You are on page 1of 13

Մեղրի

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 Մեղրի - հին քաղաք, որը գտնվում է մոտ 6կմ հեռավորության վրա հայ-
իրանական սահմանից և մարմնավորում է տարածաշրջանի հնագույն
ավանդույթներն ու բանահյուսությունը: Ունենալով ավելի քան 65
պատմամշակութային հուշարձաններ, այս Մետաքսի ճանապարհի վրա
գտնվող քաղաքը պատմականորեն կարևոր վայր է:
 ՀՀ Հարավային դարպասը՝ Մեղրի համայնքը, ընդգրկում է Մեղրի, Ագարակ
քաղաքային և 13 գյուղական բնակավայրեր:
 Համայնքով է անցնում Երևան-Մեղրի-Իրանի սահման միջպետական
մայրուղին: Մայրաքաղաքից հեռավորությունը 380 կմ է։ Ընդգրկում է մոտ 660
կմ2 տարածք:
 Համայնքի վարչական տարածքի կեսից ավելին՝ 340 կմ2 զբաղեցնում է Արևիկ
Ազգային պարկը, որն առանձնանում է հարուստ կենսաբազմազանությամբ և
բնական ժառանգությամբ: Համայնքի տարածքում հոսում է 36 կմ
երկարությամբ և 10ից ավելի վտակներով Մեղրի գետը:
 Համայնքը ընդգրկում է 400-2500մ բարձրությամբ կլիմայական գոտիներ։
 Մեղրիի տարածքը բնակեցված է եղել դեռեւս նախնադարում, Հայաստանի
կազմում եղել է Երվանդունիների եւ Արտաշեսյաների ժամանակաշրջանում։
Մեղրեցիները մասնակցել են 1720-ական թվականներին Սյունիքի ազգային
ազատագրական շարժումներին՝ Դավիթ Բեկի եւ Մխիթար սպարապետի
գլխավորությամբ։
 Համայնքների խոշորացումից հետո Մեղրի համայնքի մեջ կազմավորվեց 15
բնակավայր` ընդհանուր 11․724 բնակչությամբ:
Հաշվի առնելով առկա և պոտենցիալ մշակութային և բնական տեսարժան վայրերը,

ինչպես նաև հարևանությունն իրանական շուկային այս տարածքն ունի էական

չհայտնաբերված զբոսաշրջային ակտիվներ:

ՀԱՄԱՅՆՔԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

Մեղրու բերդ

Մեղրիի ամենաբարձր կետը քաղաքի հնագույն բերդի ավերակներն են: Մեղրիի


բերդը բաղկացած է ուղղանկյուն և կլոր 6 աշտարակներից: Պարսպապատեր չունի,
դրանց փոխարինել են լեռների թեք կողերը: Բերդը միջնադարյան Հայաստանի
պաշտպանական լավագույն ամրոցներից է եղել:

Մեղրիի բերդը գտնվում է քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում, աշտարակների


մի մասը հենց քաղաքի մեջ են: Հայտնի է, որ 1083 թ. բերդն արդեն կառուցված է եղել,
վերակառուցվել է 18-րդ դարում: Ամրոցը միակն է Հայաստանում, որի աշտարակները
նախատեսված են եղել հրազենի համար: Շինության յուրահատկությունների շնորհիվ
1723 թ. Մեղրիի բերդը Դավիթ Բեկի գլխավորությամբ կարողացավ դիմակայել
թուրքական հարձակումներին:
<<Արևիկ>> ազգային պարկ

Մակերեսը կազմում է 34 401․8 հեկտար։ Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի


բուսական և կենդանական աշխարհն է։ Ազգային պարկի տարածքում առկա են
ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան
մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ,
կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական
ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական
իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ։
Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից
հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ,
անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր,
սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր
կովկասյան։
Արաքսի հովիտ

Լիճքի հանք

Թեւ Հայաստանի ամենահարավային կետ հանդիսացող Մեղրի համայնքն ունի բոլոր


նախադրյալները էկոտնտեսական տարածք լինելու համար, այստեղ շարունակում են
զարկ տալ հանքարդյունաբերությանը: Արդյունքում՝ համայնքի գյուղերը
դատարկվում են։ Բնակչությունն օրեցօր նվազում է հատկապես Լիճք համայնքում:
Խնդիրը Լիճքին բավական մոտ գտնվող հանքի շահագործումն է: Դա բացասական
ազդեցություն է թողնում ողջ համայնքի վրա։

Լիճք գյուղը զբոսաշրջիկներին գրավելու, հյուրատներ կառուցելու, համայնքի բյուջեն


այլընտրանքային տարբերակներով լցնելու հնարավորություններ ունի։
Աստիճանաձև ջրվեժներ Զվար գետի վրա, գ. Լիճք

