You are on page 1of 60

Դաս 1.

§ՏՈՒՐԻԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ¦ ԱՌԱՐԿԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Տուրիզմը և ճանապարհորդությունները կապված են իրար հետ և ներկայացնում են մի


առանձին մշակույթ: Ճանապարհորդությունները շատ կարևոր նշանակություն ունեն
տուրիզմի պատմության զարգացման գործում:
Ելնելով դրանից` առանձնացնում են տուրիզմի պատմության մի քանի նպատակներ`
1. Վերականգնել դեպքերի և երևույթների շղթան,
2. Հետևել, բացահայտել ճանապարհորդությունների, Աշխարհագրական մեծ
հայտնագործությունների հերթականությունը…
3. Հետազոտել, ճանաչել նախորդ ճանապարհորդների անցած ճանապարհը,
գործունեությունը,
4. Ուսումնասիրել օրինաչափությունները գիտելիքների զարգացման շղթայում`
մասնավորապես շրջակա միջավայրում մարդու ունեցած գիտելիքները:

Տուրիզմի պատմության ուսումնասիրման մեթոդները


1. Նկարագրական մեթոդ
2. Քարտեզագրման մեթոդ
3. Պատմական-համեմատական մեթոդ
4. Պատմա-տրամաբանական մեթոդ

Տուրիզմի պատմության խնդիրները


1. Կազմել
2. Վերականգնել
3. Վերարտադրել

Խնդիրները լուծելու համար, որպես աղբյուրներ, պետք է հենվել մշակույթի, պատմական


աղբյուրների, աշխարհագրության, սոցիոլոգիայի, իրավունքի վրա:
Տուրիզմի պատմությունը մի գիտություն է, որը ուսումնասիրում է Աշխարհագրական մեծ
հայտնագործությունները, ճանապարհորդությունները հին աշխարհից մինչև մեր օրերը,
դասակարգում իրադարձությունները՝ հերթականությամբ, պատճառահետևանքային
կապերով, վերլուծությամբ, ելնելով նրանց օգտակարության և անհրաժեշտության
սոցիալ-մշակութային զարգացնման տեսանկյունից:
Տուրիզմի պատմությունը որպես առանձին գիտություն հանեդս է եկել 19-րդ դարի 70-80-
ական թվականներին:
Ճանապարհորդությունները դիտարկվում են իբրև մարդկային կենսակերպ` կազմված
անընդհատ շարժումից, կոնկրետ նպատակից, միջոց` շրջապատը յուրացնելու համար,
որոնք էլ հիմք են հանդիսացել տուրիզմի առաջացման համար:

1
Դաս 2. ՏՈՒՐԻԶՄԻ ԴԵՐԸ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Համաշխարհային տնտեսության մեջ ժամանակակից տուրիզմը նշանակալից դեր ունի:


Տուրիզմի զարգացման տեմպերը աճում են առանց տատանվելու: Եթե 1950 թվականին
աշխարհում կար 25 մլն տուրիստ-2.1 մլրդ դոլլար շրջանառությամբ, ապա 2002
թվականին համապատասխանաբար կազմել է 500 մլն տուրիստ-250 մլրդ դոլլար
շրջանառությամբ:
Չնայած այս ամենին, համաշխարհային տնտեսության եկամուտների միայն 10%-ն է
բաժին ընկնում տուրիզմին: Տուրիստական նպատակներով յուրաքանչյուր տարի 1,5
մլրդ մարդ մեկնում է արտերկիր:
Առանձնացնում են միջազգային տուրիզմի 3 տեսակ`
Ռեկրեացիոն, որին բաժին է ընկնում տուրիստների 70%-ը,
Գիտական – 15%,
Գործնական – 15%:
Տուրերը կազմակերպում են տուրիստական գործակալությունները; Տուրիստի ծախսերի
40%-ը բաժին է ընկնում սննդին, 30%-ը ` մնալուն, 8%-ը ներքին տեղաշարժի ծախսերն
են, իսկ մնացածը այլ ծախսեր: Հիմնականում տուրզմը իրականացվում է տնտեսապես
զարգացած, շուկայական տնտեսություն ունեցող երկրների միջև: Առաջին հերթին դա
վերաբերվում է Արևմտյան Եվրոպայի երկրներին: Օրինակ` Ավստրիայում և
Իսպանիայում արտահանման եկամուտների 30%-ը բաժին է ընկնում տուրիզմին:
Սակայն կան երկրներ, որոնց մոտ սալդոն բացասական է (Օրինակ` Գերմանիա,
Ճապոնիա):
Նախկին Արևելաեվրոպական երկրներից ԽՍՀՄ-ը և Հարավսլավիան հանդիսանում էին
տուրիզմից առավել եկամուտ ունեցող երկրներ, իսկ այժմ այդպիսին են Չեխիան և
Բուլղարիան:
Տուրիստական ռեսուրսներ ունեցող Միջին Ասիան, Ղազախստանը, Հեռավոր Արևելքը,
Սիբիրը, Կովկասը ռեսուրսները օգտագործում են ոչ լրիվ չափով:
Տուրիզմի հարցերով զբաղվում են մոտավորապես 70միջազգային
կազմակերպություններ, որոնց նպատակն է տուրիզմի զարգացումը, սպասարկման
որակի բարելավումը և ոլորտի մի շարք խնդիրների լուծումը:

Դաս 3. ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Տուրիզմը, որպես մասսայական երևույթ, ձևավորվել է 2-րդ համաշխարհային


պատերազմից հետո, չնայած, որ նրա ակունքները գտնվում են շատ վաղ անցյալում:
Տուրիզմի զարգացման պատմության մեջ առանձնացնում են 4 փուլ`
I փուլ-հին ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբ,
II փուլ -19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբ,
III փուլ- 20-րդ դարի սկզբից մինչև 2-րդ համաշխարհային պատերազմ,
IV փուլ -2-րդ համաշխարհային պատերազմից հետո մինչև մեր օրերը:

2
Փուլերի այս բաժանման հիմքում ընկած են սոցիալական և տեխնիկատնտեսական
գործոնները, ինչպես նաև տարբեր փուլերում տուրիզմի գործառույթները:
Առաջին փուլ-Տուրիզմի նախապատմություն
Առաջին փուլը անվանում են տուրիզմի նախապատմություն: Այս փուլի սկիզբը անտիկ
ժամանակաշրջանն է (Հին Հունաստան, Հին Հռոմ), երբ ճանապարհորդների հիմնական
նպատակը առևտուրն էր, բուժումը, կրթությունը: Այս ժամանակաշրջանում զարգացել են
նաև սպորտային ուղևորությունները:
Ավելի ուշ` միջին դարերում, առաջ է գալիս ճանապարհորդությունների հոգևոր
գործոնը` ուխտագնացությունը քրիստոնեական և մահմեդական սրբավայրեր:
Վերածննդի դարաշրջանում (Իտալիա) վերանում է կրոնական նպատակը և առաջ են
գալիս անհատական ճանապարհորդությունները:
Լուսավորության ժամանակաշրջանում ճանապարհորդությունները կրում էին կրթական
բնույթ:
Օրինակ` Մեծ Բրիտանիայում երթուղին սկսվում էր Լոնդոնից, ապա հասնում Փարիզ,
այնուհետև Ջենովա, Միլան, Ֆլորենցիա, Հռոմ: Հետադարձ ճանապարհը անցնում էր
Շվեյցարիայով, Գերմանիայով, Նիդեռլանդներով: Մինչև 19-րդ դարի կեսերը
ճանապարհորդությունները աչքի էին ընկնում մի շարք առանձնահատկություններով:
Առաջին - փոխադրամիջոցները պարզունակ էին,
Երկրորդ-ճանապարհորդությունը ինքնանպատակ չէր, այլ պայման և միջոց ինչ-որ
նպատակի հասնելու համար,
Երրորդ-մանուֆակտուրաները (ձեռքի աշխատանքից անցում գործիքների) և
արդյունաբերության զարգացումը (18-19-րդ դդ.) փոփոխություններ մտցրեցին
զարգացած եվրոպական երկրների հասարակական, տնտեսական կյանքում:
Արդյունաբերական հասարակության զարգացման հետ զուգընթաց առաջ է գալիս
աշխատողի աշխատանքային ժամանակի բաժանումը: Այս ամենը հիմք են հանդիսացել
երկրրոդ փուլի զարգացման համար:

Երկրորդ փուլ-Էլիտար տուրիզմ


Հենց այս փուլում են հանդես գալիս առաջին մասնագիտացված կազմակերպությունները
տուրիստական ծառայություններ մատուցելու համար: Այս ժամանակաշրջանում
տուրիզմի զարգացմանը նպաստել են նաև տրանսպորտային բնագավառի
փոփոխությունները:
Օրինակ` 1807 թվականին Ֆուլտոնը կառուցեց առաջին շոգենավը: 1814 թվականին
Ստիֆենսոնը ստեղծեց առաջին շոգեքարշը, զարգանում էր փոստային կապը,
ընդհարձակվում էր ճանապարհային ցանցը: Այս ամենը ապահովում էր արագ և
հուսալի փոխադրում: Միաժամանակ կրճատվում էին ճանապարհորդությունների վրա
կատարվող ծախսերը: 19-րդ դարի 2-րդ կեսերին առաջ են գալիս առաջին շոգենավային
ընկերությունները, որոնք իրականացնում են տեղափոխություններ Հին աշխարհից Նոր
աշխարհ:
ԳՏՀ-ն և աշխատավորների պայքարը իրենց իրավունքների համար հնարավորություն
տվեցին հասարակ բնակչության մեծամասնությանը ճանապարհորդել: Բարձր որակը և
տրանսպորտային փոխադրումների ապահովվածությունը կտրուկ մեծացրեցին
3
ճանապարհորդների քանակը: Հանդես են գալիս առաջին կազմակերպությունները,
որոնք մասնագիտացել էին զուտ ժամանակավոր բնակություն հաստատող
հաճախորդների սպասարկման գործում: Համեստ իջևանատներին փոխարինելու եկան
առաջին հյուրանոցները:
Օրինակ` 1801 թվականին Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, 1812 թվականին`
Շվեյցարիայում և ուրիշ երկրներում բացվեցին առաջին հյուրանոցները:
Հյուրանոցները աչքի էին ընկնում ճոխությամբ և հիմնականում սպասարկում էին
վերնախավին (19-րդ դարի սկիզբ):
19-րդ դարի 2-րդ կեսին հյուրանոցային համալիրներին ավելանում են առաջին
տուրիստական գործակալությունները, որոնց խնդիրն էր կազմակերպել տուրիստական
շրջագայությունները: Առաջին փաթեթները կիրառվել են Թոմաս Կուկի կողմից 1841
թվականին. այն իր մեջ ներառում էր 20րոպե տևողությամբ ուղևորություն երկաթուղով,
որը ուղեկցվում էր թեյախմությամբ և երաժշտությամբ: Ուղևորությունը մեկ ուղևորի
համար արժեր 1 շիլինգ: Այն չէր կրում եկամուտ ստանալու նպատակ, այլ նախատեսում
էր խնայել ժամանակը: 1862 թվականին հանդես են գալիս տուրիստական առաջին
կատալոգները, որոնք տուրիստական պահանջարկի արդյունք էին:
Առաջին տուրիստական գործակալությունները հանդես են եկել Գերմանիայում 1863
թվականին: Դրանք կապված էին շոգենավային կազմակերպությունների հետ և 20-րդ
դարի սկզբին գովազդում և կազմակերպում էին ծովային ճանապարհորդություններ:
Հարկ է նշել, որ այս ուղևորությունները ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ:

Երրորդ փուլ - Սոցիալական տուրիզմ


Այս փուլը սոցիալական տուրիզմի սկզբնավորման փուլն է: Առաջին համաշխարհային
պատերազմը, 30-ական թվականներին տնտեսական ճգնաժամը, երկրորդ
համաշխարհային պատերազմը բացասական ազդեցություն ունեցան տուրիզմի
զարգացման համար: Մյուս կողմից հենց այս փուլում է, որ հանդես են գալիս
մասսայական տուրիզմի տարրերը, որոնք էլ հետագա տասնամյակներում ունեցան
զարգացնող նշանակություն:
Օրինակ` Շվեյցարիայում ստեղծվում է Hotel plan կազմակերպությունը, որը ներկայումս
էլ շարունակում է մնալ խոշորագույններից մեկը: Այն հիմնադրվել է 1935 թվականին
Դուտվայլերի կողմից, որի հիմքում ընկած էր §փոքր մարդու¦ տուրիստական
տնտեսության մեջ ընդգրկելը: Կազմակերպության հիմնական արտադրանքը
մասսայական, էժան տուրիստական ուղևորություններն էին: Գործունեության առաջին
տարում կազմակերպությունը իրացրել է 50000-ից ավելի տուրիստական ուղեգրեր:

Չորրորդ փուլ - Մասսայական տուրիզմ


Այս փուլում տուրիզմը ճոխությունից դառնում է բոլորի համար մատչելի: Ձևավորվում է
հանգստի և զվարճանքների արդյունաբերությունը` իր ենթակառույցներով,
արտադրանքով, կազմակերպման փուլով և այլն: Այս փուլում Արևմտաեվրոպական
երկրներում ակտիվ ստեղծվում են տուրիստական կազմակերպություններ, կառուցվում
են հյուրանոցներ, զվարճանքի վայրեր, ատրակցիոններ և այլ կազմակերպություններ:

4
50-ական թվականներին եվրոպական տուրիզմը ուղորդվել էր դեպի ամերիկյան
տուրիստներ և հանդիսանում էր դոլլաների աղբյուր:
60-70-ական թթ. կեսերը նկատվում է արտագնա և ներգնա տուրիզմի տեմպերի արագ
աճ, ինչպես նաև տուրիստական կազմակերպությունների և նրանց ծառայությունների
ընդլայնում: Այս փուլի ավարտական մասն է հանդիսանում այս կամ այն երկրում
տուրիզմի ինտենսիվությունը: Վերջինս ցույց է տալիս, թե երկրի բնակչության որ մասն է
տարեկան, թեկուզ մեկ անգամ, իրականացնում տուրիստական ուղևորություն, որը
հաշվարկվում է կամ բնակչության ընդհանուր թվի նկատմամբ կամ 14 տարեկանից
բարձր տարիք ունեցողների հետ հարաբերած: Եթե ինտենսիվությունը 50%-ից շատ է,
ապա կարելի է ասել, որ մասսայական տուրիզմը ձևավորված է:
2-րդ համաշխարհային պատերազմից հետո տուրիզմի առաջարկի և պահանջարկի
շուկայում տեղի է ունենում փոփոխություն, որը թույլ է տալիս ասել, որ մասսայական
տուրզմը ձևափոխվել է մասսայական դիֆերենցիալ (տարանջատում, շերտավորում)
տուրիզմի: Այս ժամանակաշրջանում է, որ առաջ է գալիս տուրզմի ռեկրեացիոն կողմը:
Հանգիստը դիտարկվում է որպես ֆիզիկակական ուժերի վերականգնման միջոց:

Դաս 4. ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տուրիզմի զարգացման վրա ազդող


գործոններից կարելի է նշել հետևյալները`
1. բնակչության եկամուտների և հասարակական հարստության աճը,
2. աշխատաժամանակի կրճատումը և ազատ ժամանակի առկայությունը,
3. ավտոմոբիլային, օդային տրանսպորտների, հաղորդակցության ուղիների,
ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը,
4. ուրբանիզացիան,
5. հասարակական գիտակցության ձևափոխումը:
1. Բնակչության եկամուտների և հասարակական հարստության աճը նպաստեց
սպառողների ծախսերի կառուցվածքի փոփոխությանը:
Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում ամենամյա եկամուտները բնակչության մեկ շնչի
հաշվով հանգեցրին սննդի և ճոխությունների վրա կատարվող աշխատանքների
կրճատմանը, դրան զուգահեռ ավելացավ այդ երկրների բնակչության շրջանում
տուրիզմի վրա կատարվող ծախսերը:
2. Աշխատաժամանակի կրճատումը և ազատ ժամանակի առկայությունը հանգեցրին, որ
Արևմտյան երկրներում 1950թ-ից տարեկան 2350ժամ աշխատաժամանակը կրճատվեց և
1987թ-ին կազմեց 1716ժամ տարեկան: Միջին արձակուրդային ժամանակը 1950 թ-ին 12
օրվա փոխարեն 1988թ-ին դարձավ 31 օր: Ժամանակի կրճատումը հիմնականում
պայմանավորված էր աշխատանքի ինտենսիվությամբ:
3. Ավտոմոբիլային, օդային տրանսպորտների, հաղորդակցության ուղիների,
ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը նպաստեց տուրիզմի զարգացմանը և
հասարակության աստիճանավորմանը:

5
Տրանսպորտի զարգացման համար նախապայմաններ հանդիսացել են տրանսպորտի
բնագավառում ունեցած հաջողությունները, օդային հաղորդակցության զարգացումը,
տոմսերի էժանացումը, ավտոմոբիլների կտրուկ ավելացումը և ավտոմոբիլային
տրանսպորտի հարմար գները:
5. Ուրբանիզացիայի դերը տուրիզմի զարգացման գործում կայանում է նրանում, որ
ժամանակակից մարդը հաճույք չի գտնում աշխատանքի մեջ և ավելի քիչ
հնարավորություններ է ունենում լիարժեք հանգստի համար:
6. Հասարակական գիտակցության ձևափոխման արդյունքում հասարակության մեջ
տեղի է ունենում հոգևոր արժեքների փոփոխություն: 1950թ.-ից 1990-ական
թվականներին Արևմտաեվրոպական երկրների բնակչության մեջ էականորեն փոխվել
են հոգևոր արժեքները, դա վերաբերվում է ինչպես հոգևոր արժեքների, այնպես էլ ազատ
ժամանակի տնօրինմանը:
Ազատ ժամանակի տնօրինման հետ կապված առանձնացնում են 3 փուլ`
Առաջին փուլ՝ 50-ական թվականների սկիզբ-հիմնականում ազատ ժամանակի
օգտագործումը նախատեսում էր ֆիզիկական ուժերի վերականգնելում:
Երկրորդ փուլ՝ 60-70-ական թվականներ-ազատ ժամանակը օգտագործվում էր
նյութական բարիքների ձեռքբերման, յուրացման համար, որոնք ապահովվում էին
հասարակության բարեկեցությունը(ազատ ժամանակն օգտագործում էին անշարժ գույք,
ճոխությունների, երկարատև օգտագործման իրեր ձեռք բերելու համար և այլն):
Երրորդ փուլ՝ 80-ական թվականների վերջ-ակնհայտ է դառնում ազատ ժամանակի
օգտագործումը հաճույք ստանալու, հանգստի համար: Նյութական միջոցները սկսվում
են օգտագործել կյանքի բարիքներից օգտվելու նպատակով:
Ազատ ժամանակի օգտագործման հոգեբանության զարգացման մեջ տուրիզմը
բարելավեց իր դերը, ընտրյալների մեծաշնորհ լինելուց այն վերջնականապես դարձավ
մեծամասնության կյանքի անհրաժեշտությունը:
Փոխվում է տուրիստական պահանջարկի բնույթը, հասարակից առավել զարգացած,
աշխատուժի վերականգնումից վերածվում է անհատական կարողությունների և
հաճույքների բավարարման միջոցի:
Տնտեսության ոլորտում տեղ գտած համագործակցությունը, երկրների միասնությունը,
փոխադարձ կախվածությունը. տուրիզմի բնագավառում հանգեցրին ներդրումների:
Գործնական տուրիզմը դարձել է ժամանակակից արտադրական պրոցեսի անբաժան
մասը:
Ռեկրեացիոն և գործնական տուրիզմի կողքին կարևոր նշանակություն են ստանում
հաղորդակցությունը, այցելությունը բարեկամներին, հարազատներին և այլն:
Այսպիսով, տուրիստական ծառայությունների նկատմամբ մասսայական պահանջարկը
հանգեցրեց մասսայական արտադրության: Տուրիստական ապրանքը դարձավ
ստանդարտ (միանման), իսկ ծառայությունները և ապրանքները դրվեցին հոսքագծերի
վրա:
Հանդես եկան տարբեր ցուցումներ և հասարակական ինստիտուտներ, որոնք
§արտադրում¦ են տուրապրանքների բաղադրիչներ և տեսակներ, որոնք հանդիսանում
են տուրիզմի արդյունաբերության անբաժան մասը:

6
Դաս 5. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Դժվար է պարզել, թե երբ է մարդը սկսել ճանապարհորդել: Ճանապարհորդությունների


պատմության սկիզբը դրվել է դեռևս այն ժամանակ, երբ մարդը առանձնացել է
կենդանական աշխարհից: Անկասկած, դրա սկիզբը դրվել է մարդկային
քաղաքակրթության առաջացման ժամանակ: Ինչն է ստիպել մեր հեռավոր նախնիներին
տեղաշարժվել Երկիր մոլորակի անծայրածիր տարածություններում:
Այսպիսով, ճանապարհորդությունների դրդապատճառներն են՝
1.Նախնադարյան մարդը ստիպված էր տեղաշարժվել սնունդ հայթայթելու համար
(որսորդություն…): Մարդը շարժվում էր կենդանիների հետևից, քանի որ անհրաժեշտ էր
սնվել: Դա ոչ թե տարերայնորեն կատարվող շարժում էր, այլ հիմնավորված և
նպատակաուղղված գործողութուն:
2.Անասնապահության ծագման ժամանակ մարդը մի վայրից մյուսն էր շարժվում
արոտավայրեր գտնելու համար, որոնք նշում ու հիշում էր: Հաճախ էլ հովիվներն իրենց
անցած ուղին նշում էին հատուկ նշաններով:
3.Պարզունակ երկրագործության զարգացումը ընդլայնեց մարդու
հետաքրքրասիրությունը բույսերի տարածման շրջանների հետ կապված: Մարդը
տեղաշարժվում էր լավ ու բերրի հողեր գտնելու համար, երբեմն նույնիսկ ձգտում էր
փոխել լանդշաֆտները, որոնք պիտանի չէին ցանքի համար:
4.Արհեստների և առևտրի զարգացումը հանգեցրին երթուղիների սխեմատիկ
նախագծմանը: Կողմնորոշման համար ընտրվում էին ռելիեֆի առավել ցայտուն
արտահայտվող մասերը (օր-կ՝ ջրվեժ, լեռներ… ):
5.Միջխմբային շփման զարգացման արդյունքում ի հայտ են գալիս առաջին շփումները
բնակավայրերի միջև, զարգանում է միջհոտային շփումը: Այն ունի մի քանի
տարատեսակներ.
ա) ներէթնիկական տեղաշարժ- այսինքն տեղաշարժ հոտին կամ ցեղին պատկանող
տարածքում,
բ) էթնիկական շփում՝ հաղորդակցություն- այսինքն հոտին կամ ցեղին պատկանող
տարածքից դուրս շփումներ,
գ) հոտի կամ ցեղային միության ամբողջական տեղաշարժը նոր տարածք, որը բնորոշ է
քոչվոր ժողովուրդներին: Այսպիսի տեղաշարժն անվանում են միգրացիա, որը կարող է
լինել սեզոնային կամ այլ պատճառներից կախված: Միգրացիայի պատճառներից
կարելի է նշել հետևյալները.
ա) կլիմայական գործոններ- օր-կ՝ գետերի հորդացումը, հրաբխի ժայթքումը, ձնահոսքը,
քարաթափումը և այլ բնական աղետներ,
բ) կենսաբանական- նախամարդը ստիպված էր պաշտպանվել գիշատիչ գազաններից,
երբեմն նույնիսկ փոխելով սկզբնական կայանատեղին,
գ)սոցիալական-հիվանդությունների մասսայական տարածումը, այդ թվում
համաճարակները, պատերազմները, մասնավորապես միջցեղային պատերազմները,
արտաքին հարձակումներից պաշտպանվելը, հակառակորդի հետապնդումները,
տարածքի կորուստը, բնակչության թվի կտրուկ աճը և նրան սննդով ապահովելը:

7
Սրանք օբյեկտիվ պատճառներն էին, կային նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնք
էական չէին:
Օր-կ՝ ոչ մեկը չէր կարող իր անձնական պատճառներից ելնելով թողնել գնալ:
Նույնիսկ պալեոլիթում և մեզոլիթում փոքր խմբերը չէին կարող գոյատևել, էլ ուր մնաց
անհատները:
Միգրացիաները մարդկային պատմության անբաժանելի մասն են: Օրինակ, եթե
պալեոլիթում երկրագնդի վրա ապրում էր 2-3մլն մարդ, ապա նեոլիթում բնակչության
թիվն ավելացավ 10 անգամ: Այս ամենը միգրացիոն պրոցեսների արդյունք է:
Հասարակության բաժանումը երկրագործների, արհեստավորների, առևտրականների,
քոչվոր անասնապահների հանգեցրին միգրացիաների բաժանմանը ըստ
գործունեության տեսակի:
Փոփոխության են ենթարկվում սովորական ուղիները, փոխվում են դրանց
նշանակությունը: Նախամարդը դարձյալ շարունակում էր արձանագրել իր շարժման
ճանապարհը: Սրանք, փաստորեն, առաջին քարտեզներն էին, որոնք դրեցին
քարտեզագրման հիմքը:
Առաջին քարտեզները նկարվում էին գետնին, քարերին, կաշիների, ծառերի կտորների
վրա, ինչպես նաև կենդանիների ոսկորների վրա: Այս ամենը, իհարկե, պրիմիտիվ,
պարզունակ գծագրեր էին, որոնք լրացված էին նկարներով: Այդպիսի քարտեզներում
տարածքից բացի, նշվում էին քամու, ջրի հոսանքի ուղղություննեըը, խութերը,
կորալային կղզիները և այլն:
Ամենահնագույն այդպիսի քարտեզները դրանք կենդանիների ոսկորների վրա արված
քարտեզներն են, որոնց տարիքը մոտ 12.000 տարի է: Նմանատիպ քարտեզներ
հայտնաբերվել են Յակուտիայում, Արևելյան Աֆրիկայում և այլուր:
Ժամանակի ընթացքում քարտեզները §տեղափոխվեցին¦ քարանձավների պատերին:
Դրանք շատ են և որոշ նշաններ դեռևս վերջնականապես բացահայտված, վերծանված
չեն: Դրանք ցույց են տալիս պալեոլիթի վերջին առավել հարմար որսորդական
ուղիները: Նմանատիպ քարանձավներից են՝ Լասկոն (Ֆրանսիա), Ալտամիրան
(Իսպանիա) և այլն:
Մեզոլիթում է դրվել առաջին առևտրական ճանապարհների հիմքը: Երբեմն
առևտրականներն անցնում էին հազարավոր կիլոմետրեր: Շրջիկ առևտրականները
անձեռնմխելի էին: Շատերը ունեին գավազաններ, որոնցով տարբերվում էին մյուսներից:
Այսպիսով, նախնադարյան ժամանակաշրջանում ճանապարհորդությունները
հիմնականում պայմանավորված էին օբյեկտիվ պատճառներով, որոնցից գլխավորը
գոյատևելն էր: Սակայն կար նաև ներքին մոտիվացիա, որը պայմանավորված էր հոտերի
միջև հարաբերություններով, զուտ մարդկային հետաքրքրասիրությամբ. ինչ կա այնտեղ,
հորիզոնից այն կողմ:
Սկզբում մարդիկ ճանապարհորդում էին ոտքով և դժվարությունները հաղթահարում
ձեռքի տակ եղած միջոցներով: Ավելի ուշ նրանք սկսեցին ճանապարհորդել
օգտագործելով տարբեր ընտանի կենդանիների՝ ձիերի, էշերի, ուղտերի, յակերի, փղերի
և այլ կենդանիների ուժը: Փաստորեն, դեռ շատ հազարամյակներ դրանք
ճանապարհորդելու համար մնացին որպես անփոխարինելի միջոց: Հնդկաչինի շատ
ժողովուրդների համար լեռներում ճանապարհորդելը առանց յակերի հնարավոր չէր
8
լինի, այդ հրաշալի կենդանիները Տիբեթի և Հիմալայների լեռներում մինչ օրս
օգտագործվում են: Հյուսիսի ժողովուրդները հազարամյակներ օգտագործել են
եղջերուներով սայլերը, շնասայլերը, որոնցով հնարավոր էր հաղթահարել հսկայական
տարածություններ ձմեռային և ամառային տունդրայում: Ուղտերը հազարամյակներով
օգտագործվում էին Աֆրիկայով և Ասիայով բեռեներ և մարդկանց փոխադրելու համար:
Դարեր շարունակ Հնդկաստանի անանցանելի ջունգլիներով և ճահիճներով մարդկանց
և տարբեր բեռների տեղափոխությունը իրականացնում էին փղերով: Անհիշելի
ժամանակներից Եվրասիայի հարթավայրերով մարդկանց և բեռների փոխադրումը
կատարվում էր ցլերով և գոմեշներով: Դրանցով էին իրականացվում նաև ռազմական
արշավանքները և մարդկանց մեծ խմբերի տեղաշարժը:
Ձիերը և ուղտերը, գոմեշները և էշերը վերջին 5հազար տարիների ընթացքում շատ
ժողովուրդների համար հանդիսացել են գլխավոր տրանսպորտային միջոց: Հետագա
ժամանակաշրջանում հանդես եկան ճանապարհներ և մարուղիներ, որը ավելի
հեշտացրեցին մարդկանց և բեռների տեղափոխությունները:
Մ.թ.ա. III հազարամյակում մարդկությունը սովորեց կառուցել նավեր, որոնցով
հնարավոր էր տեղափոխել շատ մարդկանց և բեռներ: Ի սկզբանե ճանապարհորդելը
ջրով ուներ սահմանափակումներ, որը պայմանավորված էր շրջապատող աշխարհի և
ջրային հսկայական տարածության մասին գիտելիքների պակասով և վախով:
Ճանապարհորդությունը ոչ մեծ նավերով իրականացվում էր գետերով և ծովափին մոտ:
Ի սկզբանե նավերը նախատեսված են եղել ձկնորսության համար, իսկ հետագայում նոր
միայն օգտագործվել որպես փոխադրման միջոց ճանապարհորդելու և առևտուր
իրականացնելու նպատակով: Հին աշխարհում նավեր պատրաստվում էին Բաբելոնում,
Եգիպտոսում, Փյունիկիայում, Հնդկաստանում, Չինաստանում և մյուս
քաղաքակրթական կեենտրոններում: Պատահական չէ, որ առաջին հնագույն
քաղաքակրթությունները առաջացել են մեծ գետերի ափերին, ինչպես Եգիպտոսը՝
Նեղոսի, չինականը Հուանհե և Յանցզի, հնդկականը՝ Ինդոս և Գանգես, Ասորա-
բաբելականը՝ Տիգրիս և Եփրատ գետերի, Ուրարտուն Վան, Ուրմիա և Սևանա լճերի
ափերին: Մարդիկ այս գետերով և լճերում սովորում էին լողալ, որպիսի կարողանային
ավելի էֆեկտիվ կատարել ձկնորսություն, տեղափոխել բեռներ և ամենակարևորը
ճանապարհորդել:
Մ.թ.ա. I հազարամյակի կեսին արդեն շատ ժողովուրդներ ճանապարհորդելով Ասիայով,
Աֆրիկայով և Եվրոպայով կուտակել էին մեծ փորձ, տիրապետում էին տեղաշարժվելու
տարբեր միջոցների ոտքով, կենդանիներով և նավերով: Սկսեցին ձևավորվել
ցամաքային և ծովային հստակ ուղիներ, որոնք իրար էին մոտեցնում տարբեր
ժողովուրդներ և երկրներ:

