You are on page 1of 18

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<<ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ>>


ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ֆակուլտետ՝ Մանկավարժության

Մասնագիտություն՝ Ն/դ մանկ. և մեթոդիկա

Ամբիոն՝ Մանկավարժության

ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ն/դ մանկավարժություն առարկայից

<<Գեղագիտական դաստիարակությունը նախակրթարանում>> թեմայով

Կատարող՝ Բակալավրի 4-րդ կուրսի (հեռակա ) ուսանող

Սիմոնյան Նելլի Ստ. ___________

Ղեկավար՝ Կարապետ Եղոյան, մանկավարժական գիտությունների


թեկնածու, դոցենտ

Գնահատում եմ ___________ միավոր

<<____>>______ 2021թ. Ստ. ___________

Գյումրի 2021թ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նախադպրոցականների դաստիարակության համակարգում


կարևոր տեղ ունի գեղագիտական դաստիարակությունը, որը
նպաստում է երեխայի հուզական ոլորտի զարգացմանը և
զգայական փորձի հարստացմանը: Նախադպրոցական
հաստատություններում գեղագիտական դաստիարակությունն
ուղղված է գեղեցիկի և շրջապատող իրականության
գեղագիտական ընկալմանն ու ստեղծագործական
ունակությունների ձևավորմանը: Այս տարիքում երեխայի
գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական
գործունեության կազմակերպման հարցում գլխավոր դերը
պատկանում է շրջապատող աշխարհի հանդեպ
գեղագիտական վերաբերմունքի ձևավորմանը:

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել
նախադպրոցականների գեղագիտական դաստիարակության
առանձնահատկությունները և նրանց մեջ ձևավորել
գեղագիտական մշակույթի տարրերը :

Աշխատանքի խնդիրներն են՝

 գեղագիտական գիտակցության փոխանցումը


(գիտելիքներ արվեստի և գեղեցիկի մասին, գեղեցիկը
ճանաչելու, նկատելու և գնահատելու կարողություններ),
 գեղեցիկի պահանջմունքի և գեղագիտական ճաշակի
դաստիարակությունը
 գեղագիտա-գեղարվեստական  ընդունակությունների  ու
կարողությունների ձևավորումը  (նկաչություն,
ապլիկացիա, ծեփակերտում և այլն)

Թեմայի արդիականությունը: Այսօր նախակրթարաններում լուրջ


ուշադրություն է դարձվում գեղագիտական դաստիարակությանը:
Անհրաժեշտ է բազմադարյան փորձը հաշվի առնելով, երեխաներին տալ
անհրաժեշտ բարոյագեղագիտական որակներ,որոնք ձևավորվում են
մանկության վաղ շրջանում և հարաբերականորեն անփոփոխ տեսքով
պահպանվում ողջ կյանքի ընթացքում:

2
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.................................................................................................3
ԳԼՈՒԽ 1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ-
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ.............................................4
1.1.Նախադպրոցականների գեղագիտական դաստիարակության
նպատակը...............................................................................................................4
1.2.Նախադպրոցականների գեղագիտական դաստիարակության
խնդիրները..............................................................................................................5
ԳԼՈԻԽ 2. ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ
ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ
ԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ............................................................6
2.1. Նախակրթարանում տարվող պարապմունքները որպես
գեղագիտական դաստիարակության միջոց.....................................................6
2.2. Տոներն ու զվարճանքները գեղագիտական ու գեղարվեստական
դաստիարակության բարելավման միջոց.......................................................12
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ..........................................................................................16
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ.................................................18

3
ԳԼՈՒԽ 1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ-
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1.1.Նախադպրոցականների գեղագիտական դաստիարակության
նպատակը

