You are on page 1of 17

Շուշի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման,

պահպանման և զարգացման հայեցակարգի շրջանակներում մշակված

Շուշի քաղաքի մշակութային զարգացման ծրագիր

1. Ընդհանուր դրույթներ

Շուշիի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակութային ժառանգության


գոհարներից է: Նպաստավոր աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները, բնության և
քաղաքաշինության հուշարձանները, բնորոշ քաղաքային դիմագիծը, ինքնատիպ կենսակերպը,
պատմական հիշողությունը, տեղական կոլորիտը Շուշիի զարգացման հզոր ներուժ է ապահովում:

Շուշիի մշակութային զարգացման ծրագիրը ներառում է քաղաքի սոցիալ-մշակութային կյանքի առկա


իրավիճակը և զարգացման հնարավորությունները:
Ծրագիրը մշակվել է ելնելով Շուշի քաղաքի
 պատմամշակութային ինքնատիպության առանձնահատկություններից,
 մշակութային զարգացման առկա իրավիճակից,
 սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններից,
ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-մշակութային զարգացման
հեռանկարներից:

2. Ծրագրի մշակման համար իրավական հիմք են հանդիսացել

 մշակութային քաղաքականությունը կարգավորող օրենքները,

 «Գեղարվեստական կրթության հայեցակարգին հավանություն տալու մասին» 29.11.2010 թվականի N


784-Ն որոշումը,
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության
պաշտպանության հայեցակարգին հավանություն տալու մասին» 28.12.2010 թվականի N 892-Ն որոշումը,
 «Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր
ծրագիրը հաստատելու մասին» 30.12.2011թվականի N1056-Ն որոշումը,
 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը»
հաստատելու մասին 09.10.2012 թվականի N700-Ա որոշումը,
 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության
միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» 25.01.2013 թվականի N19-Ն որոշումը,
 «Լեռնային Ղարաբաղի շրջաններում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին»
18.06.2013 թվականի N 1056-Ն որոշումը:
 Այլ իրավական ակտեր:

Ծրագրի մշակման ընթացքում ուսումնասիրվել են նաև Շուշիի վերականգնման ու զարգացման


վերաբերյալ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և առանձին անհատների
կողմից կատարված առաջարկները:

2. Տեսլական

Շուշին իր` պատմականորեն ձևավորված կերպարով ներկայանում է որպես

 Ամրոց-բնակատեղի
 Ինքնատիպ ճարտարապետությամբ պատմական բերդաքաղաք

1
 18-19-րդ դարի հայկական հոգևոր, մշակութային, կրթական կենտրոն
 Անվանի գործիչներ տված քաղաք
 Առևտրական և արհեստագործական կենտրոն
 առողջարանային և հանգստի գոտի,

1992 թ. մայիսի 9-ից հետո նաև`


 Արցախյան ազատամարտի հաղթանակի և ազգային արժանապատվության ու հպարտության
խոհրդանիշ (այդ առումով մեծ սպասումներ են կապված Շուշիի վերածննդի հետ),
 վերաբնակեցվող քաղաք (այս հանգամանքն իր հետ բերում է սոցիալ-մշակութային, տնտեսական,
ենթակառուցվածքներին վերաբերող մի շարք հարցեր),

Հաշվի առնելով վերոնշյալը և ելնելով քաղաքի բնակլիմայական պայմանների, քաղաքաշինական


միջավայրի առանձնահատկություններից, մշակութային առկա վիճակից և զարգացման միտումներից,

Շուշի քաղաքի զարգացման ռազմավարությունը

պետք է նպատակաուղղված լինի


-քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանմանը,
-պատմական միջավայրի վերստեղծմանը,
-քաղաքի ֆունկցիոնալ նշանակության վերականգնմանն ու ակտիվ կենսագործունեության
ապահովմանը:

Ըստ այդմ, Շուշին նորից պետք է դառնա

 հանրապետության հոգևոր-մշակութային, կրթական կենտրոն,


 ավանդական արհեստների և արվեստների քաղաք,
 մշակութային և քաղաքաշինական պատմական միջավայրը պահպանող քաղաք,
 զբոսաշրջային կենտրոն,

21-րդ դարում Շուշին կարող է ստանձնել նաև նոր դերակատարություն, մասնավորապես.


Շուշին որպես՝

 միջմշակութային երկխոսության կենտրոն,


 հայկական Վերածննդի քաղաք
 հայրենադարձության կենտրոն:

Այլ հնարավորություններ – Հաշվի առնելով Շուշիի հարակից հատվածում «Հունոտ» բնապատմական


արգելոցի, քաղաքում Արցախի երկրաբանական թանգարանի առկայությունը, քաղաքի հարակից գյուղերի
գյուղատնտեսական հնարավորությունները, քաղաքը կարող է հետագայում վերակազմակերպվել որպես
«Էկոքաղաք»` օգտագործելով մաքուր էկոլոգիական սնունդ և փոխադրամիջոցներ: Այս համատեքստում,
քաղաքում էկոտուրիզմի և բնապահպանական կրթական կենտրոնի հիմնումը կնպաստի էկոգիտակցության
բարձրացմանը, ինչն անհրաժեշտ նախապայման է քաղաքի մշակութային զարգացման համար:

2. Իրավիճակի նկարագրություն

Շուշիի ներկայիս մշակութային վիճակի նկարագրությունը նպատակ ունի բացահայտել այդ ուղղությամբ
արդեն կատարված աշխատանքները, հիմնավորել իրականացված գործողությունների ու ծրագրերի
շարունակականությունը, նախանշել զարգացման հեռանկարները:
2013թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ Շուշիում գործում են 2 երաժշտական դպրոց (1-ը մասնավոր), 1
հումանիտար քոլեջ, 1 ԲՈՒՀ (մասնավոր), Երևանի կինոյի ու թատրոնի ինստիտուտի կուրսը, 2 թանգարան (1-ը
2
մասնավոր), գրադարան, 2 արվեստի կենտրոն (մասնավոր), մշակույթի և երիտասարդության կենտրոն,
թատրոն, երգչախումբ, ժողգործիքների համույթ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:
2012թ. հոկտեմբերից Շուշի է տեղափոխվել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարությունը (տեղակայված է նախկին Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի շենքում):
2013թ. մայիսի 9-ին Շուշիում բացվել է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի Կերպարվեստի
պետական թանգարան ստորաբաժանումը, ինչը զգալի աշխուժություն է մտցրել քաղաքի մշակութային
կյանքում (3 ամսվա ընթացքում թանգարան է այցելել ավելի քան 5000 մարդ): Թանգարանում համերգների
պարբերաբար կազմակերպմամբ արդեն իսկ նոր ավանդույթի սկիզբ է դրվել քաղաքում:
Շուշիի մշակութային դիմագծի մաս կկազմի նաև Կերպարվեստի պետական թանգարանի հարակից
տարածքում ստեղծվող Քանդակների պուրակը: Վերջինս կծառայի նաև որպես Քանդակագործության
միջազգային սիմպոզիումի անցկացման ավանդական վայր, որտեղ ծնված քանդակները կհամալրեն քաղաքի
ճարտարապետական ձևավորումը:
Պետություն-մասնավոր համագործակցությամբ ներկայումս բարելավվում են Շուշիում գորգերի
թանգարանի պայմանները: Գորգերի հավաքածուն տեղափոխվել է Ղազանչեցոց փողոցի վրա գտնվող Արվեստի
կենտրոն, որի երկրորդ հարկը կծառայի որպես ցուցասրահ արվեստի տարբեր գործերի համար: 2014
թվականին Շուշիում շահագործման կհանձնվի Արցախի պետական երկրաբանական թանգարանը, որտեղ
կցուցադրվեն հազվագյուտ միներալներ և Արցախի օգտակար հանածոները:
Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում նաև Շուշիի մշակույթի և երիտասարդության
կենտրոնի շենքում դահլիճի հնարավորությունների ընդլայնման նպատակով: Վերակառուցված դահլիճում
հնարավոր կլինի կազմակերպել ինչպես թատերական ներկայացումներ, այնպես էլ համերգներ ու մշակութային
այլ միջոցառումներ: Անհրաժեշտ պայմանների առկայությունը հնարավորություն կտա Շուշիում կազմակերպել
թատերական ու երաժշտական փառատոներ: Առանձին կգործի նաև հանրապետությունում միակ տիկնիկային
թատրոնի դահլիճը:
Մշակութային միջոցառումների յուրօրինակ վայր է դարձել Շուշիի քաղաքային այգին: Այստեղ
պարբերաբար կազմակերպվող ազգային ավանդական խաղերն ու ազգագրական բնույթի միջոցառումները
նույնպես նոր ավանդույթի ձևավորման սկիզբ են դրել:

3. Ծրագրային մոտեցումներ

Փոքր քաղաքների սոցիալ-մշակութային ինքնատիպության դրսևորումներից մեկն էլ բնակչության


առանձնահատուկ վերաբերմունք է քաղաքի պատմական ժառանգությանը. որպես հայրենասիրության
յուրատեսակ դրսևորում, բնակիչները անկեղծորեն հպարտանում են իրենց հայրենի քաղաքով: Շուշին, այս
առումով, մի կողմից համընդհանուր հպարտության, հաղթանակի խորհրդանիշ է համահայկական
գիտակցության մեջ, մյուս կողմից, լինելով վերաբնակեցված քաղաք, բնակիչների մի մասի համար հայրենի
քաղաք դեռևս չի հանդիսանում:
Քաղաքի մշակութային զարգացման համար հիմնարար գործոն է ժողովրդագրական իրավիճակը: Այս
պարագայում խոսքը գնում է ժողովրդագրական զարգացման կայունացման, բնակչության միգրացիոն հոսքի
կարգավորման, բնակչության որակական բնութագրերի աճի, ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և
հարակից հարցերի շուրջ: Ընդհանուր սկզբունք պետք է հանդիսանա բնակչության կյանքի առավել բարձր
որակի ապահովումը, քան հանրապետության միջինն է, որը բավարար կլինի մարդկային ներուժի հրապուրման
և պահպանման համար: Քաղաքի բնակչության ներգրավածությունը մշակութային կյանքում, նրանց կողմից
քաղաքի պատմությամբ, մշակույթով, քաղաքի հայտնի բնակիչների ներդրումներով, ավանդույթներով և
տոներով հետաքրքրվելը, դրանք շարունակելը, ինչպես նաև նոր մտահաղացումներին ծնունդ տալը
մշակութային զարգացման համար զգալի խթան կարող է հանդիսանալ: Այսօր արդեն քաղաքի եզակի
պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների կողքին ավելանում են ժամանակակից
մշակութային կառույցներ:

Քաղաքի մշակութային զարգացման հետ անքակտելիորեն կապված է քաղաքի ու երկրի ամբողջական


զարգացումը: Մշակույթի ոլորտը, հանդիսանալով քաղաքականության, տնտեսության, կրթության և գիտության
ոլորտները կապող օղակ, որպես սոցիալական անհրաժեշտ ծանրաբեռնվածություն ընկալվելուց բացի պիտի
վերածվի տնտեսության զարգացման հզոր խթանի: Սակայն մշակութային նախագծերից ու մշակութային
կառույցների կայուն աշխատանքից, հարուստ զբոսաշրջային ներուժի ընձեռած նոր հեռանկարներից բացի
3
քաղաքի մշակութային զարգացումը ենթադրում է քաղաքի ընդհանուր զարգացվածության որոշակի
մակարդակ, փոքր և միջին ձեռնարկությունների, արտադրությունների կայուն աշխատանք: Մշակութային
զարգացման ամբողջական ընթացքը պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այնպիսի գործոններ,
ինչպիսիք են քաղաքի թողած ընդհանուր տպավորությունը, նրա ներդրումը համաշխարահային մշակութային
զարգացման մեջ, տեղանքը և ընդհանուր գրավչությունը, տնտեսական, կրթական ներուժը, քաղաքի
կենսառիթմը և հետաքրքրաշարժությունը, հանգստի և զբոսաշրջության պայմանները, բնակչության
բարեհամբույր լինելը և տեղանքի ընդհանուր անվտանգությունը:
Ընդհանուր առմամբ, առանձին քաղաքների բրենդավորման ու ինքնատիպ զարգացման միջոցով
հնարավոր է վերակազմավորել ընդհանուր պետության բրենդը: Այս առումով, Շուշիի մշակութային
զարգացման ապահովման համար անհրաժեշտ կլինի արտադրության նոր, արդյունավետ եղանակների,
ծառայությունների ոլորտի, տուրիստական առաջարկների ներդնում:

4.Շուշիի մշակութային զարգացման ծրագրի իրականացման


միջոցառումներ

Շուշին որպես մշակութային և քաղաքաշինական պատմական միջավայրը


պահպանող քաղաք

Շուշիի վերականգնումը հնարավոր է միայն պահպանելով նրա պատմական միջավայրը: Դա


հավասարապես վերաբերում է ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքաշինական ավանդույթներին: Շուշին
միակն է Արցախում (և ոչ միայն), որ ունի ուրույն ճարտարապետական դիմագիծ: Այդ դիմագծի պահպանումն
անմիջական առնչություն ունի Շուշիի մշակութային զարգացման ծրագրի հետ, քանզի պահանջում է
վերականգնողների, քարագործ վարպետների, փայտափորագրողների, դարբինների, նկարիչ-ձևավորողների
մասնակցություն քաղաքաշինական միջավայրի վերականգնմանը: Այդ մասնագետների և վարպետների
պատրաստումը հնարավոր է Շուշիում համապատասխան կրթության կազմակերպման միջոցով:

Շուշին՝ հանրապետության հոգևոր-մշակութային, կրթական կենտրոն

Բնակչության ընդհանուր կրթվածության, ինքնադրսևորման, ինքնիրացման և կյանքի որակի


բարելավման գործում մշակութային կրթությունն իր անգնահատելի դերն ունի: Շուշիի որպես նորօրյա
մշակութային կենտրոնի առանցքը քաղաքում շարունակական ու հասանելի մշակութային կրթության
հնարավորությունների զարգացումն է: Քաղաքում կենտրոնացնելով հանրապետական նշանակության
մշակութային և արվեստի հաստատությունները, ձևավորելով մշակույթի, արվեստի ու արհեստի նվիրյալների
քաղաք` կստեղծվի ստեղծագործ և ինտելեկտուալ միջավայր, մշակութային կատարելագործման բաց ու
մշտական հարթակ:
Վերջին տարիների զարգացումները՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության,
Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի տեղափոխումը Շուշի, Երևանի կինոյի և թատրոնի
ինստիտուտի կուրսի բացումը՝ բարենպաստ նախադրյալներ են ստեղծել Շուշիի՝ որպես հանրապետական
նշանակության հոգևոր-մշակութային, կրթական կենտրոնի զարգացման համար:
Շուշին աստիճանաբար դառնում է նաև հանրապետական, համահայկական և միջազգային մշակութային
նախագծերի իրականացման վայր: Միայն 2011-2013թթ. Շուշիում կազմակերպվել են՝

-Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության միջազգային սիմպոզիում (2011, 2012)


- «Հող և տեխնոլոգիա» Ժամանակակից արվեստի փառատոն (2012)
-«Արծվաբերդ» օպերայի բացօթյա բեմադրություն (2013)

Նմանօրինակ նախագծերի իրականացումը բարձրացնում է նաև Շուշիի՝ որպես միջմշակութային


երկխոսության կենտրոնի գրավչությունը:

Ընթացիկ ծրագրեր
4
2014-ին նախատեսված է Ագրարային համալսարանի տեղափոխումը Շուշի, ինչը որոշակի
ժամանակավոր աշխուժություն կապահովի քաղաքում, սակայն էական ազդեցություն չի ունենա քաղաքի
զարգացման գործընթացների վրա: Հակառակը, չի բացառվում երիտասարդ բնակչության արտահոսք
քաղաքից («Ագրարային»-ի շուշեցի շրջանավարտները ստիպված կլինեն տեղափոխվել իրենց բնակավայրից՝
մասնագիտությամբ աշխատելու համար):
Ընթացքի մեջ է նաև Ստեփանակերտի արհեստագործական դպրոցի՝ Շուշի տեղափոխման ծրագիրը
(կառուցվում է շենքը)/: Այս կրթօջախի գործունեությունը պետք է նպատակաուղղվի առաջին հերթին Շուշիի
մասնագիտական համալրմանը: Դրա համար անհրաժեշտ կլինի վերանայել արհեստագործական դպրոցի
ներկայիս մասնագիտությունների ցանկը, դրանք համապատասխանեցնելով ժամանակակից աշխատաշուկայի
պահանջներին:

Առաջարկվում է.

 Ռեալական ուսումնարանի շենքը վերականգնել որպես կրթական հաստատություն, որտեղ կզուգակցվի


հանրակրթական և բարձագույն ուսումը: Մասնաշենքերից մեկը առաջարկվում է օգտագործել որպես ավագ
դպրոց՝ հումանիտար ուղղվածությամբ, մյուսը՝ որպես հումանիտար միջազգային ինստիտուտ, երրորդը՝ որպես
գեղարվեստի ակադեմիա: Համալիրում անհրաժեշտ է ունենալ հանրակացարան, ինչը հնարավորություն կտա
Շուշիում կենտրոնացնել նաև լավագույն գիտական միտքը՝ հրավիրելով մասնագետներ տարբեր երկրներից:
 Քաղաքի տարբեր անկյուններում ստեղծել արհեստանոց-ստուդիաներ, որտեղ և կսովորեցնեն, և
պատրաստի արտադրանքի ցուցադրություն-վաճառք կկազմակերպեն: Այդպիսի փորձ արդեն իսկ ձեռնարկվել
է. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության շենքի (նախկին Մարիամ Ղուկասյան օրիորդաց
դպրոցի շենքի առաջին հարկում բացվել են բրուտագործության և գորգագործության արհեստանոց-
ստուդիաներ):

Մշակութային կրթություն

Ա/ Արհեստագործական կրթության զարգացում.

