You are on page 1of 15

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ՝ Սկզբնական կրթություն

Բաժին՝ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

Առարկա՝ Հոգեբանություն

Կուրս՝ 1-ին

Թեմա՝ Հոգեկանի ակտիվության մակարդակները

Դասախոս՝ Լ.Վարդանյան

Ուսանող՝ Սոնա Մովսեսյան

Երևան 2021
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ…………………………………………………………..2

ԳԼՈՒԽ 1.Պատկերացումներ հոգեկանի ¨ նրա ակտիվության մասին…..3

1.1. Պատկերացումներ հոգեկանի մասին…………………………………….3

1.2. Պատկերացումներ հոգեկանի ակտիվության մասին…………………..4

ԳԼՈՒԽ 2. Հոգեկանի ակտիվության մակարդակները……………….........6

2.1. Գիտակցություն………………………………………………………….6

2.2. Ենթագիտակցություն……………………………………………………9

2.3. Անգիտակցություն………………………………………………………10

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ……………………………………………………...12

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ……………………………………………………….13
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն աշխատանքը իրականացնելիս մեր կողմից օգտագոծվել է մասնագիտական


գրականության ուսումնասիրության մեթոդը:

Այս աշխատանքը բաղկացած է բովանդակությունից, ներածությունից, երկու գլուխ-


ներից, օգտագործված գրականության էջից և կազմում է 14 էջ: Աշխատանքում առաջ
են քաշվել հետևյալ խնդիրները.

1) ուսումնասիրել հոգեկանը.
2) ուսումնասիրել հոգեկանի ակտիվությունը.
3) նկարագրել հոգեկանի ակտիվության մակարդակները.

Հոգեբանության` որպես գիտության, հոգեկանի բովանդակության և դրա էվոլյուցիոն


զարգացման, ինչպես նաև ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի մասին
մեր ունեցած գիտելիքներն արդեն բավարար են իրականության արտացոլման
ամենաբարձր մակարդակի` մարդու գիտակցության բնութագրին ծանոթանալու
համար: Քանի որ գիտակցությունը հոգեկանի ակտիվության մակարդակներից մեկն
է, և հոգեկանն ունի նաև այլ մակարդակներ, ապա փորձենք իմանալ, թե ինչ ենք
հասկանում` մարդու հոգեկան ակտիվություն ասելով:

Ըստ ժամանակակից պատկերացումների մարդու հոգեկանը կարելի է նկարագրել


իբրև յուրահատուկ տիրույթ, որն ունի իր մակարդակները կամ վիճակները: Հենվելով
մեծաքանակ փաստերի վերլուծության վրա, հոգեկանի տիրույթում կարելի է
առանձնացնել հետևյալ հիմնական մակարդակները. գիտակցական, ենթա-
գիտակցական և անգիտակցական:

2
ԳԼՈՒԽ 1

ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ ՀՈԳԵԿԱՆԻ ¨ ՆՐԱ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.1.ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ ՀՈԳԵԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Հոգեկանը անձի ներաշխարհն է, որն առաջանում է արտացոլման


մեխանիզմի շնորհիվ: Ուղեղը, որպես մատերիայի բարձրագույն ձև, ունի
արտաքին աշխարհը արտացոլելու հատկություն: Այն արտաքին
աշխարհի հետ կապված է զգայարան-ների միջոցով: Զգայարանները
հավաքում են ինֆորմացիա,ուղարկում ուղեղ, որտեղ այն պահպանվում է,
մշակվում և արդյունքում առաջանում են պատկերացումներ արտաքին
աշխարհի մասին: Հենց այդ պատկերացումներն էլ կոչվում են հոգեկան,
իսկ երևույթները` արտացոլում: Հոգեկանը բարձր զարգացած
մատերիայի` ուղեղի հատկությունն է, որի շնորհիվ այն իր վիճակներով
արտացոլում է օբյեկտիվ իրականությունը և առաջ է բերում սուբյեկտիվ
ապրումներ: Այսինքն հոգեկանը օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ
արտացոլումն է: Այսինքն հոգեկանը արտացոլում է և ապրում, քանի որ
հոգեկան արտացոլման ընթացքում ոչ միայն ֆիքսվում է արտաքին
աշխարհի գոյությունը, այլ նաև գնահատվում է այն ամենը, ինչը արտա-
ցոլվել էր, որոշակի վերաբերմունք մշակվում նրա նկատմամբ: Ըստ ռուս
գիտնական Սեչենովի հոգեկան բոլոր երևույթները, ըստ իրենց ծագման և
ընթացքի, ռեֆլեքսներ են: Դա նշանակում է, որ, որպեսզի հոգեկան
ձևավորվի, պետք է ուղեղը, արտաքին աշխարհը, որը պետք է ազդի
ուղեղի վրա, իսկ ուղեղը պետք է արտացոլի այդ ազդե-ցությունը և
պատասխանի դրան: Հոգեկանը մարդու և բարձր զարգացած կենդան-
իների ակտիվության վարքի ներքին կարգավորիչն է: Հոգեկանի
պատմական զար-գացման պրոցեսում առաջանում են մի շարք փուլեր .
ա) տարրական զգայական փուլ, բ) ընկալման փուլ, որի ընթացքում առաջ
է եկել կենդանիների կողմից առար-կաներն ամբողջական ձևով
արտացոլելու ընդունակությունը, գ) բանականության
3

