You are on page 1of 3

Սկիզբ - 30.09.

23 10:30
Ավարտ - 30.09.23 14:00
Գինը՝ 5.500AMD
ուսանողների/դպրոցականների համար - 2.500AMD

ՄԵԿՆԱՐԿ ՏՈՒՐԻ ՏԵՍԱԿ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ


Ս․ ճանաչողակ 3-4ժամ 400մ․
Ամենափրկիչ ան
եկեղեցու

ՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՐԻՔԱՅԻՆ
ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
ԵՂԱՆԱԿԸ ՍՆՈՒՆԴ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒ
ՔԱՆԱԿԸ
չկա
20+
18°-22°
հետիոտն Մչկա
12+

Ներառու
մ է գիտի

Հարցերի համար՝
anahitmak@gmail.com

+374 094582595
Համառոտ նկարագրություն

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀՈՒՇԱՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ(40րոպե) հասցե՝ Վարպետաց փող.,101 շենք


Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրել են 1983 թվականի հուլիսին։ Սակայն բանաստեղծն այս տանը
չի ապրել. Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի
կառավարության որոշմամբ, Լենինականի տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան։ Այն սկսել է գործել 2003
թվականից: Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և
տպագիր գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված
նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ և
այլն)։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան(1ժամ) հասցե՝ Վարպետաց փող., 91 շենք


Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգչի հայրական տանը, որը կառուցվել է
1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։ Թանգարանում վերականգնված են
բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։
Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է
տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին
ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և
բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ
բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։

Մհեր Մկրտչյանի թանգարան(30րոպե) հասցե՝ Ռուսթավելի 30


Մհեր Մկրտչյանի թանգարան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի
թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի
վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։ անգարանը լուսաբանում է մեծանուն
արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը,
տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն
ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ
արժեք ունեն կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի
տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող
լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված
թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով
արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։

You might also like