You are on page 1of 19

ԵՐԵՎԱՆԻ Խ.

ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ


ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

Առարկա՝ Հայոց պատմություն

Թեմա՝ Հայաստանի Խորհրդարանի և կառավարության միջոցառումները Հայկական


զինուժի՝ բանակաստեղծման գործում

Ֆակուլտետ՝ Պատմության և հասարակագիտության

Կուրս՝ 5-րդ

Ուսանողուհի՝ Էմմա Եպիսկոպոսյան

Դասախոս՝ Վանիկ Վիրաբյան

Երևան2024
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ………………………………………………………………………….3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ` ԲԱՆԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ…………………………4

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ . ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ……………………...…7

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ……………………………………………………………………….17

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ……………………………………………19


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Տվյալ աշխատանքում ներկայացրել եմ Հայաստանի խորհրդարանի և


կառավարության միջոցառումները հայկական զինուժի` բանակի ստեղծման գործում:
Օգտվելով մի շարք գրականություններիցֈ 1918թ մայիսին, շուրջ 600 տարվա
ընդմիջումից հետո,միջազգային և ներքին բարդ իրադրության պայմաններում
վերականգնվեց հայկական պետությունը և հռչակվեց Հայաստանի
Հանրապետությունըֈ Դեռևս 1915թ Մեծ եղեռնից մազապուրծ հայ ժողովրդը, որը
կենաց մահու պայքար էր մղում իր գոյությունը մի պատառ հողի վրա պահելու
համար, բնականաբար, առաջին հերթին իր ողջ ուժերը պետք է նպատակամղեր
կանոնավոր բանակ ստեղծելու գործին, լավ գիտակցելով, էր իր նվաճումները
պաշտպանելու և հայոց պետականությունը ամրապնդելու այլ ուղի չկաֈԱյսպիսի
ոգով էին տոգորված թե' Հայաստանի առաջին հանրապետության պետական ղեկի
մոտ կանգնած քաղաքական ու ռազմական գործիչները, թե' արևմտահայ
գաղթականությունն ու տեղացի բնակչությունըֈ Նորաստեղծ հանրապետության
կառավարությունը բանակի կազմավորմանը և ամրապնդմանը ձեռնամուխ եղավ իր
գործունեության առաջին իսկ օրերիցֈ Ուստի Հայոց պետականության
վերականգնման և ընդհանրապես Հայաստանի առաջին հանրապետության
պատմության ուսումնասիրությունը, և գիտական լուսաբանումը, առանց որի մեր
ժողովրդի նորագույն պատմության այս կարևորագույն փուլի բացահայտումը
կմնար թերիֈ

Սույն աշխատանքի նպատակն է եղել բազմակողմանիորեն ուսումնասիրել և


ներկայացնել Հայաստանի առաջին Հանրապետության բանակի կազմավորման և
գործունեության պատմությունը, ցույց տալ զինված ուժերի կատարած դերը
հանրապետության պետական-քաղաքական կյանքումֈ

3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ` ԲԱՆԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հայակական պետականության կերտումըֈ

Ազգային անկախ պետականությունը ծնվեց պատմական դժվարին պայմաններումֈ


Պետականության կառուցումը, բնականաբար պետք է սկսվեր իշխանության
օրենսդիր և գործադիր մարմինների ստեղծումիցֈ Հայկական պետականության
վերականգնումն ազդարարած Հայոց ազգային խորհուրդը, որը գտնվում էր
Թիֆլիսում, իր վրա վերցրեց այդ մարմինների կազմավորման
նախաձեռնությունըֈՄինչև վերջինս Երևան ժամանելը շուրջ 2ամիս
Հանրապետության փախստական կառավարությունը գտնվում էր դեռևս 1918թ
մարտին ստեղծված Վարիչների մարմնի ձեռքումֈ Հայկական պետականության
վերականգնման ամրապնդման գործում անգնահատելի է այդ մարմնի և
զինվորական գործերի ղեկավար Արամ Մանուկյանի դերըֈ Թիֆլիսի և Երևանի Հայոց
ազգային խորհուրդների, բազմաթիվ խորհրդակցությունների և միջկուսակցական
բանակցությունների շնորհիվ ի վերջո ձևավորվեց հանրապետության
ժամանակավոր օրենսդիր բարձրագույն մարմինը` Հայաստանի խորհուրդը, որն
ուներ 46 անդամֈ Այն կազմավորվեց համամասնական սկզբունքով` Հայոց ազգային
խորհրդի անդամների թիվը եռապատկելու և Հայաստանում բնակվող ազգային
փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավման միջոցովֈ Հայաստանի
խորհրդի կազմն ընդհանուր առմամբ ճիշտ էր արտացոլում ազգային-քաղաքական
ուժերի իրական հարաբերակցությունը և հանրապետության բնակչության
ժողովրդավարական կազմումֈԵվ այս ամենով հանդերձ` հանրապետության
բնակչության մի ստվար հատված կազմող արևմտահայ գաղթականությունը նրանում
ներկայացված չէրֈ

