You are on page 1of 12

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ

Կրթության մասին ՀՀ օրենքն ընդունվել է 1999թ. ապրիլի 14-ին: Օրենքը


սահմանում է կրթության բնագավառում պետական քաղաքականության
սկզբունքներն ու կրթության համակարգի կազմակերպման իրավական և
ֆինանսատնտեսական հիմքերը: ՀՀ կրթության համակարգը պետական
կրթական չափորոշիչների, կրթության հաջորդականությունն ապահովող
տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի,
ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման
մարմինների փոխկապակցված ամբողջությունն է:

Կրթությունը հիմնվում է մարդասիրական բնույթի, մատչելիության,


շարունակականության, հաջորդականության, սովորողների զարգացման
մակարդակին համապատասխանության, կրթական կառույցներին
ինտեգրման, ժողովրդավարության, ուսուցման աշխարհիկ բնույթի,
անհատա¬կան ազատ զարգացման, օրինականության պահպանման և այլ
սկզբունքների վրա: Օրենքը սահմանում է համապատասխան կրթական
չափորոշիչներ:

Օրենքը սահմանում է կրթական ծրագրերը, որոնք ներառում են


որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության
բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալը:
ՀՀ-ում իրականացող կրթական ծրագրերն են.

1. Հանրակրթական ծրագրեր`
1. նախադպրոցական կրթություն,
2. տարրական ընդհանուր կրթություն,
3. հիմնական ընդհանուր կրթություն
4. միջնակարգ ընդհանուր կրթություն,
5. հատուկ կրթություն:

2. Մասնագիտական ծրագրեր`

1. նախնական մասնագիտական կամ արհեստագործական


դպրոցներ,
2. միջին մասնագիտական հաստատություններ(քոլեջ,
պրոֆտեխուսումնարան և այլն)
3. բարձրագույն մասնագիտական ուսումնական
հաստատություններ:

Կրթության մասին ՀՀ օրենքը սահմանում է ուսուցման հետևյալ


ձևերը`

 առկա,
 հեռակա,
 դրսեկություն:

ՀՀ օրենքը հաստատում է ուսումնական հաստատությունների


հետևյալ տիպերը`

1. նախադպրոցական,
2. հանրակրթական,
3. նախնական մասնագիտական,
4. միջին մասնագիտական,
5. բարձրագույն մասնագիտական,
6. լրացուցիչ կրթության (արտադպրոցական
հաստատություններ),
7. հետբուհական(ասպիրանտուրա, ինտերնատուրա,
օրդինատուրա):

Ըստ կրթության մասին ՀՀ օրենքի` կրթությունը կազմակերպվում է


ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական
ժամանակացույցով և դասացուցակով:

Մասնագիտական կրթական ծրագրերն իրականանում են


նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական որակավորմամբ
կադրեր պատրաստելու նպատակով: Օրենքը սահմանում է վերոնշյալ
մակարդակներում, ինչպես նաև հետբուհական մասնագիտական և
լրացուցիչ կրթության կազմակերպման նպատակը, սկզբունքները
կարգավիճակը: Օրենքում սահմանված են ՀՀ-ում գործող ուսումնական
հաստատությունների կարգավիճակը, կրթության համակարգի
կառավարման լիազորված մարմնի իրավասությունը, ուսուցման որակի
նկատմամբ պետական վերահսկողության ձևերը (լիցենզավորման և
հավատարմագրման ծառայությունների միջոցով), կրթական համակարգի
տնտեսական հիմքերը, սոցիալական երաշխիքները, միջազգային
համագործակցությունը կրթական ոլորտում:

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ


Հանրակրթության մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2009թ. հուլիսի 10-ին:
Օրենքը սահմանում է կրթության բնագավառում պետական
քաղաքականության սկզբունքներն ու կրթության համակարգի
կազմակերպման իրավական և ֆինանսատնտեսական հիմքերը :
Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են
կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:
Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:

Օրենքը սահմանում է մի շարք հիմնական հասկացություններ՝

1) հանրակրթություն` անձի ուսուցման և դաստիարակության


գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական,
հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ
ծրագրերով.

2) տարրական կրթություն՝ պարտադիր կրթության առաջին


մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի
առաջին աստիճանը.

3) հիմնական կրթություն` պարտադիր կրթության երկրորդ


մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի
առաջին և երկրորդ աստիճանները.

4) միջնակարգ կրթություն` հանրակրթության երրորդ մակարդակ,


որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք
աստիճանները.