փուլ, որի ընթացքում առաջ է եկել նաև իրերի օբյեկտիվ


փոխհարաբերությունների և իրավիճակների արտացոլման
ընդունակությունը: Մարդու և կենդանիների հոգե-բանական
օնտոգենեզը նրանց հոգեկան զարգացման պրոցեսն է: Հոգեբանության
ուսումնասիրության առարկան հենց հոգեկանն է իր ներքին
բովանդակությամբ և վարքում ունեցած դրսևորումներով: Որպես
հոմանիշ կարելի է օգտագործել նաև« հոգեկան աշխարհ
հասկացությունը: Հոգեկան դրսևորումներն անվանում են հոգե-կան
երևույթներ: Հոգեկան ակտիվությունը օրգանիզմի ակտիվության,
դինամիկայի և պրոցեսային բնույթի դրսևորումն է հոգեկան
մակարդակում: Այն հատուկ է և կենդանիներին, և հատկապես մարդուն`
նրա հոգեկանի բոլոր մակարդակներում և հոգեկան բոլոր բարձրագույն
ֆունկցիաների ընդգրկմամբ:

1.2.ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ ՀՈԳԵԿԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոգեկան ակտիվությունը օրգանիզմի ակտիվությունն է, որ


արտահայտում է դինամիկա և հոգեկան գործընթացների դրսևորումներ:
Հոգեկան ակտիվությունը ապահովում է հոգեկան գործունեությունը,
արտաքին աշխարհի ակտիվ արտա-ցոլումը: Հոգեկան ակտիվությունը
բնորոշ է նաև կենդանիներին: Այն օրգանիզմի ակտիվությունն է,
արտահայտում է դինամիկա և հոգեկան գործընթացների դրսևորումներ: Բայց
հոգեկան ակտիվությունը, որը մեր իմացական և այլ բնույթի
գործողությունների հիմքն է կազմում, բնորոշ է գլխավորապես մարդուն
նրա հոգեկանի բոլոր մակարդակներում: Մարդու բոլոր հոգեկան
բարձրագույն ֆունկցիաների իրականացումը պայմանավորված է նրա
հոգեկան ակտիվությամբ: Այսինքն այդ ակտիվությունը ընդգրկում է
մարդու հոգեկան գործունեության բոլոր ձևերը, որոնք աչքի են ընկնում
իրենց նպատակասլացությամբ, հստակ բովանդակությամբ,
կառուցվածքով, անհատական և սոցիալական-հասարակական
նշանակությամբ: Հոգեկան ակտիվության շնորհիվ է, որ« բնական
ընտրության

ընթացքում կենդանի են մնացել, գոյատևել այն օրգանիզմները, որոնք


եղել են առավել ակտիվ, ուժեղ, դիմացկուն և հարմարվել
են միջավայրի պայմաններին և փոփոխություններին: Ակտիվությունը
ներառում է նաև հոգեկան գործընթացներ, որոնք մեզ տեսանելի չեն,
տեղի են ունենում ներհոգեկան գլխուղեղում, այսինքն` դրանք
հոգեֆիզիոլոգիական գործընթացներ են, որոնց արդյունքում մշակվում և
պլանավորվում է մեր նպատակասլաց վարքը: Մի շարք հոգեբաններ գտնում
են, որ հոգեկան ակտիվությունը ընթանում է երեք իրար հաջորդող փուլերով:

Առաջին փուլը հատկանշվում է ուղեղի ակտիվությամբ, որի ընթացքում տեղի է


ունենում մարդու ներքին հոգեկան վիճակների և արտաքին օբյեկտների ու
իրադրությունների հետ համեմատումը, համադրումը: Երկրորդ փուլում ուղեղը
մշակում է ստացված ինֆորմացիան, որն ստանում է օրգանիզմը արտաքին
աշխարհից: Երրորդ փուլը նպատակահարմար վարքի ընտրությունն է, որի դեպքում
հաշվի են առնվում ինչպես ընթացիկ հանգամանքները, ստեղծված
իրադրությունները, այնպես էլ մարդու անցյալի փորձը: Անշուշտ այս ակտիվության
կատարմանը, որոշումների իրականացմանը ակտիվորեն մասնակցում են նաև
հոգեկան բարձրագույն ֆունկցիաները` հիշողությունը, մտածողությունը, երևակա-
յություն և այլն: Հոգեկան ակտիվությունը կապված է արտաքին ազդակների
վերածնման, բացատրման հետ, որը կախված է արթմնի վիճակի
մարդկանցից, մարդու գիտակցության վիճակից, ինչպես նաև
պահանջմունքներից, ճաշակից, հետաքրքրություններից,ծրագրերից:
Քանի որ արդեն պատկերացումներ ունենք, թե ինչ է հոգեկան
ակտիվությունը, այժմ ավելի մանրամասնենք հոգեկան ակտիվության
մակարդակները: Կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական
մակարդակները` գիտակցություն, ենթա-գիտակցություն,
անգիտակցություն:

ԳԼՈՒԽ 2

ՀՈԳԵԿԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

2.1.ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոգեկանի ամենավերին մակարդակը գիտակցությունն է: Գիտակցական


ոլորտում այն պատկերացումներն են արտաքին աշխարհի մասին, որոնք
կազմում են համակարգ, գիտակցվում են, աըսինքն անձը հասկանում է, որ
ինքը գիտե այդ ամենը: Գիտակցությունը ենթադրում է արթուն վիճակ, այս
պատկերացումների հիման վրա մարդը կարգավորում է վարքը, հաշիվ է
տալիս ինքն իրեն: Գիտակցությունն անհատական հոգեկանի այն
մակարդակն է և հոգեկան երևույթների գոյության այն ձևը, որի
առկայության դեպքում մարդը տեղյակ է լինում, հաշիվ է տալիս իրեն, որ
հիմա իր հոգեկանում կան որոշ բովանդակություններ և ընթանում են
հոգեկան գործընթացներ: Գիտակցության ոլորտի բովանդակությունների
այդպիսի անմիջական ներքին արտացոլումը դրանց կրող անհատի
կողմից ապահովվում է մարդու բարձրագույն իմացական ընդու-
նակություններից մեկի` ներհայեցողության միջոցով: Ներհայեցողությունը
հոգե-կանի գործընթաց է և անխզելիորեն կապված է գիտակցության
վիճակների և ինքնագիտակցության հետ: Մարդն իր հոգեկան
գործընթացներն ու շարժողական գործողությունները գիտակցելու
ընդունակությունը ձեռք է բերել շատ վաղուց: Նա ոչ միայն կարող է
ունենալ ընկալումներ, մտքեր ու հույզեր, այլև կարող է զգալ, նկատել, որ
դրանք պատկանում են իրեն և ուրիշ ոչ մեկին: Մարդիկ գիտակցա-կանում
զգում և տարբերում են սեփական գիտակցության բովանդակությունները
և նույնիսկ կռահում են, որ կարող են լինել նաև չգիտակցվող կամ
ենթագիտակցական գործընթացներ ու գործողություններ:
Գիտակցության գաղափարը հստակորեն ձևակերպվեց Պլոտինի և
Ավգուստի փիլիսոփայական աշխատություններում.

