You are on page 1of 22

ԳԱՍՏՐՈ ԲԱԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՎՐԱ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ..............................................................................................................էջ 4

ԳԼՈՒԽ 1: ԳԱՍՏՐՈ ԲԱԿԵՐ…………………………………………….․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․Էջ


7

1.1. Գաստրո տուրիզմ հասկացությունը............................................․………………………..․․․․էջ


7

1.2. Գաստրո բակ հասկացությունը և դրանց նպատակը ...................................................էջ


10

1.3. Ինտեգրված Գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագիր․․․․․․․․․․․․․...․․․․․․էջ


13

ԳԼՈՒԽ 2: ԳԱՍՏՐՈ ԲԱԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ……………………………………....էջ


17

2.1. Հայաստանի մարզերում գործող գաստրո բակերը․.…․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․..էջ 17

2.2. Գաստրո տուրիստական փաթեթների ազդեցությունը մարզերում զբոսաշրջության


զարգացման մեջ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...…էջ 20

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․էջ 23

3
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Լինելով հին երկիր, և ունենալով հարուստ պատմություն, հայաստանը միշտ


հետաքրքրել է զբոսաշրջիկներին։ Դարավոր մշակույթը, տոների բազմազանությունը,
արվեստը և խոհանոցը միշտ մեծ զարմանք ու հիացմունք են առաջացնում այցելուների մոտ։
Հայկական հյուրընկալությունը երկրի այցեքարտն է ամբողջ աշխարհում։ Հայաստանը իր
խոհանոցով մշտապես եղել է սիրելի և կարելի է ասել, որ այն երկրներից է, որտեղ կարելի է
համեղ ուտել։ Հայկական խոհանոցը իր բազմազանությամբ կարող է գրավել և գոհացնել
յուրաքանչյուր այցելուի։ Ցանկացած ավանդական ուտեստի պատրաստում ունի իր պատմությունը
ու յուրօրինակ ծիսակարգը։ Շնորհիվ հենց հայկական լեռնաշխարհի և հայկական բարիքների
այսօր մեր երկիրը զարգացման եզրին է։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանում զարգանում է
զբոսաշրջությունը, քանի որ արդեն իսկ մարզերում սկսել են բացվել այնպիսի վայրեր
ինչպիսիք են գաստրո բակերը։ Հենց դրանք էլ նպատակ ունեն զարգացնելու
զբոսաշրջությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։

Թեմայի արդիականությունը կայանում է նրանում, որ զբոսաշրջիկը կամ այցելուն հենց


տեղում ծանոթանում է տվյալ երկրի մշակույթին, սովորույթներին, ավանդական
տոների անցկացման գաղտնիքներին։ Եվ այդ ամենը նպաստում է տվյալ հասարակությանն
ինտեգրմանը։

Թեմայի նպատակն է ուսումնասիրել գաստրո բակերի դերը Հայաստանի մարզերում և դրանց


ազդեցությունը մարզերում գաստրո տուրիզմը զարգացնելու մեջ: Գաստրոտուրիզմը
միայն եկեղեցի տեսնելուց հետո ուտելը չէ. գաստրոտուրիզմը միջոց է

4
երկրի պատմությունը եւ ավանդույթները փոխանցելու համար:
Հետեւաբար, անհրաժեշտություն կա ճիշտ մշակել այդ ինֆորմացիան եւ
ճիշտ մատուցել։ Այդ իսկ պատճառով էլ ընտրել եմ այս թեման։ Քանի որ
ցանկանում էի ավելի մանրամասն ուսումնասիրել այս թեման և ավելի շատ
տեղեկություններ իմանալ այս թեմայի մասին։

Թեմայի խնդիրներն են՝

● Ներկայացնել գաստրո բակերը հայաստանում

● Հստակեցնել դրանց դերը մարզերում զբոսաշրջության զարգացման մեջ

● Ուսումնասիրել Հայաստանում գործող գաստրո բակերը

● Առաջարկվող տուրիստական գաստրո փաթեթները հայաստանում․

Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկու գլուխներից իրենց համապատասխան


ենթագլուխներով, եզրակացությունից, գրականության ցանկից և հավելվածից։

Ներածության մեջ ներկայացվում է թեմայի արդիականությունը, նպատակը, խնդիրները։

Առաջին գլխում խոսվում է գաստրո բակ հասկացության մասին, դրա նպատակների և


Ինտեգրված Գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի մասին։

Երկրորդ գլխում ուսումնասիրվում է հայաստանում գործող գաստրո բակերի, զբոսաշրջային


գաստրո փաթեթների մասին։

5
Եզրակացության մեջ ամփոփվում են այն բոլոր խնդիրները, որոնք առաջադրվել են մեր կողմից։

ԳԼՈՒԽ 1: ԳԱՍՏՐՈ ԲԱԿԵՐ

1.1. Գաստրո տուրիզմ հասկացությունը

Ասում են՝ ազգային խոհանոցի պատմությունը նույնքան կարեւոր է, որքան


եկեղեցունը, պանիրն էլ նույն ուշադրությանը պետք է արժանանա, որքան
16-րդ դարի շինությունը: Հենց ազգային խոհանոցի՝ որպես մշակութային
ատրիբուտի ճանաչողության բարձրացմանն է ուղղված աշխարհում 90-
ականներից թափ առնող գաստրոտուրիզմը:

