You are on page 1of 9

4.

Հոգեբանի հիմնական առաքելությունը

5.Հոգեբանի գործունեության հիմնական նպատակը և խնդիրները

6.Հոգեբանի գործունեության հիմնական էթիկական նորմերը

7.Հոգեբանի գործունեության կազմակերպչական առանձնահատկությունները

Հոգեբանի առանձնահատկությունների մասին խոսելիս նախ և առաջ պետք է նշեմ ,որ


հոգեբանը պետք է շարժվի <մի վնասիր>>սկզբունքով :Ցավոք՝ երբեմն նրանք չեն հետևում այդ
կանոնին՝ և հոգեբանի սխալ վարքը կարող է վերածվել այցելուի տառապանքի ևս մեկ
աղբյուրի: Հոգեբանի աշխատանքի էթիկան հիմնված է համամարդկային բարոյական
արժեքների վրա:Իր աշխատանքում հոգեբանը ղեկավարվում է հետևյալ սկզբունքերով և
կանոններով։ Հոգեբանը պետք է տրամադրի միայն մասնագիտական կոմպետենտ օգնություն
և գիտակցի սեփական կոմպետենտության սահմանները: Հոգեբանը պետք է ջանքեր
գործադրի` հարստացնելու սեփական գիտելիքներն ու կատարելագործելու գործնական
հմտությունները: Հոգեբանի կյանքի սթրեսներն ու հիվանդությունները՝ որոնք կարող են
ազդել նրա մասնագիտական կոմպետենտության վրա՝ պետք է ժամանակին գիտակցվեն
նրա կողմից և ձեռնարկվեն դրան համապատասխան քայլեր:Անհրաժեշտ է հրաժարվել
մասնագիտական օգնություն տրամադրելուց՝,երբ հոգեբանի հոգեկան կամ ֆիզիկական
վիճակը կարող է բացասական ազդեցություն թողնել թերապևտիկ պրոցեսի վրա:Հոգեբանը
պետք է անձի հանդեպ ունենա հարգանք անկախ ամեն ինչից :Հոգեբանը պետք է գիտակցի
սեփական արժեքներն ու համոզմունքները` մասնակից չդարձնելով դրանց այցելուին:
Տարիքի՝ անաշխատունակության՝,ազգային կամ կրոնական
պատկանելության՝,սեռի՝,սեռական կողմնորոշման կամ սոցիալ – տնտեսական
իրադրության՝,ինչպես նաև այլ հիմքերով խտրականությունը հակասում է հոգեթերապիայի
էթիկային:Հաջորդ կարեւոր էթիկան որը պետք է ունենա հոգեբանը դա անկեղծությունն
է ;Անկեղծությունն ընկած է հոգեբանի ու այցելուի փոխհարաբերությունների հիմքում:
Գիտակցելով մարդկային շփման և հարաբերությունների դժվարությունները,հոգեբանը
պետք է համագործակցի այցելուների ու նրանց ընտանիքների հետ (այն դեպքում՝ երբ
այցելուն մանուկ է կամ դեռահաս)՝ ուսանողների ու աշխատակիցների հետ և հնարավորինս
լինի անկեղծ:Ամենակարեւոր առանձնահատկություներից մեկը այն է ,որ հոգեբանը պետք է
լինի պատասխանատու :Հոգեբանը պետք է մասնագիտական գործունեություն ծավալի`
ելնելով այն օրենքներից՝,որոնք բխում են այցելուի շահերից և առհասարակ ուղղված են
հասարակության օգտին:Այցելուի շահագործման արգելքը նույնպես ամենակարեւորներից է :
Հոգեբանը չպետք է որևէ կերպ շահագործի այցելուին կամ նրա ընտանիքին: Հոգեբանը պետք
է խուսափի այցելուի հետ երկակի հարաբերություններից:Սեռական հարաբերություններն
այցելուի կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ համարվում է մասնագիտական
էթիկայի կոպիտ խախտում:Ամփոփելով նշեմ Հոգեբանները չպետք է կիրառեն որոշ
այցելուների` իրենց օգնությանը դիմելու տանող մանիպուլյատիվ գործողություններ: Ոչ մի
դեպքում այցելուի ազատությունը չպետք է սահմանափակվի թե՛ խորհրդատվության
դադարեցման, թե՛ այլ հոգեբանի կամ ուրիշ մասնագետի մոտ խորհրդատվությունը
շարունակելու որոշման մեջ:
8.Պրակտիկ հոգեբանի գործունեության մասնագիտական պահանջները

