You are on page 1of 19

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՊՄՀ

ՈՒՍՈՒՑՉԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՍՏՈՒԳՈՒՄ

2022

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ԹԵՍՏ 2

ԽՄԲԻ ՀԱՄԱՐԸ

ՆՍՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐԸ

Հարգելի՛ ուսուցիչ

Խորհուրդ ենք տալիս առաջադրանքները կատարել ըստ հերթականության:


Ուշադիր կարդացե՛ք յուրաքանչյուր առաջադրանք: Եթե չի հաջողվում որևէ առաջադրանքի
անմիջապես պատասխանել, ժամանակը խնայելու նպատակով կարող եք դրան անդրադառնալ
ավելի ուշ:

Թեստ-գրքույկի էջերի դատարկ մասերը կարող եք օգտագործել սևագրության համար:


1 Թվարկված երաժշտության ո՞ր տեսակներն են հնչում ընդհանուր երաժշտության
հիմքում: (1 միավոր)

1) Ռոմանս, կանտատ
2) Օպերա, բալետ
3) Սիմֆոնիա, կոնցերտ
4) Երգ, պար, քայլերգ

2 Ի՞նչ դերակատարում ունեն նկարում պատկերված ձեռքի նշանները։ (1 միավոր)

1) Ցույց են տալիս ձայնի տեմբրը:


2) Լսողության մեջ ամրակայում են լադի կայուն և անկայուն
ձայնաստիճանների հնչողությունը։
3) Ցույց են տալիս մեղեդու տոնայնությունը։
4) Ցույց են տալիս հնչյունների բացարձակ բարձրությունը։

3 Ո՞ր ձայնաստիճանը ցույց տվող ձեռքի նշանն է ցուցադրված տվյալ նկարում.


(1 միավոր)

1) Սո
2) Դո
3) Լա
4) Մի

4 Ո՞վ է եղել Կոմիտասի աշակերտը: (1 միավոր)

1) Տիգրան Չուխաջյան
2) Նիկողայոս Տիգրանյան
3) Սպիրիդոն Մելիքյան
4) Ռոմանոս Մելիքյան

2
5 Ինչպիսի՞ բառային անուն ունի երաժշտական հնչյունների քառորդ տևողությունը:
(1 միավոր)

1) կարճ
2) դանդաղ
3) քայլ
4) երկար

6 Ինչպիսի՞ վանկային անուն ունի երաժշտական հնչյունների ութերորդական


տևողությունը: (1 միավոր)

1) թա
2) թի-թի
3) թե-թե
4) թա-ա

7 Մանկական տարիքում ինչպե՞ս են անվանում աղջիկների և տղաների երգչական


ձայները: (1 միավոր)

1) կոնտրալտո, ալտինո
2) ալտ, տենոր
3) մեցցո սոպրանո, բարիտոն
4) սոպրանո, դիսկանտ

8 Ո՞ր շարքում են ներկայացված վիեննական դասական դպրոցի բոլոր 3


ներկայացուցիչները։ (1 միավոր)

1) Վեբերն, Շոնբերգ, Բեթհովեն


2) Հայդն, Հենդել, Հայնե
3) Բերգ, Բեթհովեն, Մոցարտ
4) Մոցարտ, Հայդն, Բեթհովեն

9 Նշել գերմանացի ռոմանտիկ կոմպոզիտորներին: (1 միավոր)

1) Ֆ․Մենդելսոն
2) Յ․Բախ
3) Ֆ․Շուբերտ
4) Յ․Բրամս

10 Նշված կոմպոզիտորներից ո՞վքեր չեն գրել օպերաներ: (1 միավոր)


1) Յ․Բրամս
2) Ֆ․Շուբերտ
3) Յ․Ս․Բախ
4) Վ․Ա․Մոցարտ
3
11 Նշել Մոցարտի «Ապոլոնը և Հիացինտը» ստեղծագործության ժանրը:
(1 միավոր)
1) Դաշնամուրային պիես
2) Երգ
3) Օպերա
4) Բալետ

