You are on page 1of 18

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Հայկական սփյուռքի


զբոսաշրջային ներուժի գնահատումը

Ուսանող՝ Մարտին Սամսոնյան


Ղեկավար՝ Ա.Գ.Թ.դոցենտ Արմեն Ներսիսյան
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թեզի արդիականությունը
Հայկական սփյուռքը օժտված է և՛ քաղաքական, և՛
մշակութային, և՛ հատկապես տնտեսական մեծ ներուժով:
Այս տեսանկյունից կարևոր գործոն է հանդիսանում
վերջինիս զբոսաշրջային ներուժի գնահատումը, որպես՝
ՀՀ-ում վերհիշական /նոստալգիկ/ զբոսաշրջության
զարգացման կարևոր նախապայման:
Թեզի նպատակը
Աշխատանքի նպատակն է բացահայտել հայկական
սփյուռքի զբոսաշրջային ներուժը, այն դիտարկելով
պրակտիկ իրացման համատեքստում:
Թեզի խնդիրները
• Վերը նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է
լուծել հետևյալ հիմնական խնդիրները․
• Վերլուծել հայկական սփյուռքի ժամանակակից աշխարհագրական
պատկերը,
•Դիտարկել հայկական սփյուռքում գործող այն
կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում
զբոսաշրջային լորոտում
• Վերլուծել սփյուռքի շուկայի հետ աշխատող հայաստանյան
զբոսաշրջային կազմակերպությունների գործունեությունը
• Քննարկել հայկական սփյուռքում դեպի Հայրենիք զբոսաշրջային
մոտիվացիանների ամրապնդման հնարավորությունները
Թեզի կառուցվածքը
Աշխատանքը բաղկացած է ներածությունից, 2 գլուխներից,
եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով ամփոփելով աշխատանքը հանգում ենք


հետևյալ եզրակացությունների.
1. Կատարելով Հայկական սփյուռքի տարաբնակեցման
ժամանակակից աշխարհագրության վերլուծություն, նշենք, որ
առանձնացված 6 արեալների ավելի քան 65 երկրներում հայերի
թիվը գերազանցում է 7,6 միլիոնը: Ընդ որում, բացի վերոհիշյալ
արեալներից հայերի բնակեցման մասին տվյալներ կան նաև
Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև նույն
արեալների որոշ երկրներից: Սակայն, այդ երկրներում հայերի թիվը
չի գերազանցում մի քանի տասնյակը, ինչը թույլ է տալիս
եզրակացնել, որ սփյուռքի տարաբնակեցման ժամանակակից
պատկերի վրա էական ազդեցություն չեն կարող ունենալ:
2. Հայաստան-սփյուռք փոխառնչությունները թե՛ ժամանակի մեջ, և
թե՛ բովանդակային իմաստով աչքի են ընկնում բացառիկ
3. Հայկական սփյուռքի զբոսաշրջային ներուժը ներկայացնելիս նշենք, որ
Հայաստան եկած զբոսաշրջիկները 25․7 %-ը կամ 167 հազար 492-ը
արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներն են եղել, 38․2 %-ը՝
Ռուսաստանի քաղաքացիներ, շուրջ 16 %-ը՝ Վրաստանի, իսկ 5 %-ը՝
Իրանի քաղաքացիներ։ Ի դեպ, Իրանից եկող զբոսաշրջիկների թիվն
ամենամեծ աճ գրանցածներից մեկն է։
4. ճիշտ մարքեթինգային միջոցառումների
արդյունքում Հայաստանը կշարունակիգրավել չինացի զբոսաշրջիկների
ն,
որոնք սիրում են հայկական հյուրընկալությունը, հայկական խոհանոցը,
ծառայություններիհամեմատաբար մատչելի գները, հրաշալիբնությունը:
Նրանց Հայաստանը գրավում էորպես ոչ զանգվածային զբոսաշրջայինդե
ստինացիա:
5. Հայաստանի պատմությունը, ժառանգությունը, մշակույթը և
ժողովուրդը Հայաստանի հիմնական զբոսաշրջային արժեքներն են և
գրավում են հայկական սփյուռքի զբոսաշրջիկներին:
Շնորհակալությո
ւն

You might also like