You are on page 1of 6

«Գյումրու N 18 միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ

2023-2024 ոստարի
… օլիմպիադայի դպրոցական փուլ
… դասարան

I. ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (17 միավոր)

1) <<ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ>> (12 միավոր)

ա. Նշել ճիշտ պատասխանը. 1 – 8 – րդ առաջադրանքներ: (0,5 X 8 = 4 միավոր)

1. Համազանգեզուրյան երկրորդ համագումարը`


1) Ինքնավար Սյունիքը հռչակեց Լեռնահայաստան
2) երկրամասը հռչակեց Ինքնավար Սյունիք
3) Լեռնահայաստանը հռչակեց Ինքնավար Սյունիք
4) Լեռնահայաստանը վերանվանեց Հայաստանի Հանրապետություն

2. Որքա՞ն է Տիգրիս գետի երկարությունը Հայաստանի մասում.


1) 500 կմ 2) 1000 կմ 3) 400 կմ 4) 345 կմ

3. Ո՞վ է ստորև բերվող վկայության հեղինակը.


«Հայաստանն… աճել է Արտաշեսի ջանքերով… , և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:
1) Պոլիբիոս 3) Ստրաբոն
2) Պլուտարքոս 4) Խորենացի

4. «Ամեն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է
միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող
ռուսներին փոխարինելու համար…մենակ ենք և պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թե՛
ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու համար»:

Ո՞վ է այս խոսքերի հեղինակը.


1) Մովսես Սիլիկյանը 3) Արամ Մանուկյանը
2) Ալեքսանդր Խատիսյանը 4) Թովմաս Նազարբեկյանը

5. Ո՞ր արքայի օրոք է ընդունվել «Սահմանադրութիւն կանոնական»–ը.


1) Վռամշապուհ 3) Տրդատ III Մեծ
2) Արշակ II 4) Վաչագան Բարեպաշտ

6. ԱՄԿ կողմից 1967 թ. գաղտնի հրատարակվող թերթն էր`


1) Հորիզոն 3) Մշակ
2) Արարատ 4) Փարոս

7. Հայկական պահանջների համատեղ հուշագիրը Փարիզի խորհրդաժողովի Տասի խորհրդին


ներկայացվեց`
1) 1918 թ. հունիսի 4–ին 3) 1919 թ. փետրվարի 25–ին
2) 1919 թ. փետրվարի 12–ին 4) 1920 թ. ապրիլի 19–ին

1
8. Ընտրել բացառապես Խամսայի մելիքություններից կազմված շարքը.
1) Ջրաբերդ, Գյուլիստան, Խաչեն, Վարանդա, Դիզակ
2) Երնջակ, Չավնդուր, Խաչեն, Վարանդա, Մեղրի
3) Գյուլիստան, Շարուր, Խաչեն, Վարանդա, Երնջակ
4) Չավնդուր, Զանգեզուր, Խաչեն, Վարանդա, Ջրաբերդ

բ. Լրացնել պատասխանը: (1 X 4 = 4 միավոր)

1. Հասկացությունը համապատասխանեցնել իր բովանդակությանը.


1. հայոց թագավորին պատկանող հողային տիրույթ
2. ժառանգաբար հորից որդուն անցնող խոշոր մասնավոր հողային տիրույթ
3. արքունիքին կից հատուկ հեծյալ ջոկատներից կազմված այրուձի, որն իրականացնում
էր թագավորական տիրույթների պաշտպանությունը
4. առուվաճառքի ենթակա մասնավոր հողային տիրույթներ
5. ծառայությունների դիմաց ավագանու ներկայացուցիչներին թագավորի կողմից ցմահ
տրված պայմանական հողային շնորհում
6. ընտրյալ նետաձիգներից կազմված և մշտապես արքունիքում գտնվող այրուձի, որն ա-
պահովում էր արքայի անձի պաշտպանությունը

ա. գանձագին
1 2 3 4 5 6
բ. ասպետական այրուձի
գ. մաղխազական այրուձի
դ. հայրենական կամ հայրենիք
ե. ոստան
զ. պարգևականք
է. ոստան այրուձի

2. Կատարել համապատասխանեցում.