Դաս 6. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ


9
(Միջագետք, Եգիպտոս, Փյունիկիա,
Հին Չինաստան, Հին Հնդկաստան)

Մարդու կողմից շրջակա աշխարհի հետ ծանոթացման գործընթացում, այս կամ այն
չափով, կարևոր նշանակություն ունեն ճանապարհորդությունները: Առևտուրը
ստիպում էր մարդկանց ուղևորվել հեռավոր, անծանոթ երկրներ:
Ճանապարհորդությունների, դրանց դերի մասին առաջին տեղեկությունները մեզ են
հասել առասպելների, լեգենդների, Աստվածաշնչի տեքստերի, ասքերի տեսքով, Հին
աշխարհի հեղինակների միջոցով:
Ճանապարհորդությունները Հին Արևելքում մարդկանց կյանքի անբաժանելի մասն էին
կազմում և քանի որ ճանապարհորդությունները ուղեկցվում էին վտանգներով, ուստի
ճանապարհորդը համարվում էր Աստծո կողմից ընտրված մարդ:
Ճանապարհորդություններից առաջ մատուցվում էին զոհեր և իրականցվում
ծիսակատարություններ: Դա արձանագրված է Գիլգամեշի մասին էպոսում:
Աստվածաշնչյան ճանապարհորդների մեջ կարելի է ընդգրկել Մովսեսին, որը իր
ժողովրդի հետ թափառում էր անապատում լավ հողեր գտնելու համար, Նոյին ով իր
տապանի շնորհիվ համաշխարհային ջրհեղեղից փրկեց ամեն կենդանի և այլն :

Միջագետք կամ Մեսոպատամիա: XVIIդ. Մերձավոր Արևելքում հայտնաբերվել են


սեպագիր արձանագրություններով կավե սալիկներ, որոնք ապացուցում են
համաշխարհային մշակույթի խոշոր կենտրոնի Միջագետքի գոյությունը: Այդ
արձանագրությունները տեղեկություններ են պարունակում առաջին
ճանապարհորդությունների վերաբերյալ: Նման տեղեկություններ կան նաև շումերա-
աքքադական Գիլգամեշի մասին էպոսում, որտեղ մանրամասն նկարագրվում է
հերոսի ճանապարհորդությունը Ուրուկից դեպի թշնամի Քիշ` խաղաղություն և
առևտրական կապեր հաստատելու համար:
Վտանգներով և արկածներով լի ճանապարհորդությունը տևել է մի քանի շաբաթ:
Շնորհիվ այս ամենի շումերական մշակույթը համարվում է հնագույններից մեկը:
Տեղեկությունների համաձայն առաջին բնակիչները այստեղ հայտնվել են մ.թ.ա. X-IX
հազարամյակներում: Շումերները հմուտ նավաշինարարաներ էին: Նրանց կառուցած
գետային և ծովային նավերը կատարում էին հեռավոր բարեհաջող
ճանապարհորդություններ: Վերջիններս հնարավորություն էին տալիս ընդլայնել
գիտելիքները երկրի բնակեցված տարածքների մասին: Ռազմական արշավանքների
ժամանակ, առևտրական ճանապարհորդությունների արդյունքում շումերները
ստեղծեցին աշխարհի յուրահատուկ քարտեզ, որում նշված էր Միջագետքը և նրա
մոտակա քաղաքները, նրանց աշխարհագրական պատկերացումները կենտրոնացած
էին Եփրատ գետի շուրջ: Նրանք գտնում էին, որ երկիրը ամբողջությամբ ընկած է
Արևելքի ծովի (Պարսից ծոց) և Արևմուտքի ծովի (Միջերկրական ծով) միջև:

Շումերները իրենց հայրենիքն էին համարում Պարսից ծոցում գտնվող կղզիներից մեկը:
Հասնելով §Մեծ երկրին¦ շումերական ճանապարհորդները յուրացրեցին գետային
նավագնացությունը:
10
Մ.թ.ա. IVհազարամյակի վերջում ծագած շումերական քաղաքները դարձան
առևտրական և արհեստավորական կենտրոններ: Իրաքի ազգային թանգարանում
գտնվող կավե սալիկների վրա արված վկայությունների մեջ կարելի է գտնել այնպիսի
տեղեկություններ, որոնք փաստում են քաղաքների միջև եղած հեռավորության և այն
անցնելու ժամանակի, ռազմական արշավանքների, տիրակալների կենսագրության և
այլնի մասին:
Կան նաև աշխարհագրական քարտեզներ, որոնց վրա պատկերված է Շումերական
թագավորությունը: Շումերներին լավ ծանոթ էր նաև Հնդկաստանի բնությունը:
Ըստ շումերական վերծանված արձանագրությունների, նրանք ակտիվ առևտրական
կապեր են հաստատել Մելուհայի (Հնդկաստանի հս-արմ մասում) հետ, որի ապացույցը
Շումերում հայտնաբերված փղի և կոկորդիլոսի տեսքով ուռուցիկ կնիքներն են: Ինչպես
հայտնի է նշված կենդանիները գոյություն չունեն Միջագետքում:
Առաջին կենտրոնացված պետությունները հանդես են եկել մ.թ.ա. III հազարամյակում,
որի հիմնադիրը Սարգոն Մեծը կամ Սարգոն Աքքադացին է:
Նրա կառավարման ժամանակ ստեղծված բազմաթիվ քարտեզները և պլանները առաջին
մեզ հայտնի աղբյուրնեն են, որոնցում տրված էին Առաջավոր Ասիայի, Պարսից ծոցի
երկրների նկարագրությունները: Շումերները ենթադրում էին, որ երկիրը
§բանտարկված¦ է երկու ծովերի մեջ: Արևելքի ծով (Պարսից ծոց) և Արևմուտքի ծով
(Միջերկրական ծով):
Միջագետքի լեգենդար քաղաքներից էր Բաբելոնը, որը գտնվում էր Եփրատի ափին:
Բաբելոն նշանակում է §Աստծո դարպասներ¦: Ըստ Հերոդոտի, Բաբելոնը իր նախագծով,
հսկայածավալ կառույցներով մեծ տպավորություն է թողել ժամանակակիցների վրա, իսկ
Մակեդոնացին այն դարձրել է իր տերության մայրաքաղաքը: Այն ժամանակների համար
(մ.թ.ա. VIIդ.) Բաբելոնը համարվում էր հսկայական չափերի հասնող քաղաք` 1մլն
բնակչությամբ: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքը կառուցվել է
ճարտարապետական մտքի կիրառմամաբ, ունեցել է մոտ 10քկմ մակերեսով
ուղղանկյուն տեսք, քաղաքը շուրջապատել է 8կմ-ոց պարիսպը, ունեցել է 8 դարպասներ,
որոնք նվիրված են եղել Բաբելոնի գլխավոր աստվածներին և որոնցից յուրաքանչյուրը
կրել են գլխավոր աստվածների անունները: Ամենամեծը Իշտարի կրկնակի
դարպասներն էին, որտեղից սկսել է արարողակարգի սուրբ ճանապարհը: Այն անցնում
էր բաբելոնյան արքա Նաբուգոդոնոսորի պալատի կողքով:
Բաբելոնի տեսարժան վայրերից է եղել Մարդուկ աստծո տաճարը և 90մ-ոց զիկուրատը`
Բաբելոնյան աշտարակը: Այն կազմված էր 7 բազմերանգ աստիճաններից, որոնցից
վերջինը ծածկված էր ոսկով: Տաճարի շինարարությունը չի հաջողվել ավարտել, որը
հիմք է հանդիսացել Աստվածաշնչի Բաբելոնյան աշտարակաշինության համար:
Բաբելոնը հռչակված էր նաև Շամիրամի կախովի այգիներով: Բաբելոն էին գալիս շատ
ճանապարհորդներ և առևտրականներ: Շնորհիվ աըս ամենի Բաբելոնը դարձավ
Մերձավոր Արևելքի մշակութային զարգացած կենտրոն:

Եգիպտոս: Բնությունն ինքը Նեղոս գետի օգնությամբ, հարավից հյուսիս հոսքի


շնորհիվ, նպաստել է ճանապարհորդությունների զարգացմանը: Եգիպտացիները ունեին
Նեղոս գետի այն հատվածի քարտեզը, որը յուրացրել էին՝ 2000կմ-ը 7000 կմ-ից: Ըստ
11
պատմաբանների, Նեղոսը ջրանցքներով կապված է եղել երկրի ներքին շրջանների հետ,
որոնցով էլ կապ է հաստատել մյուս երկրների հետ: Շնորհիվ դրա եգիպտացիները
հասնում էին հարավում գտնվող Նուբիա և շփվում միջերկրածովյան երկրների հետ,
որոնք ընկած էին իրենցից հս և հս-արլ (Էգեյան ծովի կղզիներ, Կրետե): Քարավանային
ճանապարհը տանում էր դեպի Կարմիր ծով, իսկ այնտեղից էլ Պունտ (նեռկայիս
Սոմալի): Այստեղից բերում էին ոսկի, ստրուկներ, փղոսկր, սև ծառ (էբենոս),
եթերայուղեր: Ճանապարհներին առանձնացվում էին հատուկ տեղեր հանգստանալու և
պաշարներ ավելացնելու համար:
Եգիպտական պապիրուսները վկայում են, որ մ.թ.ա. IV հազրամյակում եգիպտական
զորավարների ռազմական արշավանքների արդյունքում Եգիպտոս են բերվել թզուկ
ստրուկներ` պիգմեյներ: Ճանապարհորդ Կիրկուֆը հասել է ոչ միայն Պոնտ, այլ անցել
ավելի հեռուն, որի մասին տեղեկությունները հայտնաբերվել են Ասուանի շրջակայքում:
Ավելի հայտնի և գրեթե ամբողջությսմբ պահպանված ու մեզ հասած պատմությունը դա
§Սինուհեթի ճանապարհորդությունն է¦, որը վերաբերվում է Ամենհոտեպ I փարավոնի
ժամանակաշրջանում տեղի ունեցած ճանապարհորդությանը դեպի Կեդեմ, այսինքն`
արևելք: Այս պատմության հեղինակը անհայտ է, սակայն եգիպտացիները շատ էին
սիրում այն ընթերցել և շարունակ արտագրում էին: Գրվածքի 4 պապիրուսները գտնվում
են Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանում: Առաջին անգամ 1915թ.
այն թարգմանել է Տուրաևը:
Գետային նավաշինությունը Եգիպտոսում զարգացել էր դեռևս վաղ ժամանակներից,
որին նպաստում էին անընդհատ տեղի ունեցող ջրհեղեղները: Եգիպտական
դամբարանների պատերին հանդիպում են պապիրուսներից նավակներ պատրաստելու
գործընթացը, որտեղ պատկերված էին նավերի խցերը և այլ բաղադրիչներ: Ըստ
պեղումների Քեոփսի բուրգի ստորոտում թաղված է եղել նավ: 1955թ. հնէաբանները
սալերի շերտի տակ հայտնաբերել են փարավոնի նավը, որը բավականին լավ էր
պահպանված: Ըստ հին եգիպտական պատկերացումների նավը փարավոնին
անհրաաժեշտ էր հանդերձյալ կյանքում ճանապարհորդելու համար:
Եգիպտացիները ճանապարհորդել են նաև դեպի Էգեյան ծովի կղզիներ՝ Կրետե, որը
ապացուցվում է եգիպտական գտածոներով, թվագրված մ.թ.ա. 3-րդ հազարամյակով
(այդ ժամանակ Կրետեում քաղաքակրթություն և պետություն չի եղել):
XI հարստության կառավարման ժամանակաշրջանում (մոտ մ.թ.ա.2000տարի)
կազմակերպվում էին արշավախմբեր դեպի հարավային երկրներ, XII հարստության
փարավոնները կազմակերպում էին արշավախմբեր դեպի Նեղոսի վերին շրջաններ:
Ուզերտեզեն III փարավոնի հրամանով Նեղոսի ակունքների շրջանում կանգնեցվել են
սահմանաքարեր հետևյալ գրությամբ. §Ոչ ոք չպետք է անցնի այս գետը. ոչ ոտքով, ոչ
ջրով շարժվելով դեպի հյուսիս¦:
Եգիպտացիների առաջին արշավախմբերը ուղևորվել են Կարմիր ծով, Միջերկրական
ծով, Սիրիա, Պաղեստին, նպատակ ունենալով ձեռք բերել փղոսկր, ձիթայուղ,
թանկարժեք քարեր, եթերայուղեր, որոնք չկային Եգիպտոսում:
Միջերկրական ծովով առաջին ճանապարհորդությունը իրականացվել է մ.թ.ա. XXVII
դարում Սնոֆրու փարավոնի օրոք: Աղբյուրներից պարզ է դառնում, որ արշավախումբը
ուղևորվել է փյունիկյան Բիբլոս քաղաք: Մեկ դար անց Նեղոսի դելտայից նավատորմ է
12
ուղարկվել Պաղեստին և Սիրիա` գինի, ձիթապտղի յուղ, լիբանանյան արջ բերելու
համար: Նավագնացության դերը և նշանակությունը այնքան մեծ էր, որ նավերը
տեղադրվում էին փարավոնների դամբարաններում: Օրինակ` Քեոփսի բուրգում
հայտնաբերվել է (1:100) նավի կրկնօրինակը:
Սինուհեթի ճանապարհորդությունից 1000 տարի անց, մ.թ.ա. 1493թ. Հատշեպսուտ
թագուհու հրամանով իրականացվել է Թեբե քաղաքից դեպի Պունտ ծովային
ճանապարհորդություն, Կարմիր ծովով շուրջ 2000 կմ` 5 մեծ 30 թիանոց նավերով, որին
անձամբ մասնակցել է թագուհին: Այս ճանապարհորդությունը հանդիասանում է
առաջին հետախուզական ճանապարհորդությունը: Հատշեպսուտ թագուհին Ամոնի
տաճարի մոտ տնկել է տալիս Պունտից բերված արևադարձային 31ծառեր, որոնք
հոտավետ խեժ ունեին: Դրանք քանդակվեցին տաճարի պատերին: Բարձրաքանդակում
պատկերված էր նաև արշավախմբի անցած ճանապարհը: Սակայն ծառերը
չհարմարվեցին Եգիպտոսի չորային կլիմային, իսկ պատերին արված նկարները
պահպանվել են մինչև մեր օրերը: 3500 տարվա պատմություն ունեցող
բարձրաքանդակները իրենց կենդանությամբ և ռեալությամբ զարմացնում են
զբոսաշրջիկներին:
Այս նույն ժամանակաշրջանում կառուցվում են հսկայական նավեր, որոնցով հնարավոր
էր տեղափոխել 750 տոննա քաշ ունեցող հսկայական քարեր: Այդ նավերով հնարավոր
եղավ Լիբանանից, Սիրիայից Եգիպտոս տեղափոխել մայրի, սոճի: Ծովային
ճանապարհորդություններ են կատարվել դեպի Առաջավոր Ասիա՝ լիբանանյան մայրի
ձեռք բերելու նպատակով, որը բավականին որակյալ բնափայտ ուներ և լայնորեն
կիրառվում էր շինարարության մեջ:
Կարմիր ծովի նավահանգիստներից նավերը ուղևորվում էին Արաբական թերակղզու
երկրներ, Հնդկաստան, ինչպես նաև իրականցվում էր միջնորդական առևտուր
Չինաստանի հետ: Արևելյան Աֆրիկայի երկրների հետ առևտրի արդյունքում
փարավոնների համար բերում էին ոսկի, փղոսկր, թանկարժեք քարերից պատրաստված
իրեր, զարդեր, ապակի, կերամիկա:
Հին եգիպտացիները լավ ծովագնացներ չէին, որը բացատրվում էր երկրի
աշխարհագրական դիրքով: Նեղոսը լայն, հանդարտահոս գետ է, որի դելտան տղմոտ է,
հարմար հավահանգիստներ չկան: Բացի այդ Եգիպտոսում չկային անտառներ, որը
կօգտագործվեր ամուր լավ նավեր պատրաստելու համար: Հին Եգիպտոսում նավերը
պատրաստվում էին պապիրուսից, որը բավական լայն տարածվում էր Նեղոսի հովտում
և դելտայում: Դրա համար էլ երկար ժամանակ եգիպտացիները օգտվում էին Արևելյան
միջերկրականում գտնվող Բիբլոսի նավերից, որոնք պատրաստում էին փյունիկեցիները:

Փյունիկիա: Այնուամենայնիվ, Հին աշխարհի առաջին ծովագնացները եղել են


փյունիկեցիները: Ըստ Հին Կտակարանի արևելյան միջերկրականում էին գտնվում
Փյունիկիան, Հորդանանը, Սիրիան: Հենց այդտեղ են բնակվել փյունիկեցիները, այնպիսի
քաղաք-պետություններում, ինչպիսիք են Բիբլոսը, Սիդոնը, Ուգարիտը: Փյունիկեցիների
մասին առաջինը պատմել է Հոմերոսը: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերից մինչև 1-ին
հազարամյակի սկիզբը զբաղվել են ծովային առևտրով, միաժամանակ հիմնել են

13
բնակավայրեր: Ամբողջ Միջերկրականի ավազանում առավել հայտնի էր Կարթագենը,
որը վարում էր աշխույժ ծովային առևտուր:
Փյունիկեցիները համարվում են երբևէ գոյություն ունեցած ամենահմուտ ծովագնացները,
որոնք սովորել են պատրաստել մեծ, ամուր, արագաշարժ նավեր, որոնցով կատարել են
դժվարին, երկարատև ծովային ճանապարհորդություններ: Ճանապարհներ բացելով
դեպի անհայտ երկրներ, հայտանգործել են Միջերկրականի ավազանը և նույնիսկ դուրս
եկել նրա սահմաններից դեպի օվկիանոս, ինչպես նաև նավարկել Եվրոպայի և
Աֆրիկայի ափերի երկայնքով:
Պատմաբանները նրանց անվանում են ծովային կառապաններ, այն բանի համար, որ
նրանք օգտագործել են իրենց նավերը ուրիշների նավերը տեղափոխելու համար:
Փյունիկյան նավատորմը ծառայել է նաև լեգենդար Սողոմոն արքային և պարսից
շահերին:
Մ.թ.ա. VI դարում եգիպտական փարավոն Նեխո II առաջադրանքով փյունիկեցիները
շրջանցելով Աֆրիկան, Կարմիր ծովով հասել են Հարավային ծով (Հնդկական օվկիանոս):
Աշնան գալուն պես նրանք կայանում էին ձմռան համար. վար ու ցանք էին կատարում,
բերքահավաք կատարում և շարունակում ճանապարհը: Այսպիսով նավարկությունը
տևում էր երկու տարի, իսկ երրորդ տարում շրջանցելով Աֆրիկան, անցնում էին
Հերկուլեսյան դարպասներով (Ջիբրալթարի նեղուց) և հասնում Եգիպտոս: Պատմության
մեջ այս ճանապարհորդությունը հայտնի է §Աֆրիկյան ճանապարհորդություն¦ անունով
և համարվում է հարյուր լավագույն և մեծ ճանապարհորդություններից մեկը: Շնորհիվ
փյունիկեցիների հնարավոր եղավ Ջիբրալթարի նեղուցով դուրս գալ Եվրոպայի ափեր,
Բրիտանական կղզիներ, ինչպես նաև Աֆրիկայի արևմտյան ծովափ: Փյունիկեցիներին է
պատկանում Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Կադիս (Իսպանիա) և Տանժեր
(Մարոկկո) քաղաքների հիմնադրումը, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսում Տրիպոլի,
Սիրտ գաղութների հիմնումը:
Ցավոք, փյունիկեցիների աշխարհագրական հայտնագործությունները արժանացել են
այն նույն բախտին, ինչ նրանց մշակույթը. չկան ոչ մանրամասն նկարագրություններ, ոչ
էլ պատմական հուշարձաններ: Նրանց ճանապարհորդությունների արդյունքները
անվերադարձ կորսվել են հետագա սերունդների համար: Միայն հույն պատմիչ
Հերոդոտի թողած վկայություններն են հնարավորություն տալիս իմանալ
փյունիկեցիների ճանապարհորդությունների մասին:
Այնուամենայնիվ, մեծ է փյունիկեցիների դերը աշխարհագրական
հայտնագործությունների մեջ: Նրանք են առաջինը տվել Հին աշխարհի
աշխարհագրական անվանումները: Լողալով Միջերկրական ծովով` նրանք ծովից
արևելք ընկած տարածքները ընդհանուր առմամբ մեկ բառով անվանում էի §ասու¦,
այսինքն` արևելք, իսկ հս-արմ ընկած տարածքները` §էրեբ¦` արևմուտք: Այստեղից էլ
առաջացել է ավելի ուշ հին հույների կողմից տրված Ասիա և Եվրոպա անվանումները:
Փյունիկեցիները առաջինն էին, որ պարզեցրին հին հիերոգլիֆային գիրը, այն
փոխարնելով այբուբենով` տառերով, որտեղ յուրաքանչյուր նշան ուներ որոշակի
խմբավորված հնչյուն :
Հին փյունիկեցիների ժառանգները` կարթագենցիները շարունակեցին նոր հողերի
յուրացումը: Անտիկ հեղինակների մոտ կան հիշատակումներ Գալմիկոնի մասին, ում
14
գլխավորությսմբ կարթագենցիները իրականացրել են ճանապարհորդություններ.
Պիրենեյան թերակղզու արևմուտքով հասնելով մինչև Բրիտանական կղզիներ,
Իռլանդիա: Այս ճանապարհորդությունը տևել է 4 ամիս:
Մոտ մ.թ.ա. 505թ. և մ.թ.ա. 450թ. Կարթագենի սենատը նոր հողեր բացահայտելու ու
նվաճելու համար ուղարկել է զորավար Գեննոնին, որի մասին տեղեկությունները
պահպանվել են մինչև մեր օրերը: Այն գրված է փյունիկերեն, իսկ հետագայում
թարգմանվել է հին հունարեն: Նավարկությունը իրականացվել է 60 նավերով` 50
թիանավերից, ընդհանուր առմամբ 30.000 մարդ: Նավատորմը բարեհաջող անցել է
Ջիբրալթարի նեղուցով դեպի դեպի Ատլանտյան օվկիանոս, անցել Սահարայից հարավ
մինչև Կանարյան կղզիներ և Հերթ (Սենեգալ) գետի գետաբերանի մոտ հանդիպել
դիմադրության բնիկների կողմից, որը բարեհաջող ավարտելուց հետո վերադարձել են:
Այս ճանապարհորդության մանրամասները ափագիծը, ռելիեֆը, մանրամասն գծագրվել
է, ինչպես նաև անվանակոչվել են հրվանդանները, ծովածոցերը (Գիշերային Եղջյուր,
Հարավային Եղջյուր): Ներկայումս դրանք Գվինեական ծովածոցի մասերն են: Այս
ծովածոցը նավարկության վերջնակետն էր: Նավարկության ընթացքում հաղթահարվել է
2000կմ ճանապարհ: Ճանապարհորդության արդյունքում որոշ վայրերում ստեղծվել են
գաղութներ, յուրացվել հազարավոր կիլոմետր ձգվող տարածքներ, իսկ որ
ամենակարևորն էր գծվել է Աֆրիկայի արևմտյան ծովափի մանրամասն քարտեզը:

Հին Չինաստան: Ճանապարհորդությունները և հայտնագործությունները անմասն


չմնացին նաև այնպիսի հին քաղաքականությունների համար, ինչպիսիք են Չինաստանը
և Հնդկաստանը:
Հին Չինաստանում քաղաքակրթությունը առաջացել է մ.թ.ա. II հազարամյակի կեսերին
Խուանխե (Հուանհե) գետի ավազանում և հազարամյակի վերջում արդեն չինացիները
տարածվեցին ամբողջ Արևելյան Ասիայով, հասնելով հյուսիսում Ամուր գետի ափերը,
իսկ հարավում Հնդկաչին թերակղզի:
Չինացի ճանպարհորդները շատ լավ ծանոթ էին Չինաստանի աշխարհագրությանը:
Չինացիները նավարկում էին ոչ միայն գետերով, այլև դուրս էին գալիս Խաղաղ
օվկիանոս :
Մ.թ.ա. X-VII և X-III դարերում արդեն Շան-Ին հարստության կառավարման
ժամանակաշրջանում պետությունը արդեն ուներ անդրծովյան գաղութներ, որը
ամրագրված է §Երգերի գիրք¦ աշխատությունում: Ուշագրավ է, որ մ.թ.ա. XI դարում
Չժոու դինաստիայի կայսեր թագադրման կապակցությամբ որպես նվեր տրվել է նավ:
Այն մասին, որ ճանապարհորդությունները Հին Չինաստանում հանդիսացել են կյանքի
բաղկացուցիչ մաս, վկայում է այն փաստը, որ Ցի թագավորության կայսրերից մեկը
(մ.թ.ա.VIդ.) հետազոտական նպատակներից ելնելով նավարկել է 6 ամիս:

Չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսը ավելի քան 13 տարի անց է կացրել


ճանապարհորդելով մի վայրից մյուսը` զբաղվելով ուսուցչությամբ:
Զբոսանավերից ու առևտրական նավերից բացի Հին Չինաստանում եղել են նաև հզոր
ռազմական նավեր, որի ապացույցն են մ.թ.ա. Vդ. Ու և Ցի թագավորությունների միջև
ընթացող ծովամարտերը: Պատմական տեղեկությունների համաձայն, այս երկու
15
թագավորություններում կային նավաշինարաններ, որտեղ կառուցել են ռազմական,
քաղաքացիական, ինչպես նաև դեսպանների և պաշտոնյաների համար նավեր :
Մ.թ.ա. VIIդ. Չինաստանում ակտիվացան քարտեզագրական աշխատանքները, որոնք
իրականացվում էին բավականին մանրամասն և նկարագրվում էին ոչ միայն բնական
պայմանները, այլև տնտեսությունը, տրանսպորտը և այլն :
Ցին Շի Հուանդին Չինաստանի պատմության նշանավոր դեմքերից մեկն է։ Տասներեք
տարեկանում գահ է բարձրացել որպես Ցինի արքա, երեսունութում, երբ նվաճել է շուրջ
երկու հարյուր տարի միմյանց դեմ պատերազմող չինական թագավորությունները,
հռչակվել է միավորված Չինաստանի կայսր (մ.թ.ա.221թ.): Առաջինը Ցին Շի Հուանդի
(մ.թ.ա.246-210թթ.) կայսրին է հաջողվել միավորել ողջ Չինաստանը։ Նրա օրոք
Չինաստանում հաստատվել են կշռի, երկարության, ծավալի միասնական միավորներ,
ինչպես նաև միասնական դրամ։ Կատարվել է գրային համակարգի բարելավվում՝
հիերոգլիֆային գրի պարզեցում։ Ցին Շի Հուանդին նախաձեռնել է նաև Չինական մեծ
պատի, թրծված կավից մարդահասակ քանդակված զինվորների բանակի կողմից հսկվող
իր հռչակավոր դամբարանի շինարարությունը, ինչպես նաև կառուցել է երկիրը հատող
ճանապարհների ցանց. բոլորը՝ բազմաթիվ մարդկային կյանքերի գնով: Կայսեր
կառավարման շրջանում իրականցվել են բազմաթիվ ճանապարհորդություններ,
որոնցից կարելի առանձնացնել ամենազարմանալին. պալատական մոգ Սյույ Ֆուին
կայսերը հանձնարարել էր ճանապարհորդել արևելյան ծովերով անմահության էլեքսիրը
գտնելու համար: Սյույ Ֆուն իրականացրել է երկու ճանապարհորդություն առաջինը
մ.թ.ա. 219թ. և մ.թ.ա. 210թ.: Ըստ ենթադրությունների նավատորմը բաղկացած է եղել 60
նավերից կազմված մոտ 5000 նավավարներից, ինչպես նաև նավի վրա եղել են 3000
աղջիկներ և տղաներ, վարպետ-արհեստավորներ: Երկրոդ ճանապարհորդությունից
հետո Սյույ Ֆուն չի վերադարձել Չինաստան և դեռևս հնում ծագել է այն
ենթադրությունը, որ պալատական մոգը արշավախմբի հետ ափ է իջել Ճապոնիայում:
Ըստ ճապոնական վարկածի կողմնակիցների Սյույ Ֆուի առաքելությունը խթան է
հանդիսացել հին ճապոնական քաղաքակրթության զարգացման համար, քանի որ
ճապոնիա բերվեցին նոր տեխնոլոգիաներ և բույսեր, որոնք նպաստեցին կյանքի որակի
լավացմանը: Ճապոնիայում առաջ եկավ Սյույ Ֆուի պաշտամունքը որպես
հողագործության, բժշկության և մետաքսի աստծու:
Մ.թ.ա. IIIդ. Հան հարստության կառավարման ժամանակաշրջանում ավելացան
ճանապահորդությունները, որը պայմանավորված էր հետևյալ գործոններով.
1. երկրում գոյություն ունեցող զարգացած հաղորդակցման ուղիները,
2. քաղաքային կյանքի ազատականացումը:
Հին Չինաստանի առավել հայտնի ճանապարհորդներից է Սմա Ցյանը: Մ.թ.ա.125-120թթ.
նա իրականացրել է 3 խոշոր ճանապարհորդություն.
1.Չինաստանի հարավ արևմուտքում և հյուսիս արևմուտքում - Հուանհե գետի, Հուանհե
և Յանցզի գետի հովիտներով շարժվելով մինչև Տախո լիճ, ապա Յանցզիի հարավով և
Չժեցզյանով (քաղաք) հասել մինչև Չինաստանի տիրույթների վերջը, հարավում
հասնելով Հունյան երկրամասին: Հետադարձի ճանապարհը անցնում էր Սիցզյան
գետով, Դունտինխո լճով, Յանցզիի ստորին հոսանքով դեպի հյուսիս :