«Կիրառական արվեստ և Ժողովրդական արհեստներ» մասնագիտությունները`


 ոսկերչություն,
 արծաթագործություն,
 մանրանկարչություն,
 մետաղի, ապակու և փայտի գեղարվեստական մշակում,
 գորգագործություն,
 ժանյակագործություն,
 խեցեգործություն,
 կաշեգործություն և այլն,
 դարբնություն

Վերոնշյալ մասնագիտությունները կարող են ուսուցանվել նաև Շուշիում բացվելիք Արհեստագործական


ուսումնարանում: Այս մասնագիտությունները կարող են ուսուցանվել վարպետների մոտ աշակերտելու
միջոցով: Վարպետների մոտ աշակերտելը կարող է նաև դառնալ Շուշիի համար ինքնատիպ Բրենդ և քարոզվել
որպես նաև դրսից գալու և ամառային շրջանում արհեստագործական կրթություն ստանալու հնարավորություն:
Այս մասնագիտությունների ուսուցանումը կարևոր է հենց առաջին հերթին Շուշիի պատմական ու
քաղաքաշինական միջավայրի վերականգնման համար: Մասնավորապես, դարբնոցները, քարի վերամշակման
ու փայտամշակման արտադրամասերը անհրաժեշտ են Շուշիի ճարտարապետական ձևավորմանը բնորոշ
պատշգամբների, շքամուտքերի դեկորների, պատուհանների ու դռների պատրաստման համար:
Գեղարվեստական կրթություն իրականացնող միջին մասնագիտական հաստատությունում՝
Ա.Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջում, առաջարկվում է նոր մասնագիտությունների ներդնում.
մասնավորապես` <<Նվագարանների պատրաստում և վերանորոգում>>, <<Գորգերի վերականգնում>>,
<<Նկարի վերականգնում>> մասնագիտություններով: Այսօր Արցախում նշված մասնագիտությունների
բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջադրում. Անգամ երաժշտական գործիքի լարը փոխելու, լարելու կամ
5
որևէ հին գորգ, կարպետ, գեղանկար վերականգնելու համար հարկ է լինում դրանք տեղափոխել Երևան՝
կատարելով լրացուցիչ ծախսեր ու հաղթահարելով տեղափոխման հետ կապված դժվարությունները: Մինչդեռ
նման ծառայությունների պահանջարկը տարեցտարի ավելի ու ավելի է աճում:

Բ/ Արվեստների ուսուցում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011թ. օգոստոսի 23-ի թիվ 601-Ա որոշմաբ
հաստատված Գեղարվեստական կրթության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցով
նախատեսված է գեղարվեստական կրթության մատչելիության ապահովման, ինչպես նաև արվեստի ճյուղերի
զարգացման նպատակով ԼՂՀ շրջկենտրոններում գործող երաժշտական դպրոցների հենքի վրա արվեստի
դպրոցների ստեղծումը: Նախատեսվում է Շուշիում գործող երկու երաժշտական դպրոցներից մեկը
/պետականը/ վերակազմավորել որպես արվեստի դպրոց: /Մյուս երաժշտական դպրոցը հանրակրթական է,
գործում է մասնավոր հիմունքներով/:
Շուշիի մանկական երաժշտական դպրոցի վերակազմավորումը հնարավորություն կտա
երաժշտարվեստից բացի ուսուցանել նաև արվեստի մյուս տեսակները՝ պարարվեստ, կերպարվեստ,
կիրառական արվեստ և այլն:

ԼՂՀ կերպարվեստի ոլորտի մասնագետներ հիմնականում պատրաստվում են Արցախի պետական


համալսարանում, Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտում (2011թ. նշված 2 հաստատությունները
տվել են 10 բակալավր, 3 մագիստրանտ, իսկ 2012թ.` 7 բակալավր, 3 մագիստրանտ) և Շուշիի Արսեն
Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջում (2011թ.` 7 շրջանավարտ, 2012թ.` 4 շրջանավարտ): Վերջին երկու
հաստատությունները տեղակայված են Շուշիում, իսկ Արցախի պետական համալսարանի այս և
պատմաբանասիրական ֆակուլտետները առաջարկվում է հետագայում տեղափոխել Շուշի և տեղակայել
Ռեալական ուսումնարանի շենքում:

Դ/ Թանգարանները որպես մշակութային ժառանգության պահոց, ոչ ֆորմալ կրթական միջավայր և


զբոսաշրջային գրավչության միջոց:

Շուշիի մշակութային դիմագծի կարևորագույն բաղադրիչ են դառնում թանգարանները: Արցախում գործող


16 թանգարաններից 2-ը գործում են Շուշիում՝ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ (Կերպարվեստի
պետական թանգարան, Շուշիի պատմության թանգարան, Շուշիի պատկերասրահ, Երկրաբանական
թանգարան ստորաբաժանումներով (պաշտոնական բացումը նախատեսված է 2014թ. գարնանը)), Գորգերի
թանգարան (մասնավոր):

Առաջարկվում է .

- Շուշիի բերդը դարձնել թանգարան (օրինակ՝ հայկական ռազմարվեստի թանգարան, ինչը կարևոր է
մատաղ սերնդի դաստիարակության և բնակչության մարտական ոգին ամուր պահելու համար): Բերդի մի մասը
կարելի է օգտագործել արցախյան խոհանոցի կազմակերպման, փառատոների և տոնավաճառների համար:
-Քաղաքում պահպանվող երկու պարսկական մզկիթներից մեկը վերկագնել որպես հայ-պարսկական
առնչությունների թանգարան- ցուցասրահ, որտեղ կլուսաբանվեն հայ- պարսկական պատմական և ներկայիս
առնչությունները , կցուցադրվեն մշակութային իրեր, ինչպես պատմական,այնպես էլ ժամանակակից
հեղինակների աշխատանքներ, ներառայալ պարսկական գորգեր և այլն:
Հայկական և արևելյան գորգերի առանձին ցուցադրությունների կազմակերպումը հնարավորություն կտա
ընդգծելու արցախյան գորգերի առանձնահատկությունները: Այս նախագիծը կարևոր է նաև ադրբեջանական
քարոզչության զեղծարարությունը բացահայտելու առումով:

Թանգարաններն այսօր ամբողջ աշխարհում ծառայում են նաև որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր:
Շուշիի թանգարաններում կրթական ծրագրերի իրականացումը մեծապես կնպաստի բնակչության
իրազեկվածության և կրթական մակարդակի բարձրացմանը, դաստիարակելով պատշաճ վերաբերմունք
մշակութային ժառանգության, արվեստի, բնության և շրջակա միջավայրի հանդեպ:

6
Քաղաքի թանգարանների գործունեության լիարժեք կազմակերպման նպատակով անհրաժեշտ է
ապահովել կադրերի պատրաստում, վերապատրաստում ու վերաորակավորում հետևյալ
մասնագիտությունների գծով.

