You are on page 1of 16

Հաստատում եմ՝

«Քվանտ» վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյան 04 դեկտեմբեր, 2020 թ.

‹‹Քվանտ›› վարժարան
2019-2020 ուստարի
Հայ գրականության կիսամյակային քննության թեստի կառուցվածք, նմուշ եւ հարցաշար

/ձմեռային քննաշրջան/ 10-րդ դասարան

Կառուցվածք

Քննական տարբերակն ընդգրկում է 23 հարց՝ 8 գրովի (յուրաքանչյուրը 1 միավոր) եւ


15 ընտրովի (յուրաքանչյուրը 0.8) պատասխաններով:
Թեստի առաջադրանքները կազմվել են՝ հիմք ընդունելով հայ գրականության 10-րդ
դասարանի դասագիրքը։

Թեմաներ ՝

1. Հայ գրերի գյուտ, Մեսրոպ Մաշտոց


2. Ոսկեդարի մատենագրություն / փիլիսոփայություն, պատմագրություն/
3. Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց» երկը
4. Հայ հին բանահյուսություն / առասպելներ եւ վիպերգեր /
5. «Սասնա ծռեր» դյուցազներգությունը/ ստեղծման ժամանակաշրջան, գրառման

պատմություն, կառուցվածք, բովանդակություն, հերոսներ, նախատիպեր,

մականուններ/

6. ԳրիգորՆարեկացի, տաղեր, «Մատյան ողբերգության» պոեմը


7. Առակագրություն, Մխիթար Գոշ, ՎարդանԱյգեկցի
8. Ֆրիկ, բանաստեղծություններ
9. ՆահապետՔուչակ, հայրեններ
10. Սայաթ-Նովա, խաղեր

Հարցաշար

1. Գրովի պատասխաններով հարցեր


1.Ո՞վ է Մեսրոպ Մաշտոցի կենսագիրը։ Ի՞նչ է կոչվում նրա գրած երկը։

Կորյուն. Վարք Մաշտոցի

2. 5-րդ դարի ո՞ր պատմիչն է իր երկը շարադրել ժողովրդական բանավոր զրույցների հիման
վրա:

Փավստոց Բուզանդ

3.Ի՞նչ են կոչվում սուրբ հռչակված մշակութային գործիչներին եւ հանուն հավատի


նահատակված քրիստոնյաներին նվիրված պատմությունները՝ սրբախոսական երկերը։

Վարք կամ վկայաբանություն

4.Ո՞ւմ պատմությունն է ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»


երկի շարունակությունը:

Փավստոց Բուզանդ

5.Ինչի՞ մասին է Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» երկի վերջին դրվագը։

Վահանաց Ապստամբություն

6.Ովքե՞ր էին Մովսես Խորենացու ամենասիրելի հերոսները։

Արամ- Տիգրան – Հայկ

7.Գրի'ր Եղիշեի երկի վերնագիրը։ Ո՞ւմ պատվերով է այն գրվել։

Վասն Վարդանոյ և հայոց պատերազմի. Դավիթ Մամիկոնյան

8. Ի՞նչ է կոչվում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» յուրաքանչյուր մասը։

Կազմված է 3 մասից, որոնք կոչվում են գրքեր, 192 գլխից, «Ողբ»-ից, մաերը կոչվում են՝

1. «Հայոց մեծերի ծննդաբանություն»,


2. «միջին պատմություն մեր նախնիների»
3. «Մեր հայրենիքի պատմության ավարտը»
9.Գրի'ր Եղիշեի ասույթներից երկուսը.

«Ավելի լավ է լինել կույր աչքով, այլ ոչ թե մտքով», «Չգիտակցված մահը մահ է,
գիտակցված մահը՝ անմահություն»

10.Ո՞ւմ մասին են Մովսես Խորենացու հետեւյալ խոսքերը.

«Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդիմանությունը ուղիղների համար եւ ահավորությունը


շեղվածների համար.ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին
հանդիպելիս...» Մեսրոպ մաշտոցին և Սահակ Պարթև

11.5-րդ դարի հայ պատմիչներից ո՞ւմ ստեղածագործության մեջ ենք հանդիպում հետեւյալ
միտքը.

«Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ եւ զորությամբ տկար, շատ անգամ օտար
թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության արժանի շատ գործեր
են կատարվել՝ գրի ու հիշատակության արժանի»։ Մ. Խորհենացի

12.Լրացրո ւ́ բաց թողած բառերը:

Քեզ եմ ասում քաջ Այր Արտաշես

Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին.

Ե ́կ, լսի ́ր ալանների գեղաչյա դստերս Եվ տուր պատանին:

Քանզի մի քենի համար


Վայել չէ դյուցազուններին
Այլ դյուցազուններին

Այլ դյուցազնիների զարմից


Ջնջել Կենդանությունը
Կամ ծառա դարձնելով
Ստրուկների կարգում պահել
Եվ թշնամություն հավիտենական
Երկու քաջ ազգերի միջեւ հաստատել:

13. Ո՞վ էր Տիգրանի հակառակորդը՝ ըստ Մովսես Խորենացու, ո՞ր երկրի արքան էր նա։

Աժդահակ. Մարաստան
14.Ո՞վ է հետեւյալ ասույթների հեղինակը. «Չկա ստույգ պատմության առանց
ժամանակագրության»։ «Քաջերի սերունդները քաջեր են»:

Մ. Խորհենացի

15.Ի՞նչ վերնագիր ունի Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» երկի 2-րդ մասը:

«Միջին պատմություն մեր նախնիների»

16.Ո՞ր ստեղծագործությունից է հետեւյալ նախադասությունը.

«Ողբում եմ քեզ, Հայոց աշխա՛րհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ
վեհագույնդ....»:

Մովսես Խորհենացու «Հայոց Պատմություն» երկի «Ողբ» հատվածից։

17.Ո՞վ է հետեւյալ ասույթների հեղինակը.

«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝

անմահություն»: «Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի

ծնողը »:

Եղիշե

18.Ո՞ւմ պատվերով է Մովսես Խորենացին գրել «Հայոց պատմությունը»:

Սահակ Բագրուտունու

19.Նշի'ր Ոսկեդարի թարգմանական գրկանության գործերից մեկը։

20.Ո՞վ է առաջին անգամ գրի առել եւ հրատարակել «Սասնա ծռեր» էպոսի տարբերակներից
մեկը: «Աստվածաշունչ», «գիրք պիտոյի»

21.Ի՞նչ է կոչվել «Սասնա ծռեր» էպոսի գրի առնված առաջին տարբերակը:

«Սասունցի Դավիթ», «Մհերի Դուռ»


22.Լրացրե՛ք բաց թողած տողը։
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

23.Շարունակի՛ր հատվածը 4 տողով.

Մէկն ի պապանց՝ պարոնորդի,

Մէկն ի հարանց մուրող լինի,

........................................

24.«Սասնա ծռեր» էպոսի հերոսներից ո՞ւմ խոսքն է։

Օ՜, քույրե'ր, դուք կացեք բարով,


Դուք ինձի քուրությո՜ւն եք արե,
Օ՜, մերեր, դուք կացե'ք բարով,
Դուք ինձի մերությո՜ւն եք արե,
Բարի' դրկիցներ, դուք կացեք բարով,
Դուք կացե'ք բարով մեծ ու պստիկով....

Սասունցի դավիթ

25. «Սասնա ծռեր» էպոսի նշված հերոսներից ո՞րը ում կինն է։ Համապատասխանեցրո'ւ։

1)Դեղձուն-Ծամ 2)Արմաղան 3)Խանդութ 4)Գոհար

ա.Սասունցի Դավիթ բ.Փոքր Մհեր


գ.Մեծ Մհեր դ.Սանասար

26.Ո՞ր տաղում է Նարեկացին ներկայացնում Քրիստոսի պայծառակերպությունը: «Տաղ


Վարդավառի»