12 Ո՞ր գեղարվեստական ուղղությանն է պատկանում Ֆ.Շուբերտի


ստեղծագործությունը: (1 միավոր)

1) Իմպրեսիոնիզմ
2) Կլասիցիզմ
3) Ռոմանտիզմ
4) Բարոկո

13 Նշել «Հայկական ռապսոդիայի» հեղինակ ռուս կոմպոզիտորին։


(1 միավոր)
1) Ռ․Գլիեր
2) Մ․Իպոլիտով-Իվանով
3) Ա․Շտոգարենկո
4) Գ․Սվիրիդով

14 Նշել «Հայկական էսքիզներ»-ի հեղինակ ռուս կոմպոզիտորին:


(1 միավոր)
1) Ռ․Գլիեր
2) Ա․Շտոգարենկո
3) Մ․Իպոլիտով-Իվանով
4) Գ․Սվիրիդով

15 Ո՞ր կերպարներն են բացակայում Մոցարտի «Կախարդական սրինգ»


օպերայում: (1 միավոր)

1) Սյուզաննա
2) Ալմավիվա
3) Տամինո
4) Զարաստրո

16 Նշել դիրիժորին: (1 միավոր)

1) Ն․Պագանինի
2) Ա․Վիվալդի
3) Ա․Տոսկանինի
4) Ջ․Ռոսսինի

4
17 Նշել լեհական ժողովրդական պարերը: (1 միավոր)
1) Մազուրկա
2) Վալս
3) Ռումբա
4) Պոլոնեզ

18 Նշել ճիշտ պատասխանը: (1 միավոր)


1) Մոցարտը իտալացի կոմպոզիտոր է:
2) Մոցարտը գերմանացի կոմպոզիտոր է:
3) Մոցարտը ավստրիացի կոմպոզիտոր է:
4) Մոցարտը ֆրանսիացի կոմպոզիտոր է:

19 Նշել Մոցարտի օպերաները: (1 միավոր)

1) «Ալֆոնսո և Էստրելա»
2) «Սևիլյան սափրիչ»
3) «Ապոլոնը և Հիացինտը»
4) «Ֆիգարոյի ամուսնությունը»

20 Ինչպե՞ս է կոչվում Ֆ․Մենդելսոնի դաշնամուրի համար գրված մանրանվագների


շարքը: (1 միավոր)

--——————————————————————————

21 Երաժշտության ո՞ր տեսակն է ծագել աֆրիկյան և եվրոպական երաժշտական


ոճերի սինթեզման արդյւունքում: (1 միավոր)

—————————————————————————————

22 Գերմանացի ո՞ր բանաստեղծի խոսքերով է գրված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի


վերջին մասը: (1 միավոր)

23 Ինչպե՞ս է կոչվում Ս․Ռախմանինովի ռոմանսը, գրված Ա․Իսահակյանի


խոսքերով: (1 միավոր)

————————————————————

5
24 Նոտաներով որոշել ստեղծագործությունը և հեղինակին:
(2 միավոր)

1.
2.

25 Նոտաներով որոշել ստեղծագործությունը և հեղինակին:


(2 միավոր)

1.
2.

26 Նոտաներով որոշել ստեղծագործությունը և հեղինակին:


(2 միավոր)

1.
2.

6
27 Նոտաներով որոշել ստեղծագործությունը և հեղինակին:
(2 միավոր)

1.
2.

28 Նոտաներով որոշել ստեղծագործությունը և հեղինակին:


(2 միավոր)

1.
2.

29 Նոտաներով որոշել ստեղծագործությունը և հեղինակին:


(2 միավոր)

1․
2․

7
30 Նշել գրական ստեղծագործությունները և հեղինակները:
(1 միավոր)

1) «Կարմեն» նովելը Ա) Մ․Լերմոնտով


2) «Պեր Գյունտ» դրաման Բ) Պ․Մերիմե
3) «Դիմակահանդես» դրաման Գ) Հոֆման
4) «Շչելկունչիկ» հեքիաթը Դ) Հ․Իբսեն

1) 4դ, 3ա, 2բ, 1գ


2) 3գ, 4ա, 2դ, 1բ
3) 2դ, 1բ, 3ա, 4գ
4) 1բ, 4գ, 2դ, 3ա

31 Նշել օպերաների հեղինակներին: (1 միավոր)

1) «Կախարդական սրինգ» Ա) Մ․Գլինկա


2) «Կարմեն» Բ) Լ․վան Բեթհովեն
3) «Ռուսլան և Լյուդմիլա» Գ) Ժ․Բիզե
4) «Ֆիդելիո» Դ) Վ․Մոցարտ

1) 3բ, 2դ, 1ա, 4գ


2) 1դ, 3ա, 4բ, 2գ
3) 3դ, 4գ, 3ա, 1բ
4) 4դ, 2գ, 1ա, 3բ

32 Նշել ստեղծագործությունների հեղինակներին: (1 միավոր)

1) «Երգեր առանց խոսքի» Ա) Լ․վան Բեթհովեն


2) «Լուսնի» սոնատ» Բ) Ս․Պրոկոֆև
3) «Արագոնյան խոտա» Գ) Ֆ․Մենդելսոն
4) «Պետյա և Գայլը» Դ) Մ․Գլինկա

1) 2ա, 3գ, 4դ, 1բ


2) 3դ, 1դ, 2ա, 4բ
3) 1գ, 4բ, 3դ, 2ա
4) 4դ, 1ա, 2գ, 3բ

8
33 Նշել Ռեքվիեմի մասերի թարգմանությունը: (1 միավոր)

1) Dies irae Ա) Տեր, ողորմիր


2) Agnus Dei Բ) Արցունքաբեր օր
3) Kyrie eleison Գ) Ցասման օր
4) Lacrimosa Դ)Աստծո գառ

1) 3ա, 4բ, 2դ, 1գ


2) 1գ, 4ա, 3բ, 2դ
3) 4ա, 3գ, 2դ, 1բ
4) 2դ, 3գ, 1բ, 4ա

34 Նշել Ռոմանոս Մելիքյանի վոկալ երկերը: (1 միավոր)

1) «Մանուկն ու ջուրը»
2) «Վարդը»
3) «Կռունկ Հայաստանի»
4) «Պսակ-պսակ»
5) «Քամանչա»
6) «Պեպոյի երգը»

35 Ո՞ր վոկալ երկերն են ստեղծվել Հովհաննես Թումանյանի խոսքերով:


(1 միավոր)
1) Միքայել Միրզայանի «Մարտ»
2) Կոմիտասի «Կաքավի երգը»
3) Ռոմանոս Մելիքյանի «Վարդը»
4) Արեգ Լուսինյանի «Իմ ուսուցիչ»
5) Առնո Բաբաջանյանի «Ասք փառապանծ»
6) Ազատ Մանուկյանի «Աʼխ ինչ լավ են»

36 Ո՞րոնք են Աշոտ Սաթյանի երգերը: (1 միավոր)

1) «Բարձրիկ Հայաստան»
2) «Սարեն կուգա»
3) «Մարտիկի երգը»
4) «Գարնան կարոտ»
5) «Լավ լսեք ինձ»
6) «Աղբյուրի մոտ»

9
37 Նշված երգերից որո՞նք են ստեղծվել կինոնկարի համար: (1 միավոր)

1) Հարո Ստեփանյանի «Հեյ, Արագած»


2) Տիգրան Չուխաճյանի « Ազատություն»
3) Աշոտ Սաթյանի «Հզոր բանակ»
4) Աշոտ Սաթյանի «Աղբյուրի մոտ»
5) Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը»
6) Արտեմի Այվազյանի «Աղջկա երգը»

38 Նշված երաժիշտներից ովքե՞ր են դիրիժորներ: (1 միավոր)


1) Առնո Բաբաջանյան
2) Օհան Դուրյան
3) Արեգ Լուսինյան
4) Արմեն Տիգրանյան
5) Միքայել Մալունցյան
6) Ալեքսանդր Մելիք-Փաշայան

39 Ո՞ր հատվածներն են Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից: (1 միավոր)


1) «Դավաճանություն»
2) Աղջիկների խմբերգը «Ամպի տակից»
3) «Տղամարդկանց քայլերգը»
4) «Հարի Հարալո»
5) «Համբարձում յայլա»
6) «Քնիր իմ սեր անթառամ»

40 Ո՞ր հատվածներն են Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից: (1 միավոր)


1) «Սարոյի արիան»
2) «Տղամարդկանց քայլերգ»
3) «Սանթուրի երգը»
4) «Օրորոցային»
5) «Հարի Հարալո»
6) «Լեզգինկա»

10
41 Նշել Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոյի մասերը: (1 միավոր)
1) «Արարատյան դաշտ»։
2) «Հին Երևան»
3) «Գառնի»
4) «Առավոտ»
5) «Պատմական հուշարձանի առջև»
6) «Արևոտ օր»

42 Ո՞ր կոմպոզիտորներն են հեղինակել «Հայկական ռապսոդիա» խորագրով


ստեղծագործություն: (1 միավոր)
1) Ալան Հովհաննես
2) Արտեմի Այվազյան
3) Առնո Բաբաջանյան
4) Ալեքսանդր Հարությունյան
5) Ալեքսանդր Սպենդիարյան
6) Երվանդ Երկանյան

43 Ո՞ր կոմպոզիտորներն են «Մանկական ալբոմ»-ի հեղինակներ: (1 միավոր)


1) Ռոբերտ Պետրոսյան,
2) Արամ Խաչատրյան,
3) Գրիգոր Եղիազարյան,
4) Երվանդ Երկանյան,
5) Գուրգեն Միրզոյան,
6) Ռուբեն Սարգսյան

44 Ո՞ր կոմպոզիտորներն ունեն երգեր կամ երգաշարեր Ավետիք Իսահակյանի


բանաստեղծությունների հիման վրա: (1 միավոր)
1) Ռոբերտ Պետրոսյան,
2) Ալեքսանդր Հարությունյան,
3) Հարո Ստեփանյան,
4) Դմիտրի Կաբալևսկի,
5) Տիգրան Մանսուրյան,
6) Արմեն Տիգրանյան

45 Կարո՞ղ է ժողովրդական երգում չլինել օժանդակ հենակետ կամ լինել մեկից


ավելի օժանդակ հենակետ: (1 միավոր)
1) ոչ
2) այո

11
46 Հայկական ժողովրդական երաժշտության հնչյունաշարի կառուցման սկզբունքը:
(1 միավոր)

1) տարբեր քառալարերի շղթայմամբ


2) նման քառալարերի շղթայմամբ

47 Որոշել «Սոնա յար» ժողովրդական երգի լադը (ձայնակարգը): (1 միավոր)

1) իոնա-միքսոլիդիական
2) իոնական
3) էոլական
4) միքսոլիդիական

48 Նշել հայ կոմպոզիտորների օպերաներ՝ ստեղծված Հովհաննես Թումանյանի


պոեմների հիման վրա: (1 միավոր)

1) Արմեն Տիգրանյան- «Անուշ»


2) Հարո Ստեփանյան- «Հերոսուհին»
3) Ալեքսանդր Սպենդիարյան - «Ալմաստ»
4) Գևորգ Արմենյան- «Խաչատուր Աբովյան»
5) Գևորգ Արմենյան-«Մարո»
6) Ազատ Մանուկյան-«Չարի վերջը»

49 Հայ կոմպոզիտորի ո՞ր հանրահայտ, սիրված օպերայում է դիպուկ և


բազմակողմանի, ներկայացված ժողովրդական տոնակատարություն: (1 միավոր)

1) Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա»,


2) Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»,
3) Արմեն Տիգրանյանի «Անուշ»,
4) Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»,
5) Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ»,
6) Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»

12
50 Որոշել Ռուբեն Ալթունյանի (խոսք՝ Վահան Գրիգորյանի) «Դպրոցի ճամփան» երգի
ձևը: (1 միավոր)

1) պարզ եռամաս
2) պարզ միամաս
3) պարզ երկմաս

51 Ու՞մ է նվիրված Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը: (1 միավոր)


1) Վարդան Մամիկոնյանին
2) Խաչատուր Աբովյանին
3) Կոմիտաս վարդապետին
4) Դավիթ Բեկին

52 Հայ կոմպոզիտորների ո՞ր օպերաներում և բալետներում է արտացոլված հայ


ժողովրդի կյանքը, ստեղծագործ աշխատանքը՝ խորհրդային Հայաստանում:
(1 միավոր)
1) Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետը
2) Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետը
3) Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը
4) Հարո Ստեփանյանի «Լուսաբացին» օպերան
5) Հարո Ստեփանյանի «Հերոսուհին» օպերան
6) Գևորգ Արմենյանի «Խորտակում» օպերան

53 Նշել հայ կոմպոզիտորի ձեզ ծանոթ որևէ սիմֆոնիա՝ երգչախմբի


մասնակցությամբ: (1 միավոր)
1) Ղազարոս Սարյան՝ Սիմֆոնիա
2) Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 2
3) Էդգար Հովհաննիսյան՝ Սիմֆոնիա թիվ 2
4) Ալեքսանդր Հարությունյան՝ Սիմֆոնիա թիվ 2
5) Էդվարդ Միրզոյան՝ Սիմֆոնիա
6) Արամ Խաչատրյանի՝ Սիմֆոնիա թիվ 2

13
54 Ռոմանոս Մելիքյանի «Զմրուխտի» երգաշարի ո՞ր երգերն են ստեղծված
Հովհաննես Թումանյանի խոսքերով: (1 միավոր)
1) «Օրոր»
2) «Սև կաքավիկ»
3) «Գիշերն եկավ»
4) «Մանուկն ու ջուրը»
5) «Մի լար»
6) «Շափաղ կուտաս»
7) «Ես բլբուլ եմ»
8) «Ծիլ-ծիլ»

55 Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ո՞ր


կոմպոզիտորների ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է հանդիսացել:
(1 միավոր)
1) Կոնստանտին Օրբելյան
2) Աշոտ Սաթյան
3) Արամ Խաչատրյան
4) Տիգրան Մանսուրյան
5) Ռոբերտ Ամիրխանյան
6) Ռոմանոս Մելիքյան

56 Որոշել «Հո՜յ, Նազան» ժողովրդական երգի ձևը (կառուցվածքը): (1 միավոր)

1) պարզ եռամաս
2) պարզ միամաս
3) պարզ երկմաս

57 Ռոմանոս Մելիքյանի ո՞ր երգերը և ռոմանսներն են ստեղծված երկխոսության


ձևով: (1 միավոր)

1) «Շափաղ կուտաս»
2) «Վարդը»
3) «Առուն և աղբյուրը»
4) «Մանուկն ու ջուրը»
5) «Պսակ-պսակ»
6) «Օրոր»

14
58 Հայկական ժողովրդական պարերգերին բնորոշ կատարման բաղկացուցիչները
(1 միավոր)
1) դիմախաղ
2) երգեցողություն
3) պար
4) խաղ
5) արտասանություն

59 Ի՞նչ է կանտատը: (2 միավոր) (1 նախադասությամբ)


_________________________________________________________________

__________________________________________________________________

Նշել հայ կոմպոզիտորի ձեզ ծանոթ կանտատ՝ «Երաժշտություն» առարկայի ծրագրից.

________________________________________________________________________________

60 Ի՞նչ է նշանակում ռեպրիզա: (1 միավոր)


1) Կրկնություն
2) Փոխադրություն
3) Փոփոխում
4) Ամփոփում

61 Նշել լիգային համապատասխանող ճիշտ բնորոշումները: (1 միավոր)


1) Լիգան հնչյունի տևողությունը երկարացնող նշան է:
2) Լիգայի օգնությամբ նշվում է ստեղծագործության որևէ հատվածի
շեշտադրված կատարումը:
3) Լիգան միավորում է միևնույն բարձրության հարևան նոտաները մեկ
տևողության մեջ:
4) Լիգան դրվելով երաժշտական ստեղծագործության որևէ հատվածի վերջում,
ցույց է տալիս տվյալ հատվածի կրկնությունը:

62 Ի՞նչ է սինկոպան: (1 միավոր)


1) Շեշտի փոխադրումը տակտի թույլ մասից դեպի հարաբերական թույլ մասը:
2) Շեշտի փոխադրումը տակտի թույլ մասից դեպի ուժեղը:
3) Շեշտի փոխադրումը տակտի հարաբերական ուժեղ մասից դեպի ուժեղ
մասը:
4) Շեշտի փոխադրումը տակտի ուժեղ մասից դեպի թույլ մասը:

15
63 Ո՞րն է լադի ճիշտ բնորոշումը։ (1 միավոր)
1) Լադը անընդմեջ վեր կամ վար դասավորված հնչյունների խումբն է։
2) Լադը հնչյունների դասավորությունն է աճման կամ նվազման կարգով։
3) Լադը կայուն և անկայուն հնչյունների փոխհարաբերության համակարգն է։
4) Լադը դիատոնիկ և քրոմատիկ կիսատոների հարաբերակցությունն է:

64 Շարունակել միտքը՝ ընտրելով ճիշտ տարբերակը: (1 միավոր)


Մետրը․․․
1) Հնչյունների շարքն է վերից վար։
2) Տևողությունների հաջորդականությունն է։
3) Երաժշտության բաժանումն է հավասար մասերի։
4) Երկու հնչյունների միջև ընկած հեռավորությունն է։

65 Շարունակել միտքը. (1 միավոր)

Չափը_------------------------------------------------------------:

66 Լրացնել բաց թողնված հատվածը՝ գրելով համապատասխան թիվը: (1 միավոր)


Կոնցերտը .... երաժշտական ստեղծագործություն է:

1) Բազմամաս
2) Միամաս
3) Երկմաս
4) Եռամաս

67 Նշել դասական սիմֆոնիայի ժանրի հետ կապված սխալ երկու տարբերակները:


(1 միավոր)
1) Դասական սիմֆոնիայի ձևավորումը սկսվել է XII դարից:
2) Դասական սիմֆոնիայի ձևավորումը տեղի է ունեցել XVIII դարի կեսերին:
3) Դասական սիմֆոնիան բազմամաս ստեղծագործություն է:
4) Դասական սիմֆոնիան բաղկացած է երկու մասից:

16
68 Նշել ռոմանսի ժանրի հետ կապված սխալ տարբերակը: (1 միավոր)
1) Ռոմանս բառն իտալերենից թարգմանաբար նշանակում է
ստեղծագործություն, երկ, աշխատանք:
2) Ռոմանսը պարտադիր ունի նվագարանային նվագակցություն:
3) Ռոմանսում մեծ խորությամբ են արտահայտվում մարդկային հույզերն ու
հոգեվիճակները:
4) Հայկական ռոմանսի նախահայրը համարվում է Ռոմանոս Մելիքյանը:

69 Նշել տարբերակը, որտեղ ճիշտ են թվարկված օպերայում, հերոսներին


բնութագրելու համար, կոմպոզիտորի կողմից ստեղծված երգերը: (1 միավոր)
1) Արիա, սոպրանո, արիոզո
2) Արիա, ուվերտյուր, արիոզո
3) Արիա, արիետա, օպերետ
4) Արիա, արիոզո, արիետա

70 Ո՞ր շարքում է տրված օպերա բառի ճիշտ թարգմանությունը: (1 միավոր)


1) Երգ, պար, թատրոն
2) Ստեղծագործություն, երկ, աշխատանք
3) Կանտատ, օրատորիա, երգ
4) Ներկայացում, երաժշտական բեմադրություն, բեմական խաղ

71 Նշել ալտերացիայի ճիշտ բնորոշումը: (1 միավոր)


1) Լադի աստիճանների դիատոնիկ և քրոմատիկ փոփոխությունն է:
2) Լադի աստիճանների քրոմատիկ փոփոխությունն է:
3) Լադի աստիճանների դիատոնիկ փոփոխությունն է:
4) Տարբեր բարձրությամբ, բայց միևնույն անվանմամբ հնչյունների
համադրությունն է:

72 Բաց թողնված հատվածում լրացնել համապատասխան թվերը: (1 միավոր)


p -
ff -
mp -
f -
pp -
mf -

1) Մեցցո ֆորտե – ոչ շատ ուժեղ


2) Պիանիսիմո – շատ մեղմ
3) Ֆորտե - ուժեղ
4) Մեցցո պիանո – ոչ շատ մեղմ
5) Ֆորտիսիմո – շատ ուժեղ
6) Պիանո – մեղմ

17
73 Նշել շարքը, որտեղ երաժշտական ստեղծագործության կառուցվածքը գրված է
փոքրից դեպի մեծը գնացող ճիշտ հաջորդականությամբ: (1 միավոր)
1) Պարբերություն, նախադասություն, ֆրազ, մոտիվ
2) Ֆրազ, նախադասություն, պարբերություն, մոտիվ
3) Մոտիվ, Ֆրազ, պարբերություն, նախադասություն
4) Մոտիվ, ֆրազ, նախադասություն, պարբերություն

74 Ռոնդո բառը նշանակում է...: (1 միավոր)


1) Վերականգնում
2) Կրկնություն
3) Փոփոխություն
4) Շրջան

75 Քանի՞ մասից է բաղկացած դասական ռոնդոն և ի՞նչ բանաձևով է այն


ներկայացվում: (1 միավոր)
1) Չորս մասից՝ ԱԲԳԱ:
2) Հինգ մասից՝ ԱԲԲԳԱ:
3) Հինգ մասից՝ ԱԲԱԳԱ:
4) Չորս մասից՝ ԲԱԳԱ:

76 Նշել տարբերակները, որտեղ կառուցված են միայն մաքուր կվինտա


ինտերվալներ դեպի վեր: (1 միավոր)
1) սի-ֆա#, մի-սի, դո-սոլ
2) լա-մի, դո-սո, ֆա-դո
3) ռե-սո, դո-ռե, սո-սիь
4) դո-ֆա, մի-սոլ#, սի-մի

77 Նշել բալետ բառի ճիշտ թարգմանությունը: (1 միավոր)


1) Բալետն իտալերեն բառ է, որը նշանակում է պարում եմ:
2) Բալետն իտալերեն բառ է, որը նշանակում է դիմախաղ:
3) Բալետն իտալերեն բառ է, որը նշանակում է մնջախաղ:
4) Բալետն իսպաներեն բառ է, որը նշանակում է շարժում:

18
78 Բալետում մենապարը կոչվում է...: (1 միավոր)
1) Վարիացիա
2) Կորդեբալետ
3) Պա-դե-դե
4) Պանտոմիմա

79 Նշել սոնատ բառի ճիշտ թարգմանությունը: (1 միավոր)


1) Սոնատը լատիներեն sonato բառից է, որը նշանակում է ներդաշնակել:
2) Սոնատն իտալերեն sonare բառից է, որը նշանակում է հնչել:
3) Սոնատն հունարեն sonate բառից է, որը նշանակում է կատարել:
4) Սոնատն իտալերեն բառ է, որը նշանակում է նվագել:

19

You might also like