Հեղինակ Ստեղծագործություններ
1) Մինաս Ավետիսյան ա) «Հերոսական բալլադ» սիմֆոնիկ ստեղծա-
2) Գրիգոր Խանջյան գործություն
3) Գրիգոր Եղիազարյան բ) «Ալմաստ» օպերա, «Երևանյան էտյուդներ»
4) Սարգիս Մուրադյան սիմֆոնիկ ստեղծագործություն
5) Առնո Բաբաջանյան գ) «Սայաթ–Նովա» օպերա
6) Ալեքսանդր Հարությունյ- դ) «Կոմիտասի վերջին գիշերը» կտավ
ան ե) «Ընկերուհիները», «Սպասում» կտավներ
զ) «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Սևան» բա-
լետներ
է) «Իմ ժողովրդի պատմության տարեթվերից»
նկարաշար

1 2 3 4 5 6

2
3. Գտնել այն իրադարձությունը, որն, ըստ ժամանակագրական հաջորդականության, տեղի է
ունեցել առաջինը.
1) ՀՀ փաստացի ճանաչումը Անտանտի գլխավոր երկրների ղեկավարների նիստի կողմից
2) գեներալ Հարբորդի պատվիրակության գործուղումը Փոքր Ասիա և Անդրկովկաս
3) Սան Ռեմոյի կոնֆերանսը
4) ՀՀ կառավարության կողմից Միացյալ Հայաստանի անկախության հռչակումը

4. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.


ա) արևմտահայերի առաջին համագումարը
բ) Անդրկովկասյան հատուկ կոմիտեի ստեղծումը
գ) Երզնկայի զինադադարի կնքումը
1 2 3 4 5 6
դ) արևելահայերի համաժողովի գումարումը Թիֆլիսում
ե) Սարդարապատի հերոսամարտը
զ) Թուրք–անդրկովկասյան պատերազմի սկիզբը

գ. Լրացնել պատասխանը: (1 X 4 = 4 միավոր)

1. Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ.


ա) Մուդրոսի զինադադարից հետո Կիլիկիան զինագրավվեց ֆրանսիական զորքերի կող-
մից, իսկ 1919 թ. նոյեմբերին նրանց փոխարինեցին անգլիական զորքերը:
բ) Շուշիում կայացած արցախահայության առաջին համագումարը երկրամասը հռչակեց
անկախ վարչաքաղաքական միավոր և կազմեց «Ղարաբաղի ժողովրդական կառավարությու-
նը»:
գ) Կապիտան Արսեն Շահմազյանը 1919 թ. նոյեմբերին ժամանեց Գորիս և ստանձնեց Ար-
ցախի գեներալ–կոմիսարի պաշտոնը:
դ) Հայ–վրացական հաշտության համաձայն` «Լոռու չեզոք գոտում» տեղակայվեցին անգլի-
ական զորամասեր:
ե) Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների հայկական գավառների շուրջ 50000 հայ բնակ-
չությունից 1918–1920 թթ. ադրբեջանցիների քաղաքականության արդյունքում փրկվեց միայն
10 հազարը:
զ) Այնթապի ինքնապաշտպանության բարձրագույն խորհրդի նախագահն էր հոգևոր ա-
ռաջնորդ Պետրոս Սարաճյանը:
է) Թիֆլիսում ստորագրված հայ–ռուսական համաձայնագրով Ղարաբաղը, Զանգեզուրը և
Նախիջևանը հայտարարվում էին Հայաստանի անբաժան տարածքներ:

2. Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ.