27.Ֆրիկի առավելապես հայտնի ո՞ր երկու բանաստեղծություններով է հայ քնարերգության


մեջ սկիզբ առնում սոցիալական թեման: «Գանգատ», «Ընդեմ Ֆալաքի»

28.Քանի՞ գլխից է բաղկացած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Ի՞նչ


վերնագիր ունեն։ 95 գլխից, գրեթե բոլորը կոչվում էին՝ «Սրտի խոսրքից խոսք աստծո հետ....»
29.Միջնադարյան ո՞ր երգիչն է իրեն կոչել «խալխի նոքար»՝ ժողովրդի ծառա: Սայաթ Նովա
30.Հայ գրականության մեջ ո՞վ է սկիզբ դրել առակավոր ճառի տեսակին: Վարդան Այգեկցի
31.Ո՞վ է «Սահմանք իմաստասիրության» փիլիսոփայական երկի հեղինակը: Դավիթ Անհաղթ
32.Ո՞ւմ դեմ պայքարն է արտացոլված «Սասնա ծռեր» էպոսում: Արաբների

33.Ի՞նչ վերնագիր ունի Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկի առաջին գիրքը:

«Մեր նախնիների ծննդաբանություն»

34.Ո՞ր տաղում է Գրիգոր Նարեկացին օրհներգում Աստվածամորը: «Մեղեդի ծննդյան »

35.Ո՞րն է Մխիթար Գոշի ամենախոշոր գիտական աշխատությունը, որը եկեղեցական եւ


քաղաքացիական օրենքների ժողովածու է: «դատաստանագիր»

36.Ո՞վ է համարվում միջնադարյան հայ սոցիալական քնարերգության սկզբնավորողն ու


խոշոր ներկայացուցիչը: ֆրիկ
37.Ի՞նչ վախճան է ունենում Փոքր Մհերը «Սասնա ծռեր» էպոսում:

Հավերժ փակված է մնում Ագռավաքար

38.Գրի'ր Մխիթար Գոշի առակներից 2-ի վերնագրերը։

«Անասունների բողոքը», «Ձկների թակավորը»,«Ճակնդեղն ու բույսերը»

2. Ընտրովի պատասխաններով հարցեր

39. «Սասնա ծռեր» դյուցազնավեպը վերջնականապես ձեւավորվել է՝

1)X-XII դարերում 2)VIII-Xդարերում 3)VI-VIIIդարերում 4)XI-XII դարերում

40.Պնդումներից ո՞րն է սխալ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» վերաբերյալ։

1)Փավստոս Բուզանդը թագավորների պատմությանը ներդաշնակորեն հյուսում է


նախարարական մասին պատմություններին։

2)Պատմությունը շարադրելիս Փավստոտս Բուզանդը առաջնորդվել է գիտական


պատմագրության խիստ չափանիշներով։

3)Պատմիչը լայն տեղ է հատկացնում Հայաստանի եւ հարեւան հզոր տերությունների


փոխհարաբերություններին։

4)Դեպքերը շարադրում է իր լսած բանավոր պատմությունների՝ գլխավորապես «Պարսից


պատերազմ» ավանդավեպի զրույցների հիման վրա։

41.Ո՞ր պնդումն է սխալ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկի վերաբերյալ:


1) Խորենացին իր պատմությունն ավարտել է նշանավոր «Ողբ հայրենասիրի» հատվածով:
2)Հայ մատենագրության մեջ այն առաջին գրավոր հուշարձանն է, որն ընդգրկում է հայ
ժողովրդի ամբողջական պատմությունը՝ նրա կազմավորումից մինչեւ հեղինակի ապրած
ժամանակները:
3) Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ստուգապատում երկ է։
4)Պատմահոր մատյանը հայ իրականության մեջ քննական պատմություն ստեղծելու առաջին
փորձն է:

42.Պնդումներից ո՞րն է սխալ: Գրերի գյուտից հետո


1) սկիզբ է առնում հայ հոգեւոր բանաստեղծությունը

2) զարգանում է թարգմանական գրականությունը

3) թափ է առնում ինքնուրույն գրականությունը

4)սկզբնավորվում է առակագրությունը:

43.Նշվածներից ո՞րը Գրիգոր Նարեկացու տաղերից չէ:

1) «Տաղ Հարության» 3) «Տաղ Վարդավառի» 2)«Տաղ անձնական» 4) «Մեղեդի ծննդյան»

44.Նշված անձանցից որի՞ անունը հայ գրերի գյուտի հետ չի առնչվում.

