30-ին Օգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմեական պետության միանձնյա


ղեկավար, իսկ մ.թ.ա. 27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով
կայսրությունՀանրապետական շրջանի Հռոմի մշակույթը

Հին Հռոմի մշակույթը (մ. թ. ա. VII – մ. թ. V դարեր) կրել է հիմնականում հունական, մասամբ
նաև էտրուսկների մշակույթների ազդեցությունը և շարունակել է նրանց ավանդույթները
մինչև հին հռոմեական ինքնուրույն մշակույթի ձևավորումը:

Հռոմեական դիցարանը (կառուցվածքը նման է հունականին) գլխավորում է աստվածների


հայր Յուպիտերը՝ ամպրոպի և կայծակի աստվածը: Գլխավոր աստվածների տաճարները
կառուցվել են Կապիտոլիում բլրի վրա (կոչվել են Կապիտոլիական աստվածներ):

Ըստ ավանդության էտրուսկների իշխանությունը Հռոմում ավարտվում է մ.թ.ա.510թ.:


Ապստամբած ժողովուրդը տապալում է էտրուսկյան վերջին թագավոր Լուկիոս Տակվիոնոս
գոռոզին: Հռոմը դառնում է արիստոկրատական, ստրկատիրական հանրապետություն:
Հանրապետական շրջանը ևս բաժանվում է մի քանի շրջանների:

31
1-Վաղ շրջան /մ.թ.ա.6-3-րդ դդ/:Այս շրջանում Հռոմին հաջողվում է իր գերիշխանությունը
հաստատել Ապենինյան թերակղզու ամբողջ տարածքում: Վաղ հռոմեական մշակույթի
զարգացման գործում մեծ կարևորություն ունեցավ հարավային Իտալիայի կողմից հունական
քաղաքների նվաճումը, որի ազդեցությունը մեծ դեր խաղաց հռոմեկան մշակույթի վրա:
Մ.թ.ա. 4-րդ դարում հռոմեական հասարակությունում` գլխավորապես վերնախավը սկսում
են խոսել հունարեն և կիրառում էին հունական սովորույթները:

Հռոմեական ճարտարապետությունը ձևավորվել է էտրուսկների և հատկապես հունական


ճարտարապետության հիման վրա:Հռոմեացիներն իրենց կառույցներում ընդգծում էին
ուժ,հզորություն: Հռոմեական շինություններն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, ճոխ
հարդարանքով, բազմաթիվ զարդարանքներով, խիստ սիմետրայով: Հին հռոմեացիները
կառուցում էին առավելապես պրակտիկ նշանակությամբ շինություններ: Հռոմեական
ճարտարապետության մեջ հունական օրինակների կիրառումից բացի մշակվել է նոր
շինարարական, կոնստրուկտիվ սկզբունքներ: Օգտագործում էին կամարը, գմբեթը, սյուները,
որմնասյուները: Մ.թ.ա. 2-1-ին դդ հռոմեական շինությունները կառուցում էին բետոնի և
աղյուսի միացման եղանակով: Սա հնարավորություն է տալիս կառուցելու հսկա կառույցներ:
Հանդես է գալիս կառույցի նոր տեսակ, որը կոչվում էր բազիլիկ:Կառուցվում են
ամֆիթատրոններ,կրկեսներ, հասարակական բաղնիքներ,գրադարաններ:Այս բոլորը
շրջապատված էին կանաչ գոտիներով,պուրակներով և նախատեսված էին հանգստի համար:
Ճարտարապետության մեջ հանդես է գալիս մի նոր տեսակ` հաղթակամարը:Դրանք
կառուցվում էին ի պատիվ կայսրերի տարած հաղթանակների,զարդարված էին
քանդակներով և այլն: Ժամանակի ընթացքում հռոմեական քաղաքաշինությունը փոխվեց և
կատարելագործվեց: Հռոմեական շատ կառույցներ մնացել են կանգուն նույնիսկ 2,000 տարի
անց, մի շարք ակվեդուկներ որոշ բնակավայրեր ջրով են մատակարարում առ այսօր:
ՆույնիսկԽաչակրաց արշավանքների ժամանակ, բացի հռոմեացիների կողմից կառուցված
ճանապարհներից, այլ ճանապարհներ չկային:

Հռոմեական օրդերներ՝Դորիական, հոնիական,կորնթոսյան, կոմպոզիտ,տոսկանական

Կայսերական շրջան՚

Քաղաքում պահպանվել են տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ


ճարտարապետական հուշարձաններ ու կառույցներ. հնագույն շինությունները`
ջրանցույցներ (ինչպես և հնում, խմելու ջուրը Հռոմ է բերվում լեռնային գետերից ու լճերից՝
հնագույն ջրանցույցներով), փողոցներ, մ. թ. սկզբի քրիստոնեական կատակոմբներ,
հիմնականում Տիբեր գետի ձախ ափին են: Առանձին կառույցներ՝ Կոլիզեումը և Տիտոսի
հաղթակամարը (I դար), Պանթեոնը և Անդրիանոսի դամբարանը (II դար), Դիոկղետիանոսի
թերմերը (մոտ IV դար), Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (V դար) ժամանակակից քաղաքի
տարածքում են: Վերածննդի շրջանում ստեղծված Վատիկանի պալատային համալիրը,
Դորիա Պամֆիլուս և Բորգեզե վիլլաները վեհություն են հաղորդում Հռոմին:
Կոլիզեյ (լատիներեն՝ Colosseum) — Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական
Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա
կառուցումը սկսել Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80
թվականինՍկզբնապես Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն :գուցե Իր անունը
ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարենից է, նշանակում է` հսկա, մեծ:
Սակայն Կոլիզեյը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով,
որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը: Այսպիսով, արձան-
կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին: Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և 188,5 մետր
երկարություն, 156 մետր լայնություն և 48,5 մետր բարձրություն, ուր ութսուն կարգ
աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար
հանդիսատես:Կոլիզեյի առաջին հարկի 80 կամարային
բացվածքները ծառայում էին որպես մուտքեր` 2-ը կայսեր
ընտանիքի, 2-ը գլադիատորների, 76-և հանդիսատեսների
32
համար: Նրա ճակատները պլաստիկական մշակման են ենթարկված օրդերային
կամարաշարերի մոտիվով:
«Պանթեոն»(հունարեն է. նշանակում է բոլոր աստվածների սրբավայր) անունը փոխանցվել
է Հռոմի աստվածներին նվիրված տաճարի անվանումից: Այնտեղ թաղված են իտալացի
նշանավոր գեղանկարիչ Ռաֆայելը, Միացյալ Իտալիայի առաջին թագավորները և
ուրիշներ:Կառուցվել է 125 թվականին Ապոլադորաս Դամասկոսացու կողմից: Գմբեթի
տրամագիծը 41,5 մետր է:
Հաղթակամար.

