You are on page 1of 9

Պառլամենտի և պառլամենտարիզմի զարգացման փուլերը

1. Առաջին փուլ. մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության


ստեղծման ժամանակաշրջանը
Հայկական պետությունը և իրավունքը 1000-ամյակների պատմություն ունեն: Իր
ուսումնասիրությունների արդյունքում Ռ. Պետրոսյանը հանգել է այն
եզրակացության, որ «Հայկական պետությունը և իրավունքը ծագել են սրանից 4493
տարի առաջ»:
Պատմական-իրավական հուշարձաններից մեզ հայտնի է դառնում, որ Թադևոս
առաքյալին վերագրվող առաջին դարի կանոնական նորմերը վերաբերում են մեր
ժողովրդի ազգային-իրավական նորմերին: Թադևոս առաքյալի կանոնների հետ
միժամանակ գործում էին նաև Փիլիպպոսի կանոնները:
Չորրորդ դարում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, հանձինս
ազգային-եկեղեցական ժողովների, Հայաստանում առաջացավ նոր երևույթ: Տրդատ
թագավորի կողմից Գրիգոր Լուսվորչին հովիվ կարգելուց հետո, վերջինս մշակում է
հայոց կանոնների նոր ժողովածուն. «Գրիգոր Լուսավորիչը Նիկիայի 20 կանոնների
հիման վրա մշակեց հայոց կանոնների մի ժողովածու, որը հավանության
արժանացավ նաև Շահապիվանի 444 թ. մեծ ժողովումղ «Շահապիվանի ժողովի
կանոնական որոշումները բնորոշ են նրանով, որ սահմանում են ոչ միայն
եկեղեցական իրավունքի, այլ նաև քաղաքացիական ու քրեական իրավունքի նորմեր,
որոնց կիրառումը պարտադիր է դառնում նաև աշխարհիկ ֆեոդալների համար»:
Հարկ է նշել, որ Աշտիշատի կանոնները հայոց իրավունքի աղբյուրագիտական
պատմություն են մտել որպես առաջին գրավոր օրենքներ:
Հայ իրականության մեջ, հանձինս Վաչագան Թագավորի Կանոնական
սահմանադրության, ոչ միայն որոշակի զարգացում ստացավ հին հունական
ժոդովրդավարական-իրավական մշակույթը, այլե այն լրացվեց «քվեարկելու
զորություն» ունեցող ե հասարակական համաձայնության դրսևորում հանդիսացող
նոր իրողությամբ՛ ի դեմս հատուկ հրավիրված Սահմանադիր ժողովի։
Հայ իրավագիտական միտքը հարստացրել և տվյալ ժամանակի համար օրենքի ուժ
են ունեցել նաև Դվինի ժողովը (648 թ), որի մասին հիշատակվում է, որ. «Ներսէս Գ. (...)
ժողով գումարեց եպիսկոպոսների և նախարարների մասնակցութեամբ, մշակելու
նախ՛ այն պատասխանը, որ պիտի ուղարկէին Պօլիս կայսրին և պատրիարքին,
երկրորդ՛ կազմելու դաւանաբանական ձեռնարկ փաստական
պատճառաբանութեամբ, եւ Երրորդ՛ իբրեւ ուղեցույց հաւատոյ ձեռնարկ սահմանելու
բոլոր հայերի համար, որպէս զի բոլորի համար պարզ լինի հայոց դաւանութիւնը եւ
նրա տարբերութիւնը յույասանից»:
Միջնադարի վարկառուն դեմքերից մեկը՝ Ներսես Շնորհալին, Հայ կանոնական
իրավունքի հուշարձանները լրացրեց «Թուղթ ընդհանրական»՝ով:
Մինչ այդ ստեղծված և հայ իրավական մտքի շարունակությունը հանդիսացող
Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (1184 թ.) առավել ամբողջական է։ Այն կազմված
է 3 մասից՝ «Նախադրության», որն ունի 11 գլուխ, «Եկեղեցական կանոններ»՝ 124
հոդված, իսկ «Աշխարհական օրենքը» բաղկացած է 130 հոդվածից։
«Դատաստանագրքի» «Նախադրություն»-ը իրավագիտական մի աշխատություն է՛
«Դատաստանագրքի» ստեղծման պատճառների, դատարանի,
դատարանակազմության, վկաների և ապացույցների, «դատաստանագրքի»
նպատակի և խնդիրների մասին։
