You are on page 1of 7

ՈՒԺԵՂ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԽՈՑՈՂ

ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մի շարք ձեռնարկություններում հումքի, միջանկյալ կամ վերջնական արգասիքի


տեսքով կիրառվում են խիստ թունավոր քիմիական նյութեր և միացություններ, որոնք
իրենց ֆիզիկական, քիմիական, կենսաբանական կամ թունաբանական
հատկություններով կարող են վտանգ ներկայացնել մարդկանց կյանքին,
առողջությանը և շրջակա միջավայրին: Այդպիսի նյութերը կոչվում են ուժեղ
ներգործող թունավոր նյութեր (ՈՒՆԹՆ):

ՈՒՆԹՆ-ի զգալի պաշարներ են կուտակված քիմիական, նավթաքիմիական


արդյունաբերության ձեռնարկություններում, ինչպես նաև սննդի արդյունաբերության
օբյեկտներում, մթերային բազաների սառնարաններում, կոմունալ-կենցաղային
տնտեսությունում: Այդ նյութերի պաշարները գտնվում են բազային և ելքի
պահեստների ամբարներում, տեխնոլոգիական ապարատուրայում,
տրանսպորտային միջոցներում (խողովակաշարեր, ցիստեռներ):

ՈՒԺԵՂ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԽՈՑՈՂ


ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

ՈՒՆԹՆ-ի հիմնական առանձնահատկություններն են`

- քամու ուղղությամբ մեծ տարածությունների վրա տեղաշարժվելու


ունակությունը, ինչը առաջացնում է մարդկանց խոցում.

- ծավալային ազդեցությունը, այսինքն վարակված օդի ընդունակությունը


թափանցել ոչհերմետիկ շինություններ.

- ՈՒՆԹՆ-ի մեծ բազմազանությունը, ինչը առաջացնում է դժվարություններ


զտող հակագազերի ստացման համար.

- ՈՒՆԹՆ-ն ունակ է ցուցաբերել ոչ միայն անմիջական ազդեցություն, այլ նաև


ջրի, մթերքի, շրջակա առարկաների միջոցով վարակել մարդկանց:

ՈՒՆԹՆ-ը թափանցում են օրգանիզմ հետևյալ եղանակներով`

- ինգալյացիոն (շնչառական ուղիների միջոցով).

- պերկուտան (չպաշտպանված մաշկային ծածկույթների և լորձաթաղանթի


միջոցով)

- պերօրալ (վարակված ջրի և սննդի հետ):

ՈՒՆԹՆ-ի վտանգի կարևորագույն բնութագիրն է` դրանց գոլորշիների


հարաբերական խտությունը: Եթե որևէ նյութի գոլորշու խտությունը փոքր է 1-ից, դա
նշանակում է, որ այն օդից թեթև է և շուտ կցրվի: Մեծ վտանգ են ներկայացնում այն
ՈՒՆԹՆ-ը, որոնց գոլորշիների հարաբերական խտությունը մեծ է 1-ից, դրանք ավելի
երկար են մնում երկրի մակերևույթի մոտ (օրինակ, քլորը), կուտակվում են տարածքի
տարբեր խորություններում, դրանց ազդեցությունը մարդկանց վրա կլինի շատ ավելի
երկար:

Ուժեղ ներգործող թունավոր նյութերի ամբողջությունը ըստ օրգանիզմի վրա


ազդեցության, բաժանվում է խմբերի, որոնք ներկայացված են աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1