Տիտոսի հաղթակամարը (81թվական)


Տրոյանոսի
հաղթակամարը և սյունը
նշանավոր իրադարձության պատվին կանգնեցված, ժամանակավոր կամ մշտական
մոնումենտալ կամարակապ դարպաս։ Ունի կամարաձև թաղերով ծածկված մեկ կամ երեք
թռիչք, ավարտվում է անտաբլեմենտով և ատտիկով, զարդարվում արձաններով,
ռելիեֆներով, հուշագրություններով։ Հաղթակամարները ստեղծվել են Հին
Հռոմում,հաղթանակողի հանդիսավոր մուտքի արարողության համար (Տիտուսի, 81,
Սեպտիմիոս Սևերոսի, 203, Կոնստանտինի, 315, հաղթակամարները Հռոմում)։
Կոնսաանտինի հաղթակամարը (315) Հռոմում:

ՀԻՆ աշխարհի ճարտարապետության գլուխգործոցներից ամենից շատ աչքի են ընկնում


հռոմեական ջրանցույցները, կամ՝ ակվեդուկները։
Հնում քաղաքները սովորաբար կառուցում էին այն վայրերում, որտեղ ջրի առատ պաշար
կար։ Հռոմը բացառություն չէր։ Սկզբնական շրջանում Տիբեր գետը և նրա մոտակայքում եղած
աղբյուրները քաղաքն ապահովում էին ջրով։ Սակայն մ.թ.ա. 4-րդ դարում քաղաքը սկսեց
արագորեն ընդարձակվել, ուստի ավելի շատ ջրի կարիք առաջացավ։
Քանի որ շատերն իրենց տներում հոսող ջուր չունեին, հարյուրավոր անձնական ու հանրային
բաղնիքներ կառուցվեցին։ Հռոմի առաջին հանրային բաղնիքը ջուր էր ստանում Ակուա Վիրգո
ջրանցույցից, որը սկսել էր գործել մ.թ.ա. 19-րդ դարում։ Ջրանցույցը կառուցել էր Մարկոս
Ագրիպպան՝ Օգոստոս կայսեր մտերիմ ընկերը, որն իր հսկայական կարողությունից մեծ
միջոցներ տրամադրեց Հռոմի ջրամատակարարման համակարգի վերանորոգման և
ընդլայնման համար։Բաղնիքները դարձան հասարակական հավաքատեղիներ։ Մեծ
բաղնիքները նույնիսկ այգիներ ու գրադարաններ ունեին։
Քանդակ :Հունական և հելլենիստական պետությունների Հռոմի կողմից զավթման
պատճառով տեղի է ունենում հունական գլուխգործոցների առատ հոսք և դրանց
զանգվածային կրկնօրինակումը արգելակում էր տեղական քանդակագործության
զարգացմանը:Սակայն կարևոր դեր է կատարում ռեալիստական դիմաքանդակի տեսակը:Այս
բնագավառում զարգացնելով էտրուսկների գեղարվեստական ավանդույթները`
հռոմեացիները մեծ ավանդ ներդրեցին համաշխարհային քանդակագործության մեջ:
Դիմաքանդակները հռոմեական կերպարվեստում գերիշխող նշանակություն էին ստանում և
բնորոշում հռոմեական արվեստի յուրօրինակությունը:Ստեղծվում են կիսանդրիներ,ինչպես
նաև <<Տոգատոս>> կոչված արձանի տեսակը, որը մարմնավորում է պարեգոտով հռետորին
ճառ արտասանելիս:Մ.թ.ա. 2-1-ին դդ ստեղծվել են Բրուտոսի,Ցիցերոնի,Կեսարի
կիսանդրիները: Քանդակները սովորաբար պատկերում էին երիտասարդ, թիկնեղ և հզոր
պատանիների: Երբեմն կարող էին պատկերել դրվագներ հռոմեական լեգեոնների
հաղթանակներից:
Պրիմա Պորտում Օգոստոսի մարմարակերտ արձանը ներկայացնում է բարձր
ինքնատիրապետումով, կարգապահ, հերոսականացված տիրակալի կերպար:Նրա
պարեգոտն ու զրահը, որի վրա Գերմանիայի և Դակիայի դեմ Օգոստոսի տարած

33
հաղթանակի պատմությունն է ռելեֆների ձևով, ավելի են ընդգծում նրա պատմական
կերպարը:

Օգոստոսը զինվորական համազգեստով /1-ին դ սկիզբ, Վատիկան/

Պոմպեյան / որմնանկարների/ ոճեր

Պոմպեյը եղել է Հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկը։ Երբ 79 թվականին
ժայթքեց Վեզուվի հրաբուխը, լավան մեծ արագությամբ ծածկեց քաղաքը և հիմնավորապես
«կանգնեցրեց» ժամանակն այդտեղ։ Այսօր պեղված վայրը իրենից ներկայացնում է իր նմանը
չունեցող Հին Հռոմի առօրյա պատկերը։
Հռոմեական տների պատերը ներսից պատված էին որմնանկարներով՝ ըստ
Պոմպեյի, Հերկուլանումի և Ստաբիի վրա կատարված ուսումնասիրությունների: Գերմանացի
գիտնական Ավգուստ Մայը 1882 թվականին առաջարկեց պոմպեյական որմնանկարները
բաժանել 4 ոճերի: Հետագայում այլ հուշարձանների հայտնաբերման հետ, այս
դասակարգումը տարածված էր ողջ հռոմեական որմնանկարչության մեջ: Այստեղ նշված
ժամանակային շրջանները հատուկ են Պոմպեյին. Հռոմում և այլ քաղաքներում տվյալները
կարող են տարբերվել:

1. Դրվագազարդում կամ ստրուկտուրալային (Մ.թ.ա 150-80 թվականներ),


բնութագրվում է ռուստիկայով (շարում կամ երեսպատում կոշտ, արտաքին երեսից
ուռուցիկ քարերով) և նախշազարդերով՝ մոդելավորելով
երեսպատումը մարմարյա սալերով: Այն հայտնվել է հելլենիստական
արվեստի ազդեցությամբ. հաճախ հանդիպում է հունական նկարների
վերարտադրության մեջ:
2. Ճարտարապետական ոճ (Մ.թ.ա 80-14 թթ.), հարթ պատերին պատկերված
էին սյուներ, քիվեր, ճարտարապետական կոմպոզիցիաներ, բնապատկերներ, որոնք
ստեղծում են ծավալի և հեռուն գնացող տարածության պատրանք: Որմնանկարների
վրա հանդիպում են մարդկանց կազմվածքներ, ստեղծվում են բազում պատկերներով
կոմպոզիցիաներ՝ հաճախ դիցաբանական սյուժետներով:

3. Եգիպտականացված կամ զարդաքանդակավոր (Մ.թ. 14 թվականից), անցում հարթ


զարդաքանդակներին, որոնց շրջանակներում տեղադրված էին նկարներ,
սովորաբար հովվերգական թեմատիկայով:

4. Ֆանտաստիկ կամ հեռանկարային-զարդաքանդակավոր (Մ.թ. 62 թվականից),


հայտնվում են ֆանտաստիկ բնապատկերներ, երևակայական
ճարտարապետությունը հիշեցնում է թատերական բեմանկարներ՝ դադարելով

34
ենթարկվել ֆիզիկայի կանոններին: Մարդկանց պատկերներով նկարները դառնում
են ավելի դինամիկ:

Բյուզանդիա
Միջնադարյան արվեստի կարևորագույն կենտրոններից մեկը Բյուզանդիան էր:
Բյուզանդիայի պատմության սկիզբ ընդունված է համարել 395 թ., երբ Հռոմեական
կայսրությունը վերջնականապես բաժանվել է Թեոդոսիոս Մեծ կայսեր երկու
որդիների միջև: Արևելյան մասը (Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան, Ասորիքը,
Պաղեստինը, Եգիպտոսը, Հայաստանի և Ղրիմի թերակղզու մի մասը) բաժին է ընկել
Արկադիոսին, իսկ արևմտյանը՝ Հոնորիոսին: Բյուզանդիան պաշտոնապես կոչվել է
Արևելյան Հռոմեական կայսրություն: XVIII դարում պատմաբանները Բոսֆորի
նեղուցի եվրոպական ափին գտնվող հին հունական քաղաք-պետության`
Բյուզանդիոնի անունով, որը 330 թ-ին Կոստանդիանոս կայսրը դարձրել էր
Հռոմեական կայսրության մայրաքաղաք (ավելի ուշ կայսեր անունով կոչվել է
Կոստանդնուպոլիս), անվանել են Բյուզանդական կայսրություն:Մի պետություն, որը
գոյատևեց մինչև 1453թ.:

Բյուզանդական արվեստը միջնադարյան գեզարվեստական մշակույթի զարգացման


կարևորագույն աստիճանն է: Նրանում արտահայտված է մարդու կերպարի վսեմ
ոգեշնչվածության ձգտումը, ընդգծված են բարոյագիտական սկզբունքի
նշանակությունը, բարոյական բարձր վերելքի հասնելու մարդու
ընդունակությունըԲյուզանդական արվեստը կարելի է բաժանել երեք հիմնական
ժամանակաշրջանների’ առաջին ժամանակաշրջան (4-7 դարեր), երկրորդ
ժամանակաշրջան (9-13 դարեր), երրորդ ժամանակաշրջան (13-15 դարեր):
Միջնադարյան մշակույթին անցնելը տևել է երկար և ընթացել մի քանի ուղիներով։ Անտիկ
շրջանից միջին դարերին անցումը առաջ է բերել գեղարվեստական մշակույթի խոր
ճգնաժամ, պայմանավորել կերպարվեստի նոր ժանրերի և տեսակների առաջացում ու հների
անհետացում։ Բյուգանդական արվեստի առանձնահատկությունները որոշակի են դարձել VI
դ․։ Գլխավոր դեր է կատարել եկեղեցու և պետության պահանջները բավարարող արվեստը՝
տաճարների որմնանկարչություն, սրբանկարչություն,՝ մանրանկարչություն (հիմնականում
պաշտամունքային ձեռագրերում)։ Միջնադարյան կրոնական աշխարհայացքի
ներթափանցմամբ արվեստը փոխել է իր կերպարային բնույթը, անտիկ ստեղծագործական
մեթոդը փլուզվել, մշակվել արվեստի՝ միջնադարյան հատուկ պայմանականություն։
Քանդակագործության ասպարեզում բոլորաքանդակը գրեթե անհետացել է։
Հարթաքանդակում օգտագործվել է պատմական թեմատիկան, որը սերում էր արլ․
արվեստից (Թեոդոսիոսի և Արկադիոսի հուշասյուների հարթաքանդակները, IV և V դդ․)։
Անտիկ մոտիվները համեմատաբար լավ են պահպանվել գեղարվեստական
արհեստագործության իրերում (քարե, ոսկրե, մետաղե առարկաներ)։ Եկեղեցու ինտերիերը
(ամպհովանի, ամբիոն, դաս, որմնադամբան) հարդարող զարդաքանդակներում
օգտագործվել է նաև փղոսկրի, փայտի և մետաղի փորագրության տեխնիկան (Վենետիկի Ս․
Մարկոսի ամպհովանու, Միստրայի բազիլիկից բերված չորս սյուները, V–VI դդ․)։
Զարդաքանդակը առավելապես կիրառվել է ճարտ․ տարրերը ընդգծելու նպատակով
(խոյակը իր կրկնախոյակով, քիվերը ևն)։ XI դարից սկսած տարածվել է քանդակազարդելու
ընդելուզման եղանակը (նմուշները՝ Աթոս լեռան և Միստրայի եկեղեցիներում)։
Բյուգանդական արվեստում կիրառվել են խճանկարչության բնագավառում քրիստոնեական
թեմաներով Միջագետքում ստեղծված պատկերային տիպերը։ IV–V դդ․ եկեղեցական
խճանկարներում պահպանվել է իրական աշխարհի անտիկ զգացողությունը (Սալոնիկի Ս․
Գևորգ եկեղեցու խճանկարները, IV դ․ վերջ)։ Սակայն V– VII դդ․ գեղանկարչության բոլոր
35
տեսակներում ելակետային է դարձել հոգևոր–մտահայեցողական սկզբունքը, բախվելով
պատկերման ծավալա-տարածական եղանակին՝ այն իրեն է ենթարկել բոլոր
գեղարվեստական միջոցները, ճարտարապետական–բնապատկերային ֆոնը փոխարինվել է
վերացական, հանդիսավոր ոսկյա ֆոնով, պատկերումը դարձել հարթապատկերային,
մաքուր գունաբծերի համար կիրառվել են համահնչունությունը, գծերի ռիթմիկ
գեղեցկությունն ու ընդհանրացված ուրվագծերը, մարդկային կերպարներն օժտվել են կայուն
հուզական նկարագրով («Հուստինիանոս կայսրը շքախմբով», «Թեոդորա կայսրուհին
շքախմբով», Ռավեննայի Ս․ Վիտալե եկեղեցի, մոտ 547)։ Պատկերապաշտների և պատկեր
ամարտների (սրանք մերժում էին պատկերավորման իրական միջոցների կիրառումը՝
կրոնական բովանդակություն արտահայտելիս) կատաղի պայքարում ի հայտ են եկել
նախորդ շրջանի հակասությունները, ձևավորվել է հասուն միջնադարի արվեստի
գեղագիտությունը։ Պատկերամարտության շրջանում եկեղեցիները զարդարվել են
գլխավորապես քրիստոնեական խորհրդանիշների պատկերներով, զարդանախշերով։
Անկում է ապրել նկարչությունը։ IX–X դդ․ տաճարների որմնազարդումը ենթարկվել է
կանոնավոր համակարգի։ Եկեղեցիների պատերն ու թաղերը ծածկվել են խճանկարներով և
որմնանկարներով, որոնք դասավորվել են խիստ կանոնավոր, նվիրապետական կարգով,
ըստ խաչաձև և գմբեթավոր շինության հորինվածքի։ Ինտերիերում ստեղծվել է միասնական
բովանդակությամբ ճարտարապետական–գեղարվեստական միջավայր՝ ընդգրկելով նաև
պատկերակալներին դրված սրբապատկերները։ Ըստ պատկերապաշտների հաղթանակած
ուսմունքի՝ պատկերները դիտվել են որպես իդեալական «նախաստեղծի» արտացոլում,
որմնանկարների սյուժեներն ու կոմպոզիցիաները, գծանկարի և երփնագրի կատարման
եղանակները ենթարկվել են որոշակի կանոնակարգի, գմբեթին՝ Քրիստոս Ամենակալը,
թմբուկին՝ մարգարեները կամ առաքյալները, առագաստներին՝ ավետարանիչները, գլխավոր
խորանի գմբեթարդում՝ Տիրամայրը, իսկ նրանցից ներքև՝ Քրիստոսի կյանքի կարևոր
փուլերը ևն։ Բյուզանդական գեղանկարչությունն իր գաղափարներն արտահայտել է մարդու
կերպարի միջոցով՝ դրանք բացահայտելով որպես այդ կերպարի հատկություններ կամ
վիճակներ։ Մարդկանց իդեալականորեն վեհ կերպարները իշխում են Բ–ի արվեստում, որի
շնորհիվ այն համեմատաբար «մարդկայնացված» տեսք ունի։ IX–XII դդ․ բյուգանդական
գեղանկարչության ընդհանուր սկզբունքները յուրովի մշակվել են գեղարվեստական տարբեր
դպրոցներում։ Աուրբ Սոֆիայի տաճարի (Կոստանդնուպոլիս) խճանկարները ներկայացնում
են մայրաքաղաքի արվեստը, որին հատուկ է կերպարների խստություն ու վսեմ նկարագիր,
վիրտուոզություն, գույնի ու գծի նրբագեղություն։ Մայրաքաղաքի հետ են առնչվում
սրբանկարչության լավագույն ստեղծագործությունները, որոնք տոգորված են մարդկային
խոր զգացմունքներով («Վլադիմիրյան տիրամայր», XII դ․, Տրետյակովյան պատկերասրահ,
Մոսկվա)։