4
Ձևավորվեց նաև նորանկախ հանրապետության կառավարության` Մինիստրների
խորհրդի առաջին կազմումֈ Հայոց ազգային խորհուրդը վարչապետի պաշտոնում
առաջադրեց Հովհաննես Քաջազնունուն, որը պետական աշխատանքի փորձ ուներ և
վայելում էր կուսակցությունների ու հայ հասարակության համակրանքըֈ

1918թ հուլիսի 24-ին Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց կառավարության


կազմը. Հովհաննես Քաջազնունի (նախարար-նախագահ), Արամ Մանուկյան (ներքին
գործեր), Ալեքսանդր Խատիսյան (արտաքին գործեր), Խաչատուր Կարճիկյան
(ֆինանսներ), Հովհաննես Հախվերդյան (զինվորական), Գրիգոր Տեր-Պետրոսյան
(արդարադատություն)ֈ Եվ ահա այս ամենից հետո Հայաստանի խորհրդի և
կառավարության անդամները Թիֆլիսից տեղափոխվեցին Երևանֈ Օգոստոսի 1-ին
Երևանի քաղաքային ակումբի դահլիճում, հանդիսավոր պայմաններում, խորհրդի
նախագահ Ավետիք Սահակյանի բացման ճառով իր գործունեությունը սկսվեց
Հայաստանի խորհուրդըֈ Նշանակովիության սկզբունքով ստեղծված օրենսդիր այս
մարմնի գործունեությունը տևեց շուրջ 9 ամիս` մինչև 1919թ ապրիլի վերջֈ

1918թ օգոստոսի 3-ին, խորհրդի երկրորդ նիստում կառավարության առաջիկա


գործունեության մասին ծրագրային ելույթով հանդես եկավ վարչապետ
Հ.Քաջազնունինֈ Եվ ահա ելնելով երկրում ստեղծված իրավիճակից և հրաժարվելով
անիրագործելի խոստումներ տալուց` կառավարությունը որդեգրում էր
գործունեության նվազագույն ծրագիր` նպատակ դնելով կասեցնել տնտեսական
կյանքի ու վարչական համակարգի քայքայման գործընթացը, երկիրը դուրս բերել
անիշխանության վիճակից և պայմաններ ստեղծել պետական շինարարության
համարֈ Երկրի ներքին կյանքում անհետաձգելի, հրատապ լուծում պահանջող
խնդիրներ էին համարվում կարգ ու կանոնի ստեղծումը, կյանքի ու գույքի
ապահովության հաստատումը, հաղորդակցության ուղիների վերաբացումը,
պարենային ճգնաժամի հաղթահարումը,որբերի ու գաղթականության խնդիրների
լուծումը, դրամական համակարգի կարգավորումը, դատական նոր համակարգի
արմատավորումը,ոչ մեծ սակայն ուժեղ ու կարգապահ բանակի
ստեղծումը,արտաքին ասպարեզում` հարևանների հետ բարիդրացիական
հարաբերությունների հաստատումը և խաղաղ միջոցներով սահմանային հարցերի
լուծումըֈ 5
Հայոց պետականության ամրապնդման ճանապարհին լուրջ և գործնական քայլ
կարող էր հանդիսանալ անկախ և միացյալ Հայաստանի հռչակումը, որի
նախաձեռնությունը պատկանում էր Հայաստանի Հանրապետության տարածքում
ապաստարած արևմտահայ գաղթականությանըֈ

Երևանում 1919թ փետրվարի 6-13-ը կայացած արևմտահայերի երկրորդ


համագումարը, ողջունելով հայության երկու հատվածների միավորման գաղափարը
և ընդգծելով անկախ ու միացյալ Հայաստանի հռչակման անհրաժեշտությունը,
հանրապետության կառավարությանը կոչ արեց, օր առաջ գործնական քայլեր
ձեռնարկել այդ ուղղությամբֈ Կառավարությունը ընդառաջ գնալով արևմտահայ
զանգվածների ձգտումներին Հայաստանի խորհրդի հանդիսավոր նիստում 1919թ
մայիսի 28-ին հրապարակեց անկախ և միացյալ Հայաստանի հռչակման մասին
հայտարարությունըֈ <<Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի
լիակատար ազատությունն ու բարգավաճում ապահովելու համար,-ասված է
հայտարարության մեջ,-Հայաստանի կառավարությունը համաձայն բովանդակ հայ
ժողովրդի միահամուռ կամքի ու ցանկության, հայտարարում է, որ այս օրվանից
Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ
պետական միություն>>ֈ Հրապարակված փաստաթղթում հանրապետության
կառավարությունն իրեն հռչակեց Միացյալ Հայաստանի կառավարությունֈ Եվ ահա
նույն օրն էլ Հայաստանի խորհուրդն համալրվեց արևմտահայությունը ներկայացնող
12 պատգամավորովֈ Հայաստանի խորհրդարանի ընտրությունները անցկացվեցին
1919թ հունիսի 21-23-ինֈ Հանրապետության 20 տարին լրացած քաղաքացիները, այդ
թվում արևմտահայ գաղթականությունը առանց սեռի, ազգության, և կրոնական
խտրության իրավունք ստացան մասնակցելու ընտրություններին, որոնք
անցկացվեցին ընդհանուր, գաղտնի, հավասար, ուղղակի քվեարկությամբֈ Նորընտիր
խորհրդարանի բացումը կատարվեց 1919թ օգոստոսի 1-ինֈ Այն հաստատեց
հանրապետության կառավարության կազմը` Ալեքսանդր Խատիսյանի
գլխավորությամբֈ Կառավարության այդ կազմը որոշ փոփոխություններով հանդերձ
գործեց մինչև Բոլշևիկների 1920թ մայիսյան ապստամբությունըֈ