Մխիթար Գոշի տեսակետները հետագայում (XI-XIII դդ.) իրենց զարգացումներն
ստացան այլ հեղինակների գործերում։ Միջնադարն աչքի ընկավ բազում անցքերով և
իրադարձություններով, ինչպես նաև իրավական էական հիմք ստեղծվեց հայ
իրավագիտության զարգացման համար։ 1265 թ. Սմբատ Սպարապետը կազմեց
«Դատաստանագիրք», որը նվիրված էր Կիլիկիայի Իայկական պատմության
աշխարհիկ և կանոնական իրավունքին և հանդիսանում էր նրա համար իրավունքի
աղբյուր։
XII դարի վերջին տասնամյակում Ներսես Լամբրոնացու ստեղծած նորմատիվ֊-
իրավական ակտերը (օտար իրավունքի որդեգրմամբ, թարգմանությամբ և
վերամշակմամբ)՝ «Օրէնագիրթ քաղուածի Պետական գրոց...», «Աւրէնք յաղթող
թագաւորաց քրիստոնէից Կոստանդիանոսի, Թէոդոսի և Լևոնի» [«Ասորա-Հռով–
մեական դատաստանագիրք» - 72], «Համառոտ ժողովումն օրինաց վերստին»,
«Զինուորական օրէնք» (Բյուգանդական «էկլոգայի չորս ներից մեկը - 45, 246» և այլն՝
նույնպես միջնադարյան հայ իրավական առօրյան կարգավորելու և
օրինականություն հաստատելու գործնական դեր են ունեցել և սահմանել
քաղաքացիական, ամուսնաընտանեկան, դատական, զինվորական և
հասարակական-քաղաքւսկան հարաբերությունների այլ ոլորտներին վերաբերող
իրավական նորմեր։
18-րդ դարի կեսերին հայ ազգային-ազատագրական շարժումը մեծ թափ ստացավ։
Սյդ ընթացքում կազմվեց «Դատաստանի սուրբն Ներսես Լաբրոնեցու» (Գ.Հակոբյան.
«Ներսես Լաբրոնացի», Եր., 1971), Դևոնդ Ալիշանի «Յուշիկթ Հայրենեաց Հայոց» (Հ. 1-2,
Վենետիկ, 1869-1870). Վ. Մ. Գյուրքչյանի «Հայկական Կիլիկիա» (Նյու Յորք 1919) և այլ
իրավագիտական գրքեր, նյութեր։ Հիշատակման է արժանի «Դատաստանագիրք
Աստրախանի Հայոց»-ը, որով ղեկավարվել են Աստրախանի, Դզլարի, Աոզդոկի, Նոր
Նախիջևանի և այլ վայրերի հայ համայնքների ազգային դատարանները։ Իրավունքի
աղբյուր են հանդիսացել նաև «Ռուսահայոց Պոլոժենիան-Կանոնադրությունը» (1836
թ.) և «Ազգային Սահմանադրությունը (Տաճկա) Հայոց» (1863 թ.) և այլն։ Իսկ Շահամիր
Շահամիրյանի և նրա ընկերների «Նոր տետրակ որ կոչի հորդորակ», «Նշավակ»
երկերը ամբողջացան և 18-րդ դարի վերջին հայ իրավաքաղաքական միտքը տվեց
իր ամենափայլուն հուշարձանը. Հնդկաստանի Մադրաս քաղաքում հրատարակվեց
«Որոգայթ փառաց» գիրքը (1773 թ.)։ Այն, իրավամբ, համարվում է Սահմանադրություն,
որն իր կարևոր տեղն ու դերն ունի հայ իրավագիտության պատմության մեջ։ Շ.
Շահամիրյանը, մարդու իրավունքները համարելով բարձրագույն արժեք և
հետևելով եվրոպական լուսավորչական գաղափարախոսների օրինակին,
ընդգծում է, որ ոչ ոք իրավունք չունի բռնություն կիրառել և իշխել ուրիշի վրա։ Սինչև
Շահամիրյանը հայ մտածողները հակված էին պաշտպանելու միապետությունը։ Հայ
իրականությունում միահեծան կարգերը որոշակի քննադատության ենթարկեց 12-րդ
դ. Կիլիկիայի հայկական պետության նշանավոր եկեղեցական և հասարակական
գործիչ Ներսես Լամբրոնացին։ Լամբրոնացին, կողմ լինելով կառավարման
միապետական ձևին, որը դարաշրջանի հրամայականն էր, այդուհանդերձ, նշում
է, որ պետության ղեկավարը պետք է իմաստուն և խոհեմ լինի, հաշվի առնի
խորհրդարանականների կարծիքը և դրանց միանձնյա լուծում չտա։
Զարգացնելով հայ իրավաքաղաքական մտքի լավագույն ավանդույթները՝ Շ.
Շահամիրյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որ հիմնավորեց
հանրապետական կարգերի անհրաժեշտությունը և, ըստ այդմ էլ, հայոց
պետականությունը պատկերացրեց որպես հանրապետություն: Կառավարման
հանրապետական ձևի անհրաժեշտությունը, նրա ակնհայտ առավեի-լություններն
ավատատիրական միապետական կարգերի նկատ֊մամբ Շ. Շահամիրյանը
հիմնավորում է և բնական իրավունքի տեսության դիրքերից, և հայոց պատմության
խոր ու համակողմանի վերլուծության տեսանկյունից:
Ըստ «Որոգայթ փառացի», պառլամենտը բարձրագույն ներկայացուցչական
մարմինը, կոչվում է «Հայոց տուն», որը ձևավորվում էր ընտրությունների միջոցով
անուղղակի ընտրակարգի համաձայն։ Յուրաքանչյուր գյուղից ընտրում էին
ներկայացուցիչներ, որոնք էլ իրենց միջից վիճակահանությամբ րնտրում էին երկու
պատգամավորներ`փոխանորդներ, երեք տարի ժամանակով (14-րղ հոդված)։
Պարտադիր էր, որ յուրաքանչյուր գավառից ընտրված 2 պատգամավորներից մեկը
անպայման դառնար «Հայոց տան» (պառլամենտի) անդամ, իսկ մյուսն ընդգրկվում էր
կամ Կառավարության, կամ արդարադատության մարմիններում (14-րդ, 19-րդ, 50-րդ
հոդվածներ); Հետաքրքրական է, որ այս փաստաթղթով արդեն իսկ ակտիվ
ընտրական իրավունք էր վերապահված հանրապետության յուրաքանչյուր բնակչի`
անկախ սոցիալական ծագումից, սեռից, ազգային, կրոնական պատկանելությունից։
Ընտրում էին բոլորը և որևէ քաղաքացու չէին կարոդ գրկել ընտրելու իրավունքից։
Չնայած դրան, պասիվ ընտրական իրավունքը վերապահվում էր միայն
Հայաստանում ծնված, արական սեռի ներկայացուցիչներին (14-րդ հոդված), որոնք
հայ լուսավորչական դավանանքի կրողն էին։ Վերլուծելով իրավունքի այս բացառիկ
հուշարձանը՝ ժամանակի լավագույն Սահմանադրությունը կազմված է 521
հոդվածներից:
2. Երկրորդ փուլ. կապվում է Հայաստանի Առաջին Հանրապետության
ստեղծման և դրա կենսագրության հետ
Հայ հասարակական-քաղաքական կյանքում մեծ իրադարձություն էր, երբ 1917 թ.
ռուսական հեղափոխական ալիքը հասավ Անդրկովկաս, և նույն թվականի աշնանը
Թիֆլիսում գումարվեց հայկական համագումարը, որի աշխատանքներին
մասնակցում էին 203 պատգամավոր։ Արդյունքում ընտրվեց 15 հոգուց կազմված
բազմակուսակցական գործադիր մարմին՛ Հայոց Ազգային խորհուրդ, որն իրեն
հռչակեց «Հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը»: Դրան
զուգահեռ ստեղծվեց 46 հոգուց բաղկացած օրենսդիր մարմին՝ Հայաստանի
խորհուրդ (պառլամենտ), որի անդամները դարձյալ կուսակցական տարբեր
պատկանելություն ունեին (դաշնակցական 18, սոցիալ-դեմոկրատ` 6, սոցիալիստ-
հեղափոխականներ՝ 6, հայ ժողովրդական կուսակցություն` 6, անկուսակցական՝ 2):
Հայերի թիվը մինչև 1919 թ. ընտրությունները 38-ն էր։ Բացի հայերից, պառլամենտի
անդամ էին 6 մահմեդականներ, 1 ոուս և 1 եզիդի; Հետագա զարգացումների
հետևանքով Անդրկովկասեան Դաշնությունը փլուզվեց, և Հայաստանը 1918 թ. մայիսի
28-ին հռչակվեց անկախ պետություն: Ազգային խորհուրդը տեղափոխվեց Երևան,
կազմը լրացվեց և վերանվանվեց Հայաստանի խորհուրդ։
1918-1920 թթ. Հայաստանում պառլամենտը և պառլամենտարիզմն առաջին քայլերն
արեցին։ Հանգամանորեն ուսումնասիրելով այդ տարիների պառլամենտական
փորձը, գալիս ենք այն եզրակացության, որ այնտեդ կային պառլամենտարիզմին
հատուկ որոշ ուսանելի տարրեր, որոնց օգտագորձմամբ կարելի է կատարելագործել
ներկայիս Ազգային ժողովի գործունեությունը.
