You are on page 1of 25

ՀԱԿԱԾԻՆՆԵՐ

Հակածինները ծագումնաբանորեն օտարածին,


բարդ կառուցվածքի, իմուն պատասխան
հարուցելու ունակ կենսապոլիմերային
ենթանյութեր են, որոնք հայտնաբերվում են և
արժանի պատասխան են ստանում իմուն
համակրգի կողմից
ԻՄՈՒՆԱԾԻՆՆԵՐ
• Լինում են 2 տեսակի.
1. Հակածնային` ունեն մեծ մոլեկուլային քաշ և ի վիճակի
են տալու անհապաղ պատասխան հակածինին
2. Ոչ հակածնային (հապտեն)` ունեն փոքր մոլեկուլային
քաշ: Լիպոֆիլային հատվածների շնորհիվ հեշտությամբ
թափանցում են վերնամաշկ և բուն մաշկ, ստեղծում են
միացություններ պեպտիդային մոլեկուլների հետ`
առաջացնելով հապտեն-մոդիֆիկացված պեպտիդներ:
Վերջիններս դառնում են ճանաչելի հակածինների
կողմից: Ոչ հակածնային իմունածինները տալիս են
հապաղող պատասխան:
ՀԱԿԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

1. Օտարածնություն` կենդանիների մի տեսակի


հակածինները օտար են մեկ այլ տեսակի, սակայն
հարազատ նույն տեսակի կենդանիների համար
համար
ՀԱԿԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
• 2.

• Իմունածնություն` իմուն ռեակցիա հարուցելու


հատկանիշ է և պայմանավորված է հակածինների
մեծությամբ, լուծելիությամբ, բաղադրությամբ և
ընդհանուր կառուցվածքով: Նշանակալի է նաև
հակածինների չափաքանակը, օրգանիզմ ներմուծելու
միջոցը:
ՀԱԿԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

3. Յուրահատկություն` հակածինները այլ


հակածիններից տարբերվում են իրենց
յուրահատկությամբ, որը ապահովվում է նրանց
մակերեսային յուրահատուկ էպիտոպերով կամ այսպես
կողված հակածնային դետերմինանտներով
ՀԱԿԱԾԻՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ
1. Շնչառական` բուսական (ծաղկափոշի),
կենդանական (տզեր) և կենցաղային (փոշի)
2. Սննդային ` ձուկ, կաթ, պանիր, շոկոլադ,
հատապտուղներ, ցիտրուսներ, ձու և այլն:
3. Դեղորայքային` հակաբիոտիկներ,
սուլֆանիլամիդներ, հորմոններ, շիճուկներ և այլն
4. Արտադրական` մետաղներ, պոլիմերներ,
պեստիցիդներ
5. Վարակական` մանրեային, սնկային, վիրուսային
մակաբուծային
ՄԱՆՐԵԱՅԻՆ ՀԱԿԱԾԻՆՆԵՐ
1. ՊԱՏԻՃԱՅԻՆ K-ՀԱԿԱԾԻՆՆԵՐ – պոլիսախարիդներ են,
որոնք ապահովում են բջջային պատի ամրությունը և
խոչնդոտում են ֆագոցիտոզի զարգացմանը
2. ՄՏՐԱԿԱՅԻՆ H-ՀԱԿԱԾԻՆՆԵՐ –մանրեների
մտրակների գլխավոր բաղադրիչը
3. ՊԻԼԱՅԻՆ ՀԱԿԱԾԻՆՆԵՐ- աղվամազերի
կառուցվաքային սպիտակուցներ են և մասնակցում
են մանրեային բջջի սուբստրատին միանալու
գործնթացին:
4. ՊԵՊՏԻԴՈԳԼԻԿԱՆՆԵՐ – գրամ-դրական մանրեների
բջջային պատի հիմնական բաղադրիչներն են:
ԷԿԶՈՏՈՔՍԻՆՆԵՐ

Մանրեներն արտադրում են էկզոտոքսիններ, իսկ


նրանց դեմ` համապատասխան հակամարմիններ:
էկզոտոքսինների վնասազերծման համար կիրառում են
վակցինա` անատոքսին:
ԷՆԴՈՏՈՔՍԻՆՆԵՐ

Էնդոտոքսինները` ջերմակայուն, կենսաբանորեն խիստ


ակտիվ մոլեկուլային միացություններ են,
կենսաքիմիորեն` լիպոպոլիսախարիդներ: Համարվում
են բնածին իմունիտետի հզոր խթանիչներ:
Մարդու և կենդանիների օրգանիզմում
էնդոտոքսինների գլխավոր աղբյուրը` գրամ-
բացասական մանրեներն են, որոնց քայքայմնա
հետևանքով էնդոտքոսինները անցնում են արտաքին
միջավայր և աղիքներ:
ԷՆԴՈՏՈՔՍԻՆՆԵՐԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Լիպիդային դետերմինանտ` խիստ կայուն, տոքսիկ և


