You are on page 1of 58

Տուբերկուլոզ

ՎԱՆՈՒՀԻ ԱՐՄԵՆԻ ԱՂԱՅԱՆՑ


ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Տուբերկուլոզը համընդհանուր ճգնաժամ է:


 Երկրի ողջ բնակչության 1/3-ը վարակված է
տուբերկուլոզի հարուցիչներով:
 Տարեկան գրանցվում է տուբերկուլոզի շուրջ 9 մլն.
դեպք:
 Ամեն տարի տուբերկուլոզը մոտ 2 մլն մարդկային
կյանք է խլում:
Հիվանդության տարածման պատճառներն են՝
 սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումը,
 ազգաբնակչության տեղաշարժերի հաճախացումը,
 հիվանդության հարուցչի դեղորայքային
կայունությունը,
 հակատուբերկուլոզային իմունիտետը ճնշող որոշ
հիվանդությունների, հատկապես ՄԻԱՎ-ի տարածումը:
Տուբերկուլոզիհամաճարակաբանական
իրավիճակը բնութագրող հիմնական
ցուցանիշներն են
-վարակվածությունը,
-հիվանդացությունը,
-հիվանդության տարածվածությունը,
-մահացությունը:
Վարակվածությունը տուբերկուլին-դրական
անձանց տոկոսային փոխհարաբերությունն
է տուբերկուլինով բոլոր հետազոտվածների
շարքում. հաշվարկից հանվում են
հետպատվաստային ալերգիայով անձինք:
Հիվանդացությունը հաշվետու տարվա
ընթացքում հայտնաբերված ակտիվ
տուբերկուլոզով հիվանդների թիվն է
ազգաբնակչության 100000 -ի հաշվով
(նոր դեպք և ախտադարձ):
Հիվանդության
տարածվածությունը տարեվերջում
առկա ակտիվ տուբերկուլոզով
բոլոր հիվանդների թիվն է
ազգաբնակչության 100000-ի
հաշվով:
Մահացությունը տուբերկուլոզից
մահերի թիվն է տվյալ տարվա
ընթացքում ազգաբնակչության 100000-
ի հաշվով:
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Տուբերկուլոզի հարուցիչը՝
-1-10 մկմ երկարությամբ
-0,2-0,6 մկմ լայնությամբ,
-ծայրերում քիչ կորացած
-թթվակայուն միկոբակտերիաների
(ԹԿՄ) սերնդին պատկանող
ճառագայթաձև բակտերիաների՝
ակտինոմիցետների ընտանիքից:
-Այն կոչվում է տուբերկուլոզային
միկոբակտերիա (ՏՄԲ):
 Տուբերկուլոզային միկոբակտերիաները աերոբ (օդակյաց) են:
 Տուբերկուլոզային
միկոբակտերիայի բջիջն ունի
միկրոպատյան, բազմաշերտ պատով ցիտոպլազմատիկ
թաղանթ, ցիտոպլազմա (հատիկներով, վակուոլներով,
ռիբոսոմներով) և բջջանյութ։
 Նրանք
դանդաղ են բազմանում՝ պարզ կիսվելու
ճանապարհով մոտավորապես մեկ օրում:
ՏՄԲ-ների կենսաքիմիական հիմնական կազմը
սպիտակուցներն են, ածխաջրատները և
լիպիդները:
 Տուբերկուլոզի հարուցչի հատկությունները
բազմազան են։
Տուբերկուլոզի հարուցչի
կերպարանափոխված/այլափոխված
ձևերից են.
 L-ձևեր
 դեղորայքակայուն ձևեր
L-ձևեր

Հակատուբերկուլոզային դեղանյութերի երկարատև


ազդեցության հետևանքով հարուցիչների
կազմությունը և կենսագործունեությունը
ենթարկվում է արմատական փոփոխությունների,
ընկճվում է նրանց նյութափոխանակությունը,
թուլանում ախտածնությունը:
Չի բացառվում L-ձևերի վերափոխումը ակտիվ
ձևերի:
Դեղորայքակայուն ձևեր

