You are on page 1of 11

Խ.

ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ


ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ՝ Պատմություն և հասարակագիտություն

Բբաժին՝ պատմություն

Կուրս՝Առաջին

Թեմա՝ Հիշողության տեսակները

Դասախոս՝ Ավագյան Անի

Ուսանող՝ Գրիգորյան Անդրանիկ

-ԵՐԵՎԱՆ 2022-
Բովանդակություն

1. Ներածություն-----------------------------------------3
2. Հիշողության տեսակներ---------------------------- 4

3. Եզրակացություն-------------------------------------10
4. Գրականության ցանկ-------------------------------11
Ներածություն

Առողջապահության զարգացման արդիական մոտեցումները կարևոր են բժշկության


հիմնական դրույթներից մեկը բուժել ոչ թե հիվանդությունը այլ հիվանդին։ Ուստի
անհրաժեշտություն է առաջանում ճանաչել և հաշվի առնել ոչ միայն ֆիզիկական կամ
մարմնական, այլև հոգեկան առանձնահատկությունները։ Հոգեբանության նպատակն
է ապագա բժիշկներին և գործնական հոգեբանությամբ զբաղվող մասնագետներին
ծանոթացնել բժշկական հոգեբանության հիմունքներին, սովորեցնել ճանաչելու
հիվանդի անձի հոգեկան առանձնահատկությունները։
Հիշողության տեսակները

Հիշողությունը1 առանցքային դեր է խաղում մարդու գործունեության մեջ միաորելով


անցյալը, ներկան, ապագան։ Յուրաքանչյուրիս հիշողությունն առանձնահատուկ է։
Այն թույլ է տալիս գիտակցել սեփական անհատականությունը և ճանաչել այլոց։
Մարդը, զրկվելով հիշողությունից, կորցնում է իր <<ես>>-ը, <<դադարում է գոյություն
ունենալ>>։
Օրգանական համակարգն իր գոյության պահպանման համար պետք է հիշի իր
կառուցվածքը և գործառույթները։
Կենսաբանական հիշողությունը կենդանի օրգանիզմների տեղեկատվությունը
ընդունելու, պահպանելու և վերարտադրելու հիմնարար հատկությունն է։ Գոյություն
ունի կենսաբանական հիշողություն 3 տեսակ գենետիկական, իմունաբանական և
նյարդաբանական։
Կենդանի համակարգի որպես որոշակի կենսաբանական տեսակի,
կառուցվածքագործառության կազմակերպմանը վերաբերող հիշողությունը կոչվում է
գենետիկական հիշողություն։ Գենետիկական հիշողության կրողներն են նուկլենային
թթուները դեզօքսիռիբոնուկլենային թթու (ԴՆԹ), ռիբոնուկլենային թթու (ՌՆԹ)։
Գենետիկական հիշողության հետ սերտորեն կապված է իմունաբանական
(վարակամերժ) հիշողությունը, որի եությունը կազմում է գենետիկորեն օտար
մարմինների (վիրուսներ, մանրէներ և այլն) օրգանիզմ կրկին անգամ ներթափանցելու
նկատմամբ իմուն համակարգի պաշտպանական հակազդման
ուժեղացումը։Օրգանիզմ ներխուժած այդ օտարածին նյութերն ընդունված է անվանել
հակագեներ, իսկ իմուն սպիտակուցներ, որոնք անդունակ են ոչնչացնելու
հակամարմիններ։ Իմունային պատասխանն իրականացվում է արյան սպիտակ
մարմնիկների 2 համակարգերով ուրցագեղձում ( թիմուսում) հասունացող և բջջային
պաշտպանությունն ապահովող T-լիմֆոցիտների և ոսկրածուծում հասունացող B-
լիմֆոցիտների համակարգերով։
T-համակարգն արտադրում է T-լիմֆոցիտների տարբեր տեղախմբեր
(պոպուլյացիաներ) T-քիլլերներ, T-օրգանականներ( հելփրներ), T-բջջային
ընկալիչներ և այլ ճանաչող հակագեներ, որոնք ապահովում են բջջային
պաշտպանությունը և յուրահատուկ կլոն-լիմֆոցիտների օգնությամբ կողմնակի
թիրախ-բջջիջների ոչնչացումը։
B-լիմֆոցիտների գործունեության մեխանիզմն այլ է իրենց հակամարմիններն
անվնաս են հակագեն կրող բջիջների համար, քանի որ ակտիվ չեն։ Հակագեն-
հակամարմին միակցությունն ակտիվանում է միայն հատուկ մեխանիզմի
(կոմպլեմենտի համակարգի) միացման ժամանակ, որի արդյունքում կտրուկ