1)Եզնիկ Կողբացի 2)Վռամշապուհ 3)Դանիել եպիսկոպոս 4)Հռոփանոս։

45.Ի՞նչ է կոչվել մինչեւ գրերի գյուտը եղած հայ գրականությունը.

1) թարգմանական գրականություն 2) վկայաբանություն 3) բանահյուսություն 4)


վարքագրություն

46.Ո՞ր շարքի թվարկված բոլոր անուններն են կապված հինգերորդ դարի հետ:

1) Դավթակ Քերթող, Եզնիկ Կողբացի, Ֆրիկ, Գր. Նարեկացի 2) Դավիթ Անհաղթ, Եղիշե,
Սեբեոս, Կորյուն, Ն. Քուչակ
3) Ագաթանգեղոս, Մ. Խորենացի, Փ. Բուզանդ, Եղիշե
4) Գրիգոր Մագիստրոս, , Ֆրիկ, Փարպեցի, Մխիթար Գոշ

47.Նշված վիպերգերից յուրաքանչյուրն արտացոլում է հայ ժողովրդի մղած պայքարը որեւէ


օտար նվաճողի դեմ. տրվածներից ո՞ր տարբերակն է ճիշտ։

ա.«Հայկ եւ Բել»
բ.«Արտաշես եւ Արտավազդ»

գ.«Արա Գեղեցիկ եւ Շամիրամ»


դ.«Տիգրան ր Աժդահակ»
1)ա-2, բ-4, գ-3 դ-1 2)ա-4, բ-3, գ-2, դ-1

1)ասորեստանցիներ 2)բաբելացիներ

3)մարեր 4)ալաններ
3)ա-2, բ-1, գ-3, դ-4

4)ա-2, բ-4, գ-1, դ-3

48.Պնդումներից ո՞րը ճիշտ չէ «Հայկ եւ Բել» առասպելի վերաբերյալ։


1)Երբ Բելին հաջողվում է գրավել ամբողջ երկիրը, Հայկը, չկամենալով ենթարկվել

բռնակալին, իր ողջ գերդաստանով հեռանում է Բաբելոնից։


2)Բելը կեղծ խոսքերով շողոքորթում է Հայկին եւ նրա հետ իբր բարեկամական կապեր

հաստատելու համար խնդրում քրոջ ձեռքը։


3)Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում՝ խստությամբ մերժելով Բաբելոնի

տիրոջ առաջարկը։
4)Կռվում Հայկը, կռահելով Բելի միտքը, նետվում է առաջ եւ երեքթեւյան նետով խոցում է

նրան։

49.Գաղափարական ո՞ր գիծը բնորոշ չէ «Սասնա ծռեր» էպոսին։

1)ժողովրդի իղձերի ու ձգտումների արտահայտությունը 2)հայրենասիրության եւ


մարդասիրության դասերը

3)հայ ժողովրդի՝ իբրեւ բացառիկ ազգի գովերգումը

4)ժողովրդական հույսի ու հավատի քարոզելը

50.Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված վիպական հերոսները, որոնք հայրական անեծքով


դառնում են անմահ։

1)Արտավազդ, Փոքր Մհեր 2)Արա Գեղեցիկ, Դավիթ

3)Բաղդասար, Մեծ Մհեր 4)Արտաշես, Սանասար

51.Ըստ «Սասնա ծռեր» էպոսի համահավաք բնագրի՝ ի՞նչ պայման են կապում Մեծ Մհերն ու
Մըսրա Մելիքը։

