You are on page 1of 4

Կազմող՝ Ասյա Գասպարյան

Քաղաքական-իրավական միտքն արաբական արևելքում

Ալ Ֆարաբի։ Իբն Ռուշդ։ Իբն Հալդուն

Մահմեդական քաղաքական մտքի շրջանակներում ձևավորվել են պետության


և քաղաքականության ուսաումնասիրության 2 հիմնական մոտեցում՝ նորմատիվ-
իրավական և բարոյափիլիսոփայական։ Իրավական մոտեցումը հիմնված է
մահմեդական իրավական տեսության վրա, իսկ փիլիսոփայական մոտեցումը՝
հիմնված ՝ արաբական խալիֆաթի էմպիրիկ փորձի վրա (հեռու է մահմեդական
կրոնական գաղափարներից)։
Պետության և քաղաքականաության մասին փիլիսոփայական մոտեցման
հիմքերը դրվել են Ալ Ֆարաբիի կողմից, իսկ հետագայում զրգացվել «Մաքրության
եղբայրներ» («Братья чистоты» ) գաղտնի կրոնափիլիսոփայական կազմակերպության
անդամներ Իբն Սինայի և Իբն Ռուշդի կողմից։ Հետաքրքրական է, որ միջնադարյան
արաբական փիլիսոփայությունը իր վրա կրում էր անտիկ հունական
փիլիսոփայական մտքի ազդեցությունը ընդհանրապես և Պլատոնի գաղափարական
ազդեցությունը՝ մասնավորապես։
Այսպես՝ Ալ–Ֆարաբին, ով համարվում է արաբական քաղաքական
փիլիսոփայության հայրը, հվատում էր, որ քաղաքականությունը մարդկանց
ընդահնուր բարօրության վրա հիմնաված առաքինի կառավարման ձև է։ Նրա
քաղաքական հայացքներն ամրագրված են իր «Առաքաինի քաղաքի բնակիչների
տեսակետները», «Պետական գործի աֆորիզմներ», «Քաղաքացիական
քաղաքականություն» աշխատություններում։ Ալ-Ֆարաբն առանձնացնում է քաղաք-
պետության 2 հիմնական տեսակ՝ «տգետ քաղաք» և «առաքինի քաղաք»
(«невежественные» и «добродетельные»)։ Միայն առաքինի քաղաքի բնակիչներն են
ձգտում երջանկության, քանի որ այս քաղաքի ղեկավարը հոգ է տանում իր
հպատակների ընդյանուր բարեկեցության մասին։ Ըստ Ալ-Ֆարաբիի պետության
լավագույն մոդելը հենց առաքինի քաղաքն է, որտեղ մարդը կարող է հասնել
բարձրագույն բարիքի և արժանավայել կանքի։ Այս քաղքաի գլխավոր
առանձնահատկությունը իր բնակիչների՝ առաջին հերթին իշխողների բարոյական
բարձր որակներն և գիտելիքներն են։ Ըստ Ալ-Ֆարաբիի քաղաքակնության
հիմնական նպատակը մարդու երջանկության ու արժանապատիվ կյանքի
ապահովումն է։
Ալ-Ֆարաբին իր իդեալական պետության մոդելը՝ «առաքինի քաղաքը» կապում
էր գիտելիքների և բարոյական արժեքների հետ՝ առհասարակ չանդրադառնալով
իսլամին և Շարիաթին։
Ի տարբերություն Ալ-Ֆարաբի Իբն Ռուշդը հավատում էր, որ կրոնն ինքնին
քաղաքական արվեստ է և նույնիսկ իդեալական պետությունում մարդիկ պետք է
առաջնորդվեն հավատով, քանի դեռ անհաղորդ են փիլիսոփայական
ճշմարտությանը։ Միևնույն ժամանակ նա ևս կողմանկից էր գիտելիքահենք և
բարոյականության վրա հիմնաված հասարակության՝ բաղառելով հոգևորականների
ը աստվածաբանների մասնակցությունը երկրի կառավարմանը։ Ըստ Իբն Ռուշդի
երկրի ղեկավարը պիտի կառավարի ըստ Շարիաթի կանոնների և միայն այն
ժամանակ, երբ հունական փիլիսոփայական միտք կմիաձուլվի մահմեդական
օրենքների հետ քաղաքականությունը կդառնա կատարյալ։
«Մաքրության եղբայրներն» իրենց ուսմունքում քաղաքականությունը
համարում էին աստվածատուր արվեստ այլ ոչ գործնական գիտություն։ Նարնք
ընդլայնեցին քաղաքականության իմաստային սահմաններն՝ առանձնացնելով 5
տեսակի քաղաքականություն՝ մարգարեական քաղաքականություն՝ (Մուհհամադ
մարգարեի կրոնական առաքելությունը), կառավարողների քաղաքականություն՝
(իմամների, խալֆների, իշխանների), առանձին շրջանների, քաղաքների,
գերատեսչությունների քաղաքականություն, մասնավոր քաղաքակնություն, որը
մարդկանց ամենօրյա կենցաղավարությունն ու վարքն է և անձանական
քաղաքականությունը՝ անհատի ներքին հոգեկան և բարոյական պատկերը։
