You are on page 1of 75

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 9-րդ դասարան

1. Հայոց հայրենիքը
Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք: Հայկական լեռնաշխարհի
դիրքը,սահմանները

Հայերի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Իր լեռնային տեղանքի, բարձր դիրքի


պատճառով անվանել են Լեռնային երկիր կամ Լեռնային կղզի: Այն գտնվում է
Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև։ Նրա միջին
բարձրությունը ծովի մակարդակից 1500-1800 մետր է, իսկ տարածքը՝ շուրջ 400 հազար կմ2:
Հայերն իրենց հայրենիքն անվանում են Հայք կամ Հայաստան, օտարները՝ Արմենիա։
Միայն վրացիներն են Հայաստանը անվանում Սոմխեթի /հարավի երկիր/: Հայկական
լեռնաշխարհի կենտրոնը հայտնի է Միջնաշխարհ անունով։
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Կուր գետն է։ Հյուսիս-արևմուտքում
սահմանները հասնում են Պոնտական լեռներին, արևմուտքում՝ Փոքրասիական
բարձրավանդակին, հարավում՝ Հայկական Տավրոս լեռնաշղթային և Հյուսիսային
ՄԻջագետքին, իսկ արևելքում՝ Ուրմիո լճին, Կասպից ծովին։, Իրանական սարահարթին։
Լեռնաշխարհի կենտրոնով անցնում է Հայկական պար լեռնաշղթան։ Նրանից է սկիզբ
առնում Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը՝ Արարատը (5165 մ), մի փոքր հեռու
գտնվում է Փոքր Մասիսը(3925 մ)։ Հայկական լեռնաշխարհի երկրորդ բարձր գագաթը
Սիփանն է՝ 4434 մ բարձրությամբ։ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը
Արագած լեռն է (4096 մ)։ Հայկական լեռնաշխարհում միակ գործող հրաբուխը Թոնդուրեկն է:
Մեր տարածաշրջանը ակտիվ երկրաշարժային գոտի է:

2. Հայկական լեռնաշխարհի լճերը, գետերը և բնակլիմայական պայմանները


Հայկական լեռնաշխարհի գետերը, լճերը

Հայկական լեռնաշխարհը անվանում են Առաջավոր Ասիայի ջրաբաշխ, քանի որ


այստեղից են սկիզբ առնում տարածաշրջանի խոշորագույն գետերը՝ Տիգրիսը, Եփրատը,
Կուրը, Արաքսը, Ճորոխը։ Տիգրիսը և Եփրատը միավորվելով թափվում են Պարսից ծոց, ըստ
Աստվածաշնչի՝ Դրախտը գտնվել է այս գետերի ակունքներում, Կուրը և Արաքսը միասին՝
Կասպից ծով։ Ճորոխը թափվում է Սև ծով։
Հայերի մայր գետը Արաքսն է, սկիզբ է առնում Բյուրակն լեռներից։ Այն հնում անվանում
էին Երասխ, կոչվում է մայր գետ, քանի որ ամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհի
սահմաններում:
Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերն են Սևանա, Վանա և Ուրմիա լճերը,
հայտնի են նաև Փարվանա և Ծովակ Հյուսիսո/Չլդըր/ լճերը:

1
Սևանա լիճը հնում անվանում էին Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Այն ունի
քաղցրահամ ջուր և նրա ջրերում բազմանում են բազմաթիվ ձկնատեսակներ (սիգ, իշխան և
այլն): Լճի միակ կղզին ջրի մակարդակի իջնելու պատճառով վերածվել է թերակղզու։
Վանա լիճը հնում կոչվում էր Բզնունյաց ծով։ Ջուրն աղի է, այնտեղ բազմանում է միայն
տառեխ ձուկը։ Վանա լիճն ունի 4 կղզի ։ Ամենախոշոր կղզին Աղթամարն է՝ նշանավոր Սուրբ
Խաչ եկեղեցիով։
Ուրմիա լիճը նախկինում կոչվում էր Կապուտան ծով։ Նրա աղի ջրերում բացակայում է
բուսական ու կենդանական աշխարհը։
Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտավայրերն են Արարատյան, Մշո, Կարնո,
Ալաշկերտի, Շիրակի և այլն:

3. Հայաստանի պատմավարչական բաժանումը


Հայաստանի վաղ շրջանի պատմավարչական բաժանումները

Ք. ա. 3-1-ին հազ. Մեր հայրենիքը բաժանված է եղել տարբեր մանր պետական


կազմավորումների:
Ք․ ա․ 9-րդ դ․ Առաջին համահայկական պետությունը Վանի թագավորությունն է:
Ք․ա․ IV դարում Հայկական լեռնաշխարհը բաժանվել է վարչական երկու միավորների՝
Մեծ Հայքի և Փոքր Հայքի։ Մեծ Հայքի տարածքը 300 հազար կմ2 էր, Փոքր Հայքինը՝ 80 հազար
կմ2։
Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու «Աշխարհացույց» աշխատությունից
տեղեկանում ենք, որ Մեծ Հայքը բաժանված է եղել 15 նահանգների, որոնք մեծության
պատճառով անվանվում էին նաև աշխարհներ։ Դրանք են՝ Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք,
Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Վասպուրական, Պարսկահայք, Փայտակարան, Ուտիք, Արցախ,
Սյունիք, Գուգարք, Տայք, Այրարատ։
Ամենահայտնի նահանգը Այրարատն է, որտեղ գտնվել են Հայաստանի
մայրաքաղաքների մեծ մասը:
11-14-րդ դդ. հայերը հզոր պետություն են ունեցել Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան
ափին՝ Կիլիկիայում, որն ունեցել է 50 հզ կմ2 տարածք:
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի 29800 կմ2 տարածք և ներառում է
հատվածներ Մեծ Հայքի Այրարատ, Գուգարք, Սյունիք և Ուտիք աշխարհներից։ Արցախի
Հանրապետությունը մինչ 2020 թ․ պատերազմը զբաղեցնում էր հատվածներ Արցախ, Սյունիք
աշխարհներից և ուներ 12500 կմ2 տարածք։

2
4. Հայերի ծագումը
Հայաստանը հնդեվրոպական նախահայրենիք: Հայաստանը Հին Արևելքի վեպերում և
առասպելներում

Հնում ժողովուրդների նախնիները ապրում էին մեծ խմբերով, որոնք անվանում են


լեզվաընտանիքներ։ Նրանց ապրած տարածքները կոչվում էին նախահայրենիքներ։ Հայերենը
պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հնդեվրոպական նախահայրենիքը
տեղադրվում է Հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիայի արևելյան, Հյուսիսային Միջագետքի,
Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքի տարածքում։ Այստեղից ժողովուրդների
նախնիները տարածվել են Հնդկաստանից մինչև Եվրոպա ընկած տարածքներում։ Այդ
պատճառով էլ լեզվաընտանիքն անվանում են հնդեվրոպական։
Հնդեվրոպական լեզվաընտանիքին հայերենից բացի, պատկանում են նաև անգլերենը,
ռուսերենը, ֆրանսերենը, իտալերենը և բազմաթիվ այլ լեզուներ։ Հայերը չեն լքել իրենք
նախահայրենիքի տարածքը և իրենց պատմությունը կերտել են Հայկական լեռնաշխարհի
տարածքում։
Ըատ Աստվածաշնչի՝ Եդեմ-Դրախտը գտնվել է Եփրատ և Տիգրիս գետերի
ակունքներում, համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանել է Արարատ
լեռների վրա: Հին աշխարհում Հայաստանը համարվել է Աստվածային Սուրբ օրենքների
երկիր, Անմահության երկիր:
Հայերի ծագման վերաբերյալ պահպանվել հայկական, հունական և վրացական
ավանդազրույցներ։
 Հայկական ավանդազրույցը գրի է առել Մովսես Խորենացին։ Դրա համաձայն՝
հայերի նախնին Հայկ Նահապետն է, որը Վանա լճի մոտ տեղի ունեցած
ճակատամարտում հաղթել է հսկա Բելին։ Նրա անունով էլ ժողովուրդը կոչվել է հայ, իսկ
երկիրը՝ Հայք կամ Հայաստան։ Իսկ Արմենիա անունը առաջացել է Հայկի ժառանգ Արամ
նահապետի անունից։

5. Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում


Հայկական առաջին պետական կազմավորումը, Արատտա: Հայասա
թագավորությունը: Նաիրի երկիրը: Հայկազունիների Արարատյան թագավորությունը

Հայկական լեռնաշխարհի տարածքում Ք․ա․ III հազարամյակից հիշատակվում են վաղ


պետական կազմավորումներ։
 Լեռնաշխարհի պետական առաջին կազմավորումը Արատտան է։ Այն
հիշատակվում է Ք․ա․ 28-27-րդ դարերում շումերական արձանագրություններում ։ Արատտան
ուներ պետական զարգացած համակարգ և բանակ, երկիրը կառավարում էր քրմապետ-
արքան: Հովանավոր աատվածը տիեզերական ջրերի և իմաստության աստված Հայայի որդի
Հայկն էր:
 Միջագետքի սեպագիր արձանագրություններում Հայաստանը Ք․ա․ 24-23-րդ
դարերում հիշատակվում է Արմանի, իսկ Սիրիայից գտնված արձանագրություններոմ Արմի
ձևով:
 Խեթական արձանագրություններում/գտնվել է Հայաստանից արևմուտք/ Ք․ա․
15-13-րդ դարերում հիշատակվում է Հայասա պետական կազմավորումը։ Այն ուներ հզոր

3
բանակ՝ 700 մարտակառքերով և 10 հազար հետևակով։ Հայասան «հայ» անվան առաջին
հիշատակությունն է։ Խեթերենում «ասա» մասնիկը նշանակում էր երկիր, վայր, այսինքն՝
Հայասա նշանակում է հայերի երկիր։
 Ք․ա․ 13-11-րդ դարերում Ասորեստանի արքաները Հայաստանի տարածքում
հիշատակում են Նաիրյան երկրները, որոնք հպատակություն չեն ճանաչում, այն ուներ 250
քաղաք, իսկ Ք. ա. 11-րդ դարից Նաիրին հիշատակվում է որպես մեկ միասնական երկիր:
 Ք․ ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և
հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն, որը Հայկի սերունդների՝
Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Ասորեստանյան
աղբյուրներում առաջին անգամ, Ք․ա․ 859 թ․ որպես Ուրարտուի արքա հիշատակվում է
Արամը (Արամու), ով հերոսաբար մարտնչել է ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշել
Հայկական լեռնաշխարհից։

6. Վանի թագավորության հիմնադրումը: Տուշպա-Վանը ՝ մայրաքաղաք


Վանի թագավորության հիմնադրումը : Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք

Ք․ա․ IX դարից ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է Ուրարտու


պետությունը, որը տեղակայված է եղել Վանա լճի ավազանում։ Ուսումնասիրությունները
ցույց տվեցին, որ տեղացիները իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի կամ Նաիրի, իսկ
օտարները՝ Ուրարտու, Աստվածաշնչում այս երկիրը հիշատակվում է Արարատ անունով,
պատմագրության մեջ այն հայտնի է Վանի թագավորություն անունով:
Ք․ա․ 835-825 թթ․ Ուրարտուի արքան էր Սարդուրի I-ը, Նա հայտնի է իր շինարարական
գործունեությամբ։ Նա Ք. ա. 830-ական թթ. կառուցել է Տուշպա-Վան մայրաքաղաքը և
ասորերեն արձանագրություններում իրեն անվանում է «հզոր արքա, տիեզերքի արքա,
արքաների արքա, տերը Տուշպա քաղաքի»։ Մայրաքաղաքի անունով էլ այս պետությունը
հաճախ կոչում են Վանի թագավորություն։
Սարդուրի I-ի զորքերը Ք.ա. 833թ. Հայկական Տավրոսի հարավային մասում
հաջողությամբ դիմակայել են ասորեստանյան Սալմանասար արքայի հարձակումներին:

7. Թագավորության հզորացումը: Վանի աշխարհակալ տերությունը


Երկրի հզորացումը Մենուա արքայի օրոք: Արգիշտի I հզոր արքան

Վանի թագավորության հզորացումը և միասնական պետության ձևավորումը սկսվեց


Իշպուինի/Ք.ա. 825-810թթ./ արքայի սկսած և նրա որդի Մենուայի (Ք․ա․ 810-786 թթ․) կողմից
շարունակված բարեփոխումներով: Նրանք կատարել են երեք բարեփոխում
 Գրային – ստեղծվեց տեղական սեպագիր
 Ռազմական – հասարակ բնակչությունից ձևավորված աշխարհազորին
փոխարինեց արհեստավարժ բանակը, կառուցվեց ամրոցների ցանց
 Կրոնական - ՙստեղծվեց միասնական դիցարան, որն արձանագրվեց «Մհերի
դուռ» կոչվող ժայռի վրա

4
Մենուան կառուցել է 72 կմ երկարությամբ նշանավոր ջրանցքը, որը մինչ օրս ջուր է
մատակարարում Վան քաղաքին, այն ժողովրդի շրջանում հայտնի էր « Շամիրամի ջրանցք»
անունով։ Մենուայի օրոք Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, բացի հյուսիսային
տարածքներից (որոնք պարտավորվում էին հարկ վճարել) միավորվում է մեկ միասնական
պետության մեջ: Նա հաղթանակներ է տանում Ասորեստանի նկատմամբ: Մենուայի օրոք
Վանի թագավորությունը վերածվեց գերտերության։
Մենուային հաջորդեց որդին՝ Արգիշտի I-ը (Ք․ա․ 786-764 թթ․), որի օրոք Վանի
թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզորագույն տերության։ Արգիշտին հյուսիսում
նվաճեց Արարատյան դաշտը, հարավում հասավ Ասորեստանի սահմանագլխին՝
շրջափակելով այդ երկիրը երեք կողմից, գրավեց Բաբելոնիան և հասավ Պարսից ծոց:
Ասորեստանյան զորքերի հրամանատարն անգամ խոստովանում էր, որ Արգիշտիի «անունն
անգամ ահարկու է, ինչպես ծանր հողմ»։
Արգիշտին հայտնի է քաղաքաշինությամբ։ Ք․ա․ 782 թ․ Արգիշտին կառուցեց Էրեբունի
քաղաք-ամրոցը, որի շուրջ հետագայում կազմավորվեց ՀՀ մայրաքաղաք Երևանը։ Իսկ Ք․ա․
776 թ․ Արմավիր քաղաքի մոտակայքում Արգիշտին կառուցեց Արգիշտիխինիլի քաղաքը։
Արգիշտիի օրոք Վանի թագավորությունը վերածվեց աշխարհակալ տերության։

8. Հայկազունիների նոր թագավորթյունը Ք.ա. 7-6-րդ դարերում


Պարույր նահապետը՝ Հայոց թագավոր: Երվանդ I Սակավակյաց: Տիգրան I
Երվանդյան

Ք․ա․ VII դարում Վանի թագավորության փլատակների վրա կազմավորվել էին


բազմաթիվ իշխանություններ։ Դրանցից առավել կենսունակ էր Պարույր Նահապետի
իշխանությունը, որը տարածվում էր Հայակական լեռնաշխարհի հարավային շրջաններում։
Ք․ա․ 612 թ․ Պարույրը միացավ Մարաստանի և Բաբելոնի զորքերին՝ նվաճելով Ասորեստանի
մայրաքաղաք Նինվեն։ Ասորեստանը շուտով վերացավ պատմության ասպարեզից։ Իսկ
արշավանքին մասնակցելու համար Մարաստանի թագավորը Պարույրին թագադրեց որպես
հայոց արքայի։ Մովսես Խորենացին ոգևորությամբ է հիշում այս իրադարձությունը և երազում
այն ժամանակ ծնված լինել։
Պարույրին հաջորդում է նրա որդի կամ ազգական Երվանդ Սակավակյացը (Ք․ա․ 580-
570-ական թթ․), Նրա անունով էլ նոր արքայատոհմը կոչվում է Երվանդական։ Երվանդի օրոք
Հայաստանն ուներ 40 հազար հետևակ և 8 հազար հեծյալ զինվոր, որը զգալի ուժ էր այն
ժամանակվա համար։ Երվանդի գահակալության վերջին շրջանում Հայաստանը հայտնվում է
Մարաստանի գերիշխանության տակ։
Երվանդին հաջորդում է նրա որդին՝ Տիգրան Երվանդյանը (Ք․ ա․ 570-525 թթ․)։ Վերջինս
պարսից արքայազն Կյուրոսի մանկության ընկերն ու որսընկերն էր։ Նրա օգնությամբ
Կյուրոսը տապալում է Մարաստանը և Ք․ա․ 550 թ․ հիմնադրում Աքեմենյան Պարսկաստանը,
որի սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Հնդկաստան։
Որպես Կյուրոս Մեծի դաշնակից՝ Հայաստանը արտոնյալ դիրք ուներ Աքեմենյան տերության
կազմում, և այստեղ շարունակում էին գահակալել Երվանդականները։ Տիգրանի մահից հետո
գահն անցնում է իր որդի Վահագնին, ում անվանել էին ի պատիվ Վահագն աստծո։

5
9. Երվանդականների թագավորությունը Ք.ա. IV-III դարերում
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը

Ք․ա․ IV դարում Բալկանյան թերակղզու հյուսիսում հզորացել էր Մակեդոնիայի


թագավորությունը։ Այն հզորության գագաթնակետին հասավ երիտասարդ արքա Ալեքսանդր
Մակեդոնացու (Ք․ա․ 336-323 թթ․) օրոք։ Ալեքսանդրի երազանքն էր՝ գրավել Աքեմենյան
Պարսկաստանը և ստեղծել անծայրածիր կայսրություն։
Ք․ա․ 334 թ․ սկսվեց Ալեքսանդրի Արևելյան արշավանքը։ Մակեդոնական բանակը, որի
հիմքը փաղանգն էր, հաղթանակներ տարավ պարսից արքա Դարեհ III-ի նկատմամբ:
Վճռական բախումը նրանց միջև տեղի ունեցավ Ք․ա․ 331 թ․՝ Գավգամելայի
ճակատամարտերում։ Աքեմենյան Պարսկաստանը վերացավ պատմության ասպարեզից։
Ալեքսանդրի տերության մայրաքաղաք դարձավ Բաբելոնը։
Օգտվելով Աքեմենյան տերության կործանումից՝ Գավգամելայի ճակատամարտին
մասնակցած Երվանդ III-ը Ք․ա․ 331թ. վերականգնեց Մեծ Հայքի անկախությունը, իսկ մյուս
հայ զորավար Միթրաուստեսը՝ Փոքր Հայքի անկախությունը: Հայկական և մակեդոնական
զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3տ անց, երբ Մակեդոնացու զորավար Մենոնը
փորձեց գրավել Բարձր Հայքի ոսկու հանքերը, բայց հայերը պարտության մատնեցին նրա
զորքին, իսկ հրամանատարին խեղդամահ արեցին; Հայաստանը մնաց չնվաճված
Մակեդոնացու արշավանքների արդյունքում:

10. Հայկական թագավորությունները Ք. ա. 3-րդ դարում


Հայաստանը Ք. ա IV դարի վերջին: Հայկական թագավորությունները և Սելևկյան
տերությունը Ք. ա III դարում

Ք․ա․ 323 թ․ մահացավ Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ նրա տերությունը բաժանվեց


նրա զորավարների միջև։ Ամենահզորը Սելևկյան տերությունն էր, որը սահմանակից էր
Հայաստանին։
Մեծ ու Փոքր Հայքերից բացի, ձևավորվում են հայկական ևս երկու թագավորություններ՝
Ծոփքը և Կոմմագենեն։ Շամ (Սամոս) արքան Կոմմագենեում կառուցում է Սամոսատ
քաղաքը։ Նա է հատել նաև հայկական արքայական առաջին դրամները։ Շամի որդի Արշամը
Ծոփքում կառուցում է Արշամաշատ քաղաքը:
Երվանդական թագավորության մայրաքաղաքը մնում էր Արմավիրը։ Սակայն Երվանդ
IV Վերջինը (Ք․ա․ 220-201 թթ․) Արաքսի և Ախուրյանի ջրկիցում կառուցում է նոր
մայրաքաղաք Երվանդաշատը։ Իսկ Ախուրյանի ափին կառուցվում է հոգևոր մայրաքաղաք
Բագարանը։
Ք․ա․ 201 թ․ Սելևկյան տերության զորքերը արշավում են Հայաստան հայազգի
զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ։ Ճակատամարտում զոհվում է Երվանդ
IV-ը, իսկ Բագարանի պաշտպանության ժամանակ զոհվում է քրմապետ Երվազը:
Հայաստանը հայտնվում է Սելևկյան պետության կազմում։ Մեծ Հայքի սելևկյան կառավարիչ՝
ստրատեգոս է դառում Արտաշեսը, իսկ Ծոփքում՝ Զարեհը։

6
11. Արտաշեսյան թագավորության կազմավորումը
Հայկական թագավորությունների անկախացումը: Արտաշես I-ը և հայկական հողերի
միավորումը
Ք․ ա․ II դարի սկզբին Առաջավոր Ասիային տիրելու համար սրվել էին Սելևկյան
տերության և Հռոմ հանրապետության հարաբերությունները։ Վճռորոշ ճակատամարտը
կողմերի միջև տեղի ունեցավ Ք․ ա․ 190 թ․ Մագնեսիայում, որն ավարտվեց Սելևկյանների
կրած ծանր պարտությամբ։ Օգտվելով առիթից՝ հայկական թագավորություններն
անկախացան Սելևկյաններից Ք. ա. 189թ., և Արտաշեսը անկախ արքա հռչակվեց Մեծ
Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում։
Արտաշես I-ի (Ք․ա․ 189-160 թթ․) գահակալությամբ սկիզբ դրվեց Մեծ Հայքի
Արտաշեսյան արքայատոհմին, որը գահակալեց Ք․ա․ 189-1 թթ․։ Իր իշխանությունն
օրինականացնելու համար Արտաշեսն իրեն հռչակել էր Երվանդական արքայատոհմի
շառավիղ։
Արտաշես I-ի հիմնական նպատակը հայկական հողերի միավորումն էր մեկ պետության
կազմում։ Ուստի նա արշավանքներ կազմակերպեց բոլոր ուղղություններով՝ Վրաստան,
Պոնտոս, Մարաստան Սելևկյան տերություն և գրավեց՝
 Հյուսիսում – Գուգարքը,
 Արևմուտքում – Կարինը և Դերջանը,
 Արևելքում – Կասպքը,Փայտակարանը,
 Հարավում – Տմորիքը։
Արտաշեսը չկարողացավ գրավել միայն Ծոփքը, որտեղ գահակալում էր Զարեհը։
Հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշեսին անվանում է « Հայաստանի մեծագույն մասի
կառավարիչ»:

12. Արտաշես I-ի (Ք․ ա․ 189-160 թ․թ․) բարենորոգումները


Վարչական և ռազմական բարեփոխումները: Արտաշես I-ի մյուս բարեփոխումները:
Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը

Հին Արևելքում ընդունված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը հիմնադրում


էր նոր մայրաքաղաք։ Արտաշես I-ը Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում կառուցում է նոր
մայրաքաղաք Արտաշատը։ Ըստ Մովսես Խորենացու՝ քաղաքի տեղանքն ընտրել էր հենց ինքը
Արտաշեսը, մինչդեռ հույն պատմիչ Պլուտարքոսը հավաստում է, որ քաղաքի տարածքն
ընտրել ու հատակագիծը կազմել է կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։ Ուստի
հույներն ու հռոմեացիները Արտաշատն անվանում են Հայկական Կարթագեն։ Արտաշատի
հնավայրը ներկայիս Խոր Վիրապի տարածքում է։
Արտաշես I-ի կարևոր ձեռնարկումներից էր
 հողային հարաբերությունների կարգավորումը։ Քանի որ մասնավոր
տնտեսությունների՝ ագարակների տերերը հաճախ զավթում էին գյուղական
համայնքի հողերը, Արտաշեսը կանգնեցրեց հողաբաժան սահմանաքարեր, որոնք
հստակ սահմանում էին գյուղերի ու ագարակների սահմանները։ Արտաշեսը
դրանով ցանկանում էր հովանավորել գյուղական համայնքին, քանի որ
հիմնական հարկատուները և բանակի զինվորները հենց գյուղական համայնքի
ներկայացուցիչներն էին։
 Արտաշեսը Մեծ Հայքի տարածքը բաժանեց 120 գավառների
7
 բանակը՝ չորս զորավարությունների, որոնց կառավարիչներ նշանակեց իր
որդիներին
 Արևելքում՝ Արտավազդին
 Արևմուտքում՝ Տիրանին
 Հյուսիսում՝ Զարեհին
 Հարավում իր դայակ Սմբատ Բագրատունուն
Նրա հրամանով Արտաշատի հովանավոր աստվածուհի հռչակվեց Անահիտը։ Արտաշատ
բերվեցին նաև թագավորի նախնիների արձանները, և սահմանվեց նրանց պաշտամունքը։
Արտաշեսին մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ անուններով: Նրան են նվիրված
«Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» վիպերգերը:

13. Տիգրան II-ի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը


Տիգրան II-ի գահակալությունը: Ծոփքի վերամիավորումը

Արտաշես I-ին հաջորդեց նրա որդի Արտավազդ I-ը (Ք․ ա․ 160-115 թ․թ․)։ Նրա օրոք Մեծ
Հայքը պարտություն կրեց Պարթևստանի դեմ պատերազմում։ Անժառանգ Արտավազդը
ստիպված իր եղբորորդուն՝ Տիգրանին, պատանդ ուղարկեց Պարթևստան։
Արտավազդ I-ի մահից հետո գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան I-ը (Ք․ա․ 115-95 թ․
թ․), որի գահակալության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Նրա մահից հետո հայկական
ավագանին ստիպված պարթևներին զիջեց «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքը,
որպեսզի հայրենիք վերադարձնի մահացած արքայի որդուն՝ Տիգրանին, որն արդեն 45
տարեկան էր և պատանդության մեջ անցկացրել էր շուրջ 20 տարի։
Տիգրան II-ը (Ք․ա․ 95-55 թթ․) վերադարձավ և թագադրվեց Աղձնիքի աննշան մի
սրբավայրում, որտեղ հետո կառուցվեց մայրաքաղաք Տիգրանակերտը։ Իր գահակալության
հենց սկզբում Տիգրանը լուծեց Մեծ Հայքի միավորման խնդիրը։ Ք․ա․ 94 թ․ նա գրավեց Ծոփքը,
որը Արտաշես I-ը չէր միավորել։

14. Տիգրան II Մեծի տերության ստեղծումը: Հայկական աշխարհակալության


ընդլայնումը
Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայ-պարթևական պատերազմը:
Սելևկյան տերության նվաճումը:

Ք. ա. 94թ. Տիգրանը դաշինք կնքեց Պոնտոսի արքա Միհրդատ VI Եվպատորի հետ, որի
համաձայն՝
 Մեծ Հայքը ազատ գործելու հնարավորություն էր ստանում հյուսիսում,
արևելքում և հարավում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում։
 Կողմերը միասին պետք է գրավեին հարևան Կապադովկիան։ Նրա տարածքը
մնալու էր Պոնտոսին, իսկ շարժական գույքն ու բնակչությունը՝ Մեծ Հայքին։
 Դաշինքն ամրապնդվեց Տիգրանի և Միհրդատի դուստր Կլեոպատրայի
ամուսնությամբ։
Կողմերը Ք․ա․ 93 թ․ միացյալ ուժերով գրավեցին Կապադովկիան։ Սակայն մեկ տարի անց
Հռոմը հետ գրավեց Կապադովկիայի տարածքը, մինչդեռ Տիգրանը շահեց՝ պահպանելով
այնտեղ ձեռք բերած ռազմավարը։
Տիգրանը գրավեց նաև Կորդուքը՝ թողնելով տեղի թագավորին։

8
Պարթևստանում Ք. ա. 88թ. մահացավ արքա Միհրդատ II-ը և փոխարենը գահ
բարձրացավ Գոդերձ II-ը։ Օգտվելով առիթից՝ Տիգրան II Մեծը Ք․ա ․ 87 թ․ սկսեց արշավանքը
դեպի Պարթևստան։ Հայկական զորքերը գրավեցին 70 հովիտները, որ զիջել էին Տիգրանին
Հայաստան վերադարձնելու համար, ապա հասան պարթևների ամառային նստավայր
Էքբատան քաղաք։ Պարթևները Ք․ա․ 87 թ․ հաշտություն խնդրեցին՝ Տիգրանին զիջելով
«արքայից արքա» տիտղոսը։
Հայկական կողմը Պարթևստանին պարտության մատնելուց հետո գրավեց Հյուսիսային
Միջագետքի հիմնական տարածքը՝
 Ադիաբենեն,
 Միգդոնիան,
 Օսրոյենեն։
Տիգրանի տերության մեջ մտան նաև Կոմմագենեն, Կիլիկիան, Փյունիկիան, Ք․ա․ 84 թ․
Սելևկյան տերության ավագանին Տիգրանին հրավիրեց Ասորիք՝ Անտիոքում Սելևկյան գահին
բազմելու համար, որտեղ իշխեց 17 տարի։ Հրեաստանի թագուհին էլ իր հպատակությունը
հայտնեց Տիգրան Մեծին։ Արդյունքում հայկական տերությունը հայտնվեց Միջերկրական ծովի
ավազանում։
Ք․ ա․ 71 թ․ Տիգրանի բանակը գրավեց Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս քաղաքը,
որը դարձավ հայկական տերության հարավային սահմանը։

15. Տերության տարածքը և բնակչությունը


Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը: Տիգրան Մեծը ժամանակակիցների
գնահատմամբ
Ք․ա․ 95-70 թթ․ ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր աշխարհակալություն։ Նրա
տերությունը զբաղեցնում էր 1 միլիոն կմ2 տարածք, իսկ ազդեցության ոլորտում ներառված
տարածքների հետ միասին այն հասնում էր 3 միլիոն կմ2-ի։ Տիգրանի տերությունում խոսում
էին 15 լեզուներով։ Տերության ամենազարգացած հատվածը Ասորիքն էր՝ իր հարուստ
քաղաքներով։
Տերության սահմանները և ազդեցության գոտիները ձգվում էին Եգիպտոսից և
Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև
Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:
Տերությունը կարիք ուներ նոր մայրաքաղաքի։ Մայրաքաղաք Արտաշատը մնացել էր
տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը բուն հայկական տարածքից դուրս էր և ուներ օտար
բնակչություն։ Ուստի հարկավոր էր նոր մայրաքաղաք տերության կենտրոնում։ Դրա համար
Տիգրանն ընտրեց Աղձնիք նահանգի մի սրբավայր, որտեղ նա թագադրվել էր Պարթևստանից
վերադառնալիս։ Այդ սրբավայրի շուրջ կառուցվեց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, որը
տերության ճիշտ կենտրոնում էր։ Տիգրանի հրամանով նոր քաղաքում բնակություն
հաստատեց հայկական ավագանին։ Տիգրանակերտը շրջապատվեց պարիսպներով,
կառուցապատվեց գեղեցիկ շինություններով, թատրոններով, տնկվեցին այգիներ։ Տիգրան
Մեծն իր անունով այլ քաղաքներ է կառուցել, 2006թ. հնագետները հայտնաբերեցին Արցախի
Տիգրանակերտ քաղաքը, որտեղ պեղումներ էին իրականացվել մինչև 2020 թ,:
Տիգրան Մեծը չափազանց մեծ գնահատականի է արժանացել ժամանակակիցների
կողմից: Հռոմի Սենատի անդամ Կիկերոնը/Ցիցերոնը/նրան անվանել է վեհագույն/vehemens/,
որը քաղաքական գործչին տրված ամենաբարձր գնահատականն է Հռոմում: Պատմիչ Տրոգոսը
Տիգրան Մեծին անվանել է «Աստված», իսկ մեկ այլ պատմիչ Պատերկուլոսը հայոց արքային
կոչել է «իր ժամանակի հզորագույն թագավոր»:

9
16. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ II-ի օրոք
Կրասոսի արշավանքը: Հռոմեական նոր արշավանքը

Տիգրան Մեծից հետո գահ բարձրացավ նրա որդի Արտավազդ II-ը (Ք․ա․55-34 թթ․), որը
ստացել էր փայլուն կրթություն, տիրապետում էր հունարենին, գրում էր ողբերգություններ ու
ճառեր։ Արտավազդի օրոք Մեծ Հայքի թագավորության հիմնական խնդիրը Հռոմի ու
Պարթևստանի միջև հավասարակշռություն ապահովելն էր։
Ք․ ա․ 60 թ․ Հռոմում կազմավորվեց Առաջին եռապետությունը, որի կազմում էին Հուլիոս
Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը։ Կրասոսը ստացավ Արևելքը և դեպի
Պարթևստան արշավելու իրավունքը։ Ք․ա․ 54 թ․ սկսվեց Կրասոսը ուղարկվեց Արևելք։
Արտավազդ II-ը խոստացավ Կրասոսին տրամադրել 40 հազարանոց բանակ, քանի որ ըստ
Արտաշատի պայմանագրի (Ք․ա․ 66 թ․)՝ Հայաստանը Հռոմի «բարեկամն ու դաշնակիցն» էր և
պետք է զորք տրամադրեր պատերազմի ժամանակ։ Արտավազդը նաև առաջարկեց Կրասոսին
արշավանքը ձեռնարկել Հայաստանի հարավի լեռնային շրջաններով, որտեղ պարթևական
հեծելազորն անզոր կլիներ։ Սակայն Կրասոսը նախընտրեց արշավել Միջագետքի
տափաստաններով։
Փորձելով կանխել հայ-հռոմեական զորքերի միավորումը՝ Պարթևստանի Օրոդես արքան
արշավեց Հայաստան։ Սեփական երկիրը փրկելու համար Արտավազդը դաշինք կնքեց
պարթևների հետ՝ խոստանալով զորք չտրամադրել հռոմեացիներին։
Ք․ ա․ 53 մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում պարթևական բանակը ջախջախիչ
պարտության մատնեց հռոմեացիներին։ Սպանվեց նաև Կրասոսը։ Նրա գլուխը բերեցին
Արտաշատ, որտեղ Արտավազդն ու Օրոդեսը դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»
ողբերգությունը։ Եղնիկի գլխի փոխարեն դերասանը Կրասոսի գլուխը նետեց արքաների
ոտքերի առջև։
Հաջորդ հռոմեացի զորավարը, որն արշավեց Արևելք, Անտոնիոսն էր, որը Ք. ա. 36թ. 100
հզ․ զորքով շարժվեց Պարթևստանի դեմ, պարտություն կրեց, իսկ պարտության մեղքն
ամբողջովին բարդեց հայոց արքա Արտավազդի վրա, Ք․ ա․ 34 թ․ արշավեց Հայաստան, նրան
դավադրաբար տարավ Եգիպտոս և պահանջեց, որ նա և իր ընտանիքը խոնարվեն իր կնոջ՝
Կլեոպատրայի առաջ՝ խոստանալով ազատություն: Սակայն հայոց արքան և նրա ընտանիքը
արհամարհեցին Անտոնիոսին գերադասելով մահը: Ք․ ա․ 31 թ․ Ակտիումի
ճակատամարտում Անտոնիոսը պարտություն կրեց Օկտավիանոսից , որից հետո
ինքն ու Կլեոպատրան ինքնասպան եղան։

