You are on page 1of 3

1.1/ՄԻԱՎ-ը բնութագրվում է հետևյալով.

ա)դրական ՌՆԹ պարունակող բարդ, ցուպիկաձև վիրուս է


բ)նուկլեոկապսիդի համաչափությունը սպիրալաձև է
գ)վերարտադրությունը թիրախ բջիջներում պայմանավորում է բազմակորիզ
սինցիտիաների առաջացումը
դ)վիրիոնի կազմում կա ԴՆԹ կախյալ ԴՆԹ պոլիմերազա
2.1/Մարդու իմունաանբավարարության վիրուսին բնորոշ է.
ա)ընդգրկված է Oncovirinae ենթաընթանիքում
բ)գենոմը ներկայացված է 9 գենով
գ)սուպերկապսիդում ունի նեյրամինիդազա
դ)օժտված է հեմագլյուտինինային ակտիվությամբ
3.1/ՁԻԱՀ -ի վիրուսը.
ա)միջին չափի, պարզ կառուցվածքով վիրուս է
բ)ախտահարում է CD4 մարկերներ կրող բջիջներին
գ)բացասական ՌՆԹ պարունակող վիրուս է
դ)գենոմը ներկայացված է ԴՆԹ-ով և ռեվերտազայով
4.2/Որը բնորոշ չէ ՄԻԱՎ-ին.
ա)պարունակում է հետադարձ տրանսկրիպտազա
բ)գենոմի ռեպլիկացիան իրականանում է թիրախ բջջի կորիզում
գ)p24-ի միջոցով ամրանում է բջջային CD4 ընկալիչներին
դ)ՌՆԹ պարունակող, բարդ, գնդաձև վիրուս է
5.2/Նշվածներից որը բնորոշ չէ ՁԻԱՀ-ի վիրուսին.
ա)բարդ վիրուս է, կոնոձև միջուկով, դեֆեկտավոր գենոմով
բ)ախտահարում է CD4 բջիջները խախտելով CD4 և CD8 բջիջների
փոխհարաբերությունը
գ)օժտված է տրոպիզմով իմուն համակարգի բջիջների նկատմամբ
դ)փոխանցվում է պարէնտերալ
6.2/ՁԻԱՀ-ի վիրուսին բնորոշ է ամենը, բացի.
ա)հայտնաբերվում է իմունոֆերմենտային և իմունոբլոտինգի ռեակցիաներով
բ)թիրախ կարող են հանդիսանալ B-լիմֆոցիտները, արյան մոնոցիտները
գ)գենոմը ներկայացված է երկթել ԴՆԹ-ով և ռևերտազայով
դ)սուպերկապսիդը ներկայացված է gp120 և gp41-ով
7.3/ՁԻԱՀ-ը բնութագրվում է հետևյալով.
1.վարակը տեղի է ունենում կոնտակտային ճանապարհով
2.կլինիկական դրսևորումներից են օպորտունիստական ինֆեկցիաները
3.հիվանդի մոտ նկատվում է արտահայտված քաշի կորուստ
4.հիվանդի օրգանիզմում հայտնաբերվում են հակամարմիններ՝ բարձր տիտրերով
ա)2.3.4.
բ)1.2.3.
գ)2.3.
դ)1.4.
8.3/ՄԻԱՎ-ը.
1.գենոմի ռեպլիկացիան իրականանում է թիրախ բջջի կորզում
2.սուպերկապսիդից զուրկ պարզ վիրուս է
3.երկու միանման ՌՆԹ-ի մոլեկուլներ պարունակող բարդ վիրուս է
4.բացասական ՌՆԹ պարունակող բարդ կոնաձև վիրուս է
ա)1.4.
բ)1.2.3.
գ)1.3.
դ)2.3.4.
9.3/ՁԻԱՀ-ի վիրուսը պարունակում է.
1.կապսիդային p24 սպիտակուց
2.մատրիքսային gp41
3.ռևերտազա ֆերմենտ
4.կապսիդային p17/18 սպիտակուցները
ա)1.3.
բ)2.4.
գ)1.2.3.
դ)2.3.4.
10.3/Պնդումներից որն է ճիշտ ՄԻԱՎ-ի դեպքում.
1.հարուցիչը փոխանցվում է պարէնտերալ և սեռական ճանապարհով
2.փոխանցման միակ ուղին է սեռական կոնտակտը
3.ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ արձանագրվում է քաշի անկում
4.կանխարգելումը կատարվում է կենդանի ատենուցված վակցինայով
ա)1.2.4.
բ)1.3.
գ)1.3.4.
դ)2.3.
11.3/Ձևակերպումներ, որոնք բնորոշ են ՁԻԱՀ-ին.
1.քրոնիկ ինֆեկցիա է իմուն համակարգի բջիջների ախտահարումով
2.բնորոշ է օպորտունիստական ինֆեկցիաների զարգացումը
3.քանի որ ախտահարվում են CD8 բջիջները բնորոշ է յուրահատուկ գերզգայուն
ռեակցիանրի զարգացումը
4.կարող է ընթանալ դիառեայով, կախեքսիայով, չարորակ ուռուցքների զարգացումով
ա)1.2.4.
բ)2.3.
գ)1.3.4.
դ)1.2.
12.3/Նշել ճիշտ պատասխանները ՁԻԱՀ-ի վիրուսի համար.
1.բարդ վիրուս է, իկոսաէդրիկ նուկլեոկապսիդով
2.գենոմը ներկայացված է երկու մոլեկուլ միաթել ՌՆԹ-ով
3.քանի որ դեֆեկտավոր վիրուս է կարող է ախտահարել միայն անտիգեն
ներկայացնող բջիջները
4.gp -ային ելունները ապահովում են վիրուսի ադսորբցիան և ներթափանցումը
ա)1.2.3.
բ)2.3.
գ)2.4.
դ)1.2.4.
Right answer
1.գ
2.բ
3.բ
4.գ
5.ա
6.գ
7.ա
8.գ
9.ա
10.բ
11.ա
12.դ

You might also like