1 Տե՛ս Վ.Հ. Գրիգորյան «Հոգեֆիզոլոգիա»


ուժեղանում է հակամարմինների ազդեցությունը կողմնակի բջջիջներ սպանելու
հատկության ձեռքբերման շնորհիվ։
Համաձայն Ավստրալյացի գիտնական Ֆ. Մ. Բերկետի իմունիտետի տեսության
(Նոբելյան մրցանակ, 1957) հակագենով ակտիվացած լիմֆոցիտը, բաժանվելով և
մասնագիտանալով, կազմում է հակամարմիններ արտազատող բջջիջներ,
արդյունքում մեկ բջջիջից առաջանում են 500-1500 կլոններ, որոնք ի վիճակի են
ճանաչելու հակագենը և միանալու դրան։ Կլոնլիֆոցիտները բաղկացած են ոչ միայն
հակամարմիններ արտազատող արտատար բջիջներից, այլև հիշողության բազմաթիվ
բջջիջներից, որոնք հակագենի կրկնվող ազդեցուցյան դեպքում կարող են դառնալ այդ
երկու տիպերի ժառանգ-բջջիջներ, արտատար բջջիջներ, որոնք պահպանվում են
տասնյակ տարիներ։ Միևնույն հակագենի հետ կրկին հանդիպելիս դրան ճանաչող
հիշողության սկսում են ավելի արագ և ավելի մեծ քանակությամբ առաջացնել
յուրահատուկ հակամարմիններ արտադրող, արտատար բջիջներ։ Այսպես
անտոգենեզի ընթացքում հասուն օրգանիզմում ստեղծվում է անհատական իմունային
հավաքածու, որը կազմում է իմունաբանական հիշողությունը։ Այն, օգտագործելով
գենետիկական հիշողության մեխանիզմները, ապահովում է օրգանիզմի ավելի ճկուն
հարմարվողականությունը արտաքին միջավայրի միկրոբազմազանության
նկատմամբ։
Նյարդային հիշողությունը պահպանում է արտաքին աշխարհի
իրադարձությունների և դրանց նկատմամբ օրգանիզմի հակազդումների մասին
տեղեկատվությունը, ինչը թույլ է տալիս օգտագործել այդ տեղեկատվությունը
ընթացիկ վարքի կառուցման համար։ Ժամանակի յուրաքանցյուր պահի մաևդ անցում
է կատարում իր անցյալից նոր, նախկինում չունեցած վիճակի, և նրա վարքը ներկայում
մեծապես պայմանավորված է անցյալում կուտակած փորձով։
Նյարդային հիշողությունը կիրաոում է ոչ միայն սեփական յուրահատուկ, այլև
գենոտիպային հիշողության մեխանիզմները (ոչ պայմանական ռեֆլեքսներ,
իմպրիտինգ, բնազդներ), որոնք ապահովում են տեսակի հարմարվողականությունն ու
գոյատևումը։ Ուսուցման արդյունքում, անհատական վարքագիծ ապահովող
ֆենոտիպային հիշողության հետ մեկտեղ, նյարդային հիշողությունն ապահովում է
համակրողական վարք ժամանակի ընթացիկ պահի դրությամբ և երաշխավորվում
ապագա վարքի նպատակահարմար ծրագրավորում։
Հիշողության հիմնական տեսկաները