1.Ցուցահանդեսների կազմակերպիչ-համակարգող
2.Հանրային կապերի (PR) գծով մասնագետ
3.Էքսկուրսավար (օտար լեզուների տիրապետող արվեստագետներ)
4.Ֆոնդապահ (վերապատրաստում)
5.Նկարիչ վերականգնող (գեղանկար, գրաֆիկա, քանդակ, որմնանկար)
6.Վարպետ-վերականգնող
7.Հնագետներ և պեղումների կազմակերպման մասնագետներ
8.Հնագետ-վերականգնող

Նշված մասնագիտությունները կարելի ընդգրկել Ռեալական ուսումնարանի կրթական համալիրում


նախատեսվող Հումանիտար միջազգային ինստիտուտում: Այս մասնագիտությունների պահանջարկը նույնպես
աճում է՝ Արցախում հնագիտական աշխատանքների և թանգարանային գործի զարգացմանը զուգահեռ:

 Շուշին՝ զբոսաշրջային կենտրոն

Շուշին եղել և այսօր էլ ցանկալի այցելավայր է զբոսաշրջիկների համար: Սակայն, չնայած մշակութային
զբոսաշրջությունն այսօր համաշխարահային շուկայում ոլորտի առաջատար ճյուղերից է, քաղաքի մշակութային
զբոսաշրջության լայն հնարավորությունները դեռևս լիովին չեն իրացվում: Այդ առումով գրավիչ են համարվում
քաղաքի մշակութային զարգացումների, կազմակերպվող մշակութային միջոցառումների, ցուցադրվող օբյեկտի
կամ առաջարկվող ծառայության հիմնավորված ինքնատիպությունը և միակությունը, նորարարությունը,
մասնակցային հնարավորությունները, կրթական ուղղվածությունը: Այս չափանիշներով կազմակերպված
միջոցառումները, ընկած լինելով քաղաքի մշակութային զբոսաշրջության կազմակերպման հիմքում, կնպաստեն
ոչ միայն քաղաքի ճանաչելիությանը, այլև` զարգացմանը, արտաքին ֆինանսական միջոցների ներգրավմանը:

Մշակութային տուրիզմի զարգացման միջոցառումներ

Առաջարկվում է ՝
1. Քաղաքի հիմնական ինքնատիպությունը պահպանել ոչ միայն ճարտարապետական ձևի մեջ, այլև
վերականգնելով (թեկուզ սիմվոլիկ կերպով նախանշելով որպես ցուցանակ կամ մանրակերտ) նախկին
հուշարձանների, պատմական տասնութ թաղերի գտնվելու վայրերը,
2. Հայտնի շուշեցիների և նրանց ծավալած գործունեության վերաբերյալ քաղաքում տեղադրել
վահանակներ, կազմակերպել նրանց գործունեությունը լուսաբանող մշտական ցուցադրություններ,
հայտարարել նրանց գործունեությանն ու կյանքին առչնվող տարաբնույթ մրցույթներ, փառատոններ և այլն:
3. Շարունակել քաղաքի կառուցապատումը և վերակագնումը այնպես, որ լիարժեքորեն դրսևորվի նրա`
պատմական բերդաքաղաք լինելու հանգամանքը, ներկայացնել այն որպես երբեմնի ամրոց-բնակատեղի, որը
բնակեցված է եղել նաև ուշ միջնադարի վաղ փուլում: Շուշիի բերդապարիսպները «տեսանելի» դարձնել իրենց 4
մուտքերով:
4. Ըստ հնարավորության վերականգնել /ռեալ կամ սիմվոլիկ/ ավանդական ապարանք և գլխատուն:
5. Վերականգնել 12 ջրատարները («աղբյուրները») և ներկայացնել ու օգտագործել որպես Աղբյուրների
ցանց, աղբյուրին կից կարելի է կազմակերպել հանգստի հնարավորություն, տեղադրել ցուցանակ և այլն:
Երևանյան ուղեկալից (դարպասներից) այն կողմ գտնվող աղբյուրի (մինչև 19-րդ դարը) մոտ կարելի է
առանձնահատուկ կառուցվածք մտածել- (օրինակ օրհնաքներով կամ այլն):
6.Շուշիի քաղաքային կերպարի մատուցումն ու ներկայացումը կազմակերպելու համար առաջարկվում է
ունենալ «Բրենդինգի կենտրոն», որը կզբաղվի ոչ միայն քաղաքային արհեստավորների ու արվեստագետների
աշխատանքների, այլև ընդհանուր քաղաքի ներկայացմամբ, առաջմղմամբ:
7
7.Նախագծել ինքնատիպ ու պարբերական մշակութային միջոցառում-իրադարձություններ`
նախատեսված նպատակային լսարանի համար և ընդգրկել դրանք տուրիստական կազմակերպությունների
ծրագրերում ու երթուղիներում:
8.Համագործակցել մշակութային տուրիզմի մասնագետների և համաշխարհային կենտրոնների հետ

Շուշին՝ առևտրի նոր կենտրոն

Տնտեսական կայուն զարգացման մեխանիզմների գոյությունը ժամանակին քաղաքը դարձրել է


Անդրկովկասի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկը: Այդ ժամանակ Շուշիի բնակչության հիմնական
զբաղմունքը արհեստն էր և առևտուրը: Մշակութային քաղաքի տեսլականի հիման վրա առաջարկվում է

1.Քաղաքը վերածել մշակութային արտադրանքի հանրապետական կենտրոնի՝ լուծելով հետևյալ


խնդիրները.
 քաղաքաբնակ արհեստավորների, ինչպես նաև հանրապետության լավագույն մասնագետների
ինքնադրսևորման, ստեղծագործական ինքնիրացման և ապրելու գրավիչ պայմանների ապահովում,
 տարբեր վայրերից վարպետների հրավիրում, հնարավոր է՝ մշտական բնակության պայմանով,
 տարաբնույթ արհեստավորների գործունեության խրախուսում`պայմաններ ստեղծելով անհատ
ձեռներեցների ինքնադրսևորման համար,
 արհեստների զարգացման ուղղորդում ազգային արհեստների, առավելապես կորսվող մշակութային
ժառանգության ու ավադույթների վերհանման ու վերածննդի ուղղությամբ,
 արհեստագործական գրավիչ արտադրանքի ստեղծում, որը նաև կօժանդակի հայկական հնագույն
մշակույթի հանրայնացմանը` տարբեր դարաշրջանների պատկանող խեցեղենի, զարդեղենի, գործվածքի,
պատմական արժեք ունեցող այլ իրերի կրկնօրինակների պատրաստման և միջազգային շուկա հասցնելու
միջոցով,
 մշտական ցուցահանդես- վաճառքի կազմակերպում
 մեկենասների ուղղորդում ոլորտի զարգացմանը
 ժամանակակից նյութերի և տեխնոլոգիաների ներդնում
 նորարարական մոտեցումների խրախուսում

