You are on page 1of 9

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆի ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԻՍԻԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ՌԵՖԵՐԵԱՏ

«1921 թվականի Մոսկվայի ու Կարսի հակահայկական պայմանագրերը»

Թեմա ՝ 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի հակահայկական


պայմանագրերը

Մասնագիտություն՝ Հաշվապահական հաշվառում

Կուրս՝ 2-րդ

Ուսանողուհի՝ Մ․ Աղաջանյան

Ղեկավար՝ Մ. Ծատրյան

Բաժնի վարիչ՝ Վ․ Հակոբջանյան


Գնահատական՝

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2
1921 թվականի Մոսկվայի ու Կարսի հակահայկական պայմանագրերը 3
Մոսկվայի պայմանագիր 4

Կարսի պայմանագիրը 5
Եզրակացություն 6
Գրականության ցանկ 7
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Թեմայի արդիականացում՝ Թեման բավականին արդիական է,


որովհետև որոշ չափով կախվածություն ունեն ներկայիս դրության հետ:
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի
կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված
«եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը Թուրքիան իր
հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով դե յուրե
Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող Սուրմալուի
գավառը։ Այս պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան
սահմանը, այդ թվում՝ ներկայիս հայ-թուրքական սահմանը, որը գործում է
առ այսօր:

Նպատակ՝ Այն նախապատրաստվել է Մոսկվայի ռուս-թուրքական


երկրորդ կոնֆերանսի ժամանակ։ Պայմանագրի նպատակը Ռուսաստանի
կողմից ճանաչման արժանանալն է Թուրքիայի ինքնիշխանությանը
Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների
նկատմամբ։ Կարսի պայմանագիրը փոխկապակցվածություն ունի
Մոսկվայի պայմանագրից , որովհետև այն հաստատում էր վերջինիս
դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և
Անդրկովկասյան հանրապետությունների միջև։ Պայմանագրի դրույթները
պարտված Հայկական կողմին պարտադրվել են Բոլշևիկյան ղեկավարության և
Թուրքական նորակազմ իշխանությունների կողմից։

Խնդիրներ՝ վերլուծել պայմանագրերի դրույթները, դրանց վավերացումը,


ուսումնասիրել կնքող կողմերի լիազորությունները, կառավարությունների
կարգավիճակը և այլ հանգամանքներ:

§1. 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի հակահայկական պայմանագրերը

Խորհրդային Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության


քեմալականները զգալիորեն ամրապնդեցին իրենց դիրքերը ,
սահմանեցին վերահսկողություն Թուրքիայի վրա: 1921 թվականի
փետրվար-մարտ ամսիներին Հայաստանում բռնկվել էր ժողովրդական
ապստամբություն բոլշևիկների դեմ, և սկսվեց բանակցություններ
խորհրդային ղկավարության հետ: Խորհրդային Հայաստանից
կոնֆերանսին ուղարկվեց Բեկզադյանի պատվիրակությունը : Բայց
թուրքական կողմը շատ խորամանկորեն օգտագործեց այն հանգամանքը ,
որ փետրվարի 18-ին Երևանում տապալվել է հեղկոմը, ուստի նրա
ներկայացուցիչ Բեկզադյանը լիազորված չէ ներկայացնելու Հայաստանի
շահերը: Արդյունքում ստացվեց այնպես, որ Բեկզադյանին արգելեցին
մտնել կոնֆերանսի դահլիՃ: 1921 թ. Մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց
խորհրդաթուրքական «Բարեկամության և եղբայրության մասին»
պայմանագիրը: Այն կնքվեց առանց ժողովրդի կենսական շահերն ու
նպատակները հաշվի առնելու, և որ ամենակարևորն է առանց իրենց
մասնակցության: Պայմանագիրն իր սուր ծայրով ուղղված էր Հայաստանի
դեմ: Այս ամոթալի պայմանագրի կնքման գործում իրենց մասնակցությունն
ունեցան խորհրդային Ադրբեջանի ղեկավարները և ազգությունների
ժողկոմ Ի. Ստալինը: Պատահական չէ, որ Ստալինը մինչ պայմանագրի
կնքումը հանգրվանեց Բաքվում և պայմանագրի տեքստը համաձայնեցրել
ադրբեջանցիների հետ, ինչ վերաբերում է Ստալինին , ոբ հայտնի էր իր
հակահայկական կեցվածքով, ջանք չխնայեց որպեսզի Ռուսաստանի
արտգործնախարար Չիչերինը հրաժարվի իր հայամետ դիրքորոշումից և
կոնֆերանսում մեծ զիջումներ կատարի թուրքերին : Լեոն Կարախանի
խորհրդային կազմի մեջ չմտցվելը իզուր չէր: Եվ այսպիսով Մոսկվայի
կոնֆերանսում հաղթանակեց հետևյալ թեզը. «հայ ժողովուրդը պետք է
հրաժարվի ոչ միայն դաշնակների մեծ Հայաստանի գաղափարից, այլև
հայկական համարվող հողերի միավորման համեստ ցանկությունից»:
Կոնֆերանսի նախօրյակին, ընդունելով թուրքական պատվիրակությանը
Ստալինն ասել էր, որ հարկ չկա անհանգստանալու կոնֆերանսում
հայկական հարցի խնդրով, քանի որ դուք այն արդեն լուծել եք, և եթե
չլուծված հարցեր կան վճռեք մինչև վերջ:

§2.Մոսկվայի պայմանագիր

Անտանտի տերությունների կողմից աքցանի մեջ առնված քեմալական


ազգայնական շարժումը դաշնակցի իր փնտրտուքներում 1920 թ.
ապրիլի 20-ին դիմեց Խորհրդային Ռուսաստանին և արժանացավ
բոլշևիկյան ղեկավարության բարյացակամ ընդունելությանը: Սույն
թվականին Մոսկվա մեկնեց քեմալականների արտաքին գործերի
նախարար Բեքիր Սամի բեյը: Նրա և Չիչերինի միջև տեղի ունեցած
բանակցությունների արդյունքում կազմվեցին բոլշևիկաքեմալական
ծրագրվող դաշինքի հոդվածները: Քեմալականները 1920 թ.
սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ
սանձազերծեցին: 1921 թ. փետրվարին Ռուսաստանի հետ պայմանագրի
ստորագրման համար Մոսկվա ժամանեց Յուսուֆ Քեմալ բեյի
գլխավորած պատվիրակությունը: Փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը
տեղի ունեցած բանակցություններում Խորհրդային Ռուսաստանը
ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունը բոլոր այն տարածքների վրա,
որոնք, քեմալականների ճնշմամբ, 1920 թ. հունվարի 28-ին Օսմանյան
խորհրդարանի ընդունած Ազգային մեծ ուխտով թուրքական էին
հռչակվել, և պարտավորվեց այսրկովկասյան հանրապետությունների
նկատմամբ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայի հետ այդ
հանրապետությունների կնքվելիք պայմանագրերում սույն
պայմանագրի՝ անմիջականորեն նրանց վերաբերող հոդվածների
պարտադիր ճանաչման համար (հոդված 15): Այսպիսով՝ Կարսի մարզն
անցնում էր Թուրքիային: Խորհրդային Ռուսաստանն իր համար
ստրատեգիական նշանակություն ունեցող Բաթում քաղաքի դիմաց
Թուրքիային զիջեց Սուրմալուի գավառը, որը երբեք թուրքական
տարածք չէր եղել: Թուրքիայի ճնշմամբ Շարուր380 Նախիջևանը, երրորդ
կողմին չզիջելու պայմանով, անցավ Ադրբեջանին: Ռուս-թուրքական
բարեկամության և եղբայրության պայմանագիրը ստորագրվեց 1921 թ.
մարտի 16-ին:

§3. Կարսի պայմանագիրը

Մոսկվայում կնքված այս պայմանագրի համաձայն, Թուրքիայի և


այսրկովկասյան հանրապետությունների միջև նախատեսվող
պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվեցին 1921 թ. սեպտեմբերի
26-ին: Կարսի կոնֆերանսում Հայկական ԽՍՀ-ն ներկայացնում էին
արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը և ներքին գործերի
ժողկոմ Պողոս Մակինցյանը: Այսրկովկասյան հանրապետությունների
պատվիրակությունը ղեկավարում էր Լատվիայում Ռուսաստանի
ներկայացուցիչ Յակով Գանեցկին: Թուրքիայի պատվիրակության
ղեկավարը թուրքական արևելյան բանակի հրամանատար Քյազիմ
Կարաբեքիրն էր: Գանեցկու առաջարկով ձևավորվեցին երկու`
տնտեսական և տարածքային հարցերի հանձնաժողովներ:
Այսրկովկասյան հանրապետությունների պատվիրակությունը
թուրքերին առաջարկեց Հայաստանին հանձնել Ախուրյանի աջ ափին
գտնվող Անի քաղաքի ավերակները, որոնք պատմամշակութային մեծ
արժեք ունեին, ինչպես նաև, տնտեսական
նպատակահարմարությունից ելնելով, Կողբի աղահանքերը: Մեկ այլ
առաջարկ էլ վերաբերում էր Կարսի մարզի խոտհարքների, Սուրմալուի
անտառների և Օլթիի ածխահանքերի տնտեսական շահագործումը
հայկական կողմին հանձնելուն՝ Թուրքիային որոշակի շահութաբաժին
հատկացնելու պայմանով: Թուրքական պատվիրակությունն ի դեմս
Կարաբեքիրի հայտարարեց, որ ինքը լիազորված չէ տարածքների շուրջ
քննարկումներ անցկացնել: Հաջորդ նիստին Կարաբեքիրը կտրուկ
պահանջեց ելակետ ունենալ Մոսկվայի պայմանագիրը, որով Թուրքիայի
ինքնիշխանությունը տարածվում էր բոլոր այն տարածքների վրա,
որոնք վերահսկվում էին թուրքական ռազմական և քաղաքացիական
իշխանությունների կողմից: 381 Ինչ վերաբերում է Անիին, ապա
Կարաբեքիրը հայտարարեց, որ սահմանը պետք է անցնի Ախուրյան
գետի հունով, և դրա փոփոխությունը ռազմավարական վնաս կհասցնի
Թուրքիայի Հանրապետությանը: Թուրքիան մերժեց նաև Շարուրի մի
հատվածի անցումը Հայաստանին: Թուրքական պատվիրակությունը
պահանջում էր լայն վերահսկողություն Բաթումի նավահանգստի
նկատմամբ՝ ջանալով այստեղ իր օգտին սերվիտուտ (մեկ պետության
օգտին մյուսի ինքնիշխանության սահմանափակում) հաստատել:
Թուրքիան փորձեց նաև իր ուղղակի պրոտեկտորատը հաստատել
Նախիջևանի նկատմամբ, սակայն դա նրան չհաջողվեց: Եթե Մոսկվայի
պայմանագրում շեշտվում էր, որ Նախիջևանը տրվում է Ադրբեջանին`
երրորդ կողմին (Հայաստանին) չհանձնելու պայմանով, ապա Կարսի
պայմանագրում այս պարբերությունը բացակայում էր: Պայմանագրի
մեկ այլ հոդված վերաբերում էր քաղաքացիության հարցին: Թուրքական
կողմը կտրուկ մերժեց Հայաստանում ու Վրաստանում կուտակված
գաղթականությանը վերադարձնել իրենց նախկին բնակավայրերը:
Պայմանագրում հատուկ կետ մտցվեց, որի համաձայն՝ վեց ամսվա
ընթացքում Թուրքիային անցած տարածքներում գտնվող անձինք
կարող էին՝ իրենց քաղաքացիությունը փոխելով, անցնել
այսրկովկասյան հանրապետությունների տարածք (օպտացիա):
Չնայած մի երկրից մյուսը տեղաշարժի և քաղաքացիության
փոփոխության համար նախատեսված էր վեց ամիս, սակայն թուրքերը
կոպիտ կերպով խախտեցին այս դրույթը. Կարսում դեռևս գտնվող
հայերին նրանք բռնությամբ վտարեցին: 1922 թ. հոկտեմբերին
թուրքական կառավարության որոշմամբ քրիստոնյաները պետք է
արտաքսվեին: Կ. Պոլսի պատրիարքարանի տվյալներով այս որոշմամբ
Թուրքիայից արտաքսվեց մոտ 150 հազար հայ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Միջպետական իրավագիտության դաշտում է այն կապված է շահագրգիռ կամ ոչ


շահագրգիռ պետությունների վարած քաղաքականության հետ որոնք ուղղակի կամ
անուղղակիորեն առնչվում են այդ պայմանագրերի հետ։ Հիմնական նպատակը դա
ազգային ճանաչման ձգտումն է, որին կարողացան հասնել պայմանագրերի
կնքմամբ:
Գրականության ցանկ

Լ. Ա. Մկրտումյան Հայոց պատմություն, Երևան 2016

Ա. Մելքոնյան Հյաոց պատմություն, Երևան 1998

You might also like