Ըստ ծագման հիշողությունը2 լինում է ֆիլոգենետիկական և օնտոգենետիկական։


Ֆիլոգենետիկական հիշողության մեջ մտնում է այն ինֆորմացիան, որ մարդը
ժառանգական մեխանիզմների միջոցով ստանում է իր ծնողներից։ Հիշողության այս
տեսակը ծածկագրված է գեներում (օրգանիզմի գենոտիպում) և պայմանավորված է
վարքի բնածին մեխանիզմներով։ Օնտոգենետիկական հիշողության
բովանդակությունը մարդը ձեռք է բերում իր անհատական օնտոգենետիկ զարգացման
ընթացքում։ Հիշողության այս ոլորտում պահվում են կյանքի առաջին օրվանից մինչև
մահ ձեռք բերվող գիտելիքները։
Հիշողության տեսությունների մեջ կան մի քանի հիմնական մոտեցումներ։
Հիշողության տեսակներն առանձնացնելու համար առավել ընդհանուր հիմք է
հիշողության բնութագրերի պայմանավորվածությունը մտապահման ու պահպանման
գործունեության առանձնահատկություններով։ Հիշողության տեսակները բաժանվում
են երեք հիմնական ցուցանիշների։
Ըստ գործունեության մեջ գերակշռող հոգեկան ակտիվության բնույթի
հիշողությունը լինում է շարժողական, հուզական, պատկերավոր և
բառատրմաբանական։
Շարժողական հիշողությունը տարատիպ շարժումների մտապահում,
պահպանում և վերարտադրումն է։ Սա գործնական և աշխատանքային, ինչպես նաև
քայքայի, գրի և շատ այլ հմտությունների ձևաորման հիմքն է։ Շարժողական
հիշողության շնորհիվ է, որ մարդ յուրաքանչյուր անգամ ստիպված չի լինում կրկին
սովորել համապատասխան շարժումները։
Հուզական հիշողությունը սեփական հուզական վիճակների, զգացմունքների և
աֆակտների տպավորումն է։ Եթե օրինակ, մարդը վախեցել է շենքի մուտքից
հանկարծակի դուրս վազող շնից, ապա դեռ երկար ժամանակ մուտք մտնելիս նա
կունենա նման զգացողություն (վախի, ամոթի, զայրույթի հիշողության և այլն)։
Պատկերավոր հիշողությունը մտապատկերների, կյանքի և բնության
պատկերների, ինչպես նաև ձայների, հոտերի, համերի և այլնի հետ կապված
հիշողությունն է։ Վերջինիս Էությունն այն է, որ նախկինում ընկալվածը հետագայում
վերարտադրվում է պատկերացումների տեսքով։
Բառատրամաբանական հիշողությունն արտահայտում է մարդկանց մտքերի
մտապահման և վերարտադրման մեջ։ Մարդ հիշում և վերարտադրում է մտքերը,
որոնք առաջացել են մտորելու, տրամաբանելու ընթացքում, հիշում են կարդացած
գրքի, ընկերների հետ խոսակցության բովանդակությունը։ Հիշողության այս տեսակի

2 Տե՛ս Ազատյան Ն.Գ.,Ավետիսյան Ք.Ա. « Բժշկական հոգեբանություն»


