You are on page 1of 13

Խաչատուր Աբովյանի անվան հայկական

պետական մանկավարժական համալսարան

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ` Բանասիրական
Բաժին` Հայոց լեզու և գրականություն
Կուրս` Երրորդ հեռակա
Առարկա` Հայ Գրականության պատմություն
Թեմա` Կանանց կերպարները Րաֆֆու «Սամվել» վեպում
Ուսանողուհի` Հարությունյան Սիրուշիկ
Ղեկավար` Մուրադյան Ա.
ԵՐԵՎԱՆ 2020
Բովանդակություն

Ներածություն...............................................................................................................................3
Կանանց կերպարները Րաֆֆու «Սամվել» վեպում…...........................................................4
Եզրակացնություն......................................................................................................................11
Գրականության ցանկ...............................................................................................................12
2

Ներածություն

Աշխատանքս «Կանանց կերպարները Րաֆֆու «Սամվել» վեպում» թեմայով է:


 «Սամվելը» հայ դասական պատմավեպի խոշոր նվաճում է: Վեպի հիմքում
ազգապահպանության գաղափարն է: Րաֆֆին ապրել է բախտորոշ մի
ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը և Թուրքիան հայերի հանդեպ վարում էին
բացահայտ ազգաձուլման քաղաքականություն: Ճակատագրի չար հեգնանքով նման
իրադրություն էր Հայաստանում նաև IV դարում, երբ հայերի հանդեպ նույն
քաղաքականությունն էին վարում Պարսկաստանն ու Բյուզանդիան: Այս
իրողություններն էլ դարձել են վեպի պատմական հենքը, որոնց գեղարվեստական
վերլուծության միջոցով Րաֆֆին փորձել է ժամանակի քաղաքական ծանր
կացությունից դուրս գալու ելք գտնել:
Աշխատանքումս ներկայացրեմ եմ կանանց կերպարը այս վեպում,
հատկանշական է, որ բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում,
նույնիսկ կանայք` Աշխենը, Համազասպուհին, թագուհի` Փառանձեմը, ովքեր
պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։
3