17. Արշակունյաց արքայատոհմի հաստատումը Հայաստանում


Տրդատ I –ի գահակալումը և գործունեությունը

Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո Հայաստանում 1-52 թթ․ գահ էին


բարձրանում Հռոմի նշանակած դրածո արքաները:
Պարթևստանի Վաղարշ I արքան նպատակ ուներ իր եղբայրներին բարձրացնելու
Հայաստանի ու Ատրպատականի գահերին։ Իր եղբայր Բակուրին նա առանց դժվարության
հաստատեց Ատրպատականի գահին։ Հայկական ավագանին կողմ էր Վաղարշի եղբայր
10
Տրդատին հայոց թագավոր կարգելուն, քանի որ պարթևական սովորույթները նման էին
հայկականին։
52 թ․ Տրդատը պարթևական զորքի հետ ժամանեց Հայաստան, և մայրաքաղաք
Արտաշատը դարպասները բացեց նրա առաջ։ Սակայն այս քայլն առաջացրեց Հռոմի
դիմադրությունը։ Սկսվեց հռոմեա-պարթևական Տասնամյա պատերազմը (54-64 թթ․)։ Հռոմը
նախ Հայաստան ուղարկեց Կորբուլոն զորավարին, որի զորքերը ավերեցին Արտաշատը։
Հռոմեական Ներոն կայսրը Հայաստան ուղարկեց նոր զորավարի՝ Պետոսին։ 62 թ․ հայ-
պարթևական միացյալ ուժերը Հռանդեայի ճակատամարտում պարտության մատնեցին
Պետոսի զորքերին, իսկ հռոմեական զինվորներին ստիպեցին անցնել անարգանքի «լծի»
տակով, որ կազմված էր երեք նիզակից։
64 թ․ Հռանդեայում կնքված պայմանագրով՝ Ներոնը խոստացավ Տրդատին ճանաչել
հայոց արքա՝ պայմանով, որ նա պետք է անձամբ մեկներ Հռոմ՝ թագը Ներոնից ստանալու։ Ք․
ա․ 65 թ․ Տրդատը հսկայական շքախմբով մեկնեց Հռոմ և 66 թ․ մեծ հանդիսավորությամբ օծվեց
հայոց թագավոր։ Ներոնը նաև գումար հատկացրեց Կորբուլոնի կողմից ավերված Արտաշատը
վերակառուցելու համար։
Տրդատ I-ը (66-88 թթ․) իր գահակալության շրջանում
 վերակառուցեց Արտաշատը, Գառնիի ամրոցը,
 կառուցեց Գառնիի՝ Արեգակի նշանավոր տաճարը,
 հաղթանակ տարավ Հայաստան արշաված ալանների դեմ։
Նրա գահակալությամբ սկիզբ դրվեց Հայ Արշակունիների արքայատոհմին (66-428 թթ․)։

18. Հայաստանը II-III դարերում


Վաղարշ I: Վաղարշապատ մայրաքաղաքի կառուցումը։ Վաղարշ II-ը և Արշակունիների
ժառանգական իշխանության հաստատումը

Հռանդեայի պայմանագրի համաձայն՝ Հայաստանում Արշակունիների իշխանությունը


ժառանգական չէր։ Պարթևները պետք է Արշակունիների տոհմից նշանակեին թեկնածուին,
իսկ Հռոմը հաստատեր նրան։ Կարգը խախտելու պարագայում հակասությունն անխուսափելի
էր։ Տրդատ 1-ին հաջորդում է Սանատրուկ 2-րդը /88-110 թթ․/, ով փայլուն տիրապետում էր
ռազմարվեստին: Արածանիի ափին՝ Մշո դաշտում նա կառուցեց Մծուրք քաղաք:
Գահ բարձրացավ Վաղարշ I-ը (117-140 թթ․)։ Նա Վարդգեսավան գյուղաքաղաքը
վերակառուցեց ու ընդարձակեց՝ իր անունով կոչելով Վաղարշապատ։ Այն շուտով դարձավ
Հայաստանի նոր մայրաքաղաքը։
Վաղարշ I-ից հետո հռոմեացիները Հայաստանում երկու անգամ գահ բարձրացրին Հռոմի
Ծերակույտի (Սենատ) անդամ Սոհեմոսին (140-161, 164-185 թթ․), ով հայտնի էր նաև Տիգրան
անունով:
Սոհեմոսին հաջորդեց Վաղարշ II-ը (185-198 թթ․), որը դիվանագիտական սերտ կապեր
հաստատեց Հռոմի հետ։ Նա պաշտպանում էր երկիրը կովկասյան լեռնականներից։ Հենց
նրանց դեմ պայքարում էլ Վաղարշ II-ը զոհվեց։
Վաղարշ II-ից հետո հռոմեացիները Հայ Արշակունիների պատմության մեջ առաջին
անգամ նրա որդուն՝ Խոսրով I-ին (198-215 թթ․) ճանաչեցին հայոց թագավոր։ Դա է պատճառը,
որ Վաղարշ II-ին համարում են Հայ Արշակունիները ժառանգական թագավորության

11
հիմնադիրը։ Սա կարևոր երևույթ էր, քանի որ հաստատում էր հայկական թագավորության
անկախությունը։

19. Հայաստանը II-III դարերում


Սասանյան հեղաշրջումը Պարսկաստանում և հայ-պարսկական հարաբերությունները

226 թ․ Պարսկաստանում տեղի ունեցավ հեղաշրջում։ Պարսք նահանգի իշխան


Արտաշիր Սասանյանը պարտության մատնեց Պարթև Արշակունիների վերջին արքա
Արտավան V-ին։ Ստեղծվեց նոր պետություն՝ Սասանյան Պարսկաստանը, որը թշնամաբար էր
տրամադրված Հայաստանի նկատմամբ, քանի որ այստեղ իշխում էր նրանց տապալած
Արշակունիների մի ճյուղը։ Հայերը նաև ապաստան էին տվել Պարթև Արշակուներին։
Այս փուլում Հռոմը նույնպես աջակցում էր Հայաստանին ընդդեմ Սասանյան
Պարսկաստանի, և Արտաշիր Սասանյանի բոլոր փորձերը Հայաստանը նվաճելու ուղղությամբ
ավարտվում էին անհաջողությամբ։ Իրավիճակը փոխվեց Շապուհ I-ի գահ բարձրանալուց
հետո։ Նա 252 թ․ գրավեց Հայաստանի մեծ մասը, իսկ Խոսրով II -ը ստիպված հաստատվեց
թագավորության արևմտյան սահմաններում։ Շապուհի կողմից Հայաստան ուղարկված Անակ
Պարթևը (ով Գրիգոր Լուսավորչի հայրն էր) կազմակերպեց Խոսրովի սպանությունը, իսկ
արքայազն Տրդատին դայակները տեղափոխեցին Հռոմ՝ փրկելով նրա կյանքը։
Մեծանալով Հռոմում՝ արքայազն Տրդատն աչքի ընկավ իր քաջությամբ, անգամ
հռոմեական կայսեր փոխարեն մենամարտեց գոթերի իշխանի հետ և հաղթեց նրան։ Որպես
պարգևատրում՝ նա հռոմեական բանակի ուղեկցությամբ ժամանեց Հայաստան։ 297 թ․ Ոսխայի
ճակատամարտում հայ-հռոմեական բանակը պարտության մատնեց պարսիցզորքին, որը
ստիպված հաշտություն խնդրեց։ 298 թ․ կնքվեց Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը
Հռոմի ու Պարսկաստանի միջև, որի դրույթներից մեկը Հայաստանը ճանաչում էր անկախ
պետություն, և Տրդատ III-ը (287-330 թթ․) հռչակվում էր հայոց թագավոր։

20. Հայկական մշակույթի ակունքները: Հայկական առասպելները


Հայկական առասպելները

Հայկական մշակույթը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներում: Այդ մասին մեզ


պատմում են Հայկական լեռնաշխարհում տարածված ժայռապատկերները, որոնց մեջ
կան և պարզ կենցաղային, և երկնային երևույթների, օրացույցների մասին
տեսարաններ: Բարձր զարգացման հայկական մշակույթի մասին են վկայում
հնագիտական պեղումները:
Առասպելներն աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին
ստեղծված հնագույն պատումներն են: Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ
հեթանոս աստվածների, երքկնքի և երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի,
լուսնի, աստղերի մասին: Դրանց մեծ մասը մեզ են հասել Մ. Խորենացու «Հայոց
պատմության» շնորհիվ:
Վահագնի մասին պատմող առասպելում նկարագրված է նրա պայքարը
վիշապների դեմ, որոնք չար ուժեր էին, ուստի նա կոչբվում է Վիշապաքաղ:
Հայ ժողովրդի սիրելի առասպելը «Հայկ և Բել» դիցավեպն է, Հայկն առաջին մեծ
աստվածներից մեկի որդին էր, նա հանուն ազատության դուրս ելավ բռնակալ Բելի դեմ
պայքարի, իսկ այն ավարտվեց դյուցազն Հայկի փայլուն հաղթանակով: Հայկը դարձավ
Հայոց պետոթւյան հիմնադիրը, ստեղծվեց հայկական օրացույցը՝ Հայոց բուն տոմարը:

12
Նա պտվիրեց իր սերունդներին չերկրպագել ոչ ոքի՝ բացի Արարիչ աստծուց: Հենց
Հայկի անունով էլ մենք հայ ենք կոչվում. իսկ մեր երկիրը կոչվեց Հայք, Հայաստան, նրա
որդի Արամ Նահապետի անունով օտարները մեզ անվանւոմ են արմեն, իսկ երկիրը՝
Արմենիա:
Հայտնի առասպելական կերպարներից է Տորք Անգեղը, որը հայտնի է իր
քաջությամբ, ուժով:
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում փառաբանվում է հայկազյան Արայի
հավատարմությունը հայրենիքին ու օջախին:

21․ Հայկական վիպերգերը


Վիպերգեր

Ի տարբերություն առասպելների՝ վիպերգերը հիմնված են պատմական հավաստի


դեպքերի վրա, իրապատում են: Դրանց հերոսները պատմական կերպարներ են:
Շնորհիվ պատմահայր Մովսես Խորենացու մեզ են հասել հետևյալ վիպերգերը.
«Տիգրան և Աժդահակ»- այն նվիրված է Ք. ա. 6-րդ դարի պատմական
իրադարձություններին: Հայոց արքա Տիգրան Երվանդյանը դաշնակցեց պարսից
Կյուրոս Մեծի հետ, նրանք միասին տապալեցին Մարաստանի արքա Աժդահակին ու
նրա տերությունը: Վիպերգում Տիգրանը ներկայանում է արտաքին և ներքին
գեղեցկությամբ, նրա օրոք հարստանում ու հզորանում է երկիրը:
«Երվանդ և Արտաշես» - այս վիպերգը պատմում է այն մասին, թե ինչպես
Արտաշես 1-ինը իր դայակ Սմբատ Բագրատունու շնորհիվ կարողանում է փրկվել և
հետագայում խլել իշխանույթունը Երվանդ 4-րդ Վերջինից:
«Արտաշես և Սաթենիկ» - Վիպերգը պատմում է, որ Հայոց աշխարհի վրա են
արշավում հյուսիսային լեռնական ալանները և նրանց արքայազնը գերի է ընկնում
Արտաշես 1-ինի կողմից: Այդ ժամանակ ալանների արքայադուստր Սաթեն իկը Կուր
գետի հանդիպակաց ափից դիմում է Արտաշեսին՝ խնդրելով ազատել իր եղբորը:
Արտաշեսը սիրահարվում է ալանաց հրաշագեղ արքայադստերն ու խնամախոս է
ուղարկում ալանաց արքայի մոտ՝ խնդրելով դստեր ձեռքը: Արքան մերժում է:
Արտաշեսը խնդիրը լուծում է այն ժամանակ քաջին վայել պատվախնդրությամբ՝
փախցնելով ալանաց օրիորդին: Տեղի է ունենում արքայական շքեղ հարսանիք:
«Արտաշես և Արտավազդ» -Արտաշեսի մահվան ժամանակ շատերն
ինքնասպան էին լինում, որից դժգոհում է որդին՝ Արտավազդը, թե ինչպես է
կառավարելու ավերակների վրա, ուստի Արտաշեսը անիծում է նրան։

22.Հայոց նախաքրիստոնեական հավատքը


Հայկական պետությունների դիցարանները

Դեռ անհիշելի ժամանակներում մարդիկ աստվածացրել և պաշտել են երկնային


մարմիններին ու երևույթները՝ արևը, լուսինը, աստղերը, կայծակը և այլն: Մարդիկ հավատում
էին, որ բնության մեջ կան անտեսանելի բարի և չար ոգիներ, որոնք ազդում են մարդկանց և
շրջապատի վրա: Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների: Կրոնի այդ դեսակը
կոչվում է բազմաստվածություն/հեթանոսություն: Տվյալ պետության մեջ պաշտվող
աստվածների համախումբը կոչվում էր դիցարան:
Արատտա երկրի հովանավոր աստվածը Հայկն էր, որ համարվում էր իմաստության
արարչագործ աստված Հայայի որդին: Հայկի անունով էլ կոչվում է Օրիոնի

13
համաստեղությունը, իսկ իր որդիների և դուստրերի անունով էլ կոչվել են զոդյաի 12
համաստեղությունները:
Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա: Վանի դիցարանը
կազմված է եղել 35 աստվածներից և 35դիցուհիներից: Դիցարանը գլխավորւոմ էին 3գլխավոր
աստվածները: Արարիչ աստվածն էր Խալդին: Կային նաև 30սրբությունններ:
Նախաքրիստոնեական/հելլենիստական/ Հայաստանի դիցարանը ուներ հետևյալ տեսքը
Արամազդ –արարիչ աստված, աստվածների հայր
Անահիտ – մայր դիցուհի, հայոց աշխարհի կենսատուն, պաշտվել է ՛՛Ոսկեմայր՛՛
տիտղոսով, երկրի պահապան հովանավորը
Վահագն – ռազմի և քաջության աստված
Աստղիկ – Վահագնի կինը, սիրո և գեղոցկության դիցուհին, նրան էր նվիրված
Վարդավառը
Նանե – մայրության և ընտանիքի հովանավոր դիցուհի
Արեգ-Միհր – արևի, լույսի և արդարության աստվածություն
Տիր –գրի և գրականության աստված
Վանատուր – հյուրընկալության աստված
Հայոց աստվածները նույնացվել են հունական աստվածների հետ․ Արամազդ-Զևս,
Անահիտ-Արտեմիս, Աստղիկ-Ափրոդիտե, Վահագն-Հերակլես, Տիր-Ապոլլոն, Միհր-
Հելիոս։

23. Ավատատիրության ձևավորումը Հայաստանում:


Հողատիրության ձևերը: Ավատատիրական աստիճանակարգությունը:
3-5-րդ դարերում Հայաստանում անցում է կատարվում ավատատիրական
հասարակությանը։
Միջնադարյան Հայաստանում առկա էր հողատիրության հետևյալ ձևերը․
 Հայրենիք – հորից ավագ որդուն ժառանգաբար անցնող հողերն էին։
 Պարգևականք – ծառայության դիմաց տրվող հողերն էին (հիմնականում
զինվորական ծառայության դիմաց)։ Այս տեսակի հողերը կարող էին
ժառանգաբար փոխանցվել, եթե որդին շարունակում էր հոր ծառայությունը։
 Գանձագին – առքուվաճառքի ենթակա հողերն էին։
 Համայնական – գյուղական համայնքներին պատկանող հողերը
 Վանքապատկան - եկեղեցական հողերը
Ավատատիրության հիմքը կազմում էին հասարակության երկու դասերը՝ ազատները և
անազատները։ Ազատների դասի մեջ մտնում էին․
 թագավորը,
 նախարարները, սեպուհները
 բարձրաստիճան հոգևորականները,
 ծառայության համար հող ստացած զինվորականները։ Ազատներիդ կազմվում էր
հեծելազորը։
Անազատների դասի մեջ մտնում էին քաղաքաբնակներն ու գյուղացիները, որոնցից
կազմվում էր հետևակը։
Հին Հայաստանում պետության գլուխը թագավորն էր, նա հողատիրության գերագույն
տերն էր։ Թագավորից հետո գլխավոր հողատերերից են բդեշխները, նախարարները,
սեպուհները: Նախարարների դիրքը արքունիքում գրի էր առնված «Գահնամակ» կոչվող
14
փաստաթղթում։ Իսկ ըստ ռազմական ուժի՝ նախարարների դիրքը նշված էր «Զօրանամակ»-
ում։

24. Պետական կառավարման համակարգը 1-5-րդ դարերում


Թագավորը և արքունի գործակալությունները: Բանակը

Միջնադարյան Հայաստանում պետության գլուխը թագավորն էր։ Նա էր պատերազմ


հայտարարում և հաշտություն կնքում, բանակցում այլ պետությունների հետ։
Արքան իր շրջապատի հետ միասին կազմում էր արքունիքը, որը կառավարում էր
երկիրը։ Արքան կառավարում էր երկիրը գործակալությունների միջոցով, որոնք նման էին
արդի նախարարություններին։ Առավել կարևոր էին հետևյալ գործակալությունները․
 Հազարապետություն – հավաքում էր հարկերը, զբաղվում քաղաքների ու
ճանապարհների կառուցման աշխատանքներով։ Այս գործակալությունը վարում
էին Գնունիներն ու Ամատունիները։
 Սպարապետություն – սպարապետը զորքի գլխավոր հրամանատարն էր և
թագավորի աջ ձեռքը պատերազմի ժամանակ։ Այս պաշտոնը Մամիկոնյանների
տոհմի ժառանգական սեփականությունն էր։
 Թագադիր ասպետություն – հետևում էր արքունի արարողակարգին, թագադրում
նոր թագավորին։ Այն վարում էին Բագրատունիները։
 Մեծ դատավարություն – լուծում էր տալիս դատական ամենակարևոր
խնդիրներին և միջորդի դեր կատարում թագավորի ու նախարարների միջև
վեճերի դեպքում։ Մեծ դատավորի պաշտոնը վարում էր կաթողիկոսը։
 Մաղխազություն – Մաղխազը թագավորական թիկնազորի հրամանատարն էր։
Այս պաշտոնը ժառանգաբար վարում էին Խոռխոռունիները։
 Մարդպետություն-պաշտոնյան կոչվում էր Հայր մարդպետ, զբաղվում էր
արքայորդիների դաստիարակությամբ, արքունական գանձարանով։ Այս
պաշտոնը վարում էին Մարդպետունիները։
Արշակունյաց Հայաստանի բանակն ուներ 120 հազար զինվոր։ Հարվածային հիմնական
ուժը այրուձին էր։ Առկա էին հետևակային ջոկատներ և սակրավորներ, որոնք
անհրաժեշտության դեպքում կառուցում էին կամուրջներ ու ճանապարհներ զորքի համար։
Պատերազմի ժամանակ խաղաղ բնակչությունից ևս կազմավորվում էին զորաջոկատներ,
որոնք անվանում էին աշխարհազոր։ Զորքի մասին տեղեկանում ենք «Զորանամակից», իսկ
պաշտոնների մասին՝ «Գահնամակից»:

25. Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն:


Տրդատ III Մեծ և Գրիգոր Լուսավորիչ: Քրիստոնեության՝ պետականորեն ընդունման
պատմական նշանակությունը

Քրիստոնեությունը Հայաստանում դեռևս I դարում սկսել են քարոզել Թադեոս և


Բարդուղիմեոս առաքյալները։ Այդ պատճառով էլ հայկական եկեղեցին կոչվել է առաքելական։
15
Տարածվելով Հռոմեական կայսրությունում՝ քրիստոնեությունը սկսել էր
անհանգստացնել հռոմեական կայսրերին։ Այդ պատճառով քրիստոնյաների դեմ սկսվել էին
հալածանքներ։
Հայաստանում ևս թշնամաբար էին տրամադրված քրիստոնյաների նկատմամբ։
Իմանալով, որ Անակ Պարթևի որդի Գրիգորը քրիստոնյա է, Տրդատ III-ը նրան բանտարկեց
Խոր Վիրապի բանտում, որտեղ, ըստ ավանդության, Գրիգորն անցկացրեց 13 տարի։
Հռոմում հալածանքների ենթարկվելով՝ Հայաստանում ապաստան գտան քրիստոնյա
Հռիփսիմյանց կույսերը՝ Գայանեի ու Հռիփսիմեի գլխավորությամբ, սակայն հայոց արքա
Տրդատ III-ի հրամանով նրանք մահապատժի ենթարկվեցին, քանի որ Հռիփսիմեին մերժել էր
Տրդատի սերը։ Նույն տարում Տրդատը հիվանդանում է (վարազի կերպարանք է ստանում) և
բուժվում բանտարկված Գրիգորի շնորհիվ։ Արքան որոշում է ընդունել քրիստոնեություն։
301 թ․ Տրդատ III-ը Հայաստանի պետական կրոն հռչակեց քրիստոնեությունը, իսկ
Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրվեց հայոց կաթողիկոս, ապա գալով Հայաստան,
Արածանի գետում մկրտում է թագավորին, արքայական ընտանիքի անդամներին,
նախարարներին։ Նոր կրոնը տարածելու համար կործանվեցին հեթանոսական բոլոր
տաճարները, և փոխարենը սկսեցին կառուցվել քրիստոնեական եկեղեցիներ։ 303 թ․
կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Եկեղեցու համար սահմանվեց հատուկ հարկ՝
տասանորդը, որը բերքի 1/10-ն էր։
Եկեղեցին մեծ դեր է կատարել․
 պետության բացակայության պայմաններում կատարել է պետության
գործառույթներ,
 հովանավորել է կրթությունը, մշակույթը,
 ղեկավարել է ազատագրական պայքարը։
Քրիստոնեության մեջ ձուլվեցին նաև հայկական հեթանոսական որոշ սովորույթներ ու
տոներ, օրինակ՝ Աստղիկ աստվածուհուն նվիրված Վարդավառը, Տրնդեզը, մատաղի ծեսը:

26. Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար:


Արշակ II –ի քաղաքականությունը: Հայկական զորքերի հաղթանակը

Հայաստանում գահ բարձրացավ Արշակունյաց Հայաստանի ամենահայտի արքաներից


մեկը՝ Արշակ II-ը (350-368 թթ․) Սկզբնական շրջանում նա ջերմ հարաբերություններ
հաստատեց նախարարների և եկեղեցու հետ։ Նրա աջակցությամբ հայոց կաթողիկոս դարձավ
Ներսես Մեծը։ Վերջինս 354 թ․ հրավիրեց Աշտիշատի եկեղեցական ժողովը, որտեղ
ընդունվեցին մի շարք կանոններ։ Որոշվեց․
 արգելել մերձավոր ազգականների, անչափահասների, ամուսնությունը,
բազմակնությունը, մահացածների վրա անհարկի լացուկոծը։
 բացել հիվանդանոցներ ու աղքատանոցներ,
 հիմնել հունարենի ու ասորերենի դպրոցներ՝ ապագա հոգևորականներին կրթելու
համար։

16
Ներսես Մեծի միջնորդությամբ Հռոմի պատանդությունից Հայաստան վերադարձան
Արշակի եղբորորդիներ Գնելն ու Տիրիթը: Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու դստեր՝
Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը: Եղբայրներին սպանելուց հետո Արշակն
ամուսնանում է Փառանձեմի հետ:
Հակասությունները արքայի և նախարարների միջև սկսվեցին այն ժամանակ, երբ Արշակ
II-ը որոշեց կառուցել նոր քաղաք՝ Արշակավանը։ Այստեղ կարող էին հաստատվել բոլոր
ցանկացողները։ Սա դժգոհություն առաջացրեց, քանի որ նախարարների կախյալ
գյուղացիները սկսեցին տեղափոխվել Արշակավան՝ վնաս հասցնելով նախարարներին։
Իրավիճակն այնքան սրվեց, որ Արշակ II-ի բացակայության ընթացքում նախարարները
հարձակվեցին ու հողին հավասարեցրին Արշակավանը։ Միայն կաթողիկոսի միջնորդությամբ
արքան ու նախարարները հաշտություն կնքեցին․ արքան խոստացավ հարգել նախարարների
իրավունքները։
Արշակ II-ի օրոք տեղի ունեցան պարսկա-հռոմեական պատերազմներ: Երկու կողմերն էլ
փորձում էին իրենց կողմը գրավել Հայաստանին։ Սակայն Հռոմի պարտված կայսրը 363 թ.
պարսիկների հետ կնքեց «ամոթալի» պայմանագիրը, որի համաձայն՝ Հռոմը չպետք է օգներ
Հայաստանին։ Հայտնվել էին նաև դավաճաններ։ Մերուժան Արծրունուն պարսից արքան
խոստացել էր հռչակել հայոց թագավոր։ Վահան Մամիկոնյանը անցել էր պարսիկների կողմը,
սակայն նրան սպանեց որդին՝ Սամվելը։
Պարսիկները հարձակվեցին Հայաստանի վրա, 4 տարի հաջողության չհասան։ Հայոց
արքայի կողքին էր սպարապետը՝ Վասակ Մամիկոնյանը։ Տեսնելով, որ չի կարողանում
Հայաստանը զենքի միջոցով գրավել, Շապուհը դիմում է խաբեության։ Հենց նրա
ուղեկցությամբ Արշակ II-ը մեկնեց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն՝ ընդունելով Շապուհ
II-ի հաշտության առաջարկը։ Պարսից արքան կնքած աղ էր ուղարկել Արշակին, որը
պարսկական ամենասուրբ երդումն էր։ Սակայն Տիզբոնում հայոց արքան ու սպարապետը
ձերբակալվեցին։ Վասակ Մամիկոնյանին մորթազերծ արեցին, իսկ Արշակ II-ի փակեցին
Անհուշ բերդում։

27. Պայքար պարսից զավթողական քաղաքականության դեմ:


Պապ թագավորը և Մեծ Հայքի թագավորության հզորության վերականգնման նրա
փորձերը:

Արշակ II-ի ձերբակալությունից հետո պարսկական զորքերը հարձակվեցին Հայաստանի


վրա։ Երկրի պաշտպանությունը ստանձնեց հայոց թագուհին՝ Փառանձեմը, որն ամրացավ
Արտագերս ամրոցում 11հազ զորականներով։ Իսկ թագաժառանգ Պապին ուղարկեց
հռոմեական Վաղես կայսրից օգնություն ստանալու։ Ամիսներ շարունակ պայքարելուց հետո
ներքին դավադրության հետևանքով Արտագերսը գրավվեց, և Փառանձեմը սպանվեց։
Նման պայմաններում գահ բարձրացավ Պապը (370-374 թթ․), որի գլխավոր աջակիցը
հայոց սպարապետն էր՝ Վասակի որդի Մուշեղ Մամիկոնյանը։ Հռոմեացիների ուղարկած
զորքերի հետ միասին հայկական բանակը 371 թ․ Ձիրավի ճակատամարտում ծանր
պարտության մատնեց պարսիկներին։ Կարճ ժամանակում Մուշեղ Մամիկոնյանը
17
վերականգնեց հայկական թագավորության սահմանները։ Թագադիր ասպետ Սմբատ
Բագրատունին շիկացած երկաթե թագով «թագադրում է» դավաճան Մերուժան Արծրունուն,
որը ցանկանում էր արքա դառնալ:
Պետության հզորացման համար Պապ թագավորը ձեռնարկեց վերափոխումներ։
 Նախ՝ նա սկսեց փակել կուսանոցներն ու մենաստանները՝ թույլատրելով նրանց
ամուսնանալ, որպեսզի ավելացնար երկրի բնակչության թվաքանակը։
 Նա բանակի կազմը հասցրեց 90 հազարի։
 Պապը եկեղեցուց սկսեց վերցնել եկեղեցապատկան ընդարձակ հողերը /7կտորից 5
տալով զինվորականներին/։
 Հոգևորականների ազգականները պարտադիր պետք է ծառայեին բանակում։
Այս ամենի հետևանքով հոգևորական պատմիչները ատելությամբ են խոսում Պապի
մասին, անգամ մեղադրում են նրան Ներսես Մեծին սպանելու մեջ, որը, սակայն, իրականում
թոքախտից էր մահացել։ Հաջորդ կաթողիկոսին Պապը թույլ չտվեց մեկնել Կեսարիա և
հրամայեց ձեռնադրել Հայաստանում, որով
 նա հաստատում էր հայկական եկեղեցու անկախությունը։
Պապի գործողություններն անհանգստություն առաջացրին Հռոմում, և 374 թ․ Վաղես
կայսեր ուղարկած գործակալը դավադրաբար սպանեց Պապին խնջույքի ժամանակ։

28. Վարդանանց պատերազմը:


Պարսից գերիշխանության սաստկացումը: Արտաշատի ժողովը: Ապստամբության ծավալումը:
Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը

Արշակունյաց արքայատոհմի անկումից հետո հայ նախարարների պահպանած


կիսանկախ կարգավիճակին վերջ տալու համար պարսից արքա Հազկերտ II-ը 449 թ․
հրովարտակ ուղարկեց Հայաստան՝ պահանջելով, որ հայերը հրաժարվեն քրիստոնեությունից
և ընդունեն պարսկական կրոնը՝ զրադաշտականությունը։ 449 թ․ Արտաշատում հրավիրված
ժողովում նախարարներն ու կաթողիկոսական տեղապահ Հովսեփ Վայոցձորցին նամակով
հրաժարվեցին առաջարկը ընդունելուց։ Հազկերտը պահանջեց, որ նախարարներն անձամբ
ներկայանան Տիզբոն՝ առաջարկը քննարկելու։ Տիզբոն են կանչվում սպարապետ Վարդան
Մամիկոնյանը, մարզպան Վասակ Սյունին, Վահան Ամատունին:
Տիզբոնում նախարարներին ձերբակալեցին՝ սպառնալով սպանել, եթե չընդունեն
զրադաշտականություն։ Արդյունքում նախարարները որոշեցին առերես ընդունել
պարսկական կրոնը՝ Հայաստան վերադառնալուց հետո ապստամբություն սկսելու
նպատակով։ Հազկերտ II-ը նախարարներին մոգերի ու պարսկական զորքի հետ ուղարկեց
Հայաստան՝ զրադաշտականություն տարածելու։
Հայաստանում, սակայն, արդեն տարածվել էր նախարարների հավատափոխության
լուրը։ Սկսվել էին ընդվզումներ Ղևոնդ Երեցի գլխավորությամբ։ Հայաստան հասնելուն պես
նախարարները հայտարարեցին, որ առերես են հրաժարվել քրիստոնեությունից և միացան
ապստամբությանը։ Ապստամբներին գլխավորում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը։
Սկսվեց Վարդանանց պատերազմը։
Հայկական զորքը բաժանվեց երեք խմբի։

18
1. Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորախումբը մեկնեց Աղվանք՝ պարսկական
արշավանքից աղվաններին փրկելու և հոների հետ կապ հաստատելու համար։
Այստեղ Վարդան Մամիկոնյանը հաղթեց Խաղխաղի ճակատամարտում (450 թ․)։
2. Մյուս զորախումբը մեկնեց Մեծ Հայքի հարավ՝ այն պարսկական հարձակումից
պաշտպանելու համար։
3. Իսկ մարզպան Վասակ Սյունու գլխավորած երրորդ խումբը մնաց Այրարատում։
451 թ․ գարնանը պարսկական զորքը հասավ Արտազ գավառ և բանակ դրեց Տղմուտ
գետի ափին։ Մյուս ափին բանակեցին հայկական զորքերը, որոնց թիվը հասնում էր 66
հազարի։ Վերջին պահին պարզվեց, որ Վասակ Սյունին որոշել էր բանակցել պարսիկների
հետ՝ արյունահեղությունը կանխելու և հարցը խաղաղ կարգավորելու համար։ Սակայն նրան
դավաճան համարեցին։
451 թ․ մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի ունեցավ հայ-
պարսկական ճակատամարտը։ Զոհվեց Վարդան Մամիկոնյանը, պարսկական ընտիր
հեծելազորը՝ «Մատյան գունդը», հասավ առավելության։ Ըստ պատմիչ Եղիշեի՝ քաջերը
քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին։
Թեպետ Ավարայրի ճակատամարտում հայերը պարտություն կրեցին, սակայն
պատերազմը հաղթական էր, քանի որ պարսիկները որոշ ժամանակով հրաժարվեցին
կրոնափոխությունը պարտադրելուց։