առանձնահատկություննն այն է, որ մտքերը լեզվից առանձին գոյություն չունեն,
այստեղից էլ բխում է անվանումը խոսքային-տրամաբանական։
Հիշողության այս տեսակները փոխկապակցված են և իրարից անկախ
գոյություն չունեն։
Ըստ նյութի ամրապնդման և պահպանման տևեղության կարճատև, երկարատև
և օպերատիվ։ Որոշ տեսություններում կարելի է հանդիպել հիշողության մեկ այլ
նկարագրության, ըստ որի հիշողությունը կազմված է երեք բաղադրիչից զգայական
(սենսորային) հիշողություն, կարճատև հիշողություն և երկարատև հիշողություն։
Զգայական հիշողությունը տեղեկությունը պահպանում է շատ կարճատև և ունի
յուրահատուկ մոդալություն (սահմանափակված է մեկ զգայական մոդալության մեջ)։
Կարճատև հիշողությունը բնութագրում է երկու հիմնական հատկությամբ ունի շատ
սահմանափակ տարողունակություն (միայն մոտ 7-2 միավոր կարող է հաշվել), և
պահպանումն անկայուն է ցանկացած շեղում կարող է մոռացման պատճառ դառնալ։
Կարճատև հիշողությունը բնութագրում է ընկալվող ինֆոռմացյայի շատ
կարճաժամկետ պահպանմամբ։ Կարճատև հիշողության ծավալը յուրաքանչյուր
մարդու համար անհատական է։ Երկարատև հիշողությունը, սակայն, ունի
անսահմանափակ տարողունակթյուն և տեղեկատվությունը պահպանում է շատ
երկար ժամանակ։ Առանց կարճատև հիշողության անհնար է երկարատև հիշողության
նորմալ ֆունկցիոնալությունը։ Վերջինիս կարող է ներթափանցել և երկարատև
ամրապնդվել միայն այն, ինչ երբևէ եղել է կարճատև հիշողության մեջ։ Այս պատճառով
կարճատև հիշողությունը հանդես է գալիս որպես ինքնատիպ զտիչ, որը միայն
անհրաժեշտ, արդեն ընտրված ինֆոռմացյան անցկացնում է երկարատև հիշողության
մեջ։
Ըստ գործունեության նպատակների բնույթի լինում են ոչ կամածին և կամածին։
Առաջին դեպքում խոսքը մտապահման և վերարտադրման մասին է, որը կատարվում
է ինքնաբերաբար, առանց կամային ճիգերի գործադրման, և գիտակցության կողմից
չկա վերահսկողություն։ Այս դեպքում ինչ-որ բան հիշելու հատուկ նպատակ չկա։
Երկրորդ դեպքում այս նպատակը առկա է, և վերահսկողություն է իրականացնում
գիտակցության կողմից։
Կամածին հիշողության արդյունավետությունը պայմանավորված է։ Հիշելու
նպատակներով (որքան մարդ երկար և ամուր է ուզում հիշել ինֆոռմացիան)։ Օրինակ
եթե մարդ նպակադրվել է սովորել, որ հանձնի քննությունը, ապա քննությունից հետո
շատ բան կմոռացվի, իսկ եթե նպակադրվել է երկար ժամանակ հիշել մասնագիտական
հետագա գործունեության համար, ապա ինֆոռմացիան քիչ է մոռացվում։
Սովորելու եղանակներով, որոնք ներառում են մեխանիկական բառացի
բազմաթիվ կրկնողություններ ծաղսվում են շատ ժամանակ, էներգիա, բայց արդյունքը
քիչ է, հիշելու այս եղանակը հիմնված է նյութի կրկնողության վրա առանց այն
իմաստավորելու։
Տրամաբանական վերարտադրում, որը ներառում է նյութի տրամաբանական