Կանանց կերպարները Րաֆֆու «Սամվել» վեպում

Րաֆֆին (1835-1888թթ.) ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում


Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում: Նախնական կրթություն
ստացել է տեղի ծխական ուսումնարանում: Հայրը` Մելիք Միրզան, հայտնի
առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ: Մելիքությունը
նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վերապահված էր գյուղերի
կառավարումը: 1847 թվականին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի
դպրոցում: 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ
դասարանը: Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են
նրա գրական նախասիրությունները` Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից
գրականության գեղարվեստական փորձի վրա: 1856 թվականին, գիմնազիայի
դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ` տնօրինելու գերդաստանի
կառավարման գործը: Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ
գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված: Իր
ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի
ուսումնասիրությանը», 1857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է
Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի
նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների
վերաբերյալ իր հարուստ տպավորությունները: 1879 թվականին Րաֆֆին մշտական
բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում գրական աշխատանքով: Կյանքի
վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին:
Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ» լրագիրը, որը
սկսում է հրատարակվել 1872թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ: Խմբագրի
հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը: 1888թ. ապրիլի 25-ին
Րաֆֆին վախճանվում է: Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում` Խոջիվանքի
հայկական գերեզմանոցում:
«Սամվելը» հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը» սկսել է
գրել 1880-ական թթ., ավարտել` 1886թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի
4
«Մշակ» ամսագրում: «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն
կոթողներից մեկը։
Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր
նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և
Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր
հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող
լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի
նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։
Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական
գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր
հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը,
Համազասպուհին, թագուհի` Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել
հանուն հայրենիքի։
Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց
պատմությունները»: Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և
փակագծերի մեջ հավելվածից։
«Սամվել» սյուժե Գործողությունը տեղի է ունենում IV դարում` Հայաստանում, երբ
պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան։
Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում
են ծառայել Շապուհին։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր
դավաճանության մասին, որոշում է եղբոր` Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել
Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու
համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին
պարսկական կրակը իր հայրենիքում։
 Առաջին գիրք Վեպն սկսվում է «Երկու սուրհանդակներ» գլխով: Երկու
սուրհանդակներ` մեկը սևագույն, մյուսը կապուտակ, շտապում են
Մամիկոնյանների ամրոցը՝ Ողական: Երկուսն էլ բերում են նույն լուրը. Սամվելի
հոր՝ Վահան Մամիկոնյանի և քեռու` Մերուժան Արծրունու կրոնափոխ լինելը: Այդ
լուրը ուրախություն է պատճառում Տաճատուհուն` Սամվելի մորը, բայց և այնպես
խոցում է Սամվելի սիրտը: «Երեք երիտասարդ
5
ուժեր»-ը` Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և Սամվելը, Աշտիշատի վանքում
հավաքվում են և քննարկում են եղելությունը: Նրանք հասկանում են, որ Վահան
Մամիկոնյանին և Մերուժան Արծրունուն մոլորության մեջ է գցել Շապուհը: Գալիս
են Հայաստան մոգերի և մոգպետների միջոցով` ցանկանալով քանդել բոլոր
եկեղեցիները և դրանց տեղը պարսակական ատրուշաններ կառուցել, կրոնափոխ
անել հայերին, ամբողջ Հայաստանում տարածել պարսկական լեզուն և
ընդհանրապես «պարսկացնել հայերին»: Խնջույքի ժամանակ Տաճատուհին`
Սամվելի մայրը, ցանկանում է թունավորել Մուշեղին, սակայն ծառա Նվարդը,