Այսպիսով Ալ-Ֆարաբին և Իբն Ռուշդը պետության և քաղաքականության
ուսումնասիրությանը մոտեցան փիլիսոփայական տեսանկյունից՝ ուսումնասիրելով
սոսկ իդեալական պետության և քաղաքականության մոդելը՝ չանդրադառնալով
իրական, գոյություն ունեցող պետության և քաղաքականության պրակտիկային։
Մահմեդական պետության վերաբերյալ իրավական և քաղաքական
դատողություններ առաջ քաշվեցին Իբն Հալդունի կողմից, որը հիմք ընդունելով
մահմեդական իրավական քաղաքական միտքը պետության կազմակերպման հատուկ
մոդել էր համարում խալիֆայությունը։ Նա ուսումնասիրելով այլ պետությունների
կառավարման կառուղակարգերն ու դրանք համամեատելով մահեդական
պետությամ մեջ խալիֆի իրավական կարգավիճակի և գործադիր իշխանության հետ
մշակեց պետության կառավարման ձևերի իր դասակարգումը։ Նրա «Մուկադդիմա»
աշխատությունը պետության մասին իրավական և փիլիսոփայական մոտեցումների
համադրություն է։ Նախ և առաջ նա իր առջև խնդիր էր դրել վեր հանել պետության
առաջացման, զաևգացման և անկման «բնական օրենքը»։ Իբն Հալդունը տարբերվում
էր նախորդ երկուսից նրանով, որ ինքն ուսումնասիրում էր ոչ թե իդեալական այլ
իրական մահմեդական պետությունը։
Ըստ Իբն Հալդունի յուրաքանչյուր հասարակություն կարիք ունի «զսպող
սկզբունքերի», որոնք նախատեսված են դիմակայելու մարդկանց ագրեսիայի և
փոխադարձ ոչնչացման «բնական» ցանկությունը։ Հենց այս «զսպող սկզբունքներով» է
պետական կառավարումը տարբերվում ցեղային պարզունակ կառավարումից։ Իբն
Հալդունը տարբերակում է նաև ներքին և արտաքին իշխանությունը՝ նշելով, որ
ներքին իշխանությունը արտահայտվում է ղեկավարի ամեանկարողությամբ, իսկ
արտաքին իշխանությունը՝ այլ ղեկավարի նկատմամբ անհնազանդությամբ։
Ըստ Իբն Հալդունի պետությունն ունի գոյության ժամկետ՝ սահմանված 3
սերունդների հերթափոխով։ Այս ընթացքում պետություն անցնում է զարգացման 5
փուլ՝
1. Նոր հարկադիր ուժի առաջացում, որը որը փոխարինում է նախորդին
2. Գերագույն իշխանության կենտրոնացում մեկի ձեռքում
3. Ծաղկման և կարգուկանոնի տարիներ
4. Դեսպետիկ միջոցների կիրառում՝ ուղղված ընդդիմութանը
5. Պետության անկում
Նա ոչ միայն տեսկանորեն առաջ քաշեց վերոնշյալ դասակարգումն այլև այն
պրոյեկտեց Արաբական խալիֆայության էվոլուցիոն պատմության վրա՝
1. Արդար խալիֆի մաքուր խալիֆայության շրջան
2. Աստիճանական անցում խալիֆաթից միապետության՝ պահպանելով
արտաքին ատրիբուտները
3. Դեսպոտիկ ռեժիմի առաջացում
4. Պետության վերափոխումը խալիֆաթից միապետությանէ պահպանելով
միայն «խալիֆայություն» անվանումը։
5. Արաբների նվաճում օտարների կողմից և խալիֆաթի անկում;
Պետությունը պաշտոնապես դադարում է կոչվել խալիֆաթ։
Միևնույն ժամանակ Իբն Հադունն առանձնացնում է կառավարման ձև՝
1. «բնական միապետություն», երբ սուբյեկտների կառավարումը հիմնված է
բացարձակապես իշխողի անձնական շահերի և քմահաճույքների վրա՝
դեսպոտիկ ռեժիմ,
2. «քաղաքական միապետություն», որը հիմնված է «ողջամիտ»
չափանիշների՝ ժողովրդի ընդհնուր բարելեցության և շահեր վրա։
3. Խալիֆայություն, որին Իբն Հալդունը տալիս էր իր նախապատվությունը,
քանի որ խալիֆաթում ղեկավարը կառավարում է համաձայն
մահմեդական սուրբ օրենքների՝ Շարիաթի, իսկ այն անմիջականորեն
բխում է բոլորի համար ընդհանուր բարօրության սկզբունքից։
Իբն Հալդունի քաղաքական տեսությունը դարձավ արաբական
իրավաքաղաքական մտքի զենիթը, քանի որ Օսմանյան տիրապետության
տարիներին այս ասպարեզումն նոր փորձեր չեղան։

Օգտագործված գրականություն՝ История политических и правовых учений Под общей


редакцией академика РАН, доктора юридических наук, профессора В. С. Нерсесянца․

You might also like