Գյուղն ավելի հայտնի է բազմաթիվ ջրվեժներով։ Հանքի շահագործումը կասեցնելուց


հետո այստեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում։
Մեղրիի տեսարժան վայրերից են եկեղեցիները, որոնք բավականին հին են։ Մեղրիի
մեծ ու փոքր թաղերի եկեղեցիների պատերին կան Հովնաթանյան նկարիչների
զարդանախշեր, ավելի ճիշտ` դրանց հետքերը:

Մեղրու վանքը (15-18-րդ դարեր)

Մեծ Թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար)


Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին
Հրապարակի ժամը

Հնագույն կամուրջներ
Կասկադ

«Արևիք» հյուրատուն

«Արևիք» հյուրատան շենքը նախկինում պատկանել է Մեղրիում հայտնի բժիշկ


Մեժլումյանի ընտանիքին: Փոքր թաղում ապրել են քաղաքի հարուստները, այն
ժամանակին համարվել է քաղաքի կենտրոնը: Այստեղ են գտնվել հիվանդանոցը,
գրադարանը, այստեղ է 17-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին:
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 Միջնադարյան 2 եկեղեցիների հիմնանորոգման ծրագրեր


 Փոքր թաղի եկեղեցու նորոգումը իրականացվում է ԱՄՆ դեսպանատան
կողմից
 Անապաստանաց վանքը նորոգվում է <<Երկիր եվ մշակույթ>>
կազմակերպության կողմից
 Մեղրիի փոքր թաղի պատմամշակույթային արգելոցի ստեղծման ծրագիր
 Փոքր Թաղ բնակատեղիում առկա միջնադարյան տների բազայի վրա
հյուրատների ստեղծման ծրագիր /իրականացվում է Իզմիրլյան հիմնադրամի
կողմից/
 ԻԻՀ –ի սահմանակից մարզի հետ համագործակցություն
 Թավրիզ –Կապան երթուղով կանոնավոր ուղեորափոխադրումների երթուղու
ստեղծում։
 Պարսկական միջնադարյան հուշակոթողների վերանորոգում պարսկական
կողմի հովանավորությամբ։
 Համագործակցություն ԻԻՀ Ջուլֆա համայնքի հետ որպես <<Քույր
համայնքներ>>

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ

 Էկոտուրիզմ
 Արևիկ ազգային պարկ, որը զբաղեցնում է համայնքի վարչական տարածքի
կեսից ավելին ՝360 կմ2
 Կլիմայական բազմազանություն՝ ծովի մակերևույթից 400- 2500 մ
բարձրությամբ կլիմայական գոտիներ
 Էքստրեմալ տուրիզմ
 Ռելիեֆային բազմազանություն
 Պատմամշակութային տուրիզմ
 30-ից ավելի եկեղեցիներ, հնավայրեր բնակատեղիներ , պատմամշակույթային
այլ կառույցներ
 2 պարսկական միջնադարյան պատմամշակութային կոթողներ

ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 պատմամշակութային կոթողների անբարեկարգ վիճակ


 գեղատեսիլ վայրերում հյուրասիրության և հանգստի պայմանների
/տաղավարներ, զուգարաններ/ վատթար վիճակ կամ բացակայություն
 հյուրանոցների և հյուրատների սակավություն
 մասնավոր և պետական հատվածի կողմից ներդրումների բացակայություն

Համայնքում տուրիզմի զարգացման և ներդրումային գրավչություն ունեցող


ուղղություններն են
 Էկոտուրիզմ
 մասնավոր հատվածի կողմից բարեկարգ հանգստի գոտիների և
ենթակառուցվածքների ստեղծում
 վրանային ճամբարների հիմնում համայնքի առավել բարենպաստ
կլիմայական գոտիներում՝ Արևիկ ազգային պարկի հետ
համագործակցությամբ

 էքստրեմալ տուրիզմ
 ավտո-մոտո և հեծանվային մրցումների համար մրցուղիների կառուցում
 զիպլայն
 ջամփինգ
 լեռնագնացություն

Պատմամշակութային տուրիզմը զարգացնելու համար անհրաժեշտ է բարեկարգել


համայնքի պատմամշակութային կոթողները, հնավայրերը։ Պետք է մշակել
զբոսաշրջային երթուղիներ դեպի մի շարք եկեղեցիներ, պաշտպանական կառույցներ,
միջնադարյան բնակելի տներ: Անհրաժեշտ է պատմամշակույթային օբյեկտների
տարածքը բարեկարգել, իրականացնել ճանապարհների նորոգում։

You might also like