1)Ով հաղթի մենամարտում, նա դառնա եւ' Սասունի, եւ' Մըսրա թագավոր։ 2)Ով շուտ մեռնի,
նրա ընտանիքին տիրություն անի մյուսը։
3)Ով կարողանա հաղթել Սպիտակ Դեւին, մյուսը նրան հարկ վճարի։
4)Ում տերությանը վտանգ սպառնա, մյուսը նրան զորքով օգնության հասնի։

52.Ո՞ր պնդումը ճիշտ չէ «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ։

1)Մինչեւ Խանդութի հետ ամուսնանալը Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, ումից
ծնված աղջիկն էլ հետագայում թունավոր նետով սպանում է հարազատ հորը։

2)Քանի որ Փոքր Մհերը չի կարողանում սպանել Չմշկիկ Սուլթանին եւ հոր վրեժը լուծել, այդ
պատճառով փակվում է Ագռավաքարում։

3)Կրտսեր Մսրա Մելիք հայրը Մեծ Մհերն է։


4)Սասնա ծռեր էպոսը բաղկացած է չորս ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը վերնագրված է

տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով։

53. «Սասնա ծռեր» էպոսում ինչպե՞ս է ավարտվում Դավթի եւ Մըսրա Մելիքի մենամարտը։

1)Դավիթը Թուր Կեծակիով մեջտեղից կիսում է Մելիքին։


2)Դավիթը կոտորում է Մըսրա Մելիքի բանակը, եւ Մելիքը սարսափահար փախչում է։
3)Դավիթը իր զարկերը բաշխում է Մելիքի մորն ու քրոջը, եւ չի մենամարտում։

4)Դավիթը գուրզով հարվածում է Մըսրա Մելիքին, եւ վերջինս հաշտություն է խնդրում։

54.Պնդումներից ո՞րն է սխալ «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ։

1)Էպոսի վիպական հյուսվածքին թարմություն են հաղորդում քնարական հատվածները։


2)«Սասնա ծռեր»ի գեղարվեստական ու գաղափարական արժանիքները առավել ցայտուն

արտահայտվել են դյուցազնավեպի երրորդ ճյուղում։


3)Հայ դյուցազներգությունը հաստատում է անձնուրաց պայքարով հայրենի հողի ու ժողովրդի

անկախությունը պահպանեու գաղափարը։ 4)Դյուցազներգությունում Դավթի ախոյանն է


Բաղդադի խալիֆը։

55.Պոեմի ո՞ր տեսակին է պատկանում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։

1)քնարական 2) պատմողական 3) քնարապատմողական

56.Գրիգոր Նարեկացու տաղի տողերը դասավորի'ր ճիշտ հաջորդականությամբ։

1)Ի վեր ի վերայ վարսից


2)Ի վեհից վարսիցն արփենից

3)Գոհար վարըն վառ առեալ 4)Ծաւալէր ծաղիկ ծովային


1) 3, 2, 1, 4 2)3, 2, 4, 1 3)1, 3, 2, 4, 4)4, 2, 3, 1

57.Ո՞ր պնդումն է սխալ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի վերաբերյալ։

1)Բանաստեղծը հանդես է գալիս որպես համայն մարդկության ներկայացուցիչ, որն իր վրա է


վերցրել բոլորի մեղքը։
2)Տարբեր գլուխներոմ առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը։
3)Որքան շատ են թվարկվում մեղքերը, այնքան խորանում են հոգու տառապանքն ու
ողբերգությունը։

4)Երկն ավարտվում է նրանով, որ մարդու հոգին թաղվում է մեղքերի մեջ եւ փրկություն չունի։

58.Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություններ մենք ստանում ենք՝

1)13-րդ դարի հայ պատմիչների երկերից


2)Մխիթար Գոշի «Դատաստանագրքից»
3)Ֆրիկի բանաստեղծություններից
4)Միջնադարյան այլ բանաստեղծների երկերից։
59.Տրվածներից ո՞րը Մովսես Խորենացու «Ողբ»-ում արծարծված թեմաներից չէ։