6
Հայաստանի Հանրապետությունը չունեցավ իր օրենքը` սահմանադրությունըֈ
Դրա ընդունումը վերապահված էր ապագա Սաահմանադիր ժողովին, որը սակայն
հանրապետության կարճատև գոյության, ներքին ու արտաքին բարդ
հանգամանքների պատճառով այդպես էլ չգումարվեցֈ Այս ընթացքում մինչև
սեփական օրենսդրության ստեղծումը հանրապետության տարածքում
ժամանակավորապես գործում էին ռուսական կայսրության նախկին օրենքներըֈ
Ռուսական նախկին կառույցների հիմքի վրա աստիճանաբար ձևավորվեց նաև
արդարադատության և դատական իշխանության համակարգըֈ Գավառներում
գործում էին հաշտարար դատարաններֈ

1920թ օգոստոսին հանրապետության դատական ողջ համակարգը` վերից վար,


արդեն հայացված էրֈ Հատկապես մեծ նշանակություն ուներ հայերենը որպես
պետական լեզու ճանաչելու մասին 1919թ դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքը, որի
համաձայն հայերենը, որպես պետական լեզու 6 ամսվա ընթացքում պաշտոնական
գործածության մեջ պետք է դրվեր պետական ու հասարակական բոլոր
հաստատություններում ու բանակումֈ Իսկ պետական պաշտոնյաների համար
կազմակերպվում էր հատուկ դասընթացներ հայերենի իմացության և զարգացման
ուղղությամբֈ Կարևոր խնդիրներից էր նաև Հանրապետության տարածքի
ընդլայնումը և դրան զուգընթաց` աստիճանաբար ճշգրտվեցին նրա
վարչատարածքային բաժանման սահմանները և ձևավորվեցին տեղական
իշխանության մարմիններըֈ 1919թ ամռանը Հայաստանը բաժանված էր 10
գավառներիֈ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ. ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

Ռազմական բախումների բովում ծնված և արտաքին ու ներքին անընդմեջ


կռիվների շրջան ապրած Հայաստանի Հանրապետության գոյության միակ երաշխիքն
ու ապավենը կարող էին լինել ուժեղ ու մարտունակ զինված ուժերըֈ
Հանրապետության ղեկավարությունը և հասարակական-քաղաքական
շրջանակները քաջ գիտակցում էին Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ
իրավիճակըֈ

7
Ոչ բարեկամ հարևանների առկայությունն` մի կողմից, տարածաշրջանը մեծ
տերությունների, հետաքրքրությունների ու շահերի օբյեկտ լինելը` մյուս կողմից, և
դրան գումարած` հուսալի դաշնակիցների բացակայությունը ինքնըստինքյան
հուշում էին, որ նոր անկախ Հայաստանի պետական ու ազգային անվտանգության
միակ հուսալի երաշխիք կարող էր լիներ սեփական լավ պատրաստված, կարգապահ
ու մարտունակ ազգային բանակըֈ

Հայկական ազգային բանակը կազմավորվել է շատ ծանր պայմաններում` ապրելով


անցման շրջանի բոլոր դժվարություններըֈ Թեկուզև Բաթումի 1918թ հունիսի 4-ի
հաշտության պայմանագրի հարուցած բազմաթիվ արգելքների` Հայկական բանակի
ստեղծումը դիտվեց որպես ՀՀ անկախության պաշտպանության առաջնահերթ գործֈ

Ինչպես հայտնի է, հայկական զինվորական խմբերը սկսել էին ձևավորվել


տակավին Առաջին աշխարհամարտի տարիներին` հանձինս հայկական 8
կամավորական ջոկատների և դրանց վերակազմավորումից հետո` հայկական 6
կանոնավոր ազգային հրաձգային գումարտակներիֈ Եվ ահա հետագայում` 1917թ
ամռան-աշնանը, կազմեցին նոր ձևավորվող հայկական ազգային բանակային
զորակազմի հիմքըֈ Այդ գործընթացն ավելի ամրապնդվեց արդեն 1917թ նոյեմբերից,
երբ ռուսական բանակի գերագույն հրամանատարության հրամանով սկսվեց
ձևավորվել հայկական բանակային զորակազմը, որը Կովկասյան ռազմաճակատի
գլխավոր հրամանատար, գեներալ Լեբեդինսկու հրամանով 1918թ մարտի 1-ից
վերակառուցվել առանձին հայկական բանակային զորակազմըֈ Վերջինիս
հրամանատարը գեներալ Թ.Նազարբեկյանն էր, իսկ շտաբի պետը` գեներալ
Ե.Վիշինսկինֈ Հայկական զորքի կոմիսարը սկզբում Դրոն էր, այնուհետև Հակոբ
Զավրյանը, ապա Սարգիս Մինասյանըֈ Առանձին հայկական կորպուսի կազմված էր
երկու դիվիզիայից, մեկ հեծյալ բրիգադից, պահեստի ուժերից, արևմտահայերից
ստեղծված զորամիավորումիցֈ Առաջին դիվիզիայի հրամանատարը գեներալ
Միքայել Արեշյանն էր, եկրորդինը` գեներալ Մովսես Սիլիկյանը, իսկ
արևմտահայերից կազմված հայկական հատուկ հավաքական ջոկատը գլխավորում
էր գեներալ կոչում ստացած Անդրանիկըֈ