Պրակտիկ հոգեբանը իր մասնագիտական գործունեությունում պետք է ազնիվ լինի ինքն իր


հետ և այն մարդկանց հետ՝ ում հետ նա ունենում է մասնագիտական
փոխհարաբերություններ։ Իր որակավորման՝ ծառայությունների՝ վարձատրության մասին
տեղեկություններ հաղորդելիս նա իրավունք չունի կեղծ՝ ստահոդ հայտարարություններ անել
և այցելուներին գցել մոլորությունների մեջ։ Պահպանելով բարձր մասնագիտական
ստանդարտները՝ բացատրելով իր մասնագիտական դերը և պարտականությունները՝
հոգեբանը լրիվ պատասխանատվություն է կրում իր վարքի համար։Պրակտիկ Հոգեբանը իր
մասնագիտական գործունեությունում պետք է ազնիվ լինի ինքն իր հետ և այն մարդկանց հետ՝
ում հետ նա ունենում է մասնագիտական փոխհարաբերություններ։ Իր որակավորման՝
ծառայությունների՝ վարձատրության մասին տեղեկություններ հաղորդելիս նա իրավունք
չունի կեղծ՝ ստահոդ հայտարարություններ անել և այցելուներին գցել մոլորությունների
մեջ։Վերը ներկայացված պրակտիկ հոգեբանի գործունեության կազմակերպման
բարոյագիտական և մասնագիտական սկզբունքները կրում են համընդհանուր բնույթ և
որոշում են պրոֆեսիոնալ հոգեբանի աշխատանքի մակարդակն ու որակը։

10.Հոգեբանական ծառայությունը կրտսեր դպրոցում

11.Հոգեբանի հոգեկարգավորող-զարգացնող աշխատանքը կրտսեր դպրոցում

12.Հոգեբանի խորհրդատվական լուսաբանող աշխատանքը կրտսեր դպրոցում

Հոգեբանական ծառայությունը դպրոցում  դպրոցական կառույց, որը նպատակ ունի


աջակցել աշակերտների առողջ հոգեբանական զարգացմանը և անձի կայացմանը,
ստեղծել և պահպանել ապահով, աջակցող և ուսուցման համար բարենպաստ
մթնոլորտ։ Այդ նպատակով դպրոցի հոգեբանն աշխատում է դպրոցի աշակերտների,
ուսուցիչների, ծնողների և վարչակազմի հետ։ Իրենց աշխատանքի ընթացքում
հոգեբաններն առաջնորդվում են  հոգեբանի էթիկական սկզբունքներով։ 
Հոգեբանական  ծառայության  գործունեության հիմնական նպատակն է նպաստել
ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և օժանդակել սաների
համակողմանի ու ներդաշնակ  հոգեբանական զարգացմանը դպրոցական
միջավայրում: Փորձելով նպաստել ուսումնական գործընթացի արդյունավետ
կազմակերպմանը

Դպրոցում աշխատող հոգեբանը ուսումնական տարվա ընթացքում կատարում է մի


շարք աշխատանքներ, որոնք կարող են դասակարգվել
. Ըստ շահառուների՝

 Աշխատանք սովորողների հետ


 Աշխատանք ուսուցիչների հետ
 Աշխատանք ծնողների հետ
 Աշխատանք վարչակազմի հետ
2. Ըստ հոգեբանի դերի՝

 Որպես խորհրդատու
 Որպես մեթոդիստ
 Որպես կուրատոր (պատասխանատու)
3. Ըստ գործունեության նպատակի՝

