You are on page 1of 9

Առաջին հանրապետություն

Առաջին անիմացիա

Հազար երեք հարյուր յոթանասուն հինգ թվականին ընկավ հայոց


վերջին թագավորությունը՝Կիլիկիան։ Աշխարհակալ Տիգրան Մեծի
երբեմնի հզորագույն ժողովուրդը միայնակ մնաց աշխարհի հզորնեի
վեճերի ու բախումների հորձանուտում։ Միայնակ մնաց և պայքարեց,
պայքարեց և ապրեց։ Եվ այդպես շարունակվեց հինգ հարյուր ամյակ։

Քսաներորդ դար․ հազար ինը հարյուր դասնութ թվական․


ընդամենը երեք տարի էր անցել Մեծ Եղեռնից և նրա ճիրաններից
փրկված արևմտահայության բեկորները հազիվ էին ապաստան գտել
Արևելյան Հայաստանում, երբ թուրքական բանակը շարժվեց հյուսիս,
ոչնչացնելու հայկական քաղաքակրթության վերջին օրրանը։

Հազար ինը հարյուր տասնութ թվական, մայիս

Ընկել էր Սարիղամիշը, ընկել էր Կարսը․ մայիսի տասնհինգին


ընկավ Ալեքսանդրապոլը, սև հորդանները երկգլխանի վիշապի պես
առաջ էին սողում․ մի գլուխը շարժվում էր Ղարաքիլիսա, մյուսը՝ գալիս
էր կուլ տալու Արարատյան դաշտի սիրտը՝ Երևանը։ Հայկական
զորախմբերը բախվեցին այդ ժամանակվա աշխարհի հզորագույն
զորքերից մեկի ավերիչ ուժին․ կռվեցին, մարտնչեցին, պայքարեցին և
մի պահ երկմտեցին։ Չէ՞ որ դժվար, շատ դժվար էր, գրեթե անհանր էր
դիմակայել մինչև ատամները զինված հրեշին, առավել ևս՝ ջարդել նրա
ժանիքները։

Արարտյան դաշտ ներխուժած թուրքերը մայիսի քսանմեկին


գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը։ Ոսոխի կեռ
յաթաղանը ծարավի էր արյան և գրեթե հասնում էր Երևանին։Վերևում
Աստված էր, ներքևում՝ անդունդի եզրին տարուբերվող հայրենիքը։

Ահա այպես հազար ինը հարյուր տասնինը թվականին


տարուբերվող հայրենիքը արդեն որերորդ անգամ կանգնեց ու մահվան
աչքերի մեջ նայեց մի հինավուրց ժողովուրդ։ ՈՐ ՄԻՏՔԸ ՎԱՀԱՆ ԷՐ
ԴԱՐՁՐԵԼ,ԻՍԿ ՍԻՐՏԸ՝ՍՈՒՐ։

Հայ ժողովուրդը որերորդ անգամ հասկացավ․ ինքը որ աշխարհ էր


եկել կյանքի համար, դարձյալ պիտի պայքարեր հանուն այդ կյանքի։ Եվ
պայքարեց։

ՊԱՅՔԱՐԵՑ ՈՐՊԵՍ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Երկրորդ անիմացիա

Լսու՞մ եք այս զանգերը,հենց այս զանգերը ազդարարեցին հայոց


մեծ գոյամարտի սկիզբը։ Արամ Մանուկյանը, գեներալ Մովսես
Սիլիկյանը ճակատամարտի նախօրեին , երբ թշնամին ընդհուպ
մոտեցել էր Սարդարապատին, այցելում են ամենայն հայոց կաթողիկոս
Գևորգ Հինգերորդ կաթողիկոսին, նրան և սուրբ Էջմիածնի գանձերը
ապահով վայր տեղափոխելու համար։ Վեհափառը վճռականորեն
հայտարարում է, ոչ, հայոց կաթողիկոսը նահանջողը չէ։ Այնուհետր
մտնում է Մայր Տաճար, և ծնկի իջնում խորանի առջև։ Հայոց
վեհափառը աղերսում էր Աստծուն Աստվածային հրաշքի համար,
երբեմն դառը արտասուքը կաթում էր նրա աչքերից, բայց պահում էր
սառնասրտությունը։ Այդ վճռական պահին դիմելով Արամ
Մանուկյանին ու նրա ուղեկիցներին, Գևորգ Հինգերորդը բացականչում
է

