You are on page 1of 2

Երևանի բուսաբանական այգի-հունիսի 17

Աշխարհի տարբեր ծայրերում աճող բույսերը տեսնելու և դրանցով


հիանալու համար հարկավոր չէ մեծ գումարներ ծախսել․ պարզապես պետք
է մեկ անգամ այցելել Երևանի բուսաբանական այգի։ Մտնելով այգու
դռներից ներս՝ անմիջապես ուշադրությունդ կգրավի և քեզ կուղեկցի
գլխավերևումդ կամար կապած բուսատեսակը, որը կհանդիպի քեզ ամեն
քայլափոխի։ Այդ բուսատեսակը կոչվում է կուսախաղող։ Սա հրաշալիքներից
մեկն է միայն։

Երևանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին անվանի


գիտնականներ՝ Մաղաքյանի, Հախվերդովի և Միրզոևայի կողմից։ Երևանի
կիասաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու
բազմազան շուրջ 1100 բուսատեսակները ծառայում են որպես ուսումնական
բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին
ԲՈՒՀ-երի կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար։ Այգին նաև
ծառայում է որպես յուրահատուկ հանգստավայր՝ հանրապետության
բնակչության և զբոսաշրջիկների համար։ Այստեղ ներկայացված են մի շարք
հազվագյուտ ու անհետացող բուսատեսակների մոտ 70 տեսակներ, որոնցից
38-ը ներառվել են ՀՀ Կարմիր գրքի մեջ։ Ավազուտներ, աղուտներ, համմադա,
շիբլյակ․ այս և այլ արհեստական ցենոզների խմբավորումներ, որոնք
բնության մեջ այժմ գտնվում են անհետացման եզրին, հնարավորություն
ունենք տեսնելու տեսնելու բուսաբանական այգում։ Այգու կազմի մեջ մտնում
է նաև 4 դենդրոպարկ։ Այս դենդրոպարկերը ստեղծվել են
էկոլոգաաշխարհագրական սկզբունքով։ Իսկ ահա վարդերի կոլեկցիոն
հողամասում այժմ կարող ենք տեսնել 27 սորտի վարդ։ Նշենք, որ մոտ կես
դար առաջ այգու վարդերի թիվը կազմում էր 300 սորտ։ Տարիների
ընթացքում Հայաստանում տնտեսական և էներգետիկ ճգնաժամի
պատճառով վարդերի հավաքածուն լուրջ վնասներ կրեց, և այդպիսով թիվը
գնալով կրճատվեց։ Այգում առանձին հողամաս նվիրված է միայն
Հայաստանի բուսականությանը։ 1,5 հեկտար տարածքում ստեղծվել են
Հայաստանին առավել բնորոշ բուսական համակեցությունների մոդելները։
Այն առավել գունեղ և այցելության համար հետաքրքիր է գարնան և ամռան
ամիսներին՝ բույսերի մեծամասնության ծաղկման շրջանում։
Նեղլիկ արահետներ, հսկա ծառեր, զարմանալի բուսատեսակներ,
ջրավազանների փոքրիկ բնակիչներ․բուսաբանական այգին փոքրիկ
անտառ է՝ աղմկոտ քաղաքում։ Այն մեքենաների աղմուկից ազատվելու և
մաքուր օդում հանգիստդ վայելելու ամենահարմար վայրն է։ Սակայն այժմ
այգին ունի մեր աջակցության կարիքը։ Այն կանգնած է լուրջ խնդիրների
առջև։ Տարիներ շարունակ այգու համար ներդրումներ չեն կատարվել, ինչի
հետևանքով մաշվել են ենթակառուցվածքները, քչացել է բուսատեսակների
թիվը։ Այգու տարածքում առկա է նաև լուսավորության և ոռոգման խնդիր։
Այս և մյուս խնդիրները լուծելու նպատակով ստեղծվել է «Բուսաբանաական
այգու ընկերները» հասարակական կազմակերպությունը, որի միջոցով
յուրաքանչյուրս մեր ներդրումը կարող ենք ունենալ այգում իրականացվելիք
բարեկարգման ծրագրերում։

Երևանի բուսաբանական այգում կհիմնվի Արցախյան ազատամարտի


ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ՝
«Կյանքի պուրակ»։ Այն ստեղծելու գաղափարը Կարեն Խաչատրյանինն է , ում
որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։ Բուսաբանական այգու 80 հեկտար
տարածքից 30 հեկտարի վրա կստեղծվի «Կյանքի պուրակը»՝ նվիրված
հայրենիքի համար կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների հիշատակին։
Ամենակարևոր ծառատեսակը լինելու է սոսին, որը երկարակեցության, նաև
Արցախի խոհրդանիշն է։ Իսկ ծառի բնի հատվածը զինվորական հագուստ է
հիշեցնում։ Նաև կկառուցվի կյանքի շարունակությունը խորհրդանշող
հուշարձան։ «Կյանքի պուրակի» ստեղծման խոշոր նախագծի
իրականացումը կսկսվի այս տարի, ամբողջությամբ կավարտվի 3-5 տարում։

You might also like