8
1918թ մարտի 1-ի դրությամբ հայկական բանակային զորակազմն ուներ 26533
զինվոր ու սպաֈ Հետևաբար որքան էլ բարձր գնահատվի 1918թ. Մայիսյան
հերոսամարտերի համաժողովրդավարական բնույթը, այդուհանդերձ մարտական
գործողությունների առումով առանձին հայկական զորակազմը իր ուսերի վրա կրեց
պատերազմի ողջ ծանրությունը` հսկայական դերակատարություն ունենալով
Հայաստանի անկախության գործումֈ Հայաստանի անկախության հռչակումից և
Բաթումի հաշտության պայմանագրից հետո հայկական զորակազմի հիմքի վրա
աստիճանաբար կազմավորվեց Հայաստանի Հանրապետության բանակֈ Սակայն
մինչ Հայաստանի կառավարությունը կժամաներ Երևան և ձեռնամուխ կլիներ
հայկական ազգային բանակի կազմավորման գործին, հայկական զորախմբերի
ստեղծման գործում նշանակալի դեր են կատարել Թիֆլիսի Հայոց ազգային
խորհուրդը, արևմտահայերի ազգային խորհուրդը և նրա ստեղծած ապահովության
մարմինը, ինչպես նաև Երևանի Հայոց Ազգային խորհուրդը և անձամբ Երևանի
դիկտատոր Արամ Մանուկյանըֈ Վերջինս 1918թ մարտ-հուլիս ամիսներին իր ձեռքն
էր վերձրել ամբողջ նահանգի պետական և ռազմական գործերըֈ

Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարության ձևավորման


սկիզբը դրվեց հունիսի 15-ին գեներալ Հովհաննես Հախվերդյանին նախարար
նշանակվելու օրվանիցֈ Հիմնեցին վարչական մարմին և զինվորական շտաբ` երեք
ստորաբաժինները` գրասենյակ, վերահսկիչ և զորահավաքիֈ Եվ արդեն 1918թ.
Հուլիսի երկրորդ կեսին Հանրապետության կառավարության Երևան ժամանելուց
հետո ամբողջ թափով ծավալվեցին բանակային շինարարությունըֈ Ինչպես արդեն
նշվել է Բաթումի հաշտության պայմանագրից և կից երեք հավելվածներից բացի
թուրքերը Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի պատվիրակությանը պարտադրել
էին ևս մեկ լրացուցիչ պայմանագիրֈ Համաձայն վերջինին` Հայաստանն անհապաղ
պետք է ձեռնամուխ լիներ իր կորպուսի զորացրմանը, իսկ <<պատերազմի ժամանակ
կարող է պահել մեկ դիվիզիա>> այն տեղակայելով թուրքերի համար նախընտրելի
վայրերումֈ Դա նշանակում էր, որ թուրքերի պահանջով Հայաստանի
Հանրապետությունն իր ամբողջ զորքը պետք է վերակազմավորեր ընդամենը մեկ
հետևակային դիվիզիայիֈ

9
Իսկ ահա նորաստեղծ զինվորական նախարարության շտաբի առաջնային խնդիրը
դարձավ առանձին հայկական զորակազմը մեկ հետևակային դիվիզիայի
վերակառուցելըֈ <<Հայկական միակ դիվիզիան կազմավորելիս, - գրում է գեներալ Հ.
Հախվերդյանը իր հիշողություններում, - նկատի էր առնվել նրա այնպիսի
կազմակերպվածությամբ օժտելը, որ մի կողմից` չխախտվեր մեր
պարտավորությունը թուրքերի հանդեպ, իսկ մյուս` դիվիզիայի զորամասերին
ինքնուրույն գործելու հնարավորություն ընձեռվեր,որ հարկ եղած դեպքում դիվիզիան
հեշտությամբ վերածվել զորակազմի>>ֈ 1918թ հուլիսի 26-ին զորակազմի
հրամանատար գեներալ Թ.Նազարբեկյանի և շտաբի պետ գեներալ Ե. Վիշինսկու
ստորագրած թիվ 99 հրամանով առանձին հայկական բանակային կորպուսը սկսեց
վերակազմավորվել առանձին հայկական հետևակային դիվիզիայիֈ Կատարվեց
մասնակի զորացրում տարիքի, առողջական վիճակի և այլ պատճառներով, և զորքի
փաստական համակազմը զգալիորեն կրճատվեցֈ Զորակազմի վերակազմավորման
գործընթացին հետևում էր Հայաստանում Թուրքիայի ռազմադիվանագիտական
ներկայացուցիչ Մեհմեդ Ալի փաշանֈ

