You are on page 1of 1

Հոգեբանական գործառույթները դպրոցում'

Դպրոցներում հոգեբանի հիմնական գործառույթները կարելի է բաժանել 5


հիմանկան խմբի:
Առաջին, որի ժամանակ հոգեբանը ախտորոշում է տվյալ ուսումանական
հաստատությունում սովորող աշակերտի անձնային-անհատական
առանձնահատկությունները: Հաջորդը, երբ ուսումանական պրոցեսի ընթացքում
առաջանում են որոշակի վարքային-հուզական խնդիրներ, հոգեբանը կատարում է
անհատական աշխատանքներ, որպեսզի շտկի խնդիրը։
Ծնողների և ուսուցիչների խորհրդատվություն. սա, թերևս, ամենադժվար
աշխատանքն է, քանի որ շատ ժամանակ ծնողը կամ ուսուցիչը չեն ցանկանում
ընդունել, որ առաջացած խնդրի պատճառը թաքնված է հենց իրենց ներսում: Մյուսը
հոգեբանության մասին տեղեկատվության տրամադրումն է։
Եվ վերջինը` ԱՈՒՊ-ների (անհատական ուսումանահան պլան) կազմումը։ Ինչպես
գիտենք շատ ուսումանական հաստատություններում սովորում են կրթության
առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաններ, և նրանց ուսումնական
գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ են
անհատական պայմաններ և մոտեցում։
Այս հիմանական գործառութներից բացի՝ հոգեբանը նաև պետք է պարտադիր
ներկայություն ունենա ուսուցիչների, ծնողների հավաքներին, ինչպես նաև
մասնակցի առաջին դասարանցիների ընդունելության գործընթացին։
Դպրոցահասակ երեխաների մոտ, սովորաբար հոգեբանական
խնդիրներ են առաջանում:
Խնդիրները բազմազան են, սակայն նշեմ դրանցից ամենահաճախ հանդիպողները:
Օրինակ` վարքային փոփոխություն է, երբ երեխան դասի ընթացքում
անուշադրություն և անհետաքրքրություն է ցուցաբերում դասի նկատմամբ,
խանգարում է ուսումանական պրոցեսը, կամ, օրինակ` երեխայի առաջադիմության
նվազումը, դպրոց գնալու ցանկության կորուստը, բարձր լարվածությունը,
ագրեսիվությունը կամ, ներամփոփությունը: Հիմնականում այս խնդիրներն են
հաճախ հանդիպում:

You might also like