ա) Հայ–ադրբեջանական տարածքային խնդիրները կապված էին Նախիջևանի, Լեռնային


Ղարաբաղի և Զանգեզուրի հետ, որոնք, ի վերջո, բոլորը ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի ջանքե-
րով տրվեցին Ադրբեջանին:
բ) Հայհեղկոմը պարբերաբար Վրաստանի Հանրապետությունից պահանջում էր զորքերը
դուրս բերել «Լոռու չեզոք գոտուց», սակայն Խորհրդային Ռուսաստանը դեմ էր դրան:
գ) ՀՍԽՀ առաջին Սահմանադրության համաձայն` ամբողջ իշխանությունը հանրապետու-
թյունում պատկանում էր խորհուրդներին:

3
դ) Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների սահմանները որոշելու համար
ստեղծված հանձնաժողովում վրաց–ադրբեջանական հակահայկական դաշինքին աջակցում
էր նաև հանձնաժողովի նախագահ Ի. Ստալինը:
ե) Մոսկվա մեկնած Ա. Բեկզադյանի գլխավորած հայկական պատվիրակությունը այն տե-
սակետին էր, որ ՀՍԽՀ սահմաններում պետք է լինեին 1920 թ. թուրք–հայկական պատերազմի
նախօրեի դրությամբ ՀՀ–ին պատկանող տարածքները:
զ) Խորհրդային Միությանը բնորոշ էին իրական ժողովրդավարությունը, ազգերի ու հասա-
րակության միլիոնավոր անդամների իրական հավասարությունը:

3. Թվարկվածներից որո՞նք խորհրդային ամբողջատիրական համակարգի բնորոշ գծերից չեն.


ա) քաղաքացիական ազատությունների վերացումը
բ) իշխանության երեք ճյուղերի տարանջատման բացակայությունը
գ) երկկուսակցական համակարգի հաստատումը
դ) իշխող կուսակցության ներսում ընդդիմության ոչնչացումը
ե) պետության բռնազավթումը այդ կուսակցության կողմից
զ) ընդդիմության առկայությունը խորհրդարանում

4. Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ։

ա) Ըստ ԽՍՀՄ և ազգային հանրապետությունների սահմանադրությունների` պետության


քաղաքական հիմքը խորհուրդներն էին, սակայն ոչ մի օրենք չէր կարող ընդունվել առանց
կառավարության հավանության:
բ) Ըստ Խորհրդային Հայաստանի Սահմանադրության` եկեղեցին դառնում էր «հավատա-
ցյալների մասնավոր համայնք», իսկ բոլոր քաղաքացիներին իրավունք էր տրվում ազատորեն
վարելու կրոնական և հակակրոնական քարոզչություն:
գ) Գերմանիան նպատակ ուներ կայծակնային պատերազմի միջոցով գրավելու ԱՄՆ–ն և
հասնելու համաշխարհային տիրապետության:
դ) Հնչակյան կուսակցության առաջնորդներից Ա. Նազարբեկյանը դարձավ կոմկուսի ան-
դամ:
ե) Հայաստանում 1930–ական թթ. բռնաճնշումների ենթարկված 25000 մարդկանց մեկ եր-
րորդը գնդակահարվել է:

4
2) <<ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ>> (5 միավոր)
ա. Նշել ճիշտ պատասխանը. 1 – 4 – րդ առաջադրանքներ: (0,5 X 4 = 2 միավոր)
1. Ո՞ր պայմանագրից հետո միջազգային հարաբերություններում մոտ 150 տարի
հավասարակշռություն պահպանվեց:

1) Վեստֆալյան 2) Տիլզիտի 3) Վիեննայի 4) Բազելի

2. ԳՏՀ - ի ո՞ր նվաճումներն են տեղի ունեցել 1950 - ական թթ.:

1) ջրածնային զենք, ուղևորատար ռեակտիվ ինքնաթիռ, Երկիր մոլորակի արհեստական


արբանյակ, ատոմային էներգառեակտոր
2) գերմեծածավալ միասնացված սխեմաներ, բջջային հեռախոս, գերամուր կերամիկա,
հինգերորդ սերնդի համակարգիչներ, գենային ինժեներիա, ջերմամիջուկային սինթեզ
3) հեռուստատեսություն, տրանզիստոր, ռադար, ատոմային ռումբ, արհեստական թելեր
4) միկրոպրոցեսոր, անհատական համակարգիչ, արդյունաբերական ռոբոտ,
կենսատեխնոլոգիա

3. Միջազգային ի՞նչ կազմակերպություն է ստեղծվել 1894 թվականին:

1) Միջխորհրդանական միություն 2) Միջազգային կարմիր խաչի ընկերություն


3) Միջազգային օլիմպիական կոմիտե 4) Խաղաղության միջազգային բյուրո

4. Ե՞րբ է ՄԱԿ – ի կողմից ընդունվել <<Ցեղասպանության հանցագործության կանխարգելման


և դրա համար պատժի մասին>> կոնվենցիան:
1) 1945 թ. 2) 1948 թ. 3) 1949 թ. 4) 1965 թ.