Օգոստոսի 1-ին նոր կազմավորվող առանձին հայկական հետևակային


դիվիզիայի հրամանատար նշանակվեց հայկական զորակազմի 2-րդ դիվիզիայի
նախկին հրամանատար գեներալ Մ.Սիլիկյանը, իսկ գլխավոր շտաբի պետ`
գնդապետ Մ.Զինկևիչըֈ Իսկ արդեն Օգոստոսի 9-ին դիվիզիայի հրամանատար
Մ.Սիլիկյանի արձակած թիվ 3 հրամանով ներկայացվեցին նոր ձևավորվող
հայկական դիվիզիայի զորատեսակները, անձնակազմը և հաստիքացուցակըֈ
Նախատեսվում էր վերակազմավորումն ավարտել Օգոստոսի 15-ին և հենց այդ օրն էլ
ընդհանուր առմամբ ավարտվեց զորքի վերակազմավորումը Հ. Հախվերդյանի
գլխավորությամբֈ 1918թ.-ին սեպտեմբերի 5-ին պաշտոնապես լուծարված համարվեց
առանձին հայկական զորակազմը, նույն օրը վարչապետ Հ.Քաջազնունին
կառավարության անունից հեռագրով ջերմ երախտագիտություն հայտնեց գեներալ Թ.
Նազարբեկյանին և Ե. Վիշինսկուն` հայ ժողովրդին մատուցած անձնուրաց
ծառայության դիմացֈ

10
Նոր ձևավորվող բանակի ամենախոցելի կողմերից մեկը դարձավ
դասալքությունըֈ Ինչի արդյունքում էլ կառավարությունն ու խորհրդարանը
դասավորության դեմ պայքարի նպատակով մի շարք օրենքներ ու որոշումներ
ընդունեցին` սահմանելով նույնիսկ մահապատիժ, սակայն մինչև վերջ այդպես էլ
հնարավոր չեղավ կանխել պետական ու ազգային անվտանգության տեսակետից
արտասովոր այդ երևույթըֈ 1919թ հուլիսին զորակոչի մասին ընդունված օրենքով
Հայաստանի Հանրապետությունը 16-43 տարական սեռի բոլոր քաղաքացիները
ենթակա էին պարտադիր զինվորական հաշվառմանֈ Հայկական բանակում
զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը 18տարի էր, որից 3-ը համարվում
էր իսկական, իսկ 15-ը պահեստային ծառայությունֈ Զինծառայությունից ազատվում
էին առողջական վիճակով ոչ պիտանի համարվածները, ինչպես նաև այն դեպքում,
եթե զինակոչիկն ընտանիքի միակ կերակրողն էր կամ էլ երկաթուղու և
ոստիկանության աշխատողֈ Իսկ ինչ վերաբերվում է սովորող երիտասարդության
խնդրին, ապա միջնակարգ դպրոցի սաները զորակոչվում էին դպրոցն ավարտելուց,
իսկ բուհերի ուսանողները` 20 տարին լրանալուց հետոֈ Զորակոչի օրենքը
տարածվում էր նաև Հ.Հ տարածքում ապրող արևմտահայության վրաֈ Բանակը
համալրելիս հաշվի չէին առնվում բնակչության ազգային և կրոնական
հատկանիշներըֈ Զուտ քաղաքական նկատառումներով մուսուլմանների համար
զինվորական ծառայությունը պարտադիր չէր` բանակ չէին զորակոչվում նաև այլ
ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, բացառությամբ եզդիների,
ասորիների և հույներիֈ Հայաստանի Հանրապետության զինվորական համակարգում
ժամանակավորապես պահպանվեցին ռուսական բանակում գոյություն ունեցող
սպայական և դասային աստիճաններըֈ Զինվորական աստիճանաբաշխման
իրավունքը վերապահված էր կառավարությանըֈ Բանակում պահպանվեցին
ռուսական սպայական կոչումները, աստիճանները, ուսադիրները և
տարբերանշանները, իսկ համազգեստը էապես տարբերվում էրֈ Սահմանվեց
սեփական մարտական շքանշանները` <<Սուրբ Վարդան զորավար>>, <<Հայրենիքին
մատուցած ծառայությունների համար >> և այլնֈ

11
Հայաստանի զինված ուժերի գործադիր ղեկավար մարմինը զինվորական
նախարարությունն էրֈ Հանրապետությունն իր գոյության 2,5 տարիներին ունեցել է
զինվորական 4 նախարար` գեներալ Հ. Հախվերդյան, գեներալ Ք. Արարատյան, Ռ.
Տեր-Մինասյան և Դ. Կանայանֈ

Նրանք բոլորն էլ անուրանալի ներդրում են ունեցել ազգային բանակի


շինարարության կայացման գործում Բանակային շինարարության ընթացքում
ռազմական նախարարության համակարգում ստեղծվեցին մի շարք
վարչություններ`թիկունքի, հրետանային, ռազմատեխնիկական,
ռազմաինժիներական, ռազմաբժշկական, զորքի բնակբավարարման, գլխավոր
վերահսկիչի, ինչպես նաև զինվորական դատարան, ռազմադատախազական
հսկողություն և այլնֈ

