You are on page 1of 15

Խ.

ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ
Ֆակուլտետ՝ Կրթության, հոգեբանության և
սոցիոլոգիայի
Բաժին՝ Սոցիալական աշխատանք
Կուրս՝ 1
ՈՒսուցում՝ Առկա
Կիսամյակ՝ 1
Առարկա՝ Առաջին բուժօգնություն
Թեմա՝ Այրվածքներ, տեսակները, առաջին
բուժօգնությունը
Ուսանող` Աննա Ալվանդյան
Դասախոս՝ Գոհար Արաջյան

- ԵՐԵՎԱՆ 2021-
Բովանդակություն

Ներածություն------------------------------------------------------ էջ 3

Այրվածքներ, տեսակները, առաջին բուժօգնությունը--------- էջ 4

Կանխարգելում----------------------------------------------------- էջ 6

Այրվածքների ծանրության գնահատում------------------------ էջ 6

Առաջին բուժօգնություն այրվածքի ժամանակ----------------- էջ 8

Ինչ չի կարելի անել------------------------------------------------ էջ 12

Որ բժշկին է կարելի դիմել այրվածք ստանալու դեպքում---- էջ 13

Եզրակացություն--------------------------------------------------- էջ 14

Օգտագործված գրականության ցանկ--------------------------- էջ 15

2
Ներածություն

Այրվածքը՝ մաշկի վնասվածք է, որն առաջանում է շիկացած առարկաների և


հեղուկների, տաք գոլորշիի, քիմիական նյութերի, էլեկտրականության հետ շփման
արդյունքում, ինչպես նաև այլ պատճառներով: Առաջին բուժօգնության ցուցաբերման
գրագետ սխեման և հետագա բուժումը կախված է այն հանգամանքից, արդյոք դա
մակերեսային, թե խորը այրվածք է, կամ ինչն է դարձել վնասվածքի պատճառը:
Հարկավոր է ունենալ պատկերացում այրվածքների տեսակների մասին:

Յուրաքանչյուր ոք կյանքում գոնե մեկ անգամ ստացել է այրվածք3: Բռնել է շիկացած


թավան, արևայրուք է ստացել ծովափում, դիպչել է վտանգավոր բույսին կամ
մեդուզային և այլն: Որպես կանոն, նման կենցաղային վնասվածքներն
անզգուշության, տգիտության կամ անուշադրության արդյունք է: Հնարավոր է
ինքնուրույն մշակել թեթև վնասվածքները, սակայն որոշ դեպքերում առանց բժշկի
օգնության հնարավոր չէ հաղթահարել: Ստորև ներկայացնում եմ, թե ինչ տեսակի են
լինում այրվածքները, ինչպես հասկանալ, արդյոք անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի
օգնությանը կամ արդյոք բավական է օգտվել տնային առաջին օգնության
հավաքածուի հուսալի միջոցներից, ինչպես նաև այրվածքից հետո մաշկի ճիշտ
բուժման և խնամքի մասին:

3
Այրվածքներ, տեսակները, առաջին բուժօգնությունը:

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր


տեսակի ու աստիճանի այրվածքներ: Դրանք շատ ցավոտ են, հաճախ հաշմող ու
այլանդակող եւ կարող են վարակի, շոկի պատճառ դառնալ: Այրվածքի դեպքում,
իմանալով առաջին օգնության ճիշտ քայլերը, զգալիորեն կթեթեւացնենք տուժածի
վիճակը եւ կկանխենք բարդությունները:
Ըստ առաջացման պատճառի այրվածքները լինում են ջերմային, քիմիական,
էլեկտրական եւ ճառագայթային:

Ջերմային այրվածքների առաջացման պատճառը բարձր ջերմաստիճանն է, օրինակ՝


տաք հեղուկները կամ առարկաները, գոլորշիները կամ բոցը:

Քիմիական այրվածքները սովորաբար առաջանում են թթուներից կամ հիմքերից: Այս


նյութերն արագ քայքայում են հյուսվածքները եւ առաջացնում այրվածքներ:

Էլեկտրական այրվածքներն առաջանում են, երբ էլեկտրական հոսանքն անցնում է


մարդու մարմնով: Նման այրվածքները հիմնականում խորն են եւ տուժածի մարմնի
վրա տեղակայված են լինում հոսանքի մուտքի եւ ելքի տեղերում: Այս կարգի
վնասվածքները շատ վտանգավոր են, քանի որ կարող են դառնալ ներքին օրգանների
վնասվելու եւ նույնիսկ սրտի կանգի պատճառ:

Ճառագայթային այրվածքներն ավելի հաճախ առաջանում են արևի ճառագայթներից


եւ նման են ջերմային այրվածքներին: Սովորաբար դրանք մակերեսային են,
տարածուն եւ ցավոտ:

Այրվածքները կարող են լինել տարբեր խորության:


Մակերեսային այրվածքը մաշկի վերին շերտը ընդգրկող այրվածքն է: Վնասված
մասի մաշկը կարմրած է, չոր, այտուցված:

Մասամբ թափանցող այրվածքը ընդգրկում է մաշկի երկու շերտերը: Այս դեպքում


մաշկը կարմրում է, առաջանում են հեղուկով լցված բշտեր:

Խորը թափանցող այրվածքը վնասում է մաշկը եւ խորանիստ հյուսվածքները:


Այրվածքի մակերեսը լինում է շագանակագույն կամ գորշ: Խորը թափանցող
այրվածքների ապաքինումից հետո առաջանում են կոպիտ սպիներ:Հետևաբար
կարող ենք ասել, որ այրվածքները ըստ առաջացման պատճառների լինում են
հետևյալ տեսակների :

 Ջերմային այրվածքներ: Մարդը ստանում է նման այրվածքները բարձր


ջերմաստիճանի ազդեցության հետևանքով: Նման դեպքերը հաճախ
առաջանում են կենցաղային պայմաններում, օրինակ՝ կրակի, տաք հեղուկի,
շիկացած առարկայի կամ գոլորշիի հետ շփման արդյունքում են տեղի

4
ունենում: Դրա արդյունքում առաջացած վնասվածքները կարող են լինել թե՛
թեթև ու մակերեսային, թե՛ շատ ուժեղ, որոնք վտանգ են ներկայացնում
առողջությանը և կյանքին:
 Քիմիական այրվածքներ: Նման այրվածքներն առաջանում են տարբեր
նյութերի հետևանքով: Տան պայմաններում նման տեսակի այրվածքները
սովորաբար առաջանում են այն բաղադրությունների հետևանքով, որոնք
պարունակում են թթու կամ ալկալի: Դրանք կարող են լինել ավտոմեքենա
մաքրելու կամ սպասարկելու համար քիմիական նյութեր, լվացքի համար
միջոցներ կամ քացախաթթու, որն օգտագործվում է ուտեստներ
պատրաստելիս:
 Էլեկտրականության հետևանքով առաջացած այրվածքներ: Նման
այրվածքներն առաջանում են մաշկի, փափուկ հյուսվածքի և օրգանների վրա
էլեկտրական հոսանքի ազդեցության արդյունքում կենցաղային
սարքավորումների սխալ օգտագործման հետևանքով կամ սարքավորման
կարճ միացման դեպքում՝ լարերին կամ մերկ կոնտակտներին դիպչելու
արդյունքում: Նման տեսակի թեթև այրվածքներն ուղեկցվում են մաշկի
մակերեսային շերտի աննշան վնասվածքներով: Սակայն ավելի ծանր դեպքերը
կարող են առաջացնել տարածուն և խորը վնասվածքներ, որոնք ազդում են
ներքին օրգանների վրա և խանգարում են նրանց աշխատանքին:
 Ճառագայթման հետևանքով այրվածքներ: Նման այրվածքներն ավելի հաճախ
առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև և
ինտենսիվ ազդեցության արդյունքում: Օրինակ՝ ամառանոցում աշխատելը
կիզիչ արևի տակ կամ շեզլոնգի վրա հանգստանալը այն ժամերի ընթացքում,
երբ ուլտրամանուշակագույնի ցուցանիշը բարձր է, կարող է դառնալ արևային
այրվածքների պատճառ: Սակայն նման այրվածքները սովորաբար
մակերեսային են և համեմատաբար հեշտ են բուժվում: Մեկ այլ
ճառագայթային այրվածքի շատ ավելի վտանգավոր աղբյուրը ճառագայթային
ախտահարումն է իոնիզացված ճառագայթման հետևանքով:
 Խառը տեսակի այրվածքներ: Նման այրվածքներն առաջանում են մի քանի
վնասակար գործոնների ազդեցության հետևանքով:

Այրվածքները տարբերվում են նաև ըստ վնասվածքների տեղակայման վայրի:

 մաշկի վրա;
 լորձաթաղանթի վրա;
 շնչառական ուղիներում;
 ներքին օրգաններում.