Բյուզանդական ճարտարապետությունը բաժանվում է 4 շրջանի. առաջին ոսկեդար


(527–726 թթ.), պատկերամարտության (726– 867 թթ.), միջին բյուզանդական կամ
երկրորդ ոսկեդար (867– 1204 թթ.) և ուշ բյուզանդական կամ Պալեոլոգոսների շրջան
(1261–1453 թթ.):

Կոստանդին Մեծի կառուցած Կոստանդնուպոլսից պահպանվել են միայն


ջրամատակարարման կառույցները:
Հուստինիանոս I-ի օրոք կառուցված շենքերից կարևորագույնը Սբ Սոֆիայի /Աստծո
Իմաստության/,տաճարն է (532– 537 թթ., ճարտարապետներ՝ Անթեմիոս Թրալացի և
Իսիդորոս Միլեթցի), որի երկրաշարժից ավերված գմբեթը վերականգնել է հայ
ճարտարապետ Տրդատը 989–992 թթ-ին: Տաճարի բարձրությունը 55.6 մետր է, գմբեթի
տրամագիծը` 31 մետր, Երկարությունը 75.6 մետր է,
լայնությունը՝ 68.4 մ:
Սուրբ Սոֆիայի պատերն ու հատակն
ամբողջությամբ պատված են մարմարով

36
Սբ. Սոֆիայի տաճար
Տիրամոր և Մանկան
խճանկար պատկերը
Կոնստանդնուպոլսի սբ
Սոֆիայի աբսիդում:

Սյուների գագաթներն իրենցից


ներկայացնում են մանր
փորագրություններ: Ամենուրեք աչքի են ընկնում ոսկով արված խճանկարները:
Իրականում, գտնվելով տաճարի ներսում, մենք չենք կարող ճշգրիտ պատկերացում
կազմել տարածության ճարտարապետության կառուցվածքի մասին, քանզի
պատուհաններից ներս են թափանցում լույսի բազմաթիվ շերտեր, որոնք, ընկնելով
պատերի վրա, ներկայացնում են ոչ թե հենց դրանց, այլ` սյուների շարաններ:
Հուստինիանոսի ժամանակն երի տաճարն ուներ պակաս գրավիչ տեսք: Շատ
խճանկարներ ստեղծվեցին դարեր հետո: Կայսրերի ու Քրիստոսի դիմանկարները
հայտնվեցին տաճարների պատերին Հուստինիանոսի կառավարման շրջանից
բավականին ուշ: Դիմանկարների փոխարեն պատերին կային միայն խաչի
հասարակ պատկերներ: Գմբեթի 40 պատուհանները լուսավորում են այս հրաշագեղ
տաճարը:

Ռավեննայի Սան Վիտալե եկեղեցին


Ռավեննայի Սան Վիտալե բազիլիկան
բյուզանդական արվեստի կարևորագույն
խորհրդանիշներից է: 1966 թվականին վաղ
քրիստոնեական շրջանի հուշարձանների հետ
մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային
ժառանգության ցանկ: Ռավեննայի վաղ
քրիստոնեական 8 խորհրդանիշներից
առանձնանում է իր խճանկարների
կատարելությամբ:
Այս եկեղեցին արտացոլում է հռոմեական ու բյուզանդական արվեստների
համակցությունը: Սան Վիտալեի կառուցման համար գործի են դրվել աղյուսների
ավելի մեծ չափսերը, որոնք հատուկ են Միջնադարին:
Սան Վիտալե եկեղեցին կառուցվել է 526-537 թվականերին: Եկեղեցին կառուցված է
ութանկյան սկզբունքով:
Արտաքինից եկեղեցին մեծ չի թվում, սակայն բավական է մտնել երս հասկանալու
համար, որ այդ համոզմունքը ճիշտ չէ: Սան Վիտալե բազիլիկան զարմացնում է
սյուների շատությամբ, որոնց շարքերը միմյանց նկատմամբ ունեն ներդաշնակ դիրք:
Սյուների վերնախարիսխները ամբողջովին պատված են քանդակված
կերպարներով: Այստեղ արտացոլվում է ողջ կենդանական աշխարհը. ամենուրեք
կան կենդանիների ու թռչունների ոսկեզօծ պատկերներ:
Ի տարբերություն Այա Սոֆիայի տաճարի, որտեղ ժամանակի ընթացքում պատերի
ձևավորումը կրել է փոփոխություններ, ապա այստեղ` Սան Վիտալեում,

37
պահպանվել են խճանկարներով արված ամենաառաջին դեկորացիաները:
Խճանկարները դիտորդի ուշադրությունը գրավում են նաև իրնեց գունային
բազմազանությամբ: Եկեղեցու պորտալում մեդալյոնների մեջ պատկերված են

Քրիստոսի ու առաքյալների գլուխները:

Խճանկարների մեջ աչքի է ընկնում նաև Աստվածային գառի պատկերը, որը չորս
կողմից շրջապատված է հրեշտակներով: Այս պատկերն իրենից ներկայացնում է
նաև ոսկեգույն ու դեղին ֆոների հաջորդականություն: Վարպետները խճանկարների
միջոցով կարողացել են ընդգծել բազիլիկայի ճարտարապետական տարրերը` շեշտը
դնելով կառուցման տարրեի ու դրանց վրա արված պատկերների սիմվոլիկ կապի
վրա:Սան Վիտալե եկեղեցին մեծ նշանակություն ունի նախ Ռավեննայի համար,
քանզի այս քաղաքը բավականին փոքր է, իսկ դրա` ժամանակին ունեցած մեծության
ու հզորության մասին այսօր խոսում են միայն դրա հոյակերտ կառույցները, որոնցից
մեկն էլ հենց Սան Վիտալե եկեղեցին է:

1. 2.