1. Երկիրը հայտարարվեց պառլամենտական հանրապետություն, որն ուներ
օրենքներ, բանակ, դիվանագիտական կապեր, դրամ, զինանշան, դրոշ։
2. Ձևավորվեց պառլամենտը՝ ժողովրդի կամքով՝ ուղղակի ընտրության միջոցով ,
այսինքն՝ ժողովրդավարական հիմնարար սկզբունքը պահպանվեց։ 1919 թ. մարտի 27-
ի երեկոյան նիստում (76-րդ նիստ) ընդունվեց օրենք խորհրդարանի ընտրության
մասին։ Հետաքրքրական է, որ ընտրությունները միայն համամասնական էին, և
զորքին արգելվեց մասնակցել ընտրություններին։ Ընտրությունների
կազմակերպման համար պառլամենտի կողմից ընտրվում է «կենտրոնական
հանձնաժողով» և նրա նախագահը:
3. Պառլամենտն օրենսդիր մարմին էր, որն ընդունում էր օրենքներ, մշակում
ներքին և արտաքին քաղաքականությունը, որոնք իրագործվում էին
կառավարության կողմից։ Իրավացի է Ա. Վադարշյանը, երբ նշում է, որ Հայաստանի
Հանրապետությունը, լինելով խորհրդարանական հանրապետություն, այսու-
հանդերձ գործել է «...պատասխանատու կառավարության սկզբունքով»։
4. Պառլամենտը ներկայացուցչական բնույթ ուներ, այն բազմակուսակցական էր,
որն Էլ պառլամենտարիզմի կայացման և զարգացման կարևորագույն պայմաններից
Էր։
5. Պառլամենտն ուներ նաև վերահսկիչ դերակատարություն։ Նրա
առանձնահատկությունների թվում նշելի Է օպերատիվ գործելու աշխատաոճը և դրա
հիմքում դրված իրավական սկզբունքները1՛7։ Պառլամենտի կողմից
վերահսկողության իրականացման, ժողովրդի իշխանության դրսևորում Էր նաև այն
փաստը, որ պառլամենտում ընդունված Էր հարց ու պատասխանի ինստիտուտը։
Որպես կանոն, վարչապետը և նախարարները պարտադիր կարգով պատասխանում
Էին պատգամավորների հարցապնդումներին իշխանության դրսևորում Էր նաև այն
փաստը, որ պառլամենտում ընդունված Էր հարց ու պատասխանի ինստիտուտը։
Որպես կանոն, վարչապետը և նախարարները պարտադիր կարգով պատասխանում
Էին պատգամավորների հարցապնդումներին:
6. Իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա ձևավորվեց
պետական իշխանության համակարգը։ Կառավարությունը պատասխանատու Էր
պառլամենտի առջև։ Սակայն հետագայում արձանագրվեցին որոշակի շեղումներ՝
կապված ժամանակի դրամատիկ ու ծանր իրավիճակների հետ։
ժողովրդավարության կարևոր դրսևորում Էր այն փաստը, որ պառլամենտի
նախագահը, վարչապետը Ազգային ժողովի կողմից ընտրվում էին գաղտնի
քվեարկությամբ։ Դատական իշխանության ձևավորումը ևս խիստ առաջադիմական
Էր. դատական բարձր պաշտոնյաների նշանակումների հարցը երկար
քննարկումներից հետո վերապահվել Է պառլամենտին:
7. Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ և ժողովրդավարական
հանրապետություն Էր։ Պառլամենտի 1920 թ. հունվարի 25-ի նիստում ասվում Է. «...Հայ
դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային
ազատ դեմոկրատիայի ընտանիքին։ Հայաստանի Հանրապետությունը կլինի
իսկապես ազատ ու դեմոկրատիկ և նրա սահմաններում հավասար իրավունքներ
կվայելեն նրա մեջ ապրող բոլոր ժողովուրդները»:
8. Պառլամենտում գործում էին հանձնաժողովներ, ընդունվում էին օրենքներ՝
երեք ընթերցմամբ։ Ազգային ժողովի նիստերը դռնբաց էին, նիստին մասնակցում էին
մամուլի, հասարակության ներկայացուցիչներ, ինչը ժողովրդավարության
հաստատման և պառլամենտարիզմի կայացման անհրաժեշտ պայմաններից է։