Գեղագիտությունը որպես գիտություն ձևավորվել է 18-րդ դարում,


սական որպես իմացության հուզազգացմունքային և գեղեցիկի
ճանաչմանն ուղղված ոլորտ գոյություն է ունեցել դեռևս անտիկ շրջանում:
Մարդը մշտապես ունեցել է գեղեցիկի պահանջը, գեղեցիկը կազմել է նրա
հոգևոր կյանքի անբաժանելի մասը: Գեղեցիկը բոլոր ժամանակներում
համարվել է նաև իրականության կարևորագույն, ամենահետաքրքիր ու
զարմանալի երեևույթներից մեկը, որի ճանաչումը, իմացությունը եղել է
մարդկային գործունեության հիմնական նպատակներից մեկը: Եվ,
բնականաբար, գեղեցիկի ձևավորումը բոլոր ժամանակներում եղել է նաև
սերունդների դաստիարակության կարևորագույն բաղադրիչ: Գեղեցիկը
ճանաչելու, հասկանալու, զգալու, ինչպես նաև գեղագիտական այլ
ունակությունների նախադրյալները մարդուն տրվում են ժառանգաբար:
Բայց դրանց ձևավորվումը և զարգացումը հիմնականում իրականացվում
է սոցիալական ամենատարբեր օղակներում, որոնց մեջ կարևորագույնը,
թերևս նախադպրոցական հաստատություններն են՝ իրենց
գեղագիտական դաստիարակության բաղադրիչներով:
Նախադպրոցականների գեղագիտական դաստիարակության նպատակը
գեղագիտական մշակույթի ձևավորումն է: Այն հաստատում է
իրականության օբյեկտների հետ երեխաների գեղագիտական
հարաբերությունը, ձևավորում է նրա գեղագիտական զգացմունքները,
ճաշակը, իդեալը, գեղեցիկը գնահատելու կարողությունը, ապահովում
գեղագիտական ունակությունների, կարողությունների, հմտությունների
և այլ որակների զարգացումը, ակտիվացնում, ընդլայնում և բավարարում
է գեղագիտական պահանջմունքները, գեղեցիկը ընկալելու և
ստեղծագործելու հնարավորությունները: Գեղագիտական
դաստիարակությունը ներդաշնակ է դարձնում երեխային , զարգացնում
նրա ստեղծագործական ունակությունները: Գեղագիտական 

4
դաստիարակության հիմքում  ընկած է հուզազգացումնքային ոլորտի 
զարգացումը:  Գեղագիտական  դաստիրարակությունը  նպաստում է
նախադպրոցական  երեխաների  հուզական  ոլորտի զարգացմանը  և
զգայական  փորձի հարստացմանը, ակտիվացնում  նրա  իմացական 
գործունեությունը և  դրդում  ստեղծագործության,  բացահայտում
երեխայի  ընդունակությունները  և  ձևավորում  անձնային  կարևոր 
հատկություններ:

1.2.Նախադպրոցականների գեղագիտական դաստիարակության
խնդիրները

Գեղագիտական  դաստիարակության  հիմնական  միջոցը  երեխայի


մշտական  հաղորդակցումն է արտաքին  միջավայրի  հետ և  կենցաղի 
գեղագիտական  կողմերի հետ:Ամենօրյա  շփումը  գեղեցիկի հետ
նպաստում  է երեխայի  կողմից  գեղեցիկի  ընկալմանը,  գեղեցիկի
կառուցմանը,ստեղծմանը և  ի  վերջո՝ գեղեցիկ  միջավայրում  ապրելու 
ցանկությանը, պահանջմունքի  զարգացմանը:  Բարեկիրթ միջավայրը 
երեխայի  գեղագիտական  դաստիարակության  հիմնական  պայմանն  է 
և  միջոցը: Գեղագիտական դաստիարակության խնդիրները կարելի է
բաժանել երկու խմբի։ Առաջին  խումբը նպաստում է  երեխաների
գեղագիտական գիտակցության ձևավորմանը, ինչը ներառում է

 գեղեցիկի, արվեստի մասին տարրական գիտելիքներ,


 գեղեցիկին կամ տգեղին հուզականորեն համարժեք արձագանքելու
ունակություն,
 գեղեցիկը նկատելու և գնահատելու կարողություն,
 գեղեցիկը ճանաչելու պահանջմունք,
 գեղագիտական ճաշակ:

Երկրորդ խմբի խնդիրները նպաստում են գեղագիտական-


գեղարվեստական ընդունակությունների զարգացմանն ու
կարողությունների ձևավորմանը:

5
Այս տարիքում այդպիսի խնդիրներ կարող են լինել.

 նկարչական ունակությունների և կարողությունների ձևավորումը,


 ծեփակերտման ունակությունների և կարողությունների
ձևավորումը,
 ապլիկացիայի ուսուցումը,
 կառուցողական(ճարտարապետա-շինարարական)
ունակությունների և կարողությունների ձևավորումը.
 երաժշտական ընդունակությունների զարգացումը, երաժշտա-
ռիթմիկ  կարողությունների ձևավորումը,
 պարարվեստի տարրերի ձևավորումը,
 դեկորատիվ արվեստի տարրերի ձևավորումը,
 արտաքին և ներքին միջավայրի ձևավորման (դիզայնի) մասին
ընդհանուր գաղափարների փոխանցումը,
 գեղարվեստա-խոսքային ընդունակությունների զարգացումը և
արտահայտիչ խոսքի ձևավորումը:

ԳԼՈԻԽ 2. ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ


ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ
ԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

2.1. Նախակրթարանում տարվող պարապմունքները որպես


գեղագիտական դաստիարակության միջոց:

Նախակրթարաններում երեխաների գեղագիտական դաստիարակության


ամենատարածված միջոցներից է երաժշտական գործունեությունը:
Կասկած չկա, որ երաժշտությունը մեծ ազդեցությունն ունի մարդու
հոգեկանի վրա` առաջացնելով բազմազան հույզեր։ Երաժշտությունը
մշտապես օգտագործվել է երեխաներին հանգստացնելու, սփոփելու,
զբաղեցնելու և կրթելու համար: Նախակրթարանում երաժշտական
դաստիարակության նպատակն է երեխաների մեջ ձևավորել
հետաքրքրություն երաժշտության տարբեր ժանրերի նկատմամբ,
զարգացնել երաժշտության ընկալումը, ձևավորել կատարողական
6
ունակություններ, նպաստել ռիթմի ընկալմանը և երաժշտության տակ
կատարվող ռիթմիկ շարժումների դրսևորմանը պարերում, երաժշտական
խաղերում և այլ իմպրովիզացիոն իրավիճակներում: Երաժշտական
դաստիարակությունը նպատակ ունի երեխաներին հաղորդակից
դարձնել ազգային (հայկական ժողովրդական և ազգագրական
երաժշտությանը) և համամարդկային երաժշտական մշակույթին, ինչպես
նաև ծանոթացնել ազգային (դուուկ, զուռնա, թառ, քամանչա, դհոլ, քանոն
և այլն): Երաժշտությունը մշտապես օգտագործվել է երեխաներին
հանգստացնելու, սփոփելու, զբաղեցնելու և կրթելու համար: Երեխաների
կյանքում խոսքը, շարժումը, խաղը և երգը միասնական են: Համարվում է,
որ երեխայի բնական խոսքն ու շարժումները պետք է դառնան
երաժշտական փորձառության խթաններ, և որ երեխաները պետք է
երաժշտության ստեղծման գործում մասնակիցներ դառնան:
Երաժշտության կենտրոնի աշխատանքը նպաստում է երեխաների
համակողմանի զարգացմանը: Նրա առավել ակնհայտ նշանակությունը
կապված է հուզական զարգացման հետ: Յուրաքանչյուր մշակույթ ունի
սիրո, փաղաքշանքի, ուրախության, խիզախության, տխրության
երաժշտական դրսևորման իր ուրույն պարզունակ օրինակները, որոնք
երեխաները հեշտորեն կարող են յուրացնել և դրանց միջոցով
արտահայտել իրենց զգացմունքները:Երաժշտությունը նաև զորեղ միջոց
է սոցիալական զարգացումը խթանելու համար: Երեխաների խումբը
կարող է համատեղ երգել կամ նվագակցել` մեծ հաճույք ստանալով այդ
խմբային գործունեությունից: Հաճախ այն երեխաները, ովքեր
դժկամությամբ են մասնակցում կամ ինքնարտահայտվում խմբային
պարապմունքների ժամանակ, ավելի մեծ պատրաստակամությամբ են
միանում երգին կամ պարին: Մանկական երգերից շատերը
նախատեսում են զուգորդող շարժումների կատարում: Այս երգերը, որոնց
ընթացքում երեխաները միաժամանակ կատարում են միևնույն
շարժումները, հատկապես արդյունավետ են այլ հանգամանքներում
պասիվություն դրսևորող երեխաներին աշխուժացնելու և ներգրավելու
իմաստով:

Երաժշտությունը խթանում է նաև լեզվական ունակությունների


զարգացումը: Մարդկային խոսքին հատուկ է թե՛ ռիթմիկ և թե՛ մեղեդային

7
կառուցվածքը: Սովորաբար երեխաները խաղում են բառերի հետ ռիթմի և
մեղեդու տարրերի կիրառմամբ: Այս բնական խաղը մանկավարժի կողմից
կարող է օգտագործվել երեխաների ուշադրությունը լեզվի հնչողության
վրա դարձնելու համար: Օրինակ` նա կարող է օգնել երեխաներին
սովորել խմբի մյուս երեխաների անունները` ցուցադրելով յուրաքանչյուր
երեխայի անվան ռիթմը ծափերի կամ դափերին հարվածելու միջոցով:

Երաժշտությունը կարող է նաև օգնել երեխաներին ընդլայնելու իրենց


լեզվական կարողությունները: Մեղեդին հղկում է հիշողությունը,
հետևաբար երեխան կարող է հիշել երգի այն բառերը, որոնք իր բնական
խոսքից մի փոքր բարդ են, այնուհետև օգտագործել դրանք նաև իր
խոսքում: Երաժշտությունը զարգացնում է բառապաշարը: Մեծ է
այնպիսի երգերի թիվը, որոնք պարունակում են թվարկումներ ու
երևույթների անվանումներ, որոնց միջոցով երեխաների բառապաշարը
կհամալրվի նոր բառերով: Երեխաները կարող են ծանոթ մեղեդիների
օգտագործմամբ սեփական երգեր հորինել՝ պատմելով իրենց
պատմություններն ու արտահայտելով անհատական
զգացողությունները:
Երաժշտության միջոցով զարգանում են երեխաների շարժողական
հմտությունները: Մատնախաղերը երեխային հնարավորություն են
տալիս շարժելու մատներից յուրաքանչյուրն առանձին-առանձին` ի
պատասխան որոշակի երգի, հետևաբար հղկում են աչքերի ու ձեռքերի
կոորդինացիան: Պարզունակ ինքնաշեն գործիքները զարգացնում են
նուրբ շարժողական հմտությունները, ինչպես դրանց պատրաստման,
այնպես էլ նվագելու ընթացքում: Ինքնաբուխ պարերն ու երաժշտությանը
համահունչ շարժումները ևս խթանում են շարժողական կոորդինացիան:
Թեև երեխաների հորինած պարային շարժումները մեծապես նպաստում
են նրանց զարգացմանը, տեղին է նաև ժողովրդական պարերի մի քանի
հասարակ շարժումներ սովորեցնել նրանց խմբային ներկայացումների
համար:Երաժշտության օգնությամբ կարելի է նաև երեխաներին
ուսուցանել ինքնուրույնաբար կատարել որոշ գործողություններ:
Առանձնապես արդյունավետ են լվացվելու մասին երգերը, սակայն
կարող են լինել նաև երգեր հագնվելու, ուտելու, մաքրություն
ապահովելու, զբոսանքի գնալու, կանոնները պահպանելու մասին:

8
Խմբասենյակում կարելի է ունենալ դասական և ազգային մանկական
երաժշտական ձայնագրությունների հավաքածու, ինչպես նաև բնության
երևույթների և կենդանական աշխարհի ձայների ձայնագրություններ
(ջրի, քամու աղմուկ, թռչունների ձայն և այլն):

Երաժշտության գործունեության ձևերը նախակրթարանում. 

 Երգեցողություն
 Ունկնդրում
 Պար
 Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
 Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ, երաժշտական և այլ
խաղեր
 Նվագակցություն բնական, հարվածային և շրխկան
նվագարաններով

Երգեցողության խնդիրները.

 ազգային, մանկական (մանուկների կողմից ստեղծված ազգային


խաղերգեր) նյութի յուրացում,
 ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում,
 երաժշտական ունակությունների զարգացում,
 երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում (5-6
տարեկաններ),
 երգի կերպարային զգացողություն,
 ճաշակի ձևավորում:

Ունկնդրվող նյութերը ենթադրում են.

 երաժշտական, գեղագիտական ճաշակի ձևավորում


 ազգային, հոգևոր և համաշխարհային դասական լավագույն
ստեղծագործությունների  իմացում լսողության միջոցով:
Ունկնդրվող նյութերն ընտրված են ազգային, հոգևոր և դասական
երգերից, պարեղանակներից, հայ և այլազգի կոմպոզիտորների
լավագույն դասական ստեղծագործություններից:

9
Մանկապարտեզում երաժշտական դաստիարակության ուղղությամբ
պետք է իրականացնել հետևյալ աշխատանքները.

 Երաժշտության ունկնդրում – դաստիարակել հետաքրքրություն և


հուզական վերաբերմունք տարբեր ժանրի երաժշտության
նկատմամբ,
 Երգեցողություն – զարգացնել երաժշտության ընկալումը, ծանոթ
ստեղծագործություններն ըստ նախանվագի կամ մեղեդու հիշելու և
տարբերելու կարողությունը, ճիշտ ձայնակազմավորումը,
ձայներանգի մաքրությունը: Երեխաները ձեռք են բերում որոշակի
պատկերացում երաժշտական հնչյունի բարձրության, տեմբրի,
հնչյունի ուժգնության մասին, երգերում և երաժշտական խաղերում
ձգտում են կերպարի արտահայտիչ կատարմանը
(վերարտադրմանը): Ձայնածավալը՝ դո1 (ռե1) – սի1, դո2:

Նախակրթարաններում բացի երաժշտական գործունեությունից , մեծ


ուշադրություն է դարձվում նաև նկարչական գործունեությանը: Փորձը
ցույց է տալիս , որ երբ երեխան սկսում է նկարել, թղթին է հանձնում այն
ամենը ինչ պատկերացնում է և չի կարող արտահայտել բառերով,
սակայն նկարելուց հետո հեշտությամբ ու վառ երևակայությամբ
պատմում է նկարը։ Նա կարող է անվերջ նկարել և այդ ընթացքում
կատարելագործվում են բոլոր հոգեկան ֆունկցիաները` տեսողական
ընկալում, պատկերացում, երևակայություն, հիշողություն,
մտածողություն:Նկարչությունը նպաստում է երեխայի միջավայրի
ճանաչողական գործընթացին,երեխաների գունային ճանաչողությանը և
մտապահմանը։ Երեխաները շատ հաճախ նախընտրում են
այլընտրանքային նկարչությունը: Ոչ ավանդական տեխնիկայով նկարելը
հետաքրքրաշարժ գործընթաց է, որը զարմացնում և հիացնում է
երեխային։ Պետք է հաշվի առնել, որ երեխայի համար շատ կարևոր դեր է
խաղում զարգացնող միջաավայրը։ Միայն վրձիններով նկարելը կարող է
ձանձրալի լինել երեխայի համար։Անսովոր նյութերն ու օրիգինալ
տեխնիկան երեխաներին գրավում են նրանով, որ այստեղ չկա «Չի
կարելի» բառը, կարող եք նկարել այն, ինչ ուզում եք, ինչով տեխնիկան:
Երեխաները զգում են անմոռանալի, դրական զգացմունքներ, իսկ
զգացմունքներով կարելի է դատել երեխայի տրամադրության մասին։
10
Ոչ ավանդական տեխնիկայով նկարելը

 սովորեցնում է երեխաներին աշխատել տարբեր նյութերի հետ,


 զարգացնում է կոմպոզիցիայի, ռիթմի, կոլորիտի, գունային
ընկալման զգացումը,
 զարգացնում է ձեռքերի նուրբ շարժունակությունը,

Այլընտրանքային նկարչությունը զարգացնում է նաև երեխայի


հուզազգայական ոլորտը.

 նպաստում է մանկական վախերի վերացմանը,զարգացնում է


ինքնավստահությունը,
 զարգացնում է տարածական մտածողությունը,
 սովորեցնում է երեխաներին ազատորեն արտահայտել իրենց
միտքը,
 դրդում է երեխաներին ստեղծագործական որոնումների և
լուծումների,
 զարգացնում է ստեղծագործական ընդունակությունները,
երևակայությունը, երեւակայական թռիչքը։

Աշխատանքի ընթացքում երեխաները գեղագիտական հաճույք են


ստանում։ Այլընտրանքային նկարչության տեսակները շատ են՝
մոնոտոպիա,ն կարչություն մատերով, կլյաքսոգրաֆիա, նկարչություն
դրշմելով, պուանտիլիզմ, նկարչություն օճառի պղպջակներով,
թելոգրաֆիա, գրոտաժ,նկարչություն գդալով, ծեփամածիկով
նկարչություն, բամբակե փայտիկներով նկարչություն, աղով
նկարչություն և այլն։

Փոքր տարիքային խմբի երեխաների համար կարելի է օգտագործել ՝

 Մատերով նկարչությունը
 Դրոշմներվ նկարչությունը

Միջին տարիքային խմբի երեխաների համար՝

 Ծեփամածիկով նկարչությունը
 Բամբակե փայտիկներով նկարչությունը

11
Ավագ Խմբերում ՝

 Օճառի պղպյակներով  նկարչությունը


 Աղով նկարչությունը և այլն:

2.2. Տոներն ու զվարճանքները գեղագիտական ու գեղարվեստական


դաստիարակության բարելավման միջոց

Տոնական հանդեսների ու զվարճանքների նշանակությունը, նրանց


կազմակերպումն ու անցկացումը մանկապարտեզում տարվող
մանկավարժական աշխատանքների կարևոր մասն է: Նրանց շնորհիվ
իրագործվում են երեխաների բարոյական, մտավոր,
գեղագիտական,գեղարվեստական , ֆիզիկական դաստիարակության
խնդիրները: Արվեստի տարբեր ճյուղերի համատեղումը տոնական
հանդեսների և զվարճանքների ժամանակ ներգործուն ազդեցություն է
ունենում երեխաների զգայական աշխարհի և գիտակցության
զարգացման վրա: Այս առումով տեղին է հիշել այն միտքը, որ երեխային
անհրաժեշտ է սովորեցնել արվեստի միջոցով խոր գիտակցել իր մտքերն
ու զգացմունքները: Տոնական հանդեսների, ու զվարճանքների
նախապատրաստումն ու ճիշտ կազմակերպումը մեծապես նպաստում է
նախադպրոցական տարիքի երեխաների գեղագիտական
դաստիարակության գործին: Տոնական հանդեսների, ու զվարճանքների
համար սովորած երգերը, տարբեր ազգերի պարերը,
բանաստեղծությունները ոչ միայն մշակում են գեղարվեստական ճաշակ,
այլև օգնում են հաղորդակցվելու տարբեր ազգերի մշակույթին,
ընդլայնում են երեխաների մտահորիզոնը, զարգացնում հիշողությունը,
երևակայությունը, խոսքը, որ այնքան կարևոր է այդ տարիքի երեխաների
համար, նպաստում նրանց մտավոր զարգացմանը:

Գեղագիտական դաստիարակության կարևոր միջոցներն են միջավայրի


գեղարվեստական ձևավորումը, երեխաների մտքին ու հոգուն հարազատ,
բարձրարժեք ստեղծագործություններով հագեցված ծրաագիրը,
ելույթների բարձր մակարդակով և գեղեցիկ կատարումը: Երաժշտական

12
խաղերը, պարերը ամրապնդում և զարգացնում են երեխաների
օրգանիզմը, նպաստում շարժումների ներդաշնակությունը:

Տոնական հանդեսների, ու զվարճանքների նախապատրաստումն ու


անցկացումը իրագործվում է պլանավորված և պարբերաբար`
չխանգարելով մանկապարտեզի ընդհանուր աշխատանքներին:
Մանկապարտեզի երեխաների դաստիարակության ծրագրին համաձայն,
յուրաքանչյուր տարիքային խմբում, սկսած կրտսեր առաջին խմբից,
նախատեսվում է կազմակերպել զվարճանքներ: Դրանց նպատակն է
երեխաների մեջ ստեղծել ուրախ տրամադրություն, հարստացնել
երևակայությունը, հետաքրքիր ու մատչելի ձևով երեխաներին
տեղեկություններ տալ շրջապատի, բնության, կենդանական աշխարհի
մասին: Զվարճանքները զարգացնում են նաև երեխաների
գեղագիտական ճաշակը, նպաստում բարոյական և մտավոր
դաստիարակությանը:

Զվարճանքներն իրենց անցկացման ձևով ու բնույթով բաժանվում են երեք


խմբի.

1. Զվարճանքներ` կազմակերպված մեծահասակների ուժերով`


երեխաների համար: Դրանց մեջ մտնում են տարբեր համերգներ,
տիկնիկային, ստվերային, ստվարաթղթային թատրոններ,
բեմականացումներ` խաղալիքների օգնությամբ և այլն:
2. Զվարճանքներ` կազմակերպված երեխաների ուժերով, որոնց
անցկացմանն օգնում է դաստիարակը: Դրանք հիմնականում
ինքնագործ համերգներ են, որոնց նպատակն է զարգացնել
երեխաների ակտիվությունը, ստեղծագործական
ունակությունները, ինքնուրույնությունը:
3. Զվարճանքների խառը ձև, որոնց մասնակցում են և
մեծահասակները, և երեխաները: Զվարճանքի այս ձևը
ամենատարածվածն է պրակտիկայում և ամենասիրելին
երեխաների համար: Մեծահասակները ուղղություն են տալիս
երեխաների գործունեությանը, անցկացնում մրցումներ, խաղեր,
կատարում անակնկալ համարներ:

13
Համերգի համար ընտրված ստեղծագործությունները քանակով շատ
չպետք է լինեն: Այն հետաքրքիր դարձնելու համար ելնելով համերգի
թեմայից, կարելի է օգտագործել համապատասխան հանելուկներ,
բանաստեղծություններ, փոքրիկ զրույցներ և այլն: Համապատասխան
տեղերում ընթերցվում են բանաստեղծություններ, կամ փոքրիկ զրույցով
բացահայտվում կատարվող ստողծագործության բնույթն ու
բովանդակությունը:

Կազմակերպվող ամեն մի տոնական հանդես ու զվարճանք պետք է


ունենա որոշակի նպատակաուղղվածություն: Երեխան պետք է զգա ու
հասկանա, թե ինչի համար է կազմակերպվում այս կամ այն հանդեսը:
Ընտրված նյութերը` երգեր, պարեր, բանաստեղծություններ,
երաժշտություն, բեմականացում, գեղարվեստական ձևավորում, պետք է
արտահայտեն տոնի հիմնական գաղափարը: Այն կազմելիս անհրաժեշտ
է առաջնորդվել «Մանկապարտեզի դաստիարակության ծրագրով»:
Ընտրված նյութերը պետք է բավարարեն դաստիարակչական և
ուսուցողական խնդիրներին, ունենան գեղարվեստական արժեք, լինեն
մատչելի երեխաների համար: Նյութերն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի
առնել երեխաների տարիքային առանձնահատկությունները,
ունակություններն ու հետաքրքրությունները: Փոքրերի և միջին խմբի
երեխաների համար կազմակերպված տոնակատարությունը կաող է
տևել 25 – 30 րոպե, իսկ ավագ և նախապատրաստական խմբերում 45 – 55
րոպե: Տոները կոչված են ուրախություն պատճառելու երեխաներին,
ուստի ծրագիրն այնպես պետք է կազմել, որ հանդեսին մասնակցեն բոլոր
երեխաները` յուրաքանչյուրն ըստ իր կարողությունների:
Նախադպրոցական հիմնարկներում հանձնարարվում են նշել հետևյալ
տոները` Նոր Տարին, Զատիկը, Մայրիկների տոնը, Գարնան տոնը,
Համբարձման տոնը, Վարդավառը, Ծաղկի տոնը, Բերքի տոնը:
Հաղթանակի և երեխաներին դպրոց ճանապարհելու տոները նշվում են
ցերեկույթի ձևով:

Երեխաների գեղագիտական և գեղարվեստական դաստիարակության


համար հարկավոր է հաշվի առնել տոների ու զվարճանքների ժամանակ
մատուցվող երաժշտությանը: Բոլոր զվարճանքների ժամանակ
երաժշտությունն անբաժան ուղեկից պետք է լինի: Ընտրված
14
երաժշտական նյութերը պետք է լինեն մատչելի, ունենան
մանկավարժական և գեղարվեստական արժեք: Երեխաների կատարման
համար ընտրվում են վառ, կերպարային երաժշտական
ստեղծագործություններ, որոնք ունեն պարզ, հիշվող մեղեդիներ:
Զվարճանքի ծրագրում զետեղված բոլոր նյութերը նախօրոք պետք է լավ
յուրացնեն երեխաները: Զվարճանքներն ունեն տարբեր բնույթ`
դիտողական, համերգային և թեմատիկ երեկոների, մանկական
ինքնագործունեության, հումորի, երեկոների և սպորտային
զվարճանքների:Դիտողական բնույթի զվարճանքների ընթացքում
բեմականացվում են հեքիաթներ, երգեր և գրական այլ
ստեղծագործություններ: Համերգների ժամանակ կարելի է կազմակերպել
երաժշտության ունկնդրում: Հետաքրքիր են հատկապես թեմատիկ
համերգները, որտեղ ընդգրկված բոլոր ստեղծագործությունները
նվիրված են մեկ թեմայի, օրինակ` հայկական ժողովրդական
երաժշտությանը, այնուհետև համերգներ` նվիրված տարվա
եղանակներին` «Գարուն է, գարուն», «Բերքառատ աշուն», ինչպես նաև`
«Հումորը երաժշտության մեջ», «Երաժշտական հանելուկներ», «Մեր
սիրելի կոմպոզիտորը» և այլն:

15
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, գլուխ 1-ի ուսումնասիրման արդյունքում պարզ դարձավ, որ՝

 Նախադպրոցականների գեղագիտական դաստիարակության


նպատակը գեղագիտական մշակույթի ձևավորումն է: Այն
ձևավորում է նրա գեղագիտական զգացմունքները, ճաշակը,
գեղեցիկը գնահատելու կարողությունը, ապահովում
գեղագիտական ունակությունների, կարողությունների,
հմտությունների և այլ որակների զարգացումը:
 Գեղագիտական դաստիարակությունը նախադպրոցական
երեխաների կրթության առաջնային կարևորությունն է:
Գեղագիտական դաստիարակությունը իրականացվում է բոլոր
հասակներում, և ինչքան շուտ է մարդը ենթարկվում
նպատակաուղղված գեղագիտական ներգործության, այնքան մեծ
է դրա արդյունավետ լինելու հավանականությունը:
 Գեղագիտական դաստիարակությունը կազմում է մարդու
ընդհանուր զարգացվածության զգալի մասը:Որքան խորն է
գեղագիտական ընկալումը, այնքան ամուր է մարդ-արվեստ,
մարդ- բնություն կապը:
 Գեղագիտական դաստիարակությունը ակտիվացնում է
երեխաների իմացական գործունեությունը,
բացահայտում է նրա ստեղծագործական
կարողությունները և խթանում դրանց զարգացումը:

Կուրսային աշխատանքի 2-րդ գլխում տեսական գրականության


ուսումասիրության և վերլուծության արդյունքում եկանք մի շարք
եզրահանգումների՝

 Երեխայի գեղարվեստական գործունեության մեջ էական տեղ ունի


երաժշտական դաստիարակությունը, իսկ երաժշտական մշակույթի
ձևավորման գործում կարևոր տեղ են գրավում երգերը, խաղերգերը,
երաժշտական խաղերը, պարերգերը:
 Նախակրթարանում երաժշտական դաստիարակության նպատակն
է երեխաների մեջ ձևավորել հետաքրքրություն երաժշտության

16
տարբեր ժանրերի նկատմամբ, զարգացնել երաժշտության
ընկալումը, ձևավորել կատարողական ունակություններ,
հաղորդակից դարձնել և համամարդկային երաժշտական
մշակույթին, ինչպես նաև ծանոթացնել ազգային նվագարաններին
 Նախադպրոցական տարիքում նպատակահարմար է երաժշտական
դաստիարակությունն իրականացնել ազգային երաժշտության
միջոցով, ուստի այստեղ երաժշտական նյութը պետք է լինի
անենալավն ու փորձվածը։ Դա, իհարկե, ազգային
ստեղծագործությունն է՝ երգը, պարը, պարերգը, խաղերգը, ինչպես
նաև խաղիկը, ասիկը:
 Ոչ ավանդական նկարչությունը չունի սահմաններ և արգելքներ,
այստեղ նկարչության գործիք կարող է հանդիսանալ շրջապատում
ցանկացած իր։ Այլընտրսնքային նկարչությունը բացահայտում է
երեխայի ներաշխարհը և զարգացնում երևակայությունը, մտածելու
և ստեղծագործելու կարողությունները։
 Նկարչության այս ձևը սաներին հնարավորություն է տալիս
բացահայտել գույների վառ աշխարհը, որը հանդիսանում է ուրախ,
առողջ մանկության գրավականը։ Նոր, վառ գույների ստեղծումը
երեխայի ներաշխարհում ստեղծում է վառ ու լուսավոր միջավայր,
որն էլ իր հետքը թողնում է նրա ողջ կյանքի ընթացքում։
 Նկարչության ընթացքում զարգանում են բոլոր կարևոր
ֆունկցիաները` տեսողական ընկալում, պատկերացում,
երևակայություն, հիշողություն, մտածողություն:
 Մանկապարտեզում տոներն ու զվարճանքները թույլ են տալիս
երեխային հայտնաբերել նոր կարողություններ ու տաղանդներ,
զարգացնել արդեն մատչելի հմտություններ: Երեխաները ցույց են
տալիս իրենց ձեռքբերումները այս իրադարձությունների
վերաբերյալ, և , բացի այդ, արձակուրդներն ու զվարճանքները
երեխայի համար նոր տպավորությունների աղբյուր են, դրա
հետագա զարգացման խթան:

17
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Ռ. Ծառուկյան, Հ. Միտոյան և ուրիշներ, Դաստիարակի ուղեցույց,


Եր., Աստղիկ գրատուն հրատ., 2010թ., 123 էջ
2. Շ. Մկրտչյան, Երաժշտությունը մանկապարտեզում, Լույս հրատ.,
1991թ., 304 էջ
3. Ն.Ա. Վետլուգինա, Գ.Ն. Պանտելեն, Ի.Լ. Ձերժինսկայա և ուրիշներ,
Գեղագիտական դաստիարակությունը մանկապարտեզում:
Ձեռնարկ մանկապարտեզի դաստիարակչուհիների համար, Եր.,
Լույս հրատ., 1990թ., 320 էջ
4. С.А. Казлова, Дошкольная педагогика, М.: Издательский центр
«Академия», 2001г., 416 с.
5. http://hotca.ru/hy/sushchnost-processa-hudozhestvenno---esteticheskogo-
vospitaniya.html

18

You might also like