38
1.Թեոդորա կայսրուհի՝ Հուստինիանոս Մեծ կայսեր կինը: Խճանկար Ռավեննայի Սան-Վիտալե
եկեղեցուց 2.Հուստինիանոս I (խճանկար Ռավեննայի Սան-Վիտալե եկեղեցում)

Հայազգի կայսրերի գահակալության շրջանում տարածված էր գմբեթավոր, ապա`


ազատ կանգնած գմբեթակիր մույթերով, քառանկյան մեջ առնված խաչաձև
հորինվածքը:
Երկուսուկես դար տևած պատկերամարտության շրջանից մեզ են հասել
Թեսալոնիկեի Սբ Սոֆիա (VIII դար), Նիկեի Ննջեցելոց, Սբ Կլեմենտե (Անկարա),
Միրայի Սբ Նիկողոս և Բիզիեի Սբ Սոֆիա կաթողիկե եկեղեցիները:
Երկրորդ ոսկեդարում Վասիլ I կայսրը պալատում կառուցել է 8 եկեղեցի և նորոգել
31-ը: Նրա կառուցած եկեղեցիներից կարևորագույնը հնգագմբեթ Նեա Էկլեսիան էր
(Նոր եկեղեցի, օծվել է 880 թ-ին, ավերվել XV դարում):
Պալեոլոգոսների շրջանին բնորոշ էին պալատական շենքերի հատուկ լուծումները
եկեղեցական ճարտարապետության մեջ: Պալատական կառույցներից հիշարժան է
Նիմֆայունի պալատի նմանությամբ կառուցված Ծիրանածին կայսեր պալատը:
Երկրորդ ոսկեդարից սկսած՝ բյուզանդական ճարտարապետությունը տարածվել և
զարգացել է Բուլղարիայում, Մակեդոնիայում, Սերբիայում, Մորավիայում,
Ռուսաստանում, Ռումինիայում, նաև Հայաստանում:
Բյուզանդիայի և Հայաստանի փոխհարաբերությունները նպաստել են երկու
երկրների մշակութային կապերի ամրապնդմանն ու փոխազդեցությանը: Հունարենից
հայերեն թարգմանվել են եկեղեցական, փիլիսոփայական, պատմական երկեր,
Հայաստանում ձևավորվել է հունաբան դպրոց:
Բյուզանդիայի մշակույթի երկրորդ ոսկեդարում հայկական ճարտարապետությունից
փոխանցվող տիպերը ենթարկվել են ոճական վերամշակումների, սակայն
հիմնականում պահպանվել է հայկական կառուցվածքը:
Ոչ միայն բյուզանդական ճարտարապետության մեջ (խաչագմբեթային եկեղեցիները
դառնում էին գերիշխող), այլև կերպարվեստում որոշակիորեն զգացվել է հայկական և
արևելյան տարրերի ազդեցությունը

՛՛ Նա ով աշխարհ է եկել, պիտի նաև մեռնի, բայց նրա համար, ով արքա է, ամոթալի է
փախուստը:... Անձամբ ինձ համար արքայությունը լավագույն պատանքն է՛՛ : ''

39
Ռավեննայի Սանտ Ապպոլինարե ին Կլասե եկեղեցու աբսիդի խճանկար:
6-րդ դար:

Քրիստոս Ամենակալ (Պանտոկրատոր):


Կոնստանդնուպոլսի սբ Սոֆիա եկեղեցու խճանկար:

Քրիստոսի պատկերը Ռավեննայի Գալլա Պլացիդայում՝ ''Բարի հովիվ'' պատկերագրությամբ:


6-րդ դարի խճանկար:

Հայ-բյուզանդական հարաբերությունները
40
Ժառանգելով Հռոմեական կայսրության արևելյան մասը՝ Բյուզանդիան որդեգրել է
նաև նրա նվաճողական քաղաքականությունը և շարունակել պայքարը
Պարսկաստանի դեմ՝ Արևելքում ու Հայաստանում գերիշխանության հասնելու
համար (387 թ-ին Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել էր Հռոմի ու Սասանյան
Պարսկաստանի միջև): Բյուզանդական արքունիքը վարել է Հայաստանի ուժերը
ջլատելու և հայերի ինքնուրույնությունը վերացնելու քաղաքականություն:
Հռոմեական մասում (արևմտյան գավառներ) թագավորող Արշակ Գ-ի մահից (390 թ.)
հետո կայսրը վերացրել է հայ Արշակունիների գահը և այնտեղ կարգել իր
կառավարիչներին:
Գրականություն
Կուզմինա Մ.Տ., Մալցեվա Ն.Լ. Արտասահմանյան արվեստի պատմություն. Դասագիրք/.
Թարգմանությոն`Մ.Գ. Երզնկյան. Երևան, Զանգակ-97, 2003, 476 էջ:
Об этой рекламе

Արևմտաեվրոպական միջնադարյան արվեստ

Միջնադարի արվեստը Արևմուտքում արվեստի պատմության մի շրջան է, որը տևեց մոտ


1000 տարի: Սովորաբար, այս տերմինը վերաբերում է Եվրոպայում, Միջին Արևելքում և
Հյուսիսային Աֆրիկայում արվեստի զարգացմանը:

Արվեստի պատմաբանները փորձում են միջնադարյան արվեստը դասակարգել ըստ


պատմական ժամանակաշրջանների և գերակշռող ոճերի, այնուամենայնիվ, բոլոր այս
դասակարգումները պայմանական են: Հետևյալ պարբերականացումը համարվում է
ընդհանուր ընդունված. Կելտական արվեստ, վաղ քրիստոնեական արվեստ, ժողովուրդների
վերաբնակեցման ժամանակաշրջանի արվեստ, բյուզանդական արվեստ, նախ-հռոմեական
արվեստ, հռոմեական արվեստ և գոթական արվեստ: Այս ոճերից յուրաքանչյուրն իր հերթին
բաժանվում է առանձին ժամանակահատվածների: Բացի այդ, յուրաքանչյուր շրջան իր ազգի
և մշակույթի ձևավորման ընթացքում ուներ իր յուրահատուկ ոճը, օրինակ ՝ անգլո-
սաքսոնական կամ հին Նորվեգիայի արվեստը:

Միջնադարյան արվեստը ազդել է տարբեր ոլորտների վրա և էապես ազդել քանդակի,


լուսավորված ձեռագրերի, վիտրաժների պատուհանների, խճանկարների, մետաղների
վերամշակման և շատ այլ ոլորտների զարգացման վրա:

Միջնադարյան արվեստը ծագել է Հռոմեական կայսրության գեղարվեստական


ժառանգության և վաղ քրիստոնեական եկեղեցու պատկերագրական ավանդույթների
միաձուլումից: Այս տարրերը խառնվում են Հյուսիսային Եվրոպայի «բարբարոսական»
արվեստին:

Միջնադարյան արվեստը ազդեց արվեստի հետևյալ տիպերի զարգացման վրա.

Վիտրաժներ

Նկարչություն (փորագրություն, պատկերակ, որմնանկար)

Կերամիկա (կավագործություն)

Գրքեր (լուսավորված ձեռագիր, գեղագրություն, ձեռագրեր, մանրանկարչություն)

41
Մետալուրգիա (գեղարվեստական մետաղագործություն)

Խճանկար

Գերեզմանաքարեր

Մասունք

Քանդակ (փայտե քանդակ, արձան)

Փղոսկրի փորագրություն

Ապակե արտադրանք

Հյուսնի արհեստ (կահույք)

Նամականիշի պատրաստում

Գործվածքներ (հյուսում, գորգ, գոբելեն, գունանյութեր, միջնադարյան հագուստ)

Ոսկերչական արվեստ

Ռոմանիկա

Romanesque արվեստը, Romanesque կամ Romanesque- ը պատմական հիմնական ոճերից


առաջինն են, որոնք հայտնվել են Հռոմեական կայսրության անկումից և ժողովուրդների մեծ
գաղթի ավարտից հետո:

Այն մատնանշեց Եվրոպայի գեղարվեստական մշակույթի զարգացման հիմնական փուլերը,


որոնք գերիշխում էին Արևմտյան Եվրոպայի հսկայական տարածքում և Արևելյան Եվրոպայի
մասերում `Անգլիայից և Իսպանիայից մինչև Հունգարիա և Լեհաստան, 10-ից 12-րդ-13-րդ
դարեր, և մինչև գոթական ոճը հայտնվելը 13-րդ դարում կամ ավելի ուշ` կախված շրջան

