You are on page 1of 6

Այրվածքը օրգանիզմի, մարմնի տարբեր հատվածների հյուսվածքների մեխանիկական

վնասվածքն է, որն առաջանում է բարձր ջերմաստիճանային, էլեկտրական,


ճառագայթային ներգործությունից, ինչպես նաև որոշ քիմիական նյութերի
ազդեցությունից: Առօրյայում հաճախակի հանդիպող դեպքերից են՝ արևի
ճառագայթներից, հրդեհներից, եռացած ջրից, էլեկտրական հոսանքից ստացված
այրվածքները:
Այրվածքները դասակարգվում են հետևյալ կերպ.
1-ին աստիճանի այրվածք – առկա է մաշկի կարմրածություն, այտուցվածություն, ցավ:
2-րդ աստիճանի այրվածք – այս դեպքում մաշկի վրա առաջանում են հեղուկով լցված
բշտիկներ, որոնց շուրջը մաշկն այտուցված է, կարմրած, առկա է ուժեղ ցավ:
3-րդ աստիճանի այրվածք – այս դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ
խորությամբ, և նյարդային վերջույթների վնասման պատճառով նույնիսկ հնարավոր է
ցավի բացակայություն:
4-րդ աստիճանի այրվածք – այս դեպքում ախտահարվում են նաև մկաններն ու
ոսկրերը՝ ընդհուպ մինչև ածխացման մակարդակի:

Առաջին օգնության համար անկախ այն հանգամանքից, թե ինչ աստիճանի այրվածք է


ստացել տուժողը, անհրաժեշտ է արագ վերացնել այրվածք առաջացնող գործոնը:(1)
Թեթև այրվածքների դեպքում անհրաժեշտ է սառը ջրով հովացնել այրվածք ստացած
հատվածը, այնուհետև՝ մշակել մաշկը վերականգնող կոսմետիկ կամ դեղորայքային
միջոցներով: Վարակի ներթափանցումը կանխելու համար անհրաժեշտ է վնասված
մակերեսը ծածկել ստերիլ վիրակապով, կամ մաքուր սավանով:Էլեկտրականության
հետևանքով առաջացած այրվածքներ:Նման այրվածքներն առաջանում են մաշկի,
փափուկ հյուսվածքի և օրգանների վրա էլեկտրական հոսանքի ազդեցության
արդյունքում կենցաղային սարքավորումների սխալ օգտագործման հետևանքով կամ
սարքավորման կարճ միացման դեպքում՝ լարերին կամ մերկ կոնտակտներին
դիպչելու արդյունքում:

1
Նման տեսակի թեթև այրվածքներն ուղեկցվում են մաշկի մակերեսային շերտի
աննշան վնասվածքներով: Սակայն ավելի ծանր դեպքերը կարող են առաջացնել
տարածուն և խորը վնասվածքներ, որոնք ազդում են ներքին օրգանների վրա և
խանգարում են նրանց աշխատանքին: Ճառագայթման հետևանքով այրվածքներ:
Նման այրվածքներն ավելի հաճախ առաջանում են ուլտրամանուշակագույն
ճառագայթների երկարատև և ինտենսիվ ազդեցության արդյունքում: Օրինակ՝
ամառանոցում աշխատելը կիզիչ արևի տակ կամ շեզլոնգի վրա հանգստանալը այն
ժամերի ընթացքում, երբ ուլտրամանուշակագույնի ցուցանիշը բարձր է, կարող է
դառնալ արևային այրվածքների պատճառ: Սակայն նման այրվածքները սովորաբար
մակերեսային են և համեմատաբար հեշտ են բուժվում: Մեկ այլ ճառագայթային
այրվածքի շատ ավելի վտանգավոր աղբյուրը ճառագայթային ախտահարումն է
իոնիզացված ճառագայթման հետևանքով: Խառը տեսակի այրվածքներ: Նման
այրվածքներն առաջանում են մի քանի վնասակար գործոնների ազդեցության
հետևանքով:(2)

