You are on page 1of 9

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ՝ ԵԼՀ
Բաժին` Անգլերեն և Գրականություն
Կուրս` 1
ՈՒսուցումը` Հեռակա
Առարկա` Հայոց պատմություն
Թեմա` Վարդանանց և Վահանանց
պատերազմներ
ՈՒսանողուհի` Դանիելյան Արաքսյա
Դասախոս` Կ. Եղիազարյան

Երևան 2024
Վարդանանց պատերազմը (449֊451) հայ ժողովրդի պայքարն էր հայ
մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու։442 թ. Հայկական
զորաբանակը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ
ուղարկվեց Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերազմելու։447 թ.
Դենշապուհը ավելացրեց Հայաստանից գանձվող հարկերի չափերը ,
նախարարներին զրկեց իրենց պաշտոններից և արտոնություններից ,
ոտնահարեց հայ ժողովրդի ազգային և կրոնական զգացումները։449 թ.
Հազկերտ II֊ը հրովարտակով պահանջեց ուրանալ քրիստոնեությունը և
ընդունել զրադաշտականություն, դրանով հայերը կազատվեին
բյուզանդացիներից և կձուլվեին պարսիկներին։Հենց նույն թվականին
Արտաշատի ժողովում նախարարներն ու հոգևորականները մերժեցին
Պարսից արքունիքի պահանջները։Իշխանության ներկայացուցիչներին
կանչեցին պատասխանատվության։Հազկերտն իր մոտ պատանդ է
պահում վրաց նշանավոր Աշուշա բդեշխին և Վասակ Սյունու երկու
որդիներին՝ Բաբիկին և Ատրներսեհին։449 թ. Աշնանը պարսկական
զորամասի և 700 մոգերի ուղեկցության եկան հայրենիք։Պայքար էր սկսվել
պարսկական բռնությունների դեմ։449 թ. վերջին երկիրը ազատագրեցին
պարսկական տիրապետությունից։Արտաշատում խնդիր դրվեց
վերականգնել թագավորությունը՝ թեկնածուներ առաջադրելով Վասակ
Սյունուն, Վարդան Մամիկոնյանին և Վահան Արծրունուն։450 թ. ամռանը
պարսկական զորաբանակը՝ Միհրներսեհի գլխավորությամբ
Ատրպատականից ներխուժեց Փայտակարան և նախապատրաստվեց
հարձակման։Պարսկական մյուս զորաբանակը Սեբուխտի (Աղվանքի
պարսիկ մարզպան) գլխավորությամբ Ճորա պահակից շարժվեց դեպի
Հայաստան և կանգնեցին Կուր գետի ափին, Խաղխաղ բնակավայրի
մոտ։Պարսից հրամանատարությունը ծրագրել էր ներխուժել երկու
ուղղություններով Հայոց Միջնաշխարհ, գրավել Արտաշատը և զենքով
ճնշել հայերին։Վարդան Մամիկոնյանի զորքը Գուգարքով մտավ Աղվանք և
մարտական դիրք բռնեց Խաղխաղ քաղաքի մոտ, որը հայոց հինավուրց
ձմեռանոցն էր։Նա իր զորքը բաժանում է երեք թևի։
Միջնաշխարհի հսկողությունը հանձնարարվեց Վասակ Սյունու
զորամասին, հարավարևելյան կողմի հսկողությունը՝ Վահան Արծրունու
զորամասին, իսկ իր գլխավորած այրուձին շտապեց կանխել Սեբուխտի
զորաբանակի առաջխաղացումը։