Այսպիսով, Ֆրանսիայի հյուսիս-արևելքում `12-րդ դարի վերջին երրորդը: արդեն


վերաբերում է գոթական ժամանակաշրջանին, մինչդեռ Գերմանիայում և Իտալիայում
հռոմեական արվեստի բնորոշ նշանները շարունակում էին գերակշռել 13-րդ դարի զգալի
մասի համար:

Վերածննդի ողջ գեղագիտությունը բխում է միջնադարի արվեստից: Միջնադարի


գեղագիտությունը բնութագրվում է աստվածաբանության բարձր աստիճանով: Այսպիսով,
միջնադարի գեղագիտական հասկացությունները ծագում և ավարտվում են Աստծո մոտ:

Դա նոր ֆեոդալական քաղաքակրթության ստեղծած միջնադարյան արվեստի ոճ էր, արվեստ,


որը և՛ շարունակություն էր, և՛ հնագույն արվեստի հակամենաշնորհ:

Նոր ոճի առաջացման աղբյուրը բյուզանդական ոճն էր, հյուսիսային Եվրոպայի


ժողովուրդների արվեստը և վաղ քրիստոնեական ձևերը:

Բայց ի տարբերություն Բյուզանդիայի, որտեղ արվեստը խստորեն կարգավորվում էր


մայրաքաղաքի դպրոցը, հռոմեական ոճի միասնությունը չէր բացառում տեղական
դպրոցների առատությունը: Ոչ միայն յուրաքանչյուր երկիր, այլև Եվրոպայի յուրաքանչյուր
տարածաշրջան տվեց հռոմեական ճարտարապետության իր տարբերակը, այժմ կամերային,
երբեմն մոնումենտալ, այժմ լրիվ զարդարանքներով, այնուհետև ՝ խստորեն:

Տաճարների նկարչական համակարգերը և դրանք քանդակագործությամբ զարդարելու


սկզբունքները տարբեր էին:

Զգալի զարգացում տրվեց մանրանկարչությանը, զարդերի պլաստիկին և կիրառական


արվեստի արտադրանքներին:
42
Հռոմեական ոճի հիմնական առանձնահատկությունները.

Ռելիեֆի ինքնաթիռը, լակոնիզմը և պարզությունը;

Գույներ ՝ շագանակագույն, կարմիր, կանաչ, սպիտակ, մոխրագույն, սև;

Բարել, կիսաշրջանաձև, ուղիղ, հորիզոնական և ուղղահայաց գծեր;

Ուղղանկյուն և գլանաձև ձևեր;

Կիսաշրջանային ֆրիզ, կրկնելով երկրաչափական կամ ծաղկային օրինաչափություն;


կենտրոնում բաց առաստաղի ճառագայթներով և հենարաններով սրահներ.

Քարե, զանգվածային, հաստ պատերով կառույցներ;

Ամրոցի և ասպետի թեմաներ `ջահեր, զրահ, զինանշաններ, մարտեր, զենք:

Հռոմեական ճարտարապետություն

Հռոմեական ճարտարապետության հիմնական սկզբունքներն արտահայտվում են


տաճարում, վանական եկեղեցում, որոնք դարաշրջանի հանրային շենքերի գրեթե միակ
տեսակներն էին:

Տաճարը կոչված էր միավորելու «մարդկային նախիր» ՝ Աստծուն աղոթքով հնազանդվելով ՝


որպես «տիեզերքի խորհրդանիշ» ՝ անձնավորելով քրիստոնեական կրոնի հաղթանակն ու
համընդհանուրությունը:

5-րդ դարի վերջին հռոմեական կայսրությունը դադարեց իր գոյությունը:


Բարբարոսական ցեղերը ավերեցին և գրավեցին Հռոմը: Բարբարոսների բերած
մշակույթը ցածր էր Հռոմականից: Հին հույների և հռոմացիների մշակույթը կարծես
մոռացվում էր, ամկում էր ապրում քարի շինարվեստը: Սակայն ֆեոդալական
կարգերի հաստատման և նոր ՙբարբարոսական պետությունների առաջացման հետ
ձևավորվեց միջնադարյան եվրոպական արվեստը: Ֆրանկների թագավոր Կառլ
Մեծը, որը օծվեց Հռոմում ձգտում էր անգամ իր արքունիքում վերականգնել
հռոմեական որոշ ավանդույթներ: Կարոլինգների դարաշրջանում ծավալվեց քարի
շինարարությունը: Ցավոք, այդ շրջանից քիչ հուշարձաններ են պահպանվել/ Ախենի
Կապպելլան , որը հիշենում է Ռավեննայի Սան-Վիտալե եկեղեցին/: Այս շրջանում
մեծ հեղինակություն է ձեռք բերում եկեղեցին: Կարոլինգների շրջանում զարգացում
ապրեց գրքային մանրանկարչությունը, որը կատարվում էր գրիչով, տեմպերայով և
ոսկու օգտագործմամբ:
10-րդ դարից եվրոպական մշակույթի կենտրոնը դարձավ եկեղեցին: 11-րդ դարի
սկզբից ողջ Եվրոպայում ծավալվեց քարի շինարարությունը: 11-12-րդ դարերի
շինությունները , հետագայում նաև ողջ արվեստը , կոչվեց ռոմանական՝հռոմեական :
Այդ տերմինը շրջանառել են 19-րդ դարի ֆրանսիացի հնէաբանները՝
ընդհանրություններ տեսնելով այդ շրջանի և հռոմեական շինարվեստների միջև:
Ռոմանական արվեստում կարևոր դեր ուներ ճարտարապետությունը: Իրենց
կերպարով ռոմանական շինությունները պատմում են ֆեոդալական
մասնատվածության, անվերջ պատերազմների մասին: Այդ շինությունները ունեն
ամրոցների տեսք:Ասպետական ամրոցը, վանական համալիրը և տաճարը
ռոմանական շինությունների հիմնական տիպն էին: Ռոմանական տաճարներին
բնորոշ է դաժան, առնական գեղեցկությունը, արտահայտչականությունն ու
հանդիսավոր հզորությունը: Ռոմանական տաճարները ներսից զարդարվում էին
43
որմնանկարներով, դրսից ռելեֆներով: Առավել հիշարժան են Վեզելի, Մուասսակայի,
Օտենի/ֆրանսիա/, Իտալիայի /Վերոնե/, Իսպանիայի Ռիպոլի քաղաքների
տաճարների ռելեֆները: Տաճարները և պալատները զարդարվում էին գործվածքե
գորգերով, որոնք հաճախ նաև ոչ կրոնական թեմաներով էին նախշազարդված:Մինչ
մեր օրերն է պահպանվել Ֆրանսիայի Բայեի տաճարի 11-րդ դարի հսկայական
գորգը /70 մ երկարությամբ և 50 սմ լայնությամբ/, որի վրա 8 գույնի բրդե թելերով
ասեղնագործված է Անգլիայի գրավումը նորմաների կողմից:
12-14-րդ դարերի արվեստը կոչվեց գոթական , /Հռոմը ավերող գոթական ցեղերի
անունով/