29. Վահանանց ապստամբությունը:


Ապստամբության սկիզբը: Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերը:
Նվարսակի պայմանագիրը:

Վարդանանց պատերազմից հետո պարսկական արքունիքը սկսել էր հայերին


սիրաշահելու քաղաքականություն։ Զրադաշտականություն ընդունած նախարարները բարձր
պաշտոններ ու տիրույթներ էին ստանում արքունիքից։ Դրա հետևանքով կրոնափոխությունը
տարածվում էր հայերի շրջանում։
Վրաստանի արքա Վախթանգը սպանեց հավատուրաց Վազգեն բդեշխին։ Այս քայլը
դարձավ ապստամբության սկզիբը Վրաստանում ու Հայաստանում։
Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն։ Սպարապետը Վահան Մամիկոնյանն
էր, մարզպանը՝ Սահակ Բագրատունին, իսկ Մեծ դատավորը՝ կաթողիկոս Հովհան
Մանդակունին։ Ապստամբության ղեկավար դարձավ սպարապետը։ Սկսվեց Վահանանց
պատերազմը։
Առաջին հաղթանակը պարսիկների դեմ Ակոռի գյուղի մոտ էր 481 թ․։ Հաղթանակած
հայերը վերադարձան Դվին, որը դարձել էր ապստամբության կենտրոնը։ 482 թ․ գարնանը
Հայաստան մտած պարսկական զորքը պարտություն կրեց Ներսեհապատի
ճակատամարտում։ Հայերն ու վրացիները կապ հաստատեցին հոների հետ, որոնք պետք է
միանային պարսիկների դեմ պայքարին։ Սակայն 482 թ․ աշնանը Ճարմանայի
ճակատամարտում հայ-վրացական զորքը մենակ մնաց․ հոները չժամանեցին, և պարսիկները
հաղթանակի հասան։ Զոհվեց մարզպան Սահակ Բագրատունին։
484 թ․ քոչվորների դեմ պայքարում զոհվեց պարսից Պերոզ արքան։ Գահ բարձրացած
նոր արքա Վաղարշը հաշտություն խնդրեց։ Հայաստան ժամանեց Նիխոր զորավարը, և 484 թ․
Նվարսակ գյուղում կնքվեց հայ-պարսկական պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝
 Պարսիկները հրաժարվում էին կրոնափոխության ծրագրից,

19
 Պաշտոններ ստանալու էին ոչ թե կրոնափոխվածները, այլ արժանի մարդիկ,
 Հայ նախարարները վերականգնելու էին իրենց ժառանգական իրավունքները,
Վահան Մամիկոնյանը դառնում է մարզպան:

30. Արաբական արշավանքները և Հայաստանը:


Հայաստանը և արաբական ներխուժումները: Թեոդորոս Ռշտունու քաղաքականությունը

Արաբական ցեղերի միավորումը սկսվեց միասնական կրոնից։ Մուհամեդը դարձավ


իսլամի՝ մահմեդականության հիմնադիրը, ստեղծվեց արաբական միասնական պետությունը՝
Արաբական խալիֆայությունը։ Վերջինս պարտության մատնեց Բյուզանդիային, կործանեց
Սասանյան Պարսկաստանը։
Դեռևս 639թ. հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին միավորել էր Հայաստանի երկու
հատվածները, նրա իշխանության կենտրոնը Աղթամար կղզին էր:
Արաբները Հայաստան արշավեցին երեք անգամ, որոնցից առաջինը 640 թ․։ Երեքն էլ
հետախուզական արշավանքներ էին, և արաբները հեռացան մեծ ռազմավարով։ Մի շարք
բերդերում՝ Արծափ, Նախջևան, հայերը ուժեղ դիմադրություն ցույց տվեցին: Հայոց կաթողիկոս
Ներսես Տայեցին հույսեր էր կապում Բյուզանդիայի օգնության հետ, սակայն ապարդյուն։ Իսկ
սպարապետ և հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին որոշեց կանխել հետագա
ավերածությունները և բանակցություններ սկսել արաբների հետ։ 652 թ․ Դամասկոսում կնքվեց
հայ-արաբական պայմանագիրը Թեոդորոս Ռշտունու և Դամասկոսի արաբական կառավարիչ
Մուավիայի միջև։ Պայմանագրի համաձայն՝
 Հայաստանն ընդունում էր արաբական գերիշխանությունը,
 Հայաստանը երեք տարով ազատվում էր հարկերից, իսկ հետո վճարելու էր
այնքան, որքան ցանկանար,
 Հայերն իրավունք էին ստանում պահելու 15 հազարանոց այրուձի, որը պետք
եղած դեպքում պետք է օգներ արաբներին
 Արաբները պաշտպանելու էին Հայաստանը արտաքին հարձակումներից։
Այս պայմանագիրը շուրջ կես դար հնարավորություն տվեց հայերին
համեմատաբար խաղաղ շունչ քաշելու։

31. Հայաստանի ինքնավարության վերականգնումը:


Հայաստանի ինքնավարության վերականգնումը: 850 - 855 թթ. ապստամբությունը

9-րդ դարում թուլանում է Արաբական խալիֆայությունը, որից օգտվելով հզորանում էին


հայկական նախարարական տները, հատկապես՝ Բագրատունիները, Արծրունիները,
Սյունիները և Արցախի իշխանները։
Բագրատունիների վերելքը կապված է Աշոտ Մսակեր Բագրատունու անվան հետ, որը
804 թ․ դարձել էր Հայոց իշխան, իսկ նրա եղբայր Շապուհը՝ սպարապետ։ Աշոտ Մսակերի
նստավայրը Բագարանն էր։ Նրա օրոք կրճատվել էր արաբներին վճարվող հարկի չափը։
Աշոտ Մսակերին 826 թ․ հաջորդեց որդին՝ Բագարատը, ով կրում էր Հայոց իշխանաց
իշխանի տիտղոսը։ Չհաշտվելով Հայաստանի կորստի հետ՝ արաբները Հայաստան
ուղարկեցին ոստիկանին, սակայն Բագարատը անձամբ չներկայացավ նրան՝ փոխարենը
ընծաների հետ ուղարկելով տարեկան հարկը Հայաստանի սահմանին՝ թույլ չտալով, որ
ոստիկանը մտնի Հայաստան։ Խալիֆը շուտով Բագարատի դեմ ուղարկեց Յուսուֆին, ով
դավադրաբար ձերբակալեց Բագարատին։ Դրա հետևանքով 850 թ․սկսվեց հակաարաբական
ամենահզոր ապստամբությունը։

20
Բագարատ Բագրատունու երկու որդիները` Աշոտը և Դավիթը, Հովնան Խութեցին
գլխավորեցին պայքարը, սպանվեցն Յուսուֆը, ով թաքնվել էր Մուշի եկեղեցիներից մեկի
գմբեթում։ Այս դեպքերը նկարագրված են «Սասնա ծռեր» էպոսում։
Խալիֆը 852 թ․ Հայաստան ուղարկեց թյուրք զորավար Բուղային, որը, խաբեությամբ
ձերբակալեց Աշոտին ու Դավիթին, Հովնանին, սակայն, Վասպուրականում ծանր
պարտություն կրեց Արյան լճի ճակատամարտում։ Բուղան մոտ մեկ տարի չէր կարողանում
հաջողության հասնել Արցախում, որտեղ պայքարում էր Եսայի իշխանը՝ ամրանալով Քթիշ
(Տող) ամրոցում։ Չհասնելով իր նպատակին՝ 855 թ․ Բուղան հետ է կանչվում խալիֆի կողմից։
850-855 թթ․ ապստամբության շնորհիվ վերականգնվում է Հայաստանի
ինքնավարությունը։ Պայմաններ են ստեղծվում Բագրատունիների գլխավորությամբ
հայկական պետականության վերականգման համար։

32. Մեսրոպ Մաշտոցը և հայոց այբուբենի ստեղծումը:


Հայ գրերի գյուտը: Գրերի գյուտի նշանակությունը

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Նա ծնվել է 361 թ․ Տարոն գավառի Հացեկաց
գյուղում։ Նախապես զինվորական ծառայություն է կատարել, ապա մայրաքաղաք
Վաղարշապատում դարձել է հայոց Վռամշապուհ արքայի պալատական գրագիրը։
Ձեռնադրվելով հոգևորական՝ Մաշտոցը մեկնել է Գողթն գավառ՝ քրիստոնեական
քարոզչություն կատարելու, քանի որ հենց այս գավառում էին ամենաուժեղը պահպանվել
հեթանոսական ավանդույթները։ Այստեղ նա համոզվեց, որ քրիստոնեության քարոզչությունն
անհնար է առանց սեփական գրի, քանի որ Աստվածաշունչը հայերը լսում էին միայն հունարեն
ու ասորերեն, իսկ բնակչության մեծ մասը չէր տիրապետում այդ լեզուներին։
Վերադառնալով Վաղարշապատ՝ Մաշտոցը դիմում է հայոց կաթողիկոս Սահակ
Պարթևին և առաջարկում ստեղծել հայերեն գրեր։ Գաղափարին հավանություն է տալիս նաև
Վռամշապուհ արքան։ Վռամշապուհի հանձնարարությամբ ասորի Դանիել եպիսկոպոսի
մոտից հայերեն նշանագրեր են բերվում Հայաստան: Սակայն դրանք չէին
համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին:
Մեսրոպ Մաշտոցը մեկնում է Սամոսատ ու Եդեսիա քաղաքներ, ծանոթանում բազում
գործիչների հետ։ Եդեսիայում էլ նա 405 թ․ ստեղծում է հայերեն նշանագրերը։ Մաշտոցը բացեց
դպրոցներ Արևելյան ու Արևմտյան Հայաստանում, սկսեցին պատրաստել թարգմանիչների։
Հայերեն թարգմանված առաջին նախադասությունը Աստվածաշնչից էր. «Ճանաչել
զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Պետականության բացակայության պայմաններում հայկական մշակույթն ու դրա
խորհրդանիշ հայկական գրերը կատարել են հայության միավորող կարևոր դեր։

33. Ոսկեդարյան գրականությունը:


Պատմագրությունը: Փիլիսոփայությունը և բնական գիտությունները:

V դարն անվանում են հայկական գրականության ոսկեդար։ Այս շրջանում ձևավորվեցին


ու զարգացան հին հայերենը՝ գրաբարը, թարգմանական ու ինքնուրույն գրականությունը։

21
Առաջինը հայերեն թագմանվեց Աստվածաշունչը, որի հայերեն թարգմանությունն
անվանում են թարգմանությունների թագուհի։
Ձևավորվեց պատմագրությունը։ Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմություն»
աշխատությունում գրեց քրիստոնեության ընդունման պատմությունը՝ հասցնելով մինչև
Տրդատ III-ի մահը՝ 330 թ․։ Նրան շարունակելով՝ Փավստոս Բուզանդը իր «Հայոց
պատմություն» աշխատությունում գրի առավ մինչև Հայաստանի առաջին բաժանումը՝ 387
թվականն ընկած իրադարձությունները՝ հատկապես Արշակ II-ի ու Պապ թագավորի
շրջանները։ Եղիշեի աշխատություն՝ իր «Վարդանի և Հայոց պատերազմի մասին»
աշխատությունում ամփոփում է Վարդանանց պատերազմը։ Ղազար Փարպեցին իր «Հայոց
պատմություն» աշխատությունում շարունակում է Փավստոսին ու հասցնում իր
պատմությունը մինչև Վահանանց պատերազմի ավարտը։
Կարևոր է հատկապես Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունը, որը
ներառում է հայ ժողովրդի ամբողջ պատմությունը՝ ծագումից մինչև Արշակունիների անկում,
Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի մահ։ Խորենացին հավաքել ու մոռացումից փրկել է
հայկական առասպելներն ու վիպերգերը։ Մովսես Խորենացուն հայերը կոչում են
Պատմահայր, Քերթողահայր։
Զարգացում ապրեց փիլիսոփայությունը։ Հատկապես աչքի ընկան Եզնիկ Կողբացին ու
Դավիթ Անհաղթը։ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունը ներկայացնում է
քրիստոնեության առավելությունները հայերի նախորդ՝ զրադաշտական հեթանոսական կրոնի
նկատմամբ։ Իսկ Դավիթ Անհաղթը, որը փիլիոփայական բոլոր բանավեճերում հաղթել էր
Ալեքսանդրիայի հայտնի փիլիսոփաներին, գրեց «Իմաստասիրության սահմանումները»
աշխատությունը։
Հայկական բնագիտության ամենակարևոր ներկայացուցիչը Անանիա Շիրակացին է (VII
դար)։ Նա աստղագետ էր, մաթեմատիկոս, աշխարհագրագետ։ Նա վստահ էր, որ Երկիրը նման
է ձվի, և դեղնուցը կենտրոնում է, սպիտակուցը՝ օդը, նրա շուրջն է, իսկ կեղևը՝ երկրակեղևը,
շրջապատում է նրան չորս կողմից։ Նա շարունակել է Մ. Խորենացու «Աշխարհացույցը»,
որտեղ մանրամասն նկարագրում է Հայաստանի 15 աշխարհները:

34. Հայաստանի անկախության վերականգնումը 9-րդ դարում


Անկախության վերականգնման գործընթացը: Թագավորության հռչակումը

IX դարի կեսերին Հայաստանի անկախության վերականգման համար ստեղծվել էին


արտաքին ու ներքին նպաստավոր պայմաններ։
Արտաքին․ թուլացել էր Արաբական խալիֆայությունը, որից օգտվում էր նրա
հակառակորդ Բյուզանդիան՝ պատրաստամակություն հայտնելով օգնելու Հայաստանին
խալիֆայությունից ազատագրվելու հարցում։
Ներքին․ Հայաստանի տնտեսությունը զարգանում էր։ Հզորացել էին նախարարական
տները, հատկապես՝ Բագրատունիները, որոնք արդեն փաստացիորեն կառավարում էին
երկիրը։ Հոգևոր դասը ցանկանում էր ազատվել կրոնական հալածանքներից, ժողովուրդն էլ՝
ծանր հարկերից։Բնակչության բոլոր խավերը միասնաբար ձգտում էին անկախության։

22
869 թ․ Զաքարիա Ձագեցի կաթողիկոսը Շիրակավանում հրավիրում է ժողով որտեղ հայ
նախարարներն ու հոգևոր առաջնորդները որոշում են Հայոց իշխանաց իշխան Աշոտ
Բագրատունուն հռչակել հայոց թագավոր և դիմել խալիֆին՝ թագ ուղարկելու խնդրանքով։
Խալիֆը մերժումէ և նոր ոստիկան է ուղարկում Հայաստան, որի նպատակն էր ձերբակալել
հայ նախարարներին: Սակայն հայոց իշխան Աշոտ Բագրատունին տեղեկանում է դրա
մասին, Դվին են ներկայանում ոչ թե իշխանները, այլ հայոց զորքը, ձերբակալում ոստիկանին
և ջորու վրա նստեցնելով՝ հեռացնում Հայաստանի սահմաններից:
876 թ․ Բյուզանդիայի կայսր Վասիլ I-ը, որը իրեն հռչակել էր Արշակունիների շառավիղ,
թագ է խնդրում Աշոտ Բագրատունուց և դաշինք կնքում նրա հետ։ Ապա Հայաստանից
վռնդեցին արաբ վերջին ոստիկանին։
885 թ․ օգոստոսի 26-ին Բագարանում Աշոտ Բագրատունին օծվում է հայոց թագավոր
կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից։ Աշոտ I-ի (885-890 թթ․) գահակալությամբ Հայաստանում
հիմք է դրվում Բագրատունիների արքայատոհմին (885-1045 թթ․)։

35. Պայքարը արաբների դեմ:


Արաբների դեմ պայքարի հաղթական ավարտը: Աշոտ II Երկաթ

Սմբատ I-ն (890-914 թթ․) իր կառավարման 24 տարիների ընթացքում պայքար մղեց


արաբների դեմ՝ փորձելով զերծ պահել երկիրը արաբական հարձակումներից, հասավ որոշ
հաջողությունների, սակայն, ի վերջո, դավադրաբար սպանվեց Ատրպատականի Սաջյան
ամիրա Յուսուֆի կողմից։ Վերջինս մահապատժի ենթարկեց հայոց արքային՝ նպատակ
ունենալով ծնկի բերել հայ ժողովրդին, սակայն հաջողության չհասավ։ Պայքարը շարունակեց
Սմբատ I-ի որդին՝ Աշոտ II-ը (914-928 թթ․), որին ժողովուրդը Երկաթ է կոչել իր խիզախության
ու տոկունության համար։ Նա հաղթանակներ տարավ արաբների դեմ ու ամրապնդեց երկրի
անկախությունը։
921 թ․ Սևանա կղզում ամրացած Աշոտ Երկաթը պարտության մատնեց արաբ զորավար
Բեշիրին Սևանի ճակատամարտում, երբ լաստանավերի վրա տեղավորված հայ զինվորները,
դեռ ափ չիջած, նետահարելով ոչնչացրին արաբական զորքերին։ Գառնիում էլ Բեշիրին
պարտության մատնեց Գևորգ իշխանը։ Այս դեպքերը նկարագրված են Մուրացանի «Գևորգ
Մարզպետունի» պատմավեպում։ Աշոտ II-ը հաղթանակ տարավ Տփղիսի (Թիֆլիսի)
արաբական ամիրայության դեմ։
921 թ․ Աշոտը դաշինք կնքեց Բյուզանդիայի հետ։ Ի հակակշիռ դրա՝ արաբական խալիֆը
922 թ․ թագ ուղարկեց Աշոտին ու ճանաչեց նրան Հայոց շահնշահ՝ արքայից արքա։ Իսկ Գագիկ
Արծրունին, որն ապստամբել էր Սմբատ I-ի դեմ և արաբների կողմից ճանաչվել հայոց
թագավոր, բավարարվեց Վասպուրականի թագավորի տիտղոսով։

36. Բագրատունյաց Հայաստանի վերելքը:


23
Հայաստանն Աբասի և Աշոտ III-ի թագավորության շրջանում: Սմբատ II թագավորը:
Բագրատունյաց թագավորությունը հզորացումը Գագիկ I-ի օրոք:

Անզավակ Աշոտ Երկաթին հաջորդեց եղբայրը՝ Աբասը (928-953 թթ․), որի օրոք
Բագրատունյաց Հայաստանը ծաղկում էր ապրում։ Նա Կարս բերդաքաղաքը կառուցապատեց
ու հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Կաթողիկոսական աթոռը ևս տեղափոխվեց Շիրակ։
Աբասից հետո գահ բարձրացավ Աշոտ III Ողորմածը (953-977 թթ․), որի ամենակարևոր
ձեռնարկումը 961 թ․ Անին Հայաստանի մայրաքաղաք հռչակելն էր։ Նոր մայրաքաղաքը
շրջապատվեց պարիսպներով, կառուցապատվեց եկեղեցիներով ու շքեղ շինություններով։
Աշոտ III-ի օրոք Խոսրովանույշ թագուհու ջանքերով կառուցվել են նաև Սանահինի ու
Հաղպատի վանական համալիրները, որոնք դարձել էին կրթության կարևոր կենտրոններ։
Երկրի զարգացումը շարունակվեց նաև Սմբատ II-ի (977-990 թթ․) օրոք, որը
Բագրատունյաց Հայաստանին միացրեց Դվինի ամիրայությունը՝ արաբների վերջին հենակետը
Հայաստանում։ Նա է կառուցել նաև Անիի պարիսպների երկրորդ գիծը՝ Սմբատաշեն
պարիսպները։ Սմբատ II-ին տվել են Տիեզերակալ պատվանունը։
Բագրատունյաց Հայաստանի հզորության գագաթնակետը Գագիկ I-ի (990-1020 թթ․)
գահակալությունն էր։ Գագիկը ընդարձակեց երկրի սահմանները, 998 թ․ հաղթեց Հայաստան
արշաված արաբ ամիրա Մամլանին, 1001 թ․պարտության մատնեց Տաշիր-Ձորագետի՝ իր դեմ
ապստամբած արքա Դավիթ Անհողինին, ։
Գագիկ I-ի օրոք, Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001 թ․ ավարտվեց Անիի
Մայր տաճարի՝ Կաթողիկեի շինարարությունը, որի ճարտարապետը նշանավոր Տրդատն էր,
ապա սկսեց Զվարթնոցատիպ եկեղեցու՝ Գագկաշենի կառուցումը։
Շինարարական աշխատանքներ են իրականացրել նաև Պահլավունիները (Բջնի ամրոցն ու
եկեղեցին, Մարմաշենը, Ամբերդը)։

37. Հայ ժողովրդի պայքարն օտար նվաճողների դեմ:


Սելջուկների դեմ պայքարի նոր փուլը: Զաքարյանների իշխանություն

Վրաստանը սկսեց վերելք ապրել Դավիթ IV Շինարար (1089-1125թթ․ ) թագավորի օրոք։


Այդ փուլում հայերը սկսել էին հույսեր կապել վրացական թագավորության հետ։ Հայության
խնդրանքով վրացական զորքերը մի քանի անգամ գրավեցին Անին, որտեղ հայերը
դարպասները բացում էին վրացական բանակի առջև։
Անիի Բագրատունիների թագավորության անկումից հետո վրացական բանակում էին
ծառայում հայ բազում զորականներ, որոնցից ոմանք բարձր պաշտոնների էին հասել
վրացական արքունիքում։ Թամար թագուհու օրոք հայ իշխաններից Սարգիս Զաքարյանը
վարում էր վրացական բանակի գլխավոր հրամանատարի՝ ամիրսպասալարի պաշտոնը։
Հետագայում այդ պաշտոնը ստանձնեց նրա որդի Զաքարե Զաքարյանը, իսկ նրա եղբայր
Իվանեն թագաժառանգի խնամակալն էր՝ աթաբեկը։
Թամար թագուհու հրամանով զորականները կարող էին վրացական զորքով գրավել
ցանկացած տարածք, և այն կդառնար գրավողի ժառանգական սեփականությունը վրացական
24
թագի ներքո։ Այդպես սկսվեց Հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրումը Զաքարյանների
կողմից։ 1199 թ․ վերջնականապես ազատագրվեց Անին, 1203 թ․՝ Դվինը, 1206 թ՝ Կարսը։
Սակայն 1209 թ․ Իվանե Զաքարյանը Խլաթում ընկավ որսափոսի մեջ ու գերի ընկավ, որից
հետո արշավանքները դադարեցին։
Զաքարյանները բաժանվեցին մի քանի ճյուղի։ Զաքարեի ճյուղի նստավայրը Անին էր։
Իվանե Զաքարյանի ճյուղին բաժին էր հասել Լոռին:։ Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամը
դարձավ Վահրամյանների ճյուղի հիմնադիրը, որի կենտրոնը Ուտիքի Գագ ամրոցն էր։
Զաքարյանների մի մասն էլ իշխում էր Ջավախքում/Թմկա բերդ/: Նրանց ենթակա
իշխանություններ ստեղծեցին Պռոշյանները, Վաչուտյանները, Օրբելյանները, Հասան-
Ջալալյանները, Պահլավունիները և այլն:

38. Հայկական պետության ստեղծումը Կիլիկիայում:


Հայերը Կիլիկիայում: Ռուբինյան իշխանության առաջացումը

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայոի հարավ-արևելյան մասում, Միջերկրական ծովի


հյուսիս-արևելյան ափին։ Տարածքը բաժանված է երեք մասերի՝ Լեռնային, Դաշտային և
Քարուտ Կիլիկիա։ Հյուսիս-արևելքում Լեռնային Կիլիկիան է, որը հայտնի է իր ամուր
բերդերով։ Հարավ-արևելքում Դաշտային Կիլիկիան է, որն այնքան բարեբեր տարածք էր, որ
կարելի էր տարվա ընթացքում 2-3 անգամ բերք ստանալ։ Արևմուտքը Քարուտ Կիլիկիան է՝
բարձր ժայռերով ու լեռներով։
Հայերը Կիլիկիայում սկսել էին հաստատվել դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից։ Անիի
Բագրատունյաց թագավորության անկումից հետո սկսվեց հայության զգալի արտագաղթ դեպի
Կիլիկիա։ Կիլիկիայում էր ապաստանել նաև Բագրատունի վերջին թագավոր Գագիկ II-ը։
Լեռնային Կիլիկիայում թույլ իշխանություններ էին ստեղծել Փիլարտոս Վարաժնունին
(1072-1090, կենտրոնը՝ Մարաշ) ու Գող Վասիլը(1082-1117, կենտրոնը՝ Քեսուն) ։ Սակայն
ամենակենսունակը Ռուբինյան իշխանությունն էր։
Ռուբինյան իշխանության հիմնադիրը Ռուբեն I-ն (1080-1095 թթ․) է։ Նա իրեն հռչակել էր
Գագիկ II-ի հետնորդ և 1080 թ․ Լեռնային Կիլիկիայում ստեղծել հայկական իշխանություն։
Ռուբեն I-ին հաջորդեց Կոստանդին I-ը (1095-1100 թթ․), որի օրոք Ռուբինյան
իշխանությունը սկսեց ընդարձակվել։ 1098 թ․ նրա զորքերը գրավեցին Լեռնային Կիլիկիայի
ամենահզոր բերդերից մեկը՝ Վահկան, որը դարձավ Ռուբինյան իշխանության նոր կենտրոնը։
Խաչակրաց Առաջին արշավանքի շրջանում Ռուբինյանները ջերմ կապեր հաստատեցին
խաչակիրների հետ, որոնք պարտության մատնեցին Ռուբինյան իշխանության համար
սպառնալիք դարձած Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը։

39. Հայոց թագավորության վերականգնումը:


Լևոն II-ի իշխանության շրջանը:Լևոն Մեծագործի քաղաքականությունը

XII դարի վերջերին Կիլիկյան Հայաստանի սահմանակից խաչակրաց իշխանություններն


ու սելջուկյան սուլթանությունը թուլացել էին։ Մյուս կողմից՝ հզորացել էր Եգիպտոսը, որի
25
սուլթան Սալահ ադ-Դինը1187թ․ գրավել էր Երուսաղեմը։ Հռոմի պապը կոչ էր անում
խաչակրաց նոր արշավանքի։
Այս փուլում Կիլիկյան Հայաստանի իշխանն էր Լևոն II Մեծագործը (1187-1219 թթ․), որը
հզորացրեց Ռուբինյան իշխանությունը։ Նրա նպատակն էր՝ Անտիոքի դքսությունը միացնել
Կիլիկյան Հայաստանին՝ վերջինիս դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու համար։ 1194 թ․
Լևոն II-ը խաբեությամբ ձերբակալեց Անտիոքի դքսին և նրա համար մեծ փրկագին ստանալուց
հետո պայմանագիր կնքեց նրա։ Ըստ դրա՝ Լևոնի եղբոր դուստր Ալիսը ամուսնանում է
Անտիոքի գահաժառանգի հետ, իսկ նրանց ամուսնությունից ծնված որդին դառնալու էր
Անտիոքի ու Կիլիկիայի ընդհանուր թագաժառանգը։ Լևոնը սրանով ցանկանում էր ստեղծել
հայ-խաչակրաց միացյալ պետություն։
Խաչակրաց III արշավանքի շրջանում Լևոնը կապ հաստատեց Գերմանիայի կայսր
Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, որը խոստացել էր թագ ուղարկել Լևոնին ու հռչակել նրան
թագավոր։ Սակայն կայսրը խեղդվեց Կիլիկիայի գետերց մեկում, իսկ Լևոնի թագադրությունը
հետաձգվեց։ Լևոնը վերջապես թագ ստացավ Հռոմի պապից ու Բյուզանդիայի կայսրից։
1198 թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում տեղի
ունեցավ Լևոնի թագադրությունը հայոց կաթողիկոս Գրիգոր Զ-ի կողմից։ Կիլիկիայի
հայկական իշխանությունը հռչակվեց թագավորություն։
Լևոն II-ը գրավեց Հեթումյաններին պատկանող Լամբրոն հզոր ամրոցը, սկսեց հատել
հայերեն մակագրությամբ դրամներ, առևտրական լայն կապեր հաստատեց Վենետիկի ու
Ջենովայի հետ։ Ստեղծվեց հայկական առևտրային նավատորմ։
Լևոնը գրավեց նաև Անտիոքը և այնտեղ գահ բարձրացրեց իր ազգական Ռայմոնդ-
Ռուբենին, որը հռչակվել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ։ Սակայն շուտով Ռայմոնդ-
Ռուբենը ապստամբեց Լևոնի դեմ, որից հետո Լևոն II-ը Կիլիկյան Հայաստանի թագաժառանգ
հռչակեց իր մանկահասակ դստերը՝ Զաբելին։ Լևոն II-ը մահացավ 1219 թ․։

40. Կիլիկյան Հայաստանի պետական կարգը:


Պետական կառավարման համակարգը: Բանակը:

Կիլիկյան Հայաստանը ավատատիրական միապետություն էր։ Պետության գլուխը


թագավորն էր։ Նա էր պատերազմ հայտարարում և հաշտություն կնքում, ղեկավարում
պետության կարևորագույն գործերը։
Երկիրը կառավարվում էր արքունիքի միջոցով, որը բաղկացած էր արքունի խորհրդից և
շուրջ 10 գործակալություններից:
Գործակալություններից շատերը նման էին բուն Հայաստանում եղածներին, մի մասն էլ
փոխառված էին Բյուզանդիայից ու խաչակիրներից։
 Պայլություն – Պայլը թագաժառանգի կամ մանկահասակ թագաժառանգի
խնամակալն էր։
 Սպարապետություն – վարում էր պետության ռազմական գործերը։ Սպարապետին
Կիլիկիայում անվանում էին գունդստաբլ։ Նրան էին ենթարկվում
սպասալարություն/հեծելազորի ղեկավար/ և մարաջախտությունը/բանակի
պարենի և սպառազինության մատակարարը/
 Թագադիր-զբաղվում էր թագադրմամբ, կապում էր արքայական նշանները,
հետևում էր կարգ ու կանոնին։
 Արքունական քարտուղարություն – վարում էր օտար երկրների հետ
բանակցություններն ու գրագրությունը։ Գործակալին անվանում էին կանցլեր։

26
Կիլիկյան Հայաստանի բանակը պատերազմի ժամանակ հասնում էր մինչև 80-100
հազարի։ Բանակի հիմքը հեծելազորն էր, որտեղ մեծ կարևորություն ունեին ձիավորի կոչում
ունեցողները։ Նրանք իրենց դիրքով նման էին եվրոպական ասպետներին։

41. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում


Դպրոցները և համալսարանները: Պատմագրությունը

10-14-րդ դդ. մեծ զարգացում ապրեց կրթություն ու մշակույթը:


Կրթության մեջ դեռևս շանունակում էր գործել «յոթ ազատ արվեստների» համակարգը,
որն իր մեջ ներառում էր քերականությունը, թվաբանությունը, երկրաչափությունը,
ճարտասանությունը, աստղագիտությունը, երաժշտությունը և տրամաբանությունը:
Դպրոցները եկեղեցու տնօրինության տակ էին: Կային ծխական, վանական և տաճարային
դպրոցներ: Վերջին երկուսի հիմքի վրա ձևավորվեցին վարդապետարանները:
Նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին․
 Սանահինի և Հաղպատի վարդապետարանները
 Նարեկի վարդապետարանը
 12-րդ դարի հայտնի ուսումնագիտական կենտրոն էր Անիի վարդապետարանը
 Նոր Գետիկի վարդապետարանի հայտնի ուսուցչապետն էր Մխիթար Գոշը։
 1280-ական թթ․հիմնվեց Գլաձորի համալսարանը, որը շատ մեծ զարգացում Եսայի
Նչեցու ուսուցչապետության տարիներին։
 Տաթևի համալսարանի հայտնի վարդապետները Հովհան Որոտնեցին և Գրիգոր
Տաթևացին էին։
Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցներից նշանավոր էին
 Սսի համալսարանը
 Սկևռայի դպրոցը
 Հռոմկլայի դպրոցը
10-14րդ դդ. հայ պատմագրության մեջ առաջացան նոր ժանրեր՝
տիեզերական/համաշխարհային/ պատմություն և տարեգրություն/ժամանակագրություն:
 Հովհաննես Դրասխանակերտցի՝ «Հայոց պատմություն» -նկարագրում է Սմբատ 1-
ինի և Աշոտ Երկաթի ժամանակաշրջանը
 Արիստակես Լաստիվերտցի՝ «Պատմություն» 1000-1071թթ. պատմությունը
 Ստեփանոս Տարոնեցի՝ «Տիեզերական պատմություն»
 Թովմա Արծրունի՝ «Արծրունիների տան պատմություն» - նվիրված է
Վասպուրական հայոց աշխարհին և Արծրունիների տոհմի պատմությանը
 Ստեփանոս Օրբելյան՝ «Պատմություն նահանգին Սիսական» -նկարագրում է
Սյունիք նահանգի պատմությունը՛
 Սմբատ Գունդստաբլը իր «Տարեգրքի» մեջ որպես պետական գործիչ և ականատես
շարադրում է Կիլիկիայի պատմությունը:

42․Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում


Գրականությունը: Ճարտարապետությունը: Նկարչությունը:

10-րդ դարում հայ գրականությունը դարձավ մշակույթի ինքնություն բնագավառ:


Զարգացավ բանահյուսությունը, որի գլուխգործոցը «Սասնա ծռեր» էպոսն է, որտեղ
արտացոլված է հայ ժողովրդի ազատագրական պայքարը:

27
Հայ առակագրության հիմնադիրը Մխիթար Գոշն է: Նա գրել է 190 առակ: Հայտնի
առակագիր է Վարդան Արևելցին:
Հանճարեղ բանաստեղ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» /Նարեկ/ պոեմը
ծառայում է որպես աղոթագիրք, 2-րդ Աստվածաշունչ:
Ներսես Շնորհալին իր «Ողբ Եդեսիոյ» պոեմում նկարագրում է Եդեսիա քաղաքի
կործանումը:
13-14-րդ դդ. բանաստեղծ Ֆրիկն իր ստեղծագործություններում անդրադարձել է
սոցիալական անհավասարության խնդրին:
10-14-րդ դդ. մեծ վերելք էր ապրում նաև ճարտարապետությունը՝ քաղաքաշինությունը,
ամրոցաշինությունը և եկեղեցաշինությունը: Սովորաբար քաղաքը բաղկացած էր երեք մասից՝
միջնաբերդ, բուն քաղաք/շահաստան/ և արվարձան:Ամրոցը բաղկացած էր լինում երկու
մասից՝ միջնաբերդ և բուն ամրոց: Դրանից յուրաքանչյուրը ուներ առանձին պարիսպ:
Կիլիկիայում կային 112 ամրոց: Միջնաբերդում էր գտնվում իշխանական ապարանքը:
Եկեղեցաշինության մեջ սկսում են կառուցվել վանական համալիրներ, որոնք
ընդգրկում էին ոչ միայն վանքը, այլ մատենադարն, արհեստանոց, ուսումնական կենտրոն..:
Հայտնի վանական համալիրներից էին Տաթևը, Սանահինը, Հաղպատը, Սևանը, Սկևռան,
Այրիվանքը, Գոշավանքը:
Տրդատ ճարտարապետը հիմնականւոմ աշխատել է Անի քաղաքում, որտեղ նրա
նախագծով 1001թ, կառուցվել է Անիի Մայր տաճարը:
Մանուել ճարտարապետը հեղինակել է Աղթամար կղզու կառույցները, հռչակավոր Ս.
Խաչ վանքը:
Նշանավոր խաչքարագործ վարպետներ էին Մոմիկը /Նորավանք/ և Պողոսը
/Գոշավանք/:
Զարգացում է ապրում մանրանկարչությունը, որը պայմանավորված էր մի շարք
դպրոցների առաջացմամբ: Այդպիսինները տարբերվում էին իրենց ոճով՝ Կիլիկիայի,
Վասպուրականի, Սյունիքի մանրանկարչական դպրոցները: Հայտ նի մանրանկարիչներ էին
Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Մոմիկը:
Մեծ զարգացում ապրեց որմնանկարչությունը: Բագրատունի, Արծրունի, Ռուբինյան ,
Սհյունի և Հեթումյան արքաները իրենց կողմից կառուցված շինությունները զարդարում էին
որմնանկարներով:

43. Հայաստանի ազատագրության համար պայքարը:


Հայկական պետականության վերականգնման փորձ XV դարում: Հայ ազատագրական
շարժումը XVI դարում:

Հայոց պետականության անկումից հետո հայ իշխանական տները շարունակում էին


գործել:
Արևելյան Հայաստանում նման իշխանություններ հային Սյունիքում, Արցախում, Վայոց
ձորում, Գեղարքունիքում: Նրանց անվանում էին մելիքություններ, իսկ ղեկավարներին՝
մելիքներ:
Արևմտյան Հայաստանում իրենց իշխանությունները պահպանել էին հիմնականում
Շատախում, Մոկսում և Սասունում:
Կիլիկիայում ինքնավարության ամենահայտնի կենտրոնը Զեյթունն էր:
Անկախ պետականության ձգտումը կենդանի էր հայ իշխանական տների մոտ։
Ազատագրական պայքարի հայ գործիչներն անընդհատ ելքեր էին փնտրում,
օգտագործում յուրաքանչյուր հարմար առիթ ազատագրական քայլեր ձեռնարկելու:

28
Աղթամարի Ստեփանոս կաթողիկոսը կարա-կոյունլուների առաջնորդ Քհանշահի
աջակցությամբ 1465 թ․ Աղթամարի Ս․ Խաչ եկեղեցում հանդիսավորությամբ «Հայոց
թագավոր» է օծում իր եղբորորդուն՝ Սմբատ Արծրունուն։
Հայ իրականության մեջ, սակայն, ժամանակի ընթացքում արմատավորվում էր
այն մտայնությունը, որ սեփական ուժերով հնարավոր չէ անկախանալ, ուստի
հարկավոր է դիմել եվրոպական հզոր պետություններին՝ նրանց օգնությամբ
Հայաստանն ազատագրելու համար։
1547 թ․ կաթողիկոս Ստեփանոս Սալմաստեցին Էջմիածնում հրավիրում է գաղտնի
ժողով, որի ընթացքում որոշվում է կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն
ուղարկել Եվրոպա, որը բանակցություններ կվարեր Հռոմի պապի և Վենետիկի կառավարչի
հետ։ Ստեփանոս Սալմաստեցու պատվիրակությունը շրջեց Եվրոպայով, հանդիպեց ոչ միայն
Վենետիկի դոժին և Հռոմի պապին, այլև Գերմանիայի կայսրին, Պրուսիայի ու Լեհաստանի
թագավորներին, սակայն չունեցավ որևէ հաջողություն։ Կաթողիկոսը մահացավ
Լեհաստանում։
1562 թ․ Միքայել Սեբաստացի կաթողիկոսը Սեբաստիայում հրավիրում է հերթական
գաղտնի ժողովը, որը դարձյալ որոշում է պատվիրակություն ուղարկել Հռոմի պապի ու
Վենետիկի դոժի մոտ, այս անգամ՝ Աբգար Թոխատեցու գլխավորությամբ։ Սակայն
Եվրոպայում ավելի շատ հետաքրքրված էին դավանաբանական հարցերով, քան Հայաստանի
ազատագրությամբ, ուստի և անտեսեցին հայկական խնդրագրերը։
Ստեփանոս Սալմաստեցու և Աբգար Թոխատեցու պատվիրակությունները Հայաստանի
անկախությունը դիվանագիտական ճանապարհով վերականգնելու առաջին փորձերն էին։ Այդ
ջանքերը հետագա զարգացում պետք է ստանային առաջիկա երկու դարերում։

44.Հայկական մշակույթը /XV դար - XVII դարի առաջին կես/

Դպրոցը։ Տպագրությունը: Հակոբ Մեղապարտ

Չնայած նշյալ ժամանակահատվածում օտար տիրապետությանը՝ մշակույթը որոշակի


զարգացում ապրեց։ Սակայն զարգանում էին մշակույթի այն ճյուղերը, որոնք քիչ ծախսատար
էին՝ մանրանկարչությունը, փայտագործությունը, գորգագործությունը, խաչքարային
արվեստը, եկեղեցիների վերանորոգումը, որմնանկարչությունը և այլն։

Հայկական մշակույթի կարևոր առանձնահատկությունը հայոց գաղթօջախներում ստեղծված


մշակութային արժեքների փոխադրումն էր Հայաստան։ Իսկ հայաստանում գործող խոշոր
կրթական հաստատություններից իր աշխատանքն էր շարունակում

 Տաթևի համալսարանը, որտեղ դասավանդում էր Գրիգոր Տաթևացին։


 Վերջինս իր 100 ուսանողների հետ 1408 թ․ տեղափոխվեց Մեծոփա վանք՝ նոր շունչ
հաղորդելով Հովհաննես Մեծոփեցու առաջնորդությամբ գործող դպրոցին։ Այն
գոյատևել է մինչև 15֊-րդ դար կեսերը։
 Նույն դարում Սյունիքում գործել է Հերմոնի դպրոցը՝ Հովհաննես Հերմոնացու
առաջնորդությամբ։
 17֊րդ դարում Սյունիքում հիմնվում է Մեծ կամ Հարանց անապատի դպրոցը։
29
 Հայկական դպրոցներ են ստեղծվում հայկական գաղթօջախներում ՝ Ղրիմում, Նոր
Ջուղայում(Սպահան)

 16֊րդ դարի հայ մշակույթի ամենախոշոր նվաճումը Հակոբ Մեղապարտի կողմից


հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» ստեղծումն էր Վենետիկում 1512 թ.։
 Հայ տպագրության մեջ հաջորդ քայկը կատարել է դիվանագիտական առաքելությամբ
Հռոմ ուղարկված Աբգար դպիր Թոխաթեցին։ Նա ստեղծում է հայերեն տպատառեր 1565
թ․ Վենետիկում մեծադիր թերթի վրա տպագրվում է «Տոմարացույց»։
 Նոր Ջուղայում տպարան ստեղծվեց Խաչատուր Կեսարացու ջանքերով 1638 թ.։

45. Ազատագրական պայքարի նոր փուլը:


Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի պատվիրակությունը: Հայաստանի ազատագրության
Իսրայել Օրու ծրագրերը։

1677 թ․Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը հրավիրում է Էջմիածնի գաղտնի ժողովը, որի


մասնակից 12 գործիչները (հոգևոր ու աշխարհիկ) որոշում են կաթողիկոսի գլխավորությամբ
պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ բանակցություններ վարելու։ Պատվիրակությունը
հաջորդ տարի՝ 1678 թ․ մեկնում է Կոստանդնուպոլիս, որպեսզի այնտեղից տեղափոխվի
Եվրոպա։ Սակայն երկու տարի Կ․Պոլսում մնալուց հետո Հակոբ Ջուղայցին մահանում է, իսկ
պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։ Եվրոպա է մեկնում պատվիրակության
անդամ Սյունիքի մելիք Իսրայելի որդին՝ 20-ամյա Իսրայել Օրին։
Իսրայել Օրին մեկնում է Իտալիա, ապա՝ Ֆրանսիա, որտեղ սպայի աստիճան է ստանում։
Օրին տեղափոխվում է Գերմանիա, և հանդիպում Պֆալցի իշխան Հովհան Վիլհելմի հետ։
Նպատակն էր՝ ազատագրել Հայաստանը եվրոպական պետությունների օգնությամբ, իսկ
օգնության դիմաց Հովհան Վիլհելմին հռչակել Հայաստանի թագավոր։
1699 թ․ Օրին Հովհան Վիլհելմի առաջարկով ժամանեց Հայաստան, Անգեղակոթի
ժողովում մելիքների առաջ ներկայացրեց իր ծրագիրը։ Մելիքները հավանություն տվեցին Օրու
ծրագրին և նրան ուղեկցորդ նշանակեցին Մինաս վարդապետ Տիգրանյանին։ Վերադառնալով
Եվրոպա՝ Օրին Հովհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության՝ իր
կազմած Պֆալցյան ծրագիրը՝ բաղկացած 36 հոդվածից։ Հովհան Վիլհելմը հավանություն է
տալիս Օրու ծրագրին, առաջարկում նաև օգնություն խնդրել Ֆլորենցիայից և Վիեննայից։
Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն Վիեննայում հրաժարվեցին,
քանի որ մի քանի ամիս առաջ Ավստրիան հաշտություն էր կնքել Վիեննային մոտեցած
թուրքերի հետ։
Հասկանալով, որ Եվրոպան հեռավորության ու քաղաքական տարբեր շահերի
պատճառով չի կարող մասնակցել Հայաստանի ազատագրությանը, Օրին որոշում է դիմել
Ռուսական կայսրությանը, որի շահերը ուղղված էին դեպի Անդրկովկաս։
1701 թ․ Օրին մեկնում է Ռուսաստան, հանդիպում Պյոտր Մեծի հետ, որը խոստանում է
զբաղվել Հայաստանի խնդրով Շվեդիայի դեմ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո։ Օրին
ներկայացնում է իր կազմած նոր՝ Մոսկովյան ծրագիրը, որը նախատեսում էր ազատագրել
Արևելյան Հայաստանը՝ Հյուսիսային Կովկասից զորք մտցնելով Վրաստան։ Վրաստանում
ռուսական զորքին միանալու էր հայկական զորքը, իսկ Արևելյան Հայաստանը արագ էր

30
ազատագրվելու, քանի որ Պարսկաստանը թուլացած էր և չէր կարող դիմադրություն ցույց
տալ։
Ռուսաստանում Օրին ստացավ գնդապետի կոչում ու որպես ռուսական
պատվիրակության ղեկավար՝ 1708-1709 թթ․ մեկնեց Պարսկաստան, եղավ Անդրկովկասում,
նրան միացավ Արցախի Գանձասարի Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը։ Սակայն
Ռուսաստան վերադառնալու ճանապարհին՝ Աստրախանում, Օրին 1711 թ․ հանկարծակի
մահացավ։
Օրու գործունեությունը բացառիկ էր հայկական իրականության մեջ, քանի որ նա
գործնական հողի վրա դրեց Հայաստանի ազատագրության հարցը, կապ հաստատեց
շահագրգիռ բոլոր կողմերի հետ։

46. Ազատագրական զինված պայքարը Արցախում:


Ռազմական ամրությունների կազմավորումը Արցախում: Ռուսական զորքերի 1722 թ.
կասպիական արշավանքը: Շարժման ծավալումը Արցախում:

Պարսկահպատակ ժողովուրդների համար XVIII դարի սկզբներին հարմար առիթ էր


ստեղծվել պարսկական տիրապետությունից ազատվելու համար, քանի որ Իրանը թուլացել էր։
Ապստամբ աֆղանները գրավել 1722 թ․ գրավեցին մայրաքաղաք Սպահանը: Օգտվելով
դրանից՝ Ռուսաստան 1722թ. սկսեց Կասպիական արշավանքը՝ Կասպից ծովի առափնյա
տարածքները նվաճելու նպատակով։ Դրա հետ սկսեցին հույսեր կապել նաև վրացիներն ու
հայերը։ Արցախի մելիքներն այդ ժամանակ ունեին 12000 զորք: Գանձասարի կաթողիկոս
Եսայի Հասան-Ջալալյանը Արցախի մելիքների զորքով հաստատվեց Գանձակի մոտ՝ Չոլակ
սրբավայրում՝ սպասելով ռուսների ժամանմանը։
Արցախում սկսեցին կազմակերպվել պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ՝
 Շոշ /Շուշի/
 Գյուլիստան
 Ջրաբերդ
 Քարագլուխ
 Ավետարանոց,
որոնք կարող էին մղել թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական մարտեր։
Սակայն Կասպիական արշավանքը չընթացավ հայերի ցանկացած սցենարով։ Դերբենդը
գրավելուց հետո Պետրոս Մեծի հրամանով ռուսական զորքը նահանջեց Աստրախան: Նույն
շրջանում թուրքական կողմը սկսել էր արշավանք դեպի Այսրկովկաս: 1724թ. հունիսի 12–ին
կնքվեց ռուս-թուրքական Կ. Պոլսի պայմանագիրը, որով կողմերը իրենց միջև բաժանեցին
Այսրկովկասն ու Ատրպատականի տարածքը: Սրանով Ռուսաստանն այլևս չէր կարող
շարժվել Արևելյան Հայաստան:
1724 թ. թուրքական զորքը մտնում է Արարատյան դաշտ, 40-օրյա հերոսական
դիմադրություն են ցույց տալիս Կարբի գյուղի բնակիչները: Թուրքերը շուտով պաշարում են
Երևանի բերդը, որի մատույցներում թուրքերը տվեցին 20000 զոհ՝ շնորհիվ հայ բնակչության
դիմադրության:
Չսպասելով ռուսական զորքերի ժամանմանը հայկական զորքերը վերադարձան Արցախ
և սկսեցին պայքարը: Այդ պայքարը ղեկավարում էին Ավան և Թարխան հարյուրապետերը:
Եսայի Հասան-Ջալալյանը հայկական զորքով մեկնեց Արցախ, որպեսզի կազմակերպի
ինքնապաշտպանությունը թուրքական զորքի դեմ։

31
Արցախցիները Գանձակի մահմեդականների հետ դաշինք կնքեցին թուրքերի դեմ
համատեղ պայքարելու համար։ 1725 թ․ Վարանդա գավառ ներխուժած 6000 թուրքերի հայերը
տեղավորեցին գավառի հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի հարձակումով
ոչնչացրին բոլորին։ Հաջորդ տարի՝ 1726 թ․ թուրքերին չհաջողվեց գրավել նաև Շուշին, 8 օրում
տալով 800 զոհ՝ նրանք նահանջեցին:
1728 թ․ մահացավ Եսայի Հասան-Ջալալյանը, ազատագրական ուժերը թուլացան։ 1729-
1731 թթ․ թուրքերի դեմ պայքարը շարունակեց միայն Գյուլիստանի սղնախը՝ Աբրահամ
սպարապետի գլխավորությամբ։ Այս պայքարն ունեցավ ոգեշնչող դեր հետագա սերունդների
համար:

47. Ազատագրական զինված պայքարը Սյունիքում:


Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դավիթ-Բեկ: Սյունիքի հայկական
իշխանության կազմավորումը: Մխիթար Սպարապետ։ Ապստամբության ավարտը:

Սյունիքում սկզբնական շրջանում միասնական զորք կամ իշխանություններ չկային,


որպեսզի կարողանային դիմակայել թուրքական արշավանքներին։ Այդ պատճառով հայ
վաճառական Ստեփանոս Շահումյանը մեկնեց Վրաստան, որտեղ հաստատվել էին հայ
զորականներ։ Նա Վախթանգ VI արքային խնդրեց հայ մի զորավարի ուղարկել Սյունիք։
Վախթանգի թույլտվությամբ Սյունիք մեկնեց Դավիթ Բեկը, որը 1722 թ․ Շինուհայր ավանոււմ
ռազմական խորհուրդ ստեղծեց, իր շուրջը համախմբեց հայ զորականներին՝ Մխիթար
Սպարապետին, Տեր Ավետիսին և այլոց, տարավ տպավորիչ հաթանակներ։
Դավիթ Բեկը մաքրեց Սյունիքը թյուրքական քովոր ցեղերից, հատկապես ջևանշիր
կոչվող ցեղին:
Դավիթ Բեկը գրավեց Տաթևը՝ պարտության մատնելով ու սպանելով
մահմեդականություն ընդունած մելիք Բաղրին։ Ապա գրավեց Հալիձորի բերդը, որը դարձավ
հռչակված Սյունիքի իշխանության կենտրոնը։ Տեր Ավետիսն ու Մխիթար Սպարապետը
գրավեցին Զևայի և Որոտանի բերդերը՝ ամրապնդելով Սյունիքի իշխանությունը։ Պարսից
թագավորը ճանաչեց Դավիթ Բեկի իշխանությունը և նույնիսկ թույլ տվեց նրան դրամ հատել,
որը բացառիկ երևույթ էր այդ դարաշրջանում։
1727 թ․ մարտին թուրքական զորքը պաշարեց Հալիձորը։ Անակնկալ կերպով 300 հոգով
բերդից դուրս գալով՝ հայերը ջախջախիչ պարտության մատնեցին և ստիպեցին թուրքական
զորքին նահանջել դեպի Մեղրի։ Ապա Մեղրիի ճակատամարտում թուրքերին ստիպեցին
նահանջել Մեղրիի կիրճ, որտեղից ելք այլևս չկար։ Խոր կիրճում մնացած թուրքական զորքը
ոչնչացավ։
1728 թ․ մահացավ Դավիթ Բեկը։ Սյունիքի իշխանությունում առաջացավ հետագա
գործողությունների վերաբերյալ երկու տեսակետ․
 Մխիթար Սպարապետը պնդում էր, որ պետք է շարունակել պայքարը,
 Տեր Ավետիսը հակված էր թուրքերի հետ բանակցելու։
Դաշնակիցներ չգտնելով՝ Մխիթարը հեռացավ Հալիձորից։ Իսկ թուրքերը բանակցելու
փոխարեն մտան Հալիձոր ու կոտորեցին ամբողջ կայազորն ու խաղաղ բնակչությանը։
Մխիթար Սպարապետը շարունակեց համախոհների համախմբել՝ Սյունիքի
պաշտպանության համար, սակայն 1730 թ․ Խնձորեսկում նա սպանվեց։ Սյունիքի
ազատագրական շարժումն անկում ապրեց։

32
48. Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները:
Հովսեփ Էմինի գործունեությունը։ Մադրասի հայրենասիրական խմբակը:

18-րդ դարում ակտիվացել էր հնդկահայ գաղթօջախը, որտեղ հաստատված հայերը մեծ


հարուստ վաճառականներ էին և իրենց տիրապետությունն էին հաստատել Արևելքի
առևտրական բոլոր ուղիների նկատմամբ։ Այդ վաճառականներից մեկի ընտանիքում էր ծնվել
հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Հովսեփ Էմինը։ Էմինը ծնվել էր 1726 թ․
Պարսկաստանում, Համադան քաղաքում, ապա իր ընտանիքի հետ տեղափոխվել Կալկաթա՝
Հնդկաստան, որտեղ ստացել էր հիմնավոր կրթություն։ Հակառակվելով հոր կանքին, որը
ցանկանում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ․ Հովսեփ Էմինը մեկնում է Անգլիա,
կրթություն ստանում Վուլվիչի զինվորական հայտնի ակադեմիայում և ծանոթանում
անգլիական լուսավորական գաղափարներին, ծանոթանում նշանավոր մի շարք գործիչների
հետ։ Նա երազում էր Հայաստանի ազատագրության մասին։ 1759 թ․ Էմինը ժամանում է
Հայաստան՝ ծանոթանալու տեղում տիրող իրավիճակին, սակայն տեսնում է, որ
Հայաստանում ժողովուրդն ամենևին պատրաստ չէ անկախության, իսկ կաթողիկոս Սիմեոն
Երևանցին վախենում էր ժողովրդի հանպատրաստի ապստամբությունից։
1761 թ․ Էմինը մեկնում է Ռուսաստան, որտեղ հանդիպում է ռուսական բարձրաստիճան
պաշտոնյաների հետ ու ներկայացնում Հայաստանի ազատագրության խնդիրը․ նա հայերի
համար հնարավոր դաշնակիցներ էր համարում Ռուսաստանին ու Վրաստանին։
Հովսեփ Էմինը կապ է հաստատում վրաց արքա Հերակլ II-ի, Մշո Սուրբ Կարապետ
վանքի վանահայր Հովնանի հետ, սակայն Երևանի խանի մարդիկ ձերբակալում են
նամակատարինԻմանալով դա կաթողիկոսը նրանց արգելում է որևէ կապ ունենալ Էմինի հետ։
Լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տրամադրել 18000
զինվոր, Էմինը ճանապարհվում է Խոյ: Համապատասխան գումար չունենալու պատճառով նա
չի կարողանում զորք վարձելև 1770 թ. վերադառնում է Հնդկաստան: Ծանոթանալով Էմինի
գործունեությանը ՝ հնդկահայերը որոշեցին Էմինին տրամադրել 12000 ռուփի՝ բանակ
ստեղծելու համար: Հնդհահայ մեծահարուստ Գրիգոր Խոջաջանյանը պատրաստակամություն
հայտնեց այդ ծրագրի իրագործմանը տրամադրել իր ունեցվածքի 1/3 մասը, եթե ծրագրին
հավանություն տա Սիմեոն Երևանցի կաթողիկոսը:
Հնդկաստանում այս շրջանում ազատագրական գաղափարներով էր ոգևորված նաև հայ
վաճառականական խավը։ Վաճառական Շահամիր Շահամիրյանը Մադրասում 1771 թ․
ստեղծում է հայրենասիրական խմբակ, իսկ հաջորդ տարի՝ հայկական տպարան։ Այստեղ լույս
է տեսնում հայկական հրապարակախոսական առաջին աշխատությունը՝ Մովսես
Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ը, որը կոչ էր անում երիտասարդներին
ճանաչելու սեփական պատմությունը և հետևելու նշանավոր նախնիների օրինակին։
Մադրասի խմբակի ամենակարևոր ձեռքբերումը «Որոգայթ փառաց» աշխատության
հրատարակումն էր։ Շահամիրյանների այս գիրքը հայկական ապագա պետության
սահմանադրության նախագիծն էր՝ աշխարհում նմանատիպ առաջին փաստաթուղթը։ Այն
նախատեսում էր Հայաստանը հռչակել խորհրդարանական հանրապետություն, իսկ երկրի
ղեկավար մարմինը՝ Հայոց տունը, պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված
երեսփոխաններից՝ պատգամավորներից։ Նրանցից 12-ը կազմելու էին կառավարությունը, իսկ
12-ից մեկը վիճակահանությամբ դառնալու էր նախագահ (նախարար)։ Նա էր լինելու զորքի
ղեկավարը և օրենքների առաջին կատարողը։

33
49. 1826-1828 թթ. ռուս-պարկական պատերազմը:
1826–1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի հաշտության
պայմանագիրը: Պարսկահայերի վերաբնակեցումը

Ռուս-պարկական առաջին պատերազմից (1804-1813 թթ․) հետո Պարսկաստանի՝


Անդրկովկասի տարածքների մի մասն անցան Ռուսաստանին: Պարսկաստանը չէր հաշտվում
այդ իրողության հետ: Պարսկական բանակը՝ թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ,
1826թ. հուլիսին, խախտելով 1813 թ․Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Ռուսաստանի
սահմաններ: Սկսվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
Պարսկական զորքը պաշարում է Շուշիի բերդը, որը հայ բնակչության օգնությամբ
հաջողությամբ դիմադրում է։ Բերդի պաշտպանությունը ձախողեց թշնամու՝ Թիֆլիսի վրա
հարձակվելու ծրագրերը: Հայերը պատերազմին մասնակցում էին կամավորական
ջոկատներում։
Հայազգի նշանավոր գեներալ Մադաթովի 2000-անոց զորաջոկատը 1826 թ․սեպտեմբերի
3-ին Շամխորի մոտ ծանր պարտության մատնեց Աբաս-Միրզայի 10-հազարանոց զորամասին:
Ռուսական զորքերը հաղթանակ տարան Գանձակում և գրավեցին ողջ Ղարաբաղը: Հայերը
ստեղծեցին կամավորական ջոկատներ Լոռի-Փամբակում՝ Մարտիրոս Վեքիլյանի, իսկ
Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի գլխավորությամբ:
1827 թ. գարնանը գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին ռազմական
գործողություները: Ռուսները գրավեցին Էջմիածինն ու Նախիջևանը:
Աբաս-Միրզայի զորքը հարձակվեց Էջմիածնի վրա: Օգոսոսի 17-ին Օշական գյուղի մոտ
տեղի ունեցավ ճակատամարտ. ծանր կորուստների գնով հաջողվեց փրկել Էջմիածինը:
Սեպտեմբերին գեներալ Պասկևիչի գլխավորած ռուսական զորքը պաշարեց Երևանի
բերդը:: 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը հայ կամավորների հետ միասին մտան
բերդ:
Ռուսները շարունակեցին իրենց հաջողություները՝ գրավելով Խոյը, Սալմաստը,
Թավրիզը, Ուրմիան ու մի շարք այլ քաղաքներ: Պարսիկները հաշտություն խնդրեցին, որն
ընդունվեց Ռուսաստանի իշխանության կողմից: 1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ
գյուղում կնքվեց հաշտության պայմանգիր, որով էլ ավարտվեց ռուս-պարսկական
պատերազմը: Ըստ պայմանագրի՝
 Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանություները անցան
Ռուսաստանի տիրապետության տակ,
 Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող հայերն իրավունք ստացան 1
տարվա ընթացքում շարժական գույքով գաղթելու Ռուսական կայսրության տարածք:
Մի քանի ամսվա ընթացքում Պարսկաստանից 40-42.000 հայեր գաղթեցին Արևելյան
Հայաստան՝ Խոյից, Սալմաստից, Մակուից, Թավրիզից:
 Նրանք 6 տարով ազատվեցին հարկերից,նրանց որոշակի գումար տրվեց:
Այս վերաբնակեցումը շատ կարևոր էր, քանի որ Շահ Աբասի բռնագաղթված հայերի մի մասը
վերադարձավ իր հայրենիքը:

յ
34
50. Հայկական մարզը: 1836 թ. եկեղեցական կանոնադրությունը:
Հայկական մարզի կազմավորումը: 1836 թ. եկեղեցական կանոնադրությունը

Ռուսական կայսրությանը միանալուց հետո Արևելյան Հայաստանում կատարվեց


վարչական փոփոխություն։
Դեռևս պատերազմի ընթացքում Ռուսաստանում ապրող մի խումբ հայ
մտավորականներ Խ. Լազարյանը, Ա. Խուդաբաշյանը և Կ. Արղությանը կազմեցին
Ռուսաստանի հովանու տակ հայկական ինքնավար պետություն ստեղծելու ծրագիր Ր ևայն
ներկայացրին ռուսական իշխանություններին: Ըստ ծրագրի՝ Արևելյան Հայաստանը պետք է
ունենար ինքնավարություն, իր դրոշը, զինանշանը, օրենքները, պետական պաշտոնյաները
լինելու էին հայեր: Սակայն Ռուսական իշխանությունները չընդունեցին այս նախագիծը,
փոխարենը ստեղծեցին ռուսական վարչական միավոր: 1828 թ․ մարտի 21-ին ցար Նիկոլայ I-ի
հրամանով ստեղծվեց Հայկական մարզը, որի մեջ ներառված էին Երևանի և Նախիջևանի
նախկին խանություններն ու Օրդուբադի գավառը։ Հայկական մարզը, սակայն, հայկական
ինքնավարություն չէր, այն կառավարվում էր մարզային վարչության կողմից, որի ղեկավարըտ
1830-38թթ. հայազգի գեներալ Վալերի Բեհբութովն էր:
1840թ. լուծարվեց Հայկական մարզը;
1844թ. ստեղծվեց Կովկասի փոխարքայությունը:
1849թ. ստեղծվեց Երևանի նահանգը՝ Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր
Բայազետի և Օրդուբադի գավառներից: Այսպիսով հայակակն ոչ բոլոր տարածքները մտան
Եևանի նահանգի մեջ:
Ցարիզմի կարևոր նպատակներից էր հայկական եկեղեցու դիրքերի սահմանափակումը,
քանի որ այն պետության բացակայության պայմաններում ձեռք էր հայկական միջավայրի
գերագույն հեղինակության կարգավիճակ։ Նախապեն ս ստեղծված հանձնաժողովը մշակեց
հայոց եկեղեցու կանոնադրություն, որը պատմության մեջ մտավ «Պոլոժենիե» անունով։ Այն
ընդունվեց 1836 թ․ մարտի 11-ին։ Պոլոժենիեն սահմանափակում էր հայկական եկեղեցու
իրավունքները․ նրան էին վերապահվում միայն․
 ծիսական արարողությունները,
 հայկական գաղթօջախների հետ կապի պահպանումը,
 հայկական ծխական դպրոցների ֆինանսավորումն ու պահպանումը
 Ռուսական կայսրության տարածքում ստեղծվու էր հայկական 6 հոգևոր թեմ
 Կաթողիկոսին նշանակելու էր ցարը՝ նախօրոք ընտրված 2 թեկնածուներից
մեկին
 Հայոց եկեղեցին իրավունք չուներ զբաղվել պետական գործերով։
Սրանով Հայոց եկեղեցին Ռուսական կայսրության տարածքում ստացավ պաշտոնական
կարգավիճակ:

51. Հայկական մշակույթը 17-րդ դարի 2-րդ կեսից մինչև 19-րդ դարի 1-ին կեսը
Դպրոցը: Տպագրությունը: Հայ մամուլի սկզբնավորումը:

17-18-րդ դդ. հայ մշակույթի առանձնահատկությունն այն էր, որ մայր հայրենիքում


ստեղծված քաղաքական ծանր կացության պատճառով մշակութային կյանքը
զարգանում էր հայկական գաղթավայրերում: Դրանք հիմնականում գտնվում էին
Հնդաստանում, Իրանում, Ռուսաստանում, Վենետիկում և այլուր: Կրթական կյանքի
զարգացման գործում մեծ դերակատարություն ունեցան հետևյալ դպրոցները.
 18-րդ դարում բացվեց Սուրբ Ղազար կղզու վանական դպրոցը

35
 Նույն դարում Կ. Պոլսում Սկյուտար թաղամասի դպրոցը
 Հայրենի հողում ստեղծված ամենահայտնի դպրոցը Սիմեոն
Երևանցի կաթողիկոսի կողմից 1763թ. ստեղծված Էջմիածնի
դպրոցն էր
19-րդ դարում մեծ թափ ստացավ դպրոցաշինությունը՝ հատկապես ռուսահայ
բարձրագույն դպրոցը
 1810թ. Աստրախանում բացվեց Աղաբաբյան դպրոցը
 1815թ. Մոսկվայում ստեղծվեց Լազարյան ճեմարանը, որն արևելագիտական
բարձրագույն ուսումնական հաստատություն էր
 1824թ. Թիֆլիսում վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին հիմնեց
Ներսիսյան դպրոցը, որն իր մեկդարյա գործունեության ընթացքում մեծապես
նպաստեց հայ գրական-հասարակական կյանքի վերելքին
Բուն հայրենիքում ստեղծված հայտնի դպրոցներից էին 1837 թ. Երևանում և 1838 թ.
Շուշիում ստեղծված թեմական դպրոցները:
Դպրոցներ կային Վենետիկում, Զմյուռնիայում, Կ. Պոլսում, Կալկաթայում, իսկ բուն
հայրենիքում հայտնի էին Վանի, Էրզրումի, Ախալքալաքի դպրոցները:
17-18-րդ դարում մեծ զարգացում ապրեց հայ տպագրությունը:
 Ոսկան Երևանցու ջանքերով 1666թ. Ամստերդամում առաջին անգամ հայերեն
տպագրվեց Աստվածաշունչը
 Առաջին տպարանը Հայաստանում հիմնել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը
Էջմիածնում 1771թ.
 Օսմանյան կայսրության ամենահայտնի տպագրիչը Պողոս Արապյանն էր, ով
տպատառերե էր ստեղծել միշարք լեզուներ, այդ թվում թուրքերենի համար
Հայ մամուլի ստեղծման ճանապարհւն առաջին քայլը կատարեց Հարություն
Շմավոնյանը, Նա Հնդկաստանում 1794թ. լույս ընծայեց հայկական առաջին ամսագիրը՝
«Ազդարարը»:
19-րդ դ. 1-ին կեսին հրատարակվում էին 40 անուն թերթեր և ամսագրեր՝ Հայաստանից
դուրս:

52. Հայկական մշակույթը 17-րդ դարի 2-րդ կեսից մինչև 19-րդ դարի 1-ին կեսը
Պատմագիտությունը: Վենետիկի Մխիթարյան միաբանությունը: Արվեստը:

18-րդ դարի հայ ազատագրական շարժումները կարևորագույն աղբյուրներից են Եսայի


Հասան-Ջալալյանի «Պատմություն Աղվանից» և Ստեփանոս Շահումյանի «Ընտիր
պատմությւոն Դավիթ Բեկին» աշխատությունները, որոնք ներկայացնում են Արցախի և
Սյունիքի ազատագրական պայքարը: Երևանի 1724 թ․ հերոսական ինքնապաշտպանության և
թուրք իրանական պատերազմի մասին պատմում է Աբրահամ Երևանցու «Պատմություն
պատերազմացն» աշխատությունը։
Հայ պատմագրության մեջ Մովսես Խորենացուց հետո ամբողջական «Հայոց
պատմություն» գրելու փորձ կատարեց Միքայել Չամչյանը՝ երեք հատորով:
19-րդ առաջին կեսին Հովսեփ Գաթրճյանը գրեց «Տիեզերական պատմությունը», ռուս
պատմաբան Սերգեյ Գլինկան «Հայ ժողովրդի պատմության տեսություն» աշխատությունը,
Ղուկաս Ինճիճյանը գրեց պատմաաշխարհագրական աշխատություններ։
1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կաթոլիկ միաբան Մխիթար Սեբաստացու
կողմից ստեղծվեց հռչակավոր Մխիթարյան միաբանությունը: Վերջինիս կից բացվեցին դպրոց,

36
գրադարան, տպարան: Այն դարձավ հայագիտական խոշորագույն կենտրոն, որը գործում է
մինչ օրս: Միայն 18-րդ դարում Մխիթարյանները տպագրել են 100 անուն գիրք: Այդ շարքի
ամենակարևոր գործերից էր « Նոր բառագիրք Հայկազեան լեզուի» բազմահատոր բառարանը:
Նշյալ ժամանակշրջանում մեծ վերեք ապրեց նաև արվեստը: 18-րդ դարում հայտնի
գեղանկարիչներ էին Հովնաթանյանները: Մկրտիչ Նաղաշի սերունդներ Հակոբ ու Աղաթոն
Հովնաթանյանները հիմնականում գործել են Թիֆլիսում:
19-րդ դարում Ղրիմի Թեոդոսիա քաղաքում իր գործութնեությունն է ծավալում
աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Հայտնի նկարիչ էր Խ. Աբովյանի
ընկեր Ստեփան Ներսիսյանը, որից մեզ են հասել հայ գործիչների դիմանկարներ:
Հայ երգարվեստի բնագավառում մեծ աշխատանք է կատարել Համբարձում
Լիմոնճյանը: Նա միջնադարյան հայ երգարվեստի՝ խազերով գրված նմուշները 1815 թ․
հարմարեցրեց եվրոպական նոտաներին և այդ երգերը փրկեց կործանումից: 1827 թ. Երևանում
բեմադրվեց Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսը: Ներկայացումներ էին տրվում
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, թատերասեր Շերմազանյանների տանը։

53. Հայ հասարակական-քաղաքական միտքը:


Հայկական պահպանողականությունը: Ազատականությունը հայ իրականության մեջ: Հայ
ազգայնականությունը

19-րդ դարի կեսերին հայկական իրականության մեջ ձևավորվել էին գաղափարական


հոսանքներ՝ պահպանողականություն, ազատականություն, ազգայնականություն:
Պահպանողական հոսանքի կողմնակիցները պնդում էին, որ
 առաջադիմությանը զուգահեռ՝ հարկավոր է պահպանել ազգային
ավանդույթները, Հայոց եկեղեցու դերը հայ իրականության մեջ, լեզուն՝ գրաբարը,
նահապետական ընտանիքը:
 ազգի լավագույն զբաղմունքը երկրագործությունն է։
 եվրոպական մշակույթը պետք է յուրացնել շատ զգուշորեն, որպեսզի
ավանդական արժեքները չտուժեն։
Պահպանողական շարժման գլխավոր գաղափարախոսը ծովանկարիչ Հովհաննես
Այվազովսկու եղբայրն էր՝ Գաբրիել Այվազովսկին։
Ազատական հոսանքը հակադրվում էր պահպանողականներին։ Նրանք քննադատում
էին նահապետական բարքերը և դրանց ջերմեռանդ աջակից հայոց եկեղեցուն: Նրանց
կարծիքով՝
 անհրաժեշտ է հրաժարվել գրաբարից և անցում կատարել ժողովրդին
հասկանալի աշխարհաբարին
 բարեփոխել հայ ավանդական դպրոցն ու եկեղեցին
Ազատամտական հոսանքի հայտնի ներկայացուցիչ էր Ստեփանոս Նազարյանցը՝ իր
«Հյուսիսափայլ» ամսագրով, Գրիգոր Արծրունին, որի նշանավոր «Մշակ» թերթը Արևելահայ,
Թիֆլիսում տպագրվող ամենահայտնի ու կարևոր պարբերականն էր։ Արևմտահայ
ազատականներ Նահապետ Ռուսինյանը , Գրիգոր Օտյանը պայքար սկսեցին սուլթանական
կառավարության դեմ և ստեղծեցին Ազգային Սահմանադրություն:
Հասարակության հեղափոխական զարգացման կողմնակից էր հայ ազգայնական
Միքայել Նալբանդյանը: Նրա համոզված էր, որ ապստամբության միջոցով կարելի է հասնել
արդար, իրավահավասար հասարակության ստեղծմանը: Այզգայանականության

37
զարգացմանը մեծապես նպաստեցին Գրիգոր Արծրունին, հատկապես գրող Րաֆֆին: հայ
ազգայնականները մեծ ոգևորությամբ ընդունեցին 1862թ. Զեյթունի ապստամբություննը:
Ազգայնական գաղափարների տարածումը հայ իրականության մեջ նպաստաեց 1880-
ական թթ, հայ քաղաքական կուսակցությունների ձևավորմանը:

54. Զեյթունի 1862 թ. ապստամբությունը:


Զեյթունի 1862թ. ապստամբությունը

Զեյթուն քաղաքն ու համանուն գավառը տեղակայված են Լեռնային Կիլիկիայում։


Քաղաքը XIX դարի կեսերին ուներ 35-40 հազար հայ բնակչություն, ինչպես նաև իշխանական
չորս տոհմեր, որոնք պահպանում էին Զեյթունի կիսանկախ կարգավիճակը․ անգամ հարկերը
Օսմանյան կայսրությանը վճարվում էին անկանոն կամ ընդհանրապես չէին վճարվում։
Կայսրությունը ցանկանում էր փոխել այդ իրավիճակը։
1862 թ․ ամռանը Մարաշի կուսակալը մեծ զորքով հարձակվեց Զեյթունի վրա։ Նրանց դեմ
դուրս եկան 5000 զինված զեյթունցիներ՝ Մկրտիչ Յաղուբյանի գլխավությամբ:
Իրենց ջոկատները բաժանելով 4 մասի՝ զեյթունցիները կարողացան տարբեր
ուղղություններով հարձակումներ գործել թուրքերի վրա և պարտության մատնել նրանց։
Գլխավոր մարտերն ընթանում են օգոստոսին։ Գրիգոր վարդապետի գլխավորած ջոկատը
հարյուրավոր զոհեր պատճառեց թշնամուն: Երիտասարդ ռազմիկ Մարկոս Թաշճյանը
կարողացավ անցնել թշնամու դիրեր և կյանքի գնով վնասազերծել հրանոթաձիգը: Մի
զորախմբի նրանք ստիպեցին նահանջել մինչև Զեյթունի ձոր, որտեղից ելք չկար, և վերևից
կոտորեցին 750 հոգու։ Ադ վայրը ստացավ «Կոտորածի ձոր» անունը։ Թուրքերը որոշեցին
պաշարման մեջ պահել Զեյթունը։
Զեյթունցիները կարողացան կապ հաստատել Կ․Պոլսի Հայոց պատրիարքության և
Ֆրանսիայի կառավարության հետ։ Ֆրանսիան հավակնություններ ուներ Կիլիկիայի
նկատմամբ և ցանկանում էր այնտեղ տարածել կաթոլիկություն։ Վախենալով, որ
կաթոլիկության ընդունումը կարող է նպաստել Ֆրանսիայի՝ Օսմանյան Կայսրության ներքին
գործերին միջամտելու հնարավորություն դառնալ՝ սուլթանը գնաց զիջումների։ Կնքվեց
հաշտություն.
 վերացվեց գավառակի շրջափակումը
 զեյթունցինեը պարտավորվեցին վճարել հարկերը
 ձերբակալված զեյթունցիներն ազատ արձակվեցին
 Զեյթունն իր կիսանկախ վիճակը կորցրեց, բայց ներքին հարցերում շարունակեց
մնալ ինքնուրույն։

55. Ռուս-թուրքական 1877 - 1878 թթ. պատերազմը:


Ռուս-թուրքական պատերազմի սկիզբը: Բայազետի պաշտպանությունը: Հայերի
մասնակցությունը պատերազմին: Պատերազմի ավարտը

1877 թ․ ապրիլին սկսվեց ռուս-թուրքական հերթական պատերազմը։ Դրա համար առկա


էին մի քանի պատճառներ․

38
 Դեռևս 20 տարի առաջ Ռուսաստանը պարտություն էր կրել Թուրքիայի դեմ
Ղրիմի պատերազմում և կորցրել իր միջազգային հեղինակությունը․ առիթ էր
հարկավոր այն վերականգնելու համար։
 Ռուսաստանի ռազմաքաղաքական նպատակներից էին Բալկաններում և
Կովկասում դիրքերի ամրապնդումը, որոնք երկուսն էլ Օսմանյան կայսրության
գերիշխանության տակ էին։
Ռուս-թուրքական նոր պատերազմն ընթացավ 1877-1878 թթ․ և մղվում էր երկու
ռազմաճակատներով՝ Բալկանյան և Կովկասյան։ Կովկասում ռուսները կենտրոնացրել էին 52-
հազարանոց Կովկասյան կորպուսը՝ Միխայիլ Լորիս-Մելիքովի գլխավորությամբ։ Գործում էր
Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, որը 1877 թ․ գարնանը գրավեց
Ալաշկերտը և Բայազետը։
Սակայն 1877 թ․ հունիսին թուրքերը պաշարեցին Բայազետը, և Տեր-Ղուկասովին
հնարավոր եղավ տեղեկացնել դրա մասին միայն Սամսոն Տեր-Պողոսյանի շնորհիվ, որը
քրդական հագուստով անցավ թուրքական բանակի միջով։ Տեր-Ղուկասովը բայազետցիներին
ազատեց 23-օրյա պաշարումից։ Այս իրադարձություններն արտացոլվել են Րաֆֆու «Խենթը»
վեպում։
1877 թ․ նոյեմբերին հայ գեներալ Լազարևը գրավեց Կարսի ամուր բերդը։ 1878թ.
փետրվարին թուրքերը առանց կռվի հանձնեցին Արևմտյան Հայաստանի ռազմավարական
կարևորագույն կենտրոն Էրզրումը/Կարին/:
Թուրքերը 1878 թ․ հունվարին ստիպված զինադադար խնդրեցին, քանի որ ռուսական
բանակը հասնում էր երկրի մայրաքաղաք Կ. Պոլսի մատույցներին։ Զինադադար կնքվեց, որով
Թուրքիան ընդունեց իր պարտությունը:

56. Հայկական հարցի միջազգայնացումը


Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը: Հայկական
հարցը Բեռլինի վեհաժողովում

Ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ. փետրվարի 19-ին, Սան


Ստեֆանոյում հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում ստորագրվեց
հաշտության պայմանագիր: Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը
հանդիպեց ռուսական կողմի ղեկավարի՝ Ն. Իգնատևի հետ՝ խնդրելով այդ պայմանագրում
տեղ հատկացնել արևմտահայությանը: Ռուսաստանին էին անցնում Կարսն իր
շրջակայքով, Ալաշկերտն ու Բայազետը:
Կնքված պայմանագրի 16-րդ հոդվածը վերաբերում էր հայերին:
 Սան Ստեֆանոյի պայմանագրով Հայկական հարցը դարձավ միջազգային
դիվանագիտության քննարկման առարկա
 Բարձր դուռը պարտավորվում է Հայաստանում անհապաղ կենսագործել
բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու
չերքեզներից: Առաջին անգամ միջազգային փաստաթղթում օգտագործվում
էր Հայաստան տերմինը: Թուրքական իշխանություններն ընդունում էին, որ
այդ երկրամասը հայկական է

39
 Պայմանագրի մյուս կետերում նշվում էին, որ բարենորոգումները պետք է
կատարվեին 6 ամսվա ընթացքում, որի ընթացքում ռուսական զորքերը մնալու
էին Հայաստանի տարածքում
Մինչ պատերազմը Ռուսաստանը խոստացել էր 6 Մեծ տերություններին (հատկապես Մեծ
Բրիտանիային), որ կնքվելիք պայմանագրում հաշվի կառնվեն նրանց շահերը։ Սակայն
Սան Ստեֆանոն ուժեղացրեց Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա: Ուստի
Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի նախաձեռնությամբ Բեռլինում հրավիրվեց վեհաժողով՝
Սան Ստեփֆանոյի պայմանագիրը վերանայելու համար: Բեռլինի վեհաժողովն ընթացավ
1878 թ. հունիսի 1-ից հուլիսի 1-ը։ Վեհաժողովի նախագահն էր Գերմանիայի կանցլեր
Օտտո ֆոն Բիսմարկը։
Արևմտահայության պահանջները Բեռլինի վեհաժողովին ներկայացնելու համար
ուղարկվեց հայկական պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Չնայած
նրան, որ հայերը հանդիպումներ ունեցան Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի պետական
գործիչների հետ, հայկական պատվիրակությանը թույլ չտվեցին մասնակցել վեհաժողովի
նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-րդի: Հանվեց Հայաստան անվանումը և
փոխարենը թողնվեց միայն «հայաբնակ մարզեր» արտահայտությունը: Բարենորոգումների
կատարման ժամկետ չէր նշվում և դրանց մասին Բարձր դուռը պետք է տեղեկացներ 6 Մեծ
տերություններին: 61-րդ հոդվածը Մեծ տերությունների համար դարձավ շահարկման
առարկա: Թուրքիայից պահանջ ունենալու դեպքում նրանք բարձրացնում էին Հայկական
հարցը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, զգալով վտանգը, որոշեց Հայկական հարցը լուծել
սեփական ուղիով՝ «Չկա հայ, չկա Հայկական հարց» սկզբունքով:

57. Հայ ազգային կուսակցությունները


Արմենական կուսակցություն: Հնչակյան կուսակցություն: Հայ հեղափոխական
դաշնակցություն:

XIX դարի կեսերից Հայաստանի ազտագրական պայքարն ավելի կազմակերպված բնույթ


տալու համար ձևավորվեցին հայ քաղաքական կուսակցությունները:
Վասպուրականի կենտրոն Վանի երիտասարդների կրթության, գաղափարների
ձևավորման և ոգեշնչման գործում մեծ դերակատարություն ունեցան «երեք հայտնի
Մկրտիչները»՝ Ավետիսյանը, Փորթուգալյանը և Խրիմյանը:
1885 թ․ Վանում Մկրտիչ Ավետիսյանի գլխավորությամբ ստեղծվեց հայկական առաջին՝
Արմենական կուսակցությունը։ Անվանումը հիմնադիրները վերցրել էին Մարսելում
Փորթուգալյանի կողմից տպագրվող «Արմենիա» թերթի անունից, որի խմբագիրը քաղաքական
ուսուցչի դեր էր ունեցել կուսակցության հիմնադիրների համար։ Այնուհանդերձ, «Արմենիա»
թերթը Արմենական կուսակցության պաշտոնաթերթը չէր։
Արմենական կուսակցության նպատակն էր՝ արևմտահայության ազատագրությունը,
Հայկական հարցի լուծումը: ։ Դրա համար միջոցներ էին սահմանվում զենքի հայթայթումը և
զինատար խմբերի ստեղծումը: Նրանց մի մասն անօգուտ էր համարում հայդուկային
պայքարը, նրանց պետք է դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում էր:
1887 թ․ Ժնևում ստեղծվեց Հնչակյան կուսակցությունը՝ Ավետիս Նազարբեկյանի ու նրա
կնոջ՝ Մարո Վարդանյանի գլխավորությամբ։ Կուսակցությունն ուներ պաշտոնաթերթ՝
40
«Հնչակ»-ը, որը գտնվում էր ռուս նարոդնիկության ազդեցության տակ, և կուսակցության մեջ
դեր ուներ սոցիալիզմի գաղափարը:
Հնչակյան կուսակցությունը սահմանել էր մոտակա ու հեռավոր նպատակներ․
 Մոտակա նպատակ – ամբողջական Հայաստանի ազատագրում և հայկակական
անկախ պետության ստեղծում,
 Հեռավոր նպատակ – սոցիալիզմի հաստատում, այսինքն՝ մարդու կողմից այլ
մարդկանց շահագործման վերացում
1890 թ․ Թիֆլիսում հայկական հեղափոխական բոլոր կազմակերպությունների և
հոսանքների միավորումից ստեղծվեց Հայ հեղափոխականների դաշնակցություն
կուսակցությունը։ Սակայն առաջացած հակասությունների պատճառով երկու տարի անց այն
վերակազմավորվեց, և 1892 թ․ համագումարի որոշմամբ՝ կուսակցությունը կոչվեց Հայ
հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)՝ Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և
Ստեփան Զորյանի գլխավորությամբ։
ՀՅԴ պաշտոնաթերթում՝ «Դրօշակ»-ում, հրապարակվեց կուսակցության ծրագիրը.
 Նպատակ – հասնել Արևմտյան Հայաստանի սոցիալական, տնտեսական,
մշակութային անկախության
 Միջոցներ – զինատար խմբերի ստեղծում, համընդհանուր ապստամբություն և
հեղափոխություն։
Արմենական, Հնչակյան և ՀՅԴ կուսակցությունները անվանում են նաև հայկական
ավանդական կուսակցություններ։

58. Հայդուկային շարժումը


Հայդուկային շարժման սկիզբը: Նշանավոր հայդուկապետերը

Աբդուլ Համիդ 2-րդ սուլթանի արյունալի քաղաքականության դեմ արևմտահայ


գյուղացին սկսեց պայքարել սեփական եղանակով՝ անհատական, պարտիզանական շարժում
ծավալելով, որը հայտնի է հայդուկային կամ ֆիդայական շարժում անունով: Հայդուկները
(հունգարերեն՝ հետևակ) կամ ֆիդայիները (արաբերեն՝ զոհ) ժողովրդական վրիժառուներ էին,
ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառներւ և փոքրիկ խմբերով անզիջում
պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ, վրեժխնդիր լինում թուրք ու քուրդ
ատելի պաշտոնյաների նկատմամբ: Այս շարժման ծնվելն Արևմտյան Հայաստանում
պատահական չէր և պայմամավորված էր հայ հասրակության ծանր սոցիալ-տնտեսական և
քաղաքական վիճակով: Սկզբում շարժումը անհատական վրեժխնդրական բնույթ էր կրում:
Առաջին հայ հայդուկներից էին Մարգար վարժապետը, Թորոս Ծառուկյանը, Արաբոն
ևլք:
1880-ական թթ. Փոքր Հայքի Սեբաստիա նահանգում ձևավորվեցին հայդուկային
ջոկատներ՝ չելլոներ անունով: Դրանցում ընդգրկված հայ վրիժառուները ներկայանում էին
որպես քրդեր, որպեսզի չհարուցեին թուրքական իշխանությունների վրեժխնդրությունը
հայության նկատմամբ:
Հայդուկային շարժումը տվեց հայ հայդուկապետերի համաստեղություն:
Արաբո – եղել է առաջին հայ հայդուկներից, հայդուկապետ: Ծնվել է 1863թ. Սասնո
Կոռթեր գյուղում, կռվել չելլոների կազմում: Խուսափելով հետապնդումներից՝ անցել է
Անդրկովկաս, մասնակցել ՀՅԴ 1-ին համագումարին: 1893 թ. Արևմտյան Հայաստան
վերադառնալիս շրջափակման մեջ է ընկել և իր 16 ֆիդայիների հետ հերոսաբար զոհվել:
Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան, Նեմրութի հսկա, Նեմրութի ասլան)– ծնվել է 1864
թ․Սասունի Սոխորդ գյուղում: Հատկապես մեծ հեղինակություն է ձեռք բերել 1898թ. Բաբշենի

41
կռվից հետո: Սակայն 1899թ. հայ դավաճանի մատնության պատճառով սպանվում է: Նրա
կինը՝
Սոսե (Սոսե մայրիկ) կիսել և շարունակել է ամուսնու գործունեությունը
Անդրանիկ Օզանյան – ծնվել է 1865 թ. Շապին Կարահիսարում, սկզբում կռվել է
տարբեր խմբերում, հետո միացել Աղբյուր Սերոբի խմբին: Մեծ հեղինակություն է ձեռք բերել,
երբ Գևորգ Չաուշի հետ վրեժխնդիր է եղել Աղբյուր Սերոբին մատնած Ավեից և Բշարե
Խալիլից: Գևորգ Չաուշի հետ գլխավորել է 1901թ. Ս. Առաքելոց վանքի կռիվը, Սասունի 1904 թ.
ապստամբությունը: Հայտնի է նրա «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը:
Գևորգ Չաուշ – ծնվել է 1870 թ., 24 տ․ արդեն հայտի հայդուկապետ էր, Անդրանիկի
մարտական ընկերը: Զովել է 1907թ. Սուլուխի կամրջի վրա՝ անհավասար մարտում:
Հրայր Դժոխք – ծնվել է 1864 թ․, Ահարոնք գյուղում, կողմնակից էր համընդանուր
պայքարի ծավալման, առաջարկում էր հրաժարվել հայդուկային անհատական պայքարից,
նախապատրաստել ժողովրդին, հետո անցնել կտրուկ քայլերի:
Հայդուկային շարժումը չէր կարող ազատագրել Արևմտյան Հայաստանը, սակայն
սանձումէր հակահայ գործիչների քայլերը:

59. Ազատագրական շարժումների ծավալումը XX դարի սկզբին


Նոր մարտավարության ընդունումը: Ս. Առաքելոց վանքի կռիվը: Սասունի 1904 թ.
ապստամբությունը

1890-ական թթ. արևմտահայության զանգվածային ջարդերից ազատագրական


շարժումներն արգելելու համար օսմանյան իշխանությունները Կովկասից մեծաթիվ
մահմեդական ժողովուրդների էին բնակեցնում Արևմտյան Հայաստանում։ Արդյունքում
հայկական գավառներում հայերի թիվը նվազում էր։ Բացիայդ սաստկանում են ճնշումները հայ
բնակչությյան նկատմամբ:
Այդ պայմաններում ՀՅԴ փոխում է իր մարտավարությունը. Բնակչությանը
նախապատրաստել համընդհանուր ապստամբության, որի կենտրոններ դարձան
Վասպուրականն ու Տարոն-Սասունը :
Նմանատիպ նախագիծ մշակեցին Հնչակյանները, որոնց համար ապստամբության
կենտրոն պիտի դառնար Կիլիկիայի տարաքը:
Այսպիսով՝ հայ ազատագրական պայքարի հիմնական նպատակը դարձավ ժողովրդին
ընդանուր ապստամբության նախապատրաստելը:
Սակայն հայդուկային պայքարի կողմիակիցներ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը
հուսահատության մեջ հայտնված/աբդուլհամիդյան ջարդերի պատճառով/ ժողովրդի
մարտական հոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների և 2 տասնյակ
զինված գյուղացիներ հետ 1901թ․ նոյեմբերի 3-ին ամրանում է Մուշ քաղաքից ոչ հեռու՝
Առաքելոց վանքում: Թուրքական զինվորները և մահմեդական զինված ջոկատները
շրջափակում են վանքը: Սկսվում է փոխհրաձգություն: Թշնամուն չի հաջողվում գրավել
վանքը: Թուրքական կողմը հայերին առաջարկում է բանակցել և ներկայացնել իրենց
պահանջները: Դրանք էին՝
 Ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին,
 Վերադարձնել հայերից խլված հողերը
 Քրդերի զավթած գյուղերը վերադարձնել տերերին
 Զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քրդերին։
42
Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Այնուհետև թուրքերը
վերսկսում են հրաձգությունը: Հայերի դրությունը ևս ծանր էր․ սպառվում էր զինամթերքը:
1901 նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները
կարողանում են դուրս գալ վանքից ու հեռանալ:
Այս շրջանում Հրայրի նախաձեռնությամբ Սասունում կազմակերպվում էր մեծ
ապստամբություն, որը պետք է ընդգրկեր ողջ Արևմտյան Հայաստանը։ Ապստամբությունը
կանխելու համար թուրքերը 1902-1904 թթ. սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և
Սասուն: Սասունցիները ևս դիմում են նախազգուշական միջոցների: Հայ ազգային
կուսակցությունները որոշում են օգնություն ուղարկել Սասուն, սակայն ուղարկված խմբերից
միայն մեկին է հաջողվում հասնել Սասուն/Թորգոմի «Մրրիկ» խումբը/։
1903 թ․ աշնանը Գելիեգուզան գյուղում տեղի ունեցավ ժողով: Ընտրվեց զինվորական
խորհուրդ, որի ղեկավար ընտրվեց Անդրանիկը: Զինվորական խորհուրդը կառավարությունից
գաղտնի նախապատրաստվում էր դիմադրության:
1904 թ․ ապրիլի 1-ին սկսվում է օսմանյան ուժերի հարձակումը: Նրանց դիմագրավեցին
Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Ապրիլի
6-ին հակառակորդը անցնում է լայնածավալ հարձակման: Հրայրն իր մարտիկներով
կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, սակայն թուրքերը լրացուցիչ
ուժեր են կենտրոնացնում, և Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է
Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է:
Թուրքերի հերթական հարձակման ժամանակ՝ ապրիլի 22-ին, Գելիեգուզանը գրավում
են: Հայդուկներին հաջողվում է ապահովել խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի
հայկական գյուղեր:
Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904 թ. հուլիսի կեսերը: Հայերը
տանում են մի շարք հաղթանակներ, սակայն ուժերն անհավասար էին: Սասունի
ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ: Օսմանյան
իշխանությունները փորձեցին սասունցիներին վերաբնակեցնել Մշո դաշտում, սակայն
սասունցիները սպառնացին կրկին զենքի դիմել, եվրոպական երկրների միջնորդույթւոնը
սուլթանին ստիպեց թույլատրել սասունցիներին վերադառնալ իրենց բնակավայրերը:

60. Հայ-թաթարական կռիվները


Հայ-թաթարական ազգամիջյան բախումը: Հայերի ինքնապաշտպանության
կազմակերպումը

1905 թ.Ռուսաստանում սկիզբ առած հեղափոխության նպատակը ցարն տապալելն ու


երկորւմ սահմանադրական կարդեր հաստատելն էր : Որպեսզի կայսրության ազգային
երկրամասերը, այդ թվում՝ Կովկասը, մասնակից չդառնան հեղափոխությանը ցարական
իշխանությունները հրահրեցին բախումներ արդեն իսկ մեծ հակասություններ ունեցող հայերի
և կովկասյան թաթարների միջև:
Հայ-թաթարական բախումները սկիզբ առան 1905թ. փետրվարին, երբ Բաքվի
նահանգապետ Նակաշիձեի հրահանգով հայ բնակչության ջարդեր կատարվեցին: Սկզբում
Բաքվի հայերը անակնկալի գալով զգալի կորուստներ ունեցան, սակայն արագ կարողացան
կազմակերպվել և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավուրույամբ հակահարված տվեցին:

43
Ընդհարումներ եղան Երևանում – ղեկավար՝ Նիկոլ Դուման,
Թիֆլիսում – ղեկավար՝ Արմեն Գարո,
Ղարաբաղ – ղեկավար՝ Վարդան .
Զանգեզուր–ղեկավար՝ Փարամազ և Արևելյան Հայաստանի
մի շարք գավառներում:
Կռիվներում հայ բնակչության ինքնապաշտպանության գործում աչքի ընկան Սևքարեցի
Սաքոն, Քեռին, Համազասպը, Դրոն: Վերջինս Բաքվում իրականացրեց Նակաշիձեի
սպանությունը:
Պայքարի կազմակերպման գործում մեծ աշխատանք կատարեցին ՀՅԴ, Հնչակյան
կուսակցությունները: Այդ պայքարի ժամանակ իր ժողովրդի կողքին էր Հայոց եկեղեցին՝
կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ:
Հայ-թաթարական 1905-1906թթ. բախումներում հայ ժողովուրդը ձեռք բերեց մարտական
մեծ փորձ: Բախումները շարունակվեցին մինչև 1906թ. սեպտեմբեր:

61. Հայկական հարցը 1912-1914 թթ:


Հայկական հարցը 1912-1914 թթ.: Հայկական բարենորոգումների խնդիրը և ռուս-
թուրքական համաձայնագիրը:

1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներում Օսմանյան Թուրքիայի կրած


պարտությունները հայերի շրջանում հույս են արթնացնում մեծ տերությունների օգնությամբ
հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու: 1912թ. Թիֆլիսում ստեղծվում է
Հայոց ազգային բյուրոն, որի խնդիրն թր նպաստել Հայկական հարցի լուծմանը: 1912 թ.
հոկտեմբերի 2-ին կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցը դիմում է Կովկասի փոխարքա Ի.
Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև՝ Բեռլինի 61-րդ հոդվածը
իրականացնելու համար։ Եվրոպական երկրների հետ այդ հարցով բանակցություններ
իրականացրեց կաթողիկաոի լիազոր ներակայացուցիչ Պողոս Նուրաբ փաշան: Հայկական
հարցը կրկին հայտնվեց 6 մեծ տերությունների քննարկման առարկա: Կ.Պոլսի ռուսական
դեսպանության թարգման Անդրեյ Մանդելշտամը կազմեց հայկական բարենորոգումների
նախագիծ, ըստ որի՝
 Հայկական 6 նահանգներից՝ Էրզրում, Խարբերդ, Դիարբերքիր, Սեբաստիա,
Վան, Բիթլիս, , կազմվելու էր 1 նահանգ
 Այդ նահանգի կառավարիչ՝ նահանգապետ պետք է լիներ թուքահպատակ
քրիստոնյա կամ եվրոպացի
 բարենորոգումների իրականացման վերահսկողությունը դրվում էր մեծ
տերությունների վրա:
Անտանտի երկրները համաձայնություն տվեցին նախագծին, բայց Եռյակ դաշինքի երկրները
մերժեցին:
Բանակցությունների արդյունքում թուրքական կառավարությանն է ներկայացվում
բարենորոգումների մի նախագիծ, և 1914 թ. հունվարին կնքվում է ռուս-թուրքական
համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ:
Ըստ համաձայնագրի՝
 Արևմտյան Հայաստանը բաժանվում էր երկու նահանգի,
44
 Առաջին նահանգի մեջ մտնելու էին Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, իսկ
երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները,
 Նահանգապետների թեկնածություն ներկայացնելու էին եվրոպացիները,
հաստատելու էր սուլթանը։ Նահանգապետների ենթակայության տակ էին գտնվելու
վարչական,դատական և ոստիկանական իշխանություները,
 Նահանգներում գրագրությունն իրականացվելու էր տեղի ժողովրդի լեզուներով՝
հայերեն, թուրքերեն, քրդերեն:
1914թ. տեսուչներ նշանակվեցին հոլանդացի Վեստենենկը և նորվեգացի Հոֆը: Սակայն
սկսված Առաջին աշխարհամարտից օգտվելով՝ Թուրքիան չեղյալ համարեց
բարենորոգումների ծրագիրը :

62. Հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:


Հայաստանը և Օսմանյան կայսրության ու Ռուսաստանի ռազմաքաղաքական
ծրագրերը: Կամավորական ջոկատների ստեղծումը

1914 թ․ օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը։ Իրար դեմ էին պայքարում
ռազմաքաղաքական երկու խմբավորումներ՝ Անտանտը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա,
Ռուսաստան) և Եռյակ դաշինքը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։1915 թ․Իտալիան
միացավ Անտանտին, իսկ Թուրքիան և Բուլղարիան միացան գերմանական խմբավորմանը։
Արդյունքում Եռյակի փոխարեն պատերազմը շարունակեց Քառյակ դաշինքը։
 Օսմանյան կայսրության նպատակը Ռուսաստանի կազմում գտնվող
թյուրքալեզու և մահմեդական ժողովուրդներին միավորելն էր և «Մեծ Թուրան »
պետության ստեղծելը: Դրան, ըստ երիտթուրքերի, խոչնդոտում էն հայերն, ուստի
որոշվեց պատերազմը հարմար առիթ դարձնել նրանց բնաջնջելու համար:
 Ռուսաստանի նպատակն էր գրավել Սևծովյան նեղուցները Կ. Պոլիսը, ,
Արևմտյան Հայաստանը, ամրապնդելն իր դիրքերն Իրանում:
Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատը ներառում էր նաև Արևմտյան
Հայաստանը, ուստի հայության շրջանում սկսվեց կամավորական շարժում՝ ռուսական
զորքերի օգնությամբ Արևմտյան Հայաստանը Թուրքիայից ազատագրելու համար։
Ձևավորվեցին կամավորական 8 ջոկատներ․
 1-ին ջոկատ – հրամանատարը՝ Անդրանիկ Օզանյան,
 2-րդ ջոկատ – հրամանատարը՝ Դրո,
 3-րդ ջոկատ – հրամանատարը՝ Համազասպ,
 4-րդ ջոկատ – հրամանատարը՝ Քեռի,
 5-րդ ջոկատ – հրամանատարը՝ Վարդան,
 6-րդ ջոկատ – հրամանատարը՝ Արշակ Ջանփոլադյան
Կամավորական 2-5-րդ ջոկատները 1915 թ․ միավորվեցին Արարատյան գնդի կազմում,
որի հրամանատարը Վարդանն էր։ Կամավորական ջոկատներում ընդհանուր առմամբ
ներառված էր 10000 հայ զինվոր:
Հայ կամավորները մասնակցեցին Վանի, Դիլմանի և մի շարք այլ տարածքների
գրավմանը, հաճախ փրկեցին արևմտահայության խմբերին կոտորածից ու բռնագաղթից։
Մտահոգվելով, որ կամավորական ջոկատները կարող են հայկական ազգային բանակի հիմք
դառնալ, ցարական իշխանությունները 1916 թ․ այդ ջոկատներից ստեղծեցին հրաձգային 6
գումարտակներ, որոնք մտնում էին ռուսական զորքի մեջ։