ընդ որում այդ մտածողներն արդեն գիտեին նաև ներհայեցողության


գոյության մասին. Հոգին ընդունակ է շրջվելու դեպի ինքը և ծայրագույն
հավաստիությամբ հասկանալու սեփական գործունեությունն ու նրա
անտեսանելի արդյունքները: Հոգու այդ ներքին փորձը նրանք
սկզբունքորեն տարբեր էին համարում այն փորձից, որ մարդը ձեռք է
բերում արտաքին զգայարանների օգնությամբ: Գիտակցական վիճակում
գտնվելու համար մարդը պետք է արթուն լինի: Արթնությունը շատ բարդ
հոգեֆիզիոլոգիական վիճակ է և գիտակցության այս կամ այն աստիճանը
նրա առանձնահատկություններից մեկն է, թեև հոգեբանորեն, անշուշտ,
ամենակարևորը: Գիտակցությունը,որպես հոգեկան ողջ տիրույթի մի
մակարդակը կամ ոլորտը, միշտ ամփոփոխ չէ: Ավելին, այն կարող է
չքանալ, ժամանակավորապես անհետանալ, երբ, օրինակ, մարդը քնած է
կամ հայտնվել է ուշակորույս վիճակում: Արթուն վիճա-կում մարդու
գիտակցությունը շատ բարդ է և կարող է հետաքրքրական փոփո-
խություններ կրել: Լինել գիտակցական վիճակում` նշանակում է
իրականացնել իմացական գործընթացներ. տեսնել, լսել, շոշափել, խոսել,
պլանավորել հետագա գործողությունները: Մարդն ունի նաև
ուշադրությունը գիտակցորեն և ընտրա-կանորեն որևէ առարկայի,
գործունեության կամ իր գիտակցության շերտերից մեկում կատարվող
գործընթացների վրա կենտրոնացնելու ընդունակությունը, որը խիստ արժեքավոր է,
քանի որ միաժամանակ մեկից ավելի գործողություններ կատարելը հաճախ
արդյունավետ չէ: Գիտակցական գործընթացում մեծ տեղ են գրավում
կանխատեսումն ու հետագա գործողությունների պլանավորումը: Գիտակ-ցական
վիճակը կարող է լինել հանգիստ-հայեցական, այս վիճակում մարդը ընդհա-նուր
առմամբ ընկալում է շրջապատը, բայց ոչ բանի վրա հատուկ կերպով ուշադրությունը
չի կենտրոնացնում: Հոգեբանության մեջ ընդունված է այն տեսակետը, որ սուբյեկտ-
օբյեկտ հարաբերության հատուկ ըմբռնումը, իր « ես »-ը

շրջապատից առանձնացնելու ընդունակությունը գիտակցության հիմնական,


առաջատար առանձնահատկությունն է: Հենց այս իմաստով էլ քնած մարդու
հոգեկան գործընթացները ենթագիտակցական են. երազ տեսնողին թվում է, որ իր
երևակայության պատկերների հոսքն իրականություն է, և ինքն էլ այդ երևակայական
իրադարձությունների մասնակից է: Հասկանալի է, որ նման վիճակը գիտակցության
հիշյալ հիմնական չափանիշին չի կարող բավարարել: Ըստ այդ չափանիշի նույնիսկ
բարձրակարգ կենդանիները գիտակցություն չունեն: Իրեն և շրջապատը գիտա-
կցելու և ներհայեցողություն կատարելու ընդունակությունները մարդու հոգեկանին
հատուկ բարձրագույն հատկություններ են և առաջ են եկել երկարատև պատմական
զարգացման շնորհիվ, աշխատանքային և ուսումնական գործունեության և
սոցիալական շփման գործընթացների ազդեցության տակ, այդ գործունեությունները
հաջող կատարելու համար: Հոգեբանության մեջ ընդունված է առանձնացնել
գիտակցության չորս հիմնական բնութագիր, որոնք կազմում են գիտակցության
կառուցվածքը: 1.Գիտակցությունը
շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքների ամբողջու-թյունն է :

2.Մարդու գիտակցության մեջ ամրապնդված է սուբյեկտիվի և օբյեկտիվի


տարբերությունը:

3.Գիտակցականը ապահովում է մարդու նպատակադրված, նպատակաուղղված


վարքն ու գործունեությունը:
4.Գիտակցության չորրորդ բնութագիրն այն է, որ նա իր մեջ ընդգրկում է որոշակի
վերաբերմունք, հույզեր ու զգացմունքներ, հասարակական, միջանձնային,
միջխմբային հարաբերություններ, որոնց մեջ ընդգրկված է մարդը, և ձևավորվում է
նրա անձնավորությունը:

Երբ խախտվում է այդ վերաբերմունքը, խախտվում է հարաբերությունները,


խախտվում է գիտակցությունը: Այսպիսով` գիտակցությունը միայն մարդուն
հատուկ հոգեկան ակտիվության մակարդակ է: Նա և´ փոփոխական է, և´ կարող է
ժամանակավորապես անհայտանալ կամ թուլանալ:

2.2. ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ենթագիտակցությունը մեր հոգեկան ակտիվության կարևոր մակարդակն է, որի


բովանդակությունները (հոգեկան երևույթները, մտքերը, ցանկությունները,
հակումները և այլն) չնայած անմիջականորեն գիտակցված չեն, բայց սկզբունքորեն
մատչելի են գիտակցության համար: Ենթագիտակցության բովանդակությունը
կազմող մտքերը, մտապանկերների զուգորդություններն ու դրդապատճառները
հիմնականում ձևավորվում են անձի սոցիալականացման ընթացքում և լուրջ
ազդեցություն են գործում մրա ամենօրյա ակտիվության վրա` նույնիսկ
ենթագիտակցության առավել ցայտուն դրսևորումները կարելի է տեսնել երազներում
և հիպնոսի վիճակում: Ենթագիտակցական դրդապատճառների ակտիվությունը
պետք է հաշվի առնել երեխաների և պատանիների վարքի շարժիչ ուժերն ու
մեխանիզմները ավելի խորը հասկանալու համար: Ենթագիտակցական երևույթներն
են` երազները, ինտուիցիան, լեզվի սայթաքումը, դեժավյուի երևույթը և այլն:
Ենթագիտակցական հոգեկանի գաղափարը գիտության պատմության մեջ առաջինը
հստակորեն ձևակերպել է գերմանացի մտածող Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցը, որը
ըմբռնել էր, որ մարդու ընկալումներն ունեն մակարդակներ: Ըստ այդմ էլ նա
զանազանում էր պերցեպցիան (ենթագիտակցական ընկալումը) և ապերցեպցիան
(գիտակցական ընկալումը): Ժամանակակից հոգեբանության նվաճումներից մեկը
ենթագիտակցական փաստի ընդունումը, մանրակրկիտ նկարագրությունն ու այն

ուղիների կանխանշումն է, որոնցով ընթանալու դեպքում, հենվելով այդ


հայտնագործության վրա, կարելի է տալ հոգեկան շատ երևույթների և վարքի
յուրահատկությունների ու օրինաչափությունների բացատրությունը: XIX դարի
կեսերից սկսած ենթագիտակցության ուսումնասիրությունն ավելի խորացավ:
Հոգեբանները սկսեցին օգտագործել ինչպես դասական ու հանրահայտ, այնպես էլ
բոլորովին նոր մեթոդներ: Ենթագիտակցության ուսումնասիրության շնորհիվ
կատարված կարևորագույն եզրակացություններից մեկն այն է, որ ընկալված
տպավորությունների ճնշող մեծամասնությունը մեր հոգեկան աշխատանքից չի
անհետանում, մնում է հիշողության խորքերում: Մեր կենսափորձի այդ հսկայական
զանգվածը ոչ միայն բնորոշում է մեր անձը, այլև խոր ազդեցություն է գործում
այսօրվա մտքերի ու հոգեվիճակների, ինչպես նաև ապագայի վերաբերյալ
կանխատեսումների վրա: Գիտակցության և ենթագիտակցության միասնական
լինելը,ենթագիտակցության առակյության փաստի անհերքելի լինելը ճիշտ և
պատկերավոր նկարագրել է հոգեբան Ֆեխները` համեմատելով սառցելեռան
երևացող մասը գիտակցության, իսկ նրա խորասուզված մասը` ենթագիտակցության
հետ, որն ավելի ծավալուն է:

2.3.ԱՆԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մեր հոգեկան ակտիվությունը մի մակարդակ ևս ունի, այն անգիտակցականն է, որը


ոչ մի հանգամանքների պարագայում գիտակցություն չի դառնում: Առօրյա կյանքում
այդ հասկացությունը սովորաբար օգտագործվում է մարդու կողմից չգիտակցվող
հոգեկան ապրումների և այլ պրոցեսների ոլորտը նշանակելու համար: Իրականում
անգիտակցական ասելով` պետք է հասկանալ հոգեկան հատկությունների ու
բովանդակությունների միասնությունը, որը մարդուն անցնում է ժառանգաբար
(օրինակ` խառնվածքի առանձնահատկությունները, բնազնդերը, զգայական