լսելով դրա մասին, ասում է Հուսիկին, իսկ սա` Մուշեղին: Վահանի երկրորդ կինը՝
Որմիզդուխտը, գաղտնի ներթափանցելով Սամվելի սենյակ, զգուշացնում է նրան,
որ պարսից զորքը մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունիքի
կողմից, որտեղ գտնվում է տղայի սիրելին` Աշխենը:
 Երկրորդ գիրք Երկրորդ գիրքն սկսվում է «Մեկը արևմուտքում, մյուսը
արևելքում» և «Ճանապարհները բաժանվում են» ենթագլուխներից: Բյուզանդացի
Վաղես կայսրը Ներսես Մեծին իր երկու սարկավագների հետ (Տիրեի և Ռոստոմի)
աքսորում է Պատմոս կղզին: Նույն ժամանակահատվածում Արշակ Բ-ն աքսորված
է Անհուշ բերդ: Նրա հավատարիմ ծառաներից մեկը՝ Դրաստամատը,
պարսիկների և քուշանների դեմ մղվող պատերազմի ընթացքում փրկելով
Շապուհին, արժանացել էր նրա գովեստներին: Շապուհը նրան առաջարկում է մի
ցանկություն ասել, որն էլ լինում է տեսնել Հայոց թագավորին: Մեկնելով Անհուշ
(Անուշ) բերդ` Դրաստամատը ամեն եղելությունը պատմում է Արշակ Բ-ին:
Որմիզդուխտից ստացած տեղեկությունների համաձայն` պարսից զորքը
մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունիքի կողմից, որտեղ գտնվում
էր Սամվելի սիրեցյալը` Աշխենը: Սամվելը շտապով իր սուրհանդակի՝ Մալխասի
միջոցում լուր է ուղարկում Ռշտունյաց Գագիկ թագավորին, և ինքը ևս մեկնում է
այդտեղ: Ռշտունու մութ անտառներում տեղացիների հետ ընդհարման
արդյունքում Սամվելը հիմա ունի մարդ: Շտապում է զգուշացնել Ռշտունի
իշխանին պարսիկների հարձակման մասին, սակայն հասնելով տեղ` տեսնում է,
որ ամրոցն արդեն պաշարված է և այրվում է: Պարսիկները գերեվարել էին
Աշխենի մորը` Համազասպուհուն: «Արտասուքի աղբյուր»-ի մոտ Աշխենը և
6
Սամվելը հանդիպում են իրար: Սամվելը հայտնվում է երկբայական դրության մեջ.
ո՞ր կողմը գնալ, դեպի հայրենի՞ք, թե՞ դեպի սիրած աղջիկը: Աշխենը Սամվելին
պատասխանում է` ասելով, որ Սամվելը նրան արժանի չի լինի, եթե նա «իր
արյունը չխառնի հայրենիքի փրկության համար մարտնչող զինվորների արյան
հետ»: Վահան Մամիկոնյանը Համազասպուհու եղբայրն էր: Գերի վերցնելով
քրոջը` նա նրան առաջարկում է զրադաշտականություն ընդունել: Ստանում է
մերժում: Երբ Ռշտունու զինվորները մտնում են Վան, Վահանը հրամայում է
սպանել Համազասպուհուն: Նրա մերկ մարմինը կախում են ոտքերով վեր: Վան
մտած Սամվելը համեմատում է հորը եղբայրասպան Կայենի հետ: Սրանից հետո
Սամվելը որոշ ժամանակ չի երևում գործողությունների թատերաբեմում.
հիվանդանում է: Դրանից հետո Մերուժանը վերադառնում է տուն`
հարազատներին տեսնելու: Մայրը համոզում է հարսին չընդունել տուն դավաճան
ամուսնուն, ով ուրացավ իր կրոնը միայն Շապուհի քրոջը` Որմիզդուխտին
կնության առնելու համար: Նրան չեն ընդունում, և դավաճանը հեռանում է:
Շապուհը նոր զորքերով ժամանում է Հայաստան: Ավերում է քաղաքներ, այդ
թվում Զարեհավանը: Այդ ժամանակ Շապուհը մերկացնում է Հայոց գերեվարված
կանանոցը և տարբեր չարչարանքների ենթարկում` ոմանց նաև սպանելով:
Սրանից հետո հետ է դառնում Տիզբոն: Ճանապարհին նրա վրա հարձակվում է
Մուշեղի` 20.000 զինվորից բաղկացած գունդը: Մուշեղը գերի է վերցնում արքայի
քրոջը՝ Որմիզդուխտին, սակայն պարսկական կանանոցը ողջ և առողջ հետ է
ուղարկում Պարսկաստան` սա համարելով ամենամեծ վրեժխնդրություն
Շապուհի կատարած չարագործության դիմաց: Գերուհուն բերում է Արտագերս`
թագուհու մոտ: Շապուհը հրամայում է Մուշեղի պատկերը փորագրել իր ոսկեձույլ
գավաթի վրա, և ամեն անգամ, երբ խմում է այդ բաժակից, ասում է. «ի փառս
ճերմակաձիույն»: Փառանձեմ թագուհին սպարապետ է կարգում Մուշեղին և
ուղարկում Բյուզանդիա` իր որդուն` գահաժառանգ Պապին բերելու: Մերուժանը
պաշարում է Արտագերսը, որը տևում է ամիսներ: Պարսիկները չեն կարողանում
գրավել ամրոցը, սակայն համաճարակ է սկսվում, որը խլում է հազարավոր
մարդկանց կյանքեր: Բերդում միայն թագուհու, Որմիզդուխտի և
7
երկու նաժիշտների (Շուշանի և Հասմիկի) մասին տեղեկություններ է տանում
Մերուժանին Հայր մարդպետը, ով, գաղտագողի մտնելով ամրոց, տեսնում է
դիակներից առաջացած բլուրներ: Վերջիվերջո, Մերուժանը մտնում է Արտագերես
ամրոց, տեսնում է իր սիրած կնոջը` Որմիզդուխտին: Վերջինս մերժում է
Մերուժանին` խոցելով նրա սիրտը: Այնուամենայնիվ, պարսիկները Փառանձեմ
թագուհուն և Որմիզդուխտին տանում են իրենց հետ Պարսկաստան:
 Երրորդ գիրք Սամվելը առողջանում է, դուրս գալիս Անձևացյաց գավառի
Հոգվոց վանքից և ուղևորվում դեպի քեռու ճամբարը: Սամվելը և իր մարդիկ
հասնում են Մերուժան Արծրունու զորքի ճամբարին: Սամվելը հանդիպում է
հորը` Վահանին: Ոչինչ չկասկածելով` Վահանն ուրախությամբ է ընդունում
որդուն: Խոսակացություններից մեկի ժամանակ Վահան Մամիկոնյանը Սամվելից
պահանջում է իր կնոջ` Տաճատուհու նամակը` ուղղված իրեն: Սամվելը տալիս է:
Նամակ վերջանում է Տաճատուհու այս խոսքով. «Շատ պետք չէ հավատալ
Սամվելին»: Խնջույքի ժամանակ Սամվելն ականատես է լինում հայոց սուրբ
գրքերի այրման գործընթացի և գերիների սպանդին, ինչը ամրապնդում է իր
ծրագրի կատարման միտքը: Որսի ժամանակ հայր և որդի առանձնազրույց են
ունենում: Սամվելը վերջին ճիգն է գործադրում, որ հետ պահի հորը այդ սխալ
որոշումից, սակայն դա նրան չի հաջողվում: Նա դավաճան է կոչում հորը, և երբ
Վահանը մերկացնում է սուրը, Սամվելն առաջինն է հարվածում նրան և սպանում:
Նրա զինվորները ճակատամարտում են պարսիկների հետ, ովքեր ևս եկել էին
որսի: Պատանի Արտավազդը իր նետով խոցում է Մերուժանին: Նա ստիպված է
լինում փախչել իր հանրահայտ ճերմակ ձիով: Պարսից Կարեն անունով
զորավարը, խաբելով Արբակին (Սամվելի դայակին), նրա ձին է նստում և
փախուստի դիմում: Երբ բժիշկները մշակում են Մերուժանի վերքերը, Կարենը
պարծենում է, թե սպանել է Արբակին: Այդուհանդերձ, պատերազմի ժամանակ
Մերուժանը տեսնում է Արբակին և հրամայում է ձերբակալել ստախոս
զորավարին: Բայց և այնպես Մերուժանը վիրավոր գերի է ընկնում պարսիկներին
շրջապատած նոր հայկական զորքին: Ամիսներ անց Սամվելը Ողականում է:
Մայրը ուներ պարսիկ ծառաներ, զարդարել էր դղյակը պարսից զարդարանքով և
ստիպում էր բոլորին պարսից հագուստ կրել: Կազմակերպել էր զրադաշտական
8
զոհաբերություն: Սամվելը հրամայում է մարել կրակները: Մայրը հրաժարվում է:
Սամվելը սպառնում է, որ կհեղի բագինները մոր արյամբ: Մայրը որդուն կոչում է
անիրավ: Սամվելը, ասելով հետևյալ խոսքերը՝ «Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն,
թող մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՜, այն սուրը, որ սպանեց դավաճան
հորը, կսպանի նաև ուրացած մորը», սրտախողխող է անում մորը:
Կանանց կերպարները Րաֆֆու «Սամվել» վեպում
Րաֆֆի «Սամվել»-Աշխենի բնութագիրը. Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը
հայկական գրականության լավագույն կոթողներից մեկն է: Վեպը գրվել է հայկական
դպրոցների փակման առիթով: Րաֆֆին իր ժամանակաշրջանը համեմատում է IV
դարի իրադարձությունների հետ, որի ժամանակ ևս Հայաստանում տիրում էր
համատարած անգրագիտություն:
Րաֆֆու «Սամվել» պատմական վեպի գլխավոր հերոսը Սամվելն է, որի մեջ Րաֆֆին
մարմնավորել է իսկական հայ տղամարդու հատկանիշները: Ռշտունյաց մեծափառ
օրիորդը` Աշխենը, Սամվելի սիրելին էր, նրա ուրախությունն ու կյանքը: Ռշտունյաց
օրիորդի ոսկեգույն գիսակները նրա գեղեցկության գլխավոր հարստությունն էին, որ
մեղմ գանգուրներով ծածկում էին նրա սիրուն թիկունքները: Սա մի Հայրենասեր
օրիորդ էր, և դա է ապացուցում Արտասուքի աղբյուրի մոտ նրա զրույցը Սամվելի
հետ. «Դու ինձ արժան չես լինի, Սամվել, եթե քո արյունը չխառնես այն անբավ արյան
հետ, որ պիտի թափվին մեր աշխարհի ազատության համար: Եվ ոչ ես արժան կլինեմ
քեզ, եթե նույնը չանեմ»:
Եվ Աշխենի հայրենանվիրությունը անվարձահատույց չմնաց: Հաղթական
տոնախմբության ժամանակ Փառանձեմ թագուհին դիմում է Աշխենին այսպիսի
խոսքերով. «Անցել է խաղաղության ժամանակը, եկել է արյան և կոտորածի
տագնապը: Եվ դու՜, քո գովելի օրինակով, մի գեղեցիկ դաս տվեցիր քո իշխանազուն
քույրերին, թե երբ հայրենիքը վտանգի մեջ է, կնոջ քնքուշ մատներն ևս, ասեղի
փոխարեն պետք է նիզակ բանեցնեն, իսկ թելի փոխարեն, պետք է ձգեն աղեղի
ամրապինդ լարը: Դու կատարեցիր այդ հրաշալի կերպով: Եվ ես սիրելի Աշխեն, ահա
այդ արժանավոր կամարով գոտևորում եմ քո արիական մեջքը…»:
Աշխենը իսկական հայ կնոջ եկրպար է` նուրբ, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ
հայրնեասեր, հայրենանվեր, ուժեղ և զորեղ:
9
Րաֆֆի «Սամվել» Փառանձեմի բնութագիրը Վեպում նկարագրվում է IV դարի ծանր
իրադարձությունները` Արշակ թագավորի գերեվարումը և Հայաստանի
անպաշտպան իրավիճակը: Այս ընթացքում քանի որ բացակայում էին երկրի
գլխավոր տղամարդիկ շատ կարևոր էր կանանց դերը: Եվ այդպիսի վեհ և
հայրենասեր կանանցից էր Արշակի կինը` Փառանձեմը: Փառանձեմը Սյունյաց
աշխարհի դիցուհին էր, որի մեջ մարմնավորված էր հայ կնոջ հայրենասիրությունը,
վեհությունը, հզորությունը և դրա հետ մեկտեղ գեղեցկությունն ու նրբությունը: Շատ
գեղեցիկ էր Փառանձեմը.«գլխին կրում էր փոքրիկ գոհարազարդ թագ, որ բոլորակ
պսակի նման հավաքել էր նրա սև գանգուրները, որոնք սփռված էին գունաթափ
այտերի վրա: Սպիտակ շղարշը իր թափանցիկ ծալքերով սքողում էր վեհափառ գլխի
այդ սիրուն զարդը: Ոսկյա գինդերը ծածկված էին գանգուրների սև ալիքների ներքո:
Մի մարգարտաշար շղթա միացնում էր գինդերի ծայրերը և իջնում մինչև կուրծքը:
Պարանոցին կրում էր գոհարազարդ մանյակ: Բազուկները զարդարված էին ոսկյա
ապարանջաններով: Նա Հագել էր ծիրան պարեգուր, որ երկար և մեղմ ալիքներով
իջնում էր մինչև ոտները»:
10