Հակամանրէային դեղանյութերի հանդեպ կայունությունը


բացատրվում է երկու տարբերակով:
 1․Միտեսության կողմնակիցներն այդ երևույթը մեկնաբանում
են որպես հակամանրէային պատրաստուկների
ներգործությանը միկոբակտերիաների հարմարվելու
(ադապտացիայի) հետևանք:
 2․Երկրորդ
տեսությունը դեղորայքակայունությունը
բացատրում է բակտերիային գաղութների մեջ կայուն
միկոբակտերիաների գոյությամբ (մուտացիա):
Անմիջական
հսկողությամբ
կարճատև
քիմիոթերապ
իա
Մարդու համար ախտածին են՝
 մարդկային (M.tuberculosis),
 եզան (M.Bovis)
 աֆրիկական (M.africanum)
տեսակները:
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԽՏԱԾԱԳՈՒՄԸ
ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ

Վարակման ուղիներն են՝


 օդակաթիլային (90-95%),
 սննդային,
 կոնտակտային,
 ներարգանդային:
Վարակի աղբյուր են՝
-հիվանդ մարդը
-կենդանիներն ու
թռչունները
Վարակվելու և հիվանդանալու կարևոր գործոն են՝
 ներթափանցող հարուցիչների քանակը
 հիվանդի հետ առողջ մարդու շփման տևողությունը:

Առավել հաճախ հիվանդանում են ընտանեկան շփման


պայմաններում, երբ զանգվածաբար ցուպիկներ
արտազատողը երկար ժամանակ չի մեկուսացվում
առողջ անդամներից:
 Առաջնային տուբերկուլոզի դեպքում, երբ մարդն առաջին անգամ է
հիվանդանում տուբերկուլոզով, ինչպես նաև ԲՑԺ պատվաստում
չստացած անձանց օրգանիզմում հարուցիչները հանդիպում են
ֆագոցիտներին և որպես օտար մարմին՝ կլման (ֆագոցիտոզի) են
ենթարկվում:
 Եթե միկոբակտերիաները խիստ ախտածին են, ապա մակրոֆագերի
ներսում ևս կարող են մնալ կենսունակ և բազմանալ:
 Այս դեպքում արդեն մակրոֆագն է քայքայվում, իսկ
միկոբակտերիաները հայտնվում են բջջից դուրս: Հետագայում նրանց
գոյությունը պայմանավորված է նրանով, թե օրգանիզմն արդյոք
կկարողանա՞ ակտիվացնել մակրոֆագերը:
 Ալվեոլներումմակրոֆագերը
միկոբակտերիաները ֆիքսում են
իրենց բջջաթաղանթի վրա, ապա
ներառում, սակայն ֆագոլիզոսոմ չի
առաջանում: ՏՄԲ-ների կորդ գործոնը
քայքայում է լիզոսոմը և մակրոֆագը:
Մակրոֆագը դառնում է լոկ պահեստ
ՏՄԲ-ների համար:
Մակրոֆագերը, իրենց կողմից կլված
միկոբակտերիաների ֆոսֆատիտների ազդեցությամբ
ձևափոխվում են` վերածվելով էպիթելանման և
Պիրոգով-Լանգհանսի հսկա բազմակորիզ
բջիջների, որոնք սահմանազատում են բորբոքման
օջախը:
Հատիկավորման առաջացումը պետք է դիտարկել
որպես օրգանիզմի՝ տուբերկուլոզային վարակի դեմ
ուղղված իմունաբանական պատասխան:
 ԲՑԺ-ովպատվաստվածների օրգանիզմում
մակրոֆագերն ավելի արագ են շարժվում դեպի
միկոբակտերիաների ներդրման տեղը, ցուցաբերում
են ավելի մեծ ակտիվություն` նրանց կլելու և
տարրալուծելու գործում, քան չպատվաստվածների
օրգանիզմում:
 Տուբերկուլոզային յուրահատուկ գրանուլեմաները կազմված
են՝
- ՏՄԲ-ներ պարունակող կենտրոնական
լոռանման նեկրոզից՝ շրջապատված
- մակրոֆագերով,
-էպիթելանման բջիջներով,
-Պիրոգով-Լանգհանսի հսկա
բջիջներով,
-ավշաբջիջներով,
Երկրորդային տուբերկուլոզն առավելապես
օրգանական ախտահարում է, այն առաջնային
տուբերկուլոզի ապաքինված օջախների ներծին
վերակտիվացման կամ օդափոշային ու
սննդային ճանապարհով արտածին
կրկնավարակի ներթափանցման (էկզոգեն
ուղի, ռեինֆեկցիա) հետևանք է։
Ձեռքբերովի վարակամերժումն ընկճվում է՝
 հղիության,
 քաղցի,
 իմունաճնշիչ դեղանյութերով բուժման,
 ոգելից խմիչքների չարաշահման,
 թմրամոլության,
 շաքարախտի,
 ՁԻԱՀ-ի դեպքում:
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԻՄՆԱԿԱՆ
ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ

 ընդհանուր ախտանիշներ,
 կրծքային ախտանիշներ,
 բարդություններ:
Ընդհանուր ախտանիշները պայմանավորված են օրգանիզմի ընդհանուր
թունավորմամբ (ինտոքսիկացիայով)`
 վատ ախորժակը,
 օրգանիզմի ընդհանուր թուլությունը,
 տկարությունը,
 առատ քրտնարտադրությունը,
 մարմնի ջերմաստիճանի բարձրացումը,
 նիհարումը,
 աշխատունակության կորուստը,

Կրծքային ախտանիշներն են`
 հազը,
 խորխարտադրությունը,
 կրծքավանդակի ցավերը:
Բարդություններ`
 շնչարգելություն,
 արյունախխում,
 մարմնի այտուցվածություն:
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 մանրադիտակային,
 մանրէաբանական,
 կենսաբանական
Մանրադիտակային քննություն

 Մյուս եղանակներին զիջում է զգայունությամբ


 դրականարդյունք է դիտվում, երբ հետազոտվող նյութի 1 մլ
5-10 հազար մանրէ է լինում
 Արդյունքը պատրաստ է լինում 30-40 րոպե հետո:

Խորխի մանրադիտակային քննությունը կատարվում է ըստ


Ցիլ-Նիլսենի ներկման եղանակի: Ներկում են սկզբում
ֆուքսինով, ապա գունազրկում 5% -անոց ծծմբական թթվով և
լրացուցիչ ներկում 0.25% - անոց մեթիլեն կապույտով:
Մանրադիտակով
ցուպիկները երևում են
կարմիր, իսկ շրջակայքը՝
կապույտ գույնով:
Հարուցիչների
հայտնաբերումը հիմնված է
տուբերկուլոզային
միկոբակտերիաների
սպիրտաթթվահիմնակայու
ն հատկության վրա:
Ախտորոշման նպատակով
խորխի մանրադիտումը
կատարվում է 3 անգամ 48
ժամվա ընթացքում:

Լյումինեսցենտային (ֆլյուորեսցենտային)
մանրադիտման դեպքում, երբ օրգանական
ներկեր աուրամինն ու ռոդամինը լուսարձակում
են կապտամանուշակագույն ճառագայթներով,
և մութ դաշտում ՏՄԲ-ները ցոլցլում են
ոսկեդեղին փայլով
մանրէները հայտնաբերվում են, երբ
-Խորխը հավաքում են 3 անգամ 48 ժամվա
ընթացքում:
-Անհրաժեշտ է հավաքել 3-5 մլ խորխ:
-Խորխի բացակայության դեպքում
հնարավոր է օգտագործել 5-15%-անոց
աղաջրի լուծույթով աերոզոլ:
 Խորխից բացի, բավական հաճախ հետազոտում են
բրոնխների լվացման ջրերը: Լաբորատորիա կարելի է
ուղարկել նաև ողնուղեղային, թոքամզային,
որովայնային հեղուկները, վիրահատության կամ
բիոպսիայի ժամանակ վերցված հյուսվածքը, վերքերի
ու խուղակների արտադրությունը, դաշտանային
արյունը, մեզը, վաղ տարիքի երեխաների շրջանում՝
ստամոքսի լվացման ջրերը և այլն՝ պայմանավորված
հիվանդության տեղակայությամբ:
Մանրէաբանական եղանակ՝
ցանքս
 Ցանքսիմիջոցով կարելի է ոչ միայն հայտնաբերել
տուբերկուլոզի հարուցիչները, այլև որոշել դրանց տեսակը,
կենսունակության ու ախտածնության աստիճանը,
դեղորայքակայունությունը և այլն:
 Ուսումնասիրվող նյութը հատուկ միջավայրում ցանելիս կարելի
է հարուցիչը հայտնաբերել, եթե նյութի 1մլ-ում կա 20- 100
ցուպիկ:
 Ցանքսնարվում է Լևենշտեյն-Յենսենի պինդ, դեղնուցային
միջավայրում, որտեղ հարուցիչներն աճում են 4-8 շաբաթվա
ընթացքում:
Այս եղանակը հնարավորություն է տալիս որոշելու
նաև արտազատվող մանրէների քանակը:
Միջավայրի մակերեսին`
  մինչև 10 գաղութի աճը վկայում է սակավ
մանրէազատության մասին,
  10-50 գաղութը դիտվում է որպես միջին
մանրէազատում,
  50-ից ավելին՝ առատ մանրէազատում:
BACTEC MGIT-960-ը (Micobacteria Growth
Indicator Tube)
 Հեղուկ Middlebrook7H9 միջավայրում ՏՄԲ-ների աճը և
դեղորայքային զգայունությունը արագ որոշելու համար:
 Այն թթվածնի մեծ պարունակություն ունեցող հատուկ ինդիկատոր է:
Միկոբակտերիայի աճի ընթացքում կլանվում է թթվածինը, որի պակասը
գրանցվում է սարքի միջոցով:
 Ամբողջությամբ ավտոմատացված համակարգը հնարավորություն է
տալիս միաժամանակ գրանցելու միկոբակտերիայի աճը և կատարելու
ֆենոտիպային դեղորայքային զգայունության թեստ (ՖԴԶԹ)
միաժամանակ 960 հետազոտվող նմուշներում:
 Միկոբակտերիայի աճի դեպքում BACTEC համակարգը գրանցում է
հարուցչի առկայությունը ցանքսից 4-5 օր հետո:
ՊՇՌ (պոլիմերազային շղթայական
ռեակցիա)

 Հիմնված
են միկոբակտերիայի ԴՆԹ-ի հատուկ հատվածի
ամպլիֆիկացիայի վրա,
 ԳենԷքսպերտ(GeneXpert) հետազոտությունը հնարավորություն է
տալիս միաժամանակ հայտնաբերել միկոբակտերիայի ԴՆԹ-ն
և արագ որոշել կայունությունը ռիֆամպիցինի (R)
նկատմամբ:
 ՊՇՌ
հետազոտության շնորհիվ հնարավոր է նաև կարճ
ժամանակում իրականացնել գենոտիպային դեղորայքային
զգայունության թեստ (ԳԴԶԹ)՝ առաջին շարքի դեղերից
ռիֆամպիցինի և իզոնիազիդի նկատմամբ։
 Տուբերկուլոզի
կասկածի դեպքում իրականացվում է
խորխի երեք նմուշի հետազոտություն: Ցանկալի է
հետազոտել առավոտյան վերցված նմուշները:
 Մեկնմուշն հետազոտվում է մոլեկուլային
ախտորոշիչ Գենէքսպերտ, մյուս երկուսը`
մանրադիտակային և ցանքսի (հեղուկ և պինդ
միջավայրերում) եղանակներով:
Արյան հետազոտությունը

 Լեյկոցիտների ընդհանուր քանակը լինում է բնականոն


սահմաններում, մինչդեռ բարդ և սրընթաց ձևերն
ուղեկցվում են դրանց ավելացմամբ:
 Աննշան
աճում է ցուպիկակորիզավոր նեյտրոֆիլների
քանակը (մինչև 7-10%),
 Նվազում՝ լիմֆոցիտներինը,
 Հիպոքրոմսակավարյունություն՝ տարածուն
ախտահարումների և արտահայտված ինտոքսիկացիայի
դեպքում։
Արյան կենսաքիմիական
հետազոտություն
 Իրականացվում է տուբերկուլոզային բորբոքման
առանձնահատկությունները և ընթացքը, լյարդի, երիկամների
ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար:
 Տուբերկուլոզային բորբոքման սուր փուլում նվազում է ալբումին-
գլոբուլինային ցուցանիշը, շատանում՝ C-ռեակտիվ սպիտակուցը,
սիալաթթուն և ֆիբրինոգենի պարունակությունը:
 Լյարդի
գործառույթը գնահատելու նպատակով արյան մեջ որոշվում
են ալանինամինոտրանսֆերազների և
ասպարտատամինոտրանսֆերազների ակտիվությանը, բիլիռուբինի,
հիմնային ֆոսֆատազայի, ալբումինի, խոլինէսթերազայի
ակտիվության ցուցանիշները:
Տուբերկուլինային ախտորոշում