16
2.Չինաստանի հարավ արևմտյան շրջաններ - Անցնելով Սիչուան և Յունան
երկրամասերով հասել է մինչև Չինաստանի և Բիրմայի սահման:
3.Հյուսիս արևմուտքում - Չինական Մեծ պարսպի երկայնքով:
Սմա Ցյանը ոչ միայն ճանապարհորդում էր, այլև նկարագրում էր իր
ճանապարհորդությունները: Նրան անվանել են չինական պատմության և
աշխարհագրության հայր, իսկ եվրոպացիները` չինական Հերոդոտ: Նրա պատմական
§Գրառումները¦ հետագա սերունդների համար ծառայել են որպես չափանիշ: Նա իր
աշխատության մեջ մանրամասն նկարագրել է Չինաստանի հյուսիսային հարևան
հոներին,որոնք մ.թ.ա. IIIդ. ստեղծել էին ռազմացեղային միություն, ինչպես նաև
տեղեկություններ է թողել հարավ արևմտյան հարևանների, օրինակ կորեացիների
մասին:
Չինացի ճանապարհորդներից էր պալատական դիվանագետ Չժան Ցյանը (մ.թ.ա. IIդ.),
ով գործի բերումով հաճախ էր լինում տարբեր երկրներում: Նրա
ճանապարհորդությունները մանրամասն նկարագրվում են Սմա Ցյանի կողմից: Չժան
Ցյանին հանձնարարվում է քոչվոր ցեղերի հետ կնքել ռազմական դաշինք ընդդեմ
հոների: Սակայն նա գերի է ընկնում հոների մոտ և 10 տարի անցկացնում գերության
մեջ: Ի վերջո նրան հաջողվում է փախչել: Շարժվելով դեպի արևմուտք, նա
հաղթահարում է կենտրոնական Տյա Շանը և դուրս գալիս Իսիկ-Կուլ լճի մոտ: Այստեղ
նա իմանում է, որ քոչվոր ցեղերը տեղափոխվել են Ֆերգանայի հովիտ: Սակայն նշված
վայրում կրկին չի գտնում քոչվորներին, որովհետև վերջիններս տեղափոխվել էին
Բակտրիա (Ամուդարյա գետի միջին հոսանք): Վերջապես նա հանդիպում է
քոչվորներին, սակայն չի կարողանում իրականացնել իր առաքելությունը, քանի որ
քոչվորները ձեռք էին բերել մեծ տարածքներ և նոր պատերազմների պատրաստ չէին:
Չժան Ցյանի վերադարձի ճանապարհը անցնում էր Պամիրով, Տակլա-Մական
անապատի հարավով, Լոբնոր լճով :
Չինաստանի սահմանագլխին նա նորից գերի է ընկնում հոների մոտ և միայն 2 տարի
անց փախուստի դիմելով վերադառնում հայրենիք: Ճանապարհորդության ընթացքում
նա գրառումներ է կատարել: Նա նկարագրել է Բուխարան, Իլի գետի հովիտը,
Ղրղըզստանի տափաստանները, ժամանակակից Ղազախստանի տարածքը,
Սիրդարիայից հյուսիս ընկած տարածքները: Չժան Ցյանի ճանապարհորդությունը
ունեցել է տնտեսական նշանակություն: Այդ ճանապարհով դեպի արևմուտք էին ձգտում
չինացի առևտրականները, որոնք հասնում էին ոչ միայն Միջին Ասիա, Հնդկաստան, այլև
Փոքր Ասիայի երկրներ և Պաղեստին: Հին չինացիները ունեին նաև աշխարհագրական
քարտեզներ, որոնք մանրամասն տեղեկություններ էին պարունակում: Ամենահին
քարտեզները վերագրվում են Հան հարստությանը, որոնք պահպանվել են (մ.թ.ա.168թ.):
20-րդ. 70-ական թթ. հայտնաբերվել են մետաքսի վրա գծված 2 քարտեզներ, որոնցից
մեկը զուտ աշխարհագրական է, մյուսը` ռազմական:
Գիտական քարտեզագրման հեղինակ համարվում է Չժան Հենը, որը կազմել է
հանրագիտարան: Նրան է պատկանում առաջինը աստիճանացանց ստեղծելու պատիվը:
Արդեն մ.թ.ա. IIIդ. քարտեզների ստեղծման հարցում մտցվեց հատուկ ստանդարտ,
ինչպես նաև գոյություն ուներ հատուկ բյուրո, որը իրականցնում էր քարտեզագրական
հանույթներ: Քարտեզներ կազմելու համար գոյություն ունեին փայտե կաղապարներ:
17
Չինացիները ծանոթ էին մագնիսական սլաքին: Նրանք մագնիսական
երկաթաքարից(մագնետիտ) կտրում էին սլաք, որը տեղադրում էին հարթ քարի վրա,
սլաքի ծայրը ցույց էր տալիս հարավ ուղղություն, այդ սլաքը կոչվում էր սինան:
Չինաստանում օգտագործվում էին նաև գնոմոնը թվերի միջոցով ժամ որոշելու համար:
Հին չինացիները ունեին նաև աշխարհագրական գրականություն: Առավել հայտնի են
§Գետերի գիրքը¦, §Ծովերի և լեռների գիրքը¦, §Չինաստանի աշխարհագրության գիրքը¦:
Մ.թ.ա. 166թ. արձանագրություններում պահպանվել են տեղեկություններ չինացի
առևտրականների մասին, որոնք հասել են մինչև Հռոմեական կայսրություն, հանդիպել
են կայսր Մարկոս Ավրելիոսին: Չինացի առևտրականները ճանապարհներ են
անցակացրել Միջին Ասիայով, Մերձավոր արևելքով, Պաղեստինով դեպի Հին Հռոմ, որը
հետագայում հիմք է հանդիսացել §Մետաքսի ճանապարհի համար¦: Այնուամենայնիվ
Չինաստանի հիմնական առևտրական գործընկերները եղել են Հինդուստան թերակղզին
բնակեցնող ժողովուրդները:

Հին Հնդկաստան: Հնագույն ժամանակներից Հնդկաստանը համարվում էր հեքիաթային


հարուստություններով հարուստ երկիր: Դրանով էր պայմանավորված առևտրային
կապերը հնդկական քաղաքակրթության և և արտաքին աշխարհի միջև: Մինչարիական
ժամանակներում Հնդկաստանի Մոհենջոդարո (բառացի՝ Մեռյալերի բլուր) և
Խարապպա քաղաքները առևտուր էին իրականացնում Միջագետքի և Հնդկաչինի հետ:
Բուդդայի դարշրջանում հնդիկները հասնում էին Բիրմայի, Մալայզիայի և Ինդոնեզիայի
ափերը: Չինաստանի հետ իրականացվում էր կանոնավոր ապրանքափոխանակություն:
Հին Հնդկաստանի տարածքում, իսկ ավելի կոնկրետ Հինդուստան թերակղզու արևմտյան
մասում մ.թ.ա. III հազարամյակում գոյություն են ունեցել քաղաքակրթական 2
կենտրոններ` Մոհենջոդարոն և Խարապպան: Խարապպայի քաղաք-պետությունները
շատ էին, թվով ավելի քան 100-ը, բնակչությանը հիմնական զբաղմունքը առևտուրն էր,
որը իրականացնելու համար ճանապարհորդում էին: Ինդոսի ստորին հոսանքով
խարապպցիները շարժվում էին հյուսիս, առևտրական կապեր հաստատում տեղի
բնակիչների հետ, հիմնում նոր քաղաքներ և առևտրային կենտրոններ: Մ.թ.ա. III
հազարամյակում Խարապպան առևտրական հարաբերություններ էր հաստատել Էլամի
և Շումերի հետ, տեղափոխում էին փղոսկր և դրանից պատրաստված իրեր, ոսկի,
մարգարիտ, բամբակյա գործվածքներ, թանկարժեք ծառեր (էբենոս, սանդալ, բամբուկ և
այլն), ներկ (մանուշակագույն, որը ստանում էին ծովային մալյուսկաներից), էկզոտիկ
կենդանիներ (սիրամարգ, կապիկ և այլն):
Բոմբեյ քաղաքից ոչ հեռու գտնվել է հին նավաշինարան, որը պատկանում էր հնդկական
քաղաքակրթությանը, այն ուներ 218մx36մ չափերը, որը ավելին էր, քան
փյունիկեցիներինը: Խարապպան ցամաքային առևտրից բացի առևտուր է իրականացրել
նաև ծովերով և գետերով: Խարապպայի քաղաքակրթության մայրամուտը եղավ
մ.թ.ա.XVIII- XVIIդդ., որը հավանաբար, կապված էր բնակլիմայական պայմանների
կտրուկ փոփոխություններով, որի արդյունքում բնակչությւոնը տեղաշարժվել է դեպի
երկրի հարավ-արևելք, կամ էլ արիացիների ներխուժմամբ:
Մարդկությունը զարգանում էր և յուրացնում նոր տարածքներ: Սրա հետ կապված
փոխվում էր մարդկանց ապրելակերպը, սովորույթները, տեղի էր ունենում
18
մշակութային սինթեզ: Ճիշտ է յուրաքանչյու մշակույթ ինքնատիպ էր, սակայն
միաժամանակ չէր կարող գոյություն ունենալ այլ մշակույթներից առանձին, այսինքն
տեղի էր ունենում միջմշակութային հաղորդակցություն: Հին մշակույթը հիմք
հադիսացավ ժամանակակից մշակութային կրթության համար:

Դաս 8. ՀԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՏՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Քաղաքակրթության զարգացման համար միակ §ճանապարհները¦ գետերն էին: Դրանք


հանդիսացան այն միջոցը, որով հնարավոր եղավ հաղթահարել գոյություն ունեցող
արգելքները: Ըստ նորվեգացի հնագետ, ճանապարհորդ Թ.Հեյերդալի, մարդկությունը
երբեք չի ունեցել լիովին ազատ տեղաշարժվելու հնարավորույթուն: Հին մարդու
տեղաշարժերը միշտ որոշակի էին և սահմանափակված կամ բնական արգելքներով,
կամ այլ մարդկանց ներկայությամբ: Տեղաշարժվելով ոտքով կամ պարզունակ
տրանսպորտային միջոցով, մարդը բախվում էր դժվար հաղթահարվող կամ
անհաղթահարելի արգելքի՝ սառցե լեռնաշղթաներ, բեկվածքներ, ճահիճներ,
անապատներ, խուլ անտառներ, արկտիկական սառույցներ, անծայրածիր օվկիանոսներ
և այլն:
Ըստ Հեյերդալի, մարդը ավելի շուտ առագաստ է բարձրացել, քան ձի հեծնել։
Ահա, թե ինչու մարդիկ նախընտրում էին բնակվել գետերի ափերին, որոնք նրանց
համար հանդիսացան առաջին ճանապարհները դեպի անանցանելի վայրեր, գետերի
հոսանքի ուղղությամբ էր որոշվում մարդկանց միգրացիան (տեղաշարժը), ինչպես նաև
առևտրական ճանապարհները, որոնցով էլ կապ էին հաստատում այլ ժողովուրդների
հետ:
Բնութագրելով ամենահին ժամանակաշրջանը աշխարհագետ Լ.Մեչնիկովը այն
անվանել է գետային։ Գետերը միմյանց էին կապում երկրներին և ժողովուրդներին։ Այդ
պատճառով յուրաքանչյուր խոշոր գետ ունի իր պատմությունը կապված
ճանապարհորդությունների հետ, իսկ յուրաքանչյուր ծով կամ օվկիանոս կապված
հայտնագործությունների և ծովագնացությունների պատմության հետ։

Ծովերը և օվկիանոսները որպես հաղորդակցության միջոց: Ըստ Մեչնիկովի արևելյան


խմբի երկրները (Հին Հնդկաստան, Հին Չինաստան) իրենց գոյության հենց սկզբից մի
փոքր հետ էին մնում արևմտյան քաղաքակրթությունից, որի մեջ մտնում էին
ասորաբաբելականը և եգիպտականը։ Վերջիններս գտնվում էին ավելի նպաստավոր
աշխարհագրական պայմաններում, ավելի արագ են անցել ծովային քաղաքակրթության
փուլ և մեծ ազդեցություն են ունեցել Եվրոպայի և եվրոպական ժողովուրդների վրա։
Մարդկությունը ձգտելով ընդարձակել իր միջավայրը, բարելավել իր կյանքի
պայմանները, բնակվել է գետերի ափերին, ապա տեղաշարժվել դեպի ծովափ։ Այսպես,
Մեչնիկովի կարծիքով, հաստատվել է քաղաքակրթության երկրորդ դարը, որը նա
անվանում է ծովային կամ միջերկրածովային, քանի որ հիմնականում ընդգրկում էր այդ
ներքին ավազանը, որը ընկած էր Աֆրիկայի, Ասիայի և Հնդկաստանի միջև։

19
Ճանապարհորդությունների սկզբնավորողները փյունիկեցիներն էին, ովքեր մեզանից 10
դար առաջ Միջերկրականի ավազանում ստեղծեցին քաղաքներ։ Ըստ Մեչնիկովի
միջերկրածովյան այս հատվածը ընդգրկում է 25 դար, սկսած Կարթագենից մինչևԿարլոս
Մեծ (մ.թ.ա.VIII-մ.թ.IX դ.)։
Երրորդ փուլը–օվկիանոսայինը, բնութագրվում է արևմտաեվրոպական երկրների
զարգացմամբ, որոնք գտնվում էին Ատլանտյան օվկիանոսի ափին և համընկնում էին
զարգացման ստրկատիրական, ֆեոդալական և բուրժուական համակարգերին։
Օվկիանոսները միշտ էլ ձգել են մարդկանց։ Հենց համաշխարհային օվկիանոսի
յուրացմամբ էլ սկսվել է մարդու կողմից այլ աշխարհամասերի յուրացումը և «իսկական»
աշխարհագրական աշխարհի ճանաչումը։

Հնագույն փոխադրամիջոցները: Ըստ պատմաբանների փոխադրամիջոցների


պատմության մեջ բավականին մեծ դեր է խաղացել անիվի հայտնագործումը։ Անիվի
պատկերը հաճախ հանդիպում է հին լեգենդներում և հիմնականում ներկայացնում է
երկնային լուսատուների շարժը։
Առաջին սայլային անիվների մասնիկները հայտնաբերվել են Հին Միջագետքում, որը
թվագրվում է մ.թ.ա.IV հազարամյակով։ Անիվի ծագման համար հիմք է հանդիսացել
ծանր իրեր փոխադրելը. ծանր իրեր փոխադրելիս կտրում էին ծառի բունը, դնում բեռի
տակ և գլորում։ Առաջին նմանատիպ փոխադրամիջոց օգտագործել են հին
եգիպտացիները՝ բուրգերը կառուցելու համար։
Մ.թ.ա. 2700թ. առաջին անգամ Փոքր Ասիայում օգտագործվել է անիվը, որը բավական
հեշտացրել է աշխատանքը։ Հին Արևելքում երկանիվ ռազմական մարտակառքերը
բանակը վերածում էր անհաղթելի ռազմական ուժի։ Անիվը և սայլին կցված ձին
արագացրեցին տեղաշարժերը։ Սայլերը դարձան տարածված փոխադրամիջոց, որը
մինչև օրս շատ երկրներում օգտագործվում է։

Հնդկական Մեծ ճանապարհը: Այն իրենից ներկայացնում էր ճանապարհների


համակարգ, որոնք անցնում էին ցամաքներով, գետերով և ծովերով: Հնդկաստանից
Չինաստան և Հնդկաչին, ինչպես նաև Միջին Ասիա, Հարավային Կովկաս և Արևելյան
Միջերկրածովյան ավազան ձգվող ճանապարհը դարձավ քաղաքակրթության մեջ
առաջին միջմայրցամաքային մայրուղին, որով Եվրասիայի արևելքը կապվեց
արևմուտքի հետ, այն գոյատևեց մ.թ.ա. III- II հազարամյակում: Արդյունքում, երբ մ.թ.ա.
IIդ. յուրացվեց հյուսիսային ուղին, որը Չինաստանից Պամիրով հասնում էր Միջին
Ասիա, այն միանում էր հայտնի Մեծ հնդկական մայրուղուն և ստացավ Մետաքսի
ճանապարհ անունը:

Խարապպայի առևտրական ճանապարհները: Հնագույն Խարապպայի մշակույթի


ներկայացուցիչները եղել են ծովային ժողովուրդները, որոնք վարել են ակտիվ
առևտրական կյանք հարևան երկրների հետ։ Նրանք կառուցել են հարմարավետ, ամուր,
մեկ և երկու առագաստով, թիավոր նավեր, որոնցով հնարավոր է եղել ճանապարհորդել
ծովափի երկայնքով։ Խարապպայի ներկայացուցիչները յուրացրել են Արաբական ծովի և
Օմանի նեղուցի ջրային տարածքները և, որոշ կարծիքների համաձայն, փաստացի
20
նրանք են հայտնաբերել Հնդկական օվկիանոսը։ Հետագայում մ.թ.ա.III-II հազ.
Խարապպայի նավերը բավական մեծ տարածքներ են անցել և առևտրական կապեր
ունեցել Էլամի և Շումերի հետ։

Հին չինական ճանապարհորդները: Հին չինական ձեռքբերումների մասին շատ


տեղեկություններ կան։ Նրանք աշխարհում առաջինը սկսեցին մետաքսի առևտուրը,
ստեղծեցին ռազմական մարտակառքեր, յուրացրեցին բրոնզի ստացումը, ստեղծեցին
հիերոգլիֆային գիրը։
Չինական ճանապարհորդները դեռևս հին ժամանակներից օգտագործել են
մագնիսական սլաքը, կարողացել են կազմել և տպել քարտեզներ։ Ամենահինը և հայտնին
համարվում է «Յուկինգ» գիրքը, որը իրենից ներկայացնում է քարտեզներ, ըստ, որի Հին
Չինաստանի ճանապարհորդները բավական տարածքներ են անցել։ Մ.թ.ա. IVդ. վերջից
Հին Չինաստանում արդեն սկսեցին թողնել հավաստի տեղեկություններ պատմական
իրադարձությունների վերաբերյալ։

Մետաքսի մեծ ճանապարհը: Առավել հայտնի առևտրական ճանապարհ է համարվում


Մետաքսի մեծ ճանապարհը, որը կապում էր Չինաստանը Միջերկրական ծովի հետ,
որով տեղափոխվում էին զանազան իրեր՝ առաջին հերթին մետաքս՝ դրա համար էլ
ճանապարհը կոչվել է մետաքսի մեծ ճանապարհ: Հին Արևելքի պատմության մեջ քիչ չեն
հետաքրքրաշարժ պատմությունները հեռավոր ճանապարհորդությունների մասին,
որոնցում ոչ պակաս դեր են խաղացել հին չինացիները:
Առաջին անգամ Մետաքսի ճանապարհ տերմինը օգտագործվել է Ռիխտգոֆենի կողմից
XIXդ. նրա «Չինաստան» գրքում։
Մ.թ.ա. II դարում այն ձգվում էր Սինայից Լանչժոու և Դունխուան։ Այստեղ այն
բաժանվում էր հյուսիսային և հարավային մասերի։ Հյուսիսային ճանապարհը անցնում
էր Տուրֆանով, Պամիրի լեռներով և հասնում Ֆերգանա, որտեղից ղազախական
տափաստաններով, Կասպից ծովի մոտով անցնում է Վոլգա, այնուհետև շարունակվում
Հյուսիսային Կովկասով դեպի Սև ծով, որտեղ բեռի մի մասը տեղափոխվում էին նավերի
վրա, հասնում Կոստանդնուպոլիս (ներկայիս Ստամբուլ), Վենետիկ, Ջենովա, իսկ
մնացած բեռը տեղափոխում էին ցամաքով մերձսևծովյան շրջանների հյուսիսային
մասով դեպի եվրոպական շուկաներ։
Հարավային ճանապարհը անցնում էր Լոբնոր լճի կողքով, Տակլա-Մական անապատով
դեպի Յարքենդ ու Պամիր (հարավային մասը), դեպի Բակտրիա, իսկ այստեղից դեպի
Հնդկաստան, և Մերձավոր Արևելք, ընդհուպ մինչև Միջերկրական ծով։ Ժամանակի
ընթացքում հայտնվում է երրորդ՝ ծովային մետաքսի ճանապարհը, որը անցնում էր
Հնդկական օվկիանոսով, Պարսից ծոցով և Կարմիր ծովով հասնում մինչև արաբական և
եգիպտական նավահանգիստներ։
Ըստ Պտղոմեոսի, Լան Չժոուից Պամիր ճանապարհը տևում էր 7 ամիս։ Ըստ
գիտնականների ենթադրությունների, Կարմիր ծովից մինչև Չինաստան ճանապարհը
տևել է մոտավորապես 200օր։ Ընդհանուր առմամբ առևտրականները ճանապարհի վրա
ծախսում էին 2-3 տարի, քանի-որ առևտրականները կանգ էին առնում քարավանային
քաղաքներում։
21
Այս նույն մետաքսի ճանապարհով շարժվում էին նաև հետևակ և հեծյալ զորքերը։
Առևտրադիվանագիտական կապերը առավել զարգացան մ.թ.ա. II-I դդ. Հին
Չինաստանում ճանապարհորդությունները ունեցել են ոչ միայն առևտրական և
ռազմական նշանակություն, այլ նաև ծառայել են ուխտագնացության համար։ Բուդդիզմի
տարածումից հետո այս տարածաշրջանում միջմշակութային, միջկրոնական կապերի
արդյունքում ակտիվացել են հարաբերությունները Հնդկաստանի հետ։
III-IV դդ. Մետաքսի Մեծ ճանապարհը օգտագործվել է բուդդայական կրոնավորների
կողմից, որոնք Չինաստանից անցնում էին Հնդկաստան և հակառակը, և հայտնի է եղել
«Պիլիգրիմի» ճանապարհ անունով։
Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե չլինեին առաջին չինացի առևտրականները։
Մետաքսի ճանապարհը միակը չի եղել, եղել են նաև այլ ճանապարհներ:

Հայաստանը Մետաքսի ճանապարհին: Հայկական լեռնաշխարհը մի կամուրջ էր


Ասիայի և Եվրոպայի միջև: Հայկական քաղաքակրթության դերը մեծ է համաշխարհային
քաղաքակրթության պատմության մեջ: Քաղաքակրթությունների փոխադարձ
ներթափանցումը, որի գլխավոր արդյունքն է նյութական և հոգևոր մշակույթի
փոխանակումը և ժողովուրդների հոգևոր մերձեցումը, տեղի է ունենում խաղաղ
պայմաններում առաջին հերթին ապրանքների փոխանակմամբ զբաղվող
վաճառականների կամ հետաքրքրասեր ուղեգնացների ու ճանապարհորդների
ջանքերով, իսկ պատերազմների ժամանակ` ռազմական գործողությունները գրի առնող
ու նկարագրող զորավարների շնորհիվ:
Պատահական չէ որ անտիկ ժամանակներից հունահռոմեական պատմագրության մեջ
զգալի թիվ են կազմում հենց զորավար-պատմագիրները:
Մ.թ.ա. 401-400թ. պարսկական անհաջող արշավանքներից հետո հելլենիստական Բյուրի
հետ Հայաստանով Հելլադա վերադարձող պատմագիր-զորավար Քսենոֆոնը, այլ հելլեն
զորավարների ու զինվորների հետ հայերի գետնափոր տներում հյուրընկալվելով և
նրանց կարասներից` լողացող գարու հատիկներով զարմանալի ոգեշնչվող հեղուկը,
ինչպես և պահունի գինին վայելելու ժամանակ ունկնդրել է հայ վիպերգուների պատմած
հին ավանդությունը մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին իշխած հայոց Արմենիոս թագավորի
մասին: Բացի այդ, նրա ¦Անաբասիս§ նշանավոր երկի բազմալեզու թարգմանությամբ,
շատ ժողովուրդների մեջ տարածվեց հայկական գարեջրի մասին հնագույն
վկայությունը:
5-րդ դարի սկզբին ստեղծված հայերեն Ագաթանգեղոսի ¦Պատմության§ առաջաբանը
հրաշալի դրվագներ է պատկերում հեռավոր երկրներ ծովային ուղևորություն կատարող
նավաստիների մասին, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով` հեռու աշխարհներից
բերում են ոչ միայն դեղաբույսեր և անուշաբույր համեմունքներ, թանկարժեք մարգարիտ
ու զարդեր թագավորներին ճոխացնելու համար, այլև զբաղվում են §խոսքի
վաճառականությամբ¦, այսինքն` այցելած ժողովուրդների մոտ հավաքում են
պահպանվող հայերենի պատմության վերաբերյալ անցյալի հետաքրքիր դրվագներ,
որոնցով հարստացնում են ազգային դպրությունը: Այս եզակի առաջաբանը հեռավոր
կղզիներից ու երկրներից նյութական ու հոգևոր արժեքների ներկրման ամենավաղ ճոխ
նկարագրությունն է նորաստեղծ հայ դպրության սկզբնավորման ժամանակակից և իբրև
22
այդպիսին եզակի հետքրքրություն է ներկայացնում նաև եվրոպացի հետազոտողների
համար:
Մետաքսի ճանապարհը հնագույն ժամանակներից առաջադիմության ձգտող զանազան
ազգերի կապել է հեռավոր արևելքի հնագույն երկրի: Գերմանական դասական
փիլիսոփայության հիմնադիր, խոշորագույն փիլիսոփա և մարդաբան Է. Կանտը, ի մի
բերելով իր 20-ամյա ակադեմիական դասախոսությունները և փիլիսոփայական
հայացքները գործնական մարդաբանության վերաբերյալ, և դրանք շարադրել առանձին
գրքով: Նա մանրամասն անդրադարձել է եվրոպական ազգերի յուրահատուկ գծերին և
տվել ասիական որոշ ազգերի էթնիկ բնութագիրը: Կանտի նրբանկատ դիտողությունը
երևան է հանել նշված ազգերի շատ բնորոշ հատկանիշներ, որոնք 18 դարից հետո էլ
մինչև այժմ բնութագրական են նրանց համար: Չափազանց հետաքրքիր էր այս առումով
բնավորության այն ուրույն գծերը, որ ավելի քան 200 տարի առաջ նկատել է գերմանացի
մեծ մարդաբան փիլիսոփան հայերի մեջ:
§Քրիստոնյա մյուս ժողովրդի` այն է հայերի մեջ տիրապետում է մի ինչ-որ յուրատեսակ
առևտրական ոգի. Նրանք զբաղվում են ապրանքափոխանակությամբ, ոտքով
ճանապարհորդում են Չինաստանի սահմաններից մինչև Կորսո հրվանդանը Գվինեայի
ծովափին: Դա ցույց է տալիս այդ խելամիտ և ժրաջան ժողովրդի առանձնահատուկ
ծագումը, որը հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելյան ուղղությամբ անցնում է գրեթե
ամբողջ Հին Աշխարհով և կարողանում է սիրալիր ընդունելություն գտնել բոլոր
ժողովուրդների մոտ, որոնց հետ նրանք շփվում են: Դա ապացուցում է նրանց
բնավորության գերազանցությունը, որի սկզբնական ձևավորումը մենք այլևս չենք կարող
հետաքննել` այժմյան հույների թեթևամիտ և քծնող բնավորության հետ համեմատած¦:
Ագուլիսի և պատմական Հին Ջուղայի, Սալմաստի, Սպահանի ու Նոր Ջուղայի հայ
վաճառականների շիտակության և ազնվության մասին խոսվում է բազմաթիվ
ավանդություններում` ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանի բազմաթիվ
գավառներում: Պատմում էին, թե օտարազգի վաճառականները Պարսկաստան գալով`
հայ խոջաների անուններ էին ընդունում, որպեսզի վստահություն ձեռք բերեն իրենց
քարավանների համար:
Արևելքի և Արևմուտքի խաչմերուկ` Արտաշատը: Արևմուտքի ու արևելքի խաչմերուկում
գտնվող երկիրը չինացիները անվանում են Յամանիա` Ասիայի դշխուհի: Դա հենց
Հայաստանն է:
Մ.թ.ա. 3-րդ դարում, երբ սկսեց ակտիվորեն գործել Մետաքսի ճանապարհը Հայաստանը
իր զարգացման բարձրակետում էր: Ինչպես գրում են հայ և հույն պատմիչները Արաքսի
և Մեծամորի միախառնման տեղում կառուցվել էր գեղեցիկ մի քաղաք: Դա հայոց
մայրաքաղաք Արտաշատն էր: Իսկ 5-13-րդ դարերում այդպիսի կենտրոն էր մեր մյուս
մայրաքաղաքը` Դվինը: Պլուտարքոսը վկայում է, որ Հայաստանի անդրանիկ
մայրաքաղաքը` Արտաշատը ունեցել է առևտրատնտեսական կապերի լայն շառավիղ և
կարևոր նշանակություն մ.թ.ա. I դարում: Հռոմա-պարթևական միջնորդ առևտրական
հարաբերություններում Հայաստանի կատարած վճռորոշ դերի մասին են վկայում
Ստրաբոնը և հին դարերի ուրիշ պատմիչներ:
Արտաշատը ծառայում էր որպես միջազգային առևտրի փոխաբեռնման կետ, IV դարում
հռոմեական կայսրության ու Պարթևաստանի միջև, ինչպես վկայում է Պրոկոպեոսը,
23
գոյություն ուներ համաձայնություն, որով ապրանքների միջազգային փոխանակում
կատարում էր երեք հատուկ նշանակված տեղերում` Մծբին, Կալինիկում
(Ռակկա`Եփրատի վրա) և Արտաշատ քաղաքներում:
Պատմական տվյալների համաձայն հռչակավոր Մետաքսի ճանապարհի շահագործման
ակտիվ փուլը ընկնում է մ.թ.ա 2-րդ դարից մինչև մ.թ. ա. 15-րդ դար: Մետաքսի
ճանապարհը շուրջ 7000կմ ձգվող առևտրաքարավանային ճանապարհացանց էր, որը
Չինաստանից Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի վրայով ձգվում էր դեպի
Միջերկրական ծով և Եվրոպա:
Հին Հայաստանի աշխարհագրական դիրքը առևտրի տեսանկյունից միանգամայն
ձեռնտու էր, և դրա համար հենց այդ արևելք-արևմուտք առևտուրը զգալի չափով
ընդանում էր Հայկական լեռնաշխարհի վրա:
Մետաքսի ճանապարհի առանցքային վավերագրերից է համարվում հույն աշխարհագիր
Կաստորիոսի քարտեզը, որ ավելի շատ հայտնի էր այն հայտնաբերողի` Պեյտինգերի
անունով:
Ըստ Կաստորիոսի քարտեզի Մետաքսի ճանապարհը սկզբնավորվում էր
Չինաստանում, Միջին Ասիայում, ապա Մեդիայի` ներկայիս Իրանի վրայով անցնում
դեպի Արտաշատ և դեպի Անտիոք` Սիրիա: Այստեղից էլ գնում դեպի Եվրոպա:
Փաստորեն Հայաստանը ճանապարհներով կապված է Իրանի, Միջագետքի,
Միջերկրական ծովի քաղաքների, սևծովյան-հունական քաղաքների, Էգեյան ծովի,
Անտիկ աշխարհի բազմաթիվ երկրների հետ, իսկ Արտաշատը հանդիսանում էր
միջազգային տարանցիկ առևտրի փոխբեռնման կետ:
Իհարկե Արտաշատը ինչպես նաև մի շարք այլ խոշոր հայկական քաղաքներ կառուցվել է
հենց ճանապարհների վրա:
Դա մի ճանապարհ է, որը կապակցում է Արտաշատը արևելյան միջերկրականի հետ:
Մյուս ճանապարհը Արտաշատից տանում էր Փոքր Ասիա դեպի Էգեյան ծով, և ևս շատ
ակտիվ գործող ճանապարհներ: Մի այլ ճանապարհ տանում էր Արտաշատից դեպի
հյուսիս, դեպի Վրաստան: Դա մոտավորապես նույն ուղղությունն է ինչ-որ այսօր
Երևան-Սևան ճանապարհը և նրա շարունակությունը դեպի Վրաստան: Դա ևս
բավականին բանուկ ճանապարհ էր, որը կապակցում էր Հայաստանը մասնավորապես
Կովկասյան լեռնանցքների հետ: Իսկ հյուսիս-արևելյան ճանապարհը, որը անցնում էր
Սյունիքի և Արցախի վրայով կապում էր քաղաքը Դերբենդի լեռնանցքի հետ, որը ևս շատ
ակտիվ գործունեություն էր ծավալում: Եվ վերջապես ճանապարհն էլ, ձգվում էր դեպի
հարավ-արևելք` դեպի Իրան, ներկայիս Նախիջևանի տարածքով: Եվ այնտեղից նոր
դեպի արևելք:
Ընդունված է ասել, որ ժամանակի ընթացքում չի փոփոխվում երկու բան`
պաշտամունքային քայլերն ու ճանապարհները: Դրանք միշտ կառուցվում են նույն
տեղում, հներին փոխարինում են նորերը: 21-րդ դարում դժվար չէ գտնել հին
ճանապարհների հետքերը: Նույնիսկ մեր թվարկությունից 2 դար առաջ բացված
հնագույն մետաքսի ճանապարհը:
Դվինը Մետաքսի ճանապարհին: Հինգերերդ դարում Արտաշատին փոխարինելու եկավ
Հայաստանի նոր մայրաքաղաքը` Դվինը (428թ.): Դվինը Ասիայի միջազգային կարևոր
զարկերակն էր: Բյուզանդական աղբյուրները վկայում են, որ պարսկական և հռոմեական
24
ապրանքների փոխաբեռնման համար իբրև շուկա էր ծառայում: Դվինով էր անցնում
առևտրական այն մայրուղին, որը նախկինում անցնում էր Արտաշատով: Այն
Չինաստանը Միջին Ասիան և Իրանը կապում էին Բյուզանդիայի` հատկապես նրա
մայրաքաղաք` Կոստանդնուպոլսի հետ: Դա Մետաքսի ճանապարհի ուղիներից մեկն
էր, որն անցնում էր Սասանյան Իրանի և Հայաստանի վրայով դեպի Կոստանդնուպոլիս:
Դվինում ինչպես և Արտաշատում փոխանակման հիմնական ապրանքները չիանական
ապրանքներն էին`չինական մետաքսը և չինական գործվածքները: Հ.Մանանդյանը
բերում է հետևյալ անուղղակի տեղեկությունը, որը վերցված է միջնադարյան
պատմաբան Գրիգոր Տարացու §Historia Francorum¦ աշխատությունից: Այստեղ նշում է,
որ պարսկական տիրապետության դեմ 572թ. հայերի բարձրացած ապստամբությունից
հետո, Վարդան Մամիկոնյանն և նրա զինակիցները, փախչելով Բյուզանդիա, կայսեր
ներկայացան մեծ քանակությամբ մետաքսով, որը տարված էր Դվինից: Ի տարբերություն
Եվրոպայի, որը շատ ավելի ուշ ծանոթացավ չինական մետաքսին, մասնավորապես
Դվինը ծանոթանում է շատ ավելի շուտ և ակտիվորեն ներգրավվում մետաքսի առևտրի
ոլորտում: Ավելին Դվինը դառնում է մետաքսի վաճառքի շուկաներից մեկը և ինչպես
Դվինում այդպես էլ Արցախում ձևավորվում են մետաքսի արտադրության կենտրոններ,
որը արևմուտք էր գնում որպես չինական: Որից կարելի է հետևություն անել որ
վերջինիս որակը միանգամայն համադրելի էր բուն չինական մետաքսի որակի հետ:
Անանիա Շիրակացին §Աշխարհացույց¦-ում վկայություն է տալիս Դվինով անցնող
մետաքսի ճանապարհի մասին:
Միջազգային առևտրի շնորհիվ, Դվինը բավական հարուստ քաղաք էր: Դրա
վկայությունն է նաև քաղաքում հայտնաբերված չինական խեցեղենը, որ բավական թանկ
արժեք էր համարվում: Հայերն այն քիչ ժողովուրդներից էին, որոնք չինական ընտիր
խեցեղենին` սելադոնին, անվանում են տվել ճենապակի, չինական ապակի:
Հայ վաճառականների շնորհիվ ոչ միայն եվրոպան ծանոթացավ չինական ապակուն ու
մետաքսին, այլև Չիանաստանը ծանոթացավ արևմուտքին:
Հայ վաճառականները այնպիսի մեծ համայնք էին ստեղծել Չինաստանում, որ 13-րդ
դարում այստեղ կանգնած էր հայկական եկեղեցի: Հայերը վստահելի գործընկերներ են
եղել ամենուր և ժամանակի աշխարհներում արքայական դրոշմակնիքներով և հայ
վաճառականի ազնիվ խոսքով հստակ պայմանագրեր են կնքվել:
Այսպիսով հայ վաճառականները Չինաստանի և Եվրոպայի միջև ընթացող առևտրի
առաջամարտիկներ էին:
Վաճառականները լուրջ փորձությունների էին ենթարկվում, նույնիսկ կյանքերն էին
վտանգում բայց չէին ընկճվում: Հայաստանով անցնող ճանապարհները պաշտպանվում
էին: Դրա վկայությունները կան` ամրոցները, կամուրջները, քարավանատները: Դրանք
հսկվում էին իշխանների կողմից և հսկայական եկամուտներ էին բերում: Շատ հաճախ
վաճառականները Հայաստանից հետ էին դառնում` Եվրոպայի խոստացված ապրանքը
հայ վաճառականներին հանձնելով` վստահ լինելով, որ իրենց կնքված գործարքները
չէին տապալվի: Հայաստանը երկու աշխարհամասերի համար դարձավ վստահելի
կամուրջ: Պատմական վկայություն կա այն մասին, որ Բագրատունյաց թագավորության
շրջանում Հայաստանը այնպես էր մեծացել իր առևտրական աշխարհագրությունը, որ
Հայաստանում մետաքս էին հագնում անգամ հովիվները: Պետք է նշել, որ
25
Բագրատունիների հսկողության տակ էին միջպետական բոլոր ճանապարհների
անվտանգությունը: Իսկ այդ տարիներին Մետաքսի ճանապարհի երկայնքով
տեղաբաշխված քաղաքները` Արտաշատը, Դվինը, Անին, Կարսը բարգավաճում էին:
Քարավանատներ: Դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանը իր բնական դիրքի
շնորհիվ հանդիսացել է քարավանային և առևտրական ճանապարհների խաչմերուկ`
միմյանց կապելով արևմուտքն ու արևելքը: Դրանով էր պայմանավորված
քարավանատների զարգացումը (Արուճի, Հին Հարժիս, Վարդենյաց և այլ): Դրանք
հիմնականում կառուցվում էին ճանապարհների անմիջական հարևանությամբ և
քաղաքամերձ շրջաններում:
Քարավանատների նախատիպերը պատմական Հայաստանի սահմաններում գոյություն
են ունեցել դեռ Արշակունյաց թագավորության ժամանակներից, որոնք հատկապես
զարգացում են ապրել XII-XIV դարերում:
Կիլիկյան Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհի  ծովային դարպասը: Մետաքսի
ճանապարհի փառահեղ պատմությունն ավելի շուտ կավարտվեր, եթե չլիներ Կիլիկյան
Հայաստանը:  Մետաքսի ճանապարհի դերը այդ տարիներին գնալով թուլանում էր
ծովային նավագնացության զարգացմանը զուգահեռ: Իր գործն անում էր նաև
ծովահենությունը: Երկարաձիգ ճանապարհի ընթացքում, փաստորեն, գնալով
անվտանգությունն ապահովելը դժվարանում էր:
Կիլիկյան Հայաստանը փոխեց իրավիճակը: Կիլիկիան հայկական թագավորություն էր՝
առեւտրային ու ռազմական նավատորմով: Այն դեպի Եվրոպայի նավահանգիստներ
ձգվող Մետաքսի ճանապարհի ծովային դարպասը դարձավ:
Մեծ էր Կիլիկյան Հայաստանի դերը, քանզի հայկական այս թագավորությունը
ժամանակի միջազգային ծովային օրենսդրությունում փոփոխություններ կատարեց: Ընդ
որում՝ փոփոխություններ, որոնք իսկապես բարեփոխումներ դարձան: Խոսքը «Ափի
իրավունքի» մասին է: Այդ տարիներին այս իրավունքը կիրառվում էր եվրոպական
երկրներում և ենթադրում էր խորտակված նավերի, դրանց բեռների, անգամ ուղևորների
սեփականացում ափատիրոջ կամքով: Այս «Ափի իրավունքը» գործել է նաև
միջերկրածովյան ավազանի արևելյան երկրներում: Կիլիկյան Հայաստանը հրաժարվեց
այս իրավունքից: Հայտնի է, որ Լևոն արքան «Ափի իրավունքից» հրաժարվել է Վենետիկի
օգտին: Հետագայում այդ նորմը գործածեցին նաև Հեթում 1-ինը և Լևոն 3-րդը: Աշխարհի
վաճառականության համար Կիլիկյան Հայաստանը դարձավ ծովային առևտրի
վստահելի գործընկեր: Հայկական դրոշի տակ շատ նավեր էին ծով դուրս գալիս
Մադրասից, Կալկաթայից, Բոմբեյից:
Հայ վաճառականների ծառայություններից սկսեցին օգտվել ֆրանսիացիները,
իսպանացիները,  անգլիացիները, պորտուգալացիները, հոլանդացիները: Եվրոպական
երկրների արխիվներում պահված ժամանակի ծովային փաստաթղթերում այս մասին
հիշատակություններ կան:
Հին առևտրական ճանապարհները: Վաղ բրոնզի դարի ժամանակներից հայտնի է Հորի
ճանապարհը։ Աստվածաշնչան տեքստերում այն հիշատակվում է որպես
միջերկրածովային ուղի, որը կապում էր Եգիպտոսը Սիրիայի, Միջագետքի և
Անատոլիայի հետ։

26
Մ.թ.ա. IX-VIII դդ. արաբական թերակղզու հարավում արաբների կողմից ստեղծվեց
§Երջանիկ Արաբիան¦։
Հիմնականում նրանց էր պատկանում խունկի առևտուրը։ «Խունկի ճանապարհը», որը
գոյություն ուներ մ.թ.ա. III-II հազ., անցնում էր Արաբական թերակղզու հարավից
հյուսիս ձգվելով 3000կմ։ Ճանապարհի մի ճյուղը ձգվում էր մինչև Միջերկրական ծով,
մյուսը՝ Սիրիական անապատներ՝ Եփրատ, այն գոյատևեց մինչև V դ., մինչև ռազմատենչ
Սաբան իրեն ենթարկեց ճանապարհի երկրները։ Հնագույն այս ճանապարհներից
յուրաքանչյուրը եղել է հարստության աղբյուր։
Հնագույն ճանապարհները նպաստեցին նաև երկրների միջև կապերի զարգացմանը. Հին
Եգիպտոսը առևտուր էր անում Փյունիկիայի, Սիրիայի, Պաղեստինի, Եթովպիայի,
Չինաստանը՝ Հնդկաստանի, Ճապոնիայի և քոչվորների հետ։ Միջերկրածովյան առևտրի
սկիզբ դրեց Կրետեն, որը ապրանքներ էր բերում Հունաստանից, Փյունիկիայից,
Եգիպտոսից, Լիբիայից, Իտալիայից, Իսպանիայից։
Բացի ծովային ճանապարհներից կային նաև ցամաքային ճանապարհներ։

Հին ճանապարհների նշանակությունը: Հին ժամանակներում գիտակցում էին լավ


կառուցված ճանապարհների նշանակությունը: Պետության համար առաջնային խնդիր
էր համարվում լավ ճանապարհներ ունենալը: Հին Արևելքի երկրներում, Կրետեում
կային հզոր ճանապարհներ՝ քարե սյուներով, որոնց վրա նշվում էր հեռավորությունը և
իջևանատները;
Հին ճանապարհները բավականին մեծ դեր ունեին միջմշակութային կապերի
հաստատման համար: Դրանք բազմազան էին՝ կածաններից մինչև բավական բարդ
կառույցներ, օրինակ՝ քարե ճանապարհները Հին Հռոմում: Դրանց շինարարությունը
սկսվել է Կոստանդիանոս կայսեր օրոք (312թ.): Հռոմեական բոլոր ճանապարհները
կառուցվում էին նույն ձևով.սկզբում դրվում էին քարե մեծ սալերը, նրանց վրա լցնում էին
խճի հաստ շերտ, իսկ ճանապարհի երկարությամբ ջրահեռացման առու՝ խրամառ:
Ճանապարհի միջին լայնությունը 4-5կմ էր, որի վրա արվում էին հատուկ շավիղներ՝
սայլերով շարժվելու համար: Ճանապարհի երկարությամբ կանգնեցվում էին սյուներ,
որոնց վրա նշվում էր ճանապարհի կառուցման տարեթիվը, կայսեր անունը, մոտակա
քաղաքից հեռավորությունը: Ջրային տարածքների վրա կառուցվում էին կամուրջներ,
իսկ լեռներում թունելներ: Բավականին լավ պահպանված և մինչ մեր օրերը հասած
ճանապարներից է Ապպիան ճանապարհը(via Appia), որը հայտնի էր §Ճանապարհների
թագուհի¦ անունով: Վերջինս անցնում էր գեղատեսիլ վայրերով և բավականին գեղեցիկ
էր: Այն Հռոմը կապում էր Ադրիատիկ ծովի ափին գտնվող նավահանգիստների հետ և
ուներ կարևոր ռազմական, առևտրական, մշակութային նշանակություն: Ճանապարհի
շինարարությունը սկսվել է մ.թ.ա. 312թ. Ապպիուս Կլաուդիուս կայսեր օրոք, կառուցումը
տևել է մոտ 100 տարի, կառուցվել է հզոր բազալտե սալերից, ճանապարհի լայնությունը
6մ էր, իսկ ընդհանուր երկարությունը՝ 560կմ:
Հին Հռոմում ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 80-120000կմ:
Այդ ճանապարհները մեծ դեր են խաղացել եվրոպական մշակույթի զարգացման
գործում: Ինչպիսին էլ լիներ ճանապարհը, ինչպես էլ կառուցված լիներ այն, բավականին

27
մեծ էր նրանց նշանակությունը: Որոշ ճանապարհներ այսօր չկան, իսկ որոշների տեղում
կառուցվել են նոր խճուղիներ:
Ժամանակակից մարդը չի կարող պատկերացնել, թե որքան դժվար և երկար է եղել
ճանապարհորդությունը նման ճանապարհներով: Ֆիզիկական աշխատանքը,
դժվարությունները, վտանգները և բազմաթիվ անհարմարություններ ի զորու չեն եղել
կանգնեցնել նրանց, ովքեր որոշել են ճամփա ընկնել. ոմանց դրդել է կարիքը, ոմանց
անհայտը, ոմանց նորը, ոմանց էլ պարզապես ճամփորդելու հաճույքը:
Մարդկության պատմությունը դա ճանապարհորդությունների և փոխադրամիջոցների
կատարելագործման պատմություն է՝ ձիուց կամ ուղտից մինչև արագընթաց
ավտոմեքենա, ամենագնաց, նավակներից մինչև ժամանակակից ծովային հսկաներ:

Ուխտագնացություններ:
Բուդդայական ուխտագնացություն: Ուխտագնացության ավանդույթը դեպի
բուդդայական սրբավայրեր ունի իր պատմությունը, այն ամենահինն է
համաշախարհային կրոնների մեջ: Բուդդայական ուղտագնացության գաղափարը ծագել
է Հնդկաստանում մ.թ.ա. Vդ.:
Ուխտգնացության ընթացքում հավատացյալը ժամանակավոր ընդունում էր կուսակրոն
երդում և դրանով քավում իր երկրային մեղքերը: Որպես կանոն, ուխտագնացների
քարավանները շատ էին, ավելի քան 100մարդ, որոնցից շատերը զինված էին, քանի որ
անցնելը Կենտրոնական Ասիայի հսկայածավալ տարածքով դարեր շարունակ եղել է
վտանգավոր: Ճանապարհորդելուց առաջ ուխտագնացները ընտրում էին
քարավանապետին, ով պետք է լիներ հմուտ, իմանար ճանապարհը, մեկնելու
ժամանակը, սահմաներ ցերեկվա հանգստի և գիշերակացի տեղերը, հետևեր, որ ոչ ոք
հետ չմնար վտանգավոր տեղում, կազմակերպել մարդկանց պաշտպանույթունը
հարձակումների ժամանակ, ներկայացներ հավատացյալների հետաքրքրույթունները
տեղական իշխանություններին: Ուխտագնացությունը կազմակերպվում էր այնպես, որ
ճանապարհն անցներ բուդդայական սրբավայրերով, մենաստաններով, որտեղ
հավատացյալները կարող էին աղոթել, հանգստանալ, ավելացնել սննդի պաշարները և
ճշտել ուղին:
Հնդկաստանը համարվում է ուխտագնացության համար գլխավոր երկիր: Այստեղ են
գտնվում բուդդայական շատ սրբավայրեր, որտեղ դարեր շարունակ շարժվել են
ուխտագնացների անվերջանալի քարավանները: Բուդդայականություն դավանողների
համար կարևոր երկիր է հանդիսանում նաև Չինաստանը, հաճախ Տիբեթը:
Հավատացյալների համար կարևոր է այցելությունը հոգևոր կենտրոն Լհասա (բառացի՝
աստվածների հանգրվան): Այստեղ Պոտալի պալատում է գտնվում Դալայ Լամայի հին
նստավայրը, որտեղ 100-որ տարիների ընթացքում պահվում են բազմաթիվ
սրբություններ, որոնք ձգում են մեծ թվով բուդդայական ուխտագնացների:

Մահմեդական ուխտագնացություն: Իսլամ դավանող մահմեդականները, գտնվելով


մահմեդական մշակույթի ազդեցության տակ, արդեն մոտ 14 դար իրականացնում են
կրոնական ճանապարհորդություն, որը անվանում են հաջ (хадж): Համաձայն
մահմեդական սովորույթի, հաջը հանդիսանում է իսլամի վերջին և հինգերորդ շրջանը:
28
Մահմեդականը հաջը իրականցնում է այն ժամանակ, երբ դա թուլ են տալիս նրա
անձնական, ընտանեկան և նյութական հնարավորությունները: Ըստ Ղուրանի,
յուրաքանչյուր ազատ, առողջ և չափահաս մահմեդական, կյանքում գոնե մեկ անգամ
պետք է իրականացնի հաջ, այցելելով սուրբ քաղաք Մեքքա և Մեդինա և անցկացնի
ծեսեր: Ոչ մահմեդականների մուտքը այդ քաղաքներ խստիվ արգելվում է: Դրանք երկրի
վրա միակ քաղաքներն են, որտեղ այցելությունը թույլատրվում է մեկ կրոնի
դավանողներին:
Հաջը թույլ է տալիս մահմեդականներին ֆիզիկապես հասնել Մեքքա՝ իսլամի գլխավոր
կենտրոն: Ըստ մահմեդական պատկերացումների, Մեքքայում են ապրել Ադամը և Եվան,
ավելի ուշ Աբրահամը և նրա Իսմայիլ որդին, ովքեր են կանգնեցրել են Կաաբուն, որպես
առաջին տաճար Միակ Իսկական Աստծո և որտեղ Մուհամեդը հաճախակի աղոթքներ
էր:
Եթե նյութապես ապահովված մահմեդականները որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող
իրականացնել հաջ, ապա նրան թույլատրվում է իր փոխորեն ուղարկել մեկ այլ մարդու,
վճարելով բոլոր անհրաժեշտ ծախսերը: Կինը հաջ կարող է իրականացնել ամուսնու
կամ մոտ տղամարդու ուղեկցությամբ, ում հետ նա պետք է ամուսնանա:
Մահմեդականների թույլատրվում է հաջ իրականացնել կոնկրետ ժամանակ:
Հաջի հոգևոր նշանակությունը կայանում է նրանում, որ ուխտագնացության ընթացքում
ժամանակավոր լքելով բնակության վայրը՝ տանելով ճանապարհի բոլոր
դժվարությունները, ուխտագնացները իրականացնում են մարմնի և հոգու մաքրություն,
խաղաղաություն: Վերադառնալով նա ստանում էր §հաջի¦ անուն, հագնում կանաչ
գլխաշոր և երկար սպիտակ հագուստ, որը խարհրդանշում է հաջի իրականացում:

Գլուխ 3. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՏԻԿ ՇՐՋԱՆՈՒՄ

ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ: Անտիկ շրջանի ճանապարհորդությունները թվագրվում են մ.թ.ա.