1)ազգային պետականության կործանումը։

2)պատմիչների կողմից մեր պատմության աղավաղումը

3)անկարգության ու տգիտության արմատավորումը

4)իր ուսոցիչների մահը։

60.Ո՞ր դարի բանաստեղծ է Նահապետ Քուչակը։

1)10-րդ 2)13-րդ 3)14-րդ 4)16-րդ

61.Ո՞վ է հայ գրականության մեջ առաջին անգամ այլաբանորեն պատկերել եւ գովերգել


բնությունը:

1)Ֆրիկ 2)Նահապետ Քուչակ 3)Սայաթ-Նովա 4)Կոստանդին Երզնկացի

62.Սայաթ- Նովայի ո՞ր բանաստեղծությունից է հետեւյալ հատվածը:

Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրն ո՛ւրիշ ջըրեն է, Ամեն մարթ չի կանա կարդա, իմ գիրն
ո՛ւրիշ գրեն է։

1)«Դուն էն գլխեն իմաստուն իս» 2)«Աշխարհս մե փանջարա է»

3)«Աշխարհումս ախ չի քաշի» 4) «Թամամ աշխարհ պտուտ էկայ»


63.Սայաթ- Նովայի ո՞ր բանաստեղծությունից է հատվածը:

Չըտեսայ քու դիդարի պէս՝ դուն դիփունէն բաշ, նազա՛նի,


Թէ խամ հաքնիս, թէ զար հաքնիս, կու շինիս ղումաշ ,նազա՛նի,

Էնդու համա քու տեսնողըն ասում է վա՜շ,վա՜շ, նազա՛նի:


1) «Աշխարհս մե փանջարա է»

2) «Դուն էն գլխեն իմաստուն իս»

3) «Թամամ աշխարհ պտուտ էկայ»

4) «Աշխարհումս ախ չի քաշի»

64.Ո՞վ է «Եղծ աղանդոց» երկի հեղինակը:

1)Դավիթ Անհաղթ 2)Եզնիկ Կողբացի

3)Սեբեոս 4)Գրիգոր Նարեկացի

65. «Սասնա ծռեր » էպոսի հերոսներից ո՞ւմ խոսքն է.

Որ աշխարհք ավերվի, մեկ էլ շինվի,


Եբոր ցերեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն:

1)Մեծ Մհեր 2)Սանասար 3)Սասունցի Դավիթ 4)Փոքր Մհեր

66.Ո՞ր տողն է Նահապետ Քուչակի «Ես աչք ու դու լույս հոգի'» հայրենից։

1)Ապա յիմ սրտէս ի դուրս՝ յերկըրէ յերկիր թափեցաւ.. 2)Երբ զիս ի քենէ զատեն, քան
զմեռնելն այլ ճար չի լինի.. 3)Երեկ ցորեկով բարով տանեին մէկ եար մի ճորով..

4)Մըտիկ իմ եարին արէք, զինչ հագեր՝ ամէնն է կանանչ.. 67.Բաց թողած բառերի
դասավորթյան ո՞ր տարբերակն է ճիշտ։

Երբ սէրն ի յաշխարհ եկավ, եկավ իմ սիրտըս --------, Ապա յիմ սրտէս ի դուրս՝ յերկըրէ
յերկիր ---------, Եկաւ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ-------,

Աչիցս արտասուք ուզեց, նա արիւն ի վար-------:


(1. Թառեցաւ 2.վաթեցաւ 3.բնակեցաւ 4.թափեցաւ)

1)2, 4, 1, 3 2)4,3,1,2 3)3,4,2,1 4)3,4,1,2


68.Պնդումներից որո՞ւմ սխալ կա։

1)Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում 12 -րդ դարի առաջին քառորդին։


2)Մխիթար Գոշի գիտական նշանավոր աշխատանքը Դատաստանագիրքն է։
3)Մխիթար Գոշը, ի տարբերություն Վարդան Այգեկցու, իր առակները դասակարգման չի

ենթարկել։
4)Մխիթար Գոշի առակներում առանցքային են կենտրոնացված միապետության գաղափարն

է։

69.Ի՞նչ է կոչվում Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր ժողովածուն:

1)«Երգերի գիրք» 2)«Տաղեր» 3)«Խաղեր» 4)«Դավթար»

70.Բանաստեղծական հատվածի տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։

1.Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ 2. Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ
գետն 3.Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն
4.Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն

5. Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց


1)1,3,2,4,5 2)1,2,4,3,5 3)1,3,2,5,4 4)4,5,3,2,1

Քննական տարբերակի նմուշ

1.Ի՞նչ է կոչվում Մ. Մաշտոցի կենսագրությանը նվիրված աշխատությունը:

2.Ո՞ր պնդումն է սխալ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկի վերաբերյալ:

1) Խորենացին իր պատմությունն ավարտել է նշանավոր «Ողբ հայրենասիրի»


հատվածով:

2)Հայ մատենագրության մեջ այն առաջին գրավոր հուշարձանն է, որն ընդգրկում է


հայ ժողովրդի ամբողջական պատմությունը՝ նրա կազմավորումից մինչեւ հեղինակի
ապրած ժամանակները:

3) Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ստուգաբանված պատմություն է։

3. Ովքե՞ր են Խորենացու ամենասիրելի հերոսները:

4. Ո՞ր պնդումն է սխալ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» վերաբերյալ:


1) Խորենացին իր պատմությունն ավարտել է նշանավոր «Ողբ հայրենասիրի»
հատվածով:

2)Հայ մատենագրության մեջ այն առաջին գրավոր հուշարձանն է, որն ընդգրկում է


հայ ժողովրդի ամբողջական պատմությունը՝ նրա կազմավորումից մինչեւ հեղինակի
ապրած ժամանակները:

3) Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ստուգաբանված պատմություն է։


4)Պատմահոր մատյանը հայ իրականության մեջ քննական պատմություն ստեղծելու

առաջին փորձն է:

5.Ո՞վ է հետեւյալ ասույթների հեղինակը. «Չկա սգույգ պատմության առանց


ժամանակագրության»։ «Քաջերի սերունդները քաջեր են»:
6. Նշված անձանցից որի՞ անունը հայ գրերի գյուտի հետ չի առնչվում.

1)Եզնիկ Կողբացի 2)Վռամշապուհ 3)Դանիել եպիսկոպոս 4)Հռոփանոս։

7. «Սասնա ծռեր» դյուցազնավեպը վերջնականապես ձեւավորվել է՝

1)X-XII դարերում 2)VIII-Xդարերում 3)VI-VIIIդարերում 4)XI-XII

դարերում

8. Ի՞նչ է կոչվում Սայաթ-Նովայի երգերի ժողովածուն: 9. «Սասնա ծռեր » էպոսի


հերոսներից ո՞ւմ խոսքն է.

Որ աշխարհք ավերվի, մեկ էլ շինվի,


Եբոր ցերեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն:

1)Մեծ Մհեր 2)Սանասար 3)Սասունցի Դավիթ 4)Փոքր Մհեր

10.Ի՞նչ է կոչվել մինչեւ գրերի գյուտը եղած հայ գրականությունը. 1) թարգմանական


գրականություն 2) վկայաբանություն
3) բանահյուսություն 4) վարքագրություն

11.Քանի՞ գլխից է բաղկացած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։


Ի՞նչ վերնագիր ունեն։

12.Ո՞ր տողն է Նահապետ Քուչակի «Ես աչք ու դու լույս, հոգի'» հայրենից։
1)Ապա յիմ սրտէս ի դուրս՝ յերկըրէ յերկիր թափեցաւ.. 2)Երբ զիս ի քենէ զատեն, քան
զմեռնելն այլ ճար չի լինի..

3)Երեկ ցորեկով բարով տանեին մէկ եար մի ճորով.. 4)Մըտիկ իմ եարին արէք, զինչ
հագեր՝ ամէնն է կանանչ..

13.Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված վիպական հերոսները, որոնք հայրական


անեծքով դառնում են անմահ։

1)Արտավազդ, Փոքր Մհեր

3)Բաղդասար, Մեծ Մհեր

14.Լրացրե՛ք բաց թողած տողը։

Երկնէր երկին, երկնէր երկիր, ...................................

2)Արա Գեղեցիկ, Դավիթ 4)Արտաշես, Սանասար

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

15. «Սասնա ծռեր» էպոսի նշված հերոսներից որը ում կինն է։


Համապատասխանեցրո'ւ։

1)Դեղձուն-Ծամ 2)Արմաղան 3)Խանդութ 4)Գոհար

ա.Սասունցի Դավիթ բ.Փոքր Մհեր


գ.Մեծ Մհեր դ.Սանասար

16.Ո՞ւմ դեմ պայքարն է արտացոլված «Սասնա ծռեր» էպոսում:


17.Ո՞ր շարքի թվարկված բոլոր անուններն են կապված հինգերորդ դարի հետ:

1) Դավթակ Քերթող, Եզնիկ Կողբացի, Ֆրիկ, Գր. Նարեկացի

2) Դավիթ Անհաղթ, Եղիշե, Սեբեոս, Կորյուն, Ն. Քուչակ 3) Ագաթանգեղոս, Մ. Խորենացի, Փ.


Բուզանդ, Եղիշե
4) Գրիգոր Մագիստրոս, , Ֆրիկ, Փարպեցի, Մխիթար Գոշ

18.Պնդումներից ո՞րն է սխալ «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ։

1)Էպոսի վիպական հյուսվածքին թարմություն են հաղորդում քնարական


հատվածները։
2)«Սասնա ծռեր»-ի գեղարվեստական ու գաղափարական արժանիքները առավել
ցայտուն արտահայտվել են դյուցազնավեպի երրորդ ճյուղում։

3)Հայ դյուցազներգությունը հաստատում է անձնուրաց պայքարով հայրենի հողի ու


ժողովրդի անկախությունը պահպանեու գաղափարը։

4)Դյուցազներգությունում Դավթի ախոյանն է Բաղդադի խալիֆը։

19.Բաց թողած բառերի դասավորթյան ո՞ր տարբերակն է ճիշտ։

Երբ սէրն ի յաշխարհ եկավ, եկավ իմ սիրտըս --------, Ապա յիմ սրտէս ի դուրս՝
յերկըրէ յերկիր ---------, Եկաւ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ-------,
Աչիցս արտասուք ուզեց, նա արիւն ի վար-------:

(2. թառեցաւ 2.վաթեցաւ 3.բնակեցաւ 4.թափեցաւ) 1)2, 4, 1, 3 2)4,3,1,2 3)3,4,2,1 4)3,4,1,2

20.Պնդումներից ո՞րն է սխալ: Գրերի գյուտից հետո


1) սկիզբ է առնում հայ հոգեւոր բանաստեղծությունը 2) զարգանում է թարգմանական
գրականությունը

3) թափ է առնում ինքնուրույն գրականությունը 4)սկզբնավորվում է


առակագրությունը:

21.Բանաստեղծական հատվածի տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։


1.Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ
2. Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն
3.Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն

4.Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն

5. Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց


1) 1, 3, 2, 4, 5 2) 1, 2, 4, 3, 5 3)1, 3, 2, 5, 4 4)4,5,3,2,1

22.Գաղափարական ո՞ր գիծը բնորոշ չէ «Սասնա ծռեր» էպոսին։ 1)ժողովրդի իղձերի ու


ձգտումների արտահայտությունը 2)հայրենասիրության եւ մարդասիրության դասերը
3)հայ ժողովրդի՝ իբրեւ բացառիկ ազգի գովերգումը 4)ժողովրդական հույսի ու
հավատի քարոզելը

23.Տրվածներից ո՞րը Մովսես Խորենացու «Ողբ»-ում արծարծված թեմաներից չէ։


1)ազգային պետականության կործանումը։
2)պատմիչների կողմից մեր պատմության աղավաղումը
3)անկարգության ու տգիտության արմատավորումը

4)իր ուսոցիչների մահը։

You might also like