իմաստավորում համակարգում, ինֆոեմացիայի հիմնական բաղադրիչների ընդգծում,
սեփական բառերով վերարտադրում։ Տրամաբանական հիշողությոան
արդյունավտությունը 20 անգամ ավելի մեծ է, քան մեխանիկականը։
Յուրացրած նյութի հետագա կրկնողություն ըստ էբինուազի սովորած նյութը
անհրաժեշտ է ամրապնդել կրկնողություններով, որպիսզի ավելի երկար պահպանվի։
Հիշելու պատկերավոր եղանակներ, այսինքն ինֆոռմացիայի վերածումը
պատկերների, գրաֆիկների, սխեմաների, նկարների։ Այս դեպքում գործում է
պատկերավոր հիշողությունը։
Մնեմոտեխնիկաներ3, որոնք բաղկացած են հատուկ հնարներից և հեշտացնում
են հիշելու գործնթացը։ Այն նպաստում է հիշողության ծավալի մեծացմանը։
Մնեմոտեխնիկա կարելի է անել ասոցիացիաների ձևավորման միջոցով, որի դեպքում
ինֆոռմացիան, փաստերը փոխանակվում են վառ տեսողական, լսողական
պատկերներով, խորհրդանիշներով, ուժեղ ապրումներով։
Էյդետիզմը (հուն. Էյդոս-պատկեր, արտաքին տեսք) հիշողության հատուկ,
հիմնականում դիտողական տպավորությունների արտահայտչաձև է, որը
հնարավորություն է տալիս պահպանելու և վերադատելու ընկալած առարկայի կամ
երևույթի կենդանի պատկերը։ Էյդետիկ պատկերները կարող են ամբողջանալ
ընդլայնման այլ տեսակների (լսողական, տակտիլ, շարժողական, համի, հոտի և այլն)
միջոցով։ Էյդետիզմն այս կամ այն չափով բնորոշ է յուրաքանչյուրին, հատկապես
մանկության, դեռահասության շրջանում։
Էյդետիկ հիշողությունն առարկայի վերարտադրումն է իր բոլոր
մանրամասնություններով, որոնք տվյալ պահին չեն ներգործում տեսողական
անակիզատորների վրա։ Էյդետիկ պատկերները սովորականներից տարբերվում են
նրանով, որ մարդը կարծես շարունակում է ընկալել առարկան նույնիսկ այն դեպքում,
երբ այդ առարկան բացակայում է։ Էյդետիկ պատկերների ֆիզոլոգիական հիմքը
անալիզատորի մնացորդային գրգռումն է։
Իմպրինտինգը տպավորվելու մեխանիզմն է, այսինքն հիշողության մեջ
որոշակի ինֆոռմացյայի ամրակցում։ Իմպրինտինգ երևույթը բացահայտել է Կոնարդ
Լորենցը ուսումնասիրելով մոխրագույն սագերին, և այդ տերմինը ներկայացրել է
գիտության մեջ։ Իմպրինտինգն իրականանում է կյանքի կոնկրետ փուլերում
մանկության և դեռահասության շրջաններում։ Հիշողության մեջ ամրակցվում են
օբյեկտները և դրանց հատկանիշները։ Այդ օբյեկներն են ծնողների, քույրերի,
եղբայրների, թշնամիների կերպարները, ծննդավայրն իր բնորոշ
առանձնահատկություններով։
Ռեմինիսցենցիան հիշողության ամենահետաքրքիր արդյունքներից է։ Այն ինչ-
որ բանի պատահական, ոչ կամածին մտաբերումն է։ Մի բանի, որը վաղուց մոռացվել
է, և որը երկար ժամանակ մարդը չէր կարողանում հիշել։
Ռեմինիսցենցիան իրականանում է հետևյալ դեպքերում՝
1) երբ մարդը վաղուց սովորել, մտապահել է և գիտի համապատասխան նյութը