Գոթական արվեստ
Գոթական արվեստը միջնադարյան արվեստի զարգացման հաջորդ աստիճանն Է՝ ռոմանականից
հետո։ Այս անվանումը պայմանական Է։ Այն բարբարոսության նույնանիշն Է Վերածննդի
դարաշրջանի պատմաբանների պատկերացման մեջ, որոնք այդ տերմինն առաջին անգամ
օգտագործեցին, բնութագրելով միջին դարերի արվեստն ամբողջությամբ՝ նրանում չնկատելով
նրա արժեքավոր կողմերը։
Գոթիկան (գոթական ոճը) միջնադարի արվեստի ավելի հասուն ոճն Է, քան ռոմանականը։ Այն
զարմացնում Է արվեստի բոլոր տեսակներում գեղարվեստական արտահայտությունների իր
միասնությամբ ու ամբողջականությամբ։ Ձևով կրոնական գոթական արվեստը կյանքի, բնության
և մարդու հանդեպ ավելի զգայուն Է, քան ռոմանականը։ Այն իր մեջ ներառել Էր միջնադարյան
գիտելիքների, բարդ և հակասական պատկերացումների ու ապրումների ամբողջությունը, նրա
վարպետների անխոնջ որոնումներում զգացվում Է նոր ոգևորություն բանականության և
զգացմունքների արթնացում, գեղեցիկի նկատմամբ մոլեգին ձգտում։
Գոթական արվեստն առևտրական և արհեստավորական ծաղկող քաղաք-կոմունաների արվեստն
էր, որը լարված պայքարի գնով որոշակի անկախության հասավ ֆեոդալական աշխարհի ներսում։
Կրոնը առաջվա նման մնում Էր աշխարհայեցողության հիմնական ձև, սակայն քաղաքային և
եկեղեցական դպրոցների ստեղծման օրվանից զանգվածների վրա վանքերի ազդեցությունն սկսեց
թուլանալ։ Բոլոնիայում, Օքսֆորդում, Փարիզում ստեղծվեցին գիտության կենտրոններ՝
համալսարաններ։
Իրական կյանքն արդեն ամբողջովին չէր բացասվում, այն դիտվում էր որպես աստծու
արարչագործություն։ XII-XIV դարերի պալատական ասպետական միջավայրում ծագեց
աշխարհիկ, խորապես անձնական վերաբերմունքն աշխարհի նկատմամբ։ Արվեստում ծնունդ
առավ մարդու հոգևոր ուժերն ու ընդունակություններն արտահայտելու ձգտումը։
Ռոմանական և գոթական ոճերի մեջ դժվար Է ժամանակագրական սահման անցկացնել։ XII դար՝
ոոմանական ոճի ծաղկման ժամանակներ, միևնույն ժամանակ 1130 թ-ից երևան են գալիս նոր
ձևեր, որոնք դրին գոթական ոճի սկիզբը` (վաղ շրջանի գոթական ոճ)։ Այդ ոճն Արևմտյան
Եվոոպայում իր բարձունքին հասավ XIII դարում (բարձր գոթական ոճ)։ Ոճի մարումը տեղի է
ունենում XIV և XV դարերում (բոցավառ գոթիկա)։
Գոթական ոճը տարբեր երկրներում յուրատեսակ հատկանիշներ ուներ։ Սակայն դա չի բացասում
նրա ընդհանրությունը և ներքին միասնությունը։ Ֆրանսիայում՝ գոթական ոճի հայրենիքում, այդ
ոճի երկերը բնութագրվում են համամասնությունների պարզությամբ, չափի զգացողությամբ,
հստակությամբ, ձևերի նրբագեղությամբ։ Անգլիայում դրանք տարբերվում են իրենց
ծանրակշռությամբ, կոմպոզիցիոն հատկանիշների գերբեռնվածությամբ, ճարտարապետական
զարդահամակարգհ բարդությամբ ու հարստությամբ։ Գերմանիայում գոթական ոճը ստացավ

44
ավելի վերացական, միստիկական, բայց իր արտահայտությամբ կրքոտ բնույթ։ Իսպանիայում
գոթական ձևերը հարստացան արաբների ներմուծած մուսուլմանական արվեստի տարրերով։
Իտալիայի քաղաքների բարգավաճումը XIII դարի վերջերին բարենպաստ հող ստեղծեց
Նախավերածնության մշակույթի սկզբնավորման համար, այնտեղ թափանցին գոթական ոճի
միայն առանձին, առավելապես զարդարարական տարրեր, որոնք չէին հակասում ռոմանական
ճարտարապետության սկզբունքներին։ Բայց XIV դարում գոթական ոճը Իտալիայում տարածվեց
ամենուրեք։ Բոցավառ գոթական ոճն իր ավարտուն բարձր աստիճանին հասավ Միլանի
տաճարում (XIV-XVդարերի վերջեր, կառուցումն ավարտվել է XIX դարի սկզբին):
Գոթիկայի՝ դարաշրջանում արվեստում աճեց աշխարհիկ՝ մասնավոր, պալատական և
հասարակական ճարտարապետության նշանակությունը։ Զարգացած քաղաքական կյանքը և
քաղաքացիների աճող ինքնագիտակցությունն արտացոլվեցին քաղաքային խորհրդարանի
հոյակերտ շենքի շինարարության մեջ։

Գոթական տաճարներն ունեն բազմաթիվ տարբերակներ։ Նրանց բնորոշումը հնարավոր է միայն


ընդհանուր գծերով։ Սրանք, որպես կանոն (դահլիճային, 2–3 նավանի տիպից բացի), 3–5
նավանի բազիլիկներ են՝ տրանսեպաով և կիսաշրջան հետդասյա սրահով,որը շրջապատված է
խորանակազմ պսակով («կապելլաների պսակ»)։ Շատ բարձր է (Բովե՝ 47,5 ) և լայնարձակ
(Ամիեն՝ 118 մ, 33մ) տաճարի ներսը՝ ողողված բազմագույն վիտրաժնհրից ներս թափանցող
գունագեղ լույսով։ Գոթական տաճարը մարմնավորեց միանգամայն նոր ճարտ․ կերպար, այնտեղ
միահյուսված է հանգստի (անդորրի) և շարժման (հաճախ նաև հուզավառ աշխուժության),
կայունության և թեթևության, իրական ճշմարտության և իրականից չբխող երևակայության
զգացողություն։ Տաճարի կառուցվածքային հիմքը սյուներից և նրանց հանգչող սլաքային
կամարներից բաղկացած կմախքն է: Գոթական ոճը սկսել է կազմավորվել Հյուսիսային և
Կեևւորոնական Ֆրանսիայում (Իլ– դը–Ֆրանս, Շամպայն, Պիկկարդի)՝ ծաղկման հասել XIII դ․ 1-
ին կեսին։ Նրա կառուցվածքային հիմնական առանձնահատկությունը սլաքային (երկկենտրոն)
կամարի, խաչաձևող կամարներով և ջլաղեղներով խաչային թաղի, կոնտրֆորսների և
արկբուսանների համակարգի բանական համադրումն էր, որի շնորհիվ հնարավոր եղավ
վերացնել կրող պատը, հաստատել քարի հիմնակմախքային տեկտոնիկ համակարգը, ստեղծել
մի նոր արխիտեկտոնիկ որակ։
Ոճի առաջին օրինակը համարվում է Փարիզի մոտակայքի՝ Սեն–Դընի աբբայական եկեղեցին
(1137–44)։ Վաղ Գոթիկային են պատկանում նաև Լանի (մոտ 1150–1215), Փարիզի
Աստվածամոր (1163–1257) և Շարտրի (1194-1260) տաճարները։ Ռիթմական հատուկ
հարստությամբ, ճարտ․ հորինվածքի և քանդակային դեկորի կատարելությամբ աչքի են ընկնում
հասուն գոթիկայի մեծածավալ վեևաշուք կառույցներ՝ Ռեյմսի (1211 – 1311), Ամիենի (1225–36)
տաճարները, բարձրարվեստ վիտրաժներով՝ Սեն–Շապել մատուռը (Փարիզ, 1243–48)։ XIII դ․
կեսից ֆրանս․ տիպի տաճարներ էիև կառուցվում Գերմանիայում (Քյոլն, 1248– 1880),
Նիդերլանդներում (Ուտրեխտ, 1254–1517), Իսպանիայում (Բուրգոս, 1221 – 1599), Անգլիայում
(Վեստմինստերյան աբբայությունը Լոնդոնում, 1245– 1745), Շվեդիայում (Ուփսալա, սկսված է
մոտ 1260-ին), Չեխիայում (Ս․ Վիտի տաճարի դասը և տրանսեպտը, Պրագա, 1344–1420) և
Իտալիայում (Միլան, 1386– 1856), ընդ որում, ամեն մի երկրում կազմավորվեցին գոթիկայի
ուրույն, ազգային տարատեսակները։ Ֆրանս, գոթիկոյի սկզբունքները խաչակիրները հասցրին
ընդհուպ մինչ Ռոդոս, Կիպրոս, Ասորիք։
Իտալիա