 Աջ թևի հրամանատարությունը հանձնվում է Վարդանի փեսա


Արշավիր Կամսարականին,
 Կենտրոնական թևի հրամանատարությունը ստանձնում է հենց
ինքը՝ Վարդան Մամիկոնյանը,
 Ձախ թևի հրամանատարությունը հանձնվում է Խորեն
Խորխոռունոն։
Հակառակորդի զորքերը , տալով խոշոր կորուստներ, լքեցին
մարտադաշտը և փախան մոտակա լեռներն ու անտառները, իսկ հայ
նետաձիգները Կուր և Լոպնաս գետերում ջրասույզ արեցին։Վարդան
Մամիկոնյանը հասավ մինչև Դարբանդի կապանը, ջախջախեց
պարսկական պահակազորը, դաշինք կնքեց հոների հետ, իսկ հետո
կապանի հսկողությունը հանձնեց Աղվանից իշխան Վահանին։ 450 թ.
աշնանը վերադարձավ Արտաշատ։Հազկերտ II֊ը հայտարարեց, որ
հրաժարվում է Պարսից տերությանը ենթակա քրիստոնյաներին
դավանափոխելու առաջարկից։
Միհրներսեհը շողոքորթ խոստումներով (դավանանքի ազատություն ,
հարկերի թեթևացում,մարզպանի թագադրություն և այլն) կարողացավ իր
կողմը հրապուրել Վասակ Սյունուն։Երկրի ուժերը բաժանվեցին երկու
կուսակցությունների՝ Վասակյանների և Վարդնանց միջև։Երբ Վարդան
Մամիկոնյանը շարունակում էր իր հաղթարշավը, արդեն Վասակ Սյունին
հեռացել էր ապստամբական գործից և մեկնել իր հայրենի Սյունիք։Սա
իմանալով Վարդան Մամիկոնյանն անմիջապես վերադառնում է
Հայաստան, որտեղ սակայն ձմեռ էր և չէր կարելի սկսել ռազմական
գործողություններ։450 թ. վերջին Արտաշատում կազմավորվեց նոր
կառավարություն.սպարապետ Վարդան Մամիկոնյանն ընտրվեց Հայոց
տանուտեր, Վահան Ամատունին՝ հազարապետ, Խորեն Խորխոռունին՝
մաղխազ, կաթողիկոս Հովսեփ Ա Հողոցմեցին (Վայոցձորցի)՝ Մեծ
դատավոր և այլն։Ծրագրվել էր բաց ճակատամարտում հաղթանակի
չհասնելու դեպքում խուսափել խոշոր կորուստներից, խնայել սեփական
ուժերը։451 թ. ապրիլին հայկական 66 հազար հեծելազորային և
հետևակային մարտիկներ, ինչպես նաև աշխարհազորայիններ
սպարապետի հրամանով հավաքվեցին Վասպուրականի Արտազ
գավառում։
451 թ. գարնանը Փայտակարանից և Ատրպատականից Մուշկան
Նյուսալավուրտի գլխավորությամբ պարսկական գնդերը շուրջ 80֊90
հազար զինվոր, ինչպես նաև մարտական փղեր Հեր և Զարևանդ
գավառներով ներխուժեցին Արտազ գավառը և կանգ առան Տղմուտ գետի
աջ ափին, Ավարայր գյուղի մոտ։Առանձար Ամատունին հետախուզեց
հակառակորդի տեղաշարժերը, զորքերի քանակը, կազմը, իսկ հետո 2000
մարտիկների հետ ոչնչացրեց հայկական բնակավայրերն ասպատակող
պարսկական զորամասը, իսկ մնացածներին հալածեց մինչև նրանց
զորաճամբարը։Մայիսի 25֊ին հայոց բանակն մոտեցավ հակառակորդի
զորաճամբարին և դիրքավորվեց Տղմուտի ձախ ափին։Եղիշեն և Ղազար
Փարպեցին վկայում են, որ պարսից աջ զորաթևում Վարդանանց դեմ
Ավարայրի ճակատամարտին մասնակցում էին նաև
վասակյանները։Հակառակորդի պահեստազորը Մատյան (Անմահ ) կոչվող
10 հազարանոց արքունի զորագունդն էր, որն ամրափակվել էր <<իբրև մի
աշտարակ կամ իբրև անմատույց մի բերդ>>։

Վարդանի հետ ճակատամարտին մասնակցում էին 23 նախարարներ։Նա


իր զորքը բաժանեց 3 մասի.

