You are on page 1of 6

Միացությունների Տեսություն

1․ Բազմություն, ենթաբազմություն

Սահմանում 1։ Դիցուք տրված է 𝐴 բազմությունը։ Կասենք, որ B բազմությունը A


բազմության ենթաբազմությունն է, եթե B բազմության յուրաքանչյուր տարր
պատկանում է նաև A բազմությանը։ Այդ փաստը գրառում ենք այսպես՝ 𝐵 ⊆ 𝐴:

Այլ կերպ ասած, 𝐵 ⊆ 𝐴 պայմանը տեղի ունի այն և միայն այն դեպքում, եթե տեղի ունի
հետևյալ պայմանը․

եթե 𝑥 ∈ 𝐵, ապա 𝑥 ∈ 𝐴։

Եթե B-ն А-ի ենթաբազմությունն է, ապա հաճախ ասում են, որ B-ն ընկած է A-ի մեջ,
նաև՝ A-ն պարունակում է B-ն։

Նշենք, որ ցանկացած A բազմության համար դատարկ բազմությունը՝ ∅, տրված A


բազմության ենթաբազմություն է, այսինքն՝ ∅ ⊆ 𝐴։ Նշենք նաև, որ 𝐴 բազմությունն ինքն
իր ենթաբազմությունն է, այսինքն՝ 𝐴 ⊆ 𝐴:

A բազմության ոչդատարկ և A-ից տարբեր բազմությունները կոչվում են A բազմության


սեփական ենթաբազմություններ։

Օրինակներ։

1) {1; 3; 5; 8} ⊆ {1; 2; 3; 5; 8; 10; 20}


2) {𝑎, 𝑏, 𝑐} ⊆ {𝑎, 𝑏, 𝑐, 𝑑}
3) ℕ ⊆ ℤ ⊆ ℚ ⊆ ℝ (որտեղ, իչպես ամենուր, ℕ-ը բնական թվերի բազմությունն է, ℤ
-ը՝ ամբողջ թվերի բազմությունը, ℚ-ն՝ ռացիոնալ թվերի բազմությունը, ℝ-ը՝
իրական թվերի բազմությունը)։
4) Դիցուք A-ն 100-ը չգերազանցող բնական թվերի բազմությունն է, իսկ B-ն՝
բնական երկնիշ թվերի բազմությունը։ Այդ դեպքում՝ 𝐵 ⊆ 𝐴։
5) {10𝑛 | 𝑛 ∈ ℕ} ⊆ {5𝑛 | 𝑛 ∈ ℕ}:
6) {Գիրք, Տետր} ⊆ {Գիրք, Տետր, Գրիչ}
7) Ուղիղ համեմատականության ֆունկցիաների բազմությունն ընկած է գծային
ֆունկցիաների բազմության մեջ։

Սահմանում 2։ A և B բազմությունները կոչվում են իրար հավասար բազմություններ,


եթե նրանք կազմված են միևնույն տարրերից։ Այդ փաստը գրառում ենք այսպես՝ A=B:
Այսինքն A=B այն և միայն այն դեպքում, եթե տեղի ունի հետևյալ պայմանը՝

𝑥 ∈ 𝐴 ⟺ 𝑥 ∈ 𝐵:

Նշենք, որ A և B բազմությունները կլինեն իրար հավասար այն և միայն այն դեպքում,


եթե նրանցից յուրաքանչյուրը մյուսի ենթաբազմությունն է, այսինքն՝

𝐴 ⊆ 𝐵 և 𝐵 ⊆ 𝐴:

Օրինակներ։

8) Դիցուք A-ն 𝑥 3 − 𝑥 = 0 հավասարման իրական լուծումների բազմությունն է, իսկ


B-ն՝ |𝑥| ≤ 1 անհավասարման ամբողջ լուծումների բազմությունը։ Այդ դեպքում՝
𝐴 = 𝐵:
9) {10𝑛 | 𝑛 ∈ ℤ} = {−10𝑘 | 𝑘 ∈ ℤ}
10) {3𝑛 + 2𝑘 | 𝑛, 𝑘 ∈ ℤ} = {4𝑎 + 5𝑏 | 𝑎, 𝑏 ∈ ℤ}
𝑛 𝑘 𝑎
11) {2 + 4 | 𝑛, 𝑘 ∈ ℤ} = {4 | 𝑎 ∈ ℤ}
12) {(−1)𝑛 + 2𝑛 | 𝑛 ∈ ℤ} = {1 + 4𝑘 | 𝑘 ∈ ℤ}