5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ


փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական
ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական
ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների`
շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական
պահանջները, սովորողների գնահատման համակարգը.

Օրենքը սահմանում է Հանրակրթության պետական չափորոշիչը, որը


ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը


ներկայացվող պահանջները.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ


կրթական աստիճանների.

3) հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման


հիմնական սկզբունքները.

4) սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:

Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական


հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը` ըստ ուսումնական
տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների
ժամաքանակով (դասաժամերով), ներառյալ ուսումնական
բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն
ժամաքանակները:

Օրենքը սահմանում է կրթական ծրագրերը, որոնք ներառում են


որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության
բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալը:
ՀՀ-ում իրականացող կրթական ծրագրերն են․

ա) նախադպրոցական կրթություն,

բ) տարրական ընդհանուր, մասնագիտացված, հատուկ կրթություն,

գ) հիմնական ընդհանուր, մասնագիտացված, հատուկ կրթություն,

դ) միջնակարգ ընդհանուր, մասնագիտացված, հատուկ կրթություն,

ՀՀ կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների,


կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և
ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների
և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված
ամբողջությունն է:

Ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական


ծրագրերի աստիճանի, լինում է`

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).

3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ).

4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ).

5) վարժարան (5-12-րդ դասարաններ).

6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ):

Հանրակրթության մասին ՀՀ օրենքը սահմանում է նաև ուսումնական


հաստատություններում կառավարման մարմնի լիազորությունները,
խորհրդակցական մարմինների` մանկավարժական, ծնողական,
աշակերտական խորհուրդների, առարկայական մեթոդական
միավորումների իրավասությունները, կրթական ծրագրերի
իրականացման, սովորողների ընդունելության, փոխադրման,
տեղափոխման, ազատման, ուսումնական գործընթացի կազմակերպման,
կրթության կազմակերպմանը մանկավարժահոգեբանական
աջակցության, սովորողների գնահատման և ատեստավորման,
ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի
մասնակիցների, սովորողների ծնողների իրավունքների ու
պարտականությունների, խրախուսման, ուսուցիչների
վերապատրաստման, ատեստավորման և տարակարգի շնորհման,
հանրակրթության կառավարման մարմինների, դրանց
իրավասությունների, հանրակրթության համակարգի գործունեության
տնտեսական հիմքերի վերաբերյալ հիմնադրույթներ:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ՝


ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Ուսուցչի կարգավիճակի բնորոշումը

Ուսուցչի կարգավիճակը բնորոշվում է մանկավարժական


աշխատանքի պայմաններով եւ բնույթով, ինչը ներառում է նրա
իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը,
ինչպես նաեւ դրանց իրականացման երաշխիքները:

Ուսուցչի կարգավիճակ ունեցող անձինք

Ուսուցչի կարգավիճակ ունեն մանկավարժական կրթություն ունեցող


եւ համապատասխան որակավորում ստացած, անկախ սեփականության
ձեւից, նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական
դաստիարակության ուսումնական հաստատություններում աշխատող
անձինք:

Մանկավարժական կրթություն եւ համապատասխան որակավորում


չունեցող անձանց մանկավարժական գործունեությամբ զբաղվելու
իրավունք վերապահվում է հանրակրթական ծրագրերի յուրացման
նպատակով համապատասխան վերապատրաստում եւ ատեստավորում
անցնելուց հետո:

Ուսումնադաստիարակչական գործունեության սկզբունքներին


անհամապատասխանության, ոչ պարկեշտ պահվածքի, ուսուցչի
անբասիր վարքի արատավորման եւ համապահասխան որակավորման
բացակայության հետեւանքով ուսուցչի կարգավիճակից զրկումն
իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Ուսուցչի կարգավիճակի իրավական ապահովման հիմքը

Ոսուցչի կարգավիճակի իրավական ապահովման հիմքն են ՀՀ


Սահմանադրությունը, «Կրթության մասին» ՀՀ օրենքը, սույն օրենքը եւ
Հայաստանի Հանրապետության այլ օրենքները:

ՈւՍՈւՑՉԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ
Ուսուցչի իրավունքները մասնագիտական գործունեության
բնագավառում

Ուսուցիչն իրավունք ունի.

ա) ուսումնական ծրագրերի, դասավանդման ձեւերի եւ մեթոդների,


պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ կրթության
բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված պետական
մարմնի կողմից հաստատված դասագրքերի եւ ուսումնական
ձեռնարկների ազատ ընտրության.