Հայկական խոհանոցը համարվում է Եվրոպայի ամենահին խոհանոցներից


մեկը և ամենահինը՝ Անդրկովկասում։ Հայաստանի ավանդական
խոհարարական ավանդույթները, Հարյուրամյակները շարունակ մնալով
անփոփոխ, զարմացնում են իրենց ինքնատիպությամբ և համերի
բազմապիսի գունապնակով։

Սննդի հետ կապված զբոսաշրջությունը վերաբերում է այն


ճանապարհորդություններին որտեղ տեղական սնունդը և ըմպելիքները
հիմնական խթանիչ գործոնն են և կազմում են ճանապարհորդության
ամբողջ կամ մի որոշ մաս։ Իր ամենալայն իմաստով գաստրո տուրիզմը
սահմանվում է որպես բոլոր տեսակի գրավիչ, հիշարժան, խոհարարական
փորձառությունների միտունավոր հետապնդում միջազգային,

6
տարածաշրջանային կամ նույնիսկ տեղական ճանապարհորդության
ժամանակ։ Գաստոփորձի էությունը ու որակն ամենակարևորն է։ Մարդիկ
ճանապարհորդում են այն փորձառությունների համար, որոնք չեն կարող
ստանալ տանը։ Հյուրերին խրախուսել ր բավարարել իրենց սննդի
կարիքները, նրանց համար հիշարժան փորձ ստեղծելու հինալի միջոց է։

Գաստրո-փորձառությունը հիշարժան, սննդի կամ խմիչքի հետ կապված գործունեություն


է, որը ուղեկցվում է կուլիսային դիտարկումներով, մշակութային կամ տարածաշրջանային
բացահայտումներով, և հաճախ գործնական հանդիպումերով, որն ավարտվում է տոնական,
պատահական կամ պաշտոնական սննդի կամ խմիչքի մատուցմամբ:

Շատերը օգտագործում են բառեր և արտահայտություններ, ինչպիսիք են փորձառական


ճամփորդություն, գաստրոնոմիական շրջաններ, հանգստի կամ ժամանցի նպատակներ,
այցելությունները սննդի առաջնային և երկրորդային արտադրողներին, գաստրոնոմիական
փառատոներ, սննդի տոնավաճառներ, միջոցառումներ, ֆերմերների շուկաներ, խոհարարական
շոուներ, ցուցադրություններ, որակյալ սննդի համտեսում ապրանքների և սննդի հետ կապված
գործողություններ՝ կապված որոշակի կենսակերպի և մշակույթների հետ: Գաստրոնոմիան
տարբեր սոցիալական մշակույթների, պատմական բաղադրիչների, գրականության,
փիլիսոփայության, տնտեսական կարգավիճակի, կրոնների և այլ ասպեկտների
ըմբռնումն է, որոնցում սնունդը հիմնական թեման է: Գաստրոնոմիական արտադրանքը
կարող է վերաբերել ոչ միայն սննդին և խմիչքներին, այլ նաև սննդի հետ կապված
գործունեությանը, որը վերաբերում է մշակույթին և ժառանգությանը: Սննդի և
ճամփորդական բլոգները, հետազոտողները, արդյունաբերության մասնագետները և
ինքնահռչակ «սննդի մարդիկ» օգտագործում են խոհարարական զբոսաշրջություն և
գաստրոնոմիական կամ գաստրո-տուրիզմ տերմինները փոխադարձաբար: Նեղ սահմանմամբ՝
գաստրոնոմիական զբոսաշրջությունը խորշային զբոսաշրջության ձև է, որը հիմնված է սննդի
կամ խմիչքի վրա:

7
Զարգացած երկրներում գաստրո-տուրիզմի բիզնեսը վերելք է ապրում և դարձել է
զբոսաշրջության ամենադինամիկ և կրեատիվ հատվածներից մեկը՝ ներգրավելով միլիարդավոր
զբոսաշրջիկների և բերելով ահռելի եկամուտներ։ Սննդի սիրահարները գնում են Ֆրանսիա,
Իտալիա և Իսպանիա, ինչպես նաև աշխարհի ավելի հեռավոր մասեր՝ ավանդական ուտելիքների
և տեղական խմիչքների միջոցով ծանոթանալու տվյալ տարածաշրջանի մշակույթին ու
ժողովուրդին:

Զբոսաշրջիկների ծախսած գումարի ավելի քան 33%-ը հատկացվում է սննդին։ Սննդի և


սննդի հետ կապված միջոցառումները զբոսաշրջության հիմնական աղբյուրն են, և
սնունդը դառնում է դեստինացիայի ընտրության մոտիվացիայի կարևոր բաղադրիչ:

Գաստրո զբոսաշրջիկները փնտրում են էքսկուրսիաներ, որոնք ներառում


են ընկղմվել իսկական բերքի, փառատոնների, ավանդական սննդի ծեսերի
և արարողությունների մեջ։ Նրանք չեն ցանկանում պարզապես դիտել, կամ
կամ նույնիսկ պարզապես ուտել, նրանք ցանկանում են լինել այդ փորձի
անբաժանելի մասը։ Այդ զբոսաշրջիկների համար սնունդը
ճանապարհորդության առանցքն ու շարժառիթն է։ Զբոսաշրջիկները
հակված են ավելի շատ ծախսել սննդի վրա ճանապարհորդության
ժամանակ։ Մշակույթը ինչպես նաև սննդի ազդեցությունը ազդում են
գաստրո զբոսաշրջիկի ճանապարհորդության վրա։

