You are on page 1of 10

«ՔՎԱՆՏ» վարժարան

Հետազոտական աշխատանք

Թեմա՝ Երկու անհայտով գծային հավասարումների


համակարգեր
Աշակերտներ` Շամիրյան Արթուր
Հայրապետյան Դավիթ
Մաթևոսյան Դավիթ

Առարկա՝ Մաթեմատիկա
Գիտական ղեկավար` Բաբայան Արփինե

Երեւան - 2017
Երկու անհայտով գծային հավասարումների համակարգեր

Դիցուք հայտնի է, որ 2 թվերից մեկը 5-ով մեծ է մյուսից:

Եթե առաջին թիվը նշանակենք x տառով, իսկ երկրորդը ՝y տառով, ապա նրանց միջև
առընչությունը կարելի է գրել 2 փոփոխականներն էլ պարունակող x-y=5
հավասարության տեսքով: Այդպիսի հավասարումներն անվանում են 2
փոփոխականներով հավասարումներ կամ երկու անհայտով հավասարումներ :

Բերենք 2 փոփոխականով հավասարումների այլ օրինակներ. 5x+2y=10, -7x+y=5,


x2+y2=20, xy=12: Այդպիսի հավասարումներն անվանում են 2 փոփոխականներով
հավասարումներ:

Սահմանում: Երկու փոփոխականով գծային հավասարումն անվանում են ax+by=c


տեսքը, որտեղ x-ը և y-ը փոփոխականներ են, իսկ a-ն, b-ն, և c-ն ինչ-որ թվեր:

x-y=5 հավասարումը, երբ x=8 և y=3 վերլուծվում է ճշմարիտ հավասարության՝ 8-3=5:


Ասում ենք, որ փոփոխականների արժեքների x=8, y=3 զույգը այդ հավասարման լուծում
է:

Սահմանում: Երկու փոփոխականով հավասարման լուծում կոչվում է


փոփոխականների այն զույգը, որն այդ հավասարումը վերածում է ճշմարիտ
հավասարության:

Դժվար չէ ստուգել, որ x-y=5 հավասարման համար լուծումներ են նաև x=105, y=100, x=4,
y=-1, x=3,5, y=-1,5 զույգերը: Փոփոխականների արժեքների զույգերը երբեմն գրում են
համառոտ: Օրինակ՝ թվարկած զույգերը կարելի է գրել այսպես. (105, 100), (4, -1), (3,5,
-1,5): Այդպիսի գրառման դեպքում անհրաժեշտ է իմանալ, թե փոփոխականներից որի
արժեքն է գտվում առաջին տեղում և որի արժեքը՝ երկրորդ: x և y փոփոխականներով
հավասարման լուծումների գրառման մեջ պայմանավորում ենք առաջին տեղում գրել x-
ի արժեքը, իսկ երկրորդ տեղում` y-ի:

Երկու փոփոխականներով այն հավասարումները, որոնք ունեն նույն հատկությունները,


ինչ մեկ փոփոխականով հավասարումները.
1) Եթե հավասարման մեջ փոխելով գումարելու նշանը այն մի մասից տեղափոխենք
մյուս մասը, ապա կստավվի տրվածին համարժեք հավասարում
2) Եթե հավասարման երկու մասն էլ բազմապատկենք կամ բաժանենք զրոյից
տարբեր միևնույն թվի վրա, ապա կստացվի տրվածին համարժեք հավասարում:

Դիտարկենք հավասարումը՝

5x+2y=12

Oգտվելով հավասարումների հատկություններից այդ հավաարման մեջ


փոփոխականներից մեկն արտահայտենք մյուսի միջոցով. Օրինակ՝ y-ը x-ի միջոցով:
Դրա համար 5x գումարելու նշանը փոխելով այն տեղափոխեք հավասարման աջ մասը.

2y=-5x+12

Այդ հավասարման 2 մասն էլ բաժանենք 2-ի.

y=-2,5x+6

Հավասարումը համարժեք է հավասարմանը: Օգտվելով y=-2,5x+6 բանաձևից կարելի է


ինչքան ասես շատ լուծումներ գտնել հավասարման համար: Դրա համար բավական է
վերցնել կամայական x և հաշվել նրա համապատասխան y-ի արժեքը:
Գծային հավասարումների համակարգերի լուծումը
տեղադրման եղանակ

Դիտարկենք երկու փոփոխականով գծային հավասարումների համակարգերի լուծման


մի եղանակ, որը կոչվում է տեղադրման եղանակ։ Սկսենք օրինակի դիտարկումից։
Օրինակ 1։ Լուծենք հավասարումների համակարգը․