առաջին հազարամյակի կեսերից մինչև մ.թ. առաջին հազարամյակի կեսերը ընկած
ժամանակաշրջանը և ընդգրկում է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի ժողովուրդների
հազարամյա պատմությունը: Մարդկության պատմության անտիկ շրջանը կապված է
երկու երկրների Հին Հունաստանի և Հին Հռոմի հետ:
29
Անտիկ շրջանը իր մեջ ընդգրկում է մի քանի ժամանակահատված։
1. արխաիկ (Կրետե-Միկենեյան մշակույթ),
2. հին հունական քաղաքակրթության սկզբնավորում,
3. հելլենիստական դարաշրջան (Հին Հունաստանի և Հին Հռոմի ծաղկումը և անկումը)։
Անտիկ լատիներենից թարգմանած նշանակում է հնագույն, ծեր։ Եվրոպական
քաղաքակրթության ակունքները գալիս են Կրետեի մշակույթից կամ ինչպես երբեմն
անվանում են մինոսյան մշակույթից։ Լեգենդներում և առասպելներում այդ երկիրը
ներկայացվում է որպես ռոմանտիկ և լիրիկական։
Բավական է հիշել Մինոտավրոսի լաբիրինթոսը, Արիադնայի թելը, Թեսևսին,
Մեդեային, Յասոնին, Արգոնավորդներին, Հոմերոսի Իլիականի հերոսներին։ Ծագելով
մ.թ.ա. III հազարամյակում Կրետե-Մինոսյան մշակույթը իր զարգացման
գագաթնակետին հասավ մ.թ.ա. XVII-XVIդդ.։ Այդ ժամանակ Կրետեի նավատորմը
միակն էր Արևելյան միջերկրականում։ Նույնիսկ եգիպտացիները վարձում էին Կրետեի
նավերը։ Նավերը ունեին նավախցեր ոչ միայն նավաստիների, այլև
ուղևորների(ազնվականների ու նրանց ընտանիքների ) համար։ Նավերը անընդհատ
նավարկում էին Եգիպտոսից մայրցամաք ։
Կրետեի մայրաքաղաքը Կնոսոսն էր (ժամանակակից Հերակլյոնից ոչ հեռու)։ 1990թ.
Արթուր Էվանսի շնորհիվ Կնոսոսը, Միկեքը դարձան հնէաբանական
հետազոտությունների կենտրոն։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Կնոսոսի
արքայական պալատի ավերակները։ Այն մի հսկայական կառույց է, գեղեցիկ
որմնանկարներով, անցումներով, փակուղիներով, կեղծ ելքներով, ստորգետնյա կոյուղով
(որը լաբիրինթոսն էր), զոհասեղաններով, կրակարաններով ։
Կրետեում կիրառվել է գրի 2 տեսակ ՝ սկզբում հիերոգլիֆային, հետո լատինական (որը
վերծանված չէ)։ Նրանք տիրապետում էին մաթեմատիկական, աստղագիտական,
տիեզերական, Երկրի կառուցվածքի վերաբերյալ գիտելիքներին, խոսում էին մի
լեզվով,որը տարբերվում էր հունականից և որի մասին ոչինչ հայտնի չէ։ Կրետական
մշակույթի անկումը բացահայտված չէ։ Գոյություն ունեն մի քանի կարծիքներ.
հնարավոր է, որ Կրետեի մշակույթը վերացել է բնական աղետից, որի վկայություններն
են հետազոտությունների ժամանակ հայտնաբերված այրված մնացորդները, որոնք և
փաստում են, որ մշակույթի կործանումը եղել է միանգամից և անսպասելի։ Որոշ
հետազոտողներ Մինոսյան մշակույթի ոչնչացումը նմանեցնում են Ատլանտիդայի
կործանմանը։ Գոյություն ունի նաև մեկ ուրիշ տեսակետ, ըստ որի Բալկանյան
թերակղզուց եկած աքայացիները անընդհատ ասպատակել են Կրետեն, իսկ բնական
աղետը պարզապես արագացրել է գործընթացը։
Մ.թ.ա. XVդ. աքայացիները ձուլվեցին տեղաբնիկների հետ և հիմնեցին Միկենյան
մշակույթը։ Գրավելով Կրետեն նրանք ժառանգեցին Կրետեի մշակույթի մի մասը։
Գծային գրի հիման վրա, այն հարմարեցնելով հունականին,նրանք ստեղծեցին իրենց
գիրը։ Մ.թ.ա. XVI-XIIIդդ. Միկենյան մշակույթի ծաղկման դարերն էին ։ Եգիպտական
աղբյուրներից պարզ է դառնում,որ աքայացիները ասպատակում էին Եգիպտոսը,Փոքր
Ասիան և այլ երկրներ։ Միկենեյան մշակույթի անկման պատճառը դորեացիներն էին,
որոնք եկել էին Բալկանյան թերակղզու հյուսիսից և հիմք դրել հին հունական
քաղաքակրթությանը ։
30
Մ.թ.ա. XII դ. սկսում է հին հունական քաղաքակրության սկզբնավորումը։ Մ.թ.ա. XII-VIII
դդ. անվանում են մութ ժամանակներ, քանի որ այդ ժամանակների մասին
տեղեկությունները բացակայում են։ Մ.թ.ա. VIIIդ. Հոմերոսը իր պոեմներում գրում է ինչ-
որ առեղծվածային մշակույթի անցյալի մասին։ Հոմերոսը նկարագրում էր Տրոյական
պատերազմը, որը տեղի է ունեցել մ.թ.ա. XII դ.։ Հենրիխ Շլիմանի և Արտուր Էվանսի
բացահայտումները թույլ են տալիս ասելու, որ Տրոյայի շրջափակումը Ագամենոնի
գլխավորությամբ, Հոմերոսի մտքի հորինվածքը չէ, այլ հանդիսանում է պատմական
փաստ ։
Հին հույները ազատ նավարկում էին Էգեյան ծովով մինչև Փոքր Ասիա և հակառակը,
չնայած որ ճանապարհորդությունները զերծ չէին վտանգներից և արկածներից,
լեգենդար Ոդիսևսի ճանապարհորդությունը դրա լավագույն օրինակն է ։
Մ.թ.ա. V-IVդդ. Հին Հունաստանում ճանապարհորդությունները հասնում են իրենց
գագաթնակետին, հենց այս ժամանակաշրջանն է, որ համարվում է փիլիսոփայության,
արվեստների, մաթեմատիկայի, աստղագիտության, աշխարհագրության և այլ
գիտությունների սկզբնավորման ժամանակաշրջան։ Փոքր Ասիայում քաղաքակրթության
կենտրոններ էին Միլեթը, Եփեսոսը, բայց հիմնական կենտրոնը Աթենքն էր։ Գիտելիքներ
ձեռք բերելու համար իմաստունները, բնափիլիսոփաները և պոետները ուղևորվում էին
աշխարհի տարբեր ծայրեր։ Գործնականում բոլոր հույն փիլիսոփաները կատարել են
հեռավոր ճանապարհորդություններ։ Իմաստասեր Թալես Միլեթացին 20 տարի անց է
կացրել Եգիպտոսում, փիլիսոփայական, մաթեմատիկական գիտելիքներ ձեռք բերելու
համար Նեղոսի հովտում են եղել Պյութագորասը, օրենսդիր Սոլոնը։ Փիլիսոփա
Պլատոնը հեռավոր ճանապարհորդություն է իրականացրել, որից վերադառնալիս
հիմնել է փիլիսոփայական դպրոց, Քսենոփոնը եղել է թափառական երաժիշտ: Սակայն
միայն գիտելիքները չէին, որ ճանապարհորդներին հասցնում էին այլ երկրներ, նրանց
գրավում էին նաև հին ճարտարապետական, հսկայական կառույցները, դրանք այնքան
հին էին, որ Պյութագորասը նրանց համեմատությամբ համարվում էր ժամանակակից։
Եգիպտական հուշարձաններ այցելելիս ճանապարհորդները դրանց վրա թողնում էին
կարճ գրություններ՝ գրաֆֆիտներ, որը իտալերենից թարգմանած նշանակում է
քերծված։ Միայն Թեբեում փարավոնների դամբարաններում Բայեն հայտնաբերել է
2000-ից ավելի նույնատիպ գրություններ, որոնք վերագրվում են հին հույներին և հին
հռոմեացիներին։
Առաջին ճանապարհորդներից է Հերոդոտը, որը ըստ Ցիցերոնի, պատմության հայրն է։
Նա ծնվել է Փոքր Ասիայի Հալիկառնաս քաղաքում։ Երիտասարդ տարիներին
քաղաքական հայացքների պատճառով ապրել է Սամոս կղզում։ Հիասթափվելով
քաղաքականությունից, նա սկսում է հետաքրքրվել իր ժողովրդի պատմությամբ և
առասպելներով։ Շատ հետազոտողների կարծիքով, Հերոդոտի ճանապարհորդելու
ցանկութունը կապված է եղել Հերակլեսի սխրագործությունների հետ։ Հերոդոտը
հարուստ ընտանիքից էր և նրա համար գումարը արգելք չէր։ Նա եղել է ողջ
Հունաստանում, Փոքր Ասիայում, Փյունիկյան քաղաքներում, սակայն առավել շատ նրան
հետաքրքրել է Արևելքը՝ իր հարուստ մշակութային ժառանգությամբ։ Լինելով
Լիբանանում, Բաբելոնում նա ձեռք է բերել հետաքրքիր տեղեկություններ, սակայն նրան
հիացմուք է պատճառել Եգիպտոսը, որտեղ մնացել է 3 ամիս, տեղում քրմերի օգնությամբ
31
ծանոթացել Եգիպտոսի պատմությանը։ Նա հետաքրքրվել է փարավոնների կյանքով,
ներկա գտնվել մումիայի պատրաստման արարողակարգին։ Քայլերի միջոցով
հաշվարկել է բուրգի հիմքը, կատարել կոնկրետ մաթեմատիկական հաշվարկներ և
գիտելիքները տարածել Հունաստանի տարբեր շրջաններում։ Սա նրա առաջին
ճանապարհորդությունն էր ։
Հերոդոտի երկրորդ ճանապարհորդությունը անցել է Փոքր Ասիայով, որտեղից
նավարկելով հասել է Միջին Մերձսևծովյան շրջաններ, անցել Հելեսպոնտոսով մինչև
հունական գաղութ Օլիվիա (Դնեպր և Բուգ գետերի գետաբերան), հանդիպել քոչվոր
սկյութներ, ուսումնասիրել նրանց սովորույթնները, բարքերը, կյանքը ։
III ճանապարհորդությունը նվիրված է Բալկանյան թերակղզու ուսումնասիրությանը ։
Նա շրջագայել ու ուսումնասիրել է Պելեպոնես թերակղզին, Էգեյան ծովի կղզիները,
ապա հասել Հարավային Իտալիա և Բալկանյան թերակղզու հյուսիս ։
Ճանապարհորդելով շուրջ 10 տարի (մ.թ.ա. 455-445 թթ.), նա իր դիտարկումները
ներկայացրել է 9-ը գրքերի տեսքով, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ մուսայի անուն։
Իր հայրենի ՙՊատմություն՚ աշխատությունում ոչ միայն նկարագրել է տարբեր
ժողովուրդների պատմությունը, ալև էթնիկ հատկանիշները՝ դիմագծերը, մաշկի գույնը,
հագուստի տեսակը, կենցաղը, սովորույթները, ազգային առանձնահատկությունները և
այլն։ Այս աշխատությունից մեզ պատառիկներ են հասել։ Այնուամենայնիվ Հերոդոտի
ճանապարհորդությունների կարևորությունը կայանում է նրանում,որ նա առաջին հույն
զբոսաշրջիկն է,քանի որ մյուսները ճանապարհորդում էին այս կամ այն նպատակից
ելնելով, այնինչ Հերոդոտը ճանապարհորդում էր զուտ ճանաչելու համար, այսինքն
հաճույք ստանալու, հետաքրքրությունը բավարարելու և այլն ։
Հերոդոտը գտնում էր,որ առաջին ճանապարհորդ ժողովուրդը էտրուսկներն են կամ
ինչպես նրանց անվանում էին հույները տիրսենները, որոնց հայրենիքը Փոքր Ասիայի
Լիդիա քաղաքն էր։ Լիդիական Տիրսեն արքայի հետ կապվում է Տիրենյան ծովի
անվանումը։
Մ.թ.ա. VII–VIդդ. էտրուսկյան քաղաքակրթությունը հասավ իր զարգացման
գագաթնակետերին։ Այս ժամանակաշրջանում նա, ծովում, իր հնարավորություններով
հավասարվեց Կարթագենին։ Որոշ կարծիքների համաձայն խաղողը, ձիթապտուղը
Իտալիա են բերել էտրուսկնեը։ Առևտրով զբաղվում էին ոչ միայն էտրուսկ
առևտրականները,այլև ծովահենները։ Էտրուսկներին ենք պարտական այնպիսի
հայտնագործություների համար, ինչպիսիք են խարիսխը, ղեկը ինչպես նաև գաղտնի
նավախոյը։ Այս ժամանակաշրջանում ճանապարհորդությունները կրում էին
տնտեսական,քաղաքական և ռազմական բնույթ։
Տնտեսական բնույթի ճանապարհորդություններից է հույն առևտրական Պիֆեոսի
ճանապարհորդությունը։ Հունական պոլիսների, Փյունիկիայի և Կարթագենի միջև
ընթացող պատերազմները պատճառ հանդիսացան Պիֆեոսի ճանապարհորդության
համար, որի նպատակն էր նոր արևմտաեվրոպական շուկաներ գտնել, քանի որ
փյունկացիները, նույնիսկ առևտրականներին, թուլյ չէին տալիս, անցնել Ջիբրալթարի
նեղուցը ։

32
Փյունիկեցիներին էին պատկանում ձիթապտղի, սաթի,մորթիների առևտրի
մենաշնորհը, որոնք նրանք հասցնում էին Բրիտանական կղզիներց և Հյուսիսային
Եվրոպայից Միջերկրական ծով։
Մ.թ.ա. 325թ. Պիֆեոսը դուրս գալով հայրենի քաղաք Մարսելից անցնում է Ջիբրալթարի
նեղուցը, շրջանցում Պիրենյան թերակղզին, դուրս գալիս Բիսկայան ծոց։ Ապա լողալով
կելտերի երկրով հասնում Լա-Մանշ, որից հետո §Ալբիոն¦ կղզի,որը թարգմանաբար
նշանակում է սպիտակ։ Այստեղ նա իմանում է, որ ավելի հյուսի գտնվում է
Տուլե(Իսլանդիա) երկիրը, որը թարգմանաբար նշանակում է եզր։
Պիֆեոսը անցել է Բրիտանական կղզիների արևմուտքով, կտրել Իռլանդիայի և
Բրիտանիայի միջև ընկած տարածքը, դուրս եկել Ատլանտյան օվկիանոս, փորձել հասնել
Տուլե։ Անցնելով Շետլանդական կղիզներով հասել Ֆարերյան կղզիներ, ճանապարհորդել
մինչև հս.լ 61˚։ Ոչ-ոք այսքան հեռու չէր գնացել. ո՛չ հույներից և ո՛չ էլ հռոմեացիներից։
Սակայն հետագա ճանապարհորդությունները դեպի հյուսիս ընդհատվել են մառախուղի
պատճառով և Պիֆեոսը ստիպված վերադարձել է Սկանդինավյան թերակղզի, լողալով
արևելք հասել Հռենոսի գետաբերան, որտեղ ապրում էին գերմանացիների նախնիները։
Այստեղից էլ նավարկելով հասել Էլբա և վերադարձել Մարսել ։
Նրա ճանապարհորդությունների մասին տեղեկությունները հակասական են. հին
հեղինակներից ոմանք ենթադրում են, որ Պիֆեոսը վերադարձի ճանապարհը
շարունակել է Բալթիկ ծովով, Դնեստր գետով, Սև ծով, ապա Բոսֆոր և Դարդանել
նեղուցներով մտել Միջերկրական ծով և վերադարձել տուն։ Սա իհարկե կասկածի առիթ
է տալիս, սակայն այն, որ նա է իրականացրել այս ճանապարհորդությունը փաստ է։
Ըստ հին եգիպտական աղբյուրների հին հույներին է պատկանում դեպի Հին
Հնդկաստան կատարված նավարկությունների մենաշնորհը:
Եգիպտական փարավոն Պտղոմեոս III-ի, Կլեոպատրա թագուհու հրամաններով հույն
ծովագնացները նավարկել են Հին Հնդկաստան:

Ճանապարհորդությունների հետ զարգացավ քարտեզագրությունը, հին հույն


գիտնականները առաջինը Եվրոպայում ստեղծեցին աշխարհագրական քարտեզներ:
Դրանց ստեղծումը կապում են Անաքսիմանդրոսի հետ: Միլեթացի գիտնականները
կողմնորոշում էին իրենց քարտեզները հորիզոնի կողմերի հետ: Շատ հույն
գիտնականներ Եվրոպայի և Ասիայի միջև սահմանը անց էին կացնում Դոն գետով:

33
Ուսումնասիրելով հելլենիստական շրջանի ճանապարհորդությունները, տեղին է նշել
Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական արշավանքները, որոնք տևել են 10տարի: Անտիկ
աշխարհում այս արշավանքները համարվում էին չլսված, կարելի է ասել լեգենդար:
Մ.թ.ա. 331թ Մակեդոնացու զորքը հաղթանակ տանելով Պարսից թագավորության դեմ,
հասավ մինչև Հարավային Աֆղանստան, այնուհետև Կանդագար, շարժվելով հյուսիս
հասան Հինդիկուշի լեռներ, Հյուսիսային Աֆղանստան, ապա շարժվելով Սիդարյա
հասան մինչև ժամանակակից Խուդժենդ (մինչև 1991թ կոչվել է Լենինաբադ): Ապա զորքը
շարժվեց դեպի հարավ և մուտք գործեց Փենջաբ, որտեղ հիվանդության, զորքի
հոգնածության, շոգի պատճառով Ալեքսանդրը ստիպված էր բռնել հետդարձի ճամփան,
որի ժամանակ էլ նա մահացավ:
Անտեսելով ռազմական մանրամասնությունները, կարելի է ասել, որ այս
արշավանքների շնորհիվ հույների և հռոմեացիների համար բացվեց ճանապարհ դեպի
Հնդկաստան: Ճանապարհորդությունները հնարավորություն տվեցին բացահայտել շատ
ժողովուրդների մշակույթը, կենցաղը: Մակդոնացուն շատ էր հետաքրքրում Ասիան: Նրա
զորքում, զինվորներից բացի, կային գիտնականներ, մշակութային գործիչներ, որոնք
իրենց ստեղծագործություններում բավականին մանրամասն նկարագրել են իրենց
տեսածը և լսածը:
Այս ճանապարհորդությամբ հիմք դրվեց թանգարանների ստեղծմանը: Պարսիկների դեմ
տարած հաղթանակից հետո Ալեքսանդրը, իր ուսուցիչ Արիստոտելին, ուղարկեց
գումար, որով նա հիմնադրեց բնագիտական թանգարան: Արիստոտելի խնդրանքով
Հունաստան տարվեցին անհայտ բույսերի նմուշներ, յուրահատուկ կենդանիների
մորթիներ կամ խրտվիլակներ: Նոր հորիզոններ բացվեցին ծովագնացության համար:
Մակեդոնացու զորահրամանատարներից մեկը Ինդոսի ակունքներից նավարկելով
հարավ 4ամիս անց հասավ Հնդկական օվկիանոս, ապա ճանապարհորդությունը
շարունակելով ժամանակակից Բելուջիստանի ափերով հասավ Պարսից ծոց: 33նավեր
անցնելով Արաբական ծովը, հասան Սուեզի ջրանցք (պարանոց):
Ճանապարհորդության ընթացքում կազմվում էին ոչ միայն ծովային քարտեզները, այլ
նաև ուսունասիրում էին բնության երևույթները՝ մուսսոնները, խորացվում էին
գիտելիքները բուսաբանությունից, կենդանաբանությունից, ծանոթանում էին շատ
բնիկների և ժողովուրդների հետ, ուսումնասիրում սովորույթները և օրենքները:
Այսպիսով, Մակեդոնացու արշավանքները կարելի է անվանել նաև գիտական
արշավախումբ, քանի որ նա իրեն շրջապատում էր բնագետներով, մաթեմատիկոսներով,
պատմաբաններով, փիլիսոփաներով, նկարիչներով:

Հին աշխարհը սիրում էր մասսայական միջոցառումները: Հունաստանը հանդիսանում է


նաև սպորտային տուրիզմի հայրենիքը: Հին Հունաստանում անց էին կացվում տարբեր
սպորտային միջոցառումներ: Դրանցից էին համահունական Իստմինյան խաղերը,
նվիրված Պոսեյդոն աստծուն, որոնք անց էին կացվում երկու տարին մեկ անգամ: Դրան
մասնակցում էին ատլետներ, բանաստեղծներ, երաժիշտներ, Նեմենյան խաղերը՝
նվիրված Զևս աստծուն, որը անց էր կացվում Նեմենյան հովտտում Պելեպոնես
թերակղզում Զևսի տաճարի հարևանությամբ, դրանք անց էին կացվում Օլիմպիական
խաղերից մեկ տարի հետո: Դելֆյան տաճարում Ապոլլոնի պատվին 4 տարին մեկ անց
34
էին կացվում Պիֆիյան խաղերը: Խաղերից ամենահայտնին Օլիմպիական խաղերն էին,
որի ժամանակ Հին աշխարհի բոլոր ծայրերից Հունաստան էին գալիս մեծ թվով մարդիկ:
Աստիճանաբար կրոնական նշանակությունից խաղերը վերածվեցին խոշոր, Հին
Հունաստանի համար եզակի սպորտային և մշակութային իրադարձության: Խաղերին
իրավունք ունեին մասնակցելու ազատ հույները, հունական պոլիսների
իրավահավասար քաղաքացիները, ավելի ուշ հռոմեացիները: Հազարավոր մարդիկ
ոտքով, նավով հասնում էին Օլիմպիա: Օլիմպիայի շուրջը §աճում էր¦ վրանների մի
ամբողջ քաղաք:Աստիճանաբար խաղերը սկսեցին կազմակերպվել նաև Հունաստանի
այլ քաղաքներում, որտեղ և զարգանում էր հյուրատների և մասնակիցների համար
տարբեր ծառայությունների համակարգ: Խաղերի անցկացման ընթացքում
վերականգնվում էին հասարակական բաղնիքները, կարգավորվում էին տարբեր
մարդկանց սննդի, զվարճանքների հարցերը: Խաղերի ժամանակ հայտարարվում էր
սրբազան խաղաղություն: Խաղերն անց էին կացվում Օլիմպիայում: Բոլորը համարվում
էին Զևսի հյուրերը, որոնց մեջ առանձնանում էին պատվավոր հյուրերը: Նրանց
ընդունում, կերակրում էին պետության հաշվին:
Մարզադաշտը տեղավորում էր 40.000 մարդ՝ միայն տղամարդիկ: Խաղերի անցկացման
ժամանակ կազմակերպվում էր մեծ տոնավաճառ, տուրիստները այցելում էին
տաճարներ, լսում գիդերին, որոնք պատմում էին զանազան պատմություններ,
լեգենդներ: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Էխոյի սրահը, որտեղ
արտասանված բառը կրկնվում էր 7անգամ: Գլխավոր զոհասեղանի առջև միշտ
մարդաշատ էր, այստեղ դիտում էին զոհաբերության արարողակարգը, հետևում քրմերի
երթին (ժամանակակից պատվո պահակն է):
Օլիմպիական խաղերի ժամանակ կարելի էր տեսնել հայտնի մարդկանց Սոկրատեսին,
Դիոգենեսին, Անաքսագորասին, Թեմիստոկլեսին և այլոց, ելույթ էին ունենում
հռետորներ, բանաստեղծներ: Օլիմպիական խաղերը տեղի էին ունենում չորս տարին
մեկ անգամ՝ ամառային արևադարձից հետո ընկած առաջին լիալուսնի օրը:
Օլիմպիական խաղերի մասին տեղյակ էին պահում սուրհանդակները, որոնք
ուղարկվում էին հունական պոլիսներ՝ Հս. Աֆրիկա, Սև ծովի, Ազովի ծովի ափեր:
Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 5օրերի ընթացքում: Առաջին և
հինգերորդ օրերը նվիրված էին հանդիսավոր արարողություններին,
զահաբերություններին, մնացածը՝ տղամարդկանց և տղաների սպորտային
մրցումներին:
Օլիմպիական խաղերը Հին աշխարհում նպաստեցին մշակույթի, արվեստի և
փիլիսոփայության զարգացմանը, քանի-որ դրանք ուղեկցվում էին դերասանների,
երգիչների և երաժիշտների ուղեկցությամբ: Խաղերը հիանալի հնարավորույթուն էին
տալիս գիտնականների և արվեստի ներկայացուցիչներին հազարավոր մարդկանց
ներկայացնելու իրենց ստեղծագործությունները: Ըստ լեգենդի, Հերոդոտը առաջին
անգամ այստեղ է կարդացել իր §Պատմույթունը¦: Օլիմպիական խաղերը չեղյալ են
հայտարարվել հռոմեական Թեոդոս առաջին կայսեր կողմից (394թ.):

Այսպիսով, Հին Հունաստանում ճանապարհորդները բաժանվում էին հետևյալ խմբերի.


35
 առևտրականներ,
 պաշտոնյաներ,
 զորավարներ և զինվորներ,
 քրմեր, հոգևոր սպասավորներ,
 ուխտագնացներ,
 մարզիկներ և հանդիսատես,
 հիվանդներ և նրանց ուղեկցողներ,
 ազնվականներ, հարուստ մարդիկ, ովքեր ճանապարհորդում էին
հետաքրքրությունից դրդված կամ հանգստի համար:

FROM HERE

Հին Հռոմ: I-IIդդ Հռոմեական կայսրությունը հասավ իր զարգացման գագաթնակետին:


Ճանապարհորդությունները իրականացվում էին բարեկարգված ճանապարհներով, որը
չկար Հին Հունաստանում: Հնէաբաններին հաջողվել է գտնել նմանատիպ
ճանապարհներ Բեոտիայում, ճանապարհների երկարությունը 6.5մ էր: Հռոմեական
կայսրության հսկայական չափերը, կառավարման դժվարությունը հանգեցրին
ճանապարհային խիտ ցանցի կառուցմանը, որոնք ուղղված էին ռազմական
պահանջները բավարարելու համար: Հռոմեական ճանապարհները կառուցվում էին
ինժեներական գիտելիքներով և դրանց շինարարությունը սկսվել է 312թ, Կոստանդինոս
կայսեր օրոք: Նախօրոք կազմվում էր պլան, ապա խրամ էին փորում, որը լցվում էր
քարերով: Ջրերը հեռացնելու համար ճանապարհների եզրին կառուցում էին
ջրահեռացնող գծեր: Ճանապարհները կառուցվում էին բավականին վարպետորեն,
որոնք հետագայում հիմք հանդիսացան եվրոպական ավտոմոբիլային և երկաթուղային
ճանապարհների կառուցման համար:
Ճանապարհաշինության համար վերացվում էր ցանկացած արգելք, որի լավագույն
օրնակը, այն ժամանակ կառուցված թունելներն են: Ջրային արգելքները հաղթահարելու
համար կառուցվում էին կամուրջներ, դրանցից որոշները մինչև հիմա կան և նույնիսկ
օգտագործվում են: Գույություն ունեին ճանապարհային հատուկ քարտեզներ՝
իջևանատներով, նշվում էին հեռավորությունը կայարանների միջև, իսկ փոստատները
կառուցվում էին իրարից 6-15 մղոն հեռավորության վրա: Հյուրանոցները գոյություն
ունեին դեռևս Հին Հունաստանում, բայց առանց սննդի, որի պատճառով տուրիստը
սնունդը տանում էր իր հետ, իսկ ավելի հաճախ հյուրընկալվում էին ծանոթների,
բարեկամների մոտ: Հին Հռոմում ստեղծված էր պետական հյուրանոցների ցանց, որի
նպատակն էր կոմպենսացնել ճանապարհների վրա կատարված ծախսը: Հյուրանոցները
կառուցվում էին յուրաքանչյուր 15 մղոնը մեկ, դրանք 2 տիպի էին. մեկը պատրիկների,
մյուսը՝ պլեբեյների համար: Վերջիններս սովորական իջևանատներ էին, որտեղ կարելի
էր սնվել, հանգստանալ, առանց հարմարությունների էին, հնարավորություն չկար
կերակրել ձիերին, վերանորոգել կառքերը և այլն: Իսկ պատրիկների համար կար
լվացքատուն, հանգստի, զվարճանքի սենյակներ, գինետուն և այլն:

36
Հին Հռոմում կային նաև ուղեցույցներ, որտեղ ճանապարհներից բացի նշվում էին
տեսարժան վայրերը, հյուրանոցները, ինչպես նաև գները: Կային նաև
ուխտագնացության համար ուղեցույցներ, որտեղ նշվում էր Բորդոյից Երուսաղեմ ձգվող
ճանապարհը(IVդ): Մ.թ.ա. Iդ. առաջ եկան տուրգործակալությունները, որոնք
ցանկացողներին տրամադրում էին ուղեցույցներ և տեղեկատուներ:
Հին Հռոմում ծովային ճանապարհորդություններ իրականացնում էին գարնանաից մինչև
աշնան կեսերը՝ Ազովի ծովից մինչև Ալեքսանդրիա (2շաբաթ): Մեզ են հասել
§Էրիտրեական ծովի շուրջը նավագնացությունը¦ գիրքը, որտեղ նկարագրված են
Աֆրակայի ափերը, Գվարդաֆույ հրվանդանից մինչև Զանզիբար կղզի, ինչպես նաև
Արաբական թերակղզու ծովափը և Հնդկաստանի արևմտյան ծովափի մեծ մասը:
Պոլիբիոսի §Համաշխարհային պատմություն¦ գիրքը հանդիսանում է
հանրագիտարանային աշխատանք: Հույն պատմիչ Արիանոսը (մ.թ.ա. IIդ) գրել է
§Պոնտական ճանապարհորդություն¦ գիրքը, որում նկարագրված է Սև ծովի ափին
բնակվող մարդկանց կյանքը և երկրները:
Էրատոսթենեսը (մ.թ.ա.IIIդ) համարվում է աշխարհագրության, մաթեմատիկայի,
աստղագիտության հիմնադիրը: Նա օգտագործելով մաթեմատիկական մեթոդը, անց է
կացրել միջօրեականները և զուգահեռականները: Աստղագետ Հիպարքոսն գործածել է
աստիճանացանցը, գլխավոր միջօրեականը բաժանել է 360 աստիճանի, անց է կացրել 12
զուգահեռականներ և երկրագունդը բաժանել կլիամայական գոտիների: Այն
հնարավորություն է տվել կազմել աշխարհագրական քարտեզներ, որտեղ պատկերված
էին Էգեյան ծովից մինչև Չինաստան ընկած տարածքները:
Առաջին երկրագետ համարվում է Ստրաբոնը՝ Կապադովկիայից, որը 20 տարեկանում
իրականացրեց դեպի Հռոմ իր առաջին ճանապարհորդությունը: Նա իր ամբողջ կյանքում
ճանապարհորդել է, շրջելով Փոքր Ասիայով, եղել է Տավրոսի լեռներում, Կովկասի
նախալեռներում Կիկլադյան կղզի, շրջանցել է Բալկանյան թերակղզին, ուսումնասիրել է
Ապենինյան թերակղզու պատմական վայրերը, եղել է Եգիպտոսում:
Դրանից հետո գրել է իր 17 հատորանոց §Աշխարհագրությունը¦, որը մեծամասամբ
պահպանվել է և հանդիսանում է պատմական աղբյուր: Նա գրել է նաև 43 հատորից
կազմված պատմական գրությունները, որոնք չեն պահպանվել: Հին Հռոմում
ճանապարհորդներ էին նաև կայսրերը՝ Տրայանոս, Մարկոս Ավրելիոս, զորավարները,
գիտնականները:
Հին Հռոմում է ծագում նաև փիլիսոփայության տուրիզմը, որի լավագույն
ներկայացուցիչը Սենեկան է, նա իր §Լուցիոսին նամակներում¦ հիմնավորում է, որ
տուրիզմը պետք է իրականցնել ուղղորդվելով առողջություն ոչ միայն մարմնի համար,
այլ նաև բարքերի համար կարգախոսով:
Մ.թ Iդ ճանապարհորդը, որի անունը պահպանվել է պատմական աղբյուրներում՝ հույն
գրող Պավսիանիոսն է, ով շատ է եղել Հռոմում, հունական պրովինցիաներով իր
ճանապարհորդությունները ներկայացրել է ուղեցույցների տեսքով, օր-կ §Հելլադայի
նկարագիրը¦: Բավական մանրամասն նկարագրված է Ատտիկան, Աթենքը, Կորնթոսը,
Էգեյան ծովի կղզիները, ինչպես նաև Լակոնիան, Սպարտան՝ թվարկելով բոլոր
պրովինցիաները և ճանապարհները:

37
Ճնապարհորդությունների մասին բավականին տեղեկություններ է ունեցել նաև
Պտղոմեոսը, որը տվել է իր ՙԱշխարհագրություն՚ աշխատության մեջ, որտեղ նա
համակարգել է իր նախորդների աշխատանքը և եզրակացություններ արել:
Այսպիսով, շնորհիվ Անտիկ շրջանի ճանապարհորդությունների, բացահայտվեցին նոր
երկրներ և ժողովուրդներ, հավաքվեցին մեծ և հարուստ աշխարհագրական
տեղեկություններ, որոնք նպաստեցին հետագայում նոր ճանապարհորդությունների և
բացահայտումների իրականացմանը:

Հին աշխարհի առողջարանները

38
Հին Հունաստանի և Հին Հռոմի ժողովուրդները հոգ էին տանում իրենց առողջության
համար: §Կենդանի¦ և §մեռած¦ ջրերի մասին հեքիաթները, բուժիչ ջրերի մասին
լեգենդները, դրանց հրաշագործ ուժի մասին պատմությւոնները հայտնի են եղել դեռևս
հին ժամանակներից և կազմում էին տարբեր ժողովուրդների բանահյուսության
անբաժանելի մասը:
Բնական շատ աղբյուրների հայտնաբերումը պատկանում է նախամարդուն: Այդ
§հրաշալի¦ աղբյուրների ելքերի մոտ կառուցվում էին տաճարներ և բուժիչ ջրերի
օգտագործումը դառնում էր կրոնական պաշտամունքի տարր: Ամենահին աղբյուրները,
ըստ գիտնականների, թվագրվում են բրոնզի դարով, որի կապիտալ կառույցների
մնացորդները կառուցված հանքային ջրերի վրա, գտնվել են ժամանակակից
շվեյցարական Սանտ-Մորից առողջարանի շրջակայքում:
Ջրաբուժությունը տարածված էր նաև Հին Հունաստանում: Հին հունական տեքստերում
նկարագրվում են բուժման նպատակով հանքային ջրերի օգտագործումը, ծովերում
լողալը:
Այն տեղերում, որտեղ բացվում էին §կյանքի աղբյուրներ¦ դառնում էին բժշկության
աստված Ասկլեպիոսի սրբավայրեր: Նրան նվիրված ամենահայտնի տաճարներնեւը
տեղակայված էին Պելեպոնես և Հռոդոս կղզիներում: Ենթադրում էին, որ Հռոդոսի
բնակիչները Ասկլեպիոս աստծո ժառանգներն են: Բժշկական դպոց այնտեղ առաջինը
հիմնել է Հիպոկրատը (≈մ.թ.ա. 460-370թթ.), ով Հռոդոս կղզու Մերոպիս քաղաքից էր:
Բժշկության տաճարներ կառուցվում էին այն վայրերում, որտեղ կային ոչ միայն
հանքային ջրեր, այլ մաքուր օդ, հարուստ բուսականություն:
Հին առողջարանի ավերակները այսօր էլ կարելի է տեսնել ժամանակակից Հունաստանի
տարածքում:
Հին հռոմեացիների կյանքում հատուկ տեղ էր զբաղեցնում առողջարանային տուրիզմը,
որը բնորոշ էր միայն Հին Հունաստանին և այնտեղ էլ ծնունդ էր առել:
Օր-կ՝ մ.թ.ա. V-IVդդ գոյություն ունեին 60 տաճարներ: Առողջանալ ցանկացողները
մինչև տաճար մտնելը ենթարկվում էին որոշակի արարողակարգի, որը ներկայացվում
էր պասով, լողանում-մաքրվում էին, որից հետո մեկ գիշեր անց էին կացնում տաճարում:
Այնուհետև առավոտյան քրմերը լսում էին, թե ինչ են տեսել և լսել երազում և դրան
համապատասխան նշանակվում էր բուժում, որը վերագրվում էր աստվածներին: Դա էր
պատճառը, որ հռոմեացիների մոտ բժշկությամբ երկար ժամանակ զբաղվում էին
հույները: Կեսարի ժամանակներից սկսած,նրանց համար մրցակից էին եգիպտական
բժիշկները: Բավական մեծ բժշկական գիտելիքներով էին օժտված Էսկուլապի տաճարի
քրմերը: Հռոմեացիները, առավել քան հույները գնահատում էին բուժիչ հանքային
աղբյուրները: Մ.թ.ա. Iդ. առավել հայտնի առողջարաններից էին Նեապոլի մոտ գտնվող
հանքային աղբյուրները: Հռոմեացիների մոտ առավել ընդունելի էին շոգեբաղնիքները,
որոնք գտնվում էին քարանձավներում:
Միջազգային տուրիզմի առավել հայտնի կենտրոններից էին Բադեն-Բադենը
Վիսբադենը, որոնք գոյություն ունեն մինչև այժմ: Քրիստոնեության ծագման հետ մեծ
թափ ստացավ ուխտագնացությունը: Այն գույություն ուներ դեռևս Հին Հունաստանում:
Առավել շատ ուխտագնացներ հայտնվում էին Ապոլլոնի Դելֆյան տաճարում, որտեղ

39
գուշակություններ էին կատարվում: Հին Հռոմում քրիստոնեությունը դեռևս այն քան
տարածված չէր, սակայն նկատվում էր տենդենց ճանապարհորդելու սուրբ վայրեր:
Օր-կ՝ Պետրոս Առաքյալը բավական շատ ճանապարհորդում էր իր առաքելական
գործունեության ընթացքում: Նա եղել է Փոքր Ասիայում, Հունաստանում, Սիրիայում,
Պաղեստինում: Երեք ճանապարհորդություններից հետո նա վերադարձել է Երուսաղեմ,
դա նրա վերջին ճանապարհորդությունն էր, քանի որ 64թ. նրան Հռոմում մահապատժի
ենթարկեցին:
Հռոմի շրջակայքում Աքվա-Ալբուլե բուժիչ աղբյուրի մոտ էր տեղակայված
ազնվականների համար նախատեսված հսկայական հանքաբուժական համալիրը
լողավազաններով և դղյակներով, որի նկարագրությունը տվել է Վերգիլիոսը իր
§Էնեկական¦-ում: Պլուտարքոսը պատմում է, որ որ մարդիկ բուժման նպատակով
Էգեյան ծովում գտնվող Էվիա (Էվբեա) կղզի էին գալիս Հին աշխարհի ամենահեռավոր
շրջաններից:
Անհիշելի ժամանակներից մարդիկ օգտագործում էին նաև բուժիչ ցեղերը: Դեռևս Հին
Եգիպտոսում հիվանդները քսում էին Նեղոսի ցեխը և պառկում ափին, արևի տակ:
§Եգիպտական¦ բուժման միջոցը հայտնի էր Հին աշխարհում; Հռոմեացիների համար
եգիպտոսը համարվում էր առողջարան, որտեղ, ըստ հին բժիշկների, կարելի էր բուժել
թոքախտը (чахотка): հայտնի է, որ հին հունական փիլիսոփա Հերակլիտը ընդունում էր
ցեխային բուժումներ: հռոմեական զորավար, գիտնական Պլենիոս Ավագը
(Iդ.)նկարագրել է §վերքերը բուժող երկիր¦, որը կարող էր գտնվել Ղրիմ թերակղզում:
Յուրահատուկ բուժիչ ցեխերով հայտնի էր Չոկրակ լիճը, որը գտնվում էր Ղրիմի
արևելքում, Կերչ թերակղզում, որտեղ բուժվում էին Մակեդոնացու §վիրավոր
զինվորները¦:
Ինչպես նշվեց, Հին Հռոմը նույնպես հայտնի էր իր առողջարաններով: I-IIIդդ. Հռոմում
իր ծաղկմանը հասավ բժշկությունը, որը և նպաստեց ճանապարհորդությունների
զարգացմանը բուժական նպատակներից ելենելով, որը պայմանավորված էր
համեմատաբար անվտանգ և լավ ճանապարհներով: ճանապարհորդները օգտվում էին
հռոմեական քաղաքակրթության օգուտներից, այն է ճյուղավորված ճանապարհների
ցանցից և հուսալի նավերից, որոնցով կարելի էր հաղթահարել մեծ տարածություններ:
Հռոմեական ժամանակաշրջանի կառույցներ պահպանվել են Ռումինիայի,
Հարավսլավիայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի,
Մեծ Բրիտանիայի, Ալժիրի ժամանակակից առողջարանների շրջաններում:
Հին Հռոմը հայտնի էր նաև թերմալ աղբյուրներով, որոնց մոտ կառուցվում էին
առողջարաններ: Հին հռոմեացիները սիրում էին իրենց հանգիստը անցկացնել
Միջերկրական ծովի կղզիներում, որտեղ և՛ կայսրերը, և՛ քաղաքական գործիչները
ունեի դղյակներ (ներկայիս Բաիա առողջարան): Սիվիլիայի հիանալի լճերը, գեղեցիկ
ծովափերը, հանքային ջրերը, քարանձավներըառողջարանը դարձնում էին
ազնվականների հանգստի սիրելի վայր: Այստեղ էին կառուցված հռոմեական
զորավարներ Գայոս Մարիոսի, Գնեոս Պոմպեոսի, Հուլիոս Կեսարի դղյակները, ինչպես
նաև կայսրերի պալատները, այդ թվում Ներոնի պալատը:
Ներկայումս հրաբխային ակտիվության արդյունքում Բաիա առողջարանի մեծ մասը
գտնվում է Նեապոլիտանական ծոցի տակ:
40
Այսպիսով, Հին Հռոմում ճանապարհորդությունները եղել են մարդկանց կյանքի
բաղկացուցիչ մասը, որոնք իրականացվում էին բնակչության բոլոր խավերի կողմից
անընդհատ և կապված էին տնտեսական, քաղաքական, մշակութային և կրոնական
գործունեույթան հետ:

Բաղնիքիները Հին Հունաստանում և Հին Հռոմում

Բաղնիքների մասին դեռևս տեղեկություններ կան դեռևս Հին Եգիպտոսից:


Քաղաքներում գոյություն ունեին լավ կահավորված և բոլորին հասանելի
հասարակական բաղնիքներ: Մոտ 6000 տարի առաջ եգիպտացիները հոգ էին տանում
մարմնի մաքրույան համար: Եգիպտական քրմերը լվցվում էին 4 անգամ՝ երկու անգամ
ցերեկը և երկեւ անգամ գիշերը: Մոհենջոդարոյի պպեղումների ժամանակ գտնվել է
մ.թ.ա. III հազարամյակի IIկեսին թվագրվող բաղնիք: Ինչպես ենթադրում են
հնէաբանները դա Հեռավոր Արևելքի ամենամեծ կառույցն էր, որի մասին են վկայում
ավազանի չափերը, կառուցված բիտումւ և գիպսի լուծույթից՝ 10մ երկարույամբ և 7մ
լայնությամբ: Բաղնիքներ կառուցվել են Հին աշխարհի համարյա բոլոր քաղաքներում:
Հին Հունաստանը աչքի էր ընկնում իր մեղմ կլիմայով, բնական տաք և ջերմ
աղբյուրներով: Գետերում և աղբյուրներում լողալը հույների սիրելի զբաղմունքնեիրց էր:
լողալը հանդիսանում էր ֆիզիկական դաստիարակության պարտադիր տարր, կարևոր
էր կարողանալ ջրում պահել մարմինը:
Միկենեյան դարաշրջանից սկսած բաղնիքները կազմել են հարուստ մարդկանց կյանքի
բաղկացուցիչ և կարևոր մասը:
Մ.թ.ա. IV-Vդդ. հին հունական քաղաքներում հանդես են գալիս պետական
հասարակական բաղնիքներ և լոգանքի վայրեր: Հին հույները սիրում էին ֆիզիկական
աշխատանքից հետո այցելել բաղնիքներ:
Բաղնիքներում այցելուն մուտքի համար վճարում էր կոնկրետ գումար համդերձարանից
օգտվելու, սառը և տաք լոգանք ընդունելու, ինչպես նաև հաճախում էին շագեբաղնիքներ
կանանց և տղամարդկանց համար առանձին բաժիններով:
Հին հունականն բաղնիքները անվանել են լակոնիում, քանի-որ առաջին բաղնիքները
հանդես են եկել Լակոնիայի շրջանում:
Բաղնիքներով հայտնի էր Հռոմեական կայսրությունը, որտեղ Vդ. կաին 2000
հասարակական բաղնիքներ, որից մոտ 1000 միայն Հռոմում: Հին Հռոմում բաղնիքները
հանդիսանում էին սպորտային կառույցների բաղկացուցիչ մասերը: Տեխնիկայի
զարգացումը հնարավորությւոն թր տալիս հին հռոմեացիների կառուցելու գեղեցիկ
ջրային խողովակներ և ջեռուցման համակարգեր: Մ.թ.ա. Iդ. Բաղնիքները ջեռուցվում
էին պատի մեջ և հատակի տակ տեղադրված ջրանցքով, որընախատեսված էր տաք օդի
համար:
Հին Հռոմի բնակիչների համար սովորական տաք և սառը ջրերով բաղնիքներից բացի
առաջարկվում էր նաև ծովային բուժիչ բաղնիքներ: Լրացուցիչ վճարի դեպքում այցելուն
կարող էր օգտվել բաղնիքի սպասավորի ծառայություններից, ով նաև մերսում էր
մարմինը հատուկ քսուկներով, մատուցում ուտելիք և խմիչք:

41
Բաղնիքները իրականացնում էին ոչ միայն մարմինը մաքրելու գործառույթներ, այլև դա
մի տեղ էր, որտեղ մարդիկ հաճախում էին շթվելու, ժամանակ անցկացնելու, բազմաթիվ
հարցեր քննարկելու, փիլիսոփայելու համար: Բաղնիքներում կային գրադարաններ և
պաշտամունքի սրահներ: Հռոմեացիների համար հասարակական բաղնիքները
իրականացնում էին սպորտային, հասարակական-մշակութային և զվարճանքի
հաստատությունների գործառույթներ:

Սնունդը և զվարճանքները անտիկ շրջանում

Ճանապարհորդությունների ընթացքում մշտապես կարիք էր զգացվում սննդի և


զվարճանքների: Մ.թ.ա. Iհազարամյակում Հին Հունաստանում հայտնի են դառնում
հատուկ հաստատություններ՝ պանդոկներ նախատեսված սնվելու համար, սակայն
տրամադրում էին նաև կացարաններ: Ճանապարհորդությունների բուռն զարգացումը
Հռոմում հանգեցրին իջևանատների հանդես գալուն, որոնք նախատեսված էին հանգստի
և զվարճանքների, ինչպես նաև գիշերելու համար: Շարունակում էին գործել նաև
հաստատություններ նախատեսված միայն սնվելու համար:
Հին Հռոմում զարգացած էր հասարակության բոլոր խավերի համար նախատեսված
սնվելու համակարգ: Պոմպեյի պեղումների ժամանակ գտնվել են հին հռոմեական
պանդոկներ կամ փաբեր (бары), որտեղ մատուցվում էին տաք սնունդ և գինի
համեմունքներով: Պանդոկներում (լատ.caupona) մատուցվում էր հասարակ սնունդ՝
ձիթապտուղ, հաց, գինի, պատրաստնվում էին նաև տաք ուտեստներ: Գոյույթուն ունեին
նաև այսպես կոչված խորտկարաններ կամ ճաշարաններ (լատ.popina), որոնք գտնվում
էին գյուղական վայրերում, համարվում էին հարգված վայրեր և ճանապարհորդները
հաճույքով էին գալիս այստեղ:
Պանդոկները, որոնք գտնվում էին քաղաքներում և ճանապարհների վրա տարբերվում
էին իրարից: Ճանապարհների վրա գտնվող պանդոկներ հիմնականում հաճախում էին
հասարակ մարդիկ, ցածր խավի ներկայացուցիչներ,երբեմն նավաստիներ,
արհեստավորներ և ստրուկներ: Հարուստները այստեղ մուտք չին գործում: Նրանց
համար պանդոկներում կազմակերպվում էին յուրահատուկ §ռեստորաններ¦: Հռոմեացի
խոհարարները համարվում էին քաղաքային վերնախավ և պարգևատրվում բարձր
տիտղոսներով: Պալատինիում բլրի վրա նրանք հիմնել էին սեփական խոհարարական
մշակույթի Ակադեմիա: Հին Հռոմում վերնախավը շփանում էր տոնախմբություններով:
Հատուկ ճանաչում էին ստացել հարուստ հռոմեացի Լուցիոս Լուկուլոսի կազմակերպած
տոնախմբությունները, որոնք ըստ Պլուտարքոսի, թնդում էին ամբողջ Հռոմում: Հին
հռոմեական տոնախմբությունների ժամանակ մատուցվում էին բազմազան ուտեստներ,
որոնք բերվում էին այլ վայրերից, ինչպիսիք էին Սամոս կղզուց բերված սիրամարգը,
որը մատուցվում էր ամբողջական տեսքով՝ տապակած, ասիական աքարը, հունական
կռունկը և այլն:
Այցելուներին զվարճացնելու համար իջևանատների և պանդոկների տերերը հրավիրում
էին երաժիշտներ, ակրոբատներ, պարողներ, կազմակերպում էին կենդանիների և
թռչունների մարտեր, բոլոր հնարավոր մրցություններ (կատու, շուն, աքլոր):
42
Այցելուներին զվարճացնելու համար թուլատրվում էր նաև կանանց ներկայությունը,
որոնց անվանում էին §ուղեկցողներ¦: Նրանք ստանում էին համպատասխան կրթություն,
կարողանում էին նվագել երաժշտական գործիքներով, վարել զվարճալի զրույցներ:

Անտիկ շրջանի տոները և տոնախմբությունները

Հին աշխարհում կրոնական, մշակութային և սպորտային տոներից բացի գոյություն


ունեին ավանդական զվարճալի ճանապարհորդություններ: Տոները եղել են մարդկանց
կենցաղի պարտադիր տարր: Դրանց անցկացման ավանդույթները տարբերվում էին:
Պարսիկների մոտ, ըստ Հերոդոտի, ամենամեծ տոն համարվում էր մարդու ծնունդը, որը
նշվում էր ճոխ ճաշկերույթով: Հարուստ տներումմատուցվում էր փռում տապակած
ամբողջական ցուլ, ձի, ուղտ: Ընտանեկան տոների հետ Հին աշխարհում մեծ շուքով էին
նշվում կրոնական տոները, որոնք քիչ չէին: Հին Հռոմում նշվում էր Դիոնիսոսի՝
գինեգործության աստծո տոնը: Հողագործները հագնում էին այծի մորթիներ,
ներկայացնում էին ծաղրածուների, որոնք Դիոնիսոսի ուղեկցողներն էին, ուրախ
անցնում էին քաղաքի փողոցներով ներկայացնում տեսարաններ առասպելներից:
Աստիճանաբար սկսեցին ներկայացումներ տալ բաց երկնքի տակ բլուրների
ստորոտներում, որի արդյունքում կամաց-կամաց ձևավորվեց թատրոնը: Մ.թ.ա. V-IVդ.
թատրոններ կային համարյա բոլոր հռոմեական քաղաքներում:
Աթենական թատրոնը գտնվում էր Ակրոպոլիսում և տեղավորում էր մինչև 17 հազար
հանդիսատես: Հռոմեական կայսրության տարածքում առաջին քարե թատրոնը
կառուցվել է Պոմպեոս կայսեր կողմից, որը տպավորված էր հունական թատրոնով:
Հռոմեական թատրոններում ներկայցվում էին ողբերգություններ, կատակերգություններ
և հռոմեացի հեղինակների պիեսներ: Iդ. սկզբին է կառուցվել Կոլիզեյը, որը տեղավորում
էր մինչև 50հազար հանդիսատես, որտեղ գալիս էին դիտելու գլադիատորական մարտեր
և տարածված տոնախմբությունները: Հին Հռոմում յուրաքանչյուր տարի
կազմակերպվում էին տոնախմբություններ ու կայսրերը միջոցներ չէին խնայում դրանք
անցկացնելու համար: Այսպես, Տրայանոս կայսեր (IIդ.) կազմակերպած
տոնախմբությունը տևել է 123 օր: Ըստ զվարճանքի և համբավի առաջին տեղում էին
գլադիատորական մարտերը և կրկեսային ներկայացումները, մեծ սեր էր վայելում
թատրոնը: Հույներից փոխառնված երաժշտական մրցությունները Հռոմում մեծ համբավ
չէին վայելում: Հռոմեական տոնախմբությունները նախատեսված էին անցկացնել օրվա
ցանկացած ժամի: Տոների ժամանակ գիշերային երկինքը հաճախ ներկում էր
լուսավորությամբ: Հռոմեացիները սիրում էին մարտակառքերի մրցավազքը:
Գլադիատորական մարտերի և կենդանիների հալածանքների մասին աֆիշաների
հայտնվելը ապահովում էր տարբեր վայրերից հազարավոր մարդկանց հոսքը Հռոմ:
Ամֆիթատրոնում կարելի էր տեսնել Հռոմեական կայսրության հասարակության բոլոր
խավերի և տարբեր ազգերի ներկայացուցիչների: Պատրիկները, ինչպես նաև
զինվորականները իրենց օթյակներից հետևում էին մարտերին: Ընդմիջմանը
հանդիսատեսը ստանում էր ջուր, մրգեր և քաղցրավենիք: Ժամերով ձգվող
գլադիատորական մարտերը ընդմիջվում էին աճպարարների և ծաղրածուների
ներկայացումներով:
43
Մեծ հետաքրքրություն էր վայելում գլադիատորական մարտերը առյուծների, վագրերի և
այլ կենդանիների հետ: Բացառությամբ գլադիատորական մարտերի, մյուս
տոնախմբությունները շարունակվել են մինչև IVդ.:

Գլուխ 4 . ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ

Միջնադարի սկիզբը հայտնի է ժողովուրդների մեծ գաղթով(IV-VIIդ.դ.): Սկսվեց նաև


Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդների գաղթը, այն էլ անասելի չափերով: Հռոմեական
կայսրությունը փորձում էր կարգավորել այս գործընթացը. որոշների հետ պայմանագրեր
կնքելով, ըստ որի նրանք կարող են բնակվել կայսրության տարածքում, որտեղ նրանց
կտրամադրվեն պետական կամ մեծ ագարակներից առանձնացված հողակտորներ, այդ
ժողավուրդներն էին բուրգունդները, վեստգոթերը: Ֆեոֆանի աշխատություններում
նկարագրվում է սլավոնական ժողովուրդների կյանքը: Հռոմեական ճանապարհների
շնորհիվ վաղ միջնադարում գոյություն ուներ մշտական հաղորդակցություն: VIդ այդ
ճանապարհները վերականգնվեցին և ստացան իրենց 2-րդ կյանքը: Եվրոպայում
առաջին պետական ճանապարհը կառուցվել է Մայնց և Կոբլենց քաղաքների միջև: Ողջ
Կենտրոնական Եվրոպայով էր անցնում ՙՎինդոբոնյան նետ՚ ճանապարհը, որը իրար էր
կապում Մերձբալթիկան և Վինդոբոնը(Վիենան): Այս ճանապարհով էին տեղափոխում
սաթ: Բյուզանդական կայսրության լավագույն ճանապարհները Բալկաններում էին:
Միջնադարում լայն տարածում գտավ ուխտագնացությունը: Ուխտագնացությունը դեպի
Պաղեստին սկսվեց III-IVդդ: Կոստանդիանոս կայսեր օրոք Երուսաղեմում կառուցվեցին
տաճարներ՝ ՙԱստծո գերեզմանը՚: Կայսեր մայր Ելենան իրականացրեց
ճանապարհորդություն դեպի Երուսաղեմ, որտեղ էլ ներկա գտնվեց Գողգոթայից ոչ
հեռու գտնվող քարայրներց մեկում սբ. Խաչի բացման արարողակարգին:
Քրիստոնեության տարածմանը զուգահեռ Եվրոպայում հայտնվեցին մեծ թվով մարդիկ,
ովքեր ցանկանում էին լինել Պաղեստինում: IVդ ուխտագնացությունը դեպի Սբ. Երկիր
այնքան զանգվածային էր, որ այն դիտարկվում էր ոչ թե որպես ուխտագնացություն, այլ
արտասահմանյան տուրիզմ: Vդ ուխտագնացների համար Ռոնայից (գետ) մինչև
Հորդանան ճանապարհ էր կազմվել: VIIդ Օմար խալիֆի կառավարման ժամանակ տեղի
է ունենում մի իրադարձություն, որը մեծ աղետ էր քրիստոնյաների համար. Սբ քաղաք
Երուսաղեմը գրավվեց մահմեդականների կողմից: Այնուամենայնիվ, նույնիսկ այս
պայմաններում ուխտագնացությունը շարունակվում էր: Հարուն ալ Ռաշիդի
կառավարման ժամանակաշրջանը լավ էր ուխտագնացների համար: Նրա և Կառլոս
Մեծի միջև հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ: Հարուն ալ Ռաշիդը
Կառլոս Մեծին ուղարկեց §Աստծո գերեզման¦ տաճարի բանալիները: Այս
ժամանակաշրջանում Կառլոս Մեծի հրամանով, Երուսաղեմում ուխտագնացների
համար կառուցվեց իջևանատուն: IXդ սկսած ուխտագնացությունը դիտվում էր որպես
մեղքերի քավության և հասարակական պատժի տեսակ: XIդ կաթոլիկ եկեղեցին
ուխտագնացությունը փոխարինեց եկեղեցական հնազանդությանը: Այսպիսով,
ուխտագնացությունը հանդիսանում է տուրիզմի զարգացման պատճառներից մեկը, որը
44
իրականացվում էր կրոնական դրդապատճառներով: Ժամանակի ընթացքում
ուխտագնացության վայրեր են դառնում եպիսկոպոսների գերեզմանները: Օր-կ՝
Ֆրանկական պետության հիմնադիր Քլոդվիգի գերեզմանը Սեն Մարտենում(Թուրին Vդ):
Տեղական ուխտագնացության վայրեր էին հանդիսանում Գարգանոն(Իտալիա), որտեղ
գտնավում է Սբ. Միքայելի գերեզմանը: Սրբավայրեր կային Պիրենայան թերակղզում,
որոնք գրավել էին մավրերը (արաբների եվրոպական անվանումը հին և միջին
դարերում), որտեղ նույնպես գնում էին ուխտագնացության Եվրոպայից: Ֆրանսիական
թագավոր Ռոբերը մեկնեց Հռոմ ՝ Սբ. Պետրոսի և Սբ. Պողոսի մասունքներին
խոնարհվելու համար: Ուխտագնացությունը առաջ բերեց ճանապարհորդության մի
տեսակ, այն է առաքելական գործունեությունը: IVդ Եվրոպայում առաջին
քրիստոնեություն տարածողները առաքյալներն էին: IV-VIIդդ Իռլանդական եկեղեցին
Եվրոպայում առաջնային տեղ էր զբաղեցնում: Շատ իռլանդացի հոգևորականներ
դարձան քրիստոնեության հիմնական տարածողներ: Նրանցից էր Կոլումբան(VI-VIIդդ),
ով ծանոթ էր Վերգիլիոսի, Հորացիոսի, Սենեկայի աշխատություններին և ով ցանկանում
էր ճանապարհորդել Քրիստոսի համար: Քրիստոսի նման նա 12 վանականների հետ
ճանապարհորդում էր: Առաջին մենաստանը նրա կողմից հիմնվել է 575թ Վոգեզներ
լեռների շրջանում(Չեխիայի տարածք): Որպես առաքյալ ճանապարհորդել է Գալիայում,
Գերմանիայում, Լանգոբարդիայում և հիմնել մենաստաններ: Առավել հայտնի և խոշոր
մշակութային կենտրոն է դառնում Ջենովայից ոչ հեռու գտնվող Բոբիո մենաստանը:
Վանականներից հետո Մերձավոր Արևելք մուտք գործեցին առևտրականները, հանձինս
ալեքսանդրիացի Կոսմայի, ով VIդ եղել էր Եթովպիայում, Հնդկաստանում, որի համար էլ
ստացել էր Ինդիկոպոլո (այսինքն ծովագնաց, որը մեկնում է Հնդկաստան) մականունը:
Գրել է քրիստոնեությունը որպես Տ ՙ իեզերքի քրիստոնեական տեղագրություն՚
աշխատությունը:
Առաքելական և առևտրական գործունեության հետ միաժամանակ
ճանապարհորդություններ էին իրականացվում պիլիգրիմների(թափառական
կրոնավոր) կողմից, ովքեր շրջում էին մենաստանից մենաստան: Նրանց ամենուր
ընդունում էին և որպես վարձատրություն նրանք պետք է աղոթեին տերերի համար:
Պիլիգրիմները եղել են Եգիպտոսում, ճանապարհորդել հնագույն Մեմֆիսի շրջանում,
սակայն ամենաբաղձալի ցանկությունը Երուսաղեմում լինելն էր: Պիլիգրիմները այնքան
շատ էին, որ VIIIդ II կեսին նրանց համար հատուկ ուղեցույցներ էին ստեղծվել: XIIդ
բյուզանդական ուխտավոր Հովհաննես Ֆոկը ևս գրեց մի աշխատություն, որը հայտնի է
ՙԱնտիոքից մինչև Երուսաղեմ, ինչպես նաև Սիրիա,Փյունիկիա, Պաղեստինի սբ. վայրեր
ընկած քաղաքների և երկրների պատմություն՚ անունով: Նա նկարագրել է Բեյրութը,
Տիրը(քաղաք Փյունիկիայում), Նազարեթը, Հորդանան գետի հովտում գտնվող
քրիստոնեական սրբավայրերը, Սև ծովի ափի սրբավայրը: Նա եղել է նաև Բեթխեհեմում
(Երուսաղեմ), Կեսարիայում(Փոքր Ասիա), Պաղեստինում, որտեղից էլ վերադարձել է իր
բնակության վայր Կրետե կղզի:
Չնայած ուխտագնացության առաքելական գործունեության զարգացմանը,
միջնադարում բավական մեծ դեր են ունեցել արաբ ճանաարհորդները: VIIդ արաբները
(ապրում էին Արաբական թերակղզում) բավականին մեծ տարածքներ գրավեցին.
Իրանական բարձրավանդակ, Թուրքեստան, հս-ում Մեզոպատամիա, Հայկական
45
լեռնաշխարհ, Կովկասի մի մասը, Սիրիա, Պաղեստին(հս-արմ.), Հս Աֆրիկա(հս-ում):
711թ արաբները անցան Ջիբրալթարը և գրավեցին գրեթե ողջ Պիրենեյան թերակղզին:
Այսպիսով, արաբները տիրապետություն էին հաստատել Միջերկրական ծովի արմ, արլ,
հվ ծովափերում և Կարմիր ծովում, Պարսից ծոցում(ամբողջությամբ), Արաբական ծովի
հս. շրջաններում: Նրանց ենթակայության տակ էին նաև ցամաքային գլխավոր
ճանապարհները. Եվրոպան Ասիային կապող, Եվրոպան Չինաստանին կապող:
Արաբ առաջին ճանապարհորդը առևտրական Սուլեյմանն էր Բասրա քաղաքից(Իրաք):
851թ նա Պարսից ծոցով, Հնդկական օվկիանոսով հասել է Չինաստան: Ճանապարհին
եղել է Ցեյլոնում, Սումատրայում Նիկոբարյան և Անդամանյան կղզիներում:
Ճանապարհորդությունների ընթացքում կատարել է գրառումներ որոնք հետագայում
լրացվել է արաբ աշխարհագետ Աբու-Զեյդ Հասանի կողմից, այն հասել է մինչև մեր
օրերը:
Xդ սկզբին պարսից գրող Իբն Դաստը ճանապարհորդել է Առաջավոր Ասիայում, Արլ
Եվրոպայում: Ճանապարհորդությունների արդյունքում գրել է
պատմաաշխարհագրական հանրագիտարան ՙԹանկարժեք գանձերի գիրք՚ վերնագրով,
որտեղ ներկայացված են սլավոնների կենցաղը, բարքերը, սովորույթները: Ահմեդ Իբն
Ֆոդլան իր ՙՃանապարհորդություն դեպի Վոլգա՚ գրքում, նույնպես անդրադարձել է
սլավոնների և հին ռուսների կյանքին: Վոլգայի բուլղարների մոտ մահմեդականություն
տարածելու և հարաբերությունները ամրապնդելու նպատակով, Ահմեդ Իբն Ֆոդլան եղել
է Բաղդադի խալիֆ Մուքտադիրի դեսպանության կազմում: Դեսպանության
ճանապարհը անցնում էր Իրանական բարձրավանդակով Բուխարայով մինչև Խորեզմ
(Կասպից ծովի մոտ), ապա Ուստյուգի սարավադով, Մերձկասպյան իջվածքով դեպի
Վոլգայի միջին շրջաններ՝ Կամայի գետաբերան: Ըստ Իբն Ֆոդլայի նա հանդիպել է դեպի
արևելք առևտուր իրականացնող շատ ռուս ճանապարհորդների:
Xդ առաջին կեսի ճանապարհորդներից կարելի է նշել բաղդադցի պատմաբան և
աշխարհագետ Մասուդին: Մեզ են հասել նրա երկու գրքերը՝ ՙՀաղորդագրություն և
դիտարկումներ՚, ՙՈսկե մարգագետիններ և ալմաստե ցրոններ՚: Նա եղել է Մերձավոր և
Միջին Արևելքի բոլոր երկրներում, Միջին Ասիայում, Կովկասում, Արլ Եվրոպայում,
Աֆրիկայի Հարավում մինչև Մադագասկար: Xդ կեսերին Հնդկաստանի, Մերձավոր
Արևելքի, Միջին Ասիայի երկրներով ճանապարհորդել է արաբ գրող Աբու Իսահակ ալ-
Իստարխին, ով սեփական դիտարկումների արդյունքում գրել է ՙԿլիմաների գիրքը¦
աշխատությունը: Լինելով բոլոր մահմեդական երկրներում մեկ այլ ճանապարհորդ Իբն
Հաուկալը լրացրել է իր նախորդի գիրքը, գրելով §Ճանապարհները և
թագավորությունները¦ աշխատությունը: Այս շարքի երրորդ շարունակողը արաբ
Մուկադասին է, ով 20 տարի ճանապարհորդել է Առաջավոր Ասիայում և եղել Հս.
Աֆրիկայում:
Xդ հայտնի ճանապարհորդներից է խորեմզցի (Միջին Ասիա) գիտնական,
հանրագիտարանագետ և պոետ Աբու Ռահան Բիրունին, ով իր պարտադրված
ճանապարհորդությունների արդյունքում ուսումնասիրել է Իրանական
բարձրավանդակը, Կենտրոնական Ասիայի մի մասը: Իր կամքին հակառակ նա
ստիպված էր ուղեկցել աֆղանական ծագում ունեցող Մահմուդ Գազնևին դեպի Փենջաբ
(Հնդկաստան) իրականացվող արշավանքի ժամանակ: Բիրունին հավաքել է բազմաթիվ
46
նյութեր հնդկական մշակույթի մասին, որոնք հետագայում տեղ են գտել նրա §Կանոն
մասուլի¦ անունով գրքում: Նա հեղինակ է §Հնդկաստանի պատմություն¦,
§Միներալոգիա¦, §Անցած սերունդների հուշարձաններ¦ գրքերի: Իր §Բանալիներ
աստղագիտության¦ գրքում նա քննադատել է երկրի անշարժության գաղափարը և տվել
հելիոցենտիկ՝ արևակենտրոն գաղափարը, նշել երկրակեղևի տարբեր շերտադրումների
մասին: Մեկ ուրիշ արաբ հայտնի գիտնական Իդրիսը եղել է Փոքր Ասիայում,
Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, կրթություն ստացել
Կորդովայում(Իսպանիա): Աշխարհագրական քարտեզներ կազմելու համար Սիցիլիայի
արքա Ռոջեր II կողմից հրավիրվել է Պալերմո(Իտալիա): Նա 15 տարի շարունակ մշակել
է բոլոր այն տեղեկությունները, տվյալները, որոնք նրան էին տրամադրում: Նրա
աշխատանքի արդյունքը երկու մեծ աշխատություններն էին. §Մարզերի
ճանապարհորդությունների արդյունքում հոգնածների համար զվարճանքներ¦ կամ
§Ռոջերի գիրք¦, որտեղ կան 70 քարտեզներ, երկրորդը՝ §Հոգու զվարճանքներ և
կապվածություններ¦ գիրքն է, 73 քարտեզներով: XIIIդ այդ քարտեզները օգտագործել է
մեկ այլ ճանապարհորդ ՝ Իբն ալ Վարդը, ով գրել է §Հրաշքների մարգարիտ¦գիրքը: XIIIդ
արաբ ճանապարհորդների կողմից կազմված աշխարհագրական քարտեզները,
ծագումով հույն, բյուզանդացի, մահմեդականություն դավանող Յակուտը, հավաքեց
բազմահատոր աշխարհագրական բառարան:
XIVդ ամենահեղինակավոր ճանապարհորդ վաճառական Իբն Բատուտան է: 1325թ
դուրս գալով իր հարազատ Թանժեր (Մարոկկո) քաղաքից հասել է
Ալեքսանդրիա(Եգիպտոս), ապա շարժվել Նեղոսի հովտով, եղել Սիրիայում,
Պաղեստինում, Արաբական թերակղզու արևմուտքում, Իրաքում, ապա եղել
Մեքքայում (Սաուդյան Արաբիա), շարժվելով ծովափով հասել Եմենի հարավային
շրջաններ, և ապա Մոզամբիկի նեղուց: Հետդարձի ճանապարհին նա Զանզիբարով
հասել է Օրմուզի նեղուց, եղել Բահրեյնում, Հվ. Իրանում, ապա վերադարձել Եգիպտոս:
Եգիպտոսից անցել Սիրիա, Փոքր Ասիայով հասել Սինոպ(Թուրքիա), անցել Ղրիմի
հարավային ափերով, ապա ուղղվել Ոսկե Հորդայի մայրաքաղաք՝ Վոլգայի ափ,
այդտեղից շարժվել դեպի Հս. Բոլգար(Ռուսաստան՝ Թաթարստան): Նա ուղեկցել է
թաթարների պատվիրակությունը դեպի Կոստանդնուպոլիս, որտեղից Մերձկասպյան
իջվածքով և Ուստյուգի սարավանդով հասել մինչև Ուրգենչ(Ուզբեկստան) քաղաք և
այդտեղից էլ Բուխարա քաղաք(Ուզբեկստան): Եղել է Սամարղանդում(Ուզբեկստան),
ապա շարժվելով հարավ, կտրելով Ամուդարյա գետը, անցել Հինդիկուշի լեռներ(Միջին
Ասիա) և դուրս եկել Ինդոսի միջին շրջան, այնուհետև Փենջաբով(Հնդկաստան) հասել
մինչև Դելի: Նա մի քանի տարի ապրել է Հնդկաստանում, ապա 1342թ ուղարկվել
Չինաստան, որի ճանապարհին նրան թալանել են: Մնալով առանց միջոցների նա
ստիպված ծառայության է մտնել Մալդիվյան կղզիներում գտնվող կառավարչի մոտ:
Ձեռք բերելով գումար, ժամանել է Ցեյլոն, որտեղից էլ ծովային ճանապարհով հասել
Չինաստան, եղել Պեկինում, ապա կրկին վերադարձել Ցեյլոն: XIVդ Մալաբարով,
Արաբիայով, Սիրիայով, Եգիպտոսով վերադարձել Թանժիր(քաղաք Մարոկկոյում): 25
տարի շարունակ ճանապարհորդելով նա անցել է 120.000կմ ճանապարհ: Երկար
տարիների ընթացքում ձեռք բերած պատմական, աշխարհագրական, էթնիկ տվյալները