բ) մասնակցել նոր հեղինակային ծրագրերի, դասագրքերի եւ


ուսումնական ձեռնարկների մշակման աշխատանքներին.

գ) մշակել եւ օգտագործել կրթության բնագավառում ՀՀ


կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից
հաստատված նորարարական մեթոդներ եւ միջոցներ, ներդնել եւ կիրառել
առաջավոր մանկավարժական փորձը.

դ) խրախուսվել մանկավարժական գործունեության բնագավառում


նորարարական մեթոդներ եւ միջոցներ մշակելու, օգտագործելու եւ
ներդնելու համար.

ե) օրենքով սահմանված կարգով իրականացնել անհատական


մանկավարժական գործունեություն.

զ) որակավորումը բարձրացնելու նպատակով անցնել վաղաժամկետ


ատեստավորում.

է) ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ, բարձրացնել


որակավորումը.

ը) պաշտպանել ՀՀ օրենքներով սահմանված անչափահասների


իրավունքները եւ շահերը.

թ) պահպանել աշխատանքը եւ աշխատանքային


ծանրաբեռնվածությունը:
Օրենքով սահմանված կարգով, ուսուցիչն իրավունք ունի աշխատելու
համատեղության կարգով:

Ուսուցիչն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի մասնակցել


դպրոցի կառավարմանը:

Ուսուցչի մասնագիտական գործունեության կայունությունը


հանրակրթության համակարգի կազմակերպման լրիվ կամ մասնակի
փոփոխության պարագայում երաշխավորվում է:

Ուսուցչի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը

Ուսուցչի մասնագիտական գործունեության նկատմամբ հսկողության


համակարգը չի կարող սահմանափակել ուսուցչի ստեղծագործական
նախաձեռնության ազատությունը:

Ուսուցչի մասնագիտական գործունեության ատեստավորման եւ


հսկողության հարաբերությունները կարգավորվում են կրթության
բնագավառի լիազորված պետական մարմնի իրավական ակտերով:

Արգելվում է նախադպրոցական, հանրակրթական եւ


արտադպրոցական դաստիարակության ուսումնական
հաստատությունների ուսուցիչների ներգրավումը իրենց
մասնագիտական գործունեությանը չառնչվող հանրօգուտ
աշխատանքների:

Արգելվում է սովորողների ծնողների չփաստարկված միջամտությունը


ուսուցչի մասնագիտական պարտականությունների շրջանակներին
առնչվող հարցերին: Այդպիսի միջամտություն չի կարող համարվել
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով,
«ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի
կանոնադրությամբ եւ իրավական այլ ակտերով նախատեսված
գործունեությունը:

Ուսուցչի նյութական ապահովության իրավունքը


Ուսուցչի աշխատանքի վարձատրությունը եւ պաշտոնային
դրույքաչափը նրան վճարվում է աշխատանքային պայմանագրով
նախատեսված իր գործառնական պարտականությունները եւ
աշխատանքը կատարելու համար:

Ուսուցիչների պաշտոնական դրույքաչափերի եւ աշխատանքի


վարձատրության չափերը սահմանվում են միասնական տարիֆային
ցանցով՝ կրթության, մանկավարժական ստաժի, ատեստավորման
արդյունքների, որակավորման բարձրացումը հավաստող փաստաթղթերի,
գիտական աստիճանների, պետական պարգեւների եւ կոչումների
հաշվառմամբ: Աշխատանքի վարձատրության եւ պաշտոնական
դրույքաչափերի սկզբնական չափը չի կարող նվազ լինել սահմանված
աշխատավարձի նվազագույն չափից:

Ուսուցիչներն իրավունք ունեն հավելավճարի՝

ա) 5 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժի դեպքում՝


աշխատավարձի 10% -ի չափով.

բ) 10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժի դեպքում՝


աշխատավարձի 20%-ի չափով.