իմուն պատասխանը ուժգնացնող
2. Պոլիսախարիդային դետերմինանտ` անկայուն է,
գերփոփոխական, որը գրամ-բացասական
մանրեները շճաբանորեն նույնականացնելու
հնարավորություն է ընձեռնում
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ
ԷՆԴՈՏՈՔՍԻՆԵՄԻԱ
Համակարգային էնդոտոքսինեմիան բնածին
իմունիտետի օրգանների ֆիզիոլոգիական
ակտիվության կանոնակարգման անվերապահ
գործոնն է:
Դա առողջ մարդկանց արյան շիճուկում
լիպոպոլիսախարիդների ֆիզիոլոգիական խտությամբ
մշտառկայությունն է: Դրանից բացի, ՀԷ-ն նաև ԼՊՍ-
կապող և ԼՊՍ-հեռացնող համակարգերի բավարար
ակտիվություն ունի: Իմուն համակարգի
գործառույթների խթանումից բացի, ԼՊՍ-ները այլ
ազդեցություններ էլ են գործում, որոնք
փոխադարձաբար օգնում են իրար
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ
ԷՆԴՈՏՈՔՍԻՆԵՄԻԱ
Ֆիզիոլոգիական պայմաններում աղիքային ԼՊՍ-ների
95%-ը մուտք է գործում լյարդ, փոխազդվում TLR-4
ընկալիչների հետ և ամբողջովին յուրացվում լյարդի
մակրոֆագերի կողմից:
Չյուրացված էնդոտոքսինները օրգանիզմից հեռանում
են կենսաբանական հեղուկներով:
Այսպիսով վերոնշյալ ճանապարհով ԼՊՍ-ները խթանում
են
ԲԻ-ի ակտիվությունը, որն էլ իր հերթին նախանշում է
ձեռքբերովի իմունիտետի աշխատանքը:
ԷՆԴՈՏՈՔՍԻՆԱՅԻՆ ԱԳՐԵՍԻԱ
Էնդոտոքսինային ագրեսիան համակարգային
էնդոտոքսինեմիային հետևող հաջորդ փուլն է`
կլինիկական և լաբորատոր արտահայտություններով
ուղեկցվող ախտաբանական գործնթաց, որի
զարգացման գլխավոր դերը կատարում են ԼՊՍ-ները:
Գրամ- մանրեները բազմանում են
հակաբիոտիկաթերապիայի դեպքում: Համակարգային
էնդոտոքսինեմիան վերաճում է էնդոտոքսիանյին
ագրեսիայի, պայմանավորված լինելով մի կողմից ԼՊՍ-
ների ավելացումով, մյուս կողմից ԼՊՍ-կապող հումորալ
և ԼՊՍ-հեռացնող համակարգերի հարաբերական
անբավարարությամբ:
ԷՆԴՈՏՈՔՍԻՆԱՅԻՆ ԱԳՐԵՍԻԱ
Ըստ էության, էնդոտոքսինային ագրեսիան տարբեր
հիվանդությունների ախտածագման ընդհանուր
գործոն է, որ յուրահատուկ ախտանշանակությամբ
(պրոդրոմալ շրջանի երևույթներ):
Այսպիսով, էնդոտոքսինային ագրեսիան
նախահիվանդություն է, որը կարող է ձևափոխվել այս
կամ այն հիվանդության (սրտային, մաշկային,
աուտոիմուն, օնկոլոգիական)
ԷՆԴՈՏՈՔՍԻՆԱՅԻՆ
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էնդոտքսինային հանդուրժողականությունը դա այն է


երբ մի կողմից օրգանիզմը վարակային գործոնին
սկսում է ավելի թույլ հակազդել, մյուս կողմից սակայն
ԼՊՍ-ների մյուս բացասական ազդեցությունները
դառնում են ավելի նշանակալի:
ԷՆԴՈՏՈՔՍԻՆԱՅԻՆ
ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արյան ընդհանուր հոսքում ԼՊՍ-ների և
հակաէնդոտոքսինային IgG- հակամարմինների
բացակայությունը ուղեկցվում է վարակներով, նրանց
ընթացքի հարատևությամբ և իմունապակասուրդով:
Ամենից հաճախ այն դրսևորվում է տենդով:
ԷԱ-ի առաջին դրվագը կյանքում զարգանում է
հետծննդյան շրջանում: ԼՊՍ-ների քանակը արյան
շիճուկում տասնապատկվում է , որը դրսևորվում է
հարմարվողականությամբ: Մի քանի օրից վիճակը
բարելավվում է:
ԷՆԴՈՏՈՔՍԻՆԱՅԻՆ
ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մանրեային էնդոտոքսինները դերը հետևյալ
հիվանդությունների դեպքում`
1. վաղաժամ և ուշացած վիժումներ
2. կանանց անպտղություն
3. աթերոսկլերոզ
4. ստորին վերջույթների անոթների խրոնիկական
իշեմիա
5. բրոնխոօբստրուկտիվ համախտանիշ
6. ալերգոդերմատոզներ
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱԿԱԾԻՆՆԵՐ

1. Հասարակ վիրուսներ` բաղկացած են միջուկից


(նուկլեինաթթու) և արտաքին թաղանթից
(նուկլեոկապսիդ)
2. Բարդ վիրուսներ` նուկլեոկապսիդից զատ, ծածկված
են սուպերկապսիդով, որի վրա կան
գլիկոպրոտեինային փշեր:
ՄԱՐԴՈՒ ՀԱԿԱԾԻՆՆԵՐ

Մարդու բջիջները և հյուսվածքերը ինքնին ՀԾ-ներ են և


օժտված են հակածնային տարբերանշաններով:
ՔՍԵՆՈՀԱԿԱԾԻՆՆԵՐ

ՀԾ-ների տեսակ, որոնք տարբեր կենսաբանական


տեսակների (օրինակ` մարդ և ձի) մոտ տարբեր են:
ԻՆՔՆԱՀԱԿԱԾԻՆՆԵՐ

Օրգանիզմի սեփական հյուսվածքների ՀԾ-ներն են,


որոնք աուտոիմուն ռեակցիաներ են առաջացնում:
Լինում են առաջնային և երկրորդային:
Առաջնային` իմուն պատասխան են հարուցում միայն
վերջիններիս վնասման դեպքում, օրինակ` աչքի
ապակենման մարմին, ուղեղ, ամորձիներ
Երկրորդային` իմուն պատասխան են հարուցւոմ, երբ
փոխվում են նրանց հատկանիշները:
ԻԶՈՀԱԿԱԾԻՆՆԵՐ

Պատկանում են նույն համակարգին, սակայն միևնույն


կենսաբանական տեսակի տարբեր խմբերի շրջանում
տարբեր են և բնորոշ են միմիայն այդ խմբին, օրինակ`
արյան խմբային իզոհակածինները պատկանում են
միևնույն համակարգին, սակայն նրանք տարբեր
խմբերի արյուն ունեցող անձանց շրջանում են: Նրանք
իմուն պատասխան են առաջացնում, երբ մի խմբի
հակածինը մուտք է գործում մյուս խմբի տարածք:
ՀՅՈՒՍՎԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱԿԱԾԻՆՆԵՐ

Մարդու ՀՀԳՀ-ի ՀԾ-ները կոչվում են մարդու


լեյկոցիտային
ՀԾ-ներ (human leucocytar antigens, HLA): Նրանք կան գրեթե
բոլոր բջիջների, գերազանցապես` լեյկոցիտների
մակերեսին
Գոյություն ունի HLA-համալիրի 3 դաս` HLA I, HLA II և HLA III
ՀՅՈՒՍՎԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱԿԱԾԻՆՆԵՐ
HLA I դասի մոլեկուլները մակերեսային սպիտակուցներ
են: Նրանց շնորհիվ ՀԾ-ն ճանաչող T-լիմֆոցիտները
տարբերում են սեփական բջիջները օտարից: Նրա
գործառույթն է ներբբջային ՀԾ-ների ոչնչացումը:
HLA II դասի մոլեկուլները տեղակայված են ՀԾ-
ներկայացնող բջիջների մակերեսին և նրանց
գործառույթն է արտաբջջային ՀԾ-ների ոչնչացումը:
HLA III դասի մոլեկուլները տեղակայված են HLA I և HLA II
դասի մոլեկուլների միջև:
ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՀՈՒՄՈՐԱԼ ԻՄՈՒՆ
ՊԱՏԱՍԽԱՆ

Բջջային իմունիտետը օրգանիզմի իմուն


պատասխանի տեսակ է, որտեղ պաշտպանողական
ռեակցիաներն իրականացվում են TH1-լիմֆոցիտների,
ցիտոտոքսիկ T-լիմֆոցիտների, մակրոֆագերի միջոցով:
Հումորալ իմունիտետը օրգանիզմի իմուն
պատասխանի տեսակ է, որտեղ պաշտպանողակն
ռեակցիաները իրագործում են ՀՄ-ները: Հիմնական
դերը B-լիմֆոցիտներինն է:

You might also like