2) երբ մարդն առաջին անգամ չէ, որ փորձում է վերհիշել նյութը,

3) երբ տվյալ նյութը հիշելու պահանջը պահպանվում է։

3 Տե՛ս Սերգեյ Արզումանյան «Հոգեբանություն»


Կարճատև հիշողություն։ Յուրաքանչյուր ինֆորմացյան սկզբից հայտնվում է
կարճատև հիշողության մեջ, որն ապահովում է միանգամվա ներկայացված
ինֆորմացյայի մտապահումը կարճ ժամանակի համար որից հետո այդ ինֆորմացյան
կարող է մոռացվել, կամ էլ անցնել երկարատև հիշողության մեջ։ Բայց որպեսզի
վերջինիս կատարվի, այդ ինֆորմացյան գոնե 1-2 անգամ պետք է կրկնվի։ Այս
հիշողությունը սահմանափակ է ծավալի առումով, միանգամյա ներկայացման
դեպքում մարդու կարճատև հիշողությունը ընդգրկում է միջինը 7÷2 ինֆորմացյա։ Դա
համարվում է մարդու հիշողության մոգական բանաձև։ Այսինքն միջին հաշվով
միանգամից մարդը կարող է մտապահել 5-9 բառ, թիվ, ֆիգուր, նկար ինֆորմացյայի
կտորներ։ Այդ տարբար է տարբեր մարդկանց մոտ։ Կարճատև հիշողության ծավալի
միջոցով կարելի է կանխորոշել (պրոգնոզել) ուսման հաջողությունը հետևյալ
բանաձևով (ԿՀԾ-կարճ-հիշող ծավալ)։
Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և դրանց համակարգերի
մտապահումն ու վերարտադրումն է։ Պատկերային հիշողությունը
պատկերացումների, մտապահումների, բնության և կյանքի, ինչպես նաև ձայնի, հոտի,
համի, պատկերների հիշողությունն է։ Այդ պատճառով էլ դա իր հերթին բաժանվում է
տեսողական, լսողական, հոտոտելիքի (հոտառական), ճաշակելիքի, շոշափելիքի,
հիշողության տեսակների։ Այժմ անդրադառնանք հիշողության պրոցեսներին, որոնց
մի շարք բնութագրական կողմեր արդեն հիշատակվել արծածվել են հիշողության
տեսակները արծարծվել են հիշողության տեսակները նկարագրելիս։ Հիմնական
պրոցեսներն են մտապահումը, վերարտադրումը, մոռացումը։
Երկարատև հիշողությունը ապահովում է ինֆորմացյայի երկարատև
պահպանումը, երբ մարդը գիտակցաբար, նպատակադրված, կամովի է դուրս հանել,
վերհիշել անհրաժեշտ ինֆորմացյան, ինչպես նաև դա համալրել այն
ինֆորմացյաներով։
Օպերատիվ հիշողությունը հիշողության տեսակ է, որը դրսևորվում է կոնկրետ
գործունեություն կատարելու ընթացքում և ապահովում է այդ գործունեությունը
ներգործում է մեր զգայանների վրա։ Մտապահման սկզբնային ձևը այսպես կոչված
չկանխամտածված է, ոչ կամծին։ Ինքնաբերաբար, ակամայից մենք մտապահում ենք
այն, ինչ կյանքում հանդիպում է շրջապատող առարկաները, երևույթները, առորյա
կյանքի իրադարձությունները, մարդկանց արարքները, կինոնկարների
բովանդակությունը, ոչ ուսումնական նպատակով կարդացած գրքերը և այլն։ Բայց
ավելի լավ ենք մտապահում այն ինչը մեզ թանկ, հոգեհարազատ է եղել, ինչ բխել է մեր
հետաքրքրություններից ու պահանջմունքներից, ինչ ուժեղ ցավ, հոգոկան ցավ է
պատճառել և այլն։ Ի տարբերություն ոչ կամածին, չկանխամտածված մտապահման
կամածին, կանխամտածված մտապահումը բնութագրվում է նրանով, որ մարդը
որոշակի նպատակ է դնում իր առջև և ջանք չի խնայում յուրացված ինֆորմացյան
պահպանելու համար, կրկնում, վարժում, սերտում է։ Դրանց միջոցով նյութը
իմաստավորվում է ամրապնդվում, որովհետև դրանք իրականացվում են որոշակի
նպատակի և դրդապատճառի պայմաններում։
Եզրակացություն

Այսպիսով կատարելով ուսումնասիրություն Հիշողության վերաբերյալ եկանք այն


եզրակացությանը որ մարդսւ հոգեկան առողջության մեջ կարևոր տեղ ունի
հիշողության պահպանումը ։Հոգեբանությունը ուսումնասիրել և ուսումնասիրում է
հիշողությունը և դրա տարատեսակները ։ Այդ ուսումնասիրությունների միջոցով
հնարավոր է կանխելհիշողության խանգարումների հետևանքով առաջացած
խնդիրները։Հիշողության ուսումնասիրությունը պարտադրում է առանձնահատուկ
վերաբերվել այս ոլորտին որը առաջին հայացքից թվում է պարզ , բայց մարդու
հոգեհուզական
Օգտագործված գրականության ցանկ

1.Վ.Հ. Գրիգորյան «Հոգեֆիզոլոգիա»

2.Սերգեյ Արզումանյան «Հոգեբանություն»


3.Ազատյան Ն.Գ.,Ավետիսյան Ք.Ա. « Բժշկական հոգեբանություն»

You might also like