Խմբի Օրգանիզմի վրա ազդեցության


Նյութի անվանումը
համարը բնույթը
Քլոր, եռաքլոր ֆոսֆոր, ֆոսֆորի
քլորօքսիդ, ծծմբային անհիդրիդ,
ֆտոր, ֆտորային ջրածին, քլորային
1 Գրգռիչ ազդեցության նյութեր ջրածին, բրոմային ջրածին,ազոտի
օքսիդներ, էթիլենիմին, մեթիլամին,
մեթիլակրիլատ, էթիլենսուլֆիդ,
դիմեթիլամին, տրիմեթիլամին
2 Այրող ազդեցության նյութեր Աղաթթու, ամոնիակ
3 Խեղդող ազդեցության նյութեր Ֆոսգեն, քլորպիկրին
ԾԾմբաջրածին, ծծմբաածխածին,
էթիլենի օքսիդ, սինիլային թթու,
Ընդհանուր թունավոր
4 քլորցիան, ակրոլեին, ակրիլոնիտրիլ,
ազդեցության նյութեր
ացետոնիտրիլ, ացետոնցիանհիդրին,
արսենի հիդրիդ
Մեթիլքլորիդ, մեթիլբրոմիդ,
5 Թմրեցուցիչ ազդեցության նյութեր ֆորմալդեհիդ, մեթիլմերկապտան,
էթիլմերկապտան

ՈՒՆԹՆ-ի հիմնական ֆիզիկական հատկությունների բնութագիրը

ՈՒՆԹՆ-ի ֆիզիկական հատկությունների տակ հասկացվում են այն


հատկությունները, որոնք թույլ են տալիս գնահատել վերջիններիս ազդեցության
աստիճանը շրջակա միջավայրի և մասնավորապես մարդու վրա: Այդպիսի
բնութագրերը հետևյալներն են` մոլեկուլային մասսան, խտությունը, ագրեգատային
վիճակը, լուծելիությունը ջրում, եռման ջերմասըիճանը, հագեցած գոլորշու ճնշումը,
ցնդողականությունը կամ առավելագույն կոնցենտրացիան:

Միջազգային դասակարգման համաձայն ուժեղ ներգործող թունավոր նյութերը`


երեսուն հինգն են, որոնցից ներկայումս Հայաստանի Հանրապետությունում
արտադրվում, օգտագործվում կամ պահպանվում են չորսը` քլորը, ամոնիակը,
աղաթթուն և ազոտական թթուն: Ստորև բերվում են այդ նյութերի ընդհանուր
ֆիզիկական բնութագրերը, թունավոր հատկությունները, խոցման հատկանիշների
բնութագիրը և ՈՒՆԹՆ-ի խոցող ազդեցության ընդհանուր բնութագիրը:

1. ԱՄՈՆԻԱԿ (NH3)

1.1. Հիմնական հատկությունները

Սուր հոտով անգույն գազ է: Օդից թեթև է: Ջրում լուծվում է: Գոլորշիները օդի հետ
առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ: Հալման ջերմաստիճանն է` -77.8օ,
եռման ջերմաստիճանը` -33.42օ: Խտությունը` 0.681 գ/մ3 (25o): Սպիրտի մեջ լուծվում է
13.2% (20o): Ջրում լուծելիության գործակիցն է` 762.6 (20o), 655.8 (28o): Ջրային
լուծույթից հեշտությամբ անջատվում է NH3:

1.2. Օրգանիզմի վրա ազդեցության ընդհանուր բնութագիրը

Առավելապես գրգռում է վերին շնչառական ուղիները: Բարձր կոնցենտրացիաների


դեպքում գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը, առաջացնում է առատ
արցունքահոսություն և ցավ` աչքերի մեջ, շնչահեղձություն, հազի ուժեղ նոպաներ,
գլխապտույտ, ցավեր ստամոքսում, սրտխառնոց: Սուր թունավորության ժամանակ
նկատվում է ակնաբյուրեղի, եղջերաթաղանթի պղտորում, տեսողության կորուստ,
խռպոտություն, քրոնիկական բրոնխիտ և այլն:

1.3. Սուր թունավորումներ առաջացնող թունավոր կոնցենտրացիաները

Գրգռվածությունը զգացվում է արդեն 0.1 մգ/լ-ի դեպքում: Նվազագույն


կոնցենտրացիան, որը առաջացնում է անհապաղ գրգռվածություն կոկորդում` 0.28
մգ/լ, աչքերի գրգռվածություն` 0.49 մգ/լ, հազ` 1.2 մգ/լ: Աշխատանքը` հնարավոր է NH3-
ի 0.07-0.14 մգ/լ ընդ որում վերջին կոնցենտրացիաները կարող են դառնալ վտանգավոր
կյանքի համար:

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է` 0.02 մգ/լ:

Միջին շեմային թունադոզան` 15.0 մգ րոպ/լ:

Միջին մահացու թունադոզան` 100.0 մգ րոպ/լ:

Միջին մահացու կոնցենտրացիան (մգ/լ)` 3.5/30 րոպ:

1.4. Անհատական պաշտպանության միջոցները

«ԿԴ» մակնիշի զտող և մեկուսացնող հակագազեր, ռետինե կոշիկներ, պաշտպանիչ


ակնոցներ, ձեռնոցներ:

1.5. Առաջին օգնությունը


Դուրս բերել մաքուր օդի: Ապահովել ջերմություն և հանգիստ: Տալ խոնավացված
թթվածին: Մաշկը վնասվելու դեպքում` լվացում մաքուր ջրով, 5%-նոց քացախաթթվի
կամ լիմոնաթթվի լուծույթի թրջոցների օգտագործում: Անուշադրի սպիրտը (NH4OH)
աչքերի մեջ լցվելու դեպքում անհապաղ լվանալ առատ ջրով և կաթեցնել 2-3 կաթիլ
30%-նոց ալբուցիդի լուծույթ: Քթի մեջ կաթեցնել զեյթունի կամ դեղձի գոլ յուղ:

2. ՔԼՈՐ (CI2)

2.1. Հիմնական հատկությունները

Կանաչա-դեղնավուն գազ է յուրահատուկ «ծակող» հոտով: Քիչ է լուծվում ջրում: Ջրում


լուծելիության գործակիցն է` 1.78 (40o): 1 լ CI2 գազի կշիռն է` 3.168 գ: Եռման
ջերմաստիճանը` -34.6օ: Ճնշման տակ հեշտ հեղուկացվում է` վերածվելով մուգ դեղնա-
կանաչավուն հեղուկի, որը պահպանվում է պողպատե գլանանոթներում կամ
ցիստեռներում:

Հեղուկ քլորի խտությունը 1.4485 (0o) է, գոլորշիների ճնշումը` 6.62 մթ (20o): Օդում
գոլորշիանալու դեպքում հեղուկ քլորը մեծ քանակությամբ ջրային գոլորշիների հետ
առաջացնում է սպիտակ մառախուղ: Հեղուկ քլորի 1 լիտրը համապատասխանում է
գազի 457 լիտրին, 1 կիլոգրամը` 316 լիտրին: Ուժեղ օքսիդիչ է:

2.2. Օրգանիզմի վրա ազդեցության ընդհանուր բնութագիրը

Գրգռում է շնչառական ուղիները, կարող է առաջացնել թոքերի այտուց: Աննշան


կոնցենտրացիաների դեպքում նկատվում է աչքի եղջերաթաղանթի, փափուկ քիմքի և
բկի կարմրություն, բրոնխիտ, թեթև հևոց, խռպոտություն, ճնշման զգացում կրծքում:

Փոքր և միջին կոնցենտրացիաների ազդեցության ժամանակ նկատվում է ցավեր


կրծքավանդակում, այրոց և ծակոց աչքերում, տանջալից չոր հազ, ավելանում է հևոցը,
արագանում է զարկերակը, սկսվում է լորձի հետ խորխի արտադրություն և դեղին կամ
կարմրավուն հեղուկի անջատում: Բարձր կոնցենտրացիաների ժամանակ կարող է
վրա հասնել կայծակնային մահ` շնչառական կենտրոնի ռեֆլեկտորային վնասվածքի
հետևանքով: Տուժողի դեմքը կապտում է,դեսուդեն է նետվում, սակայն իսկույն ընկնում
է և կորցնում է գիտակցությունը և խեղդվում է:

2.3. Սուր թունավորումներ առաջացնող թունավոր կոնցենտրացիաները

0.001-0.006 մգ/լ-ի դեպքում նկատելի է գրգռող ազդեցություն: 0.012 մգ/լ-ի դեպքում


դժվարությամբ է հաղթահարվում նույնիսկ կարճաժամկետ ազդեցության ժամանակ:
0.1-0.2 մգ/լ վտանգավոր է կյանքի համար նույնիսկ կես- կամ մեկ ժամվա ազդեցության
ժամանակ:

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է` 0.001 մգ/լ:

Միջին շեմային թունադոզան` 0.6 մգ րոպ/լ:

Միջին մահացու թունադոզան` 6.0 մգ րոպ/լ:


Միջին մահացու կոնցենտրացիան (մգ/լ)` 2.5/5 րոպեի դեպքում 1.4/30 րոպեի դեպքում

0.1/60 րոպեի դեպքում:

2.4. Անհատական պաշտպանության միջոցները

«B» մակնիշի զտող հակագազ, պաշտպանիչ զգեստ, ռետինե կոշիկներ, ձեռնոցներ,


սաղավարտ կրծքապանակով, մեկուսացնող հակագազ:

2.5. Առաջին օգնությունը

Դուրս բերել մաքուր օդի: Տալ խոնավացված թթվածին: Շնչառության բացակայության


դեպքում անել արհեստական շնչառություն «բերան-բերան» մեթոդով:
Լորձաթաղանթներն ու մաշկը լվանալ սոդայի 2%-նոց լուծույթով 15 րոպեից ոչ
պակաս: Խմել հանքային ջրով կամ սոդայով գոլ կաթ, սուրճ:

3. ԱՂԱԹԹՈՒ (HCI)

3.1. Հիմնական հատկությունները

Սուր հոտով անգույն հեղուկ է: Հեշտ գոլորշիանում և ծխում է օդում: Լավ լուծվում է
ջրում: Եռման ջերմաստիճանը` 108.6օ: Ուժեղ թթու է: Լուծում է բազմաթիվ մետաղներ
(բացառությամբ Au, Ag, Pt, Ta, Nb և մի շարք ուրիշներ) աղերի առաջացումով և ջրածնի
անջատումով:

3.2. Օրգանիզմի վրա ազդեցության ընդհանուր բնութագիրը

Առաջացնում է ուժեղ գրգռիչ ազդեցություն շնչառական օրգանների վրա: Առաջացնում


է քերծվածություն կոկորդում, շնչառության դժվարացում, չոր հազ, հևոց: Բարձր
կոնցենտրացիաների դեպքում` խռխռոցային շնչառություն, սուր ցավեր
կրծքավանդակում և ստամոքսի շրջանում, հնարավոր է կոկորդի ջղակծկում և այտուց,
գիտակցության կորուստ: Աչքի, քթի, լորձաթաղանթի գրգռում:

3.3. Սուր թունավորումներ առաջացնող թունավոր կոնցենտրացիաները

Սահմանային անվտանգ կոնցենտրացիան մշտական աշխատանքի ժամանակ` 0.015


մգ/լ: 0.05-0.075 մգ/լ կոնցենտրացիան արդեն հաղթահարվում է դժվարությամբ:

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան բնակավայրում` 0.005 մգ/լ:

Միջին շեմային թունադոզան` 2.0 մգ րոպ/լ:

Միջին մահացու թունադոզան` 200.0 մգ րոպ/լ:

Միջին մահացու կոնցենտրացիան (մգ/լ)` 6.4/30 րոպ:


3.4. Անհատական պաշտպանության միջոցները

«B» մակնիշի զտող և մեկուսացնող հակագազեր, պաշտպանիչ զգեստ, պաշտպանիչ


ակնոցներ, ռետինե կոշիկներ, ձեռնոցներ:

3.5. Առաջին օգնությունը

Դուրս բերել մաքուր օդի: Հանել կեղտոտված զգեստը: Մաշկը լվանալ մեծ
քանակությամբ ջրով կամ սոդայի 2%-նոց լուծույթով: Աչքերի մեջ լցվելու դեպքում
լվանալ ջրով, սոդայի 2%-նոց լուծույթով:

4. ԱԶՈՏԱԿԱՆ ԹԹՈՒ (HNO3)

4.1. Հիմնական հատկությունները

Անգույն հեղուկ է: Ջրից ծանր է: Հալման ջերմաստիճանը` -42օ: Եռման


ջերմաստիճանը` 86օ: Խտությունը` 1.502: Գոլորշիները 2.2 անգամ օդից ծանր են:
Խառնվում է ջրի հետ բոլոր հարաբերություններով` ջերմության անջատմամբ: Շատ
խոնավակլանիչ է: Ուժեղ ծխում է օդում, անջատելով ազոտի N2O5 օքսիդը, որը օդի
խոնավության հետ առաջացնում է ազոտական թթվի մառախուղ: Ուժեղ թթու է: Լույսի
տակ դանդաղ քայքայվում է Օ2 և NO2-ի անջատումով: Ազդում է բոլոր մետաղների վրա,
բացառությամբ Au, Pt, Rh, Ir: Ուժեղ օքսիդիչ է: Թթվով թրջված ծղոտը, թեփը և այլ
օրգանական նյութերը բռնկվում են, ընդ որում անջատվում է NO2: Հանքային բուսական
յուղերի, սպիրտի և սկիպիդարի ներկայությամբ պայթում է:

4.2. Օրգանիզմի վրա ազդեցության ընդհանուր բնութագիրը և


թունավոր կոնցենտրացիաները

Մաշկի հետ անմիջական շփման ժամանակ առաջացնում է թթվային այրվածք: NO2-ի,


N2O5-ի և մաքուր HNO3-ի մառախուղ պարունակող ծուխը գրգռում է շնչառական
ուղիները, բացի դրանից կարող է առաջացնել ատամների քայքայում, շնչուղիների
բորբոքում և աչքի եղջերաթաղանթի վնասվածք: Հնարավոր է կոկորդի, թոքերի
ջղակծկում և այտուց, լեզվի, բերանի անկյունների և շրթունքների դեղնություն: Քթի և
աչքերի լորձաթաղանթի գրգռում:

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան` 0.005 մգ/լ:

4.3. Անհատական պաշտպանության միջոցները

«B» մակնիշի զտող և մեկուսացնող հակագազեր, պաշտպանիչ զգեստ, պաշտպանիչ


ակնոցներ, ռետինե կոշիկներ, ձեռնոցներ:

4.4. Առաջին օգնությունը


Դուրս բերել մաքուր օդի: Հանել կեղտոտված զգեստը: Մաշկը լվանալ մեծ
քանակությամբ ջրով կամ սոդայի 2%-նոց լուծույթով: Աչքերի մեջ լցվելու դեպքում
լվանալ ջրով, սոդայի 2%-նոց լուծույթով: II-III աստիճանի այրվածքների դեպքում
օգտագործում են ստրեպտոցիդի և սինտոմիցինի էմուլսիաներ:

Բնակչության պաշտպանությունը ուժեղ ներգործող թունավոր նյութերից

Ուժեղ ներգործող թունավոր նյութերից բնակչության պաշտպանության հիմնական


եղանակներն են հանդիսանում`

- շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների


օգտագործումը.

- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինությունների


օգտագործումը.

- բնակչության ժամանակավոր պատսպարումը բնակելի և


արտադրական շենքերում.

- բնակչության տարահանումը հավանական վարակվածության


գոտիներից:

You might also like