You are on page 1of 2

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ուշադրություն
Միավոր ժամանակի ընթացքում մարդու վրա ազդում են տարբեր գրգռիչներ, և մեր
գիտակցությունն ի վիճակի չէ առավելագույն հստակությամբ յուրացնելու դրանք:
Շրջապատաող բոլոր առարկաներից և երևույթներից մարդը առանձնացնում է միայն
նրանք, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնում կամ համապատասխանում
են նրա պահանջմունքներին, կյանքի պլաններին: Մարդկանց ցանկացած
գործունեություն պահանջում է օբյեկտի առանձնացում և նրա վրա կենտրոնացում:
Հոգեկան երևույթների մեջ ուշադրությունը հատուկ տեղ է գրավում, դա ինքնուրույն
հոգեկան գործընթաց չէ և անհատի հատկությունների թվին չի պատկանում:
Միաժամանակ ուշադրությունը միշտ ներառվում է մարդու գործունեության ու իմացական
գործնընթացների մեջ և արտահայտում է անձի հետաքրքրությունների թվին չի
պատկանում:

Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն և


կենտրոնացվածությունն է դեպի որոշակի առարկաները, երևույթները, որոնք անձի
համար ունեն նշանակություն:

Ուշադրության առանձնահատկությունները :

1. Կենրոնացում : Արտահայտվում է ուշադրության կենտրոնացվածության


աստիճանը տվյալ առարկայի վրա: Այն վառ դրսևորվում է, երբ վիրաբույժը
վիրահատում է, սովորողը դաս է լսում:
2. Ծավալ: Արտահայտվում է առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք
միաժամանակ կարող են ընգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել:
Հետաքրքիր է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան պատանիներինը:
3. Տեղափոխելիություն : Մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից
տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա: Օրինակ, երբ սովորողը դաս է կարդում
համառոտագրում:
4. Բաշխում: Միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և
մի քանի գործ կատարելու հնարավորություն է: Օրինակ, երբ վարորդը միաժամանակ
վարում է մեքենան, հետևում է երթևեկության կանոններին, զրուցում: Դա հնարավոր է
իրականացնել, եթե որոշ գործողություններ ավտոմատացված են:
5. Կայունություն : Արտահայտվում է օբյեկտի վրա ուշադրության
կենտրոնացվածության տևականությունը:
6. Ցրվածություն: Ուշադրությունը տևականորեն որևէ օբյետկի վրա կենտրոնացնելու
անկարողությունն է: Անհետաքրքիր դասի արդյունքում Ձեր մեջ նույնպես կարող է
ցրվածություն առաջանալ:

Ուշադրության տեսակները

Ուշադրության տեսակները
1. Արտաքին : Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին
աշխարհի առարկաները: Օրինակ, երբ հանդիսատեսը համակ ուշադրությամբ հետևում
է դերասանի խաղին:
2. Ներքին : Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական
ներաշխարհի բովանդակությունը: Օրինակ, երբ քնելուց առաջ մարդը խորհում է իր
ապագայի մասին:
3. Ոչ  կամածին: Մարդն ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է
դարձնում որևէ երևույթի վրա: Օրինակ, երբ դասարանում բոլորը լարված լսում են դասը,
հանկարծ միջանցքից լսվում են վեճի բարձր ձայներ, սովորողներն իրենց
ուշադրությունն ուղղում են ձայնի կողմը:
4. Կամածին : Մարդը, ունենալով կոնկրետ նպատակ,կամքի լարումով հոգեկան
գործունեությունն ուղղում է որևէ առարկայի կամ երևույթի վրա: Օրինակ, երբ վարորդը
մեքենան վարելիս հետևում է երթևեկության կանոններին:
5. Հետկամածին: Ծնվում է որպես կամածին ուշադրություն, ապա հետաքրքրության
առաջացման շնորհիվ դառնում ոչ կամածին:

Հիշողություն
Հիշողությունը մարդու անձի, նրա ես-ի և ինքնագիտակցության ամբողջականության և
անընդհատության հիմքն է: Հիշողությունն ընկած է անձի բոլոր հոգեբանական
գործընթացների հիմքում:

Այն  ամենը, ինչը մարդն ընկալում է, անհետ չի կորչում: Ուղեղի մեծ կիսագնդերի կեղևում
պահպանվում են գրգռման գործընթացների հետքերը: Դրանք գրգռման կրկնակի
առաջացման հնարավորություն են տալիս նաև այն ժամանակ, երբ այն առաջացնող
գրգռիչը բացակայում է: Դրա շնորհիվ մադրը կարողանում է մտապահել, իսկ հետո
վերարտադրել յուրացրած գիտելիքները: Ինչպես ընկալումը, այնպես էլ հիշողությունը
նույնպես արտացոլման գործընթաց է, բայց այս դեպքում արտացոլվում է ոչ միայն, ինչն
անմիջականորեն ներգործում է տվյալ պահին, այլ նաև այն, ինչը տեղի է ունեցել
անցյալում:

Հիշողությունն ընկալվածը հոգեկանում մտապահելու, պահպանելու և հետագայում


վերարտադրելու ընդունակությունն է :

You might also like