Սահմանում 3։ A վերջավոր բազմության տարրերի քանակը նշանակվում է |A|-ով։

Հետևյալ թեորեմի միջոցով կարելի է գտնել տրված վերջավոր բազմության բոլոր


ենթաբազմությունների քանակը։

Թեորեմ։ Եթե 𝐴 բազմությունն ունի n հատ տարր, ապա նրա բոլոր


ենթաբազմությունների քանակը հավասար է 2𝑛 :
Ապացույց։ Ընդհանրությունը չի խախտվի, եթե համարենք, որ A բազմության տարրերը
1,2,3,…, n թվերն են։ Այժմ տեսնենք, թե A բազմության կամայական X
ենթաբազմությունը կառուցելու քանի տարբերակ կա։ Յուրաքանչյուր i=1,2,…,n տարրի
համար մեզ անհրաժեշտ է որոշել այն X բազմության տարր է, թե՝ ոչ։ Ուստի
յուրաքանչյուր i տարրի համար կա ընդամենը երկու դեպք՝ որոշելու համար այն
պատկանում է X ենթաբազմությանը, թե՝ ոչ։ Այսպես, 1 տարրի համար ունենք երկու
դեպք։ Այնուհետև, յուրաքանչյուր դեպքում պետք է որոշել 2 տարրը պատկանում է X-
ին, թե՝ ոչ։ Հետևաբար մենք կունենանք 4 ենթադեպք։ Այնուհետև 3 տարրի համար
պետք է որոշենք արդյոք այն պատկանում է X-ին, ուստի 4 դեպքերից յուրաքանչյուրը
կճյուղավորվի երկու ենթադեպքի, հետևաբար, կունենանք 8 ենթադեպք։ Այսպես
շարունակելով, հասնելով n տարրին, կունենանք 2𝑛 հատ դեպք։ ∎

Օրինակներ։

13) Եթե 𝐴 = ∅, այսինքն |𝐴| = 0, ապա այն ունի միայն մեկ ենթաբազմություն՝ ∅։
Այսպիսով նրա ենթաբազմությունների քանակը կլինի 1=20 :
14) Եթե 𝐴 = {1}, այսինքն |𝐴| = 1, ապա նրա ենթաբազմություններն են՝ ∅, {1}։
Այսպիսով նրա ենթաբազմությունների քանակը կլինի 2=21 :
15) Եթե 𝐴 = {1, 2}, այսինքն |𝐴| = 2, ապա նրա ենթաբազմություններն են՝ ∅, {1}, {2},
{1, 2}։ Այսպիսով նրա ենթաբազմությունների քանակը կլինի 4=22 :
16) Եթե 𝐴 = {1, 2, 3}, այսինքն |𝐴| = 3, ապա նրա ենթաբազմություններն են՝ ∅, {1},
{2}, {3}, {1, 2}, {1, 3}, {2, 3}, {1, 2, 3}։ Այսպիսով նրա ենթաբազմությունների
քանակը կլինի 8=23 :

Վենի Դիագրամներ։ Նշենք, որ հաճախ բազմությունները պատկերում են հարթության


ինչ-որ կետերի միջոցով, որոնք ավելի ընթեռնելի են դարձնում իրենց հետ կապված
խնդիրների ձևակերպումները, ինչպես նաև տալիս են հնարավորություն լուծման որոշ
ուղիներ փնտրելու համար։

Եթե 𝐵 ⊆ 𝐴, ապա այս բազմությունները կարելի է պատկերել հետևյալ կերպ.