3x+y=7
-5x+2y=3
Առաջին հավասարման մեջ y-ն արտահայտենք x-ի միջոցով․
y=7-3 x։

Երկրորդ հավասարման մեջ y-ի փոխարեն տեղադրելով 7-3x արտահայտությունը


կստանանք այս համակարգը․

(1) և (2) համակարգերն ունեն միևնույն լուծումը։

3x+y=7
-5x+2(7-3x)=3

Ապացուցենք դա։ Դիցուք որևէ (a; b) թվազույգ (1) համակարգի լուծումն է։Այդ դեպքում
ճիշտ են 3a+b=7 և -5a+2b=3 թվային հավասարությունները, և նշանակում է՝ նաև b=7-3a
հավասարությունը։ -5a+2b=3 հավասարման մեջ b թիվը փոխարինելով 7-3a
արտահայտությամբ՝ որի արժեքը հավասար է b-ի, մենք նորից կստանանք թվային ճիշտ
հավասարություն՝ -5a+2(7-3a)=3։ Նշանակում է (1) համակարգի յուրաքանչյուր լուծում
լուծում է նաև (2) համակարգի համար։
(2) համակարգերի մեջ երկրորդ հավասարումը պարունակում է միայն մեկ
փոփոխական։ Լուծենք այդ հավասարումը․

-5 x+14-6 x=3,
-11 x = -11
x=1

y=7-3x հավասարության մեջ x-ի փոխարեն տեղադրելով 1 թիվը, գտնենք y -ի


համապատասխան արժեքը․

y=7-3․1,
y=4

(1,4) զույգը (2) համակարգի լուծում է․ նշանակում է՝ լուծում է նաև տվյալ (1)
համակարգի համար։
3) Համակարգի լուծումը մենք հանգեցրինք (2) համակարգի լուծմանը։ Ընդ որում
մենք օգտվեցինք այն բանից, որ (1) և (2) համակարգերը ունեն միևնույն
լուծումները։
Երկու փոփոխականով հավասարումների այն համակարգերը, որոնք ունեն
միևնույն լուծումները, կոչվում են համարժեք։ Լուծումներ չունեցող համակարգերը
նույնպես համարում են համարժեք։

Մենք (1) համակարգը լուծեցինք օգտագործելով տեղադրման եղանակը։ Երկու


փոփոխականով երկու գծային հավասարումների համակարգը տեղադրման
եղանակով լուծելիս վարվում են հետևյալ կերպ․
1) համակարգի որևէ հավասարման մեջ մի փոփոխականը արտահայտում են
մյուսով,
2) համակարգի մյուս հավասարման մեջ այդ փոփոխականի փոխարեն
տեղադրում են ստացված արտահայտությունը,
3) լուծում են ստացված մեկ փոփոխականով հավասարումը,
4) գտնում են երկրորդ փոփոխականի համապատասխան արժեքը։
Օրինակ 2։ Լուծենք հավասարումների համակարգը․
7x+6y=6
3x+4y=9
Երկրորդ հավասարման մեջ x-ը արտահայտենք y-ի միջոցով․

3x=9-4y x=9-4y
3
Առաջին հավասարման մեջ x-ի փոխարեն (9-4)/3*y արտահայտությունը․

7*(9-4y)/3+6y=6

Լուծենք y փոփոխականով ստացված հավասարումը․

7(9-4y)+3*6y=3*6
63-28y+18y=18
-10y=-45
y=4,5

x=(9-4y)/3 հավասարման մեջ y-ի փոխարեն տեղադրենք 4,5 թիվը։

Պատասխան․ x=-3, y=4,5:


Հավասարումների համակարգերի միջոցով խնդիրներ լուծելիս վարվում են հետևյալ կերպ. Որոշ
անհայտ թվեր նշանակում են տառերով, և օգտագործելով խնդրի պայմանը, կազմում են
հավասարումների համակարգ, լուծում այդ համակարգը, արդյունքը օգտագործում խնդրի
պայմանի համաձայն:
Խնդիր 1: Դպրոցի համար ձեռք բերվեց 15 մական և ֆուտբոլի 5 գնդակ՝ ամբողջ գնումի համար
վճարելով 64ռ: Որքան արժե գնդակը և մականը, եթե հայտնի է, որ 5 մականը 3ռ-ով թանկ է 2
գնդակից:
Լուծում: Դիցուք մականը արժե x ռուբլի, իսկ գնդակը՝y ռուբլի: Այդ դեպքում 15 մականն ու 5
գնդակը արժեն 15x+5y ռուբլի: Քանի որ ամբողջ գնումի համար վճարել են 64ռ., ապա՝ 15x+5y=64:
Ըստ խնդրի պայմանի 5 մականը 3ռ-ով թանկ է 2 գնդակից: Այստեղից կստանանք երկրորդ
հավասարումը. 5x-2y=3:
Խնդրի հարցի պատասխանելու համար պետք է գտնել x-ի և y-ի այնպիսի արժեքներ, որոնք
բավարարեն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հավասարմանը, այսինքն բավարարեն
համակարգին՝
{15x+5y=64}
{5x-2y=3}
Լուծելովայս համակարգը ստանում ենք, որ x=2,6, իսկ y=5
Խնդիր 2: Հնարավոր է արդյոք 1 ռուբլին հինգկոպեկանոցներով և երկուկոպեկանոցներով,
մանրել այնպես, որ ընդամենը լինի 30 մետաղադրամ:
Լուծում: Ենթադրենք, թե պետք է վերցնել x հինգկոպեկանոց և y երկուկոպեկանոց
մետաղադրամ: Ըստ պայմանի՝ x+y=30: Քանի որ այդ մետաղադրամներով անհրաժեշտ է մանրել
1 ռուբլի, ապա պետք է տեղի ունենա 5x+2y=100:
ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ

Դիտարկենք գծային հավասարումների համակարգի լուծման ևս մեկ եղանակ`


գումարման եղանակը: Համակարգը այդ եղանակով լուծելիս, ինչպես որ տեղադրման
եղանակով լուծելիս, մենք տվյալ համակարգից անցնում ենք մեկ այլ` համարժեք
համակարգի, որի մեջ Հավասարումներից մեկը պարունակում է միայն մեկ
փոփոխական:

Օրինակ 1: Լուծենք հավասարումների համակարգը:

2x+3y=-5

{
x-3y=38

Այս համակարգի հավասարումներում y-իգործակիցները հակադիր թվեր են: Անդամ առ


անդամ գումարելով հավասարումաների աջ և ձախ մասերը, կստանանք մեկ
փոփոխականով հավասարում:

3x=33

(1) Համակարգի հավասարումներից մեկը. Օրինակ` առաջինը, փոխարինենք


3x=33 հավասարմամբ: Կստանանք այս համակարգը.

3x=33

{ x-3y=38

(2) Համակարգը համարժեք է (1) համակարգին: Դրանում կարելի է համոզվել այնպիսի


դատողություների օգնությամբ, որոնք նման են նախորդ կետում մեջբերված
դատողություներին` համակորգը տեղադրման եղանակով լուծելիս:
Լուծենք (2) համակարգը: 3x=33 Հավասարման մեջ, ստանում ենք, որ x=11: x-ի այդ
արժեքը տեղադրելով x-3y=38 հավասարման մեջ, ստանում ենք հավասարում y
փոփոխականով.

11-3y=38

Լուծենք այդ հավասարումը.

-3y=27,

y=-9

(11;-9) զույգը (2) համակարգի լուծումն է, և նշանակում է` լուծումն է նաև տվյալ (1)
համակարգի:

Օգտվելով այն բանից, որ (1) համակարգի հավասարումներում y-ի գործակիցները


հակադիր թվեր են, մենք նրա լուծումը հանքեցրինք համարժեք (2) համակարգի
լուծմանը, որի մեջ հավասարումներից մեկը պարունակում է միայն մեկ փոփոխական:

(1) և (2) համակարգերի համարժեքությունը երկրաչափորեն նշանակում է, որ 2x+3y=-5


և x-3y=38 հավասարումների գրաֆիկները հատվում են այն նույն կետում, ինչ որ 3x=33 և
x-3y=38 հավասարումների գրաֆիկները, այսինքն բոլորերեք ուղիներն էլ հատվում են
մեկ կետում:

Մենք դիտարկեցինք համակարգերի լուծման օրինակներ` գումարման եղանակով:


Երկու գծային հավասարումների համակարգը գումարման եղանակով լուծելիս`
վարվում են հետևյալ կերպ.

1) համակարգի հավասարումները անդամ առ անդամ բազմապատկում


են`բազմապատկիչներն այնպես ընտրելով, որփոփոխականերից մեկի
գործակիցները դառնան հակադիր թվեր,

2) անդամ առ անդամ գումարում են համակարգի հավասարումների աջ և ձախ


մասերը,

3) լուծում են ստացված մեկ փոփոխականով հավասարումը,


4) գտնում են երկրորդ փոփոխականի համապատասխան արժեքը : Նշենք, որ եթե
փոփոխականերից մեկի գործակիցները հակադիր թվեր են, ապա լուծումը միանգամից
սկսում են հավասարումներն անդամ առ անդամ գումարելուց:

You might also like