 Ախտորոշիչ աշխատանքներ
 Կանխարգելող աշխատանքներ
 Զարգացնող աշխատանքներ
 Շտկող աշխատանքներ
 Խորհրդատվական աշխատանքներ
 Ուսուցանող, լուսավորական աշխատանքներ
 Փորձագիտական աշխատանքներ
4. Ըստ պլանավորման՝

 Չպլանավորված աշխատանքներ
 Պլանավորված աշխատանքներ
5. Ըստ աշխատանքի ձևի՝

 Անհատական աշխատանքներ
 Խմբային աշխատանքներ
13.Հաղորդակցման կատեգորիայի նշանակությունը
հոգեբանական գործունեության ոլորտի համար

14.Հաղորդակցման հիմնական ֆունկցիաները


Հաղորդակցական ունակությունները կամ հաղորդունակություններըանձի այն
հատկությունն է, որով նա բնականոն փոխհարաբերություններ է հաստատում
ուրիշների հետ, համարժեքորեն ձևակերպում է իր ասելիքը, տեղեկություններ
հաղորդում և ընդունում՝ ճշտորեն վերծանելով դրանք, ապահովելով պատշաճ
հետադարձ կապը:
Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների (անձ, սոցիալական խումբ)
փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում փորձի,
գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների
փոխանակություն: Որպես հաղորդակցման սուբյեկտ հանդես են գալիս ինչպես
անհատներ, այնպես էլ խմբեր: Հաղորդակցությունը վերահսկում է հասարակական
կյանքի բոլոր կողմերը, մարդականց, սոցիալական խմբերին: Մարդը ապրում է
ինֆորմացիոն դարաշրջանում՝ հաղորդակցության տարածման մեջ, որը կազմված է
տարբեր պատկերներից, իմիջից, հաղորդագրություններից, սիմվոլներից, միֆերից,
կարծրատիպերից: Նույնիսկ առաջացել է <<տեղեկացված մարդ>> տերմինը. նրա
համար հմտություն է ստանալ, մշակել և փոխանցել տեղեկատվությունը:
Հաղորդակցությունը կայանում է ոչ միայն մարդկանց միջև տեղեկատվության
փոխանցմամբ, այլ նաև անձի ինքնորոշմամբ: Հաղորդակցությունը և՛
հաղորդագրության ուղի է, և՛ կապի տեսակ է, և՛ հաղորդագրության գործողություն է,
ինչպես նաև տեղեկատվության հաղորդումն է տեխնիկական միջոցների օգնությամբ:
Հաղորդակցությունը և երկխոսությունը մարդկանց համար հանդիսանում են
ներկայանալու միջոցներ, իսկ երկխոսության էությունը կայանում է մարդկանց միջև
խոսակցությունները: Հաղորդակցությունը հաղորդագրության ուղին է, շփման
գործընթացն է, տեղեկատվության հաղորդումն է, որն իրականացվում է
տեխնիկական միջոցների օգնությամբ:
Հաղորդակցությունը կապ է, որի միջոցով իրականանում է տեղեկատվության
փոխանակում կենդանի և անկենդան բնության համակարգերի միջև:
Տրանսպորտային հաղորդակցությունը, հեռագրային կապը, հավատքի աղոթքները,
երգերը, ողջույնները, ժպիտը, գրքեր-թերթեր կարդալը, կրթական
դասախոսությունները, հանրային ներկայացումները, ֆիլմերի դիտումը, սեր
բացատրելը, բջջային հեռախոսով զրուցելը, գովազդային հոլովակի նկարահանումը
և տարածումը, վեճերը և հաշտությունները, պետությունների առաջնորդների
բանակցությունները, էլեկտրոնային փոստը, սոցիալական միֆերի ստեղծումը,
քաղաքական գործչի և պետության իմիջի ձևավորումը սրանք բոլորը
հաղորդակցության գործընթացի օրինակներ են: Առաջին անգամ գիտական
անդրադարձ հաղորդակցություն, <<communication>> (և զանգվածային
հաղորդակցություն, <<masscommunication>>) հասկացությանը կատարել է
ամերիկացի սոցիոլոգ Չարլզ Հորտոն Քուլին՝ XX դարի 20-ական թթ., որից հետո
սկսվեց ինտենսիվ գործընթաց՝ ուղղված հաղորդակցության էության, ձևերի,
տեսակների գործընթացի ուսումնասիրմանն ու բացահայտմանը: Քուլին
նկարագրում էր հաղորդակցությունը, որպես <<մեխանիզմ, որի միջոցով
ապահովվում է մարդկային հարաբերությունների էությունն ու զարգացումը>>: Այդ
մեխանիզմը իր մեջ ներառում է նաև սիմվոլներ և այն կապի միջոցները, որոնց
օգնությամբ տեղեկատվությունը տարածվում է: Հաղորդակցությունը լայն իմաստով
ներառում է իր մեջ դեմքի արտահայտություն, դիրքեր և ժեստեր, ձայնի տոնը,
բառերը, գրավոր փաստաթղթերը, տրանսպորտային միջոցները, հեռագիրը,
հեռախոսը և այլն
15.Հոգեբանության ուսումնասիրման առարկան

