You are on page 1of 8

ՀԱՐՑԱՏՈՄՍ 1

9-րդ դասարան

I. ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (17 միավոր)

1) «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (12 միավոր)

ա. Նշել ճիշտ պատասխանը: (0,5 X 8 = 4 միավոր)

1. Ե՞րբ է հիմնադրվել Արմավիր քաղաքը:

ա) Ք. ա. 1032 թ. բ) Ք. ա. 860 թ. գ) Ք. ա. 782 թ. դ) Ք. ա. 753 թ.

2. Մարական, բաբելոնական և հայկական զորքերը ե՞րբ գրավեցին Նինվեն:

ա) Ք. ա. 714 թ. բ) Ք. ա. 612 թ. գ) Ք. ա. 605 թ. դ) Ք. ա. 585 թ.

3. Ե՞րբ է տեղի ունեցել Ձիրավի ճակատամարտը:

ա) 369 թ. բ) 371 թ. գ) 372 թ. դ) 373 թ.

4. Քաղաքները դասավորել` ըստ դրանց հիմնադրման հաջորդականության:

ա) Տիգրանակերտ բ) Արտաշատ գ) Դվին դ) Երվանդաշատ

1) բ, ա, դ, գ 2) դ, գ, բ, ա 3) դ, բ, ա, գ 4) ա, բ, դ, գ

5. Ե՞րբ Վահան Մամիկոնյանը հաստատվեց Հայաստանի տանուտեր:

ա) 484 թ. բ) 485 թ. գ) 491 թ. դ) 501 թ.

6. Խալիֆը թագ ուղարկեց Աշոտ Բ Բագրատունուն և ճանաչեց նրան Հայաստանի՝

ա) իշխանաց իշխան բ) մարզպան գ) մեծ թագավոր դ) շահնշահ

7. Ո՞րն էր Դավիթ Բեկի զորքի կենտրոնատեղին:

ա) Հալիձոր բ) Զևա գ) Տաթև դ) Մեղրի

8. ՀՀ կառավարության կողմից ե՞րբ է հռչակվել Միացյալ և Անկախ Հայաստանը:

ա) 1918 թ. մայիսի 28 բ) 1918 թ օգոստոսի 1


գ) 1919 թ. մայիսի 28 դ) 1920 թ. մայիսի 5

1
բ. Լրացնել պատասխանը: (1 X 4 = 4 միավոր)

1. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ:


(1 միավոր)
ա) Արտաշատի հայ-հռոմեական պայմանագրի կնքումը
բ) Տիգրանակերտի ճակատամարտը 1 2 3 4 5
գ) Առաջին եռապետության ստեղծումը Հռոմում
դ) Արածանիի ճակատամարտը
ե) Արտաշես Բ-ի գահակալությունը

2. Արքաների գահակալության տարեթվերը համապատասխանեցնել նրանց անուններին:


(1 միավոր)

1) Խոսրով Կոտակ ա) 287-330 թթ.


2) Տրդատ Գ Մեծ բ) 330-338 թթ. 1 2 3 4
3) Վռամշապուհ գ) 350-368 թթ.
4) Արշակ Բ դ) 388-414 թթ.
ե) 415-419 թթ.

3. Աշխատությունը համապատասխանեցնել հեղինակի անվան հետ: (1 միավոր)

1) <<Պատմություն>> ա) Դավիթ Ալավկաորդի


2) <<Բնության մասին>> բ) Զաքարիա Քանաքեռցի 1 2 3 4
3) <<Կանոններ>> գ) Հակոբ Ղրիմեցի
4) <<Տարեգիրք>> դ) Մխիթար Հերացի
ե) Սմբատ Գունդստաբլ

4. Խորհրդային Հայաստանի սոցիալ - քաղաքական կյանքի իրադարձությունները դասավորել


ժամանակագրական հաջորդականությամբ: (1 միավոր)

ա) Աղասի Խանջյանի ընտրվելը ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար


բ) Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները
գ) Գրիգոր Հարությունյանի ընտրվելը ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար
դ) ՀՍԽՀ առաջին սահմանադրության ընդունումը
ե) ՀՅ Դաշնակցության «ինքնավերացման» համագումարը Երևանում

գ. Լրացնել պատասխանը: (4 միավոր)