Գաստրո-զբոսաշրջիկներին գրավելու համար ուղևորության նպատակակետը պետք է ոչ միայն


գրավիչ դարձնի սննդի հետ կապված տեսանկյունից, այլ նաև բավականաչափ մատչելի
լինի, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան այնտեղ հասնել: Նվազագույն հիմնական
ենթակառուցվածքային տարրերով, մի փոքր կազմակերպվածությամբ, մի քիչ տեղական
հյուրընկալությամբ և նպատակային մարքեթինգով, զարգացող շուկաները թերզարգացած
երկրներում, ինչպես նաև զարգացած երկրներում թերզարգացած շուկաները կարող են
դառնալ գաստրո-տուրիստական ուղղություններ այն ճանապարհորդների համար, ովքեր
ցանկանում են մշակութի մեջ ընկղմվել իսկական սննդի և արկածների միջոցով: Գաստրո-

8
զբոսաշրջության աճը զարգացող շուկաներում ձեռք է բերվում միայն այն դեպքում, երբ և՛
հասանելիությունը, և՛ գրավչությունը հարմար են զբոսաշրջիկին: Գծապատկեր 1-ում
ներկայացված են նոր գաստրոտուրիստական ձեռնարկությունների ստեղծման համար կարևոր
տարրեր:

Գաստրո-տուրիզմը գնահատվում է ոչ միայն սեփական անձի, այլև տնտեսական աճ


ապահովելու ունակության համար: Լավագույն գաստրոհավաք միջոցառումները բխում են
ռեսուրսներից և արտադրանքներից, որոնք յուրահատուկ են, տեղական, ավանդական,
պատրաստվում և սպառվում են հենց տեղացիների կողմից: Խոհարարական համերի և ոճերի
փոխանակումը աշխարհի ճանապարհորդներին սովորեցնում է աշխարհի կամ քաղաքի այլ
մասերում ապրող մարդկանց մասին այնպես, որ աշխարհագրական գրքերը, քաղաքականությունը
կամ շրջագայությունները թանգարաններով և տեսարժան վայրերով երբեք չեն կարող
ամբողջությամբ անել:

1.2 ․Գաստրո բակ հասկացությունը և դրա նպատակը

Սնունդը ներհատուկ սոցիալական փորձ է, ինչը այն դարձնում է ցանկացած ճանապարհորդության


կարևոր հենասյուն։ Համեմատած այլ ճանապարհորդական գործունեության հետ՝ սնունդը հաճախ
կարելի է օգտագործել սեզոնային սահմանափակումներից դուրս։ Սննդի բիզնեսն առաջարկում է

9
ցածր որակավորում ունեցող աշխատատեղերի մեծ ծավալ և ներգրավում երիտասարդների և կանանց
բարձր տոկոսին։ Ճամփորդությունների սիրահարներն այժմ հատապնդում են դեպի կատարյալ
ճանապարհորդություն՝ ստուգելով տարբեր տարածաշրջանների խոհանոցը։

Գաստրո բակում հյուրերը հանդիպում են տեղացիների հետ, վայելում են իսկական


հայկական ուտեստներ, երաժշտություն, մասնակցում վարպետության դասերի,
համտեսում տնական գինի, արհեստներ են սովորում և որոշ տեղերում նաև գիշերում:
Վերջին մոնիտորինգը ցույց է տվել, որ այս տեսակի զբոսաշրջային ծառայությունների
պահանջարկը աճում է։ Գաստրո բակը ընտանեկան բիզնես մոդել է, որը հնարավորություն ունի
ստեղծելու 5 ուղղակի աշխատատեղ:

Ութ Գաստրո բակերը, որոնք գործարկվել են 2018 թվականին, հյուրընկալել են ավելի


քան 6000 զբոսաշրջիկի 2019 թվականին: Զբոսաշրջային փաթեթի միջին արժեքը 8-10
ԱՄՆ դոլար էր՝ 30% շահույթով։ Գինու որակի բարելավման շնորհիվ Գաստրո բակերը գրեթե
կրկնապատկել են գինու գինը (3 ԱՄՆ դոլարից մինչև 7 ԱՄՆ դոլար) և 2020 թվականի
համար բերքի քանակը։

2019 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ) ՏԿԱԻՆ աջակցությանը զուգահեռ


120,000 ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում է տրամադրել 16 գաստրո բակերում
ենթակառուցվածքների զարգացման համար։

Գաստրո բակերը եզակի զբոսաշրջային վայրեր են, որոնց նպատակն է խթանել գյուղական
տեղական հյուրնկալությունը, իսկական սնունդն ու խմիչքները։ Դրանք հիմնականում
տեղակայված են քաղաքից դուրս՝ գյուղական վայրերում։

Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ծանոթանալու Հայաստանի տեղական մշակույթի,


