You are on page 1of 9

ՀՍԽՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
.
Ըստ Մոսկվայի պայմանագրի (մարտի16.1921)
Թուրքիան հրաժարվում էր Բաթումից,փոխարենը
ստանում էր Սուրմալուի գավառը,իսկ Ռուսաստանը
իր հերթին ճանաչում էր Թուրքիայի
ինքնիշխանությունը

․ Ըստ Կարսի պայմանագրի


(հոկտեմբերի13.1921)
Թուրքիային էր անցնում
գրեթե ամբողջ Կարսի մարզը
և Արարատ լեռը,իսկ
Ադրբեջանին էր անցնում
Նախիջևանի շրջանը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
․ 1950-ական թվականներին Հայաստանը դարձավ ԽՍՀՄ
զարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկը։

․1970-1980-ականներին արդյունաբերական աճի


տեմպերով Հայաստանը ԽՍՀՄ-մեջ գրավում էր երկրորդ
տեղը։
Համազգային շարժման վերելքն ու զինված
պայքարի սկիզբը

Հայաստանում Արցախյան շարժմանն օրեցօր


ժողովրդական նոր զանգվածներ էին միանում: Շարժման
վերելքի փուլում՝ 1988թ. մայիսին, Կրեմլի միջնորդությամբ
փոխվեցին Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի
ղեկավարները: Կ. Դեմիրճյանին փոխարինեց Սուրեն
Հարությունյանը: 1988 թ. հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն
խորհրդի նստաշրջանը, քննարկելով ԼՂԻՄ-ի
մարզխորհրդի որոշումը, համաձայնություն տվեց ԼՂԻՄ-ը
Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ մտցնելուն:
• 1988-ի հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերգույն խորհուրդի
նախագահության նիստը քննարկեց ԼՂ-ի խնդիրը: Արցախի
ներկայացուցիչն պնդեց, որ <<ստեղծված իրավիճակի միակ
ճշմարիտ լուծումը կարող է լինել ԼՂ-ի դուրսբերումը
Ադրբեջանի կազմից:>> Սակայն նախագահությունը
անհնարին համարեց սահմանների փոփոխությունը: Այդ
օրերին Հայաստանում ծավալված համաժողովրդական
շարժման ալիքի վրա ստեղծվեց <<Հայոց համազգային
շարժում>> կազմակերպությունը: Կազմակերպության
հիմնական նպատակն էր ԼՂ-ի միացումը Հայաստանին:
1988թ. փետրվարի 20-ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պատմական որոշման
ընդունումը
1988թ. փետրվարի 27-29-Սումգաիթի հայության կոտորածը
1988թ. դեկտեմբերի 7-Սպիտակի աղետալի երկրաշարժ
Խորհրդային Հայաստանի
կրթությունը և մշակույթը

• Մշակույթի զարգացման հիմնական նախադրյալը բնակչության


անգրագիտության վերացումն էր: Այդ ուղղությամբ
իշխանությունների ձեռնարկած միջոցառումները ստանում էին
բնակչության լայն աջակցությունը: 1921 թ. Հայաստանի
կառավարությունը հատուկ որոչում ընդունեց չափահաս բնակչության
անգրագիտությունը վերացնելու մասին: Կազմվեց հատուկ
հանձնաժողով, որի ղեկավարությամբ ամբողջ հանրապետությունում
ստեղծվեցին անգրագիտության վերացման կենտրոններ
(լիկկայաններ), կազմակերպվեցին տարբեր կարգի ղասընթացներ: Այդ
ուղղությամբ անգնահատելի աշխատանքներ ծավալեցին ուսուցիչներն
ու հասարակական կազմակերպությունները:
• Համազգային ջանքերով 1920-1940 թթ. հանրապետության
բնակչության անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում
լուծվեց: Գրագետ էր դարձել նրա մոտ 84%-ր: Դա մեծ նվաճում էր:
Խորհրդային իշխանությունը առանձին ուշադրություն էր դարձնում
ժողովրդական կրթության զարդացմանը: Հատուկ հրովարտակով
դպրոցն անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները:
Սահմանվեց դպրոցների երկաստիճան
համակարգ՝ տարրական և յոթնամյա: Մեծ ուշադրություն դարձվեց
դպրոցական շենքերի շինարարությանը: Հիմնականում պետական
միջոցներով և տեղական համայնքների օժանդակությամբ բոլոր
բնակավայրերում սկսվեց դպրոցական շենքերի կառուցում:
ՀՌՉԱԿԱԳԻՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

• ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ


Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների
խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ
նստաշրջանը,
• արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի
անցկացված հանրաքվեում եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային
իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, ազատության,
անկախության, իրավահավասարության եւ բարիդրացիության նրա
ձգտումը,
• արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920թթ.
պետական անկախության վերականգնման» հռչակման փաստը,
• ուշադրության առնելով երկրում տիրող իրավիճակի բարդությունն
ու հակասականությունը, ապագա Միության, իշխանության եւ
կառավարման միութենական կառույցների ճակատագրի
անորոշությունը,
• հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր
Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային
իրավունքների մասին միջազգային համաձայնագրի,
Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների
մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով
միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը,
•ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅ
ՈՒՆ

You might also like