You are on page 1of 8

«Քվանտ» Վարժարան

Հետազոտական աշխատանք
Թեմա «Արագածոտնի մարզ»

Դպրոց-«Քվանտ» վարժարան

Դասարան-43

Աշխատանքի ղեկավար-Ա․ Աբրահամյան

Աշակերտուհի- Յունա Ստեփանյան

«Ներածություն»

1
Հայաստան աշխարհի տաս մարզերն ունեն իրենց յուրահատուկ
գույնն ու առանձնահատկությունները, որոնք գերում են ցանկացած
զբոսաշրջիկի:
Ես իմ աշխատանքում անդրադարձել եմ Հայաստանի Արագածոտնի
մարզի պատմությանն ու տեսարժան վայրերին:
Արագածոտնի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի
կարգավիճակ: Այն հանրապետության տնտեսապես զարգացած
մարզերից է: Մարզկենտրոնը հանդիսանում է Աշտարակ քաղաքը։
Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և
Ապարանը:
Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և
գուղատնտեսությունն են: Մարզը հարուստ է պատմամշակութային
հուշարձաններով. այստեղ հաշվառված է 1796 հուշարձան, որից շուրջ 400-ը
գտնվում է պետական պահպանման տակ:
Այստեղ է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենաբարձր
գագաթ Արագածը (4090 մ.)։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա
գտնվում է Քարի լիճը։ Մարզի ընդերքը հարուստ է օգտակար
հանածոներով: Տարածված են հատկապես շինանյութերը:
Մարզի խոշոր գետերն են Քասախը, Գեղաձորը։Մարզում առկա է 29
արհեստական ջրամբար՝ ամենամեծը Ապարանի ջրամբարն է: Մարզի
տարածքով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, գործում է նաև Թալինի
ջրանցքը։
Արագածոտնի մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և
կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը,
միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Օհանավանքը: Հայոց
այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է
Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու : Հայերի
համար այս վայրը հանդիսանում է ազգային սրբատեղի:

Գլուխ I
«Մարզի պատմությունը»

2
Արագածոտնի մարզը իր
անունը ժառանգել է
պատմական Այրարատ
աշխարհի Արագածոտն
գավառի անունից: Մարզը
գտնվում է Հայաստանի
Հանրապետության
տարածքի հյուսիս-
արևմուտքում: Հյուսիսից
սահմանակից է Շիրակի և
Լոռու մարզերին, արևելքից՝
Կոտայքի մարզին,
հարավում՝ Արմավիրի
մարզին և ք. Երևանին, իսկ
արևմուտքում պետական
սահմանով՝ Թուրքիային:
Այստեղ է գտնվում Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթը՝
Արագածը,որն ունի 4096մ բարձրություն։
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ
բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում
հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի
հուշարձանները: Տարածքը՝ 2753 կմ ք․, բնակչությունը՝ 168,100 հազար
մարդ։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղն է
գրավում։
Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է՝ մարզի վարչաքաղաքական,
տնտեսական, գիտական ու կրթամշակութային կենտրոնը։ Աշտարակը
Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Քաղաքն ունի
բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը
20կմ հեռավորության վրա։ Արագածոտնի մարզում Աշտարակից բացի
կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը:
Արագածոտնի մարզի կլիման շատ բազմազան է մակերևույթի
բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ։ Արագածի
ամենաբարձր գագաթին, գրեթե ամբողջ տարին ձմեռ է, իսկ լեռան
ստորոտում ամառը տևում է մինչև հոկտեմբեր: Պատմության բոլոր
ժամանակներում մարզի տարածքը միշտ իրեն է գրավել ոչ միայն
ժողովրդի հոծ բազմություններ, այլեւ եղել է հայոց արքունական
ամառանոցային եւ որսորդական տարածք:
Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և
գուղատնտեսությունն են: Արդյունաբերության զարգացման վրա էական
ազդեցություն է թողնում մարզի տնտեսաաշխարհագրական դիրքը։
Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և խմիչքների,

3
ըմպելիքների, թանկարժեք իրերի արտադրության և հանքավայրերի
շահագործման ուղղություններում:
Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է
բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ,
կերային մշակաբույսեր) և անասնաբուծության մեջ: Մարզի տարածքը
մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված
տափաստանային բուսականությամբ։
Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը,
կրաքարը, կավահողը, խարամը,
Մարզի մակերևույթը կազմված է տարբեր տիպի ու բնույթի
երիտասարդ հրաբխային լավաներից։ Բազմաթիվ են լավային
ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են
գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և
Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի
ջրամբարը։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է
Քարի լիճը։
Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական
նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիներ`Երևան – Աշտարակ –Թալին -
Գյումրի, Երևան –Աշտարակ – Սպիտակ և Երևան – Արմավիր –
Քարակերտ – Գյումրի: Մարզի տարածքը հատում է ՀՀ գլխավոր
երկաթուղին:
Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են
հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային
փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես
խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Գլուխ 2
«Տեսարժան վայրեր,գիտական կենտրոններ»