ժողովրդի և պատմության հետ։ Գաստրո բակերը պարզապես ինչ-որ տեղեր չեն, մարդիկ
այնտեղ ապրում են և զբոսաշրջիկներին ծանոթացնում են մեր ավանդույթներին,
մշակույթին, խոհանոցին, ձեռագործ աշխատանքներին և այլն։ Այն հանդիսանում է

10
ագրոտուրիզմի մի մասը և վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանու
այս ագրոտուրիզմի զարգացմանը։ 2016 թվականին մեկնարկել է «Ինտեգրված գյուղական
զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ընդգրկելով Հայաստանի 60 գյուղ։ Ծրագիրը, որը
ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվել է ՄԱԶԾ
Հայաստանյան գրասենյակի կողմից՝ սերտ համագործակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության հետ։ Եվ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության
զարգացում» ծրագրի կարեվոր բաղադրիչը Գաստրո բակերի բացումն է։ Դրանք ղեկավարվում են
հենց գյուղացիների կողմից և իրենց տարածքներում։ Հայկական գաստրո բակերում կարող եք
համտեսել ոչ միայն Հայկական ուտեստներ, այլև մասնակցել ավանդական արհեստագործական
վարպետության դասերի և շատ ավելին։ Մի շարք ուտեստների բաղադրատոմսեր
փոխանցվել են սերնդեսերունդ և այսօր դրանք դարձել են զգուշորեն
պահվող գաղտնիք մի շարք ընտանիքներում: Տեղացիները հետևում են
դրանց պահպանմանը, բայց հաճախ փորձում են նոր կերպ մեկնաբանել
անգամ նոր կերպ մատուցել հայկական ավանդական կերակուրները:

1.3 Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագիր

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը մեկնարկել է Ինտեգրված Գյուղական զբոսաշրջության


զարգացում (այսուհետ IRTD) նախագիծը 2016թ.-ի Ռուսաստանի Դաշնության
ֆինանսական աջակցությամբ՝ բացելու համար կայուն զբոսաշրջությունը սոցիալ-
տնտեսական ներուժը, նվազեցնելու գյուղերում աղքատության մակարդակը, նպաստել
տարածքների հավասար զարգացմանը և ձևավորել բարենպաստ միջավայր հետագայում
Հայաստանի գյուղական շրջանների երկարաժամկետ զարգացման համար։ Երկրները սկսել են
զբաղվել կայուն զբոսաշրջության առաջխաղացմամբ որպեսզի զարգացնեն մարդկային
ռեսուրսները և նվազեցնեն աղքատությունը: Կայուն Զբոսաշրջության հայեցակարգը կարևոր դեր է

11
խաղում հասնելու հավասարակշռված փոխզիջումների սոցիալ-տնտեսական, քաղաքական և
բնապահպանական ոլորտների միջև։

Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացումը ներկայացրել է զարգացման


մոդել, որը փոխակերպում է կայուն տեսությունը գործնականի և տալիս է մարդակենտրոն
լուծումներ: Նախագիծը թիրախավորել է ուժեղ տեղական սոցիալական ցանցերին, որոնք
խթանելու և պահպանելու են տնտեսական, սոցիալական, մշակութային, և բնակավայրերի
մարդկային ռեսուրսները:

IRTD-ն ուներ երեք հիմնական բաղադրիչ.

1.) Կայուն ինտեգրված զբոսաշրջության պլանավորում. բացահայտել, գնահատել,


առաջնահերթելու և պլանավորելու մեխանիզմներ որպեսզի ուրվագծվի տեսլականը և
գյուղական համայնքի համար ռազմավարությունը, փորձագետների հետ
խորհրդակցությունների իրականացմամբ և տեղական շահագրգիռ կողմերի
մասնակցությամբ։

2.) Բարձրացնել եկամուտների մակարդակը զբոսաշրջության արտադրանքի դիվերսիֆիկացման և


ծառայությունների միջոցով. զարգացնելով մարդկային կարողությունները լրացնել
գիտելիքների պակասը և նախապատրաստել տեղական համայնքներին զբոսաշրջային ակտիվների
կայուն օգտագործման և արդյունավետ ձեռնարկության կառավարման համար։

3.) Կայուն ուղղությունների կառավարում. Ստեղծելով հաստատություններ ՝ ներգրավվել


տեղական շահագրգռված կողմերին և տվյալ վայրի իշխանություններին։

Այս ծրագիրը եզակի է, քանի որ խոսքը գնում է գյուղական բնակչության և զբոսաշրջության


միջև երկարաժամկետ, կայուն կապ ստեղծելու մասին։ Այն հավանաբար, միակ
զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում, որը զբոսաշրջության վրա չի կենտրոնանում,

12
այլ համայնքների, մարդկանց և նրանց եկամուտներն է առաջնային համարում։1

Ծրագիրն աջակցել է շահառուներին նախագծման, շինարարության, ճանապարհային


նշանների, սարքավորումների, կահույքի, մարդկային կարողությունների զարգացման,
շուկայավարման, վաճառքի և լրացուցիչ ֆինանսավորման հասանելիության հարցում:

Ծրագրի շրջանակներում IRTD-ն մշակել է 36 Գաստրո Բակեր՝ տարբեր ավելացված


արժեքի թեմաներով Հայաստանի բոլոր մարզերում: IRTD-ն ծրագրեր է իրականացրել
տեղական շահառուների հետ 60/40 համաֆինանսավորման հիմունքներով:

1
https://info.undp.org/docs/pdc/Documents/ARM/IRTD%20 final%20rep
ort.pdf

13
ԳԼՈՒԽ 2: ԳԱՍՏՐՈ ԲԱԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2.1 Հայաստանի մարզերում գործող գաստրո բակերը

Հայկական մշակույթը գաստրոկենտրոն է. Ցանկացած առիթ, լինի դա ուրախ, թե տխուր,


կապված է սննդի հետ: Ըստ այդմ, «Իմ Հայաստան» ծրագիրը (MAP), որն
ակտիվորեն զարգացնում է մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում, փորձում է
հայկական ավանդական խոհանոցը դասավորել որպես հայտնի զբոսաշրջային գրավչություն,
իսկ Հայաստանը՝ որպես գաստրո ուղղություն:2 Հայաստանում գաստրոտուրիզմի
զարգացումը չի կարող կապված չլինել հայ ժողովրդի ավանդույթների և
աշխարհայացքի պահպանման հետ, քանի որ ցանկացած ազգային
խոհանոց հիմնված է անցյալից եկած կենցաղի պայմանների վրա:
Հայաստանի մարզերից յուրաքանչյուրը ներկայացնում է ազգային
խոհանոցի իր լոկալ առանձնահատկությունները, որոնք արտացոլվում են
ճաշատեսակների բազմազանությամբ։ Հայկական խոհանոցն իր մեջ
ամփոփում է երկուհազարամյա խոհանոցային համը՝ առաջարկելով իր
առատ և համեղ ճաշատեսակները, որոնք ուղեկցվում են խմիչքներով և
ջերմ կենացներով: Հայաստանի մարզերում գործում են բազմաթիվ գաստրո բակեր, որոնք
բուռն նկարագրում են հայկական մշակույթը և հյուրասիրության ձևերը:3

Մնացականյանների գաստրո բակ և Բյուրականի արվեստի տուն․

2
https://medium.com/my-armenia-travel blog/gastrotourisminarmenia-f287a3c8db5d

3
https://armenia.travel/en/winary/armenias-gastro-yards

14
Բյուրական գյուղում գտնվող Մնացականյանի գաստրո բակում դուք կարող եք հետեվել գինու
արտադրության գործընթացին և մասնակցել հայկական ազգային ուտեստների պատրաստման
վարպետության դասերին․ Ռեստորանում Ձեզ կառաջարկեն Մնացականյանների ընտանիքի
անդամների կողմից պատրաստված համեղ ավանդական ուտեստներ, տնական գինի և հաճելի
շփում տեղացիների հետ․ Մնացականյանների ընտանիքը փորձել է իրենց գաստրո բակը դարձնել
յուրահատուկ հյուրերի համար և ճաշացանկում ավելացրել են ոսպից և ընկույզից
պատրաստված «Ղարշիմ» ուտեստը, որը դժվար է համտեսել այլուր․

Առաքելյանների գաստրո բակը Փոքր Վեդիում․

Առաքելյանների գաստրո բակը գտնվում է Փոքր Վեդի գյուղում՝ Խոր Վիրապ վանքի
անմիջական հարեվանությամբ, որը ուխտատեղի է և Հայ առաքելական եկեղեցու
սրբավայր։ Գաստրո բակի ծառայությունների ցանկը ներառում է խոհարարական
վարպետության դասեր խորովածի, լավաշ հացի պատրաստման և շատ ավելին, ինշպես նաև
B&B հյուրանոց։ Բայց դա ամենը չէ։ Առաքելյանների ընտանիքը սերտորեն կապված է
արվեստի հետ, հետեվաբար այս վայրի յուրահատկությունը նաև գծանկարչության
վարպետության դասն է։ Այն հիանալի վայր է նկարչություն սիրողների ինչպես նաև նրանց համար
ովքեր ցանկանում են փորձել նկարել։ Այնտեղից բացվում է Արարատ լեռան անհավանական
տեսարանը ինչն էլ հանդիսանում է ոգեշնչման աղբյուր ստեղծագործելու համար։ Բացի այդ այստեղ
զբոսարջիկները կարող են տեսնել ապշեցուցիչ արևածագ Խոր Վիրապ վանքից։

Դավթյանների գաստրո բակ

Դավթյանների ընտանիքը տնային գինեգործության մեծ փորձ ունի և մեծ հաճույքով են մարդկանց
հետ կիսվում իրենց փորձով։ Խաղողի այգում Դավթյաններն աճեցնում են երեք տեսակի խաղող։
Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գտնվող Դավթյանների գաստրո բակում դուք կարող եք համտեսել
յուրօրինակ տնական սպիտակ գինի, իսկական հայկական ուտեստներ, լսել երաժշտություն՝
հայկական ազգային գործիքների նվագակցությամբ և զրուցել Դավթյան ընտանիքի հետ,
ովքեր պատմում են ամեն ինչ տեղական ավանդույթների և մշակույթի մասին։

15
Եգանյանների գաստրո բակ․

Եգանյանների գաստրո բակը եզակի է իր բնույթով և համարվում է իակական տուրիստական վայր։


Այստեղ այցելուները կարող են վայելել հայկական գինի, ավանդական սնունդ և ունենալ
անհատական գիդ, ով այցելուներին կպատմի այն ամենը ինչ հետաքրքրում է տվյալ անձին։

