You are on page 1of 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ

ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՖԱԿՈՒԼՏԵՏ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ
ՏՈՒՐԻԶՄ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ 1-ին ԿՈՒՐՍ

ԹԵՄԱ ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ

ՈՒՍԱՆՈՂԻ Ա.Ա.Հ Լյովա Հովակիմյան

Երևան 2023 թ.

Գիտական տուրիզմը Հայաստանում


Գիտական զբոսաշրջությունը կարող ենք բնորոշել որպես ճանապար
հորդության այն տեսակը, որի հիմնական նպատակն է այցելել գիտական 
կենտրոններ՝ լաբորատորիաներ, համալսարաններ, հետազոտական կեն
տրոններ,թանգարաններ՝ գիտական տարբեր միջոցառումների, հետազո
տությունների, գիտաժողովների և այլնի մասնակցելու համար:

Հայաստանի գիտական պատմությունն ու ներուժը, հիրավի,


նախադրյալներ են ստեղծում մեր երկրում գիտական զբոսաշրջության
զարգացման համար: Այս առումով այցելության վայրեր կարող են լինել.
 հնագիտական վայրերը՝ Ագարակի վաղ բրոնզե դարաշրջանի համա
լիրը Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, Արգիշտիխինիլի քաղա
քի ավերակները Արմավիրի մարզում, Ուխտասարը Սյունիքի մարզու
մ, Ոսկեհատի ժայռապատկերները Արագածոտնի մարզում, միջնադ
արյան մայրաքաղաք Դվինի ավերակները Արարատի մարզում, Զոր
աց Քարերը Սյունիքում, միջնադարյան համալսարանները՝
«Գլաձոր համալսարան» պատմամշակութային արգելոց-
թանգարանը Վայոց Ձորի Վերնաշեն գյուղում, Սանահին վանական 
համալիրը Լոռիում, Տաթևի վանական համալիրը Սյունիքում,
 գիտական կազմակերպությունները՝ Վ. Համբարձումյանի անվան Բյ
ուրականի աստղադիտարանը, Ալիխանյանի անվան ազգային գիտ
ական լաբորատորիան (Երևանի ֆիզի-
կայի ինստիտուտը), ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, Կենդ
անաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ինֆորմա
տիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլայ
ին կենսաբանության ինստիտուտը, Սինքրոտրոնային հետազո-
տությունների Քենդլ ինստիտուտը, Ֆիզիկական հետազոտություննե
րի ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, 
Արագածի տիեզերական կայանը, Երևանի պետական համալսարան
ը և այլն,
 գիտական թանգարանները՝ Հայաստանի պատմության թանգարան
ը, Երևանի պատմության թանգարանը, Ապարանի, Կապանի, Կողբի,
Սիսիանի, Սպիտակի պատմության թանգարան-
ները, Վիկտոր Համբարձումյանի թանգարանը, Զվարթնոցի պատմա
մշակութային թանգարան-արգելոցը, Էջմիածնի պատմաազգագրակ
ան թանգարանը, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը, Մե
ծամորի թանգարանը, Հայաստանի ավանդական տոնակատարությ
ունների թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարա
նը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան
ինստիտուտը, Տիեզերքի թանգարանը, Տավուշի պատմության և կեն
ցաղի թանգարանը, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը, 
Սարդարապատի ազգագրության և ազատագրական պայքարի պա
տմության ազգային թանգարանը, Լոռի-Փամբակի երկրագիտական 
թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-
թանգարանը, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգ
արանը, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, Գառնի պատմ
ամշակութային արգելոց-թանգարանը,
Երևանի Մատենադարանը, Գիտության և տեխնիկայի թանգարանը, 
Փայտարվեստի թանգարանը, Գանձասարի
Մատենադարանը և այլն,
 արգելոցները՝ Խոսրովի արգելոցը,
«Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակությին արգելոցը,
«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցը, Շիկահողի ա
րգելոցը, «Արփի» բնապատմական արգելոցը:
2014թ. ՀՀ-ում ստեղծվեց «Գիտական տուրիզմը Հայաստանում»
նախաձեռնություն, որի հիմնական նպատակն է համախմբել գիտական
կազմակերպությունների և զբոսաշրջային գործակալությունների
ներկայացուցիչներին, ապահովել ՀՀ` որպես գիտական տուրիզմի համար
բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորումը և ներքին ու
արտաքին շուկաներում պատշաճ կերպով ներկայացնել հայկական
գիտությունը՝ զբոսաշրջության տեսանկյունից:
Ըստ համացանցում առկա տեղեկատվության՝ Հայաստանում զբոսաշրջա
յին որոշ գործակալություններ առաջարկում են հնագիտական
(այցելություն թանգարաններ, հնավայրեր)[4], երկրաբանական, գիտական 
տուրեր, որոշ գործակալություններ զբոսաշրջային ընդհանուր փաթեթի մե
ջ ներառել են այցելություն Բյուրականի աստղադիտարան, Զորաց քարեր, 
իսկ Բյուրականի աստղադիտարանն ունի առաջարկների փաթեթներ՝ ինչ
պես կարճատև այցելությունների, այնպես էլ երկարատև՝ 3-
7 օրյա այցելությունների համար: Սակայն վիճակագրական տեղեկատվու
թյան բացակայության պատճառով չենք կարող ասել, թե որքան ներքին ու 
ներգնա զբոսաշրջիկներ են օգտվում այս տուրերից, ինչպիսին է պահան-
ջարկը: Իսկ նշված տուրերը կազմակերպող զբոսաշրջային
գործակալությունների հետ զրույցից պարզ է դառնում, որ այս
ուղղվածությամբ տուրերը կազմակերպվում են համապատասխան
պահանջարկի առկայության դեպքում (ինչպես ներքին, այնպես էլ ներգնա
զբոսաշրջիկների համար), և այն օրինաչափ բնույթ չի կրում: Ընդ որում,
տուրի արժեքը 1 ներգնա զբոսաշրջիկի համար տատանվում է 305.000-
320.000 դրամի սահմաններում, որն իր մեջ հիմնականում ներառում
է գիշերակացը, ներքին տրանսպորտը, զբոսավարի ծառայությունը,
սնունդը և մուտքավճարները:

Աղբյուրներ
1. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. Հունվար-հոկտեմբերին, էջ՝ 117-119
2. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2017, էջ՝ 146
3. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2017, էջ՝ 150

You might also like