Զինված ուժերում ռազմագիտական խնդիր մշակելու և լուծելու նպատակով 1919թ


գարնանը զինվորական նախարարությանն առընթեր ստեղծվեց զինվորական
խորհուրդ, որի նախագահ նշանակվեց գեներալ-լեյտենանտ Թ. Նազարբեկյանըֈ Նա
միաժամանակ ստանձնեց Հայոց բանակի գլխավոր հրամանատարությունը`
սպարապետությունըֈ Ռազմական խորհրդում ընդգրկված էին բանակի բարձր
հրամանատարությունը, նախարարության վարչությունների պետերը և ուրիշներֈ
Զինվորական նախարարին էին ենթարկվում դիվիզիայի հրամանատարը, ռազմական
խորհրդի նախարարը, վարչությունների պետերըֈ Եվ այս ամենին առընթեր
ստեղծվեց զինվորական շտաբ, որը հետագայում կոչվեց գլխավոր շտաբ, որը
ղեկավարել են գնդապետ Մ.Զինկևիչը, այնուհետև գնդապետ Ա.Դոլոխանյանը,
հետագայում նրան փոխարինեց գնդապետ Ա. Շնեուրը, իսկ ավելի ուշ այդ պաշտոնին
նշանակվեց գեներալ Բոգդան ԲաղդասարյանըֈԳլխավոր շտաբին կից հիմնվեց
հետախուզական բաժանմունք, որն իրականացվում էր իր ժամանակի համար
բավարար ռազմաքաղաքական բնույթի հետախուզական և հակահետախուզական
աշխատանքֈ Ընդհանուր առմամբ հայկական բանակն բաղկացած էր 3 տեսակի
զորքերից` կանոնավոր, միլիցիոներական և կամավորական, որոնցից գլխավորը,
անշուշտ մշտական կանոնավոր զորքն էրֈ

12
Կանոնավոր զորատեսակի մեջ մտնում էին ինժեներական,սահմանապահ,
բերդապահ, պահակային ստորաբաժանումներըֈ Գործնական քայլեր ձեռնարկվեցին
օդային և ծովային նավատորմի ստեղծման ուղղությամբ, որն այդ ժամանակ ողջ
աշխարհում առաջին քայլերն էր անումֈ

Դեռ 1918թ օգոստոսի վերջին, կառավարության և զինվորականության ջանքերով


կազմավորվեց առաջին ավիաջոկատը, որի տրամադրության տակ էին
Անդրկովկասից ռուսների հեռացումից մնացած ինքնաթիռներըֈ Ավիաջոկատի
առաջին հրամանատարն է եղել նախկին ռուսական բանակի հեռացումից հետո
Հայաստանի Հանրապետությունում հանգրվանած օդաչու Վոյպովը,ինչպես նաև
Ռուբեն Բաբայանը և ուրիշներ, իսկ հայկական առաջին ավիաջոկատը գլխավորում
էր Արթուր Գուլյան-Ռիլսկինֈ Նոր ինքնաթիռներով օդուժը համալրելու նպատակով
Ֆրանսիա գործուղվեց կապիտան Ա. Գուլյանը,որը Հայաստանի Հանրապետության
կառավարության առաջադրանքով Մարսելում գնեց <<Սալմսոն Ա 2 Ա>> մակնիշի
երկու ինքնաթիռֈ Այդ ինքնաթիռները պետք է օգտագործվեին ռմբակոծման և
հետախուզական նպատակներովֈ Հայկական օդուժը մասնակցել է զանազան
մարտական գործողությունների, որի ընթացքում թշնամու վրա կատարել է 30
ռմբանետումներֈԲայց ինպես վկայում են փաստերը շատ մտահաղացումներ
անավարտ մնացին, շատ ծրագրեր էլ չիրագործվեցինֈ

Հայաստանի Հանրապետությունը` թեկուզ և իր ակամա ծնունդին և հետագա


բարդություններին ` փորձեց իր նավատորմն ունենալ, չնայած Հայաստանը ամենևին
էլ ծովային երկիր չէրֈ Պատերազմը և այլ արգելքներ ու դժվարություններ խոչընդոտ
եղան բազմաթիվ գործերի, և ինչպես նշում է վարչապետ Ս. Վրացյանը իր նշանավոր
<<Հայաստանի Հանրապետություն>> գրքում, կառավարության հոգացության
առարկա էր Սևանա լճի նավարկությունըֈ

13
Սևանա լճի նավատորմիկը, որը զբաղվում էր ուղևորների և ռազմաբեռների
փոխադրությամբ, սկզբում բաղկացած էր շարժիչների սարքավորված մի քանի
թիանավերից և <<Աշոտ Երկաթ>> առագաստանավից, որի վրա դրված էին
արագահարված թնդանոթ, երկու գնդացիր և լուսարձակֈ Կառավարությունը
ձեռնամուխ եղավ ավելի մեծ շոգենավի շինությանըֈ Հայաստանի Հանրապետության
Կառավարությունը ենթադրում էր Սևանի բոլոր եզերքները կապել նավային
հաղորդակցությամբ և հետզհետե զարգացնել ծովաբնակչությունըֈ Նավագնացության
զարգացման գործում ծանրակշիռ ներդրում են ունեցել ծովակալության սպաներ
Գարագաշյանը, Հերյանը և Կոստան Զարյանըֈ