Վերջին ամիսներին Շուշիի շրջվարչակազմի նախաձեռնությամբ շաբաթական երկու օր գյուղմթերքի


տոնավաճառ է կազմակերպվում Շուշիի հայտնի շուկայում: Այս ավանդույթը կարելի է զարգացնել՝
կազմակերպելով նաև օրինակ՝ մաճառի, գինու, օղու, ժենգյալով հացի և ղարաբաղյան այլ ուտեստների
համտեսի արարողություններ՝ ազգային երգ ու նվագի ուղեկցությամբ:

Քաղաքի մշակութային կյանքի զարգացման համակարգային խնդիրներ

Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է լուծել նաև ոլորտի համակարգային


մի շարք խնդիրներ, մասնավորապես

 տեղական և համամարդկային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների


պահպանություն, դրանց վերաբերյալ թվայնացված տեղեկատվության ստեղծում,
 թանգարանային և գրադարանային ֆոնդի էլեկտրոնային կատալոգի ստեղծում,
 երաժշտական դպրոցների նյութատեխնիկական բազայի քանակական և որակական բարելավում,
 քաղաքի և մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների որակական զարգացում,
 մշակութային ծառայությունների հիմնական սպառողների (տեղի բնակչության) թվի աճ` մշակութային
մասնակցության բարձրացում ի հաշվի ընտանեկան, խմբային այցերի, կիրակնօրյա մշակութային ժամանցի և
այլն,

8
 մշակութային-ժամանցային միջոցառումներում ընդգրկված բնակչության տեսակարար կշռի ավելացում
(%),
 մշակույթի սոցիալական դերի բարձրացում,
 մշակույթի ոլորտում մատուցվող ծառայությունների բազմազանություն և որակի բարելավում,
 մշակույթի և ժամանացի բազմաֆունկցիոնալ կենտրոնների քանակի ավելացում,
 ստեղծագործական նախագծերի աջակցության մեխանիզմների, տրամադրվող աջակության ծավալների
ավելացում,
 մշակութային հաստատությունների պահանջվածության և մրցունակության բարձրացում,
 մշակույթի ոլորտում արդի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ներդնում,
 քաղաքի մշակութային տեղեկագրի-ազդագրի թողարկում,
 քաղաքի հիմնական բնաչության շրջանում մշակույթի մասնագետների քանակական գերակշում,
 միջազգային և համահայկական մշակութային հիմնարկների հետ քաղաքի մշակութային կառույցների
համագործակցություն,
 համացանցում քաղաքի ներկայացվածության ընդլայնում:

Ծրագրից ակնկալվող արդյունքները

- Շուշիի մշակութային կապիտալի պահպանությունը, հարստացումը և սոցիալականացումը, քաղաքի


բնակչության կյանքի որակի սոցիալ-մշակութային բաղադրիչների կայուն զարգացումը,
- առողջ սոցիալ-հոգեբանական մթնոլորտի, սոցիալական հադուրժողականության,
պատասխանատվության և հայրենասիրության խրախուսումը,
- մշակութային պահանջարկի ձևավորումը և ապահովումը,
- տարածաշրջանում և աշխարհում քաղաքի դրական համբավի և մշակութային քաղաք լինելու կերպարի
ամրապնդումը և հարստացումը` մշակութային նախաձեռնությունների, ձեռքբերումների և ծրագերի միջոցով,
ներառյալ մշակութային ոլորտում ներդրումային գրավչության բարձրացմանը նպաստող քայլերը,
- մշակույթի ոլորտում ներդրումային գրավչության բարձրացումը,
- մշակութային ոլորտի մասնագետների պատրաստում, վերապատրաստում, վերաորակավորում,
- մշակութային ինստիտուներին, ծրագրերին և նախաձեռնություններին աջակցելով` քաղաքի մարդկային
ներուժի զարգացմանն ուղղված ներդրումների մեխանիզմների կատարելագործումը,
- քաղաքի մարդկային ներուժի կողմնորոշումը մշակութային զարգացման ակտուալ խնդիրներին,
- մշակութային միջոցներով ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու մեխանիզմների
զարգացումը,
- մշակութային ինստիտուտների և միջոցառումների զարգացման գործում հասարակության տարբեր
խմբերի ներգրավվածության և հետաքրքրվածության ամրապնդումն ու զարգացումը, այդ հիմքի վրա
սոցիալական համագործակցության և միջմշակութային երկխոսության ընդլայնումը,
- քաղաքի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը (արվեստագետների, մշակութային գործիչների,
մտավորական բնակչությամբ քաղաք):

Ծրագրի ֆինանսավորումը

Շուշին համազգային հպարտության խորհրդանիշ է: Այս հանգամանքը թելադրում է, որ Շուշիի


վերականգնումը պետք է դառնա համահայկական հոգածության խնդիր: 2009-ի «Հայաստան» համահայկական
հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնը՝ նվիրված Շուշիին, հանգանակեց 15 875 043 ԱՄՆ դոլար,
ինչը մեծապես խթանեց Շուշիի վերականգնման ծրագրերը: 2009-ից հետո Շուշիում կատարված դրական
տեղաշարժերը և ներկա բարեփոխումները կարող են խրախուսել սփյուռքի մեր հայրենակիցներին՝ կատարելու
նոր հանգանակություններ Շուշիի համար: Այդ առումով անհրաժեշտ է առաջիկա տարիներին կազմակերպել
Շուշիի վերականգնման երկրորդ փուլին նվիրված ևս մեկ համահայկական դրամահավաք՝ ներկայացնելով
լիարժեք մշակված ռազմավարական ծրագրեր/իրականացնել «Հայկական Վերածննդի քաղաք» նախագիծը:
Շուշին կարող դառնալ նաև հայրենադարձության կենտրոն: Շուշիից արտագաղթած հայերի
հետնորդները ցրված են աշխարհով մեկ և նրանց թիվը քիչ չէ: Սովորաբար, նրանք կրթված հայրենասեր
մարդիկ են և աններելի կլիներ չօգտագործել այդ ներուժը ի շահ Հայրենիքի: Շուշիի վերածնունդը ազդակ է՝