5
Կանխարգելում
Շատ հաճախ այրվածքներն առաջանում են անզգուշության պատճառով: Հետեւելով
պարզ նախազգուշական քայլերի՝ կարելի է կանխել այրվածքները:
Էլեկտրական սարքավորումների լարերը պետք է ծալել կամ փաթաթել:
Չթողնել երեխաներին առանց հսկողության լոգարանում, խոհանոցում կամ այն
տեղերում, ուր միացրած ջեռուցիչներ, սալօջախներ կան:
Տնային ջեռուցիչներն պետք է օգտագործել նվազեցրած ռեժիմով, ջուրը շատ պետք չէ
տաքացրել:
Սալօջախի վրա կաթսաների բռնակները դարձրել այնպես, որ երեխաները
չկարողանան դրանց հասնել:
Քայքայիչ նյութերի սրվակների վրա պետք է ունենալ նախազգուշական պիտակներ եւ
դրանք պահել երեխաներին անհասանելի տեղերում:
Զգույշ լինել կրակի հետ: Չթողնել երեխաներին խաղալ լուցկու, գազայրիչների եւ
կրակի այլ աղբյուրների հետ: Նաև պետք է չծխել անկողնում:
Զգույշ լինել արեւային լոգանքներ ընդունելիս, հատկապես երբ մարդը գտնվում է
բարձադիր գոտիներում, Սեւանա լճի ափին, որտեղ արեւի ճառագայթների
ինտենսիվությունը բարձր է: Պետք է օգտագործել հատուկ պաշտպանիչ քսուքներ:
Արեւային լոգանքի չարաշահումը կարող է հանգեցնել ոչ միայն արեւային
այրվածքների, այլեւ կարող է նպաստել այնպիսի ծանր հիվանդությունների
զարգացմանը, ինչպիսին է օրինակ մաշկի քաղցկեղը: Իսկ այն մարդիկ, ովքեր
բազմաթիվ խալեր ունեն մարմնի վրա, պետք է հնարավորին չափ խուսափեն արեւի
ուղղակի ազդեցությունից:

Այրվածքների ծանրության գնահատում


Ծանր այրվածքները վտանգավոր են վարակի
անցման, ջրազրկման ու շոկի զարգացման
տեսակետից եւ պահանջում են անհապաղ
մասնագիտական բուժօգնություն: Դրա համար
շատ կարեւոր է ժամանակին ճանաչել ծանր
այրվածքները:
Այրվածքի ծանրությունը պայմանավորված է դրա
խորությամբ, մակերեսով, տուժածի տարիքով,
առողջական վիճակով, մարմնի վրա այրվածքի
տեղակայմամբ:
Բնականաբար որքան խորն է այրվածքը, այնքան
այն վտանգավոր է:
Շատ կարեւոր է ճիշտ գնահատել այրվածքի
մակերեսը, քանի որ ինչքան մեծ է այն, այնքան մեծ է շոկի զարգացման վտանգը:
Այրվածքի մակերեսը կարելի է որոշել, գիտենալով, որ ձեռքի ափը կազմում է մարմնի
ընդհանուր մակերեսի 1 տոկոսը:
Չափահաս մարդու գլխի եւ պարանոցի մակերեսը կազմում է մարմնի ընդհանուր
6
մակերեսի 9%-ը, յուրաքանչյուր ձեռքը՝ 9%, յուրաքանչյուր ոտքը՝ 18%, իրանի առջևի
կամ հետեւի մասը՝ 18% եւ շեքի շրջանը՝ 1%: Եթե վնասվել է մարմնի մակերեսի 1%-ից
ավելին, ապա պետք է դիմել բժշկի:
Իսկ եթե վնասվել է չափահաս մարդու մարմնի մակերեսի 10%-ից ավելին, ապա
պետք է անհապաղ ահազանգել կամ տուժածին հասցնել հիվանդանոց, քանի որ այս
չափերի այրվածքները կյանքին անմիջական վտանգ են սպառնում:
Փոքր երեխաների եւ տարեց մարդկանց կյանքի համար վտանգավոր են մարմնի
մակերեսի 5-7 %-ից ավելին ընդգրկող այրվածքները:
Շատ վտանգավոր են նաեւ այն այրվածքները, որոնք տեղակայված են տուժածի գլխի
եւ պարանոցի շրջանում, քանի որ դրանք կարող են դժվարացնել շնչառությունը:
Վտանգավոր են նաեւ ձեռքի ափի, սեռական օրգանների շրջանում տեղակայված
այրվածքները, քանզի շատ ցավոտ են եւ կարող են շոկի պատճառ դառնալ:

Գոյություն ունեն այրվածքների 4 աստիճան և նրանցից 4 յուրաքանչյուրի համար


բնորոշ են որոշակի ախտանիշեր

I աստիճան

Այրվածքն ազդում է մաշկի մակերեսային շերտի վրա: Վնասվածքն ուղեկցվում է


կարմրությամբ, աննշան այտուցվածությամբ, ուժեղ կամ չափավոր ցավերով,
ջերմաստիճանի տեղային բարձրացմամբ: Քայլելիս կարող է նաև առաջանալ
անհանգստություն (դիսկոմֆորտ): Օրինակ՝ եթե վնասվել են ձեր ձեռքերը կամ
մատները, ապա ցավը սաստկանում է վերջիններս շարժելիս կամ այրված շրջանին
դիպչելիս: Առաջին աստիճանի այրվածքները սովորական բուժման արդյունքում
անհետք անցնում են մեծահասակների մոտ 2-3 օրվա ընթացքում, իսկ երեխաների
մոտ` 3-5 օրերի ընթացքում:

II աստիճան

Վնասվում են մաշկի ամենախոր շերտերը, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ:


Դրանց շուրջն առաջանում է բորբոքում, իսկ բշտիկները հեռացնելիս դրանց տեղը
կարող են առաջանալ տարբեր հատվածի թաց վերքեր: Այրվածքի երկրորդ
աստիճանի վնասվածքներն ուղեկցվում են այտուցով և կարմրությամբ: Նման
այրվածքի դեպքում մարդը զգում է այրող ցավ: Որոշ ժամանակ այն կարող է
խանգարել քնելուն և նորմալ կենսակերպ վարելուն: Ապաքինումից հետո բշտիկի
թաղանթը պոկվում է, իսկ վերքի տեղում առաջանում է կեղև:

III Ա աստիճան

Մաշկը վնասված է շատ խորը, այրվածքի տեղում առաջանում է այսպես կոչված


կեղև՝ պինդ գորշ շականակագույն կեղև: Ցավի զգացողությունները նախքան
առաջացումը սուր են, քանի որ վնասվածքը ազդում է նյարդային վերջույթներով
մաշկի շերտերի վրա: Զգայունությունը նվազեցված է, վերականգնումը
(ռեգեներացիա) ընթանում է շատ դանդաղ, հաճախ պահանջվում է մաշկի
տրանսպլանտացիա: Մեծանում է այրվածքային հիվանդության զարգացման ռիսկը։

7
III Բ աստիճան

Անխուսափելի վնասվածքներն ազդում են ոչ միայն մաշկի, այլ նաև ենթամաշկային


բջջանքի վրա։

IV աստիճան

Չափազանց ծանր աստիճանի այրվածք` մաշկի և ենթադիր հյուսվածքի խանձմամբ,


որը վնասում է մկաններն ու ոսկորները:

Այրվածքի աստիճանը չի կարող լինել միակ ցուցանիշը առաջին բուժօգնություն


ցուցաբերելիս և հետագա գործողություններ պլանավորելիս: Օրինակ՝ առաջին
հայացքից I աստիճանի թեթև վնասվածքների հետևանքով ախտահարման մեծ
տարածքի դեպքում կարող է առաջանալ այրվածքային հիվանդություն, որի բուժումը
ինքնուրույն հնարավոր չէ իրականացնել: Այս վիճակը պայմանավորված է ներքին
օրգանների և օրգանիզմի ողջ համակարգի աշխատանքի խախտմամբ: Ուժեղ և
տարածուն այրվածքների դեպքում բուժումը և խնամքը պետք է իրականացվեն միայն
բժշկական հսկողության ներքո:

Առաջին բուժօգնություն այրվածքի ժամանակ


Այրվածքների դեպքում ճիշտ առաջին օգնություն
ցուցաբերելով՝ հնարավոր է զգալիորեն թեթեւացնել
տուժածի վիճակը: Քիչ չեն այն դեպքերը, երբ
այրվածքների ժամանակ սխալ օգնության հետեւանքով
տուժածի վիճակն ավելի է ծանրացել:
Այրվածք ստանալու դեպքում առաջին հերթին պետք է
դադարեցնել այրվածք առաջացնող գործոնի
ազդեցությունը:
Եթե բռնկվել է ձեր հագուստը, ապա կիրառել «կանգնիր,
ընկիր եւ գլորվիր» սկզբունքը: Պետք է ընկնել գետնին եւ
գլորվել այնքան, մինչեւ կրակը մարի:
Եթե բռնկվել է մեկ ուրիշի հագուստը, ապա պետք է թույլ չտալ նրան խուճապի
մատնվել եւ վազել: Անմիջապես գցել նրան գետին եւ որեւէ հաստ գործվածքով
հանգցրել կրակը:
Արձակել եւ այրվածքի մակերեսից հեռացրել տաք հեղուկով ներծծված հագուստը:
Որոշ սինթետիկ գործվածքներ ջերմությունից հալվում են եւ կպչում մաշկին: Չպետք է
պոկել մաշկին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասվի, այլ մկրատով
զգուշությամբ կտրելով հեռացնել հագուստի ազատ մասերը:
Եթե վնասված է վերջույթը, ապա հնարավորին չափ արագ հեռացրել մատանիները,
ժամացույցը, այլ զարդերը եւ բոլոր ճնշող իրերը:

8
Քիմիական նյութերով այրվածքի դեպքում պետք է շտապ հեռացնել այն մաշկի
վրայից՝ լվանալով հոսող ջրի տակ, որովհետեւ քանի դեռ քիմիական նյութը մաշկի
վրա է, նրա ազդեցությունը շարունակվում է: Որոշ նյութեր, օրինակ՝ չհանգած կիրը,
նաեւ որոշ թթուներ, ջրի հետ փոխազդելով,՝ ջերմություն են արտադրում, այդ
պատճառով մինչեւ ջրով լվանալը պետք է աշխատել հնարավորին չափ արագ
հեռացնել քիմիական նյութը չոր գործվածքով կամ փափուկ խոզանակով:
Եթե քիմիական նյութը վնասել է աչքը, ապա առնվազն 15 րոպե լվանալ այն հոսող
ջրի տակ: Վնասված աչքը պահել առողջ աչքից ներքեւ և աշխատել, որ ջուրը մուտք
գործի կոպերի տակ:

Նույնիսկ այրվածք առաջացնող գործոնը հեռացնելուց հետո հյուսվածքները


շարունակում են ենթարկվել ջերմային վնասման: Հետեւաբար պետք է սառեցնել
այրված մակերեսը: Դեմքին կամ մարմնի այն մասերին, որոնք հնարավոր չէ
սառեցնել հոսող ջրով, տեղադրել սառը թաց սրբիչ, սավան կամ այլ գործվածք:
Այրվածքի մակերեսը պետք է սառեցնել առնվազն 15-20 րոպե: Եթե այրված մասը
ջրից հանելիս տուժածը շարունակում է ցավ զգալ կամ այրված մակերեսը դեռ տաք է,
ապա շարունակել սառեցումը: Տարածուն այրվածքները երկար ժամանակ ջրի տակ
չպետք է պահել՝ մարմնի գերսառեցումից խուսափելու համար:
Վարակի ներթափանցումը նվազեցնելու համար պետք է ծածկել այրված մակերեսը
մանրէազերծ անձեռոցիկով կամ մաքուր գործվածքով եւ թույլ վիրակապել:
Եթե այրվածքը ընդգրկում է մեծ մակերես, ապա այն ծածկել մաքուր չոր սավանով
կամ մազախավ չունեցող այլ մաքուր գործվածքով:
Ինչպես արդեն նշեցի, այրվածքները վտանգավոր են շոկի զարգացման տեսակետից:
Շոկի զարգացումը կանխելու համար, եթե տուժածի շնչառությունը դժվարացած չէ,
պառկեցնել նրան, ոտքերը բարձրացնել 20-30 սմ: Բարձր պահել նաեւ տուժածի
վնասված հատվածը: Եթե տուժածը գիտակից է,
տալ նրան հեղուկներ՝ հյութեր, հանքային ջրեր:
Անհրաժեշտության դեպքում ահազանգել
շտապօգնություն կամ տուժածին հասցնել
հիվանդանոց:

Պետք է հիշել, որ բուժօգնության ուշացումը կարող


է նույնիսկ մասամբ թափանցող, բայց տարածուն
այրվածքների դեպքում մահվան պատճառ
դառնալ: Ժամանակին ցուցաբերված ճիշտ
մասնագիտական օգնությունը կարող է ոչ միայն
կյանք փրկել, այլեւ նվազեցնել տառապանքները
եւ այրվածքների անցանկալի հետեւանքները: Այս
ամենն առավել կարեւոր է, եթե տուժածը փոքր
երեխա է կամ տարեց մարդ:

9
Փոքր հատվածի I աստիճանի ջերմային այրվածք՝ մատի, դաստակի և
այլնի այրվածք

 Անմիջապես դադարեցնել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը


 Եռացած ջրի, գոլորշիի կամ տաք առարկայի հետևանքով առաջացած
այրվածքի դեպքում լվանալ մաշկի վնասված հատվածը՝ ցավը մեղմացնելու
նպատակով:
 Քսել համակցված դեղամիջոց (ախտահանիչ և վերքերը լավացնող)։

II աստիճանի ջերմային այրվածք

 Դադարեցնել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը:


 Քսել համակցված դեղամիջոց (ախտահանիչ և վերքերը լավացնող):
 Դնել ստերիլ վիրակապ: Այն պետք է ամեն օր փոխվի՝ վարակը կանխելու
նպատակով:

Քացախի էսենցիայի հետևանքով մաշկի այրվածք

 Լվանալ վերքը մաքուր հոսող ջրի տակ:


 Քացախի էսենցիայի ազդեցությունը չեզոքացնելու համար քսել սոդայի
լուծույթ, օճառ կամ մոխիր: Դրանք բոլոր հիմքեր են, հակաթույն (անտիդոտ)
թթուի համար:
 Օգտագործել վերքը լավացնող և ցավազրկող ազդեցությամբ միջոցներ բաց
մեթոդով կամ ստերիլ վիրակապի տակ:

Եթե քացախի հետևանքով առաջացած այրվածքը ազդել է աչքերի վրա, կանչեքլ


շտապօգնություն: Տվյալ դեպքում չի թույլատրվում ինքնուրույն օգտագործել «չեզոք
միջոցները»:

Յոդի հետևանքով առաջացած այրվածք

 Հոսող սառը ջրի տակ լվանալ այն մաշկի հատվածը, որի վրա թափել է յոդ
 Որպես «չեզոք միջոց» օգտագործել ատամի մածուկը, մանրացված կավիճ,
ատամի փոշի, շաքարով կամ օճառով լուծույթ
 Անհրաժեշտության դեպքում օգտագործել վերքը լավացնող դեղամիջոցներ

Յոդի հետևանքով առաջացած այրվածքների բուժումը կարելի է իրականացնել տան


պայմաններում, քանի որ վնասվածքները շատ հաճախ վերաբերվում են
այրվածքների առաջին աստիճանին: Սակայն, եթե նկատելի լինեն ալերգիայի
նշաններ կամ վնասվածքը տարածվել է մեծ հատվածի վրա, ապա հարկավոր է դիմել
բժշկի:

10
Էլեկտրական հոսանքի արդյունքում առաջացած թեթև այրվածք (I
աստիճան)

 Դադարեցնել էլեկտրականության ազդեցությունը: Տուժածին օգնություն


ցուցաբերող անձը պետք է գտնվի ապահով վայրում:
 Մշակել մաշկը հակասեպտիկով:
 Քսել վերքը լավացնող կրեմ (քսուք):

Նույնիսկ եթե այրվածքը մաշկի վրա առաջացրել է փոքրիկ հետք, ապա անհրաժեշտ է
անպայման դիմել բժշկի: Եթե վնասվածքը տեղի է ունեցել հոսանքի բարձր լարման
հետևանքով և առաջացած վնասվածքները տարածուն և խորն են, ապա անհրաժեշտ
է դիմել անհետաձգելի բուժօգնության համար:

Մեդուզայի հետևանքով առաջացած այրվածք7

 Անմիջապես դուրս գալ ծովից


 Եթե մեդուզան կամ նրա մասնիկները մնացել են մարմնի վրա, ապա
անհրաժեշտ է դրանք հեռացնել մաշկից՝ ձեռքերը պաշտպանելով
ձեռնոցներով կամ սրբիչով:
 Լվանալ այրվածքի հատվածը հակասեպտիկ միջոցով: Կարելի է օգտագործել
ալկոհոլ պարունակող լուծույթներ:
 Հնարավորության դեպքում կատարել լվացումներ սոդայի լուծույթում
խոնավացված բամբակյա տամպոնով
 Բշտիկներ առաջանալու դեպքում, դնել մաքուր թաց վիրակապ և գնալ
բուժհաստատություն:

Մեդուզայի հետևանքով առաջացած այրվածքի դեմ քսուքը պետք է նշանակվի միայն


բժշկի կողմից: Նույնիսկ եթե վնասվածքը թեթև է, կարող է պահանջվել մեդուզայի
հետևանքով առաջացած այրվածքի հատուկ բուժում՝ բարդություններից խուսափելու
նպատակով:

Եթե ցանկացած տեսակի այրվածքը վնասել է մաշկի, լորձաթաղանթի, աչքերի և


շնչառական ուղիների մեծ հատվածը, ինչպես նաև եթե վնասվածքը ծանր աստիճանի
է կամ եթե վնասվել է երեխան, ապա անհրաժեշտ է դիմել հրատապ բուժօգնության
համար:

11
Ինչ չի կարելի անել

 Բշտիկով այրվածքի բուժման դեպքում, օրինակ, մատի կամ դաստակի վրա,


ցանկալի չէ բացել բշտիկը տան պայմաններում: Խորհուրդ է տրվում դիմել
բժշկի, որպեսզի վերջինս ծակի և հեռացնի թաղանթը, որի տակից կարող է
բացվել թաց վերքը, որտեղ կարող են հեշտությամբ ընկնել ախտածին
մանրէներ, որոնք առաջացնում են բորբոքումներ և այլ բարդություններ:
 Չպետք է վնասված մաշկին դիպչել կեղտոտ ձեռքերով, նույնիսկ եթե դա I
աստիճանի այրվածք է: Նախքան վերքը լավացնող միջոցներ քսելը կամ
վիրակապը փոխելիս անհրաժեշտ է ձեռքերը լվանալ և մշակել
հակասեպտիկով:
 Չպետք է վնասվածքի հատվածում դնել սառույց, սառը մետաղ կամ
օգտագործել սառցե ջուր, որպեսզի չառաջանա ախտահարված հատվածի
լրացուցիչ ցրտահարություն: Նման գործողությունները կարող են տալ
ժամանակավոր և կարճաժամկետ թեթևություն, սակայն հետո ցավը միայն
կուժեղանա: Անհանգստությունը վերացնելու նպատակով կարելի է լվանալ
այրված մաշկը մաքուր սառը, սակայն ոչ շատ սառը ջրով
 Չի կարելի ցուցաբերել առաջին օգնություն առանց սեփական անվտանգության
մասին հոգալու: Հատկապես կարևոր է հիշել այս կանոնը այն դեպքում, եթե
օգնության կարիք ունի էլեկտրական հոսանքի կամ քիմիական նյութերի
հետևանքով առաջացած այրվածքով վնասված մարդը:
 Ի տարբերություն տարածված ժողովրդական ավանդույթի, չպետք է վնասված
հատվածը քսել կարագով կամ յուղ պարունակող դեղամիջոցներով, քանի որ
վերջիններս կարող են ուժեղացնել ախտահարման աստիճանը, որի
արդյունքում վնասված հատվածի վրա առաջանում է թաղանթ:
 Հակասեպտիկ մշակման համար խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ
պարունակող նյութեր, որոնք կարող են առաջացնել լրացուցիչ այրվածք,
ուժեղացնել ցավը, չորացնել արդեն իսկ վնասված մաշկը՝ վատթարացնելով
մաշկի վերականգնումը (ռեգեներացիա):

12
Ո՞ր բժիշկին կարելի է դիմել այրվածք ստանալու
դեպքում

I աստիճանի մաշկի թեթև այրվածքի դեպքում կարելի է դիմել պոլիկլինիկայի


թերապևտի: Եթե այրվածքը II աստիճանի է, ապա օգնություն կարող է ցուցաբերել
վիրաբույժը կամ վնասվածքաբանության կենտրոնի բժիշկը:

III-IV աստիճանների այրվածքների բուժում իրականացնող բժիշկները կոչվում են


կոմբուստիոլոգներ: Նրանց մոտ ուղեգրվում են այրվածքային ծանր վնասվածքներ և
այլ բարդություններ ունեցող հիվանդները: Շատ դժվար է տեղական պոլիկլինիկայում
գտնել կոմբուստիոլոգներ: Որպես կանոն, նման ուղղվածությամբ բժիշկներն
աշխատում են մեծ կամ մասնագիտացված բժշկական հաստատություններում:

13
Եզրակացություն

Այս նյութից հասկանալի դարձավ, թո ինչ է այրվածքը, ինչպես են այն դասակարգում,


այրվածքի ինչպիսի տեսակներ կան։ Հայտնի դարձավ որ կան հատուկ աստիճաններ,
որոնցով դասակարգում են այրվածքը։ Նշեցի՝ ինչպես պետք է առաջին օգնություն
ցույց տալ այրվածք ստանալու դեպքում, ինչպես նաև ինչ չի կարելի անել այդ
դեպքերում։

Հատուկ անդրադարձա այն բանին, թե ինչ չի կարելի անել այրվածքների ժամանակ,


քանի որ այս դեպքում սխալ օգնությունը հաճախ է դառնում բարդությունների եւ
լրացուցիչ տառապանքների պատճառ:
Երբեք չփորձել այրվածքի վրա քսել ձեթ, յուղ կամ նման այլ միջոցներ: Դրանք,
պատելով այրված մակերեսը, խանգարում են ջերմատվությանը: Արդյունքում
այրվածքը ծանրանում է: Այս միջոցները կարող են նաեւ վարակի աղբյուր
հանդիսանալ: Բացի այդ, պատելով այրված մակերեսը, դրանք փոխում են այրվածքի
տեսքը, դժվարացնում ախտորոշումը եւ բուժումը:
Երբեք չպետք է բացել և վնասել բշտերը, այլապես շատ կմեծանա վարակի
ներթափանցման վտանգը: Պետք չէ դիպչել այրվածքին եւ շնչելնրա վրա:
Պետք է չպոկել մարմնին կպած հագուստը:

Սակայն միշտ պետք է իմանալ, որ ցանկացած այրվածքի դեպքում պետք է բժշկի


դիմել։ Նշել եմ նաև, թո այրվածքի որ աստիճանի դեպքում համապատասխանաբար
որ բժշկին է պետք դիմել

Կարևոր է հիշել, որ շատ հաճախ մեր կյանքում հանդիպում են թեթև այրվածքներ,


որոնց գլխավոր պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է և
անուշադրությունը ուտեստներ պատրաստելիս, տունը մաքրելիս՝ մաքրող միջոցների
և կենցաղային սարքավորումների օգտագործման ժամանակ: Ահա թե ինչու նման
վնասվածքների կանխարգելման լավագույն միջոցը զգուշությունը և ուշադրությունն է:

14
Օգտագործված գրականության ցանկ

1․ ՀՀ ԱԻ հանրագիտարան

2. ВОЗ, http://www.who.int/mediacentre/factsheets/fs365/ru/

3. «Ожоги и отморожения», И.В. Михин, Ю.В. Кухтенко, Волгоградский


государственный медицинский университет, Волгоград, 2012.

4. «Ожоги и отморожения», И.В.Михин, Ю.В. Кухтенко, Волгоградский


государственный медицинский университет, Волгоград, 2012.

5. Ожоги. Методичка первой помощи. https://med.wikireading.ru/9794

6. Nielsen, C., H.P. Ravn, W. Nentwig and M. Wade (eds.), 2005 The Giant Hogweed Best
Practice Manual. Guidelines for the management and control of an invasive weed in Europe.
Forest & Landscape Denmark, Hoersholm, 44 pp.

7. Международное руководство по первой помощи и реанимации. Международная


Федерация обществ Красного Креста и Красного Полумесяца, Женева, 2016 г. – с.107-
109.

8. «Общая хирургия», Петров Сергей Викторович, СПб, издательство «Лань», 1999.

9. Может использоваться уже на ранних стадиях ранозаживления. Лечение ран: учебно-


методическое пособие: М., 2004.

15

You might also like