բ. Լրացնել պատասխանը: ( 1 X 2 = 2 միավոր)

1. Համապատասխանեցնել տարեթիվը իրադարձությանը:

1) <<Կակաչների հեղափոխությունը>> Ղրղըզստանում


1 2 3 4 5 6
2) Պետական հեղաշրջման փորձը ԽՍՀՄ - ում
3) Եվրոպայի խորհրդի ստեղծումը
4) ԵԱՀԽ –ի կողմից Հելսինկիի եզրափակիչ ակտի ընդունումը
5) Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծումը
6) Բոլոնիայի գործընթացի սկիզբը

ա) 1997 թ. բ) 2005 թ. գ) 1991 թ. դ) 2001 թ. ե) 1975 թ. զ) 1949 թ. է) 1999 թ.

2. Հին աշխարհում ընդունված հայտնի օրենքները կամ իրականացված բարեփոխումները


դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ:
ա) Սուլլայի օրենքները
բ) Սոլոնի բարեփոխումները
գ) Համուրապիի օրենսգիրքը 1 2 3 4 5 6
դ) Կեսարի կողմից տոմարի բարեփոխումը
ե) Կլիսթենեսի բարեփոխումները
զ) Պերիկլեսի բարեփոխումները

5
գ. Լրացնել պատասխանը: ( 0,5 X 2 = 1 միավոր)

1. Տրված պնդումներից որո՞նք են սխալ:

ա) Միջին խավի հասարակական դերի շարունակական աճը հանգեցրեց փոփոխության


արդյունաբերական հասարակության նաև սոցիալական կառուցվածքում. բանվոր
դասակարգն այսօր զարգացած երկրներում այլևս մեծամասնություն չի կազմում:
բ) Արդի շրջանում հասարակական գիտակցության մեջ ամրակայվել է հասարակության
աստիճանական զարգացման գաղափարը. նախկինում եղած սոցիալական
հակամարտությանը և պայքարին փոխարինելու են եկել փոխզիջման, համակեցության ու
համագործակցության սկզբունքները:
գ) XX դարի սկզբին արդյունաբերական երկրներում գիտահետազոտական և
փորձարարական - կոնստրուկտորական աշխատանքները կենտրոնացվեցին գիտահետա-
զոտական ինստիտուտներում և կոնստրուկտորական բյուրոներում:
դ) Ժամանակակից աշխարհում համաշխարհային արդյունաբերական արտադրության ու
արտաքին առևտրի շուրջ 80 տոկոսը պատկանում է վերազգային կորպորացիաներին։
ե) Աշխարհում այսօր կրթության բնագավառի զարգացումն ընթանում է երկու գլխավոր
գաղափարադրույթների ներքո` կրթություն բոլորի համար և կրթություն ամբողջ կյանքի
ընթացքում:
զ) 2011 թ. դրությամբ Բոլոնիայի գործընթացի մասնակից երկրների թիվը 47 էր.
ընդգրկված է նաև մեկ ոչեվրոպական երկիր` Ղազախստանը:
է) Նորագույն շրջանի մշակույթի զարգացումը կարելի է պայմանականորեն բաժանել
երեք փուլի` Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև Երկրորդ աշխարհամարտի
ավարտն ընկած շրջան, Սառը պատերազմի շրջան, Արդի շրջան:

II. ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐԱՆՔՈՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (3 միավոր)

1. Բնութագրել կրոնի և եկեղեցու նկատմամբ պետական քաղաքականությունը


Խորհրդային Հայաստանում 1920 – 1930 – ական թթ., ներկայացնել Հայոց եկեղեցու վրա դրա
թողած հետևանքները:

You might also like