𝐴
𝐵
Խնդիրներ

1. Տրված է {1,2,3,4,5} բազմությունը։ Գտնել նրա այն բոլոր ենթաբազմությունների


քանակը, որոնք պարունակում են առնվազն երկու տարր։
2. Տրված է {Ա,Բ,Գ,Դ,Ե,Զ,Է} բազմությունը։ Գտնել նրա այն բոլոր
ենթաբազմությունների քանակը, որոնք պարունակում են կենտ թվով տարրեր։
3. Տրված է {1,2,3,4,5,6,7,8,9} բազմությունը։ Գտնել նրա այն բոլոր
ենթաբազմությունների քանակը, որոնք պարունակում են
ա) զույգ թվով տարրեր,
բ) կենտ թվով տարրեր։
Ի՞նչ օրինաչափություն եք նկատում։
4. Տրված է {1,2,3,4,5,6,7,8,9} բազմությունը։ Գտնել նրա այն բոլոր
ենթաբազմությունների քանակը, որոնք պարունակում են 2 և 5 տարրերը։
5. Տրված է {1,3,5,8,9,10} բազմությունը։ Գտնել նրա այն բոլոր
ենթաբազմությունների քանակը, որոնց տարրերի գումարը զույգ թիվ է։
6. Տրված է {1,2,3,․․․,20} բազմությունը։ Նշանակենք 𝐴-ով նրա այն բոլոր
ենթաբազմությունների քանակը, որոնք պարունակում են 1, 4, 7 տարրերը։
Գտնել 𝐴 թվի վերջին նիշը։
7. Տրված է {1,2,3, ․․․, 10} բազմությունը։ Գտնել նրա այն բոլոր
ենթաբազմությունների քանակը, որոնցում չկան իրար բազմապատիկ տարրեր։
8. Տրված է {1,2,3, ․․․, 10} բազմությունը։ Գտնել նրա այն բոլոր ոչ դատարկ 𝑋
ենթաբազմությունների քանակը, որոնց համար տեղի ունի հետևյալ պայմանը․
ցանկացած 𝑎 ∈ 𝑋 տարրի համար գոյություն ունի 𝑏 ∈ 𝑋 տարր, որ 𝑎 ⋮ 𝑏 և 𝑎 ≠ 𝑏։
9. Տրված են 𝐴 = {1; 2; 3; 4; 5}, 𝐵 = {4; 5; 6; 7}, 𝐶 = {1; 2; 3; 4; 5; 6; 7; 8; 9; 10}
բազմությունները։ Գտնել 𝐶 բազմության այն բոլոր 𝑋 ենթաբազմությունների
քանակը, որոնց համար 𝐴 ∩ 𝑋 = 𝐵 ∩ 𝑋։
10. Տրված են 𝐴 = {2; 3; 4; 5}, 𝐵 = {4; 5; 6; 7; 11}, 𝐶 = {1; 2; 3; 4; 5; 6; 7; 8; 9; 10}
բազմությունները։ Գտնել 𝐶 բազմության այն բոլոր 𝑋 ենթաբազմությունների
քանակը, որոնց համար 𝐴 ∩ 𝑋 = 𝐵 ∩ 𝑋:
11. 𝐴 = {3; 8; 12; 15; 20}, 𝐵 = {1; 3; 5; 6; 8; 9; 10} բազմությունների օրինակով
ստուգել |𝐴 ∪ 𝐵| = |𝐴| + |𝐵| − |𝐴 ∩ 𝐵| բանաձևի ճշմարտացիությունը։
12. Գտնել այն բոլոր եռանիշ թվերի քանակը, որոնք կամ բաժանվում են 5-ի կամ
պարունակում են «2» թվանշանը։
13. Գտնել 300-ը չգերազանցող այն բոլոր բնական թվերի քանակը, որոնք
բաժանվում են 2-ի կամ 3-ի։
14. 𝐴 = {3; 8; 12; 15; 20}, 𝐵 = {1; 3; 5; 6; 8; 9; 10}, 𝐶 = {3; 7; 9; 15; 19}
բազմությունների օրինակով ստուգել
|𝐴 ∪ 𝐵 ∪ 𝐶| = |𝐴| + |𝐵| + |𝐶| − |𝐴 ∩ 𝐵| − |𝐴 ∩ 𝐶| − |𝐵 ∩ 𝐶| + |𝐴 ∩ 𝐵 ∩ 𝐶|
բանաձևի ճշմարտացիությունը։
15. Դուրս բերել բանաձև չորս հատ բազմությունների միավորման քանակը գտնելու
համար։
16. Տրված է 𝐴 = {1,2,3,4,5} բազմությունը։ Քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել
նրա ենթաբազմությունների (𝐵, 𝐶) զույգ այնպես, որ 𝐴 = 𝐵 ∪ 𝐶:
17. Գտնել այն բոլոր բնական թվերի քանակը, որոնց թվանշանները գրվում են
աճման կարգով։
18. Գտնել այն բոլոր բնական թվերի քանակը, որոնց թվանշանները գրվում են
նվազման կարգով։
19. Գտնել {1,2,3, ․․․, 10} բազմության այն բոլոր ենթաբազմությունների քանակը,
որոնք չեն պարունակում հաջորդական թվեր։
20. Ուղղի վրա նշված է 7 հատ կետ։ Այդ կետերից յուրաքանչյուրը ներկում են
կարմիր կամ սպիտակ գույնով այնպես, որ ցանկացած երեք հաջորդական
կետեր չլինեն միևնույն գույնի։ Ամենաշատը քանի՞ եղանակով է հնարավոր
ներկել այդ կետերը։
Այլ խնդիրներ

21. Գտնել 10-անկյան բոլոր անկյունագծերի քանակը։


22. Գտնել այն բոլոր հնգանիշ թվերի քանակը, որոնց երկրորդ թվանշանը մեծ է
երրորդից։
23. Խմբակի մասնակից 6 աշակերտներից յուրաքանչյուրը նստեց իրեն
հատկացված տեղում և յուրաքանչյուրն իր տետրում գրեց իր կազմած մի քանի
խնդիր։ Ընդմիջումից հետո ուսուցիչն աշակերտներին հաղորդեց, որ նրանցից
յուրաքանչյուրը պետք է նստի մեկ այլ տեղում և աշխատի այն խնդիրների վրա,
որը կազմել է այդ տեղում նստած աշակերտը։ Քանի՞ եղանակով կարող են
աշակերտներն ընտրել իրենց նստատեղերը ընդմիջումից հետո։
24. Արկղի մեջ կա 10 կարմիր և 8 կապույտ գնդակ։ Քանի՞ եղանակով է հնարավոր
ընտրել 5 գնդակ այնպես, որ այդ հինգից երեքը լինեն կարմիր, իսկ մյուս
երկուսը՝ կապույտ։
25. Արկղի մեջ կա 9 կարմիր և 5 կապույտ գնդակ։ Քանի՞ եղանակով է հնարավոր
ընտրել 4 գնդակ այնպես, որ այդ չորսից առնվազն երեքը լինեն միագույն։

You might also like