 Իրականացվում է տուբերկուլոզի հարուցչից ստացված


անտիգենը՝ տուբերկուլինը, օրգանիզմ ներմուծելու
ճանապարհով:
 Տուբերկուլինային ախտորոշումը հիմնված է տուբերկուլինի
հանդեպ տուբերկուլոզով հիվանդ, վարակված կամ այդ
հիվանդության դեմ պատվաստված անձանց գերզգայունության
վրա:
 Դա դանդաղընթաց պատասխան է. սկսվում է տուբերկուլինի
ներարկումից 6 ժամ հետո և արտահայտվածության գագաթին
հասնում 72 ժամ հետո:
Տուբերկուլինային ախտորոշումը կիրառվում է հետևյալ նպատակներով՝
 1. երեխաների ու դեռահասների շրջանում տուբերկուլոզը վաղ
ախտորոշելու համար,
 2. առաջնային վարակի շրջանը` տուբերկուլինային շրջադարձը (վիրաժը),
ինչպես նաև տուբերկուլինային գերդրական փորձերով անձանց
հայտնաբերելու համար, որոնք ընդգրկվում են տուբերկուլոզի առումով
խոցելի խմբերում,
 3. ազգաբնակչության վարակվածությունը՝ որպես տուբերկուլոզի
համաճարակաբանական ցուցանիշ ուսումնասիրելու համար,
 4. այլ հիվանդություններից տուբերկուլոզը տարբերակելու և նրա
ակտիվությունը որոշելու համար
Տուբերկուլիններ:

ATK (Alt tuberculin Koch)


PPD (purified protein derivative)
PPD-S (Seibert)
PPD-L(Linnikova)
PPD-RT23(մեկ տուբերկուլինային միավորը
համարժեք է PPD-L-ի 3 միավորին)
Մանթուի փորձը
 Դրվում է հետևյալ կերպ. նախապես նախաբազկի միջային
երեսի միջին երրորդականի մաշկը մշակվում է 70 0 -ի էթիլ
սպիրտով, ասեղի թեք կտրվածքը դեպի վեր, ասեղը մաշկին
զուգահեռ մտցվում է մաշկի հաստության մեջ, ապա
ներարկվում է տուբերկուլինի 0,1 մլ, այն է` 1 դեղաչափ:
 Ճիշտ կատարելու դեպքում գոյանում է 7-8 մմ տրամագծով
թմբիկ`«կիտրոնի կեղևի» նման, որը 15 րոպե անց
անհետանում է
 Արդյունքը գնահատվում է 72 ժամ անց` թափանցիկ քանոնով
չափելով (ձեռքի առանցքին ուղղահայաց) թմբիկի միջաձիգ
Պատասխանը
 Բացասական է համարվում թմբիկի (կարմրության)
բացակայության կամ ասեղային պատասխանի դեպքում (0-1 մմ):
 Կասկածելիէ 2-4 մմ-անոց թմբիկի կամ ցանկացած չափի
կարմրության դեպքում,
 Դրական է 5 մմ-անոց և ավելի թմբիկի դեպքում:
 Գերդրական են համարվում 16 մմ-ից ավելի թմբիկները
մանկապատանեկան տարիքում և 21 մմ-ից ավելին՝
չափահասների շրջանում, ինչպես նաև անկախ չափից ու
տարիքից՝ բշտիկամեռուկային պատասխանն ու ավշգեղձաբորբը:
Դրական աներգիա Բացասական աներգիա