16.Հոգեբանության ուսումնասիրման խնդիրները

17. Հոգեբանության ուսումնասիրման սկզբունքները

Մարդն ապրում և գործում է իրեն շրջապատող սոցիալական միջավայրում: Նա


տեղեկույթ է ստանում և այն մշակելով` կողմնորոշվում իրեն շրջապատող
միջավայրում, պլաններ է մշակում և գործունեության ծրագրեր կազմում,
համեմատում է իր գործունեության արդյունքները` նպատակների հետ: Մարդը
երևակայական պատկերներ է ստեղծում, ջանքեր է գործադրում նպատակին
հասնելու համար, ապրումներ է ունենում, հարաբերվում է մարդկանց հետ և այլն:
Ընդհանուր հոգեբանության ուսումնասիրության առարկան մարդու հոգեկանն է`
հոգեկան գործունեությունը, հոգեկան ակտիվությունը և դրա ձևավորման,
դրսևորման օրինաչափություններըու մեծանիզմներ :Հոգեբանության խնդիրն է
բացահայտել հոգեկան կյանքի օրենքներն ու օրինաչափությունները,
բացատրելհոգեկան երևույթները, հոգեկան գործունեության օրենքները, զարգացման
ուղիները, բացահայտել հոգեկան գործընթացների մեխանիզմները, ճշտել նորմայի և
ախտահարման սահմանները:

18Հոգեբանության ուսումնասիրման բնագավառները

Հոգեբանությունը ընդգրկում է գիտելիքի մեծ տիրույթ՝ ներառելով հոգեկան


գործընթացները և վարքն ուսումնասիրելու տարբեր մոտեցումներ։ Ժամանակակից
հոգեբանությունը լայնորեն զարգացած գիտության բնագավառ է, որն իր մջ ներառում
է առանձին նորմեր և գիտական ուղղություններ։ Սոցիալական հոգեբանությունը
ուսումնասիրում է սոցիալ-հոգեբանական գործընթացների առաջացումը մարդու
անձի մեջ, նրա փոխհարաբերությունները այլ մարդկանց հետ, սոցիալ-հոգեբանական
գործընթացների առաջացումը մեծ խմբերում։ Տնտեսագիտական հոգեբանությունն
ուսումնասիրում է տնտեսական գործոնների և հոգեբանական երևույթների
փոխազդեցության օրինաչափությունները տնտեսական գործունեության
կարգավորման գործում:Իրավաբանական հոգեբանությունը հոգեբանության
բնագավառ է, որն ուսումնասիրում է մարդու հոգեկանի օրինաչափությունները,
հոգեկան երևույթները մարդ-իրավունք հարաբերությունների
համակարգում:Կրթության հոգեբանությունը ուսումնասիրում է մարդկանց կրթական,
դաստիարակչական գործընթացի զարգացման օրինաչափությունները։ Տարիքային
հոգեբանությունը ուսումնասիրում է առողջ մարդու զարգացման
օրինաչափությունները ըստ տարիքային խմբի՝ ներառելով մանկան
հոգեբանությունը, պատանեկության հոգեբանությունը, հասուն տարիքի
հոգեբանությունը: Կլինիկական հոգեբանության շրջանակներում, որն
ուսումնասիրում է հոգեկանի տարբեր խանգարումները և տարբեր
հիվանդությունների ժամանակ տեղի ունեցող հոգեկան փոփոխությունները,
առանձնանում է պաթոհոգեբանությունը, որն ուսումնասիրում է հոգեկանի
զարգացման խանգարումները և հոգեկանի անկումը տարբեր ուղեղային
պաթոլոգիաների դեպքում։ Հոգեֆիզիոլոգիան ուսումնաիսրում է հոգեկան
գործունեության ֆիզիոլոգիական հիմքը, իսկ դիֆերենցիալ հոգեբանությունը՝
մարդկանց միջև անհատական տարբերությունները։ Գովազդի հոգեբանությունը
զբաղվում է սպառողների սպասելիքների և կարիքների գնահատմամբ։ Կրոնի
հոգեբանությունը փորձում է հասկանալ և բացատրել հավատացյալների կամ
տարբեր կրոնական կազմակերպությունների անդամների վարքագիծը։
Ժամանակակից հոգեբանությանը բնորոշ է դիֆերենցացիայի գործընթացը, որի
համաձայն հոգեբանությունը բաժանվում է միմյանցից զգալիորեն տարբերվող
ճյուղերի, որոնք պահպանում են հետազոտության ընդհանուր առարկան՝ հոգեկանի
օրինաչափությունները, մեխանիզմները։ Հոգեբանության դիֆերենցացիան լրացվում է
ինտեգրման գործընթացով, ինչի արդյունքում տեղի է ունենում հոգեբանության և
մյուս գիտությունների հատում;

19Հոգեբանության ուսումնասիրման մեթոդները

20. Հիմնական մեթոդներ

21. Հոգեբանության ուսումնասիրման օժանդակ մերոդներ

Ընդունված է հոգեբանության մեթոդները բաժանել երկու խմբի` հիմնական / դիտում,


գիտափորձ /մեթոդներ, և օժանդակ / զրույց, հարցաթերթիկների, անկետաների,
կենսագրական, անկախ բնութագրերիընդհանրացման, վարքի և գործունեության
արդյունքների ամփոփման, թեսթերի/մեթոդներ, որոնք լրացնումեն հիմնական
մեթոդների միջոցով ձեռք բերված տվյալները

: Հոգեբանության հիմնական մեթոդներից է դիտումը, որի նպատակը մարդու առօրյա


կյանքում դրսևորվող հոգեբանական երևույթների և փաստերի նպատակաուղղված
գրանցումն ու դրանց մեկնաբանումն է: Կարող է լինել ամեն ինչի գրանցում, եթե,
օրինակ, ուսումնասիրում ենք այնպիսի ամբողջություն, ինչպիսին
էանձնավորությունը: Գրանցումը կարող է լինել նաև ընտրովի, եթե ուսումնասիրում
ենք կոնկրետ որևէ հատկություն:

Դիտման տեսակներն են.

ա/ օբյեկտիվ դիտում

բ/ ինքնադիտում /ներհայեցողություն/

գ/ հետահայաց ինքնադիտում/ ռետրոակտիվ ինտրոսպեկցիա/

Վերջին երկուսը դիտման օժանդակ մեթոդներ են համարվում:

Ստացվելիք արդյունքների օբյեկտիվությունն ապահովելու նպատակով դիտումը


կատարվում է առանց բնական պայմանների փոփոխության: Հատուկ նշանակություն
է տրվում այն իրադրությանը, որում կատարվում է դիտումը, քանի որ մարդու վարքը
կարող է պայմանավորված լինել իրադրության թելադրած դրդապատճառներով,
առաջացրած հույզերով և այլն: Իրադրությունը նոր կամ թելադրող չպետք է լինի:
Այսպիսով, դիտման հիմնական պայմաններն են պլանավորումը /նպատակ,
խնդիրներ, պայմանների և օբյեկտի ընտրություն…/ և
սիստեմատիկությունը /պարբերական կրկնությունը/:

Ստացված փաստերի հիման վրա կատարվում են եզրակացություններ և առաջ են


քաշվում վարկածներ:

Գիտափորձը նույնպես հիմնական մեթոդ է

Հոգեբանական գիտափորձ՝ գիտական գիտելիք ստանալու նպատակով հատուկ


պայմաններում անցկացվող փորձ՝ որի իրականացման ժամանակ հետազոտողը
նպատակաուղղված միջամտում է հետազոտովողի գործունեությանը:

Տարբեր հեղինակներ «հոգեբանական գիտափորձ» տերմինը մեկնաբանում են


տարբեր կերպ։ Հաճախ գիտափորձ ասելով հոգեբանության մեջ հասկանում ենք մի
շարք էմպիրիկ մեթոդների կոմպլեքս (փաստացի գիտափորձ՝ դիտում՝ զրույց՝
թեստավորում) Սակայն փորձարարական հոգեբանության մեջ գիտափորձը
հիմնականում համարվում է անկախ մեթոդ: Գիտափորձի արժանահավատությունն
ապահովելու համար անհրաժեշտ է, որ ուսումնասիրությանընթացքում
օգտագործվող վարժասարքերը, գրանցման միջոցները ժամանակակից լինեն,
կիրառվեն վալիդ մեթոդիկաներ:

Ներկայացնեմ օժանդակ մեթոդնները

Զրույց.- երկու տեսակի է` հոգեբանական և հոգեվերլուծական:

Հոգեբանական զրույցը ինտերակտիվ, նպատակաուղղված հաղորդակցում է, որն


ուղղված է հոգեկան որևէ երևույթի ընթացքի, հուզական, կամային երանգավորման,
վարքի դրդապատճառների, անձնային հատկությունների, բնավորության գծերի,
մարդկանց և մշակույթների նկատմամբ վերաբերմունքի խորքային դրսևորումների
բացահայտմանը: Նպատակն է զրուցակցի հետ մտերմիկ միջավայրի ստեղծման
միջոցով իմացական, հուզական կապի ստեղծումը, լարվածության հաղթահարումը,
ինֆորմացիա յի անբռնազբոս փոխանակումը: Զրույցի հարցերը կազմվում են
նախապես մշակված նպատակից ելնելով: Հնարավորինս պետք է բացառել սեփական
մտքերի, կամքի թելադրանքը զրուցակցին: Անհրաժեշտ է հասնել ինքնաբուխ
հաղորդակցման: Հոգեվերլուծական զրույցի մեթոդն առաւարկել է Զ. Ֆրեյդը: Երազից
կամ պատմածից մի պատկեր է արթնացվում, օգտագործվում են տարբեր
ասոցիացիաներ` բարդույթը վեր հանելու նպատակով: Ժ. Պիաժեն առաջարկեց
կլինիկական զրույցի մեթոդը, որի միջոցով կարելի է ուսումնասիրել
հոգեկանզարգացման մակարդակը և անձնային հատկությունները:

Հարցաթերթիկ /անկետա/
Հարցերը կազմված են լինում.

ա/ որոշակի ուղղվածությամբ, այնպես, որ չհուշվի հարցի դրական կամ


բացասական /ցանկալի/ պատասխանը,

բ/ հարցեր, որոնց պատասխանը կարող է տրվել խորքային երևույթներին


համապատասխան /պրոյեկտիվ/: Պատասխանում կարող է խանգարել ՙդիմակի՚
գործոնը:

Հարցազրույցի և զրույցի անցկացման ձևն ու ընթացքը կախված է նպատակից և


թեմայից։ Օրինակ, անձի մասնագիտական հնարավորությունների գնահատման և
կլինիկական հարցազրույցները բովանդակային առումով խիստ տարբեր են։
Հարցազրույցի մի տարբերակի դեպքում հարցերն ընտրվում և դրվում են որոշակի
անհրաժեշտ հերթականությամբ, առավել անձնական, խորը հարցերը տրվում են
որոշակի վստահության մթնոլորտ ստեղծել և հող նախապատրաստում հետագա
հարցերի համար։ Հարցազրույցի մեկ այլ տարբերակի դեպքում տրվում է բավական
մեծ ազատություն պատասխանների մեջ։ Պատասխանողը ազատ է ընտրել, թե որ
հարցին ինչպես պատասխանի, իսկ հարցազրույց վարողը ազատ է փոխելու
հետազոտություն վարելու մարտավարությունը, եթե նախորդը իրեն չի
արդարացնում[

22Հոգեկանի կենսաբանական հիմքը

Հոգեկանը մեր զգայություններն ու ընկալումներն է, հույզերն ու զգացմունքները,


մտածողությունը, երևակայությունն ու ֆանտազիան, մեր կամքը, համոզմունքներն
ու դիրքորոշումները, հակումներն ու հետաքրքրությունները և այլն։“Հոգեկան”
ասելով՝ մենք չենք պատկերացնում “հոգի” և “գերբնական ուժերի” ակտիվություն,
այլ հասկանում ենք, որ խոսքը գնում է   մարդու գլխուղեղի մասին։ Այդ
հատկությունը արտահայտվում է նրանում, որ սուբյեկտը (մարդը) ակտիվորեն
արտացոլում է իրեն շրջապատող իրականությունը, աշխարհը, առարկաներն ու
երևույթները և գլխուղեղում ստեղծում դրանց պատկերները, որոնց հիման վրա նա
կարգավորում է իր վարքն ու գործունեությունը։ Մարդու գլխուղեղում, նույնն է՝
նաև հոգեկանում, ստեղծվում են ինչպես մարդու անցյալի, այնպես էլ
հնարավորապագայում կատարվելիք իրադարձությունների ու դեպքերի
պատկերները։

Առանձնացվում են հոգեկան երևույթների երեք հիմնական ձևեր` հոգեկան


գործընթացներ (պրոցեսներ), հոգեկան վիճակներ, հոգեկան հատկություններ։

Հոգեկան գործընթաց  ասելով՝ հասկանում ենք օբյեկտիվ իրականության դինամիկ


արտացոլումը հոգեկան երևույթների (մտածողության, ընկալման, հիշողության և
այլն) ձևով։ Արտացոլումը համարում ենք դինամիկ, որովհետև հոգեկան ցանկացած
գործընթաց արտահայտում է շարժման վիճակ, զարգացման ընթացք և
փոփոխություն դրա վրա ազդող պատճառների շնորհիվ։
Հոգեկան գործընթացներն իրենց հերթին բաժանվում են երկու ենթախմբի,
ճանաչողական (իմացական) և հուզակամային։  Իմացական խմբի մեջ մտնում են՝
զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը,
երևակայությունը և խոսքը։ Երկրորդ խմբի մեջ են մտնում զգացմունքները և կամքը։

Հոգեկան վիճակներ  ասելով հասկանում ենք կոնկրետ ժամանակահատվածում


հոգեկան գործունեության համեմատաբար կայուն աստիճանը, որը դրսևորվում է
մարդու բարձր կամ ցածր ակտիվության մեջ։ Այդ վիճակներն արտահայտում են
կայուն հետաքրքրություն, ստեղծագործական վերելք ու ոգևորվածություն,
համոզվածություն կամ տարակուսանք, կասկած, ընկճվածություն,
անտարբերություն և այլն
  Հոգեկան հատկությունները  դրանք կայուն ձևավորումներ, կայուն հոգեբանական
գոյացություններն են, որոնք ապահովում են տվյալ մարդուն տիպական
գործունեության ու վարքի որոշակի որակական ու քանակական մակարդակ։
Հոգեկան հատկությունների մեջ են մտնում.  ա) անձի ուղղվածությունը
(կենսադիրքորոշումը) պահանջմունքների, հետաքրքրությունների,
համոզմունքների, դրդապատճառների ու իդեալների համակարգը

You might also like