-Ասացե՛ք հայ բանակին, թե ես տեղիցս չեմ շարժվում։ Ես չեմ


թողնում Սուրբ Էջմիածինը, եթե մեր զինվորները նրան չեն
կարողանում պաշտպանել, և թուրքերը մտնելու են Էջմիածին, իմ
դիակը պիտի գտնեն Սուրբ Իջման սրբավայրում։ Եվ վեհը ծնրադրում է
Սուրբ Իջման վայրը և աղոթում․

-Տե՛ր, օգնե իմ զավակներին, որ հաղթեն թշնամում, ապա


կարգադրում է հնչեցնել եկեղեցու զանգերը , բոլորին հրավիրելով
մարտի։ Առավոտյան հնչում են Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների
զանգերը, դրանց են միանում մյուս եկեղեցիները Էջմիածնից մինչև
Երևան, Արագածից մինչև Սևան։ Մեր եկեղեցական ավանդությունը և
եկեղեցական կանոնակարգը թույլ չեն տալիս, որ հոգևորականը
անձամբ զենք կրի, մեր կյանքում եղել են դեպքեր, որ կենաց մահու
պատերազմ է եղել,և երեխայից մինչ ծեր, պարտավորոթյուն են ունեցել
օրհասական մարտ մղելու։ Այդ ժամանակ չկա տարբերություն,
հոգևորական ես, մանկավարժ ես, աշակերտ ես,կին թե՞տղամարդ։
Սարդարապատի ճակատամարտում մահապարտների գունդը
առաջնորդել են հոգևորականները և նրանց մեջ եղել է
երջանկահիշատակ արքեպիսկոպես Գարեգին Հովսեփյանցը, ով հետո
դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։ Արցախյան հերոսամարտում
հոգևորականները ոչ միայն եղել են ոգեշնչող, այլև իրենց ձեռքում զենք
են ունցել և իրենց հավատակիցների հետ միասին, հարված հասցրել
այն չարագործին, ով փորձում էր վտանգել մեր կյանքը, և խլել մեր
հայրենիքը։ Նույնը եղավ նաև հետագայում։ Տարիների հեռվից որքան
հզոր է հնչում Գարեգին Նժդեհի այս խոսքերը։

ԻՄ ՀՈԳԻՆ ԶՈՒՅ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ՈՒՆԻ

ԱՍՏՎԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ

Եվ Աստծուց զորացած հայրենքիը արդեն որերորդ վերջին


ճակատամարտը մղելու համար թողեց բահն ու գրիչը և ձեռքն առավ
սուրը։ Հազար ինը հարյուր տասնութ թվականի մայիսին հայ մարդը
հասկացավ, որ առջևում նոր ավարայրն էր, որ սերունդները պիտի
հիշեն, որպես ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ։
Երրորդ անիմացիա

Կանայք արցունքը կոկորդի մեջ խեղդած ՝ որդիներին ու


ամուսիններին կռիվ էին ուղարկում,օրհնելով նրանց ու Աստծուց
աղաչելով միայն հաղթանակ։Արարատյան դաշտի
ինքնապաշտպանության ղեկն իր ձեռքն առավ Արամ
Մանուկյանը։Ստեղծվեց երևանյան զորախումբը ՝գեներալ Մովսես
Սիլիկյանի հրամանատարությամբ։Մայիսի 22ին թուրքական դիվիզիան
գրավելով Սպիտակը,շարժվեց Բաշ Ապարան,բայց գազանային կրքից
կուրացած թշնամին ինչ իմանար,որ այստեղ էլ անպարտելի Դրոն էր ՝
Դրաստամատ Կանայանը։

Դրոն ասում էր.