Ցանկացած տիպի այրվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս


անհրաժեշտ է վերացնել վնասող գործոնը: Սառեցնել այրված հատվածը ջրի միջոցով
10 - 20 րոպեների ընթացքում և կատարել նույն գործողությունը ընդմիջումներով:
Մաշկի սառեցումը կրճատում է հյուսվածքների վնասման խորությունը և նվազեցնում
է ցավը, սակայն անհրաժեշտ է հիշել, որ սառույցի կիրառումը այրվածքային
մակերեսին հակացուցված է: Այրվածքային մակերեսը ցանկալի է ծածկել ստերիլ
վիրակապով: Կարելի է կիրառել ցավազրկող դեղամիջոց և դիմել բժշկի: Մակերեսային
(1-ին աստիճանի), սեփական ափի մակերեսից փոքր այրվածքների խնամքը կարելի է
կատարել տան պայմաններում բժշկի կողմից նշանակված դեղամիջոցների
կիրառմամբ: Բայց կարևոր է հիշել, որ նման պայմանները չեն վերաբերվում
երեխաներին և նորածիններին:

2
Նրանց օրգանիզմի գործունեության և մաշկի կառուցվածքի
առանձնահատկությունների պատճառով անգամ մակերեսային այրվածքները կարող
են սպառնալիք հանդիսանալ կյանքի և առողջության համար: Հետևաբար, երեխաների
և նորածինների մոտ ցանկացած այրվածքները շտապ բժշկի դիմելու ցուցում են
հանդիսանում: Այրվածքների դեպքում խստիվ արգելվում է վնասված մակերեսին քսել
ձեթ, կարագ, ատամի մածուկ, ձու, տոմատի մածուկ, մածուն և նմանատիպ միջոցներ,
քանի որ դրանցից ցանկացածը կարող է թարախային ինֆեկցիայի պատճառ դառնալ:
Չի կարելի կիրառել սպիրտ պարունակող դեղամիջոցներ՝ յոդ, «Զելյոնկա»: Նաև չի
թույլատրվում կտրել մաշկը կամ արհեստականորեն բացել բշտիկները:(3) Շոկ
զարգանում է խորը, մեծ մակերեսով և ինհալացիոն այրվածքների ժամանակ (կան նաև
մաշկի շոկային զոննաներ, որոնք ավելի զգայուն են ցավի նկատմամբ):
Շոկը կարող է զարգանալ նաև մեկ գործոնի դեպքում, եթե այն շատ արտահայտված է,
օրինակ, մակերեսը մեծ է, կամ միայն 5 տոկոս է, բայց այրվածքը խորն է: Այրվածքային
շոկի ժամանակ հիվանդի գիտակցությունը պարզ է, առկա է դող, վախի
զգացողություն, լարվածություն, ջերմության անկում, ճնշման փոփոխություն, պուլսի
տատանումներ, խոսքը կապակցված չէ: Շոկից հետո զարգանում է այրվածքային
հիվանդություն: Այրվածքային հիվանդության կանխարգելումը հնարավոր է միայն
հիվանդանոցային պայմաններում։Սխալ կարծիք կա, որ այրվածքները կարելի է
բուժել տնային պայմաններում:

Սովորական մարդը չի կարող ճիշտ գնահատել այրվածքի խորությունը, այդ


պատճառով մակերեսի մեծ լինելու դեպքում (10 տոկոսից ավելի) պետք է շտապ դիմել
հիվանդանոց: Իսկ երեք գործոնները միասին՝ մակերես, խորություն և շնչուղիների
ներգրավվածություն, ուղիղ ցուցում է վերակենդանացման բաժնի կամ
հիվանդանոցային բուժման:Առաջին օգնություն ցուցաբերելու համար, նախ, մարդուն
պետք է հեռացնել ալրվածքի աղբյուրից (կրակից և այլն): Այրված մակերեսը պետք է
սառեցնել սառը ջրով, թրջոցով՝ ամենաշատը 3-6 րոպե: Հակասեպտիկ թրջոցներ դնել
պանտենոլ փչել այրվածքային մակերեսներին: Անհրաժեշտ է ցավազրկող դեղեր տալ,
բուժառուն պետք է շատ ջուր, հեղուկներ խմի: Այնուհետև անհրաժեշտ է տեղափոխել
հիվանդանոց:(4)

3
Ի՞նչ անել եռման ջրով այրվածքների դեպքում
• Անհրաժեշտ է ախտահարված հատվածներն ազատել հագուստից:
• Որոշել այրվածքի ծավալը: Մարդկային միջին ձեռքի ափը կազմում է մաշկի
մակերեսի 1%-ը: Եթե ախտահարված հատվածը 10%-ից ավելի է, ապա պետք է կանչել
շտապ օգնություն:
Այրված մակերեսը պետք է պահել բարձր դիրքով, որ խուսափեք այտուցներից: Այն
պետք է մշակել «Պանտենոլով» կամ այլ հակասեպտիկով:
Եթե մաշկային ծածկույթները խաթարված չեն, կարելի է դրանք սառեցնել սառը ջրով
կամ թաց կտորով, բայց ոչ 20 րոպեից ավելի:

Գոլորշիով այրվածքների դեպքում


• հագուստը պետք է հանել
• մաշկի ախտահարված մասը սառեցնել
• 10%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու դեպքում բժիշկ կանչել
• մաշկի վրա ոչինչ չքսել, բշտիկները չծակել:

Յուղային այրվածքների դեպքում


• հագուստը պետք է հանել
• մաշկի ախտահարված մասը սառը ջրի տակ պահել մինչև 20 րոպե
• 1%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու կամ աչքերի վնասվածքի դեպքում
բժիշկ կանչել
• այրված հատվածը ծածկել ստերիլ անձեռոցիկով, եթե կան ակնային անալգետիկներ,
կարելի է կաթեցնել կոպի վրա:

4
Արդուկի այրվածքի դեպքում
• կարելի է քսել բուսայուղ, քերած բազուկ կամ կաղամբ դնել
• այրված մասի վրա հարած ձու քսել
• այրված մակերեսին սննդային սոդա լցնել:
• Եթե մեծ բուշտեր առաջանան, ավելի լավ է միանգամից շտապ օգնություն կանչել:

Քիմիական այրվածքների դեպքում


Պետք է անմիջապես շտապ օգնություն կանչել ու տուժածի հագուստը հանել,
մաշկային ծածկույթներից հեռացնել քիմիկատները:
Դրա համար պետք է օգտագործել չոր անձեռոցիկներ ու նախապես պաշտպանել
ձեռքերը: Ապա պետք է մաշկը լվանալ սառը ջրով: Բայց այդպես գործել կարելի է,
միայն, եթե դա չմարած միջոցով այրվածք չէ, այլապես ջուրը ռեակցիայի մեջ կմտնի, ու
վիճակը միայն կվատանա: Ցանկացած նշանակում կարող է միայն բժիշկն անել:

Արևից այրվածքների դեպքում

Արևային այրվածքներով դիմողների ամենամեծ հոսքը լինում է Սևանից՝ օգոստոս


ամսին և հուլիսի վերջին: Պատճառը նա է, որ մարդկանց մեծամասնությունը չի
պահպանում արևից պաշտպանվելու կանոնները, առանց ճառագայթներից
պաշտպանող քսուքների են ստանում արևայրուկ:Անհրաժեշտ է ժամը 12-ից մինչև
ժամը 5-ը, 6-ը, երբ արևի ճառագայթումն ամենաինտենսիվն է, արևի տակ չմնալ,
ծովափում, առավել ևս` Սևանում, որը բարձրադիր գոտի է, և արևի մանուշակագույն
ճառագայթներն առավել վտանգավոր են: Լեռնագնացների մոտ այրվածքների դեպքեր
եղել են անգամ ձմռան ամիսներին:Երկարատև վտանգավոր ճառագայթման
ազդեցությունը բացի այրնածքներից հնարավոր առաջանան մաշկային տարբեր
խնդիրներ: Ուստի հորդորում ենք նշված ժամերին արևի տակ երկար չմնալ,
օգտագործել պաշտպանիչ քսուքներ:(5)

Եզրակացություն

Կարևոր է հիշել, որ շատ հաճախ մեր կյանքում հանդիպում են թեթև այրվածքներ,


որոնց գլխավոր պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է և
անուշադրությունը ճաշ պատրաստելիս, տունը մաքրելիս՝ մաքրող միջոցների և
կենցաղային սարքավորումների օգտագործման ժամանակ: Ահա թե ինչու նման
վնասվածքների կանխարգելման լավագույն միջոցը զգուշությունը և ուշադրությունն
է:

5
Հղումներ՝ 1. https://alfapharm.am/hy/blogs/171/ayrvacqner-arajin-ognutyun

2. https://www.bepanthen.am/o-kozhe/ranozazhivlenie/ozhogi-obrabotka-i-
lechenie/

3. https://arzniaesthetica.com/hy/blog/ayrvacqner

4. https://www.med-practic.com/arm/
5. https://168.am/2020/07/16/1335741.html

You might also like