Եզրակացություն

Այսպիսով, ինչպես երևում է կանայք վեպում` քանի որ երկրի գլխավոր


տղամարդիկ բացակայում էին շատ կարևոր էր կանանց դերը:
Վեպի կանանց մեջ մարմնավորված էր հայ կնոջ հայրենասիրությունը, վեհությունը,
հզորությունը և դրա հետ մեկտեղ գեղեցկությունն ու նրբությունը:
Եվ վերջում, որպես թեմայի ամփոփում մեջ բերեմ Շիրվանզադեի խոսքերը:
Ըստ Շիրվանզադեի` «Սամվել»-ի ստեղծագործման դրդիչ է եղել հայոց դպրոցների
փակումը 1885 թ. մարտին`ցարական բարձրագույն հրովարտակով։ Պատմությունը,
հիրավի, կարծես թե կրկնվում էր: Խորենացու և Փավստոս Բուզանդ սուղ
տեղեկությունները դարձան հիմք և բանալի` ժամանակակից դեպքերին
պատմության ձայնով արձագանքելու համար. « Ատրուշանս շինէին ի բազում տեղիս,
եւ զմարզիկ հնազանդէին օրինացն Մազդեզանց... եւ ղորդիս եւ զազգայինս իւրեանց
տային «... Եւ զորս միանգամ գիրս գաանէր` այրէր եւ հրաման տայր մի ուսանիլ
զդպրութիւն յունարեն, այլ պարսիկ, եւ մի ոք իշխեսցէ յոյն խոսել կամ թարգմանել...
Զի յայնժամ գիր դպրութեան հայոց չեւ եւս էր լեալ, ե՛ յունականաւն վարէին եկեղեցւոյ
կարգք» (Խորենացի)։
11

Գրականության ցանկ

1. Րաֆֆի «Սամվել»
2. Համացանց
12

You might also like