4
Արագածոտնի մարզը աչքի է ընկնում իր պատմական,
ճարտարապետական հուշարձաններով ու կոթողներով, գիտական
կենտրոններով, կանգուն և ավերակ միջնադարյան կառույցներով:
Մարզում կարելի է համտեսել ամենահամեղ մրգաչրերը, պատրաստել
շոկոլադ և այցելել Հայաստանի ամենաճանաչված հացատունը՝
Գնթունիկ։ Անպայման կանգ առնել ու համտեսել հայկական համեղ
հացատեսակները և, ցանկության դեպքում, մասնակից դառնալ թխման
գործընթացին։
Մարզկենտրոնը՝ Աշտարակը, Հայաստանի ամենաայգեվետ
բնակավայրերից է, այն ամբողջովին թաղված է մրգատու և խաղողի
այգիների մեջ։
Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում
հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը որը
կարծես սրբատեղի է հայերի համար: Աշտարակում պետք է անպայման
այցելել Պերճ Պետրոսյանի տուն-թանգարանը: Քաղաքի ամենահին
տները գտնվում են այս հատվածում: Եվ, իհարկե, Աշտարակի
ամենահիասքանչ տեսարժան վայրերից են կիրճի եզրին
ծվարած Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավոր երեք հնագույն
եկեղեցիները։ Մարզին յուրահատուկ հմայք են տալիս նաև Ամբերդը,
Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։
Ամբերդը հայկական միջնադարյան ամրոց է և գտնվում է մոտ 2000
մետր բարձրության վրա ՝ Արագած լեռան լանջին: Մեզ հասած կիսաքանդ
ամրոցը կառուցվել է X-XIII դարում: Ամրոցը մարմնավորում էր հայի
անխոհեմ ոգին: Ամրոցը կատարում էր այն ժամանակների համար
կարևոր պաշտպանական ֆունկցիա: Ամբերդը պատմական արժեք է,
որտեղից կարող եք հիանալ հայկական բնությամբ:
Սաղմոսավանքը թարգմանաբար նշանակում է սաղմոսների վանք:
Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորչի սաղմոսերգությունը լսվում էր մի
քանի մղոն հեռավորության վրա, երբ նա հաստատվել էր Քասախի
կիրճում՝ եկեղեցու տակ։ Այս պատճառով էլ վանքը կոչեցին
Սաղմոսավանք: Սաղմոսավանքը նաև հայտնի է իր միջնադարյան
ձեռագրերի և գրքերի պահոցով:
Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր
աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ
ղեկավարվել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի
կողմից։
Բնության պետական հուշարձանների ցանկում գրանցված է Գեղարոտի
ջրվեժը։ Շատերն այն նմանեցնում են Թռչկան ջրվեժին: Ամռանը ջրվեժի
շրջակայքում զով եղանակ է լինում, որտեղ կարելի է պարզապես նստել և
վայելել մաքուր օդն ու բնության բույրը։
Արա լեռան քարանձավում գտնվում է փորած Ծաղկեվանքը:
Ծաղկեվանքը համարվում է Կույս Վարվառայի մահարձանը։ Սուրբ

5
Վարվառան և Սուրբ Քրիստափորը առասպելական ծագում ունեն . կամ
զոհվել են դաժան հոր ձեռքով՝ քրիստոնեությունն ընդունելու համար , կամ
էլ նրանց հափշտակել են հրեշտակները։ Արագած լեռան վրա մշտապես
ձյունով պատված գտնվում է Քարե լիճը, որն առաջացել է սառցե
գոյացություններից։
Ապարանում՝ մարզի մյուս խոշոր քաղաքում է գտնվում ամենահայտնի
Սուրբ Խաչ բազիլիկ եկեղեցին, որտեղ պահվում է Քրիստոսի խաչից մի
կտոր։ Բնակիչները հավատում են, որ խաչի կտորը եկեղեցուն հատուկ
զորություն է պարգևում։ Այս պատմական քաղաքն ունի ինչպես հին,
այնպես էլ ժամանակակից շինություններ: Ապարանի թանգարանում
կարելի է տեսնել հայտնի ճակատամարտին վերաբերող նմուշներ և
նյութեր քաղաքի մշակութային կյանքի մասին:
Յուրաքանչյուր հայ քաջատեղյակ է Բաշ-Ապարանի 1918 թվականի
պատմական ճակատամարտի մասին: Բնակիչները քաղաքի այցելուներին
հպարտությամբ են պատմում, թե ինչպես Ապարանի կամավորական
ջոկատները պարտության մատնեցին ներխուժած թուրքական բանակին:
Այդ պահից ի վեր, ամեն տարի մայիսի 28-ին, տեղացիները մեծ շուքով
նշում են հաղթանակի օրը։
Քաղաքում տեղադված է հերոսամարտին նվիրված հուշարձան , որը
կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից 1978
թվականին։ Հուշարձանի կողքին է գտնվում հայ զորավար Դրաստամատ
Կանայանի գերեզմանը։
Արագածոտնի մարզը հայտնի է նաև իր գիտական կենտրոններով՝

 ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան


 ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
 ՀՀ ԳԱԱ Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական
հետազոտությունների ինստիտուտ
 «Տրանզիստոր» գիտաարտադրական միավորում
 Օպտիկական անկյունային և գծային տեղաշարժի չափիչների
գիտաարտադրական միավորում

Օգտագործված գրականություն

1. Արագածոտնի մարզ (armeniadiscovery.com)


2. Արագածոտնի Մարզ - Հայաստանի Մարզերը (hatis.am)

6
3. Արագածոտնի մարզ - Հայաստանի մարզերը - Armenian Geographic
(armgeo.am)
4. ՀՍՀ հանրագիտարան

Բովանդակություն

Ներածություն------------------------------ 2
Գլուխ I ---------------------------------------3

7
Գլուխ II --------------------------------------5
Օգտ. գրականության ցանկ ----------7

You might also like