Հեքիաթային տուն

2017 թվականին Փամբակի հեքիաթների տունը բացեց իր դարպասները հեքիաթասերների առաջ։


Այստեղ զբոսաշրջիկները կարող են վայելել ֆոլկլոր՝ համեմված ազգային երգերով,
կատարումներով, երաժշտությամբ և պարով։ Սա գյուղի միակ վայրն է, որտեղ կանանց
վարձատրվող աշխատանք է տրվում, իսկ երեխաներին՝ մշակութային կրթություն:4

Ստեփանյանների գաստրո բակ

Ստեփանյանների Գաստրո բակը հայտնի Արենի գյուղում այն վայրն է, որտեղ հյուրերը կարող են
վայելել հայկական համեղ ուտեստներ, տնական գինի և լավ ժամանակ անցկացնել
Ստեփանյանների ընտանիքի հիասքանչ բակում:

Վաղարշյանների գաստրո բակ

Վաղարշյանները գտնվում են Սաղմոսավանքում, Քասախի կիրճի ափին, Արարատյան դաշտի


հիասքանչ տեսարանով։ Այստեղ կարող եք վայելել հոգու և բնության ներդաշնակությունը,
հայկական համեղ ուտեստները, ինչպես նաև այցելել 1215 թվականին հիմնադրված

4
https://armenia.travel/en/winary/armenias-gastro-yards

16
Սաղմոսավանք։

Աշտարակած մառան և գաստրո բակ

Աշտարակած մառանը եզակի պատմամշակութային վայր է , որտեղ հյուրերը կարող են ընթրել,


վայելել գեղեցիկ տեսարանները և այցելել ընտանիքի փոքրիկ թանգարան: Նրանք առաջարկում են
տնական օղու պատրաստման ներկայացում, տնական գինու և օղու համտես, հայկական
ավանդական ուտեստներ, ազգային երաժշտություն, տեղական ապրելակերպի հավաքածու-
թանգարան և հայկական սննդի և հրուշակեղենի պատրաստման վարպետության դասեր
(Սուջուխ):

Քամանչա թանգարան և գաստրո բակ

Քամանչայի թանգարանում, հյուրերը կարող են վայելել հայկական ազգային


երաժշտություն, փորձել համեղ ուտեստներ և ծանոթանալ Քամանչա գործիքի յուրահատուկ
հավաքածուին: Նրանք առաջարկում են իսկական սնունդ, հայկական երաժշտական
գործիքների ցուցադրություն և հայկական ազգային կենդանի երաժշտություն։5

2.2 Զբոսաշրջային գաստրո փաթեթներ

Գաղտնիք չէ, որ սնունդը միջազգային զբոսաշրջության շարժիչ ուժերից մեկն է, և որ


Հայաստանի ազգային ճաշացանկը գրավում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ ներքին
զբոսաշրջիկներին։
Հայաստանի խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում պատմությ
ան խորքից։ Հայկական խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություննե

5
https://www.rtd.am/en/projects

17
ր, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլ
իմայական գործոններով: 

Ճիշտ է հայասանը հրուստ չէ գաստրո տուրերով, սակայն առկա են որոշ


կազմակերպություններ, որոնք բացի սովորական տուր փաթեթներից առաջարկում են նաև
գաստրո տուրեր: Հետազոտության արդյունքում խոսելով մի քանի տուրիստական
կազմակերպություների հետ պարզ դարձավ զբոսաշրջային գաստրո փաթեթների մասին
տեղեկություններ:

Կազմակերպությունները փաստում են նախ, որ ներկա պահին գաստրո տուրերը բավականին


պահանջված են և ունեն մեծ հեռանկարներ, քանի որ վերջին շրջանում ներգնա տուրիզմը
սկսել է զարգանալ, հետևաբար գաստրո տուրերի պահանջարկը նույնպես մեծացել է:

Գաստրո տուրերով հիմնականաում հետաքրքրված են օտարերկրացի զբոսաշրջիկները,


սակայն չենք կարող ասել, որ տեղացիները չեն օգտվու գաստրո տուրերից:

Նրանք նաև նշեցին, որ նմանատիպ տուրերով հետաքրքրված են քսանից բարձ


տարիքային խմբի զբոսաշրջիկները: Ինչպես նաև նկարագրեցին գաստրո տուրերի
հեռանկարները՝ ասելով, որ Հայաստանը ունի մեծ հնարավորություններ տվյալ ոլորտում
զարգանալու համար, օրինակ՝ լավաշի թխում, հարիսայի պատրաստում, ղափամայի
պատրաստում, գաթայի թխում, զանազան հյուրասիրություններ տեղաբնիկների կողմից
և այլն: Մարդիկ հաճախ չեն էլ պատկերացնում, որ իրենց ամենօրյա կերակուրը կարող է
հետաքրքիր լինել զբոսաշրջիկներին, թեև այն ունի պատմական և մաշակութային խոր
արմատներ, նշեց գործակալներից մեկը:

Ուսումնասիրելով տուր կայքեր նաև ծանոթացա այն գաստրո տուր փաթեթներին, որոնք
առաջարկում են տուր կազմակերպությունները:

Փաթեթները իրենց մեջ ներառում են այցելություններ պատմական վայրեր և դրա հետ մեկ տեղ

18
այն բնակավայրերում որտեղ կան գաստրո բակեր՝ տուրիստներին առաջարկվում է մասնակցել
մաստեր կլասերի և տարբեր բարիքների համտեսների:

Ընկերություններն ունեն տարբեր փաթեթներ, տարբեր տևողությամբ,


հիմնականում ներառված են ուտելիքների համտեսներ, վարպետության
դասեր, Արենի գինու բնօրրան այցելություն, տարբեր ռեստորաններ այցե-
լություն, նաև էքսկուրսիաներ, և այլն: Սրանից բացի կան նաև
այլ զբոսաշրջային կազմակերպություններ, որոնք կազմակերպում են
խոհանոցային և գինու տուրեր: Օրինակ Բարև Արմենիան ունի
«Խոհանոցային տուր. Համեղ Հայաստան» 7 oրյա տուր, «Գինեգործության
բնօրրան. գինետուր Հայաստանում» 8 օրյա տուր, Մեկօրյա գինետուր
Հայաստանում 10 ժամով, Explore Armenia-ն ունի գինու և կոնյակի
տուրեր 4 և 7 օր տևողությամբ, Tasty tour-ը ևս ունի խոհանոցային և գինու
տուրեր 5, 7 և 9 օր տևողությամբ, Oneway tourն ունի
7 օրյա խոհանոցային տուր, YanVoyage-ն ունի 7 օրյա տուր՝ «Հայկական
խոհանոցի գաղտնիքները», և այլն:

Գյուղական գաստրո տուրերը կենտրոնացած են էկոլոգիապես մաքուր


արտադրանքի վրա և ներառում են, օրինակ, անտառում վայրի
հատապտուղների հավաքում, խաղողի այգիներում խաղողի,
բանջարեղենի և մրգերի հավաքում գյուղացիական տնտեսություններում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

19
Աշխատանքի ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ
Գաստրոզբոսաշրջությունը ունի տնտեսական, սոցիալական,
մշակութային, բնապահպանական նշանակություն:
Գաստրոզբոսաշրջության զարգացումը կխթանի հայկական խոհանոցի և
ավանդույթների վերագնահատմանը, զարգացմանը, տնտեսական զար-
գացմանը, տարածաշրջանային համաչափ զարգացմանը, ենթակառուց-
վածքների, գյուղատնտեսության զարգացմանը, և այլն:

Հասկացանք նաև որ, գաստրո բակերի թիվը Հայաստանում գնալով մեծանում է, ինչը նպաստում և
մեծացնում է գաստրոտուրիզմի պահանջարկը, դա էլ իր հերթին մեծ հնարավորություններ է
ստեղծում տուրիզմի այս ճյուղի զարգացման համար:

Կարրող ենք նշել, որ գաստրո բակերը այդքան էլ հայտնի չէին տեղաբնիկների


շրջանում, բայց համավարակը նպաստեց դրանց ակտիվությանը և տարածմանը, քանի որ
տվյալ ժամանակահատվածում արագ զարգացավ ներգնա տուրիզմը:

Նաև պարզ դարձավ, որ զբոսաշրջիների մոտ մեծ հետաքրքրություն կա գաստրո բակերի


հանդեպ և դրանք հնարավորություն են տալիս համատեղել հաճելի ժամանցը, ստանալ
տեղեկություններ երկրի մշակույթի, սովորությունների մասին, դառնալ այդ մշակույթի մաս և
ավելի լավ պատկերացնել երկրի բնակիչների ապրելակերպը:

Կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գաստրո բակերը մեծ


հնարավորություններ են ստեղծում գյուղացիների և գյուղական միջավայրի համար և նրանց
ինտեգրմանը տուրիզմի զարգացման մեջ: Թեև ներկա դրությամբ դրանց թիվը այդքան էլ շատ
չեն, սակայն կարող ենք վստահորեն ասել, որ Հայաստանը ունի մեծ հնարավորություններ
դրանց թիվը ավելացնելու համար: Զբոսաշրջության այս տեսակը
առանձնահատուկ է նրանով, որ կախված չէ եղանակային պայմաններից,
չունի սեզոնայնություն, հասանելի է ցանկացած սոցիալական շերտի,
ցանկացած տարիքի, կրոնի կամ ազգության ներկայացուցչի համար. այլ

20
կերպ ասած, ուտելիքն ամենահեշտ ու մատչելի ձեւն է՝ ներկայացնելու
երկրի պատմությունը եւ մշակույթը:

Մենք գալիս ենք այն եզրակացությանը, որ Հայաստանը զուրիզմի զարգացման համար


ունի բոլոր հեռանկարները և գաստրո բակերը բացառություն չեն, և կարծում եմ, որ կարող ենք
վստահորեն ասել, որ մոտ ապագայում գաստրո բակերը կլինեն հայաստանի տուրիզմի շարժիչ
ուժերից մեկը:

Մեր երկիրը փոքր է, բայց տարբեր մարզերում ունի շատ հետաքրքիր ու


իրարից տարբերվող խոհանոց եւ ճիշտ շեշտադրելու դեպքում մենք կարող
ենք ստանալ մեր երկրի գաստրոնոմիկ քարտեզը՝ դրանով մեծ
հետաքրքրություն առաջացնելով օտարերկրացիների մոտ։ Եկանք այն
համոզման, որ ոչինչ չի կարող փոխել երկրի մասին կարծիքը դեպի ավելի
լավը, քան տեղական խոհանոցի հետ ծանոթությունը։ Հայաստանը կարող է
գրավել զբոսաշրջիկներին մասնավորապես բարձր լեռնային շրջանների և
համայնքների սնունդով, ինչպես դա անում է Շվեյցարիան, ինչպես նաև իր
հյուրընկալությամբ և տեղացիների շփվողականությամբ։ ՀՀ-ում գաստրո
բակերը զարգացում կապրեն, որովհետև խոհարարական բոլոր
տեսակները՝ պանրի համտես և այլն, մենք միավորում ենք:
Այնինչ հին ու մոռացված, պակաս հայտնի ուտելիքները վերաթարմացնելը 
և դրանք ռեստորանային մենյուներում ընդգրկելը խիստ կարևոր է ինչպես 
ազգային խոհանոցի ավանդույթների պահպանման, այնպես էլ զբոսաշրջի
կներին հետաքրքիր ու համեղ կերակուրների լայն ցանկ առաջարկելու տես
անկյունից: Բացի այդ, դրանք կարելի է օգտագործել յուրաքանչյուր տարած
աշրջանի համար գաստրոնոմիական բրենդ ստեղծելու նպատակով:

Ներկայացնում եմ մի քանի առաջարկ, որոնք կարող են նպաստել գաստրո


բակերի և գաստրո տուրիզմի զարգացմանը։

21
· գաստրոզբոսաշրջության զարգացման մարքեթինգային միջոցառումներ
(ՀՀ գաստրոնոմիայի մասին տեղեկատվական գրքեր, բուկլետներ
տարբեր լեզուներով, կարճ և երկար տևողության հաղորդումների
ցուցադրում տեղական և միջազգային մեդիայով՝ նաև աշխարհահռչակ
ծագումով հայերի մասնակցությամբ, և այլն),
· գաստրոզբոսաշրջության երթուղիների մշակում ըստ մարզերի՝
ներառելով տարբեր միջոցառումներ՝ մասնակցություն
ցուցահանդեսների, փառատոնների, նաև գյուղատնտեսական,
բերքահավաքի աշխատանքների, հացի թխման, սննդի պատրաստման
այլ աշխատանքներին, վարպետության դասերին,
· զբոսաշրջային դասական տուրի մեջ գաստրոզբոսաշրջության
տարրերի ընդգրկում,
· նոր գաստրոփառատոնների կազմակերպում, որոնք կարող են տեղի
ունենալ գաստրո բակերում
· գաստրոզբոսաշրջության մասնագետների վերապատրաստում,
բուհերում գաստրոզբոսաշրջության նեղ մասնագետների
պատրաստում, գաստրոզբոսաշրջության առարկաների ուսուցանում,
· գաստրոնոմիական հուշանվերների մշակում, վաճառում գաստրո
բակերում, երբ զբոսաշրջիկները որպես հուշանվեր Հայաստանից
կարող են տանել տեղական արտադրության գինի, կոնյակ, չիր,
մուրաբա, պանիր, և այլն։

Հայաստանը մեծ պոտենցիալ ունի իր մարզերով, իր սնունդով,


արտադրանքով, մենք պոտենցիալ ունենք մեր արտադրանքը ճանաչելի
դարձնելու, բացի դրանից, տուրիզմի այս ուղղությունը ևս մարդկանց,
մարզերի բնակիչներին հնարավորություն կտա իրականացնելու իրենց
մտքերը:

22
Գրականության ցանկ

1. Cohen, E. and Avieli, N. (2004). “Food in tourism: attraction and impediment”,


Annals of Tourism Research, 31: 755-78.

2. Hillel, D., Belhassen, Y., and Shani, A. (2013). “What makes a gastronomic
destination attractive? Evidence from the Israeli Negev”, Tourism Management,
36, 200-209.

3. Hjalager, A-M. & Richards, G. (ed) (2002). Tourism and Gastronomy, London:
Routledge.

4. Kivela, J. and Crotts, R. (2006). “Tourism and gastronomy: gastronomy’s


influence on how tourists experience a destination”, Journal of Hospitality and
Tourism, 3(30):354-377.

5. Williams, H., Williams, R. L. and Omar, M. (2014). “Gastro-Tourism as


Destination Branding in Emerging Markets”, International Journal of Leisure and
Tourism Marketing, 4(1): 1-17

Էլեկտրոնային աղբյուրներ

6. "Gastro-tourism as destination branding" (Williams, Williams &


Omar, 2014a) հասանելի է 15.02.2022 16:30

7. https://www.rtd.am/en/projects հասանելի է 15.02.2022 18:00

8. https://armenia.travel/en/winary/armenias-gastro-yards հասանելի է

23
03.03.2022 19:20

9. https://medium.com/my-armenia-travel
blog/gastrotourisminarmenia-f287a3c8db5d հասանելի է 03.03.2022
19:34

10. https://info.undp.org/docs/pdc/Documents/ARM/IRTD%20final%20rep
ort.pdf հասանելի է 20.04.2022 21:02

24

You might also like