Պառլամենտն ուներ աշխատակազմ։
9. Պառլամենտն ուներ նաև տեղական մարմիններ, կրթական, սոցիալական,
մշակութային հաստատություններ։
10. Պառլամենտը գործում էր պրոֆեսիոնալ սկզբունքով, լուրջ քննարկումների
արդյունքում այն որոշում է կայացրել, որ պետք է պառլամենտականն ազատ լինի
պետական վճարովի հասարակական պաշտոններից՝ «խղճի կատարյալ
ազատություն պահպանելու համար»:

3. Երրորդ փուլ. վերաբերում է Խորհրդային Հայաստանի պառլամենտի


գոյությանը
1920 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Կառավարությունն իշխանությունն առանց պայքարի
Իանձնեց բոլշևիկներին, երկրում հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետություն, որն Էլ պետության կառավարման ձևը, կառուցվածքն
ամբողջապես վերցրեց Խորհիդային Ռուսաստանից։ «Իշխանությունը պատկանում է
սովետներին», այս կարգախոսով Հայաստանում ձևավորվեց իշխանության
համակարգը։ Տեղի ունեցան խորհուրդների ընտրություններ։ Դրանց զուգահեռ
գործում էին հեղափոխական կոմիտեները, որոնք նշանակովի էին։
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն իր գոյության 70
տարիներին դարձավ հայոց պետականության շարունակողը։ Այղ տարիներին,
սակայն, պառլամենտը և պառլամենտարիզմը խիստ ձևական բնույթ ունեին։
Բարձրագույն պետական մարմինը ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն էր երկու
պալատներով, որն իր օրենսդրական գործառույթն իրականացնում էր ձևական
առումով, քանի որ անմիջականորեն կատարում էր ՍՄԿԿ-ի և նրա ղեկավար մարմնի
դիրեկտիվները։ Երկրում գործում էր ոչ թե իշխանությունների տարանջատման
սկզբունքը, այլ պետական իշխանության յուրաքանչյուր ճյուղ իրականացնում էր իր
գործառույթները՝ ելնելով ԽՄԿԿ Քաղբյուրոյի որոշումներից ու
հանձնարարականներից։ «1922 թ. հունվար-փետրվար ամիսներին հրավիրվեց
բանվորա-գյուղացիական և կարմիր բանակային պատգամավորների 1-ին
համահայկական խորհուրդների համագումարը, որի պատգամավորներն ընտրվել
էին գավառական համագումարներում։ Համահայկական խորհուրդների
համագումարը հանդիսանում էր իշխանության բարձրագույն մարմինը։
Համագումարը և նրա կողմից ընդունված որոշումները /օրենքները կոչված էին
ամրապնդելու խորհրդային իշխանությունը և նշելու նոր կյանքի կառուցման
ուղիները» ։ 1922 թ. ընդունված ՀՍՍՀ Սահմանադրությամբ իշխանության
բարձրագույն մարմին ճանաչվեց բանվորների, գյուղացիների և կարմիր
բանակայինների պատգամավորների խորհուրդների համագումարը, որը նիստեր էր
գումարում տարին մեկ անգամ, և մինչև 1937 թ. գումարել է ութ համագումար (7
հերթական, 1 արտահերթ)։ Ընթացիկ ղեկավարությունն իրականացնում էր
Կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԳԿ), որի կազմում ընդգրկված էր 75 անձ,
որոնք, Սահմանադրության համաձայն, հաշվետու էին համագումարին։ Այն
օրենսդիր, գործադիր, վերահսկող մարմին էր երկրում։ 1937 թ. մարտի 23-ին
համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՍՍՀ-ի նոր Սահմանադրությունը։
Համագումարի կարևոր որոշումներից էր նաև Անդրկովկասյան Ֆեդերացիան
վերացնելու և Հայաստանը ԱՍՀՄ-ի կազմի մեջ անմիջականորեն մտնելու մասին
հարցը։ Նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի կառավարման համակարգը