Ահա այսպես դժվարին էր Հայաստանի Հանրապետության օդուժի և նավատորմի


ստեղծման ու զարգացման գործումֈ Եվ առհասարակ բանակաստեղծ
գործընթացները ընթանում էին աշխարհաքաղաքական և ռազմական բարդ
իրադրության պայմաններում, զինվորական գործիչները և ՀՀ կառավարությունը
գործադրում էին որոշակի ջանքեր ՀՀ զինուժի, այն սպասարկող կառույցի
ձևավորման և անշուշտ, այդ ժամանակաշրջանի համար օրեցօր կենսական մեծ
նշանակություն ձեռք բերող նորագույն ստորաբաժանումների` օդուժի և
հանրապետության կարևորագույն ջրային ավազանում` Սևնում նավատորմի
ստեղծելու ուղղությամբ որն ուներ ռազմավարական մեծ արժեք տարածաշրջանում
ամրապնդվելու տեսանկյունիցֈ

Հայաստանի Հանրապետության թվով երրորդ զինվորական նախարարը` Ռ. Տեր-


Մինասյանը, Հայկական բանակի թուլության գլխավոր պատճառներից մեկը
համարում էր Հայկական բանակում իրար կողքի գործող երկու զինվորական
համակարգերի` կանոնավոր բանակի կազմակերպման հին ռուսական և
խմբապետսկան-ֆիդայական, անկանոն զորամասերի կազմակերպման
համակարգերի առկայությունը, դրանց հակադրվածության հանգամանքը,
Բոլշևիկյան գործոնը և այլնֈ

14
Բանակում տեղ գտած բացասական երևույթների շարքում պետք է տեսնել նաև
կանոնավոր բանակի և ոչ կանոնավոր ուժերի, կամավորական ու մաուզերիստական
խմբերի միջև հակադրվածության, և հրամանատարության անկարողության մեջ
հաղթահարելու պետության մեջ պետություն դառնալու ձգտում ունեցող այդ ուժերի
տրամադրվածություններըֈ Կանոնավոր բանակի և հայդուկային համակարգերի
անհամատեղելիությունը ևս կարևոր ազդակ հանդիսացավ դասավորության և
բանակը քայքայող նմանատիպ բացասական երևույթների արմատավորման համար,
ինչը հեշտ չէր արմատախիլ անելֈ

Ցավոք սրտի հայ ռազմաքաղաքական միտքն ու ռազմաքաղաքական ուժերը


պատրաստ չեղան պետական անվտանգության ապահովմանը նպատակաուղղված
կարևորագույն հիմնխնդիրների լուծմանը ոչ հիմնավոր պատճառաբանություններ
բերելով, ինչն էլ նպաստեց հայրական բանակի ոչ լիարժեք կայացմանը ու դարձավ
նրա գլխավոր թուլություններիցֈ Ցանկանում եմ նաև, այս ամենին ավելացնել, որ
հայկական բանակի տկարցմանը նպաստող կարևորագույն պատճառներից պետք է
համարել Հայոց զորքի և ժողովրդի շարքերում կռվելու կորովի, ոգու, անհրաժեշտ
կամքի և վճռականության պակասը, հոգեբանական պարտվողական
տրամադրվածությունըֈ Եվ այս ամենին ավելացնելով կարելի է ասել, որ հայկական
բանակի հիմնախնդիրների լուծման տեսանկյունից հայ ռազմաքաղաքական
շրջաններին պակասում էր նաև կանխատեսելու և ծրագրելու ընդունակությունը,
սկսած գործը մինչև վերջ հասցնելու բացակայությունը, ինչի արդյունքում էլ 1918-
20թթ զինվորական-քաղաքական և կուսակցական գործիչները հիմնականում
կառչում էին զորքի կազմակերպման իր դարն ապրած հայդուկային-ֆիդայական
եղանակաոճիցֈ

Հայաստանի Հանրապետության բանակը կարծես թե ապահովված էր տվյալ


ժամանակաշրջանի չափանիշներով արդիական զինատեսակով, զենք ու
զինամթերքովֈ Այդ օրերին հայտնի է, որ զենքն ու զինամթերքն Հայաստանի
Հանրապետություն էին ներկրվում Մեծ Բրիտանիայից, Հունաստանից և այլ
երկրներիցֈ Իր սեփականը Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն
չունեցավ ունենալու և կազմակերպելու քանի որ ստեղծված իրավիճակում այն
այդքան էլ հեշտ չէրֈ 15
Այսպիսով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հայաստանի
Հանրապետության բանակը, հաջողությամբ դիմացավ 1918-1919թթ և 1920թ առաջին
կեսի փորձություններին, անցնելով Սարդարապատյան հերոսամարտի շարքի բովով,
բախվելով 1918թ դեկտեմբերի տեղի ունեցող վրաց-հայկական պատերազմի
փորձություններին, որին նոր կազմակերպվող Հայկական բանակը պատվով
դիմացավ` նշանավոր զորապետ Դրոյի գլխավորությամբ, տանելով արժանի
հաղթանակ, իսկ այնուհետև թուլնալով, հյուծվելով և բարոյալքվելով 1918-1919թթ
ներքին կռիվներում, ինչի արդյունքում էլ հայկական բանակը իրապես կորցրեց իր
մարտունակությունը և գրեթե լիովին անպատրաստ գտնվեց 1920թ աշնան սկզբին
թուրք-հայկական պատերազմին, որի արդյունքը եղավ Ալեքսանդրապոլի 1920թ
դեկտեմբերի 2-ի ստորացուցիչ պայմանագիրը, ինչպես նաև այս ամենին ավելացվեց
նաև այն, որ հայ ժողովուրդը լքվեց իր դաշնակիցներից և մնաց միայնակֈ Հետևաբար
Հայաստանի Հանրապետությունը մեկուսացվեց տարածաշրջանում և հուսահատ
վախճանվեց, իսկ քաղաքական հեռանկարում հանգեցրեց խորհրդային
իշխանության հաստատմանըֈ