45
Աշխարհիկ ճարտարապետության հուշարձաններով առանձնապես հարուստ Է Իտալիան։
Վենետիկի Սբ. Մարկոսի կենտրոնական հրապարակը շատ առումներով որոշում Է Դոժերի
(հանրապետության կառավարողների)՝ իր չափերով ընդարձակ պալատի
ճարտարապետությունը, որը զարմացնում Է իր հոյակապությամբ։ Աա վենետիկյան գոթիկայի
փայլուն օրինակ Է, որն ընկալել Է այդ ոճի ոչ թե կոնստրուկտիվ սկզբունքները, այլ
գեղազարդայնությունը։ Նրա ճակատային կոմպոզիցիան արտասովոր Է. պալատի ներքևի հարկը
գոտևորված Է սպիտակամարմար սյունաշարով՝ իր սլաքաձև միահյուս կամարներով։
ճորտական ռոմանական ճարտարապետության դիմագծերն պահպանում Է Ֆլորենցիայում
կառուցված հսկա դելլա Սինյորա պալատը (Վեկքիո պալատը, 1298-1314 թթ.)։ Կառուցվելով
ավերված ֆեոդալական ամրոցի տեղում՝ Վեկքիո պալատը ազատ քաղաքի հզորության
մարմնացումն Էր։
ԿԵՐՏԱՐՎԵՍՏ :Գոթական ճարտարապետության հետ անխզելիորեն կապված Է
կերտարվեստի զարգացումը։
Առանձնապես շքեղ Էր գարդարվում գոթական մայր տաճարը, որը Վիկտոր Հյուգոն
պատկերավոր ձևով համեմատում Էր հսկա գրքի հետ։ Շենքը զարդարվում էիհ ռելիեֆով,
արձաններով, բուսական զարդանախշերով։ Թեմատիկայով բազմազան են նաև վիտրաժները,
որոնց գուներանգային հիմնական ցանկում գերիշխողը կարմիրը, կապույտը, դեղինն են։
Կերպարվեստի հիմնական տեսակը քանդակն է։ Ռոմանականի սյունանման քարացած,
ինքնամփոփ արձաններին փոխարինեցին մեկը մյուսին և դիտողին դիմող շարժուն, հուզական
կերպարով պատկերաքանդակներ։ Համեմատած անտիկ արվեստի ևետ, էապես փոխվեցին
էմոցիոնալ և էթիկական պատկերացումների շրջանը, արվեստ մուտք գործեցին մայրության,
բարոյական տառապանքի, բռնի ուժերի զոհ–մարդու, մարտիրոսության թեմաները։
Քանդակային կոմպոզիցիաների կենտրոնակետեր դարձան գլխավոր մուտքերը, որտեղ
առաքյալների, մարգարեների, սրբերի արձանները տեղադրվում Էին երկար շարքով, ասես
դիմավորում Էին այցելուներին։ Քանդակազարդ ճակատամասերը, գլխավոր մուտքերի
կամարները, զարդարվում Էին բարձրաքանդակնեոով, գեղազարդ ռելիեֆներով և արձաններով։
Բազմաթիվ փոքր քանդակապատկերներ և առանձին տեսարաններ զետեղվում էին լայնակի
նավերում, բարձակների վրա, սենյակներում, պատվանդանների վրա, տանիքներում։
Խոյակներին և քիվերին ավելացվում էին ֆանտաստիկ էակների՝«քիմեռների», թռչունների,
սաղարթների, ծաղիկների, բազմապիսի պտուղների պատկերներ, փոքր աշտարակների քիվերի,
կողերի, արկբուտանների երկարությամբ ասես վազում էին քարե կիսաթեք տերևիկներ
(կրաբներ), սրածայր ձողերը պսակվում էին ծաղկով (խաչածաղկով)։
Դրանք դրսից զարդարված են գոռգուլյաներով, որոնք ունեն ցլի, վիշապի և այլ կենդանիների տեսք:
Գեղազարդման այս բոլոր թեմաները կարծես կենդանի բնության զգացում էին հաղորդում
ճարտարապետական ձևերին։ Բուսական զարդարարական տարրերի նմանօրինակ
առատություն ճարտարապետական այլ ոճերում չի հանդիպում։ Գոթիկայի համար ընդհանուր
առմամբ հատուկ էլեմենտներ էին վեհը և կոմիկականը: Վեհ գծերը արտահայտվում են
Քրիստոսի, Աստվածամոր և սրբերի կերպարներում: Հրեշները և կոմիկները արտահայտվում են
դժողքի և սատանայի պատկերներում: Արձաններին հսկայական հուզական արտահայտչություն
էին հաղորդում հագուստների ծալազարդարումները, ուշադրությունը կենտրոնացվում էր
դեմքերի գեղակերպության և հոգևոր արտահայտչականության վրա: Այս ժամանակաշրջանում
ծաղկում ապրեց մանրանկարչությունը, զարգացավ հաստոցային գեղանկարչությունը։ Վերելք
ապրեց դեկորատիվ արվեստը։

46
Գերմանիայում գոթական ոճն ավելի ուշ է հաստատվում, քան Ֆրանսիայում` իհարկե
ֆրանսիական վարպետների գեղարվեստական փորձի հիման վրա: Սակայն գոթական արվեստը
այստեղ ստանում է իր խորը, յուրօրինակ և օրիգինալ զարգացումը:
Գոթական ավեստը Անգլիայում
Անգլիայի ռոմանական ճարտարապետությունը ուսումնասիրելու համար լուրջ դժվարություններ
են առաջանում, քանզի տաճարների ճնշող մեծամասնությունը վերակառուցվել կամ ավարտվել է
գոթական ոճով:
Անգլիայում գոթական ոճի առաջին կառույցները սկսեցին կառուցվել 12-րդ դարի վերջին
քարորդում, սակայն ամենանշանկալի կառույցները կառուցվեցին 13-14-րդ դարերում: Օրինակ է`
Սոլսբերիի տաճարը, որի երկարությունը 140 մետրից ավելի է:Լինկոլնի տաճարը, որի
հիմնական կառուցումը ընթացել է 13-14րդ դարերում/երկարությունը 155 մ/:

Քիմեռներ- գոթական տաճարները դրսից զարդարող քանդակներ


Գոռգուլյաներ- գոթական տաճարները դրսից զարդարող քանդակներ,
որոնք ունեն ցլի, վիշապի և այլ կենդանիների տեսք

47

You might also like