You are on page 1of 3

! ! ! ! ! ! ! ! ! ! ! 03.02.

2020 


ԲՐԱՀՄԱՆԻԶՄ



Հին Հնդկաստանումքաղաքական և իրավական ﬕտքը ձևավորվել և զարգացել է
դիցաբանական և կրոնական համոզմունքների զգալի ազդեցության ներքո: Դրանով է
պայմանավորված այն գերիշխող դիրքը, որը դարեր շարունակ զբաղեցնում էին
քահանաները (բրհանմաններ) հին հնդկական հասարակության հոգևոր և հասարակական-
քաղաքական կյանքում: Բրահմանիզﬕ գաղափարախոսության սկիզբներն արդեն իսկ
հայտնաբերված են հնագույն հուշարձաններում՝ ՎԵԴԱՆԵՐՈՒՄ (սանսկրիտով «Վեդա»
բառը նշանակում է «գիտելիք»): Վեդաները խոսում են այն մասին, որ հասարակությունը
բաժանվում է չորս ՎԱՌՆԱՅԻ (դասակարգի), որոնք ստեղծվել են աստվածների կողﬕց
ՊՈՒՐՈՒՇԱՅԻՑ (աշխարհի մարﬕն և ոգին). Բերանից ստեծվել էին Բրահմանները,
Ձեռքերից՝ Քշատրիաները, Ազդրերից՝ Վայշաները, Ոտքերից՝ Շուդրաները:


Համաշխարհային օրենքը (բերանի օրենքը), համաձայն այդպիսի դիցաբանական և
օրգանական հայեցակարգի, սահմանում է հասարակության կառուցվածքը, տարբեր
Վառնաների տեղը, դերը և դիրքը (ներառյալ օրենքի տեսանկյունից), և, հետևաբար,
տարբեր Վառնաների ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները: Ըստ
էության, վաղ հնդկական Վառնաների անդաﬓերը հիﬓականում ազատ էին, քանի որ
ստրուկները գտնվում էին Վառնաներից դուրս, բայց Վառնաներն ու նրանց անդաﬓերը
անհավասար էին. Առաջին երկուՎառնաները (Բրահման-քահանաները և Քշատրիյա-
մարտիկները) գերիշխող դիրք էին քրավում, իսկ ﬓացած երկուսը (Վայշնաները՝
ներառյալ գյուղացիներ, արհեստավորները, վաճառականները, և Շուդրաներ, որոնք
բաղկացած են ազատ ցածր դասակարգերից) - ենթականեր էին:


Բրահմանիզմը ստանում է իր հետագա զարգացումը և հստակեցումը հին հնդկական մտքի
ﬔկ այլ հուշարձանում` Ուփանիշադներում, որոնց առաջացման ժամանակահատված է
համարվում Մ.թ.ա. 9-6դդ:!
!
Բոլոր Վառնաներն ու նրանց անդաﬓերը՝ Համաձայն Վեդաների և Ուփանիշադների,
պետք է հետևեն Դհարմա (Դհամմա)-ին, որը հանդիսանում է աստծո կողﬕց նրանց
համար սահմանած օրենք, պարտականություն, սովորույթ, վարքի կանոն:
Հասարակության և պետության ﬔջ բրահմանաների գերիշխող դիրքը կանխորոշեց նաև
դհարմայի սոցիալական և քաղաքական-իրավական նշանակության բրահմանական
ﬔկնաբանությունների առաջատար նշանակությունը:


Բահմանիզﬕ գաղափարախոսությունն արտացոլվում է բազմաթիվ Դհարմասուտրաների և
Դհարմաշաստրաների ﬔջ, որոնք հանդիսանում են իրավական հավաքածուներ՝
հավաքված Բրահմանիստական տարբեր դպրոցների կողﬕց:


Մոտավորապես Մ.թ.ա. 2-րդ դարում ՝ հանրաճանաչ քաղաքական և իրավական
հուշարձանների ավելի հին աղբյուրների հիման վրա գրավոր ամրագրում ստացան
Մանուի օրենքները:


Մանուի օրենքները վերարտադրում և պաշտպանում են Վեդաների և Ուփանիշադների
համապատասխան դրույթները ՝ հասարակությունը վառնաների բաժանելու, նրանց
անհավասարության և այլնի մասին: Հատուկ նշանակություն է տրվում Բրահմանների
գերիշխող դիրքի հիﬓավորմանը և նրանց իրավունքների բացառիկ բնույթին՝ Դհարմայի
կայացման, ﬔկնաբանման և պաշտպանության գործում:


Հատկանշական է, որ իր բարձր և նույնիսկ աստվածային կարգավիճակով ՝ թագավորը,
ըստ «Մանուի օրենքների», պետք է պատվի Բրամաններին, հետևի նրանց խորհուրդներին
և ցուցուﬓերին, նրանցից սերտի Վեդաների իմացությունը և «կառավարման յուրօրինակ
արվեստը»: Թագավորի հիﬓական նպատակը (իր ծառաների հետ ﬔկտեղ) Վառնաների
համակարգի և Դհարմային հետևող մարդկանց պաշտպանությունն է: 


«Մանուի օրենքները» կարևոր տեղ են հատկացնում պատժին: Լինելով աստվածային
տիրոջ որդին ՝ Պատիժը (Դանդան) իր երկրային տեսքով բառացիորեն նշանակում է
փայտ: Այս իմաստով պատիժը սահմանում է «կառավարման արվեստի» իմաստը`
Դանդանիիտ, որը նշանակում է «փայտի առաջնորդություն »: Պատիժը տղամարդ է, եթե
այն չլինի, Վառնաները կփչանան: Տարբեր Վառնաների ներկայացուցիչները նաև
հավասար չէին պատժի առաջ: Հատուկ արտոնություններով օժտված էին Բրահմանները:




ԲՈՒԴԴԻԶՄ!

Վեդաների, Ուփանիշադների ﬕ շարք հիﬓական դրույթների և առհասարակ
Բրահմանիզﬕ գաղափարախոսության քննադատությամբ հանդես եկավ Սիդհարթա
Գաուտաման (Բուդդա (լուսավորված)): Նա ﬔրժում է Աստծո գաղափարը ՝ որպես
աշխարհի գերագույն անհատականություն և բարոյական կառավարիչ, օրենքի
առաջնային աղբյուր: Մարդկային գործերը, ըստ Բուդդայի, կախված են մարդկանց
սեփական ջանքերից:


Մարդկանց բարոյական և հոգևոր հավասարությունը ճանաչելու տեսանկյունից ՝ Բուդդան
և նրա հետևորդները քննադատում էին Վառնաների համակարգը և նրանց
անհավասարության սկզբունքը: Բուդդիստների համար «Բրահմանը» արտոնյալ Վառնայի
անդամ չէ, այլ յուրաքանչյուր մարդ, ով անկախ իր դասական պատկանելությունից,
կատարելագործման է հասել անձնական ջանքերի ﬕջոցով:


Բուդդիզմը հակադրեց Դհարմայի ավանդական-աստվածաբանական Բրահմանիզﬕ
ﬔկնաբանությանը` իր հիﬓականում ռացիոնալիստական մոտեցուﬓ այդ առանցքային
գաղափարին: Բուդդիստների ﬔկնաբանմամբ ՝ Դհարման հանդես է գալիս որպես
աշխարհը կառավարող բնական օրենք: Խելաﬕտ վարքի համար անհրաժեշտ է սույն
օրենքի իմացությունն ու գործնականում կիրառումը:


Դհամապպան (Բուդդիստական կանոն, օրենքների ամբողջություն մ.թ.ա. IV—IIIդդ)
ակնհայտորեն արտացոլում է Բուդդիզﬕ մարդասիրական էությունը՝ այդ թվում պատժի
դերի և չափի սահմանափակման ﬕջւցւվ: Հատուկ ընդգծվում է պատժի կիրառման
անթույլատրելիությունը ﬔղքի բացակայության պայմաններում: Բուդդիզﬕ տեսանկյունից
Դհրամայի գովեստն արտացոլվում է օրենքի գերակայության, կյանքի օրինական ուղու
գովասանքի ﬕջոցւվ: Դա պահանջում է համապատասխան գիտելիքներ, բարոյական և
մտավոր ջանք: Օրինականության ուղին ﬕևնույն ժամանակ արդարության և
իմաստության ճանապարհն է:


Դհրամայի մասին բուդդայական ուսմունքները նախատեսված էին հիﬓականում
«ներքին» օգտագործման համար ՝ Բուդդայի հետևորդների սկզբնական նեղ շրջապատի
համար: Այնումանենայնիվ, արդեն ստեղծման սկզբում, բուդդիզﬕ գաղափարներից
շատերն, ըստ էության, ունեին իրական սոցիալ-քաղաքական նշանակություն: Բուդդիզﬕ
կողﬓակիցների թվի աճով և դիրքերի ամրապնդմամբ դա ավելի ամրապնդվեց:
Աստիճանաբար, բուդդիզﬕ գաղափարները (ներառյալ Դհարմայի գաղափարը) սկսեցին
ազդել հանրային քաղաքականության և օրենսդրության վրա: Աշոկայի օրոք (մ.թ.ա.
268-232թթ.), ով ﬕավորեց Հնդկաստանը, բուդդիզմը ճանաչվեց որպես պետական կրոն:
Բուդդիզﬕ ազդեցությունը աստիճանաբար տարածվեց Հարավարևելյան Ասիայի շատ այլ
երկրներում:

You might also like