16
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով` 1918թ մայիսին հայկական պետականության վերականգնման հետ
միաժամանակ կազմակերպվեցին նաև նրա զինված ուժերը, որոնք ներքին և
արտաքին չափազանց ծանր պայմաններում կոչված էին իրականացնելու
հայկական պետության պաշտպանությունըֈ Հանրապետության բանակը
կազմակերպման տեսակետից հետևում էր ռուսական համակարգին և կառավարվում
էր ռուսական զինվորական կանոններով և օրենքներովֈ

Միաժամանակ հարկ եմ համարում նշել նաև, որ Հայաստանի ներքին դժվարին


կացությանը և երկրում շուտափույթ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրների
առկայությանը, զինված ուժերի շինության հարցերը մշտապես եղել են Հայաստանի
Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնումֈ Համեմատաբար
կարճ ժամանակահատվածում ընդունվել են մի շարք օրենքներ և որոշումներ, որոնք
հնարավորություն են տվել ստեղծելու քիչ թե շատ մարտունակ բանակֈ Սակայն
պետք է նշեմ նաև, որ դժբախտաբար երկրի բարդ կացությունը և արտաքին
քաղաքական անկայուն վիճակը հնարավորություն չտվեցին ավարտելու սկսված
գործըֈ Թեև հաճախ կառավարության ընդունած մի շարք լավ որոշումները չէին
կատարվում և մնում էին թղթի վրա, այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ
պատմական կոնկրետ պայմաններում Հայաստանի Հանրապետության
Կառավարությունը հնարավոր ամեն ինչ արեց իր զինված ուժերի ստեղծման ու
կենսագործունեության համարֈ Հայաստանի վերածնման այս ուրախ պահին, երբ
մեր աչքերի առջև բացվում են փափագելի սահմանների լուսավոր հորիզոններ,
հանուն որի կարողանում էր մեռնել հայ զինվորը այն տիտանական պայքարից
հետո, որին դիմացավ հայ ժողովրդը` զոհերի հոծ բազմությամբ աշխարհին
ապացուցելով ինքնուրույն ապրելու իր իրավունքը, այս պահին, երբ սկսում է
իրականանալ այն ամենը, հանուն որի մենք կրեցինք անցած տարվա պատերազմի
զրկանքներ, երբ մեր զինվորը`զրկված շոգից, կոշիկից, հաճախ նաև սննդից,
անտրտունջ տանելով զինվորական ծառայության բոլոր
դժվարությունները`անվերջ արշավանքներում, ձյան ու անձրևի տակ, շրջապատված
թշնամիներով, տոկուն և հնազանդ տանում էր իր ծանր խաչըֈ 17
Ինքնուրույն ապրելու իր իրավունքը ռազմի դաշտում ապացուցած հայ զինվորը
այժմ պետք է ապացուցի նաև, որ ինքը կարող է ինքնուրույն կյանքով ապրելֈ

Եվ ահա շնորհիվ կառավարության մշտական հոգատարության և բանակի


հրամանատարական կազմի ջանքերի, հանրապետության զինված ուժերը մինչև
1920թ հայ-թուրքական պատերազմը կարողացան պատվով կատարել իրենց վրա
դրված պետության և ժողովրդի պաշտպանության գործըֈ Թեկուզև մի շարք
հաջողություններին, ներքին կռիվներից թուլացած հայկական բանակը, չստանալով
ոչ մի օգնություն մեծ տերություններից դժբախտաբար պարտություն կրեց 1920թ
հայ-թուրքական պատերազմում, ինչի մեջ փոքր չէր նաև Խորհրդային Ռուսաստանի
քեմալական Թուրքիայի համագործակցության դերըֈ

Այսպիսով`հայոց պետականության կազմավորմանը զուգընթաց ձևավորվեց նաև


ազգային բանակը`երկիրը և պետությունը արտաքին վտանգներից պաշտպանող
հիմնական ուժըֈ

18
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1.Բարխուդարյան Վ., Հայոց պատմություն, հատոր 4, Երևան 2010թֈ

2.Կարապետյան Մ., Հայաստանի Հանրապետության բանակը 1918-1920թթ., Երևան


1996թ.։

3. Վիրաբյան Վ., Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ, Երևան 2011թ.։

4. Սիմոնյան Ռ., Հայոց պատմություն, Երևան 2012թ.։

19

You might also like