You are on page 1of 14

Ներածություն

Տարիքային ֆիզիոլոգիան (հուներեն physis-բնություն և logos-գիտություն)


գիտություն է օրգանիզմի կենսագործունեության առանձնահատկությունների, նրա
առանձին համակարգերի, նրանցում ընթացող պրոցեսների, մարդու
անհատական զարգացման ընթացքում նրանց կարգավորման մեխանիզմների,
արտաքին միջավայրի հետ նրանց փոխազդեցության օրինաչափությունների
վերաբերյալ:
Ֆիզիոլոգիայի ուսումնասիրության հիմքում ընկած է մարդու կառուցվածքի և
օրգանիզմում ընթացող ֆիզիկո-քիմիական պրոցեսների իմացությունը:
Ֆիզիոլոգիան համարվում է բժշկագիտության տեսական հիմքը:Առաջին անգամ
մարդու օրգանիզմի մասին տեղեկությունները ի հայտ են գալիս մ.թ.ա. V
դարում հին հույն բժիշկ Հիպոկրատի աշխատություններում:
Ծնվելու պահին երեխայի օրգանիզմը դեռևս շատ հեռու է հասուն
վեճակից:Մարդը ծնվում է փոքրիկ և անօգնական. նա չի կարող ապրել առանց
խնամքի և հոգատարության: Հարկավոր է որոշ ժամանակ, որ նա մեծանա և
դառնա լիարժեք հասուն օրգանիզմ:
Բազմաբջջիջ օրգանիզմի(մարդու օրգանիզմը բաղկացած է մի քանի միլիարդ
բջիջներից ) զարգացումը սկսում է բեղմնավորման պահից: Օրգանիզմի ամբողջ
կենսաբոլորաշրջանը՝ բեղմնավորումից մինչև մահ, կոչվում է անհատական
զարգացում կամ օնտոգենեզ:
Օնտոգենեզի վաղ փուլերում օրգանիզմի կենսագործունեության
օրինաչափությունները և առանձնահատկությունները համարվում են տարիքային
ֆիզիոլոգիայի(երեխայի զարգացման ֆիզիոլոգիա ) ուսումնասիրության առարկան:
Ավելի վաղ փուլերը վերաբերվում են ներարգանդային զարգացմանը, որն
ուսումնասիրում է սաղմնաբանությունը: Ավելի ուշ փուլերը՝ հասունությունից
մինչև ծերություն, ուսումնասիրում է նորմալ ֆիզիոլոգիան և գերոնտոլոգիան:
Տարիքային ֆիզիոլոգիայի զարգացումը՝ որպես գիտություն, կապված է
մոլեկուլյար կենսաբանության, գենետիկայի, ֆիզիկայի, կենսաքիմիայի
նվաճումներից. սերտ է կապը անատոմիայի, հյուսվածքաբանության,
բջջաբանության, մարդաբանության, սաղմնաբանության հետ: Եվ վերջապես
զարգացման ֆիզիոլոգիան իրենից ներկայացնում է մանկավարժության բնական-
գիտական հիմքը:
Մանկավարժը պետք է միաժամանակ լավ կողմնորոշվի ինչպես տարիքային
հոգեբանության, այնպես էլ տարիքային ֆիզիոլոգիայի պրոբլեմներում, միայն այդ
դեպքում նրա գործունեությունը կլինի արդյունավետ և ի օգուտ աշակերտների:
Տեսական և գործնական խնդիրները տարիքային ֆիզիոլոգիայում
Զարգացման ֆիզիոլոգիայի գլխավոր տեսական խնդիրը համարվում է
տարիքային զարգացման հիմնական օրինաչափությունների պարզաբանումը: Այս
գիտության զարգացման հետ միասին բացահայտվեցին շատ օրենքներ, որի
համաձայն աճում և զարգանում է օրգանիզմը՝ բեղմնավորումից մինչև
կենսաբանական հասունացում:Մարդու կենսաբանական հասունացումը
հասկանում ենք մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, անհատական և սոցիալական
զարգացումը, երբ անհատը ընդունակ է վերարտադրել առողջ, կենսունակ սերունդ
և ապահովի նրա նորմալ զարգացումը: Հարկավոր է հատուկ ընդգծել, որ
կենսաբանական հասունացում չափանիշը, կենսաբանական չափանիշից զատ,
ներառում է նաև հոգեբանական և սոցիալական զարգացման չափանիշներ:
Տարիքային զարգացման հիմնական օրինաչափությունների գիտելիքները
հնարավորություն է տալիս մոտենալու երկու պրակտիկ մանկավարժական և
մանկաբուժական խնդիրների լուծմանը: Առաջինը նրանցից "տարիքային
նորմայի" գնահատումն է և ՛ բժշկի , և՛ մանկավարժի համար շատ կարևոր է
իմնանալ՝ նորմալ է ընթանում արդյոք երեխայի զարգացումը, որի հետ
նախատեսվում է աշխատել: Այդ պատճառով տարիքային չափանիշների նորմայի
սահմանումը, տարիքային ֆիզիոլոգիայի կարևոր կիրառական խնդիրներից է ,
որը լուծելի է արդեն շատ տասնամյակներ: Ապացուցված է համարվում, որ ծանր
սոցիալ- տնտեսական պայմանները (պատերազմներ, բնական աղետներ,
հեղափոխություններ ) ծայրահեղ նեգատիվ են անդրադառնում երեխաների
տարիքային զարգացման դինամիկայի վրա, բարենպաստ պայմանները՝
ընդհակառակը նպաստում են աճի և զարգացման նորմալ զարգացմանը: Սակայն
նշենք, որ գոյություն ունի գիտությանը դեռևս մինչև վերջ չպարզված
իրավիճակ՝զարգացման և աճի աքսելերացիան, որը ազդում է կենսաբանական
զարգացման ընթացքի վրա:
Մյուս հարցը, որը շատ կարևոր է պրակտիկայի համար, օնտոգենեզի
տարիքային
պարբերացման սահմանի որոշումն է: Տարիքային պարբերացման պրոբլեմին
անմիջականորեն առնչվում է սենսիտիվ և կրիտիկական զարգացման փուլերի
խնդրի ի հայտ բերումը: Արդեն բավականին լավ հայտնի է, որ օրգանիզմի որոշ
հատկություններ խիստ կախված են արտաքին միջավայրի ազդեցությունից,
զարգացման որոշակի փուլերում:Այդ պատճառով այս կարգի սենսիտիվ, այսինքն
արտաքին ազդեցությունների նկատմամբ խիստ զգայուն փուլում, շատ կարևոր է
զարգացման ֆիզիոլոգիայի խնդիրը:

Անհատական զարգացումը, կամ զարգացումը օնտոգենեզում տեղի է ունենում


մարդու ամբողջ կյանքի ընթացքում՝ բեղմնավորումից մինչև մահ:
Մարդու օնտոգենեզում առանձնացնում են երկու փուլ՝ նախածննդյան
(նախնատալ, հուներեն՝ natos- ծնունդ ) և հետծննդյան ( պոստնատալ ):

Նախանատալ օնտոգենեզ
Ներարգանդային փուլում՝ բեղմնավորումից մինչև ծնունդ, 280 օր ( 9
օրացույցային ամիս) սաղմը, այնուհետև պտուղը գտնվում է մոր օրգանիզմում:
Առաջին 8 շաբաթում տեղի է ունենում մարմնի հիմնական մասերի և օրգանների
ձևավորումը: Այս փուլը կոչվում է էմբրիոնալ( սաղմնային ), իսկ ապագա մարդու
օրգանիզմը՝ էմբրիոն (embryon- սաղմ ): Սկսած 9 շաբաթականից, երբ սկսում են
երևալ մարդու հիմնական արտաքին գծերը, օրգանիզմը կոչվում է պտուղ, իսկ
փուլը պտղային ( ֆետալ,հուներեն fetus- պտուղ ): Նոր օրգանիզմի զարգացումը
սկսվում է բեղմնավորման( սինգամիա ) պահից՝ սպերմատոզոիդի և ձվաբջիջի
միաձուլումով: Սեռական բջիջների միաձուլումից առաջանում է որակապես նոր,
մեկ բջիջ՝ զիգոտ, որն օժտված է երկու սեռական բջիջների հատկություններով,
այս պահից սկսած սկսվում է նոր օրգանիզմի զարգացումը:
Սպերմատոզոիդի և ձվաբջիջի հանդիպման օպտիմալ պայմանները առաջանում
են ձվազատումից ( օվուլյացիա ) հետո, 12 ժամվա ընթացքում:Սպերմատոզոիդի և
ձվաբջիջի կորիզների միաձուլումից առաջանում է մարդու համար բնորոշ
քրոմոսոմային դիպլոիդ հավաքազմ (46): Ապագա երեխայի սեռը որոշվում է
զիգոտում քրոմոսոմների հարաբերակցությամբ և կախված է հոր սեռական
քրոմոսոմներով: Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է X սեռական քրոմոսոմը կրող
սպերմատոզոիդով ( գինոսպերմատոզոիդ ), առաջացած դիպլոիդ հավաքակազմում
ի հայտ է գալիս 2 X քրոմոսոմ, որը բնորոշ է իգական օրգանիզմին, եթե
բեղմնավորվում է Y սեռական քրոմոսոմը կրող սպերմատոզոիդով
(անդրոսպերմատոզոիդ), զիգոտում հայտնվում է XY հարաբերակցություն, որը
բնորոշ է արական օրգանիզմին:
Բեղմնավորումից հետո, զիգոտը սկսում է տրոհվել, սկզբում առաջանում է
իրարից չտարբերվող բջիջներ՝ առաջանում է 2, 4, 8, 16, 32 .... և այլն, այս
սաղմնային բջիջները կոչվում են բլաստոմերներ: Առաջին շաբաթվա վերջում
առաջանում է 100-ից ավելի բջիջների կույտ՝ մորուլա(հուներեն՝ morula-թութ ), որը
իր չափերով չի տարբերվում զիգոտից: Այնուհետև մորուլայում առաջանում է
բազմաբջիջ բուշտ՝ բլաստուլա ներքին խոռոչով: Բլաստուլայում առանձնացվում
է երկու շերտ՝ արտաքին տրոֆոբլաստը, որը ներկայացված է մանր բաց
բջիջներով, և ներքին՝ էմբրիոբլաստը, որն առաջանում է խոշոր մուգ
բջիջներով: Առաջին շերտը սկիզբ է դնում խորիոնին, որը մասնակցում է սաղմի
սնուցմանը և նրա ընկղմանը արգանդի լորձաթաղանթ, իսկ երկրորդ շերտից
առաջանում է սաղմի մարմինը և ոչ սաղմնային օրգանները, որոնք կատարում
են սնուցողական և պաշտպանողական ֆունկցիա: 5,5 օր հետո բլաստուլան
ընկնում է արգանդի խոռոչ, 7- րդ օրը սաղմը ընկղմվում է արգանդի
լորձաթաղանթ, կատարում է իմպլանտացիա, որը շարունակվում է շուրջ 40 ժ.:
Տրոֆոբլաստի արտաքին մակերևույթին առաջանում է թավիկներ, որոնք աճում
են արգանդի լորձաթաղանթի մեջ, առաջացնելով նրա հետ միասին նոր օրգան ՝
ընկերք ( մանկան տեղ ): Էմբրիոգենեզի հաջորդ էտապում, 2-րդ շաբաթվա
ընթացքում առաջանում է գաստրուլացիա, բազմաշերտ սաղմի առաջացում:
Էմբրիոբլաստի բջիջները բաժանվում են 2 շերտի՝ արտաքին, որը հարում է
տրոֆոբլաստին և առաջացնում ամնիոտիկ բուշտ և ներքին, որից առաջանում է
դեղնուցաբուշտը: Այս երկու բուշտերի միացման տեղում գտնվում է սաղմի
սկզբնակը, որը իրենից ներկայացնում է երկշերտ վահանիկ՝ կազմված արտաքին
սաղմնային թերթիկ էկտոդերմից, որը ուղղված է դեպի ամնիոտիկ բուշտը և
ներքին սաղմնային թերթիկ էնտոդերմից, որը ուղղված է դեպի
դեղնուցաբուշտը:Այնուհետև, բջիջների ինտենսիվ աճման արդյունքում,
էկտոդերմի և էնտոդերմի միջև առաջանում է մեզոդերմը՝ միջին սաղմնային
թերթիկը, սաղմը ձեռք է բերում եռաշերտ կազմություն արդեն 3-րդ
շաբաթում:Այս թերթիկները օրգանիզմի հետագա զարգացման ընթացքում
դիֆերենցվում են: Այսպես, բջիջների էկտոդերմալ շերտը սկիզբ է դնում մաշկի
ծածկույթին և նյարդային հյուսվածքին, մեզոդերմալ շերտը հանդիսանում է բոլոր
մկանների նախածնողը, առաջանում են կմախքի բոլոր ոսկրային և կռճիկային
տարրերը և այլն, էնտոդերմի բջիջները ձևավորում են պարենքիմատոզ
օրգանները ( լյարդ, երիկամներ, փայծաղ, ներքին սեկրեցիայի գեղձերը ),
ստամոքսաաղիքային տրակտի էպիթելը և այլն: Բոլոր այս բարդ
վերագոյացումները, որոնք աստիճանաբար հանգեցնում են բոլորովին իրար
չնմանվող բջջային կառուցվածքների ձևավորմանը, համարվում են դիֆերենցման
պրոցեսների դրսևորում: Այստեղ էլ ամփոփվում է զարգացումը. մեկ սաղմնային
բջջից, մինչև միլիոնավոր մասնագիտացած բջիջների հաշվարկով օրգանիզմի
առաջացում:

Պոստնատալ օնտոգենեզ
Անմիջապես ծննդից հետո, սկսվում է նորածնության փուլը:Այս փուլի հիմքում
ընկած է նորածնին 8-10 օր նախակաթով (մոլոզիվո) կերակրելու փաստը:
Նորածիններին ըստ հասունության բաժանում ենք՝ հասունների և
անհասների: Հասուն նորածինների ներարգանդային զարգացումը տևում է 39-
40 շաբաթ, անհասները՝ 28-38 շաբաթ: Հասունությունը որոշվում է ոչ միայն
ժամկետով, այլ նաև մարմնի քաշով: Հասուն համարվում են 2500գ. քաշից և 45
սմ-ից ոչ պակաս հասակով նորածինը: Բացի քաշից և հասակից, ի նկատի է
առնվում նաև այլ հանգամանքներ. կրծքի շրջագիծ՝ մարմնի երկարության
նկատմամբ և գլխի շրջագիծը՝ կրծքի շրջագծի նկատմամբ: Համարվում է, որ
կրծքի շրջագիծը 0,5 մարմնի երկարությունից պետք է ավել լինի 9-10սմ-ով, իսկ
գլխի շրջագիծը՝ կրծքի շրջագծից 1 – 2 սմ- ից ոչ մեծ:
Հաջորդ փուլը ՝ կրծքայինը շարունակվում է մինչև մեկ տարի: Այս փուլը
կապված է " հասուն" կաթով սնվելու հետ: Այս փուլում դիտվում է աճի բարձր
ինտենսիվություն, համեմատած արտաարգանդային կյանքի մյուս փուլերի հետ:
Մարմնի երկարությունը մեծանում է մինչև մեկ տարեկան 1,5 անգամ, իսկ քաշը
եռապատկվում է: 6 ամսականից սկսում են դուրս գալ կաթնատամները: Կյանքի
առաջին տարվա ամեն ամսում դրսևորվում են զարգացման նոր ցուցանիշներ:
Առաջին ամսում, երեխան սկսում է ժպտալ մեծերի ուշադրությանը պատասխան,
4 ամսականում ձգտում է նստել, 6 ամսականում ձգտում է չորեքթաթ սողալ, 8
ամսականում փորձ է անում քայլելու, մեկ տարեկանում սովորաբար քայլում է:
Վաղ մանկությունը տևում է 1 տարեկանից՝ 4 տարեկանը: Կյանքի երկրորդ
տարում ավարտվում է կաթնատամների աճը, 4 տ. –ից սկսվում է առաջին
մանկության փուլը, որն ավարտվում է 7 տ.- ում: Սկսած 6 տ.-ից երևում են
առաջին հիմնական ատամները, 1- 7 տարեկանը համարվում է նաև չեզոք
մանկություն, քանի որ տղաները և աղջիկներ իրենց մարմնի չափերով և ձևով
գրեթե չեն տարբերվում:
Երկրորդ մանկությանը բնորոշ է մարմի տարբերության և ձևի ի հայտ գալը
սեռերի միջև: Աղջիկների աճի տեմպը ավելի բարձր է տղաների համեմատ ,
քանի որ աղջիկների սեռական հասունացումը սկսվում է միջինը երկու տարի
շուտ: Տեղի է ունենում սեռական հորմոնների ինտենսիվ արտազատություն՝
հատկապես աղջիկների մոտ, տղաների մոտ այն ավելի թույլ է արտահայտված:
Հաջորդ փուլը դեռահասությունն է, որը կոչվում է նաև սեռական հասունացման
փուլ կամ պուբերտանտ փուլ: Այս փուլում դիտվում է աճի արագության
հետագա ինտենսիվացում՝ պուբերտանտ թռիչք, որը վերաբերվում է մարմնի
բոլոր չափերին: 11-12 տ.-ում աղջիկների հասակի աճը ավելի է
արտահայտված, 12-13տ.-ում մարմնի զանգվածն է ավելանում, տղաների
հասակի ինտենսիվ աճ դիտվում է 13-14տ.-ում( այս շրջանում նրանց հասակը
գերազանցում է աղջիկների հասակին) մարմնի զանգվածը ավելանում է 14-15 տ.-
ում: Կապված հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի ակտիվության բարձրացման
հետ, ձևավորվում են երկրորդային սեռական հատկանիշները: Տղաների մոտ
համեմատած աղջիկների պուբերտանտ փուլը ավելի երկար է տևում:
Պատանեկան տարիքում ավարտվում է օրգանիզմի աճը և ձևավորումը,
մարմնի չափերը հասնում են դեֆինիտիվ (վերջնական ) մեծության: Պատանեկան
տարիքում ավարտվում է սեռական համակարգի ձևավորումը,
վերարտադրողական ֆունկցիայի հասունացումը:
Հասուն տարիքում մարմնի կառուցվածքը և ձևը քիչ է փոխվում: 30-50 տ.-ում
հասակը մնում է հաստատուն, այնուհետև սկսում է փոքրանալ: Տարիքավորների
և ծերունիների մոտ աստիճանաբար տեղի է ունենում օրգանիզմի ինվոլյուտիվ
փոփոխություններ:

Կենսաբանական տարիք
Աճման և զարգացման պրոցեսի անհատական տարբերությունները կարող են
տատանվել լայն սահմանում: Այս երևույթը հիմք դարձավ կենսաբանական
տարիք, կամ զարգացման տարիք հասկացությանը: Կենսաբանական տարիքի
հիմնական չափանիշներն ( ի տարբերություն անձնագրային կան օրացույցային
տարիքի ) են՝
1. "կմախքի հասունություն" ( կմախքի ոսկրացման արագություն և
հերթականություն ),
2. "ատամների հասունություն" (կաթնատամների և հիմնական ատամների
աճ ),
3. երկրորդային սեռական հատկանիշների զարգացման աստիճան:

Նշված չափանիշներից ամեն մեկի համար կազմված է գնահատման սանդղակ


և նորմատիվների աղուսյակներ: Ներկայումս օգտագործում են կենսաբանական
տարիքի մոտավորապես 150 կլինիկո-ֆիզիոլոգիական, հոգեմետրիկ,
իմունոլոգիական, մարդաչափական, կենսաքիմիական, էնդոկրինոլոգիական և
ցիտոմետրիկ ցուցանիշներ: Օնտոգենեզի վրա ազդող գործոնները բաժանվում են
ժառանգականի և արտաքին միջավայրի ազդեցության:Օրացույցային տարիքը
լայն սահմանում կարող է արտահայտել օրգանիզմի մորֆոլոգիական և
ֆունկցիոնալ այն չափանիշները, որը հատուկ է տվյալ տարիքային խմբին:
Կենսաբանական տարիքը առողջության գնահատականն է, նրա
գերոնտոլոգիական ախտորոշումը, եթե այն էապես ետ է մնում օրացույցային
տարիքից, կարելի է կանխորոշել անհատի երկարակյացության մասին, իսկ եթե
գերազանցում է՝ ծերացման պրոցեսների արագացման և առողջության
մակարդակի իջեցման մասին: Պարզված է, որ մարդու իմունիտետի անկումը
ծերացման երևույթի ֆունդամենտալ արտահայտությունն է, որը ի հայտ է գալիս
թոքերի կենսական տարողության փոքրացման, ոսպնյակի ակոմոդացիայի
ընդունակության փոքրացման, մարդու ստատիկ հավասարակշռության
ընդունակության անկման և այլ երևույթների:

Օնտոգենեզի կրիտիկական փուլերը

Անհատական զարգացման ընթացքում առանձնացվում է փուլեր, երբ բարձր է


զարգացող օրգանիզմի զգայունությունը արտաքին և ներքին նեգատիվ
գործոնների նկատմամբ: Առանձնացնում ենք հետևյալ փուլերը.
1. սեռական բջիջների զարգացում. օվոգենեզ և սպերմատոգենեզ,
2. սեռական բջիջների միաձուլում՝ բեղմնավորում,
3. սաղմի իմպլանտացիա ( էմբրիոգենեզի 4-8-րդ օրը ),
4. առանցքային օրգանների սկզբնակների ձևավորում( ողնուղեղ և
գլխուղեղ, ողնաշարային սյուն, առաջնային աղի ) և ընկերքի ձևավորում
(զարգացման 3 – 8-րդ շաբաթ ),
5. գլխուղեղի ինտենսիվ զարգացման փուլ (15- 20-րդ շաբաթ ),
6. օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի և միզասեռական համակարգի
դիֆերենցում(20-25-րդ շաբաթ ),
7. երեխայի ծնունդ և նորածնության փուլ, մետաբոլիկ և ֆունկցիոնալ
ադապտացիա,
8. վաղ մանկության և առաջի մանկության փուլ, երբ ավարտվում է
օրգանների և օրգան համակարգերի միջև կապի ձևավորումը,
9. դեռահասություն :

