You are on page 1of 4

1․Հոգեբանության ուսումնասիրության առարկան են նշվածներից բոլորը, բացի.

ա) մարդու հոգեկանը
բ) անձի ընտանիքը
գ) հոգեկան գործունեությունը
դ) հոգեկանի զարգացման օրինաչափությունները
2․Հոգեկանի պատկանելիության վերաբերյալ գոյություն ունեին հետևյալ
մոտեցումները.
1.կրիոփսիխիզմ
2.պանպսիխիզմ
3.նանոպսիխիզմ
4.նեյրոպսիխիզմ
ա) բոլորը ճիշտ են
բ) 1.2.3.
գ) 2.4.
դ) 1.3.
3․Հոգեկան առանձնահատկություններ են բոլոր նշվածները, բացի.
ա) խառնվածք
բ) բնավորություն
գ) հիշողություն
դ) ընդունակություններ
4․Բժշկական հոգեբանության օբյեկտն է`
1.հիվանդի հոգեկանը
2.մարդու և կենդանիների հոգեկանը
3.հիվանդի հոգեկանի առանձնահատկությունները
4.հիվանդն իր ամենախոցելի կողմերով
ա) բոլորը ճիշտ են
բ) 1.2.4.
գ) 2.3.
դ) 1.3.4.
5․Բժշկական հոգեբանության ընդհանուր բաժիններից են բոլորը, բացի`
ա) ժամանակավոր փոփոխության ենթարկված հիվանդների հոգեբանության
հիմնական օրինաչափությունները
բ) անհատականության մասին ուսմունքը
գ) անձ-անհատ-անհատականություն շրջանակը
դ) զինվորական փորձաքննության առանջնահատկությունները
6․Առարկաների և երևույթների առանձին հատկանիշների արտացոլումը, կոչվում է`
ա) զգացում
բ) զգայություն
գ) ընկալում
դ) զգայունակություն
7․Հումանիստական դպրոցի հիմնական դրույթներն են բոլորը, բացի.
ա) յուրաքանչյուր մարդ յուրովի ինքնատիպ է
բ) մարդը փակ է աշխարհի համար
գ) մարդն օժտված է անընդհատ զարգացման և ինքնադրսևորման կարողությամբ
դ) մարդն ակտիվ և ստեղծագործ էակ է
8․Ընկալման ակտիվ գործընթացը կախված է բոլոր նշվածներից, բացի.
ա) անձի հոգեկան առանձնահատկություններից
բ) հետաքրքրություններից
գ) սենսիբիլիզացիայից
դ) անցյալի փորձից
9․Իրականում գոյություն ունեցող օբյեկտի կամ երեւույթի աղավաղված ընկալումը
կոչվում է.
ա) պատրանք
բ) ցնորք
գ) զառանցանք
դ) մետամորֆոզիա
10 Հիշողությունը.
1.ճանաչողական գործընթաց է
2.պարզագույն իմացական պրոցես է
3.նախկին փորձի պահպանում է
4.առարկայի առանձին հատկանիշների արտացոլում է
ա) բոլորը ճիշտ են
բ) 2.3.4.
գ) 1.3.
դ) 1.2.4.
11․Ըստ Ֆրոյդի տեսության “Գեր-Ես”-ը առաջնորդվում է հետեվյալ սկզբունքով.
ա) սեռական հաճույքի
բ) իրականության
գ) բարոյականության
դ) իրավիճակային մղումների
12․Բժշկական դեոնթոլոգիան.
1.պարտքի մասին ուսմունք է
2.այդ տերմինը օգտագործել է Բենթհամը
3.հանդիսանում է բժշկական հոգեբանության ուսումնասիրման առարկա
4.այդ տերմինը օգտագործել է Կրեչմերը
ա) բոլորը ճիշտ են
բ) 2.4.
գ) 1.3.4.
դ) 1.2.3.
13․Ըստ տեմպի մտածողության խանգարումները լինում են.
1.մուտիզմ
2.շպեռունգ
3.դանդաղաշարժություն
4.մածուցիկություն
ա) բոլորը ճիշտ են
բ) 1.2.4.
գ) 1.2.
դ) 3.4.
14․Խոսքի հատկություն է.
ա) ինտենսիվություն
բ) ամբիվալենտությունը
գ) սեղմությունը
դ) առարկայականություն
15․Երևակայությունը հոգեկանի իմացական գործընթաց է, որը.
ա) համարվում է նաեվ հիշողության պրոցես
բ) լինում է վերարտադրող եվ ստեղծագործական
գ) լինում է ակնառու-պատկերավոր
դ) հատուկ է միայն շնորհալի մարդկանց
16․ Ուշադրությունը.
1.բնութագրում է հոգեկան գործընթացների դինամիկան
2.փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրումն է
3.լինում է կամածին, ոչ կամածին, ետկամածին
4.իմացական գործունեության մոտիվացիոն կողմն է
ա) բոլորը ճիշտ են
բ) 1.2.
գ) 1.3.
դ) 3.4.
17․ Ինքնուրույն հարցեր բարձրացնելու և դրանք լուծելու կարողությունը, ինտելեկտի.
ա) գիտակցվածություն է
բ) խորությունն է
գ) ինքնուրույնությունն է
դ) ճկունությունն է
18․Մարդը, որ չի կարողանում երբեւէ վիրավորել ուրիշին եւ անգամ պաշտպանվել,
երբ վիրավորում են իրեն, չափազանց հոգատար է լինում այդ մարդկանց հանդեպ.
նշված օրինակում մարդը կիրառում է հետեւյալ պաշտպանական մեխանիզմը.
ա) սուբլիմացիա
բ) հակազդեցության ձեւավորում
գ) ալտրուիզմ
դ) նունականացում ագրեսորի հետ
19․ Այն հոգեվիճակը, որի ժամանակ մարդը հանդիպում է արգելքների նպատակին
հասնելու ճանապարհին, անվանում են.
ա) դեպրեսիա
բ) ֆրուստրացիա
գ) սթրես
դ) ներշնչանք
20 Հոգեմարմնական հիվանդությունների թվին են դասվում բոլորը, բացի.
ա) դեպրեսիա
բ) ռևմատոիդ արթրիթ
գ) բրոնխային ասթմա
դ) հիպերտոնիա
Ճիշտ պատասխաններ․
1․բ)
2․գ)
3․գ)
4․դ)
5․դ)
6․ բ)
7․բ)
8․գ)
9․ ա)
10․գ)
11․գ)
12․դ)
13․գ)
14․գ)
15․բ)
16․գ)
17․գ)
18․բ)
19․բ)
20․ա)

You might also like