47
նա գրի է առել ՙԻբն Բատուտի ճանապարհորդություն՚ վերնագրով գրքում, որը
թարգմանվել է Եվրոպական շատ լեզուներով:
Այսպիսով, IX-XIVդդ արաբ ճանապարհորդները բավական մեծ ներդրում ունեցան նոր
տարածքներ ձեռք բերելու հարցում, ընդարձակեցին շրջակա միջավայրի մասին
գիտելիքների հորիզոնը: Արմ. Եվրոպան ծանոթացավ Ասիա աշխարհամասի հետ, որը
նպաստեց եվրոպական և ասիական քաղաքակրթությունների մերձեցմանը: Սակայն,
արաբական ձեռքբերումները ունեցան նաև բացասական կողմեր. դրանք փակում էին
դեպի Արևելք եվրոպական երկրների ճանապարհը՝ ընդհատելով ցամաքային կապը
Հնդկաստանի հետ, դա հանգեցրեց IXդ նոր ուղիների հայտնագործմանը,
մասնավորապես Եվրոպայի հյուսիս:
Իտալացի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոն ներկայացրել է Ասիայի
երկրներով իր ճանապարհորդությունների պատմությունը շուրջ 1300թ. իր կողմից
շարադրած «Աշխարհի բազմազանության մասին» գրքում:
Մարկո Պոլոն Չինաստան հասած առաջին եվրոպացին չէր, բայց նա առաջինն էր, որ
թողել է իր ճանապարհորդությունների մասին մանրամասն ժամանակագրություն։ Նրա
գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել 14-16-րդ դարերում ծովագնացների,
քարտեզագիրների և գրողների վրա։
Չնայած երկում ներկայացված տեղեկությունների նկատմամբ առկա որոշ
անվստահությանը, որը առաջ է եկել դրա լույս ընծայումից քիչ անց և շարունակվում է
առ այսօր, ներկայումս այն մասնագետների մեծամասնության կողմից ճանաչվում է
որպես արժեքավոր աղբյուր 13-րդ դարի երկրորդ կեսի Պարսկաստանի, Չինաստանի,
Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և այլ երկրների աշխարհագրության,
ազգագրության, պատմության ուսումնասիրության համար: Կարելի է ասել, որ Մարկո
Պոլոն «Մետաքսի ճանապարհով» Չինաստան հասած ամենահայտնի եվրոպացին է։
Մարկո Պոլոյի երկը բացառիկ տեղեկություններ է պարունակում նաև Կիլիկյան
Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ: Գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել
XIV-XVIդդ. ծովագնացների, քարտեզագրողների և գրողների վրա: Մասնավորապես, այն
եղել է Քրիստափոր Կոլումբոսի սեղանի գիրքը`   նրա Հնդկաստան որոնման
ճանապարհորդության ընթացքում:
Մարկո Պոլոյի աշխատությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում նաև
Կիլիկյան Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ։ Մարկո Պոլոյի գիրքը նաև ոգեշնչել
է եվրոպական քարտեզագիրներին և նրա հիման վրա ստեղծվել է Ֆրա Մաուրոյի
քարտեզը։ Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը ունեցել է զգալի ազդեցություն
եվրոպական քարտեզագրության զարգացման վրա, որի արդյունքը եղան մեկ դար անց
սկիզբ առած աշխարհագրական մեծ հայտնագործությունները: Թեև Պոլոն իր
ճանապարհորդությունները լուսաբանող որևէ քարտեզ չի ստեղծել, նա և նրա
հորեղբայրները Հեռավոր Արևելքի մի քանի քարտեզներ են ստեղծել, հիմնված իրենց
անցած ճանապարհի վրա: Այս քարտեզների ժողովածուն ստորագրված է Պոլոյի երեք
դուստրերի կողմից: Դրանք ոչ միայն ցույց են տալիս Պոլոների անցած ուղին, այլև
դեպի Ճապոնիա, Կամչատկա թերակղզի և Բերինգի նեղուց և նույնիսկ Ալյասկայի ափեր
տանող ծովային ուղիներ՝ Ամերիկան եվրոպացիների կողմից վերաբացահայտելուց
դարեր առաջ: Կենտրոնական Ասիայում հայտնաբերված վայրի ոչխարի մի
48
տեսակ կոչվել է ի պատիվ Մարկո Պոլոյի, որը նկարագրել էր այն Պամիրի
լեռներով անցնելիս (1271թ): 1851թվականին Նյու Բրունսվիկում կառուցված մի
եռակայմ կլիպեր կոչվեց նրա անունով: Մարկո Պոլո նավը առաջինն էր, որ վեց ամսում
շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց: Վենետիկի օդանավակայանը կոչվում է
«Մարկո Պոլոյի օդանավակայան»:

Վիկինգներ: Վիկինգները լավ ծովագնացներ էին, ովքեր իրականցնում էին


արդյունավետ նվաճումներ Բրիտանական կղզիներում, թալանում էին ծովափնյա
մենաստանները, հարձակվում եվրոպական երկրների վրա, սարսափ տարածում
Փարիզից մինչև Իտալիա, Կասպից ծովից մինչև հյուսիսային Աֆրիկա: Դրանք
հիմնականում ազատ գյուղացիներ էին, որոնք ապրում էին ժամանակակից Շվեդիայի,
Դանիայի և Նորվեգիայի տարածքում VII-XIIIդդ.: Քրիստոնեության ընդունումից հետո
վիկինգները անցան նստակեցության, որի արդյունքում նվաճման մոլուցքը դադարեց:
Շվեդական վիկինգները, որպես կանոն, ճանապարհորդում էին դեպի արևելք
§վարյագներից դեպի հոներ¦ ճանապարհով: Հին ռուսները և բյուզանդացիները նրանց
անվանում էին վարյագներ: Նորվեգական և դանիական վիկինգները հիմնականում
շարժվում էին դեպի արևմուտք և ըստ լատինական աղբյուրների հայտնի էին
նորմաններ՝ հյուսիսի մարդիկ, արաբները նրանց անվանում էին մաթխուսներ, այսինքն,
հեթանոս հրեշներ: Վիկինգները տարածքները ընդլայնում էին ելնելով մի շարք
պատճառներից՝ նոր տարածքների հայտնագործում և վերաբնակեցում, թալանչիական
հարձակումներ, ծովահենություն և խոշոր ռազմական արշավանքներ, առևտրական
ճանապարհորդություններ, որոնք ուղեկցվում էին ծովահենությամբ և թալանով:
Նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր և ձկնորսությունը:
Նորմանների նավերը պատրաստված էին կաղնուց և եղևնուց, նրանց նավերը
տարբերվում էին Միջերկրական ծովում լողացող մյուս նավերից: Դրանք ունեին 30մ
երկարություն, 4.5մ լայնություն, նավակողերը բարձր էին, հատակը կառուցապատված
էր: Այդ նավերը հասնում էին մինչև Կոստանդնուպոլիս: Հետագայում, վիկինգների
նավերի օրինակով Եվրոպայի մյուս ժողովուրդները սկսեցին նավեր պատրաստել:
Սակայն նորմանների ամենամեծ ձեռքբերումը դեպի Հյուսային Ամերիկա հասնելն էր
IXդ: Չունենալով կողմնորոշող սարքեր, կողմնորոշվում էին հիմնականում արևով և
աստղերով: Տեղադիրքը որոշելու համար օգտվում էին խորությունից և օվկիանոսի ջրի
ջերմաստիճանից, ինչպես նաև թռչունների թռիչքից:
Հայտնի է, որ դեպի Գրենլանդիա լողալիս կողմոնոշվել են ձկների վտառների շարժով:
985թ. դուրս գալով Իռլանդիայից, քամու պատճառով քշվել տարվել էր Գրենլանդիա:
Վերադառնալով պատմեցին նոր հրաշալի երկրի մասին, որ ծածկված էր անտառներով:
1000թ. Լեյֆ Էրիկսոնը հայտնագործեց Ամերիկան, այս անգամ նոր երկրի
հայտնագործումը պատահական չէր: Լեյֆ Էրիկսոնը ճանապարհ ընկավ մեկ նավով 35
մարդուց բաղկացած անձնակազմով: Նրանք կանգ առան Լաբրադոր թերակղզում, որին
անվանեցին Մարկլանդ, այսինքն Անտառային երկիր, եղան Նյուֆաունդլենդ կղզում,
տալով Վինելանդ անվանումը, որը նշանակում է Խաղողի երկիր: Ձմեռելով այստեղ և
վերադառնալով Գրենլանդիա, որոշում են ընդունել գաղութացնել այս տարածքները:
Լեյֆ Էրիկսոնի եղբայրը, ժամանելով այս տարածքներ, փորձել է տեղաբնիկների հետ
49
լավ հարաբերություններ հաստատել, սակայն դա նրան չի հաջողվել: Դա է վկայում
վիկինգների կողմից նրանց սկրայելինգներ տված անունը, որը նշանակում է սրիկաներ:
Վիկինգները իրականացրել են ևս 5 ճանապարհորդություն, սակայն բոլորն էլ
անարդյունք: Պահպանվել են տեղեկություններ ՙ Գրենլանդացիների մասին սագայում՚,
§Էրիկ Շիկահերի մասին սագայում¦ և այլ:
Շարժվելով Արևելք նորմանները անցել են Բալթիկ ծովով, Ֆիննական և Ռիգայի
ծովածոցերով և արլ. Եվրոպայի գետերով հասել Սև ծով, այնտեղից էլ Բյուզանդիա: Հս.
ուղղությամբ նորմանները անցնելով Սկանդինավյան թերակղզին հասել են Սպիտակ
ծով: Արմ. ուղղությամբ նրանք առաջինն էին, որ կտրեցին Ատլանտյան օվկիանոսը և
գաղութացրեցին Իսլանդիան:
Լեգենդի համաձայն Իսլանդիան հայտնագործվել է 860թ նորվեգացի Նադոդի կողմից,
որի նավը շեղվելով ճանապարհից հասել է անհայտ կղզու ափեր: Շուտով այստեղ են
հայտնվել Սկանդինավյան թերակղզուց վերաբնակիչներ, ովքեր իրենց երկրի կլիման
նմանեցրեցին Իսլանդիայի կլիմային: Վերաբնակիչները պահպանում էին կապը
Սկանդինավյան թերակղզու հետ, զբաղվում էին առևտրով մայրցամաքային Եվրոպայի
երկրների, Բրիտանական կղզիների ժողովուրդների հետ: 900թ փոթորիկը առիթ
հանդիսացավ հայտնագործելու Գրենլանդիան: Նորվեգիայից դեպի Իսլանդիա
ուղևորվող նավը շեղվել էր ճանապարհից և հանդիպել ցամաքի: Ճանապարհորդները
չուսումնասիրեցին անհայտ ափը և վերադարձան Նորվեգիա: Հետագայում Էրիկ
Շիկահերը նորից հայտնագործեց այն: Հետագա 3 տարիների ընթացքում
ուսումնասիրվեց ծովափը: Նոր հայտնաբերված տարածքում բնակվելու համար, որպես
գայթակղություն, երկիրն անվանեցին Գրենլանդիա՝ Կանաչ երկիր: 985թ Իսլանդիայից 25
նավերով դուրս եկան առաջին վերաբնակիչները, սակայն միայն 14նավերի հաջողվեց
բարեհաջող տեղ հասնել, մնացածը փոթորկի զոհ դարձան կամ վերդարձան Իսլանդիա:
400 տարի անց վիկինգների ժառանգները էսկիմոսների կողմից քշվեցին Գրենլանդիայից:
Նորմանները բնակություն հաստատեցին նաև հս. և արլ. Բրիտանիայում և
Իռլանդիայում: Ֆրանսիայի տարածքում նրանք բնակություն հաստատեցին Սենայի
ստորին հոսանքում: Այդ տարածքը մինչև հիմա կոչվում է Նորմանդիա: Նորմաններին
գրավում էին Եվրոպայի առևտրական քաղաքները: Տվյալ ժամանակաշրջանում
եվրոպական երկրները չունեին մշտական բանակ, որի պատճառով անզոր էին
պայքարել վիկինգների դեմ: Վիկինգները արշավում էին դեպի Պիրենեյան թերակղզի,
Ջիբրալթարի նեղուցով Միջերկրական ծովով հասնում Սիցիլիա և թալանում հվ.
Եվրոպան: Չնայած, որ վիկինգների հիմնական գործունեությունը թալանն էր,
այնուամենայնիվ նրանց որոշ ճանապարհորդություններ, հայտնագործություններ
դրական ազդեցություն ունեցան ծովային ճանապարհորդությունների զարգացման
համար: Դրանից բացի նրանք կարողացան եվրոպական առևտուրը դուրս բերել
փակուղուց, որը կապված էր արաբական նվաճումների հետ:

IX-XIդդ Եվրոպայում շարունակում էր զարգանալ ուխտագնացությունը, որը մեղքրի


թողության նպատակ էր հետապնդում: XIդ հայտնի արևմտաեվրոպական ուխտագնաց է
եղել Ֆուլկ Անժույցին, որը մեղադրվում էր իր կնոջ սպանության մեջ: Նա 3 անգամ եղել
էր սուրբ երկրում: Ուխտագնացներին և այլ ճանապարհորդներին ընդունելու համար
50
կառուցվում էին հյուրանոցներ՝ հոսպիտալներ: XIդ սկսեց աչքի ընկնել հյուրանոցների
համակարգը, որը գտնվում էր Բուրգունդիան(Ֆրանսիա) Իտալիային միացնող
ճանապարհի վրա: Այդ նույն ժամանակաշրջանում Իսպանիայում նույնպես հանդես
են գալիս հյուրանոցներ, որոնք հայտնի էին որպես հանգստանալու, ինչպես նաև
բժշկական օգնություն ստանալու, դրամ փոխանակելու վայրեր: Լեռնային
ճանապարհների վրա գտնվող այդ հաստատությունների տերերի պարտականությունն
էր ձյան կամ մառախուղի ժամանակ զանգ հնչեցնել, որպեսզի ձայնի ուղղությամբ
շարժվեին ճանապարհորդները կամ անձամբ գնալ և ուղեկցել:
Հատուկ ծառայություն էին մատուցում Հիվանդախնամների միության ասպետները, որը
սկիզբ էր առել Երուսաղեմում գտնվող սբ. Մարիամ մենաստանից, որտեղ ընդունում և
խնամում էին դեպի սուրբ երկիր գնացողներին: Միաբանության անդամների խնդիրն
էր օգնել ուխտագնացներին, առևտրականներին, պաշտպանել նրանց ավազակային
հարձակումներից: Հիվանդախնամների կողմից ստեղծվել էր հյուրանոցների ցանց ողջ
Մերձավոր Արևելքում: Չնայած, որ ստեղծված էր հյուրանոցների ցանց, գնալով
ուխտագնացությունը դառնում էր դժվար, քանի որ ուխտագնացները Երուսաղեմ էին
մտնում Եբրայրական դարպասներով և նրանցից տուրք էին գանձում. Դա հաճախ
առաջացնում էր բավական երկար հերթեր, որոնց մեջ կային ծերեր: Վերջիններս
սպասում էին որևէ հարուստ մարդու, ով կվճարեր իրենց մուտքի համար: Երբեմն այդ
սպասումը տևում էր 1ամիս: Եղել են նաև մահվան դեպքեր առանց մուտքի: Չնայած, որ
մուտք գործողների կյանքն էլ ապահովագրված չէր, քանի որ այստեղ չէին սիրում
քրիստոնյաներին: Դա սկսեց անհանգստացնել Եվրոպային: Հաճախ էին ստացվում
նամակներ քրիստոնյաներից, որոնցում նկարագրվում էին անհանդուրժողական
վերաբերմունք նրանց նկատմամբ: Գնալով ստեղծվում էր լարվածություն:
1095թ Ուրբանոս II պապը Կլերմոն քաղաքում(Ֆրանսիա) ելույթ ունենալով
բազմահազար ամբոխի առջև հրամայեց սրբազան պատերազմ սկսել անհավատների՝
մուսուլմանների դեմ: Ելույթը այնքան տպավորիչ էր, որ շատերը աղաղակում էին,
գոռում և հեկեկում: Այսպես սկսվեց Խաչակրաց ժամանակաշրջանը:
Պաշտոնապես Խաչակրաց արշավանքների (այսուհետև ԽԱ) նպատակը սուրբ հողերը
անհավատներից ազատագրելն էր: ԽԱ տերմինը այն ժամանակ չի գործածվել, այն
որպես այդպիսին գործածության մեջ է դրել Լյուդովիկոս XIV թագավորը XVIIդ, նույնիսկ
գրվել է ՙԽաչակրաց արշավանքների պատմությունը՚ գիրքը:
Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում էր ճանապարհ ընկնել դեպի սբ. Երկիր, ստանում էին
կտոր՝ խաչի պատկերով, հագուստը ցողվում էր սբ. ջրով: Նրանց բացակայության
ժամանակ գույքը, ընտանիքը գտնվում էին եկեղեցու հսկողության ներքո: Խաչակիրները
ազատվում էին բոլոր տեսակի պարտքերից, հարկերից, տուրքերից: Այն գյուղացիները,
ովքեր ցանկանում էին մասնակցել ԽԱ, ազատվում էին տերերից: Բացի դրանից
եկեղեցին խոստանում էր մեղքերի թողություն:
1096թ գարնանը սկսվեց I ԽԱ դեպի Պաղեստին: Այն բաժանվում է 2 մասի. սկզբում հս. և
միջին Ֆրանսիայից, արմ. Գերմանիայից շարժվեցին գյուղացիները և քաղաքային
բնակչությունը իրենց ընտանիքներով: Նրանց թիվը հասնուն էր 30.000-ի: Կարելի է ասել,
որ նրանք վատ էին զինված կամ էլ անզեն էին: Սա կոչվում է աղքատություն,
աղքատների արշավանք: Նրանք շարժվում էին նախօրոք հայտնի ճանապարհով սկիզբ
51
ունենալով Հռենոս գետը,Դանուբ գետը: Անհրաժեշտ է նշել, որ նրանց արշավանքները
ուղեկցվում էին թալանով, մասայական կողոպուտով, որով էլ տարբեր քաղաքների
բնակչությանը տրամադրում էին իրենց դեմ: Որոշ երկրներ իրենց քաղաքացիներին
պաշտպանելու համար հատուկ միջանցքներ էին ստեղծում, որոնք թույլ չէին տալիս, որ
ամբոխը շեղվի իր ճանապարհից (Հունգարիա, Բուլղարիա): Նրանց համբավը հասավ
մինչև Փոքր Ասիա: Այստեղ գտնվող թուրք-սելջուկները թույլ տվեցին, որ նրանք հասնեն
Նիկեա քաղաք, որտեղ էլ հաշվեհարդար տեսան նրանց նկատմամբ: Միայն 3000 մարդ
կարողացավ վերադառնալ 30.000-ից:
Նույն թվականի աշնանը ճանապարհ ընկան ասպետները: Նրանց աշխարհազորը
բաղկացած էր 4 մասից: Ասպետների գլուխ կանգնած էր նորմանդական հերցոգ
Ռոբերտը(Հս. Ֆրանսիա), կոմս Ռայմոնդ Թուլուզցին (Հվ Ֆրանսիա), հերցոգ Գորդֆրիդ
Բուլոնցին(Լոթարինգիա) և Բալդուինը, նրա փոքր եղբայր Բոհեմունդը(Հվ Իտալիա):
Ասպետներից հետո շարժվում էին գյուղացիները: 1097թ գարնանը այս 4 մասերը
միավորվեցին Կ.Պոլսի մոտ: Նրանք բավականին վատ էին վերաբերվում տեղացիներին,
թալանում. անկարգություն էր տիրում: Բյուզանդական կայսեր Ալեքսեյ II չցանկանալով
կռվել խաչակիրների հետ, միաժամանակ նաև պաշտպանելով երկրի բնակչությունը,
շատ արագ կազմակերպեց խաչակիրների փոխադրումը Փոքր Ասիայի սբ. վայրեր:
Թուրքերի դիմադրությունը կոտրելով խաչակիրները մուտք գործեցին Կիլիկիայի
հայկական իշխանության տարածք: Չնայած Բյուզանդիայի բողոքարկմանը,
խաչակիրները այստեղ ստեղծեցին Եդեսիայի կոմսությունը՝ Բալդունի գլխավորությամբ:
1098թ խաչակիրները գրավեցին Անտիոքը և ստեղծեցին Անտիոքի դքսությունը, որտեղ
ղեկավար դարձավ Բոհեմուդը: 1099թ գարնանը խաչակիրները 20.000-ոց ասպետական
զորքով մոտեցան Երուսաղեմին և երկարատև շրջափակումից հետո, գրոհով գրավեցին
այն: Այսպիսով, 1100թ այստեղ՝ սբ. Երկրում ստեղծվեցին 4 խաչակրաց պետություններ՝
Եդեսիայի կոմսություն, Անտիոքի դքսություն, Տրիպոլիի կոմսություն, Երուսաղեմի
թագավորություն՝ Ռայմոնդ Թուլուզցու ղեկավարությամբ: Առաջին 3 պետությունները
վասալական կախման մեջ էին գտնվում Երուսաղեմի թագավուրությունից: Տեղի
բնակչությունը վերածվեցին ճորտերի, եկեղեցին ստացավ բավական մեծ հողեր: Արագ
թափով մեծացավ առևտրի ծավալը: Խաչակրաց պետությունները տարանցիկ առևտրի
կենտրոններ դարձան Եվրոպայի և արևելյան երկրների միջև: Եվրոպան ծաղկում էր
ապրում: Եվրոպա էին բերվում մեծ քանակությամբ ապրանքներ՝ Եգիպտոսից,
Սիրիայից, Պարսկաստանից, Արաբական թերակղզու երկրներից, սակայն գլխավորը
Երուսաղեմի ազատագրումն էր: Թվում էր, թե ամեն ինչ արդեն կարգավորված էր,
սակայն 1144թ Մոսուլի էմիրը գրավեց Եդեսիայի կոմսությունը: Վախենալով
մահմեդականների ակտիվ գործողություններից Եվրոպայում սկսվեցին պատրաստվել
նոր խաչակրաց արշավանքների:
II ԽԱ(1147-1149թթ) ղեկավարում էին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VIII և
Գերմանիայի կայսր Կոնրադ III: Եվրոպայում մտցվեց հատուկ հարկ՝ խաչակիրների
համար հագուստ ձեռք բերելու համար: Այս արշավանքին մասնակցուն էին ինչպես
ասպետներ, այնպես էլ հասարակ ժողովուրդ: Շատ հայտնի ասպետներին ուղեկցում էին
կանայք և սպասավորներ: Ասպետները Կ.Պոլիս էին գնում նավերով, իսկ բնակչությունը՝
ցամաքով, որի արդյունքում մեծ մասը ճանապարհին մահացավ: Ասպետներից շատերը
52
արշավանքը դիտարկում էին որպես ուրախ ճանապարհորդություն: Կ.Պոլսում նրանք
ավելի շատ զվարճանում էին, ուրախ կյանք անցկացնում և հետևաբար չկարողացան
կազմակերպել դեպի Դամասկոս արշավանքը: Սրան հակառակ մահմեդականները
ստեղծեցին միավորված պետություն, որը միավորեց Սիրիան, Միջագետքը, Եգիպտոսը,
որը ղեկավարում էր Սալահ ադ Դինը: Նա սրբազան պատերազմ հայտարարեց
խաչակիրներին, որի հետևանքը եղավ Սիդոնի, Բեյրութի և 1187թ Երուսաղեմի
գրավումը: Սա առիթ էր, որ կազմակերպվի III ԽԱ:
III ԽԱ(1189-1192թթ) ղեկավարում էին Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը,
Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը և Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I
Բարբարոսան: Գերմանական զորքը շարժվելով Սոֆիայով, Ադրիանապոլսով հասավ
Փոքր Ասիա: Կիլիկիայի լեռնային գետերից մեկի անցման ժամանակ գերմանական
կայսերը ընկավ գետը և խեղդվեց: Նրա զորքը հետ վերադարձավ: Ռիչարդ I զորքերը
շարժվում էին ծովով Լոնդոնից Դորտմունդ, այնուհետև Ֆրանսիայի, Իսպանիայի
ափերով, Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական ծովով հասան Մարսել և Ջենովա,
որտեղ նրան միացավ Ֆիլիպ II զորքը: Ռիչարդ I ասպետները գրավեցին Կրետեն,
Հռոդոսը, իսկ Ֆիլիպ II զորքը Աքրա քաղաքը գրավեց և պատրաստվում էին գրոհով
գրավել Երուսաղեմը, սակայն Ֆրիդրիխ I մահը հետաձգեց Երուսաղեմի գրոհը:
IV ԽԱ(1202-1204թթ) նախապայման հանդիսացավ այն, որ III ԽԱ հետո Եվրոպայի
քաղաքական կյանքում տեղի էին ունենում փոփոխություններ: Խոշոր ավատատերերը
պահանջում էին սեփականության վերաբաժանում, սրվեց պայքար իշխանության
համար, ժողովուրդը սկսեց կասկածով վերաբերվել ԽԱ, իսկ արշավանքները կրում էին
նվաճողական բնույթ, չնայած, որ շարունակում էին ընթանալ Քրիստոսի դրոշի տակ:
Դրա վառ օրինակ է IV ԽԱ, որին մասնակցում էին ֆրանսիացի, իտալացի, գերմանացի
հողատերերը: Այս արշավանքի նախաձեռնողը Ինոկենտիոս III պապն էր, ով կոչ էր
անում արաբներից հետ վերցնել Եգիպտոսը և բաժանել այն: Խաչակիրներին
տեղափոխող նավերը պետք է շարժվեին Վենետիկից, սակայն վենետիկցի
վաճառականները կաշառելով խաչակիրներին, նրանց Բալկանյան թերակղզով, Էգեյան,
Մարմարի ծովերով ճանապարհեցին դեպի Բյուզանդիա: Արդեն իսկ թուլացած
Բյուզանդական կայսրությունը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ
խաչակիրներին: 1204թ խաչակիրները գրավեցին և թալանեցին Կ. Պոլիսը, որտեղ
խաչակիրները ստեղծեցին Լատինական կայսրությունը: Այս պայմաններում
արշավանքները դեպի Երուսաղեմ արդիական չէր: Ոչ բոլորն էին գոհ IV ԽԱ
արդյունքներից: Հատկապես դժգոհ էին Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանության
անդամները: Նրանք գտնում էին, որ ֆեոդալները(ավատատերերը) ապականել են ԽԱ և
անհրաժեշտ է մաքրվել մեղքերից: Ըստ նրանց իրադրությունը կարող են փրկել
երեխաները: 1212թ տեղի ունեցավ, այսպես կոչված, մանուկների ԽԱ, որը ղեկավարում
էր Ստեփան անունով հովիվ-տղան: Նրան ներշնչել էին, թե Աստված նրան ուղարկել է
առաջնորդելու երեխաներին դեպի սբ. Երկիր: Մարսելից նավերով երեխաները պետք է
հասնեին Սիրիա, թվով 50.000 երեխա: Սակայն երեխաներին խաբեցին և Սիրիայի
փոխարեն տարան Եգիպտոս, որտեղ նրանց վաճառեցին ստրուկների շուկայում: Սա
բավական վատ արձագանք ստացավ և հավատը խաչակիրների նկատմամբ ընկավ:

53
Այս պայմաններում հունական եկեղեցին կազմակերպեց նոր V ԽԱ(1217-1217թթ), որը
ղեկավարում էր հունգարական արքա Անդրաշը: Այն թույլ արշավանք էր: Եվրոպական
երկրների ղեկավարները և հողատերերը նրան համարում էին ցածր արժեքներ ունեցող
և չէին օգնում: Դրան զուգահեռ Եվրոպան պատրաստվում էր նոր VI ԽԱ(1228-1229թթ),
որը ղեկավարում էր եկեղեցու կողմից բանադրված Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ II:
Հռոմի պապ Գեորգի IX խանգարել էր ԽԱ, սակայն կայսրը փորձում էր քավել իր մեղքը
այն բանի համար, որ երեխաները ստրկության են վաճառվել: Արշավանքը հաջողված
էր: Ասպետները գրավեցին Պաղեստինի և Եգիպտոսի քաղաքները և երեխաների մեծ
մասը վերադարձվեց: Խաչակիրները նույնիսկ գրավեցին Երոսաղեմը, սակայն դա
ոգևորություն չառաջացրեց, 15տարի անց՝ 1244թ մահմեդականները նորից գրավեցին
Երուսաղեմը:
VII ԽԱ(1228-1254թթ) ղեկավարում էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX:
Ասպետները ճանապարհվեցին հս. Աֆրիկա: Արշավանքը ավարտվեց անհաջողությամբ,
Լյուդովիկոս IX գերի ընկավ և ազատվեց մեծ փրկագին վճարելով: 1261թ Բյուզանդական
կայսր Միքայել VIII Պալեոլոգոսի կողմից վերացվեց Լատինական թագավորությունը,
բյուզանդական թագավորությունը վերականգնվեց:
1268թ քրիստոնյաները կորցրեցին Անտիոքը. դա ստիպեց քրիստոնյաներին
իրականացնել VIII ԽԱ(1270թ): Այս արշավանքի ընթացքում քրիստոնյաները(1289թ)
հանձնեցին Տրիպոլին,(1291թ) Սիրիան՝ Աքրա քաղաքը: Խաչակիրներին մնաց Կրետե
կղզին, Հռոդոսը, Միջերկրական ծովի մի քանի կղզիներ: Սրանով ավարտվեց 300 տարի
տևած ԽԱ ժամանակաշրջանը:

Այսպիսով, բացի նվաճողական բնույթից, ԽԱ ունեցան նաև ճանաչողական


նշանակություն: Շատ եվրոպասցիներ եղան մինչ այդ իրենց անծանոթ երկրներում,
ծանոթացան այլ ժողովուրդների հետ, որոշ սովորույթներ, բարքեր յուրացրին, որոշները
փոխանցեցին: Եվրոպան ծանոթացավ գիտության և մշակույթի արաբական աշխարհին,
նրանց ձեռքբերումներին: Եվրոպացի գիտնականները բավական հետաքրքիր
տեղեկություններ ստացան աստղագիտությունից, աշխարհագրությունից,
մաթեմատիկայից, քիմիայից: Արդյունքում Եվրոպայում հանդես եկան առաջին
համալսարանները: Առաջին համալսարանը Բոլոնիայի (Իտալիա) համալսարանն
է(XIդ), Փարիզի համալսարանը(1200թ), որը Ֆիլիպ II կողմից անվանվեց Սորբոն,
Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները Անգլիայում(XIIդ), Նեապոլիի համալսարանը
Իտալիայում: Արաբ փիլիսոփաները թարգմանեցին անտիկ հեղինակների,
մասնավորապես Արիստոտելի աշխատությունները: Եվրոպական գրականության մեջ ի
հայտ եկան արևելյան հեղինակների ստեղծագործություններ, բազմազան դարձավ
սնունդը: Եվրոպացիները սկսեցին աճեցնել, օգտագործել բրինձը, ծիրանը, լիմոնը,
հնդկաձավարը, ձմերուկը, գետնանուշը, շաքարը, որը պատրաստում էին շաքարեղեգից,
մինչ այդ Եվրոպայում միակ քաղցր ուտելիքը մեղրն էր: XIIդ Եվրոպայում սկսեցին
կառուցել հողմաղացներ, որոնք խաչակիրները տեսել էին Սիրիայում, սկսեցին
օգտագործել արևելյան ծագում ունեցող որոշ գործվածքներ, օրինակ ատլասը (ատլաս
արաբերենից թարգմանած նշանակում է գեղեցիկ):

54
XIIդ վերջերին սկսեցին բուծել փոստատար աղավնիներ, որոնք շատ վաղուց
օգտագործում էին արաբները: ԽԱ զգալի թափ հաղորդեցին ցամաքային
ճանապարհորդություններին:
Այսպիսով, շնորհիվ միջնադարյան ճանապարհորդների և հետազոտողների,
հետազոտվել է հսկայական տարածք՝ Նորվեգիայից մինչև Չինաստան: Ուսումնասիրվել
են Ատալնտյան օվկիանոսի, Միջերկրական և Կարմիր ծովերի, Հնդկական օվկիանոսի,
Չինական ծովի ափերը: Ճանապարհորդները մուտք են գործել տարբեր երկրների
ներքին շրջանները՝ Եգիպտոսից մինչև Եթովպիա, Փոքր Ասիայից մինչև Կովկաս,
Հնդկաստանից ու Չինաստանից Մոնղոլիա: Նավերը լավ կողմորոշվում էին քամով,
առաջ եկան կողմնորոշման սարքեր, որոնք հնարավորություն տվեցին կազմակերպել
հեռավոր ծովային ճանապարհորդություններ, որոնք էլ հիմք հանդիսացան նոր
հայտնագործությունների համար:

Աշխարհագրական մեծ հայտնագործությունները

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների պատմական նախադրյալները:


Եվրոպական երկրների առևտուրը Արևելքի երկրների հետ մեծ զարգացում ապրեց
խաչակրաց արշավանքների ժամանակներից սկսած: Այդ առևտրի զարգացումը
կապված էր այն բանի հետ, որ արևելյան ապրանքները` համեմունքները, շաքարը,
ոսկերչական իրերը, օծանելիքները, տարատեսակ արևելյան գործվածքները, Արևմտյան
Եվրոպայի բարձր և միջին դասերի մեջ աստիճանաբար մեծ պահանջարկ էր ստացել:
Հեռավոր Հնդկաստանից և Չինաստանից Մերձավոր Արևելք բերվող այդ ապրանքները
գնում էին եվրոպական միջնորդ վաճառականները և վերավաճառում
արևմտաեվրոպական երկրներում: Այդ պատճառով էլ դրանք շատ էին թանկանում:

XV դարի երկրորդ կեսին Միջերկրական ծովով կատարվող այդ առևտուրը հայտնվեց


ճգնաժամային դրության մեջ: Օսմանյան թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի
գրավումից հետո (1453թ.) Արևելքից եկող ցամաքային քարավանային ուղիները, այդ
թվում և Մետաքսի մեծ ճանապարհը, փակվեց: Թուրքական կողուպուտները,
ծովահենությունը և բարձր մաքսերը Միջերկրական ծովի արևելյան մասում առևտուրը
դարձրին վտանգավոր, անկանոն և վնասաբեր: Այդպես ծագեց Հնդկաստան տանող նոր
ուղու հայտնաբերման միտքը:

Մեկ ուրիշ պատճառ էլ կար, որ դրդում էր այդ փնտրտուքին: Դա Եվրոպայում


թանկարժեք մետաղների պակասն էր, որոնք անհրաժեշտ էին դրամ հատելու, Արևելքի
հետ առևտրի համար:

Նավարկությունները բաց ծովում և աշխարհագրական նորանոր


հայտնագործությունները նավաշինությունը կատարելագործելու մեծ խթան

55
հանդիսացան: Կառուցվեցին նոր նավեր, որոնք տարողունակ էին, իրենց
տախտակամածին կարող էին ունենալ ծանր հրետանային սպառազինություն, ունեին
ուղիղ և թեք առագաստների համակարգ, որի շնորհիվ կարող էին առաջ ընթանալ
նույնիսկ հանդիպակաց քամու ժամանակ: Ծովագնացներն օգտագործում էին
արաբներից փոխառած կողմնացույց, ինչպես նաև անկյունաչափ գործիքներ:
Կատարելագործվեցին ծովային քարտեզները: Աշխարհագրական մեծ
հայտնագործությունների ռահվիրանները դարձան Պորտուգալիան և Իսպանիան, որոնք
նոր էին ավարտել Ռեկոնկիստան` Պիրենեյան թերակղզու հետնվաճումը արաբ-
մավրերից:

Էնրիկե Ծովագնաց: Պորտուգալական աշխարհագրական հայտնագործությունները:


Ավարտելով Ռեկոնկիստան` պորտուգալացիները որոշեցին նվաճել Հյուսիսային
Աֆրիկան: Նվաճման նպատակը ոսկու ձեռքբերումն էր: 1415 թվականին Սեուտա
քաղաքի գրավումը Հյուսիսային Աֆրիկայում չօգնեց հետագա նվաճումներ կատարելուն,
քանզի պորտուգալական ասպետական հեծելազորի համար անհնարին էր գործել
աֆրիկյան ավազուտներում: Որոշվեց ծովային ճանապարհով ներթափանցել
Կենտրոնական Աֆրիկա:
Այդ գործի նախաձեռնողը և ոգեշնչողը արքայազն Էնրիկե Ծովագնացն էր (1394-1460 թ.):
Նրա հանդերձավորած արշավախմբերը հետազոտեցին Աֆրիկայի արևմտյան
ծովեզերքը, հայտնաբերեցին ոսկի և փղոսկր, որն արտահայտվեց այդ վայրերին տրված
անվանումներով` Ոսկե ափ, Փղոսկրի ափ: Պորտուգալացիներն առաջինն էին, որ
սկսեցին զբաղվել սևամորթ ստրուկների առևտրով: 1486 թվականին Բարտոլոմեո Դիաշը
հասավ Աֆրիկայի ամենահարավային կետին, որն անվանեց Բարեհուսո հրվանդան:
Գտնվել էր անցուղի Ատլանտյանից Հնդկական օվկիանոս, և հօդս էր ցնդել անտիկ
ժամանակներց տիրող այդ կարծիքը, որ հարավում գտնվում է մի վիթխարի անծանոթ
մայրցամաք, որի սոսկ մի խոշոր թերակղզին է Աֆրիկան:

1498 թ. Վասկո դա Գաման շրջանցեց Աֆրիկան և հասավ Հնդկաստան: Դրանից հետո


պորտուգալացիները սկսեցին ամրապնդել իրենց հաջողությունները Հնդկական
օվկիանոսի ավազանում: Նրանց հիմնական խնդիրն էր գտնել դեպի «Համեմունքների
կղզիներ» տանող ծովային ճանապարհը և իրենց վերահսկողությունը հաստատել
համեմունքների շահութաբեր առևտրի վրա: Նրանք բռնում և խոշտանգում էին արաբ
լոցմաններին, մինչև որ նրանցից կորզեցին անհրաժեշտ տեղեկությունները: 1511 թ.
պորտուգալացիները հասան Մալակկա` Մոլուքյան կղզիների գլխավոր
նավահանգիստը: Դրանից հետո պորտուգալացիները դարձան Եվրոպայի
համեմունքների գլխավոր մատակարարը: Նրանք այդ առևտրից ստանում էին մինչև 800
տոկոս շահույթ:

56
Քրիստափոր Կոլումբոս: Ամերիկայի բացահայտումը: Աշխարհագրական մեծ
հայտնագործությունների սկիզբը սովորաբար կապվում է ջենովացի Քրիստափոր
Կոլումբոսի (1451-1506 թ.) 1492 թ. ձեռնարկած ճանապարհորդության և դրա արդյունքում
Ամերիկայի հայտնագործման հետ: Բոլորովին երիտասարդ տարիքում նա ծովային էր
ջենովական վաճառական նավերի վրա: Երբ 25 տարեկան էր, նավը, որի վրա ծառայում
էր, խորտակվեց Պորտուգալիայի ափերի մոտ: Նա ափ դուրս եկավ Սագրիշ քաղաքի
մոտ, որտեղ ժամանակին Էնրիկե Ծովագնացը ստեղծել էր ծովագնացության կենտրոն:
Մի որոշ ժամանակ Կոլումբոսն ապրեց կղզիներում, ամուսնացավ իտալացի ծովագնաց
Պերեստրելլոյի դստեր հետ: Ութ տարի շարունակ նա գրքեր էր ընթերցում
աշխարհագրության, պատմության, ճանապարհորդությունների մասին, ուսումնասիրում
պորտուգալական ծովագնացների քարտեզները: Կոլումբոսի մտքում հղացավ մի խիզախ
ծրագիր. նավարկելով դեպի արևմուտք`հասնել Ասիա: 1484 թ. նա դիմեց
պորտուգալական կառավարությանը` աջակցելու և ֆինանսավորելու
ճանապարհորդությունը, բայց մերժում ստացավ: Ինչպես գիտենք, պորտուգալական
կառավարությունն ուներ Հնդկաստն հասնելու իր ծրագիրը: Դրանից հետո նա դիմեց
իսպանական կառավարությանը, որը նույնպես սկզբում մերժեց, բայց 1492 թվականին
Սալամանկայի համալսարանի գիտնականների միջնորդությամբ համաձայնվեց
ֆինանսավորել արշավախումբը: Իսպանական թագավորությունը Կոլումբոսի հետ
պայմանագիր կնքեց, որի համաձայն նա նշանակվում էր հայտնաբերված բոլոր
երկրների փոխարքա: 1492 թվականի օգոստոսի երեքին Պալոս նավահանգստից
երեք նավերով և 88 հոգի անձնակազմով Կոլումբոսը նավարկեց դեպի արևմուտքք և
հոկտեմբերի լույս 12-ի գիշերը հասավ Բահամյան կղզեխմբի (արշիպելագոսի) մի փոքր
կղզու, որն անվանեց Սան-Սալվադոր (Սուրբ Փրկիչ): Կոլումբոսը կարծում էր, թե հասել
է Չինաստանի կամ Ճապոնիայի ափամերծ կղզիներից մեկին: Հետո նա եղավ Կուբա և
Հիսպանոլիա կղզիներում: Նա համոզված էր, որ Կուբան Չինաստանի մասն է թեև մոտ
ապագայում պարզվեց, որ Կոլումբոսը չէր հայտնաբերել դեպի հնդկաստան տանող
արևմտյան ճանապարհը, բայց, այդուհանդերձ, տեղաբնիկներին անվանեցին
«հնդկացիներ», իսկ նրա հայտնաբերած կղզիները` «Վեստ Ինդիա» («Արևմտյան
Հնդկաստան»): Կոլումբոսն ընդամենը չորս ճանապարհորդություն կատարեց, բայց
սպասված ոսկին չգտավ և մահացավ աղքատության մեջ ` մինչև վերջ էլ համոզված, որ
հասել է Ասիա: Նրա հայտնաբերած մայրցամաքը «Ամերիկա» անվանումն ստացավ մեկ
ուրիշ իտալացի ծովագնացի` Ֆլորենցիայի քաղաքացի Ամերիգո Վեսպուչիի անունից,
որն առաջինը 1503 թվականին կարծիք հայտնեց, որ Կոլումբոսը գտել է նոր մայրցամաք:

Ֆերնան Մագելան: Առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Անգլիացիներն


առաջինն էին, որ կազմակերպված արշավախումբ ուղարկեցին Կոլումբոսի
հայտնագործությունների հետքերով: 1497 թվականին Ջոն Կաբոտը հասավ

57
Նյուֆաունդլենդ, որը նրա կարծիքով Ասիայի մասն էր: Հաջորդ ճանապարհորդության
ժամանակ նա հետազոտեց Հյուսիսային Ամերիկայի ծովափը:
Դեպի Հարավային ծով անցում գտնելու միտքն էր փայփայում փորձված պորտուգալացի
ծովագնաց Ֆերնան Մագելանը, որը ծառայության էր անցել իսպանական թագավորի
մոտ: Դեռևս 1494 թ. Հռոմի պապի միջնորդությամբ ստորագրված պայմանագրով
Ազորյան կղզիներից արևմուտք պայմանական միջօրեականով սահմանաբաժան գիծ է
անցկացվել: Դրանից արևմուտք ընկած ծովերն ու երկրները հայտարարվում էին
իսպանական տիրույթներ, իսկ արևելք ընկած տարածքները` պորտուգալական: Այդ իսկ
պատճառով էլ իսպանացիները շահագրգռված էին դեպի Հնդկաստան տանող
արևմտյան ուղու հայտնաբերմամբ:
1519 թ. աշնանը Մագելանի գլխավորությամբ իսպանական հինգ նավից բաղկացած մի
արշավախումբ մեկնեց նոր մայրցամաքի հարավային մասերից դեպի արևմուտք անցնող
ուղի փնտրելու: Մեկ տարի անց նա հասավ մայրցամաքի և Հրո երկիր կղզու միջև
գտնվող բարդ անցումներով նեղուցի, որը հետո կոչվեց Մագելանի անունով: Այս
նեղուցով երեք շաբաթ նավարկելուց հետո դուրս եկան Հարավային ծով, որը նա
անվանեց Խաղաղ օվկիանոս, որովհետև համարյա 10-ամսյա նավարկության ընթացքում
ոչ մի փոթորիկ չեղավ:1521 թ. նավախումբը հասավ մի կղզեխմբի, որն իսպանական
գահաժառանգի պատվին անվանվեց Ֆիլիպինյան: Այստեղ, սակայն, տեղաբնիկների
հետ մի աննշան ընդհարման ժամանակ Մագելանը սպանվեց: 1522 թ. սեպտեմբերին
ամբողջ նավախմբից միայն «Վիկտորիա» նավը ճանապարհ ընկած 253 հոգուց սոսկ 18
հոգի անձնակազմով վերադարձավ Իսպանիա: Սա առաջին շուրջերկրյա և
ամենաերկարատև ճանապարհորդությունն էր, որը գործնականում ապացուցեց Երկրի
գնդաձևությունը, և որ Ասիայի և Եվրոպայի միջև ընկած է մի հսկա մայրցամաք:
Պարզվեց նաև, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, քանի որ տարվա ընթացքում
«խնայվել» էր մեկ օր:

Ամերիկյան մայրցամաքի գաղութացումը: Լուրերը, թե Կոլումբոսի հայտնաբերած


երկրները հարուստ են ոսկով ու արծաթով, հրապուրեցին բազմաթիվ իսպանացի
բախտախնդիրների` դեպի Նոր աշխարհ: Ոսկու մոլուցքով տարված` նրանք անխնա
կոտորում և կողոպտում էին բնիկներին: Շահույթի տենչով ստեղծում էին շաքարեղեգի և
ծխախոտի պլանտացիաներ և բնիկներին ստիպում կատարել ուժից վեր
աշխատանքներ: Բնիկներից շատերը զանգվածաբար մահանում էին դաժան
շահագործումից, թերսնումից և եվրոպացիների բերած անծանոթ
հիվանդություններից`ծաղկախտից և կարմրուկից: Ժամանակի ընթացքում
հնդկացիներին սկսեցին փոխարինել Աֆրիկայից բերված ավելի դիմացկուն նեգր
ստրուկներով:

58
Ամերիկայում եվրոպացիների հայտնվելու ժամանակ կային չորս
քաղաքակրթություններ, որոնք ունեին քաղաքներ և ստեղծել էին պետություններ:
Դրանցից էր ամենից առաջ ռազմատենչ ացտեկների քաղաքակրթությունը Մեքսիկայում,
որոնք երբեմն անվանում են «նոր աշխարհի հռոմեացիներ»: Յուկատանում և
Գվատեմալայում բնակվող մայաներին գիտնականները համեմատում են հին հույների
հետ: Չիբչաների քաղաքակրթությունը գտնվում էր Լեռնային Կոլումբիայում և
ինկաներինը` Անդյան լեռներում և Բոլիվիայում:

1510 թ. Հետո սկսվում է Ամերիկայի նվաճումը` կոնկիստան: 1519 թ. Պանամայի


պարանոցում հիմնադրվեց եվրոպացիների առաջին քաղաքը` Պանաման: 1519-1521 թթ.
իսպանացի Ֆերնանդո Կորտեսը նվաճեց Մեքսիկան` վերջ տալով ացտեկների
պետությանը: Իսպանացիների ձեռքն ընկան մեծ քանակությամբ թանկարժեք մետաղներ
և արծաթի ու ոսկու հարուստ հանքերը: 1526-1546 թթ. ընթացքում իսպանացիները
հերթով նվաճեցին մայաների քաղաք-պետությունները: Մայաներն ունեին հոյակապ
պարսպապատ քաղաքներ, քարաշեն տաճարներ, բուրգեր: Նրանց մշակութային
նվաճումներից էին թվային ու հիերոգլիֆների գրային համակարգերը: Թվային
համակարգի օգնությամբ մայաները կազմում էին ճշգրիտ աստղաբաշխական
աղյուսակներ և քարտեզներ:
1532 թվականին Ֆրանցիսկո Պիսարոն նվաճեց «աշխարհի չորս ծագերի երկիրը», որը
գտնվում էր ներկայիս Պերուի և Բոլիվիայի լեռնային շրջաններում: Այս պետության
տիրակալները համարվում էին Արեգակի սերունդներ և կոչվում էին ինկա, դրա համար
էլ պետությունն անվանվում էր նաև Ինկաների պետություն: Բոլոր հպատակներից
պահանջվում էր սովորել կեչուա լեզուն` ինկաների մայրենի լեզուն; Սա սատարում էր
պետության միասնությունը:
Ինկաներն ունեին երկու դաս` ազնվականություն և ռամիկներ: Վերջիններս աշխատում
էին արևածագից մինչև արևամուտ: Աշխատանքը նրանց տուրքն էր պետությանը:
Ռամիկների ամուսնությունը խրախուսվում էր, որովհետև միայն ամուսնացած զույգերն
էին հողաբաժին ստանում, որից ավելանում էր հարկվող մթերքի քանակությունը:
Կային հատուկ պաշտոնյաներ, որոնք հավաքում էին ամբողջ բերքը, ապա
հավասարապես բաժանում բնակչությանը` մի մասը թողնելով պետական կարիքների
բավարարման համար: Սա հիմք է տվել պատմաբաններին` խոսելու յուրատեսակ
ինկայական կոմունիզմի մասին:
1532 թ. Իսպանացի Պիսարոն խաբեությամբ իր մոտ հրավիրեց Մեծ ինկա
Ատահուալպային, գերեց, 24 տոննա ոսկի և արծաթ վերցրեց իբրև փրկագին, բայց
խեղդամահ արեց նրան: Ավելի ուշ Պիսարոն ինքը սպանվեց իր զինակիցների կողմից:
1545 թվականին Բոտոզիում (Բոլիվիա) հայտնաբերվեցին արծաթի հարուստ հանքեր:

59
Այդ ժամանակից էլ սկսվեց արծաթի և ոսկու զանգվածային հանույթը, որը վերջ դրեց
Կոլումբոսի հայտնագործությունից հետո ծնունդ առած հիասթափությանը:

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նշանակությունը: Աշխարհագրական


մեծ հայտնագործությունների արդյունքում նախկինում հայտնի բնակեցված աշխարհի
սահմանները մեծապես ընդլայնվեցին նոր մայրցամաքների, ժողովուրդների և
քաղաքակրթությունների հայտնաբերման շնորհիվ: Փոխվեց նաև աստվածաշնչյան
տիեզերագիտության վրա հիմնված աշխարհի պատկերացումը. ապացուցվեց Երկրի
գնդաձևությունը և նրա պտույտը, ճշգրտվեցին մայրցամաքների, ծովերի և
օվկիանոսների ուրվագծերը:
Հայտնագործություններն սկզբնապես ընդունեցին քաղաքակրթությունների բախման
տեսք: Դրա հետևանքով կործանվեցին մասնավորապես ամերիկյան մինչկոլումբոսյան
քաղաքակրթությունները: Մյուս կողմից, բախվելով վիթխարի բազմակերպ աշխարհի
հետ, Եվրոպայի ժողովուրդներն ավելի մեծ չափով գիտակցեցին իրենց պատմական
ծագման, մշակութային, լեզվական և դավանական ընդհանրությունը: «Եվրոպա»
հասկացությունը դարձավ մի տեսակ ընդհանրություն շեշտող տերմին, որը երկար
ժամանակ հակադրվում էր մնացյալ աշխարհին: Սկիզբ դրվեց աշխարհի գաղութային
բաժանմանը և եվրոպական երկրների` բռնի մեթոդներով հաստատվող
տիրապետությանը Ասիայում, Աֆրիկայում և Նոր աշխարհում: Սա էլ իր հերթին
սատարեց եվրոպական վաճառականության ձեռքին հարստության կուտակմանը, որը
դարձավ կապիտալիզմի զարգացման նախապայմաններից մեկը:
Աշխարհագրական մեծ հայտնագործությունները սկիզբ դրեցին համաշխարհային
տնտեսության ձևավորմանը, որի մեջ գլխավոր դերը սկսեց խաղալ օվկիանոսային
առևտուրը: Եվրոպական հասարակության ամենօրյա կենցաղում հայտնվեցին նոր
հայտնաբերված երկրներից յուրացված մշակաբույսեր` կարտոֆիլ, լոլիկ, լոբի և այլն, և
այնպիսի ըմպելիքներ, ինչպես թեյը, սուրճը և շոկոլադը:
Այս ամենը պայմաններ ստեղծեց համաշխարհային քաղաքակրթության ձևավորման
հիմքերը դնելու` մերձեցնելով երկու` սաղմնավորվող ինդուստրիալ և ավանդական
հասարակությունները

60

You might also like