9
տունդարձի, հայոց պատմության նոր փուլի: Շուշիի վերածնունդը կարող է դառնալ այն հավակնոտ ծրագիրը,
որն իր շուրջը կհամախմբի համայն հայությանը:

10
1. Շուշիի գեղարվեստական կրթության, գեղագիտական դաստիրակության,
հանրակրթության և մշակութային կրթության կառույցները (2012-2013 ուս. տարի)

Հ/Հ Հաստատության անվանումը Հաճախողների թիվը Դասավանդողների թիվը

1. ՀՕՄ-ի <<Սոսե >> մանկապարտեզ 58 3

2. <<Հայ ավետարանչական ընկերակցության 73 5


մանկապարտեզ>>

3. Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց 163 30

4. Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական 378 63


դպրոց

5. Շուշիի Դ. Ղազարյանի անվան Ընդհանուր 102 , 25-հանրակրթական


հանրակրթական երաժշտական որից 52 -աշակերտ 12-երաժշտական
մասնագիտացված դպրոց նաև երաժշտական
բաժնում

6. Շուշիի մանկական երաժշտական դպրոց 173 /142/ 29

7. Շուշիի մանկապատանեկան 222 14


ստեղծա•ործական կենտրոն

8. Շուշիի մշակույթի և երիտասարդության 52 3


կենտրոն

10. <<Շուշիի <<Վարանդա>> մանկական, 90 3


պատանեկան և երիտասարդական
երգչախումբ>> ՊՈԱԿ

12. <<Նարեկացի>> արվեստի միության Շուշիի 105 14


մասնաճյուղ
13. Շուշիի Ա.Խաչատրյանի անվան հումանիտար 140/102 40
քոլեջ

14. <<Գյուրջյան>> արվեստի ինստիտուտ - -


/տեղակայված է Շուշիում/

11
15. Երևանի կինոյի և թատրոնի պետական 12 ւսանող
ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Շուշիում
բացված կուրս /տեղակայված է
<<Նարեկացի>> արվեստի միության Շուշիի
մասնաճյուղի շենքում, միակ կուրս է, նոր
կուրս չի նախատեսվում/

2. «Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ

Կազմակերպության Հաճախողների
Խմբակավարների թիվը
հասցե, հեռախոս, Հ Խմբակը թիվը
ըստ խմբակների
տնօրեն ըստ խմբակների
1. Ղազանչեցոց -47 1. Ասմունք 9 1
Հեռ 047-73-16-20 2. Երգ 12 1
Տնօրեն Գոհար 3 Պար 40 1
Գրիգորիի 4. Թատերական 9 1
Մա րգարյան 5. Տնարարություն 18 1
Բջջ. 097-26-15-66 6. Ուլունքագործություն 9 1
7. Նկարչություն 20 1
8. Ասեղնագործություն 36 3
9. Հյուսվածքագւրծություն 29 3
10. Հմուտ ձեռքեր 10 1
11. Կար ու ձև 8 1
12. Փափուկ խաղալիք 8 1
13. Դիզայն 9 1
14 Հետաքրքրաշարժ
13 1
միջոցառումներ
Ընդամենը 230 18

3.«Շուշիի մշակույթի և երիտասարդությանն կենտրոն» ՊՈԱԿ


4.
Կազմակերպության Հաճախողների
Խմբակավարների թիվը
հասցե, հեռախոս, Հ Խմբակը թիվը
ըստ խմբակների
տնօրեն ըստ խմբակների
1. Շուշի , Ա. Մանուկյան 2, 1. Պարի խումբ 16 1
Հեռ. 097-38-70-51 (4-12 տարեկան)
Տնօրեն` Գեղանուշ 2. Պարի խումբ 16 1
Ալբերտի Նարիմանյան (13-18 տարեկան)
3 Երգի ինքնագործ 20 1
խումբ
Ընդամենը 52 3

5. §Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոն¦-ի §Շուշի¦ ժողգործիքների համույթ


12
6.
Կազմակերպության
հասցե, հեռախոս, Ընդհանուր համերգների թիվը Հյուրախաղեր ԼՂՀ այլ շրջաններ
տնօրեն
Շուշի , Ա. 2010թ. 2011թ. 2012թ. 2010թ. 2011թ. 2012թ.
Մանուկյան 2,
047731640,
097201646, գեղ. 27 24 23 11 5 3
Ղեկավար`
Ջուլետտա
Գրիգորիի
Առուստամյան,

7. «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղ


8.
Խմբակ
Հաճախողն
ավարնե
Կազմակերպության անվանում, հասցե, երի թիվը
րի թիվը
հեռախոս, Հ/Հ Խմբակը ըստ
ըստ
տնօրեն խմբակներ
խմբակն
ի
երի
1 Մանրանկարչություն 15 1
<<Նարեկացի>> արվեստի միավորում >> Շուշիի 2 Գեղանկարչություն 5 1
մասնաճյուղ, ք.Շուշի, Մուրացանի 6, 3 Ասեղնագործություն 8 1
047-73-14-66, 4 Լուսանկարչություն 4 1
Միքայել Ջումշուդի Սարգսյան 5 Անգլերեն լեզու 27 1
6 Պար 28 1
7 Արտ թերապիա 20 1
8 Երգ 10 2
9 Հոգևոր երգ 5 1
10 Հեղինակային երգ 10 1
/կիթար/
11 Հեքիաթասացի անկյուն 11 1
12 Ասմունք 6 1
13 Փայտի փորագրություն 9 1
14 Թատերական 5 1
Ընդամենը 163 14
Հաճախողների թիվը` 105
Խառը խմբակներ հաճախողների թիվը` 58

9. «Շուշիի «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական երգչախումբ» ՊՈԱԿ