Բջիջի կառուցվածքային և ֆունկցիոնալ տարիքային փոփոխությունները

Տարիքային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ամբողջական


օրգանիզմում, իրականանում է նրա տարբեր մակարդակներում ՝ մոլեկուլային,
բջջային, հյուսվածքային, օրգանային և օրգանիզմային: Օնտոգենեզի առաջատար
գործոնները համարվում են մոլեկուլային մակարդակում ընթացող
փոփոխությունները, և նրանք էլ որոշում են օրգանիզմի բոլոր մյուս տարիքային
շարժերը: Տարիքային փոփոխությունները առաջին հերթին առնչվում են բջջի
գենետիկական ապարատին, որը հանգեցնում է սպիտակուցների սինթեզի
փոփոխությանը և բջջի կառուցվածքի ու ֆունկցիայի
խանգարմանը:Ֆերմենտատիվ պրոցեսները, արյան ձևավոր տարրերի
ռեգեներացիան խանգարվում է, նկատվում է սպիտակուցի բիոսինթեզի
ակտիվության դանդաղում: Կարող են ծերանալ նաև առանձին սպիտակուցային
մոլեկուլներ: Տիպիկ օրինակ կարող է ծառայել սպիտակուց կոլագենը: Տարիքի
հետ նրանում՝ մոլեկուլների միջև առաջանում են մեծ քանակությամբ " խաչաձև "
կապեր, արդյունքում այն դառնում է պակաս լուծվող, ֆերմենտների կողմից
պակաս քայքայվող, կորցնում է քիմիական ակտիվությունը:
Ծերացման պրոցեսի արդյունքում փոքրանում է բջջի չափերը, կորիզը
խտանում է, իջնում է լիզոսոմների թաղանթների կայունությունը, սակայն նրանց
ֆերմենտների ակտիվությունը կարող է ընդհակառակը՝ մեծանալ, նրանցում
կուտակվում է լիպոֆուսցին պիգմենտը, որը նաև անվանում են ծերունական:
Լյարդի, երիկամների, մկանների բջիջներում փոքրանում է կալիումի քանակը և
մեծանում է նատրիումի և քլորի քանակները: Փոքրանում է միոցիտների և
մեծանում ՝ ողնուղեղի մոտոնեյրոնների դրդունակությունը: Նեյրոնների
լաբիլությունը իջնում է, փոքրանում է գործողության պոտենցիալի ամպլիտուդը և
արագության ընթացքը: Բջջի ընկալիչների քանակը մեծ քանակությամբ
հորմոնների և միջնորդանյութերի նկատմամբ ընկնում է, որոշ հորմոնների
նկատմամբ մեծանում է, որը բջջին ավելի զգայուն է դարձնում
համապատասխան հորմոնների նկատմամբ: Ծերացումը բջիջներում հանգեցնում
է նաև ԱԵՖ-ի և գլխավոր ֆերմենտի Na/K-ԱԵՖ-ազի քանակների անկմանը,
փոքրանում է իոնային փոխադրման արագությունը: Շատ բջիջներում սկսում է
գերակշռել էներգիայի կուտակման ավելի հնագույն ձևը՝ գլիկոլիզը:
Բջջաթաղանթները դառնում են ավելի ամուր և պակաս էլաստիկ, այս
փոփոխությունները կապված են հյուսվածքներում թթվածնի ազատ
ռադիկալների, լիպիդային գերօքսիդների կուտակումներով: Այս նյութերի
ազդեցությամբ մեծանում է բջջաթաղանթի թափանցելիությունը, իջնում է
լիպիդային շերտի հիդրոֆոբությունը:Մի շարք հիդրոլազներ դուրս են գալիս
լիզոսոմների սահմաններից և վնասում են բջջային կառուցվածքները:
Մարդու և կենդանիների օրգանիզմում կան նաև պաշտպանողական,
հակաօքսիդանտային գործոններ, որոնց են պատկանում՝ կատալազը,
պերօքսիդազը, սուպերօքսիդդիսմուտազը, որոշ հորմոններ (էստրոգեններ,
թիրօքսին),վիտամիններ: Ինչպես մյուս պաշտպանական մեխանիզմները, նրանք
ևս մտնում են հակածերացման համակարգի մեջ:
Տարբեր բջիջների կյանքի տևողությունը: Օրգանիզմի բոլոր բջիջները, կախված
բաժանման ունակությունից և ֆունկցիայից բաժանվում է 4 խմբի՝
1. Բջիջների կյանքի տևողությունը ընկած է բաժանումից՝ բաժանում, օր.
աղիքային էպիթելի բջիջները, որոնց կյանքի տևողությունը 1 -2 օր է :
2. Այս խմբի բջիջները ավելի մասնագիտացած են, կյանքի տևողությունը
համեմատաբար ավելի է, օր. էրիթրոցիտները ապրում են 120 օր:
3. Այս խումբը ներառում է բջիջներ, որոնք մտնում են այն հյուսվածքների
բաղադրության մեջ, որոնք ունեն վերականգնվելու հատկություն, նրանց
վնասումը առաջացնում է բջիջների ինտենսիվ աճ ( երիկամ, լյարդ ):
4. Պատկանում են մկանային և նյարդայի բարձրադիֆերենցված բջիջների
խմբին, որոնց կյանքի տևողությունը կարող է հավասար լինել օրգանիզմի
կյանքի տևողությանը:

Առաջին և երկրորդ խմբի բջիջները իրենց կարճ կյանքի ընթացքում ծերացման


էական նշաններ չեն դրսևորում: Երրորդ խմբում կարելի է առանձնացնել նրա
այս, կամ այն երևույթը, սակայն ավելի արտահայտված այն հանդես է գալիս
չորրորդ խմբում:

Նյարդային համակարգ, նշանակությունը և


կառուցվածքագործառական կարգավորումը
Օրգանիզմի գործառական միավորը որպես ամբողջականություն, նրա առանձին
մասերի փոխհարաբերությունը, ներքին միջավայրի հաստատունության՝
համեոստազի պահպանումը կարգավորվում է երկու համակարգերով՝ նյարդային
և հումորալ:
Նյարդային համակարգի նշանակությունը: Նյարդային համակարգի հիմնական
ֆունկցիաները համարվում են՝ 1) օրգանիզմի ներքին և արտաքին միջավայրի
վիճակի մասին տեղեկատվության արագ և ճշգրիտ փոխանցումը, 2) ամբողջ
տեղեկատվության ինտեգրումը և վերլուծությունը, 3) օրգանիզմի ներքին և
արտաքին միջավայրի փոփոխվող գործոնների և գործունեության կոնկրետ
փոփոխվող պայմաններին համապատասխան, բոլոր օրգանների և
համակարգերի գործունեության հավասարակշռումը և կարգավորումը,
4 )գիտակցության և հոգեկան գործունեության բոլոր ձևերի ապահովումը:
Նյարդային համակարգը ըստ կառուցվածքային և ֆունկցիոնալ
առանձնահատկությունների բաժանվում է երկու հիմնական մասի՝
կենտրոնական և ծայրամասային: Նյարդային համակարգի հիմնական
կառուցվածքային միավորը նյարդային հյուսվածքն է, որը կազմված է նյարդային
բջջից ( նեյրոցիտից կամ նեյրոնից ) և անատոմիական ու ֆունկցիոնալ առումով
կապված՝ նեյրոգլիայի բջիջներից:
Նեյրոնը բարձրադիֆերենցված բջիջ է, որն ընդունակ է տեղեկատվության
ընդունման, մշակման, կոդավորման,ինտեգրման, պահպանման և փոխանցման,
հիմնական ֆունկցիան նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումն է :
Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որը առաջանում է նեյրոնային
մարմնում՝ աքսոնային թմբիկում և հաղորդվում աքսոնով: Նեյրոգլիայի բջիջները
կատարում են ՝ հենարանային, պաշտպանական, սնուցողական ֆունկցիաներ, ի
տարբերություն նեյրոնների նրանք ամբողջ կյանքի ընթացքում օժտված են
կիսվելու ընդունակությամբ:
Նեյրոնը կազմված է մարմնից և երկու տիպի ելուններից՝ կարճ դենդրիտներից
և երկար աքսոնից, որոնք ունեն ծայրաճյուղային վերջույթներ՝ սինապսային
բշտեր:
Ֆունկցիոնալ բնույթով տարբերում ենք զգայական, ներդիր և շարժողական
նեյրոններ:Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում
կենտրոնական նյարդային համակարգ(ԿՆՀ): Նրանց մարմինները տեղադրված են
գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում : Ներդիր
նեյրոնները տեղադրված են ԿՆՀ-ում և կապ են հաստատում զգայական և
շարժողական նեյրոնների միջև:Շարժողական նեյրոնները տեղադրված են
ողնուղեղի առջևի եղջյուրներում: Նեյրոնների կարևորագույն ֆունկցիաներից է
նաև գործարկող օրգանների բջիջների գործունեության կարգավորումը:
Կենտրոնական նյարդային համակարգը ներառում է գլխուղեղը և ողնուղեղը,
որտեղ տարբերում են գորշ և սպիտակ նյութը:Գորշ նյութը կազմված է
նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը՝
նրանց ելուստներից: Սպիտակ նյութի մեջ կա գորշ նյութի կուտակումներ՝
կորիզներ:
Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է ԿՆՀ-ից դուրս եկող
նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից:
Նյարդային համակարգը պայմանականորեն բաժանում են մարմնական և
վեգետատիվ կամ ինքնավար: Մարմնական նյարդային համակարգը
նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական
ռեակցիաները, իսկ վեգետատիվ նյարդային հանակարգը նյարդավորում է
ներքին օրգանները, մաշկը ու արյունատար անոթները:
Նեյրոնների դասակարգումը: ԿՆՀ-ի նեյրոնները դասակարգում են ըստ տարբեր
հատկանիշների.
1. Կախված ԿՆՀ-ի բաժիններից առանձնացնում ենք սոմատիկ և վեգետատիվ
նյարդային համակարգի նեյրոններ:
2. Ըստ տաղեկատվության հաղորդման ուղղության տարբերում են՝
առբերիչ(աֆերենտ ), արտատար (էֆերենտ կամ մոտոնեյրոն ) և ներդիր (
ինտերնեյրոն ) նեյրոններ:
3. Ըստ միջնորդանյութի (մեդիատորի) բնույթի տարբերում են խոլինէրգիկ,
ադրենէրգիկ, սերատոնինէրգիկ, դոֆամինէրգիկ և այլ նեյրոններ:
4. Ըստ ազդեցության բնույթի նեյրոնները լինում են դրդող և արգելակող;
5. Ըստ սենսոր (զգայական) տեղեկատվության ընդունման
առանձնահատկության տարբերում են միա -, երկ -. և բազմաբնույթ
նեյրոններ:Օրինակ, միաբնույթ են կեղևի լսողական կենտրոնի նեյրոնները,
երկբնույթ՝ վերլուծիչների կեղևային երկրորդական գոտիների նեյրոնները
(տեսողական անալիզատերի երկրորդային գոտու նեյրոնները գլխուղեղի
կեղևում պատասխանում են լուսային և ձայնային ազդակներին ):
Բազմաբնույթ է կեղևի շարժողական գոտու, ասոցիատիվ գոտու
նեյրոնները, որոնք պատասխանատում են մաշկի ռեցեպտորների,
տեսողական, լսողական և այլ անալիզատորների գռգռիչներին:
6. Ըստ ակտիվության տարբերում ենք ֆոնակտիվ և լռած նեյրոններ,
վերջիններս դրդվում են միայն գռգռման դեպքում: Ֆոնակտիվ նեյրոնները
կարևոր դեր ունեն ԿՆՀ-ի, հատկապես մեծ կիսագնդերի կեղևի
լարվածության պահպանման գործում:
Նեյրոնի և նյարդային թելիկի կառուցվածքային տարիքային փոփոխությունները:
Էմբրիոնալ զարգացման վաղ փուլերում, որպես կանոն նեյրոնը բաղկացած է
մարմնից և երկու չդիֆերենցված և չճյուղավորված ելուստներից: Մարմինը
պարունակում է խոշոր կորիզ՝ շրջապատված ցիտոպլազմայի փոքր շերտով:
Նեյրոնների զարգացման պրոցեսը բնութագրվում է ցիտոպլազմայի արագ
մեծացմամբ, նրանցում ռիբոսոմների ավելացմամբ և Գոլջիի համալիրի
ձևավորմամբ, աքսոնների և դենդրիտների ինտենսիվ աճով: Նյարդային բջիջների
տարբեր տիպերը օնտոգենեզում զարգանում են անհավասարաչափ (հետերոխրոն
): Ավելի վաղ ՝ էմբրիոնալ փուլում զարգանում է խոշոր աֆերենտ և էֆերենտ
նեյրոնները: փոքր բջիջները՝ ինտերնեյրոնները զարգանում են ծնվելուց հետո՝
պոստնատալ օնտոգենեզում, միջավայրի գործոնների ազդեցությամբ: Նեյրոնի
առանձին մասերը նույնպես զարգանում են անհավասարաչափ, ավելի ուշ
ձևավորվում է դենդրիտների ճյուղերը, որի զարգացումը պոստնատալ փուլում
զգալի կերպով ապահովում է արտաքին ինֆորմացիայի հոսքը: Աքսոնները
ծածկող միելինային թաղանթը ինտենսիվորեն աճում է պոստնատալ փուլում,
նրա աճը հանգեցնում է նյարդային իմպուլսի արագացման բարձրացմանը
նյարդային թելիկով: Միելինապատումը տեղի է ունենում հետևյալ
կարգով՝սկզբում ծայրամասային նյարդերը, այնուհետև ողնուղեղի նյարդային
թելիկները, ուղեղաբունը, ուղեղիկը և ավելի ուշ գլխուղեղի մեծ
կիսագնդերը:Շարժողական նյարդային թելիկները ծնվելու պահին արդեն
ծածկված են միելինային թաղանթով, զգայականը՝ երեխայի կյանքի առաջին
ամիսներին: Չնայած այն բանին, որ մինչև 3 տարեկանը հիմնականում
ավարտվում է նյարդային թելիկների միելինապատումը, միելինային թաղանթի
աճը շարունակվում է նաև 3 տարեկանից հետո:

Սինապսների դասակարգումը: ԿՆՀ-ի յուրաքանչյուր նեյրոն առաջացնում է


միջինը 1000 սինապսային վերջավորություն:
Սինապսը ( հուներեն՝ sinapsis-միացում) մասնագիտացված հպումն է նեյրոնների
միջև կամ նեյրոնների և դրդվող գոյացությունների միջև, որոնք ապահովում են
դրդման հաղորդումը՝ պահպանելով դրա տեղեկատվական նշանակությունը:
Սինապսների օգնությամբ տեղի է ունենում օրգանիզմի տարբեր ֆունկցիաներով
օժտված բջիջների՝ նյարդային և հյութազատիչ, նյարդային և մկանային
փոխազդեցությունը: Բոլոր սինապսները կազմված են՝ նախասինապսային և
հետսինապսային մասերից, սինապսային ճեղքից:
Նեյրոֆիզիոլոգիայում կիրառվում են սինապսների մի շարք դասակարգումներ.

1. Ըստ տեղադրվածության սինապսները լինում են ՝ աքսոսոմատիկ,


աքսոդենդրիտային, աքսոաքսոնային, դենդրոսոմատիկ,
դենդրոդենդրիտային, նյարդամկանային, աքսոէպիթելային:
2. Ըստ ֆիզիոլոգիական արդյունքի տարբերում ենք՝ դրդող և արգելակող:
3. Ըստ ազդակի հաղորդման եղանակի տարբերում են քիմիական,
էլեկտրական և խառը սինապսներ: Քիմիականը ավելի տարածված է ԿՆՀ-
ում, որի միջնորդանյութ (մեդիատոր) է հանդիսանում քիմիական նյութը,
էլեկտրական սինապսներում ազդակները փոխանցվում են էլեկտրական
հոսանքով՝ պոտենցիալներն անմիջապես էլեկտրատոնիկորեն հաղորդվում
են հետսինապսային բջջին: Խառը սինապսներում ազդակները
էլեկտրաքիմիական են:

You might also like