1. Տրված բացատրություններից որո՞նք են ճիշտ: (0,5 X 2 = 1 միավոր)

2
ա) Վանա լճի քաղցրահամ ջրերում բազմանում է տառեխ ձուկը:
բ) Հին Հայաստանում շատ սիրված էր քաջության, որոտի, կայծակի և պատերազմի աստված
Վահագնը:
գ) Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճը հնում կոչվել է Կապուտան:
դ) Սարդուրի Բ արքան շարունակեց իր հոր՝ Մենուայի քաղաքականությունը:
ե) Գավգամելայի ճակատամարտին մասնակից Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Արտաշես
սատրապը:

2. Տրված բացատրություններից որո՞նք են ճիշտ: (0,5 X 2 = 1 միավոր)

ա) Ք. ա. 3-2-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխում են բրոնզի


դարաշրջան:
բ) Խեթական ցեղերը Ք. ա. 18-րդ դարում ստեղծում են Խեթական պետությունը, որը գոյատևեց
մինչև Ք. ա. 9-րդ դարը:
գ) Հնդեվրոպական ցեղերի տեղաշարժերի հետևանքով ձևավորվեցին հույները, գերմանա-
ցիները, ռուսները և այլ ժողովուրդներ, այդ թվում՝ մեր հարևան պարսիկները:
դ) Մարերը ստեղծեցին հզոր պետություն, որի զորքերը Ք. ա. 585 թ. կործանեցին Ասորես-
տանը:
ե) Պարսից տիրապետության դեմ Բաբելոնիայում սկսված ապստամբությունը ղեկավարել է
հայազգի Դադարշիշը:

3. Տրված բացատրություններից որո՞նք են ճիշտ: (0,5 X 2 = 1 միավոր)

ա) Դաշնությունը պետական միավորման այն ձևն է, երբ տարբեր ինքնիշխան պետություններ


միավորվում են մի նոր` դաշնային պետության մեջ` պահպանելով իրենց ինքն-
իշխանությունը:
բ) Մերձավոր Արևելքում Օգնության ամերիկյան կոմիտեի մարդասիրական գործունեությունը
տևեց մինչև 1941 թ.՝ Հայրենական պատերազմի սկիզբը:
գ) Հայաստանի օգնության կոմիտեի գլխավոր գործառույթն էր ժողովրդական տնտեսության
ղեկավարումը:
դ) Կոլեկտիվացում նշանակում էր երկրի գյուղատնտեսության մեջ ընդհանուր տնտեսու-
թյունների փոխարեն անհատական տնտեսությունների գերակշռության հաստատում:
ե) Ինդուստրացում նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսության մեջ գերակշռող է դառնում
արդյունաբերությունը:
զ) Հեղկոմները իշխանության նշանակովի մարմիններ էին և իրենց գոյությունը պահպանեցին
մինչև ԽՍՀՄ կազմավորումը:

4. Տրված բացատրություններից որո՞նք են սխալ: (0,5 X 2 = 1 միավոր)

3
ա) Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որը բացառում էր քաղաքի և գյուղի
միջև ապրանքափոխանակության կազմակերպումը:
բ) Ռազմական կոմունիզմի համակարգում կենտրոնականը պարենմասնատրումն էր՝ հացի և
այլ ապրանքների բռնագրավումը:
գ) 1921 թ. Փետրվարյան ապստամբությունից հետո Հայաստանի Ռազմհեղկոմը վերակա-
ռուցվեց Ժողովրդական կոմիսարների խորհրդի:
դ) 1921 թ. Տաթևի վանքում կայացած համազանգեզուրյան համագումարում Լեռնահայաս-
տանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Գարեգին Նժդեհի վարչապետությամբ:
ե) 1921 թ. Լոնդոնի կոնֆերանսում առաջ քաշվեց Թուրքիայի արևելյան նահանգներում հայ-
կական «ազգային օջախ» ունենալու խնդիրը:
զ) 1940 թ. Հայաստանում արդեն ավարտվել էր գյուղատնտեսության կոլեկտիվացումը:

2) «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (5 միավոր)

ա. Նշել ճիշտ պատասխանը: (0,5 X 4 = 2 միավոր)

1. Ո՞րն էր Էլամ պետության մայրաքաղաքը:

4
ա) Պերսեպոլիս բ) Նինվե գ) Շոշ դ) Էքբատան

2. Ո՞ր պետությունը ստեղծեցին խաչակիրները Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո:


ա) Ֆրանկական պետություն բ) Սրբազան Հռոմեական կայսրություն
գ) Լատինական կայսրություն դ) Տրապիզոնի կայսրություն

3. Ո՞ր երկիրն առաջինն անցում կատարեց դեպի մեքենագործարանային արտադրություն:


ա) Ֆրանսիա բ) Հոլանդիա գ) Ռուսաստան դ) Անգլիա

4. Դաշնակիցների ո՞ր խորհրդաժողովը որոշեց Եվրոպայում բացել երկրորդ ճակատ:


ա) Պոտսդամի բ) Թեհրանի գ) Մոսկվայի դ) Ղրիմի

բ. Լրացնել պատասխանը: (1 X 2 = 2 միավոր)

1. Արքաների անունները դասավորել ըստ գահակալման հաջորդականության:


(1 միավոր)
ա) Կարլոս Մեծ I
բ) Հուստինիանոս I
գ) Իշտվան I 1 2 3 4 5
դ) Վասիլ I
ե) Օտտոն I

2. Կատարել համապատասխանեցում: (1 միավոր)


1) Ռիչարդ I Առյուծասիրտ ա) Անգլիայի թագավոր
2) Ֆիլիպ II Օգոստոս բ) Երուսաղեմի թագավոր
3) Կարլոս Խիզախ գ) Ֆրանսիայի թագավոր
4) Ֆրիդրիխ I Բարբարոսա դ) Անտիոքի դուքս
5) Գոտֆրիդ Բուլյոնցի ե) Գերմանական կայսր
զ) Բուրգունդիայի դուքս

գ. Լրացնել պատասխանը: (1 միավոր)

1. Տրված բացատրություններից որո՞նք են սխալ: (0,5 X 2 = 1 միավոր)

5
ա) Աբդուլ Համիդ II-ի օրոք Օսմանյան Թուրքիայում իրագործված բարենորոգումները
հայտնի են թանզիմաթ անունով:
բ) Առևտրայնության (մերկանտիլիզմ) քաղաքականության նպատակն էր ավելի շատ
ապրանքներ ներմուծել, քան արտահանել:
գ) Կապիտալը հարստություն է, որը ձեռներեցը ներդնելով արտադրության մեջ նոր շահույթ է
ստանում:
դ) Ռուսական կայսրության տիրույթների համար տերությունների պայքարը դիվանագի-
տության մեջ ստացավ «Արևելյան հարց» անվանումը:

II. ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐԱՆՔՈՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (3 միավոր)

1. Ներկայացրեք Հայաստանի առաջին հանրապետության անկման պատճառները:


Անխուսափելի՞ էր արդյոք Հայաստանի խորհրդայնացումը. հիմնավորեք ձեր տեսակետը:

Պատմության հանձնաժողովի նախագահ՝ Է. Մինասյան


պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

07.05.2012 թ.

6
Պատասխաններ

9 – րդ դասարան

I. ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (17 միավոր)

1) <<ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ>> (12 միավոր)

ա. 1-ա: 2-բ: 3-բ: 4-3: 5-բ: 6-դ: 7-ա: 8-գ:

բ. 1. 1 2 3 4 5
բ դ ա գ ե

2. 1 2 3 4
բ ա դ գ

3. 1 2 3 4
բ գ ա ե

4. 1 2 3 4 5
դ ե ա գ բ

գ. 1. 1 2
բ Գ

2. 1 2
ա Գ

1 2
3.
ա ե

4. 1 2
ա դ

7
2) <<ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ>> (5 միավոր)

ա. 1-գ: 2-գ: 3-դ : 4-բ:

բ. 1. 1 2 3 4 5
բ ա դ ե գ

2. 1 2 3 4 5
ա գ զ ե բ

գ. 1. ա դ

II. ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐԱՆՔՈՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (3 միավոր)

Առաջադրանքի պատասխանը գնահատվելու է <<Հայոց պատմության>> միջին


դպրոցի դասագրքի ուսումնական նյութի հիման վրա` 0,5 միավորանոց քայլերով:

You might also like