You are on page 1of 3

Վ.

ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ՝ ԼՄՖ
Մասնագիտություն՝ Ֆրանսերեն լեզբաբանություն
Կուրս՝ 1-ին կուրս
Թեմա՝ Ֆիզիկական վարժություններ կատարելիս
վնասվածքների դեպքում առաջին օգնության
առանձնահատկությունները
Ուսանող՝ Միքայելյան Միլենա
Դասախոս՝ Ա․Ավետիսյան

2023թ
Առաջին օգնություն, դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծա
հաս հիվանդություններիժամանակ մարդու կյանքը փրկելու ևբարդությունն
երը կանխելու նպատակովցուցաբերվող պարզագույն, անհապաղ ևնպատա
կահարմար օգնության միջոցառումներ։
Վիզիկական վարժություններ կատարելիս մարդիկ կարող
են ստանալ ոսկրային, մկանայինվնասվածքներ։

Առաջին բուժօգնություն ոսկրամկանային վնասվածքների դեպքում


Ոսկրամկանային բոլոր վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին
օգնությունը հիմնականում նույնն է։
Գնահատեք տուժածի վիճակը եւ անհրաժեշտության դեպքում ահազանգեք
շտապօգնություն կամ տուժածին հասցրեք հիվանդանոց։
Եթե կա արտաքին արյունահոսություն, ապա առաջին հերթին դադարեցրեք
այն, սակայն անմիջապես կոտրվածքի վրա ճնշում մի՛ գործադրեք։ Ուժեղ
արյունահոսության դեպքում սեղմեք սեղմման կետերը։ Վարակի
ներթափանցումը նվազեցնելու համար վերքը ծածկեք մաքուր
վիրակապական անձեռոցիկով։
Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Սովորաբար տուժածն ինքը
վնասված վերջույթը պահում է իրեն ամենահարմար դիրքում։
Հանգստացրեք տուժածին։
Սառեցրեք վնասված մասը՝ դնելով սառը թրջոցներ կամ սառցապարկեր։
Վնասված մասի սառեցումը նպաստում է ներքին արյունահոսության,
այտուցի եւ ցավի նվազեցմանը։ Ոսկրամկանային բոլոր վնասվածքների
ժամանակ անհրաժեշտ է տեղադրել սառը թրջոցներ կամ սառցապարկ,
բացառությամբ բաց կոտրվածքի։ Տեղադրվող սառը թրջոցներն անհրաժեշտ
է պարբերաբար փոխել կամ զգուշորեն սառը ջուր լցնել դրանց վրա։
Սառցապարկ պատրաստելու համար սառույցի կտորները դրեք որեւէ
գործվածքի կամ պլաստիկ տոպրակի մեջ։ Մաշկի եւ սառցապարկի միջեւ
միշտ դրեք սրբիչ կամ գործվածքի կտոր։ Սառույցը դրեք յուրաքանչյուր
ժամը մեկ 15 րոպեով՝ 24-48 ժամվա ընթացքում։
Ոսկրամկանային վնասվածքների դեպքում անհրաժեշտ է անշարժացնել
վնասված մասը։ Դրա շնորհիվ նվազում է ցավը, կանխվում վնասվածքի
շրջանի փափուկ հյուսվածքների հետագա վնասումը։

Ֆիզիկական վարժություններ կատարելիսհնարավոր են նաև մկանների և


ջլերի ձգում և պատռվածք
Նշաններ.
 Ցավ
 Այտուց
 Մաշկի գույնի փոփոխություն
 Վնասված մասի թևի փոփոխություն
Առաջին օգնություն.
1. Օգնել տուժածին հարմար դիրք ընդունել
2. Անշարժացնել վնասված մասը
3. Սառեցնել վնասված մասը

Անշարժացում
Անշարժացումը բեկակալների կամ ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ
վնասված մասի շարժումների սահմանափակումն է։ Այդ նպատակով կարող
եք օգտագործել փայտյա, մետաղյա, ստվարաթղթե կամ պլաստմասայից
պատրաստված առարկաներ, օրինակ՝ փայտի կտորներ, ծալված
ամսագրեր, ոլորած ծածկոցներ, վիրակապեր եւ այլն։ Որոշ դեպքերում
վնասված մասը, օրինակ ոտքը, կարող եք անշարժացնել՝ առողջ ոտքին
կապելով։ Մկանների, ջլերի եւ կապանների վնասման դեպքում վնասված
հատվածը կապեք առաձգական վիրակապով։
Անշարժացման շնորհիվ կանխվում է վնասվածքի բարդացումը։ Սակայն
միշտ եղեք շատ զգույշ եւ ուշադիր։ Եթե անշարժացումը տուժածին ցավ է
պատճառում, ավելի լավ է չկատարել այն, միայն ֆիքսեք տուժածի վնասված
հատվածն այն դիրքում, որում պահում է տուժածը։ Առանց
անհրաժեշտության մի շարժեք վերջույթը, մի փոխեք վերջույթի դիրքը։
Անշարժացնելիս սահմանափակեք վնասված մասից վերեւ եւ ներքեւ ընկած
հոդերի շարժումները։
Անշարժացումից առաջ, հետո եւ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ստուգեք
վերջույթի արյան շրջանառությունը։ Արյան շրջանառությունը խանգարված
է, եթե անշարժացված վերջույթի եղունգը սեղմելուց եւ բաց թողնելուց հետո
նրա գույնն արագ չի վերականգնվում, վերջույթը սառն է կամ տուժածը
գանգատվում է նրանից, որ մատները թմրում են։ Եթե անշարժացումից
հետո նկատում եք թվարկված նշանները, ապա մի փոքր թուլացրեք
կապերը։

You might also like