10.
Հաճախողների
Կազմակերպության հասցե, հեռախոս,
թիվը Գեղ. կազմը
տնօրեն

Շուշի , Ա. Մանուկյան 2, 097 20 29 01 90 սան, 5-25 Գեղ. Ղեկավար`1


Տնօրեն- Նեչվոլոոդ Գայանե Բորիսի, տարեկան Խմբավար` 1
Նվագակցող` 1

13
Բ/ Թանգարաններ

Հիմնական տեղեկություններ
Շուշիում ·ործող թանգարանների վերաբերյալ

Ցուցանմուշնե Այցելուների Թանգարան


Ընդհանուր
Կազմակերպության Կարգավիճակ րի թիվը թիվը ային
Հ/Հ աշխատողներ
անվանումը ը 2012թ. (2010-2012 աշխատողն
ի թիվը
դրությամբ թթ.) երի թիվը
«Շուշի քաղաքի գործում է ԼՂՀ
5034 1461,
1 թանգարաններ» ՊՈԱԿ մշակույթի և 25 11
ներառյալ՝ ներառյալ՝
Ստորաբաժանումներ՝ երիտասարդ
ա) Շուշի քաղաքի ության
1.1 պատմության հարցերի 4461 1461
թանգարան նախարարութ
բ) Կերպարվեստի յան
1.2 473 -
պետական թանգարան ենթակայությ
ամբ` ՊՈԱԿ-ի
գ) Շուշիի
1.3 կարգավիճակ 100 չի հաշվառվել
պատկերասրահ
ով
գործում է
«Ավան Շուշի
Ավան Շուշի պլազա պլազայի»
2 հյուրանոցին կից ենթակայությ մոտ 170 մոտ 1500-2000 1 1
գորգերի թանգարան ամբ` ՓԲԸ
կարգավիճակ
ով

Թանգարանների ցուցադրությունները

Շուշի քաղաքի պատմության թանգարան.


1. «Քարին Տակի հերոսամարտի 20-ամյակը»
2. «Շուշիի ազատագրման 20-ամյակը»
Շուշիի պատկերասրահ.
3. Երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
4. Ցուցահանդես` նվիրված Մայիսյան եռատոնին

Շուշիում ·ործող թանգարանների ·ործող թանգարանների ընդհանուր վիճակը 2013 թվականի դրությամբ

ա) շենքային, տարածքային, գույքային, ջերմախոնավային պայմանները, գույքի վիճակը

Կազմակերպության Շենքային Տարածքը Ջերմախոնավ. Գույքային



անվանումը պայմանները ( մ 2) պայմանները պայմանները
14
«Շուշի քաղաքի տեղակայված
թագնգարաններ» է առանձին 293,11 (0,19
Ստորաբաժանումներ՝ շենքում, հա
անկայուն հին
ա) Շուշի քաղաքի ենթակա է հողատա-
պատմության վերանորոգ- րածքով)
թանգարան ման
տեղակայված
է առանձին
բ) Կերպարվեստի շենքում,
9 933 կայուն նոր
պետական թանգարան շենքը
վերակառուցվ
ել է 2013 թ.
տեղակայված
է առանձին
գ) Շուշիի շենքում,
623,29 անկայուն հին
պատկերասրահ շենքը ոչ
բարվոք
վիճակում է
Ավան Շուշի պլազա տեղակայված
համեմատաբար հիմնականում
14 հյուրանոցին կից է առանձին -
կայուն հին, մասամբ նոր
գորգերի թանգարան շենքում

Գ/ Գրադարաններ

Հիմնական տեղեկություններ
«Շուշիի կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ-ի վերաբերյալ

Գրքային ֆոնդը Ընթերցողների քանակը Ընդհան Գրադար


ուր անային
Գրադարանի աշխատո աշխատո
անվանումը 2010 2011 2012 2010 2011 2012 ղների ղների
թիվը թիվը
(2012թ.) (2012թ.)
<<Շուշիի
կենտրոնական
գրադարան>>
ՊՈԱԿ, գործում է
16563 17548 17823 1000 1000 1100 8 3
վարչակազմի
ենթակայությամբ

«Շուշիի կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ


2010-2012 թթ. ընթերցողների հաճախումները, գրքատացքը, զանգվածային միջոցառումների քանակը

Ընթերցողների Զանգվածային
հաճախումները Գրքատացքը միջոցառումների

(այցելություն) քանակը
2010 2011 2012 2010 2011 2012 2010 2011 2012
3500 3400 5450 4800 4500 5754 25 40 35

15
ա) շենքային, տարածքային, գույքային, ջերմախոնավային պայմանները, գույքի վիճակը

Ջերմախոնա Գույքային
Տարածքը (մ
Շենքային պայմանները 2 վային պայմանները
)
պայմաների
տեղակայված է առանձին
շենքում, կապիտալ 526.12 կայուն նոր
վերանորոգված է

դ/ Թատրոն

Տեղեկություններ Շուշիի Մ.Խանդամիրյանի անվան պետական թատրոնի


աշխատանքային գործունեության վերաբերյալ

Նոր Հանդիսատեսի Տարեկան եկամուտը


բեմադրություններ քանակը

2010 2011 2012 2010 2011 2012 2010 2011 2012


1 2 2 4240 4070 3500 506500 780850 876500

16
«Շուշիի Մ.Խանդամիրյանի անվան պետական թատրոն» ՊՈԱԿ

Ստեղծագործական կազմի
Ընդհանուր աշխատողների թիվը
թիվը
Շենքային պայմանները

2010 2011 2012 2010 2011 2012

շենքը վերանորոգված է-
Տեղակայված է Շուշիի
մշակույթի և
երիտասարդության կենտրոնի
շենքում: Թատերական
ներկայացումների համար
շենքը հարմարեցնելու
23 24 24 14 13 15
նպատակով ընթացքի մեջ են
կցակառույցի շինարարական
աշխատանքները, որի
արդյունքում թատրոնը
կունենա բոլոր պահանջներին
համապատասխան 400
տեղանոց հանդիսասրահ:

«Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն» ՊՈԱԿ


2010-2012 թթ բեմադրված ներկայացումների անվանումը

1.Գ.Սարգսյանի <<Դաս կանանց>>,


2. Լ. Հարությունյանի <<Եղերապատում>>,
3.Մուրացանի <<Ռուզան>> պատմական դրամայից հատված,
4.Ռոբերտ Եսայանի <<Հարության ժամանակը>>
5.Բեմադրվել է նաև մեկ նոր տիկնիկային ներկայացում /Հովհ.Թումանյանի <<Թռչուն Ընկեցիկը>>/:

17

You might also like