գ) 15 եւ ավելի տարվա մանկավարժական աշխատանքի ստաժի


դեպքում՝ աշխատավարձի 30%-ի չափով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց


կրթություն (հատուկ կրթություն) իրականացնող ուսուցիչների
աշխատավարձը ավելանում է 30% հավելավճարով:

Պատվավոր կոչում ունեցող ուսուցիչների աշխատավարձը


ավելանում է 50% հավելավճարով:

Նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական


դաստիարակության ուսումնական հաստատություններում աշխատող,
գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի գիտական
կոչում ունեցող ուսուցիչների աշխատավարձին ավելանում է
հավելավճար՝ աշխատավարձի 80%-ի չափով:

Սամանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում աշխատող


ուսուցիչներին ՀՀ կառավարության կողմից ընդունած կարգին
համապատասխան, տրամադրվում է աշխատավարձի հավելավճար:

Աշխատանքի վարձատրության համար սեփական միջոցներ ունեցող


հանրակրթական ուսումնական հաստատություններն իրենց
աշխատակիցների համար կարող են սահմանել պարգեւատրումներ,
նյութական խրախուսման եւ փոխհատուցման այլ միջոցներ, ինչպես նաեւ
հատկացնել միջոցներ՝ ուսումնական եւ գիտամեթոդական
գրականություն ձեռք բերելու համար:

Ընդունված նորմերը գերազանցող ուսուցչի աշխատանքը


վարձատրվում է:

Դասարանային ղեկավարման համար աշխատավարձի


հավելավճարի չափը կազմում է.

ա) 1-ից 4-րդ դասարանների համար՝ ընդունված դրույքաչափի 20%-ի


չափով.

բ) 5-ից-10-րդ (11-րդ) դասարանների համար՝ ընդունված դրույքաչափի


30%-ի չափով:

Գյուղական դպրոցներում աշխատանքի անցած մասնագետներին


տնտեսություն հաստատելու համար համայնքային բյուջեի միջոցների
հաշվին տրամադրվում է միանվագ նպաստ՝ պաշտոնական դրույքաչափի
տասնապատիկի չափով:

Աշակերտական տետրերը եւ գրավոր աշխատանքները ստուգելու,


ուսումնական կաբինետներ ու դասարաններ ղեկավարելու համար
ուսուցիչներին տրվում է հավելավճար՝ ՀՀ կառավարության եւ կրթության
կառավարման լիազորված պետական մարմնի կողմից սահմանած
կարգին համապատասխան:
Ուսուցչի սոցիալական ապահովության իրավունքը

Պետությունն ապահովում է ուսուցչին աշխատանքի պատշաճ


պայմաններով:

25 եւ ավելի տարվա մանկավարժական ստաժ ունեցող կրթության


համակարգի աշխատակիցներն իրավունք ունեն անցնելու
աշխատանքային կենսաթոշակի:

Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքային


բյուջեների միջոցների հաշվին պարտավոր են ուսուցիչներին տրամադրել
արտոնություններ՝ կոմունալ ծառայությունների եւ բնակտարածությունը
պահպանելու հետ կապված շահագործման ծախսերի համար, ինչպես
նաեւ արտոնյալ պայմաններով տրամադրել վարկ՝ անհատական
բնակարանային շինարարության համար:

Ուսուցչի խրախուսման իրավունքը

Երիտասարդ սերնդի ուսուցման եւ դասիարակության գործում բարձր


արդյունքներ ցուցաբերելու համար ուսուցիչը կարող է ներկայացվել
կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի, ինչպես նաեւ ՀՀ
կառավարության կողմից պետական պարգեւների:

ՈւՍՈւՑՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆԸ

Ուսուցչի պարտականությունները

Ուսուցիչը պարտավոր է.

ա) ուսուցումը կազմակերպել բարձր մասնագիտական մակարդակով,


ապահովել սովորողների կողմից ուսումնական ծրագրերի յուրացումը
պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.

բ) իրականացնել ուսումնադաստիարակչական աշխատանքը


ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների), ավագների,
պատմամշակութային արժեքների, պետության նկատմամբ հարգանքի,
շրջակա միջավայրի նկատմամբ խնայողական վերաբերմունքի
դաստիարակության ոգով.

գ) վերահաստատել համամարդկային արժեքների՝ բարության,


աշխատասիրության, մարդասիրության, հայրենասիրության,
ճշմարտության, արդարության եւ այլ գաղափարների նկատմամբ
հարգալից վերաբերմունքը.

դ) մասնագիտական ընդհանուր եւ հատուկ կրթություն


իրականացնելու նպատակով անընդհատ կատարելագործել իր
մանկավարժական գիտելիքներն ու հմտությունը.

ե) հարգել սովորողների պատիվն ու արժանապատվությունը,


ֆիզիկական վիճակը.

զ) նպաստել սովորողների անհատական մշակութային, մարզական եւ


այլ ընդունակությունների զարգացմանը:

You might also like