ինֆեկցված չէ Լոռանման թոքաբորբ


Կորեկանման
տուբերկուլոզ
Տուբերկուլոզային
մենինգիտ
Հետպատվաստային ալերգիան

Թույլ
է արտահայտված և ժամանակի
ընթացքում էլ ավելի է թուլանում` ի
տարբերություն վարակային ալերգիայի։
Հետպատվաստային ալերգիային բնորոշ են
կասկածելի կամ ոչ ցայտուն դրական
պատասխանները 5-11 մմ թմբիկի չափով, որը
սովորաբար սկսում է մարել ԲՑԺ
Տուբերկուլինային փորձերի հակացուցումներն
են՝
 մաշկային հիվանդությունները,
 սուր և քրոնիկական տարափոխիկ
հիվանդությունները (սրացման փուլում)՝
ներառյալ ապաքինման շրջանը (բոլոր
կլինիկական երևույթներն անհետանալուց 2
Ըստ 2 ՏՄ Մանթուի փորձի` վարակված են այն անձինք,
ում օրգանիզմում ժամանակի ընթացքում դիտվում են՝
 1)
առաջին դրական պատասխան (5 մմ-անոց և
ավելի չափով թմբիկ),
 2)
կայուն պահպանվող 12 մմ և ավելի չափով
պատասխանը,
 3)
նախորդի համեմատությամբ 6 մմ և ավելի
պատասխանի աճը:
Կոխի ենթամաշկային
փորձը
 Տարբերակիչ ախտորոշում
 Ակտիվության պարզում
 Բուժման արդյունավետություն ։
 Կոխի ենթամաշկային տուբերկուլինային փորձ: Այս փորձն այժմ կիրառվում է
տուբերկուլոզի և այլ հիվանդությունների տարբերակման, կասկածելի ակտիվության
օջախային տուբերկուլոզի ակտիվությունը պարզելու և բուժման
արդյունավետությունը հսկելու նպատակով: Ենթամաշկային փորձը կարող է հարուցել
ոչ միայն տեղային ու ընդհանուր, այլև օջախային պատասխան, այն է` թաքնված
օջախներում ոչ մեծ սրացում, որն արտահայտվում է կլինիկական,
ռենտգենաբանական, լաբորատոր, կենսաքիմիական տեղաշարժերով, որոնք էլ
հնարավորություն են ընձեռում պարզելու տուբերկուլոզի թաքնված ակտիվությունը:
Ըստ ախտորոշման նպատակի` կիրառելի են ենթամաշկային փորձի տարբեր
եղանակները: Այժմ ակտիվությունը որոշելու նպատակով օգտագործում են
հիմնականում 20 ՏՄ՝ Մանթուի փորձի նորմէրգիկ պատասխանի դեպքում: Ավելի
արտահայտված պատասխանի դեպքում վերցնում են 10 ՏՄ, անէրգիկ պատասխանի
դեպքում՝ մինչև 80 ՏՄ:
 Ենթամաշկային փորձը սովորաբար արվում է թիակի ստորին անկյան շրջանում`
տուբերկուլինը ենթամաշկային բջջանքի մեջ ներմուծելով: Պատասխանը դիտվում է
48-72 ժամ անց: Դրական փորձի դեպքում տուբերկուլինի ներարկման տեղում
հայտնվում է 15-20 մմ-անոց աննշան ցավոտ թմբիկ: Ընդհանուր պատասխանն
արտահայտվում է ջերմության բարձրացումով (0,5 0C և ավելի), սարսուռով,
հոդացավերով, գոտկաշրջանի ցավերով, մարմնի թուլությամբ ու ջարդվածությամբ,
հաճախասրտությամբ, ախորժակի կորստով, քնի խանգարմամբ և տուբերկուլոզային
թունավորման այլ երևույթներով: Օջախային պատասխանի դեպքում, փաստորեն,
տուբերկուլոզային գործընթացը սրվում է: Թոքային տեղակայման դեպքում դիտվում
են հազ, խորխարտադրություն, ի հայտ են գալիս թաց խզզոցներ, կամ դրանք
սաստկանում են: Ռենտգենաբանորեն 48-72 ժամ անց օջախների շուրջ կարելի է
հայտնաբերել ներսփռանք: Նման փոփոխություններ դիտվում են նաև այլ
տեղակայումների դեպքում, որոնք արտահայտվում են տուբերկուլոզով
ախտահարված այս կամ այն օրգանում համապատասխան տեղաշարժերով:
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

Առաջնային
Սերմնացրված
Երկրորդային

You might also like