 Կենտրոնական զորախմբի հրամանատարությունը հանձնարարվեց


Ներշապուհ Արծրունուն՝ ում օգնականն էր Մոկաց մեծ իշխան
Արտակը։
 Աջ թևի ղեկավարությունը ստանձնում է Խորեն Խորխոռունին, ում
օգնականներ են նշանակվում Արսեն Ընծայեցին և Ներսեհ
Քաջբերունին։
 Ձախ զորաթևի ղեկավարությունը ստանձնում է Թաթուլ
Վանանդեցին՝ ում օգնականն էր Տաճատ Գնթունին։
 Պահեստազոր նշանակվեցին Արշավիր Կամսարականը և
Համազասպ Մամիկոնյանը։
Վճռական գոտեմարտից առաջ Հայոց կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին ,
Ղևոնդ երեցը և ուրիշ հոգևորականներ իրենց խոսքերով քաջալերում էին
հայ մարտիկներին։
Ճակատամարտը սկսվում է 451 թ. մայիսի 26֊ի վաղ առավոտյան Ավարայր
կոչվող դաշտում, շաբաթ օրը։Այն սկսվում է նետաձգությամբ։Պարսիկները
հասնելով Տղմուտ գետին՝ կանգնում են, իսկ հայկական զորքն անցնում է
գետը և մարտի բռնվում։Հայերը կարողանում են հակառակորդի ձախ և
կենտրոնական թևերը փախուստի մատնել։Վարդան Մամիկոնյանը հայոց
պահեստազորի մի մասը՝ Արշավիր Կամսարականի
հրամանատարությամբ, նետեց կենտրոն՝ թշնամու վրա ճնշումը
ուժեղացնելու համար, իսկ պահեստազորի մնացած մասով օգնության
շտապեց Թաթուլ Վանանդեցու ձախ զորաթևին։Ուժեղ հարվածով ետ
շպրտելով թշնամու աջ զորաթևը և զարգացնելով գրոհը՝ Վարդան
Մամիկոնյանը անցավ հակառակորդի թիկունքը և հարվածով խուճապի
մատնեց Մատյան զորագունդը։Հայոց պահեստազորի մի մասը
հարձակվում է պարսիկների կենտրոնական թևին, իսկ մյուս մասը օգնում
է Վարդան Մամիկոնյանին աջ թևում , սակայն հակառակորդը օժանդակ
ուժեր է բերում և շրջապատում Վարդանի գունդը, այդ ժամանակ էլ նա
հերոսաբար զոհվում է։Հայոց զորքից շատերը նահանջում են դեպի
լեռներ։
Ավարայրի ճակատամարտում պարսկական զորաբանակը տվեց 3544
սպանված, իսկ Վարդանանց զորաբանակը՝ 1036 զոհ։Հայերի
ապստամբական պայքարն Ավարայրի դաշտում չի
ավարտվում։Հայկական ուժերն ապաստանում են լեռներում և անցնում
մանր ճակատամարտների ռազմավարությանը։Պարսկական զորքերը
ներխուժեցին Հայոց Միջնաշխարհ՝ փորձելով ընկճել Կապույտ լեռան
ամրոցներում պաշտպանվող հայկական զորամասերին։Վարդանի զորքի
մնացորդներն անցնում են Տայք, Արցախ ու Տմորիք և շարունակում
պաշտպանվել կամ հարձակումներ գործել։Քանի որ պարսից զորքը մեծ
կորուստներ էր կրել, Մուշկան Նյուսալավուրտը հետ է կանչում
Պարսկաստան։Միհրներսեհը զիջումների է գնում և հայոց մարզպանի
պաշտոնից հանում է Վասակ Սյունուն, քանի որ նա այլևս հարկավոր չէր
պարսից քաղաքականությանը։Վարդան Մամիկոնյանի կրտսեր եղբայր
Հմայակի, իշխաններ Արտեն Գաբեղյանի և Վարազշապուհ Պալունու
հրամանատարությամբ գործող զորամասերը, որ ամրացել էին Պարխարի
լեռներում, Տայքի ու Խաղտիքի բերդերում ջախջախեցին իրենց
հետապնդող պարսկական զորքերին։Այդ մարտերում քաջությամբ զոհվեց
Հմայակ Մամիկոնյանը։

Այս ամենից հետո դեռ շարունակվում էր ապստամբությունը։Հայաստանի


հարավային շրջանների գնդերն իջնում էին մինչև Միջագետք և ավերում
պարսկական տարածքները՝ անհանգստություններ պատճառելով
Սասանյան Պարսկաստանին։Վարկաբեկված դավաճանի անունով
Վասակ Սյունին հայերի վճռական պահանջով պաշտոնազրկվեց, ապա
ենթարկվեց մահապատժի։451 թ. վերջին Հայոց մարզպան է նշանակվում
Ատրորմիզդ Արշակունին։
Մարզպանական Հայաստանում խաղաղություն հաստատվելուց հետո
Հազկերտ II֊ի հրամանով ձերբակալվեցին և Վրկանաց, ապա Ապար
<<աշխարհներ>> աքսորվեցին Վարդանանց ազատագրական շարժման
մասնակից մի շարք նախարարներ ու հոգևորականներ։Նյուշապուհ
քաղաքի բերդում բանտարկված հոգևորականները, որ հայտնի են
<<Ղևոնդյան քահանայք>> հավաքական անվանումով, 454 թ. սրվեցին
Հազկերտ II֊ի հրամանով, իսկ նախարարները բանատարկվեցին Հրև

քաղաք, որտեղ 5 տարի շարունակ իշխանները սպասում են իրենց


մահապատժին։Սակայն երբ Պերոզը դառնում է Սասանյան
Պարսկաստանի արքա, ազատ է արձակում նախարարներին,որոնք 463֊
466 թթ. վերադառնում են հայրենիքին։Նրանց հետ վերադառնում է նաև
Աբրահամ երեցը, իսկ Խորենն աքսորի տարիներին մահացել էր։

Վարդանանց ապստամբության հետևանքով Հայաստանը կարողացավ


պահպանել քրիստոնեությունը, որը հասցրել էր արմատավորվել հայերի
մեջ՝ դառնալով հայկական ազգային ինքնության հիմնական
բաղադրիչներից մեկը։Կրոնափոխության միջոցով պարսիկները փորձում
էին պարսկացնել հայերին, որը սակայն խափանեց Վարդանանց
ապստամբությունը։Ապստամբության շնորհիվ թեթևացավ
հարկահանությունը։
Այդ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած մարտիկներին V դարից ի
վեր Հայոց եկեղեցին ճանաչեց <<Հայրենիքի սուրբ նահատակներ >> և
նրանց հիշատակի օրը մտցրեց իր ամենամյա տոների մեջ։
Վարդանանց պատերազմից երկու տասնյակ տարի անց տեղի է ունենում
Վահանանց ապստամբությունը, որը Պարսկաստանի ծրագրերից
վերջնականապես ջնջում է հայերի կրոնափոխության ծրագիրը։

You might also like