45
63. Հայոց Մեծ եղեռնը
Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը: Մեծ եղեռնը

Թուրքիայում հաստատված երիտթուրքական վարչակարգը նպատակ էր դրել


իրագործելու պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, որի համաձայն՝ ստեղծվելու էր
թյուրքախոս բոլոր ժողովուրդներին համախմբող կայսրություն՝ Մեծ Թուրանը, որը ձգվելու էր
Բոսֆորից մինչև Ալթայ ու Ատլանտյան օվկիանոս։ Ճանապարհին հայտնված ոչ թյուրքերը
պետք է թյուրքացվեին կամ ոչնչացվեին։ Այդ ճանապարհին էին նաև հայերը։
Հայկական հարցի անընդհատ շահարկումը տերությունների կողմից Օսմանյան
Թուրքիայում ընկալվում էր որպես միջամտություն երկրի ներքին գործերին։ Ուստի 1910-1911
թթ․ երիտթուրքերը Սալոնիկի իրենց ժողովի ժամանակ հաստատեցին հայերին ոչնչացնելու
քաղաքական ծրագիրը։ Այդ ծրագրիը իրականացնելու համար ստեղծվեց «Երեքի կոմիտեն»․
 ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան,
 ռազմական նախարար Էնվեր փաշան,
 ծովային նախարար Ջեմալ փաշան։
Առաջին աշխարհամարտի սկիզբը 1914 թ․ ազդակ դարձավ երիտթուրքերի համար։
Սկսվեց նաև հայերի համընդհանուր տեղահանումն ու ոչնչացումը՝ Մեծ եղեռնը։ Այն ընթացավ
մի քանի փուլերով․
 I փուլ - «ձեռքեր»։ 1914 թ․ գարնանից սկսվեց 18-45տ ավելի քան 300 000
հայ տղամարդկանց զորակոչը օսմանյան բանակ։ Սակայն նրանց ուղարկում էին
ոչ թե ռազմաճակատ, այլ անապատային շրջաններ, որտեղ նրանք կառուցում էին
ճանապարհներ ու երկաթուղիներ, կատարում էին ծանր աշխատանքներ։ Երբ
արդեն հյուծվում էին, նրանց խումբ-խումբ գնդակահարում էին։
 II փուլ - «գլուխ»։1915 թ․ ապրիլի 24-ին Կ․ Պոլսում ձերբակալվեցին հայ
2300 մտավորականներ, որոնցից շատերը զոհվեցին անապատների
ճանապարհին (Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ և այլք)։
Ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Այդ օրը երիտթուրքերն արևմտահայերին զրկեցին ազատագրության
կազմակերպիչ, մտածող խմբից։
 III փուլ-«մարմին»։ Երբ հայերի պաշտպանության բոլոր
հնարավորություններն արդեն վերացել էին, երիտթուրքերը սկսեցին կանանց,
ծերերի ու երեխաների տեղահանությունն ու բռնագաղթը։ Երիտթուրքերը
հայտարարում էին, թե պատերազմի պատճառով հարկավոր է բնակչությանը
տեղափոխել ապահով վայրեր, սակայն նրանց ուղարկում էին Սիրիայի
անապատներ՝ Դեր-Զոր, որտեղ բռնագաղթվածների մեծ մասը զոհվում էր հենց
ճանապարհին։
Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված հանցագործություն է:
Հայոց եղեռնի հետևանքները
 Օսմանյան Թուրքիայում զոհվեց մոտ 1.5 միլիոն հայ։

46
 Մենք կորցրինք մեր հայրենիքի մեծագույն մասը. ցեղասպանույթունն
ուղեկցվեց հայերի հայրենազրկմամբ
 Եղեռնից փրկվածները սփռվեցին ամբողջ աշխարհով՝ ստեղծելով
հայկական Սփյուռքը
 Մի մասը՝ շուրջ 250 000 հիմնականում կանայք և երեխաներ, մնաց բուն
երկրում և իսլամացվեց
 300 000 մարդ ապաստան գտավ Արևելյան Հայաստանում
Այսրկովկասում
 Հայ ժողովրդի կրած նյութական վնասը կազմում էր 20 մլրդ ֆրանկ ոսկի
 Ոչնչացվեցին հայկական պատմամշակութային արժեքներ, վանքեր,
եկեղեցիներ, վերացվեցին 1500 հայկական դպրոցներ և վարժարաններ ,
ոչնչացվեց 20 000 ձեռագիր մատյան
Այդ շրջանում ցեղասպանություն հասկացությունը դեռևս գոյություն չուներ։
Երիտթուրքերի կատարածը հետագայում՝ 1948 թ․, ՄԱԿ-ի ընդունած բանաձևի համաձայն՝
որակվեց որպես XX դարի առաջին ցեղասպանություն։

64. Ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915թվականին


Վանի փառապանծ հաղթանակը: «Մուսա լեռան քառասուն օրը»

1915 թ․ Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում կազմակերպվեցին


ինքնապաշտպանական մարտեր։ Առաջինը թուրքերին դիմադրություն ցույց տվեցին
Վանի վիլայեթի հայերը։
Վան քաղաքը եզակի էր Արևմտյան Հայաստանում, քանի որ ուներ գերազանցապես
հայ բնակչություն։ Թուրքական հարձակման պայմաններում Վան քաղաքի հայաշատ
երկու թաղամասերում՝ Այգեստանում և Քաղաքամեջում, ձևավորվեցին զինվորական
մարմիններ։ Այգեստանի Զինվորական մարմինը գլխավորում էր Արմենակ Եկարյանը,
Քաղաքամեջինը՝ Հայկակ Կոսոյանը։ Ապրիլի 7-ին սկսվեց ինքնապաշտպանությունը։
Կռիվներին մասնակցում էին բոլորը, անգամ կանայք ու երեխաները։ Մայիսին
ռուսական զորքը հայ կամավորական ջոկատների հետ միասին հասնում է Վան։
Թուրքական զորքը նահանջում է։ Ազատագրված Վան-Վասպուրականի նահանգապետ է
նշանակվում Արամ Մանուկյանը։
Սակայն 1915 թ․ հուլիսին ռուսական զորքը նահանջի հրաման է ստանում։
Անպաշտպան չմնալու համար Վանի հայերի մեծագույն մասը՝ 200 հազար մարդ,
ստիպված հետևում է ռուսական զորքին։
1915 թ․ հուլիսին քաղաքը լքելու հրաման են ստանում նաև Միջերկրական ծովի
մոտ գտնվող Սուետիա քաղաքի շրջակա հայկական 6 գյուղերի բնակիչները։ Սակայն
մոտ 4200 հայեր որոշում են բարձրանալ մոտակա Մուսա լեռը և դիմադրել թուրքերին։
Կազմվում է ինքնապաշտպանական մարմին Տիգրան Անդրեասյանի գլխավորությամբ:
Օգոստոսի 1-ին սկսվում է Մուսա լեռան հերոսամարտը։ Հայերի փրկության միակ ելքը
Միջերկրական ծովն էր: Հայերը լեռան վրա կարմիր խաչով դրոշ էին բարձրացրել, մյուսի

47
վրա անգլերենով գրված էր «Քրիստոնյաները վտանգի մեջ են»։ Բազմաթիվ հաջող
մարտերից հետո Միջերկրական ծովում հայտնվեց ֆրանսիական «Գիշեն» հածանավը,
որը խոստացավ օգնություն հասցնել հայերին։ Սեպտեմբերի սկզբին ֆրանսիական
օգնական ուժը տեղ հասավ, և մոտ 4058 հայեր տեղափոխվեցին Եգիպտոսի Պորտ Սայիդ
նավահանգիստ։ Սուետիահայերի հերոսական պայքարին է նվիրված ավստրիացի գրող
Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:
Ինքնապաշտպանական մարտեր կազմակերպվեցին Ուրֆայում, Շապին
Կարահիսարում, Սասունում և այլ վայրերում: դրանց շնորհիվ տասնյակ հազարավոր
հայեր փրկվեցին:

65. Արևմտահայերի և արևելահայերի առաջին համագումարները:


Արևմտահայերի և արևելահայերի առաջին համագումարները:

1917 թ. փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում


տապալվեց ցարիզմը: Փետրվարյան հեղափոխությունից հետո Անդրկովկասում առաջացան
ազգային խորհուրդներ՝ ազգային խնդիրները կարգավորելու համար: Այդպիսիք հիմնեցին
Անդրկովկասի մահմեդականները/կովկասյան թյուրքեր/, վրացիները և հայերը:
Անդրկովկասում հաստատվել էին 300 000 արևմտահյ գաղթականներ:
Արևմտահայությանը հուզող խնդիրների քննարկման նպատակով 1917 թ. մայիսին Երևանում
գումարվեց Արևմտահայերի առաջին համագումարը: Համագումարն ընտրեց Արևմտահայերի
ազգային խորհուրդ՝ Վահան Փափազյան (Կոմս)նախագահությամբ: Հույս էր փայփայվում, որ
կլուծվի հայկական հարցը: Նրանք մեծ աշխատանք կատարեցին Արևմտյան Հայաստանը
վերաբնակեցնելու գործում, արդեն 1917թ. վերջին հայկական մարզերում 300000 հայ
բնակչություն կար: Բնակչության անվտանգությունն ապահովելու և կարգուկանոն
հաստատելու համար կազմվեցին միլիցիայի ջոկատներ և կամավորական խմբեր
Արևմտահայերի ազգային խորհրդին հետևեց Արևելահայոց ազգային խորհուրդը: 1917 թ.
աշնանը Թիֆլիսում կայացավ արևելահայերի առաջին համագումարը: Պատվիրակների կեսից
ավելին Դաշնակցություն կուսակցության անդամներ էին: Համագումարը քննության առավ
արտաքին ու ներքին կյանքի մի շարք կարևոր խնդիրներ: Վերջում բազմակուսակցական
սկզբունքով ստեղծվեց 15 հոգուց բաղկացած Հայոց ազգային խորհուրդ: Խորհրդի նախագահ
ընտրվեց Ավետիս Ահարոնյանը: Նստավայրը Թիֆլիսն էր: Հայոց ազգային խորհուրդն ուներ
իր բաժիններն ու կոմիսարիատները՝ զինվորական, գաղթականության, դպրոցական,
բժշկական և այլն:
Կովկասի հայկական բնակավայրերւմ և Հայաստանի վարչական կենտրոններում
ձևավորվեցին խորհրդի տեղական մարմինները:
Հայոց ազգային խորհուրդը դարձավ հայ ժողովրդի կյանքը տնօրինող գլխավոր մարմինը
մինչև Հայաստանի պետական անկախության հռչակումը:

66. Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը:

48
«Թուրքահայաստանի մասին» հրովարտակը: Բրեստ-Լիտովսկի հաշտությունը և
Հայկական հարցը

1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությամբ Ռուսաստանում հաստատված բոլշևիկները


հայտարարեցին, որ դադարեցնում են Ռուսաստանի մասնակցությունը Առաջին
աշխարհամարտին և հրապարակեցին Հաշտության մասին հրովարտակը։ Սկսվեցին անջատ
բանակցություններ Քառյակ դաշինքի երկրների հետ։
Խորհրդային Ռուսաստանի կարգախոսներից մեկը ճնշված ազգերի ինքնորոշման
իրավունքն էր, որը ոգևորություն առաջացրեց մի շարք հայ ազդեցիկ գործիչների մոտ(Վ.
Տերյան, Ստ. Շահումյան, Ռոստոմ և ուրիշներ): Նրանց ջանքերով 1917 թ. դեկտեմբերի վերջին
խորհրդային կառավարությունն ընդունեց «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը:
Այս դեկրետով խորհրդային կառավարությունը ճանաչում էր Թուրքահայաստանի՝
Արևմտյան Հայաստանի հայ բնակչության ազատ որոշում կայացնելու իրավունքը: Ուստի
նախատեսվում էր՝
 ռուսական զորքի դուրսբերում Արևմտյան Հայաստանից,
 արևմտհայերի անվտանգության ապահովման նպատակով հայկական ազգային
միլիցիայի ստեղծում,
 արևմտահայության վերադարձ իրենց նախկին բնակավայրեր:
Սակայն ռուսական զորքերի դուրսբերումը կործանարար եղավ հայերի համար:
Թուրքական զորքերը անցան հարձակման, կարճ ժամանակում վերագրավեցին Արևմտյան
Հայաստանը և «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը մնաց չկենսագործված:
1914 թ. նախապատերազմյան սահմանները պահպանելու նպատակով Անդրկովկասյան
իշխանությունները 1918 թ. մարտի սկզբին Տրապիզոնում սկսեցին Թուրքիայի հետ
հաշտության բանակցություններ: Բայց մինչ այդ՝ մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանը
Գերմանիայի, նրա դաշնակիցների և նաև Թուրքիայի հետ Բերստ-Լիտովսկում կնքեց
հաշտության ծանր պայմանագիր: Ըստ դրա՝ բազմաթիվ այլ տարածքների հետ միասին
Ռուսաստանը Թուրքիային էր հանձնում ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը, այլև
պարտավորվում էր զորքերը դուրս բերել Կարսի և Բաթումի մարզերից: Ռուսաստան
ըզորքերը պիտի հաներ Անդրկովկասից և զորացրեր հայկական զորամասերը: Բոլշևիկներն
իրենց իշխանությունը պահպանելու համար գործարքի գնացին Ռուսաստանի այդ պահի
թշնամիների հետ:

67․ Մայիսյան հերոսամարտերը


Պատերազմի վերաճումը թուրք-հայկականի: Սարդարապատի և Բաշ-Ապարանի
ճակատամարտերը

1918թ. գարնանը թուրքերը 50000-անոց զորք էին կենտրոնացրել Կովկասյան


ճակատում:Նրանք ծրագրել էին նվաճել ողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու,
Հյուսիսային Կովկաս, Հյուսիսային Իրան: Քանի որ միասնություն չկար անդրկովկասի մաս
կազմող հայ, վրաց և թաթար ժողովուրդների միջև, ուստի թուրքական առաջխաղացման
հիմնական դիմադությունը մնում էր հայերի վրա: Արդյունքում՝ ապրիլի 25-ին առանց
49
դիմադրության հանձնվեց Կարսը: Թուրքերը Ալեքսանդրապոլի հայկական զորքերի
հրամանատարությյունից պահանջեցին հանձնել Ալեքսանդրապոլը և զորքերը երկաթուղուց
հեռացնել 25կմ: Սակայն, չսպասելով վերջնագրի պատասխանին, մայիսի 15-ին գրավեցին
Ալեքսանդրապոլը:
Այսպիսով՝ թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք -հայկականի:
Թուրքերը մայիսի 7-ին հարձակվեցին Ջավախքի վրա, տեղի բնակչությունը համառ
մարտեր տվեց մինչև հունիսի 6:
Կարևոր իրադարձություններից էր Շիրակի գոյամարտը: Պայքարին միացան տեղի
արևմտահայ բազմաթիվ գաղթականներ և մաքրեցին Արագածի լանջը քրդերից ու
թաթարներից:
Ալեքսանդրապոլը գրավելուց գետո թուրքերը մտան Արարատյան դաշտ և շարժվեցին
Երևանի ուղղությամբ: Սակայն Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանի մեծ ջանքերով
կազմակերպվեց դիմադրություն Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախմբի կողմից: Հայոց
կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց ապահովության համար հեռանալ Բյուրական
և մնաց Էջմիածնում:
 Սարդարապատի ուղղությամբ հայկական զորքերի թիվը 5500 էր, իսկ դրա դեմ
թուրքերը կռվում էին 6000կանոնավոր և1500քրդական ջոկատով: Մայիսի 21-ին
թուրքերինն հաջողվեց գրավել Սարդարատ կայանն ու գյուղը: Սակայն Դանիել
Բեկ- Փիրումյանի հրամանատարությամբ ուժեղ հակահարված կազմակերպվեց:
Մայիսի 22-28-ին տևած Սարդարապատի ճակատամարտում թշնամին տալով
3500 զոհ նահանջեց 60կմ:Ճակատամարտն ավարտվեց հայկական կողմի
հաղթանակով:
 Մայիսի 23-29-ին տեղի ունեցավ Բաշ-Ապարանի հերոսամարտը: Թուրքական
կողմը կենտրոնացրել էր 10000անոց զորք: Դրոյի գլխավորության հայկական
5000-անոց զորքը պարտության մատնեց թուրքական զորքերին և ստիպեց նրանց
նահանջել: Սա հայերի տարած երկրորդ հաղթանակն էր:

68. Մայիսյան հերոսամարտերը:


Ղարաքիլիսայի ճակատամարտը: Մայիսյան հերոսամարտերի պատմական
նշանակությունը

Մայիսի 25-ին կազմվեց Ղարաքիլիասի ճակատը: Հայկական կողմն ուներ 7000 կռվեղ,
իսկ թուրքերը՝ 10000: Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհը: Այդպես սկսվեց
Ղարաքիլիսայի ճակատամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ-
Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով
հարձակման անցավ և գրավեց մայիսի 30-ին գրավեց Ղարաքիլիսան, սակայն Ղարաքիլիսայի
ճակատամարտը մեծ նշանակություն ունեցավ. թուրքերը մեծ կորուստներ կրեցին և
չշարունակեցին արշավանքը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ:
Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունն անգնահատելի է:
 Մեծ Եղեռնից և պատերազմից դեռ լիոցին ուշքի չեկած հայությունը կարողացավ
ինքնակազմակերպվել և կռվել հանուն Հայստանի ազատության
 Այս հերոսամարտերի շնորհիվ արևելահայությունը, նաև ԱևՐևելյան
Հայստանում ապաստանած արևմտահայությունը փրկվեց բնաջնջման վտանգից:

50
 Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ ստեղծվեց անկախ Հայաստանի
Հանրապետությունը:
 Թուրքիան ստպված էր մեղմացնել իր պահանջները Բաթումի
բանակցություններում և ճանաչելով ՀՀ անկախությունը ՝ նրա հետ 1918 թ.
հունիսի 4-ին կնքել Բաթումի հաշտության պայմանագիրը:
Այսպիսով՝ նորաստեղծ Հայաստանի Հնարապետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի
մասնակից, ճանաչվեց Անտանտի երկրների կողմից և իր քաղաքական իրավունքները
ձևակերպեց Սևրի Պայմանագրով:

70.Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին

Կերպարվեստը: Թատրոնը: Երաժշտությունը

Հայկական մշակույթին փառք ու ճանաչում բերեցին աշխարհահռչակ ծովանկարիչ


Հովհաննես Այվազովսկին, Գևորգ Բաշինջաղյանն իր բնանկարներով /«ԴեպիԱրագած տանող
ճանապարհը», «Արարատ»/ , Եղիշե Թադևոսյանը, Մարտիրոս Սարյանը, Վարդգես
Սուրենյանցը /«Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»/ ՝ անդրադառնալով առասպելական
շրջանի պատմությանը:

Այս շրջանում ստեղծվում է հայ արհեստավարժ թատրոնը:

 1861 թ. Կ, Պոլսում կազմվեց «Արևելյան թատրոնը»


 1868 թ. Կ. Պոլսում Հակոբ Վարդովյանի գլխավորությամբ ստեղծվում է նոր
թատերական խումբ, որը հանդես էր գալիս հայերեն և թուրէերեն
ներկայացումներով:
 Թիլիսի հայ թատերական կյանքում մեծ հռչակ էին վայելում հայտնի
դերասաններ Պետրոս Ադամյանը, Սիրանույշը
Երաժշտության մեջ մեծ նվաճում էր

 Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան


 Ստեղծվեց հայ աշուղական արվեստը՝ Ջիվանու գլխավությամբ
 Հայ հոգևոր երգը նոտագրելու և աղավաղումներից փրկելու գործում
անգնահատելի է Կոմիտասի դերը
 Հայ ազգային օպերայի նշանակալի ձեռքբերում էր Արմեն Տիգրանյանի «Անուշ»
օպերան

71.Հայկական գաղթավայրերը նոր շրջանում

Գաղութավայրերի առաջացումը: Խոշոր գաղթավայրերը

Հայոց պատմությունն ընդգրկում է ոչ միայն բուն հայրենիքի, այլև նրանից դուրս


առաջացած հայկական գաղթավայրերի պատմությունը: Որոշ դեպքերում հայ ազգային,
քաղաքական, մշակութային կյանքը հիմնականում զարգացել է Հայաստանից դուրս:
Հայկական գաղթավայրերի ստեղծումը պայմանավորված է հայ բնակչության բռնի կամ
51
կամավոր արտագաղթով: Դրա պատճառները տարբեր էին՝ պետականության կորուստ,
օտարների դաժան կառավարում, ցեղասպանություն, սոցիալական և քաղաքական ծանր
պայմաններ:

Միջնադարում հայերը հիմնականում հաստատվում էին Հայաստանին մոտ


տարածքներում՝ Բյուզանդիա, Իրան: Նոր դարերում հոսքը մեծացավ դեպի Հնդկաստան,
Ռուսաստան, Եվրապական երկրներ:

Նրանք բնակության նոր վայրերում ստեղծում էին հայկական համայնք՝ գաղութ:


Գաղութի կազմավորման և գոյատևման համար անհրաժեշտ էին մայրենի լեզվի, ազգային,
հավատի, ավանդույթների պահպանումը: Արտագաղթը դատարկեց Հայստանի մի շարք
բնակավայրեր: Արտագաղթը մեծ չափեր ստացավ հատկապես քոչվորական ցեղերի
արշավանքների շրջանում և հայոց թագավորությունների անկումից հետո:

Նոր դարերի սկզբում հայերը բնակություն էին հաստատել աշխարհի 20երկրներում՝


Իրան, Հնդկաստան, Ռուսաստան, Սիրիա, Լիբանան, Եգիպտոսՙ Արևմտյան Եվրոպա: Մեծ
թվով հայեր էին ապրում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսում, որտեղ էլ 15-րդ
դարից ձևավորված հայ գաղութը նպաստեց արևմտահայ մշակությի ձևավորմանը: 19-րդ դ.
Վերջերին Կ. Պոլսում կար 200 հզ. հայ, Զմյուռնիայում/Իզմիր/ ապրում էր 12 000 հայ:
Հնդկահայ համայնքը հաշվվում էր մոտ 25 000, իսկ Իրանում ապրում էր 200 հազ,
Եգիպտոսում՝ 15 000 հայ:

Նոր դարերի ամենամեծ հայկական համայնքը Ռուսաստանում էր, որտեղ ապրում էր


1մլն հայ: Մեծ համայնքներ կային Թիֆլիսում, Բաքվում, Հյուսիսային Կովկասում, Մոսկվայում:
Ղրիմում հայկական համայնք գոյություն ուներ դեռ միջնադարից: Խոշոր գաղթավայրեր էին
ձևավորվել Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում: Հայկկան
գաղթավայրերում ոչ միայն փորձել են պահպանել ազզգաին ինքնությունը, այլև մասնակցել են
այդ երկրների գիտության և տնտեսության զարգացմանը:

72. Հայոց անկախ պետության կայացումը:


Անկախության հռչակումը: Բաթումի պայմանագիրը: Իշխանության մարմինների
ստեղծումը:

Մայիսյան հերոսամարտերը հայկական անկախ պետականության վերականգնման


համար պայմաններ ստեղծեցին: 1918թ. մայիսի
1918 թ. մայիսի 26-ին, երբ լուծարվեց Անդրկովկասյան Անդրկովկասի Դաշնային
Հանրապետությունը: Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝
Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը որոշեց հռչակել
Հայաստանի անկախությունը: Երկար դարերի պայքարից հետո վերականգնվեց հայոց անկախ
պետականությունը:
Հենց մայիսի 28-ին Հայոց Ազգային Խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել
Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ: Պատվիրակությունը գլխավորեց Ալեքսանդր
Խատիսյանը:

52
Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը ՀՀ-ի և Օսմանյան
Թուրքիայի միջև: Ըստ Բաթումի պայմանագրի՝
 Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորք,
 երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա
Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան,
 Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի
զգալի մասը, Կարսի մարզը և շուրջ 5 գավառ,
 ՀՀ-ի տարածքը կազմելու էր 12000 քառ. կմ, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և
Արարատյան դաշտի մի մասը:
Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր,
որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այն, վավերացված չլինելով
ո՛չ Թուրքիայի, ո՛չ Հայաստանի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև
Առաջին աշխարհամարտի ավարտը:
ՀՀ իշխանության մարմինները ձևավորվեցին Թիֆլիսում, այդ ընթացքում երկիրը
կառավարու էր Երևանի հայոց ազգային խորհուրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
Կառավարության /Մինիստրների խորհուրդ/ նախագահ՝ վարչապետ նշանակվեց Հովհաննես
Քաջազնունին։ Հայաստանի առաջին հանրապետությունն իր 2,5 տարվա գոյության
տարիներին ունեցել է 4 վարչապետ՝
 Հովհաննես Քաջազնունի
 Ալեքսանդր Խատիսյան
 Համո Օհանջանյան
 Սիմոն Վրացյան։
Օրենսդիր իշխանությունը Հայաստանի խորհուրդն էր: Շուտով Թիֆլիսից ժամանեցին
Հայոց ազգային խորհրդի անդամները և 1918 թ․օգոստոսի 1-ին գումարվեց Հայաստանի
խորհրդի 1-ին նիստը: Առաջին խորհրդարանն ուներ 46 պատգամավոր, իսկ 1919 թ․
ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում կար 80 պատգամավոր, որից 72-
ը դաշնակցականներ էին։
Դատական համակարգում գործում էին երդվյալ ատենակալներ դատարանները։
Ընդունվեցին պետական խորհրդանիշները: Զինանշանի հեղինակներն էին Ա.
Թամանյանը և Հ. Կոջոյանը, օրհներգը՝ «Մեր հայրենիքը»: Հայերենը հռչակվեց
պետական լեզու։ Բանակի սպարապետությունը ստանձնեց Թովմաս Նազարբեկյանը:

73. Ներքին կայունությանը սպառնացող վտանգները


Թուրք-թաթարական խռովությունները: 1920 թ. Մայիսյան ապստամբությունը

Հայաստանի առաջին Հանրապետության ներքին կյանքում լուրջ խնդիր էին թուրք-


թաթարական խռովությունները։ Հայաստանի տարածքում ապրող թուրքերն ու թաթարները
լայն աջակցություն ու գումարներ էին ստանում Թուրքիայից ու Ադրբեջանից՝ գործելով ՀՀ-ի
դեմ՝ խափանելով Հայաստանի հաղորդակցության ուղիների աշխատանքը: Այս ամենը

53
ապակայունացնում էր երկրի վիճակը։ Խռովություններ էին կազմակերպվում
Զանգիբասարում (Մասիս), Բեյուք-Վեդիում։ Խաղաղ ճանապարհով հարցը կարգավորել
չհաջողվեց, և մինչև 1920 թ․ ամառ կառավարության զորքերը կարողացան հիմնական զենքի
ուժով հանդարտեցնել խռովարարներին, որոնց կենտրոնը Բեյուք-Վեդին էր: Նրանցից
շատերը տեղափոխվեցին Թուրքիա և Ադրբեջան։
ՀՀ-ում հակակառավարական դիրք ունեին նաև հայ բոլշևիկները, որոնք 1919 թ․ ստեղծել
էին իրենց Հայաստանի կոմիտեն՝ Արմենկոմը, որպեսզի համակարգեին իրենց
գործողությունները։ Նպատակն էր՝ հարմար առիթի դեպքում ապստամբություն բարձրացնել և
ՀՀ-ում իրենց ձեռքը վերցնել իշխանությունը։ Բոլշևիկները նման հարմար առիթ համարեցին
Ադրբեջանի խորհրդայնացումը ռուսական 11-րդ Կարմիր բանակի կողմից 1920 թ․ ապրիլի 28-
ին։ Հայ բոլշևիկները որոշեցին աշխատանքի տոնին՝ մայիսի 1-ին կազմակերպվող ցույցը
վերածել ապստամբության։
1920 թ․ մայիսի 1-ին բոլշևիկները կազմակերպված ցույցը փորձեցին վերածել
ապստամբության։ Ալեքսանդրապոլում (Գյումրի) ձևավորվեց Ռազմահեղփոխական կոմիտե
Սարգիս Մուսայելյանի գլխավորությամբ, նրանք իրենց ձեռքը վերցրին «Վարդան Զորավար»
զրահագնացքը։
Մայիսի 10-ին ապստամբները Ալեսանդրապոլում գրավեցին իշխանությունը։
Կառավարությունը փորձեց բանակցել ապստամբների հետ, սակայն ապարդյուն։ Դեռևս
մայիսի 5-ին Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը հրաժարական էր տվել և ձևավորվել
էր Համազասպ Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը։ Այն այդպես էին կոչել, քանի որ
բաղկացած էր միայն Դաշնակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի անդամներից։
Հայտարարվեց արտակարգ դրություն, մտցվեց անգամ մահապատիժ։
Ապստամբների դեմ ուղարկվեց Սեպուհի գլխավորած զորաջոկատը, որը մի քանի օրում
պարտության մատնեց բոլշևիկներին։ Մայիսի 14-ին ապստամբությունն արդեն ճնշված էր։
Բոլշևիկները պարտություն կրեցին, քանի որ․
 Ապստամբությունն անկազմակերպ էր և չուներ միասնական ծրագիր,
 Նրանք օգնություն չստացան Խորհրդային Ռուսաստանից և մենակ մնացին,
 Աջակցություն չստացան ժողովրդից։

74. Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը 1918 - 1920 թթ.:


Արտաքին հարաբերությունները և դիվանագիտական կապերը: Հայ-վրացական
հարաբերությունները: Հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ըստ 1918 թ․ հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրի՝ ՀՀ-ն կարող էր


հարաբերություններ հաստատել միայն Քառյակ դաշինքի երկրների հետ, սակայն Առաջին
աշխարհամարտի ավարտից հետո այդ արգելքը վերացավ։
54
Հայաստանը սկսեց դիվանագիտական ակտիվ կապեր հաստատել բազում երկրների
հետ, դեսպանություններ էին գործում անգամ Ճապոնիայում, ԱՄՆ-ում, ռուսական
իշխանություններում/սպիտակգվարդիականներ, բոլշևիկներ/։
Սակայն ՀՀ-ի հարաբերությունները հարևանների հետ հակասական էին։ Խնդիրներ չեն
գրանվել միայն Իրանի հետ հարաբերություններում։
Թուրքիայի հետ ՀՀ-ն դիվանագիտական կապեր այդպես էլ չհաստատեց։ Կողմերը
չվավերացրին Բաթումի պայմանագիրը։ Չնայած դրան՝ Թուրքիան առաջին պետությունն էր,
որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։
Վրաստանի հետ Հայաստանի հակասությունը կապված էր Լոռու և Ախալքալաքի և
Ախալցխայի /Ջավախք/ գավառների հետ։ Ցարիզմի օրոք դրանք ներառված էին եղել Թիֆլիսի
նահանգում, և Վրաստանը հայտարարել էր այդ գավառները իր տարածքի անբաժան մասեր։
Խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել չհաջողվեց, և 1918 թ․ դեկտեմբերին սկսվեց հայ-
վրացական պատերազմ, որը տևեց 20 օր։ 1919 թ․ հունվարին հրավիրված համաժողովում
որոշվեց Լոռին հռչակել «չեզոք գոտի» , Ջավախքը՝ «վիճելի տարածք»
Ավելի լուրջ էին խնդիրները Ադրբեջանի հետ։ Վերջինս հավակնություններ ուներ
Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ։ 1919 թվականից Զանգեզուրի
պաշտպանությունը ստանձնում է Գարեգին Նժդեհը, որի ջանքերով շարունակված պայքարի
արդյունքում Զանգեզուրը մնում է Հայաստանի կազմում։ Նախիջևանի հարցը 1919 թ․Անգլիայի
աջակցությամբ լուծվեց հօգուտ Հայաստանի․ գավառը միացվեց ՀՀ-ին։ Իսկ Ղարաբաղի
խնդրում Անգլիան աջակցում էր Ադրբեջանին։ Անգլիայի ջանքերով կասեցվեց Անդրանիկի
ջոկատի առաջխաղացումը դեպի Ղարաբաղ։ Արցախին օգնության հասան Դրոյի և Նժդեհի
հայկական ջոկատները: Արցախահայության 9-րդ համագումարը 1920թ. ապրիլի 25-ին
երկրամասը հռչակեց ՀՀ անբաժանելի մաս: Իրավիճակը փոխվեց անդրկովկասյան
հանրապետությունների խորհրդայնացումից հետո:

75. Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում


Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում: Սան Ռեմոյի
խորհրդաժողովը: Սևրի պայմանագիրը

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո միջազգային հարաբերությունները


կարգավորելու համար 1919 թ․ հունվարի 18-ին բացվեց Փարիզի խաղաղության
կոնֆերանսը։ Կոնֆերանսին մասնակցում էին Անտանտի երկրները, իսկ որպես
Անտանտի փոքր դաշնակից՝ նաև Հայաստանը։ Հայերը երկու պատվիրակություն
ունեին Փարիզում։
I. Դեռևս 1912 թվականից Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Փարիզում
գործում էր հայկական ազգային պատվիրակությունը, որը փորձում էր Եվրոպայում
նպաստավոր պայմաններ ստեղծել Հայկական հարցի լուծման համար։
II. Հայաստանի Հանրապետությունը ուղարկել էր սեփական պատվիրակությունը՝
խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ։

55
Իրենց հակասությունները հաղթահարելուց հետո հայկական երկու
պատվիրակությունները կոնֆերանսին ներկայացրին մի հուշագիր, որով պահանջում
էին Հայաստանին միացնել արևմտահայկական 7 նահանգները/Էրզրում, Վան, Բիթլիս,
Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա, Տրապիզոն/, Կիլիկիայի 4 գավառները և ծովային
ելք տրամադրել Հայաստանին։
Քննարկվում էր նաև Հայաստանի հովանավորության՝ մանդատի հարցը։ Այն
ցանկանում էր ստանձնել ԱՄՆ-ը։ Նախագահ Վուդրո Վիլսոնի հանձնարարությամբ
ԱՄՆ-ը նույնիսկ հանձնախումբ ուղարկեց Հայաստանում տիրող իրավիճակին
ծանոթանալու համար։ Սակայն ԱՄՆ-ի Սենատը 1920 թ․ հունիսին մերժեց Հայաստանի
մանդատը՝ համարելով, որ ծախսերն ավելի շատ էին, քան ստանալիք եկամուտները։
1920 թ․ ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում հրավիրվեց Անտանտի
երկրների ղեկավարների կոնֆերանս, որտեղ սահմանվեցին Թուրքիայի հետ կնքվելիք
պայմանագրի հիմնական դրույթները։ Քննարկվեց նաև հայկական տարածքների
հարցը։
1920 թ․ օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում ստորագրվեց հաշտության
պայմանագիրը Օսմանյան Թուրքիայի և Անտանտի միջև։ Հայաստանի անունից այն
ստորագրեց Ավետիս Ահարոնյանը։
 Թուրքիան ճանաչում էր Միացյալ և անկախ Հայաստանի Հանրապետությունը։
 Հայաստանին էին անցնելու Վանի, Էրզրումի, Բիթլիսի ու Տրապիզոնի
վիլայեթները՝ ոչ ամբողջությամբ։
 Հայաստանը ելք էր ունենալու դեպի Սև ծով
 Հայ-թուրքական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնը՝ որպես
միջազգային իրավարար։ Նա նոյեմբերին ներկայացրեց սահմանագիծը: Ըստ այդ
որոշման՝ Միացյալ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների 2/3-ը,
ամբողջ Էրզրումի նահանգը գրեթե ամբողջությամբ, Տրապիզոնի նահանգը՝ ելքով դեպի
Սև ծով:
Սևրի պայմանագրով Հայաստանին միանալու էր մոտ 90 հազար կմ2 տարածք,
որը արդեն եղած 70 հազարի հետ միասին կազմում էր 160 հազար կմ2։
Սակայն Թուրքիայում սկսված քեմալական շարժման հետևանքով Սևրի
պայմանագրի իրագործումը հետաձգվեց։

76. Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում։


Հայ-ռուսական հարաբերությունները: Քեմալական շարժումը և Հայաստանը:
Քեմալաբոլշևիկյան համագործակցությունը

1920 թ. ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ ՀՀ-ը որոշեց բանակցել


Խորհրդային Ռուսաստանի հետ՝ բարեկամական պայմանագիր կնքելու նպատակով։ 1920 թ.
մայիսին Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը՝ Լևոն Շանթի գլխավորությամբ։ Մոսկվայի
հայ-ռուսական բանակցությունները գործնական արդյունք չտվեցին, քանի որ Հայաստանը

56
խորհրդային կողմի պահանջով պետք է հրաժարվեր արևմտյան կողմնորոշումից և Հայկական
հարցի լուծումը փոխանցեր խորհրդային կառավարությանը: Այնուհանդերձ, 1920թ. օգոստոսի
10-ին ԹԻֆլիսում կողմերի միջև կնքված համաձայնագրով Ռուսաստանը ճանաչեց ՀՀ
անկախությունը, ՀՀ-ն էլ համաձայնեց, որ Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի
տարածքները համարվեն վիճելի տարածքներ և ժամանակավորապես ռազմակալվեն
խորհրդային զորքերի կողմից:
Աշխարհամարտում պարտված Թուրքիայում 1919 թ. կեսերից սկսվել էր ազգայնական մի
շարժում, որը նրա ղեկավար Մուստաֆա Քեմալի անունով կոչվում է նաև քեմալական։
Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդելու Փարիզի կոնֆերանսին և թույլ
չտալու տարածքային որևէ զիջում։ 1920 թ. հունվարի 28-ին քեմալականներն ընդունեցին
«Ազգային ուխտ» անվամբ մի փաստաթուղթ։ Դրա համաձայն՝ Թուրքիայի սահմանների մեջ
էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև Արևելյան Հայաստանի Կարսի և
Արդահանի շրջանները։
1920 թ. օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական «Սրտագին և անկեղծ
բարեկամության մասին» պայմանագիրը, որով Ռուսաստանը ճանաչում էր թուրքական
ազգային ուխտը և պարտավորվում զենք ու զինամթեր մատակարարել: Այս դաշինքն ուղղված
էր ՀՀ-ի դեմ: Այդ ամենը հաստատվեց 1920 թ․ սեպտեմբերի սկզբին Բաքվում կայացած
Արևելքի ժողովուրդների համագումարում, որից հետո 1920 թ. սեպտեմբերի 23-ին Քեմալական
Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ՀՀ-ի վրա:

77. 1920 թ. թուրք-հայկական պատերազմը


Թուրք-հայկական պատերազմը: Հայաստանի խորհրդայնացումը:

1920 թ. սեպտեմբերի 23-ին Քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու


հարձակվեց ՀՀ-ի վրա: Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ 2 ամիս: Ի
սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայերի համար: Թուրքական զորքը 50000
քանակապես գերազանցում էր հայկական զորքին: Կառավարությունը փորձեց դրսից
օգնություն ստանալ, սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես
նաև ԱՄՆ-ը, անտարբեր գտնվեցին: Իսկ Խորհրդային Ռուսաստանը վարում էր չմիջամտելու
քաղաքականություն:
1920 թ. հոկտեմբերի 30-ին առանց դիմադրության թուրքերին հանձնվեց Կարսը, իսկ մի
քանի օր անց՝ Ալեքսանդրապոլը: 1920 թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադար:
Ռազմական պարտությունը բերեց քաղաքական ճգնաժամի: 1920 թ. նոյեմբերի 23-ին
հրաժարական տվեց Համո Օհանջանյանի կառավարած բյուրո-կառավարությունը: Կազմվեց
Սիմոն Վրացյանի կոալիցիոն կառավարությունը:
1920 թ. նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին բանակցությունները Թուրքիայի
հետ: Հայկական պատվիրակության ղեկավարը Ալ. Խատիսյանն էր:
1920 թ․ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի
պայմանագիրը, սակայն մինչ այդ, ՀՀ կառավարությունը հրաժարական էր տվել: Հետևաբար՝

57
հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ: Այդուհանդերձ,
Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանգիր:
Պատերազմն արագացրեց Հայաստանի խորհրդայնացումը: Զուգահեռաբար ընթանում
էին հայ-ռուսական բանակցությունները: Բաքվում կազմավորված Հայաստանի
ռազմահեղափոխական կոմիտեն նոյեմբերի 29-ին Սարգիս Կասյանի և 11-րդ կարմիր
բանակի զորքերի ուղեկցությամբ մտել էր Քարվանսարա/ Իջևան/ և հռչակել Հայաստանը
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:
Դեկտեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ,
Երևանում Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի և Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ
Լեգրանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվեց խորհրդային
հանրապետություն: Տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Սիմոն Վրացյանի
կառավարությունը կամավոր հեռացավ ասպարեզից, և ամբողջ իշխանությունը անցավ
Հայաստանի Հեղկոմի(Հայհեղկոմ) ձեռքը, որը Սարգիս Կասյանի գլխավորությամբ նոյեմբերի
29-ին մտել էր Հայաստան:
Այսպիսով՝ քեմալա-բոլշևիկյան ռազմաքաղաքական հարվածների տակ ՀՀ-ն անկում
ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց:

78. Խորհրդային վարչակարգի հաստատումը


Իշխանության մարմինների ստեղծումը։ Փետրվարյան ապստամբությունը և
քաղաքացիական կռիվները։

1920թ. դեկտեմբերի 6-ին ՀՍԽՀ Ռազմահեղափոխական կոմիտեն Սարգիս Կասյանի


գլխավորությամբ ժամանեց Երևան, որը ստանձնեց իշխանությունը:
Հայաստանում հռչակված խորհրդային իշխանությունը գործում էր հեղափոխական
կոմիտեների՝ հեղկոմների միջոցով։ Դրանք օրենսդիր և գործադիր մարմիններ էին։
Պետության կյառավարման գործում մեծ դեր ունեին Արտակարգ հանձնաժողովը/Չեկա/
և ներքին գործերի ժողկոմատը: Երկրում խորհրդային վարչակարգը հաստատելու և
ամրապնդելու գործընթացն ուղղորդում էր Հայաստանի կոմունիստական/բոլշևիկյան/
կուսակցույթունը: Խորհրդային իշխանությունը իր ամրապնդման համար այլախոհների
նկատմամբ դիմեց բռնության։ Բռնություններն ավելի ծայն ծավալ ընդունեցին ռազմական
կոմունիզմի քաղաքականությունը կիրառելիս,որի հիմքում ընկախ էր պարենմասնատումը.
պետությունը բնակչության արտադրած կամ ունեցած «ավելցուկ» համարվող հացահատիկն ու
այլ մթերքենրը բռնագրավում էր:
Պետականացվեցին մասնավոր դրամատները, գործարանները, սեփականույթունը..:
1920թ. դեկտեմբեր –1921 թ. հունվար ամիսներին ն Հայաստանից հեռացվեցին և աքսորվեցին
1000 սպա և զինծառայողք, որոնց թվում էինՙ Նազարբեկյանըՙ Սիլիկյանը, Բեյ-Մամիկոնյանը:
ՀԽՍՀ Կարմիր բանակի հրամանատարի պաշտոնից ազատվոց Դրոն: Ձեռբակալվեցին Հովհ.
Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Նիկոլ Աղբալյանը,Լևոն Շանթը և ուրիշներ: Սա առաջ
բերեց ժողովրդական լայն զանգվածների դժգոհությունը:

58
Արդյունքում սկսվեց ապստամբություն, որի նպատակն էր խորհրդային կարգերի
տապալումը Հայաստանում:
1921 թ․ փետրվարի 16-18-ը ապստամբները գրավեցին Կոտայքը, Գառնին, Բաշ-
Ապարանը, փետրվարի 18-ին՝ Երևան։ Սկսվեց Փետրվարյան ապստամբությունը։
Երևանում ստեղծվեց Հայրենիքի փրկության Սիմոն Վրացյանի
կոմիտե՝
նախագահությամբ։ Ռազմական գործողությունները սկզբում ընթանում էին հաջողությամբ,
քանի որ 11-րդ կարմիր բանակը այդ փուլում Հայաստանում չէր և զբաղված էր Վրաստանի
խորհրդայնացմամբ։ Մարտի վերջին խորհրդային իշխանությունները Հայրենիքի փրկության
կոմիտեին ներկայացրին վերջնագիր, խաղաղության կոչերով Թիֆլիսից Երևան ժամանեց
նույնիսկ Հովհաննես Թումանյանը։ Ապստամբները, հաշվի առնելով ուժերի խիստ
անհավասարությունը, դիմադրություն ցույց չտվեցին և նահանջեցին Զանգեզուր՝ Գարեգին
Նժդեհի մոտ։ Ապրիլի 2-ին խորհրդային զորքերը մտան Երևան, և Երևանում
վերահաստատվեց խորհրդային իշխանություն:
Ապստամբությունը ստիպեց խորհրդային իշխանություններին վերանայել իրենց
քաղաքականույթւոնը: Համաներում շնորհվեց ապստամբության բոլոր մասնակիցներին: ՀՍԽՀ
Ժողկոմխորհի նախագահ նշանակվեց Ալեքսանդր Մյասնիկյանը, ՀԿ/բ/Կ կենտկոմի
քարտուղար Սարգիս Լուկաշինը: Մյասնիկյանին հաջողվեց համախմբել հասարակությանը,
նրան մղել խաղաղ աշխատանքի:

79. Խորհրդային Հայաստանը Անդրդաշնության և ԽՍՀՄ –իկազմում


ՀԽՍՀ առաջին Սահմանադրության ընդունումը: Հայաստանը Անդրդաշնության և ԽՍՀՄ-
ի կազմավորման գործընթացում

1922 թ․ սկզբին գումարվեց Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը, որը


քննարկեց և ընդունեց Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը, որը, թեպետ կրկնում
էր Խորհրդային Ռուսաստանի Սահմանադրությունը, այդուհանդերձ առաջինն էր Հայաստանի
անկախ պետականության պատմության մեջ։ Այն հաստատում էր նաև Խորհրդային
Հայաստանի պետական խորհրդանիշները։
ՀԽՍՀ օրհներգի հեղինակը Արամ Խաչատրյանն էր։ Դրոշը կարմիր էր՝ ՀԽՍՀ
մակագրությամբ։ Իսկ զինանշանի հեղինակը Մարտիրոս Սարյանն էր։
Համագումարը համաձայնություն տվեց նաև Անդրկովկասի երեք
հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միավորմամբ դաշնային մեկ
հանրապետության ձևավորման գաղափարին։ Արդյունքում 1922 թ․ մարտի 12-ին հռչակվեց
Անդրկովկասյան դաշնության (ԱԽՍՀԴՄ՝ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետությունների Դաշնային միություն) կազմավորումը։
1922 թ․ դեկտեմբերի 10-13-ը Բաքվում հրավիրված Անդրկովկասի խորհուրդների
առաջին համագումարում որոշվեց միությունը փոխարինել հանրապետությամբ՝ ԱԽԴՍՀ, որը
գոյատևեց մինչև 1936 թվականը։
Որոշում ընդունվեց նաև ԽՍՀՄ ստեղծվելու մասին։ Ազգությունների ժողկոմ Ի․ Ստալինը
առաջարկում էր խորհրդային երկրները միավորել Ռուսաստանի գլխավորությամբ որպես
59
ինքնավար միավորներ։ Այս նախագծին դեմ արտահայտվեց Վ․ Լենինը, ով առաջարկում էր մի
դաշնության մեջ խորհրային չորս պետությունները որպես ինքնիշխան միավորներ։
1922 թ․ դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ խորհուրդների 1-ին համագումարը, որի
որոշմամբ կազմավորվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը՝
ԽՍՀՄ-ը, որի կազմի մեջ մտնում էին խորհրդային չորս հանրապետությունները՝
Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսիան և Անդրկովկասյան Դաշնությունը։ Հայաստանը
մաս կազմեց ԽՍՀՄ-ին՝ որպես Անդրկովկասյան Դաշնության մաս։ ԽՍՀՄ-ը վերածվեց
միաձույլ կենտրոնացված պետության և գոյատևեց շուրջ 70 տարի։

80. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները (1920 -1922 թթ.):


Լոռու և Ջավախքի խնդիրը: Նախիջևանի հիմնախնդիրը: Զանգեզուրի հերոսամարտը:
(1920 թ. վերջ - 1921 թ. հուլիս) Գարեգին Նժդեհ: Արցախի հիմնախնդիրը

Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հայաստանին էին փոխանցվել տարածքային


հիմնախդիրները։
Լոռի և Ջավախք – Վրաստանի հետ Հայաստանն ուներ հակասություն՝ կապված Լոռու և
Ջավախքի պատկանելության հետ։ 1921 թ․ փետրվարին Լոռիում Հովսեփ Լազյանի
գլխավորությամբ սկսվեց ապստամբություն՝ գավառը Հայաստանին միացնելու համար, որը 3
օրում հասավ հաջողության։ Փետրվարի 25-ին խորհրդայնացվեց նաև Վրաստանը։ Չնայած
կովկասյան բյուրոյի Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բեկզադյանի այն առաջարկին,
որ Հայաստանին պետք է միացնել Լոռին, Լեռնային Ղարաբաղը, Ջավախքը, առաջարկը
մերժվեց: Վերջնական համաձայնագիրը կնքվեց 1921թ. նոյեմբերի 6-ին, որով Լոռին
բացառությամբ հյուսիսային մի քանի գյուղերի, անցավ Հայստանին, Ջավախքը՝ Վրաստանին:
Նախիջևան – Հայաստանի խորհրդայնացումից հետո Ադրբեջանը մի հայտարարություն
էր տարածել՝ ճանաչելով Հայաստանի իրավունքները Նախիջևանի, Զանգեզուրի ու
Ղարաբաղի նկատմամբ։ Սակայն Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրում 1921 թ․ մարտի
16-ին մտցվեց հատուկ կետ, որով Նախիջևանն անցնում էր Ադրբեջանին՝ ինքնավար մարզի
կարգավիճակով։
Զանգեզուր – Գարեգին Նժդեհի գլխավորությամբ Զանգեզուրում դեռևս 1919 թվականից
ընթանում էր պայքար Ադրբեջանի դեմ՝ մարզը Հայաստանի կազմում պահելու համար։
Սակայն Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Խորհրդային Ռուսաստանը ևս վարում էր
ադրբեջանամետ քաղաքականություն։ 1920 թ․ դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում տեղի
ունեցավ համազանգեզուրյան 1-ին համագումարը, որը երկրամասը հռչակեց անկախ
պետություն՝ Ինքնավար Սյունիք անունով, իսկ 1921 թ․ ապրիլին այն վերանվանվեց
Լեռնահայաստան։ Երբ Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Սյունիքում էին
հաստատվել դաշնակցական ղեկավարները, Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի
Հանրապետություն, վարչապետ հռչակվեց Սիմոն Վրացյանը։ Նժդեհը համաձայնեց լքել
Զանգեզուրը միայն այն պայմանով, որ երկրամասը մնա Խորհրդային Հայաստանի կազմում։
1921 թ․հուլիսից Զանգեզուրի վրա ևս տարածվեց Խորհրդային Հայաստանի իշխանությունը։

60
Լեռնային Ղարաբաղ – Ղարաբաղի խնդրում հայկական կողմը պահանջում էր հաշվի
առնել ազգային գործոնը, քանի որ Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայ էր։
1921 թ․ հուլիսի 4-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն որոշում կայացրեց մարզը միացնելու
Հայաստանին։ Սակայն ադրբեջանական կողմը բողոք հայտնեց։ հուլիսի 5-ին Կովկասյան
բյուրոյի արտահերթ պլենումը անօինական որոշում կայացրեց, հաշվի չառնելով 95%
հայության իրավունքները Լեռնային Ղարաբաղը միացվեց Խորհրդային Ադրբեջանին՝
ինքնավար մարզի կարգավիճակով: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմանները
Ադրբեջանը ներկայացրեց 1923թ. հուլիսի 7-ին՝ նրանում չընդգրկելով ողջ Լեռնային
Ղարաբաղը, այլ նրա մոտ 30%։

81. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները:


Հայկական տարածքային հարցը Մոսկվայի և Կարսի 1921թ.-ի պայմանագրերում

1921 թ. փետրվարի 26-ից մարտի 16-ըՄոսկվայում կայացան ռուս-թուրքական


բանակցությունները, որում հայերը զրկվել էին մասնակցելու իրավունքից:
բանակցույթւոններին մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած Ալեքսանդր Բեկզադյանը
թուրքական կողմի պահանջող չմասնակցեց: Բանակցությունների ընթացքում հայկական
հողերի որևէ պահանջ չի ներկայացվել Թուրքիային: Ըստ Մոսկվայի պայմանագրի՝
 Թուրք-հայկական սահմանն անցնելու էր Արաքս և Ախուրյան գետերով,
 Թուրքիային էին անցնում Կարսի մարզը, Սուրմալուի գավառի/Արարատ լեռով/,
որը երբեք նրա կազմում չէր եղել
 Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի
խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության՝ Հայաստանին,
Անդրկովկասի հանրապետությունները, որոնք մասնակից չէին դարձել
բանակցություններին(այդ թվում՝ Հայաստանը), Թուրքիայի հետ կնքելու էին իրենց
պայմանագրերը՝ Մոսկվայի պայմանագրի սկզբունքները պահպանելով:
Անդրկովկաս-Թուրքիա բանակցություններն ընթացան Կարսում 1921թ. սեպտեմբերի 26-
ից հոկտեմբերի 13-ը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ: Հայկական
պատվիրակության ղեկավարն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը: Հայաստանն
առաջարկում էր իրեն վերադարձնել պատմական Անին, Կողբի աղահանքերը, Նախիջևանիի
մարզի հովանավորությունը և այլ վայրերի շահագործումը: Վերը նշված պահանջները
բավարարություն չստացան. Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի
հոդվածների պահպանումը: 1921 թ․ հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրով
Հայաստանը ճանաչեց սեփական տարածքների կորուստը՝ նույնությամբ կրկնելով Մոսկվայի
պայմանագրի կետերը:

82. Տնտեսության վերականգնումը և զարգացումը:


Ինդուստրացման գործընթացը: Գյուղատնտեսության կոլեկտիվացումը:

61
1925 թ․ ընդունվեց որոշում երկիրն ինդուստրացնելու մասին։ Դա նշանակում էր՝
ստեղծել և զարգացնել արդունաբերական ճյուղեր և հասնել նրան, որ երկրում գերակշռող
դառնա ծանր արդյունաբերությունը, վերացնել երկրի տեխնիկատնտեսական
հետամնացությունը:
Արդյունաբերացումն ընթանում էր հնգամյա պլաններով, որոնցից առաջինը 1928-1932
թթ․ հնգամյակն էր։
Հայաստանում ինդուստրացման արդյունքում զարկ տրվեց լեռնահանքային, քիմիական
ու տեքստիլ արդյունաբերությանը, հիմնադրվեցին բազմաթիվ գործարաններ ու
էլեկտրակայաններ։ 1930-ական թթ. կառուցվեցին Երևանի, Ձորագետի և Քանաքեռի հէկերը,
Սևան-Հրազդան կասկադը: Քիմիական գործարան ստեղծվեց Ղարաքիլիսայում, ցեմենտի
գործարան՝ Արարատում: Մոլիբդենի հարուստ հանքավայր էր Քաջարանը: Լենինականը
դարձավ տեքստիլ արդյունաբերության կենտրոն։ 1933թ. Երևանում կառուցվեց կաուչուկի
գործարան, որն արտադրանք տվեց 1940 թ: Առաջին հնգամյակում կառուցվեց 18, իսկ երկրորդ
հնգամյակում (1933-1937 թթ․)՝ 26 գործարան։ Դրական քայլեր եղան, սակայն դա արվեց
ժողովրդի զրկանքների գնով, նաև հանգեցրեց բնապահպանական մեծ խնդիրների։
Կարևոր խնդիր էր նաև գյուղատնտեսության կոլեկտիվացումը, որի մասին որոշումը
կայացվեց 1927 թ․: 1929 թ․-ից որոշումը սկսեց կիրառվել, սկզբոիմ իբր կամավոր
հիմունքներով։ Իրականում գյուղացիներից պահանջում էին իրենց ողջ ունեցվածքը հանձնել
կոլեկտիվ (կոլխոզներ) կամ խորհրդային տնտեսություններին (սովխոզներ)։ Հարուստ
գյուղացիները՝ կուլակները, չէին ցանկանում հանձնել ունեցվածքը կոլտնտեսություններին,
ուստի սկսվեց կուլակաթափություն, երբ կուլակներին ողջ ընտանիքի հետ միասին աքսորում
էին։ Գործընթացն արագացնելու համար անհատական տնտեսությունների հարկերն այնքան
բարձրացվեցին, որ գյուղացիները ստիպված մտան կոլտնտեսություն։
1940 թ․ դրությամբ կոլեկտիվացումն ավարտված էր, և Հայաստանում արդեն ստեղծվել
էր շուրջ 1000 կոլեկտիվ տնտեսություն 180 հազ․ մասնավոր տնտեսությունների փոխարեն:

83. Քաղաքական բռնությունները և հալածանքները:


Կոմունիստական ամբողջատիրության հաստատումը: Քաղաքական բռնաճնշումների
նոր փուլը:

1923 թ. Երևանում կայացավ ՀՅԴ-ի «ինքնավերացման» համագումարը, որը


դատապարտեց կուսակցության անցյալ գործունեությունը և որոշում ընդունեց դադարեցելու
իր գործունեությունը Խորհրդային Հայաստանում: Դադարեցրին իրենց գործունեությունը նաև
մյուս կուսակցությունները: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մնաց միակ և
կառավարող կուսակցությունը երկրում:
Լենինի մահից հետո կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար դարձավ Ստալինը, նա
սկսեց ջախջախել կուսակցության մեջ առկա այլակարծությունը և աստիճանաբար սկսեց
ձևավորվել Ստալինի անձի պաշտամունքը, որն ուղեկցվում էր բռնություններով:
1930 թ.-ից, երբ համատարած կոլեկտիվացման պատճառով սրվել էր տնտեսական ու
քաղաքական իրավիճակը, շատ գյուղացիներ (կուլակներ), ովքեր դեմ էին հարկադրական
կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից: Բռնություն գործադրվեց

62
հոգևորականության նկատմամբ: 1937թ. Հայաստանւոմ փակված էր 800 եկեղեցի, բռնադատվել
էին 100-ավոր հոգևորականներ, որոնց մեծ մասը գնդակահարվեց, խեղդամահ արվեց
կաթողիկոսի տեղապահ Խորեն Մուրադբեկյանը:
1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»: 1936 թ.
հուլիսին Թիֆլիսում սպանվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։
Անհիմն մեղադրանքենրի զոհ դարձան Ե. Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին,
Գայը և շատ ուրիշներ: Արդյունքում նրանք բոլորը ձերբակալվեցին։
1937 թ. օգոստոսին՝ հարցաքննության ժամանակ, 3-րդ հարկի լուսամուտից իրեն դուրս
նետեց (կամ դուրս նետեցին) Հայաստանի կառավարության նախկին նախագահ Սահակ Տեր-
Գաբրիելյանը:
Միայն 1937 թ. Հայաստանում ձերբակալվել է 5000 մարդ: Նրանց կեսից ավելին
գնդակահարվել է: 1938 թ. վերջերին տեղի ունեցավ բռնությունների որոշ մեղմացում:
Խորհրդային իշխանության տարիներին մինչև 1953թ Հայաստանում անհիմն կերպով
բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց:

84. Հայկական սփյուռքի ձևավորումը


Հայկական սփյուռքի առաջացումը: Հայկական Սփյուռքի ձևավորումը

Առաջին աշխարհամարտը Օսմանյան կայսրությունը օգտագործեց վերջնականապես


ճնշելու հայ ժողովրդի աղգային-ազատագրական պայքարը և վերջ տալու հայկական հարցին:
Երիտթուրքերը 1914-1918թթ. Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում հայերի նկատմամբ
իրականացրին ցեղասպանության և բռնագաղթի՝ հայրենազրկման քաղաքականություն:
Հայկական սփյուռքը ձևավորվել է Հայոց մեծ եղեռնից հետո: Ցեղասպանությունից
մազապուրծ արևմտահայերը սփռվեցին աշխարհով մեկ՝ ավելացնելով հայ գաղթօջախների և
դրանց բնակչության թիվը: Հենց գաղթօջախների հայությունն էլ առաջին հերթին օգնության
հասավ իր ազգակիցներին: Մեծ թվով հայեր հաստատվեցին Սիրիայում, Լիբանանում՝
օգտվելով արաբ ժողովրդի բարյացակամ վերաբերմունքից: Հայկական հոծ գաղթօջախներ
ձևավորվեցին ԱՄՆ-ում, Կանադայում, Բալկաններում (Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա),
Ֆրանսիայում, Իրանում, Եգիպտոսում, Աֆրիկայում և Ասիայի այլ երկրներում: Տարբեր
երկրներում դժվարությունների և զրկանքների դիմակայելով՝ սփյուռքահայությունը ջանում էր
պահպանել իր ազգային ոգին: Այդ հարցում նրան օգնեցին Հայ առաքելական եկեղեցին,
դպրոցը, հայրենակցական և բարեգործական միությունները:
Սփյուռքակայության հիմնական հույսը Հայկական հարցի լուծումն էր։ Այդ նպատակով էլ
հայկական պատվիրակությունները մասնակցեցին Լոնդոնի /1921թ. փետրվար-մարտ/
կոնֆերանսին: Այնտեղ առաջարկվեց Թուրքիայում ստեղծել հայահավաք այսպես կոչված
«հայկական օջախ»: Հայկական հարցը քննարկվեց նաև Լոզանի /1922-23թթ./
խորհրդաժողովում, սակայն այստեղ մերժվեց անգամ հայկական օջախ ստեղծելու գաղափարը
և դրվեց հայ գաղթականությանը օգնելու խնդիրը, որը պիտի իրականացներ Ազգերի լիգան:
Այս հարցով զբաղվեց նաև բևեռախույզ նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենը, եղավ Հայաստանում,
63
հետագայում գրեց «Խաբված ժողովուրդ» գիրքը, որտեղ դատապարտում էր եվրոպացիների
անտարբեր վերաբերմունքը։
Այսպիսով, փակվեց Հայկական հարցը և սփյուռքահայությանը մեծ պայքար էր
սպասվում այն նորից արծարծելու համար:

85. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։


Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ֊ի վրա։ Հայկական դիվիզիաների
կազմավորումը և նրանց մարտական ուղին։

1941 թ. հուիսի 22-ին Գերմանիան, խախտելով միմյանց վրա չհարձակվելու 1939 թ.


օգոստոսի 23-ին կնքված պայմանագիրը, հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Սկսվեց խորհրդային
ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը։ ԽՍՀՄ-ի զինված ուժերի գերագույն
հրամանատարը Ի. Ստալինն էր։ ԽՍՀՄ-ը միայնակ չմնաց ֆաշիզմի դեմ մղվող պատերազմում։
ԱՄՆ-ը, Անգլիանև այլ պետություններ համագործակցեցին ԽՍՀՄ-ի հետ։ Ձևավորվեց
դաշնակից երկրների հակահիտլերյան կոալիցիան։
Հայրենական Մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 600 հազարի։
Կազմավորվել էին հայկական 6 դիվիզիաներ՝ 76-րդ, 89-րդ, 261-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ,
որոնց կազմում կռվում էին 60հազ, հայորդիներ:
 Առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան։ Նա 1942 թ․ Ղրիմի Կերչի
թերակղզում գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նրա հրամանատար
գնդապետ Սիմոն Զաքյանը։
 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։ Գործած
սխրանքների համար այն վերանվանվեց 51-րդ գվարդիական դիվիզիայի։
 Փառավոր է 89-րդ Թամանյան դիվիզիան։ Նա Գերմանիա հասած և Բեռլինի
ճակատամարտին մասնակցած միակ դիվիզիան էր, հրամանատարն էր Նվեր
Սաֆարյանը։ Այն կոչվում էր Թամանյան, քանի որ մասնակցել էր Թաման
թերակզղու ազատագրմանը։
 261-րդ դիվիզիան մնաց ՀԽՍՀ տարածքում՝ պաշտպանելու խորհրդա-
թուրքական սահմանը հնարավոր հարձակումից։
Պատերազմի հայ մարշալներն էին՝
 Համազասպ Բաբաջանյանը – զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ,
 Հովհաննես Բաղրամյան – ԽՍՀՄ մարշալ, ռազմաճակատի հրամանատար, ԽՍՀՄ
կրկնակի հերոս։
 Հովհաննես Իսակով – Խորհրդային Միություն նավատորմի ծովակալ,
 Սերգեյ Խուդյակով(Արմենակ Խանփերյանց)– ավիացիայի մարշալ,
 Սերգեյ Ագանով-ինժերական զորքերի մարշալ
Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում ԽՍՀՄ հերոսի կոչում ստացավ 119
հայաստանցի, իսկ կրկնակի հերոսներ դարձան Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն
Ստեփանյանը։ Հայրենական պատերազմի առաջին հայ հերոսը օդաչու Լազր Չափչախյանն էր։

64
1945 թ․ մայիսի 8-9-ին Բեռլինի ճակատամարտում խորհրդային բանակի տարած
հաղթանակով վերջացավ Հայրենական մեծ պատերազմը, իսկ 1945 թ․ սեպտեմբերի 2-ին
Ճապոնիան նույնպես անձնատուր եղավ, և ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը։

86. Խորհրդային Հայաստանի մշակույթը (1920 – 1945 թթ.):


Անգրագիտության վերացումը: Խորհրդային դպրոցի ձևավորումը

Խորհրդայնացումից հետո Հայաստանում սկսվեց իրականացվեց նոր կրթական


քաղաքականություն, որի նպատակն էր ընդհանուր պարտադիր ուսւոցում մտցնելը և նոր
սոցիալիստական մշակույթ զարգացնելը:
Կուլտուրական հեղափոխության կարևորագույն բաղադրիչը զանգվածային
անգրագիտության վերացումն էր, որպեսզի ժողովուրդը կարողանար կարդալ և ընկալել
սոցիալիստական ու կոմունիստական գաղափարները։ Այդ նպատակով 1921թ. ընդունվեց
դեկրետ չափահաս բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին: Ստեղծվեցին
անգրագիտության վերացման կայաններ: Մինչև 1940 թ. անգրագիտությունը ՀԽՍՀ-ում գրեթե
վերացվեց: Գրագետ էր բնակչության ավելի քան 80%-ը, ինչը չի կարելի Հայաստանում ապրող
ազգային փոքրամասնությունների, հատկապես ադրբեջանցիների համար։
Դպրոցն անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները, կրթությունը դարձավ
անվճար: Հիմնվեց 2 տիպի դպրոց՝ տարրական և յոթնամյա: Խոշոր բնակավայրերում
կրթությունը եռաստիճան էր՝ տարրական, յոթնամյա և լրիվ միջնակարգ: Ուսուցումը
կատարվելու էր մայրենի լեզվով: 1922թ. հիմնվեց հիմնադրվեց մանկավարժական
ինստիտուտը: Լուրջ աշխատանք կատարվեց նաև բարձրագույն կրթության կազմակերպման
ուղղությամբ, հիմնվեցին նոր բուհեր:

87. Խորհրդային Հայաստանի մշակույթը (1920 – 1945 թթ.):


ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի հիմնադրումը և ՀԽՍՀ ԳԱ ստեղծումը: Բնական
գիտությունների և հայագիտության զարգացումը

1935 թ. բացվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը՝


Արմֆանը: Դրա առաջին նախագահը երկրաբան Ֆրանց Լևինսոն-Լեսինգն էր: 1943թ.
ստեղծվեց ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիան, որի նախագահը Հովսեփ Օրբելին էր : Նրա
հիմնադիր-ակադեմիկոսներ դարձան Արտեմ ևԱբրահամ Ալիխանյան
ֆիզիկոսներ
եղբայրները, Վիկտոր Համբարձումյանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանը, գրականագետ Մանուկ
Աբեղյանը, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին, պատմաբան Հակոբ Մանանդյանը և ուրիշներ։
1920-ական թթ. մեծ աշխատանք կատարվեց տեխնիկական և բնական գիտությունների
բնագավառում:
Առաջնահերթ խնդիրը գիտական նվաճումները տնտեսության մեջ ներդնելն էր:

65
Քիմիական արտադրությունը զարգացնելու գործում մեր դեր խաղացին նշանավոր
քիմիկոսներ Ստեփան Ղամբարյանը և Լևոն Ռոտինյանը: Նրանք հիմք դրեցին սինթետիկ
կաուչուկի արտադրությանը: Նշանավոր էներգետիկ Հովսեփ Տեր-Աստվածատրյանի
նախագծով կառուցվեցին մի շարք հէկեր:
Երկրաբաններ Հ. Կարապետյանի և Տ. Ջրբաշյանի գլխավորությամբ զարգացավ
կիրառական երկրաբանությունը:
1925 թ. հայ գիտնական Հովհաննես Ադամյանը աշխարհում առաջինը ստեղծեց և
Երևանում ցուցադրեց գունավոր հեռուստատեսությունը:
Հայագիտության բնագավառում կարևոր նվաճում էր Հրաչյա Աճառյանի «Հայերեն
արմատական բառարանը»:
Մանուկ Աբեղյանը և Կարապետ Մելիք-Օհանջանյանը մշակեցին և հրատարակեցին
՛«Սասնա ծռեր» էպոսի համահավաք տեքստը:
:

88. Խորհրդային Հայաստանի մշակույթը (1920 – 1945 թթ.):


Թատրոնը և կինոարվեստը: Կերպարվեստը և երաժշտությունը: Քաղաքաշինությունը և
ճարտարապետությունը

Խորհրդային Հայաստանում թատրոնը գտնվում էր պետական հոգածության տակ: 1922


թ. Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրմամբ բացվեց Պետական դրամատիկական
թատրոնի աշխատանքը: Այն հետագայում կրեց Գ. Սունդուկյանի անունը: Այդ թատրոնում են
իրենց գործունեությունը ծավալել դերասաններ Հասմիկը, Հովհաննես Աբելյանը, Արուս
Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը և ուրիշներ:
1938 թ. Վարդան Աճեմյանի ջանքերով Լենինականում բացվեց պետական թատրոն:
Այնուետև այս շրջանում բացվեցին Պատանի հանդիսատեսի, Հակոբ Պարոնյանի անվան
երաժշտական կոմեդիայի, 1937 թ․ Ռուսական դրամատիկական թատրոնները:
1938 թ. Ալեքսանդր Սպենդարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրմամբ բացվեց Օպերայի և
բալետի պետական թատրենը:
1920-ական թթ. հիմնադրվեց հայկական կինեմատոգրաֆիան: 1925 թ. բեմադրվեց
հայկական առաջին ֆիլմը՝ «Նամուսը», իսկ 1935 թ. Համո Բեկնազարյանը, ում անունով կոչվեց
Հայկինոն, բեմադրեց «Պեպո» հայկական առաջին հնչյունային ֆիլմը:
1920-ական թթ. հայտնի նկարիչներ էին Մ. Սարյանը, Եղիշե Թադևոսյանը, Փանոս
Թերլեմեզյանը, Հակոբ Կոջոյանը, իսկ հայտնի քանդակագործներից էին Երվանդ Քոչարը,
Սերգեյ Մերկուրով, Արա Սարգսյանը: Վերջինս կերտեց Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի
քանդակները:
Զարգացում ապրեց նաև երաժշտական կյանքը: 1923 թ. բացվեց Կոմիտասի անունը կրող
կոնսերվատորիան: Համաշխարհային ճանաչում ստացան հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ
Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» օպերաները: Նա նաև հեղինակեց ՀԽՍՀ օրհներգի
երաժշտությունը:
Խորհրդահայ ճարտարապետության ամենահայտնի դեմքը Ալեքսանդր Թամանյանն էր;
Նա 1924 թ. կազմեց Երևանի հատակագիծը: Նրա նախագծով են կառուցվել Երևանի 1-ին հէկը,
66
օպերայի և բալետի թատրոնի շենքը, կառավարության տան, հանրային գրադարանի, մի շարք
ինստիտուտների շենքեր: Հայտնի ճարտարապետներ էին Կարո Հալաբյանը, Մարկ
Գրիգորյանը և ուրիշներ:

89. Հայկական հարցի վերաբացումը


Հայկական հարցի վերաբացումը Երկրորդ աշխարհամարտից հետո

Քանի որ խորհրդային տարիներին Հայաստանը զրկված էր ինքնուրոյւն արտաքին


քաղաքականություն վարելու հնարավորությունից, ուստի Հայկական հարցի և հայոց
ցեղասպանության խնդիրների միակ արծարծողը մնում էր հայկական սփյուռքը:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Խորհրդային Միությունը բարձրացրեց
Կարսի և Արդահանի տարածքները Հայաստանին վերադարձնելու խնդիրը։ Դրա համար
ստեղծվել էին հարմար պայմաններ, քանի որ Թուրքիան պարտված Գերմանիայի դաշնակիցն
էր, և տարածքային պահանջները իրատեսական էին։ Հայության շրջանում մեծ հույսեր
առաջացան այն բանից հետո, երբ խրհրդային կառավարությունը 1945թ. չեղյալ հայտարարեց
1925 թ. խորհրդա-թուրքական «բարեկամության և չեզոքության պայմանագիրը»: Տարածքային
հիմնախնդիրների հարցը բարձրաձայնում է նաև կաթողիկոսի տեղապահ Գևորգ արք.
Չորեքչյանը, որը 1945 թ. ապրիլի 19-ին հանդիպեց Ստալինի հետ: Սակայն Անգլիան ու
դաշնակից մյուս պետությունները 1945 թ․Պոտսդամի կոնֆերանսում մերժեցին ԽՍՀՄ-ի այս
ցանկությունը։
1947 թ․ Նյու Յորքում տեղի ունեցած Հայկական համաշխարհային կոնգրեսը խնդրեց
ԱՄՆ-ի կառավարությանը ՄԱԿ-ում բարձրացնել հայկական տարածքների հարցը։ Սակայն
ԱՄՆ-ը ստանձնեց Թուրքիայի պաշտպանությունը։ Ավելին, Թուրքիան 1952 թ․դարձավ
Հյուսիս-ատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ։ Արդյունքում ԽՍՀՄ-ը 1953 թ․ մայիսի 30-ին
հայտարարեց, որ հրաժարվում են Թուրքիայի նկատմամբ տարածքային բոլոր պահանջներից։

90. Մեծ հայրենադարձություն։


1946-1948 թթ․ «Մեծ ներգաղթը»

1945 թ. ՀԽՍՀ ղեկավարությունը ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների առջև


բարձրացրեց հայրենադարձություն կազմակերպելու հիմնախնդիրը: ՀԽՍՀ ղեկավարության
եռանդուն գործունեության արդյունքում 1945թ. նոյեմբերի 21-ին ԽՍՀՄ Ժողկոմխորհ Ի.
Ստալինը որոշում է ընդունում «Արտասահմանյան հայերի՝ Խորհրդային Հայաստան
վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին »: Սա մեծ
խանդավառությամբ է ընդունվում ողջ հայության կողմից:
Հայրենադարձությունը կազմակերպելու համար ՀԽՍՀ կառավարության ն առընթեր
կազմակերպվում է Արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման կոմիտե:
1946 թ․ հունիսին «Տրանսիլվանիա» շոգենավով Վրաստան, ապա՝ Հայաստան հասան
առաջին հայրենադարձները, մինչև 1946 թ. Լիբանանանից, Սիրիայից, Իրանից, Բուլղարիայից,

67
Հունաստանից Հայաստան են ժամանում 51000 հայեր, 1947 թ.՝ 25 հազար, 1948 թ.՝ 10 հազար։
1946-1948 թթ․ 12 երկրներից ներգաղթած հայերի թիվը հասավ շուրջ 90 հազարի։ Նրանք
մեծապես նպաստեցին հանրապետութայան տնտեսական և հասարակական-քաղաքական
կյանքի զարգացմանը:
ԽՍՀՄ կառավարությունը հայրենադարձների սոցիալական դրությունը բարելավելու
համար մի շարք որոշումներ ընդունեց, սակայն հետպատերազմյան շրջանի սոցիալ-
տնտեսական դժվարությունները և վերսկսված բռնաճնշումները հայրենադարձության
դադարեցման պատճառ դարձան:
1950-ական թթ․անհատական կարգով Հայաստան եկան 4000 հայեր։ Կազմակերպաված
հայրենադարձություն եղավ 1962-1982 թթ․, աշխարհի 30 երկրներից ներգաղթեցին 32 հազար
հայեր։ 1980-ական թթ․ վերջին և 1990-ական թթ․ տեղի ունեցավ հակառակ գործընթացը, մեծ
թիվ կազմեց արտագաղթը։

91. Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը:


Անհատի պաշամունքի դատապարտումը: Ազգային զարթոնքը: Խորհրդային
Հայաստանը «լճացման տարիներին»:

1953 թ․ մարտի 5-ին մահացավ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Իոսիֆ Ստալինը։
ԽՍՀՄ-ում իշխանության համար պայքարում հաղթեց Նիկիտա Խրուշչովը, որի իշխանության
շրջանը հայտնի դարձավ խրուշչովյան «ձնհալ» անունով։
Ձնհալի տարիների ամենակարևոր իրադարձությունը անհատի պաշտամունքի
դատապարտումն էր։ 1956 թ․ ԽՄԿԿ 20-րդ համագումարում Խրուշչովը իր նշանավոր ճառում
դատապարտում է Ստալինի իրականացրած բռնաճնշումների քաղաքականությունն ու նրա
անձի պաշտամունքը։ Աքսորավայրերից ու բանտերից վերադառնում են հազարավոր մարդիկ,
հետմահու արդարացվում են գնդակահարության դատապարտվածներից շատերը։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար դարձավ Յակով Զարոբյանը: 1965թ. լրանալու էր
ՄԵծ եղեռի 50-րդ տարելիցը: 1964թ. Զարոբյանի հանձնարարությամբ տարելիցը նշելու
միջոցառումների ծրագիր է մշակվում, որն ուղարկվում է Մոսկվա և ստանում թույտվությունը:
1965 թ․ ապրիլի 24-ին Երևանում առաջին անգամ նշվում է Մեծ եղեռնի տարելիցը։ Տեղի
է ունենում ԽՍՀՄ պատմության մեջ աննախադեպ երևույթ՝ Մեծ եղեռնի 50-ամյակին նվիրված
մեծ ցույց։ ԽՍՀՄ իշխանությունների թույլտվությամբ և ՀԿԿ Կենտկոմի քարտւղար Յակով
Զարոբյանի ջանքերով 1967 թ․ բացվեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված
հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում։
1966 թ. կենտկոմի քարտուղարի պաշտոնում Զարոբյանի փոխարինեց Անտոն
Քոչինյանը, իսկ վերջինիս՝ 1974 թ. Կարեն Դեմիրճյանը:
Խրուշչովից հետո՝ 1964 թ․, ԽՄԿԿ գլխավոր քարտուղար է դառնում Լեոնիդ Բրեժնևը,
որի իշխանության շրջանը ստանում է «լճացում» անվանումը։ Այս տարիներին
արմատավորվեց կաշառակերությունը, տնտեսությունը ոչ թե զարգանում էր, այլ մնում էր
նախկին կարգավիճակում, այսինքն՝ լճանում էր։
68
1977 թ. ընդունված ԽՍՀՄ նոր սահմանադրությամբ երաշխավորվում էր խոսքի, մամուլի,
ժողովների ազատությունը: Հաջորդ տարի՝ 1978 թ․ ընդունվեց ՀԽՍՀ նոր սահմանադրությունը:
1960-ական թթ. Խորհրդային միությունում ի հայտ եկան անձինք, որոնք չէին ցանկանում
հաշտվել խորհրդային մարդու համար սահմանված վարքագծի կանոններին: Նրանց
անվանեցին այլախոհներ/դիսիդենտ/, իսկ մարդու իրավունքների համար պայքարողներին՝
իրավապաշտպան: Հայաստանում այլախոհությունը կրում էր ազգային բնույթ, այսինքն հայ
այլախոսհները բարձրաձայնում էին ազգային հիմնախնդիրներ. հայկական տարածքների՝
Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի՝ Հայաստանին վերամիավորման հարցը, պայքարում էին
ազգային լեզվի և մշակությի անաղարտության համար, բարձրացնում «անկախ Հայաստանի»
հարցը:
Առաջին այլախոհական ընդհատակյա կազմակերպությունը ԽՍՀՄ-ում Ազգային
միացյալ կուսակցությունն էր՝ Հայկազ Խաչատրյան, Ստեփան Զատիկյան, Պարույր Հայրիկյան,
Աշոտ Նավասարդյան: Նրանք արագորեն բացահայտվում էին ԽՄ պետանվտանգության
կողմից:

92. Արցախյան շարժման սկիզբը:


Արցախյան շարժման սկզբնավորումը: ՀՍԽՀ և ԽՍՀՄ ղեկավարության դիրքորոշումը:
Սումգաիթյան ողբերգությունը:
1985 թ․ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը, ով
կազմեց Վերակառուցման քաղաքականությունը։
Ոգևորվելով այդ քաղաքականությունից ՝ 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի
ինքնավար մարզի մարզխորհրդի 20-րդ նստաշրջանը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական
ԽՍՀ և ԽՍՀՄ գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և
Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: ԽՍՀՄ ղեկավարությունը հենց սկզբից
ղարաբաղյան շարժման նկատմամբ բացասական դիրք գրավեց խնդրի նկատմամբ
Հայաստանում սկսվեցին բազմահազարանոց ցույցեր ու հանրահավաքներ։ 1988 թ.
փետրվարին ստեղծվեց կազմկոմիտե, որը կազմակերպում և ղեկավարում էր դրանք:
Փետրվարի 22-ին ստեղծվեց Ղարաբաղ կոմիտեն Իգոր Մուրադյանի, Վաչե Սարուխանյանի
գլխավորությամբ:
Երբ Հայաստանում և Ղարաբաղում տեղի էին ունենում խաղաղ հանրահավաքներ, 1988
թ. փետրվարի 27-29-ին ԽՍՀՄ իշխանությունների թողտվության պայմաններում Ադրբեջանի
մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում իրականացվեց քաղաքի
հայության վայրագ կոտորած: Զոհվեցին 27 հայեր: Այն գնահատվում է որպես
ցեղասպանություն: ԽՍՀՄ-ի ղեկավարությունը ջանում էր կատարվածը ներկայացնել որպես
մի խումբ խուլիգանների արարք, որպեսզի չբացահայտվեն այդ ողբերգության իրական
կազմակերպիչները:
Սումգայիթում կազմակերպված ջարդերով ադրբեջանական իշխանությունները
նպատակ ունեին հայ բնակչության մեջ վախ ու խուճապ ստեղծելով՝ դադարեցնելու
Ղարաբաղյան շարժումը, սակայն կատարվեց հակառակը. ողջ հայությունը լցվեց

69
հանցագործներին պատժելու և ազգային արդար պահանջների համար պայքարը մինչև վերջ
հասցնելու վճռականությամբ:

93. Համազգային շարժման վերեքը:


Համազգային շարժման ծավալումը

Արցախյան շարժման վերելքը կանխելու համար ԽՍՀՄ իշխանությունները որոշեցին


1988 թ. մայիսին փոխել ՀԽՍՀ և ԱԽՍՀ ղեկավարներին: Հայաստանում Կ. Դեմիրճյանին
փոխարինեց Ս. Հարությունյանը:
1988 թ․ հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց հավանություն տալ Լեռնային
Ղարաբաղը Հայաստանին միացնելու մարզի ցանկությանը և դիմեց ԽՍՀՄ Գերագույն
խորհրդին՝ որոշումը հաստատելու համար։ Սակայն ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հուլիսի 18-
ին քննարկեց ԼՂԻՄ խնդիրը, որի ընթացքում ելույթ ունեցավ ԼՂԻՄ ներկայացուցիչ Հենրիխ
Պողոսյանը նշելով, որ խնդրի արդարացի լուծումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի
դուրսբերումը Ադրբեջանի կազմից: Սակայն ԽՍՀՄ ԳԽ մերժեց այդ առաջարկը:
Այդ օրերին Հայաստանում ստեղծվեց Հայոց համազգային շարժում կազմակերպությունը:
Փորձելով ճնշել բազմահազարանոց ցույցերը և շարժումը՝ խորհրդային
ղեկավարությունը նոյեմբերի 24-ին Երևանում հայտարարեց պարետային ժամ, իսկ
դեկտեմբերի 5-ին Հայաստանի 16 շրջաններում մտցվեց արտակարգ դրություն, խորհրդային
զորքը մտավ Երևան:
Իրադրությունը փոխվեց 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի
հետևանքով: Այդ կապակցույամբ դեկտ 9 Հայաստան ժամանեց Գորբաչովը: Հաջորդ օրը
ձեռբակալվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամներ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան,
Աշոտ Մանուչարյան, Վազգեն Մանուկյան և ուրիշներ, որոնց շուտով տեղափոխեցին
Մոսկվայի բանտեր:
1989 թ. հունվարի 11-ին ԽՍՀՄ ԳԽ ԼՂԻՄ-ում կառավարման հատուկ ձև սահմանեց:
Ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե /նախագահ՝ Արկադի Վոլսկի/, որին վերապահված
էր տեղական պետական մարմինների ղեկավարումը: Արցախի բնակչությունը դժդոհ էր այդ
կառավարումից:
Նոր թափով վերսկսված ժողովրդական շարժման պահանջով 1989 թ ․ մայիսի վերջերին
բանտերից ազատվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամներին:
Այդ ծանր օրերին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը, գլխավորեց
Լեռնային Ղարաբաղի հայության պայքարը:
1989թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ
նիստը, որը որոշում կայացրեց ՀԽՍՀ և ԼՂԻՄ միավորման մասին:
Այդ որոշումը չընդունվեց ԱԽՍՀ և ԽՍՀՄ կողմից: Գնալով ավելի էին սրվում հայ-
ադրբեջանական հարաբերությունները, որին նպաստում էր նաև Մոսկվայի դիրքորոշումը:
Ադրբեջանում 1990թ. հունվարի 13-20 Բաքվում իրականացվեցին հայերի
տեղահանություն և կոտորած:

70
94. Ազատագրական պայքարի զինված փուլը:
Ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումը և Հայաստանի սահմանների
պաշտպանությունը: Ազատագրական պայքարի զինված փուլը

1990 թ. սկզբին լարված էր իրավիճակը նաև Հայաստանում: Թատերական հրապարակ


դարձել էր կամավորական զինյալների կազմակերպման և Արցախին նյութական, ռազմական
օգնության ցուցաբերման կենտրոն: Ինքնապշտպանական ուժերը շրջաններում և Երևանում
բերվում են մարտական պատրաստության վիճակի: Ինքնապաշտպանական ուժերը
ընդհարումների ժամանակ արժանի հակահարված հասցրին հակառակորդին: 1990 թ.
սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի վիճակը հետզհետե ծանրանում էր:
Հայության բողոքի նոր ձև դարձավ Մոսկվայի համանուն հյուրանոցում 1990թ,.
սեպտեմբերի 9-ին Զորի Բալայանի հացադուլը, որին շուտով միացան Վիկտոր
Համբարձումյանը, Սոս Սարգսյանը: Միայն կաթողիկոս Վազգեն Ա-ի խնդրանքով նրանք
դադարեցրին մնման ծայրահեղ քայլով պայքարի ձևը:
Ծանր էր վիճակը Հյուսիսային Արցախում: Դատարկվել էին Ադրբեջանի՝ Գետաբեկի,
Թովուզի, Շամխորի և Դաշքեսանի շրջանների հայկական գյուղերը: Հերթը հասել էր
Շահումյանի և Խանլարի շրջաններին:
Հյուսիսային և Հարավային Արցախը հայաթափելու նպատակով 1991թ. Մոսկվայում
մշակվեց «Կոլցո» («Օղակ») ռազմական գործողությունը, որը գործի դրվեց ապրիլին: Մարտի
25-ից անընդհատ գնդակոծվում էր Գետաշենը: Վիճակն ավելի ծանրացավ, երբ «Օղակ»
գործողության իրականացմանը միացան խորհրդային զորամասերը, որոնք ապրիլի 18-22-ին
զենքի տարբեր տեսակներից սկսեցին գնդակոծել Գետաշենը, Մարտունաշենը և Շահումյանի
շրջանի մի շարք գյուղեր: Բազմաթիվ զրահամեքենաներ շրջապատել էին գյուղը և անընդհատ
հրետակոծում էին: Գյուղ ներխուժած զինվորականներին ուղեկցում էին ադրբեջանցի
օմօնականները: Գետաշենի ինքնապաշտպանությունը գլխավորում էր Թաթուլ Կրպեյանը,
Մարտունաշենինը՝ Սիմոն Աչիգյոզյանը: Անհավասար կռիվներում նրանք ընկան: Մինչև
մայիսի 7-ին Գետաշենը դատարկվում է, բոլոր ինքնապաշտպանները տեղափոխվում են
Շահումյանի շրջան: Բռնի տեղահանվեցին մի շարք գյուղերի բազմահազար հայ բնակիչներ:
Ադրբեջանի կողմից արցախահայությանը պարտադրվեց պատերազմ:
1991թ. հուլիսին Ստեփանակերտում ստեղծվեցին ինքնապաշտպանության
ընդհատակյա կոմիտե և ինքնապաշտպանական ուժերի շտաբ: Մարզի բոլոր շրջաններում
կազմակերպվեցին զինված ջոկատներ: 1991 թ․ օգոստոսին Ադրբեջանի ԳԽ հռչակագիր
ընդունեց անկախության վերականգնման մասին, որով իրեն համարում էր ոչ թե Խորհրդային
Ադրբեջանի, այլ ԱԴՀ՝ Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ Լեռնային
Ղարաբաղը ԱԴՀ մաս չի կազմել, ուստի օգտագործելով հարմար առիթը ժողովրդական
պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային
խորհուրդների համատեղ նստաշրջանը 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում

71
կայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին որոշումը: Այսպիսով
ստեղծվեց հայկական անկախ պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

95. Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացը


Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: ԽՍՀՄ-ի փլուզումը, ԱՊՀ-ի ստեղծումը

1990 թ․ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդն ընդունեց


«Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը։ 12 հոդվածից բաղկացած այս
փաստաթուղթը բաղկացած էր քաղաքական, տնտեսական և մշակութային բաժիններից։
Քաղաքական բաժին․-Հաստատվում էր ՀԽՍՀ-ի անվանափոխությունը․ այսուհետ
պետությունը կոչվելու էր Հայաստանի Հանրապետություն։
Տնտեսական բաժին․- Ընդունվում էր սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունը,
շուկայական ազատ հարաբերությունները։
Մշակութային բաժին․-Հայերենը ճանաչվում էր պետական լեզու։
Ամրագրվում էր, որ ԽՍՀՄ-ի օրենքների հանդեպ Հայաստանի Գերագույն խորհրդի
ընդուած օրենքների գերակայությունը: Հաստատվում էր ՀՀ վճռականությւոնը Արցախն
իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ:
1991թ. գարնանը ԽՍՀՄ-ը հասել էր փլուզման եզրին: Միությունը փրկելու
նպատակով որոշվեց մարտի 17-ին անցկացնել հանրաքվե բարեփոխված ԽՍՀՄ-ի
պահպանման համար: Հանրաքվեին չմասնակցեցին Մերձբալթյան
հանրապետությունները, Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան: Հենվելով հանրաքվեի
արդյունքների վրա նոր նախագահ ընտրված Գորբաչովը սկսեց բանակցային գործընթաց
դաշնային նոր պայմանագիր մշակելու նպատակով: Սակայն Ռուսաստանում 1991 թ․
օգոստոսին 19-ին կազմակերպված ապստամբությունը արագացրեց ԽՍՀՄ փլուզումը և
այդպես էլ նոր դաշնային պետություն չստեղծվեց;
1991թ. դեկտեմբերի 8-ին երեք սլավոնական երկրների /Ռուսաստան,
Ուկրաինա, Բելոռուսիա/ ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ
Շուշկևիչը հավաքվեցին Բելոռուսիայի Բելովեժյան արգելոցում: Նրանք հայտարարեցին
ԽՍՀՄ լուծարման և Անկախ Պետությունների Համագործակցության /ԱՊՀ/ ստեղծման
մասին: 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում 11
հանրապետություններ հայտարարեցին ԱՊՀ-ին միանալու մասին: Այսպիսով ՝ փլուզվեց
ԽՍՀՄ-ը: Այլևս գոյություն չունեցող ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը դեկտեմբերի 25-ին
ստիպված տվեց հրաժարական։

96. Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացը /1990-ական թթ./


Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը: Իշխանության մարմինների
ձևավորումը: Բանակը: ՀՀ սահմանադրությունը

1991 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի


մասնակիցների 94.39 %-ը քվեարկեց անկախության օգտին։ ՀՀ ԳԽ-ն սեպտեմբերի 23-ին
72
հռչակեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Պետական կառավարումն
ամրապնդելու համար անհրաժեշտ էր իշխանության մարմինների տարանջատումը՝
օրենսդիր, գործադիր, դատական:
ՀՀ-ը նախագահական հանրապետություն էր։ Ուստի 1991 թ․ հոկտեմբերի 16-ին
անցկացվեցին նախագահական ընտրություններ, և Հայոց համազգային շարժում (ՀՀՇ)
կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը ձայների 83%-ով ընտրվեց նախագահ։
Նախագահական երկրորդ ընտրությունները տեղի ունեցան 1996թ. սեպտեմբերի 22-ին որը,
սակայն, օտարերկրյա դիտորդների կողմից դրական գնահատականի չարժանացավ:
Այնուհանդերձ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա 1998թ. հրաժարական տվեց:
Նախագահ ընտրվեց Ռոերտ Քոչարյանը՝ երկու ժամկետով 1998-2008 թթ.:
2008-2018թթ. երկու նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնը
զբաղեցրել է ՍերԺ Սարգսյանը:
Հանրապետության կայացման կարևորագույն գործոն էր գլխավոր օրենքի՝
Սահմանադրության ընդունումը։ Մինչ Սահմանադրության ընդունումը իրավական
հիմնական փաստաթուղթը Անկախության հռչակագիրն էր։ 1995 թ․ հուլիսի 5-ին ընդունվեց ՀՀ
Սահմանադրությունը։ Այն սահմանում էր, որ ՀՀ-ը ինքնավար, ժողովրդավարական,
սոցիալական և իրավական պետություն է։ Սահմանվեցին պետական խորհրդանիշները՝ դրոշը
(եռագույն), զինանշանը և օրհներգը։ Դրանք բոլորը Հայաստանի առաջին Հանրապետության
խորհրդանիշներն էին։
Սահմանադրության ընդունումից հետո Գերագույն խորհուրդը կոչվեց Ազգային ժողով:
Ազգային ժողովի ընտրություններ են տեղի ունեցել 1995, 1999, 2003, 2007, 2012, 2017, 2018 թթ․-
ին:
ՀՀ գործադիր իշխանությունն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից, որը
կազմված է վարչապետից ու նախարարներից:
Կարևորագույն նշանակություն ունեցավ ՀՀ բանակի կազմավորումը։ 1992 թ․ հունվարի
28-ին ընդունվեց ՀՀ Պաշտպանության նախարարության մասին օրենքը, որը դարձավ ազգային
բանակի ձևավորման հիմքը։ Բանակի կայացման գործում կարևոր էր պաշտպանության
նախարարներ Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի ներդրումը,
ինչպես նաև Քրիստափոր Իվանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը:

97. ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը /1990-ական թթ./


ՀՀ միջազգային ճանաչումը: Արտաքին քաղաքականությունը: Հայոց ցեղասպանության
ճանաչման գործընթացը

Հանրապետության հռչակումից հետո սկսվեց ՀՀ միջազգային ճանաչման գործընթացը։ Դեռևս


ԽՍՀՄ փլուզման նախօրյակին Հայաստանը նախկին միութենական հանրապետությունների
հետ, տնտեսական և մշակությին կապերից բացի, աստիճանաբար հաստատում էր
քաղաքական հարաբերություններ:

73
ՀՀ-ի հետ առաջինը դիվանագիտական կապեր է հաստատել Լիտվայի
Հանրապետությունը 1991 թ․ նոյեմբերի 21-ին:
1991թ. դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Հայաստանի
անկախությունը. Իսկ նրա հետ դիվանագիտական կապեր հաստատվեցին 1992թ. ապրիլին:
1991թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ անկախությունը ճանաչվեց ԱՄՆ կողմից, որի հետ
հունվարից հաստատվեցին դիվանագիտական կապեր:
1992 թ․ մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ, 2001-ին՝ Եվրախորհրդի։ 1996
թ. սկսեցին զարգանալ ԵՄ հետ փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում, 2015 թ․
ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ ունեն հարևանների հետ
հարաբերությունները։ Հարևաններից որևէ կապ չհաստատվեց միայն Ադրբեջանի հետ՝
կապված Արցախյան հակամարտության հետ։
 Թուրքիա – Առաջիններից մեկը ՀՀ անկախությունը ճանաչեց Թուրքիան, սակայն
դիվանագիտական կապեր երկրների միջև չհաստատվեցին։ 1993 թ․ փակվեց նաև հայ-
թուրքական սահմանը, որը մինչ օրս չի վերաբացվել։ Կապերի հաստատման փորձ էր
2008 թ․ Թուրքիայի նախագահի այցը Երևան՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային
խաղին։ Այս քայլը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։
 Իրան – Իրանի հետ ի սկզբանե հաստատվեցին տնտեսական, քաղաքական
սերտ հարաբերություններ
 Վրաստան – Վրաստանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են ՀՀ-ի
համար, քանի որ Վրաստանով է անցնում դեպի Արևմուտք տանող միակ ճանապարհը։
1992թ հունիսի 2-ին հաստատվեցին հայ-վրացական դիվանագիտական
հարաբերությւոնները:
ՀՀ-ի համար շատ կարևոր են Ռուսաստանի հետ հաստատած կապերը։ 1997 թ․ կնքվեց
հայ-ռուսական համաձայնագիր, որի համաձայն՝ օրինական հիմքի վրա էր դրվում
Հայաստանում ռուսական ռազմական բազայի ներկայությունը, որը մինչ օրս հսկում է հայ-
թուրքական սահմանը Գյումրիում։
Արտաքին քաղաքական առաջնահերթություն է նաև Հայոց ցեղասպանության
ճանաչման գործընթացը։ Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչեց Ուրուգվայը։ Այժմ
ցեղասպանությունը ճանաչել է ավելի քան 25 պետություն: 1991թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ-ն
միացավ «Ցեղասպանության հանցագործությունների կանխման և դրա համար պատժի
մասին» ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիային: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացնող
օրենքներ են ընդունել Բելգիան, Արգենտինան։ 2012 թ․ Ֆրանսիայի Սենատը նույնպես
ընդունեց, սակայն Սահմանադրական խորհուրդն այն մերժեց։: Ճանաչման գործընթացն
անընդհատ հանդիպում է Թուրքիայի դիմադրությանը: Բայց այդ հարցը քննարկվում է հենց
նաև Թուրքիայում: Ապացույցը 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթր խմբագիր Հրանտ Դինքի
սպանությունից հետո ծավալված շարժումն էր :
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակվում է ու կշարունակվի ոչ
միայն ի շահ Հայաստանի, այլ ի շահ քաղաքակիրթ մարդկության, հանուն 1.5 մլն սրբացված
նահատակների հոգու հանգստության, հանուն հայոց պահանջատիրության արդարացի
լուծման:

74
75

You might also like