10

արտացոլման ընդունակությունների նախադրյալները): Անգիտակցականի


հիմնախնդիրը առավել լայնորեն ուսումնասիրել է հոգեբան Ֆրոյդը:
Ելնելով իր երկարատև հոգեբուժական, հոգեթերապեֆտական պրակտիկայից`
Ֆրոյդը ցույց է տվել, որ մարդու անգիտակցական հակումները, մղումները,
ցանկությունները հաճախ առաջացնում են ներքին թաքնված, քողարկված
լարվածության, տագնապալիության բազմաթիվ օջախներ, որոնք, պարզ է, ոչ մի
կեոպ չեն գիտակցվում: Այդ լարվածության օջախները կարող են ծնել,առաջացնել
միջավայրին հարմարվելու հոգեբանական դժվարություններ կամ
հիվանդություններ: Նա գտնում է, որ այդ հոգեկան լարվածությունը առաջանում է
բազմաթիվ սոցիալական արգելքների պատճառով, որոնց հետ մտնում է կոնֆլիկտի
մեջ և մարդու ուղեղում ստեղծվում են մեկուսացված գրգռման օջախներ:
Լարվածությունը հանելու համար նաև պետք է գիտակցել կոնֆլիկտը և դրա
պատճառները: Բայց դրանց գերլարումը հնարավոր չէ առանց ծանր ապրումների, և
մարդը խոչընդոտում է գիտակցմանը, որի պատճառով այդ ապրումները մղվում,
արտամղվում են գիտակցության ոլորտից դեպի անգիտակցական ոլորտ: Դա չի
նշանակում, որ գրգռված օջախները հաղթահարվում են: Նրանք մնում են երկար
ժամանակ և անբարենպաստ պայմանների դեպքում կարող է բացահայտվե, և
մարդու հոգեվիճակի վրա տրավմատիկ ոզդեցություն ունենալ: Ֆրոյդի կողմից
մշակված և մեծ տարածում գտած հոգեվերլուծության մեթոդի նպատակը հենց այդ
թաքնված օջախների որոնումն է գլխուղեղում և զգուշավոր օգնությունը մարդուն`
նրան անհանգստացնոց ապրումների գիտակցման վերագնահատման հարցում:
Այսպիսով` անգիտակցական ասելով պեըք է հասկանալ այն հոգեկան
հատկությունների և բովանդակությունների միասնությունը, որը մարդուն անցնում
են ժառանգաբար և ուսումնասիրվում է հոգեբանական գենետիկայի կողմից:

11

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով` հոգեկան ակտիվությունը իրականում այնքան էլ պարզ ու հասարակ


երևույթ չէ: Ակտիվությունը միշտ էլ մասնակիորեն ընդգրկում է ինֆորմացիայի
նախնական մշակումը, որը հնարավորություն է տալիս հասկանալի ձևով վերածնել
արտաքին և ներքին աշխարհից ներկայացվող ազդակները: Պարզեցինք, որ հոգ-
եկան ակտիվությունը իր մակարդակներով թույլ է տալիս հասկանալի ձևով
վերածնել արտաքին և ներքին աշխարհից ներկայացվող ազդակները: Հոգեկան
ակտիվությունը իր մակարդակներով թույլ է տալիս արտահացոլելու արտաքին
միջավայրը և սեփական ներաշխարհը, ինչը օգնում է նրան արդյունավետ գործելու
իրական կյանքում:

Այսպիսով` մարդու գիտակցության զարգացման ընթացքում զարգանում են նաև


նրա կողմից իրականության արտացոլման ձևերը: Այդ գործունեության մեջ էլ իր
գիտակցության շնորհիվ փոխվում է մարդը` որպես անձնավորություն:

Իմացանք, որ հոգեկանն ունի մակարդակներ, որոնցից յուրաքանչյուրը իր դերն ու


նշանակություը ունի մարդու զարգացման մեջ և կյանքում:
12

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Արզումանյան Ս. « Հոգեբանություն » - Երևան. Զանգակ-97, 2003:

2. Նալչաջյան Ա. « Հոգեբանության հիմունքներ »-Երևան. 1997:

3. Նալչաջյան Ա. « Հոգեբանական բառարան » - Երևան. Լույս, 1984:

4. Ֆրոյդ Զ. «Հոգեվերլուծության ներածություն»- Երևան. Զանգակ-97, 2002:

5. Ornstein R., «The psychology of consciousness»-New York.1986:

You might also like