-Ես ոչ մի ժողովրդի հանդեպ ատելություն չունեմ,բայց վայ այն


ազգին,ով կհամարձակվի վատություն անել հայ ժողովրդին։Ես զենք
պիտի վերցնեմ նրա դեմ։

Դրոյի ղեկավարած հարվածային խումբը նախ կասեցրեց ոսոխի


առաջխաղացումը,ապա շեշտակի հակագրոհով ջարդեց ու փախուստի
մատնեց թշնամուն։Սարդարապատի ճակատամարտը տևեց մայիսի
21֊26ը։Իրենց քաջությամբ և ռազմական տաղանդով փայլեցին
գնդապետ Դանիել բեկ Փիրումյանը,գնդապետ Պողոս բեկ
Փիրումյանը,նույն ինքը ՝ մեր ազգային հպարտություն խորհրդային
միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը,որն այն օրերին ընդամենը
մի երիտասարդ կապիտան էր։Այնտեղ էր նաև եպիսկոպոս ՝
հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին 1
Հովսեփյանցը,ապագա գրող Աքսել Բակունցը,ականավոր
լեզվաբաններ Գրիգոր Ղափանցյանն ու Արարատ
Ղարիբյանը,մաթեմատիկոս Բահաթուլ Բահաթըրյանը,նկարիչ Հակոբ
Կոջոյանը և այլք։Հայ և ռուս զինվորականների մի ամբողջ փաղանք և
բազմաթիվ քաջ ֆիդայիններ և ի վերջ ամենակարևորը ՝ այնտեղ էր հայ
զինվորն ու աշխարհազորը։Հայերի կողքին ուս ուսի մարտնչում էին
նաև եզդի բարեկամ ժողովրդի քաջարի զավակները ՝ զորավար
Ջըհանգիր աղայի հրամանատարությամբ,ինչը մեր ժողովուրդը
երախտագիտությամբ է հիշում ։Հովհաննես Բաղրամյանը իր
հիշողություններում գրում է,թե ինչպես Դանիել բեկ Փիրումյանն այլևս
չէր կարող տեղում մնալ։

-Շուռ տալով ցարական բանակի իր համազգեստը,նա անցավ


զորքերի գլուխը,նա այդպես արեց, որպեսզի իր վրա չերևան
հավանակակն կրակոցից առաջացած արյան բծերը, որ չկոտրվի
զինվորների հոգին։ Ճակատամարտին մասնակցած ռուս սպան գրել է

- Ես դիմեցի իմ զինվորներին, պետք է լավ գիտակցել, որ այլևս չի


կարելի նահանջել, որովհետև ,մեր հետևում մնացած մի փոքր
տարածքը այն ամենն է,ինչ դեռ մնացել է Հայաստանից։
Սարդարապատի զանգերի ղողանջները հասել էին երկինք և մենք
հաղթեցինք,մենք վերագտանք հաղթանակի բերկրանքը, ՓԱՌՔ
ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

Հայ ժողովուրդը հինգ հարյուր ամյա ընդմիջումից հետո իր


պատմության ոսկեմատյանում գրեց այս նվիրական բառերը։

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ։

Չորրորդ անիմացիա

Առաջին հանրապետությունը ստեղծվեց Սարդարապատի


կրակներում, ստեղծվեց բառացիորեն դժոխքի վերածվա
երկրում,ստեղծվեց ի հեճուկս ոսոխի,ստեղծվեց ի հեճուկս ամեն
տրամաբանության։

Հազար ինը հարյուր տասնութին մենք վերագտանք ապրելու


կամքը, դիմակայեցինք թշնամուն, դուրս շպրտեցինք նրան մեր
հայրենիքի վերջին կզյակից և մեր ցաքուցրիվ բեկորներից նորից
պետություն կերտեցինք։ Սարդարապատի կրակները դեռ չէին մարել,
երբ հազար ինը հարյուր տասնութ թվականի մայիսի քսանութին
ստեղծվեց Առաջին Հանրապետությունը։ Անկախության հռչակագրում
ասված էր

-ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԻՐԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է


ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՎԱՌՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅ և ՄԻԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ։
Անհնարինը դարձավ հնարավոր, բացվեց հայոց մեծ երազանքի
արարման առաջին արարի վարագույրը։ Բայց ամենուր սով էր,
ահամաճարակ, հուսահատություն ու գաղթականներ։ Եվ
այնուամենայնիվ ստեղծվեց։ Ավելին, ինքնապաշտպանական
ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծեց, պետւթյուն ստեղծեց։

Եվ այսօրվա հեռվից խոբարհվել է պետք Առաջին


հանարապետությունը բարձրացնող այդ մարդկանց առջև։

Նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժը ՀՅԴ-ն


է,որը ստանձնեց առաջին հանրապետության ստեղծման ու
պահպանման պատասխանատվությունը։ Դաշնակցության
ներկայացուցիչները՝ Հովհաննես Քաջազնունին,Ալեքսանդր
Խատիսյանը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը հաջորդաբար
գլխավորեցին հանրապետության կառավարությունը։ Իսկ առաջին
հանրապետության առաջին վարչապետը դարփավ Հովհաննես
Քաջանունին, Արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր
Խատիսյանը,իսկ ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյանը։

Նիկոլ Աղբալյանը Արամ Մանուկյանի մասին ասել է․

-Երբ գիշերը գա,մտնեք ձեր հոգու սենյակը,խոսեք ձեր խղճի հետ


և ասեք։ Արդյոք աշխատել եք,ձեր ժողովրդի համար այնպես, ինչպես
Արամը,եղե՞լ եք այդքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ողջ
կյանքը հայ ժողովրդին,ինչպես Արամը․․․։

You might also like