փոխվեց և իշխանության բարձրագույն մարմին հռչակվեց Գերագույն խորհուրդը։
Հատկապես այդ տարիներին ու մինչև 1954 թ. հակաժողովրդավարական ռեժիմն
առավել խորացավ և Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների,
ազատությունների, երաշխիքներն ապահովելու մասին խոսելն ավելորդ էր։
1978 թ. ապրիլին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ 7-րդ նստաշրջանում
ընդունվեց նոր Սահմանադրություն։ Վերջինիս համաձայն՝ փոփոխվեց Գերագույն
խորհրդի գործունեության ժամկետը (4-ից դարձավ 5 տարի), ինչպես նաև
պատգամավորների թիվը (340): Ըստ Սահմանադրության՝ Հայկական ԽՍՀ
Գերագույն խորհուրդը համարվում էր ՀԽՍՀ պետական իշխանության բարձրագույն
մարմինը, որն իրավազոր էր լուծելու ԽՍՀՍ Սահմանադրությամբ՝ Հայկական ԽՍՀ
տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը։

4․ Չորրորդ փուլն անկախ պետականության կայացման, խորհրդային օրենքների


հիման վրա ընտրված պառլամենտի (1990 թ.) հիմքի վրա իշխանությունների
տարանջատման և պետական իշխանության մարմինների լինելիության, նոր
օրենսդրության մշակման ժամանակաշրջան էր ՀԽԱՀ Գերագույն խորհրդի 12-րդ
գումարման ընտրությունները, որոնք տեղի ունեցան 1990 թ. մայիսի 20-ին (ապա եղավ
երկրորդ փուլը) խորհրդային կարգերի պայմաններում, սկզբունքորեն տարբերվեցին
նախորդ բոլոր ընտրություններից, քանի որ՝
1. մեկ տեղի համար պայքարում էին մեկից ավելի թեկնածու,
2. ընտրություններին մասնակցում էին ոչ միայն կոմունիստներ, այլ նաև Հայոց
Համազգային շարժման (ՀՀՇ) ներկայացուցիչներ, անկուսակցականներ,
3. ընտրությունները ձևական բնույթ չէին կրում, քաղաքացիների ճնշող
մեծամասնությունը մասնակցեց, ընտրություններին և այլընտրանքային
թեկնածուներից, գաղտնի քվեարկությամբ, ազատ կամքի արտահայտմամբ
ընտրություններ կատարեցին։
Այսպիսով, պառլամենտի և պառլամենտարիզմի զարգացման այս փուլի
առանձնահատկությունները հետևյալն էին.
1. Թեև Գերագույն խորհուրդն ընտրվեց խորհրդային ընտրակարգով և ՀԽՍՀ
Սահմանադրության գործողության պայմաններում, այնուամենայնիվ, ընդունված
սահմանադրական օրենքների, այլ օրենքերի շնորհիվ, երկրռւմ, առանց Գերագույն
խորհրդի արձակման, տեղի ունեցավ իշխանությունների տարանջատում և
պետական մարմինների միջև լիազորությունների բաժանում։
2. 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ
Իանրապետություն, հայ ժողովուրդն ազգովի, համաժողովրդական հանրաքվեով
«այո» ասաց անկախությանը։
3. Հիմնվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն և ինստիտուտ՝
սահմանելով, որ նախագահը հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձն
Է, գլխավորում Է Հանրապետության գործադիր իշխանությունը։
4. Ընդունվեց նոր ընտրական օրենսգիրք, ժողովրդավարական սկզբունքով
ձևավորվեց ընտրություններ անցկացնելու նորմատիվ հիմքը։
5. Սամուլի, կուսակցությունների, խղճի և կրոնական կազմակերպությունների
մասին ընդունված օրենքները խոսքի ազատության, բազմակարծության,
երկխոսության, մարդկանց ընդունակություններն ու ցանկություններն ազատ
դրսևորելու օրենսդրական հիմքեր ստեղծեցին։
6. Պառլամենտի և պառլամենտարիզմի կայացման էական քայլեր արվեցին.
Գերագույն խորհուրդը դարձավ մշտական գործող մարմին, որի գործառույթներն էին
օրենքների ընդունումը և անհրաժեշտ վերահսկողության իրականացումը գործադիր
մարմնի գործունեության նկատմամբ։
Այս փուլի կարևոր ձեռքբերումն էր և այն, որ 1992 թ. հոկտեմբերի 15-ին
Սահմանադրական հանձնաժողովի նիստում սկսվեց Սահմանադրության առաջին
նախագծի քննարկումը։

5․ Հինգերորդ փուլը համընկնում է 1995 թ. Սահմանադրության ընդունման


և հետսահմանադրական ժամանակաշրջանի հետ
1995 թ. Սահմանադրության ընդունումը ստեղծեց բոլոր նախա-դրյալներն ու
երաշխիքները պետական իշխանության մարմինների լիազորությունների և
գործառույթների իրականացման, սահմանված կարգով կառուցակարգերի
կիրառման համար, որոնց հիմնական նպատակն էր պաշտպանել մարդու և
քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները։
ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելուց հետո պառլամենտի ձևավորման
հարցում որոշակի առավելություններ տրվեցին կուսակցություններին։ «ՀՀ Ազգային
ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն (2-րդ
հոդված, ընդունված 1995 թ., ապրիլ). «Ազգային ժողովի ընտրություններն
իրականացվում են մեծամասնական և համամասնական ընտրական համակարգի
հիման վրա։ Ազգային ժողովի 150 պատգամավոր ընտրվում է մեծամասնական, իսկ 40-
ը համամասնական ընտրական համակարգով»։ Ըստ այդմ` 1995 թ. հուլիսի 5-ին
Ազգային ժողովի 190 անդամ առաջին անգամ ընտրվեցին ընտրական խառը
համակարգով։ Դրա հետևանքով 5 կուսակցություններ և դաշինքներ Ազգային
ժողովում ունեցան իրենց ներկայացուցիչները, և խմբակցություններ:
Պառլամենտը գնալով քաղաքականացվեց, և թիմային աշխա¬տանքն առավել
ակնհայտ դարձավ։ 1999 թ. մայիսի 30-ի և 2003 թ. մայիսի 25-ի Ազգային ժողովի
ընտրություններում պատգամավորների թվի հարաբերակցությունը փոխվեց հօգուտ
համամասնական ընտրակարգի:

6․ Վեցերորդ փուփ սկիզբ կարելի է համարել 2001 թ. սկսած


սահմանադրական բարեփոխումները և Եվրախորհրդին անդամակցելու ու
նրա պահանջների կատարման ժամանակաշրջանը
Իրողություն է և այն փաստը, որ սկսած 2001 թ.-ից պառլամենտի և
պառլամենտարիզմի զարգացման նոր շրջան կարելի է համարել հայ
սահմանադրաիրավական մտքի զարգացումները, Սահմանադրության
փոփոխությունների նախագծերի ի հայտ գալը, դրանց քննարկումները եվրոպական
փորձագետների հետ։ Սահմանադրական բարեփոխումներին նվիրված տարբեր
քննարկումներն ու հարցադրումները զարգացնում էին պառլամենտական
իրավունքը, խորացնում պառլամենտարիզմը, նպաստում օրենսդրության
կատարելագործմանը։
Հարկ է նկատել, որ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ մշակվել և
եվրոպական կառույցների հավանությունն էր ստացել մի փաստաթուղթ՝
Սահմանադրության փոփոխությունները, որը սահմանափակում էր նախագահի
լիազորությունները, ավելացնում Ազգային ժողովի վերահսկողության և
Կառավարության կազմավորման հարցում նրա ունեցած դերը, լուրջ
բարեփոխումներ առաջարկեց դատական և տեղական ինքնակառավարման
մարմիններին վերաբերող գլուխներում։ Սակայն ոչ անհրաժեշտ քարոզչության,
քաղաքական ոչ լիարժեք գործընթացների մթնոլորտում, սահմանադրական
բարեփոխումները հասարակական պահանջ չդարձնելու (իշխանությունը և
ընդդիմությունը չեկան ընդհանուր եզրակացության Սահմանադրության
բարեփոխումների շուրջ), ինչպես նաև 2003 թ. Ազգային ժողովի ընտրությունների
պայմաններում միաժամանակ կազմակերպվեց սահմանադրության
փոփոխությունների հանրաքվե, որն էլ բավարար ձայներ չհավաքելով՝ չընղունվեց։
Այնուհետև. 2004 թ. մշակվեցին և հանրությանը ներկայացվեցին քաղաքական
կոալիցիայի, ՄԱԿ խմբակցության և պատգամավոր Ա. Սաղոյանի նախագծերը։

7․ Յոթերորդ փուլի սկիզբը 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեն է, որի


արդյունքում ընդունվեցին Աահմանադրության փոփոխությունները, և որը
նոր հեռանկար է բացելու պառլամենտի տեղի ու դերի արժևորման և
պառլամենտարիզմի զարգացման համար
Երկրում զարգացումների արդյունքում Ազգային ժողովի կոալիցիայի կողմից
մշակված և 2005 թ. նոյեմբերի 27-ին կայացած ժողովրդական հանրաքվեով ընդունված
Սահմանադրության փոփոխություններն արդեն իրողություն են, որն էլ պառլամենտի
և պառլամենտարիզմի զարգացման նոր փուլի սկիզբ է։ Բարեփոխված
Սահմանադրության կիրառումը կդառնա Հայաստանի Հանրապետությունում
ժողովրդավարության խորացման, իշխանությունների հավասարակշռության,
դատական համակարգի անկախության, Մարդու իրավունքների պաշտպանի
ինստիտուտի սահմանադրական երաշխիքների և հատկապես դատական ու
տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ապահովման
երաշխավորը։ Լիովին համակարծիք ենք Ս. Այվազյանի հետ, ըստ որի՛ «... հարկ է
նկատի ունենալ, որ Սահմանադրությունը հասարակական երևույթ է,
հասարակական արժեք»:
Սահմանադրությունը հասարակական համաձայնության հիման վրա ստեղծված
փաստաթուղթ է, իրավական հիմք, որով Հայաստանի Հանրապետությունը պետք է
ինքնակազմակերպվի, ստեղծի քաղաքացիական ինստիտուտներ միջազգային փորձի
հաշվառմամբ և եվրոպական ընտանիքի փորձի կիրառմամբ։ Սահմանադրության
փոփոխություններին համապատասխան՝ պառլամենտում լուրջ և հետևողական
աշխատանք է սաասվում օրենքների հարցում նրա ունեցած դերը, լուրջ
բարեփոխումներ առաջարկեց դատական և տեղական ինքնակառավարման
մարմիններին վերաբերող գլուխներում։ Սակայն ոչ անհրաժեշտ քարոզչության,
քաղաքական ոչ լիարժեք գործընթացների մթնոլորտում, սահմանադրական
բարեփոխումները հասարակական պահանջ չդարձնելու (իշխանությունը և ընդդի-
մությունը չեկան ընդհանուր եզրակացության Սահմանադրության մշակելու,
պետական իշխանության մարմինների գործունեությունն ամբողջապես
կանոնակարգելու նպատակով։ Պառլամենտը և մեծամասնության, և
փոքրամասնության կարծիքի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների,
արտախորհրդա–րանական կուսակցությունների տեսակետների հաշվառմամբ, խոր
վերլուծությունների, միջազգային իրավական նորմերի ուսումնա սիրման հիման վրա
պետք է՝
1. վերանայի և ամբողջապես բարեփոխված Սահմանա- դրությանը
համապատասխանեցնի գործող օրենքները («Մարդու իրավունքների պաշտպանի
մասին», «ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին», «Ազգային
ժողովի Կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին», «Վերահսկիչ
պալատի մասին» ՀՀ օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը)
2. սահմանադրական փոփոխություններում ամրագրված դրույթներին
համապատասխան՝ ընդունի նոր օրենքներ (երկքաղաքացիության մասին,
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պետության միջև
հարաբերությունների մասին, Կառավարության կառուցվածքի մասին, ռազմական,
արտակարգ դրության մասին, Երևանի համայնքի մասին, Երևանի քաղաքապետի
ընտրության մասին և այլն), կատա- րելագործի օրենսդրությունը, որն Էլ Էական
նշանակություն կունենա պառլամենտարիզմի զարգացման համար,
3.ամբողջապես վերակառուցի իր գործունեության ներքին կարգը՝ բարեփոխի
